Entries' title containing ս : 8390 Results

Մսամրցութիւն, ութեան

s.

rivalry in gluttony, emulation in voracity.

NBHL (2)

κραιπάλη crapula. Մսակերութիւն մրցմամբ ընդ սեղանակիցս. շուայտութիւն. զեղխութիւն.

Զի՞նչ խառնումն գինւոյն է, եւ դարձեալ թէ զի՞նչ յետ արբեցութեանն աստուծոյ մսամրցութիւնն. (Դիոն. թղթ.։)


Մսան, ի, նունք, նաց ou նանց

cf. Մսանունք.

NBHL (4)

մսանունք նանց ՄՍԱՆ կամ ՄՍԱՆՈՒՆՔ. μηρίον, μηρός ile, ilium, ilia ὁσφύς lumbus, coxa ὅσχεος, ὁσχέα, -ον scrotum. Ասի եւ ՄԿԱՆ. ըստ որում ի յն. մի՛ս է մուկն. եւ պրս. միյան, իբրու միջանք։ Իբր զի Մսանն է Մսուտ մասն մարմնոց կենդանեաց, կամ փափուկ միսն մկնաձեւ. եւ միանգամայն վարի որպէս Մէջք, երանք. ազդր. բարձք. զիստ. գաւակ, համեմատութեամբ այլեւայլ բառից յունաց. ձկնմիս. դնդղուց, լօփ միս .... եւ մէջք, աճուկ.

Զերկուս երիկամունսն, եւ զճարպն՝ որ ի նոսա, որ առ մսանամբքն իցեն։ Զճարպն եւ զմսանն անարատ հանդերձ զստօքն. (Ղեւտ. ՟Գ. 4. 9. 10. 15։ ՟Դ. 9։)

Այսոքիկ երակք եւ շնչերակք լինին գնդաձեւ իմն մանուած առ մսանամբքն, ուրանօր սպիատակաթոյրն հիւթ մտանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Դ։)

Մսանքն տափակ զերդ լապստակու. ստկ. ՟Յ՟Լ՟Դ։)


Մսանունք, նանց

s.

fillet;
gland.


Մսանաբանութիւն, ութեան

s. anat.

adenology.


Մսանագրութիւն, ութեան

s.

adenography.


Մսանահատութիւն, ութեան

s.

being broken-backed;
adenotomy.

NBHL (2)

Հատումն կամ թուլութիւն մսանաց, կամ միջաց.

Կարկամեալ կինն մսանահատութեամբ էր զգածեալ։ Միթէ զախտ ախոնդանացն եւ զմսանահատութեան ո՞չ ներգործէ գինին. (Երզն. մտթ.։ եւ Պիտ. ըստ Լեհ.։)


Մսանուտ

adj.

glandular.


Մսապատ

adj.

clothed in flesh, incarnate;
fleshy, plump.

NBHL (3)

Մսով պատեալ. մարմնեղէն. մարմնազգեաց.

Ի մսապատ դեղ պատկերաւոր՝ ըստ արփիաբնակ խմբին լուսաւոր. (Նար. մծբ.։)

Յինէն գայթագղեցէք վասն մսապատ մարմնազգած լինելոյս։ Վասն մսապատ լինելոյ մարդկեղէն մարմնոյս. սկ. մ. ՟Բ. 15։ Երզն. մտթ.։)


Մսավաճառ, աց

s.

butcher;
մանուկ —ի, -'s boy;
cf. Մսավաճառանոց.

NBHL (2)

Որպէս Մսագործ, եւ Մսավաճառանոց.

Ոչ լինի ի մսավաճառսն ճանճ, կամ այլ ինչ ի վերարկուսն. (Ճ. ՟Գ.։)


Մսավաճառանոց, աց

s.

meat-market;
butcher's shop, butchery.

NBHL (2)

μάκελλον macellum Խանութ մսագործաց. սպանդանոց. տեղի վաճառելոյ զմիս.

Որ ինչ վաճառիցի ի մակեղոնի, որ է ի մսավաճառանոցի, կերիջի՛ք. (Եզնիկ.։)


Մսավաճառութիւն, ութեան

s.

butcher's calling.


Մսգին

s.

price of meat.

NBHL (2)

Գին մսոյ վաճառելոյ.

Ցուլն քարկոծ լիցի. եւ վաճառեալ յայլազգիս՝ զմկսգինն յաղքատս տայցեն. (Մխ. դտ.։)


Մսեղ

adj.

fleshy, corpulent, chubby, plump, fat, brawny.


Մսեղէն, ղինի, նաց

adj.

made of flesh, fleshly, carnal, corporeal, earthly, mortal;
— յարկ, mortal coil;
— բլուր, man-mountain, giant.

NBHL (5)

Ոյր նիւթն է միս կամ մարմին. մարմնեղէն. մսէ.

Դաւիթ ի մանկութեան ժամանակին քարիւ կործանեաց զմեծ բլուրն մսեղէն (զհսկայն գողիադ). (Եղիշ. ՟Ե։)

Ի ձեռն փոքր տղայոցն սպան զմսեղէն բլուրն. (Գէ. ես.։)

Մարգարէք՝ մսեղէնք էին, եւ ազգակիցք մերոյ սեռիս. (Հին քեր.։)

Ոչ եմք արժանի մսեղէն յարկիւ ծառայել. (Երզն. մտթ.։)


Մսեղի, ղւոյ, ղեաց

adj. s.

cf. Մսեղէն;
living, living man or soul;
—ք, men, mortals;
animals.

NBHL (9)

σαρκικός carneus, carnalis. Որպէս նոյն ընդ վերնոյն (=ՄՍԵՂԷՆ), Մարմնեղէն, մարմնաւոր. հեղեղէն. մահկանացու կենդանի, ունօղ զմիս եւ զոսկերս.

Ընդունայն է ամենայն մարդ մսեղի (յն. կենդանի). (Սղ. ՟Լ՟Ը. 6։)

Որոյ մարմին եւ արիւն, ճարպ, եւ ոսկերք են, հա՛րկ է թէ մսեղի է եւ կենդանի. (Եզնիկ.։)

Եզն յորս ապաստանի իւրեանց ի տաճարն քարեղէն, եւ փրկութիւն նոցա ի գառն մսեղի. (Եփր. ել.։)

Հողազանգուածս հիւթոյ մսեղիս մարմնոյ. (Նար. կուս.։)

ՄՍԵՂԻ. գ. σάρξ caro. Գոյացութիւն մարմնաւոր, շնչաւոր եւ կենդանի. մանաւանդ մարդ մահկանացու. ըստ յն. մարմին, նովին նշանակութեամբ.

Ո՞ մսեղի իցէ, որ լուաւ զձայն աստուծոյ կենդանւոյ։ Փայց եթէ դիքն, որոց ոչ է բնակութիւն ի մէջ ամենայն մսեղեաց. (Օր. ՟Ե. 26։ Ես. ՟Կ՟Զ. 24։ Դան. ՟Բ. 11։)

Ողորմութիւն տեառն ի վերայ ամենայն մսեղւոյ։ Ինքն մսեղի է, եւ պահէ ոխս։ Գործք ամենայն մսեղոյ առաջի նորա. (Սիր. ՟Ժ՟Ը. 12։ ՟Ի՟Ը. 5։ ՟Լ՟Թ. 24։)

Որպէս փորձ իրացն իսկ զուղեղս ամենայն մսեղեաց ցուցանէ։ Զմիս շնչաւորացն հրամայէր չուտել, որպէս թէ հոգի աստուածեղէն իցէ ի մսեղիսն. այսինքն յանբան կենդանիս. (Եզնիկ.։)


Մսեմ

va.

to chill, to make cold, to cool, to refrigerate.


Մսիմ, եցայ

vn.

to be or feel cold, to grow frigid, to suffer cold;
to catch cold, to take a cold;
մսի ձեռն իմ, my hands are cold.

NBHL (4)

Յոլովք մսեալք եւ ծայրատեալք լինէին։ Ի ձմեռնային սառնամանեացն մսեալք ծայրատէին. (Յհ. կթ.։)

Բազումք մսեցան, եւ կիսամահք եղեն. (Պտմ. առ լեհ.։)

Ի սառնամանեաց մսեալ մարմինն՝ հաշել եւ մաշել եւ մեռանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Մսեսցի ոտն, զի հանապազ ընդ հրեշտակս պարեսցէ. (Բրս. ՟խ. մկ. յն. այրեսցի, որպէս թէ կսկծեսցի յերեսաց ցրտոյ. ռմկ. մզմալ, խշխշալ։)


Մսխեմ, եցի

va.

cf. Ծախեմ;
cf. Վատնեմ.

