ՍՏՈՐԱԴԱՍ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ. ὐποτεταγμένος subjectus ὐποτακτικός subjunctivus. Ստորինն դասիւ. ներքոյ դասեալ. յետադաս. ստորագիր.
Ստորադասք են երկու, այսինքն ներքնադիրք. (Երզն. քեր.։)
Առաջադիր ձայնաւորք են վեց. ա, ե, է, ը, ի, ո. եւ ստորադասք են ի նոցանէ երկու, ի, ւ։ Ստորադասք են ի սոցանէ երեք. սակս. կից. որդ. (Թր. քեր.։)
Անդրանիկ դասապետութիւնք, եւ ստորադասքն ի նոցանէ. (Տօնակ.։)
Ստորադասական մասնկանցն երրորդումն։ Ոչ զստորադասականն (զմարմին) մակաւասար կացուցանել (հոգւոյ). (Մագ. ՟Ձ՟Բ։)
ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ եղանակ բայի, է յետինն ի հինգ եղանակաց ըստ յունաց, ի մեզ նոյն ընդ ըղձականի, եւս եւ ընդ սահմանականի՝ յաւելուածով շաղկապի կամ միջարկութեան.
Խոնարհութիւնք (բայից) են հինգ. սահմանական, աներեւոյթ, հրամայական, ըղձական, ստորադասական. (Թր. քեր.։)
Ստորադասական. եթէ կոփեմ, գործեմ. (այսինքն կոփիցեմ, գործիցեմ) որպէս թէ յետ այլոցն եւ ես գործեմ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.) (ուր մեկնութիւնն ոչ ի դէպ գայ իրացն)։
Սիրօղ զստորինս՝ զերկրաւորս՝ զերկիր.
Ստորնասէր անասնակենցաղս. (Նար. ՟Ժ՟Ա։)
ՍՏՈՐՈԳԵԱԼ ՍՏՈՐՈԳԵԼԻ. κατηγόρημα praedicatum προσνενεμουμένον attributum. Բառ՝ որ ըստ տրամաբանից ասի զենթակայէ. պատշաճեալ ինչ ումեք կամ իմիք իրաւամբք, եւ ստուգութեամբ ասելի զնմանէ.
Յաղագս ստորոգելոյ, եւ ենթակայի։ Ստորոգեալն, եւ ենթակայն։ Բաղկանան նախադասութիւնքն ի ստորոգելոյ եւ յենթակայէ. (Անյաղթ պորփ.։)
Ի ՍՏՈՐՈՒՍՏ. κάτωθεν inferne, ab imo. ի ստորէ. ի ստորին կողմանէ. ի ներքուստ, ի ներքոյ կողմանէ. վարէն, տակէն.
Այն ի վերուստ ի վայր հոսէր, եւ այս ի ստորուստ ի վեր ելանէր։ Ի ստորուստ յերկրէ աղբերց պատառեցելոց. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ՟Բ. 29։)
Ի ստորուստ, եւ ի վերուստ։ Ի ստորուստ ի վեր համբարձեալ. (Պիտ.։)
Ի ստորուստ վերոտնելով. (Յհ. իմ. ատ.։)
Արմաւենի ի ստորուստ ի վեր բուսեալ. (Երզն. ՟ժ. խորան.։ 1)
στρατηλασία, στρατηγία eductio vel praefectura exercitus, imperatorium munus. Զօրավարութիւն. սպարապետութիւն.
Եւ էր կարգեալ ի թագաւորէն ի պատիւ ստրատելատութեան։ Զգեցոյց նմա պատիւ ստրատելատութեան (կամ ստրատելութեան). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Հ=Յ. սեպտ. ՟Ի.։)
ՍՐԱՏԵՍ ὁξύ βλέπων, ὁξυωπής, ὁξυδερκής, ὁξυδερκέστατος acute vel acutum cernens, acutus visu, perspicax, acutissimi visus. որ եւ ՍՐԱՏԵՍԻԼ. Սրակն. սրահայեաց. կորովաբիբ. նրբատես. նրբիմաց.
Կոյրք առ սրատեսս. (Փիլ. իմաստն.։)
Սրատես քան զարծուի, եւ արագալուր ես քան զմի ի հանդարտ անասնոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Սրատեսք եւ քաջահայեացք լինին. (Խոսր.։)
Սրատես լիցուք յաստուածայինսն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)
Սրատես լինիմ այլում շըղին՝ նման գոլով կեղծաւորին. (Յիսուս որդի.։)
Արտասուք զաչս հոգւոյն սրատես եւ քաջիմաց առնեն. (Անան. զղջ.։)
Արուեստ իմ գոյն է բաղդատօղ, սրատեսացն եմ ես խնդրօղ. (Կրպտ. ոտ.։)
Մտաց աչօք սրատեսք իցեն։ Առաջի սրատես իմաստնոցդ։ Որպէս կենդանի միտ՝ բոլոր ակն սրատես։ Զլինելոցն սրատես ակամբ առաջի աչաց տեսանեմք. (Փարպ.։ Լմբ.։ Մաքս. ի դիոն.։ Ասող. ՟Գ. 1։)
Սրատես աստուածութեամբն իւրով յարձակեալ ի վերայ օձին կամակորի. (Զքր. կթ.։)
Զսրատես խորհրդիւն զհմտանալն։ Քաջակորով եւ սրատես մտերմաբար խոհականութեամբ քննել. (Պիտ.։)
ՍՐԱՏԵՍՆ գ. իբր Սրատեսութիւն. ὁξυδερκές perspicacia.
Ոգւոցս աչօք ընդ աղօտ տեսանելով. քանզի զսրատեսն սոցա այլս նդակ իրացն շամանդաղ ստուերացուցեալ ծմակեցոյց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Ոչ կոյրն, այլ սրատեսիլ մեծութիւն է՝ առաքինութեանցն աւելաստացութիւն։ Սրատեսիլ աչօք տեսեալ զսոսա։ Սրատեսիլ մտաց աչօք։ Կուրացեալք յայն, առ որմիայն սրատեսիլ լինել հարկաւոր էր. (Փիլ.։)
Բա՛ց են աչք մտաց մերոց, եւ սրատեսիլ եմք մարմնոյ աչօք։ Լուսաւորին միտքն, եւ լինին յոյժ սրատեսիլք։ Փոյթք էին ի հայհոյութիւն, եւ սրատեսիլք ի ձաղանս անարգանաց նորա. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. խաչել.։)
Ի սրատեսութի՞ւն (հպարտանաս). արծուի եւ անգղ յաղթեն քեզ։ Տուեալ է աստուծոյ անկեղն առաւել զսրատեսութիւն։ Այծեամն իւրով սրատեսութեամբն։ Այծեամն անուանէ յաղագս սրատեսութեանն զբանն աստուած. (Ոսկ. փիլիպ.։ Ոսկիփոր.։ Բրս. հայեաց.։ Նիւս. երգ.։)
Ոչ նմանապէս զսրատեսութիւնն ունին (զմտաց)։ Ոչ ըստ ոգւոց ինչ սրատեսութեան՝ ստուգութեան ուրեմն հասաւ մտաց. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լիւս.։)
Նախահայեաց սրատեսութեամբ ոմն ասաց. (Պիսիդ.։)
ἀγιολογία, τρισάγιον, ἀγιασμός hagiologia, trisagium, cantus ter sancti, sanctificatio. Սրբաբանութիւն. սրբերգենութիւն. երեքսրբեան երգ սրովբէից, ըստ տեսլեանն եսայեայ եւ յովհաննու.
Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս. (Պտրգ.։)
Սերովբէքն փառաւորեն երեքկին սրբասացութեամբն՝ ի մի հաւաքելով տէրութիւն. (Ածաբ. ծն.։)
Պարգեւեա՛ լեզուի իմոյ զսրբասացութիւն սերովբէիցն, որպէս զի անդադար երգեսցէ քեզ բերան իմ զսրբասացութիւն. (Եփր. ծն.։)
Որ յերկնային զինուորութեանց անդադար փառափանիս սրբասացութեամբ. (Մաշտ.։)
Միով պսակաւ սրբասացութեան անսկզբնաբար աստուածաբանեալ։ Զսրբասացութեան զձայնս երեքկին աղաղակելով։ Նաշհով հանդերձ խորհրդական նկանօք երից չափոց՝ սրբասացութեամբ երրորդութեանն։ Զեռահիւսակ սրբասացութիւնս աստուծոյ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ յովէդ։ Արշ.։ Շ. հրեշտ.։)
Սրբասացութեներ կարգաւ. Բազմութիւնք հրեշտակաց եւ այլն։ Զկնի սրբասացութեանն՝ յառաջ բերել խորհրդոյն. (ժմ։ Տօնաց.։)
cf. Նեղասրտութիւն.
Կարճմտութիւնք սրտնեղութեանց։ Առանց ձանձրութեան եւ սրտնեղութեան. (Նար. ՟Լ՟Է։ Տօնակ.։)
Մերթ Նուաղումն սրտի. լքումն.
Ըմբռնէ ապա սրտնեղութիւն զայրն. (Սոկր. ՟Ա. 38.) յն. λιποθυμία deficere animo.
Տե՛ս զսրտնութիւնն, տե՛ս զսաստելն. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Վասն սրտնութեան խօսիցն։ Յաղթել սրտնութեան։ Սրտնութիւն ախտ մի է բարկ, զի սրտմտութեան եռանդն կոչեցեալ է. (Եւագր. ՟Գ. ՟Դ։)
Սրտնութեամբն խաւարեցուցանէ. (Խոսր.։)
Եւ յանհանգիստ սրտնութենէն՝ հանգչել ասէ ի չար ախտէն. (Շ. այբուբ.։)
Զսրտնութիւնդ դարձուցեալ ի սատանայէ՝ ընդդէմ եղբօրն կագիս։ Ամուսնացուցաք զսրտնութիւնն մեր ընդ դեւն բարկութեան. (Լմբ. ատ.։)
Սիրելեացն եւս սրտնուցու, եւ ատիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)
cf. ՍՈԼԵՐ. Բառ գաղղ. սուլեր. Souler. Հողաթափ. ագանելիք ոտից. Մարթին։
Զսօլերաց փոկն կապէր։ Ընդ սօլերովն եղեւ (այսինքն զբազեցաւ). (Ոսկիփոր։)
Նախ քան զնա ես վաղուց հետէ մեռեալ եմ յաշխարհէ. (Վրք. հց. ՟Է։)
Վաղու եւս արդեօք խորդով եւ մոխրով ապաշխարեալ էր. (Մտթ. ՟Ժ՟Ա. 21։)
Ի վաղուստ առ նոսա ընտանուի. (Բրս. պհ. ՟Բ։)
Պատմեալ եղեն վաղ ուրեմն ի մէջ իմաստնոցն յունաց։ Վաղ ուրեմն յինէն փախուցեալ իմաստութիւն։ Վաղ ուրեմն կամ անագան կամիմք հատուցանել. (Խոր. ՟Ա. 5։ Մագ. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ը։)
Վաղուց եւս արդեօք ապաշխարեալ էր. (Ղկ. ՟Ժ. 23։)
Վաղուց մեռեալ ծերունիքն. (Տէր Իսրայէլ. յունիս. ՟Բ.։)
Զնոյն մեղս՝ զոր այլոց վաղուց գործեալ իցէ, գործիցեմք։ Նա եւս վաղուց եկեալ էին, եթէ ոչ աստուծոյ երկայնամտութեան էր խափանեալ. (Ոսկ. ես.։)
Երէկ եւ ի վաղուց (կամ, եւ վաղուց) հետէ. Եւ ոչ ի վաղուց հետէ յաւուրցն առաջնոց։ Յառաջագոյն գիտեն ի վաղուց հետէ. (Իմ. ՟Ժ՟Ա. 15։ Ես. ՟Խ՟Ը. 7։ Գծ. ՟Ի՟Զ. 5։)
Իսկ յասելն.
Սեպհական վարսից, եւ զարդուց հերաց. κοματικός, κομματικός.
Մազն եթ ի վարսական խնամակալութենէ իմեքէ օծանիցի. (Նիւս. երգ.։)
cf. ՎԱՐՍ, վարսք։
Սեպհական վէս բարուց.
Ըմբոստացաւ խոսրով, եւ խրոխտով վէսական պատասխանեաց. (Խոր. ՟Գ. 50։)
Սեպհական վիպասանից եւ վիպասանութեան, եւ քերթողական. բանաստեղծական.
Մի նիւթ բանաւորական վարժիցն զվիպասանական պատմութիւնս ունէին։ Դրուատիք վիպասանականք. (Երզն. քեր.։ Ճ. ՟Ժ.։)
Որ եւ ՏԱՍՆՊԱՏԿԵԼ. Տասամբ բազմապատկել. տասնպատիկ առնել զմին.
Հազարն ասելով աւուրս՝ զտասնապատկելն եւ զբազմապետկելն ցուցանէ. (Լմբ. յայտն.։)
liberal, noble, generous, magnanimous;
ingenious, intelligent.
Ընդարձակութիւն առատամիտ իմաստիցն. (Պիտ.։)
, իբր ռմկ. Ազատական. φιλοτιμώτερος. liberalior. պատուասիրօղ այլոց. մեծանձն եւ առատաձեռն. յօժարամիտ. բարի եւ բարերար.
