Entries' title containing ե : 10000 Results

Առ ե՞րբ

adv.

when ? until when ?


Առ երեկս

adv.

towards the evening.


Առ երեսս

cf. Երեսք.


Առ երի

cf. Երի.


Առեւանգ, աց

s.

rape, abduction;
— առնել, cf. Առեւանգեմ.

NBHL (6)

ԱՌԵՒԱՆԳ կամ ԱՌԵՒԱՆԿ ἀρπαγή. rapina, raptus. Նոյն ընդ ԱՌԵՒԱՆԳՈՒԹԻՒՆ. այսինքն Առումն եւ անկումն ի փախուստ. իմա՛ յափշտակութիւն աղջկան, կամ կնոջ օտարի. որ եւ ասի ՀԱՓԱՓՈՒՄՆ, ՅԱՓՇՏԱԿՈՒԹԻՒՆ.

Եթէ ոք առեւանկ արասցէ, պսակն անվաւեր լիցի։ Կատաղի աղտեղութիւն, զոր առեւանկն ասեն։ Վասն առեւանկի. (Կանոն.։)

իբր ի թանձրացեալն, Յափշտակօղն եւ յաձշտակեալն՝ այր եւ կին.

Մի՛ եւ այնոցիկ՝ որ առեւանգս ասին, դնիցէք պսակս. (Շ. ընդհանր.։)

Յաղագս դատաստանաց առեւանկաց. (Մխ. դտ.։)

Զառեւանկն՝ եթէ որդիս ծնցի. եւ այլն. (Կանոն.։)


Առեւանգեմ, եցի

va.

to rap, to seize, to carry off.

NBHL (2)

ԱՌԵՒԱՆԳԵՄ կամ ԱՌԵՒԱՆԿԵՄ որ եւ ἀρπάζω. rapio Յափշտակել զաղջիկ կամ զկին օտար. հափափել.

Զորիթիա փորէաս առեւանկեաց։ Թերեւս առեւանկեաց զեղինէ։ Աղէքսանդրոս զեղենէ առեւանկեաց։ Եւրոպէ առեւանգեաց. եւ այլն. (Եւս. քր. ՟Բ. յորմէ եւ Վրդն. պտմ.։)


Առեւանգութիւն, ութեան

s.

cf. Առեւանգ.

NBHL (2)

ԱՌԵՒԱՆԳՈՒԹԻՒՆ. ἀρπαγή. rapina, raptus. որ եւ ԱՌԵՒԱՆԿ. Հափափումն. յափշտակութիւն աղջկան կամ կնոջ օտարի, կամ մանկան.

Առ որով աղջկանն առեւանգութիւն։ Եկեալ ի կնոջն առեւանգութիւն։ Վասն գանիմիդեայ առեւանգութեանն. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)


Առեւգնայ առնեմ

sv.

cf. Առեւանգեմ.


Առեւգնաց առնեմ

sv.

to take away, to carry off.

NBHL (2)

ԱՌԵՒԳՆԱՑ ԱՌՆԵԼ. Առնուլ գնալ. իբաց վարել. այսր անդր ձգձգել. վարել, քշել.

Յորժամ յեկեղեցւոյ կարգաց ոք ի բաց ելանէ, չկայ յակաստանի. առ եւ գնաց առնէ զնա մոլորութիւնն. եբեր. ՟Ե։)


Առընթեր

prep. adv.

near, next, close, contiguous, nigh, beside;
նստել — ումեք, to sit near some one;
դիտել —, to observe closely;
— ինձ, near me;
կալ 'ի սպասու — ումեք, to serve some one;
գայ —, he comes near;
տուն նորա է — իմումս, his house is close to mine;
լինել —, to be near or close;
բնակէ նա — այն ինչ պալատի, he lodges quite close to such a palace;
— կալ, to attend, to be present, to wait;
— դնել, to put, to place near, to join.

NBHL (22)

παρών, -οῦσα, -ον. praesens. Ընթերակայ. առաջիկայ. ներրկայ. մերձակայ.

Ցուրտն առընթեր կենակից նմին. (Նար. ՟Ձ՟Զ։)

Ոչինչ տրտնջէ յաղագս նախագունիցն, այլ սիրէ զառընթերսն։ Յառընթեր կենացս սկիզբն առնեն հանդերձելոցն (անախտ անձինք). (Դիոն. թղթ.։)

Դիտելով զարագ եւ զառընթեր գալուստն իմ. (Կիւրղ. ՟Ղ՟Կ։)

Յառընթեր դաւաճանութեանց խոյս տալ, եւ յապառնեաց պահել զինքեանս։ Յառընթերոցն երակաց քարշէ բնութեամբ արիւն. (Նիւս. բն. ՟Բ. ՟Ի՟Գ։)

ἑχόμενος, -ον, παρακείμενος. contiguus, adjacens, proximus. կամ բայիւ πρόσκειμαι. adjaceo. Մերձ. առ. մօտ. առ երի. քովը.

Դիցէ առընթեր սեղանոյն։ Առիւծն կայր առընթեր մեռելոյն. եւտ. ՟Զ. 10։ ՟Գ. թե. ՟Ժ՟Գ. 25։)

Յարոյէր, որ առընթեր կայ սահմանացն մովաբու։ (Թուոց. ՟Ի՟Ա. 15։)

Երկու առիւծունք կային առընթեր ձեռացն. (՟Գ. Թագ. ՟Ժ. 19։)

Առընթեր նմա զհիւղն դնեն. (Եզնիկ.։)

Անցեալ առընթեր նստէր ինձ նախանձն (այսինքն դարանէր). (Փիլ. ՟ժ. բան.։)

Առընթեր գոլով աստուծոյ։ Առընթեր սորին վայ. (Նար. ՟Ժ. ՟Լ՟Ը։)

Յետ դնելոյ զսոսա ամենեսին առընթեր միմեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Եւ ալյքն առընթեր նմին աղօթեն։ Որոց առընթեր կացեալ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ.։)

Եկաց ջրոյն առընթեր. (Լմբ. ստիպ.։)

Եւ առընթեր չարչարանացն դարձեալ հրաշագործէր. (Երզն. մտթ. այսինքն մօտ յաւուրս չարչարանաց։)

Որ առընթեր գոլով գոյացուցանէ։ Վասն առընթեր կացելոցն։ Վասն առընթեր գոլոյ տօնին. (Սահմ. ՟Գ։ Լմբ. պտրգ.։) (Նանայ.։)

ԱՌԸՆԹԵՐ. մերթ՝ իբր Զոյգ ընդ նմին, եւ առ ետեղ.

Այլ ոչ առընթեր պատուիրանազանցութեանն մեռաւ. (Նանայ.։)

Վաղվաղակի առընթեր դմա հատուցանել մահու դատաստան. (Պիտ.։)

Առընթեր զնշանսն կատարէր. (նանայ։)

Առընթեր ոչ գոյր այլ նշանակ եւ այլն. (Լմբ. ստիպ.։)


Առընթերակայ, ի, ից

adj. s.

assistant.

NBHL (16)

Օրինակ առընթերակայից լինէր. (Ագաթ.։ Կորիւն.։)

ԱՌԸՆԹԵՐԱԿԱՅ ԱՌԸՆԹԵՐԱԿԱՑ πρόσκειμενος, παρών. adjacens, praesens. Մերձակայ. հպաւոր. եւ Առաջիկայ, ներկայ.

Սկսաւ լուանալ ի ջուրն առընթերակայ. (Վրք. հց. ձ։)

Եւ զի ոչ վասն յաթոռ նստելոյ ասէ, անդէն առընթերակայ խտրոցաին յայտ առնէ։ Անդէն մօտ առընթերակայ զչորեքգրեաննն դնէ. (Ոսկ. ես.։)

Հոգին միայն՝ առընթերակացիւ մեղուցեալ մարմնոյ. (Եպիփ. յար.։)

Տան յառընթերակայ պարունակ սարկաւագացն զգիտութիւնն. (Լմբ. պտրգ.։)

Փոխանակ առընթերակայիցս խոստանայ զառյապայսն։ Առընթերակայ կեանք. Իսիւք.։

Ոչինչ հաստատուն եւ կայուն է յառընթերակայ կեանսս. (Բրս. աղ.։)

Ուսք ձուլեալք առընթերակացք. (՟Գ. Թագ. ՟Է. 30։)

Դիրք կերակրոց առընթերակաց գերեզմանի. (Սիր. լ. 18։)

Զառընթերակաց արքունիսն. (Ագաթ.։ Կորիւն.։)

Կարծեցուցանելով, թէ նիւթ ինչ միշտ առընթերակաց կայր աստուծոյ. (Եզնիկ.։)

Քանզի ած հասոյց ի գլուխ առաքինութեանց, ապա եւ զառընթերակաց նորին զեղծագործ ապականութիւնն քակէր. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Յայտ առնէ եւ զմոլորութիւնն առընթերակաց ճշմարտութեանն. (անդ. ՟Բ. 21։)

Տանելով առընթերակայիցն քաջութեամբ՝ խնդային յուսացելովքն. (Բրս. խ. մկ։)

Առժամանակեան ասէ զառընթերակաց կեանսս. (Իսիւ.)


Առընթերակացութիւն, ութեան

s.

presence.


Առընկենում, կեցի

va.

to throw, to push;
to despise, to abandon.

NBHL (1)

Զամենայն քամահաբար ի բաց առընկեցեալ. (Պիտ.։)


Առթեմ, եցի

va.

to occasion, to cause, to produce, to engender.

NBHL (15)

μνηστεύω. desponeo, προξενέω. concilio եւ այլն. Առիթ լինելով՝ խօսել ի հարսնութիւն. այսինքն առինչ լինել՝ որպէս միջնորդ, հրաւէր, հիւրընկալ, թարգման, հոգաբարձու, հաշտարար. եւ Ձգել. յանկուցանել. յորդորել. հրապուրել.

Զկոյսն ինքեան առթել փափաքօղն (կիպրիանոս՝) ի քրիստոսէ առթեցաւ. (Ածաբ. կիպր.։)

Որ զկոյսն ինքեան առթել փափագէր (տրդատ), ի քրիտոսէ առթեցաւ։ Տենչայր առթել ինքեան զհռիփսիմէ, որ զնայն է առթելոց իւրում փեսային։ Զի պօղոսէ առթեալն քրիտոսի հարսն. (Խոր. հռիփս.։)

Որ զփեսային երկնաւորի ըզսէրն առթէ հարսին կուսի. (Յիսուս որդի.։)

Լսել եւ մեծի հարսնածուին պօղոսի եւ զգուշութիւն առթելոցն (կամ առըթեցելոյն). (Սարկ. քհ.։)

Միջնորդ հարսնածուքն գան եւ առթեն զնա. (Լմբ. պտրգ.։)

Զմեզ առթելովն (դեւք) այնչափ յանցուցին. (Լմբ. սղ.։)

κατασκευάζω, ὐφηγέομαι. paro, pario, clam duco. Առիթ լինել ո՛ր եւ է բանի, պատճառ գտանիլ. նիւթել. կազմել. հանդերձել. ճարտարութեամբ յարմարել. ձեռաց տակէն բանիլ.

Զայս առթեալ նիւթէր նմա։ Սոքա զարքայութիւն, եւ նոքա զգեհենն առթեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 19։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Զգաստութիւն եւ համեստութիւն սոցա վարս ունել ուղիղ բանն առթէ. (Փիլ. տեսական.։)

Թշնամին առթէ զերանութիւն (հալածելոց). (Բրս. հց.։)

Զխնդութիւն առթեցեր. (Թէոդոր. խչ.։)

Առթել զփրկութիւն, զպարգեւս. (ՃՃ.։ Մաշկ.։)

Այսպիսի մեզ բարութեանց առթողի. (Անյաղթ բարձր.։)

Առթալ բարեաց խորհրդոց. (Նար. երգ.։)


Առժամանակեայ

adj.

temporal, perishable;
provisional.

NBHL (13)

πρόσκαιρος, ὀ ἑν τῷ παρόντι. temporarius, temporalis, quod in praesens est. Որ ինչ է առ ժամանակ մի եւեթ. ժամանակաւոր. ներկայական. անցաւոր. եղծանելի. ներկայ, անցնօղ.

Առժամանակեայ ուրախութիւն, կամ մահ, կամ կայսր. (Փարպ. Յհ. կթ.։ ՃՃ.։)

Ի կենաց ի բաց բարձեալ յառժամանակեայց. զի երանելի յուսոյն արժանաւոր լիցի. (Բրս. յուդիտ.։)

Զերեսին ունի ժամանակս. զանցեալն եւ զառժամանակէին եւ զապառնոյն. (Եփր. յաւետար.։)

Արբ զառժամանակեայ նախատինս որպէս ջուր կենդանի. (Կլիմաք.։)

Առժամանակէիւ նորին չարութեամբ. (Սարկ. լուս.։)

Բարգաւանաց ժամանակէիս, եւ գովութեան՝ որ յետոյ. (Փիլ. իմաստն.։)

Առժամանակէիւքս արարեալք. (Ածաբ. ժղ.։)

Մի՛ զարհուրեսցուք յառժամանակէիցս երկիւղէ. (ՃՃ.։)

Դատեն զնա յառժամանակէիս խաւարաւ եւ տարտարոսիւ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)

Եցոյց մեզ զիմաստութիւն ճշմարիտ կենացն, եւ առժամանակէիս ունայնութեան. (Լմբ. սղ.։)

Մերթ որպէս Առժամագիւտ. նորագիւտ.

Իրքս՝ որ այժմ գործեցան՝ չեն առժամանակեայ ինչ, այլ ի վաղուց հետէ. (Ոսկ. գաղ.։) cf. ԱՌԺԱՄԱՅՆ.


Առժամեայ

adj.

cf. Առժամանակեայ.

NBHL (4)

cf. ԱՌԺԱՄԱՅՆ. ըստ ամենայն նշ.

Առժամեայ քաղցրացաւ տարփողին. այսինքն առ ժամն. (ՃՃ.։)

Մահն առժամեան, եւ կեանքն մշտնջենաւոր։ Առժամեան թեթեւ նեղութեանս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։) այսինքն առժամանակեայ, ժամանակաւոր։

Դու նախայաւիտենական, միանգամայն եւ առժամեան. այսինքն նոր. (Ոսկ. նոր կիր.։)


Առժամեան

adj.

cf. Առժամանակեայ.

NBHL (9)

իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանց. որ ինչ է առ ետեղ.

Առժամայն յաճախութիւնն թեթեւ նեղութեանս. (՟Բ. Կոր. ՟Դ. 17։)

Մշտնջենաւոր, եւ ոչ առժամայն զենումն. (Անյաղթ բարձր.։)

Չհայելով ի փառս առժամայնս. (Փարպ.։)

Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք. (Նար. ՟Հ՟Դ։)

Անհաստատ գոլով եւ առժամայն պատահումն. (Շ. ընդհանր.։)

Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն. (Ոսկ. յհ. ՟Ա. 23. 26։)

Կամ Ներկայ. այժմու.

Յառժամայն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին. (Եղիշ. խաչել.։)


Առ ի յետոյք

s. pl.

things past.


Առ ի ներքոյ

prep.

under.


Առիւծացուցանեմ, ուցի

va.

to make to become like a lion.

NBHL (2)

Տալ առիւծանալ. ի չափ առիւծու հասուցանել. առիւծ դարձընել.

Միւս եւս այլ կորիւն ի կորեանցն իւրոց առիւծացոյց. (Եզեկ. ՟Ժ՟Թ. 5. յն. առիւծ կարգեաց զնա։)


Առիւծենի, նւոյ, նեաց

s.

skin of a lion.

NBHL (4)

Էշ արկեալ էր զիւրեաւ առիւծենի. հողմ սաստիկ հնչեաց, եւ մերկացաւ զնա յառիւծենւոյն. (Ոսկիփոր.։)

Էշ առիւծենեաւ կեղծաւորեալ. (Արշ.։)

Կեղծաւորեալ ընդ առիւծենեաւն զիս թագուցանէի. (Սարգ. յկ. ՟Է։)

Իսկ որ զգեցեալն է զառիւծենի, ասի ըստ յն. λεοντόχλαινος. pelle leonina indutus.


