Entries' title containing ն : 10000 Results

Գիշերաժան

s.

hour of night;
nocturn.


Գիշերախառն

adv.

by night, nightly.

NBHL (2)

Իբր Գիշերայն. գիշերի. νυκτός noctu, nocte գիշերանց. գիշերով.

Գիշերախառն հասանէր ի վերայ յամնէացւոցն։ Զհրամանն արքունի գիշերախառն կատարեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 9։ ՟Գ. Մակ. ՟Ե. 10։)


Գիշերական, ի, աց

adj.

nocturnal.

NBHL (4)

νυκτερινός nocturnus Որ ինչ անկ է գիշերոյ. գիշերային. գիշերուան.

Արհաւիրք եւ բոմբիւնք գիշերականք։ Թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ Զբազմամբ գիշերականաւ. (Յոբ. ՟Դ. 13։ ՟Ի. 8։ ՟Լ՟Գ. 15։)

Գիշերական պաշտօն, հսկումն, հսկմունք, հանդարտութիւն, փորձութիւնք, ցնորմունք. (Լաստ.։ Տօնակ.։ Սարգ.։ Վրք. հց. ձ։ Բրս. հց. եւ Բրս. թղթ.։)

Արժանաւորեա՛ զմեզ՝ զգիշերական չափս անբծապէս անցուցանել, եւ անփորձ ի չարէ. (Ճշ.։)


Գիշերամարտութիւն, ութեան

s.

nocturnal combat.

NBHL (7)

ԳԻՇԵՐԱՄԱՐՏ որ եւ ԳԻՇԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ. νυκτομαχία pugna nocturna Մարտ գիշերային. մարտնչելն գիշերայն.

Անգիտանայ զմերձաւորսն զո՛ր օրինակ ի գիշերամարտի. (Բրս. պհ. ՟Ա։)

Բազում անգամ ի գիշերամարտի լեալ՝ հանդիպէին միմեանց. (Վրք. ոսկ. ձ։)

Որպէս ի գիշերամարտութեան ըմբռնեալ էին. (ՃՃ.։)

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զբանակն մադիանացւոց իմաստութեամբ ի գիշերամարտութիւն գեդէոնեան վարէր զօրութիւն (Պիտ.։)

Գիշերամարտութեան եղելոյ ի սահմանսն հռոմայեցւոց. (Սոկր.։)


Գիշերամուկն

s.

bat.


Գիշերային

adj.

nocturnal.

NBHL (6)

νύκτιος, νυκτερινός nocturnus Գիշերական. եւ Խաւարային. տխրական. գիշերուան.

Գիշերային ժամ, կամ ցրտութիւն, երկունք, ծնունդ, մթութիւն. (Ժմ.։ Յճխ.։ Շար.։ Յիսուս որդի.։ Նար.։)

Նիկոդեմոս գիշերային աստուածապաշտն. (Ածաբ. պասէք։)

Ի ձեռն կերպարանաց եւ կարծեաց գիշերայնոց եւ տուընջենականաց. (Պղատ. տիմ.։)

Յարհաւրաց, գիշերայնոց կամ գիշերայնոյ։ Գիշերային ոտնալպիրծ մթին արհաւրաց. (Նար.։)

Լուսինն գիշերայնոյ մխիթարիչ. (Երզն. լուս.) իմա՛ իբր ՟Գ. ժամանակի գիշերայնոյ։


Գիշերայն

adv.

by night, nightly, in the night time.

NBHL (4)

ԳԻՇԵՐԱՅՆ νυκτός, διὰ τῆς νυκτός, νυκτών noctu, nocte, de nocte գրի եւ ԳԻՇԵՐԵԱՅՆ. Ի գիշերային ժամանակի. գիշերի. գիշերաւ. գիշերանց, գիշերով.

Յարեաւ Փարաւոն գիշերայն։ Կոչեաց գիշերայն. (Ել. ՟Ժ՟Բ. 30. 31։)

Գիշերայն զնաւահանգիստսն հրաձիգ արարին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 6։ Իսկ Գծ. ՟Ժ՟Է. 10. եւ ՟Ի՟Գ. 31. յայլ ձեռ. գիշերեայն։)

Անկեալ գիշերայն ի վերայ քաղաքին. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Գիշերանամ, ացայ

vn.

to grow dark, to become obscure.

NBHL (2)

Լինել իբրեւ զգիշեր. եւ Հասանել գիշերոյ. գիշերնալ, մթըննալ.

Միջօրեայ աւուրն այնորիկ մեզ ի խաւար փոխարկեալ գիշերացաւ։ Ի գիշերանալ մեզ աւուրն։ Գիշերացաւ ժամն. (ռմկ. գիշերը կոխեց. կամ վրայ հասաւ ). (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)


Գիշերանման

cf. Գիշերակերպ.

NBHL (2)

Նման գիշերոյ. գիշերակերպ.

Ըզտիւն արար գիշերանման. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)


Գիշերաշրջութիւն, ութեան

s.

noctambulism, somnambulism.


Գիշերապահութիւն, ութեան

s.

bivouac, patrol, sentinel.

NBHL (2)

Գիշերային պահպանութիւն. որ եւ ԳԻՇԵՐԱՊԱՀՔ.

Սիւնն սուրբ ... ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)


Գիշերապաշտօն

s.

nocturn

NBHL (5)

Գիշերային պաշտօն, աղօթք, հսկումն. ամենագիշեր տքնութիւն.

Գիշերապաշտօն առնել, կամ կատարել. (Փիլ. տեսական.։ Յհ. իմ. եկեղ.։ ՃՃ.։)

Մտանէ ի ժամ գիշերապաշտաման։ Արժա՛ն է ի գիշերապաշտաման, եւ այլն. (ՃՃ.։ Յհ. իմ. եկեղ.։)

Տայր աղօթս առնել գիշերապաշտամամբ. (Օրբել.։)

Քրմուհի պարանցանելով ի գիշերապաշտամանն (հեթանոսաց). (Պիտ.։)


Գիշերոյն

cf. Գիշերայն.

NBHL (1)

Եւ եղեւ ընդ վաղայարոյցս լինելոյ գիշերոյն (կամ գիշերւոյն). (՟Դ. Թագ. ՟Ը. 24։)


Գիշերօթ առնեմ

sv.

cf. Գիշերեմ.


Գիջագոյն

adj.

more damp or moist;
bleared.

NBHL (3)

Կարի գէջ. խոնաւ. թոյլ. տկար. եւ Թուլամորթ.

Աչք լիայ գիջագոյնք. (եբր. թոյլ. յն. տկար. Ծն. ՟Ի՟Թ. 17։)

Յորս պաճարաց ... գիջագոյնքն յաւետացեալ են. յն. իբր. ռմկ. եարան եօլտաշ ունեցօղ. (Փիլ. իմաստն.։)


Գիջակն, կանց

adj.

blear-eyed.

NBHL (4)

ԳԻՋԱԿՆ գրի եւ ԳԻՃԱԿՆ, ԳԷՃԱԿՆ. Որոյ աչքն է զգածեալ խոնաւութեամբ. բժաբեր. ջրջրկած աչքով, ճպռոտ.

Գիջակն է լիայ։ Գիջակն հարսն. (Վրդն. ծն. եւ Վրդն. երգ.։)

Կուրացուցանէ արեգակն զգիջակունսն. (Ոսկ. ՟բ. կոր.)

Կուրացուցանէ եւ արեգակնս զգէճակունս։ (Կոչ. ընծ. ՟Զ. 38.)


