Definitions containing the research զ : 10000 Results

Բոկագնաց

adj.

that walks barefooted.

NBHL (1)

Բոկագնացք զփափկասուն զգարշապարսն սովորեցուցանէին. (Ոսկ. եփես.։)


Բոկանամ, ացայ

vn.

to pull off one's shoes or stockings.

NBHL (2)

ὐπούω dissolvo, subsolvo Հանել կամ լուծանել զկօշիկ, զհողաթափ. մերկացուցանել զոստս իւր.

Բոկանայր այր զկօշիկ իւր ... եւ բոկացաւ զկօշիկ իւր, եւ ետ ցնա. (Հռութ. ՟Դ. 7. 8։)


Բոկացուցանեմ, ուցի

va.

to pull off stockings or shoes.

NBHL (2)

ὐπολύω subsolvo, excalceo Տալ բոկանալ. լուծանել զխրացս կօշկաց. հանել զկօշիկս ուրուք.

Աղօթս սրբազանս կատարեալ՝ բոկացուցանեն զնա, եւ հանեն սարկաւագունքն զհանդերձն՝ որ ի վերայ. (Դիոն. եկեղ.։)


Բոկութիւն, ութեան

s.

state of a barefooted person.

NBHL (1)

Մի էր բոկութիւն ծառայից եւ ազատաց. (Եփր. նին.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

NBHL (8)

Թզենի արձակեաց զբողբոջ իւր. (Երգ. ՟Բ. 13։)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջ։ Զսերմանեացն ընծիւղել ի դուրս զբողբոջս, եւ զամենայն բուսոցն բերս։ Զտնկոցն արձակելով բողբոջս։ Բոլոր բողբոջոց եւ ծաղկանց երփն երփն նմանութիւնս ի վերայ իւր նկարեալ. (Պիտ.։)

Նմանութեամբ, որպէս Վերաբուսեալ ծնունդ, գործ, եւ զարմ. որ եւ ՇԱՌԱՒԻՂ ասի.

Ծաղկեցուցանէր զՀայաստանս աստուածդիտութեանն բողբոջիւք։ Արդարութեան բողբոջս. (Խոր. հռիփս.։)

Վերացո՛ զբողբոջ մեղացս. (Նար. ՟Լ՟Է։)

Ըստ օրինակի բարետոհմիկ բողբոջաց, յորժամ յառաջին աճմանէն ի վեր ուղղին ... այսպէս եւ նա ի սկզբանէ ծաղեցաւ բողբոջօք. (Նիւս. ի Գր. սքանչ.։)

Թագաւորազանց բողբոջ։ Ի բողբոջից բուսոյ Սենեքերիմայ արքայի. (Յհ. կթ.։)


Բողբոջեմ, եցի

vn.

to bud, to bud again, to pullulate, to shoot, to germinate, to sprout.

NBHL (4)

βλαστάνω germino, pollulo Արձակել բողբոջս, բուսուցանել, իրօք կամ նմանութեամբ. ծլիլ.

Որ զամենայն առաքինութիւն բողբոջեն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Գաւազանն Ահարոնի որ բողբոջեաց ... Գաւազանքն բողբոջեցին. (Եփր. յղ. յար.։)

Զնոյն գոլ գիտելով, եւ զոր՝ ուստի բողբոջեացն, զհայր, եւ յինքեան ցուցանելով զնա. այսինքն ուստի ծնաւ. (Կիւրղ. գանձ.։)


Բողկուկ

s.

new horn of animals, little horn.

NBHL (1)

Մինչեւ բուսեալ իցեն բողկուկք եղջերուաց, որթուց, կամ գառանց, գիտեն զտեղին՝ ընդ որ գալոյ են (բուսանելոց), եւ այնու վարին ի մարտ իբրեւ զինու. (Վեցօր. ՟Թ. յն. լոկ, եղջիւրք որթուց։)


Բողոն

cf. Աղաբողոն;
cf. Փիլոն.

