Your research : 18 Results for ուղի

Entries' title containing ուղի : 21 Results

Definitions containing the research ուղի : 1248 Results

Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

• ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։


Գաճ, ի

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

Ուղիղ մեկնեց նախ Müller, SWAW. 42, 254։ Վերի ձևով Հիւբշ. Pers, Stud. էջ 90։


Գամ, եկի, եկ, եկայք, եկեալ, գալ

vn.

to come;
to arrive, to attain;
to behave, to demean one's self, to act;
to be inclined;
to apply ones self with ardour;
յառաջ —, to spring, to proceed, to emanate, to rise, to derive, to result;
— ի միտս, յինքն, to recover one's senses;
— ի լաւութիւն, to amend, to reform;
— ի յառութիւն, to grow worse;
ընդ արհամարհանս —, to be despised;
եկն ի վախճանել, he was near death;
— աւուրն, it is getting light;
ի — աւուրն, at the break of day, at dawn;
ի — երեկոյին, towards evening;
— ի վտանգ, to run into danger or peril;
— ի զարմացումն, to admire;
— ի հարցումն, to interrogate;
յերկիւղ — to fear;
— յոզորմութիւն, to have pity;
— ի զղջումն, to repent;
— յիմն, to undertake;
ի քնին —, to examine;
— ի կարծիս ուրուք, to consent;
յաղերս —, to grant, to become compassionate;
ընդ ձեռամբ —, to fall into the hands of;
— ընդ աղբ or ապաւառ, to stain, to soil one's self;
— ընդ ծուխ, ընդ փոշի, to be smoked;
to cover with dust;
— ընդ կուսական արգանդ, to be born of a virgin;
ընդ ուրուք կեանս —, to examine the life of some one;
— ըստ կամաց or ըստ բանի ուրուք, to listen, to give attention;
ըստ կարծեաց ուրուք —, to speak according to the opinion of some one;
սիրով — զմատնըչաւ, to love traitors;
— զայլ արամբ, to love another persons husband;
— զտամբ իւրով, to take care of one's own household;
զերկրաւ —, to turn, to travel round the world;
— զիւիք, to applicate one's self, to give one's self to;
գինւոյ — զտկամբ, to see double from wine;
զօրինօք —, to keep the laws;
զանառակութեամբ —, to be inclined to debauchery;
— զարբեցութեամբ, զընչիւգ —, to give one's self to drink, — to avarice;
զբանիւք —, to chatter, to tattle;
որքան — է քեզ, according to your strength;
որչափ իւր — էր, as much as he could;
— ի վերայ, to assail, to come upon;
to happen some misfortune.

• , ու հլ. «ոտքի կռուան, հնարք, միջոց, ճար, ելք» Վեցօր. Ոսկ. ես. փիլ., «անգամ. հեղ» Բուզ. ե. 3. Լաստ., որից գամ մի «մի-անգամ, մէյ մը որ» Ոսկ. ես. մ. գ. 4. Ա եզր. ր. 87. Կիւրղ. թգ., գամու գամու «ստէպ ստեպ, քանիցս» Եփր. եբր. 218, գամ քան զգամ «տակաւ առ տակաւ, հետզհետե» Բ. մակ. ը. 8, գամ գտանել, գամս գտանել, գա-մագիտ կամ գամագիւտ լինել կամ գտանել (սխալմամբ գրուած նաև կամագիւտ լինել) «մի միջոց գտնել, հնարել, դիմադրել» Եւս. քր. Բուզ. Ոսկ. փիլ. և մ. (ստէպ). Փարպ. (օրինակների գումարութիւնը տե՛ս ՀԱ 1921 242). որ և գամագտանել Եփր. վկ. արև. (Սո-փերք, հտ. Ի, 121), որ Վարդանեան, ՀԱյ 1921, 243 մերժելով՝ ուղղում է գամս գտա-նել. բայց ուղիղ է գամագտական «յաղթա-կան» Մագ. (Նորայր, Բանասէր, թ. 1900, էջ 131), անգամագիւտ «անվնաս. lintact» Սկևռ. աղ. Արծր. Տօնակ.։-Բառ. երեմ. էջ 61 և ՀՀԲ ունին նաև գամագամ «պէսպէս, զանազան»։ ։︎ ι [arabic word] ︎

