Definitions containing the research զ : 10000 results

Ապրեցուցիչ, չի, չաց

adj.

that saves, preserves, delivers.

· Calfa

NBHL (1)

Եւ ծնար զնա մարմնով ապրեցուցիչ՝ աստուածածին. (Շար.։)


Ապրիմ, եցայ

vn.

to live;
to obtain freedom, to escape, to fly.

· Calfa

NBHL (4)

σώζομαι, διασώζομαι, ἁνασώζομαι , ἑκφεύγω. salvor, servor, vivo եւ այլն. որ եւ ԱՊՐԵՄ. չ. (ի ձայնէս Ապուր, ապրանք, եւ այլն։) Զերծանիլ. ճողոպրիլ, ազատիլ. փրկիլ. կենդանի պահիլ՝ մնալ. կեալ. ապրիլ, խալըսիլ.

Ապրեցան ի հրոյն հնոցէ, կամ ի սրոյ, ի մահուանէ, ի ծովէ։ Եւ ապրեալք՝ յայնժամ գիտացաք, եւ այլն։ Ապրեսջիք ի ձեռաց թշնամեաց, կամ ապրեսցուք յանօրինաց։ Ապրեցարուք յազգէ աստի խոտորելոյ. եւ այլն։ Տէր, եթէ ննջեաց, ապա ապրի. եւ այլն։

Բազում այն էր՝ որ ապրեցանն, քան որ եթէ մեռանն. (Եղիշ. ՟Զ։)

Դու ասէ կամիս զապրիլն (մեր), եւ նոքա զսպանանելն. (Լմբ. սղ.։)


Ապրուստ

s.

livelihood, subsistence, maintenance, provision.

· Calfa

NBHL (5)

cf. ԱՊՐԱՆՔ, իբրու Ապրումն. զերծումն. փրկութիւն.

Հնչումն տաշելոց փայտիցն առ նոյիւ՝ յապրումն հաւատարիմ առնն։ Ապրուստ ի տուն աստուծոյ։ Խնդրեցին զապրուստ ի սրոյ քաջամարտիկ ախոյեանէն. (Արծր. ՟Դ. 11։)

Ջանան զապրուստս անձանց փրկութեան։ Անվնաս խնամով զապրուստ ներգործեալ. (Ագաթ.։ Անան. եկեղ.։ (որք հային եւ ի յաջորդ նշ)։)

Չորիւքն դիւրաւ զապրուստ անձանց մարթի վճարել։ Շտեմարանել առ ի յապրուստ կենցաղական կարգաց. (Յհ. կթ.։)

Գտանել զապրուստ իւրեանց. (Անան. եկեղ։)


Ապրսամ

s.

cf. Բաղսամոն.

· Calfa

NBHL (1)

Զաղանդ բառնայ զերակղացւոյն, որ ապրսամ եղով եւ ջրով ասեն միշտ մկրտիլ։ Հերակլանոսք լուանան ապրսամ իւղով եւ ջրով. (Տօնակ.։) (Ոսկիփոր.։)


Աջակից, կցի, կցաց

adj. s. coadjutor;
assistant, helper;
confederate.

· Calfa

NBHL (1)

Բազկակից. նիզակակից. գործակից. օգնական.


Աջակողմ, ման

s.

cf. Աջակողմն.

· Calfa

NBHL (2)

Որ աջակողմ աւազակին բացեր զդուռն դրախտին. (Շար.։)

Աւետէր աջակողմ աւազակաւն բոլոր բնութեանս. (Տօնակ.։)


Աջակողմեան

adj.

to the right, on the right side;
յ— դասու, to the right.

· Calfa

NBHL (2)

δεξιός, -ον. dexterus, -rum. Որ կայ ի կողմն աջոյ. աջ դիւնը. սազ դարաֆտաքի.

Զաջակողմեան զինուցն բուռն հարկանէր. (Լմբ. ատ.։)


Աջակողմն

s.

right side, right hand;
— նաւու, starboard;
յաջակողման, to the right.

· Calfa

NBHL (3)

Խոտորեսցի յաջակողմն իւր առ քաղցի։ Ննջեսցես յաջակողմն քո։ Յաջակողմն նաւին։ Զաջակողմն թեւին բեկանէր. (Ես. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Դ. 6։ Յհ. ՟Ի՟Ա. 6։ ՟Ա. Մակ. ՟Թ. 15։)

Դի՛ր զքեզ ի մէջ ջրոյ եւ հրոյ. եւ ա՛ռ յաջակողմանէն զջուրն. որ է գիտութիւնն եւ ողորմութիւնն աստուծոյ, եւ ա՛րկ ի վերայ հրոյդ, որ է ցանկութիւն. (Վրք. հց. ձ։)

Եւ զբիւրաւոր՝ աջակողմին, որք եւ բարեաւ կերպարանին. (Յիսուս որդի.։)


Աջակոյս

s.

cf. Աջակողմն.

· Calfa


Աջակցիմ, եցայ

vn.

to aid, to assist, to succour;
to league, to confederate.

· Calfa

NBHL (1)

ԱՋԱԿՑԻՄ կամ ԱՋԱԿՑԵՄ, Աջակից լինել, այսինքն գործակից, նիզակակից, օգնական.


Աջող, աց, ից

cf. Յաջող.

· Calfa

NBHL (5)

δεξιός, -η, -ον. dexter, -tra, -trum;
commodus, expediens, facilis
. Որ է իբրու յաջոյ կողման, կամ զօրաւոր եւ յաջողակ իբրեւ զաջ. յաջող. դիպող. լաւ եւ գովելի. ուղիղ. բարեվիճակ. դիւր. հեշտին. սաղ. ուղուրլու.

Ասէք, թէ ոչ աջող է ճանապարհ տեառն. միթէ ի՞մ ճանապարհ իցէ աջող. ո՞չ ապաքէն ձեր ճանապարհքն չեն աջող. (Եզեկ. ՟Ժ՟Ը. 28։)

Տեղի աջող պատերազմի. (Մամիկ.։)

Մի՛ խոտորիցիս յաջ, մի՛ յահեակ ... եւ սակայն զբնութեամբ աջողն գովէ. քանզի զճանապարհս ասէ՝ որք յաջմէ են, գիտէ տէր ... Եւ զիա՞րդ գովէ զաջողն, եւ բաց տանի դարձեալ յաջողէն յայնմանէ. յա՛յտ է, յերեւելոյն աջողէ, եւ յոչն եղելոյ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Եթէ հարեալք ի դիմի՝ օգնականութեամբն աստուծոյ զօրեմք, այն աջող իսկ է, եւ բարի։ Յորժամ այս ամենայն այսպէս լինի, ամենայն իրք արեաց աշխարհիս աջող լինի եւ անսխալ. (Փարպ.։)


Աջողակ

cf. Յաջողակ.