NBHL (1)

Երեք զօրականքն՝ որք հատին զգլուխն Պօղոսի ... եկին որք ունէին զբողոնն (կամ զբուղոնն), տանելով զնա Ներոնի։ Զօրականքն՝ որ զբողոնն (կամ զբուղոնն) ունէին, ծանեան զփակեղն. (Ճ. Ճ։)


Բողոքեմ, եցի

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

NBHL (14)

βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել.

Գոչումն արեան եղբօր քո բողոքէ առ իս յերկրէ։ Եւ բողոքեաց Մովսէս առ տէր։ Բողոքեսցէ զքէն առ տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։ Եւ բողոքեցին որդիքն իսրայէլի առ տէր։ Եւ բողոքեցաք առ տէր եւ եհան զմեզ յեգիպտոսէ։ Ի կայսր բողոքեմ ... ի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջիր.եւ այլն։

Բողոքեմ զանձնէս. (Ժմ.։)

Բողոքել զանապատում չարեացս. (Պիտ.։)

Ոչ դադարեմ բողոքել ի քէն (այսինքն զքէն) առ նա. (Վրք. հց. ՟Դ։)

ԲՈՂՈՔԵԼ. διαμαρτύρομαι testificor, obtestor Վկայութիւն դնել. ազդ առնել բողոքով.

Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. (Ագաթ.։)

Որում թէ ոչ բողոքեսցես, զարիւնն ի քոց խնդրեցից ձեռաց. (Պիտ.։)

Պատուհասիմք վասն չբողոքելոյ ումեք ի ձէնջ։ Որ եւ մեզ ցանկ բողոքէ՝ ասելով, օրհնեցէ՛ք զհալածիչս ձեր. (Փարպ.։)

Արեգակն իւրով խաւարելովն բողոքեաց՝ ցուցանելով ամենեցուն զտէրն ի խաչին. (Ագաթ.։)

Իբրեւ խօսուն բերանով անշշունջն բողոքէ, եթէ չեմ արժանի պաշտօն առնլոյ. զնիկ.։)

Բողոքել զչարեացս հասումն. (Պիտ.։)

Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանաց. (անդ. ՟Բ. 11։) իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով։

Իրաւացի էր՝ յորոց մահ բողոքեցաւ ի բնութիւնս մարդկային. (Վահր. համբ. կամ դտ. այսինքն սպառնալեօք քաղոզեցաւ, կամ գուժեաց։)


Բոնոս

s.

wild ox.

NBHL (3)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)

Իբրեւ զբոնոսն՝ նման եզին, եւ այլն։ Են կենդանիք՝ որ ի ջրոյ ոչ ծախին, որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոս գազանն. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)


Բոնոսոս

cf. Բոնոս.

NBHL (3)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)

Իբրեւ զբոնոսն՝ նման եզին, եւ այլն։ Են կենդանիք՝ որ ի ջրոյ ոչ ծախին, որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոս գազանն. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)


Բոսորատիպ

cf. Բոսորային.

NBHL (1)

Մարմնոյ հանդերձ արիւնոտ զգեցեալ ... բոսորատիպ գունովդ. (Լմբ. համբ.։)


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

NBHL (10)

Բովանդակ աւագանին։ Բովանդակ բազմութեան, կամ աշխարհացն։ Որոց բովանդակին զօրագլուխ էր. (Փարպ.։)

Եւ միոյն խօսից ոչ գոյ հնար զբովանդակ զմիտսն գտանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

ԲՈՎԱՆԴԱԿ. որպէս Բովական, այսինքն բաւական, եհրիք. բազում. շատ. հարուստ մի. շատ, հերիք. խէլ մը

Եւ վասն այսորիկ այսչափ բովանդակ լիցի ասել։ Յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս։ Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս։ Բովանդակ ժամանակս ընդ երեսս դաշտաց եւ լերանց այլակերպեալ շրջելով։ Փոփոխելով տեղի ի տեղւոջէ ցբովանդակ ամս. (Խոր. ստէպ։)