NBHL (2)

ՄՍԽԵԼ. Ռամկականն բառիս Ծախիլ, այսինքն վատնել.

Սակաւ դրամիկ մսխել. (Վրդն. պտմ.։)


Մսխող

adj.

extravagant, spendthrift.


Մսխողութիւն, ութեան

s.

lavishing, squandering.


Մսողիմ, եցայ

vn.

to emaciate, to become extenuated.

NBHL (2)

Բառ անստոյգ, որպէս յն. ἁπολεπτήνομαι extenuor, premor. որպէս թէ Սղիլ, սղանալ, բարականալ, կամ տափակիլ. կծկիլ որպէս զմսեալն. (թերեւս գրելի է, Մռողիլ, ի բառէս Մռուղ. զոր տեսցես)

Որպէս զչորքոտանիս՝ երկայնագոյն զկերպարանսն ունել, եւ յըռնգունս կոյս մսողել. (Նիւս. կազմ. ՟Թ։)


Մսոտ

cf. Մսուտ.

NBHL (2)

ՄՍՈՏ կամ ՄՍՈՒՏ. Որ ունի զմիս ի բնէ. եւ Հպեալն ի միս. մըսի քըսուած.

Թէ ոք պիղծ համարիցի զհաց՝ որ մսոտ իցէ եւ այլն. (Կանոն.։)


Մսուտ

adj.

cf. Մսեղ;
touched with meat;
contaminated.

NBHL (2)

ՄՍՈՏ կամ ՄՍՈՒՏ. Որ ունի զմիս ի բնէ. եւ Հպեալն ի միս. մըսի քըսուած.

Թէ ոք պիղծ համարիցի զհաց՝ որ մսոտ իցէ եւ այլն. (Կանոն.։)


Մսուտու օր

sn.

flesh-day.


Մսուր, մսրոց

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

Etymologies (4)

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։

• Հիւնք. մսիլ բայից։ Patrubány Հ1 1908, 314 միս+սանս. vār «ջուր»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ miδvad «մսուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 606)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մկ. Մշ. Վն. մսուր, Ախց. Երև. Կր. Հմշ. Սեբ. Սլմ. մսուրք, Ննխ. մու-սուրք (տե՛ս տակը), Ասլ. մսիւրք, մսիւր՝, Ոզմ. մսօւր, Սվեդ. մսսէօր, Զթ. մօսույ, մօ-նուր։-Նոր բառեր են մսրթումբ, մսրմուտ, մորմնայ.-ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 493 մսուրք անել «դիզել, կուտել»։

• ՓՈԽ.-Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։

NBHL (9)

φάτνη praesaepe, praesaepium եւ stabulum παράθεσις appositio. Տախտակամած տաշտաձեւ խորշ յախոռս եւ ի գոմս՝ որպէս սեղան կերակրոյ անասնոց. լայնաբար՝ Ախոռ. գոմք.

Ուր ոչ գոն եզինք, մսուրք սուրբ են։ Կամ թէ գոչիցէ՞ եզն առ մսուր, յորժամ ունիցի զկերակուր։ Եդ զնա ի մսուր, զի ոչ գոյր նոցա տեղի յիջեւանին։ Ո՞չ արձակէ զեզն իւր կամ զէշ ի մսրոյ.եւ այլն։

Զանասունս ի մսրոց ի բաց հալածէին։ Կերակրոց եւ ըմպելեաց եւ մսրց (գիտակ են անբանք). (Փիլ. յովն. եւ Փիլ. լիւս.։)

Ժողովեալք առ մսրովն (բեթղեհեմի՝) մարգարէութեամբ սաղմոսաց զծնունդն պատմեն. (Արշ. ՟Ժ՟Ա։)

Ի մսուր եդաւ, այլ զմսրովն հրեշտակք պարաբերեցին. (Պիտառ.։)

Մսրին նման երկնանման՝ յորում եդաւ աստուած բանն, լիցին եւ սիրտք մեր արժան՝ լինել նմին օթարան. (Տաղ յհ. եղբ. հեթմ.։)

Ի մսրոյ սկսաւ, եւ առ յովանակն կատարեաց յովանակով. (Եփր. համաբ.։)

Զկզակսն, եւ զմսուր բերանոյն խորտակել։ Մսուրք բերանոյն փշրեցան, եւ ատամունքն չարաչար ի բաց թափեցան։ Գանել քարամբք զկզակս նորա, մինչեւ ջաղջախեալ խորտակեցան մսուրք բերանոյ նորա. (Հ. կիլիկ.։ Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Եթերին պատեանքն են ի կառս մսրի ժողովեալ սառնական օդքն։ (Պիտառ.։)


Մսրամուտ

adj.

bred in the stable.


Մանրոստ

adj.

having small branches.

NBHL (2)

Որոյ ոստն է մանր.

Եւ անդ թուփք են, որ կոչին երկրին պուրակս՝ մանրոստք. (Եպիփ. բարոյ.։)


Մասն, սին, սանց

s. adv.

part;
bit, piece, morsel;
share, portion;
lot, parcel;
ration, allowance;
contingent, quota;
side, part, quarter, clime;
minute;
relics;
holy or hallowed bread;
— հաւատոյ, article of faith;
մասունք բանի, the heads of a discourse;
— բարի, the better part;
— զգայական, սրտմըտական, ցանկական, sensitiveness;
irascibility;
concupiscence;
մասամբ, ըստ մասին, ըստ մասնեայ, ի —է, in part, partly;
partially, in parts;
by halves;
մեծաւ մասամբ, ըստ մեծի մասին, բազում մասամբ, ըստ առաւելագոյն մասին, for the most or greatest part, mostly, chiefly;
յայսմ մասին, ի մասինդ, յայդմիկ, on this side, on this consideration;
ի մասին, for, instead of;
— առ — or առ մասին, — —, piecemeal, in pieces, piece by piece, in shreds, limb by limb;
իմով մասամբ, on my part, as for me;
աղօթից մասամբ, as for, or with regard to prayers;
ի պարգեւի մասին, in place of a gift, as a gift;
նմա ել —, he was allotted, he had for his share, or portion;
it is fallen to his lot;
— ունել, to participate in, to take a part or concern in;
ի բարեաց մասին առնուլ, to take in good part;
ի չարի մասին առնուլ, to take ill, or amiss;
գրաւիլ ընդ մասամբք ախտից, to be subject to certain vices;
չիք մերընդ դաւթի, we have nothing to do with David.

Etymologies (5)

• , ն հլ. (-սին, -սամբ, -սունք, -սանց) «բաժին, կտոր, մաս» ՍԳր. «աշ-խարհի բաժանմունք, երկրամաս» Փիլ. Խոր. աշխ. «սրբի նշխարք» Նար. խչ. «վայրկեան» ԱԲ. այս նշանակութեան համար վկայութիւն ունինք Վանակ. տարեմ. «Ջի տայ կամ կրէ գիշերն յօրէն զժամն և զմասունքն» (տե՛ս ՆՀԲ տրէ բառի տակ)։ Բառիս այս նշանա-կութիւնը անվաւեր պիտի համարէինք, եթէ չլինէր վրաց. მახი մասի «15 վայրկեանի ժամանակամիջոց»։-ՓՈԽ. ուտ. մառ «ճա-շակ, հազորդ» (եկեղեցական բաո), որից մասամբ «կողմանէ, ըստ» Փարպ. Խոր. ի մասնէ «մի քիչ» Ոսկ. հռ. Առ. որս. մասնա-ւոր Սեբեր. մասնմուտ Եզն. անմասն Իմ. բ. 9. բազմամասն Սեբեր. մասնիկ Նիւս. բն. մասնաւորել Նար. հողամասն Եփր. պհ. կի-սամասնեայ Ոսկ. յհ. ա. 30. եօթնամասնեայ Յհ. իմ. ատ. բարեմասնութիւն Եղիշ. Պիտ. մանրամաոն Շիր. մասնատուփ «Հաղորդու-թեան տուփ» (արդի գործածութեամբ), «մե-ռոնի աման» Մ. Մաշտ. էջ 174 բ. մասնա-կի, մանրամասնել, մանրամասնութիւն (նոր բառեր) ևն։

• ՆՀԲ «որպէս թէ մի այս կամ ի միա-սին»։ Justi, Zendsp. 229 կասկածով զնդ. masan «մեծութիւն» բառի տակ։

