Definitions containing the research ռ : 10000 results

Զանգականի

s. pl. the bells.

· Calfa

NBHL (1)

Զգեստըն նռնաձեւ, պարառաբար՝ զանգականին. (Մագ. ոտ. մանուչ.։)


Զանգակատուն, տանց

s.

steeple, bell-tower, belfry;
ելանել ի —, to go up on the -.

· Calfa

NBHL (1)

Ի բաղադրութիւնս կամ ի բարդութիւնս է իբր Պէս, պիսի. (լծ. ընդ ազն. ազգ. կէն. գոյն. պրս. սան) ուստի կազմի, Ո՛րզան, Բազմազան, Սրբազան եւ այլն. եւ հետագայ բառք։


Զանգակեմ, եցի

vn.

to adorn with little horse-bells.

· Calfa

NBHL (1)

Բարձրավիզ խրոխտանացն զրահս, եւ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս. (Արծր. ՟Գ. 2. ա՛յլ ձ. զանգեալս։)


Զանգանեմ, գի

va.

to knead, to bake;
to adhere;
to mix mortar;
to mix;
— իւղով, to butter.

· Calfa

NBHL (4)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգեմ, եցի

va.

cf. Զանգանեմ.

· Calfa

NBHL (4)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգիտեմ, եցի

vn.

to fear, to be afraid of, to dread;
to doubt.

· Calfa

NBHL (3)

δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.

Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)

Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. (Գանձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.


Զանգիտեցուցանեմ, ուցի

va.

to make afraid, to frighten, to terrify, to dismay.

· Calfa

NBHL (3)

Յիշատակ առաջին մեղացն զանգիտեցուցանէ. (Փիլ. ել.։)

կամ թէ սպառնալեօք քոյովք համարեսցիս զանգիտեցուցանել զմեզ. (Կաղանկտ.։)

Մռնչելն առիւծու նախ քան զըմբռնելն՝ զանգիտեցուցանէ զպատահեալսն. (Լմբ. առակ.։)


Զանգիտութիւն, ութեան

s.

cf. Զանգիտանք.

· Calfa

NBHL (4)

Յաղագս արիութեան, եւ զանգիտութեան։ Զանգիտութեան ծնո՛ւնդ է առ մեզ խափանումն. (Պղատ. օրին. ՟Ծ՟Ա։)

Չարութիւն է ցասմնատեսակին՝ բարկացողութիւն եւ զանգիտութիւն։ Զանգիտութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում զարհուրեալք լինին ի ձեռն երկեղից որ յաղագս մահու. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)

Մի՛ արդեօք զծածուկն (ելս յԵրուսաղէմ) զանգիտութիւն ինչ իմասցիս. զի ո՛չ վասն երկեղի զայն եւս առնէր. (Նանայ.։)

Ընդէ՞ր եղեւ փախուցեալ. ո՛չ էր իրքն զանգիտութեան, այլ պահէր զանձն վասն քարոզութեան։ Ոչ էր ի զանգիտութենէ՝ յառաջագոյն դառնալ յԱնտիոք. (Ոսկ. գծ.։)


Զանգիտումն, ման

s.

cf. Զանգիտանք.

· Calfa

NBHL (2)

Երկիւղիւ ըմբռնիլ, եւ զանգիտման ախտիւ. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ գոյ սմա հաղորդութիւն առ զանգիտումն. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Զանգուած, ոց

s.

dough, leaven;
mole;
mass, mixture;
amalgam.

· Calfa

NBHL (3)

ԶԱՆԳՈՒԱԾ կամ ԶԱՆԿՈՒԱԾ. φύραμα massa, pasta, mactra Զանգեալ ինչ, որպէս խմոր, հայս, ձոյլ, գուղձն. եւ ստեղծուած մեր բաղադրեալ ի մարմնոյ եւ ի հոգւոյ. խառնուրդ. խառնուած. զանգումն. զանկված, շաղված բան մը, մէկ խմոր եղած.

