Entries' title containing ն : 10000 Results

Անճարանամ, ացայ

vn.

to be incapable;
to be without remedy, to despair.

NBHL (3)

Յանհնարս մտանել. ճարը հատնիլ, անճրկիլ. նաջար գալմագ.

Անճարացեալ հինգ ամիս ի տեղն դադարեցին. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Անճարացան այնուհետեւ. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Անճարութիւն, ութեան

s.

cf. Անճարակութիւն.

NBHL (4)

Անհնարութիւն. անհնարին իրք.

Ամենաբուժ հնար անճարութեան. (Նար. ՟Ի՟Գ։)

Զամենայն անճարութիւն եւ զտարակոյս մտաց քոց լուծանէ. (Լմբ. սղ.։)

Դատօղքն ի մեծ իմն անճարութեան վտանգէին. (Ոսկ. գծ.։)


Անճետ

adj.

without posterity;
— առնել cf. Անճիտեմ.

NBHL (4)

Եւ այլ ոչ եղեւ անդ վաղամեռ եւ անճետ. (Եփր. թագ.։)

Ոյր ոչ գուցէ ճետ. անորդի. անզաւակ. ճէտտի՝ զաթը օլմայան.

Զի բնաւին անզարմ եւ անճետս թողցէ. (Մագ. ՟Լ՟Գ։)

Մի՛ եղիցի անճետ եւ անզաւակ յերկրի ձեր. (Մծբ. ՟Ժ՟Է։)


Անճիտեմ, եցի

va.

to destroy the race of, to extirpate the posterity of.

NBHL (2)

Անճետ եւ անզաւակ առնել. ճէտտինի՝ զաթընը գալտըրմագ.

Զբազումս ազգատս արարեալ անճիտեաց. (Բուզ. ՟Դ. 19։)


Անճնշական, ի, աց

adj.

incompressible.


Անճնշելի

cf. Անճնշական.


Անճշդութիւն, ութեան

s.

inaccuracy.


Անճողոպրելի, լւոյ, լեաց

adj.

inextricable.

NBHL (8)

ἅφευκτος, ἅφυκτος, ἁναπόδραστος. inevitabilis. Ուստի չէ՛ մարթ ճողոպրիլ. անզերծանելի. անփախչելի. անհրաժեշտ. ուր որ խալըսում չիկայ, որու ձեռքէն փախչիլ չըլլար. գաչընմազ. գուրթուլուզ եօգ.

Որոգայթ կամ տագնապ անճողոպրելի։ Սաստկութեանց մասանց անճողոպրելեաց. (Նար. ՟Ա. ՟Խ. ՟Հ՟Թ։)

Որպէս ի մէջ պատերազմի ըմբռնեալ՝ անճողոպրելի ամենայն ուստեք է տեսանել. (Ածաբ. Ժող.։)

Պաշարէ զբերդն անճողոպրելի զգուշութեամբ. (Արծր. ՟Ե. 3։)

Առ ի յապացոյց անճողոպրելեաց բանիցն, յորոց ոչ զօրէր ոք զերծանել, այլ ըմբռնեալ լինէր. (Նոննոս.։) (գրեալ էր, անճողոպրեաց։)

Անճողոպրելի վիշտք զկանայսն պաշարէին. (Ոսկ. ՟ժ. կուս.։)

(Աստուած) անճողոպրելի ըստ բնութեան պատճառ է. (Արիստ. աշխ.։)

Անճողոպրելի գանձ. (Մաշտ.) իմա՛, անկողոպտելի։


Անճոռնի

adj.

gigantic, enormous, monstrous;
grotesque, extravagant, absurd, ridiculous, unseemly.

Etymologies (3)

• (նւոյ, նեաց) «անհեթեթ մեծու-թեամբ, խոշոր» Եզն. Կիւրղ. թգ. որից անճոո-նացեալ Վրդն. սղ։ Արդի գրականում նշանա-կում է «տգեղ, տձև», որ գրաբարում չկայ։

• Հիւնք. հանճար բառից։

• ԳՒՌ.-Ջղ. անճոռնի, Ախց. Երև. Շմ. ան-հօռնի, Ակն. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. անջօռնի «տգեղ, այլանդակ». որից անճոռնուիլ Տիգ. «խեղկատակ ձևեր առնել, խայտառակ դառ-նալ»։ Նոյն բառն է ճաւռնիկ (իմա՛ ճոոնիկ) «res grandis et excedens» (ըստ Kivola, Բառ. հայոց2, էջ 241)։

NBHL (12)

Անհեթեթ ըստ հասակի. վիթխարի, յաղթանդամ. անարի. մեծ յոյժ. ստուար. եւ ահաւոր. հանդալ. տզման. հեյպեթլի.

Անճոռնի հասակաւ, կամ անճոռնի մարդիկ։ Հսկայիցն անճոռնեաց. (Պիտ.։ Վրդն. պտմ.։)

Անճոռնիս զիշխանսն ասէ, կամ զարս պատերազմօղս. (Կիւրղ. ՟Թ՟Գ։)

Զօձ ցամաքային անճոռնի վիշապ անուանեն. (Եզնիկ.։)

(Կէտք) յաղագս անճոռնի եւ թանձր մարմնոյ. (Արծր. ՟Գ. 7։)

Անճոռնի զօրութեամբ ամբոխին. (Խոր. ՟Ա. 10։)

Անճոռնի զօրաց. (Յհ. կթ.։)

Ճողոպրելով յանճոռնեացն, եւ ի ճոռոմիցն ճակատէ. (Մագ. ՟Դ։)

Եւ անհեթեթ բանիւ. անկարգ. անշուք. օրանսըզ.

Իմաստակ անճոռնի. (Նար. ՟Ժ՟Զ։)

Անճոռնի առասպելք. (Խոր. ՟Ա. 3։)

Անճոռնի ճոռոմաբանութիւն. (Մագ. ՟Ա։)


Անճոռնութիւն, ութեան

s.

monstrosity, absurdity


Անմախասէր

adj.

not envious, not malicious.

NBHL (2)

Ոչ սիրօղ զմախանս. աննախանձ.

Անմախասէր դիտաւորութեամբ։ Անմախասէր խրատուքն. (Պիտ.։)


Անմահ, ից

adj.

immortal.

NBHL (20)

Անմահ անուն, կամ յիշատակ. (Խոր.։)

ἁθάνατος. immortalis, ἁκήρατος. incorruptus. Որում ոչ տիրէ մահ. որ ոչն մեռանի. միշտ կենդանի. մշտնջենաւոր. տիրապէս ասի զԱստուծոյ, եւ զհոգւոյ, եւ լայնաբար զայլոց իրաց՝ որ են մշտատեւ, անեղծ, անանց, մնացական. էօլմէզ. պագը.

Աստուածայինն եւ անմահ եւ բոլորիցս իշխեցօղ բնութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Անմահ տեսակ (այս ինքն ի բնէ, որ է Աստուած). (Պիտ.։)

Անմահիւն անմահանայք. (Խոսր. պտրգ.։)

Յանմահից իմն կարգի դնէր զինքն. (Եղիշ. ՟Ա. որպէս եւ հեթանոսք ասէին)

Անմահ դիք. (ՃՃ.։)

Զբեկումն առիւծուն անմահ, այս ինքն սատանայի. (Եղիշ. դտ.։)

Կոյսք ոչ մահացու ծննդոց, այլ անմահից բաղձացեալք. (Փիլ. տեսական.։)

Լայնաբար առեալ, կամ իբր անմահական.

Արդարութիւն անմահ է. (Իմ. ՟Ա. 14։)

Կենացն անմահից։ Բարեօք անմահիւք։ նմահ տանջանօք. Յճխ.։)

Որդանցն անմահից։ Անմահ զօրութիւն. (Նար.։)

Անմահ չարութիւն. (Եղիշ. դտ.։)

Տունկ անմահ. (Շար.։)

Պտղովք անմահիւք. (Փիլ.)

Անմահ աշխարհս. (ՃՃ.։)

Անմահ զենումն, կամ ապականութիւն, կամ սատակումն. (Նար.։ Խոսր.։) (Ագաթ.։)

Անմահ մահուն դառնութիւն։ Մահուն անմահի։ Ի մահուանէ յանմահուանէ (այս ինքն յանմահէ). (Յհ. կթ.։ Նար.։ Վրդն. սղ.։ Իսկ Լմբ. սղ.)

Անմահ է մարդոյս կամքն ի կենցաղս. իմա՛ կամի անմահ լինել եւ յաստիս։


Անմահաբեր

adj.

that immortalizes, immortal.


Անմահական, ի, աց

adj.

immortal;
— ճաշակ, ambrosia.

NBHL (5)

Քերթողահայրն ասէ, մեռաւ անմահականն՝ տակաւին անմահ ի մեռելութեան մնալով. (Սանահն.։)

Յանմահական կեանսն. (Յճխ. ՟Բ։)

Յանմահականն վիճակ։ Փրկութեամբ անմահականաւ։ Անմահականացն վեհից, կամ ահեղից. (Նար.։)

Յանմահական բաժակէն, կամ ի յայգւոյն։ Անմահական պտղովն. (Շար.։)

Ի փափկութեան ագին դրախտին՝ յանմահական եւ յերկնային. (Յիսուս որդի.։)


Անմահաճաշակ

adj.

that does not taste death, immortal;
that has a foretaste of immortality.

