Definitions containing the research կամ : 10000 results

Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.

NBHL (3)

գրի եւ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ԲԱՐՁԱՒԱՆԴԱԿ, եւ կամ ԲԱՐՁՈՒԱՆԴԱԿ. սեռ. բարձու աւանդակի, կամ բարձուանդակի. (ի բարձր, եւ անդր. լծ. եւ լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ. թ. էռնտէ, էօնտէն ). Բարձր, մանաւանդ առաւել բարձր (վայր) բարձրածայրեալ (տեղի, շինուած) բարձունք. ըստ յն. պէսպէս. μετέωρος , ἅκρα, ὐψυλός, βωμός, ἁνάβασις, κρημνός եւ այլն. այսինքն անդր քան զտեսութիւն. ակառն, կամ բարձր ամուր. բեմ. բագին. ծայր, ծագ, վերելք, գահաւանդ, հողաբլուր, դիտանոց. եւ այլն։

Ի բարձրաւանդակ դաշտի, կամ տեղւոջ. (Խոր. ՟Ա. 9. 10։)

Յընտիր ընտիր մայրից բարձուաւանդակին (կամ կէն). յն. մայրւոյ բարձու ի գագաթանէ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 22։)


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «խաղողի պտղաբեր ոստ» Յոբ. ի. 21. Վեցօր. 95. Նար. «ծառի ճիւղ, ռստ» ՍԳր. «որթի կամ ծառի տակ դրուած խեչակ, նեցուկ, սարփինայ» Պիտ. Վրդն. անթառ. որից բարունակաձև Գնձ. Ոս-ևիփ. բարունակացեալ Խոր. հռիփ. բարու-նակեալ Մագ. անբարունակ Շար.։

ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։

NBHL (1)

Երկայնատարած ուռն որթոյ, եւ ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ, բարեբեր շառաւիղ. յն. բարին. ἁγαθόν


Բաւիղ, աւղի, ղաց

s.

maze, labyrinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Լծ. նառ. մեկնում է «բաւիղ. քիւ տեղի. կամ շինուած պատուածով»-Հին բռ. «բաւիղ, բաւեղ, բաւակ, բաւղակ կամ բողակ. շինուածք ինչ կամ առոյգ (ա-ռուք) մանուածոյք, ստուերական»։ Սը-րանից է, որ ՀՀԲ և սրա անմիջական հե-տևողը ՓԲ, մեկնում են բառս իբրև «քիւ, քարանձաւ, պարսպապատ լեռ»։ Հիւնք. հանում է Բաբելոն բառից։ Պա-տահական նմանութիւն ունի լտ. papilio «վրան», որից ֆրանս. pavillon։

NBHL (1)

Բաւիղ. (քիւ տեղի. կամ շինուած պատուածով. Լծ. նար.։)


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մեծ իշ-խան, կուսակալ» Ագաթ. Փարպ. Խոր. «հիւ-պատոս» Ոսկ. եբր. «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 94). որից փոխանակ բղեշխի «փոխ-հիւպատոս» ՍԳր. կամ բդեշ-խափոխ Անկ. գիրք նոր կտ. էջ 381. բդեշ-խութիւն Խոր. Մագ. գրուած է նաև բդիշխ։

= Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։

NBHL (2)

ԲԴԵՇԽ կոչիւր եւ Տարեւոր իշխանն կամ պետն ծերակուտին հռովմայ. լտ. գօ՛նսուլ. յն. ի՛բադօս

Անուանեսցն ոք բդեշխ (կամ բդիշխ), եւ կացցէ հիպատոս. (Ոսկ. եբր.։) cf. ՀԻՒՊԱՏՈՍ


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։

NBHL (1)

Բառ եբր. պէլիյալ կամ վէլիէսալ. βελίαλ belial Դիմակաց, կռուօղ, ապստամբ. ժանտ. անօրէն. հնացեալ յանզգամութեան, իբր սեփական անուն սադայէլի կամ բանսարուին սատանայի, որ եղեւ առաջին ապստամբեալն յԱստուծոյ.


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։

NBHL (1)

Իսկ որպէս բառ լտ. վիգա՛րիուս vicarius (Լծ. թ. պ. վէզիր, վէքիլ) է Փոխանորդ արքայի, կամ մեծի իշխանի։ Հ.։ (ՃՃ.։) cf. Բիկար։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. եբր. բամա, պաւմա։ ՋԲ դնում է եբր. կամ յն. իսկ ԱԲ յն.։ Վերջին ան-ռամ Վարդանեան ՀԱ 1920, 337. ասո-րերէնից տառադարձուած է համարում։

NBHL (5)

ԲԵՄ որ եւ ԲԵՄԲ. βῆμα (լծ. եւ եբրչ բամա, պամա) tribunal, suggestus Ատեան, կամ բարձր տեղի ատենի. աթոռ դատողական.

Նստաւ դատաւորն կամ թագաւորն ի բարձր բեմի, կամ ի բեմբն՝ դատել զսուրբ վկայս. (ՃՃ. ստէպ։)

ԲԵՄ. Ատեան կամ ամպիոն ատենախօսութեան, կամ քարոզութեան.

