Definitions containing the research լ : 10000 Results

Բազմապատկութիւն, ութեան

s.

multiplication

NBHL (8)

πολυπλασιασμός multiplicatio Բազմապատիկն գոլ կամ բազմապատիկն առնել որ է եւ օրինակաւ.

Զմիեղէն նորա բազմապատկութիւն. այսինքն զօրութեամբ բազմապատիկն լինել. (Դիոն. ածայ.։)

Կամ Յաւելուած. աճեցուցանելն զգին իրաց, եւ այլն. շատնալը, շատցնելը.

Կամ Առաւելութիւն. առատութիւն. լիութիւն. շատութիւն. πλεονασμός cumulatio, abundantia

Յերիկեանն բազմապատկութենէն (խորտկաց) փոքր ինչ վարելով առից նշխարս. (Առ որս. ՟Դ։)

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. Բազմապատկելն ըստ թուաբանից. πολλαπλασιασμός multiplicatio

Երկուք ծնանին զչորս ի ձեռն բազմապատկութեան, եւ երեքն զինն. իսկ չորք ծնանին յերկուց, եւ ծնանին զութն ըստ երկուց բազմապատկութեանց ... իսկ ինն ծնանի յերից՝ ըստ երից բազմապատկութեանց. եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Դ։)

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. որպէս Բազմապատիւն գոլ, եւ մեծագին. պատուականութիւն. ազնուութիւն. πολυτέλεια sumtuositas, lautitia


Բազմապարգեւ

adj.

that gives or is given abundantly.

NBHL (2)

Եւ Առատապէս պարգեւեալ. առատ.

Զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Լ՟Դ։)


Բազմապարտ

adj.

that owes much;
much obliged.

NBHL (1)

Բազմապարտ յանցաւոր։ Բազումողորմ առ բազմապարտ դարձեալսն. (Վրդն. երգ. եւ Վրդն. ել.։)


Բազմապետութիւն, ութեան

s.

polyarchy.

NBHL (1)

Առաջինն՝ յաղագս միայնապետութեան ... իսկ սակաւապետութիւն եւ բազմապետութիւն՝ ի վնաս քաղաքավարութեան բուսան ի մարդկանէ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բազմապտուղ

adj.

that abounds in fruit, that produces much, fruitful.

NBHL (4)

πολύκαρπος fructuosus, faecundus Որ բերէ պտուղ բազում. բերրի. պտղալից. պտուղը շատ.

Զնորատունկ հոգեւորական այգին ցուցանելով՝ բազմապտուղ զնոյն գործեցեր. (Ոսկ. լս.։)

Ծառ բազմապտուղ տնկեաց, զի այնու ազդք կերակրեսցին. (Սկեւռ. լմբ.։)

Ցորենահատն անկեալ մեռաւ, եւ բազմապտուղ հասկ եղեւ. (Վրդն. յաւետար.։)


Բազմաջան

adj. adv.

painful, fatiguing;
laborious, busy, diligent, careful;
diligently.

NBHL (2)

Ուր լինիցի բազում ջան եւ վաստակ. բազմաշխատ. յոյժ աշխատալի.

Աշխատեա՛ց բազմաջանս. (ա՛յլ ձ. բազում ջանս). (Վրք. հց. ՟Զ։)


Բազմառատ

adj.

superabundant.

NBHL (2)

Բազմառատ շնորհօք իւրովք՝ յերանելի հանգիստն ժողովէ. (Յճխ. ՟Գ։)

Սփռել անանկաց մի՛ խնայեսցուք, զի առցուք ի տեառնէ բազմառատս պարգեւօք զարքայութիւնն երկնից. (Եփր. պհ.։)


Բազմասերեմ, եցի

va.

to multiply, to increase by propagation.

NBHL (5)

Որով մարդկան ազն բազմասեր երկարակեցութեամբ զարգացեալ ծաղկեսցի. (Պիտ.։)

Բազմացուցանել զսերունդ կենդանեաց, կամ տնկոց.

Վասն որոյ փոյթ տարան մեծագոյն երկով տնկել (զորթն), եւ բազմասերել. (Պիտ.։)

Բազմասերութիւն լեալ. (Խոր. ՟Ա. 2. հին տպ.)

