Entries' title containing ս : 8390 Results

Կայսերութիւն, ութեան

s.

empire;
ի — ամբառնալ, to elevate to the purple, or to the imperial dignity.


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

Etymologies (2)

• . ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։

• = Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։

NBHL (6)

Բառ լտ. չ՛էսար. յորմէ յն. գէ՛սար. καῖσαρ, αὑτοκράτωρ caesar, imperator μονάρχης, μόναρχος monarcha βασιλεύς rex. Յանուանէ յուլիոսի կեսարու առաջին ինքնակալի առեալ, վարի ի մեզ որպէս Ինքնակալ հռովմայեցւոց. արքայ արքայից. միահեծան թագաւոր. քաջ արանց. cf. ԿԵՍԱՐ, որպէս գահակից կայսեր.

Յօգոստոս կայսերէ։ Տիբերեայ կայսեր։ Ի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջի՛ր։ Տո՛ւք զկայսերն՝ կայսեր։ Չի՛ք մեր թագաւոր բաց ի կայսերէ. (եւ այլն։ Իսկ ՟Ա. Մակ. ՟Ա. 1. եւ ՟Գ. 27.) ուր ասի ի մեզ աղեքսանդր կամ անտիոքոս կայսր, ի յն. թագաւոր դնի, կամ ոչինչ։

Առ դեկեաւ կայսերբ։ Նշկահեալ զկայսերբ. (Ճ. ՟Բ.։ Արծր. ՟Ա. 15։)

Արքայ պետութեանց կայսերաց երկրի՝ տէր քրիստոս։ Կայսր վերին արքայութեանդ. (Նար.։)

Ուր ասի ի (Լծ.)

Աստուած կայսր ի վերայ ամենայն սրբոց, այս է թագաւորաց թագաւոր. ուստի եւ կայսերական ասի ըստ Նար. նաեւ աստուածականն։


Կայսրընտիր, տրաց

s.

elector.


Կայսրընտրական, ի, աց

adj.

electoral.


Կայսրընտրութիւն, ութեան

s.

electorate.


Կայսրուհի

s.

empress.


Կայստեր

s.

marks or veins in alabaster.


Կայտռիկստակ

s.

kick (from an animal).


Կանաչազգեստ, ի, ից

adj.

cf. Կանաչազգեաց.

NBHL (3)

Զոստս եւ զուռ կանաջազգեացս. (Խոր. վրդվռ.։)

Կանաչազգեստ հասակ գարնայնոյն. (Ագաթ.։)

Դալարացան անապատք հեթանոսաց, եւ կանաչազգեստք եղեն. (Վանակ. յոբ.։)


Կանաչասաղարթ

adj.

green leaved.

NBHL (3)

Կանաչացեալ սաղարթիւք. դալար ոստովք եւ տերեւովք. դալարագեղ. զուարդ.

Զկանաչասաղարթ ոստոցն զտարածումն. (Անան. եկեղ։)

Նորոգի երկիր կանաչասաղարթ վայելչութեամբ. (Ճ. ՟Բ.։)


Կանխախօսութիւն, ութեան

s.

prediction, prophecy.

NBHL (2)

Յառաջ ասելով, զկանխախօսութիւն մարգարէիցն նշանակէ. (Լմբ. պտրգ.։)

Կանխախօսութիւնքն վասն զիջենալոյ եւեթ էին աստուծոյ ընդ մարդկան, եւ արդ զի՞նչ պէտք կանխախօսութեանն իցեն. սկ. ես.։)


Կանխահաս, ից

adj.

early, precocious, premature, forward.

NBHL (3)

πρόϊμος maturus, tempestivus. Կանուխ հասեալ, այսինքն հասունացեալ. վաղահասուկ. կանուխ հասած.

Իբրեւ զկանխահաս թզոյ. (Երեմ. ՟Ի՟Դ. 2։)

Սիրելի են տնկագործին վերջահաս պտուղքն քան զկանխահասքն. (Բրսղ. մրկ.։)


Կանխասահմանեալ

adj.

predestinated;

NBHL (2)

Կանխասահմանեալ իսկ ի նմին տեառնէ յառաջ քան զյաւիտեանս. (Աթ. ՟Ը։)

προοριζόμενος praedefinitus. Յառաջագոյն սահմանեալ.


Կանխասահմանութիւն, ութեան

s.

predestination.


Կանխասաց, ից

adj.

predicting, foretelling;
foretold, foreboded;
— բանք, predictions;
— լինել, to foretell, to predict, to prognosticate;
to forewarn.

NBHL (6)

προρρητικός vaticinans, praedicens. Կանխաւ ասօղ. գուշակօղ.

Կանխասաց մարգարէին, կամ մարգարէիցն։ Կանխասաց եղեալ մրգարէին՝ ասէ. (Լմբ. վերափոխ.։ Զքր. կթ.։ Շար.։ Ագաթ.։)

ԿԱՆԽԱՍԱՑ. προειρημένος, πρόρρητος praedictus. Կանխաւ ասացեալ. գուշակեալ.

Յիշեցէ՛ք զկանխասաց բանս. (Յուդ. 17։)

Եւ աստ ոչ միայն մարգարէութիւնքն, այլ եւ կատարումն կանխասացից. սկ. ես.։)

Կանխասաց բան, բարբառ, տառ, գիր, իրք, մարգարէութիւն. (Նար.։ Սկեւռ.։ Ագաթ.։ Մագ.։ Շար.։ Ոսկ. մ. ՟Ա. 11։ Շ. մտթ.։)


Կանխասացիկ

adj.

prophetic.

NBHL (3)

Իբր կանխաւ ասացեալ. այսինքն գուշակեալ, եւ վերագոյնդ ճառեալ.

Կանխասացիկ բանք մարգարէից. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Չես ինչ օգտելոց ի կանխասացիկդ բանէ։ Հակառակէին չհաւատալ կանխասացիկ պատգամացն։ ընդ սքանչելիսն խառն են եւ կանխասացիկքն (մարգարէութիւնք). սկ. ես.։)


Կանխասացութիւն, ութեան

s.

prediction.

NBHL (5)

Կանխասացութեան առ սոմնաս հանդերձապետ. (Նախ. ես.։)

Մարգարէական, կամ հոգւոյն կանխասացութիւն. (Ճ. ՟Բ.։ Խոսր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ղ։)

Հարցանեն զժամանակ ելից կանխասացութեան. (Իգն.։)

Զի կանխասացութեամբն ուսցին. (Մխ. երեմ.։)

Զայսպիսի կանխասացութիւնս թելադրեաց. (Վրդն. ծն.։)


Կանխատես

adj.

provident, wary, cautious, prudent.

NBHL (3)

նախատես. նախագուշակ. եւ Նախախնամական.

Կանխատես գուշակութեամբ Անան. (եկեղ։)

Ըստ իւրում կանխատես իմաստութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ղ։)


Կանխատեսութիւն, ութեան

s.

foresight, precaution;
prevision.

NBHL (5)

πρόνοια, πρόγνωσις praenotio, praescientia, providentia. Նախատեսութիւն, կանխագիտութիւն, նախախնամութիւն աստուծոյ. եւ մարգարէութիւն.

Ըստ ծածուկ եւ անքննին իւրոյ կանխատեսութեանն. (Փարպ.։)

Որպէս զիարդ ճանաչէ աստուածային կանխատեսութիւն։ Առ որս կամաւ եւ ըստ կանխաըեսութեան խորհրդոյ յայնոսիկ խոնարհէր տէրն. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Զկանխատեսութիւն իւր յայտ առնէ. (Նանայ.։)

Կանխատեսութիւն մարգարէից, կամ առաքելոց. (Ճ. ՟Բ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Ղ։ Սարգ. յուդ. ՟Գ։)


Կանխումն գիշերահաւասարից

sn.

precessionofthe equinoxes.


Կանխուսեալ

adj.

already instructed or informed.

NBHL (2)

Կանխաւ ուսեալ ինչ. առաջուց սորվածը.

Զկանխուսեալն ի մոռացմունս դարձուցեալ. (Լմբ. պտրգ.։)


Կանոնիկոս, աց

s.

canon;
կեանք —ի, an easy life.


Կանոնիկոսական, ի, աց

adj.

belonging to a -.


Կանոնիկոսութիւն, ութեան

s.

canonry.


Կանոնիկոսուհի

s.

canoness.


Կառաբոյս

s.

zoophyte, horses.

NBHL (3)

(ի Կառ. պ. խոռ, այսինքն փուշ. որպէս եւ լտ. գա՛րքուուս է ազգ փշոց) Փշատեսակ բոյս՝ ծովային, ունօղ զնիշ իմն կենդանութեան.

Ետ աստուած զնշան կենդանութեան ի կառաբոյսս եւ ի խեցեմորթս. (Հ. արեգ. ՟Ժ՟Դ.։)

Եւ հրաման ի ջուր եւ յերկիր վասն կենդանեաց՝ սկսեալ ի կառաբոյսս եւ ի սպունգս. (Վրդն. պտմ.։)


Կասդրիոս

s. zool. ast.

beaver, castor;
Castor.

Etymologies (2)

• (սխալմամբ գրուած նաև կտորոց, կոթորոս ևն) «կուղբ, ջրշուն» Եպիփ. բարոյ։ Ուրիշ վկայութիւն չկայ։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։-ՋԲ և Հիւբշ. չեն յիշում այս բառը։

NBHL (2)

ԿԱՍԴՐԻՈՍ կամ ԿԱՍՏՐԻՈՍ. որ վրիպակաւ գրի եւ Կոտորոց, Կոթորոս, եւ այլն. իբր յն. լտ. գասդօր, որ է Կուղբ. ջրշուն.

Է էրէ ինչ, որ կոչի կասդրիոս. հանդարտ եւ զգօն է. եւ կարեւորք նորա բժշկութիւն է, եւի տունս թագաւորաց է. (Եպիփ. բարոյ.։)


Կասեմ, եցի

vn.

to thrash corn;
cf. Կասիմ.

NBHL (2)

cf. ԿԱՍՈՒՄ. ԿԱՍԵՄ չ. cf. ԿԱՍԻՄ։ Գտանի եւ ներգործականն սորա՝ որպէս Կասեցուցանել.

Զճեպ զղջմանն փոքր ինչ կասեաց. (Նար. ՟Խ՟Ը։)


Կասեցուցանեմ, ուցի

va.

to stop, to detain, to withhold, to keep in, to prevent, to hinder, to hold back, to interrupt.

NBHL (8)

ἑγκόπτω, ἁνακόπτω retundo, impedio ἑλαττόω imminuo եւ այլն. Տալ յետս կասիլ կամ յետնիլ եւ զկայ առնուլ. յետս ընկրկել. նահանջել. արգելուլ. խափանել. դադարեցուցանել. պակասեցուցանել, նուազել. ընդմիջել. ետ կեցնել, արգիլել, խրտեցնել, պակսեցնել, միջահատել.

Բարւոք ընթանայիք, ո՞կասեցոյց զձեզ ճշմարտութեանն չհաւանել. (Գաղ. ՟Ե. 7։)

Արբեցութիւն կասեցուցանէ զոյժ. (Սիր. ՟Լ՟Դ. 40։)

Զմտացն ընծայութիւն երբեմն կասեցուցին, եւ երբեմն ամենեւին իսկ մթացուցին. (Կիւրղ. ծն.։)

կասեցուցանէ ի սիրոյն. սկ. թես.։)

Ըստ հաւատոցն ոչինչ կասեցուցանէր զգործն. (Խոր. ՟Բ. 89։)

Կասեցուցանելով զմարմնոյս զօրութիւն. (Պիտ.։)

Կասեցուցանել ի պատուոյն, կամ յարիական զօրութենէ, կամ ի հանդիսից բարեպաշտութեան. (Նանայ.։ Ղեւոնդ.։ Սարգ.։)


Կասեցուցիչ, չի, չաց

adj.

impeding, hindering, interrupting.


Կասի, սեայ

s.

cinnamon;
cf. Կակժիրակ.

NBHL (9)

ԿԱՍԻ ԿԱՍԻԱ. Նոյն եւ յն. լտ. κασία, κασσία casia, cassia. եբր. գէծիա, եւ ֆաննակ (իբր փիւնիկեան). իտ. canella. ռմկ. տարչին. որ եւ ԴԱՐԵՃԵՆԻԿ, ԿԱՍԻՄՈՆ. Բոյս եւ ներքին կեղեւ նորա բարակ՝ անուշահոտ, ի կարգի համեմից եւ խնկոց. լինի յեթէովպիա, եւ յարաբիա, ի դաշտին Կիննամայ. վասն որոյ եւ Կինամոմոն ասի.

Ո՞ր տերեւ, ո՞ր կասի, ո՞ր ստաշխն, ո՞ր զմուռ. սկ. ՟ա. տիմ.։)

Զմուռս եւ ստաշխն եւ կասիա ի զգեստէ քումմէ. (Սղ. ՟Խ՟Դ. 9։)

Ցորենովք եւ խնկովք եւ կասեաւ. (Եզեկ. ՟Ի՟Է. 17։)

ուր ասէ Եսայի նշեցին.

Կասիայն ասեն՝ եւ նա մանրուածու խունկ է.

Ծխովք անուշիվք կնդրկի եւ կասիայի. (Նար. խչ.։)

Ստաշխն, որ է անուշահոտ որպէս կասիայն. (Վանակ. յոբ.։)

Իսկ ԿԱՍԻԱ cassia ըստ իտալ. իբր ռմկ. խիարչեմպէ, տե՛ս ԿԱԿԺԻՐԱԿ։


Կասիա, այի

cf. Կասի.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «դարիճենիկ, ղարչին» Սղ. խդ. 9. Յոբ. խբ. 14. որ և կա-սիայ (սեռ. կասիայի) Նշ. եզեկ. Նար. խչ 387. Վանակ. յոբ. կասիաս Նեղոս 700. կա-նի (-եայ, -եաւ) Եզեկ.՝ իէ. 17. Ոսկ. ա. տիմ. իսկ ըստ Գաղիան. Բժշ. կասիա «կակ-ժիրակ, խիարշէմպէ»։

• = Յն. ϰασία «դարիճենիկ», որ աւելի հա-րազատ ձև է քան ϰασσια, որից նաև լատ. časia, cassia, իտալ. cassia, ֆրանս. cas-se. յոյն բառն էլ փոխառեալ է արևելքից հմմտ. եբր. [hebrew word] qəsī'ā, հր-արամ [hebrew word] kəsiyā, ասուր. kasū (Gesenius17 721, Boisacq 419)։ Ըստ վերջինիս յոյն բառը նշանակում է «laurier-cassa, faux cannelier, կեղծ դարիճենիկ, laurus cassia L», իսկ ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ laurus cassia L=cinnamo-mum zeylanicum N. ab. E, որ բուն դար-չինն է. Ս. Գրքի կասիան հաւանաբար է «cinnamomum aromaticum» (տե՛ս անդ էջ 99 և էջ 188)։

NBHL (9)

ԿԱՍԻ ԿԱՍԻԱ. Նոյն եւ յն. լտ. κασία, κασσία casia, cassia. եբր. գէծիա, եւ ֆաննակ (իբր փիւնիկեան). իտ. canella. ռմկ. տարչին. որ եւ ԴԱՐԵՃԵՆԻԿ, ԿԱՍԻՄՈՆ. Բոյս եւ ներքին կեղեւ նորա բարակ՝ անուշահոտ, ի կարգի համեմից եւ խնկոց. լինի յեթէովպիա, եւ յարաբիա, ի դաշտին Կիննամայ. վասն որոյ եւ Կինամոմոն ասի.

Ո՞ր տերեւ, ո՞ր կասի, ո՞ր ստաշխն, ո՞ր զմուռ. սկ. ա. տիմ.։)

Զմուռս եւ ստաշխն եւ կասիա ի զգեստէ քումմէ. (Սղ. ԽԴ. 9։)

Ցորենովք եւ խնկովք եւ կասեաւ. (Եզեկ. ԻԷ. 17։) ուր ասէ Եսայի նշեցին.

Կասիայն ասեն՝ եւ նա մանրուածու խունկ է.

Ծխովք անուշիվք կնդրկի եւ կասիայի. (Նար. խչ.։)

Ստաշխն, որ է անուշահոտ որպէս կասիայն. (Վանակ. յոբ.։)

Իսկ ԿԱՍԻԱ cassia ըստ իտալ. իբր ռմկ. խիարչեմպէ, տե՛ս ԿԱԿԺԻՐԱԿ։

ԿԱՍԻԱ 2 գ. ԿԱՍԻԱ cassia ըստ իտալ. իբր ռմկ. խիարչեմպէ, տե՛ս ԿԱԿԺԻՐԱԿ։


Կասիմ, եցայ

vn.

to stop, to cease, to desist, to leave off;
to retard, to restrain;
to diminish, to lessen;
to lose courage.

NBHL (9)

ԿԱՍԻՄ կամ ԿԱՍԵՄ. (պ. փեասթէն, որ է պակասել. ի մեզ արմատն է՝ կամ, կաս, կաց. կամ կայք, կայս) ἑκλείπω, διαλείπω, λήγω, ἁφίσταμαι, ἁσθενέω, ἑλάσσομαι deficio, desino, desisto, cesso καταπίπτω animo concido. Յետս կալ. յետս ընկրկիլ. զկայ առնուլ յանկարծ. կալ մնալ. նահանջիլ. յետնիլ. վերջանալ. տկարանալ. պակասիլ. նուազիլ. լքանիլ. դադարել. ետ կենալ. քաշուիլ, կայնիլ, դադրիլ, խրտիլ, պակսիլ.

Կասեսցին ի ճանապարհս իւրենց. (Նաւ. ՟Բ. 5։)

Կասեցին (կամ կասեսցին) իպատերազմէ։ Կասեաց ընթացօղն յընթացից իւրոց։ Մի կասեսցէ իտալոյ զպտուղ. (Երեմ. ՟Ծ՟Ա. 30։ ՟Ը. 6։ ՟Ժ՟Է. 8։)

Ոչ կասէր ի հպարտութենէ անտի։ Որ ոչն կամէին կասել երբէք ի խորամանկութենէ չարեաց իւրեանց. (՟Բ. Մակ. ՟Թ. 7։ ՟Գ. Մակ. ՟Գ. 10։)

Ոչինչ կասեաց զհոգեւոր կաթն դիեցուցանել. (Խոր. ՟Գ. 66։)

Մի կասեսցի ի յուսոյն. (Խոսր.։)

Կասեցան գթութիւնքն ընդ նահանջել կենդանութեան. (Նար. ՟Ծ՟Ա։)

Մարդոյ կարօտելոյ՝ կասեցելոյ յուժոյ. (Սիր. ՟Խ՟Ա. 4։)

Կասիցէ ինչ ի բարիս ռանելոյ։ Յորժամ տեսանիցեմք զչար ոք մեծացեալ, մի՛ ինչ ընդ այն կասիցեմք. սկ. մ. ՟Բ. 7։ Ոսկ. եբր. ՟Ե։)


Կասսիոպէ

s.