Գոյ հնար եւ յաղքատութեանն առատամիտ լինել։ Յորժամ յաղքատութեան իցես, եւ առատամիտ քան զնա լինիցիս. (Ոսկ. հռ. ՟Ի՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)
Առաքեաց եւ առատամիտ թագաւորն մեր բազում բեռիսն արծաթուց եւ այլն. (Երզն. քեր. յիշատ.։)
Հիւրասէր, առատամիտ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)
Առատամիտ ի պարգեւս լինէին, որ չէր իւրեանց. (Լաստ. ՟Գ։)
Տայցէք մասն ողորմութեան աղքատաց յօժարական եւ առատամիտ կամօք. (Շ. ընդհանր.։)
Ընդ առատամիտ կամսն ձեր հայի հատուցիչն. (Եփր. ՟բ. կոր.։)
Փոխատո՛ւ լեր, որպէս վայել է քոյին բարեպաշտութեանդ, եւ առատամիտ առաքինութեանդ. (Վրք. ոսկ.։)
իբր Լի սրտիւ. լիասիրտ.
generosity, liberality;
abundance, fertility of mind, intelligence.
Առատամիտն գոլ՝ ըստ ամենայն նշ.
Ասեն ցսուրբն. զի՞ կորուսանես զառատամտութիւն քո. (Ճ. ՟Ա.։)
to abound, to increase, to augment;
to overflow;
to run over;
to be bountiful, generous;
to be proud;
to be angry, to be in a passion.
Զբնութիւնն բռնադատէին առատանալ ողբովք. (Լաստ. ՟Ժ՟Ա։)
ἁγαθοποιέω, benefacio, φιλοτιμέομαι, munificentia inclaresco, largior. Առատաձեռն լինել. բարերարել. պատուասիրել. գուն գործել ի բարեգործել. յօժարամիտ լինել.
Առատասցի ի ձեզ աստուած. (՟Բ. Մակ. ՟Ա. 2։)
Այնպէս առատացեալ յաւետարանել։ Վասն որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճոյ եւեթ իցեմք նմա։ Առաւել եւս առատանալ, հանդարտել, եւ գործել. (Հռ. ՟Ժ՟Է. 20։ ՟Բ. Կոր. ՟Ե. 9։ ՟Ա. Թես. ՟Դ. 10։)
Որ առատանասդ ամենեցուն. (Ագաթ.։)
Առատասցից առ մեզ ողորմութեան պարգեւօքդ. (Խոսր.։)
Առատացեալք յայցելութիւնս. (Նար. առաք.։)
Որքան առատանամք ի տալն, այնքան յաճախեմք ի տոկոսիսն. (Սարգ. յկ. ՟Զ։)
Առատանայր ողորմութեամբ առ աղքատս. (Հ. կիլիկ.։)
Մարդիկ սիրելեաց այլեւայլ սեղանօք առատանան. (Լմբ. պտրգ.։)
Առատանալ ի ծախս պատշաճաւորս. (Արիստ. առաք.։)
Զանարատ մշտնջենաւորութիւնն առատանայ պատմել. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
διαπρίομαι, (որպէս թէ սղոցիլ) serra dissecor. Եռալ վառիլ սրտի ի վրէժխնդրութիւն, եւ այլն. որ եւ ասի Զայրանալ կրից՝ հանգոյն գետաց յորդելոց. սիրտը եփիլ, ինքը զինքը ուտել, սիրտը ելլալ, տաքնալ.
Առատանային, եւ խորհէին սպանանել զնոսա. (Գծ. ՟Ե. 33։)
Առաւել դրդեալք եռային ցասմամբ ... եւ հերձուին ի սաստիկ բարկութենէն, զոր յայտ առնէ առատանային. (Ոսկ. գծ.։)
cf. Առատաձիր.
Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)
Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)
Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)
Զառատապարգեւ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)
Զառատապարգեւս վերընկալեալ զփառս. (Շար.։)
cf. Առատաձիր.
Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)
Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)
Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)
Զառատապարգեւ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)
Զառատապարգեւս վերընկալեալ զփառս. (Շար.։)
cf. Առատաբաշխ.
Բարեգործ առ ամենեսեան, առատատուր, եւ սիրուն յամենայնի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)
Հայցել զողորմութիւն յառատատուրն աստուծոյ. (Մովս. կաղնկտ.։)
Ի մէջ ագահաց առատատուր. (Բրս. ողորմ.։)
Որդի հայոյ էր, եւ առաւել քան զհայ առատատուր. (Ասող. ՟Գ. 3։)
Առատատուր մարդասիրութեամբ սերմանեսցուք. (Մանդ. ՟Ե։)
Անխորհուրդ եւ առատատուր (այսինքն շռայլ). (Շիր.։)
Առատատուր պարգեւք. (Պիտ.։ Լաստ. ՟Ա։)
to fill, to heap up;
to augment.
Ողորմելով առատացո՛ զամենայն. (Խոսր.։)
Առատացուցանել յինքն աստուծոյ զպտուղ առաքինութեանն. (Իգն.։)
Սուրբ հայրս զհօտ իւր այսպէս բարւոք պտղովք առաքինութեան առատացուցեալ. (Կլիմաք.։)
Կամի՞մք, զի սիրեսցուք (յայլոց). մեք նախ զսէրն առատացուսցուք. (Լմբ. ատեն.։)
abundance, plenty, superabundance, exuberance, copiousness;
fulness, repletion;
fertility, fecundity;
անչափ —, profusion.
δαψιλία. largitas, φιλοτιμία, munificentia, ἁγαθότης, bonitas. Առատաձեռնութիւն. առատամտութիւն, կամ պատուասիրութիւն. բարերարութիւն. մարդասիրութիւն. աննախանձ բաշխումն.
Ճարտարին համարձակեաց արդարութիւն արուեստագիտութեան. (անդ. ՟Ժ՟Դ. 18.) իմա՛ պատուասիրութիւն եւ փոյթ պնդութեան։
Ցուցցո՛ւք զառատութիւն առ կարօտեալս. (Ոսկ. մ. ՟Բ. 20։)
Տեսանե՞ս զառատութիւն պարգեւատուին. (Սարգ. յկ. ՟Զ։)
ἀπλότης. sinceritas. Պարզութիւն. յստակութիւն մտաց եւ սրտի. պարզսրտութիւն, աղէկ սիրտ.
Ծանր աղքատութիւն նոցա առաւել եղեւ ի մեծութիւն առատութեան նոցա։ Յամենայնի մեծացեալք ամենայն առատութեամբ։ Առատութեամբ հաղորդութեանն ի նոսա եւ յամենեսին. (՟Բ. Կոր. ՟Ը. 2։ ՟Թ. 11. 13։)
Որ սերմանէ առատութեամբ, առատութեամբ եւ հնձեսցէ. (անդ ՟Բ. Կոր. ՟Թ. 6) ըստ յն. օրհնութեամբ։
to object, to oppose.
ԱՌԱՐԿԱՆԵՄ ԱՌԱՐԿԵՄ. προβάλλω. projicio, propono. Առաջի արկանել, առաջի առնել՝ դնել. ի դէմս ածել.
Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)
Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)
Եւ որպէս προβάλλω adjicio, applico Յարել. յաւելուլ. կցել.
