Entries' title containing ն : 10000 Results

Անբաղադրելի, լւոյ, լեաց

adj.

simple, uncompounded.

NBHL (2)

Ոչ բաղադրելի, իբր պարզ, կամ անզուգական.

Որդի անբաղադրելի. (ՃՃ.։)


Անբաղայ

adj. adv.

irreproachable, irreprehensible;
frank, sincere;
irreproachably;
frankly, openly.

NBHL (4)

Բացատրոհէ ի միմեանց զանբաղայսն եւ զբաղադրեալսն. (Տօնակ.։)

ԱՆԲԱՂԱՅ որ եւ ԱՆԲԱՂԲԱՂԱՅ. Ուր չկայցեն պատճառանք կցկցելիք. անպատճառ, եւ անմեղադրելի. անստգիւտ. անպարտ. որպէս յն. ἁνυπαίτιος. սէպէպսիզ, մահանասըզ.

Որ ոչ ի մեզ է, անբաղայ է։ Անշնորհակալութիւնս անբաղայս նախախնամութեան մատուցանել. (Փիլ. լին. ՟Ա. 68։ եւ Փիլ. նխ. ՟ա.։)

Անբաղայ ազատութեամբ ի բաց զհոգս ընկենլով աշխարհականս։ Իրաւունքդ ոչ տան թոյլ (գողոյն) աստուստ անբաղայս անցանել գնալ։ Զի երթեալ անբաղայ զիւր ինքեան մահու տարցի վճիռ. (Պիտ.։)


Անբաղդատ

adj.

incomparable, matchless;
incongruous, disproportionate.

NBHL (5)

Անհամեմատ՝ ի գովութեան մասին. անբաղդատելի. աննման. անզուգական. ἁσύγκριτος. incomparandus. պինազիր, պիմիսալ.

Յոյժ անբաղդատ լինելով առ այլսն մարմինս. (Նիւս. թէոդոր.։)

Ծընար մարմնով կոյս անախտ, ըզՄիածին անբաղդատ. (Գանձ.։)

Եւ ի պարսաւանաց մասին, անյարմար.

Անբաղդատ շարադրութեամբ. (Երզն. քեր.։)


Անբամբաս

adj.

that does not calumniate, that does not detract;
irreproachable, irreprehensible.

NBHL (8)

ἁκατηγόρητος, ἁνεπίληπτος. accusationi non obnoxius, irreprehensus. Որ ոչն բամբասի. ազատ ի բամբասելի իրաց. անպարսաւ. անմեղադրելի. անստգիւտ. այպ օլունմազ, այըպսըզ, զայրի մու աթէպ.

Հարցուփորձեալ լինի, եթէ անբամբաս է. (Փիլ.։)

Եղիցի վերակացուն անբամբաս յամենայնի. (Յճխ.։)

Երեւեսցի տէրութիւնն անբամբաս. (Եղիշ. ՟Բ։)

Անբամբասն առաւել է քան զանբիծն. (Ոսկ. կողոս.։)

Պէն՝ պատուիրէ կալ անբամբաս ի յայս չարեաց՝ յորում թէ կաս. (Շ. այբուբ.։)

Եւ որ ոչն բամբասէ զայլս.

Լինել անոխակալ, անբամբաս. (Սկեւռ. աղ.։)


Անբան, ից

adj. s.

irrational;
dumb;
animal;
blockhead.

NBHL (37)

Որոյ չիք բան, այս ինքն բանականութիւն, եւ խօսք. անասուն. հայվան, զայրի նադըգ. ἅλογος. irrationalis, carens ratione etverbo.

Կենդանիք՝ ոմանք բանականք, եւ ոմանք անբանք գոն։ Ասելովն բանական՝ որոշեաց յանբանիցն։ Կենդանի բանաւոր, եւ կենդանի անբան։ Զանբանիցն եւ զբանաւորաց զբնութիւնս։ Ոչ երբէք բանականն յանբանումն տեսանի, եւ ոչ անբանն ի բանականումն. (Սահմ.։)

Անբանիւն զմտաւորս զգաստացուցանես։ Անբանից գազանաց դասուք. (Նար. ԿԳ. ՀԴ։)

Ճարակել անբանիւքն զանգւոցն բարութիւն։ Զայս եւ յանբան կենդանիսդ գոյ իմանալ. (Պիտ.։)

Եթէ էր երբեմն՝ որ ոչ ունէր բան, նա ուրեմն յայնժամ անբան էր. (Մագ. ՟Ե։)

Նախախնամութիւն՝ անբա՞ն է, եթէ բանական. բանական. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ոչ ոք ասիցէ յողջախոհից՝ անբան գոլ երբէք զմիտսն. քանզի ոչ երբէք եղիցի միտք, թէ ոչ ունիցի բան. (Կիւրղ. գանձ.։)

Որպէս անբանական. օտար ի բանէ. անպատճառ. անխորհուրդ. անմտական. անկարգ. անիրաւ. տգէտ. անխելք. ագըլսըզ.

Սրտմտութիւն անբան. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Զի մի՛ անբան եւ անպատճառ եղիցի. (Սահմ. ԺԹ։)

Անլուր ճշմարտութեանն սիրէ լինել անբան յամառութիւն. (Յհ. իմ. ատ։)

Անբան եւ անիրաւ փափագումն. (Շ. ամենայն չար.։)

Բանիւն առաջնորդելով՝ մի՛ ինչ անբանս գործեսցեն. (ՃՃ.։)

Մի՛ անբանս ինչ եւ անկարգս բամբասիցէք. (Ոսկ. մտթ.։)

Յաղագս անբանից արանց. (Խոր. ՟Ա. 2։)

Եւ որպէս բնական, զգայական, նիւթական, արտաքին, առանց բանաւոր մտադրութեան եղեալ.

Անբան մասունքն հակառակին կործանիլ ի մեղսն, եւ բանականն ընդդէմ դարձեալ՝ ոչ տայ թոյլ. (Լմբ. սղ.։)

Անբան առաքինութիւնք ... անբանք կոչին վասն ոչ գիտելոյ զպատճառն, թէ զիա՛րդ պարտ է ողջախոհ լինել. զի եւ յանբան կենդանիսն բնաւորեցաւ այսպիսի առաքինութիւն տեսանիլ։ Անբան արհեստք, եւ այլն. (Սահմ.։)

Ի հովուական ցպոյ եւ ի մաճակալութեան գործոյ, եւ յայլոց անբան արհեստից. (Լմբ. պտրգ.։)

Անբան կրթութեամբ վարին. (Պիտ.։)

Առանց խորհրդոյ գործ առաքինութեան անբան եւ անպտուղ անուանի։ Մարմինն աղաղակէ զանբան աղօթս. (Լմբ. սղ.։)

որպէս անխօս. անբարբառ. անշունչ. անձայն.

Անբանն (տաճար) ի բանաւորէն կառուցեալ. (Նար. ՀԴ։)

Մարդն տաճար է Աստուծոյ, եւ բանական աշխարհ ի մէջ անբան աշխարհի. (Ոսկիփոր.։)

Անբան նիւթք. (Լմբ. էր ընդ.։)

Բերանակապ եւ անբան եւս եղեալ յառաջ քան զսպանանելն. (Ագաթ.։)

Ի բարբառ ձայնի անբան բերանոյ. (Նար. խչ.։)

Անբան եւ անլեզու ոմն ... Ոչ անբան ոք, այլ՝ հռետոր եւ բանաւոր յոյժ էր նա. (Վրք. հց. ԺԵ։)

Կամ պապանձեալ. կարկեալ. համր.

Անբանս գրեթէ ի կաճառս ատենից. (Պիտ.։)

Զնոսա (զփարիսեցիս) անբանս արար. (Իգն.։)

Ետես զդեւսն, զի կային տխուրս եւ անբանս. (Վրք. հց. ԺԹ։)

Զլեզուն հատանել, անձայնս ի բաց տանել եւ անբանս. (Ածաբ. կիպր.։)

Կամ որ ինչ լինի առանց խօսից.

Ինքն մեռաւ անբան, եւ ոչ ասաց ինչ. (Վրք. հց. Ի։)

Զանազանութիւն բանական պաշտամանն, եւ անբանի. (Բրս. հց.։)

Գոյ եւ անբան պաշտօն. որպէս եւ է սէրն, եւ ողորմութիւնն, հեզութիւնն. այս ամենայն եւ սոյնպիսիքն անբան պաշտօն կոչին. (Ի գիրս խոսր.։)


Անբանս

adv.

stupidly, irrationally, like a dumb animal.


Անբանաբար

adv.

cf. Անբանս.

NBHL (11)

ἁλόγως, ἁλογίστως. sine ratione, inconsulte. Իբրեւ զանբան. անխորհրդաբար. անպատճառ. հայվան կիպի, թէվէքելլի.

Ոչ եթէ անբանաբար, այլ իմաստութեամբ նախախնամէ. (Սահմ. ՟Ա։)

Ոչ վայրապար կամ անբանաբար՝ առանց գիտելոյ զորպէսն. (Գր. տղ. թղթ.։)

Ոչ ուղղապէս, այլ եւ ոչ ամենեւին անբանաբար. (Ածաբ. կիպր.։)

Անբանաբար աղօթելով իբրեւ զանշունչս. (Խոսր.։)

Բանականապէ՞ս բաղբաղայս ի վերայ դնէ, եթէ անբանաբար. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ոչ անբանաբար ի սոյնս շարժիմ. (Լմբ. պտրգ.։)

Են՝ որք ապաշխարել ոչ կամին, եւ զմահն անբանաբար խնդրեն. (Կլիմաք.։)

Եւ անբարբառ կալով, առանց խօսելոյ.

Լռեալ կայր ամենեւիմբ անբանաբար. (Վրք. հց. ՟Գ։)

Նախախնամականօք յառաջ ճանապարհօք բազմապատկացեալ՝ մնալ անբանաբար մի. (Մաքս. ի Դիոն.) իմա՛, առանց ընդ բանս ինչ ածելոյ, կամ անճառաբար։


Անբանական, ի, աց

adj.

like a dumb animal, stupid;
irrational.

NBHL (6)

Անբանական բռնութիւն. (Շար.։)

Իբր անբան.

Անբանական բարոյից է՝ թմբրութեամբ մտաց ի յարօտս մահու ճարակել։ Անբանական վրնջողութիւն. (Նար. կ. եւ Նար. խչ.։)

ἅλογος. irrationalis Սեպհական անբանից կամ անբանութեան. զգայական.

