Definitions containing the research ռ : 10000 Results

Երկոտասանամեան, մենից

adj.

of twelve years, twelve years old.

NBHL (2)

Կին մի տեռատես երկոտասանամեայ». այսինքն ի ՟Ժ՟Բ ամաց հետէ. (Մտթ. ՟Թ. 20։)

Առ երկոտասանամենիւք ուրեմն սկսանի շարժիլ յարբունս հասակին. (Անյաղթ հց. իմ.։)


Երկուորական, ի, աց

adj.

dual;
double.

NBHL (1)

Չունիմք երկուորական անուն յատուկ, այլ յոքնականաւն կոչեմք։ Երկուորական խօսս ոչ ունելով ի բառս մեր. (Վրդն. սղ. եւ Վրդն. օրին.։)


Երկուորեակ, եկաց

adj. s.

that brings forth, that has twins;
couple, pair;
twin;
—ք, testicles.

NBHL (2)

Կաշառեալք ի չարէն երկուորեակ ամբարհաւաճութեամբ, եւ ի սնոտի կարծեաց խաբեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Եւ ո՛չ երկուորեակք լծոցն ի ճահ ճեմեսցին առանց եղողի. (Նար. ՟Ծ՟Դ։)


Երկուորի, րւոյ, րիք, րեաց

cf. Երկուորեակ.

NBHL (4)

cf. ԵՐԿՈՒՈՐԵԱԿ. ըստ ամենայն առման. δίδυμοι gemelli

Միակի նմանի, ոչ ընդ ումեք բոլորովին խառնեալ այնոցիկ՝ որ ի հասարակութեան միաբանութեան են երկուորւոյն. (Փիլ. ել. ՟Բ. 29։)

ԵՐԿՈՒՈՐԻՔ. δίδυμα testiculi, testes Առականք. ձուանքարու կենդանւոյ. ամորձիք.

Բուռն հարկանիցէ զերկուորեաց նորա. (Օրին. ՟Ի՟Ե. 11։)


Երկոքեան

adj. s.

both.

NBHL (2)

Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)


Երկոքին, կոցունց

cf. Երկոքեան.

NBHL (2)

Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)


Երկչոտ, աց

adj.

timid, fearful, pusill-animous, cowardly.

NBHL (1)

Երկչոտին առանձին իմն չարութիւն ինքեամբ վկայէ դատապարտեալ. (Իմ. ՟Ժ՟Է. 10։)


Երկչոտութիւն, ութեան

s.

timidity, pusillanimity, cowardice.

NBHL (2)

Նուաստ է երկչոտութիւն. իսկ արութիւն՝ նուաստութեան եւ երկչոտութեան թշնամի եւ հակառակ է։ Սրտմտականին, որ ըստ արութեան, եւ ըստ երկչոտութեան է. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Երկչոտութիւնն թովմայի տեղեակ առնէ զմեզ. (Մամբր.։)


Երկպատիկ, աց

adj. adv.

double;
doubly.

NBHL (1)

Առցէ դա երկպատիկ ըստ գործոց իւրոց. (Յայտ. ՟Ժ՟Ը. 6։)


Երկպատկութիւն, ութեան

s.

duplicity, state of that which is double or doubled.

NBHL (2)

Որ էապէսն է բարի, պարզ եւ մեկնակայ տեսիլ է բնութեամբ, ամենայն երկպատկութեան եւ առ ընդդէմն լծորդութեան օտար. (Նիւս. կազմ. ՟Ի՟Բ։)

Կիտոսն ընդ ազգի ազգին ծառովք ննջէ ... վասն երկպատկութեան արտաքս ելանէ յեզերս ծովու». ա՛յլ ձ. երկպագութեան, կամ երկպակութեան. իմա՛, կա՛մ երկակենցաղն գոլ, եւ կամ զուգաւորութիւն, կամ կեղծաւորիլն ի նոյն միտս։


Երկսայրի

adj.

two edged.

NBHL (1)

Սուր երկսայրի. (Սղ. ՟ճխթ. 6։ Առակ. ՟Ե. 4։ Դտ. ՟Գ. 16։ Եբր. ՟Դ. 12։ Յայտ. ՟Բ. 2։)


Երկրաբուղխ

adj.

that is produced, that springs from the earth.