NBHL (2)

Որ ունի եւ տայ զճաշակ անմահութեան.

Անմահաճաշակ պտղոյն (ծառոյն կենաց). (Պիտ.։)


Անմահանամ, ացայ

vn.

to be immortalized.

NBHL (7)

Անմահ լինել. զգենուլ զանմահութիւն.

Կենաց փայտ ասեն զբարեպաշտութիւն, ի ձեռն որոյ մանաւանդ միտք անմահանան. (Փիլ. լին.։)

Գառն բաշխի, ազինք անմահանան. (Փարպ.։)

Նորոգեցան արարածք, եւ անմահացան. եւ այլն. (Շար.։)

Եւ անվնասելի մնալ.

Անդէն վաղվաղակի եւ ձեռքն անմահացան. (Եղիշ. հայր մեր.։)

Անմահացեալ գարշապարացն Մովսեսի, ոչ երկնչէր յօձէն. (Արշ.։)


Անմահարար

cf. Անմահաբեր.

NBHL (4)

Որ անմահ առնէ. անմահագործ. անմահացուցիչ, եւ անմահական.

Կեանք անմահարար մահկանացու բնութեանս։ Անմահարար բաժակ։ Աղբերացն անապական, որ յետ մահուն անմահարար։ Անմահարար քո մեռելութեամբ. (Շար.։)

Զանմահարար ողկոյզն հասուցեր. (Նար. կուս.։)

Անմահարար եթող արժանաւոր յիշելոց արուեստ. (Պիտ.։)


Անմահացուցանեմ, ուցի

va.

to immortalize, to eternize.

NBHL (5)

ἁθανατίζω. immortalem reddo. Անմահ առնել. տալ անմահանալ.

Առաքինութիւն անմահացուցանէ զհոգին. (Փիլ. լին.։)

Զպատուիրանապահսն անմահացուցանէ յիւր Աստուածութիւնն, եւ զմեղաւորսն անմահացուսցէ ի տանջանսն յաւիտենից. (Ագաթ.։)

Զբովանդակ բնութիւնս անմահացուցանել զմարդոյն. (Արշ.։)

Յիջանելն ի Յորդանան՝ անմահացոյց զջուրսն. (ՃՃ.) այս ինքն սրբեաց, եւ արար առողջարար հոգւոյ։


Անմահացուցիչ, չի, չաց

adj.

that immortalizes.

NBHL (2)

Որ անմահացուցանէ. անմահարար.

Անմահացուցիչ դեղ, կամ մանանայ, պատուիրան, պտուղ, բաժակ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Գ. ՟Կ՟Ը։ Լաստ. ՟Ի՟Բ.) (Տօնակ.։)


Անմահութիւն, ութեան

s.

immortality.

NBHL (5)

ἁθανασία. immortalitas. Անմահ գոլ. մշտնջենաւոր կենդանութիւն, սեպհական Աստուծոյ, սեպհականեալ հոգւոց, եւ խոստացեալ մարմնոց ի յարութեան. եւ անկորուստ տեւողութիւն իրաց. եօլմէզլիք. (Տե՛ս Իմաստ. ՟Գ. 4։ ՟Դ. 1։ ՟Ը. 13. 17։ ՟Ժ՟Ե. 3։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 53. 54։ ՟Ա. Տիմ. ՟Զ. 16։)

Որ միայն ունիս զանեղութիւն եւ զանմահութիւն։ Անմահութեանց տուող Քրիստոս։ Աղբիւր կենաց եւ անմահութեան. եւ այլն. (Շար.։)

Մարմինք ի յարութեան անդ յանմահութիւն անդր փոխին. (Յճխ. ՟Բ։)

Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է. (Եղիշ. ՟Բ։ Իսկ Շար.)

Երիզապինդ մեռեալն զգեցաւ զանմահութիւն. իմա՛, կենդանութիւն։


Անմայր

adj.

motherless.

NBHL (13)

ἁμήτωρ. matris expers, sine matre natus. Ոյր չիք մայր. որպէս ծնեալն ի հօրէ ըստ Աստուածութեան նախայաւիտեան Բանն.

Անմայր ծնունդ Հօր ի յերկինս։ Անսկիզբն Որդի՝ անմայր յառաջնումն. (Շար.։)

Իսկ յասել անդ՝

Ուրա՛խ լեր անմայր յառաջնումն ահա որդին գայ առ քեզ. իմա՛ անմայր յառաջնումն որդին գայ առ քեզ ո՛վ Եկեղեցի. կամ թէ եկեղեցիդ երբեմն չէիր մայր զաւակաց այնպէս՝ որպէս այժմդ ես. ըստ (Եսայ. ՟Ժ՟Դ. 1։)

Ո՞ պատմեսցէ զազգատոհմ անհօրն (ըստ մարմնոյ), եւ անմօր (ըստ Աստուածութեան

Որ ըստ էութեանն անմայր, եւ ըստ տնտեսութեան անհայր. (Գանձ.։)

Որպէս գոյացեալ յերկրի առանց մօր, զոր օրինակ եղեն Ադամ եւ Եւայ այլեւայլ օրինակաւ.

Որ զանմայրն զայն յղացաւ (զԵւայ). (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Որպէս այն՝ որոյ չյիշատակին ի գիրս հայրն եւ մայրն. այն է Մելքիսեդեկ. անասըզ.

Անհայր՝ անմայր, չհամարեալ յազգս. (Եբր. ՟Է. 3։)

ասի նմանութեամբ՝ ԿՈյս անուանեալ թիւն եօթներորդ, որպէս եւ մին. եւս եւ իմաստութիւնն հոգեւոր որպէս ուսումն առանց վարդապետի, եւ բոյս ինքնածին առանց մշակելոյ.

Է սա (եօթներեակն), որ ի թիւսն կոյս է, անմայրն բնութիւն։ Պիւթագորեանքն մշտնջենաւորակուսին եւ անմօրն միակի նմանեցուցանեն զեօթներեակն։ Ինքնուսումնակի մայր՝ անմայր իմաստութիւն է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ լին։)

Շուշան (հովտաց) անմայր. (Ճ. ՟Ա. ի պետր. պօղ.։)


Անմասն

adj.

without share or portion, that does not participate;
bereft, destitute;
— լինել, to be destitute, to be bereft;
— առնել, to deprive.

NBHL (14)

ἁμερής. partium expers. Որ ոչն ունի մասունս բաղադրիչս. պարզ ամենեւին. անմասնիկ. անբաժանելի ի մասունս. (հոգին, եւ կէտն, եւ վայրկեանն, եւ այլն). պէօլիւն մեզ.

Մասունս մարմնեղէնս անմասինն դնէր. (Դիոն. ածայ.։)

Անմասն է՝ ըստ որում սեռ է։ Անմարմինք անմասունք են. նյաղթ պորփ.։)

Նշանն (կէտն) է անմասն ինչ. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Պարզ եւ անմասն եւ անշարադիր է. (Նիւս. կազմ. ՟Ի՟Ե։)

Անմասն րոպէ. (Երզն. մտթ.։)

(հանդերձ խնդրով). ἅμειρος, ἁμέτοχος. expers, carens, non particeps. Ոչ մասնակից. անկցորդ. անբաժ. հեռի. առանց. ազատ. անընդունակ. զրկեալ. լագասըզ. մահրում.

Մի՛ ոք ամենեւին լիցի անմասն ի մեծամեծար ուրախութենէս մերմէ. (Իմ. ՟Բ. 9։)

Անկցորդ եւ անմասն է ի չարութենէ. (Փիլ. լին.։)

Անմասն ի դժնդակութենէ, կամ ի պատշաճագունէն։ Անմասն յայսպիսի շքեղ տեսլենէ, կամ ի հրահանգից կրթութենէ. (Պիտ.։)

Հրէայքն անմասն արարին զինքեանս ի Բանէն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Ի պարսաւանաց ոչ ամենեւին անմասն. (Պրպմ. լ.։)

Անմասն յամենուստ բարեկարգութեանց։ Ի ժամ վարձուն անմասն ելանեմ։ Միայն դու անմասն ստութեան խաւարի. (Նար. ՟Կ՟Ա. ՟Հ՟Ա. ՟Հ՟Թ։)

Յամենայն զգայական կենաց անմասք են վարուք. (Նիւս. երգ.։)


Անմատոյց

adj.

inaccessible, unapproachable.

NBHL (13)

Անմատչելի. անհպելի. անմերձենալի. ἁπρόσιτος, ἅδυτος. inaccessus.

Բնակեալ ի լոյս անմատոյց. (՟Ա. Տիմ. ՟Զ. 15։)

Յանմատուցից մթից դժոխոց. (Իմ. ՟Ժ՟Է. 13.) (ա՛յլ յն. ἁδύνατος անհնարին։)

Անմատոյց ամուրք, կամ աշտարակ, բարձրութիւն. (Եղիշ. ՟Գ։ Լաստ.։)

Պատուարր անմատոյց ընդդիմողացն հինից։ Ի մուտս անմատոյցս։ Անմատոյց գեղեցկութիւն։ Զանմատոյց հուրն կիզանող. (Նար.։)

Անսկզբնական զօրութիւնն անմատոյց յումեքէ. (Ագաթ.։)

Ի կեանս յանպատումս եւ յանմատոյցս. նյաղթ բարձր.։)

Կամ յոր չէ օրէն մատչել, կամ զոր չէ օրէն մատուցանել.

