cf. Դժուարակռիւ.
Գունդ զօրականաց, ժողով դժուարամարտիկ. (Բրս. ՟խ. մկ.։)
Դժուարամարտիկս ընդդէմ դեղոցն պատրաստեն զճաշակս յապականութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)
inexorable, inflexible.
difficult to conquer.
Եւ էր գազանն դժուարայաղթ. (Նոննոս.։)
Գնդից դիւաց դժուարայաղթ պատերազմողաց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)
to be difficult, to have trouble;
to be angry, perplexed.
Թէեւ ընդ առաջինն դժուարանայր՝ զամենայնն տալ աստուծոյ. (Շ. ընդհանր.։)
Ո՛րքան դժուարանայ, եւ արտասուէ ի զատելն. (Լմբ. սղ.։)
Առաքեցի ընդ նմա եւ զեղբայրն, միթէ դժուարացա՞ւ ուրուք (ումեք) ի ձէնջ. (Ոսկ. ՟բ. կոր.։)
cf. Դժուարութիւն.
Առանց դժուարանաց առնէր զբանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 23. իբր ռմկ. խաթրին չդիպչելով։)
slow, tardy;
cold;
heavy
Եթէ ջուր ինչ յաղբերէ հոսիցի, դժուարաշարժ ի սակաւութենէն լինի. (Նիւս. կազմ.։)
asthma;
suffocation.
Դժուարաւ շնչելն. նուազութիւն շնչման.
difficult to keep or preserve.
difficult to explain or narrate.
Վասն որոյ բազում են մեզ բանք, եւ դժուարապատում ի մեկնել. (Եբր. ՟Ե. 11։)
difficult to strike out.
Զի ցուցցէ զիմաստնոյն բարս հաստատուն, դժուարաջինջ. (Փիլ. լին.։)
cf. Դժուարաջինջ.
Զի ցուցցէ զիմաստնոյն բարս հաստատուն, դժուարաջինջ. (Փիլ. լին.։)
difficult to cultivate, rough, hard, uncultivated;
painful.
Երկիր գեղջն ի բազմակոխութենէ անտի դժուարավաստակ իցէ. (Բրսղ. մրկ.։)
Կակղելով իբրեւ զերկիր դժուարավաստակ զխստութիւն մտաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)
that sees, comprehends with difficulty;
obscure.
Աչքս զոր զարթուցեր՝ նայել ի սքանչելիս օրինաց քո, մի՛ լիցի ապուշ, կամ դժուարատես. (Լմբ. սղ.։)
difficulty or trouble of seeing, of understanding;
obscurity.
Դժուարատեսութեամբն ընդ գեր ի վերոյն քան զամենայն սքանչանայցեմք։ Որքան ինչ մեք հասու եղաք՝ փոքր չափով չափեալ զդժուարատեսութիւնն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)
difficult to impede or hinder.
difficult to awake, profound (sleep).
Դժուար առ ի զարթնուլ կամ արթնանալ.
indissoluble, difficult to loose.
δυσαπόσπαστος Դժուարալոյծ. դժուարաքակ. զոր կամ յորմէ դժուար է արձակել, քակել, կորզել, լուծանել.
Բռնաձիգ եւ դժուարարձակ կորզօղ ունելով բնութիւն. (Փիլ. իմաստն.։)
with difficulty, hardly, painfully.
(ի գործիականէ բառիս Դժուար) δυσκόλως, δυσχερῶς difficulter, aegre, morose, moleste, vix Դժուարութեամբ. ո՛չ դիւրաւ. բազում աշխատութեամբ. հազիւ. դուն ուրեք. եւ իբր Դժկամակութեամբ. բռնի. դժար.
Դժուարաւ կարասցէ ասել զվարս սուրբ առաքինութեան նորա. (Եղիշ. ՟Ը։)
that changes with difficulty, immutable.
Իբրու ճաշակեսցեն զօրինադրութիւն, այնուհետեւ դժուարափոխք լինիցին. (Նոննոս.։)
cf. Դժուարափոխ.
Իբրու ճաշակեսցեն զօրինադրութիւն, այնուհետեւ դժուարափոխք լինիցին. (Նոննոս.։)
cf. Դժուարարձակ.
δυσκαθαίρετος qui aegre destrui vel vinci potest, δυσδιάλυτος vix dissolubilis Զոր դժուարին է քակել. որում դժուար է քակտիլ, տապալիլ. եւ Դժուարալոյծ օրինակաւ. անխզելի.
that has trouble in conceiving or understanding;
difficult to understand, ohscure.
Դժուարընկալ լինէր բանն, եւ չախորժելի ամենայն լսողաց։ Յառ բազմութենէ՝ յիշատակացն դժուարընկալք լինիցին (բանքն). (Ոսկ. մ. ՟Ա. 16։ Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Թողու զդիւրընկալսն, եւ առ դժուարընկալսն առաքէ. (Երզն. մտթ.։)
to be angry, enraged, vexed, offended;
to have trouble or difficulty.
