Definitions containing the research հ : 10000 results

Բարեպաշտեմ, եցի

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

· Calfa

NBHL (6)

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Զնախապատուելին բարեպաշտել. (Յհ. իմ. ատ.։)

Ի միջոյ ամբարշտաց համարձակիմ բարեպաշտել առ քեզ Աստուած. (Յհ. իմ. ատ.։)

Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)

Տանին տքնութեան, եւ պահոց պնդութեան, եւ մաքրութեամբ բարեպաշտեն. (Իգն.։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)


Բարեպաշտութիւն, ութեան

s.

piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.

· Calfa

NBHL (8)

εὑσέβεια pietas, religio Պաշտօն բարի առ Աստուած. որ եւ աստուածապաշտութիւն, երկիւղածութիւն, առաքինութիւն. ուղիղ հաւատք, եւ բարի վարք.

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ որպէս Մեծարանք. սպաս. հարկիք, ծառայութիւն. θεραπεία cultus, obsequium

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ըստ յն. եւ լտ. ոճոյ՝ է եւ Պարտուապատշաճ պաշտօն առ ծնօղս, եւ առ հայրենիս. εὑσέβεια pietas

Զհանգամանս բարեպաշտութեան ուսոյց գրովք սրբովք։ Զամենեսին որսալ հոգեւոր ուռկանաւն առ բարեպաշտութիւն։ Աստուածասէր թագաւորն տրդատիոս բարեպաշտութեամբ սպասաւորեալ՝ երկիւղած գտանիւր. (Յճխ.։ Ագաթ.։)

Զյաղագս բարեպաշտութեան մարտն մարտուցեալք. (Փիլ. քհ.։)

(Ոստիկանն առաքեաց պարգեւս առ Սմբատ արքայ, զի) գուցէ գտանիցի ինչ արքայի ի պահեստի, եւ այսպիսի բարեպաշտութեամբ յայտ եկեալ առցէ. (Յհ. կթ.։)

Առ հայրենիսն եւ ծնողսն՝ որովք լինի եւ բարեպաշտութիւն, մասն գոլով արդարութեան. (Արիստ. առաք.։)

Ճառդ՝ բարեպաշտութիւն երեւեցուցանէ առ հայրն։ Կատարեալ ցուցանեն յերկոսին ծնողսն բարեպաշտութիւն. (Փիլ. լին.։)


Բարեպաշտօն

cf. Բարեպաշտ.

· Calfa

NBHL (4)

Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)

Կին իմաստուն եւ բարեպաշտօն՝ օրհնեսցի. (Առակ. ՟Լ՟Ա. 30։)

Զերեւելիսն ի կանայս զբարեպաշտօնս գերեալ. (Յհ. կթ.։)

Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)


Բարեպարիշտ

cf. Բարեպաշտ.

· Calfa

NBHL (3)

cf. ԲԱՐԵՊԱՇՏ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ. (հակառակն Ամբարշտի) εὑσεβής, εὑσεβέστατος pius, piissimus

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Անծանօթք բարեպարիշտ հաւատոյն եղեալք. (Պիտ.։)


Բարեսէր, սիրաց

adj.

good, virtuous, pious, religious;
benevolent, indulgent, obliging.

· Calfa

NBHL (3)

Բարեսէր եւ ազնուականագոյն մարդկան անձինք։ Բոլոր բարեսիրացն խուսափեալ։ Հի՞մ զհարազատ եւ զբարեսէր եղբայր սպանանես. (Պիտ.։)

Հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի՛ գուցէ դժուար ինչ արանցն ի թագաւորէն դիպի։ Էր այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսէր։ Եւ էր այն օր՝ անսպառ ուրախութիւն աստուածասէր բարեսիրացն. (Փարպ.։)

Ըստ հայցման հաճութեան բասէր կամաց երջանկիդ. (Նար. յիշ.։)


Բարեսիրութիւն, ութեան

s.

bounty, goodness, kindness, obligingness.

· Calfa

NBHL (1)

Ըստ որում եւ ընկալայք իսկ (յԱստուծոյ) պարգեւ՝ ի բարեսիրութենէ այտի ձերմէ. (Յհ. կթ.։)


Բարեսնունդ

adj.

well instructed, well brought up, well educated.

· Calfa

NBHL (4)

εὑτρωφής bene nutritus, educatus Բարւոք սնեալ. եւ Որ ինչ հայի ի սնունդ գովելի.