Ի սմանէ լցին. եւ այլն։


Բազմաստեղն

adj.

that has many branches, boughs or parts.

NBHL (2)

Ուստի բազմաստեղն եւ յոքնուղէշ ընձիւղեալ բողբոջք. (Սկեւռ. աղ.։)

Ծագեալ եհաս առաւօտն անստուեր լուսոյն՝ բազմաստեղն լուսով. (Խոր. հռիփս.։)


Բազմաստեղք, ղաց

s. pl. ast.

pleiades.

NBHL (2)

ԲԱԶՄԱՍՏԵՂՔ Πλειάς յոքն. Πλειάδες plejades որ եւ ԲՈՅԼՔ կոչին. այսինքն են Համագունդ եօթն աստեղք երեւեալք ի գլուխ կամ ի թիկունս Ցուլ աստեղատանն, որոց վեցք առաւել պայծառափայլք.

Որ արար զբազմաստեղսն։ Խելամո՞ւտ իցես կարգի բազմաստեղաց. (Յոբ. ՟Թ. 9։ ՟Լ՟Ը. 31։)


Բազմաստուած, ից, ոց

adj. s.

polytheist;
բազմաստուածք, idols, cf. Կուռք.

NBHL (7)

Հեթանոսք կուրացեալ էին ի բազմաստուած մոլորութիւնն. (Զքր. կթ.։)

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾ πολύθεος qui multos deos colit որ եւ ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾԵԱՆ, (անձն, մանաւանդ՝ դէն նորա) Որ ընդունի եւ պաշտէ զբազում Աստուածս, կամ զկուռս. եւ որ ինչ սեպհական է այնմ մոլորութեան. հեթանոսական.

Ի հաւատալոյ անտի (ի մի) յԱստուած՝ բազմաստուածոց մոլորութիւնս կարճեմք. (Կոչ. ՟Ը։)

Բազմաստուած կարծիք՝ եւ ընդ ականջս մի՛ հարցի։ Ի Բազմաստուած կարծեացն ոչ կացեալ ի բաց. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Ոչ կարացին փոքր գիտութեամբն հասանել ի մեծ գիտութիւնն՝ վասն բազմաստուած մոլորութեանն. (Իգն.։)

Ի ջնջումն բազմաստուած մոլորութեանն. (Լմբ. հանգ.։)

Յաղագս երկրպագութեան բազմաստուածոցն քոց։ Մահուամբն իւրով զբազմաստուածոց խռովութիւնն խաղաղացոյց։ Բագինք բազմաստուածոցն կործանեցան։ Իմ թագաւորութիւնս ի բազմաստուածոցն տուեալ է ինձ։ Ո՞չ կամիս բազմաստուածոցն զոհել. (ՃՃ.։)


Բազմաստուածեան

s. adj.

cf. Բազմաստուած.

NBHL (1)

Ի բազմաստուածեան մոլորութիւն՝ իբրեւ ի գբի ինչ եւ ի ներքին վիրապի (կապեալք). (Սեբեր. ՟Գ։)


Բազմաստուածութիւն, ութեան

s.

polytheism.

NBHL (7)

πολυθεία, πολυθεότης, δῆμος θεῶν multitudo deorum Բազմութիւն սուտ աստուածոց. մանաւանդ Մոլորութիւն դնելոյ զբազում աստուածս, զորս թուեն ոմանք մինչեւ ցերեսուն հազար. հեթանոսութիւն. դիցապաշտութիւն. կռապաշտութիւն.

Կամ զաստուածեան կարծիս բերել ի վերայ արարածոցս, որ է բազմաստուածութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Զմեզ լուծեալ ի կապանաց բազմաստուածութեանն. (Խոր. հռիփս.։)

Զբազմաստուածութեանն վրդովմունս խաղաղացուցանել. (Մամբր.։)

Բազմաստուածութեամբն մոլորեալք. (Զքր. կթ.։)

Զի՞նչ նմանութիւն է աստուածպաշտութեանս մերոյ առ բազմաստուածութիւնն հեթանոսաց. (Յհ. իմ. պաւլ.։)

Լուսաւորեալ լեզուօքն հրեղինօք՝ հրեղինօք՝ զբազմաստուածութեանցն վանեցին զմոլորութիւն. (Գանձ.։)


Բազմավէպ, վիպի

adj.

that relates many things, polyhistor.