δυσχεραίνομαι, χαλεπαίνω, δυσαρεστέω , σφαδάζω, ἅχθομαι moleste vel aegre fero, indignor, gravor եւ այլն. որ եւ ԴԺՈՒԱՐԱՆԱԼ. Դժկամակիլ. զայրանալ. նեղիլ. ծանր համարել. չախորժել. ընդդիմութիւն կրել.
Իսկ յանզգայ իրս է Դժուարութիւն կրել բնութեան. հակառակ գտանիլ.
Ջուր միշտ զառ ի վայրն սիրէ գնալ, իսկ զառ ի վերն դժուարի. (Սարգ. յկ. ՟Թ։)
difficult to understand, ohscure, unintelligible.
Ոչ դժուարիմանալիս եւ դժուարուսանելիս նոցա զիմաստսն առաջի արկանեն. (Ոսկ. ղկ.։)
Զդժուարիմաց բանսն պայծառ եւ յայտնի առաջի ամենեցունց դնէր։ Թարգմանէր զաստուածային գիրս զդժուարիմացս. (Վրք. ոսկ.։)
Եւ այս առանձինն իմն է եբրայեցւոց, եւ դժուարիմաց ի մեր լեզուս. (Կիւրղ. թագ.։)
Այնմիկ՝ որ դժուարիմացն իցէ, բազում անգամ վերստին հասանելով գիտել. (Պղատ. ՟Ժ։)
difficult, hard, impracticable, painful, laborious, fatiguing, grievous, unpleasant, vexatious, thorny, delicate, imposing;
heavy, weighty, onerous, rough, rugged.
Դժուարին է՝ որ զինչսդ ունին, մտանել յարքայութիւն աստուծոյ. (Մրկ. ՟Ժ. 23։)
Ի յոյժ դժուարինս կարծեցեալ է մեզ. (Փարպ.։)
Տեսանէր զոմանս այլակերպ երեսօք՝ դժուարինս եւ ահագնահայեացս. (Ոսկիփոր.։)
vexatious, difficult.
Իբր Անկար ոտիւք. կամ Դժուարուտ, ունօղ զդժուարութիւն ինչ.
difficult to be caught in hunting or fishing.
Դժուարորսալի ճշմարտութեանն բան դիւրաւ կարէ փախչել յայնցանէ՝ որք ոչն զգուշանան. (Բրս. հայեաց.։)
cf. Դժուարորս.
Դժուարորսալի ճշմարտութեանն բան դիւրաւ կարէ փախչել յայնցանէ՝ որք ոչն զգուշանան. (Բրս. հայեաց.։)
rugged, impracticable, rude, rough.
hard, raw, harsh.
Զքարինս դժուարուտելիս, զվնասակարսն. (Վրք. սեղբ.։)
to confound, to convince, to cover with shame.
Դժպարտեցոյց զհաման. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
refractory, discordant, contrary, opponent, disagreeable, vexatious.
Դժպհի եղեւ մեզ (արդարն). (Իմ. ՟Բ. 12։ Ես. ՟Գ. 10։)
Առ պատերազմունսն դժպհիս ունէին զսոսա. (Պղատ. օրին. ՟Գ։)
dissension, resistance;
vexation, regret, displeasure.
Զդժպհութիւն եւ զյայրատութիւն անձնիշխան կամաց։ Վասն պոռնկութեան՝ դժպհութիւք, եւ երդմնահարութիւնք. (Յճխ. ՟Դ. ՟Ը։)
Խոտորնակ դժպհութեանդ քում տաց քեզ եւ զայդ. (Մծբ. ՟Ժ՟Զ։)
perfidious;
traitorous, disloyal;
wicked, malicious.
Առցեն զհաւանութիւնս դժրամիտքն. (Մծբ. ՟Ժ՟Զ։)
cf. Դրժանք.
Եւ ոչ նուազ ի դժրանաց, ի սուտանուն քրիստոնէաց. (Յիսուս որդի.։)
ԴԺՐԱՆՔ նաց. գ. ԴՐԺԱՆՔ որ եւ ԴԺՐԱՆՔ. Դաւ. նենգ. պատրանք. զրկանք. վնաս. վնասակարութիւն. խարդախանք. անիրաւութիւն.
Մի՛ այլոց դրժանք զմեզ վնասեսցեն. (Խոսր.։)
Դժրանօք չարին, կամ աւազակաց. (Լմբ.։ Տօնակ.։ Շ. ՟ա. յհ.։)
to defraud;
to deceive.
Դժրեաց զիշխանն։ Կա՛մ ըմբռնել, կա՛մ դժրել ի մահ. (Յհ. կթ.։)
Որ դժրեն եւ նեղեն զաղքատս. (Վրք. ոսկ. ձ.)
fraud, infidelity, perfidy, non-observance;
snare, contravention;
deceit.