• ԳՒՌ.-Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

• , ու հլ. «ոտքի կռուան, հնարք, միջոց, ճար, ելք» Վեցօր. Ոսկ. ես. փիլ., «անգամ. հեղ» Բուզ. ե. 3. Լաստ., որից գամ մի «մի-անգամ, մէյ մը որ» Ոսկ. ես. մ. գ. 4. Ա եզր. ր. 87. Կիւրղ. թգ., գամու գամու «ստէպ ստեպ, քանիցս» Եփր. եբր. 218, գամ քան զգամ «տակաւ առ տակաւ, հետզհետե» Բ. մակ. ը. 8, գամ գտանել, գամս գտանել, գա-մագիտ կամ գամագիւտ լինել կամ գտանել (սխալմամբ գրուած նաև կամագիւտ լինել) «մի միջոց գտնել, հնարել, դիմադրել» Եւս. քր. Բուզ. Ոսկ. փիլ. և մ. (ստէպ). Փարպ. (օրինակների գումարութիւնը տե՛ս ՀԱ 1921 242). որ և գամագտանել Եփր. վկ. արև. (Սո-փերք, հտ. Ի, 121), որ Վարդանեան, ՀԱյ 1921, 243 մերժելով՝ ուղղում է գամս գտա-նել. բայց ուղիղ է գամագտական «յաղթա-կան» Մագ. (Նորայր, Բանասէր, թ. 1900, էջ 131), անգամագիւտ «անվնաս. lintact» Սկևռ. աղ. Արծր. Տօնակ.։-Բառ. երեմ. էջ 61 և ՀՀԲ ունին նաև գամագամ «պէսպէս, զանազան»։ ։︎ ι [arabic word] ︎

• ԳՒՌ.-Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գայլ, ոց

s.

wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.

• Klaproth, Asla polygl. 106 արաբ. chaila, chaia'l բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 բնաձայն է համարում։ Peterm. 25, 33 լիթ. gailus «թունա-ւոր, կատաղի» բառի հետ։-Lagarde, Urgesch. 237 զնդ. valrva իբր «պա-տառող», որ գտնւում է xšaϑravairya «արօր=հողը պատառող» բարդի մէջ։ Diefenbach, Berlin. Jahrbl. 1843, 448 պրս. [arabic word] fayil(?) և ալբան. chelmr «թոյն» բառերի հետ։ Առաջին անգամ Muller. SWAW, 38, 576 և 585 զնդ, vehrkō, պրս. gurg բառերի հետ ուղիղ համեմատեց։ Այս համեմատութիւնը Lagarde, Arm. Stud. § 450 չի ընդու-նում։ Մորթման, ZDMG, 24, 80 թրք. ❇ qurd «գայլ» բառին ցեղակից է դնում։ Հիւնք. այգ բառից։ Թոմաշէկ, Deutsche Litt. 1883, էջ 1254 համա-րում է կովկասեան բառ։ -Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 104 գայլ «բերա-նակապ» բառը բաժանում է գայլ գազա-նից և դնում հնխ. wel-«ճնշել, սեղմել» արմատից, որի հետ համեմատում ի յն. ἰλλω, հոմեր. εἰλω «սեղմել», ούλαμός «ամռոխ», հյ. լմել ևն։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γull «բանտարկեալի ձեռքի կապանքը, գայլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 306)։

Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 19։ Աբեղեան, անդ, գայլախազ մեկնում է «գայլ պա-տառող կամ գայլ այրող»։


Գայլ, ի, իւ

s.

gag;
— ի բերան ածել, արկանել, հարկանել, to gag.

• Klaproth, Asla polygl. 106 արաբ. chaila, chaia'l բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 բնաձայն է համարում։ Peterm. 25, 33 լիթ. gailus «թունա-ւոր, կատաղի» բառի հետ։-Lagarde, Urgesch. 237 զնդ. valrva իբր «պա-տառող», որ գտնւում է xšaϑravairya «արօր=հողը պատառող» բարդի մէջ։ Diefenbach, Berlin. Jahrbl. 1843, 448 պրս. [arabic word] fayil(?) և ալբան. chelmr «թոյն» բառերի հետ։ Առաջին անգամ Muller. SWAW, 38, 576 և 585 զնդ, vehrkō, պրս. gurg բառերի հետ ուղիղ համեմատեց։ Այս համեմատութիւնը Lagarde, Arm. Stud. § 450 չի ընդու-նում։ Մորթման, ZDMG, 24, 80 թրք. ❇ qurd «գայլ» բառին ցեղակից է դնում։ Հիւնք. այգ բառից։ Թոմաշէկ, Deutsche Litt. 1883, էջ 1254 համա-րում է կովկասեան բառ։ -Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 104 գայլ «բերա-նակապ» բառը բաժանում է գայլ գազա-նից և դնում հնխ. wel-«ճնշել, սեղմել» արմատից, որի հետ համեմատում ի յն. ἰλλω, հոմեր. εἰλω «սեղմել», ούλαμός «ամռոխ», հյ. լմել ևն։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γull «բանտարկեալի ձեռքի կապանքը, գայլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 306)։

Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 19։ Աբեղեան, անդ, գայլախազ մեկնում է «գայլ պա-տառող կամ գայլ այրող»։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

• ՆՀԲ գայռ հանում է գռեհ բառից (իբր կաւ գռեհաց), գեռ=լծ. թրք. կէ-րիզ «կոյուղի», զգայռիլ =լծ. թրք. կէ-յիրմէք «ործկալ»։ Հիւնք. քայ «մա-նեակ» բառից։ Scheftelowitz, BВ, 29 44 սանս. vāri «ջուր», հպրուս. wurs «ճահիճ» բառերին է կցում։ Թիրեա-քեան, Բազմ. 1913, 340 թրր. [arabic word] ger-mek «երկարել» և [arabic word] geyir-īnek «զգայռիլ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 121-122 հնխ. urr-ī ձևից, որի հետ համեմատում է լտ. ūrina, որ է «մէզ»։ Պատահական նմա-նութիւն ունին գայռ «ցեխ» բառե հետ՝ սանս. karda «ցեխ, տիղմ, կղկղանք»։ սոգդ. γirek «ցեխ»։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. KZ, 23, 24 համեմատելով սանս. han, ghna արմատի հետ։ Lagarde, Arm. Stud. § 451 սրա վրայ աւելացնում է զնդ. ghāna, jan, vərəϑra-γna ևն։-Տէրվ. Նախալ. 80 և Մասիս, թ. 3169, 26 ապր'՛ 1882 վերի ձևով։ Kəρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 85 կապադովկ. ϰανίζω «խորտակել», յն. ϰαίνμι «սպանել»։

• Անսիզքի հրատարակիչր (Ալիշան) համարում է «բանջարեղինաց չափ» և համեմատում է պրս. [arabic word] kāna «գինն այն՝ զոր յատկացուցանեն ուտելի ի-րաց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Karst, Կիլիկ. քերակ. էջ 30։ Նոյնը վերջին ան-գամ Grammont, MSL, 20, 254։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է մի ժողովըը-դական առածի մէջ «Ես գանձ կըսեմ, դուն տանձ կրսես (կամ կհասկնաս)»։ Այստեղ կո-րած է գանձ բառի իմաստը և ժողովուրդը ռործածում է առածր՝ առանց բուն նշանա-կութիւնը հասկանալու։ Շատեր էլ հասկա-նում են գանձ «ինչք», որ բոլորովին անյար-մար է առածի մտքին։ (Չոհրապ, JAs. Pa-ris 1823. 186 ուղիղ է թարգմանում առա-ծը՝ ǰe parla chanson, vous répondez poi-re)։-Գանձ բառը առանձին և «երգ» նշա-նակութեամբ պահուած են Սեբ. գւանձ, Շմ. կանձ, Ղրր. Սլմ. կ'mնձ, Տիգ. քmճց։


Գանձաւոր, աց

s.

treasurer;
receiver.

Ուղիղ մեկնեց նախ Lag, Gesam. Abhd. 28։ Միւսները համարած են գանձ բառից՝ հայկական կազմութեամբ։


Գարուն, րնան

s.

spring

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «որ գայ ի յարումն» (Ալիշան, Հին հաւ. 136)։ Նոյնը նաև Տաթև. հարց. 197։ Ոմն Գ. Կ (Արշալոյս արարատեան թերթում, 1843, л 130)՝ գեղուն բառից։ Win-dischmann, 7 մեկնում է ուղիղ կեր-պով՝ լտ. ver, յն. ἐαρ։ Նոյնը կրկնում են Lag. Urgesch. 878, Տէրվ. Altarm.


Գաւազան, աց

s.

stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.

• , ի-ա հլ. «անասուն քշելու փայտ. 2. մարդ ծեծելու փայտ. 3. ծեծ, հա-րուած. 4. խրատ. 5. իշխանի կամ թագաւորի մական, կրօնաւորի գաւազան. 6. եշևանո-թիւն». ՍԳր., «7. ծառի ճիւղ, ոստ» Վրք. հց. «8. ցեղ, զարմ, ցեղաբանական ցուցակ» Սե-բեր. Բրս. յուղիտ. Սամ. երէց., «9. եպիսկո-պոսի կառավարած թեմը» Օրբ. հրտր. Էմինի. էջ 101, «10. ծիածանի իւրաքանչիւր գոյնի շերտը» Վեցօր. 115 («Յորժամ աղեղն յամպս երևեսցի երփն երփն գունովք զգաւազանսն ձգելով.-ըստ գեղեցիկ դիտողութեան Ս. Վ Նազարէթեանի, Պատկեր, 1893, էջ 132)։ Նոյնը նաև Շիր. 45. որից գաւազանակիր Մ. Մաշտ. 184 ա, գաւազանաբուղխ, գաւազա-նահերձ, գաւազանահմայութիւն, գաւազանա-ձև, գաւազանասաստ, գաւազանաւոր, գաւա-զանել, գաւազաներգութիւն, գաւազանա-գիրք, բոլորն էլ յետին։