Երկաքանչիւրս իբրու զքէ ( X) միմեանց առարկեալ միջոց՝ ի մի բոլոր. (Պղատ. տիմ.։)
cf. Առարկանեմ.
ԱՌԱՐԿԱՆԵՄ ԱՌԱՐԿԵՄ προβάλλω. projicio, propono Առաջի արկանել, առաջի առնել՝ դնել. ի դէմս ածել.
Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)
Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)
Եւ որպէս προβάλλω adjicio, applico Յարել. յաւելուլ. կցել.
Երկաքանչիւրս իբրու զքէ ( X) միմեանց առարկեալ միջոց՝ ի մի բոլոր. (Պղատ. տիմ.։)
antagonist, adversary, rival, opponent.
προβάλλων, προβαλλόμενος. objiciens, se opponens Ձեռնարկու. դիմախօս. դիմակաց. դիմամարտ. ախոյեան. ոսոխ.
Առարկու ելեալ թշնամեացն՝ յաղթեաց։ Առ որ ժպրհի բանս յառնել առարկու։ Եւ ոչ նոցա արժան է սորին վասն առարկու մեզ յառնել։ Թէ ոչ էր զօրութիւն փրկչին մերոյ նմին առարկու։ Անգոսնէին՝ զոր ասէր, առարկու (իբր առարկութիւն կամ ընդդիմութիւն) ածեալ ի մէջ զոր ի մովսիսէ խոստումն։ Վկայքն զինէին, եւ զօրագլուխն մարզէին. առարկուքն պնդէին, եւ վարժիչքն քաջալերէին. (Լմբ.։)
Առարկօղ՝ որպէս առակարկու, կամ որ առաջի դնէ զառարկ. ուստի (Թուոց. ՟Ժ՟Ա. 27. անխտիր գրի Առակարկու, կամ Առարկու։)
objection;
proposition;
purpose.
Ծածկել կամեցաւ զառարկութեան զգիւտն։ Առարկութեանն իմաստութեան միտ դնելով։ Ի միում առարկութեանս այսմիկ՝ ե՛ւ փորձութիւն աշխատութեան երկոց, եւ պարտութեան վնասն կայ. (Փիլ. սամփս.։)
Առաջարկութիւն, առաջարկեալ ինչ. եւ Նախադասութիւն. բան. պատճառ առաջիկայ. ճառ.
Ծանի՛ր զխորհուրդ առարկութեան այսորիկ, զոր խնդրեցեր առ յինէն. (Վրք. հց. ՟Բ։)
Առանց նախադասութեանց կամ առարկութեանց թէ ասասցես. (Անյաղթ պերիարմ.։)
Բազումս ասել առարկութիւնս ճառից։ Ոչ համեմատեն յոյն թուոց առարկութեանցս. (Խոր. ՟Ա. 20. եւ 3։)
փոխանակ գրելոյ ըստ յն. Փոխառութիւն. իսկ ըստ հյ. ձայնին լինի որպէս Ի մէջ արկումն. կամ որպէս Պատահումն ի վերայ եկեալ.
Չար՝ առարկութիւն է. ոչ ոք առարկութիւն գոյացութիւն է. (Նիւս. ամենայն չար.։)
Առարկութիւն, այսինքն արկումն ի բնութիւնս. որպէս յանօթ արկեալ իրս ինչ՝ օտար է, եւ ո՛չ յանօթոյն բնութենէ, այսպէս չարութիւն եւ այլն. (Շ. ամենայն չար.։)
Եւ այս առարկութիւն չարչարանաց եւ կապանաց ընդերկարէր։ Տարերք եւս յեղափոխեցին ի մեզ զդառն առարկութիւն չարի. (Յհ. կթ.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ)։)
cf. Աւելաբանութիւն.
Աւելորդաբանութիւն. յաւելուած կամ բարդութիւն բանից. բանը մենծցնելը՝ աւելի խօսքերով.
Պատմեաց եւս առաւելաբանութեամբ (կամ աւելաբանութեամբ) զոր ինչ ոչ էր գործեալ հայոց. (Եղիշ. ՟Դ։)
excessive, exaggerated.
Ոչ յառաւելազանցն նկրտի հրամայեցելոցն հասանել։ Զառաւելազանցս զայս չար մարդկային ազգին յոլովագունիւք հրապարակել բանիւք. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)
excess, exaggeration.
ὐπερβολή, ἑξοχή. exsuperatio, excelsus, excellentia, eminentia, praestantia. Զանցումն ըստ չափ. առաւելութիւն. գերազանցումն ըստ չափ. առաւելութիւն. գերազանցութիւն. չափազանցութիւն, շատութիւն, մենծութիւն, մասնաւորութիւն.
Առաւելազանցութիւն եւ նուազութիւն ներհական իւրոքանչիւրոց որպէս տեսանի։ Արութիւն ունի իւր ծայրս ըստ առաւելազանցութեան զյանդգնութիւն. (Անյաղթ հակակ.։)
Վասն յոյժ առաւելազանցութեանն եւ ոչ հատուցումն համարին հնարս ընդունել. (Փիլ. ՟ժ. բան.։)
Քերթողն հոմերոս՝ բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. նոյնօրինակ եւ զայն՝ որ յուսովն վարի, մարդն (զի ենովս է մարդ, իբր ինսան) ըստ առաւելազանցութեան անուանեաց. (Փիլ. իմաստն.։)
Երիցս անգամ ըստ առաւելազանցութեան շնորհացն զթագաւորութեան օծումն ընկալաւ (դաւիթ). (Վրդն. սղ.։)
cf. Առաւելում.
Զի առաւելասցի կսկիծն եւ սուգն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Զուգիւ թուովն առաւելու, եւ առաւելանի։ Մէջ ծայրիցն զուգամասանցն առաւելաւ, եւ առաւելանի. (Փիլ. ՟ժ. բան.։)
cf. Առաւելում.
Զսոսա մեծացո՛ եւ առաւելեա՛, եւ որքան կամիս։ Գովէին զքեզ մարդիկ, եւ դու լսէիր եւ առաւելէիր (զբարեգործութիւն). (Վրք. հց. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ։)
Առաւելեա՛ զընթացս քո ո՛րդեակ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)
Առաւելեցին պատիւ եւ փառք մեր. (տպ. առաւելասցի). (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Աղօթից մասամբ առաւելեաց (քան զհարս). (Խոր. ՟Գ. 49։)
Առաւելեաց յառաքինութիւն իւր. (Ստեփ. սեւան.։)
to favour, to advantage;
to increase, to augment, to enlarge, to grow, to multiply, to accumulate, to amass;
to raise, to enhance.
περισσεύω, πλεονάζω. addo, augeo, multiplico որ եւ ԱՌԱՒԵԼԵՄ, եցի. Տե՛ս ի վեր անդր. Առաւել առնել. յաւելուլ. աճեցուցանել. առատացուցանել. բազմացուցանել. էւելցնել, մենծցնել, շատցնել.