· Calfa

NBHL (3)

ἑπιτυγχάνων, δεξιός, ἑλαφρός. fortunatus, commodus, agilis. որ եւ ԱՋՈՂ, եւ ՅԱՋՈՂԱԿ. Աջողաձեռն. ճարտար. քաջ. քաջայարմար ի գործ. հնարիմաց. արագ եւ հմուտ. բարեբախտ. ճարպիկ, բանուկ, վարպետ, չուստ. իշկիւզար. եէթիկ. չէվիք.

Աջողակ պատմագիր աջողակ զինուորութեանն. Յհ. կթ.։ Ի ձեռն աջողակ աջոյն յիսուսի. (Նար. խչ.։)

Քան զաջողակն առնէ իմն յաջողակագոյն (խոտորելով յաջն). (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Առ

prep.

at;
near;
among;
in comparison of;
with regard to;
relatively to;
during, in, under;
against;
with;
towards;
next to;
by;
for;
on;
in presence of, before;
առ իս է յամենայն ժամ, he is always near me;
արգարացուսջիք զնա առ հօր իւրում, make excuses for him to his father;
աղէտք քո ոչինչ են առ իմովս, your misfortune is nothing in comparison of mine;
գնաց առ դուքսն, he is gone to the duke;
առ Հայս եւ առ Յոյնս, among the Armenians and Greeks;
ոչ է նոյնպէս առ Անգղիացիս, it is not even among the English;
սակաւ ինչ է այդ առ պարտեօքս՝ զոր ունիմ առ քեզ, it is little in comparison of what I owe you;
յարդոյ՝ մեծարու է առ ամենեսին, he is respected by all men;
կայթել or խայտալ առ խնդութեան, to leap for joy;
պարտ է լինել ազնուաբարոյ առ անձն եւ առ այլս, it is right to respect one's self as well as others;
առ բարեկամս ունիմ զնա, I keep him for my friend;
նստել, բազմել առ ումեմն or առ ումեք, to sit down near any one;
առ թագաւորութեամբ, under the reign of Tiridates;
առ ի տեսանել զնա, to see him;
առ արտաքս, on the outside;
առ երի, near, towards;
առ երկրաւ, on the ground;
առ այր, to each person, a piece;
առ չարութեան, for malice, through malice;
առ ահի, երկիւղի, for or through fear;
առ նովին ժամանակաւ, at that time, then.

· Calfa


Առագաստաձեւ

adj.

in the shape of a sail.

· Calfa

NBHL (2)

Առագաստաձեւ զմոմն անօսրէ. (Վեցօր. ՟Ը։)

Հուրն բորբոքեալ առագաստաձեւ շուրջ պատեալ զմարմնով երանելի վկային. (Ճ. ՟Ա.։)


Առագաստեմ, եցի

va.

to veil, to cover with a veil or curtain;
to cloak under a pretence, to mask;
to set sail, to make sail, to sail.

· Calfa

NBHL (16)

Շրջափակմամբ լուսեղէն ամպոյն զմերս առագաստէր ի սրբութիւն սրբոցն ընդ ինքեան ի ներքոյ վարագուրին. (Խոր. վրդվռ.։)

Դարձեալ յինքն զփեսայն առագաստեալ՝ նորոգապէս պայծառանայր. (Յհ. կթ.։)

Զառաքեալսն առագաստես, զաւետարանիչսն հանգուցանես. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Ես աստ կայի առագաստեալ մարմնով իմով, այլ ոգին իմ՝ որ յաստուծոյ տուեալ՝ ընդ քեզ էր. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Անեղծ կուսութեամբն առագաստեալ։ Մարմինն լուսազգեաց առագաստեալ սրբութեամբ. (Խոր. հռիփս.։)

Հուրն խորանաձեւ առագաստէր զմարմնով սրբուհւոյն. (Ճ. ՟Ա.։)

իբր Վարագուրաւ ծածկել. պատրուակել. թաքուցանել. եւ Արգելուլ. խափանել զտեսութիւն. գոցել. եւ աչքը կապել.

Առագաստէր զչարութիւն. (Խոր. ՟Ա. 28։)

Առագաստէ զբանն. (Իգն.։)

Զզօրութիւն իւր յամպն ծածկեալ առագաստեալ պահէր. (Ագաթ.։)

Զառագաստեալ խորամանկ նենգութեամբ զոխութիւն ցուցանէին. (՟Գ. Մակ. ՟Դ. 1։)

Առագաստեաց զաչս նոցա՝ զի մի՛ ծանիցեն զնա. (Իգն.։)

Մառախուղ զաչօք մտացն ներքնոց առագաստեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։)

Մի՛ առագաստեսցէ մառախուղ մեղսասիրին զանկրական լոյս էութեան քո. (Բենիկ.։)

Բանալ զառագաստ նաւու.

Փոյթ ընդ փոյթ առագաստեաց զնաւն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Առադրեմ, եցի

va.

to attribute, to ascribe;
to prefix, to put before;
to set, to apply, to put, to join, to add;
to establish, to appoint, to make.

· Calfa

NBHL (5)

προστίθημι, παρατίθημι, προσποιέω. appono, adjicio, addo, trado. Առընթեր կամ մերձ դնել. յաւելուլ. ի վերայ բերել. եւ Աւանդել գրով, ճառել առաւել քան զոր գտանի ցարդ.

Բազումս եւ յոլովք ոչ գոն կատարեալք. վասն այդորիկ առադրեցաք (զձայնքս՝) զբազումս եւ յոլովս, վասն զի, եւ այլն։ Առադրեսցուք ի սահմանն եւ զնոյն նշանակ. (Սահմ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Ա։)

Բազումս եւ ամենազանս առադրեաց բանս աստուածային գիրն. (Նիւս. կազմ.։)

Իւրոյ ճշմարտութեանն ի հաւատ զկանխաւ դաւանութիւնսն ի հօրէ քրիստոսի՝ առադրէ. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Է։)

Զօշաքաղութիւնն ի բազում իրս առադրի. այսինքն մերձ դնի, սպրդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Առաթուր՞՞՞հարկանել

sv.

cf. Առաթուր՞՞՞կոխել.

· Calfa

NBHL (3)

Կոխեցին զնա առաթուր։ Առ աթուր կոխեալս անհնարին գազանացն։ Զբազումս ի նոցանէ առ աթուր հարեալ. (՟Դ. Թագ. ՟Թ. 33։ ՟Գ. Մակ. ՟Ե. 23։ ՟Զ. 15։)

Առ աթուր կոխան անէին զգէտս քո. (Եզեկ. ՟Լ՟Բ. 2։)

Երիվարք զբազումս առաթուր հարեալ սատակէին։ Որպէս առաթուր հարեալ՝ վարէ (ի բաց). (Ագթ։) (Պիտ.։)


Առած, ից

s.

adage, proverb, saying, aphorism, sentence, apophthegm;
axiom, maxim, general proposition, rule, principle;
oracle.

