Entries' title containing կ : 10000 Results

Զոյգերկնային

adj.

God-like, divine.

NBHL (2)

ἱσόθεος եւ Զուգաստուած. aequalis deo, vel coelestibus Իբր զուգերկնային. Հաւասար երկնայնոյն, կամ Աստուծոյ.

Այսպիսօրէն պատկերօք կռոց՝ պատիւս զոյգերկնայինս բաշխեալ ետուն ամենայն անշնչից. (Փիլ. ՟ժ. բան.։)


Զովական, ի, աց

adj.

fresh;
refreshing.

NBHL (1)

Քեզ ... հուրն ցօղ իմն է զովական, եւ անձրեւն՝ բոց կիզանողական. (Նար. ՟Ծ՟Գ։)


Զովողակից

s.

cf. Զովող.

NBHL (2)

cf. ԶՈՎՈՂ. իբր Ընկերակից.

(Աստուած) չունի զոք ընդ իւր զովողակից՝ իբրեւ զեղբայր կամ իբրեւ զընկեր, կամ իբրեւ զօտար ոք գործակից, այլ միայն զիւր զօրութիւնն եւ զիմաստութիւնն (զորդի), եւ զիւրոյ զբնութեանն զհոգին. (Եզնիկ.։)


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։

• = Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։

• Karst, Յուշարձան 403 հյ. ղուար և սու-մեր. dapara «եզ»։-Ֆնտգլեան ՀԱ 1926, 488 զուարափակ մեկնում է պհլ. zbar «եզը» անստոյգ բառով։ Սրան հա-կառակ է Ադոնց ՀԱ 1927, 404 և մեկ-նում է վերապահութեամբ՝ հյ. զուար< զնդ. uz «վեր»+vara «պատ»։

• ՓՈԽ.-Վրաց. ზვარაკი զվարակի կամ ზუარაკი զուարակի «մատաղ ցուլ», აზავერი ազավերի «արջառ», ზვარა զվարա «մատա-ղացու եղջիւրաւոր անասուն». թերևս նաև ա-սռռ. cZWarAа,

NBHL (5)

ԶՈՒԱՐԱԿ որ եւ ԴՈՒԱՐ, ՏՈՒԱՐ. ռմկ. տավար, սէվր, սըղըր. վր. եւս՝ զուարակի. Արջառ. եզն փոքր. որթ մեծ. եւ Ցուլ. եզ, հորթ, մոզի. տանա. որպէս յն. μόσχος (լծ. մոզի) juvencus βοΐδων vitulus βοῦς bos ταῦρος taurus եբր. ֆար, դօր (լծ. ընդ դուար, զուարակ

Զուարակ մի յանդոյ կամ յանդւոյ։ Սպանցեն զզուարակն։ Առցես յարենէ զուարակին. (Ել. ՟Ի՟Թ. 1 = 14։)

Խայտայիք իբրեւ զուարակս ի վերայ դալարոյ. (Երեմ. ՟Ծ. 11։)

Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք։ Հանցեն ի սեղան քո զուարակս։ Ի ժողովս զուարակաց, եւ ի դասս երնջուց. (Սղ.։)

ԶՈՒԱՐԱԿ կոչի յոմանց եւ Ցուլ կենդանակերպն։ (Տօմար.։)


Զուարակագլուխ

cf. Ցլագլուխ.

NBHL (4)

ԶՈՒԱՐԱԿԱԳԼՈՒԽ. βουκέφαλος bucephalus, taurino captie praeditus որ եւ ՑԼԱԳԼՈՒԽ ասի. Մակադրական մեծի երիվարին Աղեքսանդրի, զի գլուխն ասի լինել մեծ՝ նման գլխոյ զուարակի կամ ցլու, արջառոյ, եզին. կամ ըստ այլոց՝ ի սրունս երիվարին գոյր նիշ նման գլխոյ զուարակի.

Հեծեալ յերիվարն զուարակագլուխ։ Անկաւ յերկիր եւ Աղեքսանդրի զուարակագլուխն երիվար. (Պտմ. աղեքս.։)

Եթէ Աղեքսանդրի լիցի զուարակագլուխն յորջորջեալ. (Մագ. ՟Հ՟Գ։)

Մարդակէր, որպէս զուարակագլուխ ձին Աղեքսանդրի. (Մխ. դտ.։)


Զուարակազենութիւն, ութեան

s.

immolation of bullocks or steers.

NBHL (2)

βουθυσία Զենումն զուարակի. սպանդ եւ զոհ արջառոց.

Խրախութեամբ հացկերութից, եւ զուարակազենութեամբք. (Պտմ. աղեքս.։)


Զուարակափիղ

s.

chimera partaking of the bull and the elephant.

NBHL (2)

Խառնակ կենդանի նման զուարակի եւ փղի.

Եւ փիլք, եւ եզնախոյք, եւ զուարակափիլք. (Պտմ. աղեքս.։)


Զուարակափակ

s.

oxstall


Զուարափակ

cf. Զուարակափակ.

NBHL (2)

Իբր դուարափակ, զուարակափակ. այսինքն Բակ կամ փարախ արջառոց.

տեսանէին ի զուարափակի քաղաքորմի միոջ, զի խոտ համբարս մթերեալ էր. (Ագաթ.։)


Զուարթածաղիկ

adj.

smiling, florid, young, graceful;
— հասակ, sprightly youth, youthfulness;
— մանկութիւն, infancy, childhood, the prime of life, best time of life;
— ալիք, gray-beard.

NBHL (3)

Զուարթութեամբ ծաղկեալ. վարդափայլ. առոյգ. ժիր. կայտառ. ուռճացեալ.

Ըստ զուարթածաղիկ ալեացն զուարճացելոց. յն. վերաստացեալ եւ երեւելի ալեացն. (՟Բ. Մակ. ՟Զ. 23։)

Զուարթածաղիկ առ ամենայն առաքինութիւնս։ Զուարթածաղիկ ուրախութիւն։ Զուարթածաղիկ զարդարել. (Յճխ. ՟Ժ։)


Զուարթակից

adj.

rejoicing together;
— լինիմ, to congratulate, to share ones joy, happiness or satisfaction;
— առնել, to make a sharer in one's joy.

NBHL (1)

Զուարթակից եղեն երկնաւորացն. (Ագաթ.։)


Զուարճական, ի, աց

cf. Զուարճալի.

NBHL (1)

Յընդունելութենէ զուարճականացն ի բաց կացին. (Փիլ. յովն.։)


Զուարճակից

cf. Զուարթակից.

NBHL (9)

συναγαλλιαζόμενος simul laetitia gestiens Ուրախակից. խնդակից.

Ո՞ւր բարեւամքըն զուարճակիցք. (Շ. եդես.։)

Ամբարեա՛ ի շտեմարանս քո, եւ զուարճակից արա. (Լմբ. սղ.։)

Բազմատեսակ աստուածային առաքինութեանցն է զարդ զուարճակից (եղելոց) հոգւոյն. (Նիւս. երգ.։)

Հաւատամ եւ նոցա՝ զուարճակից (մեզ) լինել եւ տօնակից այսօր. (Ածաբ. ծն.։)

Յորդորէ տօնակից լինել եւ զուարճակից. (Խոր. հռիփս.։)

Որպէս զի լինիցիք զուարճակիցք պատշաճագոյն եւ դուք իմում զարմանալի տեսութեանց. (Պիտ.։)

Յաւուրս ուրախութեան զուարճակից եղաք սոցունց. (Ճ. ՟Ա.։)

Աչք մերձենալով առ սիրելին՝ յառաջագոյն աւետիս տայ զմտերմութեանն զախտ՝ զուարճակից եւ խաղաղուտ հայեցուածօք. (Փիլ. իմաստն.։)


Զուգաբնակ

adj.

that lives or dwells together, neighbouring, adjacent.

NBHL (7)

σύνοικος contubernalis, vicinus Բնակակից. մերձաւոր.

Յաղթելով մի ի բազմացն՝ յաղթողին նման լինիցի, նորին զուգաբնակ մնալով. (Պղատ. տիմ.։)

ԶՈՒԳԱԲՆԱԿ ԼԻՆԵԼ. ԶՈՒԳԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ. συνοικία societas Իմիասին բնակել. բնակակիցն լինել. կենակցութիւն.

Ելանէ յանմարմնականացն դադարս, եւ ընդ նոսա ... զուգաբնակն լինել երգակցէ. (Յհ. իմ. ատ.։)

Յամուսնութիւնս եւ ի զուգաբնակութիւնս շարամերձեսցին. (Ճ. ՟Ա.։)

Զամենայն հնար գտանել, որով այսպիսի ամենայն զուգաբնակութիւնս միշտ բարբառիցի. (Պղատ. օրին. ՟Բ. (գրեալ էր, զուգաբանութիւնս)։)

Ի սակս մանկանց զուգաբնակութիւն առնել (լծակցաց). (անդ. ՟Ժ՟Ա։)


Զուգական, ի, աց

adj. s.

even, alike, equal;
counterpart.

NBHL (10)

ἵσος, ἵσιος aequalis, par Զուգահաւասար. հաւասարակից. նման. համեմատ. ընկեր. եւ Ամոլակից. եւ Համագոյական.

Բան հզօրին ողորմեսցի զուգականին նորա. (Յոբ. ՟Խ՟Ա. 3։)

Իսկ երանելի զուգականին լուեալ (Մեսրոպ զՍահակայ). (Կորիւն.։)

Զի՞նչ ինչ այնպիսի աւետեաց լինիցի զուգական։ Զի՞նչ այնմ պատուոյ զուգական կայցէ։ Այս բարբառ այնր բարբառոյ զուգական է. (Ոսկ. մտթ.։)

Չի՛ք ինչ զուգական խոնարհութեան. (Սարգ. ՟ա. պետր. ՟Է։)

Գանձու իմաստութեան ո՛չ է գտանել ումեք գովեստ զուգական. (Սարկ. խրատ ուսմ.։)

Ըստ երկնային զօրուն զուգականք. (Նար. առաք.։)

Զուգական Աստուծոյ կամեցաւ լինել (Ադամ)։ Լինել զուգական Աստուծոյ տենչային. (յն. զուգաստուած. այսինքն հաւասար Աստուծոյ։) Զի՞նչ այլ ինչ զուգական կայցէ այնպիսի խնամոց։ Զի ամենայն ուրեք զզուգական հաւասարութիւնն զիւր ընդ Հօր յայտ առնիցէ. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ. ՟Ա. 15։)

Զզուգական պատիւ Երրորդութեանն ի մի բերեալ փառաւորութիւն ըստ օրհնութեան սրբոց Սերովբէիցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Տեսե՞ր զանզանազանութիւն փառաց սրբոյ եւ զուգական Երրորդութեանն. (Սարգ. ՟ա. պետր. ՟Թ։)


Զուգականութիւն, ութեան

s.

likeness, equality;
equivalent.

NBHL (5)

ἱσότης, τὸ ἵσον aequalitas Հաւասարութիւն. հաւասարակցութիւն. եւ Համագոյութիւն.

Համեմատութիւնն մերթ ի զուգականութենէն լինի. (Ոսկ. մտթ. ի ճ. ՟գ.։)

Զիւր իսկ պատիւն ակնարկէ այնուիկ, եւ ընդ ծնողին զհանգիտապատիւ զուգականութիւն. յն. զզուգապատուութիւն, կամ զհամապատուութիւն. (Ոսկ. մտթ. ՟Ա. 15։)

Երթամ, եւ առաքեմ զմխիթարիչն ... տե՛ս զզուգականութիւնն. (Ագաթ.։)

Յերրորդութեանդ սրբում ... ի նոյն պաշտօն հաւասարութեան միապատիւ զուգականութեան. (Նար. ՟Հ՟Գ։)


Զուգակարգեմ, եցի

va.

to put in order, to dispose;
to put into verse.

NBHL (3)

Շարակարգել. յօրինել. շարադրել.

Զտարերս զուգակարգեցեր առ ի կենդանութիւն արարածոց քոց. (Մաշտ.։)

Ապողինարոս զհին կտակարանսն ... չափով (տաղից) զուգակարգեաց. (Սոկր. ՟Գ. 16։)


Զուգակերպ

adj. chem.

isomorphous


Զուգակերպութիւն, ութեան

s. chem.

isomorphism.