Cassiope.

Etymologies (2)

• «Մեծ Արօին հանդիպակաց մի համաստեղութիւն է W տառի կամ ընկած աթոռի ձևով» Շիր. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Յն. Κασσιόπη, որից լտ. Cassione ա-ռասպելական անձնաւորութիւն, որ յետոյ, աստեղատան փոխուեցաւ։


Կասիչ

s. mech.

thrasher;
thrashing-machine.

NBHL (3)

Որ կասու. կասօղ. կալոտի.

Եթէ եզն չիցէ կասիչ.

Եթէ ոչ իցէ եզն կասիչ. սկ. ՟ա. տիմ.։)


Կասլայ, ից

s. bot.

laurel, bay-tree.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «դափնի» Վստկ. 74, 137. Լծ. փիլ. Մարթին. Բժշ. որից կաս-լապտուղ «դափնիի պտուղը». նմանութեամբ ասուած է նաև միջակ մեծութեամբ ձիռա-պտուղի համար, որ «կասլայի պտղոյն է նման և յայն ձևն է» ըստ Վստկ. 180 (տե՛» և հապալաս). ունի միայն ՀԲուս. § 1333։

• Seidel Մխ. բժշ. § 55 չի մեկնում բառս, Steinschneider-ի հաւաքածոյի մէջ՝ WZKM '12, 331 կայ արաբ. [arabic word] kasila բուսանունը, որի իմաստը լաւ մեևնած չէ և որ ձևով էլ շատ չի յար-մարում մեր բառին (արաբ. [arabic word] k=հյ, ք. իսկ կ= [other alphabet] .

• ԳԻԹ.-Ունինք կասնապտուղ ձևը Ատա-նայում՝ փխ. կասլապտուղ, Սվեդ. գ'mսլօ «դափնի»։

NBHL (2)

Նոյն է ընդ Դափնի։ (Բժշկարան.։ Լծ. փիլ. Վստկ.։)

Ի մրտենոյ, ի ձիթենոյ, իկասլայէ. (Մարթին.։)


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

Etymologies (6)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կեղևեալ՝ մանաւանդ եփուած գարի կամ հերիսայ» Եւագր. 7=Վրք. հց. Ա. 322. Լծ. եւագր. որից կասկաջուր «ռա-րեջուր» Վրք. հց. Ա. 322, Վրք. ոսկ. Եւագր. Z. Մագ. թղ. էջ 115. հմմտ. նաև քաջկէն։

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։

• ՆՀԲ «լծ. պրս. քէշկէք. քէշէք «հերի-սայ», ի ǰav՝ որ է գարի»։ Ուղիղ մեկ-նեց նախ Հիւբշ. Pers. Stud. էջ 219։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 111 պհլ. kazk բառի հետ։

• «շագանակ». գործածել է Թրվմաս վրդ. (ըստ ՀԲուս. § 1336). գտնում ենք նաև մի հին ձեռագրի մէջ՝ հետևեալ ձևով. «Կաս-կըն պտուղ ինչ է բժշկական, անուն կաս-տանայ» (տե՛ս Եւագր. 7)՝ որից կասկենի «շագանակենի» Մխ. առակ։ Ուրիշ վկայու-թիւն չկայ։

• = Արդեօք նախորդ բառը չէ՞ իմաստի չփոթութեամբ։

• Lag. Arm. Stud. § 1115 սրանից փո-խառեալ է համարում յն. ϰάστανος,, իսկ Göttingen-ի Nachrichten թերթի մէջ՝ 1889 մայ" 29՝ (հայ թրգմ. ՀԱ 1889, 159) ընդհակառակը հայ. կասև հանում է յն. ϰαστανὲα «շագանակ» բառի՞ց։ Հիւբշ. 166 նկատելով որ բառը գործա-ծական չէ հայերէնի մէջ, մերժում է իբր մայր ընդունիլ յն. բառին, իսկ էջ 394 կասկածով հանում է յն. ձևից։ Bugge, Lyk. Stud. 1, 13 Փոքր-Ասիոյ Kέσϰιος և Հռոդոսի Keskinda քաղաքների ա-նուան մէջ է տեսնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 217 կցում է կասկ-ար-այ բա-ռին և հայերէնից փոխառեալ է դնում յն. ϰαστανέα (<հյ. *կասկեանեա) և ասոր. kaskəra «կողով»։ Հետևելոմ Lagarde-ի Walde 138 և Berneker 492 դեռ շարունակում են հայերէնը մայր համարել յունարէն ϰαστανον բառի, ո-րից էլ փոխառեալ են բազմաթիւ ուրիշ լեզուներ (տե՛ս կաստանայ բառի տակ)։ Boisacq յոյն ձևը դնում է Արևելքից ե-կած և նրա հետ համեմատում է հյ. կասկենի (էջ 420)։

NBHL (9)

Կասկ, որ է գարի, կամ գարէջուր.

ԿԱՍԿ 2 եւ յայլոց իբր արմատ Կաստանայ բառի համարեալ՝ գրի,

Սակաւ մի կասկ ընդ արմաւաջուր խառնեալ. (Եւագր. Ա. 4։) ուր յոմանց գրի, ի Լծ.

ԿԱՍԿ. Գարի կեղեւեալ, մաքուր եւ եփեալ գարւոյ եւ ցորենոյ՝ որպէս հերիսայ. (լծ. ընդ պ. քէշկէք, քէշեք, ի ճէվ, որ է գարի.)

Սակաւ մի կասկ ընդ արմաւաջուր խառնեալ. (Եւագր. Ա. 4։) ուր յոմանց գրի, ի Լծ.

Կասկ, որ է գարի, կամ գարէջուր.

ԿԱՍԿ 2 եւ յայլոց իբր արմատ Կաստանայ բառի համարեալ՝ գրի,

Կասկն պտուղ ինչ է բժշկական, անունն կաստանայ։ cf. ԿԱՍԿԱՋՈՒՐ, cf. ԵՒ ԿԱՍԿԵՆԻ։

ԿԱՍԿ 2 (ի, աց.) գ. ԿԱՍԿ. Գարի կեղեւեալ, մաքուր եւ եփեալ գարւոյ եւ ցորենոյ՝ որպէս հերիսայ. (լծ. ընդ պ. քէշկէք, քէշեք, ի ճէվ, որ է գարի.)


Կասկած, ի, ոյ

s.

suspicion, distrust, surmise, doubt, mistrust, umbrage;
a. suspicious, distrustful;
— առնուլ, ի կասկածի լինել, ի — անկանել, — ի մտի ունել, to conceive suspicion, to be suspicious, to distrust;
փարատել զ—, to dissipate, to cure of suspicion or distrust;
—է ինձ զնմանէ, I suspect or doubt him, I have no confidence in him, I am diffident about him.

Etymologies (1)

• (գրուած նաև կարկաժ, արկած, կաժ) «մի տեսակ բոյս. malabathrum, ա-րաբ. սատէն» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 216, § 1250 և § 1337, Նորայր ՀԱ 1921, 617 ուղղագոյն ձևը համարում է կարկաժ և այս էլ թերևս ուղղելի կասլայ։

NBHL (13)

ԿԱՍԿԱԾ որ եւ ԿԱՍԿԱԾԱՆՔ. ὐποψία suspicio ἑλπίς spes. եւ ընդ բայի, ὐποπτεύω, ἁπορέω haesito, dubito. Կարծիք եւ երիկիւղ ապագայ վնասու. ակնկալութիւն չարի. խիթալն. զանդիտելն. տարակոյս. վարանք. ... տե՛ս (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 4։ Յոբ. ՟Դ. 6։ Ես. ՟Ի՟Ը. 19։)

Իսկ (Երեմ. ՟Լ՟Ա. 39.)

Կասկած եւ չափ. յն. մի բառ, ըստ ոմանց՝ լար չափոյ.

Զկասկած առեալ։ Ի կասկածի եղեալ։ Ի կասկած անկեալ։ Ի կասկածի կալ. (Խոր. ՟Բ. 16. 86։ Նոննոս.։ Ոսկ. յհ.։ Իգն.։ Շ. մտթ.։)

Սիրով զարթուցեալ՝մերժեն զերկիւղ կասկածին. (Նար. տաղ.։)

Չապրեցան ի կասկածոյն։ Մեռանել ի կասկածոյ. սկ. մ. ՟Ա. 8։ ՟Բ. 28։)

Կասկած ի գողոց, երկիւղ յաւազակաց. (Մանդ. ՟Գ։)

Կասկած արկածից. (Նար. ՟Ի՟Ե։)

Եթէ ի տանջանաց կասկած չիցէ։ Ոչ երբէք կասկած լիցի ումեք յիրաց։ Ելցէ տակաւին կասկած յոգի նոցա չհաւատալ ասացելոցս. (Եզնիկ.։ Խոսր.։ Մխ. երեմ.։)

Առ զայրուցսն եւ առ կասկած զգուշանայր բազում եւս ժամանակ յաւելուլ. սկ. մ. ՟Ա. 7։)

Յերկիւղէ եւ ի կասկածոյ եւս առաւել ուտէ զմիտս. սկ. ես.։)

ԿԱՍԿԱԾ. ա. իբր Կասկածելի, կամ կասկածոտ.

հովիւք կասկածք եւ կաղակարծք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Կասկածագին

adj.

suspicious, doubtful, mistrustful.

NBHL (3)

Լի կասկածանօք. երկիւղագին. վարանեալ.

Երթայր եւ պետրոս զհետ կատարածի՝ կասկածագին ի կանխասաց ուրախութենէ. (Ճ. ՟Գ.։)

Յայնմանէ ոչ երկնչէին, այլ յայսմանէ կասկածագինք էին. (Շ. մտթ.։ Որ ըստ Ոսկ. մ. ՟Ա. 4. գրի կասկածագոյնք։)


Կասկածագոյն

cf. Կասկածագին.

NBHL (3)

ἑπιμελής, ἑναγώνιος sollicitus եւ այլն. Հոգ յանձին ունօղ կասկածանօք. առաւել զգոյշ, անձնապահ.

Արթունք եւ միշտ կասկածագոյնք լինիցիվք։ Կասկածագոյնս կամի լինել նոցա ցանգ։ Կասկածագոյնս առնել կամի, եւ միշտ զառաքինութեամբն դալ. սկ. մտթ.։)

Կասկածագոյնս արար զնոսա ի հերձուածողացն չարուէ։ Զի կասկածագոյնս արասցէ զաշակերտսն՝ քննել զթուղթսն. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)


Կասկածանք

s.

cf. Կասկած;
— նօք, distrustfully;
տարապարտ կասկածանս ունել զումեքէ, to suspect wrongfully or without cause.

NBHL (8)

cf. ԿԱՍԿԱԾ. (որ եւ ըստ յն. յոյս ասի, որպէս ակնկալութիւն չարեաց)

Ընկա՛լ ընկա՛լ կասկածանս ի վերայ կասկածանաց։ Կասկածանօք լուարո՛ւք զբանս իմ. ս. ՟Ի՟Ը. 13. ՟Լ՟Բ. 9։)

Հեռի զինքն յայսմ կասկածանացս կացուցանէ. սկ. յհ. ՟Բ. 12։)

Կասկածանաց մահուն պաշարեալ իցէ (զնա). (Ագաթ.։)

Երկիւղ կասկածանաց։ Առանց իմիք կասկածանաց։ (Խոր.՟Ա. 13։ Յհ. կթ.։)

Զերծաւ յամենայն կասկածանաց մեղաց. (Մանդ. ՟Է։)

Խտրոց կասկածանաց։ Ի կարծեացն կասկածանաց. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ձ՟Է։)

Սկսան տագնապիլ կասկածանօք այնմ, զոր սպանին. (Իգն.։)


Կասկածաւոր

adj.

suspicious, distrustful, diffident, doubtful;
— լինել ումեք, to become suspicious of.

NBHL (4)

Ուր գուցէ կասկած. կասկածելի. երկիւղալի. խիթալի. զգուշալի.

Հաստատագոյն լինել ի կասկածաւոր պատգամացն. (Արծր. ՟Դ. 4։)

Կասկածաւոր հաշտութիւն, կամ պատժապարտութիւն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ոչ զամենայն կասկածաւոր խրամս ամրացուցէր զմտից չարին. (Մաշկ.։)


Կասկածելի

cf. Կասկածաւոր.

NBHL (1)

Կասկածելի կենցաղս. (Ճ. ՟Բ.։)


Կասկածեմ, եցի

vn.

to suspect, to have a suspicion of, to be doubtful, to doubt, to distrust, to mistrust, to be diffident, mistrustful of.

NBHL (8)

ὐποπτεύω suspicor եւ այլն. Ի կասկած անկանիլ. ի կասկածի լինել. խիթալ. զանգիտել. երկնչել. կասկածիլ.

Կասկածել յազգաց երկրին, կամ յերեսաց թագաւորաց, ի սովէ, յերկիւղէ. (՟Բ. Եզր. ՟Գ. 2։ Երեմ. ՟Է. 16։ ՟Խ՟Բ. 16։ ՟Ա. Պետ. ՟Գ. 6։)

Յերից կասկածեաց սիրտ իմ. (Սիր. ՟Ի՟Զ. 5։)

Վասն կնոջ, զորմէ կասկածէ այրն՝ շնացեալ գոլ. (Նախ. թուոց.։)

Կասկածեմ յառաջիկայս. (Փարպ.։)

Մի՛ կասկածել ի կայսերէ՝ սակս այնր. (Խոր. ՟Բ. 29։)

Չկասկածէ ինչ ի հրէից անտի. (Իգն.։)

Զի եւ Զմոռացեալսն անգամ մի՛ կասկածիցեն. (Նանայ.։)


Կասկածոտ, աց

adj.

suspicious, mistrustful, distrustful, umbrageous;
apprehensive, uncertain, irresolute;
ի միտսս լինել վասն, to suspect, to want confidence in, to be suspicious of.

NBHL (3)

Կասկածօղ, եւ կասկածելի.

Եւ էր ինքն ի միտս կասկածոտս. յն. ի կասկածի. (՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Նենգաւոր եւ կասկածոտ. (Եզնիկ.։)


Կասկածոտութիւն, ութեան

s.

diffident or irresolute character.


Կասկամ, ի

s. ornith.

owl, owlet.

Etymologies (3)

• «ռուիճակ, մի տեսակ բու». Մխ. առակ. նոյն է կասուկամ Տաղ. (Կասուկամն կախուել ընդ ծառն ի վար, Յաչիցն արիւն կու կաթկթայր, Կու կանչէր հազար զինա-հար, Մէկ մի չերթայր առնոյր ի վար։ Ա-մատ. Հայ. բառ ու բան, էջ 322ա)։ Ուրիշ վկայութիւն չկայ։

• Հներից Մխիթար Գօշ բառախաղով գրում է. «Բուիճակ աղաղակէ կաս և միւսն ասէ կամ. սակայն ոչ կայ, այլ թռուցեալ այլուր երթայ»։ ՆՀԲ յիշում է պրս. քէսէք (իմա՛ [arabic word] kasak) «անծեղ»։

• ԳՒՌ.-Ակն գասգամ «մի տեսակ բու? 2. թղթախաղի մի տեսակ է». Մշ. կասկամ, որ գործածական է միայն «Կասկամ հաւու պէս կկանչէ» դարձուածի մէջ. իմաստն է «կող-բայ»։

NBHL (2)

յոր հայի ասելն (Մխ. առակ.)

Բըւիճակ աղաղակէ կաս, եւ միւսն ասէ կամ. սակայն ոչ կայ. այլ թռուցեալ այլուր երթայ։սկ պ. է անծեղ. սազսըզան։)


Կասկաջուր, ջրոյ

s.

malt-liquor, beer;
սեղանոյ, table-beer;
— ընտիր, ale;
զօրաւոր or սեաւ —, porter;
— յոռի, swipes.

NBHL (4)

Ջուր կասկի, այս ինքն գարւոյ. գարէջուր. գարիի ջուրը կամ քամուքը

Էր կերակուր նորա կասկաջուր. (Վրք. ոսկ.։)

Սուղ ինչ բանջար, եւ ունդս եւ կասկաջուր. (Վրք. եւագրի.։)

Ամենեքեան սոքա ի միոյ իբրեւ ի կասկաջրէ եւ ի համաքամուածէն ընկալեալ մասն արեան. (Մագ. ՟Ծ՟Ե։)


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

Etymologies (4)

• , ի հլ. «միս խորովելու վան-դակաձև գործիք. 2. կաթսայի եռոտանի» ՍԳր. Ոսկ. ա. թես. հնապէս գործածուած է միայն անեզաբար, ներկայ գրականի մէծ երկու թուով էլ կարող է գործածուիլ։ Ըստ Վրդ. և Տաթև. հրց. 357 «կասկար է պու-տուկ պղնձի»։

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։

• ՆՀԲ թրք. իսգարա և յն. էսխա՛րա ձևերին է կցում։ Lag. Arm. St. § I116 դրաւ ասորի բառի հետ։ Տէրվ. Altarm. 106 և Նախալ. 112 յն. ἐσχάαα բառի և ուրիշ ձևերի հետ՝ դնում է հնխ. skar «խարել» արմատից. իբր բնիկ հայ (սրա վրայ տե՛ս խարել բառի տակ)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 225 ասորի բառը դնում է հայերէնից փոխառեալ, իսկ կասկարայ կցում է կասկ «շագա-նակ» բառին։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մշ. Վն. կասկարա, Տփ. ևասկարանք, Մշ. կասկարէգ, Խրբ. գmսգm-րmգ, Զթ. գէսգէրmք, Ակն. Եւդ. գասգըրագ, Ղրբ. քսկա՛րէնք.-նոր բառեր են կասկա-բայք Ակն. Զթ. «մի աստղի անուն», կաս-կարեկ Ատն. «միշտ սրտնեղութիւն պատճա-ռող մարդ», կասկարէնք Ղրբ. «մի տեսակ խաղ է»։

NBHL (4)

(ռմկ ըսկարայ. թ. իսգարա. յն. էսխա՛րա). ἑσχάρα, ἑσχάριον , ἑσχαρίς, κρατίκλη craticula, focus. Վանդակ երկաթի՛, յորոյ վերայ դնի միս խորովելի. եւս եւ պատուանդան սանի, կամ ոտնաւոր սան.

