want of nobility;
niggardliness, lowness.
Պակասութիւն ազատութեան. ծառայութիւն. եւ ապատոհմութիւն. ալչագլըգ, հագարէթ.
Անազատութիւն եւ տարագրութիւն Քանանու. (Փիլ. լին.։)
Խոնարհեսցին ազատքն յանազատութիւն աղախնեացն. (Եփր. ծն.։)
Անազատութիւն հրէական օրինացն. (Փարպ.։)
Ամուրին չհամարի այլ ինչ կարի անազատութիւն, քան՝ զկինն չունել. (Ոսկ. ՟բ. տիմ.։)
Կորուսեալ զազատականութիւն իւր անազատութեամբ չարութեանն, (Ճ. ՟Գ.։)
Թէեւ մեծատուն է ընչիւք, բայց մտացն անազատութեամբ կարօ՛տ է. (Լմբ. առակ.։)
Եւ անազատականութիւն. ռշդութիւն. խասիսլիք.
Անազատութեան տեսակք երեք են, չարաշահութիւն, ժլատութիւն, եւ անհաղորդութիւն. եւ է յատուկ անազատութեանն՝ յոյժ փոյթ ունել ընչիցն, եւ ոչինչ նախատինս համարել յայնոցիկ՝ որ շահու առիթ իցեն. (Արիստ. առաք.։)
Եւ գռեհկութիւն. գործ սինլքոր մարդկան. յանդուգն ձեռներիցութիւն. ինքնագլխութիւն. խօրեաթլըգ. (որպէս թէ գրեալ լինէր ըստ յն. ապազատութիւն). ἁπελευθέρωσις.
Անազատութիւն գործելով ի կամակորութենէ ինքնահաճ միշտ վիճէին հովիւք. (Փիլ. իմաստն.։)
want of affinity;
dissimilarity.
Օտարութիւն յազգակցութենէ. անհարազատութիւն.
Արկանէր առ նոսա զանազգակցութիւնն". այսինքն ցուցանէր զնոսա չլինել որդիս Աբրահամու. (Ոսկ. յհ.։)
insipid, tasteless;
pernicious;
very unproductive.
Որ չէ ալոցագոյն. ո՛չ սննդարար, եւ ո՛չ պտղածին. իբր կարի անալացեալ եւ անբեր. անհամ, անպէտ եւ վնասակար.
Դկղաթ անալոցագոյն է ... Արածանի ալոցագոյն. (Փիլ. լին.։)
Զյորձանուտն բաժանէ ընդհարմամբ զանալոցագոյն բերմունք կենցաղոյս. (Սկեւռ. ի լմբ.։)
Անալոց. անամօթ կամ անտեղի։ (ի Հին բռ.)
cf. Ընձուղտ.
• «ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։
• Հիւնք. հանում է լևիաթան բառից!
• ԳՒՌ.-Հմշ. օնլութ «եղնիկ». այս հազուա-գիւտ բառը ցոյց է տալիս՝ որ զանալութ պար-զապէս սխալմունք է։
ԱՆԱԼՈՒԹ որ եւ ԶԱՆԱԼՈՒԹ. cf. ԸՆՁՈՒՂՏ. καμηλοπάρδαλος. զիւրնափա, զիւրաֆէ. (Օրին. ԺԴ. 5։ Գաղիան.։ Խոր. աշխարհ։) ուր ասէ՝ գտանիլ ի Գուգարս, որպէս եւ յԵթէովպիա եւ ի հնդիկս։
insipid, tasteless, unsavoury;
hated, disliked.
ԱՆԱԽՈՐԺ որ եւ ԱՆԱԽՈՐԺԵԼԻ. ἁηδής, ἁβούλιτος. injucundus Որ ինչ ո՛չ է ախորժելի. անհաճոյ. անհամ. տատսըզ, նախօշ, նամագպուլ.
Անախորժ ճաշակ. (Խոսր.։)
Անախորժ դառնութիւն պտղոյ. (Նար. ՟Ե։)
Խնդրէ զանախորժսն ախորժակս. (Մագ. ԻԵ։)
Եւ չախորժօղ. դժկամակ. երես դարձնօղ. հազ եթմէյէն.
Սոքա բնութիւն անմարմին, եւ անախորժք չարի. (Լմբ. սղ.։)
Կամ որ անախորժանայ, որ հատեալ է յախորժից.
Անախորժ լիցի կոկորդն որ ծկտայ. եւ դարձեալ ա՛յլ ըմբեսցէ, եւ փսխէ. (Աթ. Կիւրղ.։)
cf. Անախորժ.
Յանախորժակացն ախորժից հրաժարել. (Մագ. ԻԷ։)
cf. Անախորժ.
Ջուր անախորժելի։ Անախորժելիս հաստողին։ Զանախորժելիսն քո. (Նար.։)
Բանք անախորժելիք. (Սարգ.։)
Անախորժ. անհաճոյ. նախօշ, նամադպուլ.
Կերողացն անախորժելիք, զի զլինդս ատամանցն վնասեն. (Համամ առակ.։)
Անախորժելի յանդիմանութիւն. (Յհ. իմ. եկեղ.։)
Եթէ հաւանականք ձեզ, Աստուծոյ գոհութիւն. ապա թէ անախորժելիս, եւ այնպէս գոհութիւն. (Շ. թղթ.։)
Իսկ Թէոփիլոսի անախորժելի թուէին գրեալքն Յովհաննու. (Վրք. ոսկ.։)
apathy, dispassion;
integrity, purity;
good constitution, health.
ἁπάθεια. adfectuum vacuitas, sanitas, integritas Անախտ վիճակ. ազատութիւն յախտից հոգւոյ կամ մարմնոյ. ամբծութիւն. անարատութիւն. որ եւ ԱՆԱԽՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ԱՆԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ. ախտ մը չունենալը.
Զանախտութիւնն զգեղեցիկ համբարեալ ընկալցի. քանզի եթէ անախտութիւն ըմբռնեսցէ զանձն, կատարելապէս բարեբախտիկ լիցի։ Որ առաքինութեանն է ցանկացեալ, ոգիքն նորա միշտ յանախտութեան կան մնան. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)
Զի՞նչ օգուտ ի բազում անախտութեանցն, ի միոյ ախտէ ապականեալ մարմինն. (Բրս. կրօն.։)
Չէ՛ եւ չէ՛ օգուտ ի բազում անախտութեանց հոգւոյն՝ երբ միով ախտիւ արատաւոր լինիցի. (Սարգ. յկ. ՟Ե։)
Ոյց միշտ յանախտութիւն անցեալ մնացին գոյացութիւնքն. (Պիտ.։)
Պատահեալ վիճակի անմահութեան եւ անախտութեան. (Շ. ատեն.։)
Փոխանակ անախտութեան ախտաւորք յաչս նոցա գտաք. (Լմբ. պտրգ.։)
Որք ստանան զայն առաքինութիւնսն, դիւրաւ ստանան զանախտութիւն. (Վրք. հց. ՟Գ։)
Փոխադրութեան էաք կարօտ ըստ ախտից, զի զայսոսիկ յանախտութիւն փոխեալ կացուսցէ. (Աթ. ՟Գ։)
irreverence.
cf. Անաչառ
Անակնառու է Աստուած. (Վրդն. սղ.։)
Անակնառու դատողութեամբք յանցաւորացն հրամայէր. (Սհկ. արմաւ.։)
Արդարեւ նախախնամեն անակնառու. (Շ. հրեշտ.։)
cf. Անաչառութիւն.
Ո՞ւր արդարութիւն իցէ, ո՞ւր անակնառութիւն. (Ոսկ. ՟ա. թես.։)
Տե՛ս եւ զաւետարանչին անակնառութիւն, որ ոչ խորշեցաւ ի պատմելոյն. (Նանայ.։)
Դատ առնել իրաւամբք՝ անակնառութեամբ. (Նար. երգ.։)
Մի՛ ոք գործիցէ ինչ առանց օրինաց եւ իրաւանց, այլ՝ արդարութեամբ եւ անակնառութեամբ. (Մխ. դտ.։)
cf. Անակնկալ.
Անակնունելի դիպուած, ժամանակ, լռութիւն. (Խոր. ՟Ա. 10։ Վրք. հց. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)
Մի՛ անակնունելի (գոլով՝) գայցէ մահն։ Կարի օտար էր բանն, եւ անկարծելի եւ անակնունելի ասացեալքն. (Ոսկ. յհ.։)
Ես նոյնպէս զանակնունելին յինէն կատարեցի. (ՃՃ.։)
cleanliness, purity, neatness.
Մաքրութիւն. անարատութիւն. (ըստ յն. նաեւ անսպի գոլն) ἅσπιλον, immaculatum esse. չէքէսիզլիք, սաֆվէթ.
Եթէ միով իւիք աղտեղեսցի, ոչ եւս կարէ ունել այնուհետեւ զանաղտութիւնն. (Նիւս. կուս.։)
Ի հոգւոյն ունի զմաքրութիւնն եւ զանաղտութիւնն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)
Մնայ յանաղտութեան ճանապարհն. (Լմբ. սղ.։)
decrease, diminution.