Եկեղեցի խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին (կամ բեմբին). (Խոր.։ Յհ. կթ. եւ այլն։)

Բաժանելով միայն առ ի քահանայսն եւ ի պաշտօնեայս բացավիճակեալ տեղի, զոր կոչեմքն բեմ. (Մաքս. եկեղ.։) յն. սրբարան, կամ երիցարան. որ ըստ յունաց անջրպետեալ է յեկեղեցւոյ որմով եւ դրամբք. իսկ ըստ հայոց՝ վարագուրաւ։


Բերդ, ից, աց

s.

fortress, castle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորեստ. [other alphabet] bi-ir-ti կամ [other alphabet] bi-ir-tu «բերդ, ամրոց», յդ. birāte «բերղեր» (տե՛ս Strassmaier Alohabetisch. Verzeichniss der Assyrischen und Akkadisrhen Wörter. էջ 192 և De-litzsch. Asyrisches Handwörterbuch, էջ 185)։ Ասորեստանեան լեզուից փոխառեալ ևն նաև արամ. [hebrew word] birtā, երր. [hebrew word] birā «դղեակ, բերդաքաղաք», թերևս նաև առոր. [syriac word] ︎ mərādā, merdā «դղեակ»։

NBHL (1)

ἅκρα, ἁκρόπολις, πύργος ars (arcis) Շինուած բարձրապարիսպ ի վերնակողմն քաղաքի՝ իբրեւ ամրութիւն. ամրակողմ քաղաքին բրգօք եւ աշտարակօք. կամ ուրոյն շինեալ աւան անառիկ՝ հանդերձ զօրօք եւ զինուք. դղեակ. ամրոց. ակառն.


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։

NBHL (1)

βεελζεβούλ beelzebub ԲԷԵՂԶԵԲՈՒՂ գրի եւ ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ, ԲԵՂԶԵԲՈՒՂ, եւ այլն. Բառ եբր. պէէլզէպուպ. Այն է Ճանճիկ աստուածն ակկարոնի. զի պէէլ՝ է բահաղ, բէլ, կամ Աստուած, տէր. եւ զէպուպ, ճանճ։ Առ հրէայս յետինս վարիւր իբրեւ Սատանայ՝ իշխան դիւաց.


Բժիշկ, ժշկաց

s.

physician, doctor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։

NBHL (1)

Զի՞նչ օգուտ է առ բժիշկն երթալ, յորժամ զվէրս ոչ կամիս մերկանալ. (Մանդ. ՟Ա։)


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։

ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին

NBHL (1)

(յորմէ Պլուզ, կամ Բլուզ. որ է իտ. blu թ. պուլուտի, այսինքն ամպագոյն). Նօսր կապոյտ. կապուտակ. բաց կապուտ.


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա, ո հլ. «մարմնի վրայ արատ կամ նշան, պակասութիւն, ախտ, աղտեղի ռործ» Թուոց ժթ. 2. Կող. գ. 5. Ոսկ. յհ. բ. 25. ա. 19 և Կողոս. «լուսնի կամ արևի վրա-յի սև նշանները» Բրս. մրկ. «մարմնի վրայ բշտիկ» Նար. կթ. էջ 177. «խնդիր, վէճ, վէ-ճի նիւթ» Եւս. պտմ. «կեղտոտ, պիղծ» Կոչ. Փիլ. այլաբ. որից բիծ դնել, բիծս կարկատել կամ ի բիծ տանիլ «մեղադրել, վրան յան-ցանք բարդել, փտնել» Սիր. ժա. 33. Կորիւն. Եփր. ել. Ոսկ. մտթ. և եբր. ամբիծ «մա-քուր» ՍԳր. «թաղման կարգ և այս առթիւ կարդացուած մի սաղմոս» Մաշտ. 543 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Բ. էջ 21). ամբծութիւն ՍԳր. բազմաբիծ Գառն. 20. Ճառընտ. Նար. բծել «մեղադրել, դատա-պարտելու մի բան գտնել» Եփր. համաբ. 242, Բ. գ. կոր. 109, բծկան Բ. պետ. բ. 13. բծկանութիւն Կոչ. 36. բծամիտ Յհ. կաթ. բծաւոր Կլիմաք. Լմբ. խծբիծ Եւս. պտմ. Ե-ւագր. բառիս երկրորդ ձևն է փիծ, որի վրայ տե՛ս առանձին։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։

NBHL (5)

μῶμος, λόβη, σπίλος macula, labes, jactura, vitiligo Նիշ եւ արատ բնական եւ կամ պատահական ի վերայ մարմնոց օտար ի բուն գունոյ նոցին. աղտ, կեղտ. սպի. եւ Պակասութիւն ինչ. լէքէ.

ԲԻԾՍ ԿԱՐԿԱՏԵԼ. ἑπιλαμβάνω, ἑπισήπτω, συντίθημι carpendi vel accusandi ansam arripio Նոյն ընդ վ. որպէս Բիծ կամ արատ դնել՝ յօդել՝ կցկցել. պատճառս խնդրել մեղադրութեան, կամ ստգտանաց, եւ ամբաստանութեան.

Ի բծոյ, կամ ի բծէ խղճին. բծաւ. բծիւք, կամ բծօք. (Լմբ. սղ.։)

Բիծք բոցակիծք. մաթիլն է այն մանրոջիլն. եւ կամ խոց եւ պիսակ, որ է բիծ, այսինքն արատ։

ԲԻԾ ԴՆԵԼ. Արատ կամ պակասութիւն դնել. մեղադիր կամ պարսաւադիր լինել. ստգտանել.


Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ռ հլ.) «մահակ կամ հաստ գաւազան» ՍԳր. Ագաթ. «կռանի կոթ» Ուռհ. 320. որից բրազոհ առնել «չա-րաչար ծեծել» Ճառընտ. բրածեծ «բիրով ծեծ կամ բիրով ծեծ կերած». Ագաթ. Բուզ. Ոսկ. բ. կոր. բրաջարդ «բիրով ջար-դուած» Մարթին. բրաւոր «բիրերով զի-նուած» Ոսկ. յհ. ա. 21։-Բիր նախապէս էր նաև փորելու գործիք և այս իմաստից են բղխում՝ բրել «փորել» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. բրած «փորած տեղը» Յայսմ. Ճառընտ. բը-րածոյ «փորելով շինուած, հիմը ամուր» Յհ. կթ. բրածոյք «հանք» Ոսկիփ. բրիչ «փորելու գործիք» Լաստ. իգն. Սարգ. երկրաբիր «հո-ղը փորող» Ոսկ. Փիլիպ. գետնաբիր «հող փորող» Ագաթ. հողաբիր «բրիչ» Եղիշ. այ-լակ. 239. կրկնութեամբ բրբրել «այս ու այն կողմը փորփրել» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 59։

BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։

NBHL (1)

Արբցէ գան սաստիկ բրօք (կամ բրովք) դալարովք. (Ագաթ.։ եւ Ճ. ՟Բ.։)


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։

NBHL (5)

βήρυλλος, βηρύλλιον beryllus Ակն ինչ պատուական, որոյ լաւն առ հնդիկս՝ է կապուտակ ծովագոյն կամ երկնագոյն, եւ յետ նորա դեղնագոյն՝ խառն ընդ երակս ոսկւոյ, եւ այլն։ վարի եւ ի պէտս դեղոց.

