Definitions containing the research զ : 10000 Results

Բոցատերեւ

adj.

furnished with red leaves.

NBHL (2)

Որ ունի զբոցափայլ կամ զկարմրափայլ տերեւս. մակդիր վարդի.

Այրել խնդրէր զանթառամ կուսութեան բոցատերեւ վարդն։ Բոցատերեւ վարդիւք։ (Խոր. վրդվռ.։)


Բու, ոց

s. ornith.

owl.

NBHL (4)

ԲՈՒ որ եւ ԲՈՒԷՃ. γλαύξ ulula, noctua Թռչուն գիշերային՝ մեծագլուխ եւ տգեղ, տխուր ձայնիւ, բազմատեսակ, բնակեալ առաւել յաւերակս, կամ ի բարձր տանիս. պայգուշ. Տե՛ս (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 16։ Օրին. ՟Ժ՟Դ. 15։ եւ Գաղիան.։)

Բու հրեշտակ առաքեաց առ արծիւ, եւ խնդրեաց զդուստր նորա հարսն, ասելով. դու տուընջեան քաջամարտիկ ես, եւ ես գիշերոյ. պատշաճիմք ի խնամութիւն. (Մխ. առակ.։)

Եղէ ես որպէս բու յաւերակի. (Սղ. ՟Ճ՟Ա. 8. որ այլուր դնի ի մեզ Ագռաւ, կամ Քաջահաւ։)

Նմանեցուցանէ զինքն բուոյ յաւերակի, քանզի եւ այս գիշերային հաւ է. (Լմբ. սղ.։)


Բուէճ

s.

horned-owl.

NBHL (2)

Նոյն ընդ Բու, մեծ կամ փոքր. ա՛յլ է եւ ԲՈՒԻՃԱԿ, զոր տեսցես.

Անգեղք եւ բըւէճք պատեցան զինեւ. (Զենոբ.։)


Բութանկիւն, կեան

s.

obtuse angle.

NBHL (2)

ԲՈՒԹԱՆԿԻՒՆ որ եւ ԲԹԱՆԿԻՒՆ. Ըստ երկրաչափից՝ Ունօղ զբութ անկիւն. ἁμβλυγώνιος obtusangulus, obtusum angulum habnes

Եռանկիւն բութանկիւն՝ այն, որ բութ ունի զանկիւնսն (կամ զմի յանկեանց). (Եւկղիդ.։)


Բուժակ

adj.

curative;
medicinal.

NBHL (1)

Առաքինին՝ բժիշկ է ազգիս մերում, եւ անշուշտ եւ ճշմարիտ բուժակ, չարահալած. (Փիլ. լին.։)


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

NBHL (2)

φαρμακευτικός Բժշկողական, բուժիչ, բժշկարար, ազատարար.

Բուժական բանիւն (ի խոր կտրելով զեկամուտ վնասս ի սրտից աշակերտացն. (Տօնակ.։)


Բուժիչ, չի, չաց

cf. Բուժակ.

NBHL (4)

Առատապէս կանոնօք փարթամացուցանել զկարգեալ բուժիչսն։ Զբուժիչս ի բժշկութեան. (Պիտ.։)

Իբրեւ զբուժիչ ախտից հոգւոյ եւ մարմնոյ. (Յհ. իմ. ատ.։)

Բուժիչ ի մահուանէ. զնիկ.։)

Սա է մեզ բուժիչ, եւ պատճառ կենդանութեան. (Շ. բարձր.։)


Բուժումն, ման

s.

cure, recovery of health;
treatment, dressing of some disease or wound;
medicament, remedy.

NBHL (3)

Բջշկելն, եւ բժշկիլն. ազատութիւն.

Գիտացեալ զախտի պատճառսն՝ հնարին այնուհետեւ առ բուժումն. (Նանայ.։)

Նոյն իշխանութիւն՝ որ զբուժումն ախտից գործէ, ե՛ւ զմեղսն հալածէ. (Կիւրղ. ղկ.։)


Բուիճակ, աց

s.

little horned-owl.