Չաճելն. նուազութիւն. չիշատնալն.
Անաճելութիւն կենդանեաց. (Խոր. ՟Գ. 68։)
unmarried.
celibacy.
ἁγαμία, innuptum vel innuptam esse, caelibatus. Ոչ գոլն ամուսնացեալ. կուսակրօն կեանք. ազապութիւն. էրկէնլիք. պէքեարլըգ.
Ի տկարութեան՝ զօրութիւն. յանամուսնութեան՝ գեղեցկորդութիւն. (Առ որս. ԺԳ։)
Որք անուամբ չափ զանամուսնութիւն հրահանգիցեն, ոչ ինչ զանազանեալք են ի հասարակաց վարուց. (Նիւս. կուս.։)
Օրինաւոր ամուսնութեանն եւ անամուսնութեանն. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Լա՛ւ է ամուսնութիւն, այլ լաւագոյն է անամուսնութիւն, եւ առաւել լաւագոյն եւս կուսութիւն. (Զքր. ծործոր.։)
Եւ պահպանութիւն կուսութեան յետ պսակման. անմերձն գոլ յառնէ. միշտ կուսութիւն Տիրամօր.
Մարմնանալն Քրիստոսի՝ յանամուսնութենէ եւ առանց մեղաց էր։ Մարմինն Քրիստոսի յանամուսնութենէ եւ առանց մեղաց էր. (Ասող. ՟Գ. 21։ Շ. թղթ.։)
impudence, audacity, effrontery.
ἁναισχυντία, impudentia, inverecundia Չամաչելն. բարձումն ամօթոյ. անպատկառութիւն. լրբութիւն. լպրշութիւն. յանդգնութիւն. աներեսութիւն. առսըզլըգ. էտէպսիզլիք.
Անամօթութիւնն առանձինն ուրոյն վատթարին է։ Անամօթութեանն յարացոյցք՝ ամենայն խայտառականք են. (Փիլ.։)
Սատանայ յայնժամ եմուտ ի նա յանամօթութենէն. (Ոսկ. յհ.։)
Ընդ վայր ծաղր, անամօթութիւն. (Մանդ.։)
Լրբի անամօթութեամբ սրտիւ գալ առ մեզ յողջոյն. (Փարպ.։)
Խստութեան բանքն եւ յանդիմանութեանն բազում անգամ ի լրբութիւն ածէ զմեղուցեալն եւ յանամօթութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)
Եւ ժտութիւն. համարձակ թախանձանք.
Թերեւս ըստ բազում անամօթութեան մերոյ բացցէ մեզ. (Վրք. հց.։)
invariability, immutability.
Անփոփոխութիւն. τὸ ἁναλλοίωτον. immutabilitas
Անմահութիւնն եւ անայլայլութիւնն. (Առ որս. ՟Գ։)
Հանդերձ անփոփոխութեամբ եւ անայլայլութեամբ. (Պրպմ. ԺԳ։)
Միութիւն յանայլայլութեան, եւ անայլայլութիւն ի միութեան խոստովանելով. (Յհ. իմ. երեւ։)
Անայլայլութիւն գերաբուն շնորհին. (Ասող. ՟Գ. 2։)
Եւ զուգահաւասարութիւն. τὸ ἁπαράλλακτον. paritas, aequitas.
Զհաւասարութիւնն եւ զանփոփոխ զանայլայլութիւնն (ընդ Հօր)։ Տեսանե՞ս զանփոփոխելի անայլայլութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 37. 38։)
abandoned, forlorn, helpless.
ἁνεπίσκεπτος, neglectus. Ոյր չիք ոք այցելու. առանց այցելութեան. անվերակացու. անխնամ. անտերունչ. մարդ չունեցօղ, երեսէ ձգած. թէրք օլունմուշ.
Անայցելու էր. (Նար.։)
Անկեալ կայցէ՝ անայցելու, անմխիթար. (Սարգ.։)
Ոչ անայցելու թողու Աստուած զզրկեալսն. (Գէ. ես.։)
Որ ոչն լինի այցելու այլում.
Մի՛ անայցելու խոցելոցն վիրաւորաց լինիցիք. (Երզն. լուս.։)
Որ ոչն այցելու լինի քննութեան իրաց.
Մինչ զի ի ձեռն այսոցիկ երեւելի լինել այնոցիկ, որք ոչ անայցելու են. (Նիւս. կազմ. ԼԱ։)
Որում ոչ լինի այցելութիւն վրէժխնդրութեան. ըստ կամի գործօղ՝ անողորմ.
Անկեալ ի ձեռս անօրէն եւ անյագ եւ անայցելու դահճացն. (Բենիկ.։)
irreproachable, irreprehensible.
ἁδιάβλητος, ἁνεπίπληκτος, irreprehensibilis. Որ չէ անգոսնելի. անպախարակելի. անպարսաւ. անմեղադրելի. այըփլանմազ, զայրի մու աթէպ.
Անանգոսնելի պահեալ զիւրն սահման ամբողջ։ Յանձն առնուլ եւ զքուն, եւ խռովել եւ տրտմել, եւ զայլսն զմարդկայինսս անանգոսնելի (կամ անանկոսնելի) կիրս։ Անանգոսնելի համարիմ զամենայն. (Պրպմ.։)
Զանանգոսնելի կիրսն կրել ըստ մարմնոյ. (Շ. թղթ.։)
Ունի եւ զմերս, եւ զկիրս սոցա զանանգոսնելիսն՝ առանց մեղաց ամենեւին ... Գեր ի վերոյ բնաւին իսկ կրից անանգոսնելեաց. (Տօնակ.։)
Փորձեցաւ ըստ ամենայնի մերոցս անանգոսնելի կրիւք. (Լծ. ածաբ.։)
Որք անանգոսնելի ունին զկեանսն. (Մեկն. ղեւտ.։)
cf. Անանձն.
Չունօղ զանձն, այս ինքն զդէմ առանձին. (ա՛յլ է եւ ԱՆԱՆՁՆ).
Ես եւ Հայր իմ մի եմք. մի վասն անքակութեանն ասէ, եւ զեմքն՝ զի մի՛ ոք անանձնաւոր զերեսն համարեսցի. (Սեբեր. ՟Դ. (գրեալ էր վրիպակաւ՝ անձնաւոր։))
that does not praise one's self.
Որ ոչ գովէ զանձն, կամ չէ սնապարծ. (յն. անսնափառ)
Անհպարտս, եւ անանձնգովս ուսուցանէ մեզ լինել. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)
unconfined, wide, large;
disagreeable.
Ոչ անձուկ. ոչ նեղ. լայն. ընդարձակ. լանուարձակ. չանուարձակ, կէնիշ.
Անանձուկ կայան. (Նար. խչ.։)
իբր ոչ անձկալի. կամ յորում ոչ լինի անձկալ իմիք.
Յիշատակէ զանանձուկ եւ զանսէր ժամանակն գեհենին. (Ոսկ. յանդամալոյծն.։)
mint.
• . ո հլ. «նանու, դաղձի ընտա-նին» Մտթ. իգ. 23. Ղուկ. ժա. 42. յետին ձե-վերով՝ անուխ, աննուխ, անանեխ (ՀԲուս § 96), որից քարաննուխ «վայրի անանուխ» Վստկ. 191. հոռոմ աննուխ, սարի աննուխ Բժշ.։
• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։
• Ուղիղ մեկնեց նախ Pott, Kurdischē Studien ZKM 7, 1850, էջ 143, յետոյ, Lagarde, Urgesch. Arm. 1854, 833, Arm. Stud. § 106 և էջ 166։ Հիւնք. մա-նանեխ-ից։
• ԳՒՌ.-Երև. Ջղ. անանուխ, Կր. Ռ. Սեբ. աննուխ, Ասլ. աննիւխ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. անուխ, Ալշ. անուխ, անեխ, Հմշ. օնլուխք, Առ. նա՛նուհ. նա՛նօհ. նա՛նու. բարդութեամբ ունինք Ոզմ. առվանանօխ, Մկ. mռվmնmնուխ (իբր առուի անանուխ), բայց նշանակում են «անջրդի տեղերում բուսնող վայրի անա-նուխ»։ Միւս բարբառներում գործ է ածւում թրք. նանա, նանէ։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տարէնտեի annəx «ա-նանուխ» (ըստ Բիւր. 1899, 798)։ Ուտ. նա.-նուխ «անանուխ»։
ἠδύοσμον, mentha, menta. Բանջար անուշահոտ եւ համեղ, այլ կծու եւ ջերմ. որոյ վայրին կոչի դաղձ. անուխ, աննուխ. նանէ.
Տասանորդէք զանանուխ. (Մտթ. ԻԳ. 23։ Ղկ. ՟Ժ՟Ա. 42։) (Բժշկարան.) (կայ եւ ՋՐԻ ՆԱՆԷ. բունլինէ, պուտէնկ. եւ ՀՈՌՄԻ ՆԱՆԷ. մարսամէ)։
anonymous;
ignoble.