Ա՛յլ օրէնք են անբանականին (մասին՝) հակառակ զինել մտաց. (Մաքս. ի Դիոն.։)

Մարմին եղեալքս՝ եւ անմարմին, անբանականք՝ հանդերձ բանին. (Յիսուս որդի.։)


Անբամագոյն

adj.

very stupid, more irrational or brutal.


Անբանանամ, ացայ

va.

to brutify.

NBHL (3)

Իբրեւ անբան լինել. արտաքոյ ելանել բանի. անմտանալ ἁλογούμαι. ratione destituor. իսկ ἁλογέω, յոչինչ գրել. արհամարհել.

Ի գիճութեան եւ յապականութեան անբանացեալ կենդանին բանաւոր. (Սարկ. լս.։)

Ի տուեցելոյն նոցա պատուիրանէ անբանացեալք՝ լինէին ապստամբ յԱստուծոյ. (Պրպմ. ԼԸ։)


Անբանաւոր, աց

adj.

irrational;
unreasonable, unjust.

NBHL (2)

Ոչ բանաւոր, այլ՝ անբան.

Զբանաւորս եւ զանբանաւորս։ Անբանաւորացն անասնոցն. (Եզնիկ.։)


Անբանութիւն, ութեան

s.

stupidity, irrationality, brutality.

NBHL (17)

Իսկութիւն եւ յատկութիւն անբանի. պակասութիւն մտաց եւ բանի նորա. եւ անտեղութիւն. ἁλογία. irationalitas

Սրտմտութիւն անասնոց՝ ամենայն անբանութեամբ է լի. (Դիոն. երկն.։)

Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել. (Խոսր.։)

Տղայն մերձ է յանբանութիւն սակս անկատար հասակին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն. (Դիոն. ածայ.։ Ուր եւ)

Անբանութիւն եւ անիմացութիւն " ասին իբր ի վեր քան զեղական բանաւորութիւն եւ զմիտս։

Յաւակնի կապտել զհայր ի յիւրմէ բանէն, եւ անբանութեանն բամբասանօք պատուել վարկանի զվեհին մեծութիւն. (Նար. ԼԴ։)

Կամ անմտութիւն. անպիտանութիւն.

Զանբանութիւն բազմաց ի մարդկանէ նշանակէ. (Լմբ. սղ.։)

Յանտեղիսն ճարտարագոյնք, եւ հանճարեղք յանբանութիւն. (Սարկ. պատկ.։)

Զգայթագղեալ մարդն անբանութեամբ. (Նար. ՁԷ։)

Եւ իբր անխօսութիւն. անզգայութիւն. լռութիւն.

Մի յանդգնաբար խօսելով՝ անբանութեան մատնեցայց։ Դժոխական անբանութիւն ( ի գերեզմանի). (Նար. ԼԵ. ՂԲ։)

Չէ՛ իսկ արժան զայնքան առաքինութիւն այնպիսւոյ առն՝ անբանութեան տալ". այս ինքն լռել, զանց առնել իբր ոչինչ.

Քերականութիւն է հմտութիւն ... թուեցաւ ոմանց յանբանութիւն ածել փոխանակ առաւել գիտութեան. (Երզն. քեր.) իբր տալ լռել ի խօսելոյ՝ առ չդիտելոյ զկանոնս քերականութեան։

Կամ անհեթեթ զրոյցք.

Մի՛ արդեօք յունական պերճ եւ ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ. այլ ասես մեզ՝ պատճառս տալ անբանութեան նոցա. (Խոր. ՟Ա. 31։)


Անբառաչ

adj.

without bellowing, — roaring, — bleating.

NBHL (5)

Անբան, անբանական. անպատեհ. սնոտի.

Զանբառ խօսս մերժեա՛ ի քեն. զայն միայն խօսեա, որ քեզ օգուտ բերէ եւ ընկերին. Զի վայրապար խօսք՝ պոռնկութիւն է շրթանց. (Վրք. հց. ձ։)

cf. ԱՆԲԱՒ, իբր անասելի։

Որ ոչ բառաչէ. անմռունչ. ձան չի հանօղ, մունջ կեցած.

Անբառաչ գառամբն, որ զվրէժ անձին իւրոյ ոչ կարէր խնդրել. (Եփր. ել.։)


Անբասիր

adj.

innocent, irreproachable;
— առնել, to exculpate.

NBHL (6)

Ազատ ի բասրանաց. անպարսաւ. անստգիւտ. անբաղայ. անարատ. անմեղադրելի. մահանասըզ. այըպսըզ.

Ի միտս անբասիրս սովաւ զձեզ հրաւիրեալ. (Յհ. կթ.։)

Անբասիր սրբութեամբ. (Վրք. հց. ԺԴ։)

Անբասիր կրօնաւորութեամբք։ Արդար է Տէր ի բանս իւր, եւ անբասիր ի յաղթութեան իւրում. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. հանգ.։)

Առանց բասրանաց. ամբծութեամբ. անբաղայապէս.

Տո՛ւր ինձ, զճանապարհս իմ որ առ քեզ՝ անբասիր վճարել. (Էր ընդ եղբ.։)


Անբարբառ

adj.

dumb, speechless, mute, silent.

NBHL (10)

ἅφθογγος, ἅφθεγκτος. voe carens, mutus. Որոյ, կամ ուր չիք բարբառ կամ ձայն յօդական, ի բնէ կամ իւիք օրինակաւ. լեզու չունեցօղ, մունջ. տիլսիզ, սէսսիզ.

Անմռունչ անբարբառ՝ պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան. (՟Բ. Մակ. ՟Գ. 29։)

Նոցուն ձկանց զանբարբառ բանսն ուսեալ լինէր սննդակիցն նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զանբարբառ բոլորակ լուսնին։ Առ պատասխանիս բանից անբարբառ։ (Մեռեալն) պատկեր անբարբառ. (Նար.։)

Անբարբառ մեռելութեամբն. (Ագաթ.։)

Անբարբառ բարեխօս. (Շար. եւ Անյաղթ բարձր.։)

Մարտիրոսք՝ անբարբառ բարեխօսք են չարչարանօքն. (Շ. բարձր.։)

Անբարբառ աղաղակ. (Լմբ. սղ.։)

Առանց բարբառելոյ.

Զանբարբառ ի սպանդ ածիլն. (Սկեւռ. ես.։)


Անբարբառութիւն, ութեան

s.

cf. Անխօսութիւն.

NBHL (5)

ἁφθεγξία, ἁφωνία. insonantia, defectus vocis. Անբարբառն գոլ. անձայնութիւն. լռութիւն.

Աստուածայնոյն խաղաղութեան եւ լռութեան, զոր սրբազանն Յուստոս անբարբառութիւն կոչէ։ Անբարբառութիւն եւ անշարժութիւն անուանելով զխաղաղութիւնն Աստուծոյ. (Դիոն). եւ (Մաքս.։)

Եւ է խօշիւն՝ տրտմութիւն, անբարբառութեան արարող. (Նիւս. բն.։)

Անբարբառութեամբ լցեալ զնոսա. (Լծ. կոչ.։)

Եկաց առաջի ամբարիշտ Պիղատոսի եւ Հերովդի անբարբառութեամբ. (Համամ առակ.։)


Անբարդ

adj.

simple, uncompounded.

NBHL (3)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.

Որթն՝ անբարդ զօրէն սեղխենւոյ զերեսօք երկրի տարածեալ ի կոխումն. (Պիտ.։)

Թուականութիւնս՝ մտաց անբարդելիս. (Նար. ԻԷ։)


Անբարդելի

cf. Անբարդ.

NBHL (3)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.

Որթն՝ անբարդ զօրէն սեղխենւոյ զերեսօք երկրի տարածեալ ի կոխումն. (Պիտ.։)

Թուականութիւնս՝ մտաց անբարդելիս. (Նար. ԻԷ։)


Անբարեկամ

adj.

without friends.

NBHL (2)

Ոյր չիք բարեկամ. բարեկամ չունեցօղ. տօսթու օլմայան.

Վասն որոյ եւ անբարեկամ եւ անսիրելի են յաշխարհի. (Պիտ.։)


Անբարեսէր

adj.

malevolent, evil-minded.

NBHL (3)

Վէսք, անբարեսէրք. (՟Բ. Տիմ. ՟Գ. 3։)

Անբարեսէր մարդիկ, կամ մարմին, միտք. (Սարգ. յուդ. ՟Գ։ ՃՃ.։)

Կապարճք անբարեսէր իշխանին խաւարի. (Բենիկ.։)


Անբարի, րւոյ, րեաց

adj.

bad, wicked.

NBHL (7)

οὕκ կամ μὴ ἁγαθός, μὴ τ’αγαθόν, οὑ καλός, -ον, non bonus, -um. Ոչ բարի. որ չէ բարի. անբաժ ի բարւոյ. որ աղէկ չէ, աղէկ մը չէ. էյի օլմայան, էյի սայըլմազ.

Տանի զնոսա ի ճանապարհս անբարիս։ Ետու նոցա հրամանս անբարիս։ Յիշեսջիք զգնացս ձեր զանբարիս. (Առակ. ԺԶ. 29։ Եզեկ. Ի. 25։ ԼԶ. 31։)

Ո՛չ է հրոյ ցրտացուցանելն, եւ ո՛չ բարւոյ ինչ անբարի ածել յառաջ. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Անբարի բարերարութիւն, կամ արուեստ. (Խոր.։)

Բարուց անբարեաց. (Նար.։)

Զչար իշխեցողաց եւ զանբարեաց զկամս. (Շ. ատ.։)

Իրք աշխարհիս ամենայն անբարիք են։ Զանբարի ժամանակն զայն ի դէմս ածել. (Սարգ.։)


Անբաց

adj.

shut, closed, covered.

NBHL (5)

Ոչ բացեալ. անբանալի. չբացուած, գոց.

Անբաց՝ գերեզմանին կնիքն եղեւ. (ՃՃ.։)

Մտանէր որպէս ի վերնատունն դրամբք անբացիւք. (Կիր. պտմ.։)

Եւ անփարատելի, կամ անլոյս. աննշոյլ. ἁχανής (որ պէսպէս մեկնի).