Գիջային

adj.

damp, moist;
lascivious, wanton.

NBHL (6)

ԳԻՋԱՅԻՆ νοτερός, ὐγρός humidus, madidus որ եւ ԳԻՃԱՅԻՆ, ԳԻՋԻՆ. Գէջ. խոնաւ. եւ Ցանկասէր. թաց. նէմ։

Զցամաքային բնութիւն ի մէջ գիջային բնութեանս է տեսանել. (Ճ. ՟Գ.։)

Ի ձեռն հրոյ արագութեան ամենեւին յափշտակեալ զգիջայինն. (Պղատ. տիմ.։)

Օդ գիճային։ Գիճյին վայրք. (Վստկ. ՟Գ. եւ ՟Դ։)

Փոփոխեաց զգիջային կենացն յուրախութիւն եւ ի զգուշութիւն. (Դամասկ.։)

Մի՛ զգիջային եւ շփոթեալ զբազմամբ զկեանս խնդրեսցուք, եւ զվնասակար խրախճանութիւնս. (Ոսկ. գծ.։)


Գիջին

cf. Գիջային.

NBHL (3)

Ի գիջին եւ ի մառախղուտ տեղիս մայրեաց. (Խոր. ՟Բ. 6։)

Զգաստ միտք լինին ի ցամաքուտ վայրս. իսկ վարք գիջինք ընկղմեն զմիտս. (Նեղոս.։)

Ջուր՝ ցրտին եւ գիջին. օդ՝ ջերմին եւ գիջին. (Լծ. ածաբ.։)


Գիջանամ, ացայ

vn.

to get humid, to become damp;
to pollute one's self.

NBHL (8)

Ի լուսնէն գիջանամք. (Լմբ. սղ.։)

ԳԻՋԱՆԱՄ կամ ԳԻՃԱՆԱՄ ὐγραίνομαι, ὐγράζομαι humesco, madesco Խոնաւանալ. տամկանալ. ջրջրկիլ.

Աչք մեր գիճացեալ են արտասուօք ի կծուութենէ ծխոյ. (Եղիշ. ՟Ը։)

Գիջացեալ աչօք ոչ իմանայր զոր ընթեռնոյր. (Վրդն. ծն.։)

Օդոց՝ որ ի գիջացեալ յերկրէ շնչեալք լինին. (Արիստ.։)

ԳԻՋԱՆԱԼ. Թացանալ. անառակիլ.

Գիջացեալ է մարմնով, այլ ոչ անհաւատ հոգւով. (Խոր. ՟Գ. 63։ Փարպ.։)

Պոռնկին եւ գիճանան. (Վրք. հց. ՟Բ։)


Գիջացուցանեմ, ուցի

va.

cf. Խոնաւեցուցանեմ;
cf. Տամկացուցանեմ

NBHL (4)

ԳԻՋԱՑՈՒՑԱՆԵՄ կամ ԳԻՃԱՑՈՒՑԱՆԵՄ. ὐγράζω, ὐγραίνω hmecto, madefacio, mollio Խոնաւացուցանել. տամկացուցանել. եւ Մեղկացուցանել. մեղմել. կակղել.

Զաչսն գիջացուցանէ արտասուօք եւ ճպռօք. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Խոնաւութիւն յարեգականէ է ... ասի՝ եթէ Քրիստոս գիջացուցանէ զմատնիչն. վասն զի յանդիմանէ (այսինքն յերեւան ածէ) զգիջութիւն նորա. (Իսիւք.։)

Արեգակն գիճացուցանէ զմոմ. (Վանակ. յոբ.։)


Գիջութիւն, ութեան

s.

humidity, moisture;
pollution, masturbation, onanism;
impurity

NBHL (9)

ὐγρότης, ὐγρασία humiditas, humor, caligo Խոնաւութիւն. տամկութիւն որպիսի եւ իցէ. եւ Կակղութիւն. մեղմութիւն. թացութիւն, ջրջրկոտութիւն.

Ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7. (կամ ՟Է. 17. խոնաւութեամբ։))

Ցօղ է գիջութիւն ի պարզոյ բերեալ ըստ անօսր բաղկացութեան. (Արիստ.։)

Դու զաստուածային զօրութիւն ի գիջութիւն աշխարհի գործու՛ն կամէիր, զի մի՛ ցամաքեալ ծաղկաթափ լիցի դդմենին. (Փիլ. յովն.։)

Արեգակունք բազմահոլովք՝ գիճութեան չարեաց ցամաքեցուցիչք. (Նար. առաք.։)

Հետեւեալ լինի ազատականութեան եւ բարուց գիջութիւն եւ բարեբարոյութիւն. (Արիստ. առաք.։)

ԳԻՋՈՒԹԻՒՆ. ἁσέλγεια, ἁκολασία, λαγνεία lascivia, libido Ցանկասիրութիւն. պղծութիւն. վավաշոտութիւն. տե՛ս (Իմաստ. ՟Ժ՟Դ. 26։ Մրկ. ՟Է. 22։ ՟Բ. Կոր. ժբ. 21։ ՟Ա. Պետ. դ. 3։ ՟Բ. պ. ՟Բ. 7. եւ 18։)

Յաղագս գիջութեան եւ յանժուժկալութեանց. եւ այլն։ (Փիլ.։)

Զի՞նչ է պղծութիւն, եւ զի՞նչ է գիջութիւն. (Բրս. հց.։)


Գիսագոյն

adj.

more learned.


Գիտակցութիւն, ութեան

s.

conscience;
knowledge.

NBHL (4)

συνείδησις, συνειδός conscientia Գիտակիցն լինել անձամբ անձին. վկայութիւն խղճի. խիղճ մտաց. խղճմտանք.

Աղաչեմ, հանդերձ գիտակցութեամբ ընդունել. (Պրպմ.։)

Որ են սրտին գիտակցութիւնք, որ առ աստուած բարեաց խորհրդոց. (Նար. երգ.։)

Իւրաքանչիւր ոք ի մէնջ մտաց գիտակցութեամբ ճշմարտութեան բանիցս վկայէ. (Լմբ. ատ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

NBHL (6)

ὁχεύω, ὁχεύομαι, ὀμιλέω coeo, ineo, consuetudinem habeo Զուգիլ խառն անկողնովք. խառնակիլ. տե՛ս եւ ԳԻՏԵԼ, եւ ԳԻՏԵՆԱԼ.

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանննդ միմեանս). (Փիլ.։)

Գիտանալով ընդ նմա. (Նոննոս.։)

Ընդ մեծի ումեմն գիտացաւ. եւ վիշապ ծնաւ. (Երզն. քեր.։)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.

Ոչ ոք գիտացաւ, թէ ու՛ր իցեն. (Ճ. ՟Գ.։ Այլ առաւել գտանի, Գիտացիր, իբր գիտեա՛. գիտցի՛ր։ Մանդ.։ Մաշկ.։ Կամ Գիտա՛։ Արշ.։ Փիլ. ՟ժ. բան.։ ՃՃ.։ եւ Գիտացօղ. գիտցօղ. իբր գիտօղ.)


Գիտացուցանեմ, ուցի

va.

to acquaint, to instruct, to inform.

NBHL (4)

ԳԻՏԱՑ ԱՌՆԵԼ. Ազդումն կամ իմաց առնել.

Շնորհն ի միտսդ գիտաց առնէ, թէ ընդունելի են աղօթքդ քո. (Նար. խրատ.։)

Տալ գիտել. ծանուցանել. գիտցընել, իմացնել.