Դարձեալ եղբարց երկուց ծընունդ, ըստ աշխարհի գոլ բարեսնունդ. (Շ. յիշ. առակ.։)

Ո՞վ վարի քաղաքաւս այսուիկ, որոյ համբակք եւ երիտասարդուհիք բարեսնունդք են. (Պղատ. օրին. ՟Ը։)

Գինի փոխանակեալ՝ արիւն անմահին՝ բարեսնունդ, լինել ժառանգակից Քրիստոսի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Բարեվայելուչ

adj.

becoming, conformable, convenient, proper, handsome, pretty;
graceful.

· Calfa

NBHL (6)

Բարեվայելուչ եւ ցանկալի է աշխարհն աղուանից ամենագիւտ շահիւք ի բարձրաբերձ կոհակացն կաւկասայ. (Կաղանկտ.։)

Փոխանակ նոցա զբարեվայելուչսն եւ զօգտակարագոյնսն ի տեղւոջն արձանացուցանել. (Յհ. իմ. ատ.։)

Բարեվայելուչ պարգեւք, կամ զարդք. (Յհ. կթ.։)

Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին բարեվայելուչ բարձրութիւնն. (Լմբ. սղ.։)

Ոչ կարեմք ընտրել, ո՛ր հնդիկն է, եւ ո՛ր բարեվայելուչն է. (Մաշկ.։)

Բարեվայելուչ հանդիպի. այսինքն ի դէպ գայ. (Աթ. ՟Ը։)


Բարեվիճակ

adj.

well settled, fortunate.

· Calfa

NBHL (1)

Բարեվիճակ կանոնք (աստուածային)։ Բարեվիճակ հարթութիւն՝ զուգակշիռ հաւասարութիւն (երրորդութեան). (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ը։)


Բարետաւիղ

adj.

that sounds well, sweet, harmonious, well adjusted or organized.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ հնչիւն ընտիր տաւղի կամ քնարի. քաղցրանուագ.


Բարետեսակ

adj.

having a good prospect, aspect or countenance, handsome, charming, graceful, genteel, delicate, pretty, agreeable.

· Calfa

NBHL (4)

Կամ ἁγαθοειδής benignus, benevolus Քաղցրահայեաց. բարեհամբոյր, բարեսէր.

Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն յարդարէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Որդիքն բարետեսակք. (Գր. հր.։)

Բարետեսակք են, եւ զոր յետ իւրեանցն են՝ կցորդ առնեն բարւոյն պարգեւաց։ Որպէս բարետեսակ քահանայապետութիւն՝ եւ զորս յետ իւրն զնոյնհետայն հաղորդեցոյց. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)


Բարետեսիլ

adj.

cf. Բարետեսակ.

· Calfa

NBHL (2)

Ոչ զսեաւն սպիտակ յօրինէ, եւ ոչ զտգեղն գեղեցիկ կամ բարետեսիլ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Ասէ սակս աղաւնոյ, բարետեսիլ է, եւ ամենայն որ ինչ ի կենցաղումս է կենդանի, հաճոյ նորա թուացեալ. (Մագ. ՟Խ՟Բ։)


Բարետիպ

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

· Calfa

NBHL (2)

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)

Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Բարերար, աց

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

· Calfa

NBHL (7)

ԲԱՐԵՐԱՐ. ա. որ եւ ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ի, աց. ἁγαθός, ἁγαθώτατος bonus, -a;
benignus, benignissimus Որ ինչ սեպհական է բարերարի կամ բարերարութեան. մարդասիրական.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ եթէ բարի առնէք բարերարաց ձերոց, ո՞ր շնորհ է ձեր։ Եւ որ իշխենն նոցա՝ բարերարք կոչին. (Ղկ. ՟Զ. 33։ ՟Ի՟Բ. 25։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Ոչ միայն բարերարացն եւ հեզոցն, այլեւ կամակորացն. (՟Ա. Պետ. ՟Բ. 18։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)


Բարերարեմ, եցի

vn.

to do good, to gratify, to favour, to oblige.

