Entries' title containing ե : 10000 Results

Երեսնամեան

adj.

cf. Երեսնամեայ.

NBHL (10)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Զերեսնամեայ մկրտութիւնն ի բարիոք պէտս լուծին. (Լմբ. պտրգ.։)

Երեսնամեայ մկրտիլ. (Յհ. իմ. ատ.։)

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Հերակղիտոս՝ ազգ կոչէ զնա (զերեսուն թիւն), ասելով, յերեսնամենի մարդոյ կարել պապ լինել. (Փիլ. լին.։)

Պապ կարէ լինել երեսնամենի. (Վրդն. ծն.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Քահանայս երեսնամիս. (Կանոն.։)

Պարտ է երեսնամին անթերի մնալ. (Շ. թղթ.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնամենի

adj.

cf. Երեսնամեայ.

NBHL (10)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Զերեսնամեայ մկրտութիւնն ի բարիոք պէտս լուծին. (Լմբ. պտրգ.։)

Երեսնամեայ մկրտիլ. (Յհ. իմ. ատ.։)

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Հերակղիտոս՝ ազգ կոչէ զնա (զերեսուն թիւն), ասելով, յերեսնամենի մարդոյ կարել պապ լինել. (Փիլ. լին.։)

Պապ կարէ լինել երեսնամենի. (Վրդն. ծն.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Քահանայս երեսնամիս. (Կանոն.։)

Պարտ է երեսնամին անթերի մնալ. (Շ. թղթ.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնամի

adj.

cf. Երեսնամեայ.

NBHL (10)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Զերեսնամեայ մկրտութիւնն ի բարիոք պէտս լուծին. (Լմբ. պտրգ.։)

Երեսնամեայ մկրտիլ. (Յհ. իմ. ատ.։)

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Հերակղիտոս՝ ազգ կոչէ զնա (զերեսուն թիւն), ասելով, յերեսնամենի մարդոյ կարել պապ լինել. (Փիլ. լին.։)

Պապ կարէ լինել երեսնամենի. (Վրդն. ծն.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Քահանայս երեսնամիս. (Կանոն.։)

Պարտ է երեսնամին անթերի մնալ. (Շ. թղթ.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնաւոր, աց

adj.

that contains thirty units.

NBHL (3)

Որ բերէ յինքեան զերեսուն թիւ, կամ երեսնապատիկ. (յն. երեսուն. լտ. երեսներորդ).

Տայր պտուղ ... էր՝ որ երեսնաւոր. (Մտթ. ՟Ժ՟Գ. 8։)

Ցանմամբ սերմանն բազմացուցանէ յերեսնաւոր. (Պիտ.։)


Երեսնեակ, եկի

adj.

thirty.

NBHL (2)

Երեսուն մի. եւ Երեսներեակ.

Սուրբ խոստովանողն թէովփիլէ՝ երեսնակ զինուորօք հանդերձ. (Կաղանկտ.։)


Երեսնեմեան

cf. Երեսնամեայ.

NBHL (4)

ԵՐԵՍՆԵՄԵԱՆ ԵՐԵՍՆԵՄԻ. Նոյն ընդ Երեսնամեան.

Յերեսնեմեանսն գրելոյ յառաջ քան զաբրահամ յորդէծնութիւնսն գալ. (Եւս. քր. ՟Ա։)

Երեսնեմի էր յիսուս. (Եփր. համաբ.։)

Սկիզբն արար երեսնեմոյն կատարեալ հասակի եւ վարդապետութեան. (Սանահն.։)


Երեսնեմի, մւոյ

cf. Երեսնամեայ.

NBHL (4)

ԵՐԵՍՆԵՄԵԱՆ ԵՐԵՍՆԵՄԻ. Նոյն ընդ Երեսնամեան.

Յերեսնեմեանսն գրելոյ յառաջ քան զաբրահամ յորդէծնութիւնսն գալ. (Եւս. քր. ՟Ա։)

Երեսնեմի էր յիսուս. (Եփր. համաբ.։)

Սկիզբն արար երեսնեմոյն կատարեալ հասակի եւ վարդապետութեան. (Սանահն.։)


Երեսներորդ, աց

adj.

thirtieth

NBHL (2)

τριακοστός trigesimus Վերջինն երեսուն թուոյ. երսուներորդ.

Յամին երեսներորդի։ Յամին երեսներորդի եւ առաջներորդի, կամ եւ ութերորդի. (Եզեկ. ՟Ա. 1։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 23. 29։)


Երեսնիցս

adv.

thirty times.

NBHL (2)

τριακοντάκις tricies Երեսուն անգամ. երեսուն անգամ.

Երեսնիցս չորս. (Փիլ. լին.։)


Երեսնօրեակ

cf. Երեսնօրեայ.

NBHL (3)

ԵՐԵՍՆՕՐԵԱԿ ԵՐԵՍՆՕՐԵԱՅ. Որ ունի երեսուն.

Ասեմք զամիսն երեսնօրեակ, խառնելով ընդ նմա եւ վարկանելով զգիշերոյն ժամանակ. (Փիլ. լին. ՟Բ. 17։)

Ըստ լուսնական տարեաց, զերեսնօրեայ աւուրցն թուոյ ասեմ. (Եւս. քր. ՟Ա։)


Երեսնօրեայ

adj.

of thirty days.

NBHL (3)

ԵՐԵՍՆՕՐԵԱԿ ԵՐԵՍՆՕՐԵԱՅ. Որ ունի երեսուն.

Ասեմք զամիսն երեսնօրեակ, խառնելով ընդ նմա եւ վարկանելով զգիշերոյն ժամանակ. (Փիլ. լին. ՟Բ. 17։)

Ըստ լուսնական տարեաց, զերեսնօրեայ աւուրցն թուոյ ասեմ. (Եւս. քր. ՟Ա։)


Երեսուն, եսնից

adj.

thirty.

NBHL (4)

τριάκοντα triginta Երիցս տասն. երսուն.

Եւ էր՝ որ երեսուն. (Մտթ. ՟Ժ՟Գ. 23։)

Էր ամաց իբրեւ երեսնից. (Ղկ. ՟Գ. 23։)

Եօթն ամ ընդ երեսնիւ (՟լէ)։ Ամս ութ երեսնիւ (՟լը)։ Հինգ ընդ երեսնիւք (՟լե)։ Մի ամ պակաս յերեսնէ. (ըստ հելլենաբանութեան). (Եւս. քր. ՟Ա։)


Երեսպաշտութիւն, ութեան

s.

cf. Մարդահաճութիւն.

NBHL (2)

Առաւել ռմկ. իբր Մարդահաճութիւն. ակնառութիւն.

Վասն կաշառաց եւ երեսպաշտութեան. (Մխ. ապար.։)


*Երեսսրբիչ

s.

towel;
wrapper.


Երեսփոխան, աց

s.

vicegerent;
deputy.

NBHL (4)

ἑπίτροπος vicarius, procurator Փոխանորդ երեսի՝ այսինքն անձին այլոյ. տեղակալ. գաւառապետ.

Եպիտրոպոսն, այսինքն է երեսփոխանն, յոր հաւատացին զորբսն. (Մխ. դտ.։)

Պետրոս վէմն հաւատոյ՝ եւ մեծն ամենայնի՝ երեսփոխանն քրիստոսի. (Հ. հոկտ. ՟Ի՟Գ. եւ այլն։)

Աղքատն՝ քրիստոսի երեսփոխան է. (Ոսկիփոր.։)


Երեսք, սաց

cf. Երես.


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

Etymologies (5)

• «տատանում, շարժում» Երեմ. դ. 24. Սիր. իզ. 10 (երկուսն էլ ներգ. յերերի ձևով), «երերեալ, տատանեալ» Մծբ. Եփր. ծն., երերիլ Ծն. դ. 12, 14, Եփր. ծն. երև բումն Ագաթ. Եփր. ծն., երերագին Փարպ., երերուն Մծբ. սխալմամբ գրուած է երր Լմբ. սղ. և իմ.։

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։

• Տէրվ. Նախալ. 103 գոթ. reiran, սանս. lelāya ձևերի հետ՝ հնխ. ri «երերաւ» արմատից։ Bugge, Btrg. 13 մերժում է գոթ. reiron «դողալ», reiro «ռոռ» ձևե-րը և տալիս է ուղիղ մեկնութիւնը՝ իբր հնխ. tres արմատից, միայն թէ նախա-ձևո դնում է *tresri և ո՛չ թէ ևռևնուած tres արմատից։ Հիւբշ. 443 անապահով է համարում այս մեկնութիւնը, որով-հետև հայ բառի արմատն է եր։-Հիւնք, erro «թափառիլ» բայից։ Patrubány, ՀԱ, 1908, 85 հնխ. per-«զարնել» ար-մատից, որի ժառանգները տե՛ս հար--Karst, Յուշարձան, 406 սումեր. ra «եր-կու», 427 ալթայ. tiril «դողալ»։

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. էրէրալ, Տիգ. էրէրmլ, Ակն. Սեբ. էրըրալ, Ասլ. էրըրmլ, Տփ. երէրմա՛նի գալ, Զթ. իրա-ւոլ, իյալօլ, Հճ. իյայօլ, Սլմ. էօրէօրալ։ Նոռ բառեր են՝ երերմանի «թշուառ», երերտկալ, երերցնել, երկծալ (Վն.), երուերտալ (Զթ.) «երերալ, շարժիլ»։-Վերջին երկուսը կաս-մուած են անկախաբար՝ եր պարզական ար-մատից՝ նոր մասնիկներով։

• ՓՈԽ.-виσge iF, 5, 168-8ο, թրգմ. ՀԱ, 1895, էջ 259 կասկածով ենթադրում է որ գոթ. reiran «երերալ, շարժիլ, դողալ» փո-խառեալ է հայերէնից։

NBHL (9)

Տեսի զլերինս, եւ կային յերերի. (Երեմ. ՟Դ. 24։)

Եզնալուծ յերերի (յն. երերեալ՝) կին չար. (Սիր. ՟Ի՟Զ. 10։)

Երկիր ի ներքուստ կայ յերերի տատանման. (Եղիշ. միանձն.։)

Եւ կայենին՝ հասցէ երեր. (Շ. եդես.։)

Զկայենի երերն. (Լմբ. իմ.։)

Զերեր (կամ զերերի) հարեալ տատանին. (Սանահն.։)

ԵՐԵՐ. ա. Երերեալ.

Երեր եւ տատան լինել (կայենի). (Մծբ. ՟Է. եւ ՟Թ։)

Կայէն երեր եւ տատան եղեւ. (Եփր. ծն.։)


Երերածուփ

adj.

much agitated, stormy.


Երերանք, նաց

cf. Երեր.

NBHL (3)

cf. Երեր.

Հեծութեամբ եւ երերանօք շրջեսցիս ի վերայ երկրի. (Ոսկ. ապաշխ. ՟Բ։)

Ոչ եթէ ղամէք սպան զկային, այլ հեծեծութեամբ եւ երերանօք մեռաւ. (Եփր. աւետար.։)


Երերեմ, եցի

va.

to move, to agitate, to swing.


Երերիմ, եցայ

vn.

to tremble, to move, to shake, to be agitated;
to quake like a simpleton;
to wander.

NBHL (9)

τρέω, τρέμω tremo Կրել զերեր. տատանիլ. տարուբերիլ. դողալ. շարժիլ. ծփիլ. երերալ, դողդողալ.

Երերեալ եւ տատանեալ եղիցիս ի վերայ երկրի. (Ծն. ՟Դ. 12. 14։)

Զերերել եւ զտատանել նորա. (Եփր. ծն.։)

Հեծեծելով երերելով եղիցիս ի վերայ երկրի. (Փիլ. լին.։)

Հեծէ, երերի։ Երերիմ, եւ դողամ. (Նար. ՟Լ. ՟Կ՟Զ։)

Ի տարակոյս երերէր։ Չարչարանօք երերէր։ Անհանգիստ երերի։ Ի թշուառանալոյն կասկածէ երերիմ. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։)

Երկիրս հիացեալ սասանեցաւ, եւ դողալով երերէր. (Շար.։)

Սիւնք երկրին երերէին ... Երերէր երկիրն նոցա. (Եփր. նին.։)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւամակոյկն շարժեալ դեդեւեցուցանեն՝ այսր եւ անդր երերեալք յաւիտեան». լինի որպէս ն. Երերեմ, եցի. ռմկ. երերցընել։


Երերումն, ման

s.

cf. Երեր.

NBHL (6)

Երերիլն. երեր. երերանք. շարժ. սասանութիւն.

Երերումն հանապազորդ, տատանումն մարմնոյ. (Եփր. ծն.։)

Յանգիստ երերմունս տաժանմանց ընկղմեցաւ. (Ագաթ.։)

Յերերման եւ ի տատանման կան երկրայինքս ի մէջ փորձանաց։ Նայիդ է տեղի երերման՝ յերերմանէն կայենի կոդեցեալ. (Վրդն. ծն.։)

Դադարեսցէ երերումն յերկրէ. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Ը.։)

Զի դադարի մայրն յերերմանց (այսինքն յերերմանց) ... յերերմանէն եղեւ դադարեալ. (Գանձ.։)


Երերուն

adj. ast.

trembling;
wandering;
vagrant;
Erratic.

NBHL (1)

Երերեալ. դողդոջուն։ (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Երեւակ, ի

s.

Saturn (planet);
cf. Երեւոյթ;
cf. Տեսիլ.

NBHL (8)

ԵՐԵՒԱԿ. Տեսիլ. երեւոյթ. երեւեցուցիչ. պատկեր. նշանակ. օրինակ.

Երեւակ կենացդ փայտի ձեւասցի ի պատկեր այտիս։ Ճշգրիտ տեսակ կերպի երեւակիս բանականի։ Իբրեւ զերեւակ նմին եւ տեսակ կոչի։ Երկրի երեւակ, ծագմանն դիտակ. (Նար. ՟Կ՟Է. ՟Հ՟Ե. եւ Նար. խչ.։)

Ոչ եւս կարօտանայ ծածկեալ հրամանացն յառակացն երեւակացն». յն. մի բառ, է՛նիղմա. (Նիւս. երգ.։)

Բլուր երեւակ բազում վայրուց». իբր երեւեցուցիչ. ենոբ.։)

Երեւակ է խաբէութիւն մտաց ի ննջեալ մարմինս։ Երեւակ է զարմացումն մտաց ի ննջել մարմնոյն։ Երեւակ է անէութեան տեսութիւն. (Կլիմաք.։)

ԵՐԵՒԱԿ, ի, աց. ա. Երեւելի. նշանաւոր. անուանի. ἑπιφανής clarus, illustris

Գովեստ զայնոսիկ՝ որ առ օտար եր արտաքին պատերազմն լինին երեւակք, բայց մեք ասասցուք զայնոսիկ՝ որ ի մեծագոյն պատերազմին (առաքինութեան) լինիցին արիագոյնք եւ յոյժ երեւակք. (Պղատ. օրին. ՟Ա.)

Յառաջնումն եւ ոչ մի ոք յերեւակացն եւ մեծամեծացն եղեւ վարդապետ (յանտիոք). (Ոսկ. գծ.։)


Երեւակայական, ի, աց

adj.

imaginary, fantastical;
imaginative.


Երեւակայեմ, եցի

va.

to imagine, to fancy, to dream.

NBHL (6)

φαντάζω, -ομαι imaginor, concupio speciem Ձեւացուցանել կամ նկարել ի ներքին զգայութեան. ըմբռնել զգալի մտածութեամբ.

Երեւակայէ ոք զձեւս ի տրամախոհութեան։ Տրամախոհութիւն երեւակայելով (կամ երեւակելով) յինքեան ձեւս։ Զնոյն ինքն զձեւս երեւակայէ, եւ տրամատպաւորէ յինքեան. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Շինօղն զչափ եւ զձեւ տանն նախ ի միտքն երեւակայէ, եւ ապա սկսանի. (Լծ. սահմ.։)

Մերթ իբրեւ Երեւակայացուցանել, երեւեցուցանել.

Զնիսեան նշանակեալ ցուցակութիւն երեւակայէր. (Մագ. ՟Խ՟Թ։)

Ի պտուտելն (ալեաց ջրոյ) սպիտակափառ երեւակայեալ». այսինքն երեւեցուցեալ, երեւեալ. (Մագ. ՟Խ։)


Երեւակայոտ

adj.

fraught with imagination.


Երեւակայութիւն, ութեան

s.

imagination, fancy, whim, idea;
վառ —, lively imagination.

NBHL (6)

φαντασία, φάντασμα phantasia, imaginatio Զգայութիւն ներքին, յորում զկայ առնու երեւեալն, կամ նկարեալ յանդիման լինի պատկեր երեւելոց եւ ըոբռնելոց զգայարանօք.

Զոր ինչ առնու ի զգայութեանց, զայն պահէ. վասն որոյ եւ երեւակայութիւն յորջորջի, այսինքն երեւեցուցելոցն կացումն. (ուստի գտանի գրեալ եւ երեւակացութիւն) (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Երեւակայութիւն է բացագոյնիցն մասնական գիտութիւն։ Արուեստ է ունակութիւն ճանապարհորդել՝ հանդերձ երեւակայութեամբ. (Սահմ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Է եւ ի դժոխս անդ երեւակայութիւն չարակարծիք. (Մխ. ապար.։)

Մերթ Յայտյանդիմանութիւն. ցուցակութիւն. եւ Տեսութիւն մտաց.

Զքառիցն ի նա տոգորս՝ երեւակայութեամբ ցուցից։ (Միանձունք) ըստ օրինի պարառեալ են վսեմական եւ մաքուր երեւակայութեամբ. (Մագ. ՟Կ՟Բ. ՟Կ՟Դ։)


Երեւակերպք

s. pl.

phantom, gost;
shadow.


Երեւակի

adv.

visibly, openly, manifestly.

NBHL (5)

Երեւելի օրինակաւ. յայտնապէս.