NBHL (1)

ԲՈՒԻՃԱԿ կամ ԲԸՒԻՃԱԿ, Կարծի լինել նոյն ընդ ԲՈՒԷՃ, որպէս ազգ ինչ բուոյ. կամ թէ նոյն ընդ Կասկամ, (որպէս թէ՝ ձայնօղ, բո՛ւ բո՛ւ, ճա՛կ ճակ, եւ այլն)


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

NBHL (1)

Ազգ համեմից կամ խնկենեաց. պահար, կամ պուհուր.


Բուծանեմ, ուծի

va.

to nourish, to feed;
to treat, to dress;
to fatten.

NBHL (9)

Երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն՝ բուծանել ընդ քեզ։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի. (Ծն. ՟Զ. 19։ ՟Է՟Խ։)

Ասիացւոց իշխանն՝ երամակ փղաց բուծանէր առ ի ձիամարտութիւն։ Էշս մեծամեծս բուծանէին։ Թագաւորն առաքեալ կոչեաց զբուծանօղսն. (Փիլ.։)

Սովոր են թագաւորք առիւծս եւ յովազս եւ այլս ի գազանաց բուծանել. (Մխ. երեմ.։)

Զիա՞րդ նովին կերակրովք բուծանիցին, եւ պիղծ ճճիքն ըստ սուրբ ձկունսն սնանիցին. զնիկ.։)

Բուծին հովիւք զանձինս իւրեանց. զեկ. ՟Լ՟Դ. 8։)

Մի՛ կորուսաներ զբուժեալս արեամբ քո, եւ զբուծեալս ստեամբ քո. (Նար. ՟Ծ՟Է։)

Բուծանի եւ կերակրի իմաստասիրին ոգի՝ ոչ այլով իւիք առաւել՝ քան կարելովն որսալ զախտս. (Փիլ. լին.։)

Իւղ բուծանէ զլապտերս հրոյ. (Նեղոս.։)

Դեգերմամբ տեսլեանն բուծեալ զցանկութիւնն՝ առաքեաց ի ներքս յոգիսն զվէրն. (Փիլ. սամփս.։)


Բուծեմ, եցի

va.

cf. Բուծանեմ.

NBHL (1)

Կաթամբ բուծեցաւ, զի զանմեղութիւն ընկալցուք. (Կաղանկտ.։)


Բուծումն, ման

s.

nourishment, maintenance.

NBHL (1)

Միշտ զձեռս արիւնաթաթախ առնելով, որ առ ի բուծումն են գործարանքն. (Պրոկղ. ծն.։)


Բուղխ

s.

bud, germ, offset.

NBHL (1)

Յառաջ քան զամառն՝ յորժամ կատարեսցի ծաղիկն, եւ բուղխն ծաղկիցէ ծաղիկն ազոխացեալ. (Ոսկ. ես. (գրիչն ի լուսանցս մեկնողաբարդնէ՝ բողբոջն. իսկ ի բանն Եսայեայ ասի, Ազոխ։))


Բուճուճ

s.

husk of chestnuts.

NBHL (1)

Ա՛ռ կաստանայն՝ իւր վրայ բուճուճովն, որ զերդ ոզնի է. (Վստկ. ՟Մ՟Ծ՟Գ։)


Բունեմ, եցի

vn.

to nestle, to make ones nest;
to place one's self.

NBHL (4)

Յանձինս իւրեանց բունեալ զթիւնս դառնութեան. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածեպս. (Երեմ. ՟Խ՟Ը. 28։)

Ժողովէ բերէ նմա զծուփս բազումս, եւ մտանեն բունին ի միտս նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)


Բունիմ, եցայ

vn.

cf. Բունեմ.

NBHL (3)

Իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածեպս. (Երեմ. ՟Խ՟Ը. 28։)

Ժողովէ բերէ նմա զծուփս բազումս, եւ մտանեն բունին ի միտս նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)


Բունիկ

s.

small nest.

NBHL (2)

Ծիծառն յորժամ զտառապանաց բունիկն կամիցի շինել. (Վեցօր. ՟Ը։)

Ծիծառն զիւր վարանից բունիկն յարդարէ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Բուսաբեր, աց

adj.

vegetative.

NBHL (4)

Որ բերէ՝ այսինքն բղխէ զբոյսս.