· Calfa

NBHL (8)

λῆμμα. lemma, sumtum, propositio, apophthegma. Առեալ ի մէջ բան ինչ. որպէս առակ, վճիռ, զրոյց հասարակաց իբրեւ սկիզբն ըստ ինքեան ծանուցեալ, կամ որպէս առակ եղեալ սովորական. եւ ի սուրբ գիրս ՝ Պատգամ տեառն, սպառնալիք. յայտնութիւն. գուշակութիւն. տեսիլ.

Եւ տէր առ ի վերայ դորա զառաս զայս։ Առած նինուէի։ Առած բանի տեառն։ Առած նորա յինքենէ ելցէ։ Դուք էք առածն։ Առած տեառն եղիցի մարդոյ բանն տեառն. վասն այդորիկ ես առից զձեզ առիւ. եւ այլն։

Առած կոչեն զազդումն մարգարէական շնորհացն, զի զոր իչ առնուին ի հոգւոյն, զայն խօսէին. (Գէ. ես.։)

Բացեալ զառածս մարգարէութեանն եսայեայ՝ ընթերցար։ Առածք մարգարէիցն հոգեկիր յղացմամբ՝ իսրայէի ծնողք ասացան։ Ըստ տեսանողին առ իս առած. եւ այլն. (Նար.։)

Լո՛ւր դու զպիտառութիւն առածոց սուրբ հարանցն. (Ասող. ՟Գ. 21։)

Աստուած ի մարմնում, ո՛չ առածոյ գործովք՝ որպէս ի ձեռն մարգարէիցն, այլ բուսակից ինքեան եւ զմիաւորեալն կացուցանելով մարմին. (Բրս. ծն.։)

Բժշկեցան ի մեզ առածք կամակոր թշնամւոյն. (Հին մաշտ. եւ Լաստ. ՟Ի՟Գ։)

Ինձ պարտ է քեզ նայիլ, զի ի քէն եմ առած. (ՃՃ.։)


Առակ, աց

s.

proverb, adage;
figure, enigma;
parable, simile, allegory;
apologue, fable;
spectacle;
—աւ, proverbially;
առ —է, to be exposed to public laughter or contempt;
յ—ս տալ, to expose to public attention or censure;
յ—ս, — նշաւակի լինել, to be exposed to public view, to lay open to public contempt;
ըստ —ին, according to the proverb;
— արկանել, —օք խօսել, to tell a proverb, parable, fables;
to proverb;
to give an enigma or charade to guess or divine;
յ— ածել, to give an example, to quote;
յ— գալ, յ—ս լինել, to become proverbial or a proverb.

· Calfa

NBHL (11)

παραβολή, πρόβλημα. parabola, similitudo, proverbium, adagium. Առած նմանաբանական, կամ այլաբանական. բան ինչ ի մէջ առեալ ի նշանակել զայլ ինչ. խորհրդաւոր նմաութիւն. եւ Պատմութիւն, առեղծուած կամ առասպել յարմարեալ ի խրատ, կամ ի զարթուցանել զլսելիս առ ի քննել զգաղտնութիւն իրաց.

Առակք սողոմոնի։ Բացից առակօք զբերան իմ։ Խօսեա՛ց առակ առ տունն իսրայէլի. արծուին մեծ եւ այլն։ Ո՞չ ապաքէն առակ է այդ՝ որ ասիդ։ Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ։ Խօսէր ընդ նոսա բազումս առակօք, եւ ասէր. ահա ել սերմնացան։ Այլ առակ արկ առ նոսա. եւ այլն։

Քանզի ասի իսկ առակօքն, սկիզբն կէս գոլ ամենայն գրոծոյ. ինձ երեւի յոլովագոյն քան զկէսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Առակ թուի ասացեալքս՝ բազմաց, որք իմաստասիրել ոչ կամին։ Բազմաց կարծին բանքս այս, եթէ առակաց նման են. բայց ո՛չ են այնպէս. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։ ՟Բ. 21։)

Առակ մի կամիմ ասել բանիցս ասացելոց։ Զի՞նչ այն է, որ երեւի յաշխարհի, եթէ առակ մարթ է լինել աստուածութեանն զօրութեան։ Զարմացեալ եմ ճշմարտիւ վասն ճշդութեան առակիդ. (որ եւ ստէպ ասի) Առակ օրինակի. (Կոչ. ՟Ժ՟Ա. 25։)

(Շեշտ եւ բութ) ի մի տեղի եկեալ բաղկացուցանեն զպարոյկն, ըստ առակի ծայրիցն, ի սպիտակէ եւ ի սեւոյ՝ գոշն. (Մագ. քեր.։)

Հնազանդեցայք ի սրտէ, որում աւանդեցայք յառակ (այսինքն ի տիպ) վարդապետութեան. (Հռ. ՟Զ. 17. յն. յոր աւանդեցայք ի տիպ։)

Որպէս յառակն ամենեքեան զարմացմամբ հային. (Լմբ. սղ.։)

Պատշաճեցան բանքս այս ի բանս կարգի առակաց, թէ իբրեւ զսէգն տրդատ եւ այլն. (Ագաթ.։)

Յառակն ամենեքեան զարմացմամբ հային. որպէս փարաւոն առակ եղեւ ամենայն երկրի անօրէնութեամբն իւրով. (Լմբ. սղ.։)

Զկապեալսն մեղօք զմեղաւորսն ... յաշխարհատես հրապարակին ցուցանիցեն առա՛կ եւ ծանակ՝ անտանելի ամօթով. (Մանդ. ՟Ե։ (որպէս եւ թ. ա՛ռ, է ամօթ)։)


Առակաբան

adj.

that speaks in proverbs;
fabulist.

· Calfa

NBHL (1)

Յայտ է, զի առակաբանիւս վարի. (Նար. երգ.։)


Առակաբանեմ, եցի

va.

to proverb, to speak proverbs;
to speak figuratively.

· Calfa


Առակաբանութիւն, ութեան

s.

figurative discourse, parable;
enigma.

· Calfa

NBHL (1)

Է՞ր աղագաւ առակաբանութեամբ խօսէր զայսոսիկ. (Նանայ.։)


Առակագիր

adj.

that writes proverbs or moral fables.

· Calfa

NBHL (1)

παροιμιαστής. auctor proverbiorum. Գրօղն զգիրս առակաց, սողոմոն.


Առակախօս

adj.

cf. Առակաբան.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՌԱԿԱԲԱՆ. Խօսօղ եւ գրօղ զառակս կամ առակօք, որպէս սողոմոն, սիրաք, եւ այլն.