Թէեւ երեւակի ոչ հանդիպեցան, այլ կանխագէտ մարգարէութեամբն կատարեցան. (Եղիշ. ննջ.։)

Ոչ հատուցանէ երեւակի. (Վանակ. յոբ.։)

Իսկ յասելն (Եղիշ. դտ.) թէ սամփսոն ի պատառել զառիւծն

Հեղձուցանէր զերեւակի տրտմութիւնն». իմա՛ կամ զերեւելի սրտմտութիւն (դիւին), եւ կամ զերեւակի, այսինքն զերեւեցուցչի (դիւին)։


Երեւակութիւն, ութեան

s.

imagination;
pomp, show.

NBHL (6)

φαντασία phantasia եւ splendor, dignitas Իբր Երեւակայութիւն. ներքին զգայութիւն.

Զգայութիւն կոչեն, զոր տեսանէ ակն կամ լսէ ականջն. եւ երեւակութիւն՝ զայն, որ երեւումնն զինչ տեսաւ եւ կամ լուաւ զկայ առնու. (Տօնակ.։)

Եւ իբրեւ Արտաքին ցուցակութիւն, երեւոյթ, շքեղութիւն. յն. ֆանդասի՛ա.

Սահմանեաց սողոն ո՛չ զճոխութիւն եւ զերեւակութիւն լինել բարեբախտութիւն. (Նոննոս.։)

Արեգակն եւ լուսին ... անցանեն յիւրեանց երեւակութենէն. (Բրսղ. մրկ.։)

եսութիւն լուսոյ ի տկար աչս՝) ըստ կարին յօժարաբար ցուցցէ զերեւակութիւն». ա՛յլ ձ. զերեւակայութիւն. (Մագ. ՟Կ՟Ե։)


Երեւան

s. adj.

apparition;
remarkable, notable;
յ— հանել, ածել, to show, to make evident, to develop;
յ— գալ, to be evident;
to show one's self, to appear.

NBHL (7)

Երեւումն, եւ Երեւելի. յայտ. յայտնի. զոր օրինակ ՅԵՐԵՒԱՆ ԳԱԼ, ՀԱՆԵԼ, իբր Ի յայտ գալ, երեւիլ. յայտնել.

Բժիշկն առաւօտուն տայ զդեղն, եւ յինքն գնայ. այլ ճաշոյն յերեւան գայ տեսանել. (Տօնակ.։ եւ Ճ. ՟Թ.։)

Թոյլ տալովն տեառն յերեւան ել նմա դեւն։ Գտաւ (այսինքն եդիտ) կարաս մի լի ոսկւով, եւ ոչ իշխեաց ի տեղւոջն յերեւան հանել. (Վրք. հց. ձ։)

Յայտնեաց յերեւան եհան. (Գէ. ես.։)

Յերեւան եհան զքեզ. (Վրդն. ծն.։)

ՅԵՐԵՒԱՆԻ. այսինքն Երեւելի.

Ի քաղաքի ասէ, որ է յերեւանի։ Զաքարէ յերեւանի եւ ծանօթ ամենեցուն։ Այրն անուանի, եւ յերեւանի՝ աշխարհի։ Յերեւանի աշխարհէ. (Վրդն. սղ. եւ Վրդն. պտմ.։)


Երեւելաբար

adv.

cf. Երեւելապէս.

NBHL (3)

ԵՐԵՒԱՊԷՍ եւ ԵՐԵՒԵԼԱԲԱՐ. cf. երեւելապէս.

Ըստ կարգի երեւապէս ցուցանեմք լուցմամբ կանթեղաց. (Տօնակ.։)

Զզօրութիւն փրկութեանն երեւելաբար ի հանդերձեալ աշխարհն իմանամք. (Լմբ. պտրգ.։)


Երեւելագոյն

adj.

more illustrious, famous.

NBHL (8)

φανερώτατος, περιφανέστατος, ἑμφαντικώτατος manifestissimus, illustrissimus, significans cum emphasi Առաւել կամ յոյժ երեւելի. պայծառ. յայտնագոյն. քաջայայտ. նշանաւոր, նշանական.

Երեւելագոյնք են այսք (բանք)։ Երեւելագունիւն եւ լուսաւորագունիւ բանիւ իւրով. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Երեւելագոյնք եւ բարեձեւք գեղեցկութեամբ։ Երեւելագոյն գեղեցկութիւն. (Պիտ.։)

Յոբ յաղագս անարատութեանն ... երեւելագոյն. (Ոսկ. լուս.։)

Որք էին երեւելագոյնք. (Փարպ.։)

Երեւելագոյն գոյիցն. (Արծր.։)

Քաջ երեւելագո՛յն արտայայտեաց սուրբ առաքեալն. (Ճ. ՟Գ.։)

Զայս ի վերայ այլոցն երեւելագոյնս յանդիման կացուցանէ։ Երեւելագոյնս զեկուցանի ի ձեռն զկնիցս. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. իմաստն.։)


Երեւելապէս

adv.

evidently, visibly.

NBHL (11)

φανερῶς, ἑμφανῶς visibiliter, manifeste, clare, palam, aperte Երեւելաբար. երեւապէս. երեւակի. բացերեւակի. յայտնապէս. պայծառ կամ զգալի օրինակաւ. ափ յայտնի.

Ոչինչ զօրանայ երեւելապէս։ Երեւելապէս արհամարհել. (Ածաբ. մկրտ.։)

Երեւելապէս արդարն (անուն ճշմարտեալ ի նոյ). (Փիլ. իմաստն.։)

Ոչ ցուցանէ զնոսա երեւելապէս, զի մի՛ խոտեսցին. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Յաջողէր նոցա յաղթութիւն երեւելապէս. (Փարպ.։)

Ցո՛յց ինձ երեւելապէս զդէմս քո. (Նար. երգ.։)

Զանյայտս սրտին երեւելապէս պատմէ (բան բերանոյ). (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Երեւելապէս սկիզբն առնէ ստուերագրել զփրկչին խորհուրդ. (Արշ.։)

Այս ձեւացեալ խաչս է ի վերա լանջաց մերոց երեւելապէս։ Խորհրդականապէս լինի սա մարմին եւ արիւն քրիստոսի, եւ ոչ երեւելապէս (արտաքին տեսութեամբ զգայութեան). (Լմբ. պտրգ.։)

Քարոզէր երեւելապէս ի հնումն զհայր, եւ զորդի աղօտաբար յայտնէր. (Տօնակ.։)

Որ երեւելապէս իսկ շնորհս զայս (հոգւոյն՝) աշակերտաց քոց եւ առաքելոց առաքեցեր. (Ճշ. ձ։)


Երեւելի, լւոյ, լեաց

adj.

visible, palpable, evident;
celebrated, eminent, signal, illustrious, heroic, high, serious, great, glorious, famous, brilliant, important, memorable, noble, principal, solemn, splendid;
— առնել, to illustrate, to render illustrious or famous;
to manifest;
— լինել, to signalize or distinguish one's self, to acquire undying fame.

NBHL (23)

Զերեւելի լակոնացին. (Ես. ՟Գ. 22։)

ԵՐԵՒԵԼԻ ԱՌՆԵԼ. Յայտնի առնել. հանդիսացուցանել. եւ Քաջ բացատրել.

φαινόμενος, ὀρατός, ἑπιφανής եւ այլն. visibilis, conspicuus, illustris եւ այլն. Որ երեւի աչաց. զգալի. յայտնի. տեսանելի. աչքի տակ ընկած.

Յաներեւութից զերեւելիսս եղեալ. (Եբր. ՟Ժ՟Ա. 3։)

Ուսումնասէր հանճարոյ յառաջ քան զերեւելիսն՝ սովորութիւն է զաներեւոյթս խնդրել. (Փիլ. ՟ժ. բան.։ Յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն. Ժմ.։)

Երեւելի, եւ գաղտնի. (Յճխ.։)

Ա՛յլ իմն ի սիրտն բերելով, եւ այլ երեւելեօք մարդկան ցուցանելով. (Բրս. պհ.։)

ԵՐԵՒԵԼԻ. Նշանաւոր, անուանի. պայծառ. մեծ.

Օրհնէին զերեւելին աստուած. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 34։)

Եւ անուն իմ երեւելի ի մէջ ազգաց. (Մաղաք. ՟Ա. 24։)

Տեսիլ նորա իբրեւ զտեսիլ հրեշտակի աստուծոյ՝ երեւելի յոյժ. (Դատ. ՟Ժ՟Գ. 6։)

Զգեցաւ զծիրանիսն իւր, եւ եղեւ երեւելի յոյժ. (Եսթ. ՟Ժ՟Բ. 4։)

Որ երեւելիքն իսկ են յառաքեալս. (Հռ. ՟Ժ՟Զ. 7։)

Պայծառ եւ երեւելի յաղթութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Արք ոմանք երեւելիք։ Երեւելի երիցունք։ Յերեւելի նախնեաց. (Նար.։)

Յաւուր միում յերեւելւոջ։ Ի հանդերձս երեւելիս։ Երեւելի սպասուք.եւ այլն։

Զքաղբանն զանոյշ եւ զկնդրուկն զերեւելի. (Ել. ՟Լ. 34։)

Զքաղբան երեւելի, կամ զխառնուածոյն զայն խունկ. (Բրս. սղ.։)

Քակեցաք ի սիրոյն, որ զաշակերտութիւն տեառն երեւելի առնէ. (Խոսր.։)

Այսպէս երեւելի առնեմք զխորհրդոյս զօրութիւնս։ Մի՛տ դիր ասացելոցս, թէ ո՛րպէս երեւելի առնէ զամենայնս։ Մարմնական իշխանութեան յարացուցիւ զսոյն երեւելի առնել. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Ճառդ երեւելի է։ Երեւելի՛ է յասիցելոցս. (Փիլ.։ Արիստ.։ Պիտ.։)

ՅԵՐԵՒԵԼԻ ԱԾԵԼ. այսինքն Յերեւան հանել. (Պիտ.։)

Յերեւելիս փրկութեանց ձերոց ես ոչ հայեցայց». յն. ի յայտնութիւն։


Երեւելութիւն, ութեան

s.

visibility;
appearance.

NBHL (5)

Երեւելի լինելն. երեւումն. երեւոյթ. յայտնութիւն. տեսիլ. հանդէս.

Ըստ երեւելութեան փրկական խորհրդոյս, որ ի սկզբանցն ժամանակօք ծածկեալ էր. (Ոսկ. հռ.։)

Դաշտք երեւելութեամբն ցուցանեն վերաբերեալ զշահաւորութիւն։ Որոյ երեւելութիւն ոչ նիւթեղէն, այլ լուսեղէն ցուցանիւր. (Փարպ.։)

Զի յայտ իսկ յերեւելութենէ լինի գիտելի բազմաց. (Պիտ.։)

Ջոկք ստորակայից, եւ այլ բազում ինչ, որք ցուցանեն զերեւելութիւնս». յն. ֆանդասիա՛. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։)


Երեւեցուցանեմ, ուցի

va.

to make appear, to represent, to show, to make, to figure;
to feign;
to produce, to bud, to sprout;
— զերեսս, to visit.

NBHL (9)

ἑπιφαίνω, ἁναφαίνω, ἁναδείκνυμι apparere facio, illumino, ostendo, designo Տալ երեւիլ կամ տեսանիլ. ցուցանել. յայտնի կամ յայտ առնել.

Յետ այսորիկ երեւեցոյց տէր եւ այլ եւս եօթանասուն եւ երկուս. (Ղկ. ՟Ժ. 1։)

Իբրեւ արեգակն մտանէ, աստեղք զիւրեանցն երեւեցուցանեն փայլումն։ Երեւեցուցանելով տեսականացն (ի մեզ) եւ այլ գեղեցկութիւնս. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Զծածկեալսն երեւեցուցանեն։ Ոչ երեւեցուցանէ ինչ նշոյլ։ Դէմս քսամնելիս երեւեցուցանեն։ Ի բիւրուցն չափ մի երեւեցուցի. (Նար.։)

ԵՐԵՒԵՑՈՒՑԱՆԵԼ. Ի դուրս տալ, բղխել, բուսուցանել.

Ծաղկեաց զծաղիկ, եւ երեւեցոյց ընկոյզ. (Թուոց. ՟Ժ՟Է. 8։)

ԵՐԵՒԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ կարծել կամ համարել. երեւցնել.

Հաւատալի երեւեցուցանեմ. (Նար. եւ այլն։)

ԵՐԵՒԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԵՐԵՍՍ. որպէս Այց առնել։ (Թուոց. ՟զ. 25։ Սղ. ՟Լ. 17։ ՟Կ՟Զ. 1։ ՟Հ՟Թ. 4. 8. 20. եւ այլն։)


Երեւիլ

s.

weevil.

Etymologies (2)

• «բոյսերի մի հիւանդութիւն է. քոս, ժանգ կամ ոջիլ» Ովս. ե. 7. Յովէլ. ա. 4. Եփր. ել. էջ 151 (որ մեկնում է «դալու-կըն»), Լծ. նար. (որ մեկնում է «ժանկ, դա-լուկն անկենդան»)։

• ՆՀԲ «արմատն թուի երր»։-Հիւնք. յն. ἐ νσίβη հոմանիշից։

NBHL (7)

ԵՐԵՒԻԼ. ἑρυσίβη rubigo (արմատն թուի Երր) Չնչին կենդանի վնասակար բուսոց, կամ քոս տնկոց. որպէս յն. էրիսի՛վի, որ թարգմանի եւ Ժանդ, եւ Թրթուր, եւ Ջորեակ.

Կերիցէ զնոսա երեւիլ. (Ովս. ՟Ե. 7։)

Զմնացորդս ջորեկի եկեր երեւիլ. (Յովէլ. ՟Ա. 4։)

Երեւիլ ասէ, այսինքն դալուկն. (Եփր. ել.։)

Երեւիլն ժանկ է եւ դալուկն անկենդան. (Լծ. նար.։)

Որպէս եւ Հին բռ.

Երեւիլ. ժանկ»։


Երեւիմ, եցայ

vn.

to appear, to show one's self, to offer one's self;
to dawn;
to bud;
երեւի, it appears;
I think.

NBHL (29)

Որպէս եսդ՝ նոյնպէս երեւեցի՛ր. (Բրս. պհ.։)

φαίνομαι, ἑπιφαίνομαι appareo, videor, revelor Յանդիման լինել երեսօք կամ երեսաց. տեսանիլ. ցուցանիլ. յայտնիլ. երեւնալ.

Երեւեցաւ ցամաքն։ Երեւեցան գլուխք լերանց։ Երեւեսցի աղեղն իմ յամպս։ Երեւեցաւ տէր աբրամու։ Երեւեսցին ի ձեզ փառքն տեառն։ Երեւեցաւ նմա հրեշտակն տեառն։ Երեւեցաւ շնորհն աստուծոյ փրկչի ամենայն մարդկան։ Յարեաւ տէր, եւ երեւեցաւ սիմովնի.եւ այլն։

Ո՛չ, որ ինչ էն նստուած, այն երեւի (ի տեսլեան), այլ զոր ինչ առնելոցն է՝ յայն կերպարանս երեւի. (Կիւրղ. ել.։)

Երեւեցաւ յաշխարհի ճշմարիտ մարդեղութեամբ։ Օրհնաբանեն զմարմնացեալն ի սուրբ կումէն, որ երեւեցաւ մեզ ի փրկութիւն. (Շար.։)

ԵՐԵՒԻՄ. ἁνατέλλω, φαίνομαι orior եւ այլն. Ծագել, բուսանել. ի դուրս երեւիլ.

Երեւեցաւ բորոտութիւն ի ճակատն նորա. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 19։)

Կրկնեսցի արածն, եւ երեւեսցի ի տանն. եւտ. ՟Ժ՟Դ. 43։)

Երեւեցաւ եւ որոմն. (Մրկ. ՟Ժ՟Գ. 26։)

Յերեւել ուռոց իւրոց ի նմա. (Եզեկ. ՟Ժ՟Ե. 6։)

Արդարութիւն յերկնից երեւեցաւ. (Սղ. ՟Ձ՟Դ. 12։)

Առիւծ յառիւծէ երեւի, եւ արծիւ յարծուոյ ծնանի. եցօր. ՟Դ։)

Որպէս Ծնանիլ Որդւոյ, եւ Ելանել կամ բղխել Հոգւոյն սրբոյ.

Ի կուսական որովայնէ երեւեալ մարմնով. (Շար.։)

Ոչ նախ արեգակն. եւ ապա լոյս, այլ ի միում ժամանակի երեւին. այսպէս եւ լոյս որդի ի լուսոյ հօրէ ծագեալ. (Շ. թղթ.։)

Որ ի պատկեր աստուծոյ եւ հօր, յորմէ երեւեցաւ որդի հաւասար եւ նման նմա ըստ ամենայնի. յառաջ գայ երկոքումբք եւ հոգին կենդանանար. (Պրպմ. ՟Լ՟Դ։)

Հոգի ճշմարտութեան անուանի. եւ քրիստոս է ճշմարտութիւն. եւ երեւի նովաւ (յն. յառաջագայի առ ի նմանէ), որպէս յաստուծոյ եւ ի հօրէ. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

ԵՐԵՒԻՄ. Գտանիլ. գոլ. լինել.

Չգիտեմ, ո՛րպէս բնաւ դուք յարգանդիս երեւեցարուք. (՟Բ. Մակ. ՟Է. 22։)

Երեւեցան երկու ծերք ի ժողովրդենէ անտի դատաւորք տարւոյն այնմիկ. (Դան. ՟Ժ՟Գ. 5։)

Նա յաւուրս անտոնինոսի վերջնոյ երեւեցաւ պատմագրօղ. (Խոր. ՟Բ. 63.)

Եթէ արեգակն եւ լուսին չեւ եւս էին լեալ ... հազար ամն ուստի՞ երեւէր. (Եզնիկ.։)

Համար կոտորածոյն ոչ երեւէր. (Մամիկ.։)

Որպէս Ձեւանալ յաչս մարդկան.

Որպէս զի երեւեսցին մարդկան, եւ ցայլն. (Մտթ. ՟Զ. 5. 16. 18։)

դիմ. ԵՐԵՒԻ. դիմ. Կարծի. համարեալ լինի. թուի.