Ի նմին զանգուածոյ (կաւոյ) առնել անօթ. (Հռ. ՟Թ. 21։)

Առջիք հաս ի նուէր Տեառն զառաջին զանգուածոց ձերոց. (Թուոց. ՟Ժ՟Ե. 18. 21։)


Զանդիկ, դկաց

s. adj. follower of Zoroaster;
manichean;
— աղանդ, manicheism.

· Calfa

NBHL (3)

պ. զէնտիյք, զընտըք. Անուն ազգի եւ աղանդոյ եւ գրոց առ նախնի պարսիկս. քաղդեայ աստղահըմայ, մոգ կամ կրակապաշտ, եւ մանիքեցի՝ իւիք իւիք խտրանօք հետեւօղ զանդ կամ զէնտ մատենի զրադաշտայ. (Եզնիկ.։ Եղիշ. ՟Գ։) (զանդ, լծ. ծնունդ, ծննդաբան ըստ ախտարաց։)

Մանկանց զանդիկ աղանդին, այսինքն են մանինացիքն ... որ ծառայեն աստեղագիտութեան. (Մծբ. ՟Գ։)

Եւ զի Մանի նշանակէ ծառայ, վասն որոյ ասի ի (Հին բռ.)


Զանխլաբար

cf. Զանխուլ.

· Calfa

NBHL (3)

λανθανόντως latenter, clam Զանխուլ օրինակաւ. ծածկաբար. լռելեայն. գաղտուկ, սուսիկ փուսիկ.

Ոչ որպէս զառաջին գալուստն զանխլաբար եկաւորէ. (Զքր. կթ.։)

Ա՛ռ զանխլաբար, եւ հեռացաւ. (Լմբ. իմ.։)


Զանխլանամ, ացայ

vn.

to hide ones self, to steal away, to retire;
to be ignorant of.

· Calfa

NBHL (5)

եւ դիմ. ԶԱՆԽԼԱՆԱՄ λανθάνω, λήθω lateo որ եւ ԱՆԽԼԱՆԱԼ. (իբր առ խուլս ընդ լռութեամբ մնալ) Թաքչիլ, ծածկիլ, անյայտանալ, անգիտելի մնալ. ծածկըւիլ, չգիտցուիլ.

ԶԱՆԽԼԱՆԱԼ. ն. λήθομαι, λανθάνομαι obliviscor, ignoro, minime adverto, latet me Անգիտանալ. մոռանալ. անգէտ ձեւանալ. պատրուակել. թաքուցանել զանձն կամ զխորհուրդն որպէս խուլ. եւ Խաբել անձամբ զանձն. չգիտնալ, չգիտցօղ ձեւանալ.

Կամ ἑπιλανθάνομαι որպէս Ի մոռացօնս կամ ուշամոռաց լինել. գտանի գրեալ եւ Զանխելանալ, կամ Անխելանալ.

Կամաւ զանխլանան զառիթն լինել մեղաց մարդկան։ Իսկ նա որ ամբարտաւանն է (սատանայ), զանխլանայ ի դատապարտութենէն. (Լմբ. սղ.։)

Ընկերին դաւաճանիցէ, զանխլացեալ զինքն, զի ինքեան նախ առաջին զդարանակալութիւնն գործէ. (Ածաբ. ժղ.։)


Զանխլանք

s.

cf. Զանխլութիւն.

· Calfa

NBHL (1)

λήθη, κρύψις occultatio, oblivio Ծածկութիւն. խուսափումն. մոռացօնք.


Զանխլութիւն, ութեան

s.

state of a thing hidden, secret, concealment, hiding.

· Calfa

NBHL (1)

Առիւծ ի գնալն խաղաղէ զհետն՝ վասն զանխլութեան, եւ միանգամայն հարկանելոյ զորսն։ (Ոսկիփոր.)