• Տէրվ. Altarm. 97 և Նախալ. 98 հնխ. ma, man «չափել, ձևել, համեմատել» արմատի տակ, ուր դնում է նաև ամիս, նման, սանս. զնդ. mā «չափել», յն. μέτρον «չափ» ևն։ Müller WZKM 8, 362 պհլ. [syriac word] բառից, որ է սանս. mātrā, յն. μέτρον։ Հիւնք. վասն բառից։ Patrubány ՀԱ 1908, 274 յն. μαϰρός «երկար» և զնդ. mas-«մեծ» բառերի հետ է կցում։ Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. mač «կէս, կտրել, բաժանել» բառի հետ։ Scheftelowitz BВ 28 282 իբր բնիկ հայ կցում է հբգ. smāhi «փոքրիկ» բառի հետ։ Petersson, Ar. ս. Arm. Stud. 97 հնխ. mak'-«ճեղքել, խթել» արմատից, որից նաև սանս. ma-çāka «մոծակ» և հյ. մաշ-ել։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Հմշ. մամ «բաժին, մաս», Ակն. պահոնած է մառ ու մեո «մաս և բաժին, մասնակցութիւն» ձևի մէջ, իսկ Տփ. մաս մաս անիլ «կտրատել» ձևի մէջ։-Վն. մասն, Ասլ. Խրբ. Մկ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. մաս, Տիգ. մmս, Զթ. մօս, մոս, Սվեդ. մուս «եկեղեցու մէջ բա-ժանուած օրհնեալ հացը», Ալշ. Մշ. Ջղ. Ննխ. Սլմ. մաս և Ղրբ. մասնը «Ճաշակ, Հաղոր-դութիւն»։ Գրեթէ ամէն տեղ պահուած է մա-սունք «սրբի նշխարք» բառը։ -Ատանայի թրքախօս հայերը գիտեն մաս «բաժին. 2. եևեղեցու օրհնեալ հացո», մասունք «սրբի նշխարք», մասնագիչ «մասնակից»։ -Մրղ. հետաքրքրական է կալամած «կալամաս»։

• ՓՈԽ.-Վրաց. მახი մասի «15 վայրկեա-նի ժամանակամիջոց». այս իմաստի համար հմմտ. վերը մասն «վայրկեան» ԱԲ (վկայու-թիւնը անյայտ)։-Տե՛ս նաև կալ բառի տակ

NBHL (26)

μερίς, μέρος (յորմէ եւ թ. միրաս ). pars partitio (որպէս թէ Մի այս, կամ ի միասին) Բաժին մի ի բոլորէ իմեքէ. հատուած. հատոր. կոտոր. պատառ, եւ Կողմն. վիճակ. մաս, բաժին.

Մասն (տալի) արանցդ՝ որ եկին ընդ իս, նոքա առցեն զբաժին իւրեանց։ Տաջի՛ք զհինգերորդ մասն փարաւոնի, եւ չորք մասունքն ձե՛ր եղիցին։ Մասն ետու զայն ի պտղոցն տեառն։ Նորա լիցի երին աջոյ ի մասն։ Էջ ի մասն ինչ յիսներորդաց բանակին։ Ի մասնէ աղի ծովուն յերեւելից կողմանէ։ Մարիամ մասն բարի ընտրեաց։ Չգուցէ մասն ինչ ի խաւարին։ Ձկան խորովելոյ մասն։ Արարին չորս մասունս՝ իւրաքանչիւր զինուորի մասն։ Ի մասինդ յայդմիկ։ Ըստ իւրաքանչիւր մասին։ Մասամբք տօնից։ Բազում մասամբք։ Մասն բաժնի διαίρεσις ։ Մասն առնել . μερίζω եւ այլն։

Զի մի՛ մասամբ բոլորն, այլ՝ մասն բոլորիւն զարդարեսցի. (Փիլ. ել. ՟Ա. 10։)

Ոչ կամեցայ զամենայն ըստ մասանց ընդ գրով արկանել. այսինքն մի ըստ միոջէ. (Եղիշ. ՟Բ։)

ՄԱՍՆ. μοῖρα gradus. որպէս Բաժին աշխարհի. կլիմայ.

Եւ է մասն հինգհարիւր ասպարէս. բայց օդաչափութեամբ երկրաչափութեան՝ է մասն, հինգհարիւր ասպարէս ի լայնն, եւ նոյնչափ յերկայնն՝ չորեքկուսի. որպէս զի լինել մասինն ՟Հ՟Ա մղոն. (Խոր. աշխարհ.։)

Այլ հասարակօրէն՝ մասն կամ աստիճան ասի վաթսուն մղոնն. (Փիլ.։)

ՄԱՍՈՒՆՔ λείψανα reliquia. որպէս Նշխարք սրբոց եւ սրբազան իրաց։ (Նար. խչ.։ ՃՃ.։)

ՄԱՍԱՄԲ որպէս Ի կողմանէ. ըստ.

Մերով մասամբ։ Դենի ձեր մասամբ։ Ագահութեան մասամբ։ Աղօթիցն մասամբ. (Խոր. ստէպ։)

Յաղթութեան մասամբ. (Փարպ.։)

Ի ՄԱՍԻՆ. որպէս՝ Ի տեղի. ի համարի. իբրու.

Հաճեցար խնդրիլ ի պարգեւի մասին ի պիղատոսէ. (Շար.։)

Եւ զայն ի խաբէութեան մասինի եսաւ դնէր. (Կիւրղ. ծն.։)

Ի ՄԱՍՆԷ. ἑκ μέρους, ἁπὸ μέρους ex parte. Ըստ մասին. մասամբ իւիք. փոքր ի շատէ.

Ի մասնէ գիտեմք, եւ ի մասնէ մարգարէանամք։ Ա՛րդ գիտեմ ի մասնէ. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Բ։)

Զայս սակաւուք ի մասնէ գրեցի. (Արծր. ՟Ա. 1։)

Զոր ի մասնէ վերաճառեալքդ նախագրեցին. (Նար. ՟Ի՟Ե։)

Չասէ՝ թէ լցայց, այլ թէ, ի մասնէ ինչ. սկ. հռ.։)

Եւ որպէս՝ Մասնաւորապէս. ուրոյն ուրոյն. κατὰ μέρη distincte.

Ջանս տանել, զի ի մասնէ (կամ ի մասանէ) սահմանիցէ ... ի մասնէ երկաքանչիւրոցն երգելով. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ՄԱՍՆ ԱՌ ՄԱՍԻՆ կամ ԱՌ ՄԱՍՆ. Մասն մասն. պատառ պատառ. կտոր կտոր.

Մասն առ մասին հատանէին (կամ զատանէին). (Մագ. ոտ. մանուչ.։)

Տղայքն ի գիրկս մարցն մասն առ մասն հարեալ. (Ուռհ.։)

ՄԱՍՆԱՅՔ, այց ԸՍՏ ՄԱՍՆԵԱՅՔ. որ եւ ԸՍՏ ՄԱՍԱՆՑՆ, ԸՍՏ ՄԱՍԻՆՑՆ. τὰ κατὰ μέρος . իբրու particulares, -ria. Հելլենաբանութիւն. Մասնականք. մասնաւորք.

Ըստ մասնեայքն եւ ըստ իւրաքանչիւրքն ներհակք ի բազմութիւն միշտ բաժանեալ լինին։ Անհատքն ի վերայ միոյր միայնոյր զմասնայցն։ Ոչ ի վերայ այլոյ ուրուք եղիցի ըստ մասնեայց։ Ոչ եւ մակ այլոյ ուրուք լինիցին ըստ մասանցն։ Ի վերայ ամենեցուն ըստ մասինցն մարդոց, եւ այլն. (Պորփ.։)


Մասնագէտ

s.

specialist.


Մասնագիտութիւն, ութեան

s.

speciality.


Մասնաժողով

s.

committee.


Մասնական, ի, աց

adj. gr.

partial;
partitive.

NBHL (8)

Յէակացն ոմանք մասնականք են, եւ ոմանք հանուրք։ Մասնականքն՝ որ կոչին անհատք. (Անյաղթ պորփ.։)

Իմաստասիրութիւն ոչ եթէ ի մասնականացն լինի, որք ի ծորման եւ ի հոսման են, այլ ի հանուցն լինի, որք ոչ փոփոխին. (Սահմ. ՟Ա։)

Մասնականաց յարութեամբս հաւատասջի՛ք եւ հասարակաց յարութեանն. (Երզն. մտթ.։)

Մասնական իշխանութիւնք, կամ յանցանք. (Շիր.։ Սկեւռ. աղ.։)

ՄԱՍՆԱԿԱՆ. Մասն մասն բաժանելի (ողորմութիւն), կամ հանգանակաւ եղեալ.

μερικός particularis, partialis, privatus. որ եւ ՄԱՍՆԱՒՈՐ. Որ ինչ անկ է մասին եւեթ. առանձնական. անհատ. եղական. անհատական.