Վայրապար է անանուն բառնալ թողուլ զնոսա. (Փիլ. լին.։)
Կամ աննշան. ոչ անուանի. եւ վատանուն.
cf. ԱՆԱՆՈՒԱՆԵԼԻ. սեպհական Աստուծոյ. ἁνώνυμος, nomine carens, ἁκατονόμαστος, qui nominari non potest
Վասն առաւել սիրոյն իւրոյ՝ անանունն յանուն գայ. (Յճխ. ՟Բ։)
Գերագոյն քան զամենայն անուն՝ Էն անանուն։ Որպէս անանուն օրհնաբանեն զնա՝ եւ յամենայն անուանէ։ Աստուածավայելչապէս օրհնել զանկոչին եւ անանուան Աստուածութեանն բարերարականսն բազմանունութիւնս. (Դիոն. ածայ. ՟Ա։)
Ինքն անանուն է, եւ անճառ՝ որպէս անհասանելի. այլ ըստ գոյութեանն որ Էն անուանի. (Փիլ.։)
Կամ որ ինչ է անպատմելի. իմանալի.
Խոնարհութիւն՝ անանուն շնորհք հոգւոյ. (Կլիմաք.։)
ԱՆԱՆՈՒՆ. Որպէս այն՝ որոյ անուն չէ յայտնի կամ չէ ծանուցեալ ի պատմութիւնս.
Անանուն որդի Աբգարու. (Խոր. ՟Բ. 31։ Շ. վիպ.։)
Զկինն անանուն. (Եղիշ. յես.։)
Կամ առանց անուան թողեալ.
Անուն եւ ծածուկ տանջանք (դժոխոց). (Վրք. հց. ՟Դ։)
Որում անուն էր Վրիւ, անանուն ըստ ազգի, եւ անփորձ իրի՝ որդի առն ասորւոյ։ Գուցէ անանուն եւ անպիտան մահուամբ ելանիցեմք ի կենցաղոյս. (Փարպ.։)
ԱՆԱՆՈՒՆ. Բացասութիւն անուան իրիք, որպէս՝ ո՛չ մարդ.
Եւ է այս՝ անուն, կամ անանուն ... քանզի ոչ մարդ՝ անուն ոչ ասեմ, այլ անորոշելի անուն. քանզի ոչ մի իմն նշանակէ ... Զի՞նչ անուն, եւ զի՞նչ անանուն, յառաջագոյն ասացեալ է. (Պերիարմ. ԺԳ։)
impartiality, disinterestedness, uprightness, justness, sincerity;
strictness, rigour, austerity, severity.
Տեսանե՞ս զանաչառելի դատաստան կնոջն, զի յեղելոցն ընտրէր զնախահօրն եւ զՔրիստոսին. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)
Արդարադատ եւ անաչառու։ Հրամայեմք անաչառու լսել. (Մագ. ԺԴ. ԾԹ։)
Ոչ աչառելն. չառնուլն ակն մարդոյ. անխտրութիւն. անվրէպ արդարադատութիւն.
Անաչառութեամբ սիրել զմեծամեծս եւ զփոքունս. (Եղիշ. ՟Ը։)
Տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ։ Հաւասարապէս անաչառութեամբ ընկալցին ի քէն մասն երանութեան. (Նար. ԾԷ. ՟Զ։)
Բուռն հարեալ զանաչառութեան գաւազանէ. (Լմբ. ատ.։)
Կամ խստութիւն ի դատելն. չխնայելն. սէրթլիք, քէսքինլիք, իւնֆ.
Վրէժ առնուլ անաչառութեամբ. (Եղիշ. ՟Ե։)
Որ ներէ երկայնմտութեամբ, եւ հատուցանէ անաչառութեամբ. (Փարպ.։)
Ահաւորին անաչառութիւն. (Նար. հ։)
Մի խստութեամբ եւ անաչառութեամբ, այլ մեղմով ի կարգ ածել. (Կանոն.։)
Կամեցաւ զմեծատունսն երկեցուցանել՝ մի՛ անաչառութեամբ իբրու զտկարս վարկանել զաղքատսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)
Շարժեն ի բարկութիւն, անաչառութիւն զնոյն ասելով. (Լմբ. սղ.։)
incorruption;
purity, chastity.
ἁφθαρσία, incorruptibilitas Վիճակ անապական. անեղծութիւն, անմահութիւն. անախտութիւն. անարատութիւն. իֆսատ օլունմազլըգ.
Եւ ոչ ապականութիւն զանապականութիւն ժառանգէ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 50=54։)
Զապականացու մարմինս մեր խառնեաց յանապականութիւն Աստուածութեանն. (Ագաթ.։)
Ընկալայ ընդ հրաշալի անապականութեանն՝ այսրէն ի հող զլուծումն. (Պիտ.։)
Յանապականութենէ յապականութիւն ածեալ լինի վատթարն. (Փիլ.։)
Մանանայն, եւ անապականութիւն իւր. (Նար. ԼԸ։)
Անուշահոտ կնդրկի անապականութեան. (Լմբ. ստիպ.։)
Անապականութեան աղբիւր, եւ ի մահու կեանք. (Շար.։)
impenitence, obduracy.
Չապաշխարելն. անզղջութիւն. յամառութիւն ի մեղս.
Ոչ կամի Աստուած զոք յանապաշխարութիւն. (Մանդ. ԺԵ։)
Զի մի՛ անապաշխարութեամբ նոցա սուգ առցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)
Ընդդէմ երկրորդին՝ անապաշխարութիւն. (Երզն. մտթ.։)
bred in a desert.
to cause to be deserted, to lay waste, to unpeople.
ἑξερημόω, desertum facio. Առնել անապատ կամ յանապատ. աւերակ եւ ամայի կացուցանել. խարապ էթմէք.
Անապատացուցանել կամելով զաշխարհս Հայոց. (Ասող. ՟Գ. 7։)
Ասէ Սոփոնիաս. անապատացուցից զճանապարհս նոցա՝ ամենեւին ոչ գնալ. (Առ որս. ՟Ժ՟Ա. (Իսկ Սոփ. ՟գ. 6, աւերեցից)։)
Անապատացուցանել զԵրուսաղէմ. (Բրս. չար.։)
cf. Անապատական.
Յաշխարհի գոլով՝ եւ իբրեւ զանապատաւորս ընդ կարգս աշխարհի անցանէր. (Յհ. կթ.։)
debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.
ἁσωτία, luxuria, κῶμος, comessatio Անառակ ընթացք. անկարգութիւն. եւ զեղխութիւն. շուայտութիւն. կերուխում, մսխողութիւն. նէֆսանիլիք, շէհվէթ.
Կեայր անառակութեամբ։ Եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան։ Մի՛ անառակութեամբք, արբեցութեամբք։ Արբեցութիւնք, անառակութիւնք։ Գինեհարութեամբք, անառակութեամբ։ Զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ամուսնութեանց անառակութիւն (յն. անկարգութիւն). (Ղկ.։ Տիտ.։ Հռ.։ Գաղ.։ ՟Ա. Պետ.։ Իմ. ԺԴ. 23. 26։)
Նոցին նմանեալք՝ զնոյն անառակութիւնս անխտիր գործեսցեն. (Եզնիկ.։)
Բազում անառակութեամբ վարէր զթագաւորութիւնն. (Փարպ.։)
Զերեւելիս կարծէաք Արարիչ, եւ գործէաք զամենայն անառակութիւնս. (Եղիշ. ՟Ը։)
without a guide or chief, indirected.
Առանց առաջնորդի մնացեալ. անգլուխ. անտերունչ.
Յետ մահուն Յուսկայ անառաջնորդ լինէր երկիրս Հայոց։ Անառաջնորդք եղեալ՝ իբրեւ զկոյրս մոլորեցան. (Բուզ. ՟Գ. 3։)
Հի՞մ լքեր զիս իբրեւ անառաջնորդ. (Ճ. ՟Գ.։)
Սողոսկեալք ի չարն՝ մնացին անառաջնորդք. (Լմբ. առակ.։)
Առաքէ յաշխարհս Հայոց՝ իբր անառաջնորդ զսա վարկուցեալ։ Դժուարին վարկուցեալ զանառաջնորդն լիներ. (Խոր. ՟Գ. 10. 48։)
Առանց առաջնորդի.
Ո՛չ խառնիխուռն, եւ ոչ անառաջնորդ այս լինէր. (Խոր. ՟Ա. 31։)
ԱՆԱՌԱՋՆՈՐԴ. ըստ յն. ոճոյ, իբր անղեկավարութիւն. τὸ ἁκυβέρνητον.
Վասն անհովուութեան եւ անառաջնորդի. (Առ որս. ՟Թ։)
unhealthy.
brutal, rude, ill-mannered.
κτηνώδης, -ες, belluinus, -um;
pecudi similis, brutus Նմանեալն բարոյից անասնոց. ունօղ զբարս անբանից. եւ անբանական. հայվանի.