NBHL (2)

Կերպարանակցութիւն. համանմանութիւն.

Առ սկզբնատիպն զպատկերին պահելով զզուգակերպութիւնն. (Երզն. քեր.։)


Զուգակիր

adj.

alike, partaking.

NBHL (2)

Կցորդ կրից. չարչարակից.

Ընտրեցեր ի մարդկանէ չարչարանաց քոց զուգակիրս. (Շար.։)


Զուգակից, կցի, կցաց

adj. s.

alike, equal, same;
spouse (man or woman).

NBHL (15)

συζυγής, -γεῖς conjux, -junx Ի բառէս Զոյգք. Լծակից ըստ մարմնոյ. կողակից. ամուսին. ընկերը, այսինքն կնիկը կամ էրիկը.

Պարզամիտ բնութիւն եւ դիւրահաւան՝ զուգակցիս (Եւայի). (Պիտ.։)

Պատմէր զուգակցին իւրոյ՝ մօրն Ալեքսիանոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Մինչ զուգակիցն ի գերութիւն էր. (Կանոն.։)

Ո՞ր վիշապ զիւր զուգակիցն կամի թէ կորիցէ. (Ոսկ. հերոդ.։)

Քանզի շանց է՝ ոչ զուգակցաւ վարիլ. (Վրդն. ել.։)

Որպէս տատրակ սգալից՝ միայն մնացեալ ի զուգակցէ. (Ուռհ.։)

ԶՈՒԳԱԿԻՑ. ա. Ի բառէս Զոյգ. ἵσος aequalis Հաւասարակից. զուգական. եւ Կցորդ կամ նման.

Ծնունդ ի վեր քան զժամանակ, զուգակից եւ հանգունակ հօր. (Լծ. կոչ.։)

Զա՛յն (զգիրն Զ) զուգակից սմին ծանի՛ր, որ միշտ ասէ՝ թէ զօրացի՛ր. (Շ. այբուբ.։)

Ըստ կրկին հայեցուածոյ ասի.

Իբր զմի սիրելի, զմի ամուսին, զմի ընդակից, եւ զմի զուգակից ի միում խորանի խորհրդարանի. (Նար. խչ.։)

Որ թէպէտեւ յայլսն հանգիտացաւ սմա իւրն լծակից, սակայն նուազանալ յայսմ երեւել քան զզուգակիցս. (Պիտ.։)

ԶՈՒԳԱԿԻՑ. συνουσιαστής familiaris, discipulus Կենցաղակից. կենակից.

Նշանակէ զուգակից Արամազդայ գոլ զՄինովս. (Պղատ. մինովս.։)


Զուգակշիռ

adj. s.

equivalent, equipollent;
just, equal;
equilibrium;
compensation.

NBHL (10)

ἱσοστάσιος, ἑπιστάθμος ejusdem ponderis, aequalis, aequus Հաւասարակշիռ. հանգիտակշիռ. համաչափ. համեմատ. հաւասար յո՛ր եւ է կարգի. հաւսար ծանրութեամբ, աղէկութեամբ.

Որդիք Սիովնի պատուականք, եւ զուգակշիռք ոսկւոյ՝ երթեալք ի գերութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Զուգակշիռ հաւասարութիւն, կամ հետեւումն, կամ ընթացք. (Պիտ.։ Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։ Վրդն. ծն.։)

Դնել յիւրեանց կողմանն կշռին, զի զուգակշիռ լիցի չարեացն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զառաւելութիւն գործոյն բանիւ ցուցանել զուգակշիռ. (Ոսկ. լուս. ի Ճ. (իսկ տպ. զառաւելութիւն իրին բանի ցուցանել զուգական)։)

ԶՈՒԳԱԿՇԻՌ. գ. որպէս Զուգակշռութիւն. համեմատութիւն.

Վայելչապէս ունի յինքեան զտարերացդ զուգակշիռ. (Պիտ.։)

Զի դիցեն յիւրեանց կողմանն զուգակշիռս չարեացն. (Ճ. ՟Բ.։)

Իսկ (Նիւս. կազմ. ՟Ա.)

Փո՛քր արդեօք՝ ամենայն աշխարհ ստացուածոց երեւեալ լինէր առ քո առաքինութիւնդ զուգակշիռ. կա՛մ իմա՛ զուգակշռեալ, եւ կամ՝ առ քո առաքինութեանդ զուգակշռութիւն։


Զուգակշռեմ, եցի

va.

to reduce to an equilibrium, to render equivalent;
to equal, to compare;
to counterbalance, to make up for, to counterveil.

NBHL (3)

Հաւասարել. համեմատել. անվրէպ կշռել. չափել.

Բայց ի՞նչ զուգակշռեսցի սմա. (Պիտ.։)

Ի վերին զուգակշռող աջոյ ամենագիտին. (Փարպ.։)


Զուգակշռութիւն, ութեան

s.

cf. Զուգակշիռ.


Զուգակողմն

adj.

equilateral.

NBHL (2)

ԶՈՒԳԱԿՈՂՄՆ ἱσόπλευρος aequilaterus, -ralis որ եւ ՀԱՒԱՍԱՐԱԿՈՂ. այսինքն Հաւասարակողմեան ըստ երկրաչափից.

Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն երեք տառք բաղկանան. (Փիլ. ՟ժ. բան.։)


Զուգակրօն

adj.

of thesame religion.

NBHL (3)

ὀμιότροπος similibus praeditus moribus Համակրօն. համանման վարուք եւ կարգօք.

Հաւատարիմ եւ զուգակրօն աշակերտօքն յաղօթս ապաւինեալ. (Կաղանկտ.։)

Հանդիպեցաւ Փերմեղիանոսի ... աշակերտեալ ի Կապադովկիա՝ զուգակրօն ըստ սովորութեանն. (Նիւս. ի սքանչ.։)


Զուգակցեմ, եցի

va.

to join together.

NBHL (9)

ԶՈՒԳԱԿՑԵՄ ԶՈՒԳԱԿՑԻՄ. Միաբանել. կցորդել. միաւորել. միանալ.

Զոմանս ապիրատս զուգակցեալ զրաբան չարիմացութեանն. (Յհ. կթ.։)

Ամենեքին զուգակցին նմա յերգելն. (Լմբ. պտրգ.։)

Որ հողանիւթ բնութեամբն զուգակցեալ ընդ Սուրբ Հոգւոյն. (Շար.։)

Ոսկերք մեր հաւատով ի նա զուգակցեալ. (Համամ առակ.։)

Եւ Զուգակշիռ գտանիլ. հաւասարիլ.

Պարգեւ, որոյ ոչ կշիռ գործոյ զուգակցի. (Լմբ. ստիպ.։)

Իսկ (Վանակ). յոբ.

Հալածիչքն գլխարկեալ լինին, եւ հալածեալն՝ զուգակցեալ. իմա՛, ի վիճակ իւր առաջին հաւասարեալ, կամ զօրացեալ՝ ընդ Աստուած միանալով։


Զուգակցորդ

adj.

participant;
equal.

NBHL (2)

Կցորդակից. մերձաւոր. հաղորդ. կից.

Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս։ Զուգակցորդ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)


Զուգակցութիւն, ութեան

s.

participation, equality;
coupling, match, union.

NBHL (5)

Լծակցութիւն. եւ Կցորդութիւն. կապակցութիւն. եւ Ազգակցութիւն. համագոյութիւն. (ըստ զօրութեան յարակից բանին).

Ագռաւք երամանեան, եւ յոլովակի ի բաց զատանին ըստ զուգակցութեանն, իւրաքանչիւր ուրուք ճանաչելով զմիմեանս զուգակցացն. (Նիւս. բն. ՟Ա։)

Զմարմին մերժէ ի զուգակցութենէ (հոգւոյն). (Ճ. ՟Ա.։)

Զի՞նչ յայտ առնէ զուգակցութիւնս (բանիս), թէ որ զքեզ օրհնեն, ապա ի քէն օրհնին. (Լմբ. պտրգ.։)

Համապատիւն կցորդութեանց, անպատումն ազգականութեանց, եռալուսեանն զուգակցութեանց. (Նար. ՟Հ՟Ե։)


Զուգահակ

adj. phys.

at an equal level.


Զուգահասակ

adj.

of equal age;
of the same height.

NBHL (3)

ἱσῆλιξ aetate par Համահասակ. հաւասար տիօք եւ այլովք իրօք.

Զօրութեամբ եւ հասակաւ զանազանք ... Ժամանակաւ ամուսինք (համասնունդք) եւ զուգահասակք։ Զուգահասակ են՝ որ շուրջ զաստուծովն են զօրութիւնքն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)

Մի են հոգի եւ մարմին՝ զուգահասակք եւ հանգիտապատիւք։ Զարդարել խոհական իմաստութեամբ եւ զուգահասակ դստերօք կուսիցն շնորհաց. (Երզն. մտթ.։)


Զուգահեռական

s.

parallel.


Զուգահեռականութիւն, ութեան

s.

parellelism.


Զուգամանակ

adj. mech.

isochronal.


Զուգամանակութիւն, ութեան

s. mech.

isochronism, uniformity of vibration, (lines).


Զուգանկիւն

adj.

isogonous.


Զուգապարակցեմ, եցի

va.

to receive or rank in the same company, to associate.

NBHL (2)

Պարակից առնել. դասակցել ընդ.

Աննիրհելի փառաբանողաց զերկրպագուս քումդ նշանի զուգապարակցեա՛. (Նար. խչ.։)


Զուգավանկ

adj. gr.

parisyllabic.


Զուգավերակ

s. ast.

cf. Շեղումն.


Զուգաքանակ

adj.

the same measure, equal, equivalent.

NBHL (2)

Հաւասար քանակաւ. զուգաչափ. զուգաթիւ.

Թուով վեց, զուգաքանակ առ ի մեզ տպաւորեալ զգայարանացս. (Յհ. իմ. ատ.։)


Զուգընթացական, ի, աց

adj. ast.

Synodical;
— շրջաբերութիւն, synodic revolution.


Զուգորդական, ի, աց

adj.

parabolic.


Զուիրակ, աց

s. bot.

origanum, wild marjoram.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ բոյս է. լտ. origa-num» (Տիրացուեան, Contributo § 417) Փիլ. լիւս. 144. Գաղիան. բժշ։

• = Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչ-աէս ցոյց է տալիս -ակ վերջաւորութիւնը այս իրանեան ձևի հետ նոյն է ասոր. ι. zabūrā (նաև zanbūrā և zambūrā) «thy-mιm» (այս երկու բոյսերն էլ պատկանում են շրթնազգիների ընտանիքին և շատ նը-ման են. լաճախ շփոթւում են իրար հետ) Brockelm. էջ 90։-Աճ.

• Պատահաևան նմանութիւն ունի արաբ. [arabic word] zufrā «կապնդեղ, livèche» (տես Շթայնշնայդէրի հաւաքածոն WZKM 12, 91)։

• ԳՒՌ.-ՆՀԲ. ՋԲ և ԱԲ դնում են զուրիկ ձե-վը, որ յիշում է նաև ՀԲուս. § 725, իբր «սամ-թի նման խոտ մը»։

NBHL (3)

ὁρίγανον, -ος, ὁρείγανος, -ον origanum, -us կամ cunila կամ serpyllum եւս եւ melilotus Բոյս հոտաւէտ եւ ախորժահամ կծու, եւ ջերմացուցիչ, իբր ազգ ծաթրինի կամ զոպայի. կոչեցեալ նաեւ ԿՈՐՆԳԱՆ. զուրիկ, իշկորկան. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Ասեն, թէ՝ եւ կրայք յանյագութենէ որկորստեանն առլցեալք յիժից ուտել զուիրակ ի վերայ՝ երկիւղիւ մահու։ Զայն՝ որ մօտ առ նմա բուսեալ էր զուիրակ, նովիմբք ինքնարմատովքն ի բաց կորզեալ. (Փիլ. լիւս.)

Զուիրակ՝ թորթըն է, կամ մարեմայ խոտն»։


Զուրավաստակ

cf. Զրավաստակ.

NBHL (1)

cf. ԶՐԱՎԱՍՏԱԿ;
Ի զուրավաստակ ճանապարհացն խափանել։ (Ագաթ.)