Զոհ ի կասկարայից։ Ի կասկարայս կամ ի տապակի։ Զկաթսայս եւ զկասկարայս սեղանոյն։ Պատառ մի ի կասկարայից. (Ղեւտ. ՟Բ. 7։ ՟Է. 9։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 11։ ՟Բ. Թագ. ՟Ղ. 19։)

Թոնիրք եւ կասկարայք քակեսցին։ Զկասկարայս եւ զբառնալիս. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 35։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 16։)

Ոչ ոք ի զօրականաց արկ զմեզ ի խարոյկ, եւ կացոյց ի վերայ կասկարայից. սկ. ՟ա. թես.։)


Կասկեմ, եցի

va.

to profane, to pervert.


Definitions containing the research ս : 10000 Results

Խեղեփ, ի

s.

part, half;
twin.

Etymologies (2)

• «մի ամբողջի կէսը» Ոսկ. կող. էջ 667. Բրս. մրկ. 65. Երզն. մտթ. 226. «մա-զերի երկուսի բաժանուած հիւսքերից ամէն մէկը» Նար. տաղ. 465. «ԳՁ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունե. Հալոզ բառ ու բան, էջ 273բ). որից խեցխեղեփ «նշանախեց, փոքրիկ ան-նշան տառ» Յերոն. Մանդ. (ՀՀԲ խեղեփ մեկնում է «ճիրան, մագիլ», ԱԲ գիտէ նաև խեղեփ «ջուխտակք, երկուորեակ», որի հեա նոյն է խղեփ «երկուորեակ» Բառ. երեմ. էջ 1411։

• ԳՒՌ.-Գնձ. խէղէփ «կերակրի մէջ ձգելու համար ծեծած ընկոյզ» (Ամատունի, Հայոց, բառ ու բան, էջ 273բ), Երև. հէղէփ, Մղ. հէղէփ, հէղափ «ընկոյզի միջուկ», որից հե-ղափ անել «ընկոյզի միջուկը դուրս հանել» Բ. խօլօփ «ընկոյզի ամբողջական միջուկը»։ Էրև. հէղէփ բառի մեջ խ>հ ձայնափոխու-թիւնը ճիշտ այն է՝ ինչ որ խաղ>հաղ, խա-ղող>հաւող, խաղաղ>հաղաղ, խեղդել» >հեոռել բառերի մէջ. բոլորն էլ ղ-ից առաջ տարանմանութեամբ։

NBHL (3)

ἠμιτόμιον, ἠμιτόμα dimidia pars, dimidium. Մասն եւ մասն իրիբաժանելոյ. համամասն. կէսն կամ կիսաբաժին.

Ի կողմէ միոջէ եղեւ կինն, եւ իբրեւ խեղեփք են երկոքին. Վասն այնորիկ օգնական կոչէ, զի ցուցցէ՝ թէ մի են. սկ. կող. ՟Ժ՟Բ։)

Ղեբէոս խեղեփի մասն ընդ յակոբայ. (Երզն. մտթ.։)


*Խեղճ

cf. Թշուառ.

Etymologies (1)

• տե՛ս Խիղճ։

NBHL (11)

Այսպէսէ ողորմածութիւն, եւ այսպէս պարտ է առնել աղքատացելոց խղճաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Խեղճ ունել ոչ այլում լծակից լինել յաղագս ճշմարտութեանն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Դաւիթ իմացեալ զխեղճ մեղացն։ Խեղճ յանցանաց իմոց հեղձուցանէ զիս հանապազ. (Սեբեր. ՟Զ։ Մանդ. ՟Ա։)

Իւր խեղճ հարկանէ զմիասն. սկ. ես.։)

Չի՛ք նոցա խեղճ կամ խեթ յետ մկրտութեան յօրինաց անտի։ Նա արդարացուցանէ զիս ի մէջ խղճի եւ խեթի. (Եփր. հռ. եւ Եփր. ՟ա. կոր.։)

Զխեղճս յանձանց ի բաց կորզեսցուք. (Նանայ.։)

Աստուած եդ ի մեզ զխեղճ մտացն անվրէպ յանդիմանիչ. Զի քան զամենայն օրինակս խրատու հզօրագոյն է։ Որ ոչ գիտէր զանձին խեղճ։ Խեղճ մտացն չտայր թոյլ. (Մխ. երեմ.։)

Ունելով ի ներքս զխեղճ մտացն չարչարէր զմարդն յուտելն զպտուղն. սկիփոր.։)

Նոցին իսկ խեղճի (կամ խըղճի) մտաց թողից. սկ. մ. ՟Գ. 4։)

ԽԵՂՃ որպէս Խիճ կամ ցաւ սրտի.

Յոյժ խեղճ էր նոցա (հրէից չարաց) ծնանել կուսին. (Եփր. համաբ.։)


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

Etymologies (4)

• «աատեան, կեղև» Երզն. երկն. գ. Վստկ. 21. «ձուի կեղև» Շիր. էջ 38. Տաթև ձմ. կ. հարց. 181. «ընկոյզի կեղև» Վրդն, երգ. որից խեճեպային «փայտե կեղև ունե-ցող (պտուղ)» Վստկ. 136. 152. սրա հետ նոյն է (նախաձայն խ վերածուած կ) կե-ճեպ «ձուի կեղև» Յայսմ. մրտ. 18 (Որպէս կեճեպ ձուին... զհուրն կեճեպին նման). ե-ի անևումով՝ կճեպ «պտուղի, ձուի կեղև» գւռ. րառ. արդեօք սրանց շրջեալ ձև'ն է փեճեկ, փեճոկ, փոճոկ՝ որ տե՛ս առանձին։

• = Բառիս հետ յայտնապէս նոյն են վրաց եეჭბი խենբի «շագանակի կեղև, պատեան», კუჩუბო քուչուբո «կեղև, ք.և», լազ. խեճե-պա «կաղինի կամ ընկոյզի կեղև», մինգր. ნეაჭო խեպնո «ձուի կճեպ» (Бepидзe, Гpуə. глоcc. nо имеpcк. и paч'инcк. говорамъ 1912, էջ 69). բայց կարելի չէ որոշել թէ ո՛րը որից է փոխառեալ։-Աճ.

• Հիւնք. կոճ բառից կոճոպել և սրանից էլ փոճոկ։ Աճառ. ՀԱ 1909, 159 խե-ճեպ-ից կճեպ, շրջմամբ փեճոկ։ be-pидзе անդ, մինգր. խեպճո=հյ. խե-հեպ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 123 յն. σχέδη «տախտակ», սանսկ. skha-date «ճեղքել» բառերի հետ հնխ. (s)khed-արմատից։

• ԳՒՌ.-Գործածական է զանազան ձևերով, որոնք կարող ենք դասաւորել հետևեալ եղա-նակով.-1. խեճեպ՝ որից Մշ. խէջէբ, Զթ. խէշիբ, Ագլ. խճիպ և Հճ. ղmջեփ.-2. կճեպ սրից Ջղ. կճեպ, Երև. կճէպ, Սլմ. կիճեփ, Մրղ. կինէփ, Տփ. կճիպ, Հմշ. Ննխ. Ռ. գըջէբ, Սեբ. գջեբ, գէջէբ, Ալշ. կէջեբ. (բայական ձևով Սլմ. կիշպել, Մրղ. կիշպէլ, Հմշ. գըջ-վուշ).-3. կպէճ՝ որից Ախց. Կր. կպէճ, Տփ. կպիճ.-4. պճեկ՝ որից Շմ. պիճmգ.-5 քչև՝ որից Ղրբ. քչէվ, Ագլ. քչիվ։ Առանձին ձևեր են *քչեփ (որից Ղրբ. քչփէլ «կեղևել»), Ղրբ. խծիպ, Երև. Ղզ. խրճեպ, խոճեպ, Երև. կլճեպ։ Կան բարբառներ, որոնք միաժամա-նակ երկու ձև ունին. յատկապէս յիշենք Ագլ. խճիպ «պտուղի կեղև» և քչիվ «ծառի կեղև»։ Նկատելի է որ բառիս հոմանիշ կեղև ձևն էլ մեր արդի բարբառներում այսքան զանազան կերպարանքներ է ստացած և տարակոյս չկայ՝ որ կեղև (կլեպ) և խեճեպ իրար վրայ փոփոխակի ազդած և զանազան խաչաձևում-ներ են յառաջ բերած։ Այսպիսիների մէջ նկատելի է յատկապէս Երև. կլճեպ, որ կլեպ և կճեպ ձևերի գումարն է։-Անշուշտ այստեղ են պատկանում նաև խեճոռք Ապ. Բլ. Մշ. «ձուի կեղև» և կէջոռ Ալշ. «ձուի, ընկուզի կեղև», որոնց վերջաւորութեան ծագումը ան-յայտ է։-Վերջապէս ունինք գւռ. պեճկել, ճեպկել, փեճկել «փետել», որոնք թեռևս պճկել «կեղևել» ձևի միջոցով կապուին վե-րոյիշեալ կճեպ, փեճոկ բառերին։ (Աւելի հին է կեճեւել «փետռել» Բառ. երեմ. էջ 273)։-Հմմտ. նաև խեճէճ Երև. «ընկոյզի կամ բամբակի կեղև» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 273բ)։

NBHL (2)

Պարտէզ աշխարհ, ընկոյզ մարդ, որ պատեալ է հոգւով, եւ մարմնով որպէս խեճեպով. (Վրդն. երգ.։)

Խորան երկրորդ՝ ըզկնի սորին՝ օդոյ նըման, որ մըզնաձեւն ընդ խեճեպոյն ի կառուցման. (Երզն. ոտ. երկն.։)


Խենդ

cf. Յիմար.

Etymologies (2)

• Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։

• ԳՒՌ.-Մշ. խենթ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խէնթ, Զթ. խինթ, Ասլ. խընթ։ Այս բառն ունին նաև «Կ» ճիւղին պատկանող ուրիշ բարբառներ. սակայն չի գտնւում «Ում» ճիւ-ղի բարբառներում։ Նոր բառեր են խենթա-նոց, խենթուլիկ, խենթենալ, խենթուկ ևն։

NBHL (2)

ԽԵՆԹ կամ ԽԵՆԴ. Բառ ռմկ. որպէս Յիմար, անմիտ, բախած։ Ուստի

Կախարդ եկ գարշելի (նեռն), եւ մանկանուն խենդ ասելով նմա. (Պիտառ.։)


Խենէշ, ից, աց

adj.

effeminate, luxurious;
lascivious, debauched, wanton, dissolute.

Etymologies (3)

• (գրուած նաև խենեշ, խէնեշ) «թռ-լամորթ, մեղկ, կնատ» Պիտ. փիլ. «ցոփ, զեղխ, զազիր» Վրք. հց. Ա. 546, որից խե-նեշանալ Ոսկ. յհ. ա. 21, բ. 14. խենեշացու-ցանել Եփր. յհ. մկ. 133. Փիլ. Կղնկտ. խենեշութիւն Ոսկ. յհ. բ. 5. Պիտ. խենեշա-գօյն Պիտ. խենեշիլ Նար։

• ՆՀԲ վրաց. խէնէ՛շի։ Հիւնք. պրս. [arabic word] xušni «պոռնիկ կին» բառից։

• ՓՈԽ.-Վրաց. ხენემა խենեշա կամ եენემი խենեշի «վատ, անպէտք, նեխած, գէշ», სიხენემე սիխենեշե «չարութիւն, չարամտու-թիւն», თუალხენემი թուալ-խենեշի «չարա-կըն, նախանձոտ»։

NBHL (3)

Անաբեացն եւ ամենեւին խենէշ լքելոցն. Խենէշ վատութիւն, կամ վատասրտութիւն։ Անարի խենէշ տաղտկութեամբ. (Պիտ.։)

Զօրէն յոռւոյ եւ խենեշի կառաւարի զյարձակմունսնոչ կարացեալ արգելուլ. (Փիլ. լին. ՟Դ. 183։)

Լինիմք անբանք, խենէշք, անսուրբք։ Խորհուրդս գարշելիսեւ խենէշս։ Տրտնջեն յուտելն, եւ ասեն. այս ինչ խենէշ է, աւ ոչ է կերակուր մարդոյ. (Վրք. հց. եւ ՟Զ. եւ ՟Ժ՟Թ։)


Խենթ

cf. Խենդ.

Etymologies (2)

• Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։

• ԳՒՌ.-Մշ. խենթ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խէնթ, Զթ. խինթ, Ասլ. խընթ։ Այս բառն ունին նաև «Կ» ճիւղին պատկանող ուրիշ բարբառներ. սակայն չի գտնւում «Ում» ճիւ-ղի բարբառներում։ Նոր բառեր են խենթա-նոց, խենթուլիկ, խենթենալ, խենթուկ ևն։

NBHL (1)

ԽԵՆԹ կամ ԽԵՆԴ. Բառ ռմկ. որպէս Յիմար, անմիտ, բախած։ Ուստի


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

Etymologies (4)

• «հողէ աման» ժմ. յն. «խեցեմորթի կամ կրեայի պատեան» Վրք. հց. որիզ խե-ցագործ «բրուտ» Կոչ. Արծր. խեցանման Վեցօր. խեցակոյտ, խեցակարկառ Ագաթ. խեցատ «խեցիի կտոր» Վստկ. 40. Կոստ. երզն. էջ 158. խեցգետին Վեցօր. խեցգետի Արծր. խեցբեկ «կցկտուր, կոտրատած» (լե-զուի համար է ասւում) Ոսկ. մ. ա. 2. խեզ-բեկագոյն «խժալուր, անհարթ» Կորիւն. Ա-գաթ. խեցբեկոր նոյն նշ. Յհ. կթ. Պտմ. ռահ, 29.-խեց բառից -ի մասնիկով կազ-մուած է խեցի «թրծուած կաւ. 2. բրուտի աման» ՍԳր. «խեցեմորթի պատեան» Նիւս. բն. Մխ. առակ. «խեցեղէն» Վրդն. պտմ. Երզն. քեր. «կոկորդիլո՞ս» Վրք. հց. սրանից են կազմուած խեցեկոյտ Եւս. քր. խեցեայ Վրդն. պտմ. խեցեղէն ՍԳր. Վեցօր. Եւս. քը. խեցեմորթ Վեցօր. խեցեցուցանել «խեցիի պէս չորացնել, կարծրացնել» Եփր. մրգ. 360. Ոսկ. ես. 467. պղնձախեցի Նոնն.-խեցի նշանակում է նաև «կտոր, բեկոր». հմմտ. «Ջտախտակն Մովսէս խորտակեաց է բեկորք նոցա ոչ կցեցան և խեցիք նոցա իբրև զխեցիսն մարմնոյ ոչ յօդեցան». Եփր. համաբ։ Նոյն նշանակութիւնն ունի նաև խեց, որից կազմուած են գրախեց Իգնատ. ղկ. 318. նշանախեց Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. (գրուած նաև նշանախեղց ԱԲ). խեցխե-ղեփ «փոքր տառ» Յերոն. Մանդ։

• Հիւնք. խից բառից։ Մառ, O полож aбхaз. էջ 30 ափխազ. akəçակց «կաւ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xišt «աղիւս»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 123 խոց և խեճեպ բառերի հետ հնխ. khed-šk-արմատից. հմմտ. յն. σγέδη «տախտակ», սանս. skhadate «ճեղքել» ևն։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] hesfā, արամ. [hebrew word] hā-saf, արաբ. ❇ xazat, ասուր. hasbu, որոնք նշանակում են «խեցիէ աման»։

• ԳՒՌ-Ջռ. խեզիկ, Ալշ. Մշ. Մկ. խէցիկ, Ոզմ. խեցէկ, Ագլ. խա՛ցիկ՝, որ և Երև. Ղրբ. նտջ. Կր. Տփ. խէցատ, Մշ. խէսատ «կոտ-րած խեցեղէն աման՝ կուժ, որ դեռ իբրև աման գործածւում է». հմմտ. նաև խացակ բառի տակ։

• ՓՈԽ.-Վրաց. კეცი կեցի «կաւ, ցեխ, բրուտի կաւ» (Դան. բ. 25). 2. «հաց եփե-լու յատուկ կաւէ աման». 3. «կրեայի և նմանների խեցին». սրա հետ հմմտ. նաև ափխազ. akəc «կաւ». (այս օրինակները ցոյց են տալիս խ և կ ձայների լծորդութիւ-նո, որի վրայ տե՛ս Աճառ. ՀԱ 1909, 160)։

NBHL (8)

Տ. Խեցի. որպէս Պատեան խեցեմորթաց. եւ Անօթ կաւեղեն, եւ Հեց

Յայնպիսի աղքատութիւն ետուն զանձինս, մինչեւ անօթ նոցին էր խեց կրիայի. (Վրք. հց. Է։)

Որպէս եւ ի բարդութիւնս Գրախեց, Նշանախեց, է իբր Կոտոր խեցւոյ։

Եւ զի էր գրեալ ի վերայ խեցի այսպէս, թողութիւն շնորհեա՛ եւ այլն. (Վրք. հց. Գ.) ձ. (տպ. խեցւոյ)։

Որ ի ձեռն եղիսէի մարգարէին զչոր եւ զանզաւակ ջուրն աղիւ եւ խեցիւ բժշկեցեր. (Ժմ. յն.։)

Տ. Խեցի. որպէս Պատեան խեցեմորթաց. եւ Անօթ կաւեղեն, եւ Հեց.

Յայնպիսի աղքատութիւն ետուն զանձինս, մինչեւ անօթ նոցին էր խեց կրիայի. (Վրք. հց. Է։)

Որպէս եւ ի բարդութիւնս Գրախեց, Նշանախեց, է իբր Կոտոր խեցւոյ։


Խէժ

cf. Խիժ.

Etymologies (2)

• «ծառերից հոսած մածուցիկ նիւթը». արդի գրականի ընդունած ձևն է. հնից ու-նինք խիժ Խոր. աշխ. Վստկ. 197. Գաղիան. խէժ Բժշ. խեժ Յայսմ. որից գազիխէժ Բժշ, խէժուկ «մի տեսակ բոյս» ՀԲուս. § 1051. ըստ ՆՀԲ գրուած է նաև խէզ։

• ԳՒՌ.-Ալշ. Ոզմ. Ս. խէժ, Զթ. խեժ, Խրբ. Մկ. Մրղ. Մշ. Սլմ. Վն. խիժ, Ասլ. խէջ, խէժ, Շմ. խըժնը. Ռ. խէջ, Ջղ. ղիժ։

NBHL (1)

ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum. Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)


Խէչ, ից

s. zool.

prop, stay, support;
back, back-side;
clothes' pocket;
crab;
craw-fish;
— դնել cf. Խեչակեմ.