Առաւել անասնաբարոյք են քան զգազանս չարս. (Ոսկ. յհ.։)
Ի ձեռս բժշկացն (եւեթ) զյոյսն ունել, եւ ի նոցանէ զառողջութիւն՝ անասնաբարոյ է. (Բրս. հց.։)
Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)
Անասնաբարոյ աշխարհն. (Կորիւն.։)
Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն. (Պիտ.։)
Անասնաբարոյ մտօք։ Յանասնաբարոյ ընթացիցն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)
that rears, breeds animals or cattle.
ζωοτρόφων, -ος, animalia nutriens, pecuarius. Որ բուծանէ զանասունս. հայվան պէսլեյէն.
Պաճարատեսք եւ անասնաբոյծք են քան զայլս. (Փիլ. քհ.։)
unnatural knowledge of a beast, bestiality.
Խառնակումն մարդոյ ընդ անասնոյ՝ ընդդէմ բնութեան. անասնամոլութիւն. անասնազանցութիւն.
Արուամոլութիւն եւ անասնագիտութիւն. (Կիր. ՟ը. խհ.։)
Յորժամ զառն զչար գիտասցէ զանասնագիտութեան. (Մխ. դտ.։)
more brutal or coarse.
ἁλογώτερος, irrationabilior. Անբանագոյն քան զանասուն, կամ վատթարագոյն.
Քան զգազանսն անասնագոյն ... Ե՛ւս անասնագոյնք քան զանասունս եղեն ... Զիա՞րդ ոչ իցէ անասնագոյն քան զամենայն անասուն։ Գոյ միւս եւս պատճառք անասնագոյն եւ անմտագոյն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)
Անասնագոյն էր քան զամենայն անասունս. (յն. լոկ, անասուն էր). (Կոչ. ՟Բ. 13։)
Զմարդ՝ որ անասնագոյն հանդիպի քան զէշն. (Խոսր.։)
Դուք անասնագոյն եւս էք. (Վրք. հց. Ի։)
Զանձինս իւրեանց անասնագոյնս եւ գազանայինս առնեն. (Ոսկ. գծ.։)
cf. Անասնազեն.
immolation of beasts.
cf. Անասնազետութիւն.
ԱՆԱՍՆԱԶԵՆՈՒԹԻՒՆ ԱՆԱՍՆԱԶՈՀՈՒԹԻՒՆ. Զենումն անասնոց ի զոհ. զոհ անբանից. գուրպան.
Անասնազենութեամբն կարծէին զԱստուած հաշտեցուցանել. (Լմբ. սղ.։)
Անասնազոհութիւնն առ ոտն կոխեցաւ. (Եպիփ. խչ.։)
cf. Անասնագէտ.
Վասն անասնամոլաց։ Անասնամոլացն պղծութիւնք։ Զայնպիսի մոլեգնութիւնսն՝ զոր (այս ինքն որով) անասնամոլքն պղծին. (Մանդ. ԺԹ։)
cf. Անասնագիտութիւն.
Գտակք են անասնամոլութեան եւ այլոց չարեաց. (Վրդն. սղ.։)
Արտաքոյ բնութեան է անասնամոլութիւնն. (Կիր. ՟ը. խհ.։)
stupidity, dullness.
cf. Անասնաբոյծ.
κτηνότροφος. Որ ինչ քաջ սնուցանէ զանասունս. խոտաւէտ եւ պարարտ (վայր). անասնաբոյծ, խաշնադարման.
Երկիր անասնասնոյց է. (Թուոց. ԼԲ. 4. (յօրինակս ինչ վրիպակաւ, անասնոց է։))
nature of the brute creation;
brutality, bestiality.
ἁλογία. rationis privatio, brutalitas. Անասնային բնութիւն կամ բարք. անբանութիւն. գազանութիւն. հայվանլըգ.
Դու քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաց գնացս. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)
irrational;
animal, brute.
κτῆνος, ζῶον, jumentum, armentum, animal. Կենդանի չորքոտանի՝ ընտանի եւ վայրի. արջառ, ոչխար. գրաստ. դուար. էրէ. անբան կենդանի. հայվան, հայվանաթ, պէհիմէ, ճանվէր, ճանավար.
Զգազանս, եւ զանասունս։ Ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի։ Մեծատուն յոյժ՝ անասնով եւ արծաթով։ Արդարն ողորմի անասնոյ իւրում։ Որոց անասնոց մատչէր արիւնն։ Իբրեւ զանխօս անասունս. եւ այլն։
Եղեւ նորա անասուն ոչխարի եւ արջառոյ։ Մարդ եւ անասուն, խաշն եւ արջառ եւ այլն։
Հաւասարեաց անասնոց անբանից. (Սղ. ԽԸ. 13։)
Բեռնակիր անասնովք. (Պիտ.։)
Ընտանի անասնոց եւ վայրենեաց. (Սարգ.։)
Ո՞ ի վեր իցէ, մա՞րդն՝ որ անասնոյն տիրէ, թէ անասունն՝ որ մարդոյն ի հարկի կայ. (Եզնիկ.։)
Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ԻԳ։)
Իբրեւ զանբան անասունս ի գերութիւն վարէին։ Իբրեւ անբան անասուն՝ ժանեօք մանրեալ ուտէին. (Յհ. կթ.։)
ԱՆԱՍՈՒՆ. Անբան. որ չէ ասուն. ոյր չիք բան, այս ինքն բանականութիւն, ասք եւ խօսք. ἅλογος, irrationalis, brutus, զայրի նադըգ.
Զխօսունն եւ զանասունն, զծերն եւ զտղայն. (Ագաթ.։)
Ամենայն եղեալք խօսնոց եւ անասնոց. (Փարպ.։)
Ունայնացեալ ի բոլոր ստացուածոց՝ ասնոց եւ անասնոց. (Յհ. կթ.։)
Ի տեսիլ նմանութեան անասուն խոտակեր կենդանեաց։ Իշխան անասուն կենդանեաց։ Անասուն կենդանիքն. (Ագաթ.։ Սահմ.։ Պիտ. եւ այլն։)
Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)
Գոյ եւ ի մեզ անասուն մասն՝ բոլոր հողեղէն բնութեան մարմնոյս. (Եղիշ. դտ.։)
Անասուն մատամբք ձեռաց ի ձեռն հնչման գործւոյն՝ բանին կցորդեսցէ յԱստուած օրհնութիւնսն. (Վրդն. սղ.։)
atheistic, atheist;
ungodly, irreligious.
ἅθεος, atheus. Որ չընդունի Աստուած զոք. եւ ուրացօղ ճշմարտին Աստուծոյ. պաշտօնեայ սուտ աստուածոց եւ աղանդոց. անպարիշտ. նախիւտա, տինսիզ, միւհլիտ, մէզհեպսիզ, փութփերեսթ.
Անաստուածք էիք յաշխարհի. (Եփես. ՟Բ. 12։)
Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)
Որ անաստուած հերեսիովտացն իշխանք են. (Կոչ. ԺԵ։)
Պարսից անաստուածից։ Յանաստուածիցն պարսից. (Խոր. ՟Գ. 5. 19։)
Մի՛ երկիցուք յանաստուած ազգէն հեթանոսաց. (Եղիշ. ՟Է։)
Իբր անաստուածական. հեթանոսական. օտար յԱստուծոյ.
Անաստուած աստուածածանօթութիւն. (Յհ. կթ.։)
Անաստուած մտածմունք։ Մոլեգնութիւն անաստուած. (Նար.։)
Զանաստուած բարս, կամ զխնդիրս։ Անաստուած ժամանակ (երիտասարդաց). (Սարգ.։)
Անաստուած ցաւք (մոլորութեան). (Վրք. հց.։)
Անաստուած զոհք, կամ գիր. (ՃՃ.։)
Դիս սնոտիս, պաշտամունս անաստուածս. (Կոչ. ԺԵ։)
atheism;
ungodliness, irreligion.
ἁθεότης, ἁθεία, atheismus, impietas in deum. Ուրանալն զԱստուած՝ գոնէ գործովք հեթանոսութեան. օտարութիւն յԱստուծոյ. ամպարշտութիւն. տինսիզլիք, իլհատ, քեաֆիրլիք.
Աղբիւր ամենայն անիրաւութեանց անաստուածութիւն է. (Փիլ. ՟ժ. բան.։)
Մարկիոն անաստուածութեան բերանն. (Կոչ. ՟Զ։)
Մի՛ դարձեալ զբարեմտութիւնս մեր՝ անաստուածութեանդ առնիցես սկիզբն. (Առ որս. ՟Է։)
Անաստուածութեան խաւարին մութն պատէր. (Խոր. հռիփս։)
Չարեացն՝ անաստուածութիւնն եւ անձնասիրութիւնն է կառավար. (Յճխ. ՟Ե։)
Ընդէ՞ր սիրէք զանօրէնութիւն եւ զանաստուածութիւն. (Խոր. ՟Բ. 89։)
Կարճել կամելով զնոցա անաստուածութեանն յանդգնութիւն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)
idolatry.