Եւ ոչ տեսանել զնա բովանդա՛կ է վասն բնութեան իւրոյ. (Եփր. ել.։)

Բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեան Քրիստոսի. (՟Ա. Պետ. ՟Ա. 13։)

Քանզի նա բովանդակ փոխադրեաց եւ որ ինչ ի քարտէզս դիւանին Եդեսիայ. (Խոր. ՟Բ. 9։)

Բովանդակ (կամ բաւանդակ) ամենեւին չէ՛ ոք, որ իմանալ կարիցէ զայս. (Ոսկ. ՟Բ. 4։)

Որ լինին բովանդակ, ՟Ս.՟Խ.՟Գ. բիւրք ամաց։ Յանձանձիչս կալ իրացն, բայց բովանդակ եւ ոչ միում ումեք ունել (զաթոռ տէրութեան). (Եւս. քր. ՟Ա։)

Յերկրի աւուրն բովանդակ ի մէնջ առ ձեզ ասացաւ։ Բովանդակ ասեմ, ոչ եթէ ըստ արժանի. (Կոչ. ՟Բ։)


Բովանդակապէս

adv.

cf. Բովանդակ

NBHL (1)

Բովանդակապէս զինելոցն եցոյց քեզ։ Ունի զամենայն բովանդակապէս. (Փարպ.։)


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

NBHL (17)

Զամենայն բովանդակէ, ոչ յումեքէ բովանդակ որդին Աստուծոյ՝ որպէս զԱստուած հայր իւր. (Աթ. ՟Ը։)

Ոչ եթէ սահմանք ինչ զաստուածականն բովանդակեցին, որով լին է ամենայն, եւ է յամենայնի, եւ ի վերայ ամենայնի։ Վասն մեր էջ ի չքաւորութիւն, եւ ամփոփեցաւ ի մարմին, բովանդակեցաւ ճշմարտութեամբ ի մարմնին. (Ագաթ.։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ. συνίστημι constituo Ի մի վայր բերել զբովանդակն. հաւաքել. ժողովել ի մի, գումարել. ժողվել.

Զօր կազմեցին, եւ գունդ բովանդակեցին. (՟Ա. Մակ. ՟Բ. 44։)

Գունդս կազմել, եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս աղուանից եւ վրաց. (Ագաթ.։)

Որով բովանդակեաց ի միասին զաստուածեղէն զօրութեանցն զգերազանցութիւն. (Շ. բարձր. որ բերի եւ ի ՟Ա եւ ՟Գ նշ։)

Բովանդակել զամենայն Քրիստոսիւ, որ ինչ յերկինս, եւ որ ինչ յերկրի, ի նոյն. (Եփես. ՟Ա. 10։)

Եւ եթէ այլ ինչ պատուիրան է, յայն բան բովանդակին, եթէ սիրեսցե՛ս զընկեր քո իբրեւ զանձն քո. (Հռ. ՟Ժ՟Գ. 9։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ συντελέω, ἁναπληρόω, περαιόω perficio, consummo, compleo, finio, termino Զբովանդակն ի գլուխ հանել. կատարել լիով եւ անթերի. եզերել, վճարել, աւարտել. լմնցնել, վերջացնել.

Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին։ Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. (Ել. ՟Ե. 13. 14։)

Յորժամ բովանդակիցէք զարդիւնս երկրին, տօնեսջի՛ք տեառն զեօթն օր. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 39։)

Բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբացն. (Խոր. ՟Գ. 60։)

Յեղյեղմամբ բանիս ... բովանդակեցից առ քեզ զխորհրդական պատմութիւն հարկիս. (Արշ.։)

Յառաջ քան զհունձս, յորժամ բովանդակեսցի ծաղիկն. (Ես. ՟Ժ՟Ը. 5։)

Զի մի՛ երկուց եւ երից միայն բովանդակեսցի ողորմածացն ողորմութիւն. այսինքն ամփոփեսցի. (Երզն. մտթ.։)

Յոլով իջանեն յասպարէսն, բայց ոչ յոլով պսակին, այլ ի մի բովանդակի այն. այսինքն ի մին գլխաւորի. զի մի ոմն առնու զպսակն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

ԲՈՎԱՆԴԱԿԻԼ. իբր Բաւական լինել. բաւել. զօրել.