Etymologies (3)

• «կողքին, քովը» Անսիզք 81. Սմբ. ղատ. 120. Վստկ. 79. 208 (Եւ թէ զկանեփի կանաչ ցախն ի խէչդ պահես, մնջեխ ի քեզ չմերձենայ. Դիր խէչ տոշբերանին). Քուչ. 83 (Այն մարդուն ի խէչ մի՛ նստիր)։ Այս բա-ռից է կազմուած խեչափառ, որ տե՛ս առան-ձին։

• ՆՀԲ մեկնում է «յետին կողմն կամ կողմն մի... մարթ է իմանալ և ճէպ «քսակ զգեստու»։ Սրան է հետևում ԱԲ և իբրև տարբեր բառեր նշանակում է խեչ կամ խէչ «հագուստի գրպանը». խէչ «ետի դին»։ ՋԲ չունի։ ՆՀԲ անշուշտ ի նկատի ունեցած կլինի ռմկ. խըչ< թրք. [arabic word] qəč «ետևը, գաւակ» բառը։ Բառիս ճիշտ նշանակութիւնը ցոյց են տալիս՝

• ԳՒՌ.-Ալշ. խեչ, Մշ. խէչ «քովը, կողքին». նոյն բառը գիտեն նաև Բլ. Զթ. Խրբ. Կս. Կր. Հզ. Մրշ. Նփ. Սթ. Սվ. Վն. որից խէչխէչի կամ խէչէխէչ «կողք կողքի, քովէ քով», Խրբ. խէչ «քովր»։

NBHL (4)

Խէչ բառնայ զոստս պտղալիցս, եւ երկիւղն աստուծոյ զառաքինի անձն. (Վրք. հց. Ժ։)

Որ եւ զայլոց ոմանց պատրաստեալ կերակուր յափշտակել փութայք, եւ զթռչնոց եւ զզեռնոց, որպէս զխէչս, եւ զքառաձետս. (Մագ. ԺԲ։)

ԽԷՉ 3 որպէս ռմկ. Յետին կողմն, կամ կողմն մի.

Եւ թէ զկամփի կանանչ ցախն ի խեչդ պատես, մնչեխն ի քեզ չմերձենայ. ստկ. Ժղ.։) (Մարթ է իմանալ՝ եւ ճէպ. քսակ զգեստու։)


Խիար

s. bot.

citron;
pestiliential sore, bubo.

Etymologies (2)

• , որից նաև նուազական մասնի-ևով՝ խիարիկ, խիարուկ «վարունգ. 2. կիտ. րոն. 3. վարնգաձև մի տեսակ պալար» Շնորհ. առ. 53. Գաղիան. Վստկ. 167, 168, Յայսմ. սեպ. 23. Բժշ.։

• + Պրս. [arabic word] xiyār «վարունգ» որից նաև թրք. xəyar կամ həyar «վարունգ», xəyar-ǰəq «մի տեսակ ուռեցք»։ Հիւբշ. 268։

NBHL (1)

ԽԻԱՐ ԽԻԱՐԻԿ ԽԻԱՐՈՒԿ. Բառ ռմկ. որ ըստ գրոց Վարունգ. ընտանին, եւ վայրին կամ լեղին։ Նմանութեամբ Կիտր, կիտրոն։ Վստկ.։ ըստ բժշկարանի եւ Գաղիան. նաեւ պալար ի ձեւ Վարնգի։


Խիզախ

adj.

bold, courageous, brave, manly, spirited, haughty.

Etymologies (3)

• «համարձակ, յանդուգն, վստահ» Երզն. Մտթ. ուռհ. որից խիզախել «համար-ձակիլ, վստահութիւն ունենալ, յանդգնիլ» Ոսկ. մ. ա. 19, բ. 25, 26 «խրոխտալ» Եզն. Եղիշ. խիզախեցուցանել Ոսկ. ես. խիզախա-կան Փարպ. խիզախումն Մագ. քաջախիզակ (իմա՛ քաջախիզախ) Մագ. խիզախօրէն (նոր բառ)։

• ՆՀԲ լծ. վստահ, պրս. kustax։-Հիւնք Խոսիւ ոաբիր։ Petersson. Ar. u. Armen. Stud. 130 օսս. xīzin, xezun, պհլ. ā-

• xezīt, պրս. zēzad «բարձրանալ» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։

NBHL (2)

(լծ. վստահ. պ. քիւսթախ) προλαμβάνων praesumtuosus. Համարձակ. յանձնապաստան (անձն եւ գործ). Խիզախն ի մարտի, խաջասիրտն ի պատերազմունս. (Ուռհ.։)

Վասն ջերմեռանդ սիրոյն, եւ խիզախ հաւատոյն. (Երզն. մտթ.։)


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

Etymologies (4)

• «պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։

• -Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «անշուք տուն և ըն-տանիք» և համեմատում է պրս. քեա-զանէ «ձմերոց, տուն ձմերան» բառի հետ։ ՋԲ մեկնում է «հիւղ կամ վրան», ԱԲ «խեղճ տնակ, և ընտանիք, տղաք»։ Աճառ. Գւռ. բառ. էջ 468բ քրդ. qlz'an «աղջիկներ» բառից է հանում, որ թրք. [other alphabet] ︎ qəz «աղջիկ» բառի յոգնակին է։ Բայց այս մեկնութիւնը՝ որ տրուած է գւռ. խիզան «կին, երախայ, գերդաս-տան» ռարին, անյարմար է հնագոյն «պանդուխտ» նշանակութեան պատճա-ռով։ Պատահական նմանութիւն ունին թրք. և քրդ. [arabic word] xəzan «աղքատիկ, թշգւառ»։

• ԳՒՌ.-Դվ. Երև. Լ. Ղրբ. Շմ. Ջղ. խիզան, որից էլ խիզանատէր, խիզանամայր, խիզա-նատուն։-Սրանց մէջ խիզան նշանակում է «աղջիկ զաւակ, ընտանիք, գերդաստան». «ընտանիք» իմաստով է և Թովմա Մեծոփե-ցի, էջ 81 «Եւ ամենայն զօրքն և խիզան ան-կան ի ձեռն Չաղաթային» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 278)։

NBHL (1)

Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, եւ խիզանի եմք բնակեալ յայս կեանս. (Ճ. ՟Թ.։) (պրս. քեազանէ՝ ձմերոց, տուն ձմերան։)


Խիլ

s.

search, perquisition, investigation, strict inquiry;
plucking up, snatching away;
— արկանել, to search out, to investigate, to rummage, to inquire into.

Etymologies (4)

• «փնտռտուք, որոնում, խուրառևու-թիւն» Եւս. պտմ. որից խիլ արկանել «ման-րակրկիտ զննել, որոնել, քարուքանդ կամ տակնուվրայ անելով խուզարկել» Եւս. պտմ. 156. խլել «կորզել, պոկել. տեղից հանել քանդել» ՍԳր. Կոչ. Ագաթ. Եփր. Բուզ. խլիչ Ագաթ. խլխլել «պատճառներ փնտռտել» նսկ. յհ. ա. 3. «տնտնալ, դանդաղիլ» Ոսկ. ես. 388 (երկիցս), խլխլական «ողորմելի» Ոսկ. ես. 340. խլումն Եփր. թգ. խլոցք «խլումն, յափշտակութիւն» (չունի ԱԲ) Ան-սիզք 27. արմատախիլ Ոսկ. յհ. ա. 38, բ. 8, 9. արմատախլել Մծբ. թիկնախիլ «մեջքը թերթուած» Տօնակ. Տաթև. ձմ. ճե. լարախիլ «խամաճիկ՝ տիկնիկ խաղացնող» Արիստ. աշխ. դժուարախիլ Ոսկ. յհ. ա. 29. տաշտա-խիլ Եղիշ. տակախիլ «արմատախիլ» Մար-թին. փշախիլ Ոսկ. յհ. ա. 1. նոյն է նաև գլխլել «ամբողջովին խլել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք, էջ 144. «Որ ի խորոջն արմատն է՝ ի վեր գլխլել ա-խորժիմ»։

• ՆՀԲ արաբ. քէլ, քէր։ Canini, Et. è-tym. 12 սանս. gara «թոյն» և թրք. aγrə «ցաւ» բառերի հետ։ Հիւնք. խուլ բառից։ Karst, Յուշարձան 400 ասուր. halaku «խլել»։ Ղափանցեան, Տեղեկ.

• ինստիտ. 2, 91 վրաց. ցլա։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. [arabic word] qal' «խլել, փրցնել», վրաց. ախլեչա «խլել, կտրելով կամ պոկելով բաժա-նել», միխլա «իրարու բաղխել», գա-խելեբա «բարկացնել», խլա «իրար զարևել»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. խլել, Ախց. Երև. Կր. Մրղ. Ննխ. Ռ. Սեբ. խլէլ, Խրբ. Մկ. Ոզմ. Տփ. խլիլ, Զթ. խը'լիլ, Ղրբ. *որ. խլիլ, խըլլիլ, Հճ. խmլլել.-նոր բառեր են խլխլոտել, խլոց, խլփշտել, խլտպժել, խլշտել, խլխլտել։-Հմշ. խլլուշ։

NBHL (3)

Զի գտցեն մեքենայս չարաչար տանջանաց ի խիլ կերակրոյն. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Մատնէին ի տունս եւ ի մառանս, եւխիլ արկանէին եւ յուզէին։ Նաեւ նոցա իսկ մեռելոցն խիլ արկանէին աւազակքն. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Խիլ արկալ բրեցին զտունսն։ Խիլ արկեալ տանցն, թէ ուրուք կայր ինչ ի թագստեան։ Խիլ արկեալ՝ եւ զկենդանւոյն աշտէիւք չարաար խոցոտելով սատակէին. (Լաստ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Ը. ՟Ժ՟Թ։)


*Խիկար, ի

adj.

learned, wise;
pedantic.

Etymologies (3)

• «իմաստուն, իմաստակ» Շնորհ. առակ. Կոստ. երզն. 80, 142. Ոսկիփ. Աբր. կրետ. 61. Յայսմ. հոկ" 24 (Ոտիւքն արագ և խելօքն խիկար). Տաղ. հրտ. Չօպանեան, Հայ էջեր 26 (Դու խիստ խիկար ես

• = Խիկար իմաստունի անունն է՝ հասարակ անուան վերածուած. բնաձևն է արաբ. [arabic word] Hīqār, Haiqar, ասոր. Axikar, ո-րոնցից փոխառեալ են նաև եթովպ. xekar, յն *Ἀγειϰάρ, *Aχ'ϰαρος, սլ. Akyrios, լտ. Achicarus, Achior.-Հիւբշ. 268։

• Ուղիղ մեկնեց նախ Müller WZKM 8, 281 (թրգմ. ՀԱ 1894, 294)։ Հմմտ. մասնաւորապէս Հ. Յ. Տաշեանի «Խիկառ և իւր իմաստութիւնն» աշխատութիւնը, էջ 112։

NBHL (3)

Բառ ռմկ. Իմաստուն, կամ իմաստակ.

Խելօքն ծով է ու խիկար (աղուէսն). (Շ. առակ.։)

Խիկար եւ աղուշ։ Թատմութիւն խիկարայ իմաստնոյ. սկիփոր.։)


Խիղ

adj.

unclean;
profane.

Etymologies (2)

• տե՛ս Խեղ։

• ❇ տե՛ս Խեղբ։

NBHL (2)

Նոյն ընդ Խեղ, ըստ որում Պիղծ, գարշ. զազիր.

Ցանկութիւն, որ է խիղ եւ պիղծ եւ անմաքուր։ Խիղքն եւ պիղծքն ի՛ սուրբ նուիրելոյն. (Փիլ. քհ. եւ Փիլ. ել. ՟Բ. 76։)


Խիղճ, խղճի, իւ

s. adj.

scruple;
conscience;
doubt, distrust;
anguish, sorrow, affliction;
scrupulous, conscientious;
— մտաց, conscience;
scruple;
remorse, compunction;
խղճիւ մտաց, conscientiously, scrupulously;
ազատութիւն խղճի, liberty of conscience;
կշտամբանք խղճի մտաց, accusation, reproach of conscience;
— պահել, ի խղճի լինել մտաց ուրուք, to pretend to have scruples, to scruple to, to be conscientious;
լռեցուցանել զ— մտաց, to stifle remorse;
յազատութիւն խղճի մտացն, for conscience sake.

Etymologies (4)

• , ի հլ. «խղճմտանք, խղճի ցաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 16 և յհ. ա. 12. «չար» Ոսկ. ևս. և յհ. ա. 45. որից խիղճ մտաց «խղճմը-տանք» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 13. Եփր. թգ. խըղ-ճել «խիղճ անել, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Սեբեր. խղճալ «տարակուսելով յետ քա-շուիլ» Եզն. «կարեկցիլ, վրան խղճալ» Ոսկ. յհ. բ. 3. խղճական «յանցաւոր» Ոսկ. «խըղ-ճալի» Գնձ. խղճամիտ Սիր. ե. 9. խղճմը-տանք Վրդն. լս. Երզն. մտթ. խղճալի Սարգ. անխիղճ ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. նոր գրա-կանի մէջ անխղճօրէն, անխղճմտանք, խըղ-ճահարութիւն ևն։ Գրուած է նաև խեղճ «խղճմտանք» Սեբեր. Ոսկ. ես. եփր. Ոսկ. մ. գ. 4. «սրտի ցաւ» Եփր. համաբ. «թշուառ, ողորմելի, խղճալի» Վրք. հց. ո-րից խեղճմիտք Եփր. եբր. 220. խեղճմտու-թիւն Մաշկ։ Բառիս երկրորդ ձևն է խիղծ «խղճմտանք, խիղճ» Լծ. նար. որ և գրուած է խիծ (իմա՛ խիղծ) Ոսկ. մ. բ. 23, էջ 695 (տպ. թախիծ). ձևի համար հմմտ. ճկոյթ և ծկոյթ։

• ՆՀԲ մեկնում է «խիճ իմն կծանօղ, խէթ կամ խայթ»։ Հիւնք. իղձ բառից. Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 զիղջ բառից։

• ԳՒՌ.-Ոզմ. խեղճ, Սլմ. Վն. խեխճ, Ախց. Գոր. Կր. Ղրբ. Մկ. խէղճ, Ագլ. Երև. Մրղ. խէխճ, Ջղ. խեղջ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. խէղջ, Տփ. խիխճ, Ասլ. խե՛ղջ, խէ՛ղժ, Տիգ. խիղջ, Երև. հէղջ, որոնք բոլոր նշանաևում են «խեղճ, թշուառ»։ «Խիղճ, խղճմտանք» նը-շանակութիւնն ունին Ախց. Կր. խիղճ, Սլմ. խեխճ, Գոր. Ղրբ. Մկ. խէղճ, Ալշ. Մշ. Պլ. Ռ. Տիգ. խիղջ, Երև. խիխճ, բայց կայ նաև խեղճ գալ «խղճալ» ոճը (Գնձ. Երև. Ղրբ. Շմ-Պլ.)։-Սակայն «խիղճ» նշանակութեան հա-մար յատկապէս խիղճ մտաց ձևից կազ. մուած է խղճմտանք> Ախց. խղճմտանք, Մկ. խղճմտանք՝, Սրմ. խեխճմըտանք, Մրղ. խէխճմըտանք, Երև. խըխջմտանք, Ջղ. խըղջ'-մըտանք, Շմ. խըխճմըդանք. Ալշ. Տիգ. խըղջմդանք, Պլ. խըղջմըդանք, խջմդանք, խըժմըդանք, Ննխ. խըջմըդանք, խըժմըդանք, Սչ. խըխ'ջմդանք, Ագլ. Գոր. Ղրբ. խըժմը-տանք, Խրբ. Ռ. Սեբ. խըժմըդանք, Ասլ. խըժ-մըդանք, խըժմըդա*, Զթ. խըղջմըտօնք, խըղջմըդոնք, Հճ. խmղջմըդոնք, Կր. խճմը-տանք, Տփ. խճմըտանք, խըխճմտանք, խըճ-պըտանք։-Նոր բառեր են խեղճաբեր, խեղ-նուկ, խեղճկեկ, խղճահարուիլ, խղճմտան-քաւոր, անխղճմտանք։-Թրքախօս հայերից ունինք էնկ. խժմտանք «խղճմտանք», խըղ-հաւոր «երկմիտ, խղճահար» (Բիւր. 1898, 789)։

• ՓՈԽ.-Լահճերէն (արդի Աղուանից բար-բառներից մին) խեղճ «թշուառ» (տե՛ս Բար-խուդարեանց, Աղուանից երկիր և գրացիք, էջ 92)։

NBHL (24)

ԽԻՂՃ πρόσκομμα offendiculum διάκρισις discretio, discrimen μῶσος scelus. որ եւ ԽԵՂՃ. խիճ իմն կծանօղ սրտի. խէթ կամ կայթ սրտիյանդիմանութիւն մտաց. մեղադրութիւն անձամբ անձին. անձկութիւն ոգւոյ. դատումն խիթալի. երկբայութիւն. խտիր. գայթագղութիւն. մեղք. տխեղծութիւն. արատ.

Ընդունել զմահքաջ անուամբ՝քան զկեանս խղճիւ. (՟Բ. Մակ. ՟Զ. 19։)

Խոստովանութիւն խղճի մեղացն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Մաքրել ի վատթարութեան խղճէ. (Լմբ. սղ.։)

Անպարտ եմք մեք ի խղճոյ կորստեան նորա. (Շ. ընդհանր.։)

Ի խէթ խղճիսխոցոտիմ. (Նար. ՟Կ՟Զ։)

Կասկածեմ ես, եւ ի խղճի են միտք իմ։ Զիա՞րդ ոչ անկանի խիղճ ի խորհուրդս մաքառողաց. (Եփր. թագ. եւ Եփր. համաբ.։)

Եթէ ունիցի ինչ ընդ քեզ խիղճ եղբայրն. որ եւ Խէթ. յն. ինչ մի ընդդէմ քո. սկ. մ. ՟Ա. 16։)

Յորժամ ինքն զինքենէ ինչ ասասցէ, կարծեօք խղճիւ վկայութիւնն, եւ ի հակառակ զլսօղսն բանին կացուցանէ. սկ. յհ. ՟Ա. 12։)

Անդամ քրիստոսի անխիղճ. ո՛չխղճիւ ծնանի արիանոս, կամ նեստորիանոս. (Վրդն. երգ.)

Իսկ (Եփր. ել.)