Ամենայն այր երեւի անձին իւրում արդար. (Առակ. ՟Ի՟Ա. 2։)

Այսպէս իմն երեւի։ Զի մի՛ այնպէս երեւեսցի, թէ չկարիցէ. (Եզնիկ.։)

Բայց առաւել ասի ի մեզ Թուի, ուր ուրեք յոյնք ասեն, Չար երեւի, խիստ երեւի, եւ այլն։


Երեւոյթ, ւութից

s. adj.

appearance, exterior;
vision;
air, aspect, face, mien, sight;
colour, semblance, indication, display;
feint, false appearance, illusion;
shadow, figure, image;
exhibition, show;
phenomenon;
—ք լուսնի, phases;
—ք բնութեան, the phenomena of nature;
visible, palpable;
notable;
ridicule;
whimsical, chimerical;
առ —ս, externally, outwardly, in appearance.

NBHL (28)

ἑπιφάνεια, φαντασία, φάντασμα apparitio, revelatio, imaginatio Երեւումն. երեւութիւն. յայտնութիւն. տեսիլ. կերպարան. նմանութիւն. ճշմարիտ կամ սուտ ինչ երեւեալ. երազ. ցնորք.

Երեւոյթ մի նշանի մեծ արար. (՟Բ. Մակ. ՟Գ. 24։)

Ստեղծին զնա ձուլածոյ՝ երեւոյթ սուտ ... Եւ նա է երեւոյթ առ աչօք. (Ամբակ. ՟Բ. 18. 19։)

Զանտեսանելւոյն զերեւոյթն առնուլ. (Փիլ. իմաստն.։)

Զկարծրութեան վիմաց բերին երեւոյթս. (Խոր. ՟Գ. 37։)

Ոչ զրպարտեաց զնա արդար դատաւորն նախ, մինչեւ եղեւ երեւոյթ չարին. (Յճխ. ՟Զ։)

Ի յերեւոյթ գայ. (Նիւս. բն.։)

Ի մանկութենէ մինչեւ յերեւոյթս երիտասարդութեանն. (Յհ. կթ.։)

Յերեւոյթ իրին ոչ հասի։ Յայտնեսցին երեւոյթք որսոյն։ Երեւոյթ եզեկիէլին տեսլանն։ Երեւոյթ ապագայիցն. (Նար.։)

Նմանութիւնք եւ երեւո՞յթք թուիցին քեզ եղեալքն ի քրիստոսէ, թէ ճշմարտութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Արդարեւ մարդ էր, եւ ոչ երեւոյթ ինչ. (Կիւրղ. գանձ.։)

Երեւոյթն թանձրանալ ոչ ունի. (Իգն.։)

Երեւոյթս երազոց. (Լմբ. ժող.։)

Զծիրանիսն եւ զթագն եւ զհանդերձսն, եւ զամենայն իսկ զերեւոյթսն». յն. ֆանդասի՛ա. լտ. բօ՛մբա. (Ոսկ. մրգր. ՟Բ։)

ԵՐԵՒՈ՛ՅԹ. ա. ὀρατός visibilis Երեւելի, տեսանելի.

Որ երեւոյթ եւ տեսանելի արարածք են։ Թէ աներեւոյթ ինչ իցէ, եւ թէ երեւոյթ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3. եւ 4։)

Արար զամենայն երեւոյթս եւ զաներեւոյթս։ Երեւոյթ եւ աներեւոյթ կարգաց. (Կոչ. ՟Դ. եւ ՟Ժ՟Դ։)

Յօրինօղ երեւութից եւ աներեւութից. (Նար. ՟Լ՟Գ։)

Իբրեւ պարտեաց աստուած զնոսա առ ինքն երեւոյթ բժշկութեամբն, սկսաւ խառնել նոցա զհոգեւոր բժշկութիւնսն։ Եթէ զաներեւոյթ հաւատս տեսանէր նա, ո՞րչափ եւս զերեւոյթ մարդկութիւն տեսանէր նա. (Եփր. համաբ.։)

Երեւոյթ փայտն նոյեան տապանին։ Յաճախեաց զերեւոյթ նշանս իւր եւ զսքանչելիս. (Բուզ. ՟Գ. 10. 13։)

Երեւոյթ ձի. (Նար. երգ.։)

Իբրեւ Խայտառակ.

Եւ կայր երեւոյթ տեսլեամբ ի մէջ ժողովրդոց. (Ագաթ.։)

Իւրովին կախաղանելով երեւոյթ ձեւովն։ Անկեալ կայ զծաղր եւ երեւոյթ ձեւով. (Պիտ.։)

Իսկ (Եզեկ. ՟Ե. 15.)

Եղիցիս ծաղր եւ երեւոյթ ի մէջ ազգացն». յն. աներեւոյթ իմն։

Իբր Առերեւոյթ.

Խցէ՛ք զաչս ձեր յերեւո՛յթ տեսութեանցս. (Անան. ի պետր.։)


Երեւութական, ի, աց

adj.

fantastic, ideal.

NBHL (2)

Առ երեւոյթս եղեալն. երեւեալն ի տեսլեան նմանութեամբ իւիք. եւ Որ առաչօք համարի զճշմարիտ մարդեղութիւնն.

Զնոյն զնախահարց ներպահեալ զերեւութական տեսութիւն։ Եթէ զերեւութական միայն զձեւն զինքեամբ արկաւ։ (եւ ի վերնագրի) Ընդդէմ երեւութականաց. (Յհ. իմ. երեւ.։)


Երեւութանամ, ացայ

vn.

to appear, to present itself, to be represented.

NBHL (14)

ըստ յն. ոճոյ, φαντάζομαι imaginor, fingo, percipio Իբր երեւոյթ տեսանել. երեւակայել. ըմբռնել կամ ձեւացուցանել ի միտս. կարծել. յերազել.

Բազումս եւ զհակառակս երեւութանան։ Զհանդերձեալսն յառաջագոյն երեւութանալ եւ ընդ միտ ածել։ Որ եկն ի ծնունդ լինելութեան, ի հարկէ երեւութանայ զարարօղն պատճառ։ Երեւութասցէ զչորս թիւն, յորոց ի խնդիրն է. (Փիլ.։)

Որք յանուրջս երեւութանան թագաւորութիւնս եւ բազում ինչ ախորժելիս. (Մխ. դտ.։)

Մի՛ այլայլեալ երեւութասցիս զաստուածութիւնն ... քանզի անյեղլի է։ Ուր ոչ յաւիտեան եւ ոչ ժամանակ միջնորդեաց, զիա՞րդ երեւութասցին միտք. (Բրս. ի ծն.։)

Անձն (կամ ակն) ձանձրացօղ միայնակեցի՝ մտօք երեւութանայ յիրս ինչ. եղոս.։)

Առ աչս կարծեօք երեւութանաս. (Ճ. ՟Ա.։)

Այլովք (երազովք) տրասէրն, եւ այլովք երեւութանայ անյագն։ Յարտաքուստ ոմանք երեւութացան (ասել եւ այլն) Նիւս. (կազմ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Ը։)

Զիա՞րդ երեւութասցին միտք, զի հայր էր, եւ որդի ծնաւ. մի՛ այլայլեալ երեւութասցի զաստուածութիւնն. (Բրս. ի ծն.։)

Մի՛ ինքեան ինչ բնութեան չարին լեալ երեւութասցիս. (Բրս. չար.։)

ԵՐԵՒՈՒԹԱՆԱԼ. չ. φαίνομαι appareo Երեւիլ իրօք կամ տեսլեամբ. ձեւանալ յերեւակայութեան կամ առաջի աչաց. տեսանիլ. ի վեր երեւիլ.

Առաջի ջրհորոյն երեւութանալ ասէ զհրեշտակն իբր զաստուած. (Փիլ. լին.։)

Միշտ յաւելուած առաքինութեանն երեւութանայր (յանձին նորա). (Ճ. ՟Զ.։)

Երեւութանայ աստուածային տէրութեանցն մեծութիւնք։ Տգեղութիւն եւ խանգարումն երեւութանայ. (Յճխ. ՟Գ. եւ ՟Ե։)

Երեւութացաւ նմա ի քուն խաչ աստեղեայ։ Ի սրտին գործարանի երեւութացեալ հոգւոյն աչաց՝ թաթ աջոյ ձեռին։ Եւ ոչ միայն երեւութացաւ, այլ եւ ... ի միտս նորա հաւաքեցան։ Երեւութացաւ նմա ի քուն ապագայիցն յայտնութիւնն. (Խոր. ՟Բ. 80։ ՟Գ. 53. 66։)


Երեւութիւն, ութեան

s.

apparition, manifestation;
appearance;
representation.

NBHL (11)

ὁπτασία, ἑπιφάνεια visio, apparitio Երեւումն. երեւոյթ. յայտնութիւն. տեսութիւն. տեսիլ. տեսակ.

Բախեալ ի սուրբ տէրունական երեւութենէն՝ գոհանայ։ Ի դիմացն, այսինքն ասեմ՝ յերեւութենէ առաքինութեան եւ իմաստութեան պակուցեալ եմ։ Թուի բարւոյ երեւութիւն տալ. (Փիլ.։)

Միայն յերեւութենէն իսկ ճանաչի. (Պիտ.։)

Ամենայն որ հայի յիրս ինչ, իրին երեւութիւնն յաչսն գոյանայ. (Զքր. կթ.։)

Ըստ երեւութեան զարիւն եբեր (լուսինն)։ Յայնր ահագին հրոյ երեւութեանց սասանիւր երկիր. (Անյաղթ բարձր.։)

Իբր Երեւակայութիւն. եւ Ցնորք. առ աչս երեւութիւն. φαντασία imaginatio

Երեւութիւն բաղկանայ ըստ արտաքնոյն առ ճանապարհ տպաւորելով զմիտսն ի ձեռն զգայութեանն. (Փիլ. այլաբ.։)

Ամենայնքս մեր ըստ քեզ ստուեր եւ երեւութիւնք. (Յհ. իմ. երեւ.։)

Ոչ ճշմարտութեամբ, այլ երեւութեամբ ունել զմարմինն. (Նանայ.։)

Իբր Մակերեւոյթ. ἑπιπολή superficies

Անխոր մեծութիւնն՝ յերկայնութեան եւ ի լայնութեան միայն տեսանելով՝ երեւութիւն կոչի յերկրաչափական արանց. (Փիլ. ել. ՟Բ։)


Երեւումն, ման

s.

cf. Երեւութիւն.

NBHL (23)

φάσις, ἑπιφάσις, ἑπιφάνεια apparitio, apparentia, species Երեւիլն. տեսանիլն. տեսութիւն. տեսիլ. երեւոյթ. երեւնալը, երեւցածը, տեսք, տեսիլք.

Ափշեալ ի փայլակնացայտ երեւմանէ։ Երեւումն սքանչելատեսիլ եցոյց քեզ։ Յայտնական երեւմամբ կայր գունդն։ Մինչեւ ցերեւումն պղծոյն. (Փարպ.։)

Ի յերկարագոյնս նայել իմ յայնպիսի երեւումն. (Խոր. ՟Ա. 25։)

Ոմն ձայնիւ, եւ ոմն երեւմամբ։ Հաւասարեալ լինին երեւմունքն։ Զառաջինսն յիշեցեալ երեւմունս. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Մարդ յերեւմանէն ծանօթանայ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Ի տես անառակ եւ պիղծ երեւմանց։ Կերպարանէ արհաւրաց տեսիլս եւ երեւմունս. (Խոսր.։)

Երեւմունս երազոց. (Յհ. կթ.։)

Երեւմամբ խորհրդոյ զանցանել զսկզբմամբն. (Բրս. յիսկզբանէ։)

ԵՐԵՒՈՒՄՆ. ἑπιφάνεια, ἑπιτολή, ὅψις Մակերեւոյթ, երեսք.

Ըստ երկրաչափական արուեստին, որ նշան, գիծ, եւ երեւումն կոչեն. (Վրդն. ել.։)

Պնդի ընդ ջլի, եւ ընդ երեւմանն (մորթոյ) ձկտի. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Ո՛չ ասէ՝ յերկրէ ջնջել, այլ ի դիմաց երկրի, այսինքն յերեւմանէն. (Փիլ. լին. ՟Բ. 15։)

ԵՐԵՒՈՒՄՆ. φαντασία Առերեւոյթ իրք. ցոյցք արտաքին առ երեւելոյ յաչս մարդկան.

Հաւանելի իմն ի միտս արկանէ երեւմունս անցից առ ի պատրանս քաղաքաց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ վասն այլ իրիք պիտոյից, այլ զի վկայս ունիցին զնոսա վասն սնոտի եւ անցաւոր երեւմանցս. (Ոսկ. յհ. ՟Ի՟Է։)

ԵՐԵՒՈՒՄՆ. ἕκφανσις productio, repraesentatio Ծագումն. ծնունդ եւ բղխումն կամ ելումն.

Իմանալի՛ է այսպէս ծնեալ զորդի ի հօրէ՝ որպէս զիմաստութիւն ի մտաց. թէպէտեւ ի ծիողէն արտաքս լինել թուելով ըստ երեւման նորա, դարձեալ է՛ ի նմա. (Կիւրղ. գանձ.։)

Հոգին սուրբ բխումն ի հօրէ, եւ երեւումն յորդւոյ, ո՛չ ըստ որդւոյ ծննդեամբ, այլ յառաջ եկեալ աղբիւրաբար. (Կիր. պտմ.։)

Հոգւոյն սրբոյ բղխումն ի հօրէ, եւ յարդւոյ երեւումն անհատաբար եւ անժամանակապէս. (Բրսղ. մրկ.։)

Որդի, եւ Հոգի (կոչին). երեւմամբն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար». այսինքն բանիւ ելման կամ ծագման նոցա. (Առ որս. ՟Զ։)

Երեւմունք աստուածայինք եղեն առ սուրբսն։ Ամենիմաստն աստուածաբանութիւն (սուրբ գրոց) զտեսիլն զայն վայելչաբար կոչէ Աստուծոյ երեւումն. (Դիոն. երկն.։)

Երեւմանն աստուծոյ արժանաւոր լեալ (եղիա). (Յճխ. ՟Թ։)

Զերեւումն որդւոյն յայտ առնէ. (Փարպ.։)


Երեփս, երեփսունք

s.

priest.

Etymologies (1)

• տե՛ս Եռիէս։

NBHL (2)

Բառ յն. երէ՛ւս. այն է ըստ հյ. Երէց, այսինքն քահանայ.

Երեփսունք եւ պապասք, որ թարգմանին քահանայք եւ երիցունք. (Լմբ. պտրգ.։)


Երեք, երից, երիւք

adj.

three;
three times;
third.

NBHL (14)

τρεῖς, τρία tres, tria Միութիւն յաւելեալ ի վերայ երկուց. իրեք.

Ծնաւ նոյ երիս որդիս։ Երեք արք, կամ կանայք, աւուրք, խանք։ Թրեա՛ գրիւս երիս ալեր։ Ճանապարհ երից աւուրց։ Յետ երից աւուրց։ Երիւք շարժի երկիր.եւ այլն։

Զի երիս ընդ միոյ պատրաստեսցէ. (Եղիշ. ՟Դ։)

Երկուց եւ երից խնդրողաց։ Երեքն միաչափ երեւէին։ Որք էին յերեք աշխարհէ. (Փարպ.։)

Երիս խորհուրդս հնչման զարմանալիս գործեցան խոնարհութեամբն աստուծոյ. (Ածազգ. ՟Գ։)

Երիս խորհուրդս սոսկալիս ի քեզ տեսին աստուածածին. (Շար.։)

Յետ երիս աւուրս առեալ տարան. (Ճ. ՟Ժ.։)

Երիցս ալէլուն ի պատիւ երից անձնաւորութեան աստուածութեանն. (Լմբ. յայտն.։)

Առ երիս երիս դասս անմարմնոցն». այսինքն առ իւրաքանչիւր երիս, կամ առ երիցս երիս. (Յհ. իմ. ատ.։)

Մերթ իբր Երիցս.

Երիս կամ չորս բախեն զսալն. (Խոր. ՟Բ. 58.) զօրութեամբ իմանալով՝ բախմունս. որպէս ռմկ. իրեք չորս մը զարնել, եւ այլն։

Մերթ որպէս Երրորդ.

Յերեք ժամ աւուրս։ Երիս դաս. (Լմբ. ստիպ. եւ Լմբ. պտրգ.։)

Զերեք ժամաւն. (՟Ա. Թագ. ՟Ի. 12։)


Երեքալեան

adj.

much agitated, stormy.

NBHL (7)

τρικυμία fluctus magnus, decumanus Ասի եւ Երեքնակի ալիք, ըստ յն. Ուր են ալիք կամ կոհակք մեծամեծք՝ իբր երեքպատիկ կամ բազմապատիկ.

Որ ի խորս աշխարհիս ձմեռնայնին մրրկօքն զամենապատիկ երեքալեան ի յինքեանս զնստուցանիցէ. (Նիւս. երգ.։)

Զփախուցեալ ծառայն ըմբռնեալ ծովուն ծառայակցին՝ երեքալեան հնչմամբն գոչէր զբռնութիւն. եննանդ.։)

Երեքալեանս կենցաղոյս. (Անան. եկեղ։)

Կոհակօք բազմօք ... երեքալեանն դիմակցութեամբ. (Նար. ՟Ի՟Ե։)

Երեքալեանն խռովութեամբ։ Որպէս յերեքալեան ծովու. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Զերեքալեան զամեհի ծովուս սաստկութիւն. (Մաշկ.։)


Երեքամեայ

adj.

cf. Եռամեայ.

NBHL (3)

ԵՐԵՔԱՄԵԱՅ ԵՐԵՔԱՄԵԱՆ. τριετής triennis Եռամեայ. երից ամաց. երեմեան. իրեք տարու կամ տարւան.

Երեքամեայ ժամանակ. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Երեքամեան ժամանակ. (Ճ. ՟Բ.։)


Երեքամեան

adj.

cf. Եռամեայ.