Աննշոյլ անբաց (յն. մի բառ) խաւարաւն պատեցան. (Իմաստ. ԺԹ. 16։)


Անբացատրելի, լւոյ, լեաց

adj.

inexplicable, inexpressible.


Անբաւ, ից

adj.

infinite, unbounded, unlimited, innumerable, immense.

NBHL (38)

Յերկիւղէն մեծէ, եւ յամօթոյն անբաւէ. (Խոսր.։)

( ի բառէս բաւ. հասումն, հուն, չափ). ἅπειρος, ἁπέραντος. infinitus, termino carens, ἅμετρος, immensus եւ այլն. Անհուն. անանցանելի. անհաս. անսահման. անեզր. անչափ. հատտէն դաշրա, հատսըզ, նիհայէթսիզ, եօլչիւսիւզ.

Յանապատին՝ յանբաւ եւ յանկոխ երկրին. (Երեմ. ՟Բ. 6։)

Որոյ անհուն եւ անբաւ է բազմութիւնն։ Անչափից եւ անբաւից բազմութիւն. (Փիլ.։)

Անբաւ ամբարշտութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Չարն անբաւ եւ անտանելի. (Առ որս. ՟Ա։)

Անչափ է, անբաւ է, անհաս է (յն. մի բառ, անըմբռնելի). (Կոչ. ԺԴ։)

Երից անբաւիցն՝ անբաւ բնակցութիւն. (Ածաբ. մկրտ.։) Գրի յոմանց եւ ԱՄԲԱՒ։

(ի Բա. բայ, բառ, բան). ἁμύθητος, ἅφατος, ineffabilis, inenarrabilis. անպատում. անճառ. անասելի եւ անթուելի, անհամար. վասֆ օլունմազ, տիլէ վասֆէ կէչմէզ, թապիր օլունմազ, հիսապսըզ.

Ի վերայ անբաւ մարդկան։ Լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք. (Յոբ. ԼԶ. 28։ ՟Ը. 7։)

Անճառ եւ անբաւ։ Անբաւ արկածիւք։ Անբաւ չարեօք։ Չարիք անբաւք. (Փիլ.։)

Զանճառ պարգեւսն յայտ առնէր, եւ զանբաւ զազդողութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Զանբաւ վնասն ասէ. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)

Ի նախագրեալ կրկին առմունս յունականս անխտիր բերին եւ հայկաբան վկայութիւնք. զոր օրինակ զԱստուծոյ ասի.

Ամենեցուն կեանք է եւ կեցուցիչ, եւ յամենայնէ անբաւ. (Յճխ.։)

Այն՝ որ անբաւն էր եւ անհաս. (Ագաթ.։)

Մնաս յայսոսիկ անբաւ եւ անհետազօտելի. (Նար.։)

Երից անբաւից ի միում տէրութեանն. (Սարգ.։) Եւ զայլոց իրաց.

Հեղմունս արեան առնելով անբաւս։ Սովք անբաւք. (Խոր.։)

Անբաւ աղէտք, կամ դարմանք։ Անբաւք յերէոցն. (Պիտ.։)

Սաստիկ եւ անբաւ շփոթմանց։ Զանբաւ վարուցն. (Փարպ.։)

Սողնոց անբաւից. (Արշ.։)

Նուազք յանբաւից։ Ի յաճախութիւն անբաւիցն։ Անբաւից ծննդոց մարդկան։ Անբաւից հրաշից։ Բարեաց անբաւից. (Նար.։)

Ժամանակօք անբաւիւք. (Խոր.։)

Անբաւիւք ծայրիւք. նան.։)

Անբաւ թանձրութիւն, կամ խորութիւն. (Նար.։)

Անբաւ հեռաւորութեամբ. (Սարգ.։)

իբր անբաւական. այս ինքն անհնարին, որ եւ ԱՆՀԱՍ ասի. անարուեստ, կամ անհմուտ, իբր ոչ վերահասու.

Անբաւ է մարդոյ տեսանել զԱստուած գոյիւ իւրով. (Ագաթ.։)

Անբաւ յարմարութիւն (առ արուեստս). (Առ որս. ՟Է։)

Զանբաւն ի ձեռն երեւելեացն ուշի՝ նպատակի արուեստին հանդիպեցուցանել. (Նիւս. կազմ. ԼԲ։)

Յոյժ. շատ. եւ անսահմանաբար.

Անբաւ ի սրտմտութիւն շարժեցաւ. (ՃՃ.։)

Հեռի՛ (է) յիշաչարութիւն անբա՛ւ ի հաստատութենէ սիրոյն. (Կլիմաք.։)

Անբաւս մեղայ։ Փառաւորեալ յանբաւս. (Նար. ԻԷ. Ղ։)

Եզր վերջին, ընդ որ ոչ գոյ այլ անցանել. կատար. կատարած. որ եւ ԱՄԲՈՎԿ, կամ ԱՆԲՈՎԿ. ԱՄԲՈԿ. նիհայէթ, էնճամ.

Իբրեւ ոչինչ ժամանեալ յանբաւ գործոյ պատերազմին. (Փարպ.։)

Աճապարել յանբաւ գործոյն։ Հասանել ժամանել յանբաւ գործոյն. (Յհ. կթ.։)


Անբաւազօր

adj.

whose power is infinite.

NBHL (4)

Անբաւ կամ անբաւելի զօրութեամբ. ամենազօր. յամենայնի կարօղ. ἁπειροδύναμος. infinitae virtutis vel potentiae.

Ամենայնի պատճառ գոլով, եւ որպէս անբաւազօր՝ ոչ միայն զամենայն զօրութիւն յառաջ ածելոյ, եւ այլն։ Օրհնաբանել զանբաւազօր բարերարութիւն։ Անբաւազօրս Աստուծոյ բաշխումն յամենայն էսս տարեալ լինի. (Դիոն.։)

Հակառակ անբաւազօր կարողութեանն Աստուծոյ կանգնէին զամբարտաւանութեան ամբարտակն. (Վահր. յայտն.։)

Չկարեմք ըստ արժանւոյն վճարել զանբաւազօր խնամսն Աստուծոյ. (Տօնակ.։)


Անբաւածաւալ

adj.

immense, unlimited.

NBHL (3)

Յանբաւս ծաւալեալ. համատարած ի ծագաց մինչեւ ի ծագս. համասփիւռ.

Անբաւածաւալ ծով. (Սկեւռ. աղ.։)

Յանբաւածաւալ ճառագայթից արեգականն արդարութեան. (Ուռպ.։)


Անբաւական, ի, աց

adj.

insufficient, incapable.

NBHL (12)

(գտանի գրեալ եւ ԱՆԲՈՎԱԿԱՆ). Որ չէ բաւական անձամբ անձին. անձեռնհաս. անկարօղ. գուտրէթսիզ.

Անբաւականքն այլովք խնամիցին. (Մխ. դտ.։)

Եւ որ ինչ չէ բաւական. որ հերիք չէ. եէթմէզ.

Անբաւական (համարի) զժամանակն առ ի կարգի պատմելոյ։ Գուցէ անբաւական եղանի (ձէթն) երկաքանչիւրոցս. (Զքր. Մտթ.։)

Ոչ շատացեալ. անյագ. տժգոհ, չիկշտացօղ. տօյմազ, գանաաթ պիլմէզ.

Անբաւական ագահութեամբ արծաթոյ եւ փառաց. (Լմբ. պտրգ. (որ հայի եւ ի յաջորդ նշ)։)

իբր անբաւ. անբաւելի. անչափ.

Վասն անբաւական սիրոյն՝ որ սիրեաց զմարդիկ. (Ագաթ.։)

Բնակեցաւ յարգանդի քում անբաւական բանն։ Մասնաւոր տեսութիւն շնորհաց աչաց նոցա զիւրոց փառացն անբաւական անեղին. (ՃՃ.։)

Բարձր անբաւական՝ գահ անբաւական. (Գանձ.։)

Կամ անամփոփելի.

Դաշտ անբաւական ի տեսութիւն աչաց. (Արծր. ՟Ա։)


Անբաւականութիւն, ութեան

s.

insufficiency, incapacity.

NBHL (3)

Անձեռնհասն գոլ. տկարութիւն. յետնութիւն. նուաստութիւն. անկարութիւն.

Մառախուղ (յայտ առնէ) զայլոց անբաւականութիւն տեսութեանն։ Կամեցաւ ի ձեռն իմոյ անբաւականութեանս յայտնել զսուրբս իւր. (ՃՃ.։)

Առձեռն էր պատճառն՝ տկարութիւն մարմնոյ, եւ անբաւականութիւն բանի. (Երզն. քեր.։)


Անբաւայոք

adj.

composed of innumerable parts.


Անբաւանամ, ացայ

vn.

to grow or increase excessively, to be immense.

NBHL (4)

Չլինել բաւական. ոչ բաւել, չզօրել, անկարանալ.

Ասել անբաւանամ. (Պիտ.։)

Իբր անբաւ բազմութեամբ լի լինել. անհամար գտանիլ.

Անբաւանան դաշտք սորայս վրիժագործ աղիտիւք. Հանդերձ անբաւացեալ զօրու. (Պիտ.։)


Անբաւելի, լւոյ

adj.

incomprehensible, immeasurable, infinite.

NBHL (4)

Անչափ. անբովանդակելի. անպարագրելի. եւ անճառելի. ἅρρητος.

Յաղագս անբաւելի՝ ինքեան եւ Հօր իւրոյ՝ մարդասիրութեանն. (Աթ. ՟Ը։)

Անբաւելի բնութիւն։ Անբաւելին երկնի եւ երկրի. (Շար.։)

Իսկութիւն անբաւելի։ Անբաւելի քաղցրութիւն։ Անբաւելի արեան վտակ. (Նար.։)


Անբաւութիւն, ութեան

s.

infinity, immensity.

NBHL (14)

ἁπειρία, τὸ ἅπειρον. infinitas, immensitas . Անբաւն գոլ. անչափութիւն. անսահմանութիւն Աստուծոյ. նիհայէթսիզլիք, հատսըզլըգ.