Զանխուլ

adj. adv. s.

hidden, secret;
secretly, clandestinely, by stealth, incognito, without being known;
hiding-place, lurking-place;
— ի ներքս սպրդել, to creep, to slip, to steal stealthily.

· Calfa

NBHL (7)

ԶԱՆԽՈՒԼ λαθῶν, λήθιος latens, clandestinus որ եւ ԱՆԽՈՒԼ, (իբր համախուլ, անլսելի. լռիկ) այսինքն Թաքուն. ծածկեալ. գաղտնի. անգիտելի. անյայտ իմն. ուստի եւ ԶԱՆԽՈՒԼ ԼԻՆԵԼ՝ է Թաքչիլ, անյայտ մնալ.

ԶԱՆԽՈՒԼ. մ. κρυφῶς, λάθρα occulte, clam Զանխլաբար. ի ծածուկ. լռելեայն. անյայտաբար. լռիկ մնջիկ. յարամրի. գողտուկ, սուսիկ փուսիկ.

Որ է իժն զանխուլ, եւ կերող մարդախանձ չարն. (Համամ առակ.։)

Զանխուլ կեանս կեայ յանքոյթ ի յամրի ի մրրկաց. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։ (իբր լռիկ, հանդարտ, անզբաղ)։)

Ընդ իջանել ընդ զանխուլ լերին. ( լեառն սիփէր տեղը) (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 20։)

Ոչ պարտիս կալ ի զանխուլս՝ ծածկոյթ զբազմութիւնս առնելով. (Սարկ. քհ.։)

Այսչափ ամս աւելի առանց վկայութեան եդեալ՝ զանխուլ բազում ամաց յաճախութիւն յանձնէ մուծանէ. (Եւս. քր. ՟Ա։)


Զանկիկ

s.

uvula.

· Calfa

NBHL (1)

Ստեղծ Աստուած ի խռչակին միս որպէս սին, որ կոչի զանկիկ, որ պահէ զշունչն անմոլար։ Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանդիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. (Ոսկիփոր.։)


Զանցանեմ, նցի

vn.

to pass;
to surpass, to surmount, to excel;
to go beyond, to exceed;
to escape, to leap;
to be wanting, to fail;
cf. Անցանեմ;
— զհասակաւ, ծերութեամբ, to grow old;
— զարամբ, զամուսնութեամբ, to be unfaithful to the husbands or marriage bed.

· Calfa

NBHL (6)

ὐπερβαίνω, ἁναβαίνω , ὐπερβάλλω, διαφέρω transcendo, excedo, antecello Անցանել ըստ չափն եւ ըստ սահմանն իրիք կարգի. գերազանցել. յառաջել. առաւելուլ ի լաւն կամ ի վատթարն, ի հասակն, յուժի, եւ այլն. որ եւ ասի ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. վեր անցնիլ, առաջ անցնիլ.

Անցէք զանցէք, ապաքէն բռնացարուք, թագաւորել կամիք. (՟Գ. Մակ. ՟Զ. 17։)

Զծառայականաւն չափով ոչ անցանել. (Կիւրղ. գանձ.։)

Զանցեալ էին զհասակաւ վասն յերկար ծերութեանն։ Աբրահամ էր ծեր զանցեալ։ Ծերութիւն զանցեալ՝ քաջալաւութեան աճումն։ Սխալակելով, եւ զանցանելով զգինւով (այսինքն զգինըմպութեամբ) առանց հանճարոյ. (Փիլ.։)

ԶԱՆՑԱՆԵԼ. որպէս Զանց առնել, կամ լինել. յանցանել. յն. ի բաց անցանել. ի բաց վազել. փախչել. կամ խուսափել.

Քաղցեալ տեսանելով՝ անտես առնեմք, եւ (մերկ՝) զանցանեմք։ Գուցէ ինչ զմեօք զանցանիցէ բանս. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։ եւ ՟Ա. 4։)


Զանցուցանեմ, ուցի

va.

to pass, to surpass;
to go beyond;
to cause to fail or be wanting, to make to sin;
անցուցանել —, to excel, to exceed.