Նայելով ի ծառն ինքն եւայ՝ ոչինչ գիտացոյց զայնմանէ ադամայ. (Եպիփ. ծն.։)


Գիտնաբար

adv.

learnedly;
scientifically.


Գիտնագոյն

adj.

very learned.

NBHL (3)

Առաւել գիտուն. իմաստագոյն.

Որ գիտնագոյն են քան զձեզ. (Եղիշ. ՟Ը։)

Ասէ ցնա այլ ծեր գիտնագոյն (կամ գիտնականագոյն) քան զնա. (Վրք. հց. ձ։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

NBHL (7)

Սեպհական գիտնոց եւ գիտութեան. իմաստնական. իմացողական. ճանաչողական.

Գիտնական բան, խրատք. (Փարպ.։ Պիտ.։)

Կատարեալ փիլիսոփոս երկոքումբք կերպարանի. բարեաւն ասեմ, եւ գիտնականաւն, եւ կատարելեաւն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնս հոգւոյն զարդարեսցէ. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

Գիտնական զօրութիւնք ասին միտք, երեւակայութիւն, զգայութիւն. եւ այլն. (Վրդն. սղ.։)

ԳԻՏՆԱԿԱՆ. Գիտուն, գիտնաւոր. ալիմ.

Ոչ վայրապար քահանայի, այլ յոյժ երկիւղածի եւ գիտնականի, որ գիտէ հմտաբար, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իմաստուն եւ գիտնական եւ երկիւղած ի տեառնէ քահանայից եղիցին նոքա ժողովուրդք. (Շ. թղթ.։)


Գիտնականութիւն, ութեան

s.

cf. Գիտութիւն.

NBHL (3)

Գիտնաւորութիւն. հմտութիւն. իմաստութիւն. գիտութիւն.

Զյառաջատեալսն կամօք եւ վարուք գիտնականութեամբ. (Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)

Զհնազանդութիւն գիտնականութեամբ գեղեցկացեալ՝ ասացին թշնամի մարմնոյն. (Կլիմաք.։)


Գիտութիւն, ութեան

s.

science, knowledge;
doctrine, understanding, wisdom, study, art;
— լիցի, know, you are informed, you must know;
գիտութեամբ, knowingly.

NBHL (8)

γνῶσις, ἑπιστήμη scientia, cognitio, notitia, peritia Գիտելն. ճանաչողութիւն ստոյգ. հասողութիւն փորձիւ կամ պատճառաւ. հմտութիւն. տեղեկութիւն. ուսումն. իմաստութիւն. մակացութիւն.

Աստուած՝ գիտութեանց տէր։ Նա ետ ինձ զանվրէպ գիտութիւն զեղելոցս։ Ուսուցանէ մարդոյ զգիտութիւն։ Ընկալարու՛ք զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Յամենայն բանս իմաստութեան եւ գիտութեան.եւ այլն։

Աստուած յայլմէ ոչ ընդունի զգիտութիւն, այլ ինքն այլում շնորհէ. (Կիւրղ. ծն.։)

Իմաստասիրութիւն գիտութիւն էիցն է կամ էակաց։ Ընդհանուր եւ մասնական գիտութիւն։ Սուտ գիտութիւն. (Սահմ. ստէպ։)

Գիտութեամբ եւ անգիտութեամբ. (Ժմ.։)

Գիտութիւն լիցի քեզ թագաւոր, կամ թագաւորիդ ... (՟Բ. Եզր. ՟Դ. 13։ ՟Ե. 8։)

Գիտութիւն լիցի եղբայրութեանդ. (Ագաթ.։)

գիտութիւն լիցի իմաստութեան ձերոյ. (Շ. թղթ.։)


Գիտուն, տնոց

adj. s.

learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

NBHL (21)

συνετός intelligens, sapiens Ունակ գիտութեան. գիտնական. ուսեալ. իմաստուն. հանճարեղ. բանիբուն. բան կամ ուսում գիտցօղ. եբր. խախամ.

Ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց. (Մտթ. ՟Ժ՟Ա. 25։ Ղկ. 21։)

Երկնաւոր գիտնոցն. (Ագաթ.։)

Յառաջ կոչել զտգէտս ի գիտնոց. (Եղիշ. ՟Բ։)

Անցուցանէր զբազում գիտնովք. (Փարպ.։)

Գիտուն է ի չարութիւն. (Սեբեր. ՟Ժ։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն. այսինքն գիտէ, ուսեալ է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ուստի եւ ԳԻՏՈՒՆ. ἑπιστήμων, εἱδώς peritus Գիտակ, տեղեակ, հմուտ, ներհուն. խելամուտ. եւ Խելամտական.

Իբրեւ գիտուն խորհրդոց նոցա՝ յայտնէր զնոցա կասկածն. (Արշ.։)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)

Հմուտ աստուածային գրոց, եւ գիտուն կանոնաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Տգէտքն տայցեն զկամս իւրեանց գիտնոյն ամենայն. (Երզն. մտթ.։)

Գիտուն առնել պատուիրանացն արարչութեան. (Ագաթ.։)

Խօսէր զբանն ոգւոցն արթուն, արքայութեան առնէր գիտուն. (Շ. խոստ.։)

Բաղաամ գիտուն։ Ջնջեցին յերկրէ զգիտունս եւ զհարցուկս. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

ԳԻՏՈՒՆ. γνώριμος, -ον cognitus, -um, γνωστόν ἕστω notum sit Գիտելի. ծանօթ. յայտնի. յայտ.

Գիտուն լիցի քեզ տէր մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 18։)

Որում ամենայն ինչ ծանօթ է, եւ գիտուն։ Որ ինչ միանգամ ոչ ծանօթ եւ գիտուն ի բազմաց. (Փիլ.։)

Հաւաստի գիտուն առնել զասացեալն. (Նիւս. կազմ.։)

Զի եւ հեթանոսաց գիտուն արասցէ զսրբոցն գորով՝ որ առ նա. (Նար. երգ.։)

Եւ զի ոչ իմացայք դուք զմարդկանն ի մարդկապէսն, գիտուն արարաւ ձեզ ի չմարդկապէսն. (Ագաթ.։)


Գիրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat.

NBHL (3)

λιπαίνομαι pinguesco Գէր լինել. պարարտանալ. պարարիլ. գիրնալ, եղ կապել.

Գիրացաւ ստուարացաւ։ Գիրացան եւ փափկացան ի բարութիւնս մեծամեծս. (Օր. ՟Բ. 15։ Նեեմ. ՟Թ. 25։)

Գիրացեալ լնու զորովայն մարմնոյն։ Որչափ գիրանայ մարմինն, այնչափ նուազի հոգին. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Գիրացուցանեմ, ուցի

va.

to fatten, to make fat;
to make clammy.

NBHL (2)

Պարարտացուցանել. պարարել. գիրացնել, գիրցընել.

Գիրացուցանես զարմինդ քո թանձրութեամբ. (Մաշկ.։)


Գիրութիւն, ութեան

s.

plumpness, corpulence.

NBHL (5)

λίπος pinguedo, adeps Պարարտութիւն. եւ Պարարումն. (իսկ գիրուց՝ ռմկ. է ճարպ)

Ճարպոյ բնութիւն՝ գիրութիւն մատուցանէ աղեացն. (Փիլ. ել.։)

Համակեալս ի գիրութեան։ Սոնքացեալս գիրութեամբ. (Խոր. ՟Գ. 59։ Փարպ.։)

Ի մարմնոցն. (գիրութենէ. իբր ի պարարմանէ. Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եւ ո՛չ զհին վայելչութեան կալցիս զգիրութիւն. իբր զառատութիւն, եւ այլն. (Լմբ. յայտն.։)


Գիւղական

s.

peasant, clown.