Ամենայն էիցս սկիզբն եւ վախճան՝ նախէն, բովանդակութիւն ամենայնի, եւ անբաւութիւն ամենայն անբաւութեան եւ բովանդակութեան գերունակապէս. (Դիոն. ածայ.։)

Երկդիմի անբաւութիւն տեսանի՝ ըստ սկզբանն եւ կատարածի։ Զանբաւութիւնն եւ զանանցանելին՝ անսկիզբն անուանեաց. (Ածաբ. ծն.։)

Կայ ի լիութեան իւրում եւ յանբաւութեան. (Յճխ.։)

Որ է փոքր առակ մեծութեան քումդ անբաւութեան։ Զանբաւութիւն մեծին սքանչացոյց. (Նար.։)

Անբաւութիւն մարդասիրութեան. (Արշ.։)

Զարարածոց ասի՝ իբր անթիւ եւ անհամար բազմութիւն. եւ մեծութիւն կամ ընդարձակութիւն յոյժ յոյժ.

Անբաւութիւն մարդկան. (Խոսր.։)

Անբաւութիւն ձկանց, յամօրաց. կամ գանձուց. կամ բիւրաւորաց հրանիւթից. (Խոր.։ Պիտ.։ Արշ.։)

Անբաւութիւն լայնատարած խորոց ծովու. (Պիտ.։)

Զջուրսն՝ որ իբրեւ զկատարս լերանց յայսկոյս եւ յայնկոյս բաժանեալ կային անբաւութիւնքն. (Ագաթ.։)

Անբաւութիւնք ծովուց։ Ջուրքն անբաւութեան։ Զանդունդս՝ եւ որ ի նմա են անբաւութիւնք։ Զոր չէ մարթ ի թիւ արկանել վասն անբաւութեան. (Նար.։)

Այսու յամբաւութիւն հանէ զբանն. (Լմբ.։)

Անբաւութիւն ծովուն. իբր ծով համատարած. պեղագոս. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։)


Անբեկանելի, լւոյ

adj.

infrangible.

NBHL (3)

որ եւ ԱՆԲԵԿԵԼԻ. Անխորտակելի. անփշրելի. անեղծ.

Վէմ անբեկանելի. (Եպիփ.։)

Ոչ կարաց լուծանել զանբեկանելի կնիքն տէրունական. (Եղիշ. ննջ.։)


Անբեղնաւոր

adj.

barren, sterile;
unfruitful, unproductive.

NBHL (1)

Անբեղնաւոր (կամ անբեղմնաւոր) կապտութիւն. (Պիտ.։)


Անբեղուն

adj.

cf. Անբեղնաւոր.

NBHL (4)

ἅγονος, infaecundus. Անբաժ ի բեղնոյ եւ ի բեղնաւորութենէ. անբեր. անպտուղ. ամուլ. անծին. պէրէքէթսիզ, զայրի միւմպիթ, գըսըր.

Զեղջերաց սեղանոյն բուռն հարկանել, որ է անդամ մարմնի անբեղուն ըստ բուսոյ. (Փարպ.։)

Պատահարք կարկտի անբեղուն ի պտղոց արար զայգի եւ զանդաստանս. (Լծ. ածաբ.։)

Ի խոր անապատ յապահովացեալ եւ անբեղուն ոչ միայն ի պտղոց, այլեւ յըմպելի ջրոց. (Փիլ. ՟ժ. բան.։)


Անբեր

adj.

cf. Անբեղնաւոր.

NBHL (3)

ἅφορος. non frugifer, sterilis. Որ չունի բերս. անարդիւն. անպտուղ. անբեղուն. ամուլ. հասըլսըզ, պերէքթսիզ.

Անբեր անդաստան. (Նար. ԿԴ։)

Շնորհեա՛ փոխիլ անբերս անձին՝ ըստ պտղաբեր քոյոյ տնկին. (Յիսուս որդի.։)


Անբեղնաւորութիւն, ութեան

s.

barrenness;
infertility.


Անբերան

adj.

mouthless, speechless.

NBHL (2)

Որ չունի զբերան խօսելոյ. անխօս. անբարբառ.

Մանկունքն լռեալ վասն Քրիստոսի վկայեցան, քանզի ոչ էին անբերան քան զՄկրտիչն. (Եփր. երաշտ.։)


Անբերելի, լւոյ, լեաց

adj.

intolerable, insupportable.

NBHL (6)

Զոր չէ մարթ բերել՝ կրել՝ տանել յինքեան. անտանելի. անբաւելի.

Բա՛րձ յինէն ողորմած զանբերելի ծանրութիւնս։ ԶԵրրորդութիւնն անզննելի զգայութեանց, անբերելի եղելոց. (Նար. ՀԵ։)

Մանաւանդ՝ անտանելի, որպէս անհանդուրժելի. անըմբերելի. սաստիկ յոյժ. չքաշուելու, չդիմանալու. չէքիլմէզ.

Անբերելի աղէտք. (Խոսր.։)

Անբերելի ցանկութիւն. (Իգն.։)

Անբերելի բողոքս աղաղակի։ Անբերելեացն տոյժ։ Զանբերելիսն յիշատակել. (Նար. ԻԱ. ԻԳ. ԽԹ։)


Անբերութիւն, ութեան

s.

infertility, barrenness.

NBHL (7)

ἁφορία. infertilitas. Չունելն զբերս. անպտղութիւն. պակասութիւն արդեանց. հասըլսըզլըգ.

Ըստ խաղաղութեանն կամ ըստ պատերազմի, եւ կամ բերոց, եւ անբերութեանց։ Պտղոց անբերութիւն։ Անբերութիւնք բարեաց, եւ չարեաց բերք. (Փիլ. իմաստն.։)

Առընթեր կայ երկրագործութեան անբերութիւն. (Բրս. մկրտ.։)

Երկրի անբերութիւն պտղոց. (Խոր. ՟Գ. 68։)

Նովին դարմանովքն՝ որովք խնամէր, տանջէ եւ խրատէ անբերութեամբն. (Յճխ. ՟Է։)

Ընդ երկրագործութեան լծակցի երբեմն եւ չարաչար վտանգ անբերութեանն։ Անբերութեանն դառնագոյն հարուած։ Անդաստանի անբերութիւն. (Պիտ.։)

Անբերութիւն բարեաց. (ՃՃ.։)


Անբթելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be blunted, unblunted, sharp.

NBHL (6)

Որ ոչ բթի. որ չէ՛ բութ. հատու. սո՛ւր. ազդո՛յ. որ չի գուլնար, չիգըլնալու, կտրուկ. քեսկին.

Անբթելի սուր ի ձեռին կալեալ. (Նանայ.։)

Զքառաթեւ զանբթելի զսրեալ արեամբ Որդւոյն Աստուծոյ զնշանն։ Անեղին արեամբն սրեալ անբթելի. (Զքր. կթ. խչ.։)

Զէն անբթելի միշտ ընդդէմ դիւաց գնդին. (Ի գիրս խոսր.։ եւ Գանձ.։)

Իբր ամբողջ. անարատ.

Անբթելի պահել զմարմինս իմ. (Ոսկ. լս.։)


Անբժշկական, ի, աց

adj.

cf. Անբժշկելի.

NBHL (8)

ἁνίατος. insanabilis, irremediabilis Անբոյժ. անբժշկելի. անդարմանելի. չըռընտնալու, ճար չըլլալու. չարէսիզ, իլաճսըզ, նէճիս.

Յանբժշկական ցաւս սրտից։ Հանգոյն փայտի անբժշկականի. (Երեմ. ՟Ը. 18։ Յոբ. ԻԴ. 2։)

Ցաւովք եւ ծանրութեամբք անբժշկականօք. (Փիլ. իմաստն.։)

Ողբալ զանբժշկական ցաւս ախտացելոց ... Զանբժշկական ախտն ջերանէին. (Ոսկ. ես. եւ Մտթ.։)

Զբովանդակ թոյնս անբժշկականս իժից եւ քարբից եհեղ ի վերայ քրիստոնէից. (Արծր. ՟Ա. 14։)

Անբժշկական վէրս յոգիս եւ ի մարմինս տեսանէր. (Եղիշ. ՟Բ։)

Անբժշկականս հարուածոց. (Պիտ.։)

Խոցեալս անբժշկական։ Տոչորման անբժշկականի։ Մեղանաց անբժշկականաց։ Որ ինձ անբժշկականն է, քեզ անվտանգելի է. (Նար. ԻԲ. ԽԸ. ԾԱ. ԾԷ։)


Անբժշկելի, լւոյ, լեաց

adj.

incurable.

NBHL (8)

Անբժշկելի հիւանդութիւն, կամ չարութիւն. (Ոսկ. յհ.։ Փիլ.։)

Անբժշկելի չարիք, կամ հեղգութիւն. (Պիտ.։)

Մեղօք վտարանդի լինել անբժշկելւովն։ Ծանուցեալք զանբժշկելի միտս հեթանոսացն. (Յհ. կթ.։)

Զանբժշկելիսն հատանել. (Իգն.։)

Ապականեալն յանբժշկելեացն՝ ի բաց հատանի. (Յճխ. ԻԳ։)

Որպէս զանբժշկելի մանրեցեալ։ Կրճումնն ատամանցն անբժշկելի. (Նար. Ի. ՀԹ։)

Զի՛նչ տապար. անբժշկելի անձին ի բաց հատումն. (Ածաբ. յայտն.։)

Ախտանալն ոչ այնքան չար է, որքան անբժշկելին մնալ. (Ոսկ. ես.։)


Անբժշկութիւն, ութեան

s.

incurability.

NBHL (6)

Անբժշկելին գոլ. անբժշկական ցաւ կամ ախտ. անյուսութիւն առողջութեան.

Եհար նա զերկիր Եգիպտացւոց հարուածովք անբժշկութեան. (Յուդթ. ՟Ե. 11։)

Մի՛ գուցէ եռացեալ խաղաւարտիւք՝ ի ներքս ածիցես զանբժշկութիւն. (Ածաբ. յայտն.։)

Չէ առողջութիւն, այլ ամենեւին անբժշկութիւն։ Զառողջութեանն անբժշկութիւն։ Զանբժշկութիւն հարուածոց օձին։ Զանբժշկութիւնն ազդել լքելոյս։ Փտեցան վէրք իմ ի յանզգամիս անբժշկութիւն. (Նար.։)

Վասն անբժշկութեան ոգւոց նոցա տարակուսի. (Մխ. երեմ.։)

Անդամ ապականեալ եւ ախտացեալ զանբժշկութիւն՝ ոչ կարէ պահել զյօդակապութիւն գլխոյն. (Սկեւռ. յար.։)


Անբիծ

adj.

cf. Ամբիծ.