· Calfa

NBHL (10)

եւ չ. ὐπερβάλλω, προσυπερβάλλω excello, exupero եւ այլն. Անցուցանել զչափ. այսինքն զանցանել. գերազանցել. առաւել լինել. անցունել, վեր անցնիլ, վեր ըլլալ.

Աստուծոյ ծառայել՝ եւ զմեծ թագաւորութեամբն զանցուցանէ։ Քան զամենայն որ միանգամ աստուածասէրք են, առաւելեալ զանցուցանէ։ Առաւել զանցուցանելով եւ զանընտանեացն վայրենագունօքն. (Փիլ.։)

Սարդանապաղղոս անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին, բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. Առաւելուլ զիմն քան զայլ ինչ.

Առաւել զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ քան զնորայն. (Եզեկ. ՟Ի՟Գ. 11։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. Մեծացուցանել աւանդութեամբ. գերազանց առնել. վեր անցընել.

Հաւասար իմոց նախարարացս առաւել եւս զանցուցից. (Եղիշ. ՟Բ։)

Հրէայն զթլփատութիւն ոչ զանցուցանէ (քան զութ օր) ... եւ դու զառանց ձեռաց առնելոյ զթլփատութիւն յապաղես։ Զի՞ զանցուցանես զքեւ զպարգեւս արքայութեանն. (Սեբեր. ՟Ժ։)

Կամ Տալ զանց առնել. յանցուցանել.

Մեղք զանցուցին զադամ զպատուիրանաւն. (Եփր. հռ.։)


Զատական, ի, աց

adj.

disjunctive;
separate, disjoined.

· Calfa

NBHL (1)

Խոյս տուեալ ծառայն Աստուծոյ՝ եմուտ ի տուն մի զատական ի տանէ հարսանեացն. (Ճ. ՟Զ. եւ Ճ. ՟Ժ.։)


Զատանեմ, տի

va.

to separate, to divide, to distract, to scatter, to disjoin, to detach, to dry up, to disunite, to take to pieces, to disentangle, to pick.

· Calfa

NBHL (6)

ԶԱՏԱՆԵՄ ԶԱՏԵՄ. διαχωρίζω, διαστέλλω , χωρίζω, ἁφορίζω separo, segrego, discerno, distinguo իսկ կր. ἁναχωρέω, ἁποχωρέω, ἁπέχομαι recedo, secedo Իբր Հատանելով որոշել. զատուցանել. անջրպետել. բաժանել. մեկնել. ընտրել. եւ Հեռացուցանել. որպէս եւ կր. Մեկնիլ, որոշիլ. մեկուսանալ. առանձնանալ. հեռանալ. զատել, զատուիլ.

Զորոջսն ուրոյն զատանէր ... զատանէր իւր հօտս առանձինն. (Ծն. ՟Լ. 40։)

Զատէ՛ք դուք ինձ զբառնաբաս։ Ընտրէ եւ զատէ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Զատեա՛ զտուն Աստուծոյ (ի խառնակ տեղւոջէ). (Մագ. ՟Ծ՟Ղ։)

Կամիմ զատել զքեզ ի ծառայից. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ճշմարըապէս անուան զատիկ տեառն, այսինքն զատուցեալ յամենայն հեթանոսականաց եւ հրէականաց տօնից։ Զամենայն համարն բովանդակեցի զ ՟Լ՟Բ կարգ. եւ զատի մեկնեցի զմի մի կարգ առ մի մի տարի. (Շիր. զատիկ.։)


Զատեմ, եցի

va.

cf. Զատանեմ.