(Սաւուղ) համարձակեցաւ յանմատոյց խորհուրդն մտաբերել, որ չէր օրէն նմա մատուցանել. (Սեբեր. ՟Զ։)

Եւ ոչ մատուցեալ. չնուիրեալ.

Զանմատոյցն (գինի) չխառնել. (Կանոն.։)

Եւ անշաղախ. անխառն.

Պղինձն անզգայ եւ անմատոյց է ի պղծութիւն. (Եղիշ. յես.։)


Անմատչելի, լւոյ, լեաց

cf. Անմատոյց.

NBHL (5)

cf. ԱՆՄԱՏՈՅՑ ըստ ՟Ա. նշ.

Անմատչելի ամրութիւն, ամրոց, զօրութիւն. (Խոր. ՟Գ. 35։ Յհ. կթ.։) (Լմբ. սղ.։)

Անմատչելի հեռաւոր։ Անմատչելեաց հպաւոր. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ղ՟Թ։)

Եւ ըստ ՟Բ. նշ. կամ չմատչելի. խորշելի.

Յանմատչելի չարեացն զերծայ. (Լմբ. սղ.։)


Անմարդ

adj.

uninhabited;
uninhabitable, desert, unfrequented, lonely.

NBHL (9)

ἁοίκητος. inabitabilis, ἁπάνθρωπος, hominum frequentia carens, ἕρημος, desertus, desolatus. Ուր ոչ գոյ մարդ. թափուր ի մարդոյ. անբնակ. ամայի. աւերակ. վիրան. խարապ.

Անմարդ տեղիք. (Խոր. ՟Գ. 20։)

Զերկիրն անմարդ առնել ի մարդկանէ. (Լմբ. ովս.։)

Գաւառք յանմարդ յամայի դարձան, կամ անմարդ եղեն. (Լաստ. ՟Ժ։)

Ամենայն աշխարհն անմարդ է. (Ուռհ. ստեպ։)

Մնաց պարարտ երկիրն իսրայելի անմարդ. (Լծ. նար.։)

ἁνάνθρωπος. inhumanus. իբր Անմարդի, տմարդի. ոչ գրելի ի համար մարդկան. վատատոհմիկ, եւ անագորոյն.

Անմարդք ի ստոյգ մարդկանէ. (Փարպ.։)

Որ սատանայի երկրպագէ, ո՛չ մարդ, այլ անմարդ արժան է կոչել. (Աթան. ՟Ը։)


Անմարդաբնակ

cf. Անմարդ.

NBHL (2)

cf. անմարդ. ըստ ՟Ա նշ.

Անմարդաբնակ տեղիք կամ վայրք. (Վրք. հց. ՟Ը։ Ի գիրս խոսր.։ Ուռհ.։ Ոսկիփոր.։)


Անմարդագոյն

adj.

more or very inhuman, — fierce, — unkind.

NBHL (3)

ἁνανθρωπότερος. inhumanior. Առաւել անմարդի. յոյժ տմարդի. անմարդասէր. անագորոյն.

Եղաք քան զմիմեանս անմարդագոյնք. (Առ որս. ՟Ը։)

Այս վաճառ անմարդագոյն գոլ թուի ինձ քան զյուդային. (Լաստ. ՟Ժ։)


Անմարդանամ, ացայ

vn.

to be deserted, to be dispeopled.

NBHL (3)

որ եւ ԱՆՄԱՐԴԻՄ. Դատարկանալ ի մարդոյ. անմարդ՝ անշէն անբնակ լինել.

Գաւառք անմարդացան. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Անմարդացեալ էր ի բնակչաց աշխարհն ամենայն. (Յհ. կթ.)


Անմարդացուցանեմ, ուցի

va.

to depopulate, to dispeople, to desolate.

NBHL (2)

Անմարդ առնել. անմարդաբնակ եւ անշէն կացուցանել.

Սրով եւ գերութեամբ անմարդացոյց զգաւառն։ Անմարդացուցանել խոստանայր զաշխարհն ամենայն. (Ասող. ՟Գ. 14. եւ 19։)


Անմարդի

adj.

inhuman;
unkind, uncivil, brutal;
desert, uninhabited;
— կացուցանել, յ— դնել, to unman, to divest of humanity;
to depopulate.

NBHL (13)

cf. ԱՆՄԱՐԴ ըստ ՟Ա նշ. այսինքն Անմարդաբնակ.

Անմարդի զերուսաղէմ հրէից կացուցանել. յն. գերեզմանատեղի. (՟Բ. Մակ. ՟Թ. 4. 14։)

Ուր ոչ գոյ մարդ յանապատ յանմարդի. (Յոբ. ՟Լ՟Ը. 26։)

Անմարդի զբոլորն ցանկալի թողուլ բնակութիւնս. (Պիտ.։)

Անմարդի եւ թափուր յամենայն բնակչաց իւրոց կացուցանէին. (Բուզ. ՟Դ. 54։)

Եւ ըստ ՟Բ. նշ. այսինքն Տմարդի. օտար ի մարդկութենէ եւ ի մարդասիրութենէ.

Ծանուցանել զանմարդի բարս. (Խոր. ՟Ա. 20։)

Կամ դատաւոր անմարդի, կամ դահիճ անհրաժարելի. (Ածաբ. մկրտ.։)

Եթէ յաչաղես զփրկութիւն ողորմելոցն, անմարդի ես. (Փիլ. յովն.։)

Ոչ իբրեւ զանմարդիս հատանէին զվճիռ մահուն. նան. ի յովնան.։)

Զիա՞րդ ասացից անձին իմում մարդ՝ գրեալս ընդ անմարդիս. (Նար. ՟Ի՟Ա։)

Եւս եւ Անարի. կնամարդի. ἅνανδρος. effeminatus.

Քանզի անմարդիքն են, վաղվաղակի մատնի քաղաքն ի պարտութիւն. (Ոսկ. ես. ՟Գ.) ըստ ա՛յլ յն. αὕτανδρος. իւրովք արամբք. իբր անօգնական յայլոց ի մարդկանէ. որ հայի ի ՟Ա նշ։


Անմարդութիւն, ութեան

s.

depopulation;
inhumanity, barbarity;
incivility, brutality.

NBHL (12)

Անմարդ կամ անմարդի գոլն. իբր Անմարդասիրութիւն. տմարդութիւն. անգթութիւն. ἁνανθρωπία, τὸ ἁνάνθρωπον. inhumanitas, immanitas.

Ո՛վ իմոյ թշուառութեանս եւ անմարդասիրութեանս. (լմբ. պտրգ։)

Պատասխանի առնէ բազում անմարդութեամբ. (ՃՃ.։)

Անմարդութիւնն ինչ զիրսն կարծիցես. (Ոսկ. ես.։)

Յաղագս առ այրն անմարդութեանդ։ Լինել անմարդութեան խստապարանոց սպասաւոր. (Դիոն. թղթ. ՟Ը։)

Զանմարդութիւնն իբրեւ զազատութիւն ողջունեմք։ Ո՛րքան չար է անմարդութիւնն, եւ ո՛րքան բարի գութք. (Ածաբ. աղքատասիր.։)

Ի գազանաբարոյ անմարդասիրութենէ դատաւորին. (ՃՃ. եւ այլն։)

Կամ որպէս Մարդատեցութիւն. μισανθρωπία. odium humanum.

Դառնութիւն, եւ անմարդութիւն. (Նիւս. կուս.։)

Ամայութիւն. դատարկութիւն. ἑρημία. desolatio.

Անմարդութիւն եւ ամայութիւն քաղաքաց. (Փիլ. տեսական.։)

Հանգեաւ երկիրն ի շաբաթս զամենայն աւուրս անմարդութեան. (Մծբ. ՟Ժ՟Ը։)


Անմարթ

adj.

impossible;
very difficult;
indecent, unseemly;
— է, it is not fit;
it is impossible.

NBHL (6)

եւ դիմազ. ἁθέιτον nefas Անպատեհ. եւ Անհնարին. չէ՛ օրէն. չէ մարթ. ճայիզսիզ. գապիլսիզ.

Անմարթ է առն հրէի հպել կամ մերձենալ առ այլազգի. (Գծ. ՟Ժ. 28։ Մի՛ երեւեսցի քեզ ասացեալս անմարթ. Պրպմ. ձ։)

Անմարթ թուի. (Շ. յկ. ՟Ծ։)

Անմարթ էր զսրբութիւնսն՝ շանց առաջի արկանել։ (Լմբ. ատ.։)

ՅԱՆՄԱՐԹ Յանպատեհս. տարադէպ. անխորհրդաբար.

Գիտասցեն զասացեալս, որք յանմարթ առ ի յանել խորխորատ կործանեցան. (Կլիմաք.։)


Անմարմին, մնոց

adj.

incorporeal, immaterial.

NBHL (21)

ἁσώματος, ἅσωμος. incorporeus, ἅσαρκος, carnis expers. Որ չունի զմարմին, զմիս, եւ զնիւթ. հոգեղէն. աննիւթ. իմանալի. թէնսիզ, պիլա ճէսէտ.