Զամենայն շնորհս առաւելուլ ի ձեզ. (՟Բ. Կոր. ՟Թ. 8։)
Այսու առաւելու զհարսինն զգեղեցկութիւնն. (Նար. երգ.։)
ԱՌԱՒԵԼՈՒՄ, ելայ. περισσεύω, πλεονάζω, ὐπερέχω. abundo, supero, redundo, augeor, praesto որ եւ ասի ԱՌԱՒԵԼԱՆԱԼ, ԱՌԱՒԵԼԱՆԻԼ, եւ ԱՌԱՒԵԼԻԼ. Առաւելեալ լինել յո՛ր եւ է կարգի. էւելնալ, շատնալ, մենծնալ.
Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն։ Ոչ՝ եթէ ուտեմք, առաւելումք ինչ։ Դիտեմ նուազել, գիտեմ առաւելուլ։ Առաւելուցուք յամենայն գործս բարութեան։ Որ բազումն առ, ոչ առաւելաւ։ Եթէ ճշմարտութիւնն աստուծոյ յիմում ստութեանս առաւելաւ։ Տոհմն նորա ոչ առաւելաւ իբրեւ զորդիսն յուդայ։ Առաւելեալ եմ ուրախութեամբ։ Այլ իմ առեալ զամենայն, եւ առաւելեալ եմ. եւ այլն։
Յորժամ սահմանն առաւելու բառիւք, նուազին իրք. (Սահմ. ՟Դ։)
Առաւելոյր ի մարտս պատերազմացն. (Ագաթ.։)
Հմտագոյն իմաստիւքն առաւելուն քան զնոսա։ Թեթեւութեամբն առաւելու զբազմօքն։ Մի քան զմի առաւելուն բարեբախտութեամբ. (Պիտ.։)
Այնպէս առաքինի՛ արա զսա, որպէս զի առաւելու (քան) զվարդապետն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Այնչափ առաւելեաւ (կամ առաւելաւ) յիմաստութիւնս արատաքնոցն. (Վրք. ոսկ.։)
growth, increase, addition, augmentation, redundancy, superabundance, superfluity, exuberance, diffusion, transcendency;
enhancement of price;
excess;
prerogative, distinction, superiority.
περίσσεια, περίσσευμα, πλεονασμός. abundantia, redundantia. Առաւելն գոլ. յաճախութիւն. առատութիւն. լիութիւն. մեծութիւն. սաստկութիւն. բազմութիւն. յաւելուած. շատութիւն.
Առաւելութիւն շնորհաց, կամ խնդութեան, կամ գոյից։ Ձար առաւելութիւնդ ի նոցա պակասութիւնն. զի եւ նոցա առաւելութիւնն եղիցի ի ձերում պակասութեանդ. եւ այլն։
Զառաւելութիւն երկաքանչիւրոցն ի միմեանցն նուազութիւնս հարթէ, եւ զնուազութիւնսն յառաւելութեանցն լնու. (Պիտ.։)
Եւ ոչ զհանգիստն. ի մեծ մասնէ առաւելութեան համարել. (Վեցօր. ՟Բ։)
Է առաւելութիւն իմաստութեան քան անմտութեան. որպէս է առաւելութիւն լուսոյ քան զխաւարի։ Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան զանմտին։ Ոչ ըստ առաւելութեան ինչ բանից իմաստութեան։ Ոչ եթէ փառաւորի վասն առաւելութեան փառացն։ Զի առաւելութիւն զօրութեանն իցէ յաստուծոյ, եւ ոչ ի մէնջ։ Զի մի՛ առաւելութեամբ յայտնութեանցն հպարտացայց. եւ այլն։
Սահման, որ ասէ զիմաստասիրութիւն, արհեստ արհեստից, յառաւելութենէ է։ Իսկ առաւելութիւն ա՛յլ է այնմ՝ առ որ զառաւելութիւնն ունի. (Սահմ. ՟Ժ՟Բ։)
Մինչ իսպառ լրբել՝ առաւելութիւն չարի է. (Փիլ. ՟ժ. բան.։)
Յանդուգն ըստ առաւելութեան շարժելով՝ ոչ պահէ զչափաւորութիւն. (Անյաղթ հակակ.։)
Առաւելութեամբ ասէ։ Զայս առաւելութեամբ իմն ասէ. (Մխ. երեմ.։ Գէ. ես.։)
Պօղոս ասէր, ես ոչ եկի առաւելութեամբ բանից. (Սեբեր. ՟Դ։)
diurnal, daily.
Այսպէս հանապազ զառաւուրն ի ցանկութիւն վարէ, եւ զյոյսն յապա առնէ ի մէնջ. (Սեբեր. ՟Ժ։)
to dawn, to get light.
ԱՌԱՒՕՏԱՆԱԼ. Առաւօտ լինել. լուսանալ աւուրն. առաւօտ ըլլալ, լուսնալ.
Յառաւօտանալ ժամուն. (Ասող. ՟Գ. 29։)
Առաւօտանայ, վաղըն լուսանայ, աստուած քաղցրանայ. (Գանձ.։)
morning, early;
— ժամերգութիւն, matins.
Առաւօտեան սուրբ կանայք. եւ այլն. (Շար.։)
cf. Առաւօտ առնեմ.
որ եւ ասի ԱՌԱՒՕՏ ԱՌՆԵԼ. Կանխել ընդ առաւօտն.
Առ քեզ հոգի իմ առաւօտէ։ Ընդ կայանսն իւղաբերս առ քեզ առաւօտեմք. (Շար.։)
Առաւօտէ հոգին առ աստուած, յորժամ յաղջամուղջ խաւարէ արտաքս ելանէ։ Յառաւօտելն առ նա՝ յառնելով ի մեղացն. (Լմբ. սղ.։)
Արուսեակդ առաւօտեալ. (Շար.։)
Յառաւօտելն՝ անհաւատ հեթանոսքն ասեն եւ այլն. (Ասող. ՟Գ. 7։)
very early in the morning.
ԱՌԱՒՕՏՈՒ ԱՌԱՒՕՏՈՒՆ ԱՌԱՒՕՏՈՒՑ. գրի եւ ԱՌԱՒՕՏՈՅ. Ընդ առաւօտն. ընդ առաւօտս. առւըտուն, առտու.
Առաւօտու եղիցի ուրախութիւն։ Լցաք առաւօտու ողորմութեամբ քո։ Պատմել առաւօտու զողորմութիւնս քո։ Հրաման ետ աստուած որդանն՝ առաւօտուն։ Եւ առաւօտու՝ այսօր մրրիկ. եւ այլն։
Ամենայն առաւօտոյ՝ նորագոյն սկիզբն չարեաց առնէին. (Լաստ. յիշ.։)
Ամենեւին ցամաքեցոյց, զի էր առաւօտուն ծով չոր եւ անթաց. (Նիւս. սքանչ.։)
Վաղիւ առաւօտուն ցուցանեմ ձեզ փիղս վառեալս. (Արծր. ՟Բ. 3։)
Զարթեայց առաւօտուց։ Առաւօտուց տեսջիք զփառսն տեառն։ Մատուցանել ողջակէզս առաւօտուց եւ երեկորին. եւ այլն։
Պահս քարոզէ, եւ առաւօտուց ուտէ. (Եփր. յաւետար.։)
envoy, messenger;
apostle;
emissary;
missionary.