Առլեզ

cf. Յարալէզ.

Etymologies (5)

• «մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։

• = Բառի բնիկ ձևը անստոյգ լինելով՝ ստու-գաբանութիւնն էլ կասկածական է. արդի ձևի տակ թւում է թէ լեզ ծագում է լիզել բայից. բայց կարող է լինել որ դա ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք լինի, ինչպէս է նաև լեզու բառը. հմմտ. տակը նշանս-կուած զանազան մեկնութիւնները։

• ՀՀԲ և ՋԲ լար լիզօղ։ ՆՀԲ յար լիզանօղ, գուցէ և Արայի լիզօղ։ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, էջ 82, Ист. Aсоxикa 288 և աւելի ընդարձակ՝ Հայ հեթ. կրօնր, հայ թրգմ. Յոյս Արմաշու, 1875, էջ 358-360՝ մերժում է «Արայի լիզօռ» մեկնութիւնը, որովհետև եթէ արալէզը Արայից ծաղած լինէր, Արայի ժամա-

• նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև

եբր. 'arel, ասուր. arlu «մեռել», ara-li «գերեզմանատուն» բառերը պատա-հական նմանութիւն ունին և հին ձևն է յարալէզ՝ լիզել բայից։ Մի նոր քննու-թիւն նոյն նիւթի մատին ունի Մատիկեան ՀԱ 1923, 481-496, ուր բառը մեկնւում է իբր «Արան լիզօղ»։

NBHL (2)

Առլեզք իջանեն, եւ յարուցանեն զդա. (Բուզ. ՟Ե. 36։)

Ելեալ ասեն զառլեզն ի շանէ. (Եզնիկ.։)


Առխեթեմ, եցի

va.

cf. Խթեմ.

NBHL (4)

ԱՌԽԵԹԵՄ ԱՌԽԹԵՄ Խթելով յառաջ վարել. խաղացուցանել (զնաւ, զզօրս).

Եւ մեր զնաւն առխեթեալ ի տիւրոսէ՝ հասաք ի պտողէմայիդա. (Գծ.։ ՟Ի՟Ա. 7։)

Զզօրսն առխեթեալ ի ձորն առուանից ի սահմանս մոկաց. (Արծր. ՟Գ. 2։)

Եւ մեր զնաւն առխթեալ. Զի՞նչէ է առխթելն. այսինքն զնաւարկութիւնն ճեպովք վճարելով. ... զի առդ (է) նախդիր. իսկ խթեալ զնաւն, որպէս խթանաւ ինչ զգրաստս ընդոստուցանելով առ ճեպ փութոյն. (Ոսկ. գծ.։)


Առկախեալ

adj.

suspended, in suspense;
hung up, pendulous, declivous.


Առկայեմ, եցի

va.

to establish, to fix, to constitute.

NBHL (6)

Իբր Առկայացուցանել. իսկ ԱՌԿԱՅԻՄ, եցայ, ձ. իբր Առկայանալ.

Զորմոցն վերադրութիւն վիմախարիսխ առկայեաց. (Նար. խչ.։)

Զյարակայութիւնն առ սրտին ունին ուր ստիքն առկային. (Նար. երգ.։)

Ամենայն դառնալի (այսինքն որ ինչ շրջանակի՝) մինչեւ ոչ բախեսցի ումեք ընդդէմ անկելոյն, ո՛չ առկայի. (Ոսկ. յադամ.։)

Առ հարաւային լուսոյն առկայիլ. (Անան. ի պետր.։)

Կարացից առկայիլ սակաւ ինչ յատենին ահեղ. ենիկ.։)


Առհաւատչեայ, չէից

s.

earnest, earnest money;
pledge, essay, token, sign, testimony.

NBHL (16)

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ գրի եւ ԱՌՀԱՒԱՏՉԷ. Առ հաւատ տուեալ ինչ. նշանակ հաւատարմութեան. որ եւ ասի ԳՐԱՒԱԿԱՆ. եւս եւ Գրաւ։ Նմանութեամբ՝ Ճաշակ, ցուցակութիւն. ἁρραβών. arrhabo, pignus. ար. պ. առիպուն, կիրէվ որ եւ ռէհին, գէյման, դութու, որք է զի զանազանին, եւ է զի նոյնանան

Առհաւատչեայ հոգւոյն, կամ ժառանգութեան մերոյ. (՟Բ. Կոր. ՟Ա. 22։ Եփես. ՟Ա. 14։)

Առհաւատչեայն՝ գրաւական ասի. (Ոսկ. եփես.։)

Առհաւատչեայն՝ մասն ինչ է ի պարգեւէն. եբեր. ՟Է։)

Առհաւատչեայ սիրոյ, կամ տանջանաց, կամ յիշատակի, վստահութեան, կենդանութեան. (Ագաթ.։ Եղիշ.։) (Նար.։)

Խոստացաւ զծածկեալս առանց առհաւատչէիւ յայտնեաց. (Եփր. ծն.։)

Զի առհաւատչէիւ փոքու հասցէն երկնաւոր մեծութեանն. (Եղիշ. ՟Ը։)

Այսպիսի առհաւատչէիւ թեթեւանայ եւ քաղցրանայ լուծն. (Խոսր.։)

Արար խաղաղութիւն ո՛չ վայրապար, այլ առհաւատչէից հաստատութեամբ. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Յուսոյն կերպարան ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ. (Նար. ղ։)

Եթէ ոք ծախէ ինչ (այսինքն վառէ), եւ առնու առհաւատչեայ. (Մխ. դտ.։)

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ. ա. Տուեալ կամ առեալ իբրեւ առհաւատչեայ. խոստացեալ, եւ ըստմասնեայ ընկալեալ. յայտարար հաւատարիմ հաստատութեան. յուսադրական. բարենշան. հաւաստի.

Յուսով հաստատեալ կան յառհաւատչեայ կեանսն։ Յուսով արքայութեանն առնուլ աստ զառհաւատչեայ արդարութիւնն։ Տայ աստ զառհաւատչեայ երանութիւնն։ Զի զառհաւատչեայն բերցեն զպտուղ։ Առհաւատչեայ զառհաւատչեայ աւետիսն. (Յճխ.։)

Զառհաւատչեայ պատիւն սոցա բերաք. (Եղիշ. ՟Ը։)

Զյաւիտենական թագաւորութեանցն ժառանգեսցէ զառհաւատչեայ բարութիւնսն. (Ճ. ՟Ա.։)

Առհաւատչեայ երդմամբ զնոյն հաստատեալ. (Յհ. կթ.։)


Առձայնեմ, եցի

va.

to call.

NBHL (11)

Ձայնել. վերաձայնել. գոչել. վերագոչել.

Զաւետիս հոգեւոր ցնծութեամբ ընդհանուր առձայնէ բոլոր հայաստանեայցս։ Զքաղցրաբարբառ աւետեաց հնչումն ի հնձանն առձայնէր. (Խոր. հռիփս.։)

Ընդ հրեշտակապետին զուրախ լե՛րն առձայնեսցուք. (ՃՃ.։)

Առձայնեալ զսրբասացութեանցն զձայն. (Անան. եկեղ։)

Առձայնէ, ծանեայ տէր, զի արդարութեամբն դատաստանք քո. (Լմբ. սղ.։)

ԱՌՁԱՅՆԵՄ. իբր Անուանակոչել. յորջորջել.

Աբբահայր զաստուած առձայնել. (Նար. կուս.։)

Որոց առընթեր կացեալ՝ մանկունս տէրն առձայնէր. (Լմբ. համբ.։)

Մռայլ առձայնի։ Պսակ առձայնի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

ԱՌՁԱՅՆԵՄ. Ընծայել. նուիրել. վերագրել.

Որում զառաջիկայ շարագրութիւնս առձայնեաց. (Անյաղթ պորփ.։)


Առձեռն

adj. s.

ready to the hand, handy, manual, portatif;
in part payment, on account;
— տալ, to give in part payment;
— բառարան, pocket dictionary.

NBHL (23)

πρόχειρος. expeditus, facilis, promptus. Որպէս Առձեռն պատրաստ. պատրաստական. առընթերակայ. ներկայ. դիւրագիւտ. դիւրին. ընտանի. ընդել. յայտնի.

Իբրու զդիւր եւ զառձեռն։ Պատրաստագոյն եւ առձեռն յարձակմամբ. (Փիլ. լին.։)

Առձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)

Իբրեւ թէ առձեռն իմն լինիցի, եւ այնպէս առցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Առձեռն գտանի նիւթոյն պատրաստութիւն. (Պիտ.։)

Զո՞ր հիւղ առձեռն դնիցեն աստուծոյ. (Եզնիկ.։)

Լե՛ր աբէլ, եւ մի՛ զպատասխանիսն առձեռն զկայենին ուսցիս. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Այսր խորհրդոյ առձեռն տեսակք։ Առձեռն երեւոյթ տուեալ զօրինակն։ Օրինակ առձեռն՝ յուսով ակնկալութեան. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. գանձ հոգ. եւ Նար. եկեղ.։)

ՁԵՌՆԱՓՈԽ. ՁԵՌՆՓՈԽ. Հարեւանցի տուեալ փոխ առժամանակ մի. փոխ ի ձեռանէ առանց շահու.

Որ փոխ տայ ըստ վաշխի, տայ եւ զկնի առձեռն փոխ, ի վճարելն առնու եւ զայս պարտքս բաւանդակ. (Մխ. դտ.։)

ԱՌՁԵՌՆ, կամ ԱՌ ՁԵՌՆ. մ. Իբրու Առ ձեռս կամ ի ձեռս ունելով. ի պատրաստի. մտադիւր. եւ Ի մօտոյ. այժմէն. անդէն առ նմին. անյապաղ. դիւրաւ. վայրապար. եւ Հարեւանցի. ըստ առաջին տեսութեան.

Ունել առձեռն եւ առտնին. (Շ. ընդհ.։)

Առձեռն եւ ինքնամատոյց տալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Առ ձեռն առին զվարձս ողորմութեան իւրեանց. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Զաշխարհի շահելն զգայարանքս առձե՛ռն վայելէ. իսկ անձինն տուժելն բացակայ է։ Որ յիմարն է, զառձեռն ընտրէ, զբացակայն ի բաց ձգեալ։ Նախ՝ եւ առձեռն, զմարդ երեւելի՝ զգեստուցն զարդարանքն առնէ. (Լմբ. առակ.։)

Զերեւելի կենցաղս, որ ամենայնն վիշտ է եւ նեղութիւն, աղքատացն առձեռն, եւ մեծատանցն՝ մահուանն երկիւղիւ. (Լմբ. սղ.։)

Զզէն զինուորութեան իւրեանց առ ձեռն ի թշնամիսն թափել. (Յհ. կթ.։ (որ լինի եւ ածակ. զինու։))

Վայրապար եւ առձեռն սքաքնչանայիք (ընդ մկրտիչն). (Կիւրղ. գանձ.։)

առձեռն պատրաստ. ա. Նոյն ընդ ԱՌՁԵՌՆ, ա. cf. ԴԻՒՐԱՊԱՏՐԱՍՏ.

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր. (Յճխ.։ Յհ. կթ.։ Պիտ.։)

Զէն կամ գործի առձեռն պատրաստ. (Անյաղթ բարձր.։) (Խոսր.։)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն. (Յհ. կթ.։)

Յառձեռն պատրաստ վտանգիցն. (Լմբ.։)


Առձեռնպատրաստ

adj. adv.

prompt, ready;
imminent, threatening;
evident, clear, manifest;
promptly, quickly;
— դրամ, ready money, cash.

NBHL (8)

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր։ (Յճխ. Յհ. կթ։ Պիտ.)

Զէն կամ գործի առձեռն պատրաստ։ (Անյ. բարձր։ Խոսր.)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն։ (Յհ. կթ.)

Յառձեռն պատրաստ վտանգիցն։ (Լմբ.)

Զիա՞րդ զիս ինքն առձեռն պատրաստ ընձեռեցից յաղավս աստուծոյ բանիցն։ (Առ որս. Բ.)

Առձեռնպատրաստ մեսրոպայ փոխատրելով զհայերէն աթութայսն։ (Խոր. Գ. 53.)

Բարութեամբք յօրանան ռձեռն պատրաստ։ Անդէն առձեռնպատրաստ արտաբերական բանիցն զկնի եւ գործ յաջորդի։ Ընդ կամելն անդէն եւ հանդիպումն առձեռն պատրաստ յարանայ։ (Պիտ.)

Առձեռն պատրաստ զհայցուածսն կատարեալ։ Լքեալ թողու ի բաց՝ որ առձեռն կայր պատրաստ՝ զգործն գուրգենայ։ (Յհ. կթ.)


Առնազգեստ

adj.

that wears a man's dress.


Առնակերպ

adj.

manly, virile;
manly figure.

NBHL (3)

Ունօղ զկերպարանս, կամ երեւեալ ի կերպարանս առն մարդոյ.

Զառնակերպ երեւեալն. (Նչ. եզեկ.։) (Տօնակ.։)

Առնակերպ երեւեալ տակաւին, եւ ոչ այր եղեալ. (Վրդն. դան.։)


Առնաձեւ

cf. Առնակերպ.

NBHL (2)

Առնակերպ. մարդակերպ.

Առնաձեւ իմն կերպարանի աշխարհ, որ յերկոտասան անդամոց բաղկանայ. (Տօնակ.։)


Առնապատկեր

s.

figure or statue of a man.

NBHL (2)

ԱՌՆԱՊԱՏԿԵՐ որ եւ յն. բառիւ ասի ԱՆԴՐԻ. ἁνδριάς. statua. Արձան ան մարդոյ. կոփեալ կամ ձուլածոյ պատկեր մարդոյ.

Զառնապատկերն ամոնայ։ Զհերակլայն զառնապատկերն. (Պտմ. աղեքս.։ Խոր. ՟Բ. 11։)


Առնելի, լւոյ, լեաց

adj.

feasible;
making, maker.

NBHL (8)

Խրատէ զմեզ յայնպիսի առնելեաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Զլինելոցն յառնելեացն գուշակէ. (Երզն. մտթ.։)

Իբր անցեալ, Արարեալ. գործեցեալ. եղական.

Իբր Ապառնի, գործելի, լինելի. ուստի գոյականն՝ որպէս Գործք. իրք.

Ասէ զմարմինն առնելի՝ առ անեղն աստուած՝ միաւորութեամբ աստուածային, եւ երկրպագեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Իբր ներկայ, Արարօղ, կամ Առնօղ. գործօղ. կազմօղ. կերտօղ. որ առնէն. որ արարն. ποιητής, κατασκευάσας. factor, construens.

Առնելիք օրինացն արդարասցին։ Ո՞րչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Լինիջիք առնելիք բանին. (Հռ. ՟Բ. 13։ Եբր. ՟Գ. 3։ Յկ. ՟Ա. 22=25։)

Որ մոլորութեամբն կուրացան, այսպէս կարծէին՝ եթէ մեծ իցէ գործն քան զառնելի գործոյն։ Օրէնքն ի մահ մատնէին զառնելիս կռոցն. (Եփր. ել. եւ Եփր. հռ.։)


Առնելիք, լեաց

s. pl.

actions, acts, deeds.


Առնեմ, արարի

va.

to make, to do, to form, to produce, to compose, to fabric, to operate, to act, to render, to commit, to effectuate, to execute, to cause;
— յոչնչէ, to create;
— վերստին, to remake;
կին —, to marry;
ատելի —, to make odious;
բարւոք չարւոք առնէք, you do well, — ill;
բարի՝ չարիս՝ վնաս — ումեք, to do good, ill, wrong to some one;
ինչ ոչ արարի քեզ, I have done nothing to you;
զի՛նչ — իցէ զայս, what to do with that ? չգիտեմ որպէս —, I do not know how to do that;
չգիտեմ զի՛նչ —, I know not what to do;
ձայն — հաւուց, the singing of birds;
— ողջակէղ, to sacrifice, to immolate;
խնդիր, մոռացումն, յիշատակ, ծառայութիւն, զյարձակումն, դատաստան, վախճան —, to seek;
to forget;
to remember;
to serve;
to assail;
to judge;
to finish or end.