· Calfa

NBHL (3)

Առաքինութեան յատուկ է բարերարելն զարժանաւորսն. (Արիստ. առաք.) որ է հելլենաբանութիւն. այսինքն բարիս առնել արժանաւորացն։

Որք զտեսեալն յինքեանց իմաստս բարերարեն ներքնոց. (Վրդն. սղ.) այսինքն բարերարապէս հաղորդեն։

Բարերարեա՛ հզօր։ Քո է բարերարելդ առ մեզ եւ առ նոսին. (Նար. ստէպ։)


Բարերարութիւն, ութեան

s.

benefit, bounty, good, beneficence, kindness, favour, service, pleasure, gratification, liberality.

· Calfa

NBHL (5)

Կարօտեալք գտին զբարերարութիւն ի քումմէ բարերարութենէդ։ Զքո բարերարութեանդ զչափ առեալ։ Բարերարութեամբն տալ յերկնից ձեզ անձրեւս։ Որք զբարերարութիւնն յանձին ունիցին։ Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք.եւ այլն։

Որ զանչափ քո զբարերարութիւնդ շնորհեցեր քո արարածոց. (Շար.։)

Առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեանն հանդէս. (Եզնիկ.։)

Շնորհեսցէ մեզ բարերարութիւն ձեր զայր մի. (Փարպ.։)

Լծակից խնդրեաց բարերարութեան իւրոյ՝ զհաւատսն մեր. (Նար. ՟Ժ. որ հայի եւ ի ՟Ա նշ։)


Բարերջանիկ

adj.

blissful.

· Calfa

NBHL (3)

Բարերջանիկն եւ ա՛յն՝ որ ըստ առաքինութեան կեայ. (Սահմ. ՟Ը։)

Ոչ բարերջանիկ գոլ նմա եհաս։ Բարերջանիկ հօրդ. (Մագ. ՟Ժ՟Է. ՟Կ՟Զ։)

Յետ մահու ա՛յլ կեանք կայ՝ բարերջանիկ եւ երանելի. (Լմբ. առակ.։)


Բարերջանկութիւն, ութեան

s.

blissfulness;
good fortune, happiness.

· Calfa

NBHL (2)

Արդարեւ առաքինութիւն բարերջանկութիւն է. (Սահմ. ՟Ը։)

Ունայնանայ մարդոյ բարերջանկութիւն ի կենցաղս։ Յուսաս դու յԱստուած, եւ նա առաջնորդէ քեզ ի բարիս, եւ ես այնու հետեւմամբն ի բարերջանկութեան։ Սիրոյն բորբոքումն, եթէ առ Աստուած՝ բարերջանկութեամբ, եւ եթէ յախտս՝ թշուառութեամբ. (Լմբ. ժղ.։ Լմբ. առակ. եւ այլն. ստէպ։)


Բարեփառ, աց

adj.

glorious, illustrious, splendid, magnificent.

· Calfa

NBHL (12)

εὕδοξος, εὑκλειής, κλεινός, εὑδαιμονῶν gloriosus, honorificus, inclytus, celebris, illustris, felix, beatus Մեծափառ, քաջափառ, փառացի. պանծալի. բարեհռչակ. պատուական, երջանիկ. երանելի.

Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան։ Բարւոք վաստակոց՝ պտուղ բարեփառ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յադամ.։)

Բարեփառ եւ արժանի սքանչանալոյ ցուցեալ զհնազանդութիւն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Արին բարեփառ՝ աշտէին նիզակաւ ի մահ սատակէ։ Այս մարտիկ բարեփառ՝ այսմ ասպարիսի. (Նար. ՟Հ՟Ա. եւ Նար. մծբ.։)

Ի քաջատոհմիկ եւ ի բարեփառ գլխոյն իմմէ զրկեալ լինիմ. (Արծր. ՟Դ. 11։)

Թէ ոչ եւ նախանձն եւս բուռն եհար զբարեփառացն. յն. զբարերջանկացն. (Նիւս. կուս.։)

Զանթուելիսն ամբարձեալ բարեբախտութիւնս ... զբարեփառսն կացրդեալ մարդիկ։ Բարեփառ երջանկութիւն, կամ շինութիւն, գրդանք, կամ հրամանք. (Պիտ.։)

Որ առ ներխոհեմսն բարեփառ թուին ամուսնութիւնքն։ Զբարեփառ կենցաղն որսալ. (Պղատ. օրին. ՟Զ. եւ ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԵՓԱՌ. Քաջափայլ հանդիսացեալն ի վարդապետութեան. ուղղափառ, եւ ուղղափառական.