NBHL (4)

Զելլենացւոց զբազմավէպ առասպելաբանութիւնս. (Մագ. ՟Խ՟Դ։)

Այլ առաւել է իբր մականուն Աղէքսանդրի ուրումն հին պատմագրի.

Ի բազմավէպն Աղաքսանդրեայ։ Զայս բազմավէպն Աղեքսանդրի գիրք պատմեն։ Զոր ի նմին իսկ մատենի եհար բազմավէպն։ Բազմավէպն միաբան ըստ Մովսիսի գրոցն յիշէ։ Զայս՝ բազմավէպն։ Աղեքսանդրի բազմավիպի՝ վասն ջրհեղեղին։ Միաբանս բազմավիպին գայ։ Զայս ըստ բազմավիպին. եւ այլն։ (Եւս. քր. ՟Ա։)

Այլքն ի պատմագրեաց, զբիւռոս (այսինքն զբերոսայ) ասեմ, զբազմավիպէն (զաղեքսանդրէ), եւ զաբիւդենեայ. (Խոր. ՟Ա. 3։)


Բազմավիշտ

adj.

tormenting, painful;
gloomy, grievous.

NBHL (2)

Բարեբանել զբազմավիշտ նահատակն։ Զանյարկն, զբազմավիշտն, զմահապարտեալն. (Ոսկ. լս.։)

Ո՛չ արտաքոյ քաղաքին յաղբեւս, այլ ի բազմավիշտ խորխորատին. (Ոսկ. լս.։)


Բազմավտանգ

adj.

very perilous, dangerous.

NBHL (1)

Ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոց. (Նար. ՟Ծ՟Դ։ Ըստ այսմ ասի.)


Բազմատագնապ

adj.

tormenting, gloomy, painful, sad.


Բազմատարած

adj.

far extended, very extensive.

NBHL (3)

Որպէս քաղաք ինչ, զի իցէ բազմատար, ազգի ազգի մտիւք՝ որք ի նոյն դիմեալ գան, ընդունելով. (Նիւս. կազմ.։)

Արարեալ նշանագիրս կարճոտունս եւ բազմատարս. այսինքն որք փակեն յինքեանս զբազում գիրս զորպէս, աշխարհ, այսինքն եւ այլն. եւ նշանագիրք սինէացւոց. (Երզն. քեր.։)

Յոյժ տարածեալ, երկայնեալ. եւ Յաճախ. երկան, շատւոր.


Բազմատեղեակ

cf. Բազմահմուտ.


Բազմատես

cf. Բազմաչեայ.

NBHL (2)

Որ բազմատես քրով բէից անտեսանելի. (Տօնակ.։)

Յայտնելով նմա զգերագունիցն իմացութեանց բազմաբերձ եւ զբազմատես զօրութիւնն. (Դիոն. երկն.։)


Բազմատեսակ

adj.

of many kinds or sorts.

NBHL (6)

πολυειδής diversas species habens, multarum formarum, varius Որ ինչ ունի զբազում տեսակս կամ տեսիլս. բազմադիմի. բազմակերպ. բազմօրինակ. ազգի ազգի. կերպ կերպ.

Բազմաձեւ եւ բազմատեսակ ի նոցունց յասացելոցն (ի սուրբ գրոց՝ անունն Աստուծոյ) ստեղծանի. (Դիոն. ածայ.։)

Այլեւ հալածչին բանք բազմատեսակք լինէին, որ թշնամանէրն, եւ սպառնայր, եւ ողոքէր։ Վասն բազմատեսակ բարեգործութեանն՝ պարգեւ կոչեմք, շնորհ, եւ այլն. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)

Զօրէն ծաղկաւէտ մարգաց եւ բուրաստանաց՝ բազմատեսակ յօրինեալ գեղեցկութեամբ. (Պիտ.։)

Ոչ միատեսակ (եզակի) դնէ զպտուղսն, այլ՝ բազմատեսակ (յոքնակի). ծառն մի է, սակայն պտուղս զանազանս եւ ազգի ծնանի. (Սարգ. յկ. ՟Թ։)

Զանազանաբար եւ բազմատեսակ զանճառելի գեղեցկութեան հետազօտելով զվայելչութիւնն. (Նիւս. երգ.։)


Բազմատիպ

adj.

of many forms, editions or types;
various, different.