NBHL (57)

կր. առնիմ, արարայ - ποιέω, πράσσω, πράττω, κτίζω. ago, facio, fabrico եւ այլն. Գործել (որպէս թէ առնաբար, արիաբար). ներգործել. պատճառել զլինելն իրիք. կազմել. կերտել. շինել. կատարել գործով. ընել. էթմէք. իթմէք. էյլէմէք. իշլէմէք. եափմագ.

Զոր առնեմն, եւ արարից։ Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի։ Առնել բժշկութիւնս, կամ սքանչելիս. կամ պտուղ. հունձս, կամ զհրամայեալսն, զկամս, զհաճոյս. զբարի կամ զչար։ Զի՞նչ արարի քեզ։ Արար ընդ իս, ընդ նոսա եւ այլն։

Աթոռ առնել. (Սահմ. ՟Գ։)

Անձին առնել վիհ. այսինքն փորել. (Պիտ.։)

Ախորժեմ բար առնել, այլ չառնէ զբան՝ իրացն անծկութիւն. եբեր. ՟Թ։)

Զայս ոչ միայն խորհեցաւ եղբարք, այլ եւ արար. (Լմբ. ատ.։)

ποιέω, κτίζω. creo, facio. Ստեղծանել, ստեղծուլ. որպէս գոյաւորել յոչնչէ, ձեւացուցանել. ստեղծել. եարաթմագ, տիւզմէք.

Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Եւ արար աստուած զհաստատութիւնն։ Եւ արար աստուած զմարդն ի պատկեր իւր. եւ այլն։

Բան է կերպարան աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ձեռագործն անիծեալ, ինքն՝ եւ որ արար զնա. (Իմ. ՟Ժ՟Դ. 8։)

Եւ Կացուցանել. կարգել. համարիլ.

Արարի ինձ գուսանս, կամ տակառապետս։ Արա՛ զիս իբրեւ զի ի վարձկանաց քոց։ Զի արասցեն զնա թագաւոր. եւ այլն։

Դու զո՞ (այսինքն ո՞) առնես զքեզ. եւ այլն։

Ո՞չ զիս ոստիկան արարին ի վերյ ձեր. (Եղիշ. ՟Ը։)

Զմարդն՝ զոր ժառանգ ամենայնի կամեցաւ առնել. (Եզնիկ.։)

Փոխել. դարձուցանել զիմն յայք ինչ. յեղաշրջել.

Արար զջուրն գինի։ Արարին զվիճակն իմ ցանկալի աննապատ անկոխ. եւ այլն։

Արա՛ ինձ զամենակարծն գայթագղութիւն՝ մեծ վստահութիւն. (Նար. ՟Ձ՟Ե։)

Յի՞նչ ինչ արդեօք արար աստուած զանկերպարանն. ի լա՞ւ ինչ, թէ ի յոռի. (Եզնիկ.։)

Յանհարթ խոշորութենէն առնելով ի յարդարումն. (Պիտ.։)

Զջուրն ի գինի արարեալ։ Հերու այսմ ամի սպասէիր, այս ամ ի միւս ամ առնես. եբեր. ՟Ժ։)

Ստանալ. ունել. ետինմէք.

Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ։ Արասցուք մեզ անուն։ Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս։ Արարին իւրեանց տունս։ Ե՞րբ արարից ես ինձ տուն. եւ այլն։

Անցս անցուցանել, կամ վարիլ ընդ ումեք. ուրիշի բան մը ընել՝ աղէկ կամ գէշ, գլխուն բան բերել.

Արասցես ընդ գայի եւ ընդ թագաւորն նորա, զոր օրինակ արարեր ընդ երիքով։ Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր։ Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ ընդ այգի իմ։ Զի՞նչ արարից քեզ եփրեմ։ Ժողովուրդ իմ, զի՞ արարի քեզ։ Արար ինձ (կամ ընդ իս) մեծամեծս հզօրն։ Առաքեաց զիս առնել ընդ քեզ գործ մեծ, զորմէ զարմասցի ամենայն երկիրս. եւ այլն։

Թո՛ղ մեզ զյանցանս մեր, զոր մեք ընդ քեզ արարաք։ Զոր արարեալ է ձեր ընդ նախնիսն մեր։ Զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն եւ առ մեզ կատարեա՛. (Ագաթ.։ Փարպ.։ Եղիշ. ՟Ը։)

որպէս Դնել, Տալ, եւ այլն.

Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. եբեր. ՟Ժ։)

Արի՛, տեղի արա՛ սմա. (Եփր. աւետար.։)

Առնէին միմեանց ողջոյն. (Բուզ. ՟Դ. 10։)

զոյգ ընդ այլ բայից՝ տայ նոցա զզօրութիւն անցողականի. ընել տալ. էթտիրմէք.

Արա՛ այսօր մտանել (այսինքն մո՛յծ)։ Արարից՝ զի յարդարութիւնս իմ գնայցէք (այսինքն գնացուցից)։ Առնել՝ զի եւ սա մի՛ մեռցի։ Արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց. եւ այլն։

Բարի է չարչարանքն, զի զաստուած ճանաչել առնէ. (Մխ. երեմ.։)

Ես արարից՝ զի լացցես. (Վրք. հց. ՟Դ։)

Որ առնէ զզոքանչ, որ առնէ զքենի .. նզովեալ եղիցին. (Կանոն.։)

պէսպէս ոճով. cf. Անտես. cf. Աշխատ. cf. Իրաւ. cf. Դատ. cf. Պատասխանի. cf. Առաջի. cf. Յանդիման. cf. Բարձր. cf. Հեռի. cf. Ի բաց. cf. Յանձն. cf. Խնդիր. cf. Ձայն. cf. Չու. cf. Ճանապարհ. Օր, Աւուրս բազումս առնել. Ի մէջ. Յուշ. Համար։ Տե՛ս եւ Չլսելոց առնել. Չգիտացեալ առնել. Խաղ կամ Ծաղր կամ Այպն առնել. եւ այլն։

Ի ՎԵՐԱՑ ԱՌՆԵԼ. իբր Արձակել ի վերայ.

Ես նախ երթայց լրտեսեցից, եւ զձեզ տարեալ արարից ի վերայ, զի այսպէս դիւրաւ լիցի ի բուռնարկանել ըմբռնել։ Արար ընդ նմա զամենայն զօրս զօրութեան իւրոյ. (Բուզ. ՟Բ. 53։ ՟Զ. 1։)

որպէս հակակայ Կրելոյ, մի ի տասն ստորոգութեանց. ποιεῖν. (Արիստ. ստորոգ.։)

Ընդունելութիւնն ներկայ՝ լինի եւ ԱՌՆՕՂ, իբր Արարօղ.

Ըստ առնել առնողին. (Ագաթ.։)

Խնամատարութեամբ առնողի։ Առնողացն զայն. (Ոսկ. յհ. ՟Բ։ 59։)

Բայց զքո բանսդ ոչ գիտեմ, խա՞ղ առնողի լսեալս, թէ հաւաստիս խօսողի. (Առ որս. ՟Զ։)

Խոտորմունք խոնարհմանց կամ կազմութեան բայից.

Արասցե՛մ ըստ հրամանի քում. այսինքն արարից. (Ճ. ՟Ժ.։)

Առէակեալ բանականին այլ էարար։ Տեսակ մարդոյ կենդանւոյ էարար. այսինքն արար. (Պորփ.։)

Ոչ դադարէր առնելոյ զայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28.) այսինքն յառնելոյ. յն. առնելով. լտ. առնել։

Իշխանութիւն ո՞չ ունէր իւր առնելոցն։ Ոչ կարեն փոխարէն առնել առնելոցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 34։ Ճ. ՟Ա.) իբր առնելւոցն, այսինքն առնելեացն, եւ իբր արարելոցն, արարուածոց, գործոց։

ԱՌՆԻՄ, նի, եւ այլն. Ունի զզօրութիւն բայիցս Եղանիմ, լինիմ.

Զի՞նչ է որ արարաւն, նոյն ինքն որ առնելոց է (այսինքն առնելի, լինելոծ)։ Խոստովան առնի կամ առնիցի։ Մի՛ ի բացեայ առնիր յինէն։ Թէպէտեւ բազում որդիք լինիցին նորա, ոչ գիտէ. եւ թէ սակաւ առնիցին, ոչ ճանաչէ. եւ այլն։

Առնիս սիրելի թագաւորին։ Եթէ անզգայ նիւթոյն չառնիմք գեր ի վերոյ։ Չառնի սակաւ շահ ի լսելոյն. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. մ. ՟Ա. 9. եւ 2։)

Առաքինութիւն առաջնոցն՝ ժառանգութիւն առնի վերջնոցն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Եւ այլազգ եւս առնին մահք տարաժամք։ Չառնի (ասեն) արժանի յարութեան. (Եզնիկ.։)

Յարդն հողմով հոսեալ՝ առնի ճարակ հրոյ. (Շ. մտթ.։)

Սա մեզ ի մահուանէ ի կեանս առնի փոխադրութեան առիթ. (Անյաղթ բարձր.։)

Զի առնի իջուցանել ինձ զծերութիւն նորա տրտմութեամբ լի ի դժոխս. (Պիտ.։)

Առնի գործակից եւ վաստակակից սերմանեաց. եցօր. ՟Զ։)


Առոգանեմ, ոգի

va.

to pronounce words regularly;
to sprinkle, to wet.

NBHL (5)

ԱՌՈԳԱՆԵԼ Առոգել, ոռոգանել. ոռոգել. ջրել, թրջել.

Արիւնն առոգանէր զերկիրն. (Ագաթ.։)

Աղբերք զստորակացեալսն առոգանեն. (Մագ. ձ.)

Առոգանել զծառս կամ զբոյս։ Գետ է յորդառատ՝ առոգանող մտաց մարդկան. (Լմբ.։)

Յորմէ վտակք շնորհաց հոսեն, զոգիս մարդկան առոգանեն. (Շար.։)


Առոգեմ, եցի

va.

cf. Առոգանեմ.

NBHL (6)

ԱՌՈԳԵՄ. ἁρδεύω. rigo, irrigo. որ եւ ԱՌՈԳԱՆԵԼ. Նոյն ընդ Ոռոգել. ոռոգանել. (լծ. լտ. ռի՛կօ, իռռիկօ յն. արտէ՛ւօ) Արբուցանել ջրով զտունկս իբր առուօք՝ առուակօք, կամ առոյգ առնել. թանալ, եւ գալարեցուցանել. զուարթացուցանել, ուռճացուցանել. ջրել.

Թողցե՛ս ո՛րդեակ զջուրդ, եւ առոգէ՛ (կամ առոգեսցե՛ս) զարմաւենիսդ. (Վրք. հց. ՟Գ։)

Զդրախտ միաբանութեանն առոգել։ Զինքն առոգէ ջրով օրինացն։ Զանդս մտաց մերոց առոգել։ Մին առոգէ, եւ միւսն բուսուցանէ. (Լմբ.։)

Առոգելով արեամբ նորին. (Լմբ.։)

Առասել. (ի բայէս ոգեմ) բարբառել.

Առոգեաց առ վտանգին, եւ զլեզուն կամէր շրջել (պետրոս յուրանալն). (ՃՃ.։)


Առողջացեալ

adj.

cured;
նորոզ — or թեր, convalescent.


Առողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health or to life, to resuscitate;
— զմիտս, to undeceive.

NBHL (3)

ὐγιάζω. sano. Ողջացուցանել. բժշկել. ապաքինել. ըռընտեցնել.

Գթածաբար առողջացուսցես. (Նար. ՟Ժ՟Ը։)

Առողջացոյց աստուածապէս։ Առողջացո՛ դարձեալ կրկին. (Շար.։)


Առոյգացուցանեմ, ուցի

va.

to make young, to make look younger.

NBHL (2)

ԱՌՈՅԳԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԱՌՈԳԱՑՈՒՑԱՆԵԼ. Տալ առոյգանալ. ուռճացուցանել.

Եթէ ոչ կարէ ոք ամենայն մարմնովն առոյգ լինել, գոնեա զայն՝ զոր կարէ, առոյգացուցանել կրթեսցի, (Փիլ. լին. ՟Բ 63։)


Առօրեայ, էի, ից

adj.

diurnal;
ephemeral;
daily;
inconstant, uncertain, temporal, perishable.

NBHL (15)

Առօրեայ պարենիցն կարօտեալ. (Բրս. հայեաց.։)

Իբրեւ զառօրեայ վարձք վարձկանի. (Յոբ. ՟Է 1։)

Իբրեւ զառօրեայ մանկան ծնելոյ. (Ագաթ.։)

Առօրեայ բարութեանբ ափշեալ՝ մատնէր զվարդապեան՝ դոյզն գնոյ զանանց գանձն. (Համամ առակ.։)

Առօրեայս ստեղծանես սուրբս, եւ ձեռնադրես աստուածաբանս։ Տեսանեմ զառօրեայ իմաստունսդ. (Առ որս. ՟Ա. ՟Բ։ եւ Սարգ. յկ. ՟Ը։)

Զառօրեայ անձրեւածումն նշանակէ. (Շիր.։)

Եւ Կարճօրեայ. սակաւօրեայ. անցաւոր. մեկ քանի օրուան.

Առօրեայ եւ անցաւոր եւ անհաստատուն ստացուած. (Փիլ. լին. ՟Գ 134։)

Միայն առօրէից ցանկացաք։ Թեթեւ համարելով զառօրեայ աշխատութիւնս. (Խոսր.։)

Կեանք առօրեայք. (Նար. ՟Ժ՟Ե։)

Այսոքիկ առօրեայ պատմութիւնք կեսարուն, որ թագաւորեաց ամիսս վեց. (Լաստ. ՟Թ։)

Յաղագս առօրեայ չարչարանաց յորպիսի փառս կոչեցան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

իբր Օրըստօրեայ. հանապազօրեայ իւրաքանցիւր աւուր. ամմէն օրուան. quotidianus.

Առօրեայ եւ շաբաթօրեայ լուացմանցն։ Առօրեայլուացմամբք եւ պատարագօք. (Մամբը։ Մեկն. ընթերց.։)

Ընդ անաչխատ կենաց վայրին ... ուտեմ քրտամբք զառօրէին. (Յիսուսի Որդի։)


Ասեղն, ասղան, ղունք, ղանց

s.

needle;
ծակ ասղան, eye of a -;
մագնիսեալ —, magnetic;
անցուցանել դերձան ընդ ծակ ասղան, to thread a -.

NBHL (6)

ῤαφίς. acus. Գրի եւ իբր ռմկ. ԱՍԵՂ, ԱՍԵԽ. Սծածայր գործի կարելոյ զհանդերձս, որպէս եւ գործելոյ կիտուածս, եւ այլն. ասեխ.

Մալխոյ ընդ ծակ ասղան անցանել. (Մտթ. ՟Ժ՟Թ 24։ Մրկ. ՟Ժ 25։ Ղկ. ՟Ժ՟Ը. 25։)

Մինչեւ ցմիոյ նշմարելոյ ծայրի ասղան. (Մագ. ՟Կ՟Զ։)

Սակս միոյ ասղան բարկանան, եւ այլն։ Ոչ ունելառանձին եւ ո՛չ ասեղն մի։ Մինչեւ ցասեղ մի. (Վրք. հց. ՟Բ. ՟Է։)

Եթէ ոք ասղամբ սպանանէ զոք, այնպէս դատապարտեալ լինի, որպէս ոք աշտէիւ սպանանէ. (Եփր. աւետար.։)

Կիսոցն ասղունս ընդ եղնգունս վարէին յանխնայ. (Ճ. ՟Ժ.։)


Ասեմ, ասացի

va.

to say, to express, to speak, to relate, to recite, to tell, to recount, to declave, to pronounce, to utter, to dictate;
— յառաջագոյն, to foretell;
— վերստին, to repeat;
բարիս՝ չարիս — զումեքէ, to speak well, badly of a person;
ասա՜ ինձ, tell me;
պարտ է —, one must say;
որպէս ասացաք, as we have said;
համառօտ —, briefly, in one word;
չգիտեմ զի՞նչ —, I know not what to say;
զի՞նչ ասիցեն զքէն, what will they say of you ? անհիմն է զոր ասեսդ, what you say is without foundation;
չգիտէ զոր ինչ ասէ, he does not know what he says;
ցանգ զնոյն —, to repeat always the same thing;
— զկարծիս իւր զիմեքէ, to give one's opinion on some thing;
սուտ —, to tell falsehoods or lies;
— զճշմարտութիւն, to speak the truth;
այո՝ ոչ —, to say yes, no;
զի՞նչ կամիցի — այս, what does that mean ? այլ զի՞նչ ասեմս, but what do I say ? ըստ ասելոյ իւրաքանչիւր, as every one says;
— ընդ միտս, to say to one's self;
զայս իրրեւ ասաց, when he has said that, at these words;
զայս ասացեալ, that said.