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

NBHL (5)

Յաւէտ անձկութեամբ ամփոփին ի բերումն բովանդակութեան ազրարչական բանին հանգստեան. (Նար. կուս.։)

Ո՛չ մեծութիւն, եւ փոքրութիւն, զի եւ ոչ բովանդակութիւն (լինի յԱստուած)։ Բովանդակութիւն անբովանդակելւոյն, պարագրօղ անպարագրելւոյն. (Սկեւռ. աղ.։)

Ինեւ առաւել գայր (գործն) ի բովանդակութիւն։ Առանց բազմաջան տաժանմանց տարցի զբովանդակութիւն. (Պիտ.։)

Եւ որպէս πέρας terminus Բաւ, սահման, եզր, աւարտ, ծագ.

Գիտութիւն ամենայն էիցս է, եւ յէսս ունի զբովանդակութիւնն. (Դիոն. ածայ.։)


Բովեմ, եցի

vn.

to be able;
to suffer;
to wait, to expect.

NBHL (3)

Ասեն դեւքն. զի ոչ բովեաց, եւ ոչ եմուտ ի վանս. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Զի ո՛րչափ եւ բովիցեն, զգայլս յափշտակօղս հալածեսցեն ի հօտէ քումմէ (հովիւք). (Ճ. ՟Ա.։)

Նախանձով չար դիւացն յաղթեալ մարդ, վասն զի ոչ կարէր բովել բարիատեացն եւ նենգաշոտն դեւ. (Դամասկ.։)


Բովհրեմ, եցի

va.

to torrefy, to toast, to brown, to parch.

NBHL (2)

ԲՈՎՀՐԵԼ. Առաւել ռմկ. որ եւ բոհրել ասի. Խարակել՝ իբր ի բովս հրոյ. աղանձել (զարմտիս, եւ այլն).

Դրգալ մի պզրղատուն եւ ըռահնի հունդ բովհրէ. (Մխ. բժիշկ.։)


Բոտոտակեր

adj.

mothy, worm-eaten;
— լինել, to get moth-eaten.

NBHL (1)

Իբրեւ զփայտեղէն պատկերսն՝ որդանց հարեալ, բոտոտակեր եղեալ մաշին. (Ագաթ.։)


Բորակ, ի, աւ

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

NBHL (3)

ԲՈՐԱԿ νίτρον nitrum գրի եւ ԲՈՒՐԱԿ, ԲԱՒՐԱԿ, եւ ԲԱՐԱԿ. Հող հանքային՝ աղենման գունով եւ համով, մաքրիչ եւ կիզիչ. նատրուն, նըտրուն.

Հրաման ետ բերել աղ եւ բորակ, եւ բարկքացախ. (Ագաթ.։ Նոյնպէս ՃՃ. ստէպ. (զի այդոքիւք շփէին զվէրս վկայից առ առաւել կսկծեցուցանել)։)

Մերկացեալ նստաւ ի ծով բորակին ... մինչեւ կիզեալ սեւացաւ մորթ եւ մարմինն նորա. (Վրք. հց. ՟Է։)


Բորբոսահամ

adj.

mouldy

NBHL (1)

Ունօղ զհամ բորբոսի. մքլած.


Բորբոսային

cf. Բորբոսահամ.