Առակախօսեմ, եցի

va.

cf. Առակաբանեմ.

· Calfa

NBHL (1)

Զոր մեծին մովսեսի զլինելոցն առակախօսեալ։ Զոր եւ պաւղոս ըստ այլաբանութեանն առակախօսեալ ասաց, քանզի հագար ասէ լեառն սինեայ է. (Փարպ.։)


Առակական, ի, աց

adj.

proverbial;
enigmatical.

· Calfa

NBHL (1)

Զսոյն եւ առակական բանն ասէ. զի թէ անկցի թշնամի քո, մի՛ ոտնհար լինիցիս. (Ոսկ. ես.։)


Առականեմ, եցի

va.

to expose to public notice;
to conceal, to hide;
to dissemble, to play the hypocrite.

· Calfa

NBHL (73)

φραγίζω, ἑμφράττω. sepio, obstruo, obturo. Խնուլ զակն այսինքն զծակս՝ զանցս եւ զմուտս տեղեաց եւ իրաց։ ըստ յն. ցանկել.

Ած զնա առ ադամ։ Առ այր քո դարձ քո։ Մտին առ նոյ ի տապան անդր։ Դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր։ Առ զնա անդրէն առ իւր (այսինքն առ ինքն) ի տապան անդր։ Եկին առ նա։ Մատեան առ նա եւ այլն.

Ասէր առ աշակերտսն։ Նայեա՛ց առ իս։ Առ քեզ տէր կարդացի եւ առ աստուած աղաղակեցի. եւ այլն։

Առ յոբ բարի արար տէր իւր, զի առաքինասցի նովաւ. (Եփր. ծն.։)

Կայցէ առ եզր գետոյ։ Առ ափն յորդանանու ձուլեաց։ Առ երեկս։ Առ վաղիւ. եւ այլն։

Իսկ ԱՌ ԱՉՍ. cf. ԱՉՔ։ ԱՌ. նախադրութիւն. Առընթեր ուղղականի կամ անորոշ հայցականի՝ նախդիր կարծեցեալ, որպէս Վասն, յաղագս, ունելով եւ զզօրութիւն բացառականի կամ գործիականի. զոր օրինակ.

այսինքն վասն սիրոյ քո, կամ ի սիրոյ քումմէ. յն. սիրելով զքեզ։

Ոչ համարեցաւ աբրահամ զանձն իւր գլուխ եւ ճոխ (քան զղովտ) առ բարիսն որ պատահեցին նմա. (Եփր. ծն.։)

Ոմանք ոչ առ ատել զառաքինութիւնն փախչին ի նմանէ, այլ առ ամօթոյ պատկառանաց. (Փիլ. լին. Գ. 29։)

Առ չժուժել ծախիցն փախստական եղեւ։ Առ գութ փիղիպեան ազգին փիղիպոս անուանեցին. (Եւս. քր. Ա։)

Առ աստուած, կամ առ մարդ մեղանչել։ Պատերազմեսցի առ անզգամս. (Գ. Մակ. Է. 6։ Իմ. Ե. 21։)

սեռ. խնդրով, է Վասն, յաղագս, տալով եւ զզօրութիւն բացառականի. զոր օրինակ.,

տր. խնդրով. Մերձ. առընթեր. քովը. Առ որում գտանիւր։ Մի՛ ագցին առ քեզ։ Առ նմա ագան։ Կային առ խաչին. Մտեալ է առ սիմոնի ումեմն։ Եղեն առ նմա. առ մեզ են։ Ծածկեալ էր առ աստուծոյ։ Առ դրան. եւ այլն։ Կամ Յանդիման, զառաջեաւ. առջեւը, դիմացը.

Առ նշանակէ յետս ընդդէմ ընթացելոյ (արեգական)։ Առնուլ պաշար առ հերեսիովտացն հակառակութենէ։ Նզովեաց զթզենին առ օրինակէ. (Կոչ. Բ. Դ. ԺԳ։)

Առ չգոյէ զարթուցչի. (Եփր. համաբ.։)

Առ կաղնեաւն մամբրէի. առ կաղնեաւն բարձու. առ տամբ. առ անկեամբ. առ լերամբ. առ նովաւ. առ եզերբ. առ ափամբ. եւ այլն։

Եթէ առցես զկանայս առ դստերօք իմովք. (Ծն. ԼԱ. 50։)

Կամ Ի վերայ. ընդ. զտեղեաւն.

Այսպէս հանապազ զառաւուրն ի ցանկութիւն վարէ, եւ զյոյսն յապա առնէ ի մէնջ. (Սեբեր. Ժ։)

Առ ժամ մի յանձն առնումք պատճառանօք զհրամայեալս։ Առ ժամ մի ջանայր խաբանօք. (Լաստ. ԺԸ։ նախդիր.)

ԱՌ Ի. նախդիր. որ եւ ԱՌ Ի Յ. ԱՌ Յ. Նոյն ընդ առ. ի. յ. կազմելով զնախդիր տրական.

Արագ առ ի լսել, եւ ծանր առ ի խօսել, եւ ծանր առ ի բարկանալ։ Առ ի կեանս եւ յաստուածպաշտութիւն մեզ շնորհեալ. (Յկ. Ա. 19։ Բ. Պետ. Ա. 3։)

Հաւաքեսցէ առ ի նոյն մարմին։ Զառ ի ի քեզ հայհոյութիւն. (Նար. ԽԷ. ԼԳ։)

Հատանօղ զառ ի չարն միաբանելոց։ Զառ ի յաստուածայինն լոյս վերահայեցողութիւն. (Շ. թղթ. եւ Շ. հրեշտ.։)

ԱՌ Ի. Կազմէ եւ զբացառական.

Տեսից առ ի քէն զվրէժխնդրութիւն առ ի նոսա։ Առ ի քէն իմաստութիւնդ։ Զփառս զառ ի միոյն աստուծոյ։ Առ ի յարքայէ։ Քեռ քո՝ թէ առ ի հօրէ իցէ, կամ առ ի մօրէ (այսինքն ի կողմանէ)։ Զպղծեալսն սրբէր առ ի մարմնոյ սրբութենէ (յն. առ մարմնոյ սրբութիւն). եւ այլն։ (Իսկ Ա. Թագ. Բ. 28.)