ԲԻՒՐԵՂ, եղի կամ րղի. որ եւ ԲԻՒՐՂԱՅ, ղայք. որպէս ռմկ. պիլլօր, պիւլլուր. որ է Ապակի սառնատեսակ, վանակն, կամ ակն վանի. κρύσταλλος crystallus

Բիւրեղն՝ խաժագոյն է (կամ ծովագոյն) օդանման. եւ լինի սա ի սպառուած լերին՝ որ կոչի Տաւրոս, ի յանցս Եփրատ գետոյ. եւ թէ ընդդէմ արեգականն ունիցի ոք, երեւի մէջն վանակն կամ ակն վանի, այսինքն լուսափայլ իբրեւ հատ ինչ կորեկոյ. (Ոսկիփոր.։ եւ Վրդն. ել.։)

Գունդ բիւրեղ, որ գէզն եւ կամ սպի ունի, ոչ կարէ հեղուլ բորբ շող լուսոյ. (Շիր.։)

Տեսի անդ այր մի՝ պղնձի զրահ եւ սաղաւարտ զգեցեալ ոսկի՝ երկու ակամբք զմրխտիւք, եւ միով բիւրիղիւ զարդարեալ. (Պտմ. վր.։)


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.

ՓՈԽ (borrowing) Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։

NBHL (1)

κολλύρος, κολλυρίς, κολλύριον collyra, frustulum, vel panis, placenta եւ այլն. Գնտակ կակուղ հացի. նկանակ եփեալ ի փռան, կամ ի վերայ մոխրոյ, կամ ի տապակի իւղով. որ եւ ՊԼԱԿԻՆԴԻ, ՓՈԽԻՆԴ.


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։

NBHL (1)

ἅσωτος luxuriosus եւ ἅφρων insanus ԲՂՋԱԽՈՀ որ եւ ԲՈՂՋԱԽՈՀ. Իբր Ապողջախոհ, ոչ ողջախոհ. կամ պղծախոհ. եւ ոչ ողջամիտ. ցանկասէր, եւ ցանկասիրական. եւ Չարախորհ.


Բնակ, աց

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

NBHL (2)

ԲՆԱԿ. գ. Բուն բնակութիւն կամ տեղի. բնակարան. յարկ.

Բնակ տէր, կամ տեարք. (Բուզ. ՟Գ. 2. 20։ ՟Ե. 4։)


Բնիոն, ից

s.

mite, farthing, obole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խիստ փոքր մի դրամ է» Ղուկ. ժբ. 59. Ոսկ. ես. և ա. տիմ. էջ 119 (յգ. սեռ. բնիոնաց), 160. Եւս. պտմ. 428. Եւառռ. 182. Վրդն. աւետ. Սկևռ. աղ. 95. Երզն. մտթ. 243, 396. Սասն. 26. թւում է թէ այս դրամը փայտէ կամ կապարէ էր. հմմտ. Ոսկ. ես. 129 «Եւ դու զիա՞րդ կամի-ցիս, բիւր բնիովն փայտեայ կամ կապա-րեա՞յ գտանել, եթէ մի մարգարիտ պատուա-եան»։

NBHL (1)

Եւ դու զիա՞րդ կամիս, բիւր բնիոն փայտեայ կամ կապարեա՞յ գտանել, եթէ մի մարգարիտ պատուական. (Ոսկ. ես.։)


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

NBHL (4)

πόλος polus Բեւեռ կամ առանցք երկնից.

ὄλος totus, integer, cunctus, universus (լծ. հյ. ոլոր. յն. օլօս. թ. ուլու, քիւլլի) Որ ինչ պարադրէ կամ պարագրի ամենայն սարօք. բովանդակ. համայն. համօրէն. հանուր. ամենայն. համակ. ամբողջ.

Բոլորումն տիրեսցէ թագաւորութեան։ Տիրել բոլորումս (կամ բոլորս) հայոց։ Բոլոր ամենայն նախարարաց. (Խոր.։)

Գունդ մի ոսկի բոլոր։ Սեղանն՝ որ շինեցաւ ի բոլոր (կամ ի բոլորակ) վիմաց. (Եփր. օրին.։)


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბუნაკი բունակի կամ ბუ-ნაგი բունագի «գազանների որջ, բայոց, բոյն» ծագում են հյ. *բունակ «որջ» բառից. որ կորած է (հմմտ. բոյն «որջ» Ես. ժա. 9. Մխ. Երեմ. Ներս. մոկ.). քրդ. [arabic word] pun «բոյն, հաւանոց», [arabic word] pəngal «բունկալ», չեչէն. bien «թռչունի բոյն», թուշ. be' «թռչունի բոյն» (վերջին երկուսը տե՛ս և Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254).-Կե-սարիոյ թուրք և յոյն ժողովուրդը հաւասա-րապէս գործածում է pin «բոյն, հաւանոց», Եւդ. Թրք. գւռ. ❇ PIn «հաւի բոյն»։ [arabic word] pinlek «հաւանոց»։

NBHL (8)

νοσσιά, νεοττία nidus եւս եւ οἱκία, καλιά, σκήνωσις եւ այլն. Բնակարան կամ դադարք թռչնոց. բուն.