NBHL (1)

Այն ազգ ջերմն՝ որ պատճառքն գիճութիւնքն լինին, որք են չորս նիւթն, բորբոսային ասեն։ (Ջերմն) բորբոսային եւ անբորբոս, սուրբ եւ երկարօրեայ. (Մխ. բժիշկ.։)


Բորբոսիմ, եցայ

vn.

to mouldy, to grow mouldy, to become musty.

NBHL (4)

Զի զազիրք եւ բորբոսեալ էին. (ՃՃ.։)

Մի՛ բորբոսեալ տիղմն զզուարճութեան խորհրդով փորես քեզ ջրհոր չարեաց։ Մարմինս մաշեալս եւ բորբոսեալս տեսանեմ ի գերեզմանս։ Որ առաջի աչաց ձերոց այսպիսի բորբոսեալ եմք, եւ մեռեալ. (Մաշկ.։ եւ Ոսկիփոր.։)

Բորբոսեալ նեխութեան վիրօք մորմոքի. (Երզն. մտթ.։)

Քանզի զազրագործք էին եւ բորբոսեալք յամենայն աղտեղութիւնս. (Վրդն. ել.։)


Բորբորիտ

adj.

that loves mire or mud;
lascivious, lewd.

NBHL (3)

Հրամայէ քննել զժանդագործ բորբորիտոնսն. (Խոր. ՟Գ. 58։)

Վաւաշ, բորբորիտոն, կաթոտ, բոզ, այսք իգականացն անուն (կամ այսոքիկ իգականացն անուանադրութիւնք). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Բորբիոսք (կամ բորբորիտք), որ ասին տղմայինք, զամենայն մեղս անխտիր գործեն. (Ոսկիփոր.։)


Բորբորիտոն

cf. Բորբորիտ.

NBHL (3)

Հրամայէ քննել զժանդագործ բորբորիտոնսն. (Խոր. ՟Գ. 58։)

Վաւաշ, բորբորիտոն, կաթոտ, բոզ, այսք իգականացն անուն (կամ այսոքիկ իգականացն անուանադրութիւնք). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Բորբիոսք (կամ բորբորիտք), որ ասին տղմայինք, զամենայն մեղս անխտիր գործեն. (Ոսկիփոր.։)


Բորբոք

s. adj.

heat, violent heat, inflammation, fire;
effervescence;
fervour, rapture. hot, inflamed, with great heart

NBHL (1)

Զխոհականութեանդ քո վառ եւ բորբոք պահելով զկայծակն։ Զբանին վա՛ռ եւ բորբոք պահելով զկայծակն՝ անմահանամ. (Խոր. ՟Ա. 1. եւ Խոր. թղթ. առ արծր.։)


Բորբոքեմ, եցի

va.

to inflame, to kindle, to set on fire, to burn;
to warm, to heat;
to rekindle, to revive.

NBHL (6)

ἁνάπτω, καίω, ἁνακαίω, προσκαίω , φλέγω accendo, incendo, uro, comburo, inflammo Վառել, լուցանել, արծարծանել զհուր. սաստկացուցանել զբոց. փաղաղել. բոցակիզել. այրել. տոչորել. բռընկցնել, հրահրել, էրել չափել.

Զփայտն բազմացուցից ... հուր բորբոքեցից, զի միսն հալեսցի. զեկ. ՟Ի՟Դ. 10։)

Այրեսցէ՛ մինչեւ ի դժոխս ներքինս. կերիցէ զերկիր եւ զարմտիս նորա. բորբոքեսցէ՛ զհիմունս լերանց. (Օրին. ՟Լ՟Բ. 22։)

Զբորբոքողսն կիզոյր. (Խոսրովիկ.։)

Բորբոքեաց զթագաւորն իբրեւ զհուր անշիջանելի. (Եղիշ. ՟Բ։)

Առաւել զԱստուծոյ բարկութիւնն բորբոքեալ։ Եւ զոր պարտ էր քահանայիցն զածուցանել, նոքա առաւել բորբոքէին. (Մխ. երեմ.։)


Բորբոքեցուցանեմ, ուցի

va.

cf. Բորբոքեմ.