NBHL (1)

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուղխ աղբերն չորիւք բաժանմամբք գետահետեւեալ. (Տօնակ.։)


Երկրագնաց, ից

adj.

that walks on the earth.

NBHL (1)

Ընդէ՞ր յերկինս թռչիս երկրագնացդ. ռ որս. ՟Ժ՟Բ։)


Երկրագործ, աց

adj. s.

agriculturist;
planter, husbandman, labourer.

NBHL (4)

Երկրագործ մարդկանդ երկաթն է կենաց պատճառ. (Եղիշ. յես.։)

Հարց. Ո՞վ է մակացող առ երկրաւ բաշխել զսերմանիս. Երկրագործն. (Պղատ. մինովս.։)

Երկրագործ եզն ակօս պատառելով ի ժամանակի սերմանահանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մարդկային կեանք առաջին է յորովայնի մօրն ... եւ երկրորդ կեանք երկրագործ, որ յաշխարհիս քաղաքավարի ... իսկ երրորդ՝ կենդանեաց աշխարհն. (Յճխ. ՟Ժ՟Բ։)


Երկրագործութիւն, ութեան

s.

agriculture, tillage, culture.

NBHL (3)

Թռչունքս փողք են երկրագործութեան. (Ագաթ.։)

Զգործիս երկրագործութեանն հրամայէ պատերազմական գործիս առնել. (Կամրջ.։)

Բարիոք երկրագործութիւն. ռ որս. ՟Ժ՟Գ։)


Երկրագրութիւն, ութեան

s.

cf. Աշխարհագրութիւն.

NBHL (1)

Պապայ աղեքսանդրացւոյն համառօտաբար երկրագրութիւն։ Պտղոմէական երկրագրութեանն. (Խոր. աշխարհ.։)


Երկրալիր

adj.

that fills the world.

NBHL (1)

Լեառն արձանունակ՝ երկրալիր վիմին. (Նար. կուս.։)


Երկրածին

adj.

produced by the earth, terrestrial.

NBHL (2)

Եդ ... ընդ երկրածինս զշաւիղս իւր։ Երկրածինք առ նմա կորնչին. ռակ. ՟Բ. 18։ ՟Թ. 18։)

Առաջին երկրածնին ... թագաւորի երկրածնացն ամենեցուն. (Փիլ. լին. ՟Ա. 20։)


Երկրածուփ

adj.

that torments, or agitates the world;
tormented or agitated on the earth.

NBHL (1)

Իբրեւ ի գաւիթ գրկաց մի նաւի՝ զերկրածուփ ալիս կոխողի. (Նար. առաք.։)


Երկրական, ի, աց

adj.

terrestrial.

NBHL (3)

Ո՞ եհան զայնպիսի երկրական անուանս զգիշակերս եւ զխոտակերս յերկինս». որպէս խոյ, ցուլ, առիւծ. եւ այլն. (Եզնիկ.։)

Եւ ամենայն սրբոց երկրական, որք յերկնային զօրսն խառնեցան. (Գանձ.։)

Հեռացեալք են յերկրականաց. (Նեղոս.։)


Երկրակոխ

adj.

that treads, walks on earth;
terrestrial.

NBHL (1)

Քառանիւթ երկրակոխ նիւթական մարմին. (Սարկ. տոմար.։)


Երկրամերձ

s. ast.

perigeum, perigee.

NBHL (1)

Երկրամերձ դիմօք ոք առաջի աստուծոյ անկանի. (Խոսր.։)


Երկրանախանձ

cf. Գետնանախանձ.

NBHL (1)

Զայս՝ որ մեծ իմն թուի անհաւատից երկրանախանձ ոգւոց, եթող ի բաց։ Բազումք դեռ տխմար էին եւ երկրանախանձ եւ գետնաքարշք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)


Երկրաշարժ

cf. Գետնաշարժ.

NBHL (1)

Գուցէ զնորա ստորերկրայս պատառեսցէ պիսիդոն երկրաշարժ. (Նոննոս.։)


Երկրաչափ, ից, աց

s.

geometrician

NBHL (4)

γεωμέτρης geometra, terrae vel agri mensor Որ գիտէ չափել զերկիր, զգետին, զգաւառս.

