Definitions containing the research շ : 10000 results

Հատաջուր

s. med. ptisan;
orgeat, barley-water.

· Calfa

NBHL (2)

Ջուր հատից ցորենոյ խարշելոյ. հատկի ջուր.

Նորա խարշեալ հատ, եւ հատիւն եւ հատաջրովն (կամ հատաջրաւն) սնուցեալ զնա. (ՃՃ. վրք. թէոդոր.։)


Հատավաճառ, աց

s.

money-changer.

· Calfa

NBHL (1)

κολλυβιστής nummularius, trapezita Լոմայափոխ, որ վաճառէ զհատս դրամոց, այսինքն փոխէ հանդերձ շահու իւիք. որ եւ սեղանաւոր ասի.


Հատեալ

adj.

cut;
castrated, gelded.

· Calfa

NBHL (1)

ՀԱՏԵԱԼՆ. ἁπεσπάσμενος avulsus. Որպէս Մաշեալ, ոյր արութիւնք են ի բաց հանեալ.


Հատկլիմ, եցայ

vn.

to be out of breath, to become breathless, to gasp for breath;
ի հեկեկանացն — կլեալ, hindered by sobs.

· Calfa

NBHL (2)

Ստէպ հատանիլ կամ ընդհատիլ շնչոց խոնջելոց եւ լացողաց՝ ի կլանել զօդս. յոգիս ապաստան լինել. հեղձամղձկիլ. գրի եւ ՅԱՏԿԼԻԼ.

Հատկլեալ շնչով հազիւ թէ ճողոպրիլ կարէին։ Հատկլեալ հազիւ հասանէին ի ջուր ինչ. (Յհ. կթ.։)


Հատոր, ոց

s.

part, bit, shred, fragment, stump;
volume, tome;
— հոգւոյս, my life ! my darling ! my love !.

· Calfa

NBHL (1)

Զի այնպէս եղիցին մարմին մի, թէպէտ հատոր հոգւոյ ասի. (Արշ.։ եւ Վրդն. ծն.։ Նչ. եզեկ.։)


Հատու

adj. fig. s.

sharp, trenchant;
decisive, peremptory;
pickpocket, cutpurse;
cf. Զէն.

· Calfa


Հատուած, ոց, ից

s. geom.

cut, shape, fashion;
section, division;
part, portion;
bit, piece, fragment;
retrenchment, separation;
emigration, transmigration, colony;
article, head, point;
segment;
—ք կոնի, conics;
առաջանիւթ — օրագիր, leading article;
— գնալ ուրեք, to emigrate;
գրել —, to write an article;
— տալ բանին, to interrupt, to break in upon.

· Calfa

NBHL (8)

Ասիա մեծագոյն է քան զայլ հատուածսդ (երկրի). (Խոր. աշխարհ.։)

Հատուածք շերտից։ Հատուած բանի։ Հատուածի բանի։ Զերիս հատուածս առանձնաւորականս (հաւատոյ, յուսոյ, սիրոյ, կամ երից անձանց)։ Մի երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց. (Նար. մծբ. եւ ՟Ի՟Ը. կ. ՟Ժ. ՟Խ՟Դ։)

Յերիս հատուածս որոշեալ են ամենայն ժամանակք. (Իգն.։)

Ի կենաց ծառոյն հատուած գեղեցիկ մեզ շնորհեցար (սուրբ խաչ). (Տաղ.։)

ՀԱՏՈՒԱԾ τομή, διαίρεσις sectio, incisio, divisio, distinctio . որ եւ ՀԱՏԱԾ. ՀԱՏՈՐ. ՀԱՏՈՒՄՆ. Բաժանումն, որոշումն, զանազանութիւն. կամ զատուցեալ, կամ զանազանեալ ինչ. բաժին. մասն. կոտոր. շերտ. կտրուածք. կտոր.

ՀԱՏՈՒԱԾ. գ. ἁποικεία colonia. Զատումն յազգէ եւ յաշխարհէ. փախուստ. գաղթ, եւ գաղթական. տարաբնակ. եւ տարաբնակութիւն. գլուխ քաշել՝ զատուիլ երթալը, եւ գացօղ մարդը կամ մարդիկը.