Գիւղաւան

s.

small town, horough.


Գիւղեան

s. pl.

villages, country.

NBHL (1)

Բազում գեւղեան շնորհէր. (Բուզ. ՟Ե. 4։)


Գիւտական, ի, աց

cf. Դիւթական.

NBHL (2)

Գիտական. դիւթական.

Գիւտական հարցմունք. յն. հմայք. (Պտմ. աղեքս.։)


Գլան, աց

s.

cylinder.

NBHL (2)

(լծ. յն. գի՛լինտրօս) κύλινδρος cylindrus Մարմին ողորկ սիւնաձեւ՝ որպէս քար գլելի եւ գլորելի. (լող քարն ողորկիչ տանեաց, եւ օխլավու ի բանալ զխմոր եւ այլն).

Գունդ եւ քուէն եւ երկայն գունդ, եւ գլան. (Արիստ.։)


Գլանակ

s.

rolling pin.


Գլանաձեւ

adj.

cylindrical.


Գլանամ, ացայ

vn.

to become blunted, to get dull.

NBHL (2)

ԳԼԱՆԱԼ. ռմկ. գլնալ, գուլնալ. Բթանալ, կամ խլանալ.

Ոսոխ էր ըռնգացն ձայն խորդման, յորժամ խորագոյն գլացելոցն լինի. (Փիլ. յովն.։)


Գլաջարդ առնեմ

sv.

to break, to bruise with a stone.

NBHL (3)

ԳԼԱՋԱՐԴ ԱՌՆԵԼ. Գլաւ՝ այսինքն քարամբ ջարդել.

Գլաջարդս առնէին զճակատս երիվարացն. (Մամիկ.)

Մեծամեծ վիմօք գլաջարդ առնէին. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Գլգլունք

s. pl.

gurgling;
murmur;
noise.

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս Ձայն իրաց գլելոց սաստկութեամբ. կուռկուռ.

Աղուէս մի քաղցեաւ, եւ եգիտ զսառն եւ զպաղ. սկսաւ ուտել, եւ ասէ, վա՛յ ինձ, զի ահագին է գլգլունս եւ աղաղակս ի գլուխս եւ յատամունս իմ. (Վրդն. առակ.։)


Գլխագարութիւն, ութեան

s.

head-ache;
madness;
giddiness.

NBHL (4)

Խանգարումն գլխոյ. ցաւ գլխոյ. եւ Գլխածանրութիւն.

Ոտնացաւութիւն, եւ գլխագարութիւն, եւ անբժշկելի ցաւք։ Ոմանք իբր գլխագարութիւն ասէին զնմանէ ի սատանայէ եղեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

ԳԼԽԱԳԱՐՈՒԹԻՒՆ. որպէս Գլխահարութիւն կամ դատապարտութիւն. գլխու փորձանք.

Այդ իսկ առաւել ի գլխագարութիւն բերէ զձեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)


Գլխածանրութիւն, ութեան

s.

heaviness of the head.

NBHL (2)

καρηβαρία gravedo capitis Ծանրութիւն գլխոյ՝ յարբեցութենէ, ի խօթութենէ, եւ այլն. որ եւ ասի ԾԱՆՐԱԳԼԽՈՒԹԻՒՆ, ԳԼԽԱԳԱՐՈՒԹԻՒՆ։ (Գաղիան.։)

Արբեցութեանց գլխածանրութիւնք. (Բրս. պհ. ՟Ա։)


Գլխակարգութիւն, ութեան

s.

division into several chapters, order, arrangement;
summary, compendium;
index.

NBHL (3)

Կարգաւորութիւն բանից ի գլուխս գլուխս. բովանդակութիւն. ցանկ.

Եդից քեզ գրով զգլխակարգութիւն հարցուածոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)

Հանդերձեալ բանդ ունի եւ զմեր գլխակարգութիւնս խնդրոց. (Գր. տղ. թղթ.։)


Գլխան ձուկն

s.

chub, mullet.


Գլխանի, նւոյ

s. pl.

the heads.

NBHL (2)

Իբր գլուխք. գլուխներ. գլխըներ.

Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն, զոր բերեալ էր առաջի թագաւրին. (Բուզ. ՟Ե. 4։)


Գլխանոց, աց

s.

cap;
helmet.

NBHL (1)

Գլխանոց ագուցեալ երկաթի. (Խոր. ՟Ա. 10։)


Definitions containing the research ն : 10000 Results

Երիտասարդապէս

adv.

youthfully.

NBHL (2)

Թէեւ ծերագոյն էր, երիտասարդապէս յարդարեաց եւ մղեաց զճակատն. (Խոր. ՟Բ. 51։)

Երիտասարդապէս մրցիմ ընդ թշնամւոյն. (Լմբ. պտրգ.։)


Երիտասարդուհի, հւոյ, հեաց

s.

Young woman, girl, maiden, lass

NBHL (5)

νέα adolescentula Օրիորդ. երիտասարդ աղջիկ. մանկամարդ.

Ո՞վ վարի քաղաքաւս այսուիկ, որոյ համբակք եւ երիտասարդուհիք բարեսնունդք են. (Պղատ. օրին. ՟Ը։)

Պատանիք ոմանք իբր երիտասարդուհիք (կամ երիտասարդուհեւք, այսինք երիտասարդուհեօք) ճեմեցին. (Խոր. ՟Ա. 11։)

Բանն նորա անապական գայ, եւ ի կուսէ երիտասարդուհւոյ ծնանի. (Ոսկիփոր.։)

Գտաք ի սովորութեան գրոց փոխանակ կուսի երիտասարդուհի առեալ. (Բրս. ծն.։)


Երիր

adj. s. adv.

third;
three;
thirdly.

NBHL (7)

Զերիր մասն զօրուն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 2։)

Յերիր աւուր յառնել. (Մրկ. ՟Ը. 31։)

Առաջինն արտաբերի ... երկի՛րն ... երի՛րն ... քառորդն, եւ այլն. (Երզն. քեր.։)

ԵՐԻՐ. մ. τὸ τριτόν, τρίτως tertio Երրորդ անգամ.

Առաջին, զի ... երիր ... երիր՝ ի բազում աւուրս զփորձ առնուլ կամի ազգին. (Փիլ. ել.։)

Նախ՝ վերծանութիւն ... երկիր՝ զրուցատրութիւն ... երիր՝ լեզուաց եւ հնագէտ պատմութեանց առ ձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)

Նախ՝ յորմէ բանն. երկիր՝ առ որ բանն. երիր՝ յաղագս ոյր բանն. (Մագ. ՟Կ՟Բ։)


Երիցակից, կցի, կցաց

adj. s.

companion of a senior or of a priest.

NBHL (3)

συμπρεσβύτερος consenior, vel conpresbyter Կցորդ յաւագութեան, պաշտօնակից ի քահանայութեան.

Զերիցունս այսուհետեւ աղաչեմ իբրեւ զերիցակից (կամ զերիցակիցս). (՟Ա. Պետ. ՟Ե. 1։)

Առաքելոցն պատուակիցք եղեն եւ աթոռակիցք. վասն զի երիցակիցս ասելով՝ զայն զեկուցանէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Երիցապետ, աց

s.

archpriest.