NBHL (1)

Բազմադիմի պատուածք ի թելս բանի առ միոյս սրբոյս Յակոբայ պատուասիրութիւն. (Նար. մծբ.։)


Բազմատխուր

adj.

very sad, grieved or melancholy;
very vexatious.

NBHL (1)

Օժանդա՛կ լեր տկարութեան, բազմատխուրս տարտամութեան. (Նար. ՟Ղ՟Ա)


Բազմատոհմ

adj.

of many species or kinds;
populous.

NBHL (3)

Իբր Բազում տոհմականօք լի. բազմազեղ. առատ. πολύχοος, πολύχους late se refundens, copiosus

Հաց ի քաղցեալն անկեալ՝ բազմատոհմ զօգուտն զկինսս տայ. (Բրս. ապաշխ.։)

Ազգի ազգի բազմատոհմ բողբոջք խոտոց։ Այլ եւս բազմատոհմ խոտովք իւրեանց. (Վեցօր. ՟Բ. եւ ՟Է։)


Բազմարդիւն

adj.

very useful, profitable;
very meritorious;
full of merit, well deserved.

NBHL (1)

Զուարթացուցանել զհասկն եկեղեցեաց, եւ բազմարդիւն զհաւատացելոց Քրիստոսի հունձս մատուցանել Ճ. (՟Գ.։)


Բազմարծաթ

adj.

very rich, opulent.

NBHL (1)

Բազմարծաթ եւ յոքնոսկի ի մէջ շատից էր (Աբրահամ). (Փիլ. իմաստն.։)


Բազմարուեստ

adj.

ingenious, full of cunning, of ingenuity, artful;
polytechnic.

NBHL (1)

Ածեալ լինէին բազմութիւն ... բազմարուեստից հանճարեղաց. (Խոր. ՟Ա. 15։)


Բազմացեղ

adj.

of many tribes;
cf. Բազմատեսակ.

NBHL (2)

πολύφυλος, πάμφυλος in multa genera divisus, cujuslibet tribus Ոյր ցեղն ի բազումս է բաժանեալ. անորիշ ըստ ցեղի.

Իսկ դուք յո՞վ էք յարեալք ... ասացելովքդ՝ (այսինքն ըստ առածին՝) բազմացե՛ղք էք. (Աթ. ՟Դ։)


Բազմացուցանեմ, ուցի

va.

to augment, to grow, to enlarge, to increase, to multiply;
to accumulate;
to re-inforce;
to fill, to people, to repeople.

NBHL (5)

πληθύνω multiplico Բազում առնել. բազմաթիւ առնել. աճեցուցանել. յաւելուլ. առատացուցանել. շատցնել.

Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո, կամ զզաւակ քո։ Բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ զանասունն նորա բազմացուցեր եւ այլն։ Ըստ ցեղից ձերոց՝ ըստ բազմաց բազմացուցանիջի՛ք. (Թուոց. ՟Լ՟Գ. 54։)

Երկոքին ազդեն, քանակն եւ որակն. քանակն՝ ի բազմացուցանեմն, եւ որակն՝ իբր զաստեղս. (Փիլ. լին.։)

Որ զայս ամենայն առատացոյց՝ մինչ ոչ էր, ունի նա բազմացուցանել զնոյն. (Իգն.)

Չտային նմա բազմացուցանել զխօսսն. (Ճ. ՟Բ.։)


Բազմաւոր

adj.

multitudinous, numerous;
plural.


Բազմաւորական, ի, աց

cf. Բազմաւոր.

NBHL (4)

πληθυντικός pluralis Յոգնական, նշանակիչ բազմաւորի. հակադրեալն միաւորականի, կամ եզականի. շատւոր.