NBHL (49)

իբր Անուանել. կոչել. եւ Համարիլ. ընծայել.

Թագաւոր զոմն ասեն զՅիսուս. (Գծ. ՟Ժ՟Է 7։)

φάσκω, φημί, ἕπω, λέγω , ῤέω, ἑρέω. dico, aio եւ այլն. (արմատն է հյ. ասք. լծ. եւ յն. ա՛սմա, երգ. ֆա՛սգօ, ասեմ). Ոգել. բարբառել. խօսել. յայտնել բանիւ զմիտս. ըսել.

Ասաց աստուած, եղիցի լոյս։ Ասէ տէր աստուած ցօձն. եւ ցկինն ասէ. եւ ցադամ ասէ։ Զոր ձեզդ ասեմ, ամենեցուն ասեմ։ Ասէին զմանէ, կամ վասն նորա. եւ այլն։

Ասել ասացի յառաջագոյն, ոչինչ յայտ արարին արդեամբք. (Ոսկ. ես.։)

Լայնաբար վարի յամենայն գիրս՝ որպէս Նշանակել, Հաստատել, ստորասել. Հարցանել. Պատասխանել. Պատուիրել. Վարդապետել. Արտաբերել. Երգել. Խոստանալ. Պատմել, ճառել. եւ այլն։ Իսկ Մեկն. ղեւտ.

Պիտոյ է, որպէս ես ասեմ, ըստ նաւորդացն ճարտարութեան միշտ բարւոք գնալ. իմա՛, որպէս ինձ թուի։

Վասն ասելոյն մեր զնա թագաւոր յունաց. (Խոր. ՟Ա 1։)

Ասացեր զմեզ անմիտս. (Փարպ.։)

Զերբեմն կարմիրն ասացեալ ծով. (Պիտ.։)

Ոչ ասեն նահապետաց ազգին մուրացան տէր. (Խոր. ՟Բ 7։)

Նմա եւ բարի իսկ ոչ մարթի ասել. (Եղիշ. ՟Բ։)

Որում խոսրովակերտն ասեն. (Փարպ.։)

Մերումս մաբմնոյ յիրաւի ասի ապականացու. (Շ. թղթ.։)

Ածութեան ասել մահ՝ ամբարշտութիւն է։ Այս կիրք ոչ հօր ասի, այլ այնմ յաւէտ ասի՝ որ մարմնացաւն. (Շ. թղթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Տեառն սիրեցեալ եղբացդ՝ ի տէր ողջոյն ասեմք. ենոբ.։)

Զնոյն ինքն զաստուած ասի բարձրացուցանել. այս ինքն համարեալ լինի. (Անյաղթ բարձր.։)

Ի ձեռն որոյ եւ զայսորիկ սկզբնատիպն ասիս ուրախացուցանել. (Խոր. առ արծր.։)

Առանց որոյ ո՛չ անուն եւ ո՛չ փառք առ սա ասասցին. (Յհ. իմ. ատ.։)

Խօսել հաւու.

Ի ժամ հաւուն ասելոյ՝ հրաման տային զպաշտօն ժամում կատարել. (Փարպ.։)

Պարտ այնպէս էր՝ ասէ, ընդ բռամբ արքայի ի սպաս զոհիցն պաշտել զայն։ Ո՛չ արժան՝ ո՛չ պատշաճ, ասէ, մերոյ չափոյ հասակի. եւ այլն։ Սոյնպէս իմա՛ եւ զայն.

Յայնժամ, ասէ ցնոսա, յարիցէ ազգ յազգի վերայ. (Ղկ. ՟Ի՟Ա 10։)

Ճանճք գարշեցուցանեն զիւղ, ասէ՝ որ ասացն. (Առ որս. ՟Ժ՟Գ։) այն է բան ժողովի ի սուրբ գիրս։

Զոր ասէն, ա՛յս է։ Եւ զոր ասէն՝ այսպիսի է, կամ այսպիսի ինչ է. (Ոսկ. յհ. ՟Ա 23. 26։ եւ Սարգ. ստէպ։)

ընդ մէջ անկեալ բանի, նշանակէ, Այսինքն է, կամ իմա՛.

Յերկուս բաժանի իմաստասիրութիւն, ի տեսականն՝ ասեմ, եւ ի գործականն. (Սահմ. ՟Ժ՟Ե։)

Անարատ Քրիստոսի հարսինն, Հռիփսիմեայ ասեմ. (Խոր. հռիփս.)

Ի հակառակսն Մովսէսի, զկորխայ ասեմ եւ զաբիրոնէ։ Աղէ հայեցարո՛ւք, ո՛չ զգալի ասեմ երեսօք, այլ խոհականապէս. (Պիտ.։)

ԱՍԻՑԵՍ, ԱՍԻՅԷ. իբր Առարկել. դիմախօսել.

Իսկ արդ՝ ասիցես, ոստքն փշրեցան, զի ես պատուաստեցայց։ Այլ ասիցէ ոք, զիարդ յառնեն մեռեալք. եւ այլն։

ՉԱՍԵՄ, ԶԻ ՄԻ՛ ԱՍԻՑԵՄ, ԶԻ ՄԻ՛ ԱՍԱՍՑՈՒՔ, եւ այլն. իբր Կարէի ասել, բայց չասեմ. կամ մի՛ ստիպեր զիս ասել.

Եւ ոչ այնպէս մեծն մովսէս, չասեմք թէ առաւելօքն պակասագոյն. (Կորիւն.)

Եւ հատուցից, զի մի ասիցեմ քեզ, թէ եւ դու զանձն քո ինձ պարտիս։ Եւ ամաչեսցուք մեք, զի մի՛ ասացից՝ թէ դուք. եւ այլն։

ԱՍԻՑԷՐ յն. ոճով. իբր Կարէր կամ ունէր ասել.

Ո՛վ իմաստունդ ստորոգիչ, ասիցէր արդեօք բնութիւն ցքեզ. (Նիւս. բն. ՟Բ։)

ԱՍԱՑԵԱԼ, ցելոյ, ոց. իբր Բանն ասացեալ. գտանի եւ Ասիցեալ, ասիցելոց, կամ ասելոց.

Ոչ գիտէին զասացեալսն. (Ղկ. ՟Ժ՟Ը 34։)

Վկայեաց տեառն ասացելոյն. (Ագաթ.։)

Ըստ ասացելոյ իմաստնոյուրումն. (Պիտ.։)

Եւ որ զկնի բերին, կամ զհետ գան ասացեալքն. (Նար. ՟Ժ՟Ա.։ Նար. կ.։)

Ճշմարիտն գոլ ասիցեալն (եւրիպիդեայ)։ Սորա յառաջագոյն ասիցելոյ՝ եւ զայն ասելի է։ Ոչ յասիցելոցն առաւել՝ քան ի մտացն գիտացեալք։ Յումեքէ ասիցելոցն յաղթահարեալ։ Վերջանան ի հասմանէ ըմբըռնման ասիցելոցն. (Փիլ.։)

Կատարեալ զայս ամենայն գործս ըստ ասելոցս կարդաւ. (Փարպ.։)

ԱՍԱՑԵԱԼՔՆ, ցելոցն. τὰ λόγια. oracula, scriptura sacra. Պատգամք Ատուածոյ ասացեալք ի Սուրբ Գիրք. աստուածեղէն տառք.

Երկուց լուսաւոացն, զոր ասացեալքն մեծամեծ կոչեն։ Որպէս ասացեալքն ասեն։ Զոր եւ ասացելոցն բանից ճշմարտութիւն ասէ, թէ ամենայն ինչ բարի է յոյժ. (Դինոն. ստէպ։)

ԱՍԱՑԵԼՈՅՐ. ասինքն Ասացելոյ՝ յն. ոճով.

Ընդունելութիւնն ներկայ՝ լինի ԱՍՈՂ, ի աց. եւս եւ ԱՍԱՑՈՂ.

Բանն ի բերան ասողին։ մեկնութեանց. (Ագաթ.։ Սարգ. յկ. ՟Դ։) (Փարպ.։)

Տեսաք զասացողն, եթէ եւ այլն. (ՃՃ.։)


Ասղնագործեմ, եցի

va.

to embroider;
to purfle or purflew.


Ասղնեգործ

cf. Ասղնագործ.


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

Etymologies (2)

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասորերէն

adj. s.

syriac.

NBHL (2)

συριστί syriace. Ի լեզու ասորւոց. ասորի բարբառով.

Խօսեա՛ց ընդ ծառայս քո ասորերէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը 26։ Ես. ՟Լ՟Զ 11։)


Ասուեայ, էից

cf. Ասուի.

NBHL (1)

եւտ. ՟Ժ՟Գ 59։)


Ասուեղ

adj.

woolly, fleecy.

NBHL (1)

Որպէս նայն թաւ եւ ասուեղ է. (Եզնիկ.։)


Definitions containing the research ե : 10000 Results

Նախճիրք

s.

slaughter, carnage, blood;
great loss, prejudice, waste;
—րս արեան գործել, to slaughter;
—րս գործեցին դժնդակս ընդդեմ թշնամեաց, they made a dreadful slaughter of the enemy.

NBHL (4)

Կոտորած սաստիկ յորսս կենդանեաց, եւ ի պատերազմի մարդկան. վնաս. զեան. ոճիր. հարուած. պրս. նախջիր, որ եւ շիքեար, որ է որս. եւ նախշ, վնաս, հարուած. (որպէս եւ նօգսան, լտ. նօ՛քսա, վնաս).

Մեծ ինչ նախճիրս որսաց կոտորել. (Բուզ.)

Իսկ կորովին վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս գործէր ի տեղւոջն։ Յանխնայ կոտորելով՝ նախճիրս արեան գործէին. (Եղիշ. ՟Զ. ՟Է։)

Բազում նախճիր ի տեղւոջն գործեալ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Նահատակիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take one's chance, to expose oneself, to attack, to be foremost in the battle, to charge the enemy;
to fight, to struggle, to wrestle, to wage war;
to make great efforts, to take much trouble, to persist;
to exercise oneself, to practise;
to devote oneself, to become a martyr;
ի ճգնութեան վարս —, to lead an ascetic life.

NBHL (9)

ἁθλέω, ἁθλεύω , ἁγωνιάω, -άζομαι certo, cetamen ineo, compugno, mala tolero, malis exerceor եւ այլն. Ճգնիլ. մրցիլ. մարտնչել. հանդիսանալ յասպարիզի. ախոյեան ելանել. յառաջ խաղալ. յարձակիլ. շահատակել. եւ Մարտիրոսանալ.

Յառաջ ինքն նահատակեցաւ (անցանել ընդ հեղեղատն), հապա զօրքն միագունդ զկնի փողեցան։ Մի ի նոցանէ նահատակեցաւ յառաջագոյն։ Ամենայն այր ինքնակամ նահատակեալ ի վերայ օրինացն։ Միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին։ Որք յաւետարանին նահատակեցան ընդ իս.եւ այլն։

Եթէ նահատակիցի ոք, չպսակի, եթէ ոչ ըստ օրինին նահատակիցի. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Ոչ զօրէն քաջացն ըմբշական բազկամրցութեամբ նահատակին. (Պիտ.։)

Նահատակեցի՛ր ընդդէմ հանապազորդեան թշնամւոյն. (Ճ. ՟Ա. եւ Առ որս.։)

Զգեղեցիկ հանդէս նահատակեցի՛ր։ Որք զառաքինութեան նահատակութիւնսն նահատակեցան. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Զնոյն նահատակութիւն նահատակեցաւ եւ աշխարհս հայոց. (Եղիշ. ՟Ե։)

Նահատակութիւնս բարի նահատակեցայ. (Ոսկ. ղկ.։)

Նահատակեցան ի յերկրի, եւ ի յերկինս պսակեցան։ Որք նահատակեցան վասն քո ի մահ։ Ի վերայ աստուածային քո օրինաց նահատակեցան։ Ճգնեալ նահատակեցան յերկրի՝ յաղօթք ի պատերազմի։ Նահատակեալք ճգնութեամբ ի փորձ զանազան տանջանաց։ Արեամբ նահատակեալ, եւ այլն. (Շար.։)


Նամակագիր, գրի

s.

letter-writer;
— լինել, to write a letter.

NBHL (2)

διαβάλλων, ἑνδεκτής deferens, delator, proditor. եւ այլն. Ամբաստանօղ գրով. գրօղ զնամակ ամբաստանութեան. բանսարկու. մատնիչ, գուշակ.

Ամբաստանօղ նամակագիրն։ Որ գանձին եւ գաւառին նամակագիր էր։ Նամակագիր եղեն զերկուց կանանց վասն զորդիս իւրեանց թլփատելոյ. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։ ՟Դ. 1։ ՟Զ. 10։)


Նամականի, նւոյ

s. pl.

letter, epistles;
— առնել, to write letters.

NBHL (1)

Հրամայէր նամականի առնել ... եւ կնքել նամականին իւրաքանչիւր մատանեաւ ... եւ տուեալ ցնոսա զամենայն նամականին։ Զքաջն վարդան եւ զընկերակիցս նորա խաբեցեր նամականիւ առ կայսր եւ առ նորին սպարապետն. (Փարպ.։)


Նաւագնացիկ

adj. s.

sea-faring, navigating, travelling by sea;
navigator;
voyager;
— լինել, to navigate;
to go by sea, to voyage;
—ք, navigable waters.

NBHL (2)

Ծովն մեծ, զոր ոչ երբէք կոխեաց ոտն մարդոյ նաւագնաց գնացիւք. եցօր. ՟Դ։)

Նաւագնացիկն ճանապարհորդութիւն մեդեայ. (Պիտ.։)


Նաւագործութիւն, ութեան

s.

ship-building, naval construction;
կայարան, աւազան նաւագործութեան, navy yard;
dock, wet-dock, dock-yard.

NBHL (2)

ναυπηγία, ναυπηγησία naupegia, navium fabricatio ναυτική nautica. Շինութիւն՝ կազմութիւն նաւուց. նաւակառութիւն. եւ Արուեստ նաւական. ...

Նաւագործութեան, եւ դարբնութեան, եւ ոստայնանկութեան։ Չստունգանէր զգործ նաւագործութեան ... նաւ գործել. եբեր. է։ Եւս. քր. ՟Ա։)


Նաւակ, աց

s.

boat, bark, barge;
— գետոյ, wherry, sculler;
— վենետկեան, gondola;
տաճիկ —, caic;
անգղիական —, outrigger;
— նաւու, yawl, skiff, shaloop;
— տափարակ, ferry-boat, lighter;
վարձ, սակ —ի, tariff, rate.

NBHL (5)

πλοιάριον navicula. Փոքրիկ կամ միջակ նաւ ծովակաց եւ ծովեզերեայց. ... տե՛ս եւ ՆԱՒ, եւ ՄԱԿՈՅԿ, ԿՈՒՐ, եւ ՎԱՐՔԱ։

Տատանեալ հոգիս ի յայսմ աշխարհի՝ մարմնոյս շինուածով իբր ի նաւակի. (Նար. ՟Ի՟Ե։)

Թէպէտեւ նաւակն հատցի (ի նաւէն). (Վրք. հց. ՟Զ։)

ՆԱՒԱԿ. θηρίκλειος, -εια thericlejus, -leja ποτηρία calices, vasa caelata convivalia. որպէս Նուագ կամ քարէնաւ. Բաժակ եւ գաշխուրան ի ձեւ նաւակի. որ եւ Սկահ, Սկահակ. (որպէս եւ յն. ըսգա՛ֆի, ըսգաֆի՛ս, ըսգի՛ֆօս, է գոգաւոր ինչ. տաշտ. նաւակ, եւ բաժակ).