Նոյն ընդ անաստուածութիւն՝ լայնաբար առեալ. կռապաշտութիւն. ամպարշտութիւն. փութփերէսթլիք, տինսիզլիք, քեաֆիրլիք.
Առին ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Ագաթ.։)
Անաստուածպաշտութիւնն պատրիչ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)
Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)
seventy;
seventy times.
ԵՕԹԱՆԱՍՆԵԿԻ ԵՕԹԱՆԱՍՆԵԿԻՆ. ἐβδομηκοντάκις septuagesies գրի եւ ԵՕԹԱՆԱՍՆԱԿԻ, ԵՕԹԱՆԱՍՆԵԿԻՑՍ. Իբր Եօթանասուն անգամ. եօթանասնիցս.
Եօթանասնեկի երկակի լեզուաց. (Նար. առաք.։ (որ լինի եւ սեռական Եօթանասնեակ բառին։))
Ոչ ասեմ քեզ, թէ մինչեւ յեօթն անգամ, այլ մինչեւ յեօթանասնեկին եօթն. (Մտթ. ՟Ժ՟Ը. 22. (որ ի Մծբ. ՟Բ. ի մի ձեռ. գրի, եօթանասնեկից։))
seventy years old.
Թարա եօթանասնեմի էր, յորժամ ծնաւ զաբրահամ. (Կիւրղ. ծն.։)
all the seven.
ԵՕԹԱՆԵՔԵԱՆ ԵՕԹՆԵՔԵԱՆ ԵՕԹԱՆԵՔԻՆ կամ ԵՕԹՆԵՔԻՆ. Ամենեքեան եօթն ոգիք կամ իրք միանգամայն՝ մի առ մի. օխտնալ.
Եօթանեքին ճրագարանքն։ Եօթանեցունց գառանցն. (Թուոց. ՟Ը. 2։ ՟Ի՟Ը. 21։)
Նոյնպէս եւ եօթանեքին ... զի եօթանեքին կալան զնա կին (հետ զհետէ). (Ղկ. ՟Ի. 31. 33։)
Եօթնեքեանքն այնոքիկ՝ գործք են այսու կենցաղոյս. (Կլիմաք.։)
Եօթնեցունց ... եօթանեցունց. (Ճ. ՟Ա.։)
cf. Եօթանեքեան.
ԵՕԹԱՆԵՔԵԱՆ ԵՕԹՆԵՔԵԱՆ ԵՕԹԱՆԵՔԻՆ կամ ԵՕԹՆԵՔԻՆ. Ամենեքեան եօթն ոգիք կամ իրք միանգամայն՝ մի առ մի. օխտնալ.
Եօթանեքին ճրագարանքն։ Եօթանեցունց գառանցն. (Թուոց. ՟Ը. 2։ ՟Ի՟Ը. 21։)
Նոյնպէս եւ եօթանեքին ... զի եօթանեքին կալան զնա կին (հետ զհետէ). (Ղկ. ՟Ի. 31. 33։)
Եօթնեքեանքն այնոքիկ՝ գործք են այսու կենցաղոյս. (Կլիմաք.։)
Եօթնեցունց ... եօթանեցունց. (Ճ. ՟Ա.։)
septenary, that consists of seven numbers or letters.
Ուր գոն եօթն թիւք. զոր օրինակ անունս Քրիստոս, Շմաւովն եւ այլն, կամ եօթն դարք կենցաղոյս, կամ ի վերայ վիմին պետրոսի եօթն աչք ըստ մարգարէին, եւ այլն.
Վէմն հաստատեալ, եւ արձանն հիմնացեալ, քարն անուանի, եօթնաթիւ դաւանութեամբ յարմարագրեալ ... կեփաս. (Նար. առաք.։)
that has engendered seven times.
septenary;
seven times
Եօթնակի յանցանօք շիջոյց յինքեան զեօթնարփի շնորհս հոգւոյն ... նոյնպէս եօթնակի յանցանօքն իւրեանց ոռ որթոյն եւ այլն. (Եղիշ. դտ.։)
heptachord.
ἐπτάχορδος septem chordarum Որոյ եօթն են աղիք.
Եօթնաղի քնարն գրեթէ քան զամենայն գործիս լաւագոյն է. (Փիլ. այլաբ.։)
Եօթնաղի շնորհաց հոգւոյն սրբոյ». իբր եօթնարփի. (Նար. տաղ.։)
of seven candles or lights (chandelier).
ԵՕԹՆԱՃՐԱԳ ԵՕԹՆԱՃՐԱԳԵԱՆ. ἐπτάλυχνος septem lucernas habens որ եւ ԵՕԹՆՃՐԱԳԵԱՆ. Որ ունի եօթն ճրագունս. եօթնաջահեան. եօթնալոյս.
septennial, seven years old.
Ի միոյ օրէ բխեաց տարի, եւ ի տարւոյ եօթնամեանքն». իմա՛ իբր գ. ամք եօթն կամ բազում։
of seven months.
ἐπτάμηνος, ἐπταμηναῖος septimum mensem agens, qui septimo mense in lucem editus est Եօթն ամսոց. օխտը ամսըւան.
Եօթնամսեայ ծնեալ մանկունքն՝ կատարեալ հանդիպին գոլ. (Լմբ. սղ.։)
Զեօթնամսեայսն նկարագրէ՝ անկատար լինել զծնունդն. (Արշ.։)
Տղայք ծնանելով վեցամսայք եւ ութամսայք՝ չապրին, իսկ եօթնամսեայքն ապրին. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
heptagon.
ԵՕԹՆԱՆԿԻՒՆ ԵՕԹՆԱՆԿԻՒՆԻ. ἐπτάγωνος, ἐπταγώνιος septangulus եօթնանկիւնի. Որոյ են անկիւնք եօթն.
Եօթնանկիւնիք՝ չորք, ՟Ա, ՟Է, ՟Ժ՟Ը, ՟Լ՟Դ, լինի վաթսուն։ Երեքանկիւնի եւ չորեքանկիւնի եթէ շարադրեսցի, ծնցի զեօթնանկիւնին. (Փիլ.։)
Աւելորդ եօթնանկիւնք, ՟Ա, ՟Զ, ՟Ժ՟Ա, ՟Ժ՟Զ, ՟Ի՟Ա, ՟Ի՟Զ ... Ուղղորդ եօթնանկիւնի, ՟Ա, ՟Է, ՟Ժ՟Ը, ՟Լ՟Դ, ՟Ծ՟Ե, ՟Ձ՟Ա, ՟ճժբ ... Աճէ եօթնանկիւնին հինգ հինգ (ըստ արմատոյն). (Սարկ. տոմ.։)
of seven branchs (chandelier).
Աշտանակ ոսկի՝ եօթնաջահեան պայծառացեալ. (Շար.։)
Եօթնաջահեան աշտանակն լուսոյ նուազեցուցին. (Եղիշ. դտ.։)
Եօթնաջահեան լուսով հոգւոյն սրբոյ շնորհաց մեծարեալ. (Գր. սքանչ. ի ստեփ.։)
having soven branchs or columns;
of seven stars.
Ուր են աստեղք եօթն, որպէս կամարք մոլորակաց. զի եւ ըստ հելլենացւոց եօթնարփի ասին եօթն գօտիք երկնից. կամ ուր են բազմութիւնք աստեղաց, որպէս հաստատութիւնն. կամ Բազմալոյս, պայծառազարդ իմանալի օրինակաւ, որպէս լուսեղէն խորան արքայութեան երկնից.
Մտանելով յեօթնաստեղեան խորանսն։ Ընկա՛լ եւ հանգո՛ զհրաժարեալ հոգիս յեօթնաստեղեան լուսեղէն խորանսն. (Շար.։)
Եօթնաստեղեան սեամբք կառուցեալ».
թուի հայիլ ի բանն (Յայտ. ՟Ա. 20)
Եօթն աստեղքն հրեշտակք եօթն եկեղեցեացն են, եւ ճրագարանքն եօթն՝ եօթն եկեղեցիք են». եւ կամ իմա՛ իբր եօթնստեղնեան, որ եւ Եօթնաստեղն։
cf. Եօթնաջահեան.
Զի մի՛ ճրագն եօթնաստեղն ընդ գրուանաւ զփայլումն լուսոյն ծածկիցէ. (Արծր. ՟Գ. 2։)
septenary, seven;
week.
Պատուէ սա զեօթնեակն՝ կոյս իբրեւ զաթենայ. (Մագ. ՟Ե։)
Եօթնեակ զաւակօք։ Յեօթնեակ բերանոյ։ Եօթնեակ դար. (Նար.։)
Եօթնեակ շնորհօք. (Շար.։)
Զեօթնեակսն ըստ եօթնեկացն՝ որ ի մեզ հոգեկան շարժմունք՝ զգենուլ զհոգւոյն շնորհս, զոր եսայիասն թուէ. (Յհ. իմ. ատ.։)
Զուգաթուեսցի եւ աթենայ իւրով անլծորդ եօթնեկիւն, որ եւ սա կոյս կոչիւր. (Անան. եկեղ։)
ԵՕԹՆԵԱԿ. որպէս Եօթներեակ մի աւուրց. շաբաթ մի.