Ամենայն տուրք, եւ պարգեւք. զբազմութիւն շնորհացն եւ պարգեւացն կամելով յայտ առնել՝ բազմաւորական եդ զբանն։ Զի այս սովորութիւն է գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Սարգ. յկ. ՟Դ։)

Պարունակեալ զբազմաւորական գաւառս աշխարհին. (Կաղանկտ.։)

Մեծն Դաւիթ՝ բազմաւորական զանունս զայս (հովուութեան) ի կիր արկանէ. տէր հովուեսցէ զիս. որ հովուեսդ Իսրայէլի. եւ այլն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)


Բազմաւորութիւն, ութեան

s.

plurality.

NBHL (1)

Բազմաւորն գոլ. բազմութիւն։ (Սկեւռ. լմբ.։)


Բազմափորձ

adj.

very experienced, practised.

NBHL (2)

Եւ Բազում փորձութեանց ներքոյ անկեալ.

Յերկարելովն ի բազմափորձ կենցաղոյս յորոգայթսն. (Լմբ. իմ.։)


Բազմաքանդակ

adj.

that has many fine sculptures;
well engraved;
well worked.

NBHL (1)

γραφικός insculptus, γραφικώτερος optime excavatus Ունօղ զբազում քանդակս ճարտարահիւսս պանծալի յօրինուածով, իբր փորագրութեամբ.


Բազմաքնին

adj.

scrutinizing, very inquisitive.

NBHL (8)

Բազմաքննին եղեալ իմովք ձեռօքս ... Ոչ եւս զիմ տէրդ բազմաքննին առնեմ. (Ճ. ՟Գ.։)

Միայնակեաց խոնարհ ոչ բազմաքնին լինի յանճառս. իսկ ամբարտաւանն բազմաքնին (լինի) յանդգնութիւն։ Մի՛ բազմաքննին լինիր վասն սորա։ Նմանեմ այնոցիկ՝ որք վասն հողմոյ կշռովք բազմաքննին լինիցին. (Կլիմաք.։)

ԲԱԶՄԱՔՆԻՆ. իբր Յոյժ քննեալ. մանր հետազօտեալ.

Աստեղաց դիրքն բազմաքնին եղեն ի հելլենացւոցն. (Լմբ. իմ.։)

Եւ Բազում քննութեանց կարօտ. բազմօք քննելի.

Թողլով զբազմաքննին բան, զդիւրահասն դիցուք առաջի. (Շ. հրեշտ.։)

Կամ Շատ հոգալի, եւ զբաղելի.

Զճաշակելիսս՝ պարզս եւ առանց բզմաքննին իրաց ունել. իմա՛ անաշխատ կամ դիւրին. յն. ἁπραγμάτευτος (Նիւս. կուս.։)


Բազմերախտ

adj.

full of kindness, very obliging.

NBHL (3)

Ապերախտ գտաք բազմերախտ պարգեւողիդ։ Ի պատիւ բազմերախտի հօր մերոյ. (Երզն. աղ. եւ Երզն. լուս.։)

Կամ Բազում երախտեօք եղեալ.

Զբազմերախտ ի Քրիստոսէ պարգեւեալ մեզ աւանդ. (Յհ. իմ. ատ.։)


Բազմերամ

adj.

of several flocks, orders or ranks, numerous.

NBHL (1)

Բազմերամք վեհագունիցն հոյլքն. (Շար.։)


Բազմերան

adj.

very happy, blessed.

NBHL (2)

πολυμάκαρος beatissimus, felicissimus որ եւ ԲԱԶՄԵՐԱՆԵԱՆ. Երանաւէտ. երջանկութեամբ լի.

Բազմերան վեյելչութեամբ մեծարեալ՝ կոչեցաւ մայր Աստուծոյ. (Ճ. ՟Գ.։)


Բազմերանգ

adj.

of several colours, variegated.


Բազմերգութիւն, ութեան

s.

frequent use of songs.

NBHL (1)

Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն (սաղմոսին) լինիցիմ. (Նար. կ.։)


Բազմերջանիկ

cf. Բազմերան.

NBHL (3)

πολύολβος, πανόλβιος felicissimus, perbeatus որ եւ բազմերան. Յոյժ երջանիկ, լի բարեբաղդութեամբ. երանելի.