Ափսէք, եւ տաշտք, եւ ըմպիկք, եւ պատժականք, եւ բազմաձեւ արուեստականագոյն նաւակք, եւ ճախարակեայք. (Փիլ. տեսական.։)


Նաւակառոյց, ռուցի

cf. Նաւագործ;
— լինել, cf. Նաւակառեմ;
to navigate;
to steer.

NBHL (11)

Նաւակառոյցք առաջինք՝ փիւնիկեցիք ասին. (Նոննոս.։)

Նաւակառոյցն առնու զընդհանուր փայտ։ Նիւթ, որպէս նաւակառուցի՝ տախտակք, եւ բրտի՝ կաւ. (Սահմ. ՟Ե։ եւ Անյաղթ պորփ.։)

Սակաւ թերեւս (նիւթ) գտցէ ոք, որով վարիլ նաւակառուցացն հարկաւոր է. (Պղատ. օրին. ՟Դ։)

Որպէս նաւակառոյց ոմն զնաւ կառուցանելոյն սկիզբն արկանելով. (անդ. ՟Է։)

Նաւակառուցաց պաշտօնն. (Պղատ. եւթիփռոն.։)

Նաւակառոյցք բիւրաբեր կառուցանելով նաւ. (Բրս. սղ.։)

Զնոյն ինքն զնաւակառուցէն (զնոյէ), եւ զայլոց նահապետաց։ Նաւակառոյցն քսիսութրէս (նոյ). (Խոր. ՟Ա. 3։ Մագ. ՟Հ՟Դ։)

ՆԱՒԱԿԱՌՈՅՑ ԼԻՆԵԼ. Նաւ գործել. եւ Վարել զնաւ.

Գիտեմ եւ ես, զի բարի է նաւակառոյց լինել. (Լմբ. սղ.։)

Որ ոչ է հմուտ նաւակառոյց լինել (տպ. նաւավարել), թողուլ (ունի) ի տեղեկագոյնսն, որ դիտեն ընդդէմ կալ ալեացն. (Իգն.։)

Նաւակառոյցք լեալք սրավար թիակօք իբր ի տապանի ինչ. (Յհ. կթ.։)


Նաւահանգիստ, գստից, գստաց

s. fig.

port, haven, harbour, sea-port;
the port of salvation;
cf. Նաւակայք;
ընդարձակ, անքոյթ, գեղեցիկ —, a spacious, safe, fine harbour or port;
— գետոյ, wharf, quay;
հրամանատար — գստից, harbour-master;
դիւրամերձենալի —, port accessible at any time of the tide;
դժուարամուտ —, harbour with a bar;
մտանել, հասանել, իջանել ի —, to harbour;
(նաւ) to sail into or enter harbour;
(շոգենաւ) to steam into harbour;
հասանել ողջամբ ի —, to get safe into port;
to arrive safe;
նաւաբեկ լինել ի —գստեան, to be wrecked in port.

NBHL (11)

λιμήν portus. Հանգիստ նաւուց. ծոց կամ խորշ ծովու ի հանգիստ նաւաց, (իրօք կամ նմանութեամբ). իլման, լիման (ի յն. լիմին) իսքէլէ, (ի լտ. սքա՛լա ). պէնտէր, պէտէրկեահ.

Առաջնորդեաց նոցա ի նաւահանգիստ կամաց։ Ի տեղի ինչ՝ որ կոչէր գեղեցիկ նաւահանգիստ։ Ձմերել ի նաւահանգստին կրետացւոց, եւ այլն։ Նաւահանգիստք արդեօք ե՞ն առ սովաւ, եթէ ամենեւին առանց նաւահանգստի. (Պղատ. օրին. ՟Դ։)

Բնակութեանց, եւ շինութեանց, եւ նաւահանգստից. (անդ. ՟Զ։)

Ի նաւահանգստէն ի բաց գնացեալք։ Իբր ի նաւահանգստաց համբարձեալք. (Փիլ.։)

Ա՛րդ նաւ ի նաւահանգստաց ի վեր ձգի. (Ածաբ. Նոր կիր.։)

Նաւահանգստացն վայրք։ Ի դիպողագոյն ախորժումն նաւահանգստեան։ Նաւահանգստեանն շքեղութիւնք. (Պիտ.։)

Ի վերայ նաւահանգստացն բնակեալ նստէր նա. (Եփր. օրին.։)

Փոխանակ երկրաւոր նաւահանգստիս՝ հրեշտակական եւ երկնաւոր նաւահանգիստքն եկին ի քեզ. (Կիւրղ. ի կոյսն.։)

Ի նաւահանգիստն կենաց՝ օթեւանս պատրաստեաց նոցա։ Խռովելոց հանգիստ, աշխատելոց նաւահանգիստ։ Հասցուք ի նաւահանգիստ կամաց քոց. (Ագաթ.։)

Ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ. (Ժմ.։)

Զնաւահանգստաց եւ զվաճառաց պատմէ։ Ի նաւահանգստեանն նաւաբեկ լինիցիս. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 16։)


Նաւամարտիկ, տկաց

adj. s.

fighting at sea;
naval fight;
— լինել, to fight a battle at sea;
— տորմիղ նաւաց, fleet, army.

NBHL (5)

ναυμάχης, ναυμάχος navali praelio decertans. Մարտիկ նաւաւ ի վերայ ծովու. նաւամարտ, եւ նաւամարտական.

Նաւամարտիկ լինէին ընդ նմա։ Տորմիղ նաւամարտիկ նաւաց. կամ նաւամարտիկ տորմիղ նաւաց։ Յաղթել ի նաւամարտիկ կռուին։ Նաւամարտիկ պատերազմաւ. (Եւս. քր. ՟Ա. ՟Բ։)

Զնաւամարտիկ հնարս հնարեցաւ. (Ոսկ. ես.։)

Նաւամարտիկ ընթացս կազմեալ. (Արծր. ՟Դ. 11։)

Որ ի թերմուպողիս կռիւն, եւ ի սաղամին նաւամարտիկն. (Եւս. քր. ՟Բ։)


Նաւամուտ

adj. s.

embarked;
cf. Նաւավար;
— լինել, to embark.

NBHL (2)

ἑπιβάτης (իբր վերելեակ). epibata, ascensor եւ vector. Մտեալն ի նաւ. նաւորդ. եւ Թիավար նաւու.

Նաւավարք քո, եւ նաւամուտք քո, առաջապահք նաւաց. (Եզեկ. ՟Ի՟Է. 29։)


Նաւափայտ

s.

ship;
forest-tree;
cf. Լաստենի.

NBHL (1)

Փայտեայ նաւ. լաստափայտ. ըստ յն. նաւ բարձօղ զինքն.


Նաւորդ, աց

s.

navigator;
passenger;
cf. Նաւաստ;
—ք արգեայ, the Argonauts.

NBHL (7)

ναυτικός, ναύτης nauta πλέων navigans. Նաւօղ. նաւարկօղ. ո՛ ոք եւ գտցի ի նաւու՝ իբրեւ նաւաղ, նաւավար, եւ ճանապարհորդ.

Առաքեաց քիրամ ընդ նաւսն ի ծառայից իւրոց նաւորդս հմուտս նաւարկութեան ծովու. (՟Գ. Թագ. ՟Թ. 27։)

Նաւորդք արգեայ. իբր արգոնաւորդք. (Եւս. քր. ՟Բ։)

Ամբոխեալ նաւորդքն ի ծովէն՝ ընկեցին վիճակ յովնանու. (Երզն. մտթ.։)

Պատահեցաւ նաւորդ մի, որ ապրեալ էր ի նաւակոծութենէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զնաւորդս ի ծովուն յայնմիկ ուտէր։ Եւ էր այնպիսի տեղի նաւորդացն լի վշտագնութեամբ եւ մահուամբ. (Նոննոս.։)

Յաղագս ճանապարհորդաց, եւ նաւորդաց. (Ժմ.։)


Յապահով

adj. s.

sure, safe, secure, out of danger, assured;
security, safety;
place of safety, shelter;
—ս լինել, to be in security, safe, sheltered;
— or —ս առնել, to assure, to secure.

NBHL (8)

ՅԱՊԱՀՈՎ որ եւ ԱՊԱՀՈՎ. ἁσφαλής securus ἁπηλλάγμενος vacuus, liber, immunis. Ապ, այսինքն Հեռի՝ յահէ, կամ ի հովէ՝ այսինքն ի հողմոյ. խաղաղ. անքոյթ. անկասկած. աներկիւղ. անհոգ. հեռաւոր.

Արհամարհել զանձն, եւ զընկերն ոչ դատել՝ տեղի յապահով է. (Վրք. հց. ՟Ժ։)

Խաղաղ եւ յապահով ժամանակ իցէ, եւ ոչ գուցէ երկիւղ իբրեւ զառաջինն. (Գէ. ես.։)

Յապահով հանդարտութեամբ. (Փիլ. տեսական.։)

Որ ի հոգոց յապահով իցէ։ Որ զգաստանայն, յամենայն չարեաց յապահով է։ Նախ զնոսա յապահովս առնէ յերկիւղէն, եւ ապա ճառէ զյարութենէն։ Բարւոք ասաց ի Գալիլեա. զի յապահովս առնիցէ ի տագնապէս. (Ոսկ. մտթ.։)

Միւսանգամ յապահովս եղեն ի բնակութիւնս իւրեանց. եւոնդ.։)

Իսկ (Եզեկ. ՟Լ՟Զ. 11.)

Ելից ի վերայ յապահով (կամ ապահով) երկրին. յն. ի բաց ընկեցիկ։


Յաջողակ, աց

adj.

adroit, clever, skilful, expert, capable, apt;
industrious;
nimble, expeditious, quick, alert;
cf. Յաջող;
cf. Ձեռն.

NBHL (5)

ՅԱՋՈՂԱԿ ἑπιδέξιος, εὑφυής expeditus, prosper, commodus, opportunus ἑλαφρός agilis. որ եւ ԱՋՈՂԱԿ. եւ ՅԱՋՈՂԵԱԼ. Անխափան եւ աջողաձեռն. քաջայարմար. բարեդէպ. եւ (հողմ) Բարեշունչ.

Գրիչ յաջողակ օրինացն Մովսիսի։ Գործն էր յաջողակ, եւ յառաջէր ի ձեռս նոցա. (՟Ա. Եզր. ՟Ը. 3։ ՟Բ. Եզր. ՟Ե. 8։)

Տեսանելով զայն յամենայնի յաջողակ։ Էր յաջողակ ի գործս պատերազմի. (Փարպ.։ Կիր. պտմ.։)

Որ պանծայ ի գործ իւր յաջողակ, կորուսանէ զվարձս. եղոս.։)

Յաջողակ է հողմն։ Մղեցայ գնալ յաջողակ հողմոյս։ Գնացին յոյժ յաջողակ հողմով. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Յաջողիմ, եցայ

vn.

to prosper, to be prosperous, successful or fortunate, to have great success, to thrive, to succeed in, to contrive to, to get on prosperously, to reach or attain one's aim, to come to a good issue, to terminate propitiously;
— ի վեր քան զակնկալութիւն or զկարծիս, to succeed against all probability;
ոչ-, չ-, to be unsuccessful, to fail, to miss one's aim, to be baffled, to miscarry, to be greatly disappointed;
յաջողեսցին, յաջողեսցի քեզ, you will fully succeed;
all will be well with you.

NBHL (3)

cf. ՅԱՋՈՂԵՄ. եւ դիմազ. Յաջողութիւն գտանել ուրուք կամ իրիք. յառաջ խաղալ. ուղղիլ. ի դէպ գալ. յարմարիլ.

Ե՛լ յռամովթ Գաղաադ, եւ յաջողեսցիս։ Ուստի ոչինչ յաջողիցիք։ Ոչ յաջողեսցի ձեզ։ Նստաւ Սողոմոն յաթոռ Դաւթի հօր իւրոյ, եւ յաջողեցաւ։ Ասացէ՛ք հա՛սկ հա՛սկ. եւ ոչ յաջողեցան խօսել այնպէս։ Յաջողեցաւ ի վերայ նորա հոգի Տեառն։ Եթէ յաջողեա՞լ իցէ արքայութեանն Աստուծոյ։ Զամենայն զոր ինչ արասցէ՝ յաջողեսցի նմա։ Ոչ յաջողեսցի մարդոյ յանօրէնութենէ.եւ այլն։

Յաջողեցաւ տէրութիւն նորա։ Որ սիրենն զԱստուած, ամենայն ինչ յաջողի նոցա ի բարութիւն։ Որ Քրիստոսի լինի տաճար, մեհեան դիւաց անդր ոչ յաջողի. (Եղիշ. ՟Ա։ Եփր. հռ.։ Խոսր.։)


Յաջողութիւն, ութեան

s.

success, prosperity, good luck or fortune, thriving, happy state of affairs;
efficacy, virtue;
convenience, leisure, ease;
opportunity, occasion;
—ք, achievements, exploits, heroic acts;
յաջողութեամբ, successfully, with success;
— ի դէպ գալ ումեք, to be favoured, befriended;
— ըստ բաղդի լեալ նմա, fortune befriended him, he had the fortune to;
cf. Ըմպեմ.

NBHL (9)

εὑοδία prosperitas, prosper successus εὑθυνία commoditas. որ եւ ԱՋՈՂՈՒԹԻՒՆ. Բարեբախտութիւն. բարեդէպ առիթ եւ իրք. յարմարութիւն. դիպողութիւն անխափան. դիւրութիւն.

Յերկայնմտութենէ յաջողութիւն թագաւորի։ Խնդրել դիւրութիւն եւ յաջողութիւն մեզ եւ որդւոց մերոց։ Եկեսցէ յաջողութեամբ։ Յաջողութեամբ բազում աշխարհօք եկեսցէ.եւ այլն։

Ի յաջողութենէ ուրուք անուանին փառք, որպէս ի չաջողութենէ ուրուք անուանի թշուառութիւն. (Եզնիկ.։)

Նկատել որսալ զաջողութիւն աւուրց. (Խոր. ՟Ա. 12։)

Եւ Յաջողելն. ձեռնտուութիւն.

Այս ամենայն կատարէր այսպէս յաջողութեամբն Աստուծոյ՝ ըստ կամաց նոցա. (Փարպ.։)

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ. ἑνέργεια, ἑνέργημα efficacitas, efficax operatio, energia. Ազդեցութիւն. գործունեայ զօրութիւն. ներգործութիւն.

Եթէ բաժինք յաջողութեանց են։ Ըստ յաջողութեան զօրութեանն իւրոյ, զոր յաջողեաց ի Քրիստոս։ Յոր եւ աշխատիմ պատերազմեալ ըստ յաջողութեան (կամ աջողութեան) նորա, որ յաջողեալ (կամ աջողեալ) է յիս զօրութեամբ.եւ այլն։

Մեծամեծ զօրութիւնք եւ յաջողութիւնք կատարէին ի ձեռն զօրականին. (Եղիշ. ՟Գ։)


Յաջորդութիւն, ութեան

s.

succession;
inheritance;
continuation, order, series;
— իրաց, series of affairs;
— աղետից, եղեռնութեանց, succession, concatenation, series of misfortunes, of crimes.

NBHL (2)

διαδοχή, διάδεξις successio. Փոխանորդութիւն զկնի իրերաց. պայազատութիւն. կարգ.

Որ ըստ հայրենի յաջորդութեան քահանայապետութիւնն եւ իշխանութիւն. (Եւս. քր. ՟Բ։)


Յառաջադէմ

adj. adv. s.

advancing, progressing;
improving, making proficiency;
forward;
coryphaeus;
proficient;
— է, he is advancing in his studies;
երթալ — եւ մեծանալ, to improve;
to increase in prosperity;
իրք առնն — յաջողէին, that man prospered greatly.