NBHL (1)

ἁρχιερεύς archipresbyter Պետ երիցանց. աւագերէց. գլուխ քահանայից, փոխանորդ եպիսկոպոսի։ (Բուզ. ՟Դ. 7։ Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Բ. 3։ Ասող. ՟բ. 3։)


Երիցուկ, ցկի

s.

camomile.

NBHL (2)

ԵՐԻՑՈՒԿ որ եւ ԻՐԻՑՈՒԿ. χαμαίμηλον, ἅνθεμις chamaemelum, anthemis Ծաղիը դաշտի, բազմազգի, բոլորակ, սպիտակ, բազմաթերթ. որ եւ ըստ յն. կոչի գետնի խնձոր. իրիցուկ, ապրիմ մեռնիմ ...։ (Բժշկարան.։)

ՎԱՅՐԻ ԵՐԻՑՈՒԿ. Նոյն թուի ընդ Եզին աչք. ... յն. ἁσκαρδαμύκτης . այսինքն անթարթ աչօք նայեցօղ։ (Գաղիան.։)


Զգուշաբար

adv.

silly, cautiously, prudently.

NBHL (6)

ἁσφαλέως, παρατήρων, διαστέλλων եւ այլն. caute, diligenter, accurate Զգուշութեամբ. զգուշեաւ. ուշի ուշով. խնամով. խորհրդով.

Զգուշաբար եւ զերկոսին անուանսն ի մէջ էառ, զՏէրն, եւ զԱստուածն։ Զգուշաբար ասաց, սնեալ ո՛չ երկայն ծերութեամբ, այլ գեղեցիկ ծերութեամբ։ Զգուշաբար ասացին, հարցցո՛ւք ո՛չ զնա, այլ զբերան նորա։ Զգուշաբար ի վեր հայեցեալ՝ գիշերի ի վերայ անկանէր թշնամեացն. (Փիլ.։)

Իբրեւ ի դիտանոց ինչ ծովու դրացի՝ զգուշաբար եւ անշարժապէս զբռնաւոր հողմոցն եւ զալեացն զ՝ի վերայ ընթացս համբերել. (Բրս. յուդիտ.։)

Զհայեցուածսն իւրեանց զգուշաբար պահէին. (Յհ. կթ.։)

Մնալ զգուշաբար գալստեան թագաւորին. (Շ. բարձր.։)

Առ կամս օրինացն տեառն իւրոյ զգուշաբար բերիլ. (Լմբ. պտրգ.։)


Զգուշալի

adj.

hurtful, to be abstained from or avoided;
important, imposing, considerable;
cautious, circumspect;
certain, secure, sure.

NBHL (7)

ἁσφαλές cautum, cavendum, diligenter observandum Իբր Զգուշանալի. Ուր արժան է զգուշութիւն պահել. քաջ դիտելի.

Զնոյն գրել առ ձեզ ինձ ո՛չ դանդաղելի է, եւ ձեզ կարի զգուշալի. (Փիլիպ. ՟Գ. 1։)

Տարաբերեալ մտաց զառաջնորդական պատիւ հաւատալ զգուշալի՛ է. (Լմբ. պտրգ.։)

Օրինակ զգուշալի զկնի եղելոցն մարդկան՝ առ ի վարժել զլաւագոյն ուսումն վարդապետութեան. (Պիտ.։)

Ոչինչ այլ այսպէս զգուշալի լիցուք, որքան զմիտս մաքրել. (Լմբ. եկեղ.։)

ԶԳՈՒՇԱԼԻ. իբր Անվտանգ. զգուշութեամբ պահեալ. անքոյթ. ապահով.

Այն է երկիր զգուշալի, ուր ոչ յափշտակի (ինչ). (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)


Զգուշակ

adj.

that renders cautious;
that announces, warns.

NBHL (1)

(Սուրբ գիրն զքահանայս՝) ազդարարս ի դիտանոցի կացեալ վերայ, եւ զգուշակս յարձակման թշնամեաց, եւ դէտս կոչել սովորութիւն է. (Սարկ. քհ.։)


Զգուշահայեաց

adj.

cautious, circumspect;
smart, open-eyed.

NBHL (2)

Որոյ հայեցուածն է զգոյշ, զգաստ, արթուն.

Ակն ունի զգուշահայեաց. (Շ. յկ. ՟Լ։)


Զգուշապէս

adv.

cf. Զգուշաբար.

NBHL (2)

Զգուշապէս մտաւորական աչօք նայեցեալ տեսէ՛ք։ (Լմբ. պտրգ.)

Լե՛ր պահօղ զգուշապէս լեզուի եւ որովայնի եւ կոկորդի քոյ։ (Վրք. հց. II.)


Զգուշացուցիչ, չի, չաց

adj.

preservative.

NBHL (4)

Որ ոք կամ որ ինչ զգուշացուցանէ. խրատիչ, խրատական.

Պատմեսցեն հարք որդւոց, իբրեւ պատուիրանք զգուշացուցիչք լինիցին. (Ագաթ.։)

Յարդարէր եւս զգուշացուցիչս դիտաւորական կենցաղոյս. (Յհ. կթ.։)

Բանս զգուշացուցիչս. (Վրդն. օրին.։)


Զգուշաւոր, աց

adj.

provident, circumspect, considerate;
exact, just, punctual, scrupulous;
sly, politic;
sober, moderate;
wary, mature.

NBHL (6)

ἁσφαλής securus Ուր գոյ զգուշութիւն ապահովիչ. անքոյթ. անվտանգ. անվրէպ. ամրացեալ.

Մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ։ Ետուր եւ ի ծովու ճանապարհ, եւ ի մէջ ալեաց շաւիղ զգուշաւոր. (Իմ. ՟Է. 23. ՟Ժ՟Դ. 3։)

Չի՛ք ինչ զգուշաւոր ամրութիւն քան զերկիւղն Աստուծոյ։ Յետ զերկիւղն Աստուծոյ հայցել՝ անարատ մնալ եւ զգուշաւոր ասէ զկեալն յաշխարհի. (Խոսր.։)

Զգուշաւոր գնացիւք. (Նախ. ՟ա. պետր.։)

Զմանկունս օրհնեա՛ տէր, եւ զարգացո՛ ի զգուշաւոր կեանս. (Ճ. ՟Ժ.։)

Գիտէ Աստուած՝ զգուշաւոր արկանել հիմն մեծագոյն իրաց. (Վրդն. ել.։ (Առ յետինս վարի ռմկ. ոճով, որպէս Զգո՛յշ, զգուշացօղ)։)


Զգուշեաւ

adv.

with circumspection, slily;
strictly, punctually.

NBHL (2)

ԶԳՈՒՇԵԱՒ ἁσφαλέως, ἁσφαλῶς, ἑπιμελῶς , παρατήρων diligenter, accurate , observans որ եւ ԶԳՈՒՇԱՒ. (ի հոլովականէ բառիս Զգոյշ) Զգուշաբար. զգուշապէս. զգուշութեամբ. ուշ դնելով, փութով խնամոց. խորհրդով.

Զգուշաւ փակեալ լինի տապանն։ Զգուշեաւ եւ պահպանութեամբ ասէ, զի ի վեր յարուցեալ լինի ո՛չ ի սառայէ, այլ ի մեռելոցն։ Զգուշեաւ (կամ զգուշաւ) ընդ միտ ածեալք, եւ սպաս կալեալ գրեցին։ Զգուշեա՛ւ սպասեա՛ (այսինքն դիտեա՛), զի տասներորդ է Նոյ ի հողածնէն. (Փիլ.։)


Զեխ

cf. Զեղխ.