NBHL (5)

ԱՆԲԻԾ cf. ԱՄԲԻԾ, եւ ԱՆԱՐԱՏ. ἅμμωμος. imaculatus եւ ἅσπιλος. (լծ. անսպի). (՟Ա. Տիմ. ՟Զ. 14։ ՟Ա. Պետ. ՟Ա. 19։ ՟Բ. Պետ. ՟Գ. 14։) Եւ ἁθῷος իբր անմեղ. անպարտ. քաւեալ. (Սղ. ՟Ժ. 8։ ՟Ժ՟Ե. 26։ ՂԳ. 23։ ՃԵ. 38։)

Անբիծ է, այս ինքն անարատ. (Խոսր.։)

Կեանս անբիծս. (Ագաթ.։)

Անբիծ բնութեամբ։ Անբիծ յանմաքուր շաղախմանէ. (Պիտ.։)

Անբծաց ընտրութեան։ Ի նպատակն վարուցն անբծաց։ Զանբիծ հաւատս։ Անբիծ դաւանութիւն։ Անմեղս եւ անբիծս ընդ հովանեաւ սորին բազմեցո՛. (Նար.։)


Անբնաբար

adv.

supernaturally.

NBHL (3)

παρὰ φύσιν. praeter naturam. Արտաքոյ բնութեան. ի վեր քան զբնութիւն.

Գաւազանն Ահարոնի՝ վասն պատկեր գոլոյ կուսին՝ անբնաբար ծաղկեցաւ. (Ոսկ. ի կոյսն.։)

Զառ ի Յեսսեայ գաւազանն այնպէս անբնաբար զշառաւեղեալն փառաւորեսցուք. (ՃՃ.։)


Անբնակ

adj.

houseless;
uninhabited, desert;
— առնել, to depopulate, to unpeople.

NBHL (12)

Ուր չկայցէ բնակիչ. անմարդի. անշէն. ամայի. զայրի մամուր, զայրի մեսքուն.

Հնգամասանց երկուս հաշիւ ընկալան մարդիկ, եւ անբնակք մնացին երեքն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զբազում անբնակ երկիր ելից բնակչօք։ Չափեցին զծով եւ զանբնակ. (Խոր. ՟Ա. 13. 24։)

Անբնակաց տայ արեգակն զլոյս. (Շիր.։)

Որ չունի զբնակարան. անյարկ. անտուն. նժդեհ. տարաբնակ. զարիպ, զուրպեթտէ օլան. ἁνέστιος, παρεπίδημος, tecto carens, peregrinus.

Անմաքուր այսն ոչ ներէ անտուն լինել եւ անբնակ։ Օտար առաջի անկեալ՝ անտուն, անբնակ, ընկա՛լ յաղագս այնորիկ՝ որ վասն քո օտարացաւ. (Ածաբ. մկրտ.։)

Անբնակ էի, եւ հաւաքեցէք զիս. (Զքր. Մտթ.։)

Եւ մեք անբնակ իմն վայրագացեալ. (Յհ. կթ.։)

Պակասեալք եւ անբնակք ի դալար վայրէ. (Երզն. լս.։)

Անբնակն վաչկատուն զօրութիւնք. (Բուզ. ՟Գ. 7։)

իբր անբնական.

Յումմէ՞ լուան զանբնակ գործոյդ լուր. (Թէոդոր. Մայրագ.։)


Անբնական, ի, աց

adj.

artificial, unnatural.

NBHL (9)

Օտար ի բնութենէ. հակառակ բնութեան. անվայել. անտեղի. բնութենէ դուրս, բնութենէ դէմ. դապիաթատէն խարիճ, ատէթտէն դաշրա.

Անբնական յինքն ունելով զվայելչութիւն։ Զանբնական իրս՝ բնականս կացուցանէ։ Յանբնական իրաց է՝ ցամաքայինց ընդ ծով ճանապարհորդել. (Պիտ.։)

Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես. (Յհ. իմ. երեւ։)

Անբնական մահ հոգւոյ (մեղքն)։ Յանբնականացն ախտից բժշկել. (Շ. ամենայն չար. եւ Շ. ընդհ.։)

Ամենայն բնական եւ անբնական մեղօք լցեալ. (Խոսր. պտրգ.։)

Ի մարմնական հեշտութիւնս՝ որ բնական եւ անբնական՝ շաղախեալ էր. (Կլիմաք.։)

Անբնական հեշտախտութիւն. (Լմբ. անառակ.։)

Խոտորեցան յանբնականս ( ի պաշտամունս կռոց), եւ յանբնական խառնակութիւնս. (Սկեւռ. ես.։)

Յանբնականացն զմեզ ծառայեցուցչաց. (Լմբ. հանգ.։)


Անբնակութիւն, ութեան

s.

depopulation.


Անբոկ

s.

cf. Ամբոկ.


Definitions containing the research ն : 10000 Results

Ծովահեղձուկ

cf. Ծովահեղձ.

NBHL (11)

ԾՈՎԱՀԵՂՁ ԾՈՎԱՀԵՂՁԻԿ ԾՈՎԱՀԵՂՁՈՅՑ ԾՈՎԱՀԵՂՁՈՒԿ. Հովահեղձեալ ի ծովու. որպէս եւ ընդ բայի՝ Է Ընկղմեալ, ընկղմիլ։ cf. ԾՈՎԱԿՈՒՐ, cf. ՍՈՎԱՍՈՅԶ.

Միթէ ի ձովահեղձիցն կրկի՞ն ես խնդրելոց վրէժս. (Ոսկ. ամբակ.։)

Եղից թագաւորութիւն հրէիս այժմ որպէս ծովահեղձ փարաւոնի. (Հ=Յ. հոկտ. ՟Ի.։) (որ ի Հ. կիլիկ. գրի՝ ծովահեղձ։)

Ծովահեղձ արարեալ զփարաւոն քենքեռէս. (Նախ. ել.։)

Ոմանք առ վտանգի տարակուսանացն գետավէժ եւ ծովահեղձ լինէին. (Ղեւոնդ.։)

Ծովահեղձ լինել. (Զքր. կթ.։ Լմբ. իմ.։)

Զոմանս գետասոյզ, եւ ծովահեղձ կատարէին. (Մագ. ոտ. մանուչ.։)

Ծովահեղձիկ առնել զփարեւոն, կամ ի պտոյտս ջուրցն. (ՃՃ.)

Ծովահեղձոյց առնել զբազումս՝ վիժելով ի նաւաց ի վայր. (Պիտ.։)

Ոչ նախանձու ծովահեղձուկ ջրասուզեալ. (Մագ. ՟Լ՟Դ։)

Ծովահեղձուկ ջրհեղեղ. իբր ծովահեղձական. (Ոսկ. ամբակ.։)


Ծովահերձ

adj.

that cuts, divides, cleaves or ploughs the sea.

NBHL (6)

Հեղձուցիչ զծով. եւ Որ ինչ լինի հերձմամբ ծովու. Ծովահեղձ գաւազան մովսեսի. (Ճշ. ջրօրհ։ Անան. եկեղ։)

Ձեզ ետու զգաւազանն ծովահերձ. (Ոսկիփոր.։)

Ծովահերձ ճանապարհ. (Տօնակ.։)

Եւ ծովահերձսառմամբ ցրտին. (Յիսուս որդի.։)

Հաստատութիւն ջրամած, սառնեղէն, ծովահերձ. (Ագաթ.։)

Ծովահերձ ընկղմէր փարաւոն. իբր մ. (գուցէ ծովահեղձ) (Աթ. խչ.։)


Ծովամաց

adj.

casting into the sea.

NBHL (2)

ԾՈՎԱՄԱՑ կամ ԾՈՎԱԹԱՑ. ποντόβροχος in mari madefactus, mari immersus. Ի ծով ամացեալ, թափեալ, ընկղմեալ. կամ ի ծով ամացեալ, թափեալ, ընկղմեալ. կամ ի ծով թացեալ, ողողեալ.

Որ զփարաւոն զօրօքն հանդերձ ծովամացս (այլ ձ. ծովաթացս) ի կորուստ յուղարկեալս ընկղմեցեր. (՟Գ. Մակ. ՟Զ. 3։)


Ծովամէջք

s.

the offing, the open sea.

NBHL (2)

Միջին վայրք ծովու. ծովին մէջ տեղուանքը.

Ամրանայ ի ծովամէջս եւ ի կղզիս. (Վրդն. դան.։)


Ծովայածուկ

cf. Ծովայած.

NBHL (2)

Որ յածի ընդ ծով, մանաւանդ որպէս հէն ծովու. ծովու վրայ պտըտօղ.

Խարդաւանօղ զծովայածուկն կապտօղ. (Մագ. ՟Ը։)


Ծովապատ

cf. Ծովածիր.

NBHL (1)

Որ պատեալ է ծովով, որպիսի են կղզիք. Գայ պաշարէ զսեւան զծովապատն բերդ. (Կաղանկտ.։)


Ծովապետ

cf. Ծովակալ.

NBHL (2)

Ծովակալ. պետ եւ իշխան կամ չաստուած ծովու.

Երկիր ի ծովապետէն պիսիդովնէ. (Ճ. ՟Ա.։)


Ծովասոյզ

cf. Ծովահեղձ.

NBHL (4)

ԾՈՎԱՍՈՅԶ ԱՌՆԵԼ, լինել. Սուզանել, իլ. ընկղմել ի ծով.

Ծովասոյզ արարեալ հեղձուցանէր զգերեալսն։ Զփարաւոն՝ այսինքն զստանայ ծովասոյզ արար. (ՃՃ.։)

Ծովասոյզ լինի ի զօրութենէ խաչին քրիստոսի. (Վրդն. պտմ.։)

Ծովասոյզք կորնչին. (Փարպ.։)


Ծովացուլ, ցլուց

s.

sea-monster, chimera;
(sea-bull).

NBHL (2)

Ծովային ցուլ. ըստ իմիք նմանութեան կամ առասպելեալ.

Իբրեւ զծովացուլն, զոր ի կովէ ելեալ ասեն։ Եւ ո՛չ ի կովուց ծովացուլն ելեալ. (Եզնիկ.։)


Ծովեզրեցի, ցւոց

adj.

dwelling on the coast.

NBHL (2)

Բնակիչ ծովեզերեայց, կամ մասնաւոր տեղւոյ ծովեզր կոչեցելոյ յերկրին վանայ.