Սովն խղճիւ իւրով, ծարաւն նեղութեամբ իւրով. իմա՛ զանձկութիւն եւ զտագնապ սրտի յերեսաց սովու։

Մի՛ խիղճ մտօք, մի՛ նենգ խորհրդովք մերձենալ առ ահաւոր սեղանն։ Ապա եթէ խիղճ մտօք եւ չարութեամբ մատչիցիս. ի պատիճ եւ ի տանջանս յաւիտենից լինի քեզ. սկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 45։)

Նեղեալ ի խղճէ մտաց. (Իմաստ. ՟ժէ. 10։)

Հարկ է հնազանդ լինել՝ ոչ միայն վասն բարկութեանն, այլ եւ վասն մտացն խղճի։ Առ խղճի մտաց զիռոցն իբրեւ զզոհեալ ուտեն. եւ խիղճ մտաց նոցա՝ քանզի տկար է, պղծի։ Խիղճ մտաց նորա որ տկարութեամբ զգածեալ է։ Զխիղճ մտաց տկարացն զայրացուցեալ՝ ի քրիստոս մեղանչէ։ Սրբեսցէ զխիղճ մտաց ձերոց. եւ այլն։

Իսկ (՟Ա. Մակ. ՟Դ. 45.)

Մի՛ լիցի նոցա այն ի խիղճ մտաց. յն ի՛ նախատիս։

Եւ զայս խիղճ մտաց եւ կեղտ անուն ծերութեանս յաշխարհի թողից. գարշութիւն։

Դատաւոր կացոյց ի վերայ մեր զխիղճ մտաց մերոց. սկ. յհ. ՟Ա. 13։)

Աստուած եդ ի՛ մեզ զխիղճ մտացն անվրէպ յանդիմանիչ. (Մխ. երեմ.։)

Է՞ր վասն խիղճ մտաց ձերոց ոչ տայ ձեզ համօրէն ի վերայ իրացն ճշմարտութեան կալ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Իրաւունս առնել ի խիղճ մտաց իւրոց. (Լմբ. սղ.։)

Կեանք մաշելոյս մտացս խղճիւ։ Գիտեմ զխիղճ մտաց իմոց, եւ միշտ տագնապիմ չարեօքս. (Նար. ՟Բ։ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Չարութեան կասկած ի խղճի մտի ուրուք ոչ գոյր. (Երզն. մտթ.։)


Խիճ, խճից

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

Etymologies (2)

• (յետնաբար ի հլ.) «քարի մանրուք, քարի մանր կտորտանք, կոպիճ» ՍԳր. Յհ. իմ. եկեղ. որից խճաքար Սիր. իբ. 21. խճա-մած Նչ. եզեկ. խճել «կրի մէջ խիճ խառնել՝ ծեփելու համար» Երզն. մտթ. 462. Տօնակ. խճեայ Ճառընտ. մանրախիճ Յոբ. ը. 17. Կոչ. 245 (տպ. մանրխիճ)։ Նոր գրականի մէջ ու-նինք խճուղի։

• Չուբինով, Dict. Géorg. համեմատում է վրաց. կաժի «գայլախազ, հրահան» բառի հետ։ Հիւնք. հանում է ցեխ բա-ռից։ Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1900, էջ 8 ևռում է գերմ. Kies «խիճ» բառին։ Ա-ճառ. ՀԱ 1909. 160 խ և կ ձայների լծորդութեամբ միացնում է կիճ, կուճ «մարմարիոն» բառին։ Մառ, ИАН, 1917, 316 հյ. կիճ, ավար. գամած «քար» ևն բառերի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 104 վրաց. խվինջի և կեն-ճի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունի փռիւգ. γίσσα «քար»։

NBHL (3)

Եւ ոչ խիճ ձեռն ի քար ձգելոյ։ Կէսք զաւազն զխւճն հողախառն ի վերայ արկանէին. (՟Ա. Մակ. ՟Ժ. 73։ ՟Բ. Մակ. ՟Դ. 41։ Զխիղճն եւ զշաղախ. Նեեմ. ՟Դ. 17։)

Ի խճէ հեղեղաց. սիւք.։)

Զմրգարիտս քամահեն, եւ զքարինս պայծառս խիճք. (Առ որս. ՟Է։)


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։

• = Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.

• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։

• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։

NBHL (2)

Բառ ռմկ. խըպըլիկ. Ցնորք գիշերոյ մտածին կամ առ աչս տեսլեամբ.

Պահպանեա՛ զիս ի կարծաց ցնորից. ի սաստից սատանայի, ի ծանրութենէխիպիլկաց. (Յհ. գառն. աղ.։)


Խիտ, խտի

s. adj. adv.

thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, կուռ, կողք կողքի լիուլի սեղմուած» Եզեկ. լա. 3. Պիտ. Խոր. «լա-ճախ, ստէպ» Նիւս. բն. Փիլ. որից խիտ առ խիտ Ա. մկ. ժբ. 28. Եղիշ. խիտ ընդ խիտ «ստէպ ստէպ» Լմբ. Վրք. հց. խտութիւն Փիլ. Պիտ. Նիւս. բն. խտանալ Եղիշ. Պիտ. Արծր. (գրուած խթացեալ Եղիշ. այլակ. էջ 227) խտացուցանել «շատացնել» Խոր. Սամ. եր. խտաբար Բրս. թղթ. թանձրախիտ Իմ. ժէ. 12 Ոսկ. ես. տերևախիտ Ղևտ. իգ. 30 բազմախիտ Եփր. թգ. ոստախիտ Սիր. ժգ. 19. Ոսև. կողոս. թաւախիտ Երզն. լս. անտա-ռախիտ ՍԳր. Եզն. Կոչ. խտաչափ (նոր բառ), առանց սղման՝ խիտամայրի, խիտասա-ղարթ ԱԲ։

• Հ. Ն. Անդրիկեան, Բազմ. 1905, 512 համառում է հոծ բառի կրկնակը։ Meil-let. Dial. indo-eur. էջ 57 սանս. khidá-ti «պատառել, սեղմել»?

NBHL (23)

πυκνός densus συνεχής continuus, perpetuus. Հոծ սեղմ. թաւ. խուռն. կուռ. ատոք. լիուլի. շարունակ. յաճախ եւ ստէպ մերձ եւ կից յիրեարս գտեալ.

Գեղեցիկ շառաւիղօք, եւ խիտ ոստովք. (Եզեկ. ՟Լ՟Ա. 3։)

Երկիր սեղմ եւ սերտ եւ խիտ եւ կուռ լինելովն. (Խոսր.։)

Հոծ եւ խիտ շտեմարանք, կամ մարդիկ, կամ բազմութիւն մարդոյ անասնոյ. (Պիտ.։)

Լինիցին պահք հանգիստ ի խիտ եւ ի հոծ աշխատութեանցն. (Բրս. պհ.։)

Յերկար առնել զպատմութիւն՝ ճշմարիտ ասացուածովք հոծ եւ խիտ. (Խոր. ՟Բ. 64։)

Վասն խիտ եւ բազմակերպ դիմաց բանին. (Նախ. առակ.։)

Խիտ հայեցուածով հային ի քրիստոս. (Լմբ. սղ.։)

Խիտ եւ անհատ ճաշակմամբ. (Վրդն. սղ.։)

Մաղեմ խիտ իմն քննութեամբ զորակս մասանց. (Երզն. քեր.։)

ԽԻՏ. մ. κύκνως, πυκνόν dense, crebro συνεχή jugis Խտութեամբ. հոծութեամբ. ստէպ. յաճախ. որ եւ ԽԻՏ ԱՌ ԽԻՏ.

Մօտ առ միմեանս խիտ ցանգէ. (Փիլ. լիւս.։)

Փոքր եւ խիտ զնչիմք. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)

Որպէս զի խիտ եւ աննուազ լինել զարօթսն ի կեանս քո. (Բրս. յուդիտ.։)

Մինչ անկելոցն ի հանդիսին դիաթաւալ խիտ խաղային. (Ներս. մոկ.։)

ԽԻՏ ԱՌ ԽԻՏ. մ. նոյն ընդ վ. որպէս Կից իրերաց. եւ Յաճախ. ստէպ ստէպ.

Խիտ առ խիտ խարոյկս վառեցին ընդ ամենայն տեղիս. յն. ի բանակի. կամ շուրջանակի. (՟Ա. Մակ. 28։)

Խիտ առ խիտ մի զմիով կուտակեալ իբր զծովական ալիս. (Սկեւռ. աղ.։)

Որ ի հնից թշնամացն պրծեալ զերծանին, խիտ առ խիտ սարկաւագին, թէ զտէր աղաչեսցուք. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի չար կապարճացն խիտ առ խիտ նետովք խորհրդոցն խոցոտեն։ Խոնարհեցուցիչ աստուծոյ խիտ առ խիտ ապացուցէ ճշմարտութեանն բուռն հարկանել. (Լմբ. սղ.։ Լմբ. պտրգ.։)

ԽԻՏ ԸՆԴ ԽԻՏ. մ. Խիտ առ խիտ. ստէպ ստէպ.

Խիտ ընդ խիտ կոչելն զնոյն անուն, յիշատակել զնոյն, կամ խոսակզիլ ընդ աստուծոյ, կամ տրտմիլ. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)

Ի կաթիլ աստուածային բանից խիտ ընդ խիտի նոցա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Խից

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

Etymologies (2)

• «տակառի ծակը կամ շիշի բերանը փակող բան». այս իմաստով գործածական է միայն արդի գրականում. հնից ունինք ո-ճով խից արկանել «փակել» Եզեկ. իա. 32. լա. 15. Ղևոնդ. այս արմատից են խցումն Ոսկ. յհ. բ. 28. խցանել Ոսկ. յհ. բ. խցել Մեսր. եր. Մագ. խցական Գնձ. խնուլ «փա-կել» (կտր. խցի, հրմ. խի՛ց) ՍԳր. Եզն. զու-գախնուլ «լաւ փակել» (յունաբան ոճով) Պղատ. տիմ. ունկնախից Նար. 128. Լմբ. խցկուկ «խցան, прoбкa» (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկտպետ. 1788, էջ 59) նոր բառեր են խցան, խցհան, խզահան. Տե՛-նաև խծկել։

• ԳՒՌ.-Առհասարակ խցկել ձևից են, որի վրայ տե՛ս խծկել.-նոր բառ է խցբնուիլ Սվ. «խցուիլ, պապանձիլ, ախորժակը փա-կուիլ»։

NBHL (2)

χάραξ (լծ. հյ. խարձ) agger, vallum. բայիւ κωλύω prohibeo. (ի հր. բայիս Խնուլ) որպէս Խցումն. ուստի

ԽԻՑ ԱՐԿԱՆԵԼ՝ է Խցանել զմուտս. արգելս դնել. որմարգելս՝ պատնէշս կանգնել.


Խլայ, ից

s.

robe of honour.

Etymologies (5)

• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։

• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։

• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։

• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։

• ՓՈԽ.-Վրազ. ხლა խլա «սուգի ժամա-նակ գլուխը կապելու սև թաշկինակ»։ Ուտ. խիլm «նորածնի ծնօղների կողմից կնքահօր ուղարկուած նուէրը»։

NBHL (4)

Հանին յինէն զխլայն (զխիլայն) իմ պահապանք պարսպացն. (Երգ. ՟Ե. 7։)

Ի բաց զերծեալ լինի հարսինն խլայն։ Ի բաց բարձաւ անլուսութեանն խիլայ. (Նիւս. երգ.։)

Ընդէ՞ր առեալ (ռեբեկայ) զխլայն՝ արկաւ զիւրեաւ։ Նշանակ է խլայն թափանցանցալոյս առաքինութեան. (Փիլ. լին.։ եւ Վրդն. ծն.։)

Նոր արքայ գայ՝ բերել քեզ խլիայ՝ ոսկւոյն սոփերայ. (Գանձ.) այն է զգեստ ոսկեթել, կամ ոսկեհուռն հանդերձ ի պարգեւ։


Խլուրդ, լրդից

s.

mole.

Etymologies (5)

• , ի հլ. «գետնի մուկ, կոյր մուկ, դաշտամուկ» Ղևտ. մա. 30. Արծր. ա. 2. կամ նաև խլիրդն, ն հլ. (-դան, -դանց) Մեսր. եր. Շնորհ. Եդես. Սարգ. ա. յհ. գ. էջ 654 (սեռ. խլրդան ձևով). որից խլրդենի (գրուած նաև հլրդենի) «խլուրդի նման սև, զարշ, ծածկամիտ, թաքուն» Եղիշ. մատն 261. Արծր. բ. 5, գ. 2. խլրդնի կամ խլիրդն «խորամանկ, ծածկամիտ» ԱԲ. փոխաբերու-թեամբ խլիրդն կամ խլրդնի (տպ. խլրդենի) «քաղցկեղ հիւանդութիւնը» Մծբ. 137, 138, 139. (հմմտ. խոլխեցգետնի հոմանիշը). նոր բառ է խլրդային «ծածուկ՝ թաքուն կատա-րուած»։

• = Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.

• ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-

• նում է թէ արդեօք սեմական ձևերը ընդհակառակը պրս. [arabic word] բառիռ առ-նուած չե՞ն, որ ինչպէս հյ. խլուրդ ցոյց է տալիս, նախապէս էր xluldսլ. krutū, ռուս. кротъ, բուլգ. krul, լեհ. kret «խլուրդ» Trautm. 144) ման 305։ Հիւնք. խլիրդ և խլուրդ հա-նում է խլրտիլ բայից։ Ղափանցեան տե՛ս խլէզ։ Պատահական նմանութիւն ունի լազ. խուխուլի հոմանիշը։

• ԳՒՌ.-Խրբ. խլուրդ՝, Մշ. քօո-խլուրդ՝, Սեբ. խլուրթ, Կր. քօռ-խլուրթ, Ասլ. խլէօր-թիգ, խլէօրթի*, Զթ. խօլօյդ՝, խօլօրդ՝, ո-րոնք նշանակում են «խլուրդ». իսկ Ախց. խլուրթ «մողէս», Արբ. «փայտէ փականք», Ակն. «խոյլ կոչուած հիւանդութիւնը»։

NBHL (5)

ԽԼՈՒՐԴ ԽԼՈՒՐԴՆ. ἁσπάλαξ talpa. Սեւամորթ մուկն խաւարասէր կամ կոյր գետնաբիր ի դաշտս եւ յարտորայս. գետնի մուկ եէր սըլանը. քեօր մուշ. կամ մուշի քեօռ (այսինքն կոյր մուկն). քեօստէպէք, քեօսթէպէկ.

Խափուցեալ զաչս իբրեւզխլուրդ. (Մագ. լ։)

Որպէս խըըրդան։ որ կայ զանլոյս խաւար մթան. (Շ. եդես.։)

Խլիլ ի ծակ խլրդանն. (Մեսր. երէց.։)

Անմի՛տ դու, եւ մուկն խլուրդ, որ ոչ ունելով աչս՝ կայ ի ներքոյ հողոյ. (Պտմ. վր.։)


Խխնջիւն

s.

neigh, neighing;
cf. Խղունջն.

Etymologies (1)

• տե՛ս Խղունջ։

NBHL (6)

Որպէս Խղունջ. կոնքեղ. կողինջ. արուսեկ.

Ի խխնջիւնից զազրատեսից երփներանգ որակ ծիրանւոյ։ Որ էր ներկեալ արամբ խըխընջիւնաց զգեստ թագաւորական. (Երզն. լս. եւ Երզն. մտթ.։)

Ողոքէր ոմն զխըխնջիւն ասելով, արի՛ ե՛կ արտաքս, զի մեծարեալ պատուեցից զքեզ. նա ասէ. արեան իմոյ ցանկաս. (Մխ. առակ.։)

Հասցի խըխընջիւն երիվարացն եփրեմայ. (Ամովս. Զ. 7։)

Լուաւզահագին խխնջիւն (կամ խնջիւն) նորա։ Զի՞նչ է այս ահագին խխնջիւնս. ձիո՞յ է, թէ առիւծոյ. (Կեչառ. աղեքս.։) Եւ քրքիջ ծաղու. Ծնղր բարձրաձայն. քահքահա.

Արտօսր յորդառատ վտակաց ծաւալին յաչաց՝ քան թէ ծաղուն խողխոնջեն խըխնջիւք (կնմ խխաջմունք). (Արծր. Դ. 11։)


Խծբիծ, բծաց

s.

censure, criticism;
discussion, examination, research.

Etymologies (3)

• . h. ի-ա հլ. «մանրազնին քննու-թիւն» Եւս. պտմ. 115, 318. Լծ. ածաբ. Լմբ. հանգ. Տօնակ. «մեղադրանք, աննշան մի բանի համար յանցանք գտնելը» Եւագր. Ոսկ. գծ. 108. Յճխ. էջ 85. Փիլ. որից ունինք խըծ-բըծել «մանր կրկտել և մի յանցանք ջանալ գտնել» Եւս. պտմ. Ոսկ. գաղ. և մ. Սեբեր. Կիւրղ. ծն. իւծբծանք (արդի գրականի մէջ միայն)։ Ըստ Մանանդ. Խորենացու առեղծ. լուծումը, էջ 107 խծբծանք բառը գործածուած է Կալիսթ. 90։

• = Բարդուած է խիծ և բիծ հոմանիշներից (տե՛ս այս երկու բառերը), հմմտ. «Խռովեցաւ անդ այս բիծ մեծ» Եւս. պտմ. է. 3 (խնդիռ քննութիւն). բիծ դնել, բիծս կարկատել, բը-ել «մի մեղադրանք գտնել, ստգտանել» ևն։

• ՆՀԲ մեկնում է «խիծ՝ այսինքն խիղճ կամ տխեղծութիւն բծի»։ Հիւնք. բիծ բառից։

NBHL (8)

στῆλος macula αἱτία causa, crimen, accusatio. Խիծ՝ այսինքն խիղճ կամ տխեղծութիւն բծի. Նիշ արատոյ. եւ Մեղսադրութիւն, ստգիւտ, սագտանք. երկբայութիւն յանցաւորութեան.

