Definitions containing the research ռ : 10000 Results

Թելագիր

cf. Հեռագիր.


Թելադիր

adj.

that instigates, that advises;
— լինիմ, cf. Թելադրեմ.

NBHL (1)

Որպէս եւ մարգարէն լինէր թելադիր յառաջագոյն, եթէ մոռա՛ զժողովուրդ քո։ Չտամ հրաման, այլ խրատեմ եւ թելադիր լինիմ. (Ոսկ. մ. ՟Ա. 3. 10։)


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

NBHL (3)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առի գիտութիւն լսողացդ. (Նանայ.։)


Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

NBHL (2)

Առ եկեղեցւոյ մանկունս թելադրութիւն եւ խրատ. (Լծ. կոչ.։)

Արտաքոյ այսց գրոց, ուր ի սկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն. (Խոր. ՟Գ. 67.) իբր պատմական տեղեկութիւն։


Թելակ, աց

s.

oar;
rudder.

NBHL (1)

Զթելակս ուղղիչ նաւին ի ձեռն առեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

NBHL (9)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)

ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ. ὧμος humerus Վերնակողմն բազկի ուսովք հանդերձ. (լծ. լտ. թէ՛րկում). թեւ, կռնակ.

Զաջ ձեռն թիկամբն հանդերձ. (՟Բ. Մակ. ՟Դ՟Ե. 30։)

Թիկամբն հետ զձեռն ի վայր ընկէց. (Եղիշ. ՟Ը։)

Զորոյ հաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ծ՟Դ.) այսինքն ի վերջ կոյս. գրքին կռնակը, ետքը։

ԹԵԿՆ ԱԾԵԼ զուրուք կամ զիրիք. Թեւածել, թեւակոխել. ձեռներէց լինել. զհետ լինել. ձկտիլ. նկրտիլ. ճոխանալ եւ յոխորտալ.

ԹԵԿՆ ԱԾԵԼ ումեք կամ ոմանց. իբր Թեւարկել. պաշտպանել. ի թիկունս հասանել. օգնել. հոգալ. թեւ թիկունք՝ կռնակ ըլլալ, թեր ելլալ։

Բազումք խնամածութեամբք թեկն ածեն, ոչ զի օգնեսցեն ինչ, այլ զի առաւել նենգիցեն զմերձաւորս. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)

Բազումք խնամածութեան թէկն ածեն դրացեաց, զի այնու առաւել՝ նենգեսցեն։


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

NBHL (3)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)

(Իսկ ԹԵՂԵՆԱՒՈՐ՝ տե՛ս ի բառն ԹԵԶԱՆԱՒՈՐ)։


Թերագոյն

adj.

most imperfect, very defective.

NBHL (1)

Որ առաւել, եւ որ թերագոյն՝ ուղղութիւնս ցուցցէ. (Բրս. հց.։)


Թերաթափ լինել ի գինւոյ

sv.

to be still half drunk.

NBHL (1)

Յորժամ թերաթափ լինի գինին ի գլխոյն, կրկնեալ անդրէն ի նոյն դառնայցեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թերակատար

cf. Թերալից.

NBHL (3)

Որդիք շնացելոց թերակատարք եղիցին։ Շառաւիղք թերակատարք. (Իմ. գ. 16։ ՟Դ. 5։)

Դեռ տխմար էր եւ թերակատար։ Յառաջ քան զխաչն, կամ առանց հոգւոյն ընդունելութեան՝ թերակատարք էին. (Ոսկ. մ. ՟Բ. 6։ Բրսղ. մրկ.։ Տօնակ.։)

Այսպէս հռչակեալ, թէ թերակատար ուսուցանեն առաքեալքն, եւ մեք մեծամեծս ինչ խորհուրդս ի ներքս բերեմք. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ի՟Գ։)


Թերահաւատ, ից

adj.

whose belief is imperfect, distrustful, unbelieving, incredulous.