Զուրկ

cf. Զիրկ.

Etymologies (1)

• տե՛ս Զիրկ։

NBHL (1)

cf. ԶԻՐԿ;
Զրկեալ. անմասն. անբաժ. սին;
շագասըզ;
Զուրկ եւ ունայն ի ճշմարիտ գեղեցկութեանցն։ (Ուռպ.)


Զսպանակ, աց

s.

spring;
— պարուրաձեւ, spiral -.


Զսպանակաւոր

adj.

with a spring;
— անկողին, spring-mattress.


Զտողական, ի, աց

adj.

cleansing.


Զրադեշական, ի, աց

adj.

that belongs to Zoroaster.

NBHL (2)

Սեպհական աղանդապետի մոգութեան պարսից, որում անուն էր զրադաշտ կամ զրադեշտ կամ զրադեշ. պ. զերտիւշթ, զէրատիւշթ. յն. լտ. զօրօա՛սդէր.

Ի մի դարձուսցես օրէնս զրադեշական պատուիրանին։ Տեղեակս զրադեշական օրինացն. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)


Զրահետական, ի, աց

adj.

vain, useless, false.

NBHL (1)

Զբազմաստեղնեան ճիւղսն զրահետականս. (Նար. ՟Խ՟Ե։)


Definitions containing the research կ : 10000 Results

Ուխտապահ, աց

cf. Ուխտակալ.

NBHL (2)

Որ պահէ զուխտն հաւատարմութեամբ առ աստուած եւ առ մարդիկ. ուխտակալ. ուխտակատար. ճշմարիտ հաւատացեալ.

Բովանդակ ուխտապահքն։ Երանելին վարդան ազգ առնէր ուխտապահացն։ Ուխտապահ ընկերք կամ նախարարք կամ արք։ Զօրն ուխտապահաց։ Մի ոմն ի յուխտապահացն, եւ այլն. (Փարպ.։)


Ուխտասէր

cf. Ուխտակալ.

NBHL (1)

Հանդերձ ուխտասէր կամսարականօքն։ Խնայեաց յուխտասէր հօտն իւր. (Փարպ.։)


Ուղեղ, ուղղոյ

s.

brain, brains;
marrow;
cf. Թափեալ;
սենեակ ուղղոյ, skull;
— ի գլուխ ունել, to be judicious, in one's right senses;
մինչեւ ց— ոսկերաց, to the very marrow of the bones.

NBHL (14)

ՈՒՂԵՂ 2. μυελός, ἑγκέφαλος cerebrum. իտ. cervello. (գրի եւ ՈՒՂԻՒՂ, եւ ՈՒՂԻՂ, ուղղի, ից. ռմկ. ըղեղ ). որ եւ ԽԵԼՔ ասի. Ծուծ գլխոյ. օթարան մտաց. փափուկ եւ ոգելից հիւթ սպիտակ իւղաւոր՝ փակեալ ի խելապատակի, ուստի ծորի ոյժ եւ պարարտութիւն ընդ ամենայն խողովակս մարմնոյ ոսկերաց.

Եհար վաղերբ զգլուխն երուանդայ, եւ ցրուեաց զուղեղն ի յատակս տանն. (Խոր. ՟Բ. 44։)

Յուղղոյն սնանալոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ. (Եզնիկ.։)

Եւ ո՞վ ոք որ ուղեղ ի գլուխն (յն. միտս) ունիցի, եւ այնպիսի գործս գործիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Ամենայնի սկիզբն իսկ ուղղին է լինելութիւն ... եւ սա իսկ ուղիղս յայտնելոց եղեւ (տարրից) ... զուղիղն ի սոցանէ գործեաց ... անուանեաց ուղիւղին զսա մասն սկաւառակ ... ուղղով խառնէր ... ուղղաւն ի սմանէ ստեղծեալ, եւ այլն. (Պղատ. տիմ.։)

Օծումն ուղղոյս սենեկի (այսինքն խելապատակին). (Նար. ՟Ղ՟Գ։)

Զախելով արկանէր ընդ սաղաւարտն եւ ընդ ճակատն ի ներս յուղիղն (այսինքն յուղեղն)։ Ուղիւղ գլխոյ եւ ոսկերաց։ Եօթնեակն՝ աթենա կուսածին յուղւոյն (այսինքն յուղղոյն) արամազդայ. (Պիտ.։ Արիստակ. գրչ.։ Մագ. ՟Ը։)

Ուղղեղ (կամ ուղիւղ, կամ ուղիղ) նորա շճեսցէ։ Շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոց (կամ ուղղոյ)։ Կերիջիք զուղեղ (կամ զուղիւղ) երկրիս. (Յոբ. ՟Ի՟Ա. 24։ Եբր. ՟Դ. 12։ Ծն. ՟Խ՟Ե. 18։)

Կերիցես զուղեղ երկրին. (ասորին ասէ, զբարութիւն երկրի. Կիւրղ. ծն.։)

Սնեալ էին ուղղովք զուարակաց. (Եղիշ. ՟Ը։)

Շարամածի ամենայն թանձրութիւն նորա կակղապէս իբրու յուղղէ լինելով, եւ սնանելով կաթամբ. (Պղատ. տիմ.։)

իլք, ուղեղ, ոսկր, ատամն։ Յոսկեր կառուցեալ՝ կարծրանայ, եւ յուղղի կակղանայ. (Նիւս. բն. եւ Նիւս. կազմ.։)

Փորձ իրացն իսկ յուղեղս ամենայն մսեղեաց ցուցանէ (լնուլ եւ պակասել ըստ լուսնի)։ Լրմունք եւ պակասութիւնք ուղղոց անասնոց եւ մարդկան. (Եզնիկ.։ Շար.։)

Հերձաւ գլուխն նորա, եւ արիւնն հանդերձ ըղեղաւն ցրուեալ ի վերայ վիմին. (Ոսկիփոր. հին. (նորն, ըղեղովն)։)


Ուղեւորութիւն, ութեան

s.

journey, travels;
itinerary;
— ընդ ցամաք կամ դարձ, the journey there and back;
— ընդ ծով եւ դարձ, the voyage out and home;
ծախք ուղեւորութեան, travelling expenses;
ուղեւորիլ զանդարձն —, to go one's last journey.

NBHL (3)

Ուղեգնացութիւն. ճանապարհորդութիւն. ընթացք. երթ. եւ Փոխումն յաստեացս յանտի կեանս.

Ի մտէ ուղեւորութեանս՝ ընդդէմ կացէք ինձ. (Խոր. ՟Գ. 26։)

Երկայն ուղեւորութեան ապաձեռն անթոշակութիւնս. (Նար. ՟Ի՟Դ։)


Ուղղաբերձ

adj.

high and straight;
well-shaped, straight, tall;
գնալ — հասակաւ, to go haughtily, to hold one's head high.

NBHL (3)

εὑθυφερής in rectum tendens. Որ ուղիղ կամ դէպուղիղ բերի. որ ուղղորդ շարժի.

Ուղիղ ըստ բարձրութեան. ուղղորդ. կանգո՛ւն. բարձրապարանոց. շիբ շիտակ, տնկած.

Մի՛ գնասջիք ուղղաբերձ հասակաւ. (Մծբ. ՟Ժ՟Ը. (որ ի Միք. ՟Բ. 3. կանգուն)։)


Ուղղածուծ

adj.

whose marrow is dried up;
— առնել, to consume or suck the marrow;
— առնել ցաւոց զոսկերս, to torment, to excruciate, to torture.

NBHL (2)

Դառնակսկիծ սառնամանեօք, մարմնադող, ուղղածուծ, եւ ատամնակարկաջս տանջին. (Տօնակ.։)

Ուղղածուծ առնէին ցաւք զոսկերսն։ Ուղղածուծ առնէին խղճմտանքն. (Վրդն. սղ.։)


Ուղղեմ, եցի

va. mar.

to make straight, to trim, to straighten;
to erect, to raise, to hold up;
to address, to direct;
to conduct, to govern, to rule;
to correct, to rectify;
to correct, to reclaim, to improve, to reform, to make better, to amend;
— զգնացս, զվարս, to regulate one's conduct or actions;
to repent, to amend;
— զսխալանս, to confess one's errors, to redeem one's faults;
— զբան, զխնդիր, to address, to direct one's words to, to question;
ատեան —, to assemble or convoke a council;
նիզակ ումեք —, to hurl a javelin at;
— զկայմ, to mast.

NBHL (7)

ὁρθόω, ὁρθοτομέω, εὑθύνω, διορθόω, κατορθόω, κατευθύνω rectifico, rectum facio, dirigo ἑναρμόζω accommodo, modulor ἁνορθόω erigo συστίζω constituo. Ուղիղ առնել. յուղղութիւն վերածել. հարթել. յարդարել. կանգնել. յաջողել. վարել. ղեկավարել. կառավարել. տնտեսել. առաջնորդել. հովուել. բարեկարգել. շտկել, տրըստել, տնկել, առաջ տանիլ, կարգաւորել.

Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Ուղղէր ի տան իւրում աւազան։ Զառաջիկայ իրսդ ուղղեցէ՛ք. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ըստ նմանութեան կառավարաց ուղղէ իբրեւ երասանակօք զտարերս աշխարհիս. (Իսիւք.։)

Այսուհետեւ ես ոչ կարեմ երթալ ի վերայ թշնամեացն, եւ ոչ նիզակ ումեք ուղղել. (Բուզ. ՟Ե. 30։)

Այս ամենայն աստուածային խնամարկութեամբն ուղղեալ լինի։ Երկնից թագաւորութիւնն յարկիր իջանէ, եւ ատեան ուղղի. (Իգն.։)

Նա նախ զառաջինն ուղղեաց եկեղեցի յաղեքսանդր քաղաքի. (Եւս. պտմ.։)

Ո՛չ զայն ասէ, թէ զամենայն ինչ՝ որ առաջի դնիցեն, ուղղեսցեն, այսինքն զոր ի մտի դիցեն՝ կարասցեն առնել. (Կիւրղ. ծն.։)


Ուղղիչ, չի, չաց

s. mech.

corrector;
reformer;
rector, director;
conductor, leader;
driver, coachman;
steersman, helmsman;
cf. Ղեակ;
regulator, governor, moderator.

NBHL (7)

εὑθύνων, κατευθύνων, διορθώτης regens, dirigens, rector, director, moderator κυβερνήτης gubernator. Որ ուղղէ. առաջնորդ. կառավար. ղեկավար. վարիչ.

Իմաստութեան առաջնորդ է, եւ իմաստնոց ուղղիչ։ Կառք աստուծոյ բիւրապատիկք՝ հազարք ուղղիչք։ Նաւք փոքր թեւովն շրջին, յո՛ր կոյս եւ միտք ուղղչին կամիցին. (Իմ. ՟Է. 15։ Սղ. ՟Կ՟Է. 18։ Յկ. ՟Գ. 4։)

Առաջապահք (ի նաւի), եւ ուղղիչք։ Ուղղիչք նաւին եկեղեցւոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Հողմոցն շրջմունք ցուցին զարուեստ ուղղչին։ Փրկել զնաւն քաջ ուղղչացն է. (Իսիւք.։)

Որ զրկէ զկոյրն յուղղչէ, եւ զհօտ ի հովուէ ... զնաւս յուղղչէ. (Կլիմաք.։)

ՈՒՂՂԻՉ. որպէս Ուղղեակ. ղեկ. քեղի. αὑχήν (որ եւ պարանոց). pars clavi et gubernaculi, in quam gubernator incumbit.

Իբրեւ զնաւապետ ոք վստահ՝ յուղղիչ եւ ի սամիս առաքինութեան նստեալ. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Բ։)


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.

NBHL (25)

ἕχω habeo. (Արմատն է Ոյն. լծ. ընդ ոյժ. եւ Կալ. լծ ընդ գոլ) Կայ իմ, կամ յիս, գոյ մեր. են իմ սեպհական այս իչն իրք. եւ Ստանալ. ժառանգել. եւ Կրել՝ տանել յինքեան. ունենալ, կա՛յ.

Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր։ Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք։ Ունիմք մեք հայր զաբրահամ։ Ես կերակուր ունիմ ուտել։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։ Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ։ Զսէրն աստուծոյ ոչ ունիք։ Որ ունի հարսն, նա է փեսայ։ Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ։ Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք.եւ այլն։

Յաղագս ունելոյ։ Ունելդ ըստ յոլով եղանակս ասի. կա՛մ իբրեւ ունակութիւն եւ տրամադրութիւն, կամ ըստ այլոյ իմն որակութեան, կամ որպէս քանակ, եւ այլն. (Արիստ. ստորոգ.։)

Եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա։ Ամօթով զյետին տեղին ունել։ Մինչ ի միջոյ բարձցի՝ որ այժմդ ունի։ Հաստատո՛ւն ունիցիմք։ Պի՛նդ կալցուք։ Զառաջս ունել։ Կա՛ զգիր քո։ Ելէ՛ք կալէ՛ք զանցս լեռնային կողմանն.եւ այլն։

ՈՒՆԻՄ. συνέχω contineo, comprehendo ἑπέχω inhibeo, cohibeo κρατέω, ἑγκρατέω teneo եւ այլն. Ըմբռնել. բուռն հարկանել. պինդ ունել. պահել. արգելուլ. կալուլ. բռնել.

Խնդրէին զնա ունել։ Հրաման ետ սաւուղ ունել զդաւիթ եւ զարս նորա։ Միթէ ո՞չ ունիցի (զանկեալն), եւ յարուցանիցէ զնա։ Կալաւ զձեռանէ նորա։ Խնդրէին զնա ունել։ Զի նենգութեամբ կալցին զյիսուս։ Եւ նոցա աչք կալեալ էին (բռնուած էին) առ ի չճանաչելոյ զնա.եւ այլն։

Կալաւ զհերաց նորա։ Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։ Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ։ Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն.եւ այլն։

Համարեցաւ զնա, եթէ գինի կալաւ զխելս նորա. (Եփր. թագ.։)

Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. (Եղիշ. ՟Ը։)

Ուսցուք ի վայր ունել զբարկութիւն». այսինքն նուաճել. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

ՈՒՆԻՄ. φορέω, αἵρω, βαστάζω fero, tollo, porto. Կրել կամ տանել. ի վեր ունել. բարձեա ունել.

Ունէր պսակ ի փշոց։ Որ ունիցի զհանդերձսն պայծառս։ Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս։

ՈՒՆԻՄ. Կարել. մարթել. ի դէպ է. եւ Հանդերձեալ է, առաջի՛ կայ.

Նաեւ ոչ շնչական ունիմ անուանիլ։ Ոչ ունիս չարանալ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Ի՟Ա. ՟Լ՟Գ։)

Մկրտութիւն մի ունիմ մկրտել. կ. ՟Ժ՟Բ. 50։)

Ընդ մօտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն քրիստոսի. (Եղիշ. ՟Ը.)

ՈՒՆԵԼ ԱՌ կամ ԻԲՐԵՒ, եւ այլն. ἕχω habeo եւ այլն. Համարել. առդնել. սեպել.

Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին։ Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք։ Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն։ Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. (Եղիշ. ՟Ը։)

Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ)։ Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. (Նար. ՟Ի՟Է։ Վրք. հց. ՟Բ։)

ՈՒՆԵԼ ԱՌ ԻՐԵԱՐՍ. σχέσις relatio. Յարաբերիլ. առնչութիւն. հայեցուած ծագման՝ ծննդեամբ կամ բղխմամբ.

Միածին՝ այնպէս ունի առ հայր, որպէս առ միտս բան։ Երեւմանն՝ զի այսպէս ասացից (այսինքն ծագման որդւոյ եւ հոգւոյն սրբոյ), եւ կամ առ իրեարս ունելոյն զանազանութիւնն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար. (Առ որս. ՟Ե. եւ ՟Զ։)

Զայսպիսի կարգ եւ զբնութիւն ունելով հոգւոյն առ որդին, որպէս ունի որդի առ հայր. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Կամ ըստ կարգի իրացն, եւ կամ ըստ այլազգ ունելոյ հոգին առ որդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. (որ է խորին տեսութիւն բղխման հոգւոյն սրբոյ։))

Ոչ ինչ ունի առ յոբ (բանս՝) որ ի կարգիս կայ. (Վանակ. յոբ.։)

Ունել ունէին իւղ, այլ ոչ բաւական. (Ոսկ. մտթ.։)


Ուռի, ռւոյ, ռեաց

s.

willow, osier;
վարսաւոր or վայրակախ —, weeping willow;
դնդագլուխ —, pollard-willow;
—ք, willow-plot, willow-hedge, osier bed.

NBHL (3)

ἱτέα salix. որ եւ ՈՒՌԵՆԻ. (որպէս թէ՝ լի ուռովք՝ ոստովք) Ծառ անպտուղ ջրարբի եւ յուռթի՝ բազմոստեան՝ վարսագեղ, որոյ պէսպէս են տեսակք. ուռի. ... եբր. ուռի, արավիմ.

Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր։ Ոստս ի տերեւախիտ ծառոց եւ յուռեաց. (Սղ. -ճլզ. 2։ Ղեւտ. ՟Ի՟Գ. 40։)

Առ գետովքն բաբելացւոց զուռեաց կախեցաք զգործարանս մեր. (Ղեւոնդ.։)


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

NBHL (5)

μανθάνω disco, didici. ի յն. διδάσκομαι . որ եւ ՎԱՐԴԱՊԵՏԻԼ. Ուշիւ առնուլ ի միտ. զուշն լնուլ. սերտել ի միտ. իրագէտ՝ հմուտ՝ փորձ լինել. վարժիլ ի գիրս. կրթիլ. յարուեստ. սորվիլ, սովրիլ.

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Ի լեզուս նոցա ուսեալք (տպ. վարժեալք). (Սարգ. յկ. ՟Ա։)

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)

Զպատճառս գիսոյ կանանց ուսի՛ք յառաքելոյ. (Սանահն.։)


Ուսանոց, աց

s.

shoulder-strap, shoulder-piece;
ephod;
epaulet;
cf. Վակաս.

NBHL (2)

Արկանելի ինչ զուսով. մանաւանդ վակաս.

Վակասն, որ այժմ կոչի ի մեզ ուսանոց։ Վակաս՝ ուսանոց։ Զգենոյր քահանայապետն, եւ դնէր յուսանոցն զերկոտասան ակունս. (Լմբ. պտրգ.։ Նախ. ել.։ Վրդն. սղ.։)


Ուսեմ, եցի

va.

cf. Շալակեմ.

NBHL (2)

Բառնալ յուսս, կամ ուսովք. շալակել. ըստանձնել. (առաւել ռմկ)

Չորս մարդ առնուն զնաշն, եւ ուսեն. (Ոսկիփոր.։)


Ուսումն, ման

s.

study, lecture, teaching, instruction;
doctrine, science;
religion, sect;
ուսման ձեւ, affectation, studied effort, endeavours;
առ ուսմանէ, by instruction;
նուիրել յ— զժամանակն, to consecrate all one's time to study;
cf. Թեւակոխեմ.

NBHL (4)

μάθημα, διδαχή, διδασκαλία dottrina, disciplina. Ուսանելն. ուսողութիւն. տեղեկութիւն. հմտութիւն. գիտութիւն. արուեստ. կրթութիւն. սովորութիւն. վարդապետութիւն. կրօնք. դեն. աղանդ.

Դու իսկ ուսուցեր նոցա ուսումն՝ տիրել ի վերայ քո։ Արձանագիր, ի կատարած զառանցելոց ժամանակաց առ ուսմանէ (կամ ուսմէ)։ Զուսումն մանկութեան։ Ոչ եթէ մարդկեղէն ուսմամբ։ Յուսմունս պէսպէսս.եւ այլն։

Բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդկանն։ Հանդէս առնէր ամենայն ուսմանց։ Կալցին զուսումն վարդապետութեան մոգաց. (Եղիշ. ՟Բ։)

Ուսուցանել առ հասարակ զբնաւս՝ զարս եւ զկանայս՝ զուսմունս մոգուցն. (Փարպ.։)


Շամբշիմ, եցայ

vn.

to become mad, to play the fool, to commit folly;
to rage, to be in a fury, to be mad for, to eagerly long for, to fall madly in love, to be desperately in love, to be agitated by violent transports for, to love to distraction, to dote upon;
to be wanton, lustful;
— ի կանայս, to woo, to court, to rave, to be in love to extremity.

NBHL (4)

ՇԱՄԲՇԻՄ կամ ՇԱՄՇԻՄ. μαίνομαι, εὑηθίζομαι insanio, furo, ineptio, stulte ago. Ցնորիլ. յիմարիլ. անմտանալ. խելագարիլ. մոլեգնիլ. կատաղիլ եւ Մոլիլ տռփանօք. խենդենալ, խելքը թռցնիլ, կատղիլ, եւ շփանալ, խեղեփնալ. տէլիրմէք, չըլտըրմագ, գուտուրմագ.

Եւ արդ ընդէ՞ր շամշիցիս զուր ջանալ՝ փուշ սնուցանել։ Ընդմանկտի շամշէին (սոդոմացիք). (Ոսկ. մ. ՟Գ. 3։ Ոսկ. ՟ա. թես. ՟Ը։)

Շամշեալ վաւաշէր։ Մոլեգնել ընդիմիմարտն շամշեալ կատաղի զայրացմամբ. (Խոր. ՟Բ. 60. եւ Խոր. հռիփս.։)

Զօրէն շամբշելոցն (կամ շամշելոցն), որք զինքանս խոցոտեն։ Մի՛ անմտասցուք զօրէն շամբշելոց. (Սարգ. յկ. ՟Գ. ՟Զ։)


Շանթաձիգ

cf. Շանթընկէց.

NBHL (2)

Ուր իցէ ձգումն շանթից. շանթընկէց, ձգօղ զշանթս. ձգեալ իբրեւ յշանդ.

Զարհուրեալ եւ դողացեալ ի շանթաձիգ նետիցն հրեղինաց։ Զշանթաձիգ բարկութիւն հրեղէն անձրեւացն է իմանալ. (Նար. յովէդ.։)


Շանթեքար, ի

s.

meteoric stone, meterolite;
cf. Երկնաքար;
cf. Օդաքար.

NBHL (2)

Քար պատուական որ կարծի անկեալ զոյգ ընդ շանթի.

Ասեն ոմանք զշանթեքարն որոտմամբ հանդերձ անկեալ՝ նման կրիայի գլխոյ. (Շիր ըմտ Լեհ.։)


Շառագոյն

adj.

red, reddish;
— աչք կամ երեսք, fiery or flashing eyes;
cf. Տենդ.

NBHL (4)

πυρράκης rubicundus, rufus, flavus ὔφαιμος sanguineus, rubescens. Կարմրագոյն. բոսորագոյն. արիւնըռուշտ. եւ Շեկ. շիկակաթրմիր. հթրաշեկ. խարտեաշ. դեղին.

Եկն ել որդին անդրանիկ շառագոյն ամենեւին՝ իբրեւ զմորթ թաւ. (Ծն. ՟Ի՟Ե. 25։)

Խեթի հայելով շառագոյն աչօք։ Եթէ բարկութիւն կալցի, շառագոյն արիւըռուշտ լինին երեսքն (ա աչքն). (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Դաւիթ շառագոյն՝ հանդերձ գեղեցկութեամբ աչաց. (Ոսկ. ղկ.։)


Շատանամ, ացայ

vn.

to content oneself, to be content, to take up;
to suffice, to be sufficient or enough;
to multiply, to increase;
սակաւուք, փոքու, to be satisfied or content with a little, with any thing.

NBHL (7)

ἰκανοῦμαι, ἁρκέω, ἁρκοῦμαι contentus sum, adquiesco, sufficit mihi եւ sufficio, satis sum, vel est. եւ որ եւ ՇԱՏԻԼ. Շատ եւ հերիք համարել. բաւականանալ. շա՛տ է ասել. գոհ ըլլալ

Զեղից ձեզ զօրհնութիւն իմ ինչեւ ի շատանալ։ Ունիմք կերակուր եւ հանդերձս, եւ այնու շատասցուք։ Եւ ոչ այսոքիք շատացեալ.եւ այլն։

Հարկաւոր պիտոյիւք շատացեալ։ Բանջարովք շատանայր։ Սակաւուք շատացեալ. (Շ. ընդհ.։ Վրք. հց.։ ՃՃ. եւ այլն։)

ՇԱՏԱՆԱԼ. Բաւել. որպէս Բաւական կամ շատ լինել, եւ ձեռնհաս՝ կարօղ գտանիլ.