Ագապն՝ որ մասնականաւ է։ Որ մասնական ասեն. (Կանոն.։)

Իսկ ՄԱՍՆԱԿԱՆ կոչեցեալ անուանք՝ ըստ արդի քերականաց, ոմն, ոք, իմն, ինչ, վերածին ըսն (նախնեաց՝) յանորիշ կամ ի վերբերական անուանս։


Մասնակից, կցի, կցաց

adj.

sharing in, participating;
— լինել, to partake of, to be a party concerned, to take a share.

NBHL (5)

μεριστής particeps. Կցորդ մասին. հաղորդ, բաժանորդ.

Որով օրէնսդրին մասնակից գտայց սրբեցեալ։ Մասնակից շնորհընկալ՝ հայրական գթութեանն. (Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. կուս.։)

Մասնակից լինիցիմք պսակաց նոցին. սկ. յհ. ՟Ա. 36։)

Մասնակից լինի յուդայի իսկարիովտացւոյց. (Վրք. հց. ՟Բ։)

Ի սկզբանէ սրբոցն մասնակից արա՛ զիս։ Հատանեն ընդ մէջն, եւ մասնակից առնեն անհաւատիցն. (Յհ. գառն. աղ. եւ Յհ. գառն. խր.։)


Մասնակցութիւն, ութեան

s.

participation, share.

NBHL (3)

Անպիտան աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան։ Թէ ընդ արդարսն մասնակցութեան, յորոց զրկեցայ. (Նար. ՟Թ. ՟Ի՟Դ։)

Ի մերոց հարանցն մասնակցութենէ հեռանալ. (Վրդն. պտմ.։)

Յամենայն մասնակցութենէ մեղաց. (Ժմ.։)


Մասնաչափ

s. ast.

vernier scale, nonius.


Մասնատուփ, տփոյ

s.

pyx, ciborium.


Մասնաւոր, աց

adj.

particular, special;
private.

NBHL (8)

μερικός particularis, partialis, privatus. Մասնական, առանձնական. ըստմասնեայ. որ ինչ է ըստ ասին եւեթ. չափաւոր. սակաւ. եւ Եզական. անհատ. իւրաքանչիւր.

Ի մասնաւորէն ընդհանուր ծանիցի. (Ճ. ՟Ա.։)

Եղեւ այնպիսի ինչ մասնաւոր յայտնութիւն. (Սեբեր. ՟Է։)

Մասնաւոր կրիւք՝ որք փրկչին անկք։ Մասնաւորաւն՝ որ ինեաքն կրի՝ բոլորն մեր կարիս խոնարհի. (Արշ.։)

Զմասնաւորն աստ, եւ զբովանդակն առ հանդերձեալսն հատուցանել ամենեցուն. սող. ՟Գ. 29։)

Մասնաւորօք բանիւք ի հանդէս նորին ջանացի։ Միոյ մասնաւոր բարւոյ։ Ի մասնաւորի ինչ ճառելով նշանակել. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Բ. ՟Ղ՟Գ։)

Մասնաւոր (այսինքն ինչ մի) հարկիլ։ Հարկելով յունաց, այլեւ մասնաւոր ինչ եւ պարսից. (Խոր. ՟Բ. 23։ ՟Գ. 10։)

Մասնաւոր քահանայիցն հրամայեալ է։ Օրինացն մասնաւորաց։ Զծնօղս՝ որք ծնանին զմասնաւորսն. իբր իւրաքանչիւր մի ըստ միոջէ. (Փիլ. քհ.։)


Մասնաւորաբար

adv.

cf. Մասնաւորապէս.

NBHL (4)

μερικῶς particulariter, et ex parte. Մասնաբար. եւ Մանրամասնաբար. ըստ մասին, եւ ըստ իւրաքանչիր մասին. ուրոյն. առանձնաբար.

Յայտնեալ մասնաւորաբար, այլ ոչ կատարելապէս։ Ընկալան, այլ մասնաւորաբար։ Մասնաւորաբար եւ համառօտապէս. (Եղիշ. մկրտ.։ Սարգ. յկ. ՟Թ։ Արծր. ՟Ա. 9։)

Զմնացեալ բանն տեսցուք մասնաւորաբար։ Որպէս խոնարհագոյն մասնաւորաբար գրեմ։ Ոչ երբէք յագի աշխատութեամբք, մինչեւ մասնաւորաբար ըստ օրինին զամենայն ի գլուխ ածիցէ. (Խոսր. պտրգ.։ Արծր. ՟Ա. 1։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Միջասահման իմն երեկորինս է ժամ՝ տուընջեան եւ գիշերոյ, սակս որոյ եւ երկոցունց մասնաւորաբար ե՛ւ հարազատասցի սա, ե՛ւ օտարացեալ գտցի. (Յհ. իմ. ատ. այսինքն մասամբ, եւ մասամբ իւիք։)


Մասնաւորապէս

adv.

particularly, specially, in particular.

NBHL (3)

Որոց՝ թէ կամեցեալ էին, կարօղ էին մասնաւորապէս վնասել. (Փարպ.։)

Մասնաւորապէ՞ս, եթէ կիսոյ գանիցն եմք պարտական. (Վրք. հց. ՟Դ։)

Մասնաւորապէս եղեւ գիտութիւնն, եւ ոյ ամենայնին. (Լմբ. ժղ.։)


Մասնաւորեմ, եցի

va.

to communicate, to impart;
to distribute, to divide, to share;
to contribute, to give.

NBHL (6)

μερίζω partior, participem facio, communico. Մասն ինչ տալ. մասնակից առնել. հաղորդել (զիմն կամ զոք). բաշխել. բաժին հանել. ըստ մասին ցուցանել. հաւասարել.

Ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես։ Ըստ ճարակօղն քաղցկեղի առ բնաւ անդամս մասնաւորեալ զախտին տարածումն. (Նար. ՟Լ՟Է. եւ ՟Ժ՟Ը։)

Ի ժամանակի գինւոյն ի գինւոյ անտի մասնաւորեցէ՛ք զբաժինն աստուծոյ. (Շ. ընդհ.։)

Ըստ մարմնոյն աճմանն առ սակաւ սակաւ մասնաւորէր զաստուածային զօրութինն (առ արտաքս), որչափ բաւէին մարդիկ տանել. (Մեկն. ղկ.։)

Յաւելորդացն մասնաւորել զկարօտեալսն. (Իգն.։)

Զհաղորդութիւնս զայս մասնաւորեա՛ ճաշակման երեկոյին աշակերտացն. (Պտրգ.։)


Մասնաւորիմ, եցայ

vn.

to participate, to partake, to share in, to take part in, to be concerned, to interest oneself;
— ընդ հարկաւ, to contribute in some measure.

NBHL (10)

եւ հ. (յն. ոճով). μερίζομαι particeps fio, communicor, sortior. Մասնակից եւ հաղորդ լինել՝ գտանիլ. ստանալ ըստ մասին. վիճակիլ մասին.

Որոց մասնաւորիլ եւ զմեզ արժանի՛ արա. (Ժմ.։)

Մասնաւորիմք նահատակութեանցն (վկայից) ի ձեռն սիրոյն եւ աշխատութեան. (Սարկ. պատկ.։)

(Ժառանգութեան) նմանապէս մասնաւորեսցին զոյգ։ Ժառանգել ոչ կարեն, եւ ոչ մասնաւորիլ. (Մխ. դտ.։)

Երկինք եւ ծով մասնաւորեալք զուրախութիւն փրկչին. (Ճ. ՟Գ.։)

Զուգեալք ընդ արիանոս, եւ մասնաւորեալք ընդ նոսին զառ ի յաստուածութիւնն ամպարշտութիւն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Խաչ արծաթեղէն, յորում ի տէրունական խաչէն էր մասնաւորեալ. այսինքն մասն մի եդեալ. (Կաղանկտ.։)

Խաչ մի արծաթեղէն՝ մասնաւորեալ ի տէրունական խաչէն. (անդ։)

Իսկ (Խոր. ՟Բ. 23։)

Այս եղեւ սկիզբն հայոց մասնաւորիլ (կամ մասնաւոր մտանել) ընդ հարկաւ հռովմայեցւոց. իմա՛, մասնաւոր ինչ հարկս տալ, կամ ըստ մասին հարկատու լինել։


Մասնաւորութիւն, ութեան

s.

particularity, speciality;
singularity.


Մասնեմ, եցի

va.

cf. Մասնաւորեմ.

NBHL (5)

ՄԱՍՆԵՄ ՄԱՍՆԻՄ. cf. ՄԱՍՆԱՒՈՐԵՄ, cf. ՄԱՍՆԱՒՈՐԻՄ. ըստ յն. ոճոյ, Հաղորդել, իլ. վիճակել, իլ. մասն մասն բաժանել, իլ.