• Իրանեան ծագումը նշանակում է հնե-ոից Մագ. քեր. 229 «Իսկ մեր ի Պար-սից բազում ինչ ընտանեբար ուսեալ բռեստս, որպէս դուռա և ռիդէ, մարքաբ, աւազան .. գաւազան՝ որ է վարիչ արջա-ռոյ, խարազան՝ որ է վարիչ իշոյ և այլք այսպիսի բազում, որ գրեթէ հասարա-կորդ է լեզուիս մերոյ. սոյնպէս և մեր առ նոսա»։ Համամ. քեր. 268 արմատր դնում է գաւ նախդիրը։ Ուղիղ է Տաթև. ձմ. լգ. «գաւազան, այսինքն որ հարկա-նէ զանբանս»։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ՝ դնելով պրս. gavāza, բայց սխալ է սրա հետ յիշել նաև պրս. ջէվ-կեան։ ՆՀԲ-ից յետոյ է Botticher, A-rica, 75, 221, որին յաջորդում են Lag UIrgesch. 951, Muller, SWAW. 42, 253, Justi, Zendspz. 103, Պատկա-նեան, Փորձ, 1880 մարտ, էջ 84, Տէրվ. Մասիս, 1882 ապրիլ 26 ևն։ Կուրտի-կեան, Արևելք, 1899, Թ 4060 պրս. քե-վազէ կամ խեվազէ «հովուական ցապ» (ԳԴ քեվազէ «կուժ», իսկ խեվազէ չու-նի)։ Այս համեմատութիւնը մերժելով 3. Վ. Յակոբեան, Ծաղիկ, 1899 նոյ՛


Գաւակ, աց

s.

croup.

• ՆՀԲ, որից նաև Հիւնք. լտ. cauda «պոչ» բառի հետ։ Bugge, IF, 1, 445 և 454 համարում է *գանակ ձևից յառաջացած և համեմատում է սանս. jaghána-«յե-տոյք» և յն. ϰοχωνη «աճուկ, ցայլք» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 48 սրանց ուզում է աւելացնել սանս. janghā «ոլոք», զնդ. zanga «կոճ», լիթ. žengiu «քայլել»։ Lidén, Arm. Stud էջ 32 ենթադրում է *գաւ արմատից (որ ուղիղ է. նոյնը նաև Petersson, KZ, 47, 247) և համեմատում է կիմր. gafl «եղան, իգական անդամ», մ. իռլ. ga. bul, gobul, ն. իռլ. gabhal «եղան, ցայլք», հբգ. gabala, գերմ. Gabel «ե-ղան», սանս. gabhá-«բունոց» ևն ռա-ռերի հետ, իբր հնխ. g2habh-արմա-տից։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kafal «գաւակ» (Կամուս, թրք. թրքմ. Գ. 338)։ ռունի գաւակ, ողնաշարի ծայրը». փոխառեալ են մեր գաւ արմատից։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

• = Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

Ուղիղ մեկնեց ՆՀԲ, Karst, Յուշար-ձան, 404 սումեր. gi, gē, «անդունդ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 360 համարում է բնիկ հայ՝ իբր հնխ. vitro-ձևից, որի համապատասխան իրանական ձևից փո-պիտի տար հյ. *գիւր!)։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 115 պրս. [arabic word] čāh «ջրհոր» բառից փոխառեա՞լ է դնում։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

• Նախ Schroder, Thesaur. էջ 45 դրաւ եբրայեցերէնից։ Նոյնը յետոյ ՀՀԲ, ՆՀԲ և միւսները։ Հետաքրքրական է Մելքոն անունով տէօքօէճի «ձուլիչ» մի արհես-տաւորի յօդուածը, Մասիս, 1882, յունիս 22, л 3217, ուր Հ. Ս. Տէրվիշեանի ու-շադրութիւնն է հրաւիրում ի մէջ այլոց գեհեն և jahannam բառերի նոյնութեան վրայ։ Տէրվ. Մասիս, 1882 յուլ'' 17 տա-լիս է ուղիղ մեկնութիւնը։


Գեղգեղ

s.

rotation, turning, rolling, wallowing.

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ և Հիւնք.։


Գետ, ից

s.

river.

• Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. kjet «ջրանցք»։ Ուղիղ մեկնեց նախ Windisch. 7, որ համեմատում է յն. δδ-ωր և սանս. udaka ձևերի հետ։ Go-sche, 64, 65 սանս. udaka, փռիւգ. βέδω. βεδύ «ջուր կամ օդ»։-Lag. Ur-gesch. 398 լտ. unda, հսլ. woda, իբր vad արմատից։ Spiegel, Huzw. Gram. 160 զնդ. vaiδi? Müller, SWAW. 38, 571, 576 ևն զնդ. vaiδi, պրս. jōy «գետ»։ Մորթման, ZDMG, 26, 1872, 550 խալդ. kidanu «գետ»։ Հիւնք. գետ, գիտեմ բառից. Karst, Յուշարձան, 404 սումեր. g'ia', iid «գետ»։-Վերի մեկնութիւնը դնում է Հիւբշ. կասկածով, որովհետև


Գեր

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• ՆՀԲ պրս. bar, յն. ὸπὲρ, լտ. super supra բառերի հետ։-Windisch. 7 երկ-րորդ ձևն է համարում վեր բառի, որ մեկնում է իբր սանս. upari, յն. υπερ։ Lag. Urgesch. 228 var արմատից, հսլ. σorč ձևի հետ։-Meillet MSL 7, 165 գեր և վեր նոյն է համարում։ Մառ Արաքս, 1890, Ա, 111 վեր և լեառն ձևերի հետ զնդ. gairi «լեռ»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 115 պրս. [arabic word] čir «յաղթող, բարձր» բառից։ Միւսները տե՛ս վեր բառի տակ։ Ուղիղ մեկնու-թիւնը տւաւ Meillet, BSL, ж 79, էջ

• օ։ Իրենից առաջ Müller, SWAW, 38, 586 և Հիւբշ. KZ, 23, 34 և 48 յն. αεἰρω համեմատել էին հյ. վեր բառի հետ. բայց ընդունելի չէր, ըստ որում հնխ. ս>հյ. վ համեմատութիւնը ուղիղ չէ։


Դաստակ, աց

s.

wrist;
hand, palm;
— սրոյ, hilt of a sword;
—ս դնել, to haft, to set in a handle.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ.-ՆՀԲ ասս. տեսթ «ձեռն» և տեսթեք «ձեռնիկ»։


Դաստապան, աց

s.

hit of a sword;
guard (of a gun).

• *Ուղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 23։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

• «ձեռք» և հյ. առնուլ բառերից, թէև յի-շում է նաև պրս. տէսթառ։ Ուղիղ մեև։ նեց Հիւբշ. ZDMG, 35 (1881), էջ 657, Հիւնք. պրս. տէսթարչէ։


Դաստիարակ, աց

s.

preceptor, tutor, pedagogue.

• ՆՀԲ պրս. տէսթկիյր «օգնական», որ ձևով յարմար չէ։ Ուղիղ մեկնեց նախ Գ Տէօլվէթեանց, Դաստիարակ, 1873, էջ ա, նոյնը յետոյ Հիւբշ. ZDMG, 35 (1881), էջ 657, Տէրվ. Լեզու, 123, Müller, WZKM, 8, 275։-Հիւնք. պրս. տէսթկիր և տէսթեար։-Müller անդ և 10, 179, Ալիշան, Հին հաւ. 353, 466, Թիրեա-քեան, Կարնամակ, ծան. 57 պհլ. dastur «հոգևոր պետ» և պրս. [arabic word] dastur «փոխարքայ»։


Դատաւոր, աց

s.

judge;
arbiter;
counsellor, corrector;
bailiff;
police-officer;
censurer, critic.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը Lag. Urgesch. 102 ևն.


Դարապան, աց

s.

porter

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Pictet, 2, 249 սանս. dvār ևն։ Ուղիղ են նաև Lag Gesam. Abhd. 188, Հիւնք. ևն։


Դարապղպեղ

s.

pimento

• ՆՀԲ յիշում է պրս. բառը, առանց սա-կայն իբր լծորդ նշանակելու։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhnd. 35։


Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

• ՆՀԲ պրս. տիրէխթան «ծառեր»։ Windisch. 11 բառի առաջին մասը-դարա-համարում է սանս. tard-«ծառ»։-Եւրոպա, Վիեննա, 1850, էջ 15, ծան. ա. «ծառ=սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պահուած է դարաս-տան բառի մէջ»։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 589։-Հիւնք. հանում է դրաստ բառիո։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