· Calfa

NBHL (5)

Զորոջսն ուրոյն զատանէր ... զատանէր իւր հօտս առանձինն. (Ծն. ՟Լ. 40։)

ԶԱՏԱՆԵՄ ԶԱՏԵՄ. διαχωρίζω, διαστέλλω , χωρίζω, ἁφορίζω separo, segrego, discerno, distinguo իսկ կր. ἁναχωρέω, ἁποχωρέω, ἁπέχομαι recedo, secedo Իբր Հատանելով որոշել. զատուցանել. անջրպետել. բաժանել. մեկնել. ընտրել. եւ Հեռացուցանել. որպէս եւ կր. Մեկնիլ, որոշիլ. մեկուսանալ. առանձնանալ. հեռանալ. զատել, զատուիլ.

Զատէ՛ք դուք ինձ զբառնաբաս։ Ընտրէ եւ զատէ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Զատեա՛ զտուն Աստուծոյ (ի խառնակ տեղւոջէ). (Մագ. ՟Ծ՟Ղ։)

Կամիմ զատել զքեզ ի ծառայից. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Զատանիմ, տայ

vn.

to separate;
to retire.

· Calfa

NBHL (1)

Եւ է տիրապէս բարեգործութիւն՝ զատիլն ի մեղաց, եւ հեռանալն յանօրէնութենէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ե։)


Զատիմ

vn.

cf. Զատանիմ.

· Calfa

NBHL (1)

Եւ է տիրապէս բարեգործութիւն՝ զատիլն ի մեղաց, եւ հեռանալն յանօրէնութենէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ե։)


Զատկաշաբաթ, ու

s.

holy-week, passion-week.

· Calfa

NBHL (1)

Արդ սուրբ քառասներորդ կատարեցան մինչեւ ի Ղազարն. իսկ ութ աւուրքս զատկաշաբաթուս ունի զութ աւուրս առաջնոյն որ յարարչութեանն, եւ այլն. (Զքր. կթ.։)


Զատութիւն, ութեան

s.

separation, distinction.

· Calfa

NBHL (1)

Երկայնութեանն եւ լայնութեան՝ խորութիւն առեալ, որովք գոյանայ բնութիւնս. քանզի աւելի քան զերիս զատութիւնս ոչ ծնաւ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Զատումն, ման

s.

cf. Զատութիւն.

· Calfa

NBHL (1)

Զգայութեանց յարմարութիւն եւ զատումն. (Սկեւռ. լմբ.։)


Զատուցանեմ, ուցի

va.

to separate;
to divide;
to distinguish, to discern;
to consecrate, to offer.

· Calfa

NBHL (6)

διαστέλλω, διαιρέω, διορίζω , ἁφορίζω discerno, distinguo, divido, distermino, separo, segrego Նոյն ընդ Զատանել, Զատել, ըստ ամենայն առման, առաւել յաճախեալ ի Սուրբ Գիրս՝ իբրեւ առաւել վայելչական ըստ հայկաբանութեան. զատել, զատ դնել.

Զատուսցե՛ս տեառն զամենայն արու՝ որ բանայ զարգանդ. իմա՛ նուիրելով. (Ել. ՟Ժ՟Գ. 12։)

Զտասանորդս որդւոցն իսրայէլի, զոր զատուսցսեն Տեառն հաս. (Թուոց. ՟Ժ՟Ը. 24։)

Ընտրեալ զատուցանին անարատ գառինքն եկեղեցւոյ ի գազանաց. (Շ. բարձր.։)

Քաղէբ որդի յեփոնեայ զատուցեալն. (Թուոց. ՟Լ՟Բ. 12.) այսինքն չխառնեալն ի խորհուրդ չարութեան լրտեսաց։

ԶԱՏՈՒՑԵԱԼ, եալք. Վարի ի սուրբ գիրս ՝ որպէս Նուիրեալ, նուէր. նզովեալ, նզովք. եւ Արուարձան քաղաքի. վիճակ, բաժին. որպէս ի յարակից բառից է իմանալ. Տե՛ս (Թուոց. ՟Լ՟Ե. 3։ Ղեւտ. ՟Ի՟Ե. 34։ ՟Ի՟Է. 21։ Յես. ՟Ի՟Ա. 13=33։ ՟Բ. Թագ. ՟Ը. 1։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 1։)


Զատչիմ, զատայ, զատեայ

vn.

cf. Զատնում.