Եւորպիա մասնեալ ասի. քանզի մասնեաց նոյ զարեւմուտս. (Վրդն. պտմ.։)

Ոմն ի ծանր, եւ առ ի խոնարհ ձգողն, զոր մասնեցաւ երկիր եւ ջուր։ Զարժանաւոր զօրհնութիւնն մասնեցաւ. (Փիլ. ել. ՟Բ. 56. եւ 87։)

Ի յոլովս նախահոգակս մասնեալ բաժանի (հոգ տան). (Պիտ.։)

Ո՛վ անհուն ունակութեանս ծովական մասնեալ շաղկապիս ըստ մեզ, եւ ոչ անդնդական խորոցն գիտակ. (Քեր. քերթ.։)


Մասնիմ, եցայ

vn.

cf. Մասնաւորիմ.


Մասնիկ, նկան

s.

parcel;
particle, molecule.

NBHL (5)

μερίον particula. Մասն փոքրիկ.

Աստեղաբաշխութիւն ուսումնականին գոյ մասն, իսկ բոլոր իմաստասիրութեան մասնիկ։ Ոչ է այլոյ արհեստի մասն կամ մասնիկ՝ գործի նորին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ինքեանք ի ձեռն ինքեանց, եւ գործարանականացն մասնկաց ներգործեն։ Որ կոչին առ ի ճարտասանից վտանգական մասնկունք, ո՛վ, զո՛վ, զի՛նդ. (Նիւս. բն.։)

Ոչ գիտեն զբանականութեան մասնկունս եւ զտրոհմունս եւ զբաղդատութիւնս. (Երզն. քեր.։)

Բաշխեն մասնկունքն շրջանակիւ յայլ եւս հեռագոյն մասնկունսն. իբրու մասնկացն այլոց՝ ոչ բաշխելով այլոց մասնկացն. (Պղատ. տիմ.։)


Մասնկական, ի, աց

adj.

molecular.


Մասնմուտ առնեմ

sv.

to admit, to admit to a share or part in.

NBHL (2)

ՄԱՍՆՄՈՒՏ ԱՌՆԵԼ. Թողուլ մտանել ի մասն ինչ կամ ի մասնակցութիւն.

Անձամբ անձին նենգալ, եւ մասնմուտ առնել օտարի յիւր աշխարհն. (Եզնիկ.։)


*Մասուր

s.

seed-pod of the rose.

Etymologies (3)

• «շնվարդ, վայրի վարդի պտու-ղը, լտ. cynorrhodon, կամ rosa canina L (ըստ Տիրացուեան, Contributo § 214)» Լծ. նար. կէ. որից մասրի կամ մասրենի «վայ-րի վարդենի» Բժշ. Կոստ. երզն. 113. Ամեռա ունի միայն ՀՀԲ և ՀԲուս. § 198z.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Բն. Երև. Զթ. Մկ. Մշ. Ննխ. Վն. Տփ. մասուր, Սլմ. մասուր, մանսուր, Խրբ. մասուլ, մասուրա, Ախց. մասուրա, Ոզմ. մասօր, Հճ. մանսույ, Ղրդ. մա՛սուռ, Ղրբ. մհա՛սուր, Սեբ. մասբուռ, Չմշ. մարսիգ։

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մասուրայ

s.

stuffing pipe or reed.

Etymologies (1)

• «մագոգի մէջի եղեգնիկը» Վստկ. 206 (իբր դեղդիր գործածուած)։

NBHL (1)

Մասուրայով ի յաչքն փչես. (Եզնիկ.։)


Մատաղահասակ

adj.

of tender age.

NBHL (2)

Մատաղ հասակաւ. նորահասակ. տղայ. մանուկ.

Առ իւր կոչեցեալ զմատաղահասակսն՝ կրթութեամբ խրատու տպաւորէ ի նոսա զքաղաքական բարեկարգութիւն. (Լմբ. առակ.։)


Definitions containing the research ս : 10000 Results

Ամենեւիմբ

adv.

cf. Ամենեւին.

NBHL (3)

cf. ԱՄԵՆԵՒԻՆ. (գտանի գրեալ եւ ԱՄԵՆԵՒԻՄ. որպէս Սեբեր. ՟Զ։)

Ամենեւիմբ զիւր անուն հաստատէ։ Որով ամենեւիմբ զատչիցին ի յունաց. (Խոր. ՟Բ. 74։ ՟Գ. 55։)

Ամենեւիմբ ընդ մահու կորստեամբ գրաւեալ. (Յհ. իմ. եկեղ.։)


Ամենեւին

adv.

not at all, by no means, no wise, not in the least;
quite, wholly, totally, entirely.

NBHL (9)

որ եւ ԱՄԵՆԵՒԻՄԲ. (որպէս թէ ամենիւ) այս ինքն ամենայնիւ. ամենայն իրօք. բոլորովին. բոլորովիմբ. իսպառ. բնաւ. σύν πάντι, πάντη, πάντα, ἄπαν , παντελές, παντελῶς, παντάπασιν, καθόλου, ὄλως. omnino, prorsus, totaliter ըստ ամենայնի, ամմէն բանով, ամմէն կերպով, ամբողջ. հէր վեճհ իլէ. պիւթիւն պիւթիւնէ, պիր թամամ. քիւլլիյէն. ճիպ.

Յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի։ Օրէն յաւիտենական տեառն ամենեւին կատարեսցի։ Ոչ կարէր ամենեւին ի վեր հայել։ Ամենեւին մի՛ երդնուլ։ Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ։ Ամենայնի հաւատայ, ամենեւին (յն. զամենայն) յուսայ։ Պատուիրեցին ամենեւին մի՛ խօսել։ Մոլախոտէ՛ ամենեւին։ Ոչ մերձենայր ամենեւին հուրն ի նոսա. եւ այլն։

Ամենեւին իսկ անմտանելի։ Ամենեւին իսկ օտար. (Պիտ.։)

Ո՛չ, ամենեւին ոչ. (Լմբ. պտրգ.։) Յորս բացասականքն՝ ռամկօրէն բացատրին, բնաւ, իսկի. հիլ. հիլ պիր վէճհ իլէ. այս ինքն բնաւին ոչ։

ԱՄԵՆԵՒԻՆ. Յարի եւ յանուանս, մանաւանդ յածականս՝ պահմամբ նշանակութեան մակբայի, կամ որպէս համակ. ողջոյն. ամենազան, կարի յոյժ. բոլոր, ամմէն կերպ. պիւս պիւթիւն. հէր դիւրլիւ.. παντοδαπός omnigenus, ὄλος. totus

Խառնակութիւնք, եւ ամենեւին բնութեանս ամբոխումն. (Նիւս. կուս. ՟Բ։)

Ընդ ամենեւին անարգիս։ Ամենեւին բարերարութիւն. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ծ։)

ԱՄԵՆԵՒԻՆ. իբր այո՛. եւ կարի՛ իսկ քաջ. զահիր. էլպէթտէ.

Ուրեմն զա՞յն ասես։ (պխ) Ամենեւին իսկ. (Բրս. ընդ ապող.։)


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

NBHL (13)

Տարակուսեալ յամենեցունց՝ յղէր առ մեծն Ներսէս բազում անգամ աղաչելով. (Խոր. ՟Գ. 29։)

Ընդ տեղւոյն ճշմարտեալ է ասելն Արիստակեայ գրչի.

ԱՄԵՆԵՔԵԱՆ ԱՄԵՆԵՔԻՆ գրի եւ ԱՄԵՆԻՔԵԱՆ, ԱՄԵՆԻՔԻՆ, զամենիսեան կամ զամենիսին. πάντες. omnes Ամենայն ոք. ամենայն անձինք՝ զորոց իցէ բանն՝ առեալ միանգամայն. ամմէնքն ալ. հէփսի. ճիւմլէ ալեմ. պրս. հէմէկեան. հեմէկի. հէմէքինան.

Էին ամենեքեան միաբան ի միասին։ Լցան ամենեքեան Հոգւով Սրբով։ Ամենեքին սոքա։ Ամենեքին զՅովհաննէս իբրեւ զմարգարէ ունէին։ Յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց։ Ամենեցուն՝ որոց էք ի Հռովմ.։ Վասն ձեր ամենեցուն։ Ամենեքումբք հանդերձ՝ որք կարդան, եւ այլն։

Խաղաղութիւն ամենեցուն, կամ ընդ ամենեսեան, կամ ընդ ամենեսին։ Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛ ... եւ ամենեցուն պարգեւեա՛. (Ժմ.։)

Սէր կալցես առ ամենեսեան, բայց մեկնելով մեկնեսցիս յամենեցունց. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

ամենայն եւ իւրաքանչիւր. համայն. առհասարակ. ամմէն, բովանդակ. պիւթիւն. հեր.