Տալ պատերազմ ընդ ծովեզրեցիսն, որ ութմանիկք կոչին, որք ամրանային ի յամիւկ անկասկածելի քարանձաւին. (Արծր. ՟Գ. 17։)


Ծովեմ, եցի

vn.

to keep out at sea;
to stand for the offing.

NBHL (2)

θαλασσεύω in mari versor. Նաւել կամ գնալ րնդ ծով. դեգերիլ եւ ծփիլ ի ծովու.

Որք ծովեն ընդ լայնութիւն նորա։ Ի մէջ ձմերայնի ի վեր ի վայր ծովել. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. բագն.։)


Ծորեմ, եցի

vn. va.

cf. Ծորիմ;
to mow.

NBHL (12)

ԾՈՐԵՄ ԾՈՐԻՄ, եցայ. ձ. ῤύω, ἁπορρυέω fluo, defluo. Թորիլ, թորթորիլ. սորիլ, սորսորիլ. հոսիլ որպէս ջուր կամ ընդ ձոր. լուծանիլ. կաթել. ծիւրիլ, հալիլ. Ջրի պէս վազել, վսթիլ, փուճը երթալ.

Ծորեսցէ իբրեւ զջուր անպիտան։ Խռովեցաւ սիրտ իմ, եւ ծորեաց ի տեղւոջէ սերմն ի մարմնոյ իւրմէ։ Ծորեսցին աչք նորա ի կապճաց իւրեանց. (Իմ. ՟Ժ՟Զ. 29։ Յոբ. ՟Լ՟Է. 1։ ՟Լ՟Ը։ 30։ Ղեւտ ՟Ժ՟Է. 3։ Զաք. ՟Ժ՟Դ. 12։)

Սամփսոն զմեղրն ուտէր. գայր եւ ծովէր իջանէր ի վերայ ձեռանց նորա։ (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Ծովէր իջանէր արիւննն ի վերայ խաչին. (Ոսկ. խչ.։)

Հիւանդութեամբ եւ ցաւօք ծորին. (Երզն. մտթ.։)

Խորհուրդ կամ գեղ ծորեալ։ Ի սիրտս ծորեալս։ Ի ծորել մարմնոյս թշուառի. (Նար.։)

ԾՈՐԵՄ, եցի. ն. ԾՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. καταρρυέω defluo. Հոսել. թորեցուցանել. կաթեցուցանել. վայթել. Վազցընել, կաթեցնել, վոթել.

Բազում առնես ծաղիկ, սակայն հոսես եւ ծորես. (Մխ. առակ.։)

Զամենայն պտուղն յառաջ քան զհասանել՝ ծորել եւ ի բաց թօթափել. (Փիլ. լին. ՟Գ. 10։)

Ծորեցուցանէր զլորձունս իւր ի վերայ մօրուաց իւրոց. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 13։)

Ոչ պահեն ի միտս զսերմն բանին աստուծոյ, այլ ծորեցուցանեն ի մտաց. (Խոսր.։)

Վիրաւորեն, եւ արիւն ծորեցուցանեն. (Մանդ. ՟Ը։)


Ծործոր, աց, ոց

s.

valley, vale;
little valley, dale, dell.

NBHL (3)

κοιλάς, κοίλωμα, αὑλών , χείμαρρος, φάραγξ vallis, convallis, cavum, cavitas, concavitas. Ձոր. շարունակութիւն ձորաց, յորս ծորին եւ սորսորին ի լերանց անձրեւաջուրք, կամ ընդ որ ծորին եւ անցանեն ուղտք. լեռնամէջք. հովիտ. ծմակ. եմակ. տերէ. տե՛ս ն. ՟Լ՟Ե. 14։ Դատ. ՟Է. 12։ Յուդթ. ՟Բ. 5։ Ես. ՟Ը. 14։ Սղ. ՟Ճ՟Գ. 10։)

Քամուածք ջրոյ, որ ի ծործորացն ի վայր զեղուին. (Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 12։)

Ի ծործորս լերինն. (Յհ. կթ.։)


Ծործորակ, աց

cf. Ծործոր.

NBHL (4)

Փոքր կամ նեղ ծործոր. ձորակ. ձորիկ.

Ի ձորոյն ծործորակի մի արբցէ։ Ցամաքեցոյց աստուած զաղբիւրն ծործորակի. (Եփր. թագ.։)

Հարեալ յետոյ ճոկանովնզծոծրակն նորա։ Զյետոյ հարեր զծոծրակ նորա, եւ ի բարձրութենէ աշտարակին ի վայր արկեալ ագաներ. (Ոսկիփոր.։)

Միոյն արտաքս ոստեան աչք նորա, եւ միւսոյն դէմքն դարձան յետս ի ծոծրակս. (Ոսկիփոր.։)


Ծորուտ

cf. Ծորուն.


Ծուլապէս

adv.

idly, slothfully, lazily.

NBHL (1)

Որ ոչ յուլաբար եւ ծուլապէս բժշկել ձեռնարկեն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ծուլացուցիչ, չի, չաց

adj.

rendering idle.

NBHL (2)

Որ տայ ծոյլ եւ պղերգ լինել. առիթ հեղգութեան եւ անհոգութեան.

Սուտ մարգարէքն զհեշտականսն եւ զծուլացուցիչսն քարոզէին. (Ոսկ. ես.։)


Ծուղամ, ացայ

vn.

cf. Ծուլամ.

NBHL (4)

ԾՈՒՂԱԼ. Իբր Ծուլալ, ծուլանալ. μέλλω, ἁμελέω cunctor եւ negligo.

Ո՛չ հարկ է առ այնոցիկ ծուղալ, ի սակս որոց բնաւորեալ են ինչք. եւ այսոքիկ են հոգի եւ մարմին. (Պղատ. օրին. ՟Ե։)

Ծուղալ ոչ եւս վայել է, այլ՝ ասել. նդ. ՟Ժ։)

Կապելոյն ոչ փոյթ արարեալ, այլ ծուղացեալ յաղագս սորա իբրու այրասպանի, ոչ ինչ համարեալ իր գոլ՝ եթէ մեռանիցի. (Պղատ. եւթիփռոն.։)


Ծուպ

cf. Ծոպ;
cf. Ծուփ.

NBHL (2)

Զոր քղանցք կոչէին, այսինքն ծուպք. (Երզն. մտթ.։)

Երկինք ամպով ծուպ ի ծուպ ծովացեալ կայր. (Եփր. թագ.։) ( տալզա տալզա, սագըմ սալագ։)


Ծպտեմ, եցի

va.

to disguise, to travesty;
to dissemble, to cloak.

NBHL (6)

(լծ. թ. թէպպիլ էթմէք, օլմագ) μετασχηματίζω եւ այլն. in alium habitum muto, transformo եւ այլն. Զուգել. զօդել. կապել սերտիւ. կպցընել, քակցընել.

Ի վերայ նորա սուսեր ընդ մէջ՝ ծպնեալ առ միջովն պատենիւք հանդերձ. (՟Բ. Թագ. ՟Ի. 8։)

ԾՊՏԵՄ, եցի. ծպտիմ, եցայ. ն.ձ. Փոխել զկերպարանս. այլակերպել, իլ. ծածղել զանձն, եւ զիրս. թաքուցանել. ըստ ոմանց նաեւ Զսպել, իբր սաստիկ ծպնել. ամփոփել. սքօղել.

Ծպտեցաւ սաւուղ, եւ զգեցաւ այլ հանդերձս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 8։)

Բան ծպտեալ եւ ծրարեալ։ Ի ծերպ անկեանցն ծպտեալք։ Ի խորսն ծպտեալս մնացուցանել։ Վիմացն ծպտելոց. Ի պատառուած եղեգան փորուածի ծպտեալ զտառ գծի իւրոյ։ Զոմանս (ի ձկանց՝ եփելն) ծպտեալ ի մէջ դիայ (կայծականց) (Մագ.։)

Սերոբէքն ծպտեալ՝ զառաւելութիւն լուսոյ փառացն ոչ կարէին տեսանել ... Ծպտեալ իբրեւ զսերովբէքն սաւառնեա՛. (Մեկն. ղկ.։)


Ծռեմ, եցի

va.

to bend, to bow, to incline;
— զդէմս, to make grimaces.

NBHL (8)

διαστρέφω, στρηβλόω perverto, distorqueo. Թիւրել. ծուռ կացուցանել. խոտորեցուցանել. խեղել.

Ընդ բանս քո զարմանայ. Իսկ յետոյ ծռեցուցանէ զբերան իւր. (Սիր. ՟Ի՟Է. 26։)

Թիւրէ զլեզուն, ծըռէ զշրթունսն. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Զբազմաց եւ զբերան իսկ ծռէ, եւ զաչս եւ զգլուխ ապականէ. (Ոսկ. մ. ՟Բ. 19։)

Զայրագնեալ դիւացն՝ խեղէին, ծռէին, պնչատէին զպաշտօնեայս իւրեանց. (Խոր. պտմ. հռիփս.։)

Զշաւիղս ոտից ձերոց խռովեցուցանեն. ոչտան թոյլ ուղիղ գնալ, կամակորեն. ոչ տան թոյլ ուղիղ գնալ, կամակորեն, ծռեն, ի ծուլութիւն արկանեն. (Գէ. ես.։)

Հայհոյեաց անհաւատից եւ ծռելոց բանք. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

հինգ տեղ ծռի օձն, եւ ապա կարէ գնալ. (Ոսկիփոր.։)


Ծրաբոլոր

s.

circle.

NBHL (2)

Ծիր բոլորեալ. Բոլորակ ծրագրեալ. Շրջանակ. շրջան.

Զայս աշխատեալ ծրաբոլորիւն փոխեաց ի մերս. (Վրդն. պտմ.։)


Ծրագրեմ, եցի

va.

to sketch, to trace the contours, to draw the outlines of;
to describe, to write, to trace.

NBHL (7)

διαγράφω describo, delineo, circumscribo. Գծագրել. ստուերագրել. գծել զնշան ուրուական. նշանակել զծիրն. նախանկարել.