Զերկիրս նորոգեցեր բուսաբեր ծաղկազարդ յօրինուածովք. (Գանձ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ։)

Ձիաւորեալ ոչ միայն ի վերայ բուսաբեր արմատոյն (փայտի խաչին)։ Որ եբարձ զփշաբեր անիծադրութիւն բուսաբերին (ծառոյն գիտութեան). (Շար.։)

Ամենայն բուսաբերք՝ ժամանակաւ ունին բերել զպտուղսն (այսինքն տունկք). (Ագաթ.։)


Բուսակ, աց

s.

small plant;
herb, plant, vegetable.

NBHL (1)

Յոքնազանն վերաբերէի բուսակս։ Քաջուղէշ բուսակօք հրճուէի։ Իբրեւ զտերեւախիտն ի բուսակս՝ ի գնացս ջուրց. (Պիտ.։)


Բուսական, ի, աց

adj.

vegetable, vegetative;
—ք, plants, vegetables.

NBHL (2)

Սերմանեաց ի նմա զբուսական զօրութիւն կենացն հետի. (Եղիշ. դտ.։)

Նիւթական աշխարհս յաւելուածութեամբ առ զկատարելութիւն՝ նախ բուսականօք. (Արշ.։)


Բուսանիմ, ուսայ

vn.

to spring, to grow, to pullutate, to bud, to shoot, to take root, to appear, to vegetate, to sprout out;
to grow again.

NBHL (5)

(լծ. յն. ֆիօ, վօ՛օ, եւն) φύω, φύομαι , ἁναφύω, ἁναφύομαι, παραφύομαι, βλαστάνω, ἁναβλαστέω, ἁνατέλλω pulluo, germino, nascor, orior եւ այլն. Տալ զբոյս իւր ի դուրս. ընձիւղիլ. բողբոջիլ. բուսնիլ.

Ի պտղոյ արդարութեան բուսանի ծառ կենաց։ Բուսցին իբրեւ զսէզ իրաւունք ի կորդ ագարակի։ Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ։ Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ։ Եւ ոչ ի լերանց բուսանիցին ցաւք.եւ այլն։

Սկսաւ մազ գլխոյ նորա բուսանել. եւ այլն։

Ի դադարել մարմնոյ ի ծփանաց ոգւոցն՝ ազգի ազգի ցնորք առ աչօք բուսանին. (Կիւրղ. թագ.։)

Որ մինչեւ զջրհեղեղն բուսեալք եղեն (ծնունդք Ադամայ)։ Բուսանի յայսմանէ եւ միւս եւս այլ մեծ չար։ Յորմէ եւ ամենեցուն բուսանի դաւող ամպարհաւաճութիւն։ Մինչեւ թողեալ է, զոր առաջի տրկեալ է՝ կռիւ, ա՛յլ բուսանի. (Փիլ.։)


Բուսուցանեմ, ուցի

va.

to produce, to put forth, to shoot, to sprout.

NBHL (8)

ἁνατέλλω, ἑξανατέλλω germinare facio, germino, produco Տալ բուսանիլ. պատճառել զբուսումն ո՛ր եւ է օրինակաւ. ընել որ բուսնի.

Բուսոյց եւս տէր Աստուած յերկրէ զամենայն ծառ. (Ծն. ՟Բ. 9։)

Բուսուցեր զխոտ ի լերինս. (Սղ. ՟Ճ՟Գ. 10։)

Ընդ առաջ եկեալ ձեզ՝ իւրաքանչիւր թեւս բուսուցանէ. (Եղիշ. ՟Է։)

Առաւել, βλαστάνω profero Ընձիւղել. բողբոջել եւ արտադրել յիւրմէ զբոյս, եւ որ ինչ նման է բուսոյ. ի վեր բղխել կամ տալ. բուսցընել.

Փուչ եւ տատասկ բուսուսցէ քեզ։ Բուսոյց երկիր զպտուղ իւր.եւ այլն։

Ապականեա՛ զհող, զի մի՛ բուսուսցէ զդալարի. (Եղիշ. ՟Ը։)

Դալարի բուսուցանել։ Ոչ ինչ բուսուցանել։ Իբրեւ զքաջահող եւ արգաւանդ վայր երկրի բուսոյց առաքինութիւնս եւ գեղեցիկ գործս։ Ցուլք եղջիւրս բուսուցեալ՝ անդէն եղջիւր ածեն. (Փիլ. իմաստն.։)


Բաժակակալ

s.

salver.