Առ ամենեքումբք մրգաբերօքն։ Զայլոցն ամենեցուն խնամոցն։ Ամենիքեան օրինակք։ Ի ցանկալիսն յամենիսեան. (Պիտ.։)

Զերծո՛ զիս յամենեցունց ընդդիմացողաց։ Յամենեցունց մասանց։ Զամենեսին զսրբոցն պարս. (Նար.։)

ԸՆԴ ԱՄԵՆԵՍԵԱՆ. Ամենեքին ի միասին. միանգամայն. բոլորը միատեղ. քիւլլիյէն.

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

ՅԱՄԵՆԵՑՈՒՆՑ. որպէս յամենայն մարդկանէ, է անուն հանրական. իսկ իբր յամենայն կողմանց կամ յամենայն իրաց, լինի իբր մ. ամենայնիւ. բոլորովին.

Ամենեքեան զբոլորն նշանակեն (իմա՛ ընդհանուր՝ ամենայնքն). իսկ ամենեքին՝ մասնաւոր. (այս ինքն ամենեքին սոքա, դոքա, նոքա)։


Ամէնունակ

adj.

cf. Ամենունակ.

NBHL (4)

ԱՄԷՆՈՒՆԱԿ կամ ԱՄԵՆՈՒՆԱԿ. παγκρατής. omnicapax Որ զամենայն ինչ ունի յինքեան, որպէս Աստուած եւ աստուածայինք. եւ պարունակօղ կամ պարփակօղ զբազում ինչ. ամէնընկալ. ամենալից.

Շարժեսցէ զմեզ եւ ածցէ առ ամենունակ Աստուած. (Տօնակ.։)

Նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան։ Ընծայել ամէնունակ ծոցոյ մօրն որովայնի հողածին զարմի։ Անդս ամէնունակս. (Նար. ՟Հ՟Ե. Նար. առաք. Նար. խչ.։)

Ամէնունակ քո գանձարանիս. (Մաշտ.։)


Ամէնօրհնեալ

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (1)

Օրհնեալ ես ամէնօրհնեալդ ի կանայս։ Օրհնէին զամէնօրհնեալ սրբուհին. (Շար.։)


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (1)

Որք ի հնդկացն ականք (կամ ակունք) զամէնօրհնեալդ ձեր պայծառացուցանեն զգլուխս։ Զոր ի Քրիստոս սիրոյն պսակ դնել, որ ամէնօրհնեան գլխոցդ ձերոց է պատշաճ. (Պրպմ. ՟Լ՟Է. եւ ՟Լ. ըստ ձ։)


Ամիրապետ, ի, աց

s.

caliph.

NBHL (2)

Պետ ամիրայից. ազգապետն հագարացւոց՝ որպէս յաջոյդ Մահմէտի. խալիֆա

Մեծն ամիրապետն առաքէ ոստիկան ի հայս. (Ուռպ.։)


Ամլածին

adj.

born of a barren woman.

NBHL (2)

Ծնեալն յամուլ մօրէ. ամլորդի. որպէս Սամուէլ, մանաւանդ Կարապետն Յովհաննէս.

Ամլածին որդւոյն. (Նար. կուս.։)


Ամլանամ, ացայ

vn.

to be or become barren.

NBHL (4)

Ամուլ մնալ. ստերջանալ. եւ նմանութեամբ՝ անբեր կամ անգործ լինել. յետնիլ. գըսըր օլմագ՝ գալմագ. հասըլսըզ օլմագ.

Յայն սահմանի (կենաց) ամլանալ տիրէ. (Կանոն.։)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն (անկոյ խորշելոյ յայլմէ անկոյ). (Փիլ. լիւս.։)

Ամլացան յաստուածային բարեգործութենէն. (Ճ. ՟Թ.։)


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

NBHL (3)

Սեպհականեալ անուն Յհ. Մկրտչի, որ եղեւ որդի ամուլ պառաւոյն Եղիսաբեթի ի ծերացեալ հօրէ Զաքարիայ. ամլածին.

Մկրտեցաւ ի սուրբ ամլորդւոյն Յովհաննէ. (Եղիշ. ՟Բ։)

Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Որ յամլորդւոյն վկայեցար Գառն Աստուծոյ. (Շար.։)


Ամլութիւն, ութեան

s.

sterility, infecundity, barrenness.

NBHL (3)

Ամուլն գոլ. ստերջութիւն. անբերութիւն զաւակի. եւ անպտղութիւն. հասըլսըզլըգ. իբր στείρωσις sterilitas (որ են լծ. ընդ ստերջութիւն)

Այս ամլութիւն (Եղիսաբեթի) ոչ պատահմամբ ինչ էր. (Իգն.։)

Տեսանէ եկեղեցի յամլութեանն Աննայի զամլութիւնն իւր. (Կամրջ.։)


Ամոլաջիլ

s.

ham-string, tendon of the ham.

NBHL (2)

Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ի զիստն կամ ի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի). եւ է զի νεῦρον որպէս եւ լտ. nervus այս ինքն ջիղ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա, եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ... Զամոլաջիլն՝ զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին. զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա. (Ծն. ՟Լ՟Բ. 25. 32։)


Ամոխախ, ի, աց

s. adj.

brought up together, comrade, companion, play-fellow;
familiar.

NBHL (2)

ԱՄՈԽԱԽ կամ ԱՄՈՂԽԱԽ. (իբր ամոլք ի խահս, եւ ի սնունդս. կամ համախահ, խահակից) սննդակից. եւ որ ինչ հայի ի համասնունդս. ընտանի. ընդել. σύντροφος simul nutritus, educatus եւ assuefactus, familiaris, τρόφιμος alumnus եւ այլն.

Զսոսա եւ զնոսա իբրեւ զամոխախս ի նոյն յանձանձիչ գոգս տանի զամենեսեան։ Յառաջին իսկ հասակէ ընդ օրինօքն սնեալք, զամողխախ սննդեանն զառաքինութիւնն թողեալ՝ փախեաք անկաք ի հաւատսն Քրիստոսի։ Զչարեացն (կամ զկարեացն) ասացեալ իսկ է մերովք ամոխախ անուամբքս. հուր է՝ ասէ՝ անդ, եւ խաւար, եւ կապանք, եւ որդն անվախճան. սկ. մ. ՟Ա. 16։ եւ Գաղ. եւ Եբր.։)


Ատակեմ, եցի

va.

to be capable, to be clever.

NBHL (2)

Ոչ այնչափ զսա փրկութիւն քաղաքին ուրախ առնել ատակէր. (Փիլ. յովն.։)

Ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարճրութեան ժամանակին։ Ոչ այնչափ ատակեաց աճապարել. (Խոր. ՟Գ 1. 46։)


Ատաղձ, ից

s.

matter;
timber;
timber-work, carpentry.

NBHL (4)

ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.

Հատանել զգեղեցիկ գեղեցիկ աստաղձս ի լեռնէն, ի յարկս շինուածոյն. (Եւս. քր. ՟Ա։)

Իմաստուն ճարտարապետ պիտանացու ատաղձ, եւ առնիցէ անօթ ինչ. (ՃՃ.։)

Ոչ զարարիչն յայտ առնէ, այլ զնիւթ եւ զատաղձ ինչ՝ յորմէ լինիցի։ Ոչ նիւթն եւ ատաղձ արոեստաւորացն իցէ ... Ամենայն նիւթք եւ ատաղձք եդան առաջի յԱստուծոյ, եւ արուեստն ի մտաց մարդկան ծնաւ. (Սեբեր. ՟Ե. ՟Գ։)


Ատաղձագործ, աց

s.

carpenter, joiner.

NBHL (2)

ὐλοτόμος lignarius Որ յատաղծից գործ է ինչ կամ հիւսնէ.

Ապա թէ ոք ատաղձագործ հիւսն (յն. մի բառ) զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նրոա. (Իմ. ՟Ժ՟Գ 11։)


Ատամահան

cf. Ատամնահան.

NBHL (2)

ὁδοντάγρα forceps dentalis Գործի հանելոյ զատամունս. որպէս աքցան, եւ այլն.

Խոցիչս, շամփուրս, ճանկս, ատամահանս. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ե.։)


Ատամացեմ, եցի

va.

to bite.