Բարեփառ առաջնորդն մեր։ Բարեփառ առաջնորդին մերոյ յեռոթէոսի։ Խորհրդազգած լինէին բարեփառ հարքն մեր։ Զբարեփառ մեր հարսն, որք նախ քան զօրէնս եւ յետ օրինաց, հրեշտակք հանէին առ աստուածայինսն. (Դիոն. ստէպ։)

Բարեփառ հաւատով երջանկացեալ ի Քրիստոս. (Յհ. իմ. եկեղ.։)

Որոց հնար էր զբարեփառ ընտրել պողոտայ, ընտրեցէք զխոտորնակն եւ զփշաբեր. (Գէ. ես.։)


Բարեփառութիւն, ութեան

s.

splendour, grandeur, magnificence, majesty.

· Calfa

NBHL (8)

Ինձ փառս համարիմ զբարեփառութիւն դորա. (Ոսկ.։)

Զկեանս, եւ զբարեփառութիւն, եւ որ ինչ ըստ մարմնոյ մեծութիւն, եւ հեշտութիւնք, յիշեցուցանելով. (Սարկ. լս.։)

Առաքինութեան քան զամենայն ինչ ընտանեգոյն է բարեփառութիւն։ Զէին խնդիր ոչ թողցուք, զհանճար գիտութեան նորա՝ կատարած բարեփառութեան գոլ սովորեալք (այսինքն ուսեալք)։ Կատարած բարեփառութեան՝ յառ Աստուածն նմանութիւն. (Փիլ.։)

Բարի բազում քաղաքաց եւ հրամանքս այս, զի նախապատուիցեն զառ ի բազմաց բարեփառութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ոչ տայր տեղի բարեփառութեան՝ չարափառութեամբ մոլորեալն. (Շ. ՟գ. յհ.։)

Սուրբ հարքն՝ բարեփառութեան հիմնացեալ հաւատով։ Բարեփառութեան զամպարօք փայլեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Բան՝ զոր հարցէք, ո՛վ բարեփառութեան հարցափորձող՝ աստուածապահ տէր (Աշոտ պատրիկ). (Դաւիթ բագր.։)

Արձանացեալ ի ձեզ աստուածային հաւատ բարեփառութեան. (Կանոն.։)


Բարեփորձ

adj.

well tried, — proved.

· Calfa

NBHL (3)

εὑδόκιμος probus, probatis, et laudatus Փորձ եւ ընտիր. քաջահաճոյ. գովելի գտեալ փորձիւ. հանդիսացեալ. պանծալի.

Բարեփորձ հարքն այսու ամբողջ հաստատեցին. (Լմբ. պտրգ.։)

Ընդարձակ եւ դիւր է բարեփորձ ճանապարհն. (Վրդն. ղեւտ.։)


Բարեքեմ, եցի

va.

to hide, to veil, to dissimulate.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ անուամբք բարեքողք եղեն խոստացեալ երանութիւնքն, այլ՝ առնելեաց երանութեանցն. (Եփր. համաբ.։)


Բարեքի

adj.

personable, genteel, agreeable.

· Calfa

NBHL (1)

Եթէ որդիք ուրուք իցեն յոռի, եւ նա ցանկասցի այլոց որդւոց բարեքւոց հայր անուանել. (Ոսկ. յհ. ՟Ա. 12. ըստ հին ձեռ. իսկ ի նորն բարե ոց. եւ ի տպ. բարէոց։)


Բարեքիկ

cf. Բարեքի.

· Calfa

NBHL (2)

Եթէ ոք ի քահանայից հանդերձիկ ինչ բարեքիկ ագանիցի. (Ոսկ. փիլիպ.։)

Եւ զայր վարդապետ՝ եթէ տեսանեն՝ որ ի կերակրիկ ինչ մտաբերիցէ, եւ բարեքիկ հանդերձիկ ագանիցի ... բամբասեն. (Սարգ. յուդ. ՟Բ. ըստ ձ։)


Բարէ

conj.

at least, at the least.