NBHL (1)

Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.


Բաժակիկ

s.

small cup.


Բաժամիտ

adj.

distrustful.

NBHL (1)

Բեւեռեա՛ զբաժամիտ տարամերժեալս ի սէր քո եւ յերկեղ. (Բենիկ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

NBHL (4)

μεριστῶς dividendo, ex parte, separatim Բաժանմամբ, մասն մասն. մասնաբար. եւ Անջատմամբ. ուրոյն ուրոյն. բաժնըւելով, բաժին բաժին, զատ զատ.

Ոչ բաժանաբար կամ հոսմամբ ծնաւ Աստուած (զծոցածին բանն). (Կիւրղ. գանձ.։)

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)


Բաժանակալ

s.

heir;
բաժանակալ լինել, cf. Ժառանգեմ.


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

NBHL (4)

Որպէս, Աստուած էր ինքն եւ մարդ համանգամայն, ո՛չ ոմն Աստուած, եւ ոմըն մարդ՝ բաժանական. (Երզն. ոտ. երկն.։)

(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)

Կամ διαιρετικός divisivus Բաժանողական. որոշիչ. զատօղ.

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն։ Բաժանական զանազանութիւնք Պորփ.։


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

NBHL (6)

Որ բաժանակից լինի գողոց, ատեայ զանձն. (Առակ. ՟Լ. 24։)

Բաժանակիցս իւրեանց զանանկս եւ զորբս եւ զծերս՝ աւարին իւրեանց առնէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

իբրեւ վաղիւն գայ, չար բաժանակիցն (կամ բաժնակիցն) մեր եկեալ մաղթէ՝ զայսօրն ինքեան, եւ զվաղիւն տեառն. (Բրս. մկրտ.։)

Մաքսաւորութիւն՝ օտար աշխատութեանց բաժանակից ... Բաժանակից նորա շահիցն լինի։ Բաժանակից եւս արար զքեզ իւրոյ սեպհականացն. (Ոսկ. ապաշխ. եւ Մտթ.։)

Դնէ զինչսն ընդ այլ ստացուածսն, եւ լինի բաժանակից եղբարցն. (Մխ. դտ.։)

բաժանակից եղեաք մեք Քրիստոսի ի սկզբանէ ի ձեռն կոչմանն։ Բաժանակից լինել ընդ հոգւոյն սրբոյ. (Եփր. եբր.։)


Բաժանարար, աց

s.

distributer;
divisor.

NBHL (2)

Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ ձեր. (Ղկ. ՟Ժ՟Բ. 14։)

Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

NBHL (12)

ԲԱԺԱՆԵՄ ԲԱԺԱՆԻՄ. գրի եւ ԲԱՐԺԱՆԵԼ. μερίζω, διαμερίζω , ἁπονέμω, ἁποδιαστέλλω, διαιρέω partio, dispertio, distribuo, divido Բաժին բաժին կամ մասն մասն առնել զմի ինչ բոլոր , եւ բաշխել, վիճակել. մասն բաժին ընել՝ տալ. բաժնել.

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)

Բաժանեցայց զսիւքէմ. (Սղ. ՟Ծ՟Թ. 8։ ՟Ճ՟Է. 8։)

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

Որ բաժանէ զքաղցրութիւն իմաստիցն ի քիմս մտաց նոցա. (Վրք. հց. ՟Բ։)

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

ԲԱԺԱՆԵԼ. որպէս Զանազանել.

Առնու զգոյացութիւն եւ բաժանէ ի մարմին եւ յանմարմին, եւ զմարմինն ի ներբուսականն եւ յանբուսականն. (Սահմ. ՟Բ։)

Ըստ ձերո՞ց կամաց պարտիցիմ զանձն ինչ բաժանել, եւ ըստ ձերոց հաճոյից վաճառել զարդարութիւն. (Սեբեր. ՟Թ։)


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

NBHL (8)

Բաժանեաց անդ զերկիրն Իսրայէլի՝ ըստ բաժանմանց իւրեանց. (Յես. ՟Ժ՟Ը. 10։)

Եւ կացուցին զՂեւտացիսն ըստ վիճակի բաժանմանն իւրեանց. (՟Բ. Եզր. ՟Զ. 18։)

ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαίρεσις divisio Տրոհումն, անջատումն, զատումն, քակտումն, ցրումն. զատելը, զատուիլը.