Ո՛չ այսր անդր սայթաքել, այլ հաստատուն զոտս ի բոյս հարկանել ... պնդել ի պատերազմի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 17.) իմա՛, տոկալ որպէս ընդաբոյս բերմամբ, կամ ի վերայ յարձակիլ. Յն. ἑμφύεντες կամ ἑμφέρεσθαι

Ի ձմերանի որջիլ, կամ ի բոյն մտանել. (Մխ. երեմ.։)

Բոյն արագլի՝ ապաւէն է նոցա։ Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն։ Եթէ դիպեսցիս բունոյ հաւուց։ Եւ անգղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ։ Որպէս թռչուն որ թռանի ի բունոյ իւրմէ։ Աղուեսուց որջք դոն, եւ թռչնոց երկնից բոյնք, կամ դադարք.եւ այլն։

(Փափկութիւնն) զմարմինն բոյն վնասուց (յն. թոյլ կամ մեղկ) առնէ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Նախ բանջար կոչի բոյսն, ապա դալարի, ապա խոտ. ապա յազգին յորջորջի կոչումն՝ ցորեան կամ գարի։ Արմատ տայ ի վայր, եւ բոյս ի վեր. (Վրդն. ծն.։)

Բանական բուսոյ, կամ բուսոց։ Զզարմ զաւակի մարդկասերմ բուսոյ։ Ի յեսսեանն բուսոյ (այսինքն ի շառաւիղէ). (Նար. ստէպ։)

Բանսարկուն ... մեղաւ՝ ոչ եթէ ի ծննդենէ բուսոյ բարուցն, կամ ի հարկէ. (Կոչ. ՟Բ։)


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhē̄-«խորովել առանձել, տաքացնել» արմատի bhō-ձևից (և կամ ս աճականով). հմմտ. հբգ. bāen, նբգ. bähen «հացը խորովել», հիսլ. baδ «շոգիով բաղանիք», հսաքս. bath, անգսք. beeϑ, հբգ. և նբգ. bad «բաղանիք», նորվ. bara «տաք ջրով մաքրել» (Pokorny 2, 187)։ Այս պարզ արմատը բացի հայկակա-նից ու գերմանականից ուրիշ տեղ պատա-հած չէ. աճած ձևով տե՛ս վերը բոկեղ։-Աճ

NBHL (2)

Զոր օրինակ ձուլեսցի արծաթ ի մէջ բովոց (կամ բովուց), այնպէս ձուլեսջիք ի միջին դորա։ Յորժամ ելանէ նա ի բովէ անտի հրոյն. (Եփր. համաբ.։)

Ի բովսն փորձութեան կացուցանէր։ Նախ զանձինս փորձեցին, եւ ապա եղեն բովք բոլոր աշխարհի։ Արկանել ի բովս խրատու, կամ վարդապետութեան. (Ագաթ.։ Կորիւն.։)


Բոտոտ, ից

s.

mow-worm;
moth, wood-fretter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ թուի հանել փտել բառից։ Հիւնք. փտել բառից։ Կայ արաբ. [arabic word] bahīlā, նուազականը [arabic word] butitia «ծառի որդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 457)։ Բայց ըստ որում հայերէն բառը շատ հին է, ուստի նմանութիւնը պատահական է։ Այսպէս նաև ասորես. baltitu, ասոր. beltiϑā «փայտի որռ»։

ԳՒՌ (dialectal) Ռ. փօդօդ, Վն. պտէօտ «բոտոտ». որից բոտոտիլ, Ռ. Վն. «որդնոտիլ, ճճեկեր դառնալ», բոտ Վն. «ճճեկեր, մէջը որռ մտաճ (ծառ կամ փայտ)».-նո՞յն է նաև Մկ. մըն-դիւտ «ծառի որդ»։

NBHL (1)

Որդն կամ ճճի՝ ծնունդ փտութեան եւ ապականութեան, որ ծնանի ի փորի, կամ ի փայտի. եւս եւ ցեց, եւ ուտիչ.որպէս յն. σκώληξ vermis եւ βρῶμα rodens (ut tinea) որդ, ճճի.


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.

ԳՒՌ (dialectal) Երև. բ'օրփ տալ «կրակ տալ, բոր-բոքել, սիրտը կամ եռանդը արծարծել», բ'օր-փէլ, Ղրբ. պէ՛րփէլ «կրակը արծարծել» (յատկապէս «քղանցքով փչել»), նաև «դըր-դել, գրգռել», Ջղ. բ'որբո՛քել, Խրբ. Կր. բ'օր-բ'օքիլ, Ալշ. բ'օրբ'ընգել, Մշ. բ'օրբ'ըգել, Ոզմ. բ'էօրբըքիլ, Նբ. բ'օրբ'ընքել, Սլմ. պէօրպը-քել «կրակը հրահրել»։ Նոյն բառերն են բոր-բոնք Վն. «բորբոքում», բորբոնք զարնել Վն. «հրահրել», բորբոք ըլլալ Մն. «զայրանալ, սաստիկ բարկանալ»։

NBHL (1)

Գունդ բիւրեղ, որ գէղն կամ սպի ունի, ոչ կարէ հեղուլ բորբ շող լուսոյ. (Շիր.։)


Բորկոնիմ

s.

thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Երր. [hebrew word] barqānīm. անստոյգ բառ, որ ոմանք մեկնում են «փուշ», ուրիշներ «կամնասայլ». Եօթանասնից թարզմանու-թեան մէջ բառը տառադարձոթեամր պա-հուած է յն. βαρϰηνίμ (այլ áá. βαρϰομμειν, βαραϰηνειμ, հայը անշուշտ βορϰονίμ կամ βօρ-ϰονεἰμ) ձևով (E. Sophocles, էջ 299). յու-նարենի՝վրայից էլ տառադարձուած է մերը։

NBHL (2)

βαρκηνείμ, βορκονείμ բառ եբր. պարէգանիմ Տեսակ ինչ սայրասուր փշոյ, կամ տատասկի.