Յունաց թափել յաշխարհէն հատուածիւ։ Ասէ զպեղեգացւոց հատուածից յունաց՝ երթեալ եւ այլն։ Հատուածք երթեալ։ Եղբօր ընդ նմին հատուած եկելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Վասն հատուածին վնդայ՝ անուանեաց վանանդ։ Ի սիսականէն արդարեւ հատուած։ հատուած գնացեալ վարդգէս։ Հատուածի պատճառաւ փախստական լինի յարտաշրէ։ Դէմ եդեալ գնացին առ շապուհ հատուած. (Խոր.։)


Հատուածիմ, եցայ

vn.

to remove, to separate or detach oneself;
to retire, to go away, to cut and run;
to change one's abode, to emigrate, to colonize, to settle oneself as a colonist or planter.

· Calfa

NBHL (2)

Բազումք ի նոցանէ հատուածեալք եկին յաշխարհս մեր. (Խոր. ՟Բ. 8։ Յհ. կթ. ստէպ։)

αὑτομολέω mens desero, transfugio ἁποικέω, μετοικέω demigro, transmigro. Զատանիլ յիւրոցն, եւ հատուած առ օտարն երթալ. փախչել երթալ կամ գալ. գաղթել. բաժանիլ. որոշիլ. հեռանալ. վտանաջել. օտարանալ.


Հատուածութիւն, ութեան

s.

desertion, running away.

· Calfa

NBHL (1)

Հատուածիլն. գլուխ քաշելը.


Հատուկճիր

cf. Հատուկտիր.

· Calfa

NBHL (1)

Որ հատուկճիր, եւ յանդուգն է, եւ խիստ է առ միանգամայն հատանել։ Մշակք զիւրեանց վաստակս ոչ հատուկճիր առնելով՝ ամբողջ պահեն։ Հատուկճիր զնինուէացիսն արարեալ։ Հատուկճի՞ր զնոցա քարոզութիւնն առաքեցի. (Փիլ.։)


Հատուկտիր

adj.

cutting or reducing to pieces;
— առնել, to reduce to pieces, to atoms;
to exterminate.

· Calfa

NBHL (1)

Որ հատուկճիր, եւ յանդուգն է, եւ խիստ է առ միանգամայն հատանել։ Մշակք զիւրեանց վաստակս ոչ հատուկճիր առնելով՝ ամբողջ պահեն։ Հատուկճիր զնինուէացիսն արարեալ։ Հատուկճի՞ր զնոցա քարոզութիւնն առաքեցի. (Փիլ.։)


Հատումն, ման

s.

cut, incision;
division, separation;
— անդամոց, amputation.

· Calfa

NBHL (2)

Ի ձեռն ձայնի հատմամբ որոշեալ։ Համբառնալն ո՛չ յաշխարհէ հատումն է եւ որոշումն. (Նանայ.։)

Ոչ է հատումն (այսինքն սպառուած) հանդերձելոյն. (Մաշկ.։)


Հատուցանեմ, ուցի

vn.

to render, to restore, to give back;
to pay, to discharge, to acquit;
to disburse, to lay out;
to recompense, to satisfy, to make amends, to compensate, to indemnify;
to cut;
— ի ստենէ, to wean, to take from the breast;
— զփոխարէնն, to render like for like, to requite;
— զվնասն, to make up for, to indemnify for;
— չար փոխանակ բարւոյ, չար — երախտեաց, to render evil for good;
— զմեղս հարանց՝ որդւոյ, to revenge the sins of the fathers upon the children;
—ցեր ինձ բարիս, եւ ես —ցի քեզ չարիս, I have rendered you evil for good;
աստուած հատուսցէ քեզ ի բարիս, may God reward you;
cf. Հատուցումն.