Անմարմնոյ աստուծոյ. (Շ. թղթ.։)

Որ անմարմին բնութեամբ աստուածութեան քո տէր. (Շար.։)

Անմարմինն մարմնանայ, բանն թանձրանայ. (Ածաբ. ծն.։)

Հրեշտակք, եւ դեւք, եւ ոգիք մարդկան՝ անմարմինք են։ Որ ինչ անմարմին է, նա պարզ բնութիւն է. (Եզնիկ.։)

Անմարթ է կապեցելոյ ի մարմին՝ զանմարմնոյ բնութեան զչափ իմանալ. (Լմբ. սղ.։)

Որ անմարմին է, անմարմնովն (պիտի սրբել). (Կոչ. ՟Գ։)

Վա՛շ անմարմինքդ գրեթէ ի մարմնի. (Ածաբ. մակաբ.։)

Անմարմինք ի մարմնի ցուցան։ Անմարմին պարունակօղ բանի. (Շար.։)

Զզէնս անմարմինս զգեցցուք եւ մեք. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Ուսունաբար Անմարմին ասին՝ զոր ինչ լինի վերացուցանել մտօք ի նիւթոյ.

Սեռք անմարմինք են՝ ընդհանուր գոլով։ Յայտ է թէ անմարմին եննդհանուրք ամենայն). ուստի յայտ եղեւ, թէ՝ եւ բաղազանութիւնքն անմարմինք են. նձ. պորփ։)

Եւ են անմարմինք՝ թիւք։ Զձեւս եւ նոքա անմարմինք խոստովանին գոլ։ Գիծ անմարմին գոլով եւ այլն. (Նիւս. բն. ՟Բ։)

ԱՆՄԱՐՄԻՆ, մինք. գ. Հրեշտակք.

Դասք անմարմնոց։ Որ ըստ անմարմնոց ի մարմնի. (Շար.։)

Յանմարմնոցն հպեցուցանել պարս. (Խոր. հռիփս.։)

Ի վեր համբարձեալ յանմարմնոցն ուրախակցութիւն. (Պիտ.։)

Պարտ իսկ է արդեօք անմարմնոյն՝ եւ սպասաւորութիւնն այնպէս լինել. (Ոսկ. յհ. ՟Ա. 32։)

իբր Առանց մարմնոյ. անմարմնապէս.

Սատանայ վիշապ կերպարանի անմարմին, եւ մարմնապէս. (Լմբ. սղ.։)

Ոմանք անմարմին զգալուստն քրիստոսի համարին. (ՃՃ.։)


Անմարմնաւոր

cf. Անմարմին.

NBHL (1)

Զգիտութիւն անմարմնաւորացն իմանալ. (Ոսկ. ես.։)


Անմարմնական, ի, աց

cf. Անմարմին.

NBHL (7)

ἁσώματος. incorporeus, incorporalis. Անմարմին, եւ անմարմնոց պատշաճեալ. աննիւթական. հոգեղէն.

Զանմարմնական գոյացութիւնս. (Փիլ. իմաստն.։)

Անմարմնական վարք. (Շար.։ Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Անմարմնական զօրք, դասք, պարք. եւ այլն. (Շար.։ Լմբ.։)

Անմարմինք ի յաւէտ անմարմնականացն. (Շ. հրեշտ.։)

Յանմարմնականացն մտօք սլացեալ ելանեն ի բնութիւնս. (Յհ. իմ. ատ.։)

Ընդ զորս անմարմնականացն. (Շար.։)


Անմարմնութիւն, ութեան

s.

incorporality.

NBHL (8)

ἁσωματότης. incorporeitas, ἁσαρκία. carnis expers esse, macies. Անմարմինն գոլ. աննիւթականութիւն. հոգեղինութիւն.

Անբաժանութիւնն ի վեր է քան զամենայն անմարմնութիւն։ Միութիւն կոչէ զէութեանցն նոցա պարզութիւնս եւ անմարմնութիւնս եւ աննիւթութիւնս. (Մաքս. ի դիոն.։)

Երկակն եւ եռակ աճեցեալ (են քան) զըստ միոյն անմարմնութիւն. (Փիլ. այլաբ.։)

Առաքինութիւնն ի մարմնի անմարմնութիւն գործէ. (Տօնակ.։)

Ընծայեցէ՛ք կոյսք զանմարմնութիւնն (իբր մեռելութիւն մարմնոյ). (Ածաբ. կիպր.։)

Ոչ Փոխելով զմարմինն յանմարմնութիւն։ Անդ յանմարմնութեան, աստ ի մարմնաւորութեան. (Յհ. իմ. երեւ.։ եւ Սարկ. հանգ.։ եւս եւ Շ. թղթ.։) (Լմբ. սղ.։)

Իբր Նրբութիւն, անօսրութիւն.

Զանմարմնութիւն ձայնին ի ձեռն նիւթական գործեաց երեւեցուցանել. (Երզն. փեր։)


Անմարս

adj.

undigested.


Անմարսութիւն, ութեան

s.

indigestion.


Անմարտ

adj.

impregnable, invincible

NBHL (4)

ԱՆՄԱՐՏ ԱՆՄԱՐՏԱԿԱՆ. ἅμαχος. inexpugnabilis. Ուր չկայցէ մարտ. ճէնկսիզ. եւ որում չկարէ մարտն ստնանել. անմարտնչելի. անյաղթելի. անպարտելի. գարշը գօնմազ, ալթ օլմազ.

Անհակառակ եւ անմարտ բերելով ըստ բնութեան. (Եղիշ. դտ.։)

Անմարտ եւ անարգել է։ Տեսանե՞ս զանմարտ զօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 8։)

Այս է զօրութիւն մեծ, եւ կարողութիւն անմարտական. (Ոսկ. ես.։)


Անմարտնչելի, լւոյ, լեաց

cf. Անմարտ.

NBHL (4)

ԱՆՄԱՐՏՆՉԵԼԻ որ եւ ԱՆՄԱՐՏ. ἅμαχος, ἁκαταγώνιστος. inexpugnabilis, insuperabilis. Անյաղթելի. անկռուելի. անվանելի. անառիկ.

Տեսե՞ր զսիրոյն գերազանցութիւն, զիարդ անմարտնչելի առնէ զմինն եւ բազմապատիկ։ Տեսե՞ր զանմարտնչելի զօրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 32. 37։)

Զամենայն պահպանել անմատնչելիս եւ անպատերազմելիս. (Դիոն. ածայ. ՟Ը։)

Անմարտնչելի ամուր, կամ պարիսպ. ահան, կամ ակատ, կամ թշնամի. (Յհ. կթ.։ Խոսր.։ ՟Ի՟Ե։ Ճ. ՟Ա.։)


Անմաքուր

adj.

impure, filthy, indecent, obscene, vile.

NBHL (12)

ἁκάθαρτος, ἁκαθάρτης. immundus, impurus. Ոչ մաքուր. անսուրբ՝ ըստ օրինաց կամ ըստ վարուց. աղտեղի. պիղծ. փիծ. աղտոտ. նափաք. մուրտար.

Ոչ մտանէր անմաքուր ոչ անդր յամենայն իրս. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 19։)

Լի է գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ. (Յայտ. ՟Ժ՟Է. 4։)

Գիտասցէ զինքն, զի փիծ է, եւ անմաքուր։ Յանմաքուր վայրս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Կեանս անմաքուրս ունին։ Յանմաքրոցն տակաւին։ Արեամբ անմաքրով. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։ Ածաբ. ծն.։ ՃՃ.։)

Խորհրդոց անմաքրից. (Խոսր.։)

Անմաքուր ձեռօք։ Յանմաքուր շաղախմանէ. (Պետ.։)

Անմաքուր էր ի բնական ի լուսափայլ մաքրութենէ. (Լմբ. պտրգ.։)

Անմաքուրդ յընտրելով։ Բաժակ անմաքուր։ Ի կուսութեան անմաքուր։ Իբր զանմաքուրս ի սրբութենէ։ Ի զարմէ անմաքրի։ Անմաքրից եւ պարտաւորաց։ Ձիոյ կամ քառոտնեաց անմաքրից. (Նար.։)

Չեւ սրբեալ ի նշանաց դիւահարութեան. չեւ զերծեալ իսպառ ի լլկանաց այսոյն պղծոյ. այսահար.

Մի ոք յապաշխարողաց եւ յանմաքրից. (Պտրգ.։)

Արտաքս հանեն զկնի նոցա զանմաքուրսն, այսինքն որք յանմաքուր այսոցն չարչարին. (Խոսր. պտրգ.։)


Անմաքրական, ի, աց

cf. Անմաքուր.

NBHL (4)

cf. անմաքուր.

Բանականս անմաքրական. (Նար. ՟Ի՟Բ։)

Եւ ըզբնութիւն մտացն ունին անմաքրական. (Շ. իմ. եղ.)

Անմաքրական ստեւովն ծածկեալ ըստ տխրագոյն զգեստու նախահօրն. (Շար.։)


Անմաքրապէս

adv.

impurely, indecently.

NBHL (2)

անմաքուր գոլով. անսրբութեամբ. պղծութեամբ.