Որ զմիաբանեալսն յաշտարակին՝ բաժանմամբ լեզուացն քակեաց. (Շար.։)

Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Արիոսեան բաժանմանն. (Նար. ձ. եւ Նար. մծբ.։)

Կարմիր ծովուն բաժանումն հզօր հրամանաւ բաժանողին առնն Աստուծոյ.

ԱԺԱՆՈՒՄՆ. διορισμός distinctio Զանազանութիւն. տարբերութիւն. խտիր. որոշումն կմ բաժանումն մտաւոր եւ իմաստասիրական.

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

NBHL (2)

Առնուլ կամ տալ զբաժ, զմաքս.

Այլ տո՛ւր ըզձայն մաքսաւորին, բաժեալ հոգւոյս մաքսապետին. աղաղակել բանիւ նորին, Աստուած՝ քաւեա՛ զմեղ իմ անձին. (Յիսուս որդի.։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

NBHL (6)

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Բնակէր ի պարսից բաժնի անդ. վասն զի գետն ազատ զսահման բաժնիցն երկոցունց ընդ մէջ հատանէր. (Յհ. կթ.։)

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.

Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 51։)


Բալաձիգ

adj.

nebulous, misty, foggy;
-ք, dull weather.

NBHL (2)

Որ ձգէ զբալ. միգաբեր.

Անձրեւայոյզ, եւ թօնընկէցք, բալաձիգք. (Վեցօր. ՟Զ։)


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

NBHL (5)

Որդի մի էր նորա Արտուազդ անուն՝ բախած ի մանկութենէ, զոր շիդարն կոչեն. (Վանակ. տարեմտ.։)

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Ի գործ իմաստութեան բախած էր. (Բուզ. ՟Դ. 22։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

NBHL (2)

Նոյն ընդ Բախել, եւ բաբախել. զարնել, ձան հանել տալ.

Ձկնոսաց բախեցուցեալ զնաւս վարչօք. (Մագ. ՟Լ՟Է։)


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

NBHL (1)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.


Բախիւն

s.

heating, percussion, blow;
knock, shock;
rencounter, combat.

NBHL (1)

Միթէ բարբա՞ռ լո՛կ իցէ՝ բախիւն լեզուի ընդ օդս. (Ագաթ.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

NBHL (4)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.

Բազում բախմունս պատերազմաց սաստկապէս յարդարէին. (Յհ. կթ.։)


Բախտագիւտ

adj. s.

prophetical;
diviner, foreteller.

NBHL (1)

Գտօղ, այսինքն գուշակօղ կամ հմայօղ զբախտ.


Բախտանոց

s.

Temple of Fortune.

NBHL (1)

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

NBHL (1)

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

NBHL (2)

Ի փառաւորութենէ անտի՝ բախտաւոր (կոչի). զնիկ.։)

Առ զգայութիւնս ոչ բախտաւորք, ոտիւք եւ ձեռօք հաշմեալք, հիւանդոտք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

NBHL (3)

εὑτυχία secunda fortuna, felicitas Ունելն զբախտ կամ զյաջողութիւն, բարեբախտութիւն.

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. զնիկ.։)

Որոյ բախտաւորութիւն՝ բազում ժամանակս ունի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

NBHL (5)

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)

Բակառեալք ի բանիս եւ այլն. (Երզն. քեր.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

NBHL (1)

Բեդեկ բազմակ բեղուն բակաղեթիւ քեզ նուիրեալ. (Մագ. ՟Կ՟Գ։)


Բակուղ

s.

stick, staff.

NBHL (2)

ԲԵԿՈՒՂ որ եւ ԲԱԿՈՒՂ, Գաւազան, բիր. մահակ.

Բեկեղբ ջախջախեալ զծամելիսն. (Ոսկիփոր.։)