Էր ի մէջ եօթնեկին։ Երիս եօթնեակս։ Զկնի երկուց եօթնեկաց. (Վրք. հց. ՟Գ. ՟Զ. ՟Ժ։)
seven times.
ԵՕԹՆԵԿԻ ԵՕԹՆԵԿԻՆ. Եօթնակի. եօթնեակ. եօթնպատիկ. եւ Եօթն անգամ. եօթը խաթ, օխտը կերպով.
Եօթնեկի շնորհօք։ Զեօթնեկի շնորհս հոգւոյն. (Լմբ. առակ.։ Վրդն. ղեւտ.։)
Թուեսցես ... եօթն ամ՝ եօթնեկին ... քառասուն եւ ինն ամ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 8։ զի եօթնիցս եօթն է քառասունիննը։)
Եւ ո՛չ եօթնեկի ըստ յանցմանն պատժեցեր. (Երզն. աղ.։)
Եւ լնոյր ի նոսա եօթնեկինն հատուցանել. (Կիւրղ. թագ.։)
ԵՕԹՆԵԿԻ ԵՕԹՆԵԿԻՆ. Եօթնակի. եօթնեակ. եօթնպատիկ. եւ Եօթն անգամ. եօթը խաթ, օխտը կերպով.
Եօթնեկի շնորհօք։ Զեօթնեկի շնորհս հոգւոյն. (Լմբ. առակ.։ Վրդն. ղեւտ.։)
Թուեսցես ... եօթն ամ՝ եօթնեկին ... քառասուն եւ ինն ամ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 8։ զի եօթնիցս եօթն է քառասունիննը։)
Եւ ո՛չ եօթնեկի ըստ յանցմանն պատժեցեր. (Երզն. աղ.։)
Եւ լնոյր ի նոսա եօթնեկինն հատուցանել. (Կիւրղ. թագ.։)
seven years old.
Եօթնամեան. եօթն ամաց. օխտը տարու կամ տարուան.
septenary;
week.
ἐπτά septem ἐβδομός, -ον septenarius, -um Եօթն. եօթնեակ. եւ Թիւն եօթնեակ կամ եօթներորդ.
Եօթներեակ գիսուց. (Եղիշ. դտ.։)
Եօթներեակ եւ յիսներեակ աւուրբք. (Յհ. իմ. ատ.։)
Եօթներեակն ոչ ծնանէ զոք զներսոյց տասնեկի թուոցն, եւ ոչ ծնանի յումեքէ։ Բարին ազգակից է եօթներեկին, իսկ չարն եղբայր է երկակին։ Զըստ եօթներեկիսն, եւ այլն. (Փիլ.։)
Կրկին եօթներեակն զնոսա (զչորեքտասանս) գործէ. (Սարգ. վերջ։)
ԵՕԹՆԵՐԵԱԿ. գ. ἠ ἐβδόμη septima (dies) ἐβδομάς septimana Եօթներորդն օր եօթնեկի, որ կոչի շաբաթ. եբր. շապպաթ, շէպատ, (որ է եօթներորդ).
Զեօթներեակն, զոր եբրայեցին շաբաթ կոչեն, հանգիստ անուանէ։ Զեօթներեակն օրհնեաց եւ սրբեաց աստուած։ Զտէրունեան եօթներեակն առնել աստուածավայելչաբար։ Պատուիրան վասն տէրունեան եօթներեկին։ Հանգչելով ի տէրունեան եօթներեակսն. (Փիլ.։)
Եւ կատարեցան զարդք նոցա եօթներեկի. (Տօնակ.։)
ԵՕԹՆԵՐԵԱԿ. իբր Եօթներորդ դար կամ շաբաթ աշխարհի, որում յաջորդէ հանդերձեալն իբր կիրակէ.
Ի կատարումն եօթներեկին ի նախկի ութերորդ դարուն մտելոյ. (Յհ. իմ. եկեղ.։)
ԵՕԹՆԵՐԵԱԿ. ἐπταετία septennium որպէս Եօթներորդ ամ հասակի. եօթնամեայ ժամանակ.
Բանաւոր ասեն զմարդ ըստ առաջնում եօթներեկին ... իսկ ըստ երկրորդում եօթներեկին (՟ժդ ամաց) կատարելապէս յանգի ... երրորդ դարձեալ եօթներեկաւ (՟իա ամաց) յանգումն է աճման. (Փիլ.։)
ԵՕԹՆԵՐԵԱԿ, կամ ԵՕԹՆԵՐՐԵԱԿ, ըստ տումարագիտաց է Կիրակագիր, որպէս նշանագիր յայտարար կիրակէի՝ որով յայտնի լինին եւ այլ աւուրք եօթնեկին՝ զամն ողջոյն. Տօմար. ստէպ։
Արա՛ եօթներեակ ... փոխել յեօթներրեկէն ի նոր ութերրեակն հոռոմի. (Արշ.։)
Ասեն՝ թէ տարով մի յառաջ լուսինն բոլորի եւ մնայ նախ քան զքրիստոսի գալն. եւ խանգարի տոմարն, վերադիրն երեսուն լինի, եւ եօթներրեակն եօթն. (Վրդն. սղ.։)
of seven thousand years.
Ըստ դարուցն եօթնհազարեկի. (Տօնակ.։)
sevenfold, seven times as many.
ἐπταπλασίων, -ον septuplum ἐπταπλασίως septuplo Եօթնեկին. եօթնիցս կրկնեալ կամ կրկնելով. օխտը խաթ։ (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 6։ Սղ. ՟Հ՟Ը. 12։ ՟Ժ՟Ա. 7։ Առակ. ՟Զ. 32։ Դան. ՟Գ. 19։ Ես. ՟Լ. 26։)
Կամ ἐπτάκις septies որպէս Եօթնիցս, եօթն անգամ։ (Ղեւտ. ՟իզ. 18. 24. 28։)
having seven walls.
Եօթնպարսպեանն եկբատան. (Խոր. ՟Բ. 84։)
Որոյ են պարիսպք եօթն.
of seven days.
ἐπταήμερος, ἐπταῖος septem dierum եւ այլն. Եօթն աւուրց. օխտը օրուան.
Եօթնօրեայ ըստ շաբաթուցն. (Արշ.։)
Ի վերայ շիրմի քո լոյս եօթնօրեայ. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Զեօթնօրեայ տաղաւարահարացն նուէրս. (Տօնակ.։)
the sixth letter of the alphabet and the fourth of the consonants;
six;
sixth;
It is sometimes changed for, or confounded with the letter ս;
զգեստ, սգեստ;
սքողել, զքողել;
զգալ, սգալ.
that marks the accusative;
սիրել զաստուած, to love God;
տեսանել զարեգակն, to see the sun;
ուտել զհաց, to eat bread. This article is sometimes understood, for example;
մնացի՝ զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ (instead of զխաղող, զփուշ). It is often repeated;
որք միշտ փրփրեն զիւրեանց զանձանց զամօթ (instead of զամօթ անձանց իւրեանց). It often changes its place;
ետուն նմա գիրս զԵսայեայ (usually զգիրս Եսայեայ).
It marks the narrative or sixth case, on, of, for;
երթալ զոսկւոյ, to go and fetch gold, or in order to bring gold;
առաքել զջրոյ, to send in order to bring water;
խօսել զնմանէ, to speak of him.
It marks the eighth case, round, about, on, above;
արկանել զնովաւ, to put on him;
ածել զբոցով, to pass above the flame, to singe;
անցուցանել զամենեքումբք, to surpass, to surmount, to excel more than all.
augmentative letter;
գրգռել, զգրգռել;
եղծանել, զեղծանել;
անցանել, զանցանել.
unchaste, lascivious, obscene in words.
Զազիր եւ գարշ բերանով.
Թրթուր զազրաբերան. (Շ. եդես.։)
cf. Զազիր.
Զազրութեամբ լի, կամ զազրանալի. զզուելի. նողկալի. գարշելի, գանելի.
Ազատք եւս ի զազրալի եւ ի ծառայական գարշելեացն հարկատուութենէ՝ օրհնութեամբ ամուսնացեալքն պահպանին. (Պետ.։)
Ի զազրալի կենցաղոյս առաւ. (Փարպ.։)
Զգեստ ինչ աղտեղեալ՝ զազրալի թուի տեսողացն. (Լմբ. սղ.։)
Յառաջին զազրալի տեսակն փոխիցիմք. (Նանայ.։)
Զազրալի տեսակաւ». (տպ. գարշելի տեսլեամբ. Ոսկ. լուս.։)
Զազրալի հարուածք». իբր քստմնելի։
having a bad voice;
of perverse doctrine.
Որոյ ձայնն կամ վարդապետութիւնն է զազիր եւ յոռի, գարշ եւ գարշեցուցիչ.