· Calfa

NBHL (1)

Հեռագոյն զատեան ի մեգացն. (Եղիշ. ՟Գ։)


Զարգանամ, ացայ

vn.

to grow, to increase, to improve, to profit;
— իմաստութեամբ եւ հասակաւ, to increase in wisdom and stature.

· Calfa

NBHL (5)

προκόπτω proficio ἁκμάζω vigeo, viresco եւ այլն. (արմատն է Արգոյ, յարգի. յառաջ. եւ աճ). Յառաջել, յառաջադէմ լինել. աճել. առաւելուլ, զօրանալ, մեծանալ.

Զարգացաւ կորիւն մի ի կորեանց նորա, եւ առիւծացաւ. (Եզեկ. ՟Ժ՟Թ. 3։)

Եւ նոցա սպասիցէք, մինչեւ զարգանայցեն. (Հռութ. ՟Ա. 13։)

Աճեցեալ ... զարգանայր բարեփառութեանցն առատ յղփութիւնք։ Զարգացեալ տիովք։ Յորս խոհականն զարգացեալ յառաջադիմութիւն. (Պիտ.։)

Ամենայն վատթար եւ չար աճէ եւ զարգանայ՝ ո՛չ ի յաճումն, այլ ի պակասութիւն։ Զարգացեալ՝ մեծ լինէր, մինչեւ եղեւ մեծ յոյժ։ Յառաջնմէ հասակէն զարգացեալ ի տեսական մասին իմաստասիրութեան. (Փիլ.։)


Զարգանք

s.

bombast, pompous nonsense.

· Calfa

NBHL (1)

Երկինք խօսին ո՛չ լեզուաւ զարգանօք, այլ՝ ժամուք եւ մասամբք. որպէս եւ գրեալ է, երկինք պատմեն զփառս Աստուծոյ. (Տօնակ.։)


Զարգացումն, ման

s.

profit, progress.

· Calfa

NBHL (2)

Զնորայն բազում եւ առաւել տեսանեմ զարգացումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

προκοπή profectus, progressus Յառաջադիմութիւն. աճումն. եւ Բերք աճեցունք.


Զարգացուցանեմ, ուցի

va.

to increase, to promote.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ որդի զհարց ստացուածս զարգացուցանել։ Զարգացոյց հետոց նոցա զընթացս առաքինութեան։ Զբուսոցն աճեցումն զարդացուցանէ։ Զարգացուցանել զհանճարեղ խորագիտութեանցն հասմունս։ Օր քան զօր նորոգելով ի միտսն զարգացուցանէի զջերմեռանդ սէրն։ Զկենդանասերութեան յառաջ խաղացումն զարգացոյց. (Պիտ.։)

αὑξάνω augeo παράγω promoveo Աճեցուցանել. յարգել. մեծցընել, առաջ տանիլ.


Զարգուն

adj.

adult, of age.

· Calfa

NBHL (1)

Յարբունցն մանկութեան առաքեցան պատարագս մատուցանել պատանիքն. քանզի բազում գոյր ի նոսա՝ վասն զարդուն մանկութեանն՝ արիւն. (Փիլ. ել. ՟Բ. 31։)


Զարդասէր

adj.

that loves ornaments, that decks him or herself;
dandy, eoxcomb, coqnettish.

· Calfa

NBHL (2)

Սիրամարգ զարդասէր է եւ պայծառաթեւ. (Վեցօր. ՟Ը։)

Կին զարդասէր։ Զկարծիս զարդասիրաց առնուս յանձն։ Մի՛ զարդասէր լինել. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟ա. թես.։)


Զարդարանք

s.

cf. Զարդ;
cf. Պաճուճանք.