NBHL (2)

Առ երկունսն զսպասեական ատամացեն. սկ. մ. ՟Ա 18։)

Որպէս որ երկնէն՝ ոչ առ ատելոթեան ինչ ատամացէ զսպասաւորն, այլ առ կարեացն աղետի. (Կիւրղ. թագ.։)


Ատամացի

cf. Ատամնացի.

NBHL (1)

Ատամացի առնուն, եւ եղնգամբքն եւս մաքառիցին. սիւք.։)


Ատամնաթափ

s. adj.

forceps;
toothless;
— լինիմ, to lose the teeth.

NBHL (1)

Որ զքարինս գգուէ, ատամնաթափ լինի. սկիփոր.։)


Ատամնախիլ առնեմ

sv.

to extract or draw out a tooth.

NBHL (2)

ԱՏԱՄՆԱԽԻԼ ԱՌՆԵԼ. Խլելազատամունս.

Հրամայեաց ատամնախիլ առնել. եւ բժիշկն զգործիսն ի ձեռն առեալ, սակաւ խլել զառամունս նորա. (Ճ. ՟Ա.։)


Ատամնառու

adj.

that sets the teeth on edge.

NBHL (1)

Որ ինչ կարծրութեամբ կամ թթուութեամբ խանգարէ եւ անգործ առնէ զատամունս.


Ատամնառութիւն, ութեան

s.

setting on edge.

NBHL (2)

Առումն ատամանց յուտելոյ զթթուս, եւ այլն.

Յազոխանալ հարցն՝ ատամնառութիւնն պէսպէս բարկութեամբ՝ որդեացն պատահեսցի. (Վրք. ոսկ.։)


Ատամնացի

adv.

with the teeth.

NBHL (1)

Երանի՛ թէ իբր զհմակեր գազան ատամնացի զմիմեանց միս ոչ ծախէաք. (Խոսր. պտրգ.։)


Ատամնաւոր

adj.

toothed, notched, dented.

NBHL (3)

ὁδοντοφυοῦν dentibus praditus Որոյ բուսեալ են ատամունք. ունօղ ատամանց. ակռա ունեցօղ.

Ատամնաւորի եւ աճեցելոյն մատուցանէ զհացն. (Նիւս. կազմ.։)

Ի՞բր ժօռատ, եւ կամ ատամնաւոր ասիցի. (Անյաղթ հակակ.։)


Ատեան, տենից

s.

tribunal, court, audience, auditory, assembly of judges, seat, bar;
magistrate;
senate;
յ— մատնել, to call before a tribunal or council;
գումարել զ—, to convoke, to call together an assembly.

NBHL (16)

Տեղի կամ ժողովարան դատաստանի. բեմ. հրապարակ. դատաստան. եւ Նոյն ինքն ժողովն դատողաց. բազմութիւն ժողովելոց. ... Որպէս յն. κριτήριον tribunal եւ judicium

Ատեան նստաւ եւ դպրութիւնք բացան։ Ատեան նստցի։ Դարձա՛յք անդրէն յատեան։ Զկամար աթոռոցն ուր դատէր ի կամարի ատենին։ Ոչ էք արժանի անարգ ատենից. եւ այլն։

Որպէս συνέδριον concessio, consitium

Հան զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի, զամենեսեան անարգէ։ Եթէ հարկանես զանզգամ ի մէջ ատենի։ Այր երկխօս յայտնէ զխորհուրդս յատենի։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Պարտաւոր լիցի յատենի։ Մատնեսցեն զձեզ յատեան։ Քահանայապետքն եւ ամենայն ատեանն։ Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան։ Հրամայեցին նոցա արտաքս քան զատեանն ելանել։ Կոչեցին միաբան զատեանն։ Ածեալ զնոսա կացուցին յատեանն։ Գնացին խնդալով յերեսաց ատենին։ Զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւ, եւ այլն։

Որպէս βῆμα tribunal, suggestus

Մինչ նստէր յատենին (պիղատոս)։ Նստէր յատենի (հերովդէս)։ Ածէին զնա յատեանս։ Մերժեաց զնոսա յատենէ անտի։ Հարկանէին առաջի ատենին։ Յատենի կայսր հասեալ կամ։ Ամենեքին կալոց եմք առաջի ատենին Քրիստոսի. եւ այլն։

Սոցին հանգոյն եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Առանցլ հարց եւ փորձ ատենի կոտորել զսուրբ արսն. (Յհ. կթ.։)

Յատենից ի բանտից եւ յամենայն տառապանաց զանձն ազատիցէ։ սկ.մ. ՟Ա 16։)

Ժողովուրդ (այսինքն ժողովարան) աստ զերբրայեցւոց ատեանն կոչէ. (անդ։)

Յառաջնում ատենին ոչ ոք ինձ ի թիկունս եկաց. (՟Բ. Տիմ. ՟Դ 16.) ն. պատասխանատուութիւն.

Անսովոր է հոլովդ՝ ատեանաւ. իբր ատենիւ.

Միաբան յատեանն ելանեն խաչիւ եւ աւետարանաւ, խնկօք եւ մոմեղինօք։ Յատեան ելանեն խաչիւ եւ աւետարանաւ եւ մոմեղինօք եւ ամենայն զարդուք մինչեւ ասի հայր գթածն. եւ ելանեն նոյն զգեստիւն ի դուրս, եւ այլն. (Տօնաց. ստէպ։)

Յամենայն ատեանս յիշեցին զանուանս նոցա. (Եղիշ. ՟Ը։)

ԱՏԵԱՆ ՀՈՂՄՈՑ. կա՛մ է Դէպ ժամանակ, որպէս ռմկ. ատեն. (յորմէ Ատենահաս). կամ Գումարումն, սաստկութիւն, յաջողութիւն.

Մտին երկոքեան ի նաւն, եւ եղեւ ատեան հողմոյ. եւ վաղվաղակի եհասն նաւն յեզրն ծովուն. (ՃՃ.։)


Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

NBHL (9)

μισητός qui odio habetur, odiosus, odibilis, invisus Որ ինչ ոչ է սիրելի. ատեցեալ. կամ արժանի ատելոյ. արաբ. ատիւ, ատիւվվ

Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամպարշտեալն, եւ ամպարշտութիւն իւր. (Իմ ՟Ժ՟Դ 9։)

Մինն ի նոցանէ սիրելի, եւ միւսն ատելի. եւ եղիցի որդի անդրանիկ ատելւոյն. (Օր. ՟Ի՟Ա 15։)

Որչափ շատ տայր, շատ եւս ատելի լինէր. (Խոր. ՟Բ 42։)

Զգիւտս նորոգս ատելիս. (Նար. ՟Թ։)

Փրկեսցէ զիս ի թշնամեաց իմոց եւ յատելեաց իմոց։ Զտտելիս իմ սատակեցեր։ Աջ քո գտցէ զամենայն ատելիս քո։ Զատելիս մեր յամօթ արարեր։ Ահրեցայց ես յատելեացիմոց։ Բարի արարէք ատելեաց ձերոց. եւ այլն։

Ի կաղսն եւ ի կոյրս՝ յատելիս անձին Դաւթի. (՟Բ. Թագ. ՟Ե 8։)

Եթէ ատելի բարւոյ, եւ սիրող չարի իցէ մարդն. (Շ. հրեշտ.։)

Ատելին բարեաց սատանայ. (ՃՃ.։)


Ատելութիւն, ութեան

s.

hate, aversion, horrour, rancour, enmity, dislike.

NBHL (4)

Հատուցին ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ։ Դարձո՛ զսիրտ նորա յատելութիւն թշնամւոյն մերոյ։ Ատելութեամբ (յն. ատելաբար) ընդունէին զօտարս. եւ այլն։

Ատեսցուք ատելութեամբ զատելութեանցն արժանաւորսն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ատելութիւն կատարեալ ատել. (Յհ. իմ. երեւ.։ յորմէ եւ Խոսրովիկ.։)

Ի յայնմանէ՝ վաշխառութիւն, եւ ըզմիմեանս ատելութիւն. (Շ. այբուբ. ՟Ա։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

NBHL (9)

μισέω odi, odio habeo որ եւ ԱՏԵԱՄ (լծ. լտ. օ՛տի) Չսիրել. չհաճիլ. զզուիլ գարշիլ. խորշիլ.

Ատեցեր զիս, եւ ոչ սիրեցեր։ Զմին սիրիցէ, եւ զմիւսն ատիցէ։ Ատելութի՝ զոր ի նանիր ատեցին զիս։ Որ ատէ զյանդիմանութիւն, անմիտ է.