• Տէրվ. Նախալ. 87 սանս. darbh բա-ռի հետ հնխ. darbh կամ dharbh «հիւ-սել, կազմել» արմատից։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Meillet, MSL. 8, 165։ Հիւնք. դափր հատանել ձևից։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• ՆՀԲ և ՋԲ այս բառը դնում են դար-գին ձևով, ինչպէս որ աւանդուած էլ է, բայց առանց վկայութեան և ենթադրե-լով միայն բարդութիւններից։ Հիւբշ. կարծելով, որ իրօք աւանդուած չէ բա-ռը, այլ դարգճակալ և դարգնաձև ռառե-րից միայն ենթադրուած է, մերժում է դարգին ձևը և հիմնուելով ասորի ձևի վրայ՝ դնում է *դարգուճ։-ՆՀԲ մեկնու է լծ. թրք. թարագ «սանտը»։ Ուղիղ մեե-նեց Հիւբշ. ZDMG, 36 (1882), էջ 128։ Ըստ Մովսիսեան (նամակ 1933 մարտ հմմտ. քրդ. därguš «օրօրոց», որ ճշտիւ նոյն է ասորի բառե հետ։


Դարիճենիկ

s.

cinnamon.

Ուղիղ մեկնեց նախ S։ Martin, Mê-moires, 2, 394. նոյնպէս նաև ՆՀԲ, Եւրո-պա (թերթ Վիեննայի), 1850, 15։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

• հետ։ Scheftelowitz, BВ, 29, 21 հնխ. tər-արմատից. հմմտ. հրգ. drāen, դերմ. drehen «դարձնել», յն. τερέω «ծակել», լտ. terebra «ծակիչ»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 70. որ վերինների հետ ուզում է կապել նաև իրանեան darz «կարել» արմատը և հյ. դերձակ, դերձան, հանդերձ։-Karst, Յուշարձան 400 ասուր. tāru «դառնալ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. [arabic word] ters, tars «հակառակ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 79 ըն-դունելով վերի մեկնութիւնը՝ աշխա--աւում է աւելացնել նոր համազօր ձևեր


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ դնում է իբր պրս. տէրման, բայց սրա հետ յի-շելով նաև թիյմար ձևը։ ՆՀԲ պրս. տա-րու, տէրման։ Պրս. darmān ձևը դնում են նաև Böttirh Rudim 38, ZDMG. 1850, 353 ևն։ Canini, Et. etym. 144 նոյն ընդ հյ. դեղ։


Դելփին, փինաց

s.

dolphin, porpus.

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. տէլֆին բառի հետ։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• ԳԴ պրս. [arabic word] tah, [arabic word] lāh «տակը, ստորոտը» բառից։ ՆՀԲ պրս. դիհատիհ «յերկուց կողմանց» (իմա՛ dihadih «ճա-կատ առ ճակատ կռիւ», որ կազմուած է dih «զարկ, հարուած» բառից)։ Windi-sch. 21 համարում է նժդեհ բառի ար-մատը։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոաա (թերթ Վիեննայի), 1849, էջ 200, իբր հպրս. դա՛հիա «նահանգ»։ Ուղիղ են նաև Böttich. Arica, 69, 137, Müller, SWAW, 44, 565, Justi, Zendsp. 145. Հիւնք. են։ Karst, Յուշարձան, 407, 411 սումեր. ti «կողմ, կող», քրդ. tim «կողմ»։


Դեհպետ

cf. Դեհկան.

Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG, 1850, 353. նոյնը նաև Böttich. Arica, 69, 137, Lag. Urgesch. 597, Justi, Zendsp. 146, Bopp, Gram. comp. 4, 999, Տեր. Մի. 1882 լունիս 24 են։ Եմաստի համար հմմտ. նաև Նորայր, Բառ. ֆր. 387ր։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• ՆՀԲ իմանալով հանդերձ յն. համապա-տասխան բառը Վեցօրէից մէջ՝ դեղեխեալ մեկնում է «չարաչար դեղեալ», իբր թէ դեղեղեալ։ ՋԲ մեկնում է կասկածով «թունաւորեալ կամ ապականեալ, յու-զեալ, պղտորեալ», որին հետևում է նաև ԱԲ, Աճառ. ՀԱ, 1899, 233 ուղիղ ձևը համարելով դեխեխանք՝ կրկնուած է կարծում դեխ արմատից, բայց


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

• Schrōder, Thesaur. 15 եբր. din սա-ռից փոխառեալ։ Ուղիղ մեկնես ՆՀԲ.-Peterm. 20 արաբ. dīn լառի հետ։ Möttich. Horae aram. 44, 105 սեմա-կանից փոխառեալ է համարում։ Lag. Urgesch. 309 dhyai արմատից է դնոմ հյ. դեն, զնդ. daēna և եբր. dīn։ Սրանց նման նաև միւսները։


Դենպետ, աց

s.

head of religion or sect.