Եթէ դժրութիւնք, եթէ զրպարտութիւք։ Զդժրութիւնս անդրէն դարձոյց. (Ոսկ. անոմ. ՟Դ։)
cf. Դժրողութիւն.
Եթէ դժրութիւնք, եթէ զրպարտութիւք։ Զդժրութիւնս անդրէն դարձոյց. (Ոսկ. անոմ. ՟Դ։)
cheat, infidel, perfidious, disloyal, traitorous.
Զանգործութիւն զչար դժրօղն. (Փիլ. լին.։)
Ճանապարհորդէին զդժրող ճանապարհն. (Վրք. ոսկ.։)
cf. Դժրիչ.
Զանգործութիւն զչար դժրօղն. (Փիլ. լին.։)
Ճանապարհորդէին զդժրող ճանապարհն. (Վրք. ոսկ.։)
dead body, corpse;
carcass.
Ցածոյց զդին նորա ի թաղել զնա. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 30։)
Արկից զդիս ձեր զդիակամբք կռոց ձերոց. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 30։)
Եւ մինչդեռ զդրունսն կանգնեսցէ, զկրցեր որդին դի հանցէ. (Կիւրղ. յես.։)
Դի կենդանի, եւ խօսուն մեռեալ։ Անկեալ դնիմ դի անկենդան։ Քան զմեռելութիւն քառօրեայն դիոյ. (Նար.։)
who lifts or plunders dead bodies;
who steals idols
Որ գողանայ զդի մեռելոյ, եւ զդիս՝ զկուռս.
Նա՛ ումեք ի մարդկանէ չէ՛ օրէն դիագող շրջել. այսինքն ի գողանալ զդի. (Եղիշ. յար.։)
grave-digger.
Որ թաղէ զդիակունս. մեռել թաղօղ.
Աւազակապետ լեալ էր յառաջ, եւ դիաթաղ հեթանոսաց. (Վրք. հց. ՟Ի։)
dead, killed, stretched on the ground;
— կացուցանել, — յերկիր կործանել, to overturn, to throw down dead bodies, to strike stiff to the ground.
Բազում վիրաւորս, կամ մի առ միոջ դիաթաւալ կացուցանէին։ Դիթաւալ կացուցանէր։ Դիթաւալ կացուցից. (՟Ա. Մակ. ՟Գ. 24։ ՟Ե. 34։ ՟Զ. 42։ ՟Բ. Մակ. ՟Ե. 26։ Եզեկ. ՟Զ. 5։)
Յորոց զկէսս դիաթաւալ յերկիր կործանէին. (Փարպ.)
Բազում դիաթաւալք յերկիր անկեալ մեռանէին. (Ճ. ՟Ա.։)
that strips dead bodies.
ԴԻԱԿԱՊՈՒՏ τυμβωρύχος busta eruens, spoliator mortuorum, vespillator որ եւ Դիակողոպուտ, Դիազերծ. Կապտօղ եւ կողոպտօղ զմեռեալս՝ ի բացի եւ ի գերեզմանի.
Զդիակապուտսն զգերեզմանակրկիտս պատժէ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)
that carries, buries the dead.
Կրօղ կամ բարձօղ զդի. մեռելակիր. մանաւանդ նմանութեամբ.
Խառնուած բաղկացեալ յոգւոյ եւ ի մարմնոյ՝ դիակիր է (հոգին՝ մարմնոյ)։ Գինեզինութեամբք եւ խոհակերութեամբք՝ դիակիր եմք մարմնովս (որ ուտէ զկենդանիս). (Փիլ. լին.։)
Հոգի մեռեալ ի մեղաց անտի՝ ի մարմինն եդեալ կայ իբրեւ ի շիրմի, եւ նա դիակիր շիջի զօրէն անասնոց։ Մեղաւորքն իբրեւ դիակիրս շրջին. (Սարգ. յկ. ՟Գ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)
to become a corpse, to die.
Լինել կամ անկանիլ որպէս զդիակն.
Եւ անդ դիակնացեալք շուրջ զքաղաքաւն. (Լմբ.։)
cf. Դիակապուտ.
Դիակապուտ, եւ առաւել Գերեզմանակրկիտ. մեռելը թալլօղ հանուեցընօղ.
heap of corpses.
Սատակումն դիակոյտ բազմութեան. (Յհ. կթ.։)
burial, funeral procession, obsequies.
ԴԻԱՀԱՆՈՒԹԻՒՆ ԴԻԱՀԱՆՔ. κῆδος, ταφή, ἑκφορά funus, sepultura, elatio Հանել տանելն ի տանէ զմեռեալն ի թաղումն. թաղումն. սուգ մեռելոյ.
Օրհնութեամբ յուղարկեն զգնացեալն. յուղարկութիւն կոչեն, եւ ոչ դիահանութիւն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)
Եթէ որ ի դիահանացն գայցէ, պիղծ է, ո՞րչափ եւս առաւել որ ի պատերազմէն. (Ոսկ. տիտ.։)