· Calfa

NBHL (3)

Նոյն ընդ ռմկ. պա՛րէ. որ եւ ՓԱՐԹԱՐ, եւ ԲԱՐԻ. Գոնեա. գէթ. Բա՛րէ դուք հաց եւ ջուր ճաշակեցիք յայնժամ. այլ ես եւ ո՛չ զայն առի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. 5.) (տպ. բարի է։)

Եթէ ոչ առնես զսպասաւորութիւն քո (զսարկաւագութիւն), ապաբա՛րէ զսկիհն կալցես ի ձեռին քո ի ժամ հաղորդութեանն. (անդ. (տպ. ապա սակայն։))

Եթէ ոչ ունիս աղօթս հոգեւորս եւ խոնարհութիւնս, ապա բա՛րէ աշխահութիւնս մարմնաւորս արասցես. (անդ. (տպ. գո՛նէ։))


Բարիոք, աց

adj. adv.

good;
well, softly, leisurely;
ծածկել — է, it is better to hide it;
— է, it is well;
որպէս եւ —թուի քեզ, as you like it, if you please.

· Calfa

NBHL (1)

Զանուանս բարիոքս. (Եփր. համաբ.։)


Բարկանամ, ացայ

vn.

to be angry, provoked, to storm, to rage.

· Calfa

NBHL (3)

Բարկանալով ի բժշկին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բարկացաւ ի նմանէն մինչեւ յօրն դատաստանին տեառն մերոյ. (Եփր. համաբ.։)

Բարկացայ, զի արարի զնոսա։ Եւ լուեալ տասանցն՝ բարկացան ի վերայ երկուցն եղբարց։ Սկսան բարկանալ Յակովբայ եւ Յովհաննու.եւ այլն։


Բարկասիրտ

adj.

passionate, apt to be angry, fretful, pettish, peevish, impatient.

· Calfa

NBHL (3)

Բարկասիրտն գործէ առանց խորհրդոյ։ Մեծամեծքն բարկասիրտք են, գինի մի՛ արբցեն. (Առակ. ՟Ժ՟Դ. 17։ ՟Լ՟Ա. 4։)

Բազում անգամ է տեսանել զգազանս վայրենիս՝ հանդարտացեալս, իսկ զբարկասիրտս ոչ երբէք. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բազումք ի բարկասրտացն եղեն կարի հեզք. (Բրսղ. մրկ.։)


Բարկացայտ

adj.

angry, vexed, enraged.

· Calfa

NBHL (1)

Ցայտեալ սաստկութեամբ՝ որպէս բարկութեամբ. որ ցայտէ զցասումն. ահագին, սաստիկ յուզեալ.


Բարկացողութիւն, ութեան

s.

irascibility, ire.

· Calfa

NBHL (1)

Հարկեցաւ ի բարկացողութիւնն, որ է ի նմա թունաւորութեան կիրք։ Զի՞նչ է բարկացողութիւն. (եւ այլն. Վրք. հց. ՟Բ. ՟Ի՟Դ։)


Բարկացուցանեմ, ուցի

va.

to exasperate, to irritate, to anger, to displease, to offend, to enrage.

· Calfa

NBHL (1)

Սէր տեսանելւոյն բարկացուցանէ եւ բորբոքեցուցանէ զքեզ ա՛չք։ Նանրութիւն շատխօսութեանն բարկացուցանէ զքեզ լե՛զու։ Ծանրասիրտք եղէք, բարկացայք ի չար ցանկութիւնս ... այլ զբարկանալն յետ ցանկութեանց մեղաց հատէք ի ձէնջ զղջմամբն. (Լմբ. սղ.։)


Բարձաբեկութիւն, ութեան

s.

fracture of the leg, broken leg.

· Calfa

NBHL (1)

Յաղագս բարձաբեկութեան հեփեստեայ. (որ էր չԱստուած կաղ. Նոննոս.։)


Բարձակից, կցի, կցաց

adj. s. that sits on the same mattress, that is partaker of the same banquet or dignity;
colleague.

· Calfa

NBHL (4)

Վասն երդմանցն եւ բարձակցացն՝ հրամայեաց տալ նմա. (Մտթ. ՟Ժ՟Դ. 9։)

Կամ Աթոռակից, գահակից, կցորդ պատուոյ.

Բարձակից արեգական՝ Շապուհ արքայից արքայ. (Խոր. ՟Գ. 17։)

Յարարելոցս ոչ ոք է բոլորիցս թագաւորին համաթոռ, եւ բարձակից. (Կիւրղ. գանձ.։)


Բարձակռիւ

s.

competitor.