NBHL (3)

ԵՐԵՔԱՄԵԱՅ ԵՐԵՔԱՄԵԱՆ. τριετής triennis Եռամեայ. երից ամաց. երեմեան. իրեք տարու կամ տարւան.

Երեքամեայ ժամանակ. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Երեքամեան ժամանակ. (Ճ. ՟Բ.։)


Definitions containing the research ե : 10000 Results

Զով

adj. s.

fresh, cold;
cool, freshness

Etymologies (2)

• տե՛ս Հով։

• Canini, Et. etym. 117 պրս. [arabic word] ǰivān «երիտասարդ» բառին է կցում։

NBHL (6)

ψυχρός, κρυερός frigidus, serenus Սաստկական բառիս Հով, (յորմէ Հովանի), եւ նուազականն այլազգականիս սօուգ, սօվուգ. Ցուրտ կամ պաղ բնական եւ ախորժ. բարեխառն. ցօղագին. որ եւ ՋԵՐԻՆ ասի. պաղուկ. սէրին.

Ջուրն է նիւթ գիջային եւ զով։ Երկիր չորին է եւ զով։ Ջուր զով է եւ կակուղ. (Դամասկ.։)

Զմին՝ զով, եւ զմիւսն հրային. (Նար. ՟Ձ՟Զ։)

Բաղանիքն այնպէս էին զով, իբրեւ թէ ամենեւին չէր ջեռուցեալ. (Ճ. ՟Ա.։)

Զո՛վ ոք ասեն զինէն. է հայցականն բառիս Ո՛վ, յունական ոճով եդեալ՝ փոխանակ ուղղականի։

Դու, զո՞ առնես զքեզ. վասն որոյ ի զուր դնի ի Քեր. երզն. զով, իբր նախդիր բաղադրական։


Զովող, աց

s.

companion, fellow, comrade, mate;
school-fellow, fellow-student;
associate, partaker;
accomplice, party, abettor, follower.

Etymologies (3)

• (գրուած նաև զովօղ, զուող), ի-ա հլ. «ընկեր, գործակից» ՍԳր. Ոսկ. եփես. Սեեր. Եւս. պտմ. 452. Մծբ. Եփր յես. էջ 315. որից զովողակից «ընկերակից» Եզն. զովողու-թիւն Ղևտ. զ. 2. Ոսկ. մ. գ. 6. զովողիլ «մասնակից լինել, գողանալ» Ստեփ. լեհ, այս վերջին իմաստն է ցոյց տալիս նաև զովող «կին՝ որ զայլ կնոջ այր խլէ կամ սեեխ առնէ» Հին բռ. նշանակում է նաև «Եզ-նորդ համաստեղութիւնը, bouvier» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. 126)։

• = Արմատն է *զով «ընկերութիւն, գործակ ցութիւն», որի բայական *զովել կորած ձևի ներկայ դերբայն է զովող. -այս ձևի և ա-ծանցումների համար հմմտ. յաջող, յաջողիլ, յաջողութիւն, արմատը՝ աջ։-Այս *զով ձևը ըստ իս ունի կովկասեան ծագում. հմմտ. վրաց. ზაჟი զավի «համաձայնութիւն, դաշ-նակցութիւն, հաշտութիւն», ზავება զավեբա «համաձայնեցնել, հաշտեցնել», მოზავი մո-զավե «խաղաղ, հաշտ», მოზავება մոզավե-բա «հաշտեցնել, համաձայնեցնել»։-Աճ.

• ՆՀԲ պրս. սէհպ, սահըպ։ Böttich. ZDMG 1850, 355 ենթադրելով արմատը *զուել՝ միացնում է սանս. yu «միաց-նել», զնդ. yaoiti «հաւաքում, միու-թիւն» բառերին։ Տէրվ. Altarm. 53 և Նա-խալ. 100 հնխ. yu, yug արմատից։ Հիւնք. զոյգ բառից։

NBHL (10)

ԶՈՎՈՂ կամ ԶՈՎՕՂ, կամ ԶՈՒՈՂ. κοινωνός particeps, socius Ընկեր. կցորդ. հաղորդ. բաժանորդ, ձեռնտու եւ համախոհ. պաշտօնեայ. (լծ. պ. սէհպ, սահըպ. այսինքն եարան, եօլտաշ, րէֆիգ ).

Արարին զովօղս, եւ ընկերշակեցին առ ի բարկացուցանելոյ զՏէր. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 11։)

Է բարեկամ, որ զուող է սեղանոյ։ Յաղագս հաշուի զուողի, եւ ճանապարհորդաց. (Սիր. ՟Զ. 10։ ՟Խ՟Բ. 3։)

Ընդէ՞ր լինիս զովող՝ որդի՛դ ապաշխարութեան՝ ընդ որդիս կորստեան. եբեր. ՟Ե։)

Ո՛չ անպարտ ջանայ զանձն երեւեցուցանել, այլ զի կարիցէ զովօղս իւրոյ պատուհասիցն գտանել. (Ոսկ. եփես. ՟Զ։)

Արար իւր զովօղս զՀերակլէս յաշակերտութիւն անդր. (Եւս. պտմ. ՟Զ. 15։)

Լե՛ր ընդ իս հաղորդ եւ զովող ի գործս (չարութեան) զոր գործեմ ես։ Զի (Աստուած) զովօղս եւ հաղորդս արասցէ զմեզ ի մեծութեան անդ իւրում։ Որպէս զի եղիցուք հաղորդք եւ զովօղք ողջունին ձերոյ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Արար զգաբաւոնացիս կցորդ եւ զովօղս սպասաւոր քահանայից. (Եփր. յես.։)

Տեսեալ զդաշտ՝ յորում վարեն հարկիք եղանց, զիա՛րդ թուի քեզ հանդերձ զովողաւն իւրով. (Շիր.։)

Զուօղ. օժընդակ կամ ձեռնտու. եւ կին՝ որ զայլ կնոջ այր խլէ կամ սիղիխ առնէ, զուօղ կոչի։


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։

• = Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։

• Karst, Յուշարձան 403 հյ. ղուար և սու-մեր. dapara «եզ»։-Ֆնտգլեան ՀԱ 1926, 488 զուարափակ մեկնում է պհլ. zbar «եզը» անստոյգ բառով։ Սրան հա-կառակ է Ադոնց ՀԱ 1927, 404 և մեկ-նում է վերապահութեամբ՝ հյ. զուար< զնդ. uz «վեր»+vara «պատ»։

• ՓՈԽ.-Վրաց. ზვარაკი զվարակի կամ ზუარაკი զուարակի «մատաղ ցուլ», აზავერი ազավերի «արջառ», ზვარა զվարա «մատա-ղացու եղջիւրաւոր անասուն». թերևս նաև ա-սռռ. cZWarAа,

NBHL (5)

ԶՈՒԱՐԱԿ որ եւ ԴՈՒԱՐ, ՏՈՒԱՐ. ռմկ. տավար, սէվր, սըղըր. վր. եւս՝ զուարակի. Արջառ. եզն փոքր. որթ մեծ. եւ Ցուլ. եզ, հորթ, մոզի. տանա. որպէս յն. μόσχος (լծ. մոզի) juvencus βοΐδων vitulus βοῦς bos ταῦρος taurus եբր. ֆար, դօր (լծ. ընդ դուար, զուարակ)։

Զուարակ մի յանդոյ կամ յանդւոյ։ Սպանցեն զզուարակն։ Առցես յարենէ զուարակին. (Ել. ՟Ի՟Թ. 1 = 14։)

Խայտայիք իբրեւ զուարակս ի վերայ դալարոյ. (Երեմ. ՟Ծ. 11։)

Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք։ Հանցեն ի սեղան քո զուարակս։ Ի ժողովս զուարակաց, եւ ի դասս երնջուց. (Սղ.։)

ԶՈՒԱՐԱԿ կոչի յոմանց եւ Ցուլ կենդանակերպն։ (Տօմար.։)


Զուարթ

adj.

joyful, cheerful, smiling;
gay, sprightly, lively, merry;
serene, clear.

Etymologies (3)

• «ուրախ, խնդումերես» ՍԳ. -րից զուարթանալ «ուրախանալ» ՍԳր. «աճիլ, զօրանալ, արծարծիլ» Առակ. իզ. 20. Բ. մակ. ժ. 24. «արթուն մնալ, զգաստ լինել, տքնիլ» Ա. պետ. ա. 13. զուարթութիւն «բերկրութիւն» ՍԳր. «ժրութիւն, մտքի արթնութիւն» Դան. է. 11, 14. Եւս. պտմ. բ. 16. զուարթուն «ար-թուն, զգաստ. ժիր» ՍԳր. «հրեշտակ» ՍԳր. (այս իմաստը յառաջացած է ասորերէնից թարգմանաբար՝ ըստ Մառ. Иппoл. 56. հմմտ. ասոր. [arabic word] *īr «արթուն, ուշարիռ» և [arabic word] *irā «հրեշտակ» Brockelm. 249). զուարթագին Ծն. խթ. 12. Ղուկ. ը. 15. զուար-թածաղիկ Բ. մակ. զ. 23. զուարթակից Ագաթ. զուարթամիտ Գծ. ժա. 24. զուարթաչար «չա-րութեան մէջ աչքաբաց» Մծբ. յարազուարթ Ոսկիփ. սաղարթազուարթ Մաշտ։

• Brosset JAs. 1834, 383 լծ. ընդ զուարճ։ ՆՀԲ ուզում է կապել արթուն, զուարճ և վարդ բառերի հետ։ Տէրվ. տե՛ս արթ արմատի տակ։ Հիւնք. զարթնուլ բայից։

• ԳՒՌ.-Երև. Կր. Մշ. Շմ. Տփ. զվարթ, Մկ. Ոզմ. Սլմ. զվmրթ։

NBHL (7)

ἰλαρός hilaris εὕφρων laetus νήφων sobrius, vigilans Արթուն եւ ծիծաղերես իբրեւ զվարդ. լուրջ եւ կայտառ. զգաստ եւ ուրախ. բերկրալից. շնորհալի. աննիրհելի. եւ Բերկրառիթ. պայծառ, զուարճագեղ. անթառամ. շէ՛ն, շին, շաղ.

Երեսք նորա զուարթք առ ի սիրել(իլ), այլ սիրտ նորա նեղեալ էր ի յահէ անտի. (Եսթ. ՟Ժ՟Ե. 8։)

Գինի ուրախ առնէ, իւղ՝ զուարթ։ Ի ցօղել նորա զուարթ եղիցի բոյս նորա. (Սղ. ՟Ճ՟Գ. 15։ եւ ՟Կ՟Դ. 11։)

Այլ դու զուա՛րթ կաց յամենայնի. (՟Բ. Տիմ. ՟Դ. 5։)

Զուարթ տեսութիւն, կամ քաղցրութիւն, կամ բերկրութիւն։ Զուարթ ցուցանիս ի փրկութիւնն իմ։ Զտխրութիւնն բժշկեալ՝ զուարթ գործեսցես. (Նար.։)

Զուարթ արբեցութիւն. (Կամրջ.։)

Ահա տեսանեմ զձեզ զուարթս դիմօք իբրեւ զմարգագետինս. (Լմբ. ատ.։)


Զուիրակ, աց

s. bot.

origanum, wild marjoram.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ բոյս է. լտ. origa-num» (Տիրացուեան, Contributo § 417) Փիլ. լիւս. 144. Գաղիան. բժշ։

• = Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչ-աէս ցոյց է տալիս -ակ վերջաւորութիւնը այս իրանեան ձևի հետ նոյն է ասոր. ι. zabūrā (նաև zanbūrā և zambūrā) «thy-mιm» (այս երկու բոյսերն էլ պատկանում են շրթնազգիների ընտանիքին և շատ նը-ման են. լաճախ շփոթւում են իրար հետ) Brockelm. էջ 90։-Աճ.

• Պատահաևան նմանութիւն ունի արաբ. [arabic word] zufrā «կապնդեղ, livèche» (տես Շթայնշնայդէրի հաւաքածոն WZKM 12, 91)։

• ԳՒՌ.-ՆՀԲ. ՋԲ և ԱԲ դնում են զուրիկ ձե-վը, որ յիշում է նաև ՀԲուս. § 725, իբր «սամ-թի նման խոտ մը»։

NBHL (3)

ὁρίγανον, -ος, ὁρείγανος, -ον origanum, -us կամ cunila կամ serpyllum եւս եւ melilotus Բոյս հոտաւէտ եւ ախորժահամ կծու, եւ ջերմացուցիչ, իբր ազգ ծաթրինի կամ զոպայի. կոչեցեալ նաեւ ԿՈՐՆԳԱՆ. զուրիկ, իշկորկան. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Ասեն, թէ՝ եւ կրայք յանյագութենէ որկորստեանն առլցեալք յիժից ուտել զուիրակ ի վերայ՝ երկիւղիւ մահու։ Զայն՝ որ մօտ առ նմա բուսեալ էր զուիրակ, նովիմբք ինքնարմատովքն ի բաց կորզեալ. (Փիլ. լիւս.)

Զուիրակ՝ թորթըն է, կամ մարեմայ խոտն»։


Զուտ, զտոց

adj.

pure, refined, clean.

Etymologies (3)

• , ո հլ. «մաքուր, անխառն» Գ. թգ. զ. 21. է, 49, 50. Ագաթ. որից զտել «հալեցնե-լով մաքրել (մետաղը). 2. մաքրել, սրբել» Յոբ. իբ. 25. Ողբ. դ. 7. Ոսկ. ես. Ագաթ. Եզն. զտել և ջինջ ունել զզէն «սրբել և մաքուր պա-հել զէնքը» Եփր. բ. 318, 309. զտի։ Ագաթ. զտութիւն Եփր. ել. մաքրազտել Թէոդ. կուս. նոր գրականի մէջ զտարան, զտարիւն ևն։

• ՆՀԲ լծ. թրք. սատէ և հյ. յստակ։ Mul. ler, Kuhns u. Schleich. Btrg. 5, 137 պրս. zidūdan «արծնել»։ Canini, Et. étym. 15 սանս. cudh «մաքուր, պայ ծառ» և արաբ. quds «սուրբ»։ Հիւնք. պրս. զիւտուտէն, սատ, թրք. սատէ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մշ. զուտ, Սեբ. և Տիռ. զուդ, (բայական ձևով՝ Տիգ. զդդէլ), Ալշ. զուդր.-իսկ Հնգ. զուտր նշ. «միշտ, շարու-նակ»։

NBHL (9)

(յորմէ Զտել) καθαρός, ἅκρατος, ζωχρός, ἀπλοῦς purus, merus, sincerus, simplex (լծ. թ. սատէ. եւ հյ. յստակ. տե՛ս եւ ՍԱՏԱԿ) Պարզ, պարզեալ. մաքուր. սուրբ. անխառն. ջինջ. սոսկ.

Դրուագեաց ոսկւով զտով. (՟Գ. Թագ. ՟Զ. 21։)

Զտեալ զխորհուրդս մեր. այսինքն զուտ եւ մաքուր լինել խորհրդոցն։ Դիւրագթելի մտացն ի չարին արկածից զո՛ւտ լինելոյ. (Լմբ. պտրգ.։)

Ականակերպ՝ աղիւսանման, զուտ, երկնագոյն, ջինջ. (Ագաթ.։)

Ճշմարիտ եւ զուտ խնդութիւն է կրել ինչ նեղութիւնս վասն Քրիստոսի. (Ոսկ. գծ.։)

Զուտ եւ իսկապէս բարի. (Ոսկիփոր.։)

Զուտք եւ զուարթունք։ Զուտ եւ յստակ պատկեր Աստուծոյ։ Ո՛չ զուտ բարի՝ մարդ. (Վրդն. ծն.։)

Զի թէ ի զուտ տան պէտք են խնամածու հովի (կամ հովուի). այսինքն ի պարզ եւ հասարակ տան. (Գր. տղ. առ տուտ.։)

Հատանել ի նոցունց զխանութս արծաթոյ զըտոյ առ ի պէտս մարդկան. եւոնդ.։)


Զուրկ

cf. Զիրկ.

Etymologies (1)

• տե՛ս Զիրկ։

NBHL (1)

cf. ԶԻՐԿ;
Զրկեալ. անմասն. անբաժ. սին;
շագասըզ;
Զուրկ եւ ունայն ի ճշմարիտ գեղեցկութեանցն։ (Ուռպ.)


Զոքանչ, ի

s.

mother-in-law, mother of the wife.

Etymologies (3)

• (սեռ.-ի) «մէկի կնոջը մայրը» ՍԳր. Եւս. քր։

• Տէրվ. Altarm. 36 զոքանչ, քենի և ներքինի կապում է յն. γονή հյ. կին ևն բառերի հետ։ Հիւնք. սքանչ, սքանչե-լի բառից։ Գ. փառնակ։ Անահիտ 1903, 131 սանս. սվաջանա «ազգական»։

• ԳՒՌ.-Ռ. Սեբ. զօքանչ, Խրբ. Մրղ. Պլ. զօքանչ, զօնքանչ, Ախց. Կր. Սլմ. զօնքանչ, Մշ. զօկանչ, Տիգ. զօնքmնչ, Մկ. Վն. զէօք-անչ, Ոզմ. զիւք'mնչ, Ասլ. զպքաչ, զաքաշ, Ալշ. զօնկաճ, Հմշ. զօքօնչ, Տփ. զօ՛նքաճ,-Աժտ. Երև. զանքաչ, Շմ. զանքօչ, Ջղ. զան-Բուչ, Գոր. զէ՛նքէօչ, Մղր. զէնքիւչ, Ղրբ. կոչ, Ագլ. զա՛նքուչ, յա՛նքուճ, զա՛նքուճ, յա՛ն-զէ՛մքուչ,-իսկ Զթ. Հճ. Մրշ. առանձին զո-քան» բառը կորցնելով՝ թրք. qaуn-ana «զո-քանչ» և qayn-ata «աներ» բառերի կազմու-թեան համեմատ՝ շինել են Զթ. զըքըչմmր «սոքանչ», զըքըչբօբ «աներ», Մրշ. ըզքիչ-բօբ «աներ», Հճ. իքիչմօյ «զոքանչ», իքիչ-բօբ «աներ»։-Գաւառականների մէջ նոր կազմուած բառեր են զոքանչատես, զոքան-չացու, զոքանչերթ, զոքանչփերթիկ։

NBHL (4)

πενθερά socrus Մայր հարսին՝ զոքանչ ասի փեսային.