Ետու տան հօր քո զամենայն զառ ի հրոյն որդւոցն իսրայէլի. իմա՛, զմասն՝ որ ի զոհից։

Առ ի յօրինացն։ Առ յընկերէ։ Առ ի յոյժ բազմութենէն. (Ագաթ.։ Կորիւն.։ Եղիշ.։)

Զառ ի յինքենէ զխաբեալն. (Խոր. հռիփս.։)

Զառ ի մարտին հանդիսէ զփախուստ։ Զառ ի յեկնուստ ընծայեալ զգեղդ կենաց. (Նար.։)

Զառ ի չար գազանէ անտի ցրուեալսդ։ Զառ ի մէնջ ընկալեալ խնդրոյ փոյթ. (Շ. թղթ.։)

Զառ ի մօրէ (այսինքն զի ծնէ) զկաղն բժշկելով. (Յճխ. ԺԶ։)

Արտասուօք խնդրեցին զօգնութիւն զառ ի թշնամեաց. այսինքն յերեսաց թշնամեաց. (Ճ. Բ.։)

Եւս եւ զներգոյական.

Զառ ի յընթացսն զնիրհումն. (Նար. ԽԵ։)

Ծանուցեալ զառ ի ծածուկ նետս թշնամւոյն. (Փարպ.։)

Առ ի զթարախս քերելոյ. (Յոբ. Է. 5։)

Առ ի չգիտելոյ զանցսս նորա։ Առ ի խնդրելոյ զվրէժս ի թշնամեաց. (Իմ. Ե. 12. 18։)

Առ ի խաւարն ի բաց ի մէնջ փարատելոյ. (Եզնիկ.։)

Առ ի յողջացուցանելոյ զմիտս մեր. (Շ. թղթ.։)

Հեղուլ զարիւն վասն աստուածային արեանդ, եւ պատարագել առ ի պատարագելոյդ հօր (այսինքն վասն պատարագեցելոյդ). (Ճ. Ա.։)

Նոյն իմաստ պահի եւ ի վարիլն իբր նախդիր. կամ յառնուլն զուղղական խնդիր փոխանակ սեռականի.

Որք զառ ի քրիստոս զչարչարանս յանձն առեալ համբերեցէք. (Շար.։)

Առ ի զի՞նչ կատարել գործ. (Լմբ. համբ.։)

Հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէն նորա (զմասն). (Ղեւտ. Բ. 9. 16։ Ե. 12։)

Անդ եդին առ ի յիշատակէ զսուրսն քարեղէնս. (Յես. ԻԴ. 31։)

Յամենայն զոհից նոցա, եւ յամենայնէ առ ի յանցանաց նոցա, եւ յամենայնէ առ ի մեղաց նոցա. (Թուոց. ԺԸ. 9։)

Շատ է գիտել մեզ առ ի փրկութենէ մերմէ (յն. առ ի փրկութիւն մեր) զհայր եւ զորդին եւ զհոգին սուրբ. (Կոչ. ԺԴ։)

Առ ի զբարեբախտագոյնսն ի նոցանէն ընդունելով վայելս։ Առ ի յոքնապատիկն վերաբերելով հանդէս։ Առ ի գազանակուր լինելով։ Առ ի հասարակաբար զամենայն սերմանիսն համանգամայն բուսուցանելով. (Պիտ.։)

ԱՌ ԻՄԷ՞. ἴνα τι. ad quid? եւ այլն. Հի՞մ. զմէ՞. առ ի՞նչ. ինչի՞, ինչո՞ւ.

Եթէ ի տանջանաց կասկած չիցէ, ապաշխարութիւն առ ի՞մ իցէ. (Եզնիկ.։)

Առ իմէ՞ իցեն ինձ այն անդրանկութիւնք։ Առ իմէ՞ զգուշացաւ նմա տէր. (Ծն. ԻԵ. 32։ Իմ. Դ. 17։)

Պահել առ օրն հրամայեցին զգուշութեամբ. (Փարպ.։)

Զիւրսն ի մեզ սերմանիս առ օրն համարեսցի. այս ինքն յայնմ աւուր, որ է օր չատաստանի. (ռմկ. օր կուգայ որ, ատենով։) (Նար. ԻԹ։)

Ելցուք ի վերայ նոցա ի կողմանէ ծովուդ զառ ի թափի. (Պտմ. վր.։)

Առից զձեզ առիւ։ Վասն առիցն իւրեանց առաւօտնոց. (երեմ. ԻԳ. 39։ Անգ. Բ. 15։)

Հրաման տայ առիւ զիշխանութիւն պառակտելոցն նուազեցուցանել. (Խոր. Գ. 6։)

(Եղնգանց) ծայրից մատանցն յետուստ կուսէ ընդդիմահար լեալ՝ սերտեն զառս նոցունց. (Նիւս. բն. ԻԷ։)

Սաստիկ պատերազմաւ ի յառ ածին զբերդն. (Ուռհ.) (այսինքն առին, կամ մերձ եղեն յառնուլ։)

Յառ յաւար արշաւեալ գաս. (Եզեկ. ԼԸ. 15։)

Զայլ եւս զառ եւ զկահ եւ զկազմած խաղացուցանել ի բաբելոն։ Յառէ եւ յաւարէ պատերազմին զմեհեանն բեղայ զարդարէր. (Եւս. քր. Ա։)

Միայն պատրաստ գտեալ առնուցուն զառն. (Բրս.։)

Ասպատակելով՝ յառի եւ յաւարի հարկանէին զամենայն քրիստոնեայս. (Արծր. վջ։)

Առին զառն եւ զամենայն աւարն, եւ դարձուցին զամենայն գերութիւնն։ Թափեցին զամենայն առն եւ զգերութիւնն. (Ուռհ.։)

Առ եւ գերի բազում առեալ։ Զառ եւ զգերի, եւ զկապուտ սպանելոցն. (Լաստ. ԺԱ. ԺԷ։)

ԱՌ ԵՒ ԱՊՈՒՐ. Իբր Մազապուր.

Միայն ի ձի ապաստան փախուցեալքն զերծան, եւ պաղանաւորք առ եւ ապուրք լերանց վերայ կորեան. (Մովս. կաղնկտ.։)

Յառ յապուր աւարէ անտի։ Ժողովեցին յառ յապուռ զյափշտակութիւն աղքատաց. (Մծբ. ԺԵ. ԺԹ։)

Առականեցից զճանապարհս նորա. (Ովս. ՟Բ. 6.)

Առականեցից, ընդ ակամբք արարից, եւ զյոյսն սուտ արարից։ (Լմբ. գրէ.)

Եւ զդրունսն ինքնին առականէր. (՟Բ. Մակ. ՟Բ. 5։)

Յորոց վերայ հասեալ անօրինացն, եւ առականեցին զամուրս նորա. (Լաստ. ՟Ժ՟Ա. որ ի ՟Ժ՟Ը. գրի.)

Յորոց վերայ հասեալ թշնամեացն՝ առակեցին զամուրս նորա։


Առականք, անաց

s. pl. ignominy;
private parts, nakedness.