NBHL (1)

Զի մի՛ ի բարկութիւն զնա բորբոքեցուցանիցէ. (ՃՃ.։)


Բորբոքիմ, եցայ

vn.

to be inflamed, kindled, to flame, to crackle;
to be in a passion;
to be mad.

NBHL (4)

Եւ բորբոքեցաւ հուր ի վիմէ անտի, եւ եկեր զբաղարջսն։ Բորբոքեցաւ բոց հրոյն ի վերայ փայտից սեղանոյն։ Եւ հնոցն բորբոքէր եօթնպատիկ առաւել յոյժ։ Հուր եկի արկանել յերկիր. եւ զի՞նչ. կամիմ թէ արդէն իսկ բորբոքէր։ Ասող մի մեծ՝ բորբոքեալ իբրեւ զղամբար։ Առաջ նորա հուր ծախիչ, եւ վերջ նորա հուր բորբոքեալ։ Ի հնոցն հրոյն բորբոքելոյ։ Սրբեսցէ զնա հրով բորբոքելով։ Եւ ոչ շիջցի բոցն բորբոքեալ։ Եւ տեսիլ փառաց տեառն իբրեւ զհուր բորբոքեալ ի վերայ գլխոյ լերինն։ Երբեմն ի մէջ ջրոյն առաւել քան զզօրութիւն հրոյ բորբոքէր. եւ այլն։

Կրակ ի բազում նիւթոց լինի, ի նոցունց աճեալ բորբոքի. (Փարպ.։)

Կամ Այրիլ. կիզանիլ. տոչորիլ. բոցակէզ լինել. էրիլ.

Ասի եւ զբորոտութենէ, որպէս Ի վեր եռալ. ի վեր երեւիլ. ըստ յն. ի դուրս ծաղկիլ. ἑξανθέω effloresco, emergo


Բորբոքիչ, չի, չաց

adj.

inflammatory.

NBHL (1)

Եթէ իցէ անդ բաբեղացի ոմն հուր, զբորբոքիչսն ծախեսցէ. (Սարկ. հանգ.։)


Բորբոքումն, ման

s.

cf. Բորբոք.

NBHL (3)

Վառարան բորբոքման անշէջ կայծական։ Աներեւոյթ կրակարան տապոյ՝ բորբոքմամբ մեծաւ անզովանալի։ Իբրեւ զփայլուած բոցոյ բորբոքման։ Ոմն եւ բորբոքմունք իւր։ Բնաւիւք բորբոքմամբք՝ մահաբեր երկամբք վնասեալ. (Նար.։)

Չէ՛ եւ չէ՛ ինչ օգուտ բորբոքումն լուսոյ զկնի. (Սարգ. յկ. ՟Զ։)

Յաւելեալ ի բորբոքումն չարութեանն՝ զոր ունէր ընդ սրբոյ յուսկանն. (Խոր. ՟Գ. 10։)


Բորեան, ենի

s.

hyena.

NBHL (8)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

Գիշերայածու գազան. գերեզմանակրկիտ բորէ. որ ոչ ոք (կամ որք) յաշխարհի են մեռեալ. ի քոյդ մագլաց եւ ի ժանեաց կարասցեն զերծանել. (Մագ. ՟Ծ՟Է։)

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Որջք բորենից. (Բուզ. ՟Դ. 25։)

Բորենի ընդ շան զի՞նչ հաւասարութիւն. (Սիր. ՟Ժ՟Գ. 22։)

Եգիտ զնա կերեալ ի բորենոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Էր ի տեղւոջն յայն բորեան։ Կասկածեմ ի բորենւոյն։ Եկն ի վերայ նորա բորեանն ... եւ նորա եկեալ՝ ունելով կապեալ զբորեանն. (Վրք. հց. ձ։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։


Բորոտ, աց, ից

adj.

leprous;
scabby, itchy, scurvy.