Անիծեալ՝ որ ննջիցէ ընդ զոքանչի. (Օր. ՟Ի՟Է. 23։)

Զոքանչն նորա անկեալ դնէր տապացեալ. (Մտթ. ՟Ը. 14։)

Հերովդէս սպանանէ եւ զմայր սպանելոյ կնոջն՝ զիւր զոքանչ. (Եւս. քր. ՟Բ։)


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

Etymologies (5)

• , ի հլ. (գործածւում է անեզական ձևով) «զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. ել. (գրուած է նաև զրայ, զրեայ Եփր. թգ. 447, զրեահ, զրեհ Անսիզք 31, Թլկր. 47, 53). որից զրահիլ «արիանալ» Եղիշ. Բ. էջ 32. զրահապատ Ոսե. մտթ. զ. 16. զրահավառ Մծբ. զրահաւոր Ա. մակ. զ. 39. յետնաբար զրեհակիր Վրք. հց. զրեհիկ Յհ. կթ. էջ 151 ևն։

• = Պհլ. ❇ zrāh, zraī, zrad, zrēh, պա-զենդ. zrəh, պրս. [arabic word] zirih, զնդ. zraδa-❇ րոնք բոլոր նշանակում են «զրահ». սրանց նախնական ծագումը անյայտ է (Horn § 66Ո Bartholomae 1703)։ Իրանեան ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի մէջ զրահ, զրայ և զրեհ գրչագրական խաթարումներ չեն, այյ իւրաքանչիւրը ներկայացնում է առանձին ի-րանեան մի ձև. այսպէս՝ զրահ >zrah, զրայ եհեանից են փոխա-ռեալ նաև ասոր. ❇ zardā. zirada. արամ. [hebrew word] zərād, աֆղան. zira, բե-լուճ. zirih, քրդ. ziri, zirx, zirk, արևել. թրք. [arabic word] zirγ, օսմ. zcrh, zərx, օսս. zγar, արաբ. [arabic word] zarad (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615), վրաց. ზარადი զարադի «անձնա-պաշտպան մետաղացանց զրահ» (Չուբինով 513, Մառ. Bитязь въ барc. шкуpe էջ 477), მუზარადი մուզարադի «զինեալ» (Brossel JAs. 1834, 383)։ Այստեղ է պատկանում նաև պրս. [arabic word] zaradxāna «զրահների պա-հեստանոց», որ յիշում է Horn § 660, իբրև առաբ. փոխառութիւն, որ սակայն չգիտէ Կա-մուս՝ անռ։ Նոյն բառից են վրաց. ზარადხანა զարադխանա (Չուբ. 2 513) և հյ. զառատխա-նայ Միխ. աս. 485, որ բառարանիս Ա. հա-տորում (էջ 502) սխալմամբ գրել եմ առատ-խանայ և թերի եմ մեկնել։-Հիւբշ. 152։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ թրք. զըրխ, զիրհ, զիրիհ, եբր. շիրեօն, շի-րեան։ Brosset JAs. 1834, 383 ևն վրաց. մուզարադի ձևի հետ։ Ուղիղ են մեկ-նում նաև Böttich. Horae aram. 33, 57, Rudim. 41, 107, Spiegel, Gersdoris repertorium 1851, 233, Lag. Urgesch. 1005, Muller SWAW 42, 253 ևն։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. silāh ❇ «զէնք» կամ աւելի լաւ [arabic word] zar՝ «ոյժ, կորով»։

• ԳՒՌ.-Մկ. զրէխ «զրահ», որ ներկայաք, նում է հին զրեն ձևը։-Այս բառի՞ց է ար-դեօք. Ղրբ. զրէհվիլ «զուգուիլ-զարղարուիլ» օր. «Սարքուած-զրեհուած ման էր գամ»։

• ՓՈԽ.-Ըստ Մառ, Վրդ. առ. 1, էջ 57 Ա-ռակագրքի թարգմանութեան ժամանակ հա-յերենից է տառադարձուած արաբ. [arabic word] zrx։

NBHL (5)

ԶՐԱՀ գրի եւ ԶՐԵԱՀ, եւ ԶՐԵՀ. թ. զըրխ, զիրհ, զիրիհ. եբր. զիրէօն, զիրէան. θώραξ thorax, lorica Լանջապանակ, եւ պահպանակ մարմնոյ զօրականին, յերկաթի կամ ի պղնձի տախտակէ կամ ի վերտէ.

Զրահս վերտս զգեցեալ, եւ կշիռ զրահից նորա հինգ հազար սիկղ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 5։)

Եհար զարքայն Իսրայէլի ընդ զրահսն եւ ընդ թոքառաջսն. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 34։)

Զգեցցի զրահս զարդարութիւն. (Իմ. ՟Ե. 19։)

Պատենազէն զրահիւքդ. (Եղիշ. ՟Ե։)


Զօդ, ից

s.

withe, band;
tie, bond, link, joint, union.

Etymologies (1)

• տե՛ս Յօդ։

NBHL (3)

σύνδεσμος conjunctio, vinculum Յօդ ամուր, որպէս սերտ միաւորութիւն, եւ իր միաւորիչ պնդութեամբ. զուգակապ. շաղկապ. կապ.

Եւ ի վերայ ամենայնի զսէրն, որ է զօդ կատարմանն. (Կող. ՟Գ. 14.) (ուր գրի եւ վրիպակաւ զարդ, փոխանակ գրելոյ զաւդ)։

Գղաւիկոս քիացի, որ զերկաթոյ զօդն իմացաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Էգ, իգաց

adj. s.

female;
— ազգն, the female sex.

Etymologies (3)

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «էգ» ՍԳը. (յետնաբար գրուած նաև իգ Պղատ. օրին.), որից իգական Օրին. դ. 16. Ագաթ. Եզն. իգու-թիւն Բ. մկ. է. 21. Եզն. իգաբար Կիւրղ. թագ, իգասէր Գ. թգ. ժա. 1. Եզն. Ոսկ. մ. բ. 23. իգացեալ Ա. կոր. զ. 10. իգախառնութիւն Եւս. քր. որձևէգ Կոչ. ևն։

• Brosset JAs. 1832, 530 հյ. իգական ձևից է դնում վրաց. igacai, igracai, ig-rica «մարտ ամիսը», «որ շատ յարմար է, ասում է, նշանակութեան կողմից»։ Նոյն, JAs 1834, 245 ուղղելով նախորդը՝ մեկնում է «ծնունդ գառանց»։-Lag. Urgesch. 940 կցում է յն. γυναιϰ բառի -αιϰ-մասին։ Bugge, Etr. u. Arm. 34 ետր. sec, sex, šec, šex «աղջիկ» բառին է կցում և երկուսը միասին հանելով հնխ. séighi-ձևից, նոյն է դնում հիռլ. séie «կաթ» բառի հետ։-Հիւնք. այծ բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 հնխ. ei, oi «եր-թալ» արմատից՝ gh աճականով. հմմտ. յն. მίχομαι «կերթամ», βἰχνέω «կեր-թամ», լիթ. eigá «գնացք»։ Սագրզեան Հև 1909, 335 սումեր. rak «իգականի նշան, ծնիլ, ստեղծել»։ Petersson, Ar. ս Arm. Stud. 137 սանս. sévate «ոնա-կիլ, այցելել, ծառայել, վայելել ևն», ինչպէս և սանս. çevá-«սիրելի, արժա-նաւոր», լտ. civis «քաղաքացի», հբգ. hiwa, լեթթ. sèwa «կին» ևն։

• ԳՒՌ.-Մշ. էգ՝, Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ջղ. Սեբ. էք, Ղրբ. Մկ. Սլմ. Վն. էք, Ոզմ. յէք՝, Ագլ. ագ՝.-նոր նշանակութեամբ են էգ հաց «մի տեսակ հաց՝ որ Նոր-տա-րուն են պատրաստում», էգ Վն. «գոմէշի մատակը»։

NBHL (8)

θῆλυ, θήλεια, θηλυκός foemina, foemininus Տկար սեր կենդանւոյ՝ գործակից արուի ի սերունդ եւ ի սնունդ. կին. եւ յանասունս՝ մատակ. քած.

Արու եւ էգ արար զնոսա։ Յամենայն անասնոց՝ արու եւ էգ լինեցին։ Արուին եւ իգի։ Յարուէ մինչեւ ցէգ. (Ծն.։ Ղեւտ.։ Թուոց.։)

Աստուածազոյգ արուաց եւ իգաց. (Շար.։)

Որ խրատուն ամենայնի փոյթ առնէ՝ իգիցն իսկ, եւ արուացն, մի իցէ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Նմանութեամբ ասի.

Էգն քան զարուն բռնաւորագոյն է, ըստ որում յեղումնն, յորժամ վատթարն լաւին տիրեսցէ, զգայութիւն մտաց, մարմին՝ զգայութեան, նիւթ՝ պատճառին. (Փիլ. լին. ՟Ա. 83։)

Էգ ախտ ցանկութեան որպէս զարու ախտ սրտմտութեանն չարչարէ զիս. (Լմբ. սղ.։)

Արու արմաւենեացն հովանի արարեալ իգիցն՝ պտղաբեր առնեն զնոսա. (Եփր. աւետար.։)


Ըմբան, ի

s.

throat, pharynx.

Etymologies (1)

• , ԸՄԲԵԼ տե՛ս Ումպ։

NBHL (2)

ԸՄԲԱՆ կամ ԸՄՊԱՆ. (Ի բառէս Ումպ) Գործարան կոկորդի՝ ըստ որում անցք ջրոյ յըմպելն.

Ոտն կծիցէ կամ ձեռն ... փնչելն, եւ լեզուին կծել, եւ ունկանն հարկանել, եւ ըմբանին կծել. (Եզնիկ.։)


Ըմբիշ, բշի, բշաց

s. fig.

athlete, wrestler;
champion.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «գօտեմարտող, փահլա-վան» Փիլ. Պիտ. Նար. 265. որից ըմ-բըշական Ոսկ. մ. ա. 1,3. ըմբշամարտ Ա-գաթ. Ոսկ. մտթ. բ. 8, Ա. տիմ. և եբր. Եւս. քր. ըմբշամարտիկ Ոսկ. պօղ. Ա. 249 (հմմտ. Վարդանեան, Բառաք. գիտ. Բ. 45), Խոր. Ե ղիշ. միանձ. գրուած է նաև ըմբշտական (փխ. ըմբշական), ըմպիշ, ըմպշամարտել Աբր. կրետ. էջ 45. արևելեան գրականում յաճախ գրում են ըմբիշտ։

NBHL (4)

ἁθλητύς athleta, luctator, certator, pugil (լծ. եւ յն. բի՛քս, այսինքն բռնցի. մուրցացի) Նահատակ կամ շահատակ ելեալ յասպարէս ի մրցիլ. մրցական. բռնամարտիկ. գօտէմարտ. մենամարտիկ.

Զօրէն մարտիկ ըմբշի։ Ըմբշացն՝ մարզիչքն պատուիրեն։ Զօրէն ըմբշի բուռն հարեալ՝ արգել. (Փիլ.։)

Առ բռնամարտիկ մերկամրցանակ ըմբիշս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ըմբիշն եթէ ոչ կռուի ընդ բազումս ի ժողովս, ոչ ունի զարուեստ յաղթութեան. (Վրք. հց. ՟Գ։)


Ըմբոն

adj.

proper, suitable, convenient;
probable;
— է, it is proper, right.

Etymologies (1)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յարմար, պատշաճ», Փարպ. Սահմ. որից ըմբոն է «անկ է, պատշաճ՝ յարմար է» Եւս. քր. «թերևս, կարելի է, անշուշտ» Ոսկ. Բ. տիմ. 193. անըմբոն «անպատեհ» Մագ. թղ. 212 Աառև. հնդ. և մարդեղ. անըմբոնութիւն «անապատեհութիւն» Եւս. քր.։

NBHL (8)

Ոչն ճահաւորեալ ըմբոն. (Մագ. ՟Ծ՟Գ։)

Եղիցի պատկանութիւն, այսինքն ըմբոն եւ կարող հասումն. (Սահմ. ՟Ա։)

Վարկանէր հաւատարիմ եւ ըմբոն գործոց իրացն. (Փարպ.։)

Զընտանի եւ զըմբոն օրինակաց բուռն հարկանել, այսինքն ի տեսելոց կամ ի լսելոց յարմար ապացուցիւք յանդիման կացուցանել, զանտեսիցն իմացուած. (Սկեւռ. ես.։)

Ըմբոն եւ ի դէպ է (ասել). (Եւս. քր. ՟Ա։)

Խոստովանողի՛ն ըմբոն եւ ընտանի եւ ի դէպ (է) գոյն սուտակին. (Փիլ. այլաբ.։)

Զոր ըմբո՛ն (կամ ըմպո՛ն) է մեզ առնել։ Իմում յանդգնութեանս վարձկանութիւնն է ըմբոն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ. եւ ՟Ե։)

Ահա թագաւոր քո գայ եւ այլն, ո՛չ երկրաւորաց, այլ Քրիստոսի ըմբոն է. (Տօնակ.։)


Ըմբոստ

adj.

refractory, contumacious, disobedient, indocile, crabbed, stubborn, peevish, rebellious.

Etymologies (2)

• «ապստամբ, խեռ, անհնազանդ» Սկևռ. աղ. որից ըմբոստանալ «անհնազանդ գտնուիլ, ապստամբիլ» Ա. թագ. իե. 10. Ոսկ. յհ. բ. 26 և ես.։ Նոր գրականում՝ ըմբոստու-թիւն, ըմբոստացում ևն։

• ՀՀԲ ընդ մասնիկով ոստնուլ բայից։ Նոյն մեկնութիւնը տալիս է ՆՀԲ, համե-մատելով յն. ἀνα-πηδαω «վեր ցատ-կել», որ ծագում է πηδάω «ցատկել» բա-յից. (բայց յն. ἀνα-πηδάω չի նշանա-կում «ըմբոստանալ, ապստամբիլ»)։ է-մին, Քերակ. 1846, էջ 38 ըմբ մասնի-կով ոստնուլ բայից։ Հիւնք, ոստևուլ բայից։

NBHL (2)

(լծ. ընդոստ. ի բաց ոստուցեալ) Հեստեալ. ապստամբ. որպէս անսաստ. ստահակ. խեռ.

Ըմբոստն եւ յանձնապաստան. (Սկեւռ. աղ.։)


Ըմբռնաղ

s.

23rd. November (the day on which sheep are folded).

Etymologies (2)

• «նոյեմբերի 24-ը, երբ հօտերը փարախ են քաշում ձմերելու համար» Տօ-մար. Յայսմ. նոյ" 23. որ և բռնամաղ ԱԲ։

• Ալիշան, Հին հաւ. 131 հնագոյն ձեւր դնում է բռամաղ, բռումաղ «քաղդէա-կան մի տօն, որ 5 տարին մի անգամ է պատահում» և կցում է հնդ. peronmal «Վիշնու Աստուած» բառի հետ։ Գաբ. Բառ. լտ. hibernalis «ձմեռնային» բա-ռից. այս ստուգաբանութիւնը ուղիղ է երևում (հայերէնի մէջ կարող էր բառը ըմբռնել ձևին կցուելով՝ այսպիսի ձևա-փոխութիւն ստանալ), բայց դժբախտա-բար միջնորդ յունարէն ձևը պակա-սում է։

NBHL (2)

Այսպէս կոչի առ տոմարագէտս՝ ՟Ի՟Գ. օր նոյեմբերի. զի յայն աւուրս ածին հօտք ի դաշտէ ի ձմերոց, իբր յաղ կամ յաղըլ (ի փարախ), ըմբռնեալ. (զորօրինակ հորթնթող եւ նախրթող ասին այլ աւորք հետագայք ի մուտս ձմերայնոյ). եւ այն՝ ռամկական առմամբ ըմբռնեալ աւուր առ ի դիտել, որպէս թէ

Որպիսի պատահի օրն այն, նոյնպիսի եղիցի եւ ձմեռն, թէ՛ ջերմ եւ թէ՛ ցուրտ. (Տօմար.։ եւ Հ. նոյ. ՟Ի՟Գ.։)


Ընդիկտիոն, ի

s.

indiction;
շրջան —ի, cycle of -.

Etymologies (3)

• (սեռ. -ի.-ՆՀԲ դնում է ի և ի-ա հլ. սակայն առանց վկայութեան) «15 աարիների մի շրջան» (այս թուականութիւնը սկսում է 313 թուից՝ Մեծն Կոստանդիանոսի Խաչի երևումից և գործածական է մինչև այ-սօր՝ Պապական կոնդակներում.) Տոմար. Աասն. էջ 69. Շնորհ. թղթ. Վանակ. հց. (Լաստ. ժը. տպ. 1844, էջ 80 ունի դիքտիոն միւսների մէջ գտնում ենք նաև ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն ձեւերը)։

• = Յն. ὶνδιϰτιών, որ փոխառեալ է նոյն-պէս լտ. indictio բառից. այս բառը նշանա-կում է բուն «ցուցում» և ծագում է լտ. indi-cere «ցոյց տալ, նշանակել» բայից. լատին բառից փոխառեալ են նաև ֆրանս. indic-tion. գերմ. Indiction, ռուս. индиктъ, վրց. რნდიკტიონი ինդիկտիոնի, բոլորն էլ նոյն նշանակությամբ։-Հիւբշ. 518։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (4)

ԸՆԴԻԿՏԻՈՆ ԸՆԴԻՔՏԻՈՆ. որ եւ ԻՆԴԻԿՏԻՈՆ, կամ ԻՆԴԻՔՏԻՈՆ. Բառ հռովմայեցւոց, ինտի՛գցիօ, indictio յորմէ յն. էնտիգդիօ՛ն, ἑνδεικτιόν այսինքն ցուցակութիւն, եւ սակ արքունի. Վարի որպէս սեպհականեալանուն հնգետասանամեայ շրջանի, մանաւանդ յետ տեսանելոյ մեծին Կոստանդիանոսի զխաչն յօդս յամի Տեառն 313. յորմէ եւ այսր իւրաքանչիւր ՟Ժ՟Ե. ամք՝ լինին մի մի ընդիկտիոն.