Ուղիղ մեկնեց Հիբւշ. Pers. Stud. 123.


Դեւ, դիւաց

s.

demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.

Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. 105, որ համեմատում է պրս. dīv և գերմ. teufel «դև» բառերի հետ։ Ուղիղ մեկնեցին նաև ԳԴ, ՆՀԲ, Pe-term. 20, 33, Windisch. 10, Gosche, z. Böttich. ZDMG, 1850, 353 ևն։ Կոստանեան, Հայոց հեթ. կր. 1879, էջ 7 զնդ. daeva, հյ. դաւ, դաւել արմա-տից։ Տէրվ. Մասիս. 1882 հոկտ. 29


Դէմ, դիմի

prep. adv.

cf. Դէմք;
— դնել, to propose, to purpose, to design;
զ— ունել, to oppose, to resist, to face, to endure, to thwart, to cross;
ի դիմի հարկանել, to encounter, to assail, to attack;
to strike, to oppose;
prep. adv. — ընդդէմ, opposite;
directly, diametrically;
prep. adv. — յանդիման, before, opposite, in presence;
publicly, openly, in face;
— ի —, — առ —, face to face, man to man;
ի դիմի, before, opposite to.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Bottich. ZDMG, 1850, 353 դէտ, դեն բառերի հետ վեդ. dhī, սանս. dhyāl, զնդ. dōi-ϑra «աչք», պրս. dīdan «դիտել»։ Նոյն, Arioa, 70, 147 սրանց հետ նաև յն. ϑεασϑαι ևն։ Justi, Zendsp. 143 զնդ. daēman, որին կցում է նաև պրս. dēm, աֆղան. lēmah։ Հիւբշ. KZ, 23, 18 դեմ, դետ, դիտել դնում է dhi արմա-տից։ Տէրվ. Նախալ. 89 պրս. dīdan, հյ. դետ, պրս. dēm, dema, հյ. դիմակ, յն, ϑέασμαι, սանս. dhi ձևերի հետ հնխ. dhi «դիտել» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. 27 տե՛ս վարը դետ։ Հիւնք. պրս. տիլմ և յն. δέμας «հասակ, ձև, մարմին»։ Մառ, ИАН, 1918, 342-3 հյ. դէպ և վրաց. մծիփե «հասուն»։


Դէպ, դիպի, դիպում

adj. prep. adv.

fit, proper, suitable, decent, convenient;
accident, case, incident, hazard, chance;
ի — լինել, to suit, to be proper or fit;
ի — ժամանակի, in due time;
— լինել, to chance, to happen, to fall out accidentally;
ի — գալ՝ ելանել՝ պատահել, to agree, to suit, to be convenient;
to succeed, to happen;
ի — է, it is hecoming, necessary;
— է, it is possible;
— թուիլ, to appear suitable;
եթէ — տացէ, if by chance;
— եղեւ ընձ, it has happened to me;
— եղեւ ի միում աւուրց, it happened one day;
towards, with respect to, in the place where;
to the side of;
— եւ —, very suitable;
properly;
—ու —, fixedly, attentively;
— նկատել, to look at with surprise or astonishment.