Ի պղծաբան եւ ի զազրաձայն խօսից ամենայն աղանդոց ի բա՛ց մերժեսջիր զքեզ. (Եփր. ՟բ. տիմ.։)
to loathe, to nauseate;
cf. Աղտեղանամ.
ԶԱԶՐԱՆԱՄ μιαίνομαι foedor գրի եւ ԶԱԶՐԱՄ. որ եւ ԶԱԶՐԻԼ. Զազիր եւ գարշելի լինել. աղտեղանալ. գէշ ու գանելի ըլլալ.
Իբր զհանդերձս ինչ ապարահից զազրացայ։ Ո՞վ ոք զազրացաւ, եւ ոչ ամաչեաց։ Զի՞նչ օգուտ ի լուացմանէն, եթէ կրկնակի զազրացայց։ Լուանիմ, եւ նովին զազրանամ։ Ոչ ինքնակիր մեղօք զազրանայ. (Նար. ՟Ի. ՟Ի՟Թ. ՟Ծ՟Դ. ՟Հ՟Ա. ՟Հ՟Է։)
Զդին՝ որ յորդանց եւ ի թարախոյ զազրացեալ, այնպէս զարդարեմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 38.) տպ. զազրեալ. յն. ծախեալ կամ ծախելի։
ԶԱԶՐԱՆԱՄ. βδελύττομαι Զզուիլ. գարշիլ. խորշիլ. խրտչիլ. գանիլ, քաշուիլ.
Վասն մոլորութեան Եզաբելայ զազրացեալ ձանձրացեալ էր։ Որ ըստ սովորութեան զազրանային եւ գարշէին ի նոցանէ, զնոսա կարդաց պիղծս (ի մէջ կենդանեաց). (Եփր. ծն.։)
Եթէ էր յայտնեալ նորա զառաջին՝ եթէ ես եմ Քրիստոս, զազրայր (կամ զազրանայր) նա՛ի նմանէ։ Իբրեւ՛ի հրէէ զազրացաւ. (Եփր. համաբ.։)
Ոչ զերեսն դարձոյց յաղտեղութենէն, ոչ զազրացաւ՛ի նեխութենէն. (Սարգ. յկ. ՟Դ։)
Կոտորել զմարգարէսն, այսինքն զազրանալ եւ փախչել. (Ճ. ՟Թ.։)
Եթէ ատեաց հայր, գարշեցաւ որդի, զազրացաւ հոգի. (Վանակ. հւտ.։)
Երկիր զազրացեալ ի վարուց մարդկանն գարշեցեալ, եւ այլն. (Ագաթ. (որ ըստ այլ եւ այլ կետադրութեանց՝ բերի ի կրկին նշ)։)
cf. Զազրագործ.
nasty-looking, ugly, deformed, unpleasant to the sight.
ԶԱԶՐԱՏԵՍ ԶԱԶՐԱՏԵՍԱԿ ԶԱԶՐԱՏԵՍԻԼ. δυσειδής, δυσειδέστατος, αἱσχρός deformis, turpissimus Զազիր տեսութեամբ, տեսանելով, տեսլեամբ, տեսակաւ. տգեղ. գարշ. դժոխատեսիլ. գարշելի տեսքով, գէշ.
Չար որդունքն զազրատես. (Գանձ.։)
Չարահոտ են եւ զազրատես. (Մխ. առակ.։)
Ի խխնջիւնից զազրատեսից երփներանգ որակ ծիրանւոյ. (Երզն. լուս.։)
Ոչ ախորժեաց ընդ զազրատես կենցաղն (յն. ընդ զազրակենցաղս) բնակել մեծութիւն շնորհին. (Ոսկ. ղկ.։)
Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)
Այլք (ի կենդանեաց) տրուպք եւ զազրատեսակք. (Առ որս. ՟Է։)
Զի՞նչ զազրատեսիլ քան զմեռեալ. (Ոսկ. կոր.։)
Զազրատեսիլ զոհ. (Ճ. ՟Ա.։)
Քան զսողունս զազրատեսիլս ե՛ւս գարշելիք եղեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)
cf. Զազրատես.
ԶԱԶՐԱՏԵՍ ԶԱԶՐԱՏԵՍԱԿ ԶԱԶՐԱՏԵՍԻԼ. δυσειδής , δυσειδέστατος, αἱσχρός deformis, turpissimus Զազիր տեսութեամբ, տեսանելով, տեսլեամբ, տեսակաւ. տգեղ. գարշ. դժոխատեսիլ. գարշելի տեսքով, գէշ.
Չար որդունքն զազրատես. (Գանձ.։)
Չարահոտ են եւ զազրատես. (Մխ. առակ.։)
Ի խխնջիւնից զազրատեսից երփներանգ որակ ծիրանւոյ. (Երզն. լուս.։)
Ոչ ախորժեաց ընդ զազրատես կենցաղն (յն. ընդ զազրակենցաղս) բնակել մեծութիւն շնորհին. (Ոսկ. ղկ.։)
Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)
Այլք (ի կենդանեաց) տրուպք եւ զազրատեսակք. (Առ որս. ՟Է։)
Զի՞նչ զազրատեսիլ քան զմեռեալ. (Ոսկ. կոր.։)
Զազրատեսիլ զոհ. (Ճ. ՟Ա.։)
Քան զսողունս զազրատեսիլս ե՛ւս գարշելիք եղեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)
cf. Զազրատես.
ԶԱԶՐԱՏԵՍ ԶԱԶՐԱՏԵՍԱԿ ԶԱԶՐԱՏԵՍԻԼ. δυσειδής, δυσειδέστατος, αἱσχρός deformis, turpissimus Զազիր տեսութեամբ, տեսանելով, տեսլեամբ, տեսակաւ. տգեղ. գարշ. դժոխատեսիլ. գարշելի տեսքով, գէշ.
Չար որդունքն զազրատես. (Գանձ.։)
Չարահոտ են եւ զազրատես. (Մխ. առակ.։)
Ի խխնջիւնից զազրատեսից երփներանգ որակ ծիրանւոյ. (Երզն. լուս.։)
Ոչ ախորժեաց ընդ զազրատես կենցաղն (յն. ընդ զազրակենցաղս) բնակել մեծութիւն շնորհին. (Ոսկ. ղկ.։)
Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)
Այլք (ի կենդանեաց) տրուպք եւ զազրատեսակք. (Առ որս. ՟Է։)
Զի՞նչ զազրատեսիլ քան զմեռեալ. (Ոսկ. կոր.։)
Զազրատեսիլ զոհ. (Ճ. ՟Ա.։)
Քան զսողունս զազրատեսիլս ե՛ւս գարշելիք եղեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)
cf. Զազրանամ.
Զազրանալ, ըստ որում Զզուիլ. գանիլ.
Զգարշս եւ զաղտեղիս ... որ եւ ես իսկ զազրիմ յինէն. (Վանակ. յուրախացիրն.։)
Մերթ՝ Զզուելի լինել. աղտեղանալ.
to look, to cast eyes on some thing.
Ոչ զականիցէ (կամ զականեսցէ) զիս ակն. (Յոբ. ՟Ի՟Դ. 15։)
cf. Երկնչիմ.
Զահի հարեալ, աստանդիլ. զարհուրիլ. խրտչել. զանգիտել.
Ղեկավար գէթ համարեալ, ի կոհակաց ոչ զահանդեալ. (Մագ. ոտ.։)
passionate, desperate, furious, turbulent;
grievous;
—, — գնաբար, abruptly, turbulently, angrily.
Հայեցեալ շուրջ զամենեքումբք զայրագին. (Ղկ. ՟Զ. 10։)
Եկն յայր անդր զաղրագին լի բարկութեամբ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)
Կացի յաղօթս զայրագին սրտիւ յն. (ցաւագին. Տոբ. ՟Գ. 1։)
Հրամայէ գրել ... բանս զայրագինս (ըսպառնալիս)։ Ցածո՛ զքեզ սակաւիկ մի ի զայրագին սրտմտութենէդ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)
to be angry, to fire up, to feel wroth, to become incensed.
ἁγανακτέω indignor, stomachor, succenseo διαπορέομαι elaboro, doleo Զայրանալ յոյժ. սրտմտիլ. ծանրացասումն լինել. մոլեգնիլ. դժուարիլ. սրդողիլ, կատղիլ, նեղանալ, հինալ.
Զայրագնեալք վասն ուսուցանելոյ նոցա զժողովուրդն. (Գծ. ՟Դ. 2։)
Զայրագնեսցի ի վերայ նոցա ջուր ծովու. (Իմ. ՟Ե. 23։)
Յայնժամ ե՛ւս առաւել զայրագնեցաւ ի վերայ նոցա. (Եղիշ. ՟Ը։)
Ընդ որս առաւել զայրագնեալ՝ սատակէ զամենեսեան. (Խոր. ՟Ա. 6։)
Ելին զայրագնեալ ի խրատուէ սրբոյն։ Զայրագնեալ սրտիւ ասաց։ Մի՛ զայրագնեալ թշնամանէք. (Փարպ.։)
to grow angry, to be enraged, to put one's self in a passion, to fly into a passion, to bluster, to be angry, vexed, exasperated, to lose patience, to fret, to be mad, to inveigh.