Բազմերջանիկ կոյս, կամ հայր, հարանց. կամ նախավկայս. (Խոր. հռիփս.։ Ոսկ. լս.։ Յհ. իմ. երեւ.։ Տօնակ.։)

Զիւրոյն լուսաւորութեան պայծառութիւն՝ բազմերջանիկ հեղմամբ յայտնէ. (Դիոն. երկն.։)


Բազմեցուցանեմ, ուցի

va.

to set, to place, to lay down, to put.

NBHL (3)

κατακλίνω reclino, discumbere facio, depono Տալ բազմիլ. նստուցանել. դնել՝ զետեղել պատուով, կամ ի սեղան, եւ այլն.

Ի վերնատունն խորհրդոյ շուրջ զսեղանովն բազմեցոյց զնախածանուցեալսն իւր. (Յհ. իմ. եկեղ.։)

Բազմեցուցես զմեզ ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից. (Շար.։)


Բազմեփեաց

adj.

well cooked;
cooking mixed things.

NBHL (1)

Բազում հանդերձանօք եփեալ. ի բազում իրաց բաղադրեալ, եւ եփեալ.


Բազմըռիշտ

adj.

very avaricious, tenacious

NBHL (1)

Կարի ռիշտ. ճղճիմ. կծծի. ժլատ.


Բազմիմ, եցայ

vp.

to sit down, to sit, to place one's self.

NBHL (3)

ἁνάκειμαι, συνανάκειμαι, ἁναπίπτω , ἁνακλίνομαι, κατακλίνομαι accumbo, recumbo, discumbo Նստել պատուով իմն ի մէջ բազմութեան, կամ ընդ այլս ի սեղան. հանգչել. զետեղիլ. նստիլ.

Եւ բազմեցաւ յուդիթ ի վերայ նորա յակումբն մաշկեայ։ Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ։ Եւ բազմեալ հանգեաւ իբրեւ զառիւծ։ Բազմեսցին ընդ Աբրահամու յաարքայութեան։ Բազմեցայ ուտել եւ ըմպել։ Ոչ բազմեսցուք մինչեւ ի գալ նորա այսր։ Բազմի, ուտէ, ըմպէ։ Երթիջի՛ր բազմեսջի՛ր ի յետին տեղւոջ։ Կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ Բազմեալ էին ընդ Յիսուսի եւ ընդ աշակերտս նորա։ Եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա.եւ այլն։

Անպարագրելի բանն հօր բազմի ի մսուր անբանից։ Որ բազմեալ հանգչի ի հրեղէն աթոռ։ Որոյ աթոռ քերոբէ, ի վերնատունն բազմեցար. (Շար.։)


Բազմիմաստ

adj.

very wise, learned.

NBHL (2)

πολύσοφος valde sapiens Յոյժ իմաստուն. հանճարեղ. լի իմաստիւք՝ ոք կամ իմն. շատ խելացի.

Փառաւոր եւ երեւելի լինէր յաչս անհաւատիցն իւրով բազմիմաստ գիտութեամբ. (Արծր. վէրջ։)


Բազմիշխանութիւն, ութեան

s.

polyarchy.

NBHL (3)

Բազմիշխանութեանն ծառայել.

Բազմիշխանութիւնն լուծանէ եւ ապականէ. (Վրդն. ՟ժ. պտգմ.։)

Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն յողդողդեալք քակտեալք ցրուին (մեղուք). (Փիլ. լիւս.։)


Բազմոյթ

ast.

cf. Սայլ


Բազմոստ

adj.

knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.

NBHL (2)

Ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն. (Մխ. առակ.։)

Նա է հատ բազմոստ (յետ բուսանելոյն). (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բազմոտանի

adj. s.

having many fect;
polypous

NBHL (4)

πολύπους multipes Կենդանի՝ որոյ բազում են ոտք՝ աւելի քան զերկուս կամ զչորս. շատ ոտքով.

Իբրեւ զճճիս զեռունս բազմոտանիս։ Ցոլմունս բազմոտանի վիշապին. (Նար. ՟Է. ՟Ղ՟Բ։)

ԲԱԶՄՈՏԱՆԻ գ. որ եւ յունական ձայնիւ Պողիպոդ. πολύπους, -ποδος polypus Ազգ բազմոտանի լուղակի կամ ժժմակի ծովու. ռմկ. ըխտափօդ եւ որ ինչ նման է նմին.

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)