Գրեցաւ յամսեանն մայիս, ընդիքտիոնին յերեքն։ Յամսեանն դեկտեմբերի յ՝նդիքտիոնին ՟Ե։ Յ՝նդիքտիոնի ՟Ժ. (Շ. թղթ. (որ էր յայնմ ժամանակի՝ յամի տեառն 1170, եւ այլն, ՟Ծ՟Ը. երորդ ընդիքտիոն՝ հաշուեալ յաւուրց Կոստանդիանոսի)։)

Մինչեւ ցչորրորդ հիպատին Արկադեայ, յիններորդում ինդիքտիոնին, ի հինգետասաներորդում շրջանակի ամացն. (Նախ. թղթ. պաւղ.։)

Ինդիկտիոն, եւ այլն. (Վանակ. հց.։)


Ընդոծին, ծնի, ծնաց

s. adj.

born in the house of, one's master, domestic, servant;
—ք, family;
cf. Ընդաբոյս.

Etymologies (1)

• տե՛ս Ընդ և Ծին։

NBHL (6)

ԸՆԴՈԾԻՆ կամ ԸՆՏՈԾԻՆ. , οἱκογενής domi natus, -ta. vernaculus Ի տան ուրուք ծնեալ. ընտանի ծառայ կամ աղախին. եւ Զաւակ ստրկի տան. որդեգիր տանուտեառն եւ տանտիկնոջ. տան մարդ, տան տղայ.

Համարեցաւ զընդոծինսն իւր։ Որդի մասեկայ ընտոծնի (իգ) իմոյ։ Ընտոծինն իմ ժառանգեսցէ զիս. (Ծն. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ե։)

Ստացայ ծառայս եւ աղախնայս, եւ ընդոծինք եղեն իմ. (Ժող. ՟Բ. 7։)

Ջոկս ծառայից եւ ընդոծնաց. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Զընդոծինս եւ զարծաթագինս։ Առ ի միտս՝ ընդոծին բարք են, որ բնութեամբ շարժին. եւ արծաթագին՝ որ բանիւ եւ վարդապետութեամբ լաւանալ կարեն. (Փիլ. լին. ՟Գ. 50։)

(Գրի եւ Ընդոյծին. որպէս թէ ընտուն այսինքն ի տան ծնեալ. այլ ի զուր է զանազանել ըստ Հին բռ.


Ընդոյր

adj.

quiet;
good.

Etymologies (1)

• տե՛ս Անդորր։

NBHL (2)

Կա՛մ է Անդոյր այսինքն անդորր, եւ կամ Ընտիր.

Դրախտն լաւ եւ ընդոյր քան զամենայն երկիր։ Ընդոյր են խորշք բարուց նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ընծախոտ

cf. Ընձախոտ.

Etymologies (1)

• տե՛ս Ինձ։

NBHL (1)

ԸՆԾԱԽՈՏ կամ ԸՆՁԱԽՈՏ. cf. ԱՆՁԽՈՏ. Ըստ ոմանց է եւ Ակոնիտոն՝ խոտ թունաւոր. ἁκόνιτων aconitum, pardalianchis ռմկ. ընծու կամ ունծի խոտ .... (Բժշկարան.)


Ընձիւղ, ոյ

s.

sucker, bud, shoot, spring, button, gem.

Etymologies (2)

• . տե՛ս Ընձուիլ։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 207 ըն-մասնիկով ճիւղ բառից՝ ՆՀԲ ծիլ, ծիղ, նիւղ բառերից։ Էմին, Քերակ. 38 ըն-ձիւղ. ուր ձիւղ=ճիւղ։ Հիւնք. ընջուղ բա-ռից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 110 ծիլ բառից։

NBHL (1)

Ծիրանածայր ընձիւղք եւ երփնագեղք. (Նար. առաք.։)


Ընջուղ, ջղոյ

s.

heifer, bullock, calf of a year old.

Etymologies (3)

• , ո հլ. (ՆՀԲ դնում է ու հլ., բայց առանց վկայութեան) «երինջ. մեծ հորթ» Երեմ. լա. 18. Սիր. լը. 27 Սեբեր. գրուած է ընջիպ Վստկ. էջ 194։

• ՆՀԲ արաբ. ընլ «զուարակ», ըճլէթ «երինջ»։ Հիւնք. բառախաղով իրար է կապում եղինջ, երինջ և ընջուղ։ Bugge IF 1. 448 -ուղ մասնիկով՝ երինջ բառից. հմմտ. խարագուլ։

• ԳՒՌ.-Խրբ. ընջուղ «փոքրիկ չկռտած հորթ». սրա սեռականն է ընջղկան Չրս. (տե՛ս Էմին. ազգ. ժող. Բ. 279). Riggs, էջ 29 իբրև ժողովրդական բառ յիշում է ըն-ճուղ «bullock»։

NBHL (5)

μόσχος, δάμαλις vitulus, -la Որթ զուարակ փոքր. երինջ, մոզի. (ար. ըճլ, է զուարակ, եւ ըճլէթ, երինջ).

Ոչ ուսայ իբրեւ զընջուղ տրմուղ. (Երեմ. ՟Լ՟Ա. 18։)

Ընդէ՞ր երկնչիս ի լծոյ իբրեւ ընջուղ տրմուղ. եբեր. ՟Ժ։)

Քեզ բաւական են այլ եւս երկու եզինքն հանդերձ ընջղովն. (Ճ. ՟Գ.։)

Երեսուն ամսոյ ընջուղ մի։ Ընջուղն գէր։ Յընջուղէն։ Ընջուղունք. (Վստկ. ՟Յ՟Ա։)


Ըռազիան

s. bot.

fennel.

Etymologies (1)

• տե՛ս Ռառեան։

NBHL (1)

ԸՌԱԶԻԱՆ ԸՌԶԻԱՆ. Բառ ռմկ. ռազէնէ. որ է Սամիթ, եւ որ ինչ նման է նմա։ (Բժշկարան. եւ Վստկ.։)


Թաթախ

adj.

covered, overspread;
wet, moistened, immersed, soaked, imbued;
dirty, muddy.

Etymologies (4)

• «թաթախուած, շաղախուած» Ոսկ. մ. բ. 26. Եւս. քր. որից թաթախել Վրդն. ծն. ջրաթաթախ Յայսմ. արիւնաթաթախ Ոսկ. յհ. բ. 19. մօրաթաթախ Մամիկ. ցեխաթաթախ Ոսկիփ.։

• ՆՀԲ թաթիւ շաղախեալ, թաթաւեալ թաթաղեալ, Հիւնք. թագ բառից։ Վերի ձևով կրկնական են համարում Տէրվ. Մասիս 1881 մայ" 8 և Աճ. ՀԱ 1899, 232։

• ԳՒՌ.-Ջղ. թաթախել, Երև. թաթախէլ. Շմ. բաթախիլ, Մկ. թmթmխիլ, թmթխիլ, Գոր. Ղրբ. թըթա՛ղէլ, Ագլ. թթա՛հիլ (բայց ըրընթm՛-թm=արիւնաթաթախ), Սլմ. թաթըխել, Մշ. Սչ. Վն. թաթխել, Մրղ. Պլ. Ռ. Սեբ. թաթխէլ Զթ. Խրբ. Ոզմ. Տփ. թաթխիլ (Խրբ. կրաւ. բըթխըվիլ). Ննխ. թաթխէլ, թախտէլ, Հհ. թաթղել, Ասլ. թա՞ղէլ, Տիգ. թթխէլ, Ախց. հր. թըթխէլ, Ալշ. թանթխէլ։-Նոր ձևեր են՝ թաթախ Դվ. Եւդ. Ղրբ. Սեբ. «կերակրի կեղ-տոտ ամանները», թաթախի ջուր Սեբ. «կե-րակրի կեղտոտ ամանները լուալու յատուկ տաք ջուր», թաթախուել Դվ. «կերկարի ա-մանների կեղտոտուելը», Երև. Ղրբ. «Նաւա-կատեաց երեկոյին պասր բանալը», թաթա-խում «Նաւակատիք Ծննդեան կամ Ջատկի» (որի դէմ Ագլ. ունի թաթաղում ձևը)։

• ՓՈԽ.-Վրաց. თათხვა թաթխվա (որ և դա-թաթխվա, միթաթխվա) «ապականել, կեղտո-տել. 2. անարգել, հայհոյել» (հմմտ. գւռ. վերջին ձևերը), ուտ. թաթախում «Ծննդեան և Զատկի նախորդ երեկոն», թաթախում բաքսուն «թաթախուիլ, պասր լուծել Նաւա-կատիքին»։

NBHL (3)

Որպէս թէ Թաթիւ շաղախեալ. թաթաւեալ. թաթաղեալ. թացեալ. թաթխած, թաթղած.

Եթէ աղբով թաթախ եւ կամ տղմով ձեռքդ էին, իշխէի՞ր արդեօք յաղօթս կալ։ Եթէ գայռիւ ուրուք ձեռքն թաթախ էին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

(Թռչնոյ) անդրէն ի նաւն գալ՝ կաւով թաթախ զմագիլսն բերեալ։ Դարձեալ արձակէր (զհաւսն), եւ եկեալ՝ կաւով թաթախ զմագիլսն բերէին. (Եւս. քր. ՟Ա։)


Թաթաղուն

adj.

full to the brim, loaded, overflowing.

Etymologies (1)

• տե՛ս Թաղ։

NBHL (2)

Թաղուն. յոյժ խիտ որպէս թաղկ. (լծ. եւ ռմկ. տխած. թըգը, սըգը ). Խտութեամբ խռկեալ. լի եւ խճողեալ. ըստ յն. ճնշեալ. πεποέσμενοςπιέζω ) pressus, confertus կոխած, կռած, լեփլեցուն.

Չափ բարւոք՝ թաթաղուն շարժուն՝ զեղուն. (Ղկ. ՟Զ. 38։)


Թաթառ, ոյ

s.

whirlwind, water-spout.

Etymologies (1)

• տե՛ս Թաթուռ։

NBHL (2)

Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թալթալ

s.

acre.

Etymologies (1)

• «արտավար, լծվար, օրավար». նառառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 9 «Յամէն թալթալ՝ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ»։

NBHL (3)

ԹԱԼԹԱԼ ԽԱՂԱԼ. σπαίρω palpito, vibro Թալանալով շարժլիլ. այսր անդր տատանիլ ի նուաղման, յայսահարութեան, ի լուսնոտութեան. թապըլտըկիլ.

Յիմարեալ է մարդն (այսահար) ... թալթալ խաղայ դողալով թշուառականն յառաջ քան զմահ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Իսկ ռմկ. թալ թալ, է Ածու, լծվար. թարլա. որպէս եւ թալ. տճկ. թէլ, է բանջար կանխաբոյս, բոլորշի ձուաձեւ եւ խոշոր տերեւովք. զոր խարշեալ կամ տապակեալ յետոյ իւղով՝ ուտեն։


Թալխայ

s.

fine thread.

Etymologies (2)

• (սեռ.-ի) «բարակ թել». մէկ ան-գամ ունի Երզն. մտթ. ժթ. 24 (էջ 412) «Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն ան-ցանէ»։

• ՆՀԲ պրս. [arabic word] talk «ոսկեղառիկ, վարախ»։

NBHL (2)

Ասղանի նուրբ եւ բարակ (իբրեւ զթիթեղն ոսկւոյ, որ պրս. ասի թէլք).

Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն անցանէ. (Երզն. մտթ. ՟Ժ՟Թ. 24։)


Թախթ

cf. Թաղթ.

Etymologies (2)

• «գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վեետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։

• = Պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք», որի վը րայ աւելի ընդարձակ տես տախտ։-

NBHL (1)

ԹԱԽԹ կամ ԹԱԽԹԸԴ. Թուի բառ ար. թախդըդ. Թուղթ գրեալ կամ գրելի.


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։

• = Պհլ. takok «մսի աման» (ըստ Darmes-teter, Zend-Avesta III, 121), պրս. [arabic word] takōk «անասունի ձևով շինուած ոսկեղէն կամ արծաթեղէն մեծ ըմպանակ՝ գինի խմե-լու համար», որից էլ փոխառութեամբ վրաց. ტაკუკი տակուկի «ոսկի կամ արծաթ թաս». (Չուբինով 1213 սխալմամբ դնում է հայե-րէնից)։-Հիւբշ. 153։

• Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։

NBHL (11)

ὐδρία hydria, vas aquarium. պ. թէկիուք. Անօթ մեծ՝ ջրոյ կամ գինւոյ. սափոր. կուժ. խառնարան. եւ Ըմպանակ. սկահ. փարչ. քեասէ.

Թակոյկք կճեայք վեց։ Լցէ՛ք զթակոյկսդ ջրով։ Պորտ քո թակոյկ ճախարակեայ՝ անպակաս ի գինւոյ խառնելոյ։ Կային թակոյկք եւ ըմպելիք թագաւորին՝ ոսկեղէնք եւ արծաթեղէնք. (Յհ. ՟Բ. 6։ Երգ. ՟Է. 2։ Եսթ. ՟Ա. 7։)

Նոցա մեծ իմն եւ յագումն ջրոյն. իսկ մեզ մինչ ի ցարբենալ՝ գինւոյն թակոյկք. (Ածաբ. աղք.։)

Ետես եւ զթակոյկսն ոսկիս. (Պտմ. աղեքս.։)

Ոչ բաւական վարկանի առ ի բժշկութիւն ծարաւոյն զբովանդակ զթակոյկն հեղուլ ի բերանն. (Նիւս. երգ.։)

Փոխեաց զջուրն ի գինի ի մէջ թակուկացն. (Սանահն.։)

Կամեցեալ առնուլ ի ջրէ նորա (այսինքն ի ջրոյ գետոյն), որ մեծ թակուկով երթայ՝ բազում առնու, եւ որ փոքու՝ սակաւ. (Լմբ. պտրգ.։)

Թակոյք էին մարգարէքն, մատռուակք էին առաքեալքն. (Նիւս. երգ.։)

Կարասս եւ թակոյսս. (Ոսկ. մ. ՟Գ. 4։)

Նմանութեամբ՝ Սկահաձեւ զարդք աշտանակին.

Երեք են թակոյկք (կամ թակոյք) տպաւորեալք ընկուզազարդ։ Ի ձեռն երից կենդանականացն՝ զորս կոչեաց թակոյկս։ Ընդէ՞ր աշտանակին չորք թակոյկք. (Փիլ. ել. ՟Բ. 76. 77։)


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

Etymologies (3)

• . արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։

• Haug GGA 1854, 254 լատ. tegere, գերմ. decken «ծածկել»։ Muller, Ar. men. VI յն. στέλλω «յարդարել», περ'-στελλω «փաթթ» ձևերի հետ։ Հիւնք, թաթախել բայից։ Տէրվ. Altarm. 41 թաղակ, թագ, առաստաղ ևն ձևերի հետ՝ կցում է պրս. tāǰ, յն. στέγω, լիթ. steg, ti stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բառերին՝ իբր հնխ. stag արմատից։ «ծածևել, թաքուցանել» բառի հեա-հայերէնի մէջ ղ մասնիկ է։ Ս. Վ. Պա-րոնեան, Բանաս. 1900, 172 զնդ. թաղ-մաս «վրան մեռել չորացնելու բարձսա-դիր տեղ»։ Այսպէս նաև Փորթուգալ փա-շա, Եղիշէ 142, 148 զնդ. տախմա, պոս. տախմ, տախմա։ Scheftelowitz BВ 20, 22 տե՛ս բաղ (1), որ ընդունում է նաև Walde 767։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սչ. Սլմ. թաղել, Ախց. Երև. Կր. Մրղ. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թաղէլ, Ասլ. թաղէ՝լ, Ադլ. Գոր. Զթ. Խրբ. Շմ. Արմատանան բառարան-10 Ոզմ. Տփ. բաղիլ, Հմշ. թաղուշ, Տիգ. թmղէլ. -նոր բառեր են թաղ «1. խաղողի որթի թա-դած ճիւղերը. 2. ճիւղ. 3. ձմերուկի, սեխի կամ վարունգի թևը. 4. լոբիի նման բոյսերի՝ գետնի կամ թումբի վրայ փռուած ամբողջ տունկը», բաղամեռ, թադատեղ, թաղաղոցք անել «ծածկել, պահել», թաղլաղորել, թաղ-լաղորուիլ «պահվտիլ», թաղլուճ, թաղման, թաղմանչէք, թաղմելայ, թաղոտել, թաղւոր, թաղումւոր, թաղմահակի։

NBHL (9)

κώμη vicus, regio, plagae. իտ. contrada Կողմն եւ կողմն քաղաքի՝ զատուցեալ փողոցիւք որպէս շէն կամ գիւղ փոքրիկ.

Իսկ որ յառաջագոյն շինեալ Բիւզանդիոն՝ էր թաղ մի յեզեր նորին քաղաքի. (Փարպ.։)

Քաղաք ասելն նշանակէ զզգալիս, որ թաղք թաղք շինեցաւ յամենայն երկիր. (Վրդն. սղ.։)

Յառնուլն զմծխիթայ, զթաղքն՝ որ սարակինա կոչեցաւ, եւ զաւանաթաղն հրէից. (Պտմ. վր.։)

ԹԱՂ 3 (ի, աւ.) գ. ԹԱՂ որ եւ ԹԱՂԻ. πίλημα lana coacta, pileus Մազոտ եւ խիտ գործած ի բրդոյ. կաճ. թաղիք. քէչէ.