ἁπόστολος. missus, legatus, nuntius, apostolus. Այն՝ որ առաքի ի պատմել զհրամանս առաքչին հրեշտակութեամբ իւիք. խրկուած.
Եւ ես եմ առաքեալ առ քեզ խստութեամբ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 6։)
Եւ ոչ առաքեալ մեծ քան զայն՝ որ առաքեացն զնա. (Յհ. ՟Ժ՟Գ. 16։ Որպէս եւ զքրիստոսէ՝ որ կոչեցաւն հրեշտակ մեծի խորհրդոյ, ասի.)
Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետն, եւ այլն. (Եբր. ՟Գ. 1։ Եւ վասն անդէպ պատգամաւորի ասի.)
Առաքեալ խռովարար. (Նար. ՟Ժ՟Զ։) Որպէս եւ Սուտ առաքեալք. եւ այլն։
ԱՌԱՔԵԱԼՔ կոչին սեպհականեալ անուամբ երկոտասան աշակերտք քրիստոսի, եւ լայնաբար եօթանասունքն, եւ աշակերտեալքն նոցա, կամ առ նոքօք երեւելի քարոզք բանին. որպէս եւ Լուսաւորիչն մեր, եւ նմանօղք նորա.
Ընրեաց ի նոցանէ երկոտասանս, զորս եւ առաքեալս անուանեաց։ Զորս եդ աստուած յեկեղեցւոջ, այս են. նախ՝ զառաքեալս։ Նշանք առաքելոյ գործեցան ի ձեզ. եւ այլն։
Նոյն կանոն եւ առաքելովք, կամ առաքելօք. (Ագաթ.։ Շար.։ Խոր. հռիփս.։)
ստէպ ասի պարզապէս՝ վասն Պօղոսի, որպէս եւ վասն միոյ ուրուք յառաքելոց՝ ի կոչելն ի վկայութիւն, եւ այլն։
Կէս սարկաւագաց. գործ է սոցա Առաքեալ կարդալ. (Լմբ. պտրգ.։)
Սոյնպէս ասի ԱՌԱՔԵԼՈՅ կամ ԱՌԱՔԵԼՈՑ ՄԵԿՆԻՉ կամ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. այսինքն թղթոց նոցա։
apostolically.
Զառաքելաբար շնորհս յանձին ցուցանելով. (Ագաթ.։)
ἁποστολικῶς. apostolice. Իբրեւ առաքեալ քրիստոսի. ըստ նմանութեան սուրբ առաքելոց.
Վարին առ այսոքիւք՝ եւ առաքելական ձայնիւն, ոչ առաքելաբար իմանալով. (Առ որս. ՟Ժ։)
Առաքելաբար հրաման տալ, կամ տալ զողճոյն, կամ տալ զհոգի, կամ զլոյս աւետարանին յանձինս ընդունել, կամ իմանալ. (Յհ. իմ.։ Խոսր.։ Խոր. ՟Գ. 60. եւ Խոր. հռիփս.։)
who does or lives after the manner of the apostles;
— մատեան, the Acts of the Apostles.
Առաքելագործ եպիսկոպոսաց. (Ժմ.։)
Յառաքելոց գործեալ, այսինքն ձեռնադրեալ. կամ Գործող իբրեւ զառաքեալս. առաքելաշնորհ.
Որպէս եւ պետրոս յառաքելագործ մատենին ասէ։ Սկիզբն դնէ առաքելագործ գրոցն. (Ագաթ.։)
apostolic.
Առաքելական եկեղեցի, աթոռ, պատիւ, սահման կամ քարոզութիւն, գլուխ, կանոն, բան, հաւատք, դաս, գւոնդ, արիւն, հարսն, բուրաստան. եւ այլն. (Ժմ.։ Շար.։ Ագաթ.։ Կոիւն։ Խոր. հռիփս.։ Յհ. կթ Նար.։ Մագ.։ Եպիփ. եւ այլն։)
Սոյնպէս եւ յովհաննէս յառաքելականին իւրում. (Ագաթ.։)
companion of the apostles, companion of mission.
Ըստ խրատու սոցին առաքելակցին ձերոցս առաքելոց. (Ագաթ.։)
Պատմէ զիւր առաքելակիցս. (Կորիւն.։)
ԱՌԱՔԵԼԱԿԻՑ ա. Կցորդ եւ ընկեր առաքելոց եւ առաքելութեան. մի երկոտասանից.
որպէս են նոքա քաղաքացիք, նմանապէս եւ եղեն առաքելակից. (Եպիփ. ծն.։)
who has the sign of the apostles;
who performs miracles like the apostles.
Որ նշանակէ՝ պատմէ զառաքելոց զգործս եւ զնշանս. եւ Որ առնէ զնշանս հանգոյն առաքելոց.
Յառաքելանշան յերկրորդ մատենին զորպիսութիւն իրացն կարգեալ. (Ագաթ.։)
Առաքելանշան քահանայքն բժշկէին զխեղեալս. (Խոր. պտմ. հռիփս.։)
who has the gifts of the apostles.
Ունօղ զշնորհս առաքելոց.
Առաքելաշնորհ տէր գրիգորիոս։ Առաքելաշնորհ հայրապետ. (Շար.։ ՃՃ.։)
Ներսէս՝ զնոյն հարցն նորոգեաց զառաքելաշնորհս. (Բուզ. ՟Դ. 4.) իմա՛, զառաքելական շնորհս։
chief of the apostles.
Պետ եւ գլուխ առաքելոց. մակդիր սեպհական սրբոյն Պետրոսի.
Ընտրեցաւ ի մեծէն սիմովնէ յառաքելապետէն. (Եփր. ի ստեփ.։)
that is founded or transmitted by the apostles, apostolic.
Զոր եւ առաքելաւանդ բանիւն ուսանիմք (ի պօղոսէ). (Լմբ. հանգ.։) (Կանոն.։)
mission;
apostle-ship.
ἁποστηλή. missio, apostolatus. Առաքումն ի հրեշտակութիւն. առաքիլն դեսպանութեամբ. պատգամաւորութիւն որպիսի՛ եւ իցէ.