NBHL (1)

Առաջի թերահաւատիցն նշանս սուտ ցուցանեն. (Ճ. ՟Թ.։)


Թերահաւատամ, ացի

vn.

cf. Թերահաւատեմ.

NBHL (5)

ԹԵՐԱՀԱՒԱՏԱՄ ԹԵՐԱՀԱՒԱՏԵՄ ԹԵՐԱՀԱՒԱՏԻՄ. ἁπιστέω non credo, diffido Առ յետինս գրի առաւել՝ Թերեհաւատել. Թերահաւատ լինել. անհաւատանալ. չհաւատալ. եւ Դժուարիլ ի հաւատալ. յերկմիտս լինել. պակասիլ ի հաւատարմութենէ կամ ի միամտութենէ. չաւտալ, չուզել հաւտալ.

Ոչինչ թերահաւատէին յառաջին խրատու սուրբ վարդապետացն. (Եղիշ. ՟Բ։)

Մի՛ թերահաւատիր ի բանից այտի։ Մեռելոց յարութեանն մի՛ թերահաւատեսցիս։ Թերահաւատին գրոյն։ Մի՛ թերահաւատեսցուք մեք իրացս եղելոց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Ես յորժամ զառաջինն լսէի, թերեհաւատէի. (Փիլ. լիւս.։)

Մինն զհզօրին ձեռն իբր ապիկար թերահաւատէ. (Նար. ՟Ժ։)


Թերահոգ

adj.

negligent, careless.

NBHL (1)

Արտաքոյ իրաւանց է՝ թերահոգ առ դնիլ յոր հաւատացաւն հոգաբարձութիւն նմա. (Սարկ. քհ.։)


Թերամտեմ, եցի

vn.

to be mistrustful, irresolute, to doubt.

NBHL (1)

Ո՞վ թերամտեսցէ կամ երկբայեսցի. (Նար. առաք.։)


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

NBHL (2)

Ի լնուլն լուսնի՝ լնուն կենդանիք ուղղով, եւ ծառք կեղեւով, եւ ի թերանալն՝ թերանան. (Վրդն. ծն. եւ Տօմար.։)

Որոյ ոչ եւ առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն Քրիստոսի։ Ոչ ինչ երկմտութեամբ թերանայ յառնէն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)


Թերավարժ, ից

adj.

unpractised, young, unexercised, new, unversed.

NBHL (2)

Ոյր թերի է վարժութիւնն. անվարժ. անկիրթ. դեռակիրթ. համբակ. անմուղ. տրմուղ.

Ո՞րքան տմարդութիւն էր թերավարժ աշակերտի առ ի յաստուածային խորհրդոյս ձեռնարկել քննութիւն. (Լմբ. պտրգ.։)


Թերացուցանեմ, ուցի

va.

to diminish, to render imperfect.

NBHL (2)

ἑλλείπω relinquo, praetermitto, omitto Պակասեցուցանել. նուազ առնել. թերի թողուլ. եւ Անտես առնել.

Թերացուցանէ զբարբառ լեզուին, յիմարացուցանէ զիմաստութիւն մտացն. (Նար. խրատ.։)


Թերաքամ

adj. adv.

imperfect;
half opened;
half shut;
scarce, obscure, dark;
superficially, obscurely, darkly.

NBHL (3)

Զի եւ ի ստուերէն զճշմարտութեան դուռն թերաքամս բանայցէ։ Թերաքամ եւ կիսաբաց եւեթ արար զլուսաւորութիւնն, կամ զպայծառութիւնն. (Ոսկ. եւ Երզն. մտթ.։ եւ Վանակ. յուրախացիրն.։)

Որ սակաւ մի թերաքամ ցուցեր (կամ թերաքամեցուցեր՝ ի Թաբոր) զփառս քո. (Մարաթ.։)

Թեւօքն պարածածկութիւ ի թնդմանէ առ նոսայն թերաքամ գիտնականութեամբն եղեալ. (Ոսկ. յհ. յիշատ.։)


Թերաքամեալ

adj.

not well placed in the scabbard.