NBHL (1)

ԶԵԽ ԶԵԽԻԼ, եւ այլն. cf. ԶԵՂԽ, եւ այլն։


Զեղխալից

adj.

brimful, heaped up, overloaded.

NBHL (2)

Լցեալ մինչեւ ի զեղումն կամ ի զեղխութիւն.

Թակոյկս լիաբուղխս զեղխալիցս գինւով. (Ոսկ. ղկ. յն. բոլորեալ իբր պսակաւ. լեփլեցուն։)


Զեղխիմ, եցայ

vn.

cf. Զեղխեմ.

NBHL (9)

ԶԵՂԽԻՄ կամ ԶԵԽԻՄ. որ եւ ԶԵՂԽԱՆԱԼ. διαμαρτάνω pecco, erro որպէս Յանցանել, սխալել.

Զեխեսցի՝ որ բացատրեացն. որբար, թեւ՝ եթէ բացատրեսցի հաւու, ո՛չ հակադարձէ, հաւ թեւոյ. (Արիստ. առինչ.։)

Այլ առաւել՝ Զանցանել ըստ չափ. կամ արտաքս զեղանիլ. ἑκχύομαι effundor որ եւ Սխալակել գինւով, եւ այլն.

Ըստ մոլորութեանն Բաղաամայ զեղխեցան զհետ վարձուց. (Յուդ. 11։)

Թէ գիտէր զգինւոյն բնութիւնն, եւ զեղխեցաւ. (Կիւրղ. ծն.։)

Ի գինւոջ զեղխեալ. (Խոր. ՟Գ. 55։)

Արբենալ եւ զեղխել. (Յհ. իմ. ատ.։)

Ի զեղխողացն եւ յարբեցողացն փախիցո՛ւք. (Ոսկ. մտթ.։)

Թէ զեղխիս, եղեր ծառայ ախտին. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Զեղծագործ

adj.

destroying, injurious;
badly done, wicked.

NBHL (2)

Խանգարիչ. ապականարար. վատթար. ոչ բարւոք գործեալ.

Զգուշացուցանէ ի զեղծագործ իրէ, որ զվարձս նոցին խանգարէ. (Երզն. մտթ.։)


Զեղծամտեալ

adj.

corrupted, spoiled, perverse.

NBHL (2)

Ապականեալ մտօք.

Զաղտեղիս զեղծամտեալս. (Վանակ. յուրախացիրն.։)


Զեղծիմ, ծայ, ծեցայ

vn.

cf. Զեղծանիմ.


Զեղուած

s.

plenty, abundance.

NBHL (2)

Զեղումն. առատութիւն. լիութիւն.

Շտեմարանապարար զեղուածօք. (Ճ. ՟Գ.։)


Զեղչեմ, եցի

va. com.

to restrain, to retrench, to contract;
to throw into the shade, to eclipse, to darken, to obscure, to cloud;
to discount, to cash.

NBHL (9)

Իսկ եթէ ընդդէմ դարձեալ ոգորիցիս, զեղչես, եւ չառնես զյաղթութիւն. նդ. 8։)

συσκιάζω, ἑπισκιάζω obumbro, obscuro (լծ. ար. զըլլ. եւ թաթար. չօղա, որ են ստուեր). Ստուերացուցանել. կարճել զյայտնի տեսութիւն. շուք ձգել, մթընցնել.

Զի թէ Հոգին Սուրբ չհամարեցաւ ամօթ զայնպիսի պատմութիւն կարգել մի ըստ միոջէ, ո՞րչափ եւս առաւել եւ ո՛չ մեզ պարտ իցէ չեղչել։ Եւ որք զայն թաքուցանեն, նոքա առաւել զառաքինութիւն նորա զեղչեն. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Աստուած զդիրսն եդ առաջի, եւ զմիտս պատգամացն զեղչեաց։ Չէր բանն յայտնի, այլղօղեալ եւ զեղչեալ. (Սեբեր. ՟Է. եւ ՟Թ։)

Զնոցին դիակունս առ երդովքն ուրեմն ի տանիս զեղչեալս. (Յհ. իմ. պաւլ.։)

Ոչ վիմով ծերպի զեղչել, եւ զյետոյսն միայն տեսանել. (Յհ. կթ.։)

Կամ παρατρέχω, ἑπιπορεύομαι praetercurro, praetereo obiter Հարեւանցի քերել անցանել. զանց առնել. քաղել համառօտիւ. շուքի պէս վրայէն անցնիլ.

Սակաւ մի անդր ծագեաց զբանն, եւ ասէ, Բանն մարմին եղեւ. եւ զայլն ամենայն զեղչեաց, զխոհուրդն յղութեան, զծնունդն սրբութեան, զսնունդն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զեղչելն եւ զբազկելն, եւ զկարճառօտ բանն ի համառօտ կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)


Զեմեղեմ

vn.

to have pity or compassion;
to free from danger.

NBHL (2)

ԶԵՄԵՂԵԼ. Թուի Զմեղել. որպէս ռմկ. մեղքընալ. այսինքն Խնայել. ի գութ շարժիլ, կարեկից լինել.

Եթէ առ տկարութեան չզեմեղիցէ, ապա ոչ այժմ թագաւորել է նմա. (Եզնիկ.։)


Զետեղեմ, եցի

va.

to place, to deposit, to put, to establish, to dispose, to plant, to install, to procure a situation or place for.

NBHL (7)

ԶԵՏԵՂԵՄ ԶԵՏԵՂԵՑՈՒՑԱՆԵՄ եւ այլն. καταπαύω, ἰδρύζω colloco. Ի տեղւոջ ուրեք հանգուցանել, դադարեցուցանել, հաստատել. բնակեցուցանել. տեղաւորել

Երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ։ Մինչեւ զետեղեսցէ Տէր Աստուած զեղբարս ձեր. (Ել. ՟Լ՟Գ. 14։ Օր. ՟Գ. 20։)

Յաղագս յուսոյ, զոր մօտ առ դուրս իբր դռնապան բնութիւնսզետեղեաց. (Փիլ.։)

Զետեղէ երկայնմտութեամբ ի համբերութիւն. (Յճխ. ՟Խ։)

Ի միտս իւր զայն միայն զետեղեալ. (Յհ. կթ.։)

Զմիտս մոլորականս զետեղեցուցանեն ընթերցուածք. (Եւագր. ՟Ե։)

Զարդարն զետեղեցուցանէ ի խաղաղութիւն։ Ի պատշաճ տեղիս զետեղեցոյց. (Լմբ. ժղ.։)


Զետեղիմ, եցայ

vn.

to place one's self, to install or settle or establish one's self;
to find a situation, to obtain or find a place.

NBHL (8)

καταπαύομαι, καταμένω collocor, requiesco Զկայ առնուլ ի տեղւոջ. հանգչել, դադարել. հանդարտել. տեղաւորւիլ.