Եւ ես քարշեցից զմարմինս ձեր փշովք անապատի, եւ բորկոնիմաւ (կամ բորկունիմաւ)։ Առ փուշս յանապատէ, եւ զբորկոնիմն, եւ քարշեաց նոքօք զարսն սոկ քովթայ. (Դատ. ՟Ը. 7. 16։)


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

NBHL (3)

ἁμβλύς obtusus, hebes Գուլ. պակասեալ ի սրութենէ կամ ի սայրից. նմանութեամբ՝ Թանձրամիտ. դանդաղ. ծանր, եւ մեղկ. վատ. գուլ. գիւնտ.

ἁμβλύς obtusus Ըստ երկրաչափից՝ ասի անկիւնն այն՝ որ մեծ է կամ լայն եւ բա՛ց քան զուղիղ անկիւնն. կամ որոյ չափ առաւելու քան զ90 աստիճանս.

Մեղկ ճառաբանութիւնն (այսինքն արտասանութիւնն) ասի բութ։ (Երզն. քեր.) որ հայի եւ ի յաջորդ նշ։ (Իսկ հոլովքդ՝ բութի, կամ բութին, ի բութանէ, բութամբ, են ի բառէս Բոյթ, կամ Բոյթն. Տե՛ս ի վեր անդր)։


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Չինաստանի մի տեսակ հա-մեմեղէն կամ խնկեղէն» Խոր. աշխ. 61ճ. ուրիշ տեղ չէ գործածուած։

NBHL (1)

Ազգ համեմից կամ խնկենեաց. պահար, կամ պուհուր.


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. «կաթնկեր գառնուկ կամ ուլիկ, Ծն. լա. 7, 41. Եզեկ. խղ. 13. Եփր. Ել. Երզն. քեր.։

NBHL (1)

ἁμνός (լծ. ամիկ. ռմկ. ամնիկ) agnus Գառն կամ ուլ դիեցիկ, ցորչափ բուծանի ի մօրէն կաթամբ.


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։

= Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։

NBHL (2)

ԲՈՒԾՆ կամ ԲՈՒԾԻՆ կամ ԲՈՒԾՈՒՆ. θρυάλλις ellychnium Պատրոյգ բուծիչ ճրագի, կամ լապտերի.

Ըստ օրինակի պատրուկ ճրագի, կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ. (Վեցօր. ՟Գ։)


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

NBHL (1)

Ի ձեռն թոքոյն զըմպելին առ երիկամունսն ի բուշտն մղեալ. (Պղատ. տիմ.։)


Բուռ, բռոյ, ով

s.

lime;
plaster;
varnish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ծեփելու կիր կամ գաճ» Օր. իէ. 2. 4. Ոսկ. ես. 422. «նօթ, սլիկոն կոչուած կարմիր ներկը» Իմ. ժգ. 14. «ապիկի, ջնա-րակ, սըռ» Վրք. հց. որից բռել «կրով կամ գաճով ծեփել» ՍԳր. բռեայ «բուռով ծեփած» Երզն. մտթ. 456. բոքար «փոքր քար՝ ձեռքը առնելու չափ» Վրդն. առ. 89. բռածեփ «բու-ռով ծեփած» Ոսկ. ղկ. գրուած է փոր, ի հլ. Սարգ. ա. պետր. դ (էջ 246բ)։


Բուստ

s.

coral.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bussad (որ և [arabic word] vissad) «բուստ». պարսկերէնից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] busuδ «բուստ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 721)։-Հիւբշ. 263։

NBHL (1)

ԲՈՒՍՏ կամ ՊԻՍՏ. բուսդէր, պիսդ, պուսսէդ, վիւսսէդ κοράλιον corallium. Գոհար ծովային՝ իբր բոյս քարացեալ. (Բժշկարան.։)


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ լծ. ուտ, խոտ, բուծ կամ բոյծ։ Տէրվ. Նախալ. 97 սանս. bhuǰ, լատ. fungor և հյ. բուծանել բառերի հևտ հնխ. bhug արմատից։ Muller, Arm. VI յն. φυτόν «տունկ» բառի հետ։ Հիւնք. բուծանել բայից։

«լիրբ կամ աներկիւղ». ունի միայն Բր. երեմ. էջ 58։

NBHL (3)

(յորմէ Խոտաբուտ, Բտել, եւ այլն. լծ. ընդ ուտ, խոտ, բուծ կամ բոյծ.) ἕδεσμα, χόρτασμα esca, pabulum Ճարակ. ուտելիք կենդանեաց. կեր. կերակուր.

Բուտ եւ բիր եւ բեռն իշոյ. (Սիր. Լ. կամ ԼԳ. 25։)

Կամ քորեպիսկոպոսն, կամ պերէտուտն. եւ պերետուտ է, որ այժմ է բուտ. (Մխ. դտ.) (Իսկ Բուտամբք, տե՛ս ի բառն ԲՈՅՏՆ)։


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։

Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] γaff «չորացած առւոյտի տերև», [arabic word] γāf «շատ համեղ պըտ-ղով մի տեսակ ծառ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 821)։

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

NBHL (2)

ռմկ. գաբին տակն։ ῤέον βαρβαρικόν rhabarbarbaricum Արմատն գաբծլի կամ խաւարծլի, դեղ մաքրողական. որ եւ ԽԱՇՆԴԵՂ. ռէվէնտ։ (Գաղիան.։ Բժշկարան.) ու եւ ասի.

ԳԱԲ 2 ասի ռմկ. եւ Բերան գազանի, կամ գազանամիտ մարդոյ. իբրու յափշտակիչ։


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

NBHL (3)

. ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)

ԳԱԶ որ եւ այլազգերէն՝ կէզ, խէս, խազ. որպէս Անուն փշոյ, գուցէ նոյն ընդ Ոքոզ, Ակքան. ըստ ոմանց եւ Կնիւն, կամ խոտ չոր.

ԳԱԶ կամ ԿԱԶ կոչի եւ Մոշի ծառն.