NBHL (15)

προκόπτων proficiens βελτίων melior. եւ բայիւ προκόπτω , προβαίνω proficio, progredior διοδεύω permeo, transeo եւ այլն. Որ յառաջ դիմէ կամ դիմեալ է. լաւագոյն լեալ. օգտեալ. զարգացեալ. յառաջ խաղացեալ յիմիք կարգի.

Յառաջադէմ էի ի հրէութեանն քան զբազում հասակակիցս իմ. (Գծ. ՟Ա. 14։)

Արք կրօնաւորք եւ յառաջադէմք յաւետարանական սպասաւորութեանն։ Վառեալք՝ յառաջադէմք ելով։ Յառաջադէմ եղեալ՝ զաւագութեան թեկն ածէ. (Կորիւն.։ Պիտ.։ Խոր. ՟Բ. 10։)

Այս է մխիթարութիւն վարդապետին, աշակերտացն յառաջադէմն լինել։ Ընդէ՞ր դու ոչ երախտեօք եղեր յառաջադէմ. (Ոսկ. ՟բ. կոր. եւ Ոսկ. ես.։)

Ոչ յառաջադէմք լեալ ի յանդիմանութեանցն. (Վրք. ոսկ.։)

Առ սակաւ սակաւ յառաջադէմս առնել ի բարձրագոյնս. (Ածաբ. պենտեկ.։)

Ծերունական հասակ ասէ իբրեւ զյոլովագոյնս առաքինութեամբ յառաջադէմս. (Կիւրղ. յովէլ.։)

Որ յառաջադէմն է ի նոցանէ՝ դիոտրեփէս. իմա՛, սիրօղ նախագահութեան. φιλοπρωτεύων primatum ambiens.

ՅԱՌԱՋԱԴԷՄ, դէմք. գ.ա. τὸ, τὰ ἕμπροσθεν priora. Առաջք. առաջակողմն. յառաջոյ եղեալն.

Զառ ի յետոյսն մոռացեալ է, եւ ի յառաջադէմսն նկրտեալ եմ. (Փիլիպ. ՟Գ. 13։)

Սլացեալ հատուածէր երագ երագ ի յառաջադէմսն, այս է ի լեառն Աստուծոյ ի Քորէբ. (Պիտ.։)

Զմեկնութիւնս նոցա յառաջադէմ կոյս ճառիս լսելոց ես. յն. ի մօտոյ, արդ. եցօր. ՟Ը։)

ՅԱՌԱՋԱԴԷՄ. մ. Յառաջ խաղալով, դիմելով. զարգացմամբ. առաւելութեամբ.

Յածել թեւոցն՝ յառաջադէմ սլանայ։ Երթայր յառաջադէմ, եւ մեծանայր։ Գամք զգամ իրք առնն յառաջադէմ աջողէին. (Իմ. ՟Ե. 11։ Ծն. ՟Ի՟Զ. 13։ ՟Բ. Մակ. ՟Ը. 1։)

Արագ ի փութալիսն յառաջադէմ ժամանելով. (Պիտ.։)


Յառաջախոհ

adj.

premeditating, deliberating beforehand;
premeditated;
— լինել, to premeditate;
to provide.

NBHL (2)

πρόβουλος, πρόνοος providus եւ consultans, consul. Որ յառաջագոյն խորհի. նախատես. խնամածու. եւ Գլխաւոր ի խորհրդեան.

Յառաջախոհ լինի մարդ՝ որդւոյ, եւ հօտի՝ հովիւն։ Մեղու՝ իմաստուն, եւ մրջիւն՝ յառաջախոհ։ Զինուորքն ընդ դասապետսն, եւ ընդ յառաջախոհս՝ խորհօղքն. (Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)


Յառաջամատոյց

adj. s.

standing forward, presenting or offering oneself, eager, forward, earnest, assiduous;
competitor;
— լինել, to advance, to present or offer oneself, to be forward, eager, warm.

NBHL (4)

εἱς προκοπήν ἑρχόμενος ad progressum veniens. Յառաջ մատուցեալ. յառաջատեալ. ի յառաջադիմութիւն եկեալ.

Ճշմարիտ որդի բնաւոր, ո՛չ ի ծառայութենէ յառաջամատոյց որդեգրութեամբ, այլ ի բնութենէ անհաս ծննդեանն. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

ՅԱՌԱՋԱՄԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ. προσέχω attendo. Ուշ ունել. ունկնդիր լինել.

Հնազանդելով յառաջամատոյց լինել նմա. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Յառաջամիտ

adj.

generous, liberal;
voluntary;
— լինել, to offer, to give freely or spontaneously;
to be full of good-will, ardour or eagerness.

NBHL (2)

ՅԱՌԱՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ. προθυμέομαι prompto sum animo. Յառաջել յօժար մտօք ի լաւ անդր. յօժարամիտ՝ դիւրապատրաստ եւ զուարթառատ գտանիլ ի տուրս.

Որ ոք յօժարիցէ մտօք լնուլ զձեռս իւր այսօր տեառն. եւ յառաջամիտք եղեն իշխանք տոհմիցն։ Եւ զուարճացաւ ժողովուրդն յաղագս յառաջամիտ լինելոյն (իշխանաց). վասն զի լի սրտիւ եղեն յառաջամիտք տեառն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 6. 9։)


Յառաջամուխ

adv.

in pushing forward, in advancing;
երթալ, to open away through and advance before all.

NBHL (2)

Յառաջ մխեալ. միջամուխ.

Գունդն մուշեղեան յառաջեալ քան զայլ գունդսն՝ յառաջամուխ տագնապեալ երթային. (Բուզ. ՟Ե. 2։)


Յառաջասաց

cf. Յառաջասացեալ.

NBHL (9)

ՅԱՌԱՋԱՍԱՑ ՅԱՌԱՋԱՍԱՑԵԱԼ. Նախասաց. կանխասաց. գուշակեալ. եւ գուշակօղ.

Կատարեցաւ յառաջասաց ընծայիւք մարգարէութեանցն։ Մարգարէականօքն յառաջասացելովք. (Ագաթ.։)

Եւ Փոքր մի յառաջ՝ ի վեր անդր ասացեալ.

Ասացից երկրորդելով ըստ յառաջասաց ձայնին։ Ըստ յառաջասացելումն. (Պիտ.։)

Արդ յաղագս յառաջադրելոցս սեռից բաւական են յառաջասացեալքն. (Արիստ. ստորոգ.։)

Հեռանալ յառաջասացեալ հայհոյութենէ։ Խոստովանեա՛ յառաջասացելոցն զքեզ մի ոք գոլ ի չարապաշտից. (Յհ. իմ. երեւ.։)

Ծառայից իւրոց յառաջասացելոց։ Յառաջասացեալ բազմութիւն. (Նար. յովէդ.։)

Դարձցո՛ւք յառաջասացեալ թագաւորս. (Լաստ. ՟Թ։)

Զյառաջասացեալսն երկրորդէ դարձեալ. (Սկեւռ. ես.։)


Յառաջընթաց

adj. s.

foregoing, preceding, previous, antecedent, precedent;
fore-runner, precursor, outrider;
antecessor, predecessor;
— լինել, to precede, to forego, to fore-run, to outride.

NBHL (4)

πρόδρομος praecursor. Նախընթաց. կարապետ. յառաջոյ ընթացօղ. յառաջագնաց.

Յառաջընթաց կարապետ. յն. մի բառ. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։ Ագաթ.։ Շար.։ եւ այլն։)

Ոչ սպասաւորք յառաջընթացք, ոչ գոչումն փողոյ կարապետ. (Լմբ. համբ.։)

Յառաջընթաց լինէին կեանք, զի կարկեսցի սանձեսցի մահ. (Կոչ. ՟Գ։)


Յառիմ, եցայ

vn.

to stretch out the head to see;
to stretch, to extend, to thrust;
to fasten or stick on, to be fixed or fastened on, to heed to dwell on;
— մտօք, ի խորհուրդս, to contemplate, to speculate upon, to meditate or consider attentively, to penetrate, to examine thoroughly;
— յոք, յառեալ կալ or հայել յոք, to fix the eyes or the gate on a person;
— ի դուզնաքեայս, to be fond of trifles;
աչք իւր անքթիթ յառեալ կային ի քաջազն, his eyes were fastened on that brave man.

NBHL (6)

παρακύπτω, εἱσκύπτω prospicio, inspicio, intueor, specto. որ եւ ՅԱՌՈՒՄ. Կարկառիլ. երկայնիլ. բերիլ. ձգիլ աչօք կամ մտօք. դիտել. նկատել.

Յառեալ (կամ կարկառեալ) ընդ պատուհան։ Ընդ ճանապարհն որ հայէր ի գաբայէ յառեալ ի գայի։ Յառեալ՝ ի կատարեալ օրէնս ազատութեանն հայիցի. (Երգ. ՟Բ. 9։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 18։ Յկ. ՟Ա. 25։)

Ի ներքս յառեալ նայիցի. (Յհ. իմ. երեւ.։)

Ի յատակս մահու յառեալ գիտեսցէ։ Ի յայս խորհուրդ խորին յառեցան. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. կուս.։)

Իսկ (Սարգ. ի բանն յկ. ՟Ա. 25.) կարծելով նախդիր լինել զտառդ յ, ի բառն յառեալ, հարկաւորի մեկնել որպէս առեալ, եւ վրիպակաւ ասել.

Ոմանք զառեալս փոխանակ հայելոյ մեկնեն աստանօր, որ չէ ինչ ճշմարիտ. եւ սակայն ճշմարիտն այդ է ըստ բնագրին։


Յատակ, աց

s.

bottom;
pavement;
floor;
ground, earth;
the buttocks;
— հայրենի or հայրենեաց, native land or country, birth-place, home;
— գետոց, canal, bed of a river;
— աղիւսակերտ, brick pavement;
— սալայատակ, stone pavement;
— նաւու, keel of a ship;
առ —աւ կործանել, քանդել մինչեւ ց— or —ս, to raze to the ground, to level or lay even with the ground, to demolish, to raze or pull down;
to sap, to undermine;
լի լինել գետոյն յամ —ս իւր, to be swelled very high, to rise, to swell beyond, to overflow.

NBHL (11)

(որ յոչն ունել զնախդիր ի, կամ յունելն զնախդիր զ, կարծի գրեալ ի բնէ Ատակ. լծ. ռմկ. տակ. մանաւանդ ոտից տակ. զի յա, է որպէս այագ. այսինքն ոտն, որ եւ աք ասի. նոյն է վր. իատա՛կի. լծ. եւ հյ. գետին. եւ յն. է՛տաֆօս) ἕδαφος solum, pavimentum. Ոտնատեղի. երես երկրի. հողն կոխեալ. ստորին կողմն ամենայն խորութեան. ներքոյք. խարիսխ ստորին. եւ Խորք.

Ի հողոյ անտի՝ որ իցէ առ յատակաւ խորանին։ Ցանեսցես առ յատակաւ սեղանոյն։ Ի յատակէ տանն մինչեւ ցորմսն եւ ցգերանսն։ (Պարիսպք) իջցեն մինչեւ ի յատակս։ Ի յատակացն մինչեւ ի պատուհանսն։ Յատակաց մինչեւ ի յարկսն։ Չեւ էին յատակս գրոյն հասեալ։ Հայեա՛ց ընդ յատակսդ (կամ ընդ ատակսդ), եւ տե՛ս ո՞յր է հետդ այդ։ Ի ջրոյն ցամաքութենէ, որ ի ներքոյ կայր յատակք երկրին՝ երեւէին.եւ այլն։

Զքաղաքն մինչեւ ցյատակ քանդել. (Սոկր.։)

Աւերել, եւ յատակաց բրել. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Գնայր Քրիստոս ի ի վերայ ծովու իբրեւ ի յատակի. (Իսիւք.։)

Կտրեալ զքարինսն մինչեւ յատակս (կամ ի յատակս) բլրոյն՝ հաւասար գետոյն։ Քակեաց զմեհեանս մինչեւ յատակս։ Անլուաց ոտիւք մտանել յատակս տաճարին Աստուծոյ. (Խոր. ՟Բ. 39։ ՟Գ. 33։ Փիլ. ել. ՟Ա. 2։)

Արեգակն իբրեւ ճրագ մի ի մեծի տան՝ ի մէջ ձեղուան եւ յատակի լուցեալ. այսինքն յօդս ընդ մէջ երկնի եւ երկրի. (Եզնիկ.։)

Թէպէտեւ յատակ իսկ չարեացն հասանիցեմք, սակայն ստգտանեն միտք զգործսն յոռութեանց. (Ոսկ. եբր.։)

ՅԱՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ կամ ՀԱՅՐԵՆԵԱՑ. Բնիկ երկիր կամ հող.

Հեշտալի՛ է եւ աշխարհս այս, եւ հայրենի յատակն. (Ածաբ. ի մակաբ.։)

Պատերազմ տան վասն հայրենեաց յատակի, եւ փրկութեան ազգի. (Սարկ. քհ.։)


Յատակաբաց

adj.

of which the bottom or bed is exposed;
— բաժանել զծով, to divide the sea and lay bare its bed.

NBHL (3)

Ոյր յատակն է բացեալ. եւ Բացմամբ յատակի ջուրց.

Ծովն անդնդային բաժանեալ յատակաբաց՝ կազմէր շաւիղս ժողովրդեանն. (Նանայ.։ եւ Ճ. ՟Գ.։)

Զծովն յատակաբաց (կամ յատակաբար) բաժանէր. (Մանդ. ՟Դ. եւ Ճ. ՟Դ.։)


Յատկութիւն, ութեան

s.

property, attribute, particular, peculiarity, peculiar character;
— լեզուի, the character or genius of a language.

NBHL (7)

ἱδιότης proprietas. որ եւ ԱՌԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Սեպհականութիւն. հանգամանք. որ ինչ յատուկ եւ սեպհական իցէ ումեք կամ իմիք.

Ի յատկութեանց բաղկացաւ իւրաքանչիւր (բան անհատի)։ Մարդոյն (ըստ տեսակի) յատկութիւն՝ եղիցի նոյն ի վերայ յոլովից (այսինքն ամենայն մարդոյ). (Պորփ.։)

Ընդունելութիւն բառ ընդունական բայից եւ անուանց յատկութեանց. (Թր. քեր.։)

Զծնունդս կենդանեաց, զտնկոց յատկութիւնս. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի յատկութեանն ըստ բնութեան երկաքանչիւրոյ. (Յհ. իմ. երեւ.։)

Զերկուցն յատկութիւն ցուցանեմք. (Շ. թղթ.։)

Զայս յատկութիւնս յետ սեղանոյն յագենալոյ ասաց. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)


Յար

adj. adv.

adjacent, adjoining, contiguous, next, attached, joined;
equal, conformable;
always, continually, incessantly;
եւ նման, — եւ յարմար, quite alike, resembling;
— միանգամայն, all at once;
եւեթ, — եւ հանապազ, successively, often, frequently, very often, many times.

NBHL (35)

παρά, παρ’, ἑπί, ἑφ’, συν, πρός penes, juxta, junctim, cum, ad եւ այլն. Առընթեր. կից. առ. կցորդ. յարեալ. յարմարեալ. դիպող. համաձայն. յանկաւոր. զոյգ. հետ զհետէ շարունակեալ. կցած, հետը, քովը, յարմար.