· Calfa

NBHL (1)

Անհնարին յանդուգն է ազգ կանանց առ հեշտութիւնս եւ առ զարդարանս. (Սարգ. ՟ա. պետր. ՟Է։)


Զարդարեմ, եցի

va.

to adorn, to deck, to embellish, to fashion, to enrich, to furnish, to decorate;
to enliven, to enamel, to trim, to polish, to set off, to stuff;
— զգլուխ, to dress or tire the head.

· Calfa

NBHL (3)

κοσμέω orno, adorno καλλοπίζομαι venuste me compono Զարդուք շքեղացուցանել. գեղեցիկ յարդարել, գեղերեսել. յօրինել. պճնել. պաճուճել. պայծառացուցանել. սազել, կոկել.

Զարդարեաց զտունն ակամբք պատուականօք ի փառս. (՟Բ. Մնաց. ՟Գ. 6։)

Ամենայնիւ զարդարելոյ առաքինութեամբք (Ադամայ). (Փիլ. լին.։)


Զարդարիմ, եցայ

vn.

to adorn or bedeck one's self;
յարեաւզարդարեցաւ զարդու իւրով ըստ զարդու կանանց, she arose and arrayed herself in all her woman's attire;
— փետրովք սիրամարգի, to deck one's self in borrowed feathers.

· Calfa

NBHL (1)

Զարդարեցաւ նա զքառամանեակս եւ զգինդս իւր. (Լմբ. ովս.։)


Զարդարեցուցանեմ, ուցի

va.

cf. Զարդարեմ.

· Calfa

NBHL (1)

Մանկունք հարսունս առնեն ի կաւոյ կամ յայլ նիւթոյ, եւ զարդարեցուցանեն պաճուճանօք. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)


Զարդարկոտ

cf. Զարդասէր.

· Calfa

NBHL (1)

Զկին՝ որ այնպէս արտասուիցէ, քան զզարդարկոտն, եւ որ ի սնգոյրն եւ որ ի ծարիր շպարիցի, առաւել բամբասանաց արժանի համարիմ։ Մի՛ պճնողս, մի՛ զարդարկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Թ։)


Զարդարուն

adj.

ornamented, polished, spruce, smart.

· Calfa

NBHL (3)

Մեզ քան զառաջինսն յաւէտ հրեշտակք են ընտանեգոյնք անուանեալ, որով եւ երեւելի է նոցա քահանայապետութիւնն, եւ յաւէտ զարդարուն. թարգմանելի էր, մերձ աշխարհիս. որպէս յն. περικόσμιος

Դու ի կակուղ եւ ի զարդարուն անկողինս ննջես, եւ նա ի ցրտոյ մեռանի. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զողորմութեանն բարիս առընթեր դնէ՝ առ ի զարդարուն առնել զկարգ առաքինութեանն. (Սարգ. յկ. ՟Թ։)


Զարդափայլ

adj.

splendid, magnificent, rich.

· Calfa

NBHL (1)

Զանջատեալն ի փառաց զարդափայլ պճնեսցէ գերահրաշ պատմուճանաւն. (Զքր. կթ. (ա՛յլ ձ. զարդափայլեսցէ)։)


Զարդափայլեմ, եցի

va.

to adorn pompously;
to be richly embellished, to be splendid.

· Calfa

NBHL (4)

ներգործական բայ չէզոքական բայ ձ. ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.

Զանջատեալն ի փառաց զադամ զարդափայլեալ պճնեսցէ. (Ճ. ՟Գ.։)

Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)

Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)


Զարդափայլիմ

vn.

cf. Զարդափայլեմ.

· Calfa

NBHL (4)

ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.

Զանջատեալն ի փառաց զադամ զարդափայլեալ պճնեսցէ. (Ճ. ՟Գ.։)

Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)

Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)


Զարդեր, երք

s. pl. ornaments.

· Calfa

NBHL (1)

Կուռս կոչեաց Յակոբ զզարդերս (հեթանոսական). (Վրդն. ծն.։)


Զարթնանամ, ացայ

vn.

cf. Արթնանամ.