· Calfa

NBHL (5)

Ոչ առականաց միայն պարտ էր, այլեւ տանջանաց ըստ օրինացն։ Ես զմահ եւս յանձին կալայ, որ քան զամենայն մահս առականա՛ց էր. (Ոսկ. մ. ՟Ա. 4։ ՟Բ. 18։)

Տեսանես՞ս զմեղացն զամօթ, տեսանե՞ս զյանցանացն զառականսն։ Տեսին զառականս իւրեանց. (Ոսկ. ես.։)

Յիշեցէք զառականս ամօթագեղ ամուսնացելոյ՝ ոչ ինչ նուազ եւ կուսից։ Յետոյ զգացեալ զառականս՝ կնոջն, զայրանայր ցասմամբ. (Պիտ.։)

Ծածկեա՛ զնախատինս զազրալի առականաց իմոց. (Բենիկ.։)

Մայրենի եւ քուրական առականօք զարարած լուսաւորացն մուծանէ. (Եզնիկ.։)


Առակարկու, աց

adj.

who propounds enigmas;
who talks in proverbs.

· Calfa

NBHL (1)

Իբր զվիժած՝ անգրելի կոչման, ըստ առակարկուին (սողոմոնի). (Նար. ՟Ի։)


Առակաւոր, ի, աց

adj.

cf. Առակական.

· Calfa

NBHL (3)

Առակաւոր բանաստեղծութիւն, կամ զոհք. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

իբր Առակ եւ զրոյց եղեալ. խայտառակ. կամ անկեալ ընդ վատանութեամբ եւ մեղադրանօք.

Յա՛նձն առ ասեն եւ դու լինել վասն մեր առակաւորս նզովս. (Փարպ.։)


Առակեմ, եցի

va.

to allegorize, to make use of parables;
to confront, to compare, to resemble;
to expbse to public censure.

· Calfa

NBHL (13)

παραδειγματίζω, ἁποκαλύπτω. ignominiae expono, gtarduco. Խայտառակել. մերկանալ զամօթալիս. նշաւակել յանդիման առնել ի նշաւակ.

Բանտ զկեանս աշխարհիս առակեաց։ Գիշեր զհրէական անհաւատութիւնն առակէ. (Յհ. իմ. ատ.։)

Առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս։ Ո՞չ ապաքէն զայս ամենայն առակ զնմանէ առակեսցեն։ Որո՞վ առակաւ առակեսցուք զնա. (Եզեկ. ՟Ի՟Դ. 3։ Ամբ. ՟Բ. 6։ Մրկ. ՟Դ. 30։)

Առակեսցես զսիրտ քո ի հանճար. (Առակ. ՟Բ. 2.) իմա՛, յարմարեսցես՝ որպէս յարմարի առակ ինչ ըստ խորհրդածեալ իմաստից.

Առակս ասէ առցես ի սրտի քում, եւ այնու ածցես զնա ի հաւանութիւն արդար լինելոյ։ (Լմբ.)

Կաթն զվարդապետութիւն աստուածային պատգամացն առակէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Վասն նոցա իսկ առակեաց ամենագէտն զլինելոցն իրս. (Ագաթ.։)

Ի սատանայ առակեցին զվիշապն. (Եզնիկ.։)

Առակեաց նա զաշակերտսն իւր ի ղազար, եւ զնոսա ի մեծատունն. (Իգն.։)

Յառն կողէ ասաց զկինն լինել, առակելով՝ կէս մասին արուին գոլ զէգն։ Փիղք զպատիճսն շարժէին, առակելով՝ եթէ ժողովրդեանն ողջոյն տան. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

Յայտնեաց զպոռնկութիւն իւր, եւ առակեաց զամօթ իւր. (Եզեկ. ՟Ի՟Գ. 18։)

Առակեա՛ զդոսա առաջի տեառն յանդիման արեգական. (Թուոց. ՟Ի՟Ե. 4։)

Ոչ կամէր առակել զնա. (Մտթ. ՟Ա. 19։)


Առակումն, ման

s.

simile, allegory, parable;
public censure.

· Calfa

NBHL (2)

Խոնարհեցուցից յառակումն զունկն իմ։ Առակումն ասացի ի մարդ. (Սղ. ՟Խ՟Ը. 5։ ՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 3։)

Պետրոս ցսիմոն (մոգն) ասաց, կատարեա՛ զոր սկսարդ, քանզի մերձեցաւ քո առակումն. (Ճ. ՟Ա.։)


Առակռունք

s.

counterpoise.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր բնաւ, յորժամ իշխանք զմեզ զզուեն ինչ եւ կամ թշնամանեն ինչ, չբարկանամք. զի չիշխեմք յայնմ սաստից, որ հաւասար եւ առաւել եւս կամ առակունս (կամ առ կրունս) մեր քան զսրտմտութիւն բարկութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 3. յն. ո՞չ ապաքէն, զի երկիւղ զուգակշիռ կայ կրիցս, զմեզ ահացուցիչ։)


Առակօրինակի

adj.

mysterious;
— հրաման, վարդապետութիւնք հաւատոյ, eminent, sublime, mysterious dogma.

· Calfa

NBHL (1)

Յոյժ խորին եւ բարձր է առաքեալս այս, եւ բազմօք լի է առակօրինակ հրամանօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Առամսեայք

s.

menses.

· Calfa

NBHL (1)

Որպէս զառամսեայս կանանց՝ ծննդականութիւն մարդկան (կարգեաց). (Ղեւոնդ.։)


Առանձին

adj. adv.

peculiar, singular, special;
insulated;
solitary, lonely, obscure;
specific;
— յատկութիւն, speciality;
particularly, especially, expressly;
singularly, specifically, narrowly;
apart, in reserve, secretly, aside, separately, solitarily.

· Calfa

NBHL (8)

καθ’ ἐαυτόν, -την, καθ’ ἱδίαν, καταμόνας. solus, solum, seorsum, privatim, distincte, singulatim. Զատաբար. ուրոյն. մեկուսի. միայնակ. միայն ընդ միայն. զատ, զատ զատ, մինակուկ, ինքնիրեն.

Յաւէտ աստուծոյ առանձին է այս, զհանդերձեալսն ասել։ Ոչինչ օտար, եւ ոչ առանձին իմ ինչ, այլ առ ի քէն. զի առանձինն իբր յօտարութեան դնէ զյոլովսն. (Ոսկ. ՟Բ. 32. 35։)

Ամենայն այր առանձին գրեթէ ըստ դաւթայ զինքն զինեալ ի նահատակութիւն. (Յհ. կթ.։)

Պարզ. անխառն.

Զամենայն ընտրութիւնս նշանագրոյն, զառանձինն եւ զկրկնաւորն միանգամայն յօրինեալ. (Կորիւն.։)

Որոշեալ. զանազանեալ. որիշ.