Յարանուն է, որ յա՛ր յանուն ինչ քերթոցեալ է. (Թր. քեր.։)

Միանգամայն յար ի ժամանակն թուիցեմք զազատութեանն խառն ընդ ծառայութեան։ Յար առ նոսա. (Եւս. քր. ՟Ա։ Եւս. պտմ. ՟Դ. 7։)

Յար ինչ իցէ ի պատուիրանս Տեառն։ Յար ի միմեանս են ձեռք. (Բրս. հց.։ Վեցօր. ՟Դ։)

Զձեռսն ի միմեանս յար դնելով. (Մաշտ.։)

Ընդ ամենեսին յա՛ր է. (Փիլ. սամփս.։)

Արդար էր, զի ոչ եղեւ յար ի խորհուրդս եւ ի գործս նոցա ընդ չարախօսսն. (Եփր. աւետար.։)

Շուայտութիւն է եւ արբշռութիւն. եւ յար յայս անուանս է արբեցութիւնն. (Իգն.։)

Յար եւ ի նոյն (այսինքն ընդ նմին). (Մագ. ՟Ծ՟Թ։)

Զգայուն, եւ յար են բանականաց. (Վրդն. ծն.։)

Եդ Ադամ անուանս յար ըստ բնութեան ամենայն կենդանեաց. (Կանոն.։)

Նաեւ այլ միւս եւս իմն միւսոյն յար ասեն. (յն. առ այսոքիւք. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Ոչ յանկարծակի մտանէ, եւ ոչ յար միանգամայն (այսինքն անդէն առ նմին), այլ նախ բազում ընդունելութիւն գործէ. (անդ. ՟Գ. 28։)

Յար եւ մերձաւոր վկայեն գրոց բնաւորական բնութիւնք մարդկան. (Լմբ. ովս.։)

ՅԱՐ. մ. Միշտ. հանապազ. անդադար. անընդհատ. ստէպ. իբր՝ յար ի միմեանս եւ շարունակեալ.

Որ ինքն յար ի փոփոխման կայ, ոչ կարէ հաստատուն կեանս ումեք շնորհել. (Եղիշ. ՟Ը։)

Յար աճեցեալ յօրանան. (Պիտ.։)

Ստացաւ աշակերտս, որ յար ընդ նմա շրջէին. ըստ յն. ոճոյ իմա՛ նաեւ, զոյգ ընդ նմա։

Անկեալ դնի խնամաբար յար ի չարիս ի մանկութենէ։ Յար հատուցանիցեմք։ Ոչ ի միում ժամանակի միայն, այլ յար հանապազորդաւ վարեցեալ քաջաբերութեամբ։ Յար պահել։ Զկերպարան զամենայնի ունել յինքեան երեւեցուցանիցէ յարն տեսլենէ. (Փիլ.։)

Յար ծառայ ասասցի։ Յար մին եղիցի ճշմարիտ, եւ մինն սուտ. (Արիստ. ստորոգ.։)

Որ եւ յարն աղաղակէր. (Սկեւռ. ի լմբ.։)

Անշիջանելի բոցոյն, եւ յար արթուն որդանցն լիցուք ճարակ առանց սպառելոյ եւ մահու. (Սարկ. քհ.։)

Ոչինչ է անպիտանագոյն, եթէ մարդ յա՛ր հանգստեամբ եւ խրախութեամբ փափկացեալ. (Ոսկ. գծ.։)

ՅԱՐ ԵՒԵԹ. մ. ՅԱՐ ԵՒ ՀԱՆԱՊԱԶ. Ստէպ ստէպ. անընդհատ. միշտ եւ հանապազ.

Չոգան ի Կափառանում, ուր յար եւեթ լինէին։ Առ ի յըմբերանել զհրէայսն, որք յար եւեթ զայն պատճառէին, եթէ հակառակ կամացն Աստուծոյ է. (Նանայ.։)

Յար եւ հանապազ լայր եւ ողբայր ընդդէմ Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Տէրունեան մարմնոյ եւ արեանն յար եւ հանապազ պատարագել (իլ). (Շ. բարձր.։)

ՅԱՐ. որ եւ ՅԱՐ ԵՒ ՅԱՐՄԱՐ ՅԱՐ ԵՒ ՆՄԱՆ. ա.մ. Ամենայնիւ յարմար. հանգոյն ամենեւին նման կամ ի դէպ.

Յա՛ր անկար անբանից եւ անմտից, եւ նմանեցար նոցին. (Բրս. արբեց.։)

Դուստր Սաղիմայ յար եւ յարմար. (Տաղ.։)

Ջանան եւ հնարին յար ինչ եւ նման ասել (զԱստուծոյ). (Սարգ. յկ. ՟Ը։)

ՅԱՐԱԳՈՄ կամ ՅԱՐ ԳՈՄ, ՅԱՐ ԵՄ. Առընթեր եւ անբաժան գտանիլ. առաջիկայ՝ ներկայ լինել.

Վասն յար գոլոյն ողջախոհացուցիչն բանի։ Հանապազորդ ամենայն ուրեք յա՛ր էր (Սառա ընդ Աբրահամու)։ Յա՛ր ելում ժամանակիս (այսինքն ի ներկայիս). (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

ՅԱՐ ԱՐԿԱՆԵԼ. ն. παρατίθημι appono, comparo, confero. Առընթեր դնել, համեմատել. բաղդատել.

Զբարի ընդ բարիս յարարկանելով։ Պա՛րտ է զԴիմոսթենի զազգն ասել, եւ ապա յարարկանել զեսքենի զազն. (Պիտ.։)


Յարակայութիւն, ութեան

s.

cf. Մշտնջենաւորութիւն.

NBHL (5)

μονή, διαμονή persistentia, constantia. Մշտնջենաւորութիւն. անփոփոխ տեւողութիւն. հանապազորդութիւն. յարատեւութիւն. կալ մնալն.

Անփոխական յարակայութիւնք եւ սերտութիւնք։ Ի նմանէ եւ զկեալն եւ զգոլն եւ զյարակայութիւնն ունի. (եւ այլն. Դիոն. ածայ.։)

Անշարժ յարակայութեամբ. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Առ ի տեւողութիւն յարակայութեան բոլոր աշխարհիս. (Եղիշ. ՟Բ։)

Մշտնջենաւոր յարակայութիւն. (Եղիշ. մկրտ.։ Տե՛ս եւ Նար. ՟Ի՟Ե. ՟Լ՟Ա. ՟Լ՟Դ. ՟Խ՟Զ. ՟Ձ՟Ը։)


Յարառնում, առի

va.

cf. Յարառոցեմ.

NBHL (7)

ՅԱՐԱՌՆՈՒՄ ՅԱՐԱՌՈՑԵՄ. παραλαμβάνω assumo, accipio. Կից ընդ այլում կամ ի միասին առնուլ, եւ յար ի կիր առնուլ. վարել.

Այլ եւ յարառեալս յայտ է թէ անկեղակարծ խոստովանեսցի յամենեցունց. (Պիտ.։)

Որք այլ տեսակ առնեն, եւ որք ներում զինչ էին գոլ յարառոցին. (Պորփ.։)

Իսկ այլքն ի բառից փոխանակ բաղկացուցչաց զանազանութեանց յարառոցեալք գոն. (Սահմ. ՟Գ։)

(Տարբերութիւնք հասարակք եւ յատուկք) յենթադրութեան յարառոցին. իսկ յատկեղքն ի սահմանս. (Անյաղթ պորփ.։)

Ձեռք ... առաւելագոյն՝ բանին ի պէտս օգնականութեան ներկազմեալք եւ յարառոցեալք. (Յհ. իմ. ատ.։)

Եւ առ նմա յարառոցեալ լինէր զհակառակութիւն միոյն առ բազումս. (Յհ. կթ.։)


Յարգոյ, ի, ից

adj.

respectable, honourable, estimable, dear, precious, commendable;
good;
reverend;
— դահեկան, current money;
օր —գոյ, feast-day.

NBHL (4)

որ եւ ԱՐԳՈՅ. Յարգի. յարգաւոր. յարգուն. մեծարոյ. ընդունելի.

Մինչ յարեւմուտս մեծ արքային՝ առ յունականս յարգոյ լինին. (Լմբ. ի շնորհ.։)

Խաբեբայք եւ կեղծաւորք բազում ինչ բանս խօսին պատրանաց, մինչ յարգոյ լինիցին. (Մխ. առակ. ՟Կ՟Ա։)

Զշաբաթս ձեր եւ զօրս յարգոյս մեծամեծ պատուականաց ձերոց ոչ առնում յանձն. (Մծբ. ՟Ժ՟Գ։ ( ըստ Եսայ. զօրն մեծ։))


Յարկանիմ, յարկայ, յարկեայ

vn.

cf. Յարկեմ.


Յարձակիմ, եցայ

vn.

to assail, to affront, to attack, to storm the breach;
to dash, rush or fall upon, to pounce upon with violence, to dart or fall on;
— ի ներքս, to enter violently, forcibly, impetuously;
արտաքս —, to make a sortie;
— ի դարանացն, to leap from one's hiding-place;
cf. Զհետ;
— յոք, to attack one;
to affront, to provoke;
յիրեարս —, to attack each other, to fall upon one another.

NBHL (4)

ὀρμάω impetum facio, irruo, appeto ἑκπηδάω, ἑξάλλομαι insilio ἑπιτρέχω, ἑπέρχομαι incurro, supervenio եւ այլն. Արձակիլ անձամբ կամ սաստկութեամբ. դիմել. ի վերայ վազել. խաղալ. խոյանալ. սրանալ. արշաւել. վրայ վազել, վրան կամ էտեւէն երթալ հասնիլ, նետուիլ.

Յարձակեցան դարանամուտքն։ Յարձակեցար դիմել ի վերայ աւարիդ։ Կորիւն առիւծու. եւ յարձակեսցի ի Բասանայ։ Յարձակեցաւ ի վերայ գնդին, յաջ եւ յահեակ կոտորեաց։ Յարձակեցան ի ներքս ի քաղաքն։ Ամենայն հեթանոսաց յարձակելոց ի վերայ Երուսաղէմի. եւ այլն։

Էր ազատ արդեօք, եթէ ի մեզ էր երբեմն յարձակելն, եւ երբեմն ոչ յարձակելն. (Նիւս. բն.։)

ԶԿՆԻ կամ ԶՀԵՏ ՅԱՐՁԱԿԻԼ. καταδιώκω persequor. Հալածել. վանել. զհետ մտանել՝ պնդիլ։ Տե՛ս (Օր. ՟Ժ՟Ա. 4։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 52. եւ այլն։)


Յարձակումն, ման

s.

assault, attack;
aggression, invasion;
առնուլ —կմամբ, to storm, to carry by storm;
յինքն ընդունել զ— ուրուք, to sustain an assault, to resist an attack.

NBHL (6)

ὀορμή, ὄρμημα impetus. Դիմեցումն. սաստիկ խաղացումն. ուժգին բերումն. թափ.

Այսպէս յարձակմամբ անկցի Բաբելովն. (Յայտ. ՟Ժ՟Ը. 21։)

Ցուցանէ թէ ո՛րչափ շահք էին նմա ի յարձակմանէ պատերազմողին. (Իսիւք.։)

Բռնութեամբ յարձակմանն ի վայր արկեալ ի քարշ արկցէ. (Փիլ. այլաբ.։)

Իսկ ես աշդահակ խտրոց ընդ մէջ անկեալ, եւ յիս զայնպիսի եղեալ յարձակումն ընկալայ. (Խոր. ՟Ա. 25։)

Ոմն, եւ յարձակմունք իւր. ոմն, եւ դիմեցմունք իւր. (Նար. ՟Զ։)


Յարութիւն, ութեան

s. fig.

resurrection;
act of rising;
elation, puffing up, pride, haughtiness;
օր յարութեան, sunday.

NBHL (12)

ἁνάστασις, ἁνάστημα, ἕγερσις resurectio, suscitatio, surrectio, erectio. Յառնելն ի վեր. կանգնումն. մանաւանդ ինքնիշխան կենդանութիւն Քրիստոսի ի մեռելոց. եւ յառնելն մեռելոց նովաւ ի կեանս.

Յարութիւն մեռելոց։ Յետ յարութեան իմոյ։ Յետ յարութեան նորա եւ այլն. (՟Բ. Մակ. ՟Է. 14։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 12։ Մտթ. ՟Ի՟Է. 53. եւ այլն։)

Յարութեամբ իւրով զյարութիւն մեզ պարգեւեաց։ Ծանուցեր քո յարութեամբդ զյարութիւն մեր։ Դու ես Քրիստոս, կեանք եւ յարութիւն ազգի մարդկան (այսինքն յարուցիչ). (Շար.։)

Մեռանելն ըստ բնութեան է, եւ յարութիւն ի վերոյ քան զբնութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Կորուսցուք զանձինս, եւ դարձեալ գտցուք զնա յաւուր յարութեան, կացցուք ընդ աջմէ քումմէ. (Ագաթ.։)

Ի յարութեան (Ղազարու) յաւուր գալստեան փրկչին տարածանէին մանկունքն զհանդերձս. (Շար.։)

Յարութիւն կոչի երկրորդ անգամ կանգնումն անկելոյն. (Դամասկ.։)

Զերծից ի քէն զյարութիւն ամբարտաւանութեան քո. (Սոփոն. ՟Դ. 10. (այսինքն վերացումն, փքացումն)։)

Ջնջեցից զամենայն յարութիւն բուսոյ (այսինքն հասակ). ոչ վայրապար ասացեալ զյարութիւն. քանզի սա ամբարհաւաճութեան եւ ամբարտաւանութեան է անուն. (Փիլ. լին. ՟Բ. 16. 24։)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ասի անսովոր առմամբ՝ եւ Յար գոլն. եւ Յարիլն, եւ Յարումն. յարակցութիւն. զօդ. յարմարութիւն. եւ Յարատեւութիւն. յարամնայութիւն.

Հայր յորդւոյ եւ ի հոգւոյ առաքեալ անուանիլ անյա՛ր է. այլորդի մարդացաւ, զի անուանն յարութեամբ՝ անձամբ որդի մարդոյ անուանեսցի. (Ոսկիփոր.։)

Այնոցիկ՝ որ յերկնին են՝ ամենեցուն է յարութիւն եւ միասնութիւն եւ կապ ինքն երկին, որպէս յօրինեալ ի մարմնի անդամք ամենայն յարմարեալ են եւ բնաւորեալ։ Որ հաստատուն բնութեամբ ընդ միմեանս խառնեալ են, յարութեան պատճառք, շնչաւորաց նախ առաջին կերակուր է (օդն)։ Յեղյեղուկ բնութիւն ունելով, զյարութիւնն ոչ յինքեանց ունելով։ Այն որ ի տեւ յարութեանն մանաւանդ երթայ։ Երկնայնոյ հաւասարեաց բնութեան Հռեբեկայ, որոյ անուն թարգմանեալ է յարութիւն. վասն զի ոչ նուազութիւն եւ ոչ յերկարութիւնս եւս ընդունի։ Բանականի բաժին տուեալ է կոյսն յարութիւն եւ ի մշտնջենաւորութիւն հռեբեկա, եւ այլն. (Փիլ. ստէպ։)


Յափշտակիմ, եցայ

vn. adv.

to be ravished, carried away;
ravaged;
— մտօք, to fall into extasies or raptures;
— կեալ մինչեւ յերրորդ երկնից, caught up to the third heaven;
— կեալ յանձնէ ի բաց, enraptured, extatic, beside oneself;
— կելով, hastily, in a hurry, precipitately.


Յափշտակութիւն, ութեան

s.

ravishing, carrying off or away, ravage, usurpation, depredation;
rapacity, rapine;
— կնոջ, աղջկան, rape, abduction;
— մտաց, enthusiasm, transport;
extasy, rapture, ravishment;
revery;
— իրաւանց եւ արդարութեան, corrupt justice;
լինել ի —, to be plundered, pillaged, sacked;
մատնել ի —, to give up pillage.

NBHL (5)

ՅԱՓՇՏԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՓՇՏԱԿՈՒՄՆ. Յափշտակելն, եւ իլն. կապտումն. շորթումն. եւ Ինչքն յափշտակեալ.

Զրպարտութիւն տնանկի, եւ յափշտակութիւն իրաւանց եւ արդարութեան։ Յափշտակութիւն ընչից։ Հատուսցէ զյափշտակութիւնն՝ զոր յափշտակեաց։ Ի միջոյ ժանեաց նոցա կորզէի զյափշտակութիւն.եւ այլն։

Աչօք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց. (Եղիշ. ՟Ը։)

Յափշտակութիւն է՝ յափշտարկութիւն. որպէս թէ շատին եւ յոլովին ձեռնարկելով՝ ոչ խտրէ զանիրաւութիւն. (Երզն. քեր.։)

Դատել զընկերն՝ յափշտակումն է աթոռոյն եւ դատաստանի միածնին. (Վրք. հց. ՟Դ։)


Յիզդիմ

vn.

cf. Յեզդիմ.