NBHL (2)

λεπρός leprosus Ունօղ զբոր. բորոտեալ. ուրուկ. գոդի. քոսոտ, բորոտ.

Եւ բորոտ՝ յորում իցէ արած, պիղծ կոչեսցի։ Եւ էին արք չորք բորոտք։ Մատուցեալ բորոտ մի։ Զբորոտս սրբեցէ՛ք։ Եւ եղեւ ձեռն նորա բորոտ իբրեւ զձիւն.եւ այլն։


Բորոտանամ, ացայ

vn.

to be or become leprous or scurvy.

NBHL (2)

ԲՈՐՈՏԱՆԱՄ ԲՈՐՈՏԻՄ λεπρῶμαι lepra afficior Բորոտ լինել. ախտանալ զբորոտութիւն.

Եւ այրն հզօր զօրութեամբ էր, եւ բորոտեալ իբրեւզձիւն։ Եւ ահա Մարիամ բորոտեալ էր իբրեւ զձիւն։ Եւ ահա բորոտեալ էր ճակատն նորա.եւ այլն։


Բորոտիմ, եցայ

vn.

cf. Բորոտանամ.

NBHL (2)

ԲՈՐՈՏԱՆԱՄ ԲՈՐՈՏԻՄ λεπρῶμαι lepra affior Բորոտ լինել. ախտանալ զբորոտութիւն.

Եւ այրն հզօր զօրութեամբ էր, եւ բորոտեալ իբրեւզձիւն։ Եւ ահա Մարիամ բորոտեալ էր իբրեւ զձիւն։ Եւ ահա բորոտեալ էր ճակատն նորա.եւ այլն։


Բորոտութիւն, ութեան

s.

leprosy.

NBHL (1)

Արած բորոտութեան է։ Բորոտութիւն է։ Ցանեսցէ ի վերայ սրբելոյն ի բորոտութենէ։ Երեւեցաւ բորոտութիւն ի ճակատն նորա։ Աւաքեսցէ զբորոտութիւնս։ Այր մի լի բորոտութեամբ։ Գնաց ի նմանէ բորոտութիւնն.եւ այլն։


Բոց, ոյ

s.

flame;
fury;
— արձակել, to flame.

NBHL (5)

φλόξ flamma Փայլակնացեալ բորբոք հրոյ. պայծառագոյն եւ նրբագոյն մասն կրակի ցոլացեալ ի վերոյ քան զայրելի նիւթն. բոց.

Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Եւ երեւեցաւ նմա հրեշտակ տեառն բոցով հրոյ ի միջոյ մորենւոյ։ Եւ եղեւ ընդ ամբառնալ բոցոյն ի վերուստ ի սեղանոյն յերկինս՝ ամբարձաւ հրեշտակն տեառն բոցով սեղանոյն Եւ մի՛ ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ անտի։ Թռիչք նորա իբրեւ զթռիչս հրոյ բոցոյ։ Խարուկածին բորբոքեալ բոցք.եւ այլն։

Շոգի երկրի, եւ բոց հրոյ, քանզի թեթեւք են, ի վեր կողմն գնան. զնիկ.։)

Առ ի չածելոյ առն զուստէր իւր կամ զդուստր զբոցով մեղքոմայ. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 11.) յն. ընդ հուր։

Ընկալար բոց, ընթացի՛ր. ոչ գիտես՝ թէ յորո՛ւմ ժամանակի շիջանի, եւ խաւար քեզ հասցէ. (Կլիմաք.։)


Բոցագոյն

adj.

flame-colour.

NBHL (1)

Եդովմ՝ առեալ ի հայ լեզու՝ կոչի բոցագոյն, եւ հողեղէն։ Արփի բոցագոյն։ Բոցագոյն է աշունն. քանզի յետ տարեւորականին անցեալ կայ՝ զրաձեւն ցրտացուցանելով։ Առ գարնանային ժամանակաւն բոցագոյն հարաւ սովորեաց ի վերայ անկանել. (Փիլ.։)


Բոցախառն

adj.

mixed with flame, ardent, inflamed.