Զի մի՛ քայանայապետքն խծբիծս զայս յասելն, ընդ սիրելիս մեր. սկ. գծ.։ Խծբիծք չարեաց) (պոռնկաց). (Յճխ. ՟Ը։)

Մի՛ ամենայնի ցանկանայցես. ի բարեաց անտի ընտրեսջիր զխծբիծսն։ Յորժամ համարիջիր հաւատացեալ երեւալ, յորժամ ի խծբծաց ոգւոց ազատեալ իցես. (Եւագր. ՟Թ։)

Առանց խծբծի եւ առանցեպերանաց գեղեցկապէս կեցեալք. (Փիլ. իմաստն.։)

Որոշեաց (փիլոն) զգլուխս, որ քննին ի գիրս սրբոյս. եւ վասնխծբծիցն իսկ՝ որ են ի դպրութեան ելից, եւ վասն լուծանելոյ նոցա։ Ասաց եւ ճառս վասն խծբծիցն, եւ լուծանելոյ նոցա։ են գիրք միւս եւս իսկ նորինխծբծից. (Եւս. պտմ. ՟Բ. 18։ ՟Ե. 22։)

Զամենայն երկբայութիւն ի բաց եհաս, եւ զխծբիծ հակառակութեան վասն աւուրն յարութեան. (Լծ. ածաբ.։)

(Վասն տօնի զատկին) դեռեւս երեւէրի տեղիս խծիծ իմն ըստ հին սովորութեանցն. (Տօնակ.։)

Ի կրկին միտս ձգի ասելն,


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

Etymologies (3)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է. պարզ արմատը (խիծ) պահում է վրացին. հմմտ. վրաց. ხვეწა խվեծա «թելը մաքրել, սերիչով հարթել», ხვეწი խվեծի «մկրատով կտրտած կտորտանք»-Աճ.

• ԳՒՌ.-Նոյն բառերն են խծուծ Ղզ., խզուզ Ալշ. Խրբ. Մշ. Ապ. Վն. Շիր. «կալի մնա-ցորդ», խզզել Կր. «ձեռքով բուրդ բանալ, գզել», խզզուիլ Ալքս. «բրդկուիլ, ձարձրիւ». -Ամատունի. Հալոց բառ ու բան, էջ 226 ունի նաև խզուռ «կալի մնացորդ», խզո-զիւն «գերանի վրայից հանուած կեղև».

NBHL (3)

στυππίον stupa. Խոշոր մասունք վշոյ գզելոյ, կամ կանեփի սանտրելոյ, որ լինի խցան եւ պատան պէսպէս իրաց. քթանի սանտրուք.

Եղեն կարքն ՛ն բազուկս նորա իբրեւ զխծուծ, յորժամ ի հուր հոտոտից. (Դատ. ՟Ժ՟Ե. 14։)

Ամենայն մարմինն ծակոտեալ, եւ խծուծ լեալ. (Վրդն. լս.։ եւս եւ Վստկ.։)


Խղխայթ, ից

s. fig.

ulceration, suppuration, pus, purulent matter;
hypocrisy;
—ք երկրի, earth-worms;
—ք խոտոց, liquid refuse from putrid vegetation.

Etymologies (1)

• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։

NBHL (4)

ԽՂԽԱՅԹ կամ ԽԽԱՅԹ. Խիղ՝ այսինքն գարշ եւ փուտ հիւթ (որպէս խլինք) խայթուածոյ. Փտութիւն վիրաց. չարաւ. Երր. նիւթ ծորեալ ուստի՛ եւ է. իրին.

Ողբալ ուսուսցէ զխղխայթս մերձաւոր հարուածոյս բարկութեան եւ խրատու տեառն. (Յհ. կթ.։)

Ի խղխայթից խոտոց արմատոց որդան կարմրութիւն։ Իբր զճճիս զեռունս բազմոտանիս խխայթից երկրի. (Նար. մծբ. եւ ՟Է։)

Ողջոյն տուք միմեանց ի սէրսրբւթեան. մի՛ խղխայթիւ եւ նենգութեամբ որպէս յուդայն զՔս. սկ. ՟բ. կոր.։)


Խղուըրտիւն

s.

noise, clatter, hubbub, uproar, rumour, turmoil, din, confusion.

Etymologies (2)

• «ամբոխի խառնակ ձայն առմուև. ժխոր» Եւս. քր. ա. 52. գրուած է նաև խլուրրտիւն Ոսկ. բ. տիմ. 208, խլվըր-տիւն Արծր. (հրտր. Պատկ. էջ 23 խլրտիւն), խլղուրրտիւն Արշ. խուլղուրրտիւն «աղաւնի-ների կոկորդային ձայնը» ԱԲ. խլուրտիւն ԱԲ։

• ՆՀԲ հանում է խլրտալ «շարժիլ, ե-րերալ» բայից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 341 վերջինիս հետ կցում է թրք. qəməl-da-maq «երերալ» բային։ Ղափանցեան, տե՛ս խլէց։

NBHL (4)

ԽՂՈՒԸՐՏԻՒՆ որ գրի եւ ԽԼՂՈՒԸՐՏԻՒՆ, ԽԼՎՐՏԻՒՆ. Որպէս թէ է Խլրտումն ամբոխի, կամ ձայնի նոցա. Աղաղակ եւ ճիչ աննշան. ամբոխ աղաղակի, աղմուկ. խառնակութիւն. ճղըլտոց. շփոթ ձայն.

Որ ցայն վայր միաշուրթն համալեզուք էին, եւ ի դիցն բազմամբոխ խառնախօս խըղուըրտիւն ի միաբանեալսն եկեալ մտանէր. (Եւս. քր. ՟Ա։)

Զմիաբարբառ լեզու մարդկութեան շփոթեաց յայլաբան խլվրտիւնս. (Արծր. ՟Ա. 2։)

Զօրէն անմիտ աղաւնեացն՝ ոչ լսէին զխլղուըրտիւն միմեանց ճճուողութեան. (Արշ.։)


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «մի տեսակ ծովային խեցեմորթ՝ որ տալիս է ծիրանի ներկը. concha» Վեցօր. 152. (գործածուած է ռեռ խղունջնաց ձևով, որով ուղղականը պիտի լինէր *խղունջուն կամ *խղոյնջն. բայց բո-լոր բառարաններն էլ դնում են վերի ձևով). գրուած է նաև ուրիշ զանազան ձևերով. ինչ-պէս՝ խղընջոյն (խղնջոյն) Բրս. ընչեղ. խը-խընջիւն կամ խըխնջիւն Երզն. լս. և մտթ. 591. Մխ. առակ. խխընջունի (խխնջունի) Բրս. մրկ. խղնջուն ՆՀԲ. սեռ. խխնջիւնեաց Բրս. մկ. էջ 338. խխնջուն ՋԲ. խնջուն ՋԲ. խնճուղ Վրք. սեղբ. 781. խռնջայլ կամ խռըն-չող Գաղիան. Բժշ. այս բոլորի միջից արդի գրական լեզուն ընտրել է խղունջ (կամ նաև խխունջ) ձևը և յատկացրած է միայն նոյն խեցեմորթի հասարակ տեսակին. ֆրանս. colimaçon, որից խխնջաձև նորակերտ բառը։ (Տե՛ս նաև կողինջ)։

• = Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։

• ՆՀԲ խլինք և ունչ բառերից է հանում՝ հետևելով թրք. sumuklu «խխունջ» (բուն նշանակում է «խլնքոտ») բառի կազմութեան։ Վերի սեմական ձևերի հետ համեմատեց Հիւբշ. ZDMG 36 (1882), 130. բայց նմանութիւնը մերժեց ինքը (տե՛ս Հիւբշ. Սեմ. փոխ. բառեր, K 42)։ Սակայն Müller WZKM 8, 285 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 295) ընդունում է։ Վերջին անգամ մերժում է Հիւբշ. Arm. Gram. 305։ Հիւնք. դնում է խնջել բա-յից։ Ղափանցեան, տե՛ս խլէց։

• ԽՈԽ.-Վրաց. ღვინჭილა ղվինճիլա կամ ოურინჭილა ղուրինճիլա «օրոճիկ, մի տեսակ խխունջ» փոխառեալ է թւում հայ. խռնջայլ կամ խոնչող ձևից։-Կայ նաև ուտ. միլղոնչ «խղունջ», որի հետ համեմատելի է գւռ. կոխլանճ։

NBHL (3)

ԽՂՈՒՆՋՆ կամ ԽՂՆՋՈՒՆ. κόχλος, κοχλίας , κόγχη, κογχύλη concha, limax, conchylium, ostreum, murex. որ եւ գրի ԽԽՆՋԻՒՆ, կամ ԽԽՆՋՈՒՆԻ, ԽՂԸՆՋՈՅՆՔ, եւ ԽՌՆՋԱՅԼ. ռմկ. կողինջ, կոխլանճ. Խեցեմորթ ցամաքային եւ ծովային՝ ազգի ազգի. որոյ ազնուագոյնն է կոնքեղ, յորմէ ելանէ ծովու ծիրանի. սիւմիսքլիւ պեօճէք. (որպէս եւ հյ. ի խլինք, ունչ) հալեզուն քէրէ. եւ իսկէռլէթպեօճէյի։

Ուստի՞ իցէ խղունջնաց տալ զծիրանիս թագաւորութեան. (Վեցօր. ՟Է։)

Ի ծովէ ... խղընջոյնք, առաւել քան թէ զոչխարաց ասր. (Բրս. ընչեղ.։)


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

Etymologies (5)

• , ո հլ. «թթխմոր, խմոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 6. որից խմորել, խմորիլ ՍԳր. խմորեալ Ել. ժբ. 15. լդ. 25. խմորուն ՍԳր. խմորոտ Նխ. ել. խմորաթաղ «խմորով դի.-թութիւն անող» (նորագիւտ բառ. տե՛ս Ալի-շան, Հին հաւ. 379), խմորանոց (չունի ԱԲ) «խմոր պատրաստելու տեղ» Տարօն. էջ 197. անխմոր ՍԳր. Յհ. իմ. նմանութեամբ խմո-րուկ «ելակ պտուղը» (այսպէս կոչուած իր փափկութեան համար) ԱԲ և ՀԲուս. § 1069. թերևս նաև խմրախոտ կամ խմրխոտ «աճալ» Բժշ. կամ «anthoxanthum» (գաւառական բարբառների մէջ) ըստ ՀԲուս. § 1070. խմո-րատիպ (նոր բառ)։

• = Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։

• Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. խմոր, Ախօ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Շմ. Պլ. Ռ. Սչ. խմօր, Ննխ. խմօր, խումօր, Սեբ. խմէօր, Ասլ. խմէ՝օր, Ագլ. Մկ. Ոզմ. Մղր. Տիգ. Տփ. խմուր, Հւր. խումօր, Հճ. խը'մոյ, Մրղ. խր-մըեր, Զթ. խէօմիւյ, խէօմիւր։ Նոր բառեր են խմորակեր, խմորեղէն, խմօրակալել, խմոր-հունցի ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ բոշաւե-րէն նմօր «խմոր» (Finck, Die Sprache der arm. Zigeuner ЗAН 1907, էջ 118), գնչ. k'omer (իմա՛ սաստանի գնչ. xumer «խմոր»։ Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [syriac word] xə-mira, որից արաբ. [arabic word] xamir, խպտ. šemēr, թրք. [arabic word] կամ [arabic word] xamur-ռմկ. hamur, քրդ. hewir, avir, hewin, ha win և թուրքերէնի միջոցով էլ սերբ. hamur, amur, բոլորն էլ «խմոր»։ (Այս սեմական բառերը հանւում են xmr «պճպճալ (ջուրը, գինին)» արմատից. որից նաև եբր. *emer. արաբ. [arabic word] xamr, արամ. [hebrew word] xarra. ասոր. [syriac word] xamra «գինի», խպտ. amre «հացագործ»։ Սակայն այս xmr ար-մատն էլ կարող է պարզական երկձայն xm արմատից աճած լինել, ինչպէս և վերի xm՝ արմատը. սրանով բոլոր ձևերն էլ կմիանան իրար հետ)։

NBHL (5)

ζύμη fermentum. Խառնուրդ ալեր եւ ջրոյ՝ թթուեալ. որ փոքր մի խառնեալ ընդ հայսն՝ փափկացուցանէ եւ ուռուցանէ զայն, եւ լինի համեմիչ. մայա, մայէ. եբր. զօռ, խամէձ։ Լայնաբար ասի եւ զխմորեալ հացէ. եւ նմանութեամբ, զաճեցուն իրաց եւ խառնակ վարպետութենէ. եւ այլն։ Այլ է ռմկ. համուր, խամուր, խամիր. cf. ՀԱՅՍ, եւ ԶԱՆԳՈՒԱԾ։

Զեօթնօր բաղարջ ուտիցէք. յառաջնմէ իսկ օրէ անտի անհետ առնիժիք զխմոր ի տանց։ Զեօթն օր մի՛ գացի խմոր ի տունս ձեր։ Փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ. եւ այլն։ Խմորն եթէ զբաղարջ ալիւրն ոչ փոխէ յաճումն, էխմոր. սկ. յհ. ՟Բ. 6։)

Որոց խմորովն կատարեն. այսինքն խմորուն հացիւ. (Շ. թղթ.։)

Նման է արքայութիւն երկնից խմորոյ։ Զգոյշ լերուք ի խմորոյ, սադուկեցւոցն եւ փարիսեցւոց։ Ոչ ասաց զգուշանալ ի խմորոյ, այլ յաղանդոյ։ Սրբեցէք ի բաց զհին խմորն։ Մի՛ խմորն չարութենէ եւ անզգամութեան.եւ այլն։

Խմոր հեթանոսութեան։ Խմորք ցաւոց։ Ի սադուկեցւոց խմորոց. (Մծբ. ՟Ժ՟Դ։ Յհ. կթ.։ Մագ. ՟Բ։)


Խնդբունդ

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

Etymologies (2)

• «փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։

• = Կրկնուած է խունդ արմատից (բունդ թարմատար). ըստ այսմ նախնականն է խունդ-բունդ. հմմտ. գւռ. խնճիշ-բնճիշ, խժի-բժի, խլէ-փլէ։

NBHL (3)

Խորտաբորտ մասունք. անհարթ տեղիք. կամ Թերութիւն. պակասութիւն. ծակուծուկ տեղւանք.

Զփայտ խեղաթիւր եւ ոստովք վարակեալ առեալ դրօշեաց, եւ նմանեցոյց զնա պատկերի մարդոյ, եւ զամենայն խնդբունդս (կամ խու՛նդ բու՛նդս, կամ խնդաբունս) նորա ծեփեաց հողով. (Իմ. ՟Ի՟Գ. 14.) յն. κηλίς macula. կեղտ. արատ. այլ ըստ հյ. երեւի լինել κοῖλον cavum, իբրու խոռոչ. անհարթութիւն։

Հաւատքն եւ շնորհքն հոգւոյն սրբոյ յերկրաւոր ի խնդբունդ եւ յանկարգ յաննմանութենէ անտի զերծ զնոսա. սկ. յհ. ՟Ա. 9.) յն. լոկ յանհարթութենէ. ἁνωμαλία inaequalitas.


Խնձոր, ոյ

s. bot.

apple;
apple-tree.

Etymologies (4)

• (յետնաբար ի, ռ հլ.) «խնձոր պտուղը» Երգ. բ. 5, է. 8. «մանրագորի պը-տուղը» Մն. լ. 14. «ալոճ» Բժշ. «այտ, երեսի ուռած մասը» Նիւս. երգ. «գմբեթի վրայ՝ խաչի տակի գունդը» Օգոստ. բաջ. 17. որից կարմ-րախնձոր Ագաթ. ոսկեխնձոր ԱԲ. խնձորի Երգ. բ. 3, ը. 5. Պիտ. Փիլ. Մխ. առակ. խըն-ձորենի Պտմ. աղեքս. Վրդն. երգ. խնձորա-բեր Ոսկ լս. խնձորակուլ Գաղիան. խնձո-րիկ Մագ. և Երզն. քեր. գետնախնձոր «երի-ռուկ ծաղիկը, čamomille» Գաղիան. (նոր առումով նշանակում է «patate, կարտոֆիլ, pomme de terre». տե՛ս Նորայր, Հայկ. բա-ռաքն. էջ 112). գրուած է նաև խնծոր ևն։

• ՆՀԲ «որպէս թէ խնկածոր կամ խան-ձելի՝ նախանձելի, Ադամայ պտուղ կար-ծեցեալ»։ Թաղիադեան, Առաջն. մանկ, 12z «իւնռութեւն ծորող»։ Böttich. Rudi-menta 41, 109 և Lag. Urgesch. 821 արամ. xazzūr։ Հիւնք. արաբ. խընզիր «խոզ» անասունի անունից։ Patrubány SA 1, 194 հհիւս. hanga, գերմ. han-gen, գոթ. hāhan «կախել, կախուիլ» ձևերի հետ հնխ. kheng'ho-արմատից, իբրև kheng'ho-ro «կախեալ»։ Նոյն, ՀԱ 1908, 152 խինձ «գոգ, ծոց» բառի հետ՝ պտուղի կլորութեան համար այս-պէս կոչուած։ Մառ ИАН 1913, 318 և Яф. cборн. 2, 152 ձ և որ յոգնակերտ մասնեևներով, ինչպէս են և տանձ. ռա-լոր (արմատն է ուրեմն խն-)։ Ustir, Btrg. alarodisch. 51 հսլ. grusa, կու-բազի hinče ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. խնձոր, Վն. խնձոր երև. Խրբ. Պլ. Ռ. խնձօր, Ախց. Կր. խնծօր, Սչ. խնձօր, խնձը՛ր, Ոզմ. Տիգ. Տփ. խնձուր, Ննխ. խունձօր, Ագլ. Մկ. խնձիւր, Գոր. Ղրբ. Սեբ. Սլմ. խնձէօր, Ասլ. խնձէօ՝ր, Զթ. խէօն-ձիւյ, խէօնձիւր, Շմ. խունձէօր, Հւր. խիւն-ձtօր, Հճ. խը՛նձոյ, Մրղ. խուինձիր։-Նոր բառեր են խնձորախոտ, խնձորաչիր, խնձո-րահոտ, խնձորոտինք, խնձորուկ, խնձորտուն. խնձորւոր, խնձորքաղի, խնձորքենի, ծտա-խնձորի, քոլախնձորի ևն։-Հմշ. խընձիւր կամ խընձէօյ։

• ՓՈԽ.-Կայ ասոր. [syriac word] xazzura, արամ. [hebrew word] xazzūr «խնձոր». սրանց նախաձևն t *xanzūrā, xanzūr. բնիկ ասորական չեն, որովհետև չեն գտնւում ուրիշ սեմական լե-զուների մէջ, ուստի փոխառեալ են հալերէ-նից։ Այսպէս են ընդունում Lag. Arm. Stud. § 993 և Հիւբշ. 305։-Կովկասեան լեզուներն էլ ունին մեր բառին մասամբ նմանող ձևեր. բայց որովհետև նմանութիւնը կատարեալ չէ, ուստի համարում ենք պատահական. այս-պէս՝ վար. խինչ, խինզ, կաբ. հինչէ, հինզէ, կայ. ինցէ, էնչ, ինչ, հինցի, ակու. էնչ, ինց, խիւր. ինց, անդ. ինցի, ուտ. էշ, կիւր. իչ, չեչէն. ազ ևն, բոլորն էլ «խնձոր» նշանակու-թեամբ։ Հմմտ. Patrubány SA 2, 32։-Տե՛ս և հազոր, հազորան բառը։

NBHL (10)

Բազմութիւնխնձորոյն հովանին, որ ի փորձութեանց տապոյն պահէ։ Խնձորն՝ խաչն առեալ յուս պտղովն. (Վրդն. երգ.։)

ԽՆՁՈՐ կամ ԽՆԾՈՐ. μῆλον malum, pomum. Պտուղ գեղեցիկ՝ սովորական ընդ ամենայն տեղիս հասարակօրէն բոլորշի, դեղին եւ կարմիր, անուշահամ եւ անուշահոտ (որպէս թէ խնկածոր, կամ խանձելի, ադամայ պտուղկարծեցեալ) խնծոր.