Ճարտարապետի եղէգն առեալ՝ չափ դնէ, եւ ծրագրէ այնու ներքնատունս եւ վերնատունս. (Աթ. ՟Ը։)

Ծրագրէ զտեղին (շինուածոյ), կամ զեզերս աշխարհին, կամ զաշխարհն (ժառանգելի վիճակաւ). (Յհ. իմ. եկեղ.։ Նախ. թուոց. եւ Նախ. եզեկ.։)

Յիսուս քրիստոս զիւրոյ գալստեանն ծրագրեալ յայտաբերէր մեզ զօրինակն ի սկզբանէ. (Փարպ.։)

Զպատկեր թագաւորի նախ կապարով ծրագրէ արուեստաւորն ի տախտակի, եւ ապա ծիրանափառ զարդու շքեղացուցանէ. (Շ. մտթ.։)

Եւ այս նախ սահմանեալ շնորհիս նկարագիրս ծրագրեաց աստուած զիսրայէլ, եւ զորակս գունոցն արկ ի վերայ նորա քրիստոսիւ. (Լմբ. սղ.։)

Զտեղի արտեւանացն յովտ մի ծրագրեալ ոչ ոք կարէր նշմարել. (Կաղանկտ.։)


Ծրարիմ, եցայ

vn.

to be enveloped or wrapped up;
ծրարեալ, cf. Ներփակեալ.


Ծրդիմ, եցայ

vn.

to stain, to soil or dirty oneself.

NBHL (6)

Այլ ի (Լծ. նար. եւ ի Հին բռ.) գրի.

Կրկին ծրդեալ շինուածս խօսուն. իբր աւերակ աղտեղեալ, կամ խանգարեալ։

κυλίδομαι, κυλίνδομαι volvor, volutor. կամ ըստ եբր. նիքէթթամ. maculosus sum. Իբր ծրտիւք աղտեղեալ. շաղախիլ. թաթաւիլ. նարկանիլ. թաւալիլ յաղտեղութիւնս. (իսկ ռմկ. ծդրիլ, է նեխիլ, հոտիլ).

Ծրդեալ կաս յանիրաւութիւնս. (Երեմ. ՟Բ. 22։)

Հիւանդեցեալք ախտիւք, եւ ծրդեալք մեղօք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Ծրդեալն ներկեալ ասի, աղտեղեալ եւ շաղախեալ. գուցէ նմանութեամբ բորոյ ծաւալելոյ, որ եւ յիշի սատակութենէ ամօթոյս ծրդիմ. իմա՛ շառագունիլ, կամ խռովիլ։


Ծփալից

adj.

wavering, undulating, agitated.

NBHL (6)

ԾՓԱԼԻ ԾՓԱԼԻՑ. Լի ծփանօք, ծփմամբ.

Զգուշութեամբ անցանել թնդ սահելի եւ ընդ ծփալի եւ ընդ մեղսասէր կեանս աշխարհիս. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Եւ նա ծփալից ընկղմէր. (Ոսկ. ղկ.։)

ԾՓԱԼԻ ԾՓԱԼԻՑ. Լի ծփանօք, ծփմամբ.

Զգուշութեամբ անցանել թնդ սահելի եւ ընդ ծփալի եւ ընդ մեղսասէր կեանս աշխարհիս. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Եւ նա ծփալից ընկղմէր. (Ոսկ. ղկ.։)


Ծփեմ, եցի

va. fig.

to excite, create or produce a tempest;
to agitate, to trouble.

NBHL (6)

ԾՓԵՄ ԾՓԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑπικλίζω inundo περιφέρω circumfero. Տալ ծփիլ. ծուփս յարուցանել. ալէկոծել. տատանել. տարաբերել. յուզել. աղմկել.

Ծփեաց զջուրս կարմիր ծովուն ի վերայ երեսաց նոցա. (Օր. ՟Ժ՟Ա. 4։)

Կարող է զքեզ ամենայն բազմութեամբ քո մատնել ի խորս ծովուդ՝ ծփել զջուրս ծովուդ. (Ղեւոնդ.։)

Ազգամն ծփէ զմարմինն ի մէջ ալեաց զանազան ախտից։ Ծփէ ընդդէմ ալիքն զմիտս, եւ տատանէ. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)

Զկէսն ծփելովն՝ տեռազերծէ զանկելոցնզգեստս. (Պիտ.։)

Զըրպարտութիւն ծփեցուցանէ (կամ սահուցանէ) զիմաստունս. (Ժող. ՟Է. 8։)


Ծփիմ, եցայ

vn. fig.

to fluctuate, to ebb flow, to undulate;
to foam, to grow rough;
to be troubled, agitated, harassed;
to be undecided in purpose, to fluctuate, to waver.

NBHL (10)

κυμαίνω fluctuo κλυδωνίζομαι fluctibus agitor χειμάζομαι tempestate agitor, molestia afficior βασανίζομαι affligor. Ի ծուփս լինել. ի ծփանի կալ. ծփալ. ալէկոծիլ. ալեօք. կուտակիլ. հողմակոծիլ. տատանիլ. խռովիլ. աղմկիլ.

Անօրէնք իբրեւ գծով ծփեսցին։ Բազում ծուփս (կամ մրկօք) ծփին ամենայն մարմինք անզգամաց. (Ես. ՟Ծ՟Է. 2։ Առակ. ՟Ի՟Զ. 10։)

Նաւն ծփեալ յալեացն։ Ծփէաք ի հանդրին անդունս. (Մտթ. ՟Ժ՟Դ. 24։ Գծ. ՟Ի՟Է. 27։)

Որ ծփիմս ալէկոծեալ յանցանօք մեղացս. (Ժմ.։)

Ընդ յոնանու անձն իմ ծփեալ յալիս մեղաց ծովու. (Շար.։)

ըստ օրինակի խռովութեան մրրկաց ծովու ծփեցայ։ Ի կոծ մրրկաց ծփիմ։ Թէ զծփեալս հաստատեսցես. (Նար.։)

Սահեալս եւ ծփեալս առնէ, եւ ոչ ուրեք թողու դադարել։ Քննութեանն, որ միշտ ծփեալ լինէր. (Ոսկ. յհ.։)

Ողորմութիւնք աղքատացն անցուցանեն զմեզ ընդ սահելի եւ ըստ ծփելի կեանս աշխարհիս. (Մանդ. ՟Ե։)

Ծփելոց նաւահանգիստ. (Յճխ. ՟Ժ՟Ա։ Նար. ՟Հ՟Ե։)

Յերկուս վարանս միտք իմ վնասակարս ծփին. (Յճխ. ՟Ի՟Ա։)


Ծօ

int.

oh! holla! hallot hot here! stop ! I say!

NBHL (2)

ԾՕ՛, կամ ԾՕԼԱ. Ռամկական ձայն, իբր Ո՛ դու. ո՛վ աղայ. (իտալ. քէօ՛, չէօ՛. թ. ուչան, օ՛զչան ).

Ծօլա՝ արական. քալա՝ իգական. զաւակ՝ չէզոք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Ծօղակ

cf. Ծուղակ.

NBHL (2)

Անկանին ի ծօղակս դժոխոց. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Որոգայթք եւ ծօղակք նենգաւորին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Կ (guiène)

s.

the fifteenth letter of the alphabet &, the tenth of the consonants;
sixty, sixtieth.

NBHL (6)

Տառ բաղաձայն, անձայն, լերկ, անուանեալ Կեն. միջակ ընդ գ եւ ք.

Գիմն ի մէջ կենի, քէի, եւ խէի. զի քան կենն թաւ է, եւ քան զքէն եւ զխէն զերկ. ուր ըստ յն. գրի, γ միջին է ընդ κ , եւ χ ։

Սմին իրի, Կ. Երբեմն է լծորդ ընդ գ. զոր օրինակ ծունկք, ծունգք, գայթակղիլ, գայթագղիլ. անկ, անգ. ընկենուլ, ընգենուլ։ Եւ երբեմն ընդ ք. որպէս՝ ծասկել, ծասքել. պասկիլ, պասքիլ. կանովն, քանովն. եւ այլն.

Կ. Տառադարձութեամբ դնի ի մեզ փոխանակ տառից յն. κ եւ լտ. c զոր օրինակ Կղեմես, կղեմայ կամ կղեմենտոսի, իբր Κλήμης, Κλημέντος Clemens, Clementis. Մակեդոնիա, իբր Μακεδονία Macedonia. Սիկիլիա կամ սիկեղիա, իբր Σικήλια Sicilia. կենտրոն. իբր κέντρον centrum.

Կ. ՟կ. իբր թիւ համարոյ է Վաթսուն կամ վաթսներորդ։

Ի խորհուրդ անուան տառիս ասի.


Կագացող

adj.

litigious, fractious, quarrelsome, wrangling.

NBHL (1)

Եթե կագացող եւ լեզվանի իցէ (կինն). (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Կագիմ, եցայ

vn.

cf. Կագեմ.

NBHL (8)

μάχομαι, διαμάχομαι certo, concerto ἑρίζω litigo ἑπιτιμάω contendo եւ այլն. Դուն ուրէք գտանի.

ԿԱԳԵՄ. եցի. չ. Ի կագ մտանել. մարտնչել, մաքառիլ. կռու. հակառա. իլ - կիլ. վիճել. կռւըտիլ. կռիւ անել.

Կագեցայ ընդ պատուականս եւ իշխանս նոցա. (Նեեմ. ՟Ե. 7։ ՟Ժ՟Գ 11։)

Եթե կագիցին (կամ կագիցեն) արք երկու. (Ել. ՟Ի՟Ա. 18։ Տե՛ս եւ ծն. ՟Լ՟Ա. 36։ Մտթ. ՟Ժ՟Զ. 22։ Տոբ. ՟Բ. 21։)

Կամ ցասնու, կան կագի, կամ մարտնչի, տպ. (կագէ. Մծբ. ՟Է։ բանիւ դատմամբ քեզ կագիմ. Շ. եդես.)

Ընդդեմ եղբորդ կագիս։ Սատանա կագեր ընդդեմ նորա։ Կագի ընդ մնա։ Լմբ. (ատ. եւ Լմբ. սղ.)

Ուր աստուած հաշտ իցե, եւ ի հրոյ մէջ ցօղ լինի. իսկ եթե աստուած կագիցէ, եւ ի փափկութիւնս մարտ եւ պատերազմ. (Ոսկ. ես.։)

Որ զչորս կագեցողսն ընդ միմեանս ի հաշսութեան եւ ի հաւանութեան պահեալ նուաճէր. (Եզնիկ.։)


Կազդուրեցուցիչ, չի, չաց

adj.

strengthening, cordial, invigorating, fortifying, analeptic, corroborant.

NBHL (2)

Զօրացուցիչ, յոտին կացուցիչ.