Լոկ հաց եւ բանջար եւ աղ շատասցի քեզ. (Վրք. հց. ձ։)

Թէպէտ բազում էին հեթանոսք, բայց ոչ կարծէին զինքեանս շատանալ ի խաղամարտրութիւն առանց հրէից. (Ոսկ. գծ.։)

Շատացաւ քաղաքն սաստիկ. (Մեսր. երէց.։)


Շարաձայնութիւն, ութեան

s.

cf. Ձայնակցութիւն.

NBHL (2)

Որք ըստ թուոց են եւ համեմատութեանց եւ յարմարութեամբք ի յարմարութիւն եւ ի շարաձայնութիւն պարունակեալք։ Երկուք մասունք հոգւոյն շարաձայնութիւն միաբանութեան ունիցին. (Փիլ.։)

Ի շարաձայնութենէ տառիցն թաւացն եւ լերկացն եւ միջակացն զանազանս ունին բախումն եւ թնդումն. (Պիտառ.։)


Շարժումն, ման

s. fig. ast.

movement, motion, stir, stirring, nod, shake, toss;
fluctuation, staggering;
excitation, provocation;
agitation, motion, impulse, commotion, emotion;
gesture, action;
earthquake;
movement;
զշարժմունս երակաց զննել, to feel the pulse;
cf. Ընդոստ.

NBHL (8)

κίνησις, σάλος, σεισμός, ταραχή motio, motus, commotio, jactatio, fluctuatio, turbatio. որ եւ ՇԱՐԺ, ՇԱՐԺՈՒԹԻՒՆ. Շարժիլն ո՛ր եւ է օրինակաւ. յեղափոխիլն. փոփոխումն. ծփումն. տատանումն. յուղումն. ամբոխումն.

Շարժումն ասեմ (կենդանւոյ՝) զտեղի ի տեղւոջէ փոխումն. (Անյաղթ պորփ.։)

Որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր։ Տաց զնոսա ի շարժումն ամենայն թագաւորութեանց երկրի։ Գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց. (Յհ. ՟Ե. 4։ Երեմ. ՟Ի՟Թ. 18։ Զաք. ՟Թ. 14։)

Արարածքն իսկ իւրաքանչիւր շարժմամբք եւ փոփոխմամբք զարարչէն քարոզեն. (Եզնիկ.։)

Ոչ սակաւ տան ամբոխումն խորհրդոցն որ ի մեզն իցէ շարժման. (Իգն.։)

ՇԱՐԺՈՒՄՆ. σεισμός, συσσεισμός terremotus, commotio, concussio. Սասանութիւն երկրի. ժաժ.

Եղեւ յանկարծակի շարժումն մեծ, մինչեւ շարժել հիմանց բանտին. (Գծ. ՟Ժ՟Զ. 26։)

Շարժմամբ (կամ շարժմամբք) քաղաքք կարծանեցան. (Եւս. քր.։)


Շեղիմ, եցայ

vn. fig.

to slant, to slope, to incline;
to go astray, to turn aside or away, to deviate, to swerve, to go out of one's way;
շեղեալ անկիւն, oblique angle;
շեղեալ քառանկիւն, rhomboid.

NBHL (6)

νεύω, διανεύω, ῤέπω nuo, nuto, vergo, propendeo, declino. Խոտորիլ. հակամիտել. թեքիլ. շրջել զաչս. ծռիլ, եւ շիլ նայիլ.

Նման գոլ եղեգան, զոր յորժամ հարկանիցէ հողմ, ընդ նմին շեղեսցի. (Կիւրղ. գանձ.։)

Ի տասն դասուէն մինն շեղեցաւ. (Կիւրղ. ղկ.։)

Շեղեալ (քառանկիւն) կոչի, այն՝ որ ոչ զկողսն ունիլ հաւասար, եւ ոչ զանկիւնսն ուղիղ. (Եւկղիդ.։)

Ի բաց շեղեցաւ ի քումմէ պատուիրանապահուեւենէ։ Բնաւ ոչինչ շեղեցաւ ի բանս հրամանաց նոցա։ Չշեղել բնաւ յապստամբութիւն։ Ի դասուց անտի նոցա շեղեալ անկան։ Շեղեցաւ ի դրախտէն. (Մաշտ.։ Ճշ.։ Յհ. կթ.։ Իգն.։ Տօնակ.։)

Շեղեալ էր աներասանակաբար յապստամբութիւն։ Եթէ ի մարմինն կոյս շեղեսցի, զանասնոցն առընկալցի վարս յինքն։ Բանականն շեղելով ի նիւթ չարանայ. (Պրպմ.։ Նիւս. բն.։ Մաքս. ի դիոն.։)


Շեղջեմ, եցի

va.

cf. Շեղջակուտեմ.

NBHL (6)

Կասեցին, եւ շեղջեցին (կամ կասեալ կուտեցին). (Ոսկիփոր.։)

Շեղջեցի զչարիս, եւ ձգեցի ընդ իս։ Որ անձամբ անձին շեղջիցէ զցանկութիւն։ Եւ այսուիկ շեղջէ զշեղջս նախանձու. (Սեբեր. ՟Թ։ Ոսկ. յհ. ՟Ա. 17։ Եւագր. ՟Ժ։)

Անցաւորիս փութով զարկածս յոլովաբար շեղջեն յոգիս. (Համամ առակ.։)

Բացաւ գլխով շեղջել օրըստօրէ զհայհոյութեանն չարապէս մթերս. (Սարկ. հանգ.։)

Միաւորութիւնք (էից) ասին, ոչ զի ի միասին ի մի ինչ շեղջեալք, այլ զի աղբիւր եւ սկիզբն է նոցա աստուած. (Մաքս. ի դիոն.։)

Ի շեղջեցելոցն արտասուաց (որպէս զջրշիղջ) դոյզն մի չափեալ. (Նար. կ.։)


Շեշտոլոր

cf. Շեշտոլորակ.

NBHL (5)

ՇԵՇՏՈԼՈՐ ՇԵՇՏՈԼՈՐԱԿ. ὁξύτονος qui acuto tono finitur, cujus ultima syllaba accentu acuto effertur. որ եւ ՅԱՆԳԱՇԵՇՏ. Ասի զբառէ՝ որոյ վերջին վանկն ունի զշեշտ, ոլորակեալ շեշտիւ կամ բթիւ. որպիսի են հասարակօրէն բառք հայոց եւ թուրքաց։

Շեշտոլոր անուն է, որ ն՝անգին ունի զոլորակն. որպիսի, սահա՛կ։ Պարզ լծորդութեան առաջնոյ շեշտոլոր բայից. (Թր. քեր. վերջ։)

Յորժամ սուր եւ յորդելակ հնչմամբ ի վեր փողելով շունչն՝ կալցի զելս ձայնին, շեշտոլոր ասի։ Եւ լինի բուն շեշտոլորակի, թէ՛ յանուաիս ( recte յանուանս) իցէ եւ թէ՛ ի բայս, ի վերայ այն հեգիցն՝ որ ունին այբ կամ եչ կամ ին. զի յորժամ զսո՛ւր սոլորակն սոքա առնուն, բնութեամբ շեշտոլորք ասին. իսկ այլք ի ձայնաւորաց թէ առնուն զշեշտն, դրութեամբ եւ պատահմամբ ասին. (Գրչ. գէորգ.։)

Շեշտոլորակն յաւարտեցելումն կիտին ի գլուխ ատնն ունի զվերսաստութեան զհանդէպն։ Շեշտոլորակն բազում զանազանակս ունի յինքեան. (Երզն. քեր.։)

ՇԵՇՏՈԼՈՐ ասի՝ մերթ որպէս Պարոյկաւոր, պարուկելի. զի եւ պարոյկն է շեշտ ոլորեալ ի վայր բթիւ.


Շեշտումն, ման

s. gr.

ending in a point, tapering, pyramidal form;
ի — անկանիլ, to taper, to end in a point;
ի — յանգեալ, pyramidal, pointed;
accentuation

NBHL (1)

Լեառն ուղղորդ ի յերկրէ բուսեալ ... եւ առ փոքր փոքր ի շեշտումն յանգեալ. (Խոր. ՟Ա. 11։)


Շերտաւոր

adj.

provided with a hatchet;
armed with a spear;
striped, streaked, streaky;
— զօր, sapper;
pikeman;
cf. Շերտափակ՞՞՞փեղկ.

NBHL (4)

Ունօղ զգործի շերտ շերտ կոտորելոյ, ջարդելոյ. որպէս տապարաւոր, սակրաւոր, տիգաւոր, եւ այլն.

Շերտաւոր հետեւակ զօրուն։ Վահանափակք շերտաւորացն. (Բուզ. ՟Գ. 7. 20։)

Շերտաւորքն ի սուր եւ ի տէգ նիզակի վառեալք. (Խոր. ՟Ա. 23։)

Փոսս հատանէր. պատնէշս կանգնէր, շերտաւորս (կամ զշերտաւորս), եւ զսուսերաւորս. (Յհ. կթ.։)


Շինուած, ոց

s. fig.

building, edifice, fabric;
edification;
— մարդկեղէն, human work.

NBHL (4)

οἱκοδομή aedificium, structura եւ այլն. Շինումն. շինութիւն. շէն. կազմութիւն. կառուցումն. եւ Կազմած. կերտուած. յօրինուած. եւ Բարեկարգութիւն. որ եւ անխտիր գրի Շինած. շէնք.

Ի շինուած տաճարին տացեն քսան տաղանդ։ Վասն շինուածոյ տաճարին։ Ցուցանել նմա զշինուածս տաճարին։ Իբրեւ զշինուածս քաղաքի։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի։ Շինուած (կամ շինած) յաստուծոյ ունիմք առանց ձեռագործի։ Զաճումն մարմնոյ գործէ եւ ի շինուած (կամ շինած) անձին իւրոյ սիրով։ Որ ինչ բարին իցէ ի շինուած (կամ շինած) պիտոյից.եւ այլն։

Ոչ ոք կթարէ հասանել յանձեռագործ շինուածն քրիստոսի։ Զշինուածս աշխարհին՝ զամբար ի ձեռն առեալ՝ հրոյ ճարակ տային։ Եթէ շինուածոց իցեմք ցանկացեալ, ունիմք շինուածս յերկինս առանց մարմնաւոր ձեռագործի. (Եղիշ. ՟Ե. ՟Է. ՟Ը։)

Յաղագս շինուածի (կամ շինածի) երուանդաշատ քաղաքի. (Խոր. ՟Բ. 39։)


Շլացութիւն, ութեան

s.

dim-sightedness, squinting, blindness;
dazzling, hallucination;
հարկանել շլացութեամբ, to strike blind;
հարկանել շլացութեամբ զմիտս, to beguile, dazzle, seduce or fascinate the imagination.

NBHL (4)

ἁορασία caecitas πληγή plaga. Շլանալն. շիլ գոլն. բլշակնութիւն. կուրութիւն. անտեսութիւն. պուշ՝ հաւկուր՝ կոյր ըլլալը.

Հարցէ զքեզ տէր յիմարութեամբ, եւ շլացութեամբ, եւ ապշութեամբ մտաց։ Հա՛ր զազգդ զայդ շլացութեամբ. եւ եհար զնոսա շլացութեամբ ըստ բանին եղիսէի։ Հարին շլացութեամբ իբրեւ զայնոսիկ՝ որ առ դուրս արդարոյն. (Օր. ՟Ի՟Ը. 28։ ՟Դ. Թագ. ՟Զ. 18։ Իմ. ՟Ժ՟Թ. 16։)

Շլացութիւն աչացն (պօղոսի) զխաւար ոգւոցն բժշկեաց. (Ածաբ. մկրտ.։)

Մերթ երեւի շփոթիլ ընդ Սլացութիւն, սլացումն, ի գիրս. (Պիտ. եւ Յհ. կթ.։)


Շնորհապարտ, ից

adj.

much obliged, very grateful, mindful of benefits received;
— գոհութիւն, gratefulness, gratitude, thankfulness;
— գտանիլ ումեք, -զանձն դաւանել առ ոք, to be indebted for, to owe, to be under obligations, to be beholden to;
կացուցանել զոք, to oblige a person, to obtain a right to his gratitude;
— եմ բիւրուց խնամոցդ, ով եղբայր, I am grateful to you for all your care, my brother.