Անմաքրապէս պատուել, կամ մերձենալ ի սրբութիւն, կամ համբառնալ զձեռս, կամ ի բաց մերկանալ զօծութիւն. (ՃՃ.։ Շար.։ Նար. ՟Է. եւ ՟Ղ՟Գ։)


Անմաքրասէր

adj.

that does not love purity, uncleanly, filthy, indecent.

NBHL (2)

Սիրօղ զանմաքրութիւն. ոչ սիրօղ զմաքրութիւն.

Ըստ ձերում անմաքրասէր օրինացդ. (Խոր. ՟Գ. 64։)


Անմաքրութիւն, ութեան

s.

impurity, uncleanness, filthiness, indecency.

NBHL (4)

ἁκαθαρσία. immundities, impritas. Անսրբութիւն. պղծութիւն. աղտեղութիւն. աղտոտութիւն. աղտ. նափաքլըգ. մուրտարլըգ.

Զսրբութիւնն մատնել յանմաքրութիւն. (Յճխ. ՟Ը։)

Անմաքրութեամբ ի նուէրսն. (Պիտ.։)

Են եւ այլ անմաքրութիւնք սրտի. (Խոսր.։)


Անմեծար

adj.

vile, abject, degraded.

NBHL (4)

ἅδοξος. inglorius. Ոչ մեծարեալ, անպատիւ. անարգ. անփառ.

Որ անմեծարն է ի մեծութեանն, յաղքատութեանն ո՞րչափ եւս. (Սիր. ՟Ժ. 34։)

Արդարեւ անմեծար մեծարեալ պատիւ հպարտութեան նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Անմեծար հայր ամենայնիւ, եթէ ոչ զբանն ունիցի ինքեան զօրութիւն. (Նար. ՟Լ՟Դ։)


Անմեծարգի

adj.

who desires not honour or preferment.

NBHL (2)

Ոչ մեծարգի. նուաստ. անշուք. անփառունակ. որպէս յն. անպատուասէր. ἁφιλότιμος.

Անմեծարգի կամեցաւ զանձն պահել յաշխարհի. (Երզն. մտթ.։)


Անմեծարգութիւն, ութեան

s.

want of ambition, indifference to honour.

NBHL (2)

ἁφιλοτιμίαնպատուասիրութիւն), τὸ ἁκόμπαστον, a fastu et ostentatione alienum esse. Չկամելն զմեծարանս եւ զյարգ. խորշումն ի փառաց եւ ի պատուոյ. նուաստութիւն. անփառութիւն.

Տե՛ս զանմեծարութիւնն, եւ զանպարծութիւն։ Զի անպարծութիւն եւ անմեծարգութիւն ուսուցանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 25։ ՟Բ. 2։ եւ Շ։ եւ Երզն. մտթ.։)


Անմեծարութիւն, ութեան

s.

want of respect;
— հիւրոց, inhospitality.

NBHL (2)

Չմեծարելն, չպատուելն զհիւրս. ըստ յն. օտարատեցութիւն. եւ ըստ լտ. անհիւրընկալութիւն. μισοξενία. inhospitalitas.

Օտարացն ատելութիւն, եւ հիւրոցն անմեծարութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)


Անմեկին

adj.

not clear, indistinct, not evident, not explicit, not plain;
indivisible.

NBHL (3)

Ո՛չ մեկին. Չմեկնեալ. իբր Անբաժան. անանջատ. եւ Անբացայայտ.

Սա ոչ նուազ աստուածութեամբն, եւ անմեկին տնօրինեալ բնութեամբ. (Թէոդոր. մայրագ.։)

Եւ ոչ իսկ անմեկին ապաբանութիւն առնել ձեզ առ երկայնութիւն ասացելոցս. (Ոսկ. ծն.։)


Definitions containing the research ն : 10000 Results

Դիւրայրեաց

cf. Դիւրակէզ.

NBHL (4)

Մորենի՝ դիւրայրեաց է. (Կիւրղ. ծն.։)

Փայտ՝ դիւրայրեացն նիւթ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

Զդիւրայրելի անտառն (կամ զնիւթն) խնամով մերով հեռագոյն ի հրոյն ի բաց դնել. (Բրս. մախ.։)

Դիւրայրելի ցօղուն, կամ նիւթ հրոյ, փայտ, մարմին. (Սարգ.։ Գէ. ես.։ Մխ. ապար.։ Տօնակ.։)


Դիւրայրելի

cf. Դիւրակէզ.

NBHL (4)

Մորենի՝ դիւրայրեաց է. (Կիւրղ. ծն.։)

Փայտ՝ դիւրայրեացն նիւթ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

Զդիւրայրելի անտառն (կամ զնիւթն) խնամով մերով հեռագոյն ի հրոյն ի բաց դնել. (Բրս. մախ.։)

Դիւրայրելի ցօղուն, կամ նիւթ հրոյ, փայտ, մարմին. (Սարգ.։ Գէ. ես.։ Մխ. ապար.։ Տօնակ.։)


Դիւրաշահ

adj.

easy to be gained.

NBHL (2)

Որ դիւրաւ շահի, ստանայ.

Աղցաւորացն դիւրագիւտք եւ դիւրաշահք լինէին. (Փիլ. քհ.։)


Դիւրաշարժ

adj.

nimble, moveable, light, lithe, active, free.

NBHL (14)

εὑκίνητος mobilis, agilis, pronus, expeditus Որ դիւրաւ շարժի, բերի, փոփոխի. շարժուն.

Գունդք (գնտակք) դիւրաշարժք են. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յամենայն տեղ՝ ուր եւ նստցիս, մի՛ դիւրաշարժ լիցիս. (Վրք. հց. ձ։)

Մի՛ անհաստատք, եւ առ քննութիւնս (դատմունս) դիւրաշարժք. (Բրս. հց.։)

Որ ի սրտմտելն կամ ի բարկանալն դիւրաշարժ. (Մաքս. եկեղ.։)

Դիւրաշարժ է ի նախանձ ազգ մարդկան ի բարին եւ ի չարն. (Լմբ. զքր.։)

Ձեռք առ արուեստս եւ տուրեւառութիւնս պատրաստք եւ դիւրաշարժք եղիցին. (Սարկ. քհ.։)

Եղէգն դիւրաշարժ ի հողմոյ. (Իգն.։)

Տրամադրութիւնք ասին, որ են դիւրաշարժք եւ արագափոխք. հիկէն, ջերմութիւն եւ ցրտութիւն. (Արիստ. որակ.։)

Ըստ կանացի եւ կնատ բնութեանն դիւրաշարժք. (Պիտ.։)

Ցուցցի դիւրաշարժ առաջարկութիւն ձեր. այսինքն անհաստատ, փուտ. (Կիւրղ. գանձ.։)

Մեղք դիւրաշարժք. այսինքն ի դոյզն իրաց առթեալք. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Ջուրք ի հաստատուն վիմաց բղխեն, եւ ոչ ի դիւրաշարժից. (Լմբ. սղ.։)

Յամենայն տեղ՝ ուր եւ նստցիս, մի՛ դիւրաշարժ լիցիս. (Վրք. հց. ձ։)


Դիւրապատիր

adj.

that deceives himself easily;
easily deceived.

NBHL (1)

Դիւրապատիր մարմին, կամք, բնութիւն, եւայ, կանայք, մարդիկ. (Նար. ՟Խ՟Ը։ Լմբ. պտրգ.։ Վրդն. ծն.։ Սանահն.։ Ոսկ. ՟բ. կոր.։)


Դիւրապատում

adj.

intelligible.

NBHL (4)

Դիւրին բացատրութեամբ. դիւրիմաց.

Ճառս յաճախագոյնս դիւրապատումս. (Կորիւն.։)

Մարգարէքն զնոյն (գիրս մովսեսի) դիւրապատում արարին. (Ցանկ մանդակ.։)

Զամենայն գիրս՝ զոր եւ խօսեցաւ, պարզ եւ դիւրապատումս շարագրեաց. (Ճ. ՟Բ.։)


Դիւրապատրաստ

adj.

active, prompt, nimble, resolute.

NBHL (2)

Առ ձեռն պատրաստ. մերձաւոր. եւ Յօժարամիտ.

Անհնարիցդ ամենից դիւրապատրաստ հնարաւորութիւն. (Նար. ՟Ժ՟Զ։)


Դիւրապուր

adj.

easily get rid of.

NBHL (2)

εὑαπάλλακτος quo facile liberari possumus Ուստի դիւրաւ լինի ապրիլ, զերծ լինել.

Դիւրապուրք արագազերծք լինիցին (ցաւք). (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Դիւրառ

adj.

expugnable, that can be easily taken.

NBHL (3)

ԴԻՒՐԱՌ եւ ԴԻՒՐԱՌԻԿ. Դիւրին յառնուլ. իբր ախորժելի, կամ զբռամբ ածելի.

Յորժամ մեղաց դառըն պատառ, մեզ երեւի քաղցր եւ դիւրառ. (Շ. այբուբ. ՟Բ։)

Ցանկ դիւրառիկ իմն կարծի. (Գէ. ես. ՟Ե։)


Դիւրառիկ

cf. Դիւրառ.