· Calfa

NBHL (4)

Հատուցանել զծառայութիւն, զշնորհակալութիւն, գոհութիւնս, զփառս. (Խոր.։ Խոսր.։ Անյաղթ բարձր.։ Յճխ. ՟Ժ)

Ընկա՛լ զոգիս մեր ի հոտ անուշից. եւ զայս ասացեալ՝ հատուցին զոգինս. (ՃՃ.։)

Հատոյց զամենասուրբ հոգին իբրեւ զխունկ անոյշ ի ձեռն միածնին իւրոյ. (Տօնակ.։)

ἁποδίδωμι, ἁνταποδίδωμι , ἁσοτίω, ἁμύνω reddo, rependo, retribuo, ulciscor. Անդրէն տալ. փոխարինել. վճարել. կշռել նովին չափով. առնել ինչ ումեք. կատարել. վերառաքել. մատուցանել. տալ. աւանդել. ընծայել. եւ Վրէժ առնուլ, կամ լուծանել. լծ. թ. էտա էթմէք


Հարազատաբար

adv.

cf. Հարազատապէս.

· Calfa

NBHL (2)

ՀԱՐԱԶԱՏԱԲԱՐ γνήσιως genuine. որ եւ ՀԱՐԱԶԱՏԱՊԷՍ. Իբրեւ հարազատ (ըստ ամենայն առման). եղբայրաբար. մտերմաբար. յատկապէս. տիրապէս. իսկապէս. ճշմարտիւ. անխարդախ.

Դիմեցին այժմ խորթք շուրջ զմեօք. (Բրս. թղթ.։)


Հարազատապէս

adv.

legitimately;
brotherly;
sincerely, intimately.

· Calfa

NBHL (1)

Հարազատապէս միթար լինել, կամ մաքառիլ, խօսակցել, մակացու լինել, ցանկալ բարին. (Նար. հ։ Յհ. իմ. երեւ.։ Լմբ. սղ.։ Արիստ. աշխ.։ Նոննոս.։)


Հարազատիմ, եցայ

vn.

to be legitimated;
to become familiar or brotherly;
to contract an alliance with;
եղբայր —տեալ, own brother.

· Calfa


Հարազատութիւն, ութեան

s.

legitimacy, authenticity, genuineness;
fraternity, brotherhood;
kindred, consanguinity.

· Calfa

NBHL (5)

Ձայնն հայրական զհարազատութիւն քո յայտնէր աշխարհի։ Այսօր հնչեցուցանէր հայր զհարազատութիւն որդւոյ. (Բենիկ.։ Գանձ.։)

Մտերիմ հարազատութեամբ։ Սերտ կամ հոգեւոր սիրոյ հարազատութեամբ։ Հարազատութեամբ պաշտել զաստուած։ Ել յաստիճան հարազատութեան սիրոյն աստուծոյ. (Փիլ.։ Յհ. կթ.։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ձ։)

Բազում հարազատութիւն է օրինակին առ ճշմարտութիւն. յն. ազգակցութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 35։)

Խնդրեմք զհարազատութիւն առաջիկայ շարադրութեանց։ Վասն խորթ շարադրածութեան յիրաւի զհարազատութիւն խնդրեմք. (Անյաղթ պորփ.։)

ἁδελφότης fraternitas γνησιότης germanitas, sinceritas συγγένεια affinitas եւ այլն. Հարազատ եղբայրութիւն, ազգականութիւն, ազգակցութիւն, որպէս եւ բնութենակցութիւն. հարազատ որդիութիւն. ընդակցութիւն. մտերմութիւն. մերձաւորութիւն. ճշգրիտ նմանութիւն. իսկութիւ, անկեղծութիւն.


Հարամանի, նւոյ

cf. Խարամանի.

· Calfa

NBHL (1)

Օձք հարամանիք. (Մծբ. ՟Ժ՟Թ։ Իսկ Եղիշ. ՟Բ.)անխտիր ունին գրիչք՝ Խարամանի, եւ Հարամանի։


Հարաւակոյս

s. adj.

the south, south side;
on the south side.