Լա՛ւ էր թէ անդէն զետեղեալ եւ բնակեալ էաք առ եզերբ Յորդանանու. (Յես. ՟Է. 7։)

Զետեղեցան, եւ յամենայն կողմանց անդր ժողովեցան։ Դեռ անդէն ի տեղւոջն զետեղեալ էին խաղաղութեամբ. (Եղիշ. ՟Գ։)

Զետեղեալ անդէն զտեղեաւն՝ բազում հանգամանս ցուցանէ վասն յարութեանն. (Եզնիկ.։)

Եւ այժմ ի քումմէ խնամակալութենէ զետեղեալ՝ թագաւորութիւնս. այսինքն հանգուցեալ հանդարտեալ. (Խոր. ՟Ա. 8։)

Հայկն թաքչի, Խոսրով զետեղի, Պարթեւն նուազի. (Մագ. ՟Ծ՟Բ. այսինքն վախճանեալ դադարէ։)

Ի վայրս ինչ անդաստանաց կացեալ դադարեցայց։ Ուր յետոյ ոտք մարմնացելոյդ Աստուծոյ զետեղեալ կացին։ Ի սահմանելի քառից տարերաց զգայականաց զետեղեալ որոշեցար. (Նար.։)

Յետ այսր ամենայնին՝ սակաւ աւուրք զետեղեցին, ապա դարձեալ, եւ այլն. այսինքն զտեղի առին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Զետեղուած

vn.

placing, settlement, installation;
disposition, arrangement, ordering.

NBHL (2)

Զետեղումն. տեղաւորիլն.

Զետեղուածն սոցա ի սմա եւ կապուածն՝ ասի միտք. նյաղթ հց. իմ.։)


Զերդ

cf. Զերթ.

NBHL (5)

ԶԵՐԴ ԶԵՐԹ. Իբրեւ. որպէս. զօրէն. հանգոյն. զետ, ընտոր, պէս, ինչպէս, նման.

Պարիսպքըն եօթն Երիքովին ... զերդ ջուր հալեալ կործանէին. (Յիսուս որդի.։)

Քանզի նստիս որբ եւ այրի, տըխուր դիմօք զերդ ի սըգի. (Շ. եդես.։)

Այնմ որ ըզմիտս առնէ փայլօղ, զերդ զապակի՝ եւ զօդ կըրօղ. (Երզն. այբուբ.։)

Զինքն ողջացոյց՝ զերթ զառաջինն։ Զերթ որ վկայքս ինձ ասացին. (Մագ. ոտ.։)


Զերծում, ծի

va. vn.

to dispossess, to strip, to carry away;
to snatch, to deprave, to ravish, to pull off;
to free one's self, to get rid of, to have ricourse to, to escape to, to take refuge.

NBHL (8)

ἁφαιρέω, ὐφαιρέω, διαίρω, ἀρπάζω aufero, subtraho, tollo, capio. Որ եւ ԶԵՐԾԱՆԵԼ. Կորզել, ի բաց հանել. բառնալ. մերկել, գերծուլ. կապտել, գողանալ.

Զգեստ մերկոց զերծեր։ Զե՛րծ զհանդերձ։ Զերծից ի նմանէ զհանդերձ իմ։ Զերծ յինէն զքուրձ. (Յոբ. ՟Ի՟Բ. 6։ Առակ. ՟Ի. 16։ Ովս. ՟Բ. 9։ Սղ. ՟Ի՟Թ. 12։)

Ամենայն զարդք նորա զերծաւ ի նմանէ. (՟Ա. Մակ. ՟Բ. 11։)

Յառաջին հասակէն ուսցի ոք՝ ոչինչ գաղտ զօտարացն զերծուլ, թէ պէտ եւ դոյզն ինչ իցէ։ Զզօրութիւնն ի բաց եհատ, զգեղեցկութիւնն եզերծ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն.։)

Այլ եւ պահապանն Իսրայէլի զերծ ի նոցանէ զօգնականութիւն իւր. (Լաստ. ՟Թ։)

Ի ստացուածոցն զամենեսեան զերծուլ. (Պիտ.։)

ԶԵՐԾՈՒՄ. Զերծանիլ. խալըսիլ.

Զերծուլ արդարոց ի լեառն Տեառն. (Արշ.։)


Զերծուցիչ, չի, չաց

adj. s.

deliverer, rescuer.

NBHL (3)

Յորժամ բազում վշտօք վշտանայցեն, եւ զերծանիցին, զզերծուցիչն առաւել մեծարանօք ճանաչել պատրաստիցէ. (Կիւրղ. ծն.։)

Երբէք երբէք օգտակարք լինին, եւ զերծուցիչք ի մահուանէ. (Եզնիկ.։)

Անապատն է նաւահանգիստ զերծուցիչ յամենայն ծփանաց. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)


Զեփիւռոս

cf. Զեփիւռ.

NBHL (2)

ԶԵՓԻՒՌ որ եւ ԶԵՓԻՒՌՈՍ. յն. ζέφυρος zephyrus, favonius Անուն արեւմտեան հողմոյ՝ հակառակ եւրոսի.

Զեփիւռք, որ ի մտիցն արեւու։ Զեփիւռոս կոչեն։ Խառնուրդ ունելով յարքտականացն (յարջականաց) եւ եւ ի զեփիւռիցն. (Արիստ. աշխ.։)


Զզուեմ, եցի

va.

to disgust, to vex, to persecute, to importune;
to revile, to abuse, to outrage.

NBHL (13)

Մի՛ ինչ զզուիցէք զնա. (Հռութ. ՟Բ. 16։)

κακῶς ἑρέω, ὐπερφανέω, ἑπιτιμάω male tracto, superbe contemno, fastidio, objurgo θρυλλέω diffamo Ընդ վայր կամ առ ոտն հարկանել զոք ամբարտաւանութեամբ որպէս գարշ եւ զազիր. անարգել. անպատուել. բամբասել. զրպարտել. հարստահարել. խուել. զրկել.

Զհամրն մի՛ զզուիցես. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 14։)

Զի մի՛ ամբարտաւնք զզուեսցեն զիս. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 122։)

Զզուեցայց ապա եւ ես ի ժողովրդենէ իմմէ գորովեալ. (Յոբ. ՟Լ՟Ա. 30։)

Եւ ո՛չ գոնեայ բանիւ մի զզուեցեր զնա. (Ոսկ. ղկ.։)

Զզուէին զամենեսին, եւ ասէին. զի՞ առնիցէք զսուրբ կտակարանսդ. (Եղիշ. ՟Գ։)

Բարեկամացն՝ որ մերձ եկին՝ բանիւք զզուէր զերանելին. (Յիսուս որդի.։)

Զրկումն եւ զլացումն ... զզուել, հարկանել. (Յճխ. ՟Ժ։)

Կա՛մ մայրենի գթոց (հանդիպեալ), եւ նենգիլ. կամ խնամոց Աստուածեան աջոյդ, եւ զզուիլ. (Նար. ՟Ժ՟Է։)

Բազումք յամպարշտաց՝ փառաւորեցան (յաշխարհի), եւ արդարք զզուեցան. (Լմբ. ժող.։)

ԶԶՈՒԵՄ, եցի. չ. որպէս ռմկ. զզուիլ. Զազրանալ եւ ձանձրանալ. գարշիլ. տաղտկալ. դժկամակիլ. անարժան համարել. գանիլ.

Ընդ նոյն՝ անմահացուցիչն ո՛չ զզուեաց ելանել. (Պետր. սիւն. կուս.։)


Զիա՞րդ

adv. int. s.

how, of what sort, in what manner, according to;
what? how? why? for what reason? how! how much! — դժուարին է ! how difficult it is! —ն, զ—ն, condition, quality, how, the why, the wherefore;
գիտել զ—ն ամենայնի, to know the why and the wherefore of every thing.


Զի՞ արդեօք

adv.

what? how? what is it? — Պետրոսն եղեւ ? what has happened to Peter?