Զգեստն ինքեանց յասուէից կազմեալ. զոր ի զօրութիւն թիկանց ուժոյ բազկաց ճնշեալ, եւ մածուցեալ ընդ միմեանս զնրբութիւն մազոյն՝ թաղ կոչեցին. որ զջուր ծծէ իբրեւ զսպունգ. (Արծր. Գ. 2։)

Վառեալ եւ թաղեաւ կաճեայ (ի տեղի զրահի). (Խոր. Գ. 9. յորմէ եւ Ասող. եւ Վրդն.։) (ա՛յլ ձ. թաղիւ, կամ թաղաւ։)

ԹԱՂ 3 որպէս Թաղիք. քեչէ.

Ամպ թանձրահոծ իբրեւ զթաղ լմեալ. (Արծր. Ա. 3։)


Թաղանթ, աց, ոց, ից

s.

membrane, cuticle, pellicle, tegument;
omentum, caul, reticulum;
diaphragm.

Etymologies (2)

• (գրուած նաև թաղանդ) ո և ե-ա հչ. «բարակ մաշկ. 2. քաղիրթր պատող ճար-պը» ՍԳր. Ոսկ. Ա. տիմ. «ծովային բոյս» Կոչ. 269 (սեռ. թաղանթաց). որից թաղան-թագեղ Վեցօր. 172. թաղանթազարդ Վեցօր. 166. թաղանթապատեալ Ճշ. թաղանթաթև «մաշկաթև» ԱԲ. թաղանթիլ «բարակ մաշկ կապել» ԱԲ. թաղանդեայ «մաշկ կապած, ԱԲ. թանձրաթաղանթ Փարպ. լուսաթաղանթ Խոր. վրդ. ծովաթաղանթ Կոչ. հրաթաղանթ Անան. եկեղ։

• Տէրվ. Altarm. 41 թաղել, թաղակ, թագ, առստաղ ևն ձևերի հետ կցում է պրս. tāǰ «թագ», յն. στεγω լիթ. stegti, stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բա-ռերին՝ իբր հնխ. stag արմատից։

NBHL (4)

ԹԱՂԱՆԹ կամ ԹԱՂԱՆԴ. κατακαλύπτον, ἑπικαλύπτον operimentum, tegmen πιμελή pinguedo, adeps ὐμήν membrana. Մաշկ ներքին կամ արտաքին, որպէս նուրբ թիթեղն. միզն. բարակ կեղեւ կամ ծածկոյթ, եւ որ ինչ նման է նոցա. եւ Ճարպ պատիչ քաղրթի. զար, կէօմլէկ, փէրտէ. եբր. քասա. իբր քսակ, պարկ.

Ճարպ թաղանթոյ, կամ ճարպ թաղանթ քաղըրթին. (Ել. ՟Ի՟Թ. 22։ Ղեւտ. ՟Գ. 10. 14։ ՟Դ. 8։ ՟Է. 3։ ՟Թ. 19։)

Թաղանթի աղեացն որովայնից։ Որպէս ընդ ապակեղէն թաղանթս երեւիւր. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Երեւիւր իբրեւ զլոյս ինչ ընդ ապակեղէն թաղանթի ի ձեռն մարդկային մարմնոյն Աստուածային զօրութիւնն ճաճանչելով, որք զաչս մտաց ունին մաքրեալ. (Բրս. ծն.։)


Թաղասմաւոր, աց

adj.

castrated, gelt.

Etymologies (2)

• «կըռաած (անասուն)» Ղևտ. իբ. 24 «Զթաղամսա-ւորն և զմալեալն և զքածաւարոտն և զհա-տեալն» (ϑλαδιαν («ներքինին») ϰαὶ εϰτε, ϑλιμμένον ϰσὶ ἐxτομίαν ϰαὶ έπεστασμένον). -թերևս նոյն լինի բառիս հետ՝ թալասմեղ, մին կազմուած -աւոր մասնիկով, միւսը՝ սրա հոմանիշ -եղ մասնիկով. ինչպէս՝ զօրաւոր և զօրեղ։-Բուն արմատն է ուրեմն թաղասմ-կամ թաղամս-։

• Հներից Վարդան բարձր. սխալ է հաս-կանում բառը և մեկնում է «Ջթաղամսա-ւորն, որ հաստացեալ թաղիացեալ լինի ուրեք միսն և խառնեալ ընդ կաշին և չքերթուի».-ուզում է ասել «թաղիք ռարձած միս»։ Այսպէս նաև Տաթև հարց. 371 «Թաղամսաւորն, որ թա-ղիացեալ է միսն ի կաշին և չքերթուր»։ Հին բռ. դնում է «թաղամսաւոր, ջրջըր-կոտ». այսպէս նաև Բառ. երեմ. էջ 115 «ջրջրկոտ կամ փոշտանկ»։-ՆՀԲ (թա-լասմեղ բառի տակ) յն. ϑλασμα. այսպէս նաև Հիւնք. յն. ϑλάσμα «մալելն, ճմլելն» և ϑλαστός «ներքինացեալ ճմլելով»։-ՋԲ «ներքինացեալ ջաղխմամբ և թաղ, մամբ երկուորեաց ի միսն»։

NBHL (5)

Զթաղասմաւորն, որ հաստատեալ թաղեալ լինի միսն, եւ խառնեալ ընդ կաշին։

ԹԱՂԱՍՄԱՒՈՐ կամ ԹԱՂԱՄՍԱՒՈՐ. θλαδίας, θλασίας eunuchus, cui testes contusi Ներքինացեալ ջախմամբ. որ ասի եւ Մալեալ. եբր. մայուք, ճմլեալ։ եւտ. ՟Ի՟Բ. 24.) ուր քանզի ոմանք ընթեռնուն թաղամսաւոր,

ըստ նմին եւ Վարդան մեկնէ աստ այսպէս.

Զթաղամսաւորն, որ հաստացեալ թաղիացեալ լինի ուրեք միսն, եւ խառնեալ ընդ կաշին, եւ չքերթուի։

Զորոյ զբանսն Ստեփ. լեհ. ընթեռնու այսպէս.


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խեցեղէն գոգաւոր կամ կոն-քաձև աման՝ մէջը թրջոց դնելու» Վրք. հց. Ա. 573. Վստկ. 103, 126, 136, 185 (գրուած նաև թեղար). «հարկ, տուրք» Կիր. էջ 218, Մա-ղաք. աբ. 8, 10, 16. Անիի արձանագրու-թեանց մէջ էլ յաճախ յիշուած է եզին թա-ղար, կալի թաղար ևն. մէկ բառով էլ կա-լաթաղար «կալի տուրք» Վիմ. տար. 226-արևմտեան գրականում այժմ գործածւում է բառս «ծաղկաման» նշանակութեամբ։

• = Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 86։ Հիւբշ. 251 դը-նում է տակառ բառի հետ։-Schefte-lovitz BВ 29, 22 իբրև բնիկ հյ. կցում է թաղ, թաղել լատ. tellus «հող» ևն բառերին, որ ընդունում է նաև Walde 767։ Տե՛ս նաև Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 74՝ վերի ձևով։

• ԳՒՌ.-Ջղ. թաղար «խմորի տաշտ», Սլմ. թաղար «ներկի կարաս», Ախց. Կր. «թոնրի կրակամանը, մանղալ, քուրսի», Երև. թա-ղար «10 լիտրանոց չափ», Ալշ. Մշ. թաղար «հողէ մանղալ», Շլ. Շմ. Տփ. թաղար «հա-տեղէնների չափ», Խրբ. թաղար «ցեխից շի-նուած ւական», Ակն. թաղառ «ծաղկաման» (ըստ Մաքսուտեանի), Այն. Ատն. Ռ. թաղար կամ Զթ. թաղօր «կօշկակարի աման՝ կաշի թրջելու համար». Հճ. թաղօյ «հողէ գուռ՝ որ իբր ջրաման է գործածւում». կայ նաև Տիգ. թmղmր ձևը։

NBHL (2)

Անօթ կաւեղէն գոգաւոր կամ կոնքաձեւ, իբրեւ պոյտն, եւ ծաղկոց. թաղար, դղար, դեղար, պտուկ.

Միանգամ յամին փոխէր զջուր թաղարին, ուր թրջէր զարմաւենին. (Վրք. հց. ՟Ե։ Այլ իբր ծաղկանոց վարի ի Վստկ. ՟Ճ՟Ծ. ՟Մ՟Ը. ՟Մ՟Լ՟Ա. ՟Մ՟Ղ՟Ե։)


Թաղիմ, եցայ

vn.

to be buried;
— կենդանւոյն, to bury alive;
ի ցաւս թաղեալ, sunk in grief.

Etymologies (1)

• «վիրաւորեալ». ունի միայն Բռ. երեմ. էջ 115։


Թաղթ

s. bot.

cyclamen, sowbread.

Etymologies (5)

• «ձուի բարակ փառը». նորագիւա բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գործա-ծուած Յաւսմ. մարտ 18 «Որպէս զայն մզղը-նատեսակ փառ ձուին, որ յոմանց թաղթ ասի... զբարակ թաղթն օդոյն, սպիտակուցն ջրոյն» (նման է)։

• ԳՒՌ.-Երև. Բլ. Մշ. Վն. թախտիկ «ձու-որ դեռ հասած, կճեպ կապած չէ՝ հաւի տկա-րութեան կամ հիւանդութեան պատճառով»։

• (գրուած նաև թախթ, թախտիկ) «մի տեսակ բոյս. լտ. atriplex hor-tensis L ֆր. arroche, որ և հյ. թայլ, յն. žτράφαςις, արաբ. qati, պրս. sarmaǰ, թրք. qara pazə» Մխ. առկ. Մխ. բժշ. (վևաւռւ-թիւննները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 91 ա ar-гoche բառի տակ). կայ նաև թաղթենի «մի՝ տեսակ ծա՞ռ» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 7σο.

• ՆՀԲ «թալէթ, թիւլիւտ, թիւլտ, իբր ու-ռոյցք»։ Սովորաբար համարւում էր «լտ. čyclamen բոյսը». Նորայր՝ անդ, մեկ-նեց «arroche»։ Վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 39 մերժում է cyclamen, ո-րովհետև սրա բոլոր տեսակներն էլ սաստիկ թունաւոր են, և ընդունում է carrՐ [other alphabet] »։

• ԳՒՌ.-Նոյն է Ակն. Ասլ. Նբ. Ք. թախտիկ «ծմելի՝ սպանախի նման մի բոյս». (տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 346)։

NBHL (3)

ԹԱՂԹ κυκλάμινος tuber terrae որ եւ ԹԱՅԼ. ռմկ. թախդ. Արմատ բանջարոյ իբր գետնախնձոր, չափով ուտելի իբրեւ համեմիչ կամ ի պէտս զովացուցիչ դեղոյ. թալէթ. թիւլիւտ կամ թիւլտ. իբր ուռոյցք. եւ սիլահ տուզի. կամ տօնղուզ ալմասի.

Թաղթ եւ շաղգամ եւ ստեպղին։ Դարմանեցաւ ոմն ի թաղթէ ի գարնան յեղանակի. եւ զբնաւն կարծելով պիտանի ի դարմանս՝ եփեալ սերմամբն հանդերձ եկեր, եւ սկսաւ ործալ. (Մխ. առակ.։)

Եղերդակն եւ փրփրեմ ... կերակուր հով եւ գիճային ուտէ՛. որպէս սպանախ եւ թախթ. (Մխ. բժիշկ.։)


Թաղի

s. bot.

felt cloak;
cf. Թաղ;
cf. Կաճ;
wild artichoke.

Etymologies (1)

• . անյայտ իմաստով. ունի Բժշ. Հև աևեալ հատուածում. «Կարմիր թաղի տապկէ ջրով, օծնէ նօդով (=նաւթով) և խարկէ ըզ-դուրս եկածն». ՀԲուս. § 761. -թուի թէ թա-դիքն է։

NBHL (1)

cf. ԹԱՂ 3, եւ ԿԱՃ։


Թաղհար, աց

s.

woman's cap (in form of an earthen pot).

Etymologies (2)

• տե՛ս Թաղ։

• ՆՀԲ թաղար բառից, որ սակայն յե-տին փոխառութիւն լինելով սրա հևա գործ չունի։

NBHL (2)

Գլխարկ կանանց ի ձեւ թաղարի.

Մի՛ ծամակալս ի ծամս, մի՛ տեռակալս, եւ թաղհարս ի գլուխս. (Ոսկ. եփես. ՟Ի. (չի՛ք ի յն։))


Թայլ

cf. Թաղթ.

Etymologies (1)

• «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ, ըստ ՀԲուս. § 764 «լտ. atriplex, pes anseri-nus կամ փրփրեմ, հոռոմ սպանախ», ըստ Նորայր, Բառ. ֆր. 91 (տե՛ս անդ նաև բառիս վկայութիւնները) «ֆրանս. arroche», ըստ Տի-րաց. Contributo § 105 «լտ. atriplex hasta-tum L»։

NBHL (5)

Նոյն է ընդ Թաղթ։ Իսկ ի Հին բռ. Թայլ՝ կոչի նաեւ Կոտոբ, եւ Փելոնիա։

Իսկ զոր գրէ (Վրդն. ծն.) զծառոյն սաբեկայ,

Ոմանք ասեն թայլ գոլ.

ուղիղ եւս երեւի՝ ըստ լուսանցից միոյ օրինակի,

Թոյլ գոլ. քանզի սաբաք ըստ եբր. է թոյլ տալ, թողուլ։


Թանագ, ի

s.

sheet-iron.

Etymologies (3)

• (ըստ ՆՀԲ ի հլ. թէև առանց վկա-յութեան) «երկաթի անագապատ թիթեղ» Լմբ. ժող. է. ուրիշ վկայութիւն չկայ։

• -Պրս. [arabic word] tanaga «երկաթի կամ պղնձի բարակ թիթեղ». (նշանակում է նաև «տա-փակ ու բարակ անխմոր հաց»). ծագում է պրս. [arabic word] tanuk, tunuk «անօսր, բարակ» բառից (=սանս. [other alphabet] tanu, [other alphabet] γ tanuka, յն. τανν, ταναός, լտ. tenuis, գերմ. dunn, ռուս. тоnкiи «բարակ, նուրբ»)։ Պարսկերէ-նից են փոխառեալ նաև թրք. [arabic word] teneke, արևել թրք. [arabic word] teneke (ըստ P. de Court. Dict. turk-oriental), [arabic word] tunuka (ըստ R. B. Shaw, A Sketch), չաղաթ. [arabic word] tu-neke (ըստ Vambery, cagataische Sprach-çtudien), իսկ թուրքերէնի միջոցով քըռ. [arabic word] ︎ tenuké, tanéka, նյն. τενεxες, ալբան. re-necé, սերբ. tenec'et, tanec'a, tenece, ռում. tinike «թիթեղ» ևն։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (2)

Նոյն եւ ռմկ. թէնէգէ, թէնիքէ. որ է Թիթեղն երկաթի՝ անագով պատեալ. lamina e stagno ferroque attenuata. իտ. latta.

Արծաթոյն պատկեր է թանագն եւ կապարն. (Լմբ. ժող. ՟Է։)


Թանգ

adj. s.

cf. Թանկ;
saddle-girth.

Etymologies (3)

• «թամբակալ, գրաստների թամբի գօտին» Բռ. ստեփ. լեհ. (երկու վկայութիւն միայն ունի)։

• -Պրս. [arabic word] tang «թամբակալ՝ զոր առնեն վասն ամուր ունելոյ նորա զթամբն ի վերայ ձիոյ». սրանից է փոխառեալ արաբ. [arabic word] lanj «թամբակալ»։ Պրս. բառի բուն իմաստն է «անձուկ, նեղ», փոխաբերաբար և լայնա-բար «նեղութիւն, բարկութիւն. 2. լեռան կիրձ, 3. իւղ հանելու մամուլ. 4. բեռան մի հաևս» և վերջապէս «թամբակալ». տե՛ս և թանկ։-Հիւբշ. 265։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ, Lag. Arm. Stud. § 840։

NBHL (2)

ԹԱՆԳ cf. ԹԱՆԿ. որպէս Մեծագին։ Մերթ որպէս պ. թէնկ. այսինքն Գօտի թամբի գրաստուց. փոկ. կապ.

Ի կախ ունելով ի պարանոցէն զթանգ։ Ի կաշւոյ առնէ զթանգս. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

Etymologies (4)

• ևամ ԹԱՆԳ «մեծագին, սուղ» Տա-Ռև. ձմ. ճը. ամ. 109, Ուռհ. (առ Ստ. Լեհ.︎ «ծանրաշարժ» Բռ. ստեփ. լեհ. որից թանկու-թիւն «թանկ լինելը» Շիր. հացաթանգութիւն Մխ. այրիվ. 84. թանգարան «գանձարան» Յհ. կթ.-նոր գրականում արևելեան բառ-բառը միայն գործածում է թանկ կամ թանգ «մեծարժէք», որից թանկանալ, թանկազնել, բանկութիւն, թանկարժէք, թանկնոց կամ թանկանոց, բայց արևմտեան բարբառն էլ ունի թանգարան, թանգարանապետ, թանգա-րանական (միշտ գրուած գ-ով, թէև թանևա-գին գրւում է կ-ով)։

• = Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։-Հինք. հյ. դանգ կամ պրս. թէնկ բառից. «կալցի

• ԳՒՌ.-Ախց. Կր. թանկ, Ալշ. Գոր. Երև. Մշ Մրղ. Ռ. Ննխ. Շմ. Ջղ. Ռմ. Սլմ. Սչ. Տփ. թանգ, Մկ. Վն. թանգ՝, Ղրբ. թանգ՝, թmնգ՝, Ոզմ. թանգ՝, Հմշ. թօնգ, Ագլ. թունգ (որից բընգ'ա՛նիլ «թանկանալ»)։

NBHL (3)

ԹԱՆԿ կամ ԹԱՆԳ. պ. թէնկ. Մեծագին, ծանրագին. եւ Ծանրակշիռ. ծանր. սուղ, ծանտր.

Զ իսպանդանոցի սղութիւնն թանկ յարգէին, բայց թագաւորն թեթեւացոյց. (Ուռհ. առ ստեփ. Լեհ.։)

Էր իմաստուն եւ հանճարեղ, բայց մարմնովն թանկ էր. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թանկա

cf. Դանկ.