· Calfa

NBHL (2)

Պաղեստինացւոց աշխարհն ի հարաւակոյս պարսից կայ. (Ճ. ՟Գ.։)

Տարածի ի սեփտէէ ի հարաւակոյս. (Խոր. աշխարհ.։)


Հարաւահողմ

s.

south wind, auster.

· Calfa

NBHL (1)

Հարաւահողմ մահաբեր խորշակ։ Մահաշունչ հարաւահողմ խաբէութիւն։ Ի հարաւահողմ խաբէութենէ հեթանոսաց։ Որ ի հարաւահողմն հագարու հասին. (Յհ. կթ.։)


Հարաւային

adj.

southern, meridional, austral, southerly;
— արեւելեան հողմ, sirocco.

· Calfa

NBHL (1)

Շնչումն հարաւային ջերմութեան։ Ի հարաւային շնչեալ խորշակախառն հողմոյն. (Նար. ՟Ե։ Իգն.։)


Հարեւանցիկ առնեմ

sv.

cf. Հարեւանցեմ.

· Calfa

NBHL (1)

Մարդ՝ գէտ աշխարհի, բախտի խաղալիկ, բարի հարեւանցի, կենաց մաշիչ. (Պիտառ.։)


Հարեւանցի, ի Հարեւանցի

adj. adv.

superficial, light;
futile, frivolous, vain, transitory, fleeting;
superficially, slightly, for form's sake, negligently, in passing, with an absent look;
— անցանել ընդ, to graze, to pass close to, to glide by;
to skim along or over, to glance at;
to touch lightly or briefly on.

· Calfa


Հարթայատակ

adj.

even with the ground, plaid, flat, on the same floor, on a level, levelled;
— առնել, to pull down or raze to the ground, to level with the ground, to raze;
to level, to make even.

· Calfa

NBHL (2)

Լեառն բարձրագոյն է քան զհարթայատակ դաշտն երկրի. (Զքր. կթ.։)

Հարթայատակ դաշտաձեւ առնէ զերեսս երկրի. (Պիտառ.։ Ծովն այն հարթայատակ է, եւ նաւ ոչ կարէ գնալ ի վերայ նորա. Ոսկիփոր.։)


Հարթեմ, եցի

va.

to plain, to smooth, to make even or equal;
to plane, to polish;
to level, to put on a level with, to pull or beat down, to demolish, to cast to the earth, to overthrow, to destroy, to raze.

· Calfa

NBHL (4)

Հարթեսցեն գարշապարք իմ զհպարտութիւնս. (Դտ. ՟Ե. 22։)

ὀμαλίζω aequo, complano. Հարթ առնել կամ կացուցանել. տափարակել. հաւասարել գետնոյ. ուղղել. կոկել. ողորկել. կրթել. իջուցանել. ցածուցանել. դուրել, շտկել, տփկեցընել.

Զխոշորութիւն վարուցն հարթէ։ Զվարսն հարթելով. (Ոսկ. ՟ա. կոր.։ Բրսղ. մրկ.։)

Ուստի՞ է մանուկս այս, կամ ո՞վ հարթեաց զսա. (Կլիմաք.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ։))


Հարթնում, եայ

vn.

to start with fear, to be scared, to take fright or umbrage at, to start or fly off, to bound away.

· Calfa

NBHL (6)

Յորժամ ուռկան արկանիցի, ձուկնն հարթնու, եւ ի միջին ծոցն դիմէ։ Սատանայ արկանէ ուռկան աշխարհի ... եւ արդարքն հարթնուին, եւ արտաքս քան զուռկանն ելանէին. (Սեբեր. ՟Գ։)

Անդուստ հարթուցեալքն ի թակարդսն շաղեցան. (Պիտ.։)

Հարթուցելոց յուղխից պղտորմանց թշնամւոյն՝ հաշտեցուցիչ. (Անան. եկեղ։)

Յորո՞ց խաշանց, արդեօք ի հարթուցելո՞ցն, ի փախուցելոց. (Ագաթ.։)

Մի՛ կշտամբեր զհարթուցեալս։ Թէ զհարթուցեալս յանձանձեսցես. (Նար. ՟Ժ՟Է. եւ ձ։)

ՀԱՐԹՆՈՒՄ ἁναπηδάω resilio. որ լինի եւ ՀԱՐԹՉԻՄ. (լծ. սարտնուլ. շրտնուլ. խրտնուլ, եւ զարթնուլ) Ի վեր ոստնուլ. ընդոստնուլ. առ ահի ի վեր վազել. ահիւ խուսափել. օցտել. դուրս ցաթկել, վախէն վեր ցաթկել, քաշուիլ՝ փախչիլ.