NBHL (1)

Սուսեր ընդ մէջ ծպնեալ առ միջովն պատենիւք հանդերձ. եւ այն էր թերաքամեալ. (՟Բ. Թագ. ՟Ի. 8։ (յն. այլազգ։))


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

NBHL (1)

Զի՞նչ է թերթն ոսկի մաքուր. (ըստ Սուրբ Գրոց՝ թիթեղն) թերթն ե՛ւ կազմութիւն ունի մաքուր, եւ խորութիւն ոչ ունի։ Եւ մի՛ գուցէ ըստ թռչելոյ ասացեալ է թերթն. (Փիլ. ել. ՟Բ.) իմա՛ ըստ յն. բէ՛դալօն. իսկ բէ՛դամէ, թռչիմ. գուցէ եւ ի մեզ թերթն է իբր թրթռուն, թռչական։


Թերի, րւոյ, րեաց

adj. adv. s.

imperfect, defective, incomplete, faulty;
imperfectly, faultily;
the half, moiety;
a part, a side;
the rest;
երեւի արեգակն կէս —, half the sun is seen eclipsed;
լնուլ զ—ն, to supply;
— գտանիլ յիմիք, to be wanting in, in need of, to want for, to lack;
to be at a loss.

NBHL (4)

Որ թերի յիմիք իցէ, չէ կատարեալ։ Որ ոչ եւ ի մի պատուիրանս տեառն թերի գտանիցի, այլ յամենայնի լի եւ պատարուն։ Որ ոք թերի գտանի ի սէր ընկերին, թերի գտաւ եւ ի սիրոյն Աստուծոյ. (Սարգ. յկ. ՟Բ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Թերոյն ի վեցօրէին ի մարդ տեսլեան։ Փոյթ ինչ առ թերոյն լցումն մատոյց։ Ի վերայ թերի պատմութեանն. (Նիւս. կազմ.։)

Եթէ թերի ես յառաջնորդն, մի՛ կար ընդ նմա. (Նեղոս.։)

Այլ թէ՝ եւ նկարիչ ոք իցէ, զամենեսին՝ որ պարսաւիցենն եւ ծաղր առնիցեն, որ դեռ թերովք իցեն, եւ չկասէ ինչ նոցա բանիւքն. յն. անուսք. այսինքն անգէտք իցեն արուեստին։


Թերխորով

cf. Թերխաշ.

NBHL (1)

ռմկ. թերխաշ. Ոչ շատ խորովեալ կամ խարշեալ.


Թերութիւն, ութեան

s.

want, imperfection, incompleteness, defectiveness, faultiness.

NBHL (3)

Հասակի թերութիւն առնէ զնա աշխարելի. (Լմբ. ժղ.։)

Ո՛չ զթերութիւն իւր ճանաչէ, եւ ոչ զառ ի գործսն յառաջել գիտասցէ. (Բրս. հց.։)

Պա՛րտ է փոքր մի տանել թերութեան առնն. (Խոր. ՟Գ. 63։)


Գովասան, ից

s.

that praises, praiser.

NBHL (1)

Փո՛րձ արա յառաջագոյն դասել զգովասանն (կամ զգովասանականն) արամազդայ. (Պղատ. օրին. ՟Ա։)


Գովասանեմ, եցի

va.

to praise.

NBHL (2)

Գովել, գովաբանել. հռչակե գովասանութեամբ.

Պարառեալ երգօք ... գովասանեցէ՛ք զարի եւ զյաղթող վկայսն. (Տաղ. ի յակոբայ։)


Գովասանութիւն, ութեան

s.

praise, eulogy.

NBHL (3)

ἕπαινος, ἑγκώμιον laudatio, laus, praeconium Ասելն զգով. եւ Ասացուած կամ ճառ գովութեան. գով. գովութիւն. գովեստ. ներբող.