Ած մեր սէր է. եւ արդ ընդէ՞ր արդեօք որք սիրոյ եմք, այնպէս ատեմք եւ ատիմք. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Որով ատեցաւ յԱստուծոյ, եւ ատեաց զնա. (Լմբ. սղ.։)

Ատեցողք արուեստից. (Խոր. ՟Գ 68։)

Ատեցողացն զբարիս. (Յհ. կթ.։)

Ուստի բարկութեամբ ատեալ՝ ետու զնոսա գերի. (Լմբ. ովս.։)

Ատեցեալ զսա. (Օր. ՟Ի՟Բ 17։)

Ատեցեալ զայր իւր։ Այնչափ ատեցեալ զմեզ, մինչեւ զնշանագիրսն անգամ ոչ ընկալան. (Խոր ՟Բ 40։ ՟Գ 47։)


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

NBHL (5)

Յատենի խօսել, ճառել.

Մեզ զծնունդ տէրունական ատենաբանեաց աւետարանիչն։ Ատենաբանել զյաղագս Մկրտչին բան դադարեցուցի. (Ճ. ՟Գ.։)

Որպէս սուրբն ոնեսիմոս ի վկայութեան իւր հանդէս զսոյն ի նախատինս կռապաշտութեան ատենաբանեաց. (Լմբ. իմաստ.։)

Եւ Պօղոս ատենաբանէր, ձեր բանս այս փրկութեան առաքեցաւ։ Ի դատելն պօղոսի, եւ յատենաբանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յանառակն։)

Դարձեալ պետրոս՝ որպէս ի սկզբանն՝ ատենաբանէ. սկ. գծ.։)


Ատենագրութիւն, ութեան

s.

reporting, judician report.

NBHL (1)

յառաջագէտ լինել յատենագրութիւնս նորս իսրայէլի. (Յհ. կթ.։)


Ատենադպիր, պրաց

s.

secretary;
chancellor.

NBHL (3)

Դպիր ատենի. դպրապետ. որպէս յն. ի սուրբ գիրս ՝ γραμματοεισαγωγεύς litterarum instituor, magister

Ատենադպիրս դատաւորացն ձերոց։ Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո։ Դատաւորք ձեր, եւ ատենադպիրք ձեր։ Զդատաւորս ձեր եւ զատենադպիրս ձեր. (Օրին. ՟Ա. 15։ ՟Ժ՟Զ. 18։ ՟Ի՟Թ. 10։ ՟Լ՟Ա. 28։)

Ոչ եթէ անխօս էր, այլ ատենադպիր էր յունաց ճարտարախօս. (Վրք. հց. ձ։)


Ատենակալ, աց

s.

magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.

NBHL (4)

Երթեալք յատեանս ատենակալաց. (Դտ. ՟Է 10։)

Այր ի խորհրդականաց ատենակալաց. (Եւս. քր. ՟Ա։)

Ատենակալ թարգմանի ի գիրս Մարթինի ՝ եւ լատին ձայնս դռի՛պունուս. որ է Տրիբուն. զի դռիպո՛ւ է ատեան. իսկ դռի՛պուս, ցեղ։

Ատենակալ բանախօսութիւն. (Կոչ ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. ատենախօսութիւն)։)


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

NBHL (6)

δικαστικός forensis, δημόσιος oublicus Որ ինչ անկ է ատենի. եւ հանդիսական. հրապարակական.

Իշխանութեամբ, որ զամենայն զատենականն հաստատութիւն եւ զօրութիւն ունի. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ատենական խօսք. (Վերնագր. Լմբ. ատ.) որպէս Ժողովական. synodalis

δικανικός judicialis, forensis Մին յերից ճարտասանական հանդիսից յատենի՝ ի ջատագովել կամ յամբաստանել փաստաբանին զոք կամ զգործ ինչ.

Ճարտասանականն սեռ գոլով՝ յերիս բաժանի տեսակս. յատենականն, եւ այլն։ Ատենականն վասն անցեալ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի ամենայն որ դատէ, վասն այնոցիկ դատէ զորս գործեաց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Ատենապետ, աց

s.

Chief-justice, judge.

NBHL (1)

Ատենապետք դատաստանի ի սոսկալի աւուր նորոգման. (Նար. առափ։)


Ատենաքարշ լինիմ

sv.

to be surnmoned before a tribunal.

NBHL (2)

ԱՏԵՆԱՔԱՐՇ ԼԻՆԵԼ. Քարշիլ ձգիլ յատեան դատաստանի.

Յո՞ր սակս դատափետ ատենաքարշ լինիցիմ. սկ. մ. ՟Ա 16։)


Ատոքանամ, ացայ

vn.

to fill, to be full, fertile or fat.

NBHL (3)

Լ իանալ եւ հասունանալ արմտեանց.

Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. սկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)

Սկսաւ որոմն մեղաց յերկրի մեր ատոքանալ. (Լմբ. ատ.։)


Ատոքացուցանեմ, ուցի

va.

to fill, to make full or fat.

NBHL (3)

Ատոքացո՛ զհասկն. սկ. լուս.։)

Ատոքացո՛ բարերարութեամբ քով, պարարտացո՛ սիրւով. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Որպէս կորդ երկիր, զի ատոքացուցանէ զսէզն. (Լմբ. ովս.։)


Ատոքութիւն, ութեան

s.

fulness, abundance, fertility, ripeness.

NBHL (1)

Մատուսցէ զատոքութեանն բերրի զպտուղ ցուցանիցեն. (Ագաթ.։)


Ատտիկեցի

cf. Ատտիկական.

NBHL (2)

Ատտիկեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան. (Նար. ՟Կ՟Ե։)

Ատտիկեցի եւ ողբերգական առասպել ասես, ո՛վ վեհագոյն. (Պղատ. մինովս.։)


Ատրաշէկ

adj.

fiery, ardent, burning, red-hot, inflamed.

NBHL (2)

πεπυρώμενος. ignitus. Շէկ իբրեւ զկրակ. հրատեսիլ. հրացեալ. շանթացեալ.

Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)


Արագաբանութիւն, ութեան

s.

quickness of speech, verbosity;
facility of expression.

NBHL (2)

Արագութիւն ի բանս.

Համառօտասիրութիւն, արագաբանութիւն։ Զարագաբանութիւն միշտ պատուել դիտեմ. (Խոր. ՟Ա 31։ Յհ. կթ.։)


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.

NBHL (1)

Ասէ ցարագիրն. գրեա՛ եւ զանունս իմ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)


Արագագնաց

adj.

that walks or goes quick, swift, rapid.

NBHL (3)

Արագ ի գնացս. արագընթաց. եւ վաղանցուկ.

Կէսքն յամրագնացք, եւ կէսքն արագագնացք. (Եզնիկ.։)

Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)


Արագագոյն

adj.

very quick, quicker.

NBHL (6)

Արագագոյն քան զարծւիս երիվարք նորա. (Երեմ. ՟Դ 13։)

Արագագոյն ճարտասան։ Զայնս արագագոյն գտցէ եւ հմուտս. (Պիտ.։)

Զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)

Ընդ երկար (այսինքն վասն հեռաւոր ժամանակի) էին խնդրուածքն, այլ արագագոյն էին շնորհքն. (Կոչ ՟Ժ՟Գ։)

Զմեզ արագագոյն եւս սատակեսցեն քան զառաջինսն. (՟Ա. Մակ. ՟Բ 40։)

Արագագոյն ըմբռնէին զմեծացուցիչ մրցանակս. (Պիտ.։)


Արագաթեւ

adj.

that flies fast, winged, swift, rapid, nimble, prompt.

NBHL (1)

Նմանութեամբ ասի.


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

NBHL (2)

Արագ ի թռիչս՝ իրօք կամ նմանութեամբ.

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արագալուր

adj.

that hears, understands easily or readily;
that has fine ears.

NBHL (5)

ὁξυήκοος. ad auditum expeditus. Որ արագ լսէ. դիւրալուր. դիւրահաւան.

Խցաւ սրատես ակն, սեղմեցաւ ունկն արագալուր. (Տօնակ.։)

Լսելիքս արագալուր՝ խցեալ. (Բենիկ.։)

Սրատես քան զարծուի, եւ արագալուր ես քան զմի ի հանդարտ անասնոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Եւ համանդամայն սոցունց արագալուր զգայութիւն. (Պղատ. տիմ.։)


Արագախաղաց

adj.

that moves, stirs quick.

NBHL (1)

εὑκίνητος. mobilis, agiis. Որ արագ յառաջ խաղայ. արագաշարժ. վաղանցուկ. սրընթաց.


Արագախամուր

adj.

that fades, withers or dries soon.

NBHL (1)

Ըստ վայելչութեան վաղահասուկ եւ արագախամուր ծաղկանցն են վայելչութիւնք մարդկութեան մերոյ. (Վեցօր. ՟Ե։)