Հարթութիւն, ութեան

s.

level, levelling, planing, smoothing;
equality.

· Calfa

NBHL (2)

Թէ ըստ վերսաստութեան՝ շեշտիւն, թէ ըստ հարթութեան՝ բթիւն. (Թրակ. քեր.։)

ὀμαλισμός complanatio, aequalitas Հարթ գոլն. տափարակութիւն, եւ Հաւասարութիւն. զուգակշռութիւն. միաբանութիւն. ուղղութիւն. եւ Մեղմութիւն. ցածութիւն. cf. ՀԱՐԹԱՀԱՒԱՍԱՐՈՒԹՒԻՆ.


Հարթուցանեմ, ուցի

va.

to give umbrage, to scare, to startle, to fright away, to estrange, to alienate, to remove;
— զվարսս, to cause the hair to stand on end.

· Calfa

NBHL (3)

Հարթուցանելով ի ճշմարտութենէ անտի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

σοβέω, ἁποσοβέω abigo, repello. Տալ հարթնուլ. ընդոստուցանել։ երկիւղիւ շրացուցանել. փախուցանել. տալ օցտել. ի բաց փարատել.

Գազանք զայրանան, քանզի եւ հարթուցանին (յն. շարժին), եւ խոցին եւ գրգռին. (Ոսկ. մ. ՟Գ. 28։)


Հարիչ, չի, չաց

s.

beater;
plectrum.

· Calfa

NBHL (1)

Եհար զհարիչն մեր, եւ բժշկեաց զմեզ. (Լմբ. սղ.։)


Հարիւրապետութիւն, ութեան

s.

centurion's or captain's rank.

· Calfa

NBHL (1)

ἐκατονταρχία centurionatus. Պատիւ եւ իշխանութիւն հարիւրապետաց.


Հարիւրեակ, եկի, կաց

s.

a hundred;
century.

· Calfa

NBHL (1)

Սկսայց ի միակէն, եւ անցից ի հարիւրեակն. (Եղիշ. մատն.։)


Հարիւրթերթի

s.

rosa centifolia.

· Calfa

NBHL (1)

ἐκατόφυλλον centifolium. Ազգ բազմաթերթ վարդի։ Բժշկարան.։


Հարկադիր, դրաց

adj.

imposing of a tax or burden;
forcing, offering violence.

· Calfa

NBHL (1)

Էր ճոխ եւ յաղթազգեաց, եւ հարկադիր, եւ լծատանջ ամենայն շրջակայ ազգաց. (Վրդն. պտմ.։)


Հարկահան, աց

s.

tax-collector, tax-gatherer.

· Calfa

NBHL (2)

Հարկահանք բռնադատեալ զաշխարհս՝ հանեն հարկս թագաւորի։ Ծառայիւք նորա հարկահանօքն։ Հարկահանք կողմանց գետոյն։ Ոչ լուան զձայն հարկահանի։ Զբամբասանս հարկահանաց ոչ լսէ։ Արձակեաց արքայ անտիոքոս իշխան հարկահան ի քաղաքսն հրէաստանի։ Գրել առ իշխանս հարկահանաց։ Հարկահանք ձեր ճռաքաղ առնեն զձեզ.եւ այլն։

Հարկահանս կոչէ եւ զյափշտակողսն. (Ոսկ. ես.։)


Հարկահանութիւն, ութեան

s.

the collecting of taxes, exaction or recovery of tribute or imposts;
նեղել հարկահանութեամբ, to oppress, squeeze, grind or vex with excessive taxation, to load or burden with extortions.