· Calfa

NBHL (2)

ԲԱՐՁԱԿՌԻՒ ԼԻՆԻԼ. Կռուիլ վասն յառաջագահութեան՝ յընթրիս, եւ յայլ աշտիճանս պատուոյ.

Բարձակռիւ լինէին, որ կրկին ախտի էր գուշակ, հպարտութեան՝ միանգամայն եւ որկրամոլութեան. (Երզն. մտթ.։)


Բարձապան, աց

s.

cuish

· Calfa

NBHL (1)

Զինուորական պահպանակ կամ զանկապան բարձից.


Բարձերէց

s.

president;
— տեղի or —ք, the first place, honourable place.

· Calfa

NBHL (4)

ԲԱՐՁԵՐԷՑՔ. գ. Երիցութիւն ի բարձի, կամ ի բազմականի. որ եւ ասի՝ Առաջին բարձ, կամ Գահագլուխք. πρωτοκλισία primus in convivio locus

Գահերէց, եւ Գահերիցական. բարձրագահ յընթրիս կամ յիշխանութեան.

Ետ քեզ զաւագութիւն, եւ զբարձերէց տեղի. յն. մի բառ՝ զնախագահութիւն. ()

Որ էր մի ի չորից գահերէց բարձերէց տաճարին արքունի. (Բուզ. ՟Գ. 9։)


Բարձընտիր

adj.

that seeks the first place, fixed in an honourable place;
— լինել, to seek the first place.

· Calfa

NBHL (3)

Ընտրեալն յառաջին բարձ. նախագահ. գահագլուխ.

Իսկ երանեալս ... տոհմ Արշակունեաց ... բարձրընտրաց, գահանշանաց. (Նար. մծբ.։)

ԲԱՐՁԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Ընտրութիւն առնել բարձի եւ բարձի ի բազմականի. ցանկալ առաջին տեղւոյ. յն. ընտրել զյառաջագահութիւնս.


Բարձիկ

s.

small cushion, bolster;
compress.

· Calfa

NBHL (2)

Զծերացեալսն մի՛ բարձի թողի առնիցէք. (Շ. ընդհ.։)

Աստուած բարձի թողի արար զնոսա՝ երթալ զհետ սրտից իւրեանց. (Մխ. ապար.։)


Բարձկնեար, ներոյ

s. pl. small cushions, pillows.

· Calfa

NBHL (1)

Կարեն կարկատեն զբարձկնեարդ ի ներքոյ ամենայն արմկան ձեռին, եւ առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Ահաւասիկ ես ի վերայ բարձկներոյդ ձերոյ, յոր դուք ժողովէիք զանձինս. եւ պատառեցից զայդ ի բազկաց ձերոց ... եւ պատառցից զգլխադիրսն ձեր. (Եզնիկ. ՟Ժ՟Գ. 18. 20։)


Բարձումն, ման

s.

act of raising;
carriage;
subtraction;
exception;
suppression, repeal, derogation;
degradation, dissolution, extinction;
deduction, defalcation.

· Calfa

NBHL (3)

Անփոյթ առնել ծանունցն՝ համանգամայնցն է ի բաց բարձումն. (Յհ. իմ. ատ.։)

Բարձումն առ հասարակ յամենեցուցն սիրոյ եւ ամօթոյ. (Խոր. ՟Գ. 67։)

Ճանաչելով զբարձումն քաջ զօրավարաց. այսինքն զկորուստ կամ զմահ. (Փարպ.։)


Բարձուցանեմ, ուցի

va.

to load, to burden.

· Calfa


Բարձրաբարբառ

adj. adv.

that has a strong voice;
sounding, that has a loud or shrill sound;
resounding, clamorous, sonorous, clangous;
loudly, aloud.

· Calfa

NBHL (3)

μεγαλόφωνος altam vocemedens, altiloquus Մեծաձայն, բարձրագոչ. համարձակաձայն.

Բարձրաբարբառ ընդհանուր աղաղակէին. (Ագաթ.։)

Զզրկանաց ամբաստանութեան իւրոյ բան՝ բարձրաբարբառ զօրացուցանէր զարքայէ. (Յհ. կթ.։)


Բարձրաբերձ, աց

adj.

very high, much elevated, lofty.