NBHL (6)

Պարտական շնորհին առելոյ. երախտապարտ. երախտագէտ. շնորհակալու. որպէս լտ. obligatus եւ gratiarum memor.

Դարձան առ նա խնդութեամբ իբրեւ շնորհապարտք պարգեւաց նորա։ Եկեալ անկաւ առ ոտս՝ շնորհապարտ լինել եւ գոհանալ վասն բարեգործելոյն առ նա. (Իգն.։)

Նիկողայոսի լինիջիք շնորհապարտք. (Ճ. ՟Գ.։)

Եւ որ պարտական ունի զայլս վասն շնորհացն՝ զոր արար. երախտաւոր. բարեացապարտ. բարերար. իբր լտ. obligans, qui meritum habet, benefactor.

Եթէ կարիցեմք գոնէ մասն մի հատուցանել շնորհապարտին մերոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Շնորպապարտս համարիմ զձեզ, զի յաղագս փոքր այսոցիկ ցաւոց եւ չարչարանաց՝ մնամ ես մեծի ողորմութեան աստուծոյ. (Վրք. հց. ՟Ը։)


Շնորհեմ, եցի

va.

"to give as a present or favour, to make a present of, to grant, to accord, to concede, to gratify;
to grant pardon, to pardon, to forgive, to remit;
cf. Շնորհուկս առնել;
չ-, to refuse, not to grant, to withhold, to deny;
դու ինձ շնորհեցեր կեանս, I owe you my life."

NBHL (4)

Խնդրել ի բարձրելոյն՝ գոնէ զշունչն շնորհել նմա։ Վասն նորա քեզ տէր ի ձեռն նորա զոգիսն շնորհեաց։ Ոչ եսինչ զոգիսդ կամ զկեանսդ ձեզ շնորհեցի։ կուրաց բազմաց շնորհեաց տեսանել։ Աբրահամու աւետեօք շնորհեաց աստուած։ Եւ այդ յաստուծոյ է, որ ձեզ շնորհեցաւ վասն քրիստոսի։ Շնորհեաց զմարմինն յովսեփայ։ Զայր մի մահապարտ շնորհել ձեզ։ Չէ՛ օրէն հռովմայեցւոց՝ շնորհել ումեք զոք. (որ հային եւ ի բ. նշ)։ Որպէս ամենայն ինչ մեզ իւրոյ աստուածեղէն զօրութեանն առ ի կեանս եւ յաստուածպաշտութիւն շնորհեալ. եւ այլն։

Երկոցունց շնորհեաց ... որում զբազումն շնորհեաց։ Եթէ ումեք շնորհիցէք, եւ ես։ Շնորհեսցէ՛ք ինձ զվնասդ զայդ.եւ այլն։

ՇՆՈՐՀԵԼ. Շնորհուկս առնել. առնել ինչ ի շնորհս այլոյ, հաճել. մարդահաճել.

Թերեւս կարծէին՝ եթէ շնորհեաց վարդապետին իւրում. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Շնչաբեր

adj.

respiratory;
— երակ, artery.

NBHL (3)

ՇՆՉԱԲԵՐ ԵՐԱԿ. ἁρτηρία arteria. Շնչերակ. շնչափող.

Աստուած ոչ իբրեւ զմարդ՝ բերանոյ եւ լեզուոյ եւ շնչաբեր երակաց կարօտացել է։ Շնչաբեր երակք՝ շնչոյն ամանք՝ ոչ օդ միայն ունին յինքեանիս անխառն եւ մաքուր, այլեւ արիւն. (Փիլ.։)

Շնչաբեր երակն, այն՝ որ ի բերանն կոյս ձգի։ Մերձաւոր շնչաբեր երակօքն շնչէ։ Ընդ միմեանս հարութեամբք շնչաբերերակաց ի ներքս մուծանէ. (Նիւս. կազմ.։)


Շնչաբոյս

adj. s.

vegetable;
cf. Կենդանաբոյս.

NBHL (3)

Մակդիր ամենայնբուսոց եւ տնկոց, ըստ որում ունին զնշանակ իբրու անզգայ շնչաւորի՝ ներքնաշարժ աճմամբ, այլ անկենդան.

Տունկք՝ շնչաբոյսք անուանին սննդականաւն եւ աճեցմամբն։ Տունկք աճեցմամբն եւ սննդականաւն՝ կենդանական կոչին, եւ շնչաբոյս, արտաքոյ զգայութեան. (Շ. բարձր.։)

Մինչեւ ի սողունս եւ ի ճճիս անգամ, եւ ի շնչաբոյս բանջար. (Ոսկիփոր.։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

NBHL (2)

βόμβησις bombus, strepitus, rumor, sonus λαλιά loquela, locutio. Ձայն բազմութեան՝ իբր շռինչ, շռնչիւն. շչիւն. շշուկ. զրոյց. համբաւ. խուժան. ամբոխ. բռմբիւն. բզզանք եւ պար մեղուաց, եւ խօսք անյայտ.

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)


Շրջաբերութիւն, ութեան

s. ast. adj.

turn, circumvolution, periphery;
revolution;
— աստեղական, զարտուղական, զուգընթացական, sidereal, anomalistical, synodical revolution;
— բեւեռային, circumpolar.

NBHL (9)

Երկնի շրջաբերութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ։)

περιφορά, περίοδος, περιαγωγή, περιελίξις circumfactio, conversio. Շրջաբերիլն. շրջանակումն. հոլովումն. պարբերութիւն. պարագայութիւն. շրջան. դարձուած.

Աշխարհի շրջաբերութիւնս բոլորատեսակ գոլով. (Պղատ. տիմ.։)

Շրջաբերութիւն երկնի, կամ աստեղաց, մոլորակաց. ժամանակի կամ ժամանակաց կամ ամանակաց, կամ կենցաղոյս. (Փիլ.։ Արիստ. աշխ.։ Նիւս. բն.։ Դիոն. ածայ.։ Յհ. իմ. եկեղ.։ Գանձ.։)

Շրջաբերութիւն արեգական, կամ լուսոյ, կամ աստեղացն պարու. (Մագ.։)

Ժողովեալ ամաց շրջաբերութիւն. (Զքր. կթ.։)

Գտաւ անտարակուսելի օրինակ շլբ ամաց շրջաբերութեանն, որ ստուգիւ ցուցանէ զաւուրս չորեքտասան պասեքին. (Շիր. զատիկ.։)

զայնոսիկ՝ որ յերկինս են՝ տեսեալք շրջագայութիւնս մտաց (աստուծոյ), վայելեսցուք առ շրջաբերութիւնս այսոսիկ, որ առ մեզ են մտածութիւնք. (Պղատ. տիմ.։)

Եւ իբր Հոլով կամ հոլովումն, ըստ քերականաց.


Շրջիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take a walk, to walk, to march, to go;
to turn, to be changed, converted, transmuted;
to fall back, to be upset;
— ժամանակաց, changes, mutations or vicissitudes of time;
— ի մտաց, ի խորհրդոց, to alter or change one's mind, to change sides;
շրջեցաւ գոյն երեսաց նորա, his countenance altered;
cf. Օր.

NBHL (1)

Հոգի աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց։ Արի՛ շրջեա՛ց ընդ երկիրդ։ Յառնիցէ այրն, եւ շրջիցի արտաքոյ ի ցպոյ։ Շրջել առ տամբ կանանցն։ Շրջի ի վերայ ծովու իբրեւ յատակի։ Ընդ մարդկան շրջեցաւ։ Շրջել զեղբարբք։ Ամենայն շնչոյ՝ որ շրջիցինզ ի ջուրս, եւ ամենայն շնչոյ՝ որ շրջիցի ի վերայ երկրի։ Որ շրջի անարատ յարդարութեան.եւ այլն։


Շրջշրջիմ, եցայ

vn.

to turn round, to turn, to move about;
to walk;
— աչաց, to roll one's eyes wildly;
— յանկողնի, to be uneasy, to tumble and toss in one's bed, to move oneself restlessly from side to side.

NBHL (7)

Փոփոխիլ. շարժմամբ փոխիլ ի դրից. խաղալ. թեքթեքիլ. դառնալ. ձգձգիլ. յածիլ. դարձմշտըկիլ, թապըլտըկիլ, ծռմըռկիլ.

Ինձ (որպէս զկատու) դիւրաւ շրջշրջի յամենայն կողմանս յո՛ր եւ կամի. (Վեցօր. ՟Թ։)

Քան զծովն եւ զգետնառիւծն եւ՛ս չար շրջշրջէին։ Այսր անդր շրջշրջի ի գահոյսն. (Ոսկ. փիլիպ.։)

Թաղեալ ի տղմէ՝ շրջեսցի նա յայնմ տղմի՝ ըստ կամաց իւրոց, եւ ոչ ըստ կամաց իւրոց. շրջշրջի ըստ կամաց իւրոց, զոր ոչ այլ ոք շրջշրջէ զնա. եւ ոչ ըստ կամս իւր շրջշրջի, վասն զի ոչ ի ներքուստ անտի ցանկայ նա, թէ այսպէս շրջշրջեսցի. (Եփր. հռ.։)

Որ ոչն կարէր շրջշրջել յանկողնի իւրում. (Եփր. համաբ.։)

Սոքա են յամենայն ամի, զի յաւելուն նմա այնոքիկ՝ ար շրջշրջին ի թիւ եւ ի համար լուսնի. (Եփր. ծն.։)

Մինչեւ ցայսօր ժամանակի յայսկոյս յայնկոյս շրջշրջին կարծիք զնմանէն ի բազմաց։ Ոչ ճշգրիտ ունէր նա յունարէն, այլ շրջշրջի նա խօսիւք իւրով բարբարոս լեզուով իւիք իւիք. (Եւս. պտմ. ՟Գ. 24։ ՟Է. 24։)


Շօշափումն, ման

s.

touch, feeling, taction, handling, contact, grazing;
կէտ շօշափման, point of contact.

NBHL (3)

Ամենայն մարմին՝ շօշափման է զգայարան. մանաւանդ՝ ձեռաց ներքինն կոյս, եւ սոցա է յաւէտ ծայրք մտտանցն. Նիւս. բն։

Հեշտանամք՝ ըստ հոտոց յանուշահոտութիւն գոլորշեաց, եւ կամ որ կակղութեան եւ ջերմութեան եւ ողորկից եւս՝ ըստ շօշափման. Փիլ. իմաստն։

Մտանեն ընդ ռընդունս հոտոտմունք, եւ ընդ շօշափականն շօշափմունք. Վահր. յար։


Ոգի, ոգւոյ

s.

"spirit;
spirit, soul, ghost;
breath, respiration;
spirit, meaning, sense;
genius;
manes, shades, ghost, hobgoblin;
life;
heart;
soul, energy, courage;
puff, air, wind;
— գինւոյ, spirit of wine, alcohol;
cf. Հոգի;
— բանական, intelligence, reason;
—ք խաւարի, the spirits of darkness;
կենդանութեան, spirit of life;
կենդանական —ք, animal spirits;
— նախանձու, the spirit of jealousy;
ոգւով չափ, with all one's soul, heartily, willingly;
— առնուլ, կլանել, to breathe, to take breath, to breathe freely, to respire, to rest, to take repose, to revive, to acquire new strength or vigor, cf. Հանգչիմ, cf. Շունչ կլանել;
յ—ս ապաստան լինել, to be extremely downcast, depressed, prostrated, to be tormented;
cf. Ապաստան;
յ—ս ապաստան առնել, to reduce to the last extremity;
to exhaust, to harass, to vex;
յոգւոցն (պարզել) ապաստան լինել, to be at the last extremity, near the last breath, to be dying, cf. Հատկլիմ;
թափել զ— ուրուք, to keep in suspense;
հարկանել զոք յ—, to sting, to gall to the quick;
to deprive of life, to kill;
դնել զ— ի ձեռն or ի բռին, զ— ի բռին ունել, to endanger oneself, to risk, brave or face death, to risk, expose or hazard one's life, to lavish or to be prodigal of life;
յոգւոց ելանել, to sigh, to heave sighs;
to groan, cf. Հեծեմ, cf. Հեծեծեմ, cf. Հառաչեմ;
ոգւով չափ սիրել, to love to distraction;
խռովիլ յ— իւր, to be disconcerted, perturbed or disturbed;
գիտել յ— իւր, to know within oneself;
արձակել, հանել, փչել զ—, to yield or give up the ghost, to breathe one's last, to expire;
յոգւոցն ցամաքել, to die;
տալ — կամ շունչ ի վէմս կճեայս, to give spirit or life to marble;
ոգւով երգել, to sing with great expression;
եւ դարձաւ — իւր առ ինքն, his spirits returned, his strength revived;
հաստատեցաւ — նորա, he regained strength or vigor;
քաղէին —ք նորա, he fainted or swooned;
գուն գործեալ ոգւովք չափ, risking his life;
—ն էր դաւոյն, he was the soul of the conspiracy;
յ— խաղալ, to play at dice."