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «վայրենի և գիշատիչ ա-նասուն, 2. փիղ, Յ. օձ, վիշապ» ՍԳր. Եւս. քր., «գոռոզ, գազանաբարոյ մարդ» Սարկ. քհ., «բարկ կամ թունդ (աղջուր, քացախ)» Վստկ. 186, 188, որից՝ գազանաբար Բ. մակ, 4. 35, ժբ. 15. Ես. ե. 29, Մծբ.. գաօանա-բարոյ Եզն., գազանաբեկ ՍԳր., գազանագէշ, Գ. մակ. զ. 24, գազանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 3. 12, գազանակեաց Բ. մակ. ե. 27, գազա-նակերպ Ոսկ. մ. բ. 24, գազանակուր Մն. խդ. 28, գազանամարտ Ա. կոր. ժե. 32, Ոսկ. եբր., գազանամիտ Ագաթ. Ոսկ. ես., գազա-նանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 14, Եփր. թգ., գա-կանիլ Ոսկ. մ. ա. 13, Եփես. բ., գազանել Ոսկ. մ. ա. 16, չարագազան Ոսկ. տիտ. և ես., կիսագազան Եպիփ. բարոյ., խառնագազան Փիլ., չգազան Կիւրղ. ղևտ., գազանազուսպ (նոր բառ) ևն։

պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։

NBHL (2)

Որ ոչ ումեք տուեալ յըստ աշխարհիս զօրաւարաց, կամ գազանաց ինքնակալաց. (Սարկ. քհ.։)

ԳԱԶԱՆ ԱՌՆԵԼ կամ ԼԻՆԵԼ. իբր ռմկ. ազղըն ընել կամ ըլլալ։ Վստկ. մղգ. յա։ cf. ԳԱԶԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ԳԱԶԱՆԱՆԱԼ։


Դիկատոր

s.

dictator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ նաև դեկատոր), ի-ա հլ. այս բառը չորս անգամ ունի Եւս. քր. Ա. էջ 395-6, Բ, էջ 204, 206, որ և մեկնում է «դի-կատորք, որ են ճարտարախօսք». սրանից առնելով և միևնոյն մեկնութեամբ Սամ անեղ. 40, ուղիղ ձևն է դիկտատոր «հռռմմա-յեցոց մէջ ժամանակաւոր իշխանապետ», ինչպէս ունի Մխ. այրիվ. էջ 51 (մէկ անգամ). «Ռամկապետքն, դիկտատորքն, հիւպատքն մենչև ի Գայիոս Յուլիոս»։

NBHL (1)

ԴԻԿԱՏՈՐ կամ ԴԵԿԱՏՈՐ. լաւ եւս՝ ԴԻԿՏԱՏՈՐ. Բառ լտ. տիգդա՛դօռ. dictator δικτάτωρ Հրամանատար. իշխանապետ առժամանակեայ, թելադրօղ եւ կարգաւորիչ ժողովրդեան հռովմայեցւոց.


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ2 «մետաքսեայ մի տեսակ ոսկեթել գործուածք և նրանով շինուած հա-գուստ» Ես. գ. 21, 24. Եզեկ. իէ. 7. Կղնկտ. Ա. 321. Ղևոնդ 62. Ասող. 129, «դիպակից շի-նուած» Յայսմ., որից՝ դիպակագործ Ոսկ. ես., ղիպակազգեստ Վրք. հց., դիպակակի-տուած Նար.-Բառ. երեմ. 78 դիպակ մեկ-նում է «ծայր», որ ճիշտ այնպէս է՝ ինչպէս ճոթ, որ մեր արևմտեան բարբառներում նշա-նակում է «ծայր», իսկ արևելեան բարբառ-ներում «կերպասեղէն կամ այլ գործուածք»։

= Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։

NBHL (1)

Նստաւ ի տախտի ի վերայ դիպակ անկողնի (կամ դիպական ընկողնի). (անդ. հոկտ. ՟Ի՟Ը։)


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։

NBHL (2)

παστοφόριον atrium, οἷκος domus Դահլիճ. սրահ մեծ յարքունիս, սենեակ կամ հրապարակ. տիվան, իբր ատեան, եւ էյվան, գաւիթ.

Էջ ի տուն թագաւորին՝ ի դիւան դպրապետին. յն. տուն, կամ բնակարան. (Երեմ. ՟Լ՟Զ. 12։)


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

NBHL (1)

Միթէ կամա՞ւ ինչ եւ առ դիւրո՞ջն եկն։ Այնպէս ի դիւրոջ է, զի, եւ այլն։ Սա ի դիւրոջ, եւ մեք ի վիշտս. (Ոսկ. ես.։)


Դկուղ

s.

kidney-bean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։

NBHL (1)

Ոսպն կամ ոլոռն, որիզն եւ դկուղն, եւ սիսեռն. (Ագաթ. (ա՛յլ ձ. դկուշն)։)


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։

NBHL (1)

Որոտմունք եւ դոփիւնք եւ դղուրդ (կամ դղորդ) մեծ. (Մարթին.։)


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «դողալը, սարսուռ» (վախից կամ ցրտից) Ոսկ. եփես. և բ. կոր., «մի տեսաև երաժշտական խազ (ლ)» Ոսկիփ., որից՝ դո-ղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 24. Ագաթ. Եփր. ել., դո-ղացուցանել Փարպ., դողացուցիչ Վեցօր., դողումն ՍԳր. Եփր. յես. Եզն., զդողման հար-կանիլ Ագաթ. կամ զդողմանի հարկանիլ «դո-ղալ, սարսափիլ» Լմբ. իմ., զդողմնի հարկա-նիլ Վրք. հց., զդողնի հարկանիլ Վրք. սեղբ., զդողանի հարկանիլ Ա. մակ. Բ. 24, մարմնա-ղող Տօնակ., ղողղողալ (նոր բառ). տե՛ս նաև դողդոջ և դոնդող։