Ոչ իսկ եմ արժանի գովասանութեան. այսինքն խօսելոյ զճառ գովութեան. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Ձեռնարկել յաստուածազանիցն այնոցիկ գովասանութիւն։ Ներբողեանն գովասանութիւն վերակոչի. (Շ. հրեշտ. եւ Շ. բարձր.։)


Գովելի, լւոյ, լեաց

adj.

praise-worthy, plausible.

NBHL (1)

Գովելի, եւ առաւել գովելի, զի վասն կարեաց եւ ցանկութեանց յաղթելոյ ի կերակրոցն կրօնաւորեցաւ. (Եզնիկ.։)


Գովեմ, եցի

va.

to praise, to glorify, to exalt, to magnify, to applaud, to celebrate, to renown;
to cense;
— կարի իմն or յանչափ, to extol, to commend excessively;
— զամձմ, to glory, to boast.

NBHL (3)

ἑπαινέω, αἱνέω, ἑγκωμιάζω laudo Դրուատել, ներբողել. օրհնել. փառաւորել. բարեբանել. մեծածուցանել. հռչակել զանուն եւ զգործ. երանել. քա՛ջ է ասել.

Գովեցին զնա առաջի փարաւոնի։ Գովեսցէ զքեզ ընկերն, եւ մի՛ քո բերան։ Գովեցի՞ց զձեզ. յայդմ ո՛չ գովեմ։ Գովեցի ես զամենայն մեռեալսն քան զկենդանիսն։ Շրթունք իմ գովեսցեն զքեզ։ Գովեցից զանուն քո։ Գովեա՛ երուսաղէմ զտէր. եւ այլն։

Զի՞ գովի մեղաւոր ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէ, եւ նա գովի։ Գովեցարու՛ք յանուն սուրբ նորա։ Գովեսցու՛ք մեք ի ժառանգութեան քում, եւ այլն։


Գովեստ, ից

s.

praise, eulogy, panegyric;
incense;
glory.

NBHL (2)

Ի գովեստ փառաց շնորհաց իւրոց։ Ի փառս եւ ի գովեստ աստուծոյ. (Եփես. ՟Ա. 6. 12. 14։ Փիլիպ. ՟Ա. 11։)

Եթէ աստուած առանց մարմնոյ յաղթէր, զի՞նչ գովեստ լինէր նմա. (Եփր. համաբ.։)


Գովիչ, չի, չաց

adj. s.

praiser.

NBHL (3)

Այն՝ որ գովէ. գովօղ. դրուատօղ. եւ Փառաբանիչ աստուծոյ.

Այր փորձի ի բերանոյ գովչաց իւրոց. ռակ. ՟Ի՟Է. 21։)

Գովիչք գոհութիւնքն ի վեր ելանեն առ աստուած. (Յճխ. ՟Ի.) իմա՛ գովասանական։


Գովութիւն, ութեան

s.

praise, eulogy;
honour, glory;
գովութեամբ, laudably.

NBHL (2)

Փառք եւ գովութիւն առաջի երեսաց նորա։ Մեռաւ ո՛չ գովութեամբ։ Յիշատակ արդարոյ հանդերձ գովութեամբ։ Վրիպեցան յաստուծոյ գովութենէն եւ ի նորին օրհնութենէն։ Որոյ գովութիւնն ո՛չ է ի մարդկանէ, այլ յաստուծոյ։ Լցցի բերան իմ գովութեամբ (այսինքն օրհնելով զաստուած)։ Բարձր արարից զնա գովութեամբ.եւ այլն։

Ի ծածուկ առ միմեանս զնոյն վկայութիւնս գովութեանց տային. (Եղիշ. ՟Բ։)


Գործած, ոյ

s.

work, manufacture;
web, weaving.

NBHL (1)

Եւ գործ անուոցն իբրեւ զգործած անուոց կառաց. (՟Գ. Թագ. ՟Է. 35։)


Գործակ, աց

s.

maker, worker.