• , ի-ա հլ. «պատահմունք, դիպուած։ ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. մ. բ. 16. Եփր. ա. տիմ. Ագաթ. Եզն. Մծբ., «յարմար, պատշաճ» ՍԳը. Ոսկ. մ. ա. 23 և Ես. Կոչ. Եզն., «դէպի, նրա կողմը» Եզն., որից՝ դէպ լինի «կպատահի» ԱԳը, ի դէպ, Ոսկ. յհ. բ. 6, ի դէպ է Գծ. ժը. 14, Եւս. քր. Ոսկ. մ. բ. 12. Եզն., ի դէպ գալ Բ. պետ. բ. 25, ի դէպ ելանել «յարմարիլ» Եզն. Սեբեր., դէպևդէպ կամ դէպուդէպ Ոսկ. յհ. ա. 24. Կոչ. 21, դէպուղիղ Գծ. ժզ. II, դիւրադէպ Փիլ., ել., ինքնադէպ Ոսկ. ես., յանկարծադէպ Ոսկ., բարեդէպ Սարգ. յկ., դիպուն «յարմար, պատշաճ» Ա. մակ. դ. 46. ժա. 37. Բուղ. Սեբեր., դիպան «դէմը, առջե-վը» Կոստ. երզն. 140, դիպան ելանել կամ առ դիպան պատահել «դէմը՝ առաջը դուրս գալ» Բուզ., ընդ դիպան «առջևի կողմը, երե-սը» (օր. արձանագրութեան) Սուտ-Սեբ. էջ 1 (ըստ ՀԱ, 1912, 347-8), դիպաւորութիւն Ոսկ. ա. տիմ., դիպիլ ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. և պտմ., դիպեցուցանել Եփր. օրին. և հա-մաբ. Փարպ., դիպող Առակ. ժե. 23. Դան. ժգ. 15. Եւս. քր., դիպուած Ժող. բ. 14, 15 դիպուկ «յարմար, պատեհ» Մին. համդ. 122, հանդէպ ՍԳր. Եւս. քր. Եզն., հանդիպիլ ՍԳը, հանդիպութիւն Վեցօր., անիդէպ (նորագիւտ ռառ) «անպատեհ» Լծ. պրպմ. 623 ևն։-Տա-րօրինակ մի ձև է եղջիւրահանդեալ Պղատ. օրին. 308 (այսպէս տպ. իսկ ըստ ՆՀԲ եղջիւ-րահանդիպեալ), որ թարգմանուած է բնագրի ϰερασβύλος «կարծր, անեփելի» բառից (տե՛ս բնագիրը, Platonis opera, Paris, 1883 հտ. Բ, էջ 419). յոյն բառը կազմուած է ϰέρος «եղջիւր»+ βαλλω «նետել, արձակել». ուստի հանդիպեալ կամ հանդեալ կա՛մ սխալ թարգ-մանութիւն է և կա՛մ հայերէն մի նոր բառ՝ այդ նշանակութեամբ։


Դժխեմ

adj.

obstinate, headstrong, insolent.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. Btrg. baktr. Lex. 42, Հիւնք..


Դժկամ

adj.

involuntary, disgusted, tired;
disastrous, disagreeable;
— լինել, գտանիլ, to be angry, displeased.

• Windisch. 10 և Müller. SWAԱ. 38, 575 հայերէնով են մեկնում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm Stud. § 621, յետոյ Հիւնք.։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 143։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծան. 87 պահլաւ բնագրում ԺԱ 3 դշվադարկ ձևը գտնելով՝ կարդում է դշնդարկ (պհլ.) կարդացւում է թէ՛ վ և թէ՛ ն) և սրանից է հանում հյ. դժնդակ։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ. Peterm. 61, Böttich. Arica, 83, 388, Lag. Urgesch. 232, Arm. Stud § 623-4, Հիւնք. ևն։


Գիծ, գծից

s.

line, stroke, dash, trace;
notch, incision, cut;
flourish;
hyphen.

• , ի, ի-ա, ո հլ. (բոլորն էլ յետնաբար) «գիծ, խազ» Փիլ. ել. Արիստ. քանակ., «գիր ռռրւածք» Խոր. Նար. Մագ., «սպի, հետք» Փիլ. քհ. Նար., «ուղիղ շարք, տող» ժիլ. լիւս. Նար., որից՝ գծել Ագաթ., գծած Փարպ., գծա-գրել Կիւրղ. գնձ. Փիլ. այլաբ., նախագիծ Սարգ. Մաշկ. Նար., նկարագիծ Լծ. ածաբ., ուղղագիծ Նիւս. բն. Փիլ. լիւս., անգծելի Ա-նան. պետր. Մագ. Նար., գրագիծ Յհ. կթ. և այլն։ Նոր բառեր են՝ գծագրիչ, գծաւոր, օրի-նագիծ ևն։


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

• Առաջին ուղիղ համեմատութիւնները տուաւ Klaproth, Asia polygl. 106։ ՆՀԲ համեմատում է վրաց. ղվինո, յն. οἰνος, լտ. vinum ձևերի հետ։ Peterm 25 դը-նում է լտ. vinum, յն. οίνος, եբր. [hebrew word] уain և արաբ. vain։ -Windisch. 7 յոյն և լտ. ձևերի հետ։ Այսպէս նաև միւսները։ Տէրոյենց պատուելի, Երևակ, 1857, էջ 194-5 Ուայզմէն անգլիացի հեղինակի «Պատմութիւն գիտութեան լե-զուաց» գրքի թարգմանութեան մէջ, ուր ասուած է, թէ գինեգործութիւնը նախնա-պէս վերաբերում էր սեմականներին և սրանց ձեռքով արևելքից արևմուտք է տարածուած, աւելացնում է այս ծանօ-թութիւնը թէ «խաղողի մշակութիւնը ըստ Ս. Գրոց սկսած է Հայաստանի մէջ, յԱ-կոռի, Նոյի ձեռքով. նախալեզուեան բա-ռը գինին է. ասկէ փոխ առին հրեայց, և