Զիարդուպէտ

adv.

at one's will or pleasure.

NBHL (9)

ԶԻԱ՞ՐԴ πώς; quomodo? գրի եւ ԶԻ՞ԱՐԴ. (վասն զի կազմեալ ի զի՞, արդ) իբրու Զի՞նչպէս, այսինքն Որո՞վ օրինակաւ. ո՞րպէս. եւս եւ Արդ զի՞. առ ի՞նչ. ընդէ՞ր. զի՞ է՝ զի. ի՞նչպէս. եւս եւ՝ ինչո՞ւ.

Զիա՞րդ լինիցի ինձ այդ։ Զիա՞րդ թուի քեզ։ Զիա՞րդ ասես եղբօր քում։ Զիա՞րդ ոչ իմանայք։ Զիա՞րդ դժուարին է։ Զիա՞րդ զատաւ նստաւ։ Եւ արդ զիա՞րդ է զի ոչ պահեցեր զերդումն Տեառն եւ այլն։

Զիա՞րդ դպիրքն ասեն. յն. τί ουν; quid ergo? ըստ ձայնին, զիա՞րդ. եւ ըստ իմաստից, արդ զի՞։

Այլ թէ զիա՞րդ Տէր խօսեսցի ընդ քեզ. իմա՛ ըստ եբր. ոճոյ, ե՞րբ լինիցի, ո՜ տայր։

ԶԻԱ՛ՐԴ. գ. Զինչպիսութիւն. հանգամանք.

Զամենեցուն զո՛ւստն եւ զիա՛րդն յայտնելով. (Խոր. ՟Ա. 1։)

Ոչ ոք գիտէ զզիա՛րդն եւ զորպէսն Աստուծոյ. (Վրդն. ծն.։)

Զիա՛րդ եւ պէտ կամ դէպ լինիցի.

Մի՛ տալ ումեք վարել (զերինջս սայլի տապանակին), այլ ինքնին իւրովի զիարդուպէտ ըստ իւրեանց հեշտի գնայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6. յն. առանց ուրուք վարելոյ թողուլ երթալ։)


Զիղջ

s.

regret, grief;
— է ինձ, I regret, I repent;
— մեծ է ինձ, I bitterly reproach myself, I am very sorry;
cf. Զեղջ.


Թեթեւաբար

adv.

lightly, swiftly;
easily.

NBHL (3)

Բոկոտն թեթեւաբար ընթանայ. (Արշ.։)

Թեթեւաբար վերաբերութիւն. (Շ. հրեշտ.։)

Ի ծանրութեանց ազատեալ՝ թեթեւաբար կոչողին հետեւեցաւ. (Սկեւռ. լմբ.։)


Թեթեւագործ

adj.

slightly made, slight, light.

NBHL (2)

Թեթեւ իրօք գործեալ (որպէս բոյն թռչնոց).

Ի գործ արկեալ զթեթեւագործ ... փայտակերտիկն. (Ագաթ.։)


Թեթեւաթեւ

adj.

swift-winged, swift flying, active, nimble.

NBHL (2)

Թեթեւաթռիչ սլացմամբ, կամ ընթացիւք. (Շ. յկ. լ։ Երզն. լս.։)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւաթռիչ

cf. Թեթեւաթեւ.

NBHL (2)

Թեթեւաթռիչ սլացմամբ, կամ ընթացիւք. (Շ. յկ. լ։ Երզն. լս.։)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւակի

adv.

lightly, briskly;
slightly, hastily;
thoughtlessly.

NBHL (3)

Թեթեւաբար. թեթեւս. հարեւանցի.

Թեթեւակի ընդ խորս դիւանին (Եդեսիոյ) նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել. (Խոր. ՟Գ. 62։)

Կարճագոյնս եւ թեթեւակի անցցուք ընդ իւրաքանչիւրս. (Միխ. աս.։)


Թեթեւամիտ

adj.

light-minded, lightheaded, hare-brained, giddy.

NBHL (4)

Տկար մտօք, տխմար, փոփոխամիտ. խելքը թեթեւ, բամպակը նօսր.

Թեթեւամիտ եւ մեղկախորհուրդ են կանայք. (Ոսկ. ես.) յն. թեթեւագոյն. κουφότερος.

Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց, եւ մանաւանդ կանանց. (Փարպ.։)

Կինն թեթեւամիտ է յամենայն իրս. (Սարգ. յկ. ՟Բ։)


Թեթեւամտիմ, եցայ

vn.

to be giddy, volatile, inconstant.

NBHL (2)

Թեթեւամիտ գտանիլ. վարիլ իբր զիրս թեթեւս.

Իբրեւ զփոշի թեթեւամտեալք սատանայական եւ կորստեան մեղօք. (Նար. յովէդ.։)


Թեթեւաշարժ

adj.

agile, lithesome, dexterous;
quick, swift.

NBHL (2)

Թեթեւաշարժ երագութիւն, կամ ընթացք. (Պիտ.։)

Յո՛րս թեթեւաշարժ եւ նախասպանք. (Փարպ.։)


Թեթուք

s.

conjecture;
proof, essay;
ի թեթուս մատչել, to conjecture;
to put to the proof, to test, to prove, to essay, to try.

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս որպէս Երկբայելի փորձ. (լծ. թ. տէնէմէք, լտ. թէնթա՛րէ).

Կարծեօք ի թեթուս մատուցեալ (օձն առ Եւայ), եթէ լինիցի, եւ թէ չլինիցի. (Եզնիկ.։)


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

NBHL (8)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Զօգտակարսն՝ նմա վնասակարս թելադրեալ կարծեցուցանիցէ. (Եզնիկ.։)

Ըստ թելադրելոյն Պօղոսի։ Ազդեցմամբ այսու թելադրեալ, եւ այլն. (Նար. կ. եւ Նար. մծբ.։)

Թելադրել զբան խորհրդեան ձերոյ։ Թելադրեալ զօրասցի անձն քո. (Զքր. կթ.։)

Որքան ինչ միանգամ գրեցին, հոգին էր՝ որ թելադրէր ի շրթունս նոցա. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք։ Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առի գիտութիւն լսողացդ. (Նանայ.։)


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

NBHL (3)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)

(Իսկ ԹԵՂԵՆԱՒՈՐ՝ տե՛ս ի բառն ԹԵԶԱՆԱՒՈՐ)։


Թեղեայ ծառ

cf. Թեղի.

NBHL (3)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)

(Իսկ ԹԵՂԵՆԱՒՈՐ՝ տե՛ս ի բառն ԹԵԶԱՆԱՒՈՐ)։


Թերաբաց

adj.

half open, half shut, a-jar, on the jar.

NBHL (2)

Կիսատ բացեալ. մասամբ իւիք կամ ըստ միոյ կողման երեւեալ.

Ի թերաբաց աստուածային փայլմանէն անշշունչ կային. (Ճշ.։)


Թերագրեմ, եցի

va.

to write imperfectly or erroneously, to wrest a book (from its proper sense).

NBHL (1)

Տէրն իբրեւ զհարկաւորս մեզ հրամայեաց, եւ դու որպէս անկարելի թերագրես. (Բրս. ընչեղ.։)


Թերալից

adj.

imperfect, defective, half formed, incomplete, unfinished.

NBHL (2)

Անկատար ի լրմանէ. անլրացեալ. թերակատար.

Իսկ որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ թերալից ուրախութեամբ. (՟Գ. Մակ. ՟Դ. 5։)