Որ առ երկրաչափսն տեսանին ձեւք. (Փիլ. լին.։)

Երկրաչափն առնու, եթէ նշան է, որոյ մասն ոչինչ է. (Սահմ. ՟Է։)

Ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ. (Զքր. ՟Բ. 1։)


Երկրաչափական, ի, աց

adj.

geometrical;
—ն, geometry.

NBHL (2)

Ոչ հեռի յերկրաչափական գծիցն. (Ճ. ՟Ա.։)

Ցուցաւ այժմ, թէպէտեւ ոչ կամիցին, երկրաչափական՝ որպէս ասեն՝ հարկաւորութեամբ եւ ցուցիւք. ռ որս. ՟Թ։)


Երկրապիշ

adj.

worldly-minded.

NBHL (1)

Ժառանգութիւն տեառն կոխեցաւ ի գարշապարաց պղծոց, եւ ի խոզական երկրապիշ անցաւորաց։ Ըստ կարգի պաճարաց եւ անասնոց անմտից երկրապիշք եղեալք. (Յհ. կթ.։)


Երկրասնունդ

adj.

maintained on earth, terrestrial.

NBHL (1)

Երկնակենցաղք, եւ ո՛չ երկրասնունդք. (Նար. առաք.։)


Երկրաստեղծ

adj.

that has created the world;
created of earth, terrestrial.

NBHL (1)

Յերկրաստեղծս նահատակաց։ Ոչ զկնի եղելոց երկրաստեղծիցս նմանութեան։ Երկրաստեղծս բանաւորաց։ Կափուցմամբ երկրաստեղծ աչաց. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ՟Դ. եւ Նար. առաք.։)


Երկրաւոր, աց

cf. Երկրային.

NBHL (1)

Զերկրաւոր ասացի ձեզ։ Մարմինք երկրաւորք։ Ա՛յլ փառք երկրաւորաց։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ։ Երկրնաւորաց, եւ երկրաւորաց։ Որք զերկրաւորս եւեթ խորհին։ Երկրաւոր, շնչաւոր, եւ դիւական.եւ այլն։


Երկրաքարշ, ից

adj.

worldly;
cf. Գետնաքարշ;
այր —, carnal-minded, lustful.

NBHL (1)

Բարկութիւնն կռփեսցի յերկայնմտութենէն, եւ երկրաքարշ լիցի ի սուրբ սիրոյն. (Կլիմաք.։)


Երկրաքարշութիւն, ութեան

s.

worldliness;
sensuality.

NBHL (1)

Որ բուն տգէտքն կարօղ են յայս երկրաքարշութիւնս զնոսին ճանաչել. (Լմբ. առ լեւոն.։)


Երկրմայր

s.

earth-worm.

NBHL (1)

Գետնի պտըուղ. տե՛ս ի բառն Գետին։


Երկրորդ, աց

adj. adv.

second;
secondary, accessory;
secondly, in the second place;
— օրէնք, Deuteronomy;
—ք, bigamists;
— անգամ, once again, once more, a second time.

NBHL (11)

δεύτερος secundus, alter Զկնի առաջնոյն յաջորդն կամ յետինն. վերջինն յերկուց. միւսն.

Օր երկրորդ։ Անուն գետոյն երկրորդի գեհովն։ Յերկրորդ ամին։ Յերկրորդում աւուր։ Երկրորդի խառնուածոյն։ Հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ։ Երկրորդք չուեսցեն». այսինքն յերկրորդ կարգի, եւ այլն։

Երկրորդիցն ի ձեռն առաջնոցն. (Դիոն.։)

Երկրորդաց սա հասցէ. բայց սակայն երկրորդքն եւ նոքա մեծամեծք են։ Անձին իւրում ետ զնախնեացն պտուղս, եւ զաստուած ամբարշտաբար երկրորդաց արժանի արար։ Որք ոչ կարեն զառաջինսն նահատակութեանցն առնուլ, երկրորդիցն արժանի լինին։ Առաջնոցն ախտք՝ երկրորդիցն են պարկեշտ ողջամտութեան պահպանութիւնք. (Փիլ.։)

Դու թագաւորեսցես ի վերայ իսրայելի, եւ ես եղէց քո երկրորդ։ Կացոյց զնոսա երկրորդ իւր։ Երկրորդ յաթոռն դարեհի։ Երկրորդ յաթոռ իմ նստջի՛ք. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 17։ Տոբ. ՟Ա. 25։ ՟Ա. Եզր. ՟Գ. 7։ ՟Դ. 42։)

ԵՐԿՐՈՐԴ. մ. δεύτερον, δευτέρως secundo Յետ առաջնոյն. միւս եւս. յետոյ. ապա.

Նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28։)

Եւ եղեւ բան տեառն առ երեմիա երկրորդ անգամ. (Երեմ. ՟Լ՟Դ. 4։)

Զհետ այնորիկ զոր ընտրեաց տէր, երթայց ... եւ երկրորդ անգամ՝ ո՞ւմ ծառայիցեմ ես, ո՞չ ապաքէն առաջի որդւոյ նորա. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 19։)

Առաջին, զի ... երկրորդ անգամ, վասն զի ... երիր եւ այլն. (Փիլ. ել. ՟Ա. 17։)

Յաղագս երկրորդ անգամնոյն կտակարանացն. (Արշ.) իմա՛ անուն կրկին հոլովեալ. իբր ռմկ. երկրորդ անգամինին։


Երկրորդական, ի, աց

adj.

secondary, accessory, subaltern.

NBHL (1)

δευτέριος secundarius Որ ինչ է յերկրորդ կարգի զկնի առաջնոյն. որպէս,


Երկրորդութիւն, ութեան

s.

repetition, resumption, reiteration;
— օրինաց, Deuteronomy.

NBHL (6)

Երկրորդութիւն խոստմանն աստուծոյ առ աբրահամ. (Նախ. ծն.։)

Այս տեղի կրկնած եւ երկրորդութիւն է։ Պա՛ցտ է միտ դնել կրկնելոցն գրոց եւ երկրորդութեանց, զի միտս ինչ յայտնիս կամի ցուցանել այնու։ Ասպիսի ինչ է երկրորդութիւնն, ասէ՝ թէ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր եկն անձրեւն ... զնոյն դարձեալ երկրորդէ. (Կիւրղ. ծն.։)

Դարձեալ առ նմին կրկնապատիկ երկրորդութիւն։ Որպէս ո՛չ տեառնագրութեան խաչական փայտի ինչ երկրորդութիւն. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Ընկեցեալ զնա ի պատուոյն՝ ինքն առնու զերկրորդութիւնն. (Խոր. ՟Բ. 48։)

Վասն յառաջ ճանապարհին աղօտացեալ ի յերկրորդութեանն կատարման. (Դիոն. երկն.)

Ի ձեռն միջնորդաց կատարմունք աղօտագոյնք են. (Մաքս. ի դիոն.։)


Երկրպագեմ, եցի

vn.

cf. Երկիր պագանեմ.

NBHL (1)

Երկրպագեն տէրութեանդ քո։ Երկրպագեցէ՛ք պատուանդանի ոտից նորա։ Երկրպագեմք առաջի բեմի քո քրիստոս։ Երկրպագեմք առաջի տեւողական նշխարաց։ Երկրպագեմք քոց նշխարաց. (Շար.։)


Երկրպագու, աց

adj. s.

worshipper.

NBHL (2)

Երկրպագուքն են առաւելեալք քան զանբան տարերսն. (Եղիշ. ՟Ե։)

Խառն ընդ երկրպագուքս հոգւոյ։ Զերկրպագուքումդ նշանի։ Գոհաբանութիւն յերկրպագուացս. (Նար.։)


Երկփեղկեմ, եցի

va.

to divide in two, to cleave.

NBHL (1)

Իբրու Յերկու փեղկս կամ ի ծուէնս պատառել. զմիութիւնն բաժանել. քակել, խզել.


Երկօրեայ

adj.

of two days;
in two days.

NBHL (1)

Երկօրեայ ի նմա առկայացեալ. տե՛ս ի վեր։


Երնջակ

cf. Երնջնակ.