Յողդողդք զկազդուրեցուցիչն (պատուեցէք), անկեալք զյարուցիչն. (Սկեւռ. լմբ.)


Կազմակերպ

s.

implement.

NBHL (2)

Կազմեալ օրինօք. եւ Կազմածք.

Թողին լքին զղեկս, եւ զամենայն կազմակերպս ըստ կազմածոյ չափուն իւրեանց. (Ոսկ. ապաշխ.։)


Կազմակերպեմ, եցի

va.

to project, to figure, to form, to fashion, to construct.

NBHL (2)

κατασκευάζω instruo, adorno. Կազմել օրինօք. յօրինել. յարմարել. ձեւացուցանել. զիր եւ զբան.

Մարմինն տէրունական կազմակերպեալ ի հոգւոյն սրբոյ։ Եւ զայն կազմակերպել կամեցաւ, թէ չէր հակառակ եւ օտար յօրինացն։ Այլով ձեւով իբր երկիւղածութեամբ զայն զնոյն կազմակերպել կամեցան. (Ոսկ. յհ.։)


Կազմիկ

adj.

well prepared, well done, skilfully executed;
— ճաշ, exquisite or choice repast.

NBHL (2)

Կազմեալ պատրաստեալ օրինօք. կոկ, կոկիկ. տիւզկիւն.

Եգիտ զնկանակն, այլ ոչ այնպէս կազմիկ սրբիկ. (Վրք. հց.։)


Կազմիչ

adj.

constructing;
preparing.

NBHL (4)

Կազմօղ. որ կազմէ կամ կազմեաց (ըստ ամենայն առման).

Կազմիչ ամենայն արարածոց, կամ ամենայն բնութեանց, կերպարանաց, հանդերձելոց. (Ագաթ. Վէցօր։ Եզնիկ.։ Նար.։)

Տրտմութիւն՝ կազմիչ մահու. (Ոսկ. յհ.։)

Յիմեքէ ենթակայէ սկզբնէ եւ նիւթոյ, որպէս զմարդ կազմիչ յաւետ քան արարիչ գիտել. (Կիւրղ. գանձ.։)


Կազմուած

cf. Կազմած.

NBHL (8)

cf. ԿԱԶՄԱԾ՝ ըստ ամենայն առման.

Ըստ մեծութեան կազմուածոյ շինուածոցն. (Վրդն. սղ.։)

Մարդոյն կազմուածի. (Նիւս. կազմ.։)

Ըստ կազմուածի կերպարանաց մերոց նոյնպէս եւ վարք մեր եղիցին. (Վեցօր. ՟Թ։)

Հաստատեաց զաշխարհս հանդերձ զարդու եւ կազմուածովք իւրովք. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

Կազմուած կենդանութեան, կամ զարդուց, կամ վաճառականութեան. (Պիտ.)

Նկարակերտ կազմուածս բազմականաց։ Բազում կազմուածս ոսկեղէն եւ արծաթեղէն. (Յհ. կթ.։)

Մի սա ի սպասուցն կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորած. (Նար. ՟Ղ՟Բ։)


Կաթիմ, եցայ

vn.

cf. Կաթեմ.

NBHL (1)

Դու աշտանակ լուսեղէն (սուրբ կոյս), ի քեզ կաթեցաւ շողն աստուածեղէն. (Տաղ.։)


Կաթիլ, թլոյ

s.

cf. Կաթ;
— առ —, drop by drop.

NBHL (7)

Իբրեւ զկաթիլ մի ի դուլէ են։ Կաթիլ հանէ զմարդ ի տանէ իւրմէ. (Ես. խ. 15։ Առակ. ՟Ի՟Է. 15։)

Կաթիլ յաճախեալ զվէմս թաւալեցուցանէ։ Ըստ կաթլոյ օրինակի զվնասելն բնաւորեալ. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Յաճախելով կաթլոցն. (Լմբ. առակ.։)

Ի կաթել կաթլոցն զխստագոյն քարինս եւ զվէմս ծակեն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Զկաթիլս աչացս։ Կաթիլ մի կաթին քումդ կուսութեան. (Նար.։)

ԿԱԹԻԼ. որպէս Կաթումն. ծորումն. ի վերայ հղիումն. ἑπιρροή influxus.

Վերստին յիշելութիւն կաթիլ է խոհեմութեան ի բաց պակասելոյ. (Պղատ. օրին. ՟Ե։)


Կաթիկ

s.

little drop.

NBHL (1)

Ի ձէնջ հայցէ լեզուին ջըրիկ, դուք ոչ տայցէք նըմին կաթիկ. (Շ. եդես.։)


Հակադարձ

adj.

inverse, inverted.

NBHL (3)

ἁντίστροφος reciprocus. Որ փոխադարձ. անդրադաձ. շրջուն.

Ամենայն առինչքն առ հակադարձսն ասին. հիկէն, ծառայ՝ տեառն ասի ծառայ, եւ տէր՝ ծառայի ասի տէր. (Արիստ. առինչ.։)

Իսկ ենթակրութիւնք ի հակադարձից յատկիցն ամենայն իրօք առնու. նյաղթ պորփ.։)


Հակադրեմ, եցի

va.

to oppose.

NBHL (3)

ἁντιτίθημι oppono. Դէմ ընդդէմ դնել. դիմադրել.

Զըստ որակին դադարութիւն հակադրիցէ այնմ եւ այլն. (Արիստ. շարժ. ՟Բ։)

Իսկ փոխանակ կր. ՀԱԿԱԴՐԻԼ, cf. ՀԱԿԱԿԱՅԻՄ։


Հակակ

adj.

equal, even, exact.

NBHL (2)

Իբր Հակ հակ. այսինքն Զուգակշիռ հակեալ յերկուս կողմանս. հաւասար. արդար.

Ո՞ւր հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ հարթակ հաւասար. (Մագ. ՟Ի՟Ը։)


Հակակայ

adj.

opposite, contrary.

NBHL (7)

ἁντικείμενος, -ον oppositus, -um. Որ ի մի կողմն հակեալ՝ հակառակ կայ միւսումն. հակադրեալ. ներհակ. դէմընդդէմ գտեալ յիմիք կարգի. դէմ ելած՝ եղած՝ կայնած.

Յաղագս հակակայից, կամ հակակայց. իբր առինչք, կամ իբր ներհակք, եւ կամ իբր պակասութիւն եւ ունակութիւն, եւ կամ իբր ստորասութիւն եւ բացասութիւն. (Արիստ. հակակ.։)

Զբոլորսն զամենայն եւ զհակակայսն միեղինաբար շարառեալ. (Դիոն. ածայ.։)

Որ փոխանորդենն զնոսա հակակայքն. ծաղր ձեր ասէ ի սուգ դարձցի. (Յհ. իմ. երեւ.։)

Վասն հեզութեան եւ համարձակութեան, եւ հակակայց նոցին. (Ոսկ. գծ.։)

Ըստ քառից սեռից որակութեանց՝ ըստ խառնուածոց հակակայից շարժմանց. (Արծր. ՟Ա. 1։)

Եւ կամ զդարձեալս ի հակակայս խայտաբղետութեան մեղացն գունով. (Նար. խչ.։)


Հակակայիմ, եցայ

vn.

to oppose, to withstand.

NBHL (7)

ἁντίκειμαι, ἑναντίουμαι opponor, adversor, obsisto. Հակառակ գտանիլ կամ ելանել. հակադրիլ. դիմադրիլ. ընդդէմ դառնալ.

Սովորեցաւ հակակայիլ։ Ասի այլ այլում հակակայիլ քառաբար. որպէս կրկնապատիկն՝ կիսոջ. չար, բարւոջ. կուրութիւն՝ եւ երեսք (այսինքն տեսութիւն աչաց). նստի, ոչ նստի։ Մակացութիւն մակացելումն իբրեւ առինչք հակակային. (Արիստ. հակակ.։)

Հակակայելով իրերաց, երբեմն յաղթելով, եւ երբեմն յաղթեալ լինելով. (Արիստ. աշխ.։)

Որպէս առողջութիւն եւ հիւանդութիւն հակակայեսցին։ Հակակայի նմանոյն անմանն. (Կիւրղ. գանձ.։)

Մոլութիւնն հակակայի առաքինութեան. (Ոսկիփոր.։ (որ ըստ յետնոց ասի՝ Հակադրիլ։))

Այս ինչ է՝ որ ինձ հակակայի գործել՝ զքաղաքականս. եւ ամենեւին գեղեցկապէս իսկ թուի ինձ հակակայիլ։ Եւ միայն ի պահանորդացն հակակայեցայ (ընդ) ձեզ. ոչինչ առնել առանց օրինաց. (Պղատ. սոկր.։)

Երբեմն հակակայեալ (դէմ ընդդէմ կացեալ), եւ երբեմն ընկողմանեալ. (Պղատ. տիմ.։)


Հակակիր

adj.

antipathetic.

NBHL (2)

ἁντιπαθής contrariam adfectionem habens, contrarius. Որոյ կիրքն կամ բնաւորութիւնն հակառակ է այլումն. ներհակակիր. հակառակ. անմիաբան.

Ի սահմանս՝ հակակիրք միմեանց լինին բառք եւ իրք. քանզի յորժամ սահման առաւելու բառիւք՝ նուազեն իրք (ամփոփեալք յուրոյն տեսակ). (Սահմ. ՟Դ։)


Հակակշիռ

s.

counterpoise;
— գոլ, to counterbalance.

NBHL (2)

ՀԱԿԱԿՇԻՌ ԳՈԼ. ἁντερίζω (իբր մաքառիլ) Ի կշիռ գալ ընդ այլում. զուգակշիռ գտանիլ, կամ ջանալ յաղթել. contendo per emulationem

Այր հաւատարիմ՝ ոսկւոյ եւ արծաթոյ հակակշիռ գոլ արժանագոյն, ի դժուարագոյն հակառակութեանն ճողոպրելով. (Պղատ. օրին. ՟Ա։)


Հակաճառ

s.

contradictor, disputer, debater, controversialist;
dialectician.

NBHL (2)

Դիմախօս, հակաճառօղ. եւ Դիմախօսութիւն, հակաճառութիւն.

Դիոնեսիոս աղեքսանդրացին ի հակաճառին, որ ընդդէմ պօղոսի սամոստացւոյ. (Ասող. ՟Գ. 21։)