Entries' title containing ս : 8390 Results

Սքանչելութիւն, ութեան

s.

excellence.

NBHL (6)

Սքանչելի գոլն յոր եւ է կարգի. լաւութիւն. շքեղութիւն. մեծութիւն. սքանչելի վիճակ. առիթ սքանչանաց. եւ Սքանչացումն.

Տեսիլ սքանչելութեան գունոյ նորա. (Փարպ։)

Առ հրաշիցն սքանչելութիւն։ Կերպարանին սքանչելութիւն. (Նար. ԺԵ. ՀԵ