ἁγανακτέω, θυμόομαι, ὁργίζομαι , ἑξίστημι, ἑκκήνουμαι indignor, furo, irascor եւ այլն. Սաստիկ բարկանալ, սրիլ ի ցասումն. սրտմտիլ. կատաղիլ. դառնանալ սրտիւ. դժկամակիլ. զչարիլ. խիստ սրդողիլ, տաքնալ, տակնուվրայ ըլլալ, դժարը գալ.
Եւ զայրացաւ անձն արքային ասորւոց վասն բանին այնորիկ. (՟Դ. Թագ. ՟Զ. 11։)
Սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ. (Ովս. ՟Է. 5։)
Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր. (Եզեկ. ՟Ի՟Ա. 9։ տե՛ս եւ Իմ. ՟Ժ՟Բ. 27։ Ես. ՟Գ. 8։ ՟Ժ՟Գ. 13։)
Լոյսն բնութեամբ զանկուածոյ հողոյս զայրացեալ. (Նար. ՟Ի՟Գ։)
Կամ Նեղիլ սրտի, դժուարիլ. վշտանալ, մինչեւ յոգւոց հանել, մռնչել. (պէս պէս բացատրեալ ի յն) Տե՛ս (Յհ. ՟ժա. 33։ Մրկ. ՟ը. 12։ Գծ. ՟ժզ. 18։ ՟ա. թգ. լ. 6։)
ԶԱՅՐԱՆԱԼ. Սաստկանալ ախտից եւ հիւանդութեանց. որ եւ ասի ԶՕՐԱՆԱԼ, ԱՃԵԼ. յն. պէսպէս.
Միով միով ցաւովք ի վերայ հարեալ մարմնոյն զայրացելոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 11։)
Զայրացաւ վէրն։ Տե՛ս զայտումն թունիցն, թէ ո՛րքան զայրացաւ. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)
Եւ Սաստկանալ յուզմանց ծովու, կամ բարձրանալ գետոց. (յորմէ Գարնանազայր).
Զաշխարհ իւրայովքս պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... ախտիւ զայրացեալ, մեղօք պղտորեալ. (Նար. մծբ.։)
increase, irritation.
Զայրացումն, իբր սաստկութիւն.
Ցաւոցն զայրանաց համբերէր. (Ոսկ. ՟ա. թես.։)
diverse, different, various, distinct.
διάφορος, ποικίλος differens, diversus, varius Ազգի ազգի. պէսպէս. այլ եւ այլ. գոյն զգոյն. տարբեր. աննման. բազմապատիկ. ցեղ ցեղ, կերպ կերպ.
Գոյնք զանազանք։ Ի զանազան ժամանակս, տեսակս։ Զանազան հանդերձիւ, վիրօք, եւ այլն. (Փիլ.։ Սահմ.։ Մխ. երեմ.։ Շար.։)
Բազմօք եւ զանազանիւք մտածութեամբք գամք. (Կիւրղ. գանձ.։)
Զբազմազան տարազս ցեղիցն զանազանից ախտաւորութեանց. (Նար. ՟Ժ՟Ը։)
Վասն ծառոց բազմապատկաց եւ զանազանից. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ՟Ա.)
Որով եւ զսա ո՛չ միով օրինակաւ, այլ զանազանիւք տարաբերէր. (Շ. մտթ.։)
Զանազան բարեբախտութիւն. իբր բազմապատիկ. (Պիտ.։)
Ըստ յն. ոճոյ. διαφέρων exquisitus, eximius Լաւութեամբ տարբեր եւ առաւելեալ. աննման.
Համբաւն հռչակեալ պարկեշտութեան զանազան գեղեցկութեան Հռիփսիմեայ. (Ագաթ.։)
Եւ ըզպատիւ զանազանին, ըզհանօրէն զիմ պըսակին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)
Աշխարհագիր առնելոյն պատճառն չունի ինչ խորինս կամ զանազան. (Կիւրղ. ղկ.։)
to distinguish, to diversify, to discern, to vary.
διαφέρω, διορίζω, ποικίλλω differo, distinguo Որոշել զիր յիրէ, եւ զբան ի բանէ՝ իրօք կամ մտօք. յայլ եւ այլ կարգս դասաւորել. զատել, ջոկել.
Ի դէպ է լինել ըստ իւրաքանչիւր ախտից բազմութիւն. ոչ ապա անպատշաճ է զանազանել զվարդապետութիւնս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)
(Եկեղեցին) զանազանէ երկնային հօրն քահանայս եւ մարգարէս, ուստերս եւ դստերս. (Սհկ. կթ.։)
Բայց թէ զանազանէ ոք զմեղսն, զյանցանսն, զպարտիսն։ Զանազանէ եւ զանուանսն աստ. (Խոսր.։)
Շնացեալ կինն ոչ ինչ ի գազանացն է զանազանեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)
Զանազանի սեռ՝ տարբերութեան. է հելլենաբանութիւն. այսինքն ի տարբերութենէ. (Անյաղթ պորփ.։)
to signalize one's self (by), to excel, to surpass.
ըստ յն. ոճոյ διαφέρω excello, praesto, Տարբերիլ առաւելութեամբ. գերազանցել.
Զայնոսիկ՝ որ ի պատերազմունսն զանազանին. (եւ այլն. Պղատ. օրին. ՟Ա։)
ԶԱՆԱԶԱՆԵԱԼ. որպէս διαφέρων differens, excellens Գոյնզգոյն, ազգի ազգի եւ վայելուչ. գեղապանծ, գերապանծ. աննման.
Զանազանեալ վարուք նոցին, եւ ծաղկերանգ քեզ ընծային. (Յիսուս որդի.։)
Պատուեալ զայնոսիկ՝ որ ի ձեռն առաքինութեանն զանազանեալ են։ (Իրք աշխարհի) անուսմանցն յոյժ զանազանեալք թուին. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)
at the ringing of a bell.
Գանչեցուցանօղ՝ կամ հնչեցուցանելով զզանգակս. ի ձայն զանգակաց.
Զանգակագանչ, բեհեզազանգուած ... զարիւնագեղ անճառն խորհուրդ հանրահռչակեաց. (Նար. խչ.։)
the bells.
Զգեստըն նռնաձեւ, պարառաբար՝ զանգականին. (Մագ. ոտ. մանուչ.։)
to adorn with little horse-bells.
Զանգակօք եւ բոժոժիւք զարդարել.
Բարձրավիզ խրոխտանացն զրահս, եւ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս. (Արծր. ՟Գ. 2. ա՛յլ ձ. զանգեալս։)
cf. Զանգանեմ.
ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.
Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)
Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)
Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)
Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. (Եղիշ. ՟Բ։)
Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)
Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)
Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)
Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)
Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)
Ամենայն կեանք մեր պղծութեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)
Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)
cf. Զանգիտող.
cf. Զանգիտեմ.
Թէ ոչ էր զանգիտանալ (Քրիստոսի կամաւ ի մահուանէ), ոչ լինէր ազատ ի զանգիտելոյ բնութիւնս. (Կիւրղ. գանձ.։)
Մի՛ զանգիտանայք ի գայլոց. տպ. մի՛ զանգիտեալ զարհուրիցիք. (Ոսկ. լուս.։)
Զի դողասցեն եւ զանգիտասցեն. (Եփր. ել.։)
fear, dread, apprehension, fright, dismay.
Ուր անհաւատութիւն, զանգիտանք (անդ). (Սեբեր. ՟Դ։)
Զզանգիտանս դարձելոցն ի ճշմարտութենէն. (Ճ. ՟Բ. (որ ի Ա. զանգիտութիւնն)։ Զզանգիտանք (այսինքն ի զանգիտանաց) ի բաց հրաժարեալք. Պիտ.։)
to fear, to be afraid of, to dread;
to doubt.
Զիա՞րդ ինքն զանգիտելոյ էր ընդունակ։ Զիա՞րդ զանգիտէ ի մահուանէ, որ զայլսն ուսուցանէ արհամարհեալ զմահ. (Կիւրղ. գանձ.։)
δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.
Մի՛ զանգիտել յանօրէն հեթանոսաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 8։)
Մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա։ Յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես. (Եզեկ. ՟Բ. 6։ Մի՛ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. Երեմ. ՟Ծ՟Ա. 46։)
Խորհուրդ մահկանացուաց զանգիտօղք են. յն. երկչոտ. (Իմ. ՟Թ. 14։)
Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)
Լինի եւ ըստ յն. ոճոյ կրաւորական ձայնիւ.
Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. (Գանձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.
Զի մի՛ զանգիտեսցի զանխլանալ ի քումմէ մաքրափայլ եւ վսեմական պետութենէդ. այսինքն երկիւղ կամ կասկած լինիցի. (Մագ. ՟Ա։)