NBHL (3)

δημιουργός, ποιητικός auctor, effector Գործօղ. գործիչ. հեղինակ. առիթ. պատճառ.

Ամբարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործակ է։ Գործակքն ցանկութեան՝ ոսկի, արծաթ, փառք, պատիւք։ Անպաճոյճն առ ի պէտս կերակրոց՝ առողջութեան է գործակ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)

Սա առաւելապէս իմաստութեան է գործակ։ Կենցաղօգուտ լինելով՝ միշտ խաղաղութեան է գործակ. (Պիտ.։)


Գործակալ, աց

s.

officer, minister, commissary, commissioner;
manager, agent, factor, negotiator;
attorney.

NBHL (1)

Ամենեցուն գործավարաց եւ գործակալաց ( ի վանս) սկիզբն վերստին յերկիւղ տեառն լիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Գործակալութիւն, ութեան

s.

place, office;
agency, business of an agent;
procuration.

NBHL (1)

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ. իբր Գործառնութիւն. գործ.


Գործական, ի, աց

adj.

practical, active.

NBHL (4)

Քաջ կենացն գործականին եւ տեսականին։ Ոմանք յարուեստիցն տեսականք են, այլ ոչ գործականք. առաքինութիւն եւ՛ տեսական է, եւ՛ գործական. (Փիլ.։)

Գործական առաքինութիւն. (Լմբ. սղ.։)

Բուռն հարից զնորին գործական հրամանաց. (Պիտ.։)

Գործական, իբրեւ զուարակ. (Նար. առաք.։)


Գործականեմ, եցի

vn.

to make, to operate.

NBHL (2)

Գործել արդեամբք. առնել իրօք.

Զերկինս գործականեցեր անճառապէս. (Ճշ.։)


Գործականութիւն, ութեան

s.

act, deed, action, operation.

NBHL (1)

Չունիմք արուեստ գործականութեան հնարից ինչ առ ի պատրաստել նոքօք զպարէն ռոճկաց. (Կանոն.։)


Գործակից, կցի, կցաց

s.

cooperator;
associate, coadjutor;
— լինել, to cooperate;
to contribute, to concur.

NBHL (3)

συνεργός cooperator, cooperarius, socius բայիւ συνεργέω, συμπράττω cooperor. Համագործ. օգնական. ձեռնտու. աջակից. վաստակից. կցորդ գործոց այլոյ. սատար. պաշտօնեայ. հաղորդ. մասնակից.

Բժշկացն պաշտօն զի՞նչ գործոյ գործակից հանդիպիցի գոլով պաշտօնական. (Պղատ. եւթիփռոն.։)

Անհնազանդքն եւ անառակքն գործակից են սպառնալեացն տեառն ( ի վերայ իւրենաց). (Յճխ. ՟Է։)


Գործակցութիւն, ութեան

s.

cooperation, concurrence, coadjuvancy.

NBHL (4)

συνέργεια, συνεργία cooperatio, auxilium Գործակից լինել. ձեռնտուութիւն. աջակցութիւն.

Քարոզէին ընդ ամենայն երկիր, տեառն գործակցութեամբ. յն. գործակցելովն. (Մրկ. ՟Ժ՟Զ. 20։)

Աղբերս առանց մարդկան գործակցութեան բղխեցոյց ի վեր. (Փիլ. լին.։)

Պանծացեալ յաստուծոյ գործակցութիւն։ Փառաւոր արար զայաջածանօթս ինքեան աստուած առաքելական գործակցութեամբն. (Սարկ. քհ.։)


Գործասէր

adj.

laborious, active, diligent.