· Calfa

NBHL (1)

Շահի զմասն ինչ աշխարհիս՝ հարկահանութեամբ խնամել. զկնի ապա զբոլորս. (Խոր. ՟Ա. 19։)


Հարկահար, աց

s.

tributary;
thrall, bondsman, serf, slave, servant.

· Calfa

NBHL (1)

λάτρης, λάτρις servus, serva, famulus, -la եւ այլն. Որ հարկանէ սպասաւորութիւն (ըստ ՟Բ նշ. բառիս Հարկ) ծառայ. աղախին.


Հարկանող

cf. Հարող.

· Calfa

NBHL (1)

Ոչ խստանայ եւ ոչ ընդդէմ դառնայ հարողացն. (Լծ. կոչ.։ Արշ.։)


Հարող

s.

striker;
knocker;
— ցուլ, a butting or mad bull.

· Calfa

NBHL (1)

Ոչ խստանայ եւ ոչ ընդդէմ դառնայ հարողացն. (Լծ. կոչ.։ Արշ.։)


Հարկապահանջ, ից

s.

exacter, tax gatherer, collector, receiver.

· Calfa

NBHL (2)

Հարկապահանջ իշխանք, կամ գործակալք, կամ բռնութիւնք, կամ խոշտանգանք. (Կանոն.։ Ասող. ստէպ։)

Ըստ հարկապահանջ խնդրողին ոչ կարացի վերջացեալ գտանիլ. իբր հարկաւ պահանջողին. (Նար. երգ. յիշ։)


Հարկապահանջութիւն, ութեան

s.

tax-gathering, collection of taxes.

· Calfa

NBHL (1)

Ծանրաբեռա հարկապահանջութեամբ։ Նեղեալք ի վտանգից եւ ի հարկապահանջութենէ։ Հարկապահանջութեամբ խոշտանկէին, կամ խոշտանգէր դառն հարկապահանջութեամբ։ Զպէսպէս նեղութիւնս եւ զհարկապահանջութիւնս. (Արծր.։ Ի գիրս խոսր.։ Ղեւոնդ.։ Երզն. մտթ.։)


Հարկատու, աց

adj.

tributary;
vassal;
liege, subject;
ածել ի —ս, — առնել, to subject to tribute, to render tributary;
— լինել, to be tributary.

· Calfa

NBHL (2)

Եղիցի ամենայն ժողովուրդն հարկատուք եւ հնազանդեալք քեզ։ Եղեւ նմա հարկատու։ Իշխան աշխարհի եղեւ հարկատու։ Ած զնոսա սողոմոն ի հարկատուս. (Օր. ՟Ի. 11։ Դտ. ՟Ա. 30։ Ողբ. ՟Ա. 1։ ՟Բ. Մնաց. ՟Ը. 8։)

Զմեզ կամիք ձերում անօրէն ամպարշտութեանդ հարկատու առնել։ Որովայնամոլ միայնակեաց՝ որովայնի հարկատու է. (Ճ. ՟Ա.։ Նեղոս.։)


Հարկատուութիւն, ութեան

s.

cf. Հարկատրութիւն.

· Calfa

NBHL (2)

Ի բաց կալով ի հարկատուութենէ շապհոյ։ Դադարեցին ի հարկատուութենէ արքային յունաց, կամ նոցա. (Արծր.։ Ղեւոնդ.։)

Ազատք եւս ի զազրալի եւ ի ծառայական գարշելեացն հարկատուութենէ. (Պիտ.։)


Հարկատրութիւն, ութեան

s.

act of paying tribute;
thraldom, servitude.

· Calfa

NBHL (2)

Ի հարկատրութիւն կացուցանել զաշխարհս. (Փարպ.։)

Եղեւ տունն առանց երկաթոյն շինեալ ի հարկատրութիւն աստուծոյ. (Եփր. աւետար.։)


Հարկաւոր, աց

adj. s.

necessary, important, essential;
intimate;
ministering, serving;
necessaries.