NBHL (3)

ԴԻՒՐԱՌ եւ ԴԻՒՐԱՌԻԿ. Դիւրին յառնուլ. իբր ախորժելի, կամ զբռամբ ածելի.

Յորժամ մեղաց դառըն պատառ, մեզ երեւի քաղցր եւ դիւրառ. (Շ. այբուբ. ՟Բ։)

Ցանկ դիւրառիկ իմն կարծի. (Գէ. ես. ՟Ե։)


Դիւրառու

cf. Դիւրառ.

NBHL (1)

Եւ որ այնպէս իմն դիւրառուք եղեն, զպատճառսն առ նոսա ձգէր. (Ոսկ. ես.։)


Դիւրասաղապ

adj.

slippery;
fragile, weak.

NBHL (2)

Մեք տկարք, եւ դիւրասաղապ բնութիւնս. (Ի գիրս խոսր.։)

Դիւրասայթաք բնութիւն. (Սկեւռ. աղ.։)


Դիւրասայթաք

cf. Դիւրասաղապ.

NBHL (2)

Մեք տկարք, եւ դիւրասաղապ բնութիւնս. (Ի գիրս խոսր.։)

Դիւրասայթաք բնութիւն. (Սկեւռ. աղ.։)


Դիւրասխալ

adj.

easy to miss or mistake.

NBHL (2)

Դիւրասխալ բնութիւն, անդամք (կամ զգայարանք). (Իգն.։ Շ. յկ. ՟Ժ՟Թ։)

Անօթ դիւրայրելի եւ դիւրաբեկ նշանակ է դիւրասխալիցն. (Վրդն. ղեւտ.։ Մխ. ապար.։)


Դիւրաստաց

adj.

easy to gain, to acquire.

NBHL (2)

Դիւրին ի ստանալ.

Զհարկաւորսն մեզ դիւրաստացս արար. իսկ զդժուարաստացսն ո՛չ հարկաւոր. (Ոսկիփոր.։)


Դիւրատար

adj.

light;
portable;
condescending.

NBHL (2)

Դիւրաւ տանելի կամ տարեալ. դիւրընկալ. դիւրիմաց.

Եւ ահա պարզաբար ասացեալ դիւրատար լուսաւորութեամբ յականջս ամենեցուն. (Եղիշ. ՟Բ։)


Դիւրարհամարհ

adj.

very vile, very despicable.

NBHL (3)

ԴԻՒՐԱՐՀԱՄԱՐՀ ԴԻՒՐԱՐՀԱՄԱՐՀԵԼԻ. Դիւրաւ արհամարհելի, անգոսնելի. որ ասի եւ ԴԻՒՐԱԽՈՇՏԱՆԳ.

Կարի յոյժ փոքր, եւ դիւրարհամարհ լինի. (Ոսկ. յհ. ՟Ա. 43։)

Զի մի՛ դիւրարհամարհելի լինիցիմք. (Մխ. առակ.։)


Դիւրաւ

adv.

easily, with facility, at pleasure;
pliantly;
currently.

NBHL (8)

εὑχερῶς, ῤᾳδίως faciliter, facile (Ի բառէս դիւր). որ եւ ԴԻՒՐՈՎ. ԴԻՒՐԵԱՒ. ԴԻՒՐԱԲԱՐ. ԴԻՒՐԱՊԷՍ. Հեշտեաւ. առանց դժուարութեան. անաշխատ. եւ Յօժարութեամբ. մտադիւր. անխտիր. համարձակ.

Եւ զհանճար առ յիմաստնոց դիւրաւ (գտցես). (Առակ. ՟Ժ՟Դ. 6։)

Դիւրաւ հասանելին ամենայն՝ դիւրաւ արհամարհելի։ Ոչխար դրոշմեալ ոչ դիւրաւ դաւաճանի. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մկրտ.։)

Զայսոսիկ լութեալ՝ եւ այլքն դիւրաւ իմասցին. (Աթ. ՟Ա։)

Դիւրաւ ձգին, եւ դիւրաւ ածեալ լինին առ ի յառաքինութիւն միտք կուսին. (Փիլ. քհ. ՟Թ։)

Որ զիւր պակասամտութիւնն եւ զդառնամաղձութիւնն իմանայ, դիւրաւ ներէ ընկերին. (Կլիմաք.։)

ԴԻՒՐԱՒ ա. իբր Դիւրին. եւ Լաւ.

Զկնի դժուարագունին զդիւրաւն յարմարեաց. (Եպիփ. յար. մեռ.։)


Դիւրաւոր

adj.

easy, commodious.

NBHL (2)

Դիւր. դիւրին. եւ Հեշտեաւ.

Անդորր դիւրաւոր։ Դիւրաւորս ընթացո՛ ի յաւարտումն լրման. (Նար. ՟Զ. եւ ՟Ձ՟Ե։)


Դիւրափխուր

adj.

friable, easy to reduce to powder.

NBHL (3)

ԴԻՒՐԱՓԽՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՇՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՒԽՐ կամ ԴԻՒՐԱՓԽՈՒՐ. Որ դիւրաւ փխրի, փշրի, քայքայի, մաշի. եղծանելի. դիւրաբեկ. դիւրանցուկ.

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)

Յայսցանէ ի դիւրափխրիցդ եւ յանարգաց. (Երզն. մտթ.։)


Դիւրափխրելի

cf. Դիւրափխուր.

NBHL (3)

ԴԻՒՐԱՓԽՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՇՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՒԽՐ կամ ԴԻՒՐԱՓԽՈՒՐ. Որ դիւրաւ փխրի, փշրի, քայքայի, մաշի. եղծանելի. դիւրաբեկ. դիւրանցուկ.

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)

Յայսցանէ ի դիւրափխրիցդ եւ յանարգաց. (Երզն. մտթ.։)


Դիւրափշրելի

cf. Դիւրափխուր.

NBHL (3)

ԴԻՒՐԱՓԽՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՇՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՒԽՐ կամ ԴԻՒՐԱՓԽՈՒՐ. Որ դիւրաւ փխրի, փշրի, քայքայի, մաշի. եղծանելի. դիւրաբեկ. դիւրանցուկ.

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)

Յայսցանէ ի դիւրափխրիցդ եւ յանարգաց. (Երզն. մտթ.։)


Դիւրափուխր

cf. Դիւրափխուր.

NBHL (3)

ԴԻՒՐԱՓԽՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՇՐԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՒԽՐ կամ ԴԻՒՐԱՓԽՈՒՐ. Որ դիւրաւ փխրի, փշրի, քայքայի, մաշի. եղծանելի. դիւրաբեկ. դիւրանցուկ.

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)

Յայսցանէ ի դիւրափխրիցդ եւ յանարգաց. (Երզն. մտթ.։)


Դիւրափոփոխ

adj.

that changes easily, changeable, mutable, variable, versatile.

NBHL (11)

ԴԻՒՐԱՓՈԽ ԴԻՒՐԱՓՈԽԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՓՈԽ. εὕτρεπτος, εὑμετάβλητος, παλέμβολος facile mutabiis, inconstans, versabilis Որ ոք կամ որ ինչ դիւրաւ փոխի, փոփոխի. յողդողդ. դիւրայեղ. յեղյեղուկ.

Դիւրափոխ բնութիւն, ազգ մարդկան, աշխարհ, եւ այլն. (Հց. աթ. կիւրղ.։ Ոսկ. ղկ.։ Արծր. ՟Գ. 5։ Իսիւք. յոբ.։ Նիւս. բն. ՟Է։)

Յորժամ ճաշակելիքն իցէ պատճառ դառնութեան, դժուարափոխելի է. իսկ յորժամ ըմպելին, դիւրափոխելի է. (Մխ. երեմ.։)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)

Առաջին (խորան) էր իբրեւ զտաղաւար դիւրափոփոխ. (Ոսկ. գծ.։)

Բարք դիւրափոփոխ եւ անհաւատագոյն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Դիւրափոփոխ է իմում հրամանիս. այսինքն յիմմէ հրամանէ. (Արշ.։)

Առաքինութիւն ո՛չ դիւրափոփոխ. (Արիստ. աշխ.։)

Դիւրափոփոխ եւ սնոտի իբրեւ զերազ. (Շ. մտթ.։)

Զի մի՛ այլոց դիւրափոփոխից եւ ծուլացելոց կորստեան առիթ լինիցին. (Ճ. ՟Ա.։)

Դաւիթ, որ դիւրափոփոխ էր ի հալածանսն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա.) իմա՛ թափառական՝ յօժարութեամբ։


Դիւրափոխ

cf. Դիւրափոփոխ.

NBHL (11)

ԴԻՒՐԱՓՈԽ ԴԻՒՐԱՓՈԽԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՓՈԽ. εὕτρεπτος, εὑμετάβλητος, παλέμβολος facile mutabiis, inconstans, versabilis Որ ոք կամ որ ինչ դիւրաւ փոխի, փոփոխի. յողդողդ. դիւրայեղ. յեղյեղուկ.