NBHL (2)

Բոցով խառնեալ. հրախառն. եւ Հրակիզօղ. տոչորիչ.

Մռայլ եւ մառախուղ բոցախառն պատեալ շուրջ զլերամբն. (ՎՐդն. ծն։ եւ Տօնակ.։)


Բոցածաւալ

adj.

that flames, flaming, blazing.

NBHL (1)

Որ կամիցի զերծանել ի բոցածաւալ ծովէն (ի դժոխոց), աստ ծովացուցանէ զաչս իւր արտասուօք. (Յհ. գառն.։)


Բոցակիծ

adj.

that burns, consumes like flame.

NBHL (1)

Որ կծանէ որպէս զբոց՝ կիզելով եւ կսկծեցուցանելով. մարմաջեցուցիչ. մորմոքիչ.


Բոցակնագոյն

adj.

that has sparkling eyes.

NBHL (1)

Յաւէտ իմն զուարթատեսիլ եւ բոցակնագոյն նա տեսողացն երեւէր. (Յհ. կթ.։)


Բոցանիշ

cf. Բոցաճաճանչ.

NBHL (1)

Երեւեալ նշան տէրունական խաչին բոցանիշ փայլմամբ։ Խաչ քո եղիցի մեզ ապաւէն բոցանիշ փայլմամբ իւրով. (Շար.։)


Բոցանշան

adj.

cf. Բոցաճաճանչ.

NBHL (1)

Զսուսերն բոցանշան ունելով՝ ահաբեկ զտեսողս առնէր. (Կաղանկտ.։)


Բոցանշոյլ

adj.

cf. Բոցաճաճանչ.

NBHL (1)

Նշոյլս արձակօղ կամ շողշողեալ որպէս զբոց. բոցաճաճանչ, բոցափայլ. փայլակնացայտ.


Բոցաշնչութիւն, ութեան

s.

act of sending out flames.

NBHL (2)

Որում դողութեամբ մեծաւ սպասեն անմահականաց ահեղից լուսաբերան բոցաշնչութիւնք. այսինքն բնութիւնքն՝ որք զլոյս օրհնութեան եւ զբոց սիրոյ շնչեն. (Նար. ՟Ղ՟Գ։)

Զողոքական բոցաշնչութիւն ձգօղ կախարդին. այսինքն զպատիր ազդմունս դիւին. (Նար. ՟Ղ՟Ա։)


Բոցաշունչ

adj.

that sends out flames.

NBHL (1)

Շնչօղ զբոց. հրաշունչ. տօթագին. տապախառն. որպէս այրեցած գօտին. ըստ յն. διακεκαυμένος


Բոցատես

adj.

like a flame, flaming, blazing, sparkling, bright, brilliant.

NBHL (2)

Զանբարժանելի զզօրութիւն ի բազումս բարժանեալ բոցատեսակս լեզուաց, ի վերայ իւրաքանչիւրոց ընտրելոց արանցն բերիւր. (Գանձ.։)

Բոցատեսիլ հրոյ երեւումն տարածանէր զնովաւ. (Փիլ. ել.։)


Բոցատեսիլ

adj.

cf. Բոցատես.

NBHL (2)

Զանբարժանելի զզօրութիւն ի բազումս բարժանեալ բոցատեսակս լեզուաց, ի վերայ իւրաքանչիւրոց ընտրելոց արանցն բերիւր. (Գանձ.։)

Բոցատեսիլ հրոյ երեւումն տարածանէր զնովաւ. (Փիլ. ել.։)


Բոցատիպ

adj.

cf. Բոցատես.

NBHL (1)

Որ բոցատիպ լեզուօք ... իջեալ ի յերկնից. (Շար.։)