· Calfa

NBHL (1)

Բարբառին, եւ ոչ զարթնանամ. (Նար. ՟Ծ՟Դ։)


Զարթնում, եայ

vn.

to awake, to rise;
to be sensible of;
— յանկարծ ի քնոյ, — ընդոստ, to wake up with a start;
to start out of one's sleep.

· Calfa

NBHL (4)

ԶԱՐԹՆՈՒՄ ἑγείρομαι, ἑξεγείρομαι , ἑξυπνίζομαι, ἑκνηφέω, γρηγορέω expergisco, surgo, vigilo որ եւ ԶԱՐԹՉԻՄ, ԱՐԹՆԱՆԱՄ, ԶԱՐԹՆԱՆԱՄ. Արթուն կամ զարթուն լինել. սթափիլ, յառնել ի քնոյ. անձին զգալ. զգաստանալ. արթըննալ, զարթիլ.

ԶԱՐԹՆՈՒԼ. նմանութեամբ՝ իբր Կանխել, զօրանալ. ի վեր յառնել, գրգռիլ, սաստկանալ. դիզանալ.

Զարթուցեալ եմ ի բանս իմ՝ առնել զնոսա։ Զարթեաւ ինծ ի վերայ քաղաքաց նոցա։ Զոր օրինակ զարթուցեալ էի ի վերայ նոցա ի խլել եւ ի կործանել ... նոյնպէս զարթեայց ի վերայ նոցա ի շինել եւ ի տնկել. (Երեմ. ՟Ա. 12։ ՟Ե. 6։ ՟Լ՟Ա. 28։)

Զարթեան ալիքն։ Զարթեան եւ խռովեցան զբօսանք ծովու. (Եփր. համաբ.։)


Զարթումն, ման

s. adv.

awaking, waking;
ի զարթման հարկանիլ, լինել, to wake up, to sit up;
ի զարթմնի, wakefully.

· Calfa

NBHL (1)

Եւ ես դե՛ռ ի զարթման էի հարեալ. (Ագաթ.։)


Զարթուցանեմ, ուցի

va.

to awake, to raise;
to move, to incite, to reanimate, to sharpen, to revive;
— յանկարծ (ի քնոյ), to startle out of one's sleep;
— զաչս ուրուք, to open one's eyes;
to comprehend, to become aware of;
— զախորժակ, to make one's mouth water;
cf. Ախորժակ.

· Calfa

NBHL (4)

ἑγείρω, ἑξεγείρω expergifacio, excito, suscito Տալ զարթնուլ. յարուցանել ի քնոյ կամ ի թմբրութենէ. սթափեցուցանել. շարժել. գրգռել. արծարծել. արթնցընել, ձան տալ, վերցընել.

Զարթոյց Տէր զոգի թագաւորին մարաց։ Կացուցէ՛ք պահապանս, զարթուցէ՛ք զառաջապահս. (Երեմ. ՟Ծ՟Ա. 11. 12։)

Դառն ոճիրս զարթուցանէր. (Յհ. կթ.) այսինքն յարուցանէր, յուզէր։

Զմոռացումն բարեացն զարթուցանել նշողիւք աստուածասիրութեանն. (Յճխ. ՟Թ.) այսինքն արծարծանել։


Զարթուցիչ, չի, չաց

s. adj.

cf. Զարթուցիկ;
awakening, who awakens or arouses;
who excites or animates.

· Calfa

NBHL (2)

Որ առ ի չգոյէ զարթուցչի ննջէ, շնորհ ունի զարթուցչի իւրոյ. եւ որ վասն դատարկութեան, թշնամանս հատուցանէ զարթուցչաց իւրոց. (Եփր. համաբ.։)

Նոր գործի ... նուագարանաց ... զարթուցիչ հոգւոյն Աստուծոյ առ մեզ. (Նար. ՟Զ՟Բ։)