Կուտեցէք յիս խնձորս։ Հոտ ըռնգանց քոց իբրեւ զխնձոր (կամ զխնծոր). (Երգ. ՟Բ. 5։ ՟Է. 8։)

Խնձորն տեսակաւ զաչսն, հոտով զքիմսն, եւ ապա ի զօրութիւն կերակրոյ գայ։ Խնձոր մեսութեամբն եւ հոտովն յառաջ եւս քան զճաշակելն ախորժելի է։ Արժան է զբնութիւն խնձորոց տեսանել։ Խնծոր առողջ կերակուր է. (եւ այլն. Նար. երգ.։)

Այժմ զխնձորոցս կամկմք քեզ պուետիկոսել։ Պարգեւեալ խնձորիւքն որ յաստղկանէ շնորհս. (Մագ. ՟Կ՟Թ. եւ ՟Ժ՟Ը։)

Մանկանց խաղալեօք եւ հեշտութեամբ ուսանել, խնձորից իսկ եւ պսակաց բաշխմունք. (Պղատ. օրին. ՟Է։)

ԽՆՁՈՐ. նմանութեամբ. Այտք. (թ. շեֆթալի, այսինքն դեղձասի համբոյրն)

Այտիցն կարմրութիւնն. խնձորս զայն մասն ի դիմացն, որովք վարինն ի խօսս, կոչել է սովորութիւն։ Եւ նմանեցուցանէ զյտիցն խնձորս կեղեւոց նռան։ Իբրեւ զկեղեւ նռան խնձորք քո առանց լռութեան քո. (Նիւս. երգ.։)

Որպէս խնծոր ի փայտս անտառի. կա Իբրեւ զխնձոր ի մէջ ծառոց անտառի. ա՛յլ ձ. խնձորի. (Երգ. ՟Բ. 3։ Նար. երգ.։ Վրդն. երգ.։)

Եղբորորդին իմ որպէս խնձոր պտղալից երեւիի մէջ անտառց. (Զքր. կթ.։)


Խնտուզ

cf. Շնջրի.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] qunduz «կուղբ». աղաւ-թրք. և ռմկ. հայ արտասանութեամբ xunduz։

NBHL (1)

Երկակենցաղք են կոկորդիլոսք եւ խնտուզք. (Երզն. քեր.։)


Խշտաւոր

adj.

lancer.

Etymologies (1)

• տե՛ս Խիշտ։

NBHL (1)

(ի ռմկ. բառէս խըշտ. լտ. հա՛սդա, այն է աշտեայ) կամ Նշտեւոր. այսինքն ունօղ զնիզակկարճ, կամզգեղարդն կամ զարդն ձգելի.


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

Etymologies (7)

• , ի, ի-ա հլ. «խոզ անասունը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Ագաթ. «մի աստղի անուն է» Շիր. 73. որից խոզանալ Ոսկ. մ. բ. 3. խո-ղացեալ Ագաթ. խոզութիւն Ոսկ. մ. ա. 23. խոզեան Ղկ. ը. 33. խոզենի ՍԳր. Փարպ. խոզամիտ Ոսկ. մտթ. խոզագնաց Ագաթ. խո-զարած ՍԳր. խոզուկ «փոքր ոզնի» Գաղիան. խոզատանձ Գաղիան. խոզտի «խոզի եղ» Վստկ. 168. խոզք «պարանոցի գեղձերի այ-տում, scrofule» Բժշ. (միջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 438բ). հմմտ. ռուս. cвинья «խոզ» և «վզի ուռեցք» (որ նորերը թարգմանել են խոզուկ), արաբ. da-al-xa-nāzir։ Այստեղ պիտի աւելազնեւ նաև Բառ. երեմ. էջ 142 խոզիտ (կամ խոզիա?) «գարշ» (տիպն անորոշ է)։

• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. խոզ (սեռ. Վն. խուզու), Ախց. Գոր. Երև. Կր. Խրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. խօզ, Ագլ. Մկ, Ոզմ. Տիգ. Տփ. խուզ, Մրղ. խուքզ, Հմշ. Ղրբ. Սեբ. խէօզ, Ասլ. խէօ՞զ, Զթ. խիւզ։ Նոր բա-ռեր են խոզաբուն, խոզագի, խոզախոզի. իւոզամորթ անել, խոզակաշի, խոզակեր, խո-զակոխ, խոզամազ, խոզանոց, խոզապան, խոզապառկուկ, խոզարան, խոզկաղնի։

• ՓՈԽ.-Զազա ❇ xoz «խոզ» (Հիւբշ. էջ 160 դնում է փոխառեալ հայերէնից. պրս. Հևն է xuk, զնդ. hu, քրդ. xü, օսս. xui (Horn § 510), որոնք ցույց են տալիս՝ որ արմատն է xu, իսկ k վերջաւորութիւն կամ մասնիկ է)։

• , ի հլ. «կամուրջի երկաթէ կապերը» Պտմ. աղէքս. 90=Կեչառ. աղէքս։ Ուրիշ վը-կայութիւն չկայ։

• ՆՀԲ համեմատում է պրս. խուզէ (որ անյայտ է) և հյ. խեց, հեց «անուի շըր-ջանակ»։ Պատահական նմանութիւն ու-նի չէչէն. huoz «տակառի շրջանաև»։

NBHL (9)

χοῖρος, σῦς, ugr-SmCi;
ς porcus, sus. Չորքոտանի խանչօղ՝ կարծրաթել ստեւով, եւ կնճթաւ բրօղ երկրի, խուզօղ արմատոց եւ տղմասէր. cf. ԿԻՆՃ, եւ cf. ՎԱՐԱԶ. որ են խոզ վայրանի. Խոզ.

Խոզ զի թաթահերձ է, եւ կճղակս ունի, եւ որոճոյ ոչ, պիղծ իցէ. (Ղեւտ. ԺԱ. 7։)

Ի խոզացն մահուանէ յայտնի լինէր. սկ. մ. Բ. 3.) (այլուր խոզից։)

Որպէս դեւքն ի ծովակն խոզիւք. (Յճխ. Զ։)

ԽՈԶԻ ԿԱՇԻ. Ի բառս Գաղիան. դնի որպէս յն. կինինա, այսինքն շան կաշի։

ԽՈԶԻ ՓՈՒՇ. Նզգ փշոց. յն. անա՛ղիռօս. (Բժշկարան.։)

ԽՈԶ 2 որպէս պ. խուզէ. եւ հյ. խեց կամ հեց. այսինքն Շրջանակ կամ շաւիղ անուոյ եւ կամարի.

Կամրջեալ (զգետն) կամարօք եւ երկաթիխոզիւք. (Պտմ. աղեքս.։)

Տեսեալ զկամուրջն, զի կամարօք երկաթի խոզիւք հաստեալ էր. (Կեչառ. աղեքս.։)


Խոզակ, աց

s.

fruit of cypress, plane-tree;
— շերամոյ, cocoon.

Etymologies (5)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նոճիի, սօսիի և նման ծա-ռերի պտուղը» Մխ. առակ. «բամբակի գը-լուխը» Բառ. երեմ. էջ 165։

• = Թրք. [arabic word] qozaq «շոճիի խոզակ», [arabic word] qoza «շերամի խոզակ, բոժոժ, ըն-կոյզ», [arabic word] qozalaq «նոճիի խոզակ». որ ծագում է պրս. [arabic word] γōza (կամ აკა︎ γōža) «բամբակի կամ նոճիի խոզակ» ձե-վից. ունինք նաև պրս. [arabic word] gōza «բամ-բակի, խաշխաշի, ապրշումի խոզակ», քրդ. [arabic word] koze «շերամի բոժոժ». պարսկերէ-նից է արաբացեալ [arabic word] ǰavzaq «բամ-բակի խոզակ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 878)։

• Նախ Schroder, Thesaur. 46 գրելով գոզակ՝ կցում է արաբ. ǰavzaq և լտ. qossipium բառերին։ ԳԴ դնում է պրս. ղուզէ։-ՆՀԲ «նոյն ընդ ռմկ. գօզալագ.. թերևս ճարակ խոզաց կամ ընկուզա-ձև»։ Lag. Arm. Stud. § 506 պրս. goza բառի պհլ. ձևից։ ՀԲուս. § 1442 հիմ-նուելով Շրէօդէրի վրայ՝ դնում է առան ձին կոզակ բոյսը՝ որ յայտնապէս սխալ է։ Հիւնք. պրս. քիուզէ «բժոժ»։

• ԳՒՌ.-Երև. ղօզա, Սեբ. ղօզախ, Ոզմ. կո-զակ «բամբակի խոզակ» (նոր փոխառու-թեամբ թուրքերէնից)։

• (բաբանի) տե՛ս Կոզակ։

NBHL (3)

Նոյն ընդ ռմկ. գօզալագ. Անպիտան պտուղ նոճւոյ, սօսւոյ, եւ նմանեաց նորին. (թերեւս ճարակ խոզաց կամ ընկուզաձեւ)

Պատասխանեալ բամբակենի ասելով (ցսօսի). դու ոչինչ ունիս բնաւ, բայց միայն խոզակ. (Մխ. առակ.։)

Նմանութեամբ ասի.


Խոզան, աց

s.

stubble.

Etymologies (3)

• (ըստ ՆՀԲ ի-ա հլ., թէև առանց վկայութեան) «հնձուած հասկերի մնացորդ ծղօտները» Ես. ժէ. 6=Ոսկ. ես. 167. Լաստ ժգ. Մխ. դտ. որից խոզանացեալ Ագաթ. խո-զանեալ Ոսկ. ես. խոզանստև Ագաթ. (բռւռ. րըն էլ խոզանի պէս ցցուած մազերի համար ասուած). նոր գրականում խոզանակ, խո-զանակաձև։

• ՀՀԲ և ՆՀԲ խուզել «կտրել» բայից։ Հիւնք. պրս. խուզ (?) և խուշէ «հասկ»։

• ԳՒՌ.-Պահուած է Ալշ. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Նբ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. խօզան ձևով և զանազան նշանակութեամբ. այսպէս «1 խոզան, ծղօտ. 2. հնձուած և դեռ չմշակուած արտ. 3. քաղհանք չանելուց՝ խոտերն իրար խառնուած մնացած. 4. երկու տարի անմշակ մնացած վարելահող».-նոյնը նաև Մղ. «բամբակի արտի առաջին վարը, երբ ժէժե-րը հաւաքում ու մաքրում են»։ Նոր բառ է խոզանատեղ։

NBHL (3)

καλάμη stipula, culmus. Խուզել. ցօղուն. եղէգն արմտեաց մնացեալ յետ խուզելոյ կամ հնձելոյ հասկին. ծիղ. ծղօտ.

Քաղիցէ ոք հասկ, եւ մնասցէ ի նմա խոզան. ս. ՟Ժ՟Է. 6։)

Հասկաքաղն եւ զխոզանն թողուցուն. (Լաստ. ՟Ժ՟Գ։)


Խոթ

s. zool.

kingfisher, halcyon.

Etymologies (6)

• «աղկիոն կամ ծովեզերեայ արտոյտ» Գաղիան. Բռ. ստ. լեհ. որից խոթական ա-ւուրք «նոյն թռչունի երևալու ժամանակնե-որ» Մխ. պտմ. առ Ստ. լեհ. (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 41)։

• . արմատ առանձին անգործաձս կան. ունինք միայն ի խոթէ հայել «ծուռ՝ խեթիւ նայիլ» Վրդն. երգ. որից խոթել «խայ-թել, խթել» Վրդ. պտմ. էջ 122 (ձեռ. խոթմո-թել՝ որ նոյն բայի կրկնականն է). խոթիչ. խոթող «խայթող» Բրս. մրկ. ընխոթել Դիռն երկն. նխոթել Եւս. պտմ. 503. Պիսիդ. Վե-սօր. տող 504 (ուր յն. համապատասխան բառն է «մտրակել»). մոթխոթել (իբրև կըրկ-նական. հմմտ. խոթմոթել) Փիլ. լին. 328. խոթոտել «ծուռ նայիլ» Եփր. ծն. էջ 91. խո-թոտեալ «հնացած, երեսից ընկած, արհա-մարհուած» Եփր. հռ. 16։

• = Բնիկ հայ բառ. նոյն է խայթ արմատի հետ, որին կապւում է իբր ձայնդարձ։ Տե՛ս խայթ։

• ՆՀԲ կցում է խեթ և խայթ բառերին։ Տէրվ. Altarm. 28-30 միացնում է սանս. skund «դուրս ցատկել», անգսք.

• skuta «րուրս ցատկել», skuti «ցցուած ժայռ» ևն բառերի հետ։ Հիւնք. և Թի. րեաքեան, Կարնամակ ծան. 88 խածա-նել բայից։

• ԳՒՌ-Ս, Խօթել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. Սեբ. խօթէլ, Մկ. Տփ. խօթիլ, Ասլ. խէօ-թէ՝լ, Հմշ. խօթուշ, Ալշ. Մշ. խօտել, Մրղ. խուիթէլ (որ բացի «խոթել» նշանակութիւ-նից՝ ունի նաև «շատ ուտել» նշանակութիւ-նը. այն է խթել). իսկ Զթ. խէթիլ «խոթել, մխել» կապւում է խայթել բային։

NBHL (3)

Ռամկականն բառիս Խէթ, խեթի՞ ի խեթէ. այսինքն Խեթիւ. կամ որպէս Խայթելով, խթելով. խոթելով, կճելով.

Տապացեալ երեսաց մերոց ի խոթէ հայելոյն ի մեզ արեգականն խորշակաբերի. (Վրդն. երգ.։)

ԽՈԹ 2 գ. ԽՈԹ. ըստ ոմանց է անուն թռչնոյ. որպէս աղկիովն, կամ տրտուտ ծովեզերայ։ (Բառ. ստեփ. լեհ.։)


Խոլոր

cf. Խոժոռ.

Etymologies (3)

• «խոժոռ, խեթիւ (նայուածքի հա-մար է ասւում)» Ոսկիփ. Անկ. գիրք հին կտ. Առմատական բառարան-25 329. Վրդն. առ. 81. գրուած է նաև խոլոռ (այսպէ՛ս ունի Վրդ. առ. 81 մի ձեռ.), խո-լոռ խոլոռ Բանք աղ. 180. որից խոլորել «խեթիւ նայիլ» Ոսկ. ճառք 831։

• ՆՀԲ համարում է խոժոռ բառի ռամ-կականը։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 42 կցում է ոլոր, գլոր, բոլոր բառերին։

• ԳՒՌ.-Մշ. խօլոր, Կր. խօլօր, Ննխ. Պլ, խօլոր-մօլօր «խեթիւ», Ոզմ. խօլծուռ «խո-ժըռ, խեթիւ», Ռ. խօլօրցնէլ, Խրբ. խօլըրդիլ, Ջղ. խուլոր տալ «աչքերը խոլորել».-թրքա-խօս հայերից Ատն. խլօր խլօր բաքմաք «խո-լոր խոլոր նայիլ» (Արևելք 1888 նոյ. 8-9)։ -Նոյն բայի սաստկականն է խոլրկտալ Վն. քծուռ ծուռ. խոլոր խոլոր նայիլ», Ակն. «նուաղման ժամանակ աչքերը դառնալ»։-Սվ. խոյլել «խոլորիլ» կարող է ծագած լինել նոյն բայից, իբրև խոլորել >խոլրել >*խոր-չել >խոյլել։

NBHL (2)

Ռամկականն բառիս Խոժոռ.

Թէ մահու լինի (հիւանդն) խոլոր հայի հաւն սպիտակ, եւ դարձուցանէ զերեսն ի հիւանդէն. սկիփոր.։)


Խոխ

s.

dressed victuals;
cf. Խահ.

Etymologies (4)

• «դեղձ». նորագիտ բառ, որ մէկ այնգամ գտնում եմ գործածուած Վրդ. բար. 110՝ այսպէս՝ «Խոխիկտի ձիթով ի ճրագն վառէ». իմա՛ խոխի կտի «դեղձի կորիզի»։

• = Արաբ. [arabic word] xauxa «դեղձ», յգ. ❇ xaux (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539), որ և ասոր. [syriac word] xaxā «սալոր», [syriac word] xоxā. «սաւորենի»։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. խախ կամ խոխ «դեղձ», որի հետ նոյն են խոխ Մկ. Ռշտ. Վն. «դեղձ», Մշկ. Ք. «մի տեսակ խոշոր ու կլոր սալոր». որից խոխի Վն. խոխենի Մշ. «դեղձի ծառ»։

• տե՛ս Խոհ և Խուխ։

NBHL (1)

զայն միայն գիտել պատիւ տօնիս, զի ի խոխ կերակրոցն պարապեսցեն. (Ճ. ՟Գ.։)


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

Etymologies (5)

• տե՛ս Խորհ։

• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։

• = Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։

• ՆՀԲ լծ. լտ. coquo և գերմ. kochen «եփել»։ Peterm. 27 և 38 պրս. puxtan «եփել» և լտ. coquus «խոհարար»։ Böt-tich. ZDMG 1850, 356 և Arica 80. 329 խահ=սանս. ghasi։ Pictet 2, 257

• լտ. coquere և սանս. pac «եփել»։ Ու-ղիղ մեկնութիւնը առաջարկում է Lag Btrg. bktr. Lex. 39 խոհ դնելով = զնդ. *xarəϑra և պրս. xwardan «ուտել», իսկ խոհակեր =պրս. xwāləgar? Հիւնք. բոլորն էլ խակ բառից է հանում։

NBHL (3)

որպէս Խահ. այսինքն կերակուր, խորտիկ. (լծ. ընդ լտ. գօ՛քուօ. գերմ. գօ՛խըն. այսինքն եփել).