Դիւրափոխ բնութիւն, ազգ մարդկան, աշխարհ, եւ այլն. (Հց. աթ. կիւրղ.։ Ոսկ. ղկ.։ Արծր. ՟Գ. 5։ Իսիւք. յոբ.։ Նիւս. բն. ՟Է։)

Յորժամ ճաշակելիքն իցէ պատճառ դառնութեան, դժուարափոխելի է. իսկ յորժամ ըմպելին, դիւրափոխելի է. (Մխ. երեմ.։)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)

Առաջին (խորան) էր իբրեւ զտաղաւար դիւրափոփոխ. (Ոսկ. գծ.։)

Բարք դիւրափոփոխ եւ անհաւատագոյն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Դիւրափոփոխ է իմում հրամանիս. այսինքն յիմմէ հրամանէ. (Արշ.։)

Առաքինութիւն ո՛չ դիւրափոփոխ. (Արիստ. աշխ.։)

Դիւրափոփոխ եւ սնոտի իբրեւ զերազ. (Շ. մտթ.։)

Զի մի՛ այլոց դիւրափոփոխից եւ ծուլացելոց կորստեան առիթ լինիցին. (Ճ. ՟Ա.։)

Դաւիթ, որ դիւրափոփոխ էր ի հալածանսն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա.) իմա՛ թափառական՝ յօժարութեամբ։


Դիւրափոխելի

cf. Դիւրափոփոխ.

NBHL (11)

ԴԻՒՐԱՓՈԽ ԴԻՒՐԱՓՈԽԵԼԻ ԴԻՒՐԱՓՈՓՈԽ. εὕτρεπτος, εὑμετάβλητος, παλέμβολος facile mutabiis, inconstans, versabilis Որ ոք կամ որ ինչ դիւրաւ փոխի, փոփոխի. յողդողդ. դիւրայեղ. յեղյեղուկ.

Դիւրափոխ բնութիւն, ազգ մարդկան, աշխարհ, եւ այլն. (Հց. աթ. կիւրղ.։ Ոսկ. ղկ.։ Արծր. ՟Գ. 5։ Իսիւք. յոբ.։ Նիւս. բն. ՟Է։)

Յորժամ ճաշակելիքն իցէ պատճառ դառնութեան, դժուարափոխելի է. իսկ յորժամ ըմպելին, դիւրափոխելի է. (Մխ. երեմ.։)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)

Առաջին (խորան) էր իբրեւ զտաղաւար դիւրափոփոխ. (Ոսկ. գծ.։)

Բարք դիւրափոփոխ եւ անհաւատագոյն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Դիւրափոփոխ է իմում հրամանիս. այսինքն յիմմէ հրամանէ. (Արշ.։)

Առաքինութիւն ո՛չ դիւրափոփոխ. (Արիստ. աշխ.։)

Դիւրափոփոխ եւ սնոտի իբրեւ զերազ. (Շ. մտթ.։)

Զի մի՛ այլոց դիւրափոփոխից եւ ծուլացելոց կորստեան առիթ լինիցին. (Ճ. ՟Ա.։)

Դաւիթ, որ դիւրափոփոխ էր ի հալածանսն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա.) իմա՛ թափառական՝ յօժարութեամբ։


Դիւրաքակ

adj.

very dissoluble.

NBHL (4)

ԴԻՒՐԱՔԱԿ ԴԻՒՐԱՔԱԿԵԼԻ. εὑδιάλυτος, εὑκαθαίρετος facile dissolubilis Որ դիւրաւ քակի, քակտի, կործանի, լուծանի, ցրուի.

Դիւրաքակ բարձրութիւնն (մարդ). (Ոսկ. սղ.։)

Մոխիր ասաց, զի զդիւրաքակն անձն երեւեցուցանել մարթասցէ. (Կոչ. ՟Զ։)

Վէմ հնացեալ դիւրաքակ լինի. (Իսիւք.։)


Դիւրաքայլ

adj. adv.

easy, commodious;
that walks easily;
currently.

NBHL (2)

Դիւրին ի քայլել. դիւրակոխ. դիւրագնալի.

Որպէս սակաւ ինչ եւ զնուրբ միջոց՝ դիւրաքայլ համարեցաւ. (Ճ. ՟Գ.։)


Դիւրեաւ

cf. Դիւրաւ.

NBHL (1)

cf. Դիւրաւ, եւ հեշտեաւ։ (Փիլ. լին. ՟Դ. 24։ Ագաթ.։ Փարպ.։ Խոսր. պտրգ.։)


Դիւրեղծ

adj.

easily cancelled or soon effaced.

NBHL (2)

Որ դիւրաւ եղծանի.

Եւ որ եւս է նուազական առակեալն սարդն .. եւ ոստայն նորա դիւրեղծ. (Համամ առակ.։)


Դիւրեմ, եցի

va.

to facilitate, to make easy;
to accommodate;
to allay, to solace, to relax, to soften;
to unravel;
to level;
to defer;
to untie;
to abate.

NBHL (9)

ἁγαθοποιέω, εὑεργετέω, εὑλογέω prosum, benignus sum Դիւրութիւն առնել. անդորրութիւն տալ. հանգուցանել. եւ Դիւրացուցանել. բարեգործել, օգտել.

Դիւրել բարի առնել։ Դիւրել անձանց։ Դիւրեցեր ժողովրդեան քում. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 33։ Ես. ՟Լ՟Զ. 16։ Իմ. ՟Ժ՟Զ. 2։)

Ամենեցուն դիւրեաց։ Դիւրել վտանգելոյ, կամ մարմնոց ախտացելոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։ Խոսր.։)

Դիւրէր սաւուղի ի լուր երգոց ի չարչարանաց այսոցն. այսինքն դիւրեալ լինէր. (Լմբ. պտրգ.։)

Դիւրեաց զերկիրն արքունական. (որ ասի եւ ԴԻՒՐԱՑՈՒՑԱՆԵԼ. Ճ. ՟Բ.։)

Զմեղացն թակարդ դիւրել ի խորհուրդս. (Լմբ. սղ. ՟Ժ՟Ը։)

Զերկոսին խնդիրսն դիւրէ մովսէսի. (Վրդն. թուոց.։)

ԴԻՒՐԵԼ. որպէս Հարթել. դուրել։ Վստկ. ՟հա. ՟հզ։ Ըստ իմիք եւ այն.

Դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարհք աստուածապաշտաց. (Ես. ՟Ի՟Զ. 7։ (յն. լոկ՝ պատրաստեալ)։)


Դիւրըմբեր

adj.

tolerable, supportable.

NBHL (1)

Դժուարակիրս եւ ծանունս զդիւրըմբերսն եւ թեթեւագոյնս ստեղծանելով յանձանց. (Սարկ.։)


Դիւրիչ

adj.

that makes easy.

NBHL (1)

Խնդրեսցին ... օրէնք դիւրիչք ի քահանայէ. (Եզեկ. ՟Է. 26։)


Դիւցակատար

adj.

sacrificer to idols.

NBHL (2)

Կատարիչ զոհից դիցն. քուրմ.

Դիւցակատար պաշտօնեայ. (Ճ. ՟Բ.։)


Դիւցամոլ

cf. Դիցամոլ.

NBHL (1)

Տեղի զոհարանաց դիւցամոլ կռապաշտիցն. (Կաղանկտ.։)


Դիւցապաշտ

cf. Դիցապաշտ.

NBHL (6)

Իբր Դիցապաշտ. կռապաշտ. պաշտօնասէր չաստուածոց. որ ըստ հելլենացւոց՝ աստուածապաշտ. θεοσεβής religiosus

Պարտ է նոցա դիւցապաշտս լինել. (Եւս. քր. ՟Ա։)

Մոլորութիւն դիւաց խաբեաց զդիւցապաշտս հայոց. (Եզնիկ.։)

Իբր Կռապաշտական.

Ի ստամբակ գոռոզութենէ դիւցապաշտ ինքնակալութեան. (Նար. խչ.։)

Կամին դիւցապաշտ կախարդութեամբ զարհուրեցուցանել զիս իբրեւ զայլս. (Կաղանկտ.։)


Դլամ, ացայ, ացի

vn.

to discontinue, to cease.

NBHL (2)

ԴԼԱՄ կամ ԴՂԱՄ. Դուլ եւ դադար առնուլ. հանդարտիլ. դադար կենալ, դադրիլ.

Ամենեւին ոչ տային դլալ (կամ դղալ), եւ դադարել նոցա. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 2։)


Դղորդեմ, եցի

va.

to shake;
to move, to shake off, to agitate;
to raise commotions in a state.

NBHL (11)

ԴՂՈՐԴԵՄ ԴՂՐԴԵՄ. σείω, ἑξίστημι moveo, quatio , ἁνατρέπω demoveo, subverto, stupefacio Դղորդ տալ. դողացուցանել. սարսել. շարժլել. սասանեցուցանել. խախտել. խռովել. պակուցանել. կր. իբր ձ. Սարսիլ. սասանիլ. խռովիլ.

Զամենայն գայ դղրդել։ Ի գալստեան նորա (իւրում) դղրդէ զամենայն։ Այնպէս դղորդէ զարարածս. (Ոսկ. ես.)