NBHL (19)

(Արմատ բառիցս Հոգի, Շոգի, Հագագ. Ոգել, Հոգալ. լծ. եւ ոյժ) ψυχή anima, animus πνεῦμα spiritus πνοή flatus, halitus. Շունչ կենդանի կամ կենդանւոյ. փչումն. հոգի անմարմնոց եւ բանականաց եւ շնչաւորաց. սիրտ. յօժարութիւն սրտի. անձն. կեանք. եւ Շնչիւն հողմոյ, հողմ, ըստ յն ոճոյ. ճան, ինսան, ռուհ, նէֆէս.

Շունչ ամենայն կենդանեաց, եւ ոգի ամենայն մարդոյ։ Եղեւ մարդն յոգի կենդանի։ Ընդ հանել ոգւոցն։ Մի՛ հարցուք զդա յոգի։ Նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ։ Ոգի նախանձու։ Ոգի մեծաբանութեան։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ։ Ամենայն ոգիք՝ ուստերք եւ դստերք։ Ամենայն ոգիք տանն յակոբու։ Սիրեաց ոգւով չափ.եւ այլն։

Ոգի եւ մարմին բաժանիցին առ ժամանակ մի։ Նոցին սուրբ ոգիքն հասանեն ձեզ յօգնականութիւն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Են ոգիք հրեշտակաց եւ դիւաց. (Եզնիկ.։)

Որ բնութեամբ մարդիկ էին, առաքինի ոգիս ի չարչարանսն ցուցանէին. (Սեբեր. ՟Թ։)

Իբրեւ սպան անակ զխոսրով, եւ դեռ յոգոջ էր, հրաման տայր. (Զենոբ.։)

Թալանայր, հանէր զոգին, ոգի զոգւով ածէր, եւ ոչ կարէր բանիցն տալ պատասխանի մինչեւ յերեկոյ. (Բուզ. ՟Դ. 10։)

Եւ տէր յարոյց ոգի ի ծովուն։ Յարոյց տէր ոգի ի վերայ ծովուն սակս յովնանու. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Որպէս մեր շունչս ոգի կոչեցեալ, եւ օդս այս որ շնչէ՝ ոգի կոչեցեալ. եւ հրեշտակք՝ ոգի կոչեցեալ. եւ արութիւն մեծ ինչ՝ ոգի կոչեցեալ. եւ դեւ հակառակորդ՝ հոգի (կամ ոգի) կոչեցեալ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ոչ կարեմ զոգի առնուլ. (Իսիւք.։)

Ոչ խափանին մարդիկ ի զոգի առնլոյ. (Եփր. համաբ.։)

ոգի կլանել. cf. Կլանել։

հարկանել զոք յոգի. իբր Սպանանել։ (Ծն. ՟Լ՟Է. 21։)

Եւ եղեւ ընդ հանել ոգւոցն, քանզի մեռաւ, կոչեաց զանուն նորա որդի վշտաց իմոց. (Ծն. ՟Լ՟Է. 18։)

Աջակողմեան աւազակին լինէր յոգւոցն հանել ընդունելութիւն փրկութեան. (Կոչ. ՟Գ։)

յոգւոց հանել. Հեծել. հեծեծել. հառաչել. Տե՛ս (Ես. ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Դ. 7։ լ. 15։ ՟Խ՟Զ. 8։ Երեմ. ՟Լ՟Ա. 19։ Եզեկ. ՟Ի՟Ե. 16։ Իմ. ՟Ե. 3։ Մրկ. ՟Ե. 34։ Եբր. ՟Ժ՟Գ. 17։)

Եւ ապա յետոյ ուրեմն յոգւոց եհան, եւ սկսաւ ասել. (Ճ. ՟Ա.։)

ՈԳԷ՛ Օ Տե՛ս զնախագրեալ բարդութիւնս ոգե՛. ի բառէս Ոգի. զի նոյն բառք անխտիր գրին ե, եւ է տառիւ. եւ թէպէտ ե առաւել կանոնաւոր գտանի, բայց գրչաց դիւրին գայ գրել է։

Փոխանակ գրելոյ Վէգ. որպէս քուեայ. կիվոս. κύβος cubus, tessera. ... (որպէս եւ ՏԱՊԱԼԻ. իբր ռմկ. թավլի ).


Ոլորան, աց

s. mech.

cf. Մամուլ;
peritrochium, lathe, axle-tree, wheel and axle, winch, windlass, crab, capstan;
— ատամնաւոր, gear, wheel-gear, catching;
— տարբերական, differential capstan.

NBHL (2)

Գործի ոլորելոյ. պրկոց. գելարան. մամուլք.

Գելարանն ոլորան է կրծիցն. որպէս մամուլք։ Ի կոճեղս եւ յոլորանս եդեալ՝ քամեցաւ յարենէ. (Վանակ. հց.։ Վրդն. լս.։)


Ոլորտք, տից

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

NBHL (5)

πέρατα fines, termini. Ոլորեալ եւ բոլորեալ եզերք, ափունք. սահմանք. կոպար. պարունակ. շրջանակ. շրջան. տիեզերք. ամենայն կողմանք.

Պարփակեալ պահել անընդոստ խաղաղութեամբ ի յոլորտս։ Ի խորշ եւ յոլորտս եւ յընդհանուր մասունս երկրի. (Պիտ.։)

Ընդ ոլորտս երկրի մերոյ։ Ընդ ոլորտս հեթանոսաց։ Միահազոյն զոլորտս ամենից բոլորից լրութեան. (Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Նար. խչ.։)

ՈԼՈՐՏՔ. ῤοῖζος impetus, volutatio. Ոլորք սաստկութեան. պտոյտք շրջանաւ. պրկումն, եւ մանուած.

Եւ յայսոսիկ յարմար եւ զկնի կացցէ բանս, զի մի յոլորտս պրկել՝ այն սպրդեալ մտցէ։ Ոչ կարկատեցի զսա հագներգութեամբ, եւ շարամանեալ յոլորտս ստորասացութեամբ, այլ յայտնի եւ դիւրահաս. (Մագ. ՟Դ. ՟Ի՟Գ։)


Ոխապահ

cf. Ոխակալ.

NBHL (2)

cf. Ոխակալ.

Ուղտն չարայուշ է եւ ոխապահ։ Ոխապահն իբրեւ զուղտս։ Ոխապահք, քինաթաքոյցք. (Ոսկ. եբր.։ Տօնակ.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

NBHL (19)

Ո՜Հ. , ! o! Աւա՛ղ. եղո՛ւկ. վա՛յ. վա՛հ. ո՛վ. ո՛. բաբէ. ա՛հ, ա՛խ, վա՛խ, վա՛հ, ո՛ւֆ, վա՛յ.

Մակբայ՝ աւաղականն. ա՛խ, ո՛ւխ, ո՛հ. (Թր. քեր.։)

Ո՜հ, պաշարեաց տէր զերիս թագաւորս։ Վայեաց, եւ ասէ, ո՛հ տէր։ Աղաղակեաց եղիա, եւ ասէ, ո՛հ ինձ տէր. (՟Դ. Թագ. ՟Գ. 10։ ՟Զ. 5։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 20։)

Ո՜հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս. (Առակ. ՟Բ. 13.)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։

Ո՜հ, ո՛րչափ ի բարեաց զրկեցայ. ո՛հ, ո՛րչափ չարեօք զիս կապեցի. (Ոսկ. ղկ.։)

Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր։ Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի։ Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ո՛Հ. Ստէպ սեռական խնդրով ըստ յն. որ կարծի ի հյ. նաեւ տրական.

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ եւ աւաղ աւուրն այնորիկ լուսանալոյ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Դուն ուրեք ընդ ուղղականի. (որ ի յն. սեռական)

Ո՛հ մոլորութիւն, ո՛հ յիմարութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 4։)

մջ. աւաղական. Ո՛Հ ԹԷ. մջ. աւաղական. Ո՛հ. ա՛խ. հա՛յ վա՛խ.

Կամ ըղձական. Օ՜շ թէ. երանի թէ. իցէ թէ՝. ա՛խ թէ.

Ոհ թէ՝ կարօղ լինէի խլել զփուշս իմ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ո՛հ թէ մեք այսպիսի բաժանմամբ բաժանեալ լինէաք. (Ոսկ. գծ.։)

աւաղական. Ո՛Հ Ո՛Հ. մջ. աւաղական. ! o o! Ո՛հ, վա՛յ վա՛յ.

Ո՛հ ո՛հ օր, զի մերձ է օր տեառն, զի հասեալ է վախճան ազգաց. (Եզեկ. ՟Լ. 2։)

Եւ հեգնական. Վա՛հ. վա՛շ վա՛շ.


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

NBHL (4)

θρήν, θρῆνος planctus, lamentatio ὁδυρμός ploratus. Լալիւն. աշխար. կական. կոծ. ճիչ. աղի արտասուք. աղիողորմ հեծութիւն ընդ աղէտս. ձայն բողոքանաց եւ աւաղանաց, եղերերգութիւն.

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։

Երաժշտականին տեսակս երգոյ, օրհնութիւնք, ողբք, հարուածք, եւ այլն ... խառնելով զողբ եւ զօրհնութիւնս եւ զհարուածք ընդ երկագուռն մեծավերջից. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ողբք (կամ ողբանք) վասն բառնալոյ թագաւորութեանն հայոց. (Խոր. ՟Գ. 68։)


Ողբամ, ացայ, ացի

vn. va.

to lament, to bewail, to groan, to complain, to weep, to deplore;
to wear mourning;
ողբամ զքեզ հայոց աշխարհ, ողբամ զքեզ հանուրց հիւսիսականաց վեհագոյն, I mourn for you, Armenia! I mourn for you, oh chief among the nations of the North !.

NBHL (5)

եւ ն. ὁλολύζω, ὁλοφύζω ululo, ejulo θρηνέω plango, lamentor, ploro, fleo. Ողբս առնուլ կամ ասել. լալ աղաղակաւ. աշխարել. կոծիլ. կականիլ. ճչել. աւաղել. արտասուել. լալ ու ողբալ.

Ողբացէ՛ք դրօշեալք։ Ողբասցեն յարկք տաճարին, կամ սարոյք։ Ողբացէք կաղնիք։ Ողբացին յանկողինս իւրեանց։ Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամո սնոյ։ Ողբացէ՛ք ի վերայ ցորենոյ, եւ այլն։ Ի վերայ իմոցն ողբալով ասեմ. (Խոր. ՟Բ. 89։)

Ո՛չ թէ ողբալն ինչ չար է՝ սիրելիք, այլ՝ ողբոց արժանի գործ գործել. (Ոսկ. եբր.։)

Ո՞վ ոք զնոսա ոչ ողբասցէ, որ զմիտս ունիցի։ Ողբամ զքեզ հայոց աշխարհ, ողբամ զքեզ հանուրց հիւսիսականաց վեհագոյն. (Խոր. ՟Բ. 89։ ՟Գ. 68։)

Ողբալով ողբայ զմարդկեղէն կեանսս։ Զաստի կեանսս բազում անգամ իբրեւ զստուեր ողբացաւ։ Զյանկարծակի ապականութիւնս ողբացաւ. (Իսիւք.։)


Շնչեմ, եցի

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

NBHL (9)

πνέω spiro, flo ἑμπνέω inspiro διαπνέω perflo ὐποπνέω sufflo φυσάω, ἑκφυσάω exsufflo, exspiro συρίζω, διασυρίζω sibilo. Շունչ կամ սիւք ի դուրս բերել. փչել. սփռել ի ներքուստ արտաքս. ազդել.