Խոստացար առաքել ղուղակս. եւ այն յատուկ կարմրախայտ. եւ իմ այսմ խոստման խոհի խոկացեալ՝ յուսալի նօթի զայսքան երկարութիւն աւուրց կրել։ Վեհ կազմելով զխոհ երախանին բազմազան խորտկաց. (Մագ. ԺԲ։)

ԽՈՀ 2 Ի յանգս բարդութեանց, զոր օրինակ Մտախոհ. Ողջախոհ եւ այլն, որպէս եւ ի սկիզբն բաղադրութեանցս՝ Խոհական, Խոհեմ, է նոյն ընդԽորհ, կամ խորհուրդ։ Իսկ ի (Հին բռ.) դնի.


Խոհեմ, ի, աց, ից

adj.

cf. Խոհական.

Etymologies (3)

• տե՛ս Խորհ։

• Bittner WZKM 14 (1900), 162 ասոր. [syriac word] ︎︎ xaxem «իմաստուն» բառից է հանում. Թիրեաքեան, Ատրպատ. էջ 6, 31, ՀԱ 1914, 246 պհլ. խո «լաւ»+ հիյմ, պրս. xīm «բարք» բառերից, իբ-րև «բարեբարոյ», որի հակառակն է duž-xim>դժխեմ։

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։

NBHL (1)

φρόνιμος prudens. Խոհական (անձն). իմաստուն. հանճարեղ. ուշիմ. մտացի.


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։

NBHL (9)

Ընդ խոհէր թաթաւիմք, զի զայս ասեմք. սակայն վասն ձեր ասեմք, զի մի՛ դուք գիտութեամբ ի խոհեր հերեսիովտացն անկանիցիք։ Մի՛ մերձենար ի խոխերն, զի դու մի՛ խոհերաւն թաւալցիս. (Կոչ. ՟Զ։)

Ի խոհերի աստ յայսմիկ աստէն թաւալել իբրեւ զորդունս ի տղմի. սկ. յհ. ՟Ա. 2։)

Զասորոց զանտիոքայ զանանց եւ զանկոխ հրապարակսն ի խոհերացն եւ ի տղմոցն. (Խոր. ՟Բ. 24։)

կամ ըստ (Հին բռ.)

Ընթադրեալ զխոհերս չարին շրջոյց զխայթոց մահու. (Խոր. հռիփս.։)

Ծանակութիւնս ... Խոհերս. (Յհ. իմ. պաւլ.։)

Զքոյսն խոհերս բազմամասնեայս. (Նար. ՟Խ՟Ե։)

սկ (Կոչ. ՟Զ. հին տպ.)

Ի խոհեր բանից անտի. չի՛ք ի ձեռ. եւ ո ի տպ. ըստ ճճ. եւ ո՛չ ի յն. այլ է յաւելուած ախմար գրչի կամ տպողի։)


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։

• -Կարմուած է *խոճ «խոզ»+կոր «ձագ» բառերից. առաջինը փոխառեալ է կովկա-ևեան լեզուներից. հմմտ. լազ. ղեջի «վա-րազ», մինգր. ղեջի «խոզ» և վրաց. ղորի «խոզ». (վերջինիս և առաջինների ձայնա-կան առնչութեան համար հմմտ. վրաց. ձի-րի=մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմա-րի=լազ. քոմոջի, մինգր. քոմոնջի «ամու-սին», վրաց. ցվարի=մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ბերի=լազ. ջաջի, մինգր. ճանջի «ճանճ»). հայերէնին ծնունդ տուող ձևը պի-տի լինէր *ղոջի կամ *ղոճի, ուր ղ դարձել է խ, ըստ որում հին հայերէնում ղ ձայնը գո-յութիւն չունէր։-Երկրորդ մասի վրայ (կոր) տե՛ս կորիւն։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է իբր խոզի քուռակ կամ կորիւն։ Հիւնք. կորիւն խոզի։ Թիրեա-քեան, Կոչնակ 1919, թ. 6 խոճ =խոզ+ կոր «ձագ», որ է քուռ, քոռ կամ քու-ռակ։-Խոճկորակ բուսանունի վրայ (որ Տիրացուեան, Contributo § 548 ըստ

• Ալիշանի համարում է սխալմամբ tus-silago farfara L), մանրամասն տե՛ս Նորայր, ՀԱ 1921, 336 և 1923, 52։-Աճառ. ՀԱ 1909, 160 մեկնում է վերի ձևով խոճ+կոր, բայց ընդհակառակը կովկասեաններն է դնում փոխառեալ հալերէնից։

NBHL (4)

ԽՈՃԿՈՐ կամ ԽՈՉՔՈՐ, ԽՈՃԿՈՐԱԿ ԽՈՉՔՈՐԱԿ. χοιρίδιον, χοιρίσκος porcellus. Խոզի քուռակ կամ կորիւն, այսինքն ձագ.

Խոզ մի մատակ յղի՝ երեսուն խոճկործնանէր։ Ըստ թուոյ խոճկորացն ծնելոց. (Եւս. քր. ՟Ա։)

Տեսանէ խոչքորյանտառին. (Վրք. հց. ձ։)

Գտցես խոզ մի մատակ սպիտակ, եւ երեսուն խոչքորս սպիտակ ընդ նմա. (Մարթին.։)


Խոճոճ

s.

thought.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. հյ. խոկալ, լտ. cogitare, թրք. հէնէլէմէք «հեգել»?--Տէրվ. Altarm. 104 խոկալ ձևի հետ՝ իբրև սանս. čank «հոգս անել, վարանիլ, երկբայիլ»։

NBHL (1)

Ըստ Հին բռ. Խորհուրդ կամ փորձանք (այսինքն փորձ եւ խոյզ) մտաց։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

Etymologies (5)

• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։

• ՆՀԲ (ոչխար բառի տակ) լծ. թրք. qօ-yun «ոչխար»։ Մորթման ZDMG 26, 563 իրար է կցում բևեռ. huzi, հյ. խոյ, ոչ-խար, թրք. qoc «խոյ» և quzu «գա-ռըն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 94 արևել. թրք. և չաղաթ. [arabic word] qoy «ոչ-խար»։ Տէրվ. Altarm. 104 խոյանալ համեմատում է զնդ. su «արագել» ձևի հետ։ Մասեաց աղաւնի 1864, էջ 29 խոյ ռառը xoy հնչել համարում է ռամիկ և պահանջում է նոյ, գոյ, հաճոյ են ձևե-

• րի համեմատ կարդալ խօ։ Հիւնք. խոհ «կերակուր» բառից։ Jensen IF Anz. 14, 51 հաթ. x, xa (=xoli)։ Pedersen տե՛ս տակը ՓՈԽ։-Karst, Յուշարձան 419 և 427 թրք. qoy, qoč, qoyun, Մարտիրո-սեան ՀԱ 1926, 374 խոյանալ=կամիս. huij -a-mi «խոյանալ, վազել» բառի հիյ։

• ԳՒՌ.-Ամէն տեղ ջնջուելով՝ փոխանա-կուել է թրք. [arabic word] qoc(խոչ, ղոչ) հոմանի-շով. պահում են միայն Մկ. Ոզմ. խու «խոյ», որից ածանցուած է խոձագ Սս. «երկամեայ արու ոչխար» (իբրև խոյ-ձագ)։

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։

NBHL (5)

κριός aries τράγος hircus. Արուոչխար՝ ոչ մալեալ, առաջնորդ հօտի. որպէս նոխազն՝ այծեաց. գոչ. (որ եւ քօչ)

Քաղք, եւ խոյք ելանէին ի վերայ մաքեաց եւ այծից։ Քաւեսցէ ի նմանէ քահանայն խոյիւն։ Զմիսխոյին։ Առցես ի խոյէ անտի։ Ի շիկակարմիր մորթոյ խոյոց։ Երկուս տասանորդս առ խոյ մի՝ երկոցունց խոյոցն։ Զուարակօքյարջառոց, եւ եօթն խոյօք։ Խոյովք եւ խնկովք.եւ այլն։

ԽՈՅ. Նմանութեամբ Առաջինն ի կենդանակերպից, յոր մտանէ արեգակն ի մուտս գարնանոյ.

Ըստ դիպելոյ պատճառաւորաց աստեղացն մինչ դեռ խոյն է, եւ այլն. (Եզնիկ.։)

Զխոյէ ասեն, թէ գլուխ է աստեղատանց. (Շիր.։)


Խոյզ, խուզից

s.

search, inquisition, inquest, perquisition, research, examination;
— եւ խնդիր, strict inquiry;
— արկանել, ի— եւ ի խնդիր արկանել, ի— եւ ի խնդիր լինել, — եւ խնդիր առնել, to search, to examine, to inquire strictly, to pry into;
— եւ խնդիր առնել ումեք, to be in search of, to trace, to follow the tracks.

Etymologies (2)

• , ի հլ. «փնտռտուք, որոնում, զննու-թիւն» Ագաթ. Ոսկ. Սեբեր. որից խուզել «ո-րոնել, փնտռել, պրպտել» ՍԳր. Ոսկ. Սեբեր. «արծարծել, գրգռել» Մեսր. եր. Նար. խու-զակ Ոսկ. մ. բ. 7. խուզական Սեբեր. խու-զարկ Ոսկ. եբր. ժա. խուզարկու Դատ. ե. 14. խուզումն Ոսկ. յհ. բ. 39. հետախոյզ Պղատ. փիլ. մանրախոյզ Նար. մանրախուզիւ Խոր. դատարկախոյզ Սամ. եր. բազմախոյզ Ասկ. հռ. և ա. կոր. ընդվայրախոյզ Ոսկ. ես ժամանակախոյզ Օրբել. իրախոյզ Պիտ. լեռ-նախոյզ Փարպ. խուզախնդիր Լծ. պրպմ 627. նոր գրականի մէջ խուզարկել, խուզար-կիչ, խուզարկութիւն, հետախուզութիւն ևն։

• ՆՀԲ լծ. յն. ἐšέ́τασις, լտ. quaestio, inauisitio։-Brosset JAs. 1834. 369-405 լծ. խէժ, խոյզ, հոյզ։ Հիւնք. յոյզ բառից։ Karst, Յուշարձ. էջ 428 թթր. is, ez, az «հետք, որոնում», 430 թթր. kóz, gōz «տեսնել, փնտռել»։

NBHL (9)

Եւ մեզ խոյզ խնդրոյս առաջի արկանել. (Խոր. ՟Ա. 2։)

Եկն եհաս խոյզ խնդրոյ քոյ. (Մագ. ՟Ծ՟Դ։)

Ոչինչ բառնալ թողուլ առանց խուսի եւ հարցմանց. (Նիւս. կազմ.։)

Ամենայն խուզիւ խնդրեալ. (Բրս. հց.։)

Մի՛ ի ընտրութեան կոչեր դատաւորաբար։ Չտան ընդունայն յածել ի ծուփս ընդ վայրաքննին խուզից. (Նար. ՟Ի՟Գ. եւ երգ։)

Ի խնդիր եղեալ, եւխուզիւքն ի մէջ բերեալ զկարգս պատմութեան. (Ագաթ.։)

Ի զանազան կարծիս եւ յերեւմունս բարժանեալս խուզիւք եւ խնդրովք. սկ. ՟ա. տիմ.։)

Ստէպ վարի առընթեր այլոց բայից, որպէս Խուզել. խուզարկել. զոր օրինակ,

Խույզ արկանել։ Խույզ եւ խնդիր առնել։ Ի խոյզ եւ ի քնին արկանել։ Ի խոյզ ելանել կամ արկանիլ, կամ Ի խոյզ եւ ի խնդիր լինել. (Լաստ. ՟Դ։ Լմբ. իմ.։ Սարգ. յուդ. ՟Բ։ Ոսկ. մտթ. հռ։ Սեբեր. ՟Է։ Պիտ.։ Մագ. ՟Է։ Լմբ. ժղ.։ Մխ. երեմ.։ ՃՃ.։ Յհ. կթ.։ Ոսկ. ես.։)


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

Etymologies (4)

• , ի հլ. «արևելեան թագ, պսակ, եաթթոց (թագաւորի, իշխանի և քահանա-յի)» ՍԳր. Լաբուբ. 31. որից խոյրադիր Ա-գաթ. խոյրագործ Մագ. խոյրաքանդակ (նո-րագիւտ բառ) Լաբուբ. 32. խոյրակերպ Ուռպ. խե. խոյրարար Խոր. ապախուրել «գլուխը բանալ» Ղևտ. ժ. 6, իա. 10. իսկ արտախոյր, արտախուրակ, արտախուրել ևն բառերի վրայ տե՛ս առանձին։-Ինչպէս տեսնւում է, ածանցների մեծ մասի մէջ ոյ>ու ամփոփ-ման օրէնքը չէ՛ գործադրուած։

• = Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։

• ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։

• ՓՈԽ.-Վրաց. ხვირი խվիրի կամ ხოირი խոիրի «պսակ, խոյր» (Երեմ. ծբ. 18) փո-խառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տա-յիս վերջաձայն ր՝ փոխանակ d։

NBHL (7)

μίτρα mitra κίδαρις cidaris τιάρα tiara διάδημα diadema. (լծ. ար. եւ պ. քիւրաթ, խօրէ, խօյ խօրտ) Փակեղն պատուաւոր. գլխարկ կամ թագ եւ պսակ քահանայապետական, թագաւորական. ծածկոյթ գլխոյ քահանայից, եւ իշխանաց, որպիսի եւ է ձեւով կամ զարդու. որպէս պահարան կամ սաղաւարտ գլխոյ, եւ որպէս փաթոյթ նորա, կտաւի կամ բեհեզեայ.

Խոյր ահարոնի տե՛ս Ել. (՟Ի՟Ը. ՟Ի՟Թ. եւ այլն, եւ այլոց քահանայից. Եզեկ. ՟Խ՟Դ. 18։)

Խոյր թագաւորի կամ իշխանի. (՟Ա. Եզր. ՟Գ. 6։ Եզեկ. ՟Ի՟Ա. 26։ ՟Ի՟Զ. 16։ եւ ՟Ի՟Գ. 15։ Որպէս եւ նմանութեամբ Խոյրք վիշապի եօթն. Յայտ. ՟Ժ՟Բ. 3։ սոյնպէս եւ յայլ գիրս։)

Յղեաց առ ադդէ, զի արասցէ նմա խոյր բեհեզեայ՝ անգուածով ոսկւոյ։ Ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի. (Խոր. ՟Բ. 31։)

Զգեստաւորէ զնա թագաւորական զգեստու, եւ դնէ խոյր ոսկի ընդելուզեալ մարգարտով ի գլուխ նորա. (Յհ. կթ.։)

Զգրիգորիս յառաջ ածեալ, նոր ահարոն խուրիւ պճնեալ. (Շ. վիպ.։)

Դիցէյառաջ զխոյրն ի գլուխն, եւ ասասցէ, դիր տէր սաղաւարտ. (Պտրգ.։)


Թօշ

adj.

broad, wide (coat, boot).

Etymologies (2)

• «թոյլ, արձակ, լայն (զգեստի և կօշի-կի համար ասուած)» Մարթին, որից թօշկօ-շիկ «կօշիկը ոտքին թոյլ, լխլխ» ԱԲ։

• =Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.

NBHL (2)

Բառ ռմկ. Թոյլ եւ արձակ. ոչ նեղ կամ զսպեալ. ցոփ.

Ձեւ հանդերձիցն իւրեանց էր լայն եւ թօշ։ Ունէին եւ զոտնամանս արձակս եւ թօշ. (Մարթ.։)


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

Etymologies (6)

• «խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։

• -Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.

• Հին բռ. մեկնում է ժած «խծուծ». նոյնպէս է նաև Բառ. երեմ. էջ 729 (ըստ որում Ալշ. ժժան «կանեփի խծուծ»)։-Վերի «խռիւ» նշանակութիւնը և բա-ռիս հին վկայութիւնը երևան հանեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 66։ Նոյնը տես նաև Վարդանեան ՀԱ 1911, 304։ Բառիս մեկնութիւնը տուաւ նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեա-քեան, Արիահայ բռ. էջ 169։

• ԳՒՌ-Վն. ժաժ, մանաւանդ կրկնութեամբ ժաժ-ժեխ, ժար-ժեխ «խռիւ, փայտի կտոր-տանք, տերև ևն՝ կրակ վառելու համառ»։-Նոյն բառն է և ժախ-ժրախ Եւդ. «անպետ կահ-կարասիք», որ և Սեբ. «կահ-կարասիր»։ (Սկզբնական ձևն է եղել *ժաժ-ժրախ, ուր ա-ռաջին եզրի վերջաձայն ժ ազդուելով երկ, րորդ եզրի վերջաձայն խ-ից՝ դարձել է նոյն-պէս խ։-Տան կահկարասիներին անարգա-կան անուններ տալը՝ փոխադրութեան դժուա-րութիւններն ի նկատի ունենալով, անսովոր երևոյթ չէ լեզուների մէջ)։

• «խակ, տհաս». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև., ամ. 605 «Տարաժամ պտուղ ծառոյն, որ ժաժ կոչեմք, փութով թափի ի ծառոյն և անպի-տան է կերակրոյ կամ բուսանելոյ և նախա-տինք է ծառոյն»։ Նոյն բառն է որ Բառ. և. րեմ. էջ 123 մեկնում է «ժաժ, խժուկ, որ է խակ»։

• ԳՒՌ.-Ղրբ. ժեժ «խակ, տհաս (պտուղ). 2. թարմ (կաթ, ձու). 3. նորածին (մանուկ)»։

NBHL (1)

Ի Հին բռ. մեկնի Խծուծ, կամ խծիծ։ Իսկ ռմկ. Ժաժ ՝ է Շարժ։


Ժախ

cf. Ժահ.

Etymologies (3)

• տե՛ս ժահ,

• , որից ժախուկ (գրուած նաև ժաղուկ, ժաժուկ) «մի տեսակ բոյս է, վայրի բողկ, լտ. aplos, raphanus silvestris» Բժշ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. Մշ. ժախ, Ոզմ. ժmխ «բոխի, տճկ. չաշուր». իսկ Արբ. «մո-րենի».-նո՞յն է արդեօք նաև Ղզ. ժախռ, Ղրբ. ժէխռ «որևէ լեռնային անպետք բոյս»։

NBHL (3)

Առնլոց են այնպիսիքն զհոտ ժախից (կամ ժահից) հարուածոց անքուն որդանց. (Յճխ. Ի։)

Իսկ ռմկ. Ժախ կամ ժէխ, է Աւելուք տանն. աւլուք. չէոր չէոփ։ Ուստի եւ Ժէխնոց կամ Ժախնոց ՝ է Աղբեւք. չէօփլիւք. եւ Քառաջ։

ԺԱԽ 2 ԺԱԽ կամ ԺԱՂԽ. է Բանջար ուտելի, որպէս կարոս, եւ այլն։ Տե՜ս եւ զյաջորդ բառդ (=ԺԱԽՈՒԿ)։