ՆՀԲ (երկիւղ բառի տակ) լծ. յն. δειλία «վախկոտութիւն»։ Canini, Eb. étym. 179 յն. ταρταρίζω «ցրտից դողալ»։ Տէրվ. Նախալ. 84. սանս. tras, զնդ. darəs, հպրս. tars, պրս. tarsidan, լիթ. trišu, լատ. terrare, յն. τρεῖν ձևերի հետ հնխ. tars, tras «դողալ» արմա-տից։ Եազրճեան, Արևելք, 1884 թ. հոկտ. 17'tval արմատից։ Meillet, MSL, Տարեց. Պապիկեան, 1905, 125 և Արե-ւել. մամ. 1907, 934-5 թրք. titre-mek «դողալ, սարսոալ» բառի հետ։ Pokorny, 1, 865 կցում է նորվ. և շվէդ. գւռ. dilla «շարժել, ճօճել, թևերը շար-ժելով քայլել», նորվ. գւռ. dalla, dullā «մանր քայլերով գնալ», հոլլ. dallen «կամաց կամաց քայլել», անգլ. dally «ժամանաև վատնել, ձգձգել, յապաղիլ զուարճանալ», նորվ. dilte, dalte «ցատ-կըտելով գնալ» բառերին և բոլորի նա-խաձևը դնում է հնխ. dhel-«դողալ, մանր քայլերով քայլել»?

NBHL (2)

Զդողի հարկանի կամ հարեալ անձն, ձեռն, ծով, եւ այլն. (Մանդ. ՟Զ։ Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Ա. 16։ Անան. նին.։)

Ի դողի կացուցանէ, կամ կացուցեր. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Զամբիւղ, բղոց

cf. Զամբիղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)

NBHL (1)

ԶԱՄԲԻՒՂ կամ ԶԱՄԲԻՂ գրի եւ ԶԱՄԲԵՂ, ԶԱՄԲԻԼ. ռմկ. զէմպիլ, զէնպիյլ, զէնպիյր. ասի ի մեզ եւ յն. բառիւ Սփրիդ, այսինքն ըսփրիդ. σπυρίς, -ιδος sporta σπιρίδιον sportula, sportella, fiscella, corbis, corbula Կողով եւ սակառի հիւսեալ յուռոց կամ ի պրտուոյ, մանաւանդ ի տերեւոյ արմաւենեաց։ (Մտթ. ՟Ժ՟Ե. 37։ ՟Ժ՟Զ. 10։ Մրկ. ՟Ը. 8. 20։ Վրք. հց. ՟Բ. ՟Է. ՟Ժ։)


Զանակ

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտոր, մաս, հատ» Բուղ. 102. Ճա-ռընտ. Վրք. բրս. ամէն տեղ էլ գործածուած է ոսկու կամ արծաթի կտորի համար։

NBHL (1)

Մի՛ գտցի նորա արծաթ եւ ոսկի ... մի՛ գտցի ոսկւոյ կամ արծաթոյ զանակ առ ումեք. (Բուզ. ՟Գ. 9։ Ճ. վրք. բրս.։)


Զանկապան, աց

s.

stocking, hose.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկա-պան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

= Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,

NBHL (1)

ԶԱՆԿԱՊԱՆ կամ ԶԱՆԳԱՊԱՆ. περικνημίς tibilae, ocrea որպէս ծնկապան. այսինքն Պահպանակ ծնգաց եւ սրունից. սռնապան. գուրպայ. ճիվերը ծածկօղ մենծ գուլպայ.


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։

Որովհետև բառը հայցական հոլով է, ուստի ՆՀԲ դնում է զառքաշ կամ առ-քաշ. իբր թէ առ նախդիրով կազմուած՝ քաշել բայից. յիշում է նաև պրս. zer «ոսկի»։ Բայց հանդերձ գոյականը ա-ռաջ դրուելուց յայտնի է որ զ նախդիր չէ. բացի սրանից, պրս. և վրաց. ձևերը կասկած չեն թողնում, որ բառի բուն ձևն է զառքաշ, որի մօտ դրուած «առ ստորոտովք, ի վերջաւորս» բառերն էլ այնպես լաւ յարմարում են յիշեալ «ա-սեղնագործ» իմաստին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 658։

NBHL (1)

ԶԱՌՔԱՇ կամ ԱՌՔԱՇ. Առքարշեալ ցգետին, կամ ոսկեթել (ի զէր ) հանդերձ.


Գարգմանակ, աց

s.

crest, tuft, plume.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խոյրի կամ սաղաւարտի վրայ զարդ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 38. (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 106 նսխալ է «զարդ» նշանակութիւնը. բառս նշա-նակում է «մի տեսակ գլխանոց կամ սաղա-ւարտ՝ վրան արծիւով»)։

NBHL (1)

Զարդ սաղաւարտի կամ խուրի. (գուցէ իբր յն. զօրղօլօֆա. լտ. գրիսդա. թ. սօրղուճ, չէլէնկ, խըռվէշանէ, խօչիէ)


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ԳԴ համեմատում է պրս. [arabic word] γirš «գարշիլ, զզուիլ, զանիլ» բառի հետ։ ՆՀԲ «յետս քարշիլ իբրև ի գիշոլ կամ խորշիլ»։ Justi, Dict. kurde, էջ 310 և 331 քրդ. [arabic word] qyriš «աղտեղութիւն աղբ», [arabic word] keriz «ստահակ», kurēž klrin «աղտոտել» և [arabic word] kurēži «աղ-տեղութիւն» ձևերի հետ համեմատում է պրս. [arabic word] ❇ [arabic word] «աղտե-ղութիւն?», ավար. qeriš, կիւրին. qu-rùš և հյ. գարշ։ Տէրվ. Altarm. 78 հյ. բռստել, քստմնել, զագաշիլ, զարգաշ-եալ, գարշ ձևերի հետ նոյն է դնում սանս. harš «շշմիլ, սոսկալ, մազերը տնկուիլ, ուրախանալ ևն», լտ. horreo (կամ յն. ἀἰσχρός «գար-շելի» բառերի հետ՝ գ յաւելուածով։ Meil-let, MSL, 8, 280 և 9, 151 լտ. horreō horridus, horror, սանս. hršyati, լիթ. garssus ձևերի հետ։ Հիւբշ. 432 չի ընդու-նում այս մեկնութիւնը՝ թէ՛ ձայնաբա-նական և թէ՛ նշանակութեանց տարդե-րութեանց պատճառաւ։ -Հիւնք. խոր-շիլ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 127