Զատանէ իւր հօտ առանձինն, եւ ոչ խառնէր զնոսա ի խաշինս լաբանու։ Արկին (հաց) իւրաքանչիւր առանձինն։ Կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն. ազգ տանն դաւթի առանձինն, եւ կանայք նոցա առանձինն։ Մեք առանձինն էաք։ Իբրեւ եղեւ առանձինն։ Խուսեաց ի տեղի անապատ առանձինն եւ այլն։ Որպէս զգինի ոք առանձինն ըմպիցէ, եւ դարձեալ զջուր առանձինն. եւ այլն։

Թացեալ (զպատառն՝) նշանակէր զգողն մատնիչ. յայս խորհուրդ ոմանք ի քրիստոնէից ոչ մկրտեն զնշխարն ի բաժակն, այլ առանձին առանձին ճաշակեն. (Երզն. մտթ.։)


Առանձնական, ի, աց

adj.

peculiar, singular;
lonely, solitary;
own.

· Calfa

NBHL (9)

Առանձնակ զհիքութեանս կրեմ տարակուսանս. (Պիտ.։)

Աստուծոյ զպաշտօնն եւ զերկրպագութիւննա ռանձնակ մատուցանել, որպէս արարած՝ արարչի. (Սարկ. պատկ.։)

Ո՞վ ոք երբէք ետես ի մարտի զըմբիշն՝ անձամբ զօրացուցեալ զիւրն առանձնա՛կ զզօրութիւն։ Ասա՛ ինձ, առանձնա՞կ մարդն թագաւորէ, եւ առանձնա՞կ ծիրանին. (Աթ. ՟Ը։)

Ես ոչինչ առանձնական խօսեցայ ընդ ձեզ, այլ զամենայն իբրեւ ի հօրէ։ Ամենայն որ ինչ աստուածութեանն էին առանձնականք. (Ոսկ. յհ. ՟Բ. 23. 25։)

Պարտ է իւրաքանչիւր մասին առանձնականաւ զարդարիլ առաքինութեամբ. (Սահմ. ՟Ժ։)

Զառանձնականն զւր ինքեան. (Յհ. իմ. ատ.։)

Որոշեալ, զատուցեալ, անհաղորդական.

Յայտնել զանլուծանելի բնութիւնն եւ զառանձնականն. (Առ որս. ՟Ե։)

Ի քարանձաւս առանձնական ճգամբք միշտ զհաճոյսն աստուծոյ խնդրէին. (Լաստ. ՟Ի՟Բ։)


Առանձնականութիւն, ութեան

s.

peculiarity;
propriety;
solitude.

· Calfa

NBHL (1)

Գովէին զառանձնականութիւնն, որ եղիայի եւ յովհաննու նման գործէ. (Վրք. հց.։)


Առանձնանամ, ացայ

vn.

to retire, to withdrow.

· Calfa

NBHL (4)

χωρίζομαι. separor. Առանձինն լինել. մեկուսանալ. զատանիլ. կամ Որոշիլ՝ որպէս բաժանիլ. մէկդի քաշուիլ, զատուիլ.

Կային առանձնացաւ որդւովք իւրովք յաստուծոյ եւ ի զաւակաց ադամայ. (Միխ. աս.։)

Առանձնացեալ ի բարձրաբերձացն աճեցմանէ։ Առանձնաեալ ի բարւոյն՝ զմինն եւեթ մշտնջենաւորեալ ունի անապակ չարութիւն. (Պիտ.։)

διαφέρω. differo. Որոշիլ. որպէս զատանիլ. տարբերիլ.


Առանձնաշնորհութիւն, ութեան

s.

prerogative, privilege, exemption, immunity.

· Calfa

NBHL (1)

Զամենայն տուրսն, զառանձնաշնորհութիւնսն, զոր մեծն կոստանդիանոս տուեալ էր. (Մարթին.։)


Առանձնաւորիմ, եցայ

vn.

to be appropriate.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ առանձնաւորեցաւ մարդոյս բնութիւն, ո՞ւր է համագոյութիւնն (ընդ մեզ). եթէ ոչ առանձնաւորեցաւ գոյութիւնն, ո՞ւր է բնութիւնս մեր. եւ այլն. (Պրպմ. ՟Խ՟Ա։)


Առանձնաւորութիւն, ութեան

s.

singularity;
propriety.

· Calfa

NBHL (13)

Եւ է առանձնաւորութիւն բնութեանն վերնոյ՝ անչարչարութիւն։ Ընդ միաւորութեան տնօրինականի՝ բնութեանցն առանձնաւորութիւնք ի ձեռն բիւրուց բանից տեսանի մեզ. եւ այլն. (Պրպմ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Ե։)

Սրբավայելուչս առանձնաւորութիւնս իւրաքանչիւրումն երկնայնոցն զարդու. (Դիոն. երկն.։)

Սարկաւագն վարդապետութեամբ քարոզութեանն զիւրն առանձնաւորութիւն աստիճանի եցոյց. (Լմբ. պտրգ.։)

Գոյնն եւ քանիութիւնն, եւ այլքն յայսպիսեաց առանձնաւորութեանցն. (Նիւս. կազմ.։)

Զառանձնաւորութիւնսն որոշեմք, բայց զաստուածութիւն միաւորեմք։ Երիս առանձնաւորութիւնս, աստուածութիւն մի. (Առ որս. ՟Բ. եւ ՟Զ։)

Որոշեալ զառանձնաւորութիւնսն՝ ասէ, որ ետես զիս, ետես զհայր իմ. զի մի՛ ասիցէ ոք, թէ եւ հայր ինքն իսկ է որդի։ Ծանիցես զառանձնաւորութեանցն որոշումն. (Ոսկ. յհ. ՟Բ. 28. 32։)

Որոշմամբ ի զանազան առանձնաւորութիւնս. (Զքր. կթ.։)

Սուրբ երրորդութեանն զերկրպագութիւնն մատուցանէին (եւ ի հնումն), թէեւ առանձնաւորութեանցն անծնօթ հանդիպէին։ Երրեակ ըստ առանձնաւորութեանն, որոշեալ դիմօք, եւ միաւորեալ աստուածութեամբն. (Խոսր. պտրգ.։)

Անջատաբար զառանձնաւորութիւնս պաշտել (այսինքն դաւանել), եւ միաւորապէս երկրպագել էութեանն. (Պիսիդ.։)

Ես եւ հայր իմ մի եմք, ոչ ըստ դիմաց եւ առանձնաւորութեան զմին ասէր գոլ, այլ ըստ բնութեան։ Զերիս դէմսն եւ զերիս առանձնաւորութիւնսն, զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգի։ Հօր ծնօղ գոլ, որդւոյ՝ ծնունդ, իսկ հոգւոյ ելումն. եւ նոյն սա է առանձնաւորութիւն. զի որով իւիք նշանակեսցի դէմն, նոյն եւ առանձնաւորութիւն (այսինքն ծանօթական յատկութիւն) նմին եղիցի. (Յհ. իմ. երեւ.։)

Զիւրաքանչիւրոցն զառանձնաւորութիւն եւ զյատկական կիրսն առաջի դնել՝ զանձնաւորութիւնն հաստատելոյ վասն էէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Միայնութիւն. միակութիւն. եզակութիւն.