Դղորդէր զլեառն։ Դղորդեաց զերկիր։ Դղորդել երկնի երկնաւորօք։ Մարգարէն դղորդեալ ի դժնդակ խաւարէս. (Նար. յովէդ.։)

Դղորդեաց զոմանս ի զօրաց անտի։ Շարժումն դղորդեալ քաղաքաց։ Բարկութեամբ եւ մոլորութեամբ դղորդեալ ի վերայ սրբոցն. (ՃՃ.։)

Մոգուցն գալ՝ դղրդեաց զքաղաքն եւ զթագաւորն. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)

Դղըրդեցաւ քաղաքն ամենայն. (Մտթ. ՟Ի՟Ա. 10։)

Դղրդել զօրէնս, զտիեզերս, զերկինս եւ զերկիր. զթանձրութիւն գետնոյս. (Եղիշ. ՟Ը։ Խոր. հռիփս.։ Ոսկ. ղկ.։ Լմբ. համբարձ.։ Նար. եւ այլն։)

Այլ նոքա եւս առաւել բարկութեամբ եւ մոլութեամբ դղորդեալ ի վերայ սրբոյն. (Տօնակ.։)

Գտանի եւ ԴՂՐԴԱԼ, ացեալ. չ.

Դղրդայր անապատն ի հնչմանէ երկնաւորացն. (Ճ. ՟Գ.։)

Քաղաք սասանեալ, եւ դղրդեալ. (Գանձ.։)


Դողամ, ացայ, ացի

vn.

to totter, to stagger;
to tremble;
to start;
to shudder;
to quake, to shiver.

NBHL (7)

τρέμω, τρέω tremo, intremisco, trepido, σαλεύομαι commoveor Զդողանի հարկանիլ. սարսիլ, սասանիլ. եւ Սարսռալ. եւ Տագնապիլ. դողդըղալ.

Դողալ յերեսաց աստուծոյ, կամ առաջի նորա, ի բանից նորա. վասն ցրտութեան ձմերանոյն։ Եկն կամ մատեաւ դողալով. եւ այլն։

Դողաց երկիր։ Ի նմանէ դողասցեն ամենայն բնակիչք աշխարհի. (Սղ. ՟Ժ՟Է. 8։ ՟Լ՟Բ. 8։)

Յամօթոյ դողամք։ Առ հասարակ դողաց մարմնով։ Դողաց երկիր. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. ննջ. եւ Ոսկ. համբարձ.։)

Դողացաւ թշնամին. (Շար.։)

Խռովեալ դողացին սիրտք մեր. (Եփր. ել.։)

Զոգիդ անտես առնես, եւ վասն օդոց ոտից այդչափ սարսռես եւ դողաս. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)


Դողացուցիչ, չի, չաց

adj.

which fiughtens;
tremendous, frightful, terrible, horrible.

NBHL (4)

Որ դողացուցանէ. ահագին.

Դողացուցիչ պատառմունք ամպոց. (Վրդն. ել.։)

Զսաստիկ անձրեւաց, եւ զդողացուցիչ յորդութեանց յայտ առնէ. (Վեցօր. ՟Զ։)

Եհար առ ժամայն զգետնի դողացուցիչ զօրութեամբ աստուածութեանն. (Տօնակ.։)


Դողդոջամ

vn.

to vacillate, to totter, to waver;
to shudder.

NBHL (4)

Դողդոջայ ձեռնդ, կամ ձեռք. (Լմբ. ժող.։)

Ետես զծերն, զի դողդոչայր. (Ճ. ՟Ա.։)

Ըստ նմին հօրն՝ որդին դողդոջէր. այն էր երիտասարդ ի ցաւս. (Եփր. ծն.։)

Մարմնով դողդոջէր. (Վրդն. ծն.։)


Ագարակ, աց

s.

farm, land, field;
country, village;
— տեղիք, rural or country places.

NBHL (11)

ἁγρός, ἕπαυλις ager, villa ըստ եբր. ակէլ։ Գետին բացօթեայ մշակեալ, ուր արտորայք են, եւ սակաւ բնակութիւն. որ եւ Անդաստան, Անդ. արտեր. չիքթլիփ.

Ագարակն է անդաստան արձակ. (Վրդն. ծն.։)

Որ է ի վիճակի ագարակի իւրոյ։ Հրձիգ արար զամենայն անդս եւ զագարակս նոցա։ Որ գայր յագարակէ (կամ յանդէ)։ Յագարակս եւ ի գիւղս։ Զագարակս նորա եւ զաւանս նորա։ Ի վերայ ագարակացն, եւ այլն. (ստէպ ի սուրբ գիրս։)

Գեղջկաց առաւել պատիւ լիցի քան բնակչաց ագարակի. (Մխ. դտ.։)

Կալուած գետնոյ շուրջ զքաղաքօք եւ զգեղիւք. արփալըգ.

Հրամայէ զսահմանս գիւղից եւ ագարակաց որոշել։ Որում տուեալ զաւանն Տատեանս հանդերձ ագարակօք. (Խոր. ՟Բ. 53. 59։)

Գիւղ. աւան. գեղ. քէօյ.

Պատմեցին ի քաղաքին եւ յագարակս։ Ի գիւղսն եւ յագարակսն հանգիցեն. (Ղկ. ՟Ը. 34։ ՟Թ. 12։)

Շինէին եկեղեցիս ի մենաստանս եւ յաւանս եւ յագարակս. (Յհ. կթ.։)

Ագարակային.

Կարգեաց չորս չորս հողս երդոց յամենայն ագարակ տեղիս. (Ագաթ.։)


Ագարակաբաշխ

s.

farm-guardian, inspector.

NBHL (2)

ἁγρονόμος, magistratus, aedilia ruris Վերակացու ագարակաց. ոստիկան անդաստանաց. շիֆթլիք ուստասը.

Դարմանօղք գոլ այսոցիկ ամենեցունց՝ ագարակաբաշխացն։ Օրինապահք, եւ ագարակաբաշխքն, եւ քաղաքօրէնքն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Ագարակիկ

s.

small field.

NBHL (2)

Փոքր կամ անպիտան ագարակ. անդ փոքրիկ. արտիկ. չիքթճիյէզ.

Նուաստ ագարակիկ մի. (Տօնակ.։)


Ագետակ

s.

the under part of the tail.

NBHL (1)

Ներքոյք ագւոյ կենդանւոյն. պոչին տակը. գույրուգ աչթը։ Վստկ. ուր ռամկօրէն հոլովի Ագետըկի, տկէն։


Ագեւոր

adj.

tailed;
— աստղ, comet.

NBHL (3)

Ունող զագի. պոչ ունեցօղ. գույրուգլու.

Գազան ագեւոր. (Խոր. աշխարհ.։)

Լինի աստղ ագեւոր։ Վասն ագեւոր աստեղն. (Տօմար.։)


Ագուգայք, ից

s.

pipe, tube, conduit, canal, aqueduct.

NBHL (4)

ἁγωγή, ἁγωγός , aquaeductus, ὁχετός, canalis, rivus (Ըստ յն. է ածումն, բերումն։) Խողովակ ի քարէ կամ ի թրծեալ կաւոյ եւ յայլոց իրաց՝ ընդ որ անցանէ ջուր կամ հիւթ ինչ. ագուգայ, փողրակ. արղ, օլուգ, փիւնկ.

Ի ձեռն երկացն որպէս ՟Ը. ագուգայս ի լեարդննցանէ արիւն). (Նիւս. բն. ՟Ի՟Բ։)

Իբրեւ ընդ ագուգայք իջանէ արիւնն այն ի ստինս մօրն. (Կանոնք.։)

Արտասուք ... իբրեւ ընդ ագուգայս իջանեն յաչսն. (Վահրամ.։)


Ագուցիկ

adj.

enchased.

NBHL (2)

Ագուցեալ պնդապէս յայլ ինչ. խորամուխ մածեալ. ներս խոթած՝ մտած. կիյտիրմէ.

Ագուցիկ մթերին խորհուրդք չարութեան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ազազեմ, եցի

va.

to cause to fade, to tarnish, to dry.

NBHL (3)

ξηρόω, λεπτόω, arefacio, attenuo Չորացուցանել. ցամաքեցուցանել. չորցընել. գուրութմագ.

Ի չորացուցանել եւ յազազել առաւել փութան զմարդատունկս. (Սարգ. յուդ. շ ՟Բ։)

Հալեաց զսառնն կռապաշտութեան, եւ ազազեաց զջրշեղջսն ուրացութեանն. (Ճառընտ. ՟Բ։)


Ազատաբար

adv.

freely;
nobly.

NBHL (9)

ἑλευθέρως, libere, εὑγενῶς, nobiliter Իբրեւ տէր. իշխանաբար. որպէս վայե՛լ է ազատի։

Ազատաբար ոչ բնաւ ումեք ծառայել. (Պիտ.։)

Ազատաբար ի նոյն բերի, եւ ո՛չ թէ ծառայաբար. (Լմբ. սղ.։)

Ո՛չ ազատաբար արարեալ՝ թողէք զիւրաքանչիւր իշխանութիւնս. (Խոր. ՟Գ. 42։)

Ազատաբար զխաչն առնուլ եւ գալ զկնի քո. (Մագ. ՟Ի՟Թ։)

Ազատաբար զբարին կատարել. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Եւ համարձակ. անխափան։

Ուղղապէս եւ ազատաբար բերիմք ի կրկին տեսութիւնս բանից. (Շ. թղթ.։)

Ազատաբար տեսանես զարեգակն. (Բրս. վաշխ.։)