· Calfa

NBHL (4)

ἁναγκαῖος necessarius. Ուր գոյ հարկ անհրաժեշտ, կամ բռնադատութիւն ինչ, կամ պէտք կարեաց. հարկեցուցիչ. կարեւոր. պիտանացու. անցաւոր. եւ Բնաւորական.

Անձիշխանութիւն՝ եւ յամենայն հարկաւորացն ազատութիւն. (Երզն. մտթ.։)

Թոյլ ետ մարմնոյն շարժիլ ըստ հարկաւորն իւր ըղձի. (Լմբ. ստիպ.։)

ՀԱՐԿԱՒՈՐ ա. λειτουργικός minister. Ի բառէս Հարկ. ըստ որում Սպաս, յարգ. այսինքն Սպասահարկու. պաշտօնեայ.


Հարկաւորաբար

adv.

cf. Հարկաւորապէս.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐԿԱՒՈՐԱԲԱՐ. ἁναγκαίως necessario. որ եւ ՀԱՐԿԱՒՈՐԱՊԷՍ. Հարկաւ. հարկիւ. ի հարկէ. առ հարկի բռնադատութեան կամ պատշաճողութեան եւ կամ հետեւողութեն.


Հարկաւորապէս

adv.

necessarily;
of course.

· Calfa

NBHL (1)

Որով հարկաւորապէս ամրացուցանէ զաշակերտելոցն միտսն. (Նիւս. երգ.։)


Հարկաւորեմ, եցի

va.

to necessitate, to oblige, to force.

· Calfa

NBHL (3)

Հարկաւորեալ տակիտոս՝ ընդդէմ արտաշրի գայ զկողմամբք պոնտոսի. (Խոր. ՟Բ. 73։)

Յաղօթս կալով՝ հարկաւորի (կամ հարկաւորէ) զվաճառու ինչ յիշեցուցանել. (Կլիմաք.։)

Որք են հոգիք հարկաւորեալ, եւ ի սպասու միշտ առաքեալ. իմա՛, Հարկաւոր, ըստ վերջին նշ։


Հարկաւորութիւն, ութեան

s.

necessity, want;
ministry, office, service;
servitude.

· Calfa

NBHL (2)

Լծեալ են ի գործ հարկաւորութեան։ ի ծառայս հարկաւորութեան. (Եղիշ. Իսիւք.։)

ՀԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ. λειτουργία ministerium. Ծառայութիւն. սպասահարկութիւն. արբանեկութիւն. մտերիմ կամ մտադիւր պաշտօն.


Հարկեմ, եցի

va.

cf. Հարկեցուցանեմ.

· Calfa

NBHL (3)

Մի՛ հարկես տեսանել զիս յայսմ աշխարհի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Արարածն զարարիչն պատուէ, եւ ի նորա սպաս եւ ի պաշտօն հարկի. (Խոսր. պտրգ.։)

ՀԱՐԿԻՄ կ.հ. յն. պէսպէս. φόρον πράττω, φέρω tributum exigo, pendo ἑργάζομαι opus facio, laboro. Հարկս հանել, եւ տալ. հարկատու առնել, եւ լինել. եւ Սպասահարկել. ծառայել, աշխատիլ.


Հարկեցուցանեմ, ուցի

va.

to necessitate, to constrain, to force, to compel, to oblige;
to impose tributes, to render tributary;
cf. Հարկիմ.

· Calfa

NBHL (4)

cf. ՀԱՐԿԵՄ ըստ ՟Ա նշ. այսինքն Հարկաւորել. բռնադատել.

Ոչ իշխանական ինչ հրամանաւ հարկեցուցանել զոք կարէր. (Արծր. ՟Է. 2։)

Մի՛ ոք հարկեցուսցէ զմեզ զարտուղի ի հայրենի շաւղացն գնալ. (Լմբ. պտրգ.։)

Եւ որպէս Հարկել ըստ ՟Բ նշ. այսինքն հարկատու առնել.