· Calfa

NBHL (3)

Բարձրաբերձ ահագինս շինեաց աշտարակս. (Խոր. ՟Գ. 59։)

Բարձրաբերձ պարիսպք. (Ագաթ.։ Փարպ.։ Սահմ.։)

Բարձրաբերձ ամբարտակին։ Ի բարձրաբերձ տանեաց. (Յհ. կթ.։)


Բարձրագագաթն

adj.

whose summit is very high, lofty.

· Calfa

NBHL (1)

Պարսպեալ իմն է բարձրագագաթն սպիտակափառ լերամբք. (Յհ. կթ.։)


Բարձրագլուխ

adj. adv.

high, elevated;
bold, frank, honourable;
holdly, highly.

· Calfa

NBHL (5)

Եւ Բարձրացեալ գլխով. պարզերես, աներկիւղ, անվեհեր, արիական. ճակատը բաց, ճերմակ երես.

Բարձրագլուխ պարու մարգարէից մեծն հեղիաս։ Որով կատարելապէս բարձրագլուխս իր մղեալ յարդարի։ Քաջութեանն անուանի հանդէս՝ ի՞ւ իւիք, քան թէ սովաւ բարձրագլուխ ինելով. (Պիտ.։)

Աստուածպաշտութիւնն բարձրագլուխ կամակարութեամբ երեւելի լինէր յաշխարհին հայոց. (Եղիշ. ՟Ա։)

Բարձրիգլուխ պարծեսցի։ Ողորմութիւնն՝ անցեալ կայ բարձրիգլուխ, ոչ ամաչէ, ոչ զանգիտէ։ Ըմբշամարտ ոք առ մարտագիրն մատուցեալ բարձրագլուխ զպսակն պահանջէ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Բարձրագլուխ ի մէջ յոքնախումբ կացեալ հրապարակաց. (Պիտ.։)


Բարձրագոյն

adj. adv.

higher, sublime;
supreme, grand;
—, —ս, highly, sublimely, boldly.

· Calfa

NBHL (10)

Բարձրագոյն գոս հրաշից. (Անյաղթ բարձր.։)

Բարձրագոյն բարբառ, օրհնութիւնք, հատուցումն, եւ այլն. (Կորիւն.։)

Բարձրագոյն իմաստ, շնորհ, բարիք, բերք, եւ այլն. (Նար. ստէպ։)

Զիա՛րդ է խոնարհ, որ ի ծոց էր բարձրագունին հօր. (Կիւրղ. գանձ.։)

Եւ այսպէս բարձրագունին ծանուցաւ խոնարհութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Լի են խոնարհագունիւք եւ բարձրագունիւքն. (Իգն.։)

Բարձրագունօքն եւ հանդերձելովքն պատկառեցոյց. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Բարձրագոյնս նստեալ քո ի հոգւոջ քում դատարանի. (Մաշկ.։)

Որք բարձրագոյն պատմէին իսրայէլական տոհմին։ Բարձրագոյն գոչէին. (Ագաթ.։)

Բարձրագոյն իմն խորհելով. (Սահմ. ՟Ժ։)


Բարձրագոչ

cf. Բարձրաբարբառ.

· Calfa

NBHL (1)

Յետ բարձրագոչ աղաղակի փաղաքշողացն զկնի մեծատանցն՝ գայ հրաւիրակ մահուն. (Լմբ. սղ.։)


Բարձրադիտակ

adj. s.

very high, to wer-ing;
observatory.

· Calfa

NBHL (1)

Պարանոցս բարձրադիտակ՝ խոնարհեալ. (Բենիկ.։)


Բարձրաթռիչ

adj.

that flies above.

· Calfa

NBHL (4)

Զբարձրաթռիչ թեւսն անընչութեան. (Վրք. հց. ՟Ա։)

Ո՞րպիսի բարձրաթռիչ արար զհողեղէն եւ զծանր բնութիւնս։ (Սարգ. յկ. ՟Ե։)

Բարձրաթռիչ եղեալ՝ եկին առ նա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ահա վերաբերեմք առ քեզ՝ ճախրելով, իբրեւ ի բարձրաթռիչս եղեալ. (Եղիշ. ՟Ա.) իմա՛, որպէս բարձրաթռիչ (թռչուն) լինելով։


Բարձրակայ

adj.

high, great, supreme, sublime, excellent.

· Calfa

NBHL (1)

Ի բանական եւ ի հոգեւոր բնութիւնս զատեալ որոշեցան բարձրակայ վայրիւք. (Մամբր.։)