Առաքեալ եղեւ նոյն մագիստրոսն յառաքելութիւն ինչ ուրեք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Եթէ մարմնական առաքելութեամբ առաքեալ զնա իմանայցես։ Առաքելութիւնն (քրիստոսի) ոչ տեղական ինչ փոփոխումն, այլ զտնտեսութեանն յայտնութիւն ցուցանէ. (Սեբեր. ՟Ե։)
Մի՛տ դիր, զիա՞րդ ի դէպ ժամանակի է առաքելութիւն։ Մեծ էր ցուցումն ի նմանէ առաքելութեան. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)
Առ հեղիաս առաքելութիւն աստուածային հրամանատարութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)
Գործ պաշտաման առաքելոցն քրիստոսի, եւ այլոց աշակերտաց, եւ հետեւողաց նոցա. Տե՛ս (Հռ. ՟Ա. 5։ ՟Ա. Կոր. ՟Թ. 2։ Գաղ. ՟Բ. 8։)
Զառաքելութեանն իւրոյ շնորհս ի ձեռն տալով նմա. (Խոր. ՟Բ. 71։)
Է՞ր վասն զառաքելութեանն պատիւ՝ ըստ նմանութեանն պօղոսի ի կարգին ոչ դնէ. այլ զծառայն լինել յարգանօք գրէ, որ բարձր է քան զառաքելութեանն պատիւ. (Սարգ. յկ. ՟Ա։)
Դուք օծութիւն ունիք զսրբոյն՝ ասաց երջանիկն առաքելութեանց։ Նեղին առաքելութիւնք դերաքրիստոսին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Ղ՟Ա։)
who fills the office of anapostle.
Կոյս կամ կին առաքելաբար քարոզ եղեալ աւետարանին.
Զոր (զնունէ) համարձակիմք ասել՝ առաքելուհի եղեալ։ Առաքելուհին գայիանէ։ Զմեծ առաքելուհին (հռիփսիմէ). (Խոր. ՟Բ. 83։ եւ ճառ հռիփս. եւ պտմ. հռիփս։)
Երանելին թեկղ ի պարուն կանանց առաքելուհի. (Գր. սքանչ. ի ստեփ.։ եւ ՃՃ.։) ուր վասն փոտինայ գրի Առաքեալուհի.
Քորս կանայս զառաքելուհի կանանցն ասէ. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Տօն սրբուհի առաքելուհեացն (իւղաբերից). (Հ. կիլիկ.։)
after the manner of the apostles, apostolically.
Առաքելօրէն զխայթոց բանսարկուին կոխեաց. (Նար. մծբ.։)
to send, to dispatch, to expedite;
անդրէն —, to send back, to return.
ի ձայնէս աք. այաք. իբր յոտս հանել) ἁποστέλλω, ἑξαποστέλλω , ἑπαποστέλλω, πέμπω. mitto, dimitto. եւ այլն. Դնել զոք ի ճանապարհ. արձակել ի տեղի ուրուք. յղել զմարդիկ կամ զիրս կամ զբան կամ զգիր. ուղղել. կարգել. արկանել. ձգել. խրկել, խաւրել. որ է յղել, յուղի արկանել.
Զո՞ առաքեցից ... ահաւասիկ ես, առաքեա՛ զիս։
Զիա՞րդ քարոզեսցեն, եթէ ոչ առաքեսցին։ Ոչ առաքեց զիս քրիստոս մկրտել։ Առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց։ Որպէս առաքեաց զիս հայր, եւ ես առաքեմ զձեզ։ Եղեւ այր մի առաքեալ յաստուծոյ. եւ այլն։
Առաքեաց յակոբ հրեշտակս յառաջ քան զինքն առ եսաւ։ Պատարագս առաքեաց եսաւայ եղբօր իւրում։ Առաքեաց առ նոսա բանս խաղաղութեամբ։ Առաքեաց առ նա հրովարտակս. եւ այլն։
Առաքեաց նեեմի (արս) զհրոյն. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։)
Նմանութեամբ եւ պէսպէս ոճով ասի.
Առաքել զամենայն պատահարս, կամ զմահ, զբարկութիւն, զձեռն, զնետս, եւ այլն։
Առ աստուած առաքել զբարեկամութիւն. եւ այլն։
Առաքեցե՞ր երբօք զհայեցուածս քո յերկինս. (Վեցօր. ՟Զ։)
Առաքեմ զաղօթսն տէրունականս նմին գան մահու. (Նար. ՟Կ՟Զ։)
Շառաւիղս ի խոնարհ առաքեալ ոստքն. (Նար. խչ.։)
Ընդ յստակութիւն ջուրցն առաքելով զիւր ճառագայթսն։ Զձայնն եւեթ բերանովքն ի դուրս առաքեն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)
Աղօթս առ աստուած առաքել. (Ագաթ.։)
Զպտուղ ըղձից առաքել առ քեզ։ Զայս ձայն մաղթանաց յերկինս առաքել. (Նար.։)
Որ զյորդանանու սրավարժ վայրեկութիւն ի թիկունս առաքեցեր. այսինքն յետս դարձուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)
Պատգամին սինայ՝ որ ի տէրունեանցն արտաքս առաքիւր. այսինքն ելանէր. (Նար. ՟Ղ՟Թ։)
virtuously;
bravely, courageously.
εὑγενῶς, γενναίως, ἁνδρικῶς. generose, viriliter, fortiter. Առաքինի կարգօք. արիաբար. անմեղկելի սրտիւ. քաջութեամբ. անվեհեր. առաքինի կամ կտրիճ կերպով.
Ոչ աղքատն գոլ է թշնամանելի, այլ ոչ բերել առաքինաբար աղքատութեան. (Բրս. բարկ.։)
Առաքինաբար անցանեն ընդ վիշտս. (Յճխ. ՟Ժ՟Բ։)
Ծանր վիշտ ունի զրպարտութիւն, եթէ ոչ առաքինաբար տանիցիմք. (Խոսր.։)
Առաքինաբար ի վերայ եկեալսն ընդունել. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Կարի քաջ առաքինաբար կանոնս դնելով. (Պիտ.։)
more or very virtuous;
very courageous.
γενναιότερος, ἁστειότερος. generosior, fortior, solidior. Առաւել առաքինի. արիագոյն. սետագոյն.
Առաքինագոյն ուսուցիչ. (Պիտ.։)
Աւանդութիւնս իմն առաքինագոյնս այսու ձայնիւ վարդապետիմք. (Նիւս. երգ.։)
who acts virtuously or bravely;
virtuous;
courageous.
Առաքինագործ աշխատութեամբ երթալ անդր. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)
Որովայնամոլութիւն խափանեալ՝ տեսութիւն ծնաւ առաքինագործ. (Նեղոս. յն. գործնական։)
adorned with virtues, virtuous.
Առաքինազարդ վարք, կամ վայելչութիւն. (Յհ. կթ.։ Ասող. ՟Ա. 1։)
companion of virtue or bravery.
Նմանօղ առաքինութեամբ. վաստակակից ի բարիս.
Ասպուրակէս է եղբայր նոցունց եւ առաքինակից. (Վրդն. պտմ.։)
Ընդ մարդկան խօսեցաւ, եւ առաքինակից եղեւ ասեն. (Առ որս. ՟Ժ։)
to labour, to strive, to take pains, to have or show bravery;
tu be virtuous.