NBHL (2)

ԵՐՆՋՆԱԿ կամ եՐՆՋԱԿ. ռմկ. երինճակ. ἑρύγγιον eryngium Ազգ կանկառի, յորմէ չկաթէ կաթն այլոց կանկառաց. փուշ որոյ միջուկն ուտի։ (Գաղիան.։ Բժշկարան.։)

ԵՐՆՋՆԱԿԻ ՏԱԿ. γεντιανή gentiana Անուն խոտոյ. ջանդիան։ (Հին բռ.։)


Երնջնակ, աց

s. bot. bot.

thistle (eryngium);
երնջնակի տակ, gentian;
cf. Բոգ.

NBHL (2)

ԵՐՆՋՆԱԿ կամ եՐՆՋԱԿ. ռմկ. երինճակ. ἑρύγγιον eryngium Ազգ կանկառի, յորմէ չկաթէ կաթն այլոց կանկառաց. փուշ որոյ միջուկն ուտի։ (Գաղիան.։ Բժշկարան.։)

ԵՐՆՋՆԱԿԻ ՏԱԿ. γεντιανή gentiana Անուն խոտոյ. ջանդիան։ (Հին բռ.։)


Երջանկանամ, ացայ

vn.

to prosper, to be fortunate

NBHL (1)

Երջանկացան առաքեալք, զի ականատես եւ ականջալուր եղեն տնօրէնութեանն որդւոյ. (Տօնակ.։)


Երջանկաւէտ

adj.

very happy, blessed, full of felicity.

NBHL (2)

Քառակերպեան կենդանիքն երջանկաւէտքն են. (Զքր. կթ.։)

Աւա՛ղ անցելոյ երջանկաւէտ բառացութեանն. (Պիտ.։)


Երջանկութիւն, ութեան

s.

happiness, fortune, prosperity, beatitude, felicity.

NBHL (1)

Երջանկութիւն խոստովանելի ամենայն երկրի։ Զփառս եւ զերջանկութիւն։ Երջանկութիւն եղկելի։ Աշխարհ լոյս մեծ երջանկութիւն։ Ըստ գրոյն երջանկութեան. (Նար.։)


Երրակի

adj.

ad. triple;
trebly.

NBHL (2)

cf. Երրեակ, եւ Եռակ.

Երիս երրակաց փառաբանողաց (իննեակ դասուց)։ Հուպ երրակին (այսինքն երրորդութեանճ) լոյս գերազանց. (Գանձ.։)


Երրեակ

adj. s.

ternary, three;
trey.

NBHL (3)

οἰ τρεῖς, τρισσός trinus, ternus Եռեակ. եռակ. երրորդաւոր, երրորդական, երեքկին.

Ընդ առաւօտն հանէր մովսէս զժողովուրդն աստուծոյ երրեկին խորհրդոյն. (Վրդն. ծն.)

Երրեակ թէ եւ յառաջնոցն անկեանց ... սակայն ոչ բաժանի ըստ մասնկանաց. (Մագ. ՟Ձ՟Դ։)


Երրորդ

adj. s. adv.

third;
third part;
thirdly.

NBHL (5)

Օր երրորդ։ Գետն երրորդ։ Յաւուրն երրորդի։ Մինչեւ յերրորդ ազգ։ Երրորդ մասն։ Յասին երրորդում։ Ի կառսն երրորդս.եւ այլն։

Երկրորդքն երրորդիցն առաջնորդեն. (Շ. հրեշտ.։)

Իսկ (Գիւտ թղթ.) առ վաչէ.

Երրորդ դորակին լիցի ռ խոյ մի. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։)

Նախ զառաքեալս. երկրորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետս. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28։)


Երրորդական, ի, աց

adj.

ternary.

NBHL (1)

Յերրորդական համագոյութենէն։ Երրորդական փառք աստուածութեանն։ Երրորդական էին պաշտօնեայ։ Զերրորդական միութիւն էիդ փառաւորեսցուք. (Նար.։)


Երրորդեմ, եցի

va.

to treble, to triple, to repeat three times.

NBHL (1)

Զնոյն եւ այժմ երրորդէ։ Երրորդեաց զխրատ գոհութեանն։ Այս ուխտս յաստուծոյ՝ որ առ աբրահամ եւ իսահակ, երրորդեցաւ առ յակովբ. (Լմբ. սղ.։)