Վեսուբ լեառն ի գլխոյ շուրջ զդեղսն եւ զքաղաքսն այրեաց։ Յողիացւոց կղզիսն հուր շնչեալ երեւեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)

Արջք եւ ինձք, որ զբարկութիւն եւ զմահն շնչէին. (Եւս. պտմ. ՟Ը. 7։)

Հաստատուն կերակուրն շնչեցեալ ի նմանէ. (Յհ. իմ. երեւ.։)

Իբրեւ պղպջակի՝ ի նոսա բարկութեանն պայթեցելոյ՝ շնչեցաւ այտումն. (Բրս. բարկ. (որպէս թ)։)

ՇՆՉԵԼ, չ. Հնչել հողմոյ, կամ նման հողմոյ. եւ Շչել.

Եթէ հողմ շնչէր (կամ հնչէր)։ Շնչեսցեն հողմք։ Ե՛կ հարաւ, շնչեա՛ ի պարտէզ իմ։ Ի շնչել հարաւոյն։ Իբրեւ զհողմ որ ցօղագին շնչիցէ։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Շնչեաց ի նոսա, եւ ցամաքեցան.եւ այլն։

Ընդէ՞ր բնաւ եմք եւ գոմք, եւ շնչեմք եւ շրջիմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Խօթացեալ ինչ ի շնչականացն մասանց, փոքր եւ խիտ շնչեմք. (Նիւս. բն.։)


Շնջրի

s. zool.

otter;
— ծովային, sea-otter, kind of seal;
cf. Վիշապաձուկն.

NBHL (3)

κύων, κυνίσκος canis aquatilis sive marinus, cyniscus, asellus եւ այլն. Շուն ջրային կամ ծովային. չորքոտանի ի ջուրս՝ որպէս շուն մազոտ. ջրշուն, ջրի շուն. սու քէօփէլի, գըլլը պարագ. ըստ յն. շուն, կամ շնիկ ասի. (ա՛յլ է եւ քէօփիկ պալըղը ).

Քսիւփիէ (թրաձուկն), պրիոնէ (սղոցաձուկն), եւ շնջրիք։ Ըստ իւրեանց նմանութեան ծնանին կենդանիս շնջրիք, փոկք. (Վեցօր. ՟Է։)

Շնջրիք եւ աղուէսք եւ նապաստակք մի՛ մեռցին. (Եղիշ. ՟Բ.) (ուր կարծի բանն զցամաքային կամ զերկակենցաղ կենդանւոյ. թերեւս իցէ Կաստոր.


Շշնջեմ, եցի

vn.

to whisper, to speak low, to murmur;
to hum, to mutter, to grumble;
— են ականջք իմ, my ears ring or tingle.

NBHL (4)

ψιθυρίζω mussito, susrro. Շշունջս առնել. շչելով խօսել. քրթմնջել. տրտնջել. հծծել. քըսփըսալ, փըսփըսալ, քթին տակէն մըռըլտալ.

Ետես դաւիթ, եթէ շշնջեն ծառայք նորա։ Զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ։ Որ շշնջեն զանիրաւս, ոչ ծածկեսցի։ Մատուցեալ շրշնջէ առ անշնչին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 19։ Սղ. ՟Խ. 8։ Իմ. ՟Ա. 8։ ՟Ժ՟Գ. 17։)

Ոչ համարձակիւր ընդ ընկերի իւրում շրշընջել շրթամբք անդամ (ղքէն). (Մագ. ՟Ժ՟Դ։)

շուն զայնոսիկ ասէ, որք վայրապար ընդդէմ տեառն իւրեանց շշնջեն. (Ոսկ. խչ. (յն. կատաղիլ)։)


Շոճի, ճւոյ

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

NBHL (3)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)


Շուառն, ռունք

cf. Նիզակ.

NBHL (2)

Ձող կամ մական խաղու. կամ Սլաք. եւ Նիզակ ձիաւորի. ... (իսկ պ. սիւվար է ձիաւոր)։

Հզօր սպառազէնս ի քաջաց, որ տեղասցեն ի վերայ ձեր նետս երկաթեղէնս, եւ շուառունս մուխս պողովատիկ սլաքովք. (Արծր. ՟Բ. 3։)


Շուրջ

prep. s.

about, round, around, all round;
roundabout, in the neighbourhood;
from all sides, on every side;
turn, round;
ի —ն, around;
— տեսանելիք, amphitheater, — boxes;
— զեկեղեցեաւ, round the church;
—, ի — ածել, to lead to, to conduct around, to walk, cf. Շրջեցուցանեմ;
—, ի — գալ, — անցանել, to take a walk, to make a tour, to walk, to promenade, cf. Շրջագայիմ;
— հայել, to look around;
— առնուլ, to turn;
— արկանել, պատել, պաշարել, to surround, to encompass, to encircle, to invest, to hem in, to beset;
— բնակել, to dwell near, to be neighbouring;
— տալ, to overturn, to upset, to overthrow;
— տալ անձինն, to turn from side to side.

NBHL (32)

περί (լծ. պար) ἁμφί circa, circum. Մերձ յամենայն կողմանց. պատելով. պարառութեամբ իւիք ի շրջանակն. որ եւ Զ պարառականի. զի նոյն է ասել, Զնովաւ, կամ Շուրջ զնովաւ. բոլորտիքը, քովերը.

Վառեցից հուր, եւ կերիցէ շուրջ զերուսաղէմաւ։ Շուրջ զգովաւ բրեցից։ Ժողովուրդն շուրջ զնովաւ նստէր։ Հայեցաւ շուրջ զիւրեւ յաշակերտսն։ Շուրջ եղեն զինեւ։ Շուրջ զգետով, կամ զբանակաւ.եւ այլն։

Գտանի եւ սեռ. խնդրով, որպէս Ի շրջանակն.

Ամենայն ցամաքն՝ որ է շուրջ կարմիր ծովուն. (Պղատ. տիմ.։)

ՇՈՒՐՋ մ. πέριξ circum, circumquaque, undique κύκλῳ, κυκλόθεν circiter, in circuitu եւ այլն. Շուրջանակի. յամենայն կողմանց կամ կողմանս. Ժողովէր բազմութիւնն շուրջ ի քաղաքաց անտի յերուսաղէմ։ Եկեսցէ նմա շուրջ յօգնականաց իւրոց։ տայր պատերազմ շուրջ ընդ աս թշնամին իւր։ Զատուսցես զժողովուրդդ շուրջ։ թանձրութիւն նորա շուրջ՝ առ չորս մատունս. եւ այլն։

ՇՈՒՐՋ կամ՝ Ի ՇՈՒՐՋ ԱԾԵԼ. περιάγω, -ομαι circumago, circumduco, -or. Շրջեցուցանել. եւ Հոլովել. շրջել. պտըտցընել.

Զանդրոնիկոս մերկացեալ իլ հանդերձէ իւրմէ շուրջ ածեալ զքաղաքաւն. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Հոգի իսկ է, որ շուրջն ածէ զմեօք զամենայն, եւ զերկնի շրջաբերութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ։)

ՇՈՒՐՋ ԱՌՆՈՒԼ. Շրջել զանձն. կողմանէ ի կողմն փոխիլ. դառնալ.

Ոմանք եւ ոչ շուրջ անգամ առնուն ի մահիճս զամենայն գիշերն իբրեւ զմեռեալսն. (Ոսկ. գծ.։)

ՇՈՒՐՋ ԱՐԿԱՆԵԼ կամ ՊԱՏԵԼ. cf. ՊԱՏԵԼ, ՁԳԵԼ, ՊԱՇԱՐԵԼ. περιβάλλω circumdo, circumduco.

Շուրջ արկանէ զայն (զորոգայթն) զոտիւք իւրովք. (Առակ. ՟Ի՟Թ. 6. (կամ պատեսցէ հաղբս զոտիւք իւրովք)։)

Շուրջ պատեսցէ կամար հաւատոյ զմէջս սրտի իմոյ. (Պտրգ.։)

ՇՈՒՋ ԱՐԿԱՆԵԼ կամ ՊԱՏԵԼ. ըստ յն. περιέχω circumdo, complector. ըստ յն. Պարունակել, կամ պաշարել. տե՛ս (Սղ. ՟Ժ՟Է. 5։ ՟Լ՟Թ. 9. 23։ ճժդ. 3։ Յոբ. ՟Լ. 18։ ՟Բ. Մնաց. ՟Ե. 8։)

ՇՈՒՐՋ կամ Ի ՇՈՒՋ ԳԱԼ. περιπατέω obambulo ἑπανακυκλέω circumversor ἁνακυκλέομαι revolvor. Շրջիլ. պատիլ. ի խնդիր լինել. յածիլ. դեգերիլ. հիռ գալ. ծուռ գալ, պտըտիլ.

Շուրջ եկեալ տապանակի ուխտին տեառն զքաղաքաւն։ Շուրջ եկի ես եւ սիրտ իմ խնդրել զիմաստութիւն. (Յես. ՟Զ. 11։ Ժղ. ՟Է. 26։)

Շուրջ գայ, եւ խնդրէ կլանել զոր եթուքն. (Յհ. իմ. ատ.։)

Աւելորդ է զնոյն բանիւք շուրջ գալ անրէն. (Դիոն. եկեղ.։)

Հրեղէն երկիր՝ այլայլիլ, եւ ո՛չ շուրջ գալ. (Վանակ. տարեմտ.։)

Ոչ հոլովելով ընթանան, այլ պտուտաբար շուրջ գալով, որպէս թէ շուրջ զմեօք երեւեսցին գալ եւ այնպէս թուեսցին՝ թէ շուրջ գայցեն։ Արբելոց նմանեցաք անզգայից, որ զիւրեանց ախասն հաստատնոցս վարկանին, եւ շուրջ գալ թուի նոցա աշխարհ. (Շիր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Իւրով երագութեամբն ընդ իւր բերեալ զնա՝ յո՛ր կոյս ինքն գայ (կամ գնայ) ի շուրջ. (Շիր.։)

ՇՈՒՐՋ ՏԱԼ. κυκλόω, περιφέρομαι volvo, circumferor. Շրջել. թաւալել. եւ Շրջիլ. կողմն ի կողմանէ փոխիլ. պայքարիլ.

Որպէս յանկողնի շուրջ տայր անձինն զերկու պահս։ Ոչ կարէր անձինն շուրջ տալ. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. մայ. ՟Ա. Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Թ.։)

իսկ դեւն շուրջ ետ ճրագին, եւ խորտակեաց զճրագակալն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Զաստեղացդ՝ զոր կոշեն բեւեռ երկնի, որ ի տեղն տան շուրջ. եւ ոչ ծագին յելից, եւ գան ի մուտս. (Շիր.։)

ՇՈՒՐՋ կամ ՇՈՒՐՋՆ. գ. Շրջանակ. շրջան. շրջումն. (առաւել ռմկ)

Էր պատկեր մի ի փողոցին կանգնեալ, եւ ի շուրջն կամացուցակ. (Վանակ. հց.։)

Ասեն իմաստունք, եթէ յառաջին շուրջն երկնից գայացաւ բնութիւնն ... եւ երկրորդ շուրջն կառոյց զհաստատութիւնն ... եւ երրորդ շուրջն ակնարկելովն աստուծոյ շարժեաց զբոյսս. (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն.։)

Յառաջին շուրջն (արտորէից) փոքր խոփեր պատեհ է դնել ի հարօրն. թէ չիք, նա մեծ խոփով շրջելն սպանանէ զպախրիքն. (Վստկ. ՟Ժ՟Թ։)

ՇՈՒՐՋ, ջք. ա. Որ շուրջ կայ.

Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ. (Մխ. այրիվ.։)

Թագեաւ ի նոցանէ. գային ի շուրջ, եւ ոչ գտանէին. (Ոսկիփոր. հին. (նորն, խնդրէին, եւ ոչ գտանէին)։)