NBHL (2)

Էր եւ գործասէր յոյժ, եւ առատ յողորմածութիւնս. (Հ. կիլիկ.։)

Ընդդիմադրեն օրինացն քրիստոսի գործասէրք մահու եւ կենաց։ Ե՛րթ առ մեղուսն գործասէրս, որք բժշկեցին զհիւանդութիւն բնութեանս քաղցրախօս քարոզութեամբն. (Համամ առակ.։)


Գործասիրութիւն, ութեան

s.

activity, love of work or labour.

NBHL (3)

Հնազանդութիւն, գործասիրութիւն։ Փոյթ յառաքինութեան գործասիրութիւն։ Անգործութեան՝ զգործասիրութիւն. (Յճխ. ՟Ե. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Բ։)

Ուստի՞ մեղուացն եւ սարդիցն գործասիրութիւն. ռ որս. ՟Է։)

Ե՛րթ զօրաւորդ առ անզօրն (մրջիւն), եւ տե՛ս զիմաստութիւն գոծասիրութեան նորա. (Համամ առակ.։)


Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

NBHL (3)

ἑργοδιώκτης, ἑπιστάτης qui uret opus, praefectus Ոստիկան, որ յառաջ վարէ զգործն, կամ զգործավարս ի գործ. վերակացու. հարկապահանջ. եւ այլն. տե՛ս (Ել. ՟Ա. 11։ ՟Ե. 6. 7. 10. 13։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Գ. 4։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 18։ ՟Գ.)

Եղեւ հաւասարութիւն վարձուն. եւ զիա՞րդ բամբասեն զգործավարն իբրեւ զութութիւն յանզուգութեան։ Ըստ ծանրասրտին փարաւոնի եւ դառն գործավարի. յն. գործատուի. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կարկտ.։)

Արգելեալ տեսանեմք զգործ մշակութեան ի բռնագոյն գործավար իշխեցողացն որ ընդ մեզ են եպիսկոպոսաց. (Կանոն.։)


Գործատեաց

adj.

hazy, idle

NBHL (1)

Անձն գործատեաց քաղցիցէ. ռակ. ՟Ժ՟Թ. 15։)


Գործատուն, տան

s.

manufactory.

NBHL (1)

Որպէս թէ Տուն գործոյ. գործանաց, գործարան. քէրխանէ։ Բայց Գործատունք կոչին Հարցին՝ քանի մի տունք շարականի ի վերայ այնր, օրհնեցէ՛ք ամենայն գործք տեառն, եւ այլն։ Ի գիրս խոսր.։


Գործարան, աց

s.

manufactory;
instrument;
organ

NBHL (9)

ἑργαστήριον officina, taberna Գործանոց. տեղի իրիք գործոյ, արուեստի, վաճառի. եւ Ընդունարան. բնակարան. խանութ. տիւքքեան, քէրխանէ, եւ մէքեան.

Եթէ ոք առ այն՝ որ զանուշահոտ խունկս կազմէ, անաշխատ մերձ նստի նորա ի գործարանն, ակամայ լցեալ լինի անուշահոտութեամբ։ Ի ձիընթացսն ամենայն քաղաքն ընթանայր, եւ ի գործարանացն արգելուին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։ եւ Ոսկ. անոմ. ՟Գ։)

Արարեալ լինին մեծ արհեստքն ի ձեռն միոյ գործարանի. (Արիստ.։)

Որ առ բժշկարան գործարանօք (ըստ յն. դդմովք) ոմամբք՝ արեան կամ այլոց նիւթոց ձգմունքն են. (Պղատ. տիմ.։)

Գործարանօք եւ ձեռօք հպել. (Կիւրղ. գանձ.։)

Ձեռք գործարան են մտաց եւ մարմնոց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի ձեռն գործարանաց նկատելով զնշոյլս արեգական. (Խոր.։)

Զձեռս իմ՝ որ է գործարանք բարւոյ, չարեաց եւ մեղաց գործարան կազմեցի. (Եփր. խոստով.։)

Ընթացից ձերոց գործարանք (ստք). (Նար. առաք.։)


Գործարարութիւն, ութեան

s.

negotiation, agency.