Առաքինի լինել. առաքինութեամբ պայծառանալ. արիանալ. զօրանալ. հանդիսանալ ի գովելի եւ ի դժուարին իրս. փայլալ. ծաղկիլ.
Զգործսն զոր գործեաց յովսիա, եւ զառաքինութիւնս՝ զոր առաքինացաւ. (՟Ա. Եզր. ՟Ա. 33։)
Առաւել առաքինանայցեն չարչարանօքն։ Կամիմ, թէ որ ի քաղաքական, առաքինանայցեն քան զայնոսիկ՝ որ ի լերինսն երթեալ դադարեալ իցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 18։)
Նորեկ եղբայր առաքինանայ, եթէ համբերեսցէ թշնամանաց եւ նախատանաց. (Վրք. հց. ՟Ը։)
Լաւութեան հանդիսիւքն առաքինասցին. (Յճխ. ՟Է։)
Վասն հայոց պատերազմին, յորում բազումք առաքինացան՝ քան թէ սակաւք։ Յորում ասպարիսի նախ ինքն առաքինացաւ. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)
Ձրի են պարգեւք նորա, թէեւ բազումս առաքինանամք. (Խոսր.։)
Տեսանե՞ս զիա՞րդ յերկոսին կողմանս առաքինանայ աստուծոյ զօրութիւնն, ե՛ւ ի չարչարելն եւ ի կեցուցանել. Ոսկ. ես.։ Փիլիսոփայութիւնն մեր նախ զառաջինն ի մէջ բարբարոսաց առաքինացաւ. (Եւս. պտմ. ՟Դ. 24։)
Եղիշայի մարմինն առաւել քան ի կեանս իւր առաքինացաւ։ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. (Եփր. ղեւտ.։)
virtuous, brave.
Առաքինաջան գործովք, կամ երկօք, վարուք, վաստակօք. (Ճշ.։ Յհ. կթ.։) (Տօնակ.։)
place for the practise of virtue or bravery.
Հանդիսարան կամ բնակարան, եւ վկայարան առաքինի նահատակաց.
Շինել զառաքինարանս վկայից. (Ագաթ.։)
to render valiant, to inspire courage;
to render virtuous.
որ եւ ԱՌԱՔԻՆԵՑՈՒՑԱՆԵԼ. Առաքինի առնել. զօրացուցանել. սրտապնդել. կրթել.
Առաքինացուցանէ արդար եւ սուրբ վաստակովք. (Յճխ. ՟Ժ՟Դ։)
cf. Առաքինացուցանեմ.
Չարակամ բարուքն նորա առաքինեցուցանէ զարդարս. (Եզնիկ.։)
cf. Առաքինանամ.
Առաքինեալ քաջասցին։ Առաքինեցաւ յոյժ. եւ այլն. (Վրք. հց. ձ։)
Որ առաքինեցաւն ի մէջ ամենայն հեթանոսաց։ Հաւատովք իւրով առաքինեցաւ նա ի մէջ փղշտացւոց. (Եփր. ՟ա. կոր. եւ Եփր. եբր.։)
Որք յառաջին ժամանակս առաքինեցան. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)
Անձամբ իւրով առաքինեսցի. (Եփր. համաբ.։)
Առաքինեալք յարդարութիւն եւ ի սրբութիւն։ Որ զկնի նորա առաքինեցան անարատ մտօք. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Գ։)
Ըստ օրինացն առաքինեալք. (Սեբեր. ՟Գ։)
Վասն սիրելոյ զառաքինելն. (Խոսր.։)
valour, bravery;
virtue, probity;
goodness;
politics, government;
conduct, behaviour.
ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ. ἁρετή. virtus. որ եւ ՔԱՋՈՒԹԻՒՆ ասի. որպէս Արիութիւն. արութիւն. ժրութիւն. աջողակութիւն յառաքինի գործս ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ. գործ արդիւնական. բարեգործութիւն. մեծագործութիւն. բարեպաշտութիւն. լաւութիւն. արարք գովելի առաջի աստուծոյ եւ մարդկան.
Առաքինութեան նշանակ ոչ կարացաք ցուցանել։ Եթէ զարդարութիւն ոք սիրէ, վաստակք նորա առաքինութիւնք են. (Իմ. ՟Ե. 13։ ՟Ը. 7։)
Յետ այսր ամենայնի առաքինութեանց յովսիայ. (՟Ա. Եզր. ՟Ա. 25. 33։)
Համբերել ճգնութեանցն առաքինութեամբ։ Ըստ մարտի նոցա առաքինութեամբ. (Ագաթ.։)
Զանձանց առաքինութիւնս՝ կանոն աշակերտելոցն դնել. (Կորիւն.։)
Մայր իմաստասիրութեան՝ առաքինութիւն է. վասն զի ի ձեռն առաքինութեան ստանամք զիմաստասիրութիւն. Որ ըստ առաքինութեան կեայ, ոչ տրտմի. (Սահմ. ՟Ը։)
Երկոքումբք կազմի առաքինութիւն՝ եւ աստուծոյ տալովն, եւ մեր ջանալովն։ Սիրելն զառաքինութիւն՝ զանձն է սիրիել. (Խոսր.։)
Առաքինութիւն՝ ունակութիւն նախայօժարական՝ գործաւորական բարւոյ. (Ոսկիփոր.։)
Արդարն եւ սուրբն առաքինութիւնք բարու են։ Պա՛րտ է զիւրաքանչիւր մասն հոգւոյ իւրականն զարդարիլ առաքինութեամբ. (Սահմ. ՟Ժ։)
Զառաքինութեանն զոստս քրտամբք եւ աշխատութեամբք պղատոն ասաց բուսանիլ. (Պիտ.։)
Ըստ միոյ միոյ առաքինութեան եւ պսակքն փառաց եւ գովութեան յօրինին. (Յճխ. ՟Ժ՟Ը։)
Տե՛ս ճոխագոյն՝ (Արիստ. առաք.։ Գր. հր.։ Առաք. Մոլ.։) ըստ իմաստասիրաց եւ աստուածաբանից։
πολίτευμα. conversatio որպէս Քաղաքավարութիւն, իմա՛ ընտիր քաղաքականութիւն, կամ կենակցութիւն.
Այլ մեր առաքինութիւն յերկինս է. (Փիլիպ. ՟Գ. 20։)
Ամենեցուն մի է բարձրագունիցն՝ գաւառ, վերին երուսաղէմ, յոր ամբարեմք զառաքինութիւնսն. (Առ որս. ՟Ը։)
Առաքինութիւն ձիթենւոյս. (Պիտ.։)
Առաքինութիւն սահմանի ասացաք գոլ զանդրադարձիլն ի սահմանելին. (Անյաղթ պորփ.։)
sender.
Տե՛ս զի՛նչ պատասխանի տաց առաքչին իմոյ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Թ. 13։)