Etymologies (3)

• «մի տեսակ փոքր դրամ, ստակ». թընգ'ա՛նիլ «թանկանալ»)։

• արծաթեայ դրամ» (ըստ P. de Courteille, Dict. turk -or. արժէր մօտ 76 սանթիմ. ըստ Будаговъ 1, 381 այսօր էլ գործածական է Միջին Ասիոյ մէջ. Խիվայում արժէ 15 կոպ.). -սրանից է նաև պրս. [arabic word] tanga «մի տե-սաև պղնձեայ կամ ոսկեայ դրամ», որ S Martin, Mémoires II 392 մոնգոլերէնից ծա-ւած է համարում։-Հիւբշ. էջ 266։

• Ուղիղ մեկնեց նախ S Martin, ան։ ՆՀԲ դնում է դանկ բառից։

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս Դանկ, կամ որոշեալ չափ լոմայի.

Յամենայն գլխոյ պահանջեն զ՟Խ. թանկա։ Ամենայն գերի՝ հազար թանկա վաճառին. (իբր դիւրագին). եծոբ.։)


Թանց

prep.

without, except;
cf. Առանց.

Etymologies (1)

• տե՛ս Անց։

NBHL (2)

ἅνευ, παρά, δίχα sine, absque, praeter, excepto Առանց. թարց. թո՛ղ ա՛նց. բաց ի. ի զատ, դուրս. մատէ, սըզ. (որպէս եւ լտ. սի՛նէ).

Արդ են թանց սորա սաղմոսքն թուով վեց։ Ո՛չ եթէ առանց մտաց, եւ թանց բնութեան զմերն ընկալաւ ի կնոջէ. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։ յորմէ եւ Խոսրովիկ ստէպ. այլ յետին գրիչք սորա դնեն Թարց։)


Թառափ, ի

s.

sturgeon.

Etymologies (1)

• «մարդաչափ մեծութեամբ մի ձուկ է. լտ. acipenser, ֆրանս. esturgeon» Աշխ. Բռ. ստեփ. լեհ. ուրիշ վկայութիւն չկայ։ -Կոչւում է նաև թուխու։

NBHL (2)

Ձուկն մեծ, որպէս մէրսին պալըղը, եւ այլն.

Թառափ է սայրասուր, եւ յոյժ աճէ քան զերկայնութիւն առն. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թաս, ի

s.

cup, mug.

Etymologies (4)

• , ի հլ. «հեղուկների փոքր աման» Կաղնկտ. Ա. 185. Վրդն. թուոց. Վրք. հց. Ա. 217. «բաղնիսի թաս» Յայսմ. յուլ. 21. «գլխի գանկ» Մխ. այրիվ. էջ 71 (այս երկու իմաս-տով մինչև այժմ կենդանի է Պօլսի բարբա-ռում). որից թասատու «մատռուակ» Բառ. երեմ. էջ 206 (չունի ԱԲ)։

• = Արաբ. [arabic word] tas, ❇ tass (կամ [arabic word] lassa) «թաս» բառից, որ ծագում է պրս. [arabic word] tašt կամ [arabic word] tašt «տաշտ» բառից։ Արաբ բառը փոխառու-թեամբ անցել է ուրիշ շատ լեզուների. ինչ-պէս՝ թրք. [arabic word] tas, քրդ. jas, բելուճ. tas, գնչ. tas, tasi, նյն. τάσι, τἀσσα, սերբ tas, ռում. tas, teas, ռուս. тазъ, գերմ. Tassc, ֆրանս. tasse, իտալ. tazza, սպան. taza, պորտ. taça ևն։-Հիւբշ. 266։

• Ուղիղ մեկնեց նախ ՋԲ, որից յետոյ Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 129։ Սան-տալճեան, Բազմ. 1904, էջ 499 լծ, տաշտ։

• ԳՒՌ.-Բոլորն էլ ունին թաս ձևով (մինչև անգամ Տիգ. թաս). միայն Ագլ. թօս.-իսկ Սչ. դ'ացա նոր փոխառութիւն է հունգարե-րէնից կամ լեհերէնից.-նոր բառեր են թա-սընկէց, թասխմէնք։

NBHL (1)

Եդ առաջի ծերոյն ջուր թասիւ. (Վրք. հց. ՟Է։)


Թասու, աց

s.

farthing.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի դրամ է, որ արժե դանկի քառորդը» Մխ. դատ. հրտր. Բաստամ. էջ 287, 372, 380։

• = Պրս. [arabic word] tasu «չորս գարիի կշիռ» կամ «օրուայ 24-րդ մասը», որ գալիս է պհլ. [other alphabet] ︎ tasum «չորրորդ» բառից (-umι դասական մասնիկով). նոյն բառի պհլ. ձևն էր [other alphabet] tasuk, որ յետոյ դարձաւ tasūg և որից փոխառեալ են արաբ. [arabic word] lassūi «դանկի 1/։ մասը», ասոր. [syriac word] tisusa «մի կշիռ»։-Հիւբշ. 266։

• ՆՀԲ լտ. as, assis, յն. ἀσσάριον։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Gesam. Abhd. 32, Arm. Stud. § 845։ Նոյնը յե-տոյ Müller WZKM 8, 184։

NBHL (2)

Իբր լտ. ա՛ս, ա՛սսիս. յն. ասսա՛րիօն. as ἁσσάριον կամ մասն նորին, է Չափ դրամոյ եւ կշռոյ իբր մանր խերեւէշ. մանղըր, փոքր քան զդանգ, եւ մեծ քան զգարի.

Կնոջն՝ դանգ, եւ քեռն դանգ եւ կէս, եւ մօրն ՟Գ թասու։ Երկու դանգ եւ թասու, եւ մի գարի ... Ապա թէ չորս եղբայր, եւ մի քոյր իցէ, դանգ եւ թասու եւ մի գարի՝ իւրաքանչիւր եղբօր. (եւ կէս դանգ եւ կէս թասու եւ կէս գարի՝ քուերն. Մխ. դտ.։)


Թատր, տերց, տերաց

s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

Etymologies (4)

• , ր հլ. (-տեր, -տերց, -տերաց, -տերբ) «թատերախաղ կամ թատերասրահ» Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 1, բ. 58, 59, մ. և Եբր. 554. որ և թէատրոն Ոսկ. Եբր. 554 կամ թեատրոն «թատերասրահ» Գծ. ժթ. 29, 31 Եւս. պտմ. 589. «ըմբշամարտութեան սրահ» Բ. մակ դ. 9, 12. որից թատրատես Ոսկ. մ. բ. 12. թատերախաղք Ոսկիփ. թատերասի-րութիւն Մանդ. թեատրասէր Մաքս. դիոն։ Կրկնակ ձևերից առաջինը՝ թատր, հայացած ժողովրդականացած ձևն է, իսկ երկրորդը՝ թէատրոն, զուտ ուսումնական փոխառու-թիւն է։ Արդի լեզուի մէջ ընդունած ձևն է թատրոն. բայց ածանցման ժամանակ առնւում է թատր ձևը. այսպէս նոր բառեր են՝ թատրերգութիւն, թատրերգակ, թատրեր. գու, թատերասրահ, թատերական, թատերա-գիր, թատերասէր. կայ միայն թատրոնա-կան՝ որ կազմուած է թատրոն ձևից, այն էլ գործածական է արևելեան գրականում, մինչ արևմտեանը գիտէ թատերական։ Առանձին ձև է ամփիթատրոն (տե՛ս այս բառը), որի հին թարգմանութիւնն է շուրջտեսանելիք Ուխտ. Ա. էջ 64։

• = Յն. ϑέατρον «թատրոն, թատերասրահ, ներկայացուած խաղը, հանդիսատեսների բազմութիւնը». ծագում է შέα «տեսիլ, երե-ւոյթ» բառից։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. լտ. theatrum, դերմ. Theater. ֆրանս. théátre, ռուս. тeaтръ, վրաց. თეატრი թեատրի, թրք. [arabic word] teyatro և յատկապէս ասոր. [other alphabet] tatra։ Հայերէնի ուսումնական թէատրոն ձևը յունարէնից, իսկ ժողովրդա-կան թատր ձևը ասորերէնից է և աւելի հին փոխառութիւն քան առաջինը։-Հիւբշ. 350։

• Ուռեռ մեկնեզ նախ ՆՀԲ, որ դնում է յունարէնից։ Ասորերէնի կապը երևան հանեզ Վարդանեան ՀԱ 1920, 329։

• ԳՒՌ.-Յառաջ եկած են կա՛մ գրական ճամբով և կամ նոր փոխառութեամբ թուրքե-ռէներ կամ ռուսերէնից. առանձնապէս հև-տաքրքրական ձևեր են Մրղ. տադրօն և Ասլ. թաղաղրան, թաղադրա։

NBHL (10)

Բառ յն. θέα, θέατρον ludi theatrales, spectaculum այն է ըստ յն. Տեսիլ, եւ Տեսարան. Հանդէս խաղուց հրապարակաւ. խաղ հանդիսական՝ աշխարհական եւ անվայելչական. եւ Ասպարէզ այնպիսի խաղուց. որ եւ ասի ԹԷԱՏՐՈՆ, ՏԵՍԼԱՐԱՆ .... եւս եւ Հանդիսատեսք.

Ինքնակալքն ազգի ազգի տեսիլս թատերց ցուցին։ Թատերք ի դաշտին առեայ զցայգ զերիս աւուրս եդան. (Եւս. քր. ՟Բ։)

Թատերք եւ հանդէսք նուագաց։ Ընդ երկար բանիւք նշանս տան թատերացն։ Որք իջանեն ի թատերացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՟Բ. 58. 59։)

Ամենայն թատրն սատանայի շուրջ հասեալ գումարեալ կայր։ Ի մէջ տիեզերական թատերց պատերազմեալք։ Ի թատերցն հեռացեալ։ Յառաջ քան զթատերցն հանդէս, եւ յետ թատերն զրաւ լինելոյ։ Լինի զրաւ թատերն։ Օտարոտի համարիցին ի թատերցն օրինացն. (Ոսկ. մ. եւ Ոսկ. եբր.։)

Մտանել յապականիչ թատերս խաղուց։ Բանակք դիւաց են թատերք խաղուցն։ Ոտք մեր ի թատերաց խաղուց եւ յանպարկեշտ գնացից են ի ցաւս. (Մանդ.։)

Զանազան թատերք մոլութեանցն ի փողոցս քաղաքացն երեւութանան. (Նանայ.։)

Ի խաղս եւ ի թատերս եւ ի ժողովս այլանդակս. (Խոսր.։)

Առ թատերս տեսարանաց. (Նար. ՟Լ՟Ա։)

ՇՈՒՐՋ ԶԹԱՏԵՐԲՆ. իբր յն. ամփիթէատրոն. ἁμφιθέατρον Շրջատեսարան. շրջափակ տեղի տեսլարանի.

Ի Հռոմ շուրջ զթատերբն այրեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Թարախ, ոյ, ոց, ի, աց

s.

matter, sanies, corrupted matter.

Etymologies (3)

• , ո, ի-ա հլ. «շարաւ, վահր» Յոբ. բ. 8, է. 5. որից թարախալից Ոսկ. մ. բ. 3. թարախիլ Նաւում. գ. 19. թարախածոր Խոր. արծր. Վրդն. պտմ. թարախածուծ Յհ. իմ զաւլ. թարախեցուցանել Սարգ։

• Հիւնք. արաբ. տէրեաք «գինի և թե-րիակէ» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի վրաց. თხრამლი թխրամլի «վէրքի թանձր թարախ»։ Petersson LUA 1916, 72-3 (չեմ տեսած) դնում է հնխ. (s) ter արմատից. հմմտ. նորվ. գւռ. stora «փտիլ, նեխիլ, ապականիլ», ռուս. sterva, լեհ. scierw, սորբ. sc erb «դիակ», բուլգ. toru «թրիք», սերբ, toriti «աղբել, թրքել», լիթ. ter-menü «ապականել, կեղտոտել», teršiu «ապականել, կեղտոտել, մարգը տիլով ծածկել», tresiu «աղբով պարարտաց-նեւ» trašai «ամէն տեսակ փտած ապա-կանուած բան», trešau «փտիլ, ապակա-նիլ», traš̌á «աղբ, թրիք», traskanos «աչքի թարախ», նորվ. traa, իսլ. ϑrar «փտած, կծուած», լտ. stercus «աղբ, Առիք», կիմր. trwnc «մէզ, դիրտ, մրուր», troeth «լուացքաջուր, մէզ», բրըտ-štron «կղկղանք», troaz «մէզ», յն. *τεοτάνος «թրիք», անգլսք. ϑreax «փտութիւն», հիսլ. Vrekkr, մբգ. drec, դերմ. Dreck (*tregno-, trekno-) ևն (տե՛ս Pokorny 2, 641)։ «Աղբ, ապա-կանութիւն» նշանակող բառերը լեզուից լեզու այլազան ձև ունին (Meillet, Dict étvm. lat. էջ 931)։ Հայերէնի հա-մար պէտք պիտի լինի վերցնել ter ար-մատը (որովհետև ster տալիս է ստեր-), որից կարելի է ենթադրել թարախ և թրիք, եթէ խ և ք համարենք աճական կամ մասնիկ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սլմ. բարախ, Խրբ. Պլ. թա-ռախ, Տիգ. թmրmխ, Զթ. թայօխ, թարոխ, Հճ. թայօխ. (-Տփ. դա՛խլը անշուշտ օտար է).-նոր բառեր են թարախոտ, թարախոտիլ, թարխրիլ «թարախակալել»։

NBHL (7)

ἱχώρ sanies, tabum, pus Շարաւ. խղխայթ. փտութիւն եւ նեխութիւն վիրաց եւ կեղոյ՝ յապականութենէ մսոյ եւ արեան. թ. իրին. (լծ. հյ. երր)։

Առեալ խեցի՝ քերէր զթարախն։ Մաշեցի զկոշտս երկրի առ ի զթարախս քերելոյ. (Յոբ. ՟Բ. 8։ ՟Է. 5։)

Աղբերք թարախոց։ Աղբերս թարախաց. (Իսիւք.։ Վանակ.։)

Մաքրեաց ի թարախոյն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Թարախ մթերից, կամ վիրիս, կամ պղծութեան մեղաց. (Նար.։)

Որդունք ծնանին ի թարախս նեխմանցն (մսոյ)։ Էառ ի նեխեալ եւ հոտեալ թարախէ (մեռելոյն). (Վրք. հց. ՟Գ. եւ ՟Զ։)

Իբրեւ զթարախ եւ զփուտ ի վեր երեւեալ. (Բրս. հց.։)


Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

Etymologies (4)

• «ակնթարթ, աչք բանալ-գո-ցելու ժամանակը» Ագաթ. «արտևանունք» Յայսմ. դեկտ. 23 և ապր. 3 (Եւ թարթափք աչացն բուսան. Եւ թարթափք աչացն զլան-ջըսն ծածկեալ էր). այս երկրորդ նշանակու-թիւնը չունին բառարանները. -որից թար-թափել «աչքը բանալ-գոցել» Եփր. ծն. էջ 1. Ոսկ. յհ. ա. 37. «թափառիլ, պարապ պտտիլ, սլքտալ» Առակ. ժգ. 20. Ոսկ. յհ. ա. 12. թար-թափիլ «մի որևէ բացատրութեան դժուար մանրամասնութիւնները չկարենալ ըմբռնել» Եփր. Գ. 26. թարթափանք «թափառումն» Ոսկ. Ա. թես. «մի որևէ բացատրութեան դը-ժուարըմբռնելի մանրամասնութիւնները» Եփր. Գ. 26. թարթափեցուցանել «պտտցնել, միտքը շփոթել, վարանիլ տալ» Եփր. Ա. տիմ. 243. Փարպ. թարթափումն «ակնթարթ» Նիւս. կազմ. Նար. լէ. էջ 100. «թափառիլը» Ճառ-ընտ. անթարթափ Նար. խչ. 377 ևն. երկու ի-մաստների միութեան համար հմմտ. յածիլ «պտտիլ, ման գալ, թափառիլ» և յածել զաչս «աչքը ման ածել». վերջի իմաստով կայ նաև թօթափել, որ տե՛ս։

• = Կրկնուած է պարզական թափ արմա-տից՝ որ «պտտիլ, յածիլ» նշանակութեամբ պահուած է թափ-առ-իլ բայի մէջ, իսկ «աչք բանալ-գոցել» նշանակութեամբ պահուած է թաւթափել կրկնականի մէջ=փխ. *թափթա-փել պարզ յարադրութեամբ. հմմտ. խառ-խափ, սարսափ, շարշափ. կարկափ, գար-զափ։-Աճ.

• ՆՀԲ թարթել բայից? Տէրվ. Նախալ 53, 84 սանս. trap, յն. τρεπω «ի բաց դառնալ» լտ. trepit, trep-idus, trep-ida-re «ճեպել, աճապարել», հսլ. trep-ati «դողալ» ձևերի հետ՝ հնխ. tarp, trap «դառնալ, յուզիլ, թափառիլ» արմա-տես։-Հիւնք. թօթափել բառից։

• ԳՒՌ.-Մկ. Մրղ. Ողմ. թարթափ, Սլմ. թառթափ, Դվ. թէրթէփ «թարթիչ». այս ի-մաստի համար հմմտ. նաև Զքր. սարկ. Բ. 50 «Փետել զմօրուսն և զմռուղսն, զթարթա-փրսն և զունսն»։-Իսկ Շմ. թmրթmփիլ նշա-նակում է «թփրտալ, թափահարել»։

NBHL (3)

ԹԱՐԹԱՓ ԱԿԱՆ. ῤοπή ictus oculi, vibratus, libramentum Թարթել կամ քթթել ական՝ շօշափելով ափանց արտեւանանց զմիմեանս. աչք բանալ գոցել մը. րոպէ. վայրկեան. սուղ ժամանակ.

Զհարկ քնոյ ի թարթափ ական վճարելով. (Ագաթ.։)

(ԹԱՐԹԱՓ ասի ռմկ. կոպն աչաց հանդերձ մազիւք, կամ արտեւանունքն։)