physician, doctor.
պ. պիզիշք սանս. պիզաճ. ἱατρός medicus Արհեստագէտ պահելոյ զառողջութիւն մարմնոց, եւ բուժելոյ ըստ կարի դեղովք զցաւս եւ զհիւանդութիւնս.
Ի հիւանդանալն իւրում ոչ խնդրեաց զտէր, այլ խնդրեաց բժիշկս։ Երթեալ իմ առ բժիշկս՝ ոչինչ օգնէին ինձ։ Կամ բժիշկք յարուցանիցեն։ Եւ յոյժ վշտացեալ ի բազում բժշկաց։ Ոչ պիտոյ է բժիշկ կարողաց, այլ հիւանդաց։ Ապաքէն ասիցէք առ իս զառակս զայս, բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո։ Ղուկաս բժիշկ եւ սիրելի։ Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք, եւ ողջացուցիչ չարեաց ամենեքեան.եւ այլն։
Ի բժշկութենէ բժիշկ (կոչի). (Եզնիկ.։)
Հիւանդ ես, ես ճարտար բժիշկ եմ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Յորժամ բժիշկ ոք տկարանայցէ, այլ բժիշկ պիտոյ է նմա. (Ոսկ. ապաշխ.։)
Բժիշկ՝ որ ոչ գիտէ զշարժումն երակացն զննել, եւ զչարախառնութիւն նիւթոց, ոչ ասի բժիշկ. (Լմբ. սղ.։)
Ոմանք բժիշկք, եւ ոմանք՝ պաշտօնեայք բժշկացն. սակայն բժիշկս կոչեմք եւ զսոսա. (Պղատ. օրին. ՟Դ։)
Նմանութեամբ ասի.
Այր հեզ՝ բժիշկ է սրտի. (Առակ. ՟Ժ՟Դ. 30։)
Զի են մեզ պահք բժիշկք. (Յճխ. ՟Թ։)
ԲԺԻՇԿ ՎԻՐԱՑ. Ճէրրահ.
Զի՞նչ օգուտ է առ բժիշկն երթալ, յորժամ զվէրս ոչ կամիս մերկանալ. (Մանդ. ՟Ա։)
Առաջի բժշկացդ է վիրացս խայտառակելն. (Լմբ. ատ.։)