NBHL (3)

ՅԻԶԴԻԼ կամ ՅԵԶԴԵԼ. Որպէս Հանգչել կամ փոքր մի ցամաքիլ ի խոնաւութենէ.

Զի լիցի յիզդիլ գետին՝ ջրհեղեղին զգուշացեալ. (Փիլ. լին. ՟Բ. 64։)

Յեզդիլ զերկիր ասէ չտայ թոյլ ի վերայ երկրի ելանել ջըրհեղեղին. (Լծ. փիլ.։)


Մկնականջ, ի

s. bot. med.

mouse-ear, myosotis, forget-me-not;
mumps;
դեղին —, creeping mouse-ear, pilosella.

NBHL (1)

ἁλσίνη alsine. իբր Անտառային խոտ. եւ ἄδην glandula, tonsilia . որ եւ ՄԿԱՆ ԱԿԱՆՋ. Մարզանսն. սամուխ. բզրուկ կամ տզրուկ խոտն, որ բուսանի յանտառս. եւ Խոյլ ի նոյն ձեւ ...։ (Գաղիան.։ Բժշկարան.։)


Մնամ, ացի

vn.

to remain, to stay;
to stop, to wait, to expect;
to hope;
to rest, to be at rest;
to last, to consist, to hold out;
cf. Բարեաւ, cf. Խաղաղութիւն, cf. Կամ.

NBHL (16)

μένω maneo ἑπιμένω, παραμένω permaneo եւ այլն. որ եւ ԿԱԼ ՄՆԱԼ. (լծ. յն. լտ. մէնօ, մանէօ. պ. մանտէն, մանիտէն ). Զկայ առնուլ ի նմին տեղւոջ, կամ ի վիճակի. հաստատուն կամ անշարժ կալ. դեգերիլ. դադարել. հանդարտել. յետնիլ. յետս կալ.

Խորհուրդ տեառնմնայ յաւիտեան։ Ինքն մնաց անդէն ի գալիլեա։ Ի խաւարի մի՛ մնասցէ։ Կալ մնալ ի շնորհսն աստուծոյ։ Առ ձեզ մնացից, եւ կամ ձմերեցից։ Հանին զնոսա եգիպտացիքն, եւ ոչ կարէին մնալ.եւ այլն։

Ետես զնա՝ թէ ոչ մնայ ի խնդրուածոց իւրոց. (Եփր. ել. այսինքն ոչ զետնի, ոչ յետս կայ։)

Ոչ առին նոքա յանձն մնալ ի պատերազմէ անտի. (Եփր. օրին.։)

ՄՆԱԼ. ὐπομένω, περιμένω expecto, sustineo եւ այլն. Սպասել. համբերել. ակնունել.

Մնացի, զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ։ Կացից մնացից աստուծոյ, եւ եղէց յուսացեալ ի նա։ Մնալ փրկութեան տեառն։ Մնա՛ ինձ տակաւին սակաւիկ մի, զի ուսուցից քեզ.եւ այլն։

Ոչ եկաց մնաց ամենայն եպիսկոպոսացն։ Որում ոչ եւս մնայաք, եկն երեւեցաւ. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ամենայն ուրեք աղաչանաց, մնայ, եւ ապա բժշկէ. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

ՄՆԱԼ. λείπομαι, καταλείπομαι եւ այլն. linguor, relinquor եւ այլն. Պահիլ, ապրիլ. տեւել, կամ թողեալ լինել որպէս մնացորդ. յաւելեալ լինել. ուստի ՄՆԱՑԵԱԼ ՝ է նոյն ընդ մնացորդ, յաւելուած որպէս նշխար.

Ջնջեցան յերկրէ, եւ մնաց միայն նոյ, եւ որ ընդ նմա էին ի տապանի անդ։ Ոչ մնաց ի նոցանէ եւ ոչ մի։ Ոչ մնաց կանաչ. որ ինչ իւրեանց մնացեալ էր՝ վաճառէին։ Ուստերքն ձեր եւ դստերք ձեր, որ ի ձէնջ մնացեալ են։ Զնեղեալ եւ զմնացեալն յիսրայէլէ։ Որդիք մնացելոց ժողովրդեան քոյ։ Զմնացելոց տանջանաց լցցեն զպատիժս, եւ այլն։

Ամենեւին խայծ ոչ մնաց ի մարմինս երանելեացն։ Ոչ մնացինզարդք. (Եղիշ. ՟Ը։)

Մնացին ի մրրկեալ բարկութենէն ճարտարապետք. (Մագ.։)

Գիտէ ի միտս իւր՝ թէ մնացելոց է ի կործանումն (այսինքն պահեալ կայ). (Յոբ. ՟Ժ՟Ե. 23։)

Անսովոր է ասելն.

Մնացայ ես յառաջին ուղեցոյց անտի. այսինքն լքպալ թողայ. (Եփր. ՟բ. տիմ.։)

Զի՞ այնչափ ծնգիցիմք ընդ չկայսս եւ ընդ չմնալիս. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)


Մշկապորտ

adj.

musk bearing or producing, moschifer, ferous;
— այծեամն, musk, moschifer, musk-animal, Tibet-musk.

NBHL (1)

Ելանեն ի հայաստան գաւառ ի խորին խորշ լերինն մշկունեաց. ի սմա ասի այծեմունս մշկապորտս լինել. (Խոր. պտմ. հռիփս.։)


Մշտակաթ

cf. Սերմնակաթ.

NBHL (3)

Մի՛ ասէ մերձենար ի բորոտն, եւ մի՛ հուպ լինիր ի մշտակաթն. (Եփր. կողոս.։)

Մշտակաթն պիղծ է. յոգիսդ իմացի՛ր զմշտակաթն, զիա՞րդ ցանկ վատնէ զսերմն բանին. (Ոսկ. տիտ.։)

Եւ նոցա զպատարագս եւ զօրէն բորոտին եւ զմշտակաթին եւ զտեռատեսին. (Մծբ. ՟Ժ՟Ա. (տպ. զմշտկային։))


Մշտաչարչար

adj.

enduring, suffering continually;
always vexing or tormenting;
— մեռելութիւն, continual mortification.

NBHL (1)

Մշտաչարչարն մեռելութեամբ անձնատոչոր տօթով խարուկեալ. (Նար. կուս.։)


Մոլար

adj. s.

wandering;
erroneous, wrong, false, heretical;
deceiver, perverter, seducer;
աստեղք —ք, erratic stars, planets.

NBHL (14)

πλάνος, πλάνης planus, impostor, seductor եւ erraticus, erro, erroneus. (որպէս թէ մոլոր, կամ մոլարար) Մոլորեցուցիչ. խաբեբայ. պատրիչ.

Իբրեւ մոլարք, եւ ճշմարիտք. (՟Բ. Կոր. ՟Զ. 8։)

Յիշեցաք մեք, զի մոլարն այն ասէր։ Պատրել կամի մոլար ոգին։ Զխաբեբայդ եւ զմոլարդ կենդանւոյն այրեցէ՛ք. (Կոչ. ՟Ժ՟Դ. 6։ Իսիւք.։ Վրք. հց. ՟Ի։)

ՄՈԼԱՐ. Մոլորեալ, պատրեալ. եւ Ցնորեալ (որ լինի միանգամայն եւ մոլորեցուցիչ)

Տէր յիշեցաք, զի մոլարն այն ասէր. դուք զարտուղի էք ի ճշմարտութենէն, եւ նմա մոլար եւ մոլորեցուցիչ կարդայք, եւ ուստի՞ գիտէք՝ թէ մոլար է նա. եթէ մոլար է, թոյլ տուք, ոչինչ պարտ է կասկածել ի բանից նորա. (Եղիշ. թաղմ.։)

Զի՞նչ խօսիք դուք մոլարքդ վասն կռոցն անշնչից եւ անխօսից. (Ճ. ՟Գ.։)

Ոմանք ի մոլար քահանայից զծածկեալ գարշահոտ պղծութիւն անիծելոյ սմբատայ թոնդրակեցւոյ վերստին շարժեն. (Շ. թղթ.։)

ՄՈԼԱՐ. Մոլորական. սխա՛լ. վրիպակ. սուտ եւ մոլորեցուցիչ (բան).

Խրատ առանց յանդիմանութեան մոլա՛ր է. յն. մոլորի, կամ սխալէ. (Առակ. ՟Ժ. 17։)

Դադարեսցեն յիւրաքանչիւր մոլար օրինացն. (Եղիշ. ՟Բ։)

Մոլար խրատուն խաբեալք. (Խոսր.։)

Իմաստս մոլարս։ Մոլար ուսմունս. (Նար. երգ.։)

Զայնս տեսանէ՝ զոր կրի ի մարդն, եւ ոչ մոլարս, խաբեալ յաչացն։

ԱՍՏԵՂՔ ՄՈԼԱՐՔ. cf. ՄՈԼՈՐԱԿԱՆ. եւ ՄՈԼՈՐԱԿ. πλανήτης planeta. (Յուդ. 13։)


Մոլիմ, եցայ

vn.

to lose one's senses, to go mad;
to be in a passion, enraged;
to be extravagantly fond of, to fall violently in love with, to be passionately in love;
— զհետ, to bend one's whole soul to, to apply oneself entirely to, to dote upon, to be destracted with;
մոլիս, պաւ՛ղէ, Paul, thou art beside thyself.

NBHL (7)

μαίνομαι, ἑμμαίνομαι, ἑκμαίνομαι , ἑπιληπτεύομαι, ἑπιληπτίζω furo, insanio, demens sum, corripior a daemone, laboro epilepsia sive morbo comitiali, et incendor amore μαντεύομαι divinor, hariolor . Ցնորիլ. ելանել արտաքոյ անձին. անկանել ի մտաց. կատաղիլ. յիմարիլ, այսահարիլ. զայրագնիլ, եւ Յարիլ յանչափս. զակատիլ. անկղիտանալ. տռփիլ, եւ տարփալ. եւ Հմայել. իրմէն դուրս ելլալ, խելքը թռցընել, խենդենալ, խեւնալ, կատղիլ.

Կամ թէ ուրախ եղեալ՝ մոլին, կամ թէ մարգարէանան՝ ստութիւն։ Արբցեն եւ քամեսցեն, եւ մոլեսցին յերեսաց սրոյն։ Մոլեցարո՛ւք, սո՛ւգ առէք։ Ասեն ցնա, մոլիս։ Շահս բազումս տայր տերանց իւրեանց մոլելովն (իբր խօսելով զըղձութիւնս)։ Մոլեալ ի վերայ նոցա՝ հալածէի։ Մոլիս պօ՛ղէ ... ո՛չ մոլիմ քաջդ փեստոս։ Ո՞չ ասիցեն, եթէ զի մոլիքդ.եւ այլն։

Դեւ ունի, եւ մոլի՛։ Մոլեալք ի դիւաց. (Ճ. ՟Գ.։ Իգն.։)

Զի մի՛ զարիոսին մոլիցիմք։ Ընդդէմ միմեանց մոլեցան. (Առ որս. ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Մոլեցան ի վերայ նորա հեբրայեցիքն յերուսաղէմ սպանանել զնա։ Մոլեցան իբրեւ զկատաղի շուն. (Եփր. ՟բ. տիտ.։ Տէր Իսրայէլ. յունիս. ՟Ի՟Թ.։)

Մոլին մարդիկ. եւ եթէ տեսանեն զոք՝ որ ոչ մոլի, ասեն՝ թէ դու մոլիս. վասն զի ոչ եղեւ նման նոցա։ Ելեալ էր յաշխարհէ, եւ մոլէր դարձեալ ի կին իւր. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. եւ ՟Ը։)

Փուշ եւ տատասկ մոլեցան յիս իբրեւ ի խոպանի. (Սարկ. աղ. այսինքն կատաղաբար բազմացան։)


Մոլորութիւն, ութեան

s.

wandering, straying, aberration;
error, heresy;
seduction, perversion, subornation, corruption;
fury, mania, folly, frenzy, madness;
— մտաց, mental aberration;
ծայրայեղ —, sad extremity, excess;
բազում դպրութիունք զքեզ ի — դարձուցանեն, much learning doth make thee mad.

NBHL (7)

πλάνη, πλάνησις error, erratio, seductio, vagatio. Մոլորիլն. խոտորումն. թիւրութիւն. մոլար ընթացք կամ վարդապետութիւն, խաբէութիւն. պատրանք. եւ Թափառումն. ելք արտաքոյ ուղւոյ՝ իրօք կամ նմանութեամբ.

Մոլորութեան ճանապարհօք երկայնագոյնս մոլորեցան։ Մի՛ ցանկայք մահու մոլորութեամբ կենաց ձերոց։ Անմտութիւն անզգամաց մոլորութեամբ։ Գնայ ըստ մոլորութեան սրտի իւրոյ։ Մոլորութիւնք մեր եւ անօրէնութիւնք մեր ի մեզ են։ Ընկալցին զանարգանս իւրեանց մոլորութեամբն՝ զոր մոլորեցան։ Լինիցի յետին մոլորութիւնն չար քան զառաջինն։ Որ ի մոլորութեանն շրջիցին։ Ըստ մոլորութեանն բաղաամայ զեղխեցան զհետ վարձուց.եւ այլն։

ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆ. μανία, ἁπόνοια dementia. Մոլութիւն, այսինքն մոլեգնութիւն. ցնորումն. բանդագուշանք. խելագարութիւն. յիմարութիւն.

Մեք անմիտք զվարս դորա մոլորութիւն համարէաք։ Զիմաստութեան խորհուրդսն իբրեւ մոլորութիւն համարէին։ Իբրեւ զմարգարէ յիմարեալ, իբրեւ զայր մի այսակիր, ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։ Մոլորութիւն ի տան աստուծոյ տնկեցին։ Մոլիս պօ՛ղէ. բազում դպրութիւնք զքեզ ի մոլորութիւն դարձուցանեն. եւ այլն։

Աւելորդ է ապա լեզուագարիցն մոլորութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Ի մոլորութիւն եկեալ՝ պատառեաց զթագաւորական պատմուճան իւր. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ ի մոլորութենէ ըմբռնեցաւ յարծաթսիրութենէն. մանաւանդ զի չարաչար է ախտն. զի քան զմոլորութիւն այն չարաչար է. (Ոսկ. մտթ.։)


Մոլուցք

cf. Մոլեգնուցք.

NBHL (1)

Իւրեանց աղտեղութեանցն պարար՝ առ մոլուցս անհնարին ցանկութեանց. (Ոսկ. ես.։)


Մոնազն

cf. Միայնակեաց.

NBHL (9)

ՄՈՆԱԶՆ ՄՈՆՈԶՈՆ. Բառ յն. մոնա՛զօն, մօնօ՛զօն. որ եւ մօնա՛խօս. μονάζων, μονόζος, μοναχός monachus, religiosus. Մենակեաց. միայնակեաց. կրօնաւոր. աբեղայ.

Առն միում մոնազնի։ Առ մոնազն մի՝ որ էր երէց վանիցն։ Հօրն տացեն վանաց, զի մոնազն ի նմանէ ձեռնադրի։ Քահանայ եւ կրօնաւոր եւ մոնոզոն մի՛ մտցեն ի դատաստան, զի մի՛ հարկ լիցի երդմանց. (Արծր. ՟Բ. 40։ ՟Գ. 13։ Մխ. դտ.։)

Մոնազն (կամ մոնոզոն) մի՛ իշխեսցէ ամուսնանալ. (Կանոն.։)

Խաբեալք ի մոնազնէ (կամ ի մոնոզոնէ) միոջէ. (Վրդն. պտմ.։)

Ընդ քահանայս եւ ընդ մոնոզոնս եւ ընդ պաշտօնակիցս նոցին։ Ղեւոնդ.։

Ի կերպարանս եւ ընդ պաշտօնակիցս նոցին. եւոնդ.։)

Ի կերպարանս կամ ի մէջ մոնոզոնաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Հրեշտակութեամբ միոյ մոնոզոնի. (Լմբ. առ լեւոն.։)

Զգեցեալ էր մոնազն. որ եւ այս ձեւ աղօթողի. իմա՛ գեստ որպէս մոնոզոնի։