ἱδιότης. proprietas. Յատկութիւն. առանձնական բան բնութեան կամ անձին կամ իրաց. զանազանութիւն, կամ բան զանազանիչ. տարբերութիւն.


Առանձնութիւն, ութեան

s.

solitude, retreat.

· Calfa

NBHL (2)

Եւ Առանձնաւորութիւն. յատկութիւն. զանազանութիւն.

Յաղագս համոց առանձնութեանց։ Գոյնն եւ ձեւն, եւ այլքն եւս յառանձնութեանց. (Նիւս. կազմ.։)


Առանց

prep.

without, except, save;
— իմ, without me.

· Calfa

NBHL (4)

Առանց իմ ոչինչ կարէք առնել։ Առանց թագաւորի, առանց իշխանի, կամ պատարագաց, յայտնութեանց։ Առանց երկիւղի, կամ նենգութեան։ Առանց մեղաց, եւ առանց գայթագղութեան։ Այր առանց պաճուճանաց (այսինքն անպաճոյճ)։ Առանց թագաւորի է մարախ. (յն. անթագաւոր)։ Քսակս առանց հնանալոյ (այսինքն անհնանալի)։ Մշակ առանց ամօթոյ։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Առանց ողորմութեան մեռանէր։ Ամենայն ոգիք՝ Առանց կանանց (այսինքն թո՛ղ զկանայս)։ Առանց արանցն կարգեցելոց. կամ առանց ընծայից ձերոց (այսինքն բաց ի) եւ այլն.

Ոչ գոյ առանց ամօթոյ յամօթոյ զերծանիլ. (Կլիմաք.։)

Արար զնա գլուխ խօսուն ի վերայ այնոցիկ՝ որ առանց բանից են (այսինքն անբանից). (Եփր. ծն.։ Չի՛ք սահման առանց քո. այսինքն թափուր ի քէն. Նար. ՟Ի՟Գ։)

Առանց աստուծոյ կամաց ի ծառոյն ճաշակել. այսինքն արտաքոյ. (Եզնիկ.։)


Առանցանեմ, ցի

vn.

to lose ones head, to rave, to talk nonsense;
to surpass, to go to extremes.

· Calfa

NBHL (10)

ἑξίσταμαι, ληρέω, ληραίνω. mente excedo, deliro, nugor, ineptio. Արատաքոյ ելանել անձին կամ քան զչափն անձին, զառանցանել. բանդագուշել. աղճատիլ. ցնորիլ. շաղփաղփել.

ԱՌԱՆՑԱՆԵՄ կամ ԻՄ Քաջիկ անցանել ըստ ժամանակ, ըստ չափ, ըստ տեղի. զանցանել. հնանալ. ծերանալ. զառամիլ. խռուիլ ալեօք. շատ անցնիլ, առնել քալել կամ անցնիլ.

Զանցեալ զառանցեալ ժամանակն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Որ առանց ընդ երկինս երկնից ինքնիշխան զօրութեամբ. (Լմբ. ստիպ.։)

Այր առանցեալ. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)

Զառանցեալն եւ զամուլն արգանդ սառայի. (Նար. ՟Լ՟Ա։)

Քանի՛ցս ստէպ զնոյն ասեմ, եւ թուիմ թէ առանցեալ ինչ իցեմ. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։)

Առանց առանցանելոյ բարբաջելոյ զգաստութեամբ կերակրիմք։ Յորժամ առանցանիցէ եւ բարբաջիցէ եւ խելագարիցէ անձնս։ Յառողջամիտ խորհրդոց առանցեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)

(Արբեցութիւնն առնէ) շատխօս զհանդարտաբանն, առանցեալ՝ զիմաստունն. (Իսիւք.։)

Մարգարէդ առանցեալ է, ո՛չ գիտէ զի՛նչ խօսի. (Ոսկ. ես.։)


Առանցանք

adj.

false, feigned, imaginary, fabulous.

· Calfa

NBHL (1)

Առանցանք (կամ զառանցանք) են այն, եւ առասպելք անզօրք. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Առանցիկ

cf. Առանցանք.

· Calfa

NBHL (2)

Առանցեալ. զառանցական. առասպելայօդ.

Եգիպտացւոց բազում ինչ առանցիկ ճառք պատմին. (Եւս. քր. ՟Ա։)


Առանցք, ցից

s. pl. axis;
pivot;
passage.

· Calfa

NBHL (6)

ἁπόλυπον. relictum spatium Անցք. զանցք. դատարկ եւ գոդեալ միջոց անցից. տեղի թողեալ. խորշ ելից ի մէջ շինուածոց.

ἐξέχον, ἑκεχόμενον, προσέχον. eminentia, prominentiae gradatae, junctura. Ագոյցք. զօդք. եւ որպէս Առանցութիւն. վերելք, ցցուածք.

Ըստ առանցից կողմանց որմոցն առ ի վերին կողմն, որոց ելանիցեն ի վերնայարկսն։ Առանցք ի մէջ կողմանց տանն։ Առանցիւքն եւ խորշիւքն ընդդէմ հիւսիսոյ. (Եզեկ. ՟Խ՟Ա. 7. 9. 11. 12։ ՟Խ՟Բ. 1։)

Խորշք ի մէջ առանցիցն, եւ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն առիւծք եւ եզինք եւ քերոբք. եւ ի վերայ առանցիցն նոյնպէս. (՟Գ. Թագ. ՟Է. 28. 29։)

Զօրէն գաւազանաց իմն առանցիւք, եւ բազմօրինակ ըստ ձեւոյն մանուածովք. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Զյարկն, եւ զամենայն զկահ նորա, եւ զառանցսն, եւ զտախտակս նորա. (Ել. ՟Լ՟Թ. 32։)


Առաջադրեմ, եցի

va.

to set before, to place before, to propose;
to intend, to design.

· Calfa


Առաջադրութիւն, ութեան

s.

proposition, object;
purpose, resolution.

· Calfa

NBHL (3)

Ընկա՛լ առ ի մէնջ զառաջադրութիւնս զայս. (Պտրգ.։)

Եւ է տեսանել յամենեցունցն ընթրիս զէրէոցն բազմութիւն, եւ զնոցուն գլխոց կարգմանց զառաջադրութիւն. (Փարպ.։)

Մանաւանդ զի առաջադրութիւնս ո՛չ եթէ վարդապետութիւն է, այլ օրինադրութիւն. (Լմբ. պտրգ.։)