NBHL (2)

Իբր Գործառնութիւն. եւ Առնելն գործարանաւ.

Գոչօղն (ձայն) նման է հոսման ի ձեռն բերանոյ եւ լեզուի ի բնական գործարարութեան լսելեօք յինքն պեղեալ. (Փիլ. լիւս.։)


Գործաւոր, աց

s. adj.

maker, workman, labourer, worker;
husbandman, farmor;
efficacious;
— օրական, journeyman;
դաս —աց working-class.

NBHL (3)

ԳՈՐԾԱՒՈՐ. γεωργός agricola, operarius Երկրագործ. այգեգործ. արդիւնարար. մշակ. որպէս եւ թ. ըրղադ է բառ յն. էրղադի՛ս, այսինքն գործօղ.

Բանի ազգակից է խոյն. նախ առաջին՝ զի արու է եւ զի գործաւոր է. (Փիլ. լին.։)

Ըստ իւրում առանձինն ընդելուզմանն յաջողեցելոց բնութեան՝ եւ միտքն գործաւոր լինի։ Ամենայն ուստեք զնա գործաւոր գոլ ուժգնական զօրութեամբն՝ ստեղծիչն մեր արար. (Նիւս. կազմ.։)


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

NBHL (7)

ἕργον, ἑργασία opus, elaboratio, officium Ներգործութիւն գործելոյ. գործառնութիւն. երկք. մշակութիւն. աշխատասիրութիւն. ծառայութիւն. պաշտօն. գործ.

Ձեռք ի խնամս տեսչութեան գործաւորութեան առ ի պտղաբերութիւն յարդարեսցին. (Յճխ. ՟Ի։)

Ձեռք պատրաստեալք յառաջագոյն, որ նոցա ա՛նկ իցէ գործաւորութիւն. (Փիլ. լին.։)

Կամ որպէս πράξις Պրակ. գործ գրաւոր. ճառ. եւ Գլուխ բանից.

Առաջիկայ գործաւորութիւնս (Արիստակ. նաւակատ.։ եւ Անյաղթ պորփ.։)

Ընդ այսորիկ հանդերձ աստուծով՝ եւ առաջիկայ գործաւորութիւն. (Սահմ. ՟Ա։)

Կրկնակ է ի գործւոջն (զգայարանաց) գործաւորութիւն. է՛ որ առ գործաւորութիւն շնչոյն, եւ է՛ որ առ ընդունելութիւն յարտաքուստն իմանալեաց։ Կայ մնայ ի գործաւորութեան, յորում կարգեցաւ ի բնութենէն։ Գործաւորութիւն իմն կենդանական։ Զգայական գործաւորութեամբ. եւ այլն. (Նիւս. կազմ.։)


Գործելի, լւոյ, լեաց

adj. s.

feasible;
maker;
coal.

NBHL (7)

Ոչինչ ի գործելեացն առանց նորին (առաջնորդին) կամացն եղիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)

πρακτός qui agi potest, sub actionem cadens, agendus Որ ինչ հանդերձեալ է գործիլ. առնել. առաջիկայ. արժանի գործելոյ.

Ետուն զարծաթն զպատրաստեալն ի ձեռս գործելեաց զգործս կահու տանն տեառն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)

Գործն եւ գործելին առ հասարակ տանջեսցին. (Իմ. ՟Ժ՟Դ. 10։)

Ոչ միայն որ զայն առնեն, այլ եւ որ կամակիցն լինին գործելեացն. ռ. ՟Ա. 32։)

ԳՈՐԾԵԼԻ. գ. Ածուխ, առաւել ռամկօրէն վարի։ Վստկ.։ ՟Ճ՟Ձ՟Բ. ուր կայ եւ ԳՈՐԾԵԼԱԽԱՌՆ. իբր Ածխախառն։

Շինեսցի գործելոյ կրակ, եւ դիցի ի բուրվառն. (Մաշտ. ջահկ.։)