սանս. hfsyati «սարսափում է» (ըստ Տէրվ. և Meillet)։-*այց Meillet, Dial indoeur. 85 հրաժարում է իր մեկնու-թիւնից, իբր. անստոյգ։ Karst, Յու-չարձան, 404 սումեր. gargig, gagig «չարութիւն, ցաւ» բառի հետ դնում ե Գագիկ (անունը) կամ զարշ։ Մառ, ЗВO, 18, էջ 168 վրաց. գերշի, հյ. գեշ, միտ-րաշում՝ [hebrew word] grīsīn, արաբ. ❇ jāriš բառերի հետ. ՀԱ, 1921, 81 բասկ. baizto «ռէշ, վատ» բառի հետ, իսկ Hовый Bocток, 1924, л 5, էջ 324 յն. γάρις, լտ. gratia «շնորհ» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Բայական ձևով ունինք Հճ. գարշել (բայց սա ծագում է *գառշել ձևից, ըստ ո-ռում, հյ. ր>Հճ. յ, իսկ ռ>Հճ. ր), Ոզմ. գ'νmրշել. -ածական գարշելի ձևն ունին (գրականից փոխառեալ) Ննխ. (քաղաքը) գարշէլի, Ախց. Խրբ. Կր. Մշ. գ'արշէլի, Ալշ, Ննխ. (գիւղերը), Սեբ. գ'առշէլի, Սչ. քարշէլի, Մկ. կ'mրշելը՛.-իսկ Վն. բայի ձևը իբրև ա-ծական կամ մակբայ է գործածւում. օր. «Փողնի շներ գարշել գարշել կոռնային»։

NBHL (2)

ԳԱՐՇՔ, շից. գ. μίασμα Inquinamentum Գարշելի իրք կամ անձինք. գարշութիւն. պղծութիւն. քէրահէթ.

Գարշ ախտ, կամ մեղք։ Գարշս ասէին բանս. (Վրք. հց.։)


Գաւառ, աց

s.

province, region, country;
sky, climate;
native land.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ե-ա հլ. «նահանգ կամ նահանգի մի բաժինը» ՍԳր. Կոչ. Փարպ. Եղիշ., որից գաւառակ Բուզ., գաւառական Յես. թ. 22, Եւս. քր., գաւառակողմն Բուզ., գաւառակոյտ Ա. մակ. դ. 1, գաւառապետ ՍԳր., գաւառա-պետութիւն Եւս. պտմ., բարձրագաւառ Եփր. պհ., բնագաւառ Խոր., չարագաւառեայ Առ որս., վերնագաւառ Ա. մկ. գ. 37, զ. 1. Բուզ.։ Նոր բառեր են՝ ծայրագաւառ, գաւառաբար-բառ, գաւառաբանութիւն ևն։

= Կովկասեան կամ խալդեան ընտանիքից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ვვარი գվարի «տեսակ, ցեղ, սեռ, ընտանիք», ვვა-რიანი գվարիանի «ազնիւ ընտանիքից, ըն-տիր, ցեղընտիր», ვვარობა գվարոբա «սեռ. բնակիլ, ապրիլ», ვვარტომობა գվարտոմոբա «ծագում». թուշ. ვორ գոր «ընտանիք, ցեղ»։ Այս բոլորը ունենալով աւելի ընդհանուր և նախնական նշանակութիւն, չեն կարող հայե-րէնից փոխառեալ լինել։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. gaväri «տեռ վայր» ըստ Kαρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 168։-Բայց այս բառը սովորական ձև չէ, այլ գրեթէ իբրև յատուկ անուն է գործածւում, ինչպէս Մուշի կամ Նոր-Բայազետի Գավառը.

NBHL (3)

(լծ. յն. խօռա) χώρα, περίχωρος, -ον, πατριά Regio, provincia, patria Նահանգ. աշխարհ առանձինն. երեւելի մասն ինչ երկրի կամ տէրութեան, ուր են քաղաքք եւ գիւղք. կողմն աշխարհի, մանաւանդ հայրենի երկիր. վիլայէթ, մէմլէքէթ, էյալէթ, նահիյէ, սանճագ, դարաֆ, վաթան.

Որպէս Թեմ կամ իշխանութիւն եպիսկոպոսի. παροικία Paroecia (ուստի իտալ. parocchia ժողովրդապետութիւն)

Այրարատեան կամ այրարատ կամ այրարատու գաւառ. (Փարպ.։)


Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի, ի-ա հլ? «տան, ապարանքի կամ տաճարի բակ կամ նախասենեակ» ՍԳր. «ոչխարի փարախ» Յհ. ժ. 1. 16. նմանո։ թեամբ «եկեղեցի, երկնից արքայութիւն» Կիւրղ. գանձ. Լմբ. սղ. և ժղ., որից՝ վայրա-գաւիթ Եզեկ. խէ. 1 (ի-ա հլ.), սրովբէագա-ւիթ Նար. խչ., նախագաւիթ (նոր գրակա-նում), Նորագաւիթ (գիւղի անուն՝ Երևանի մօտ)։

NBHL (1)

αὑλή Atrium Բակ տան եւ ապարանից եւ տաճարի, եւ այլն. որմեալ բացօթեայ կամ սրահ՝ արձակավայր յարտաքին դրաց ցներքին դրունս բնակութեան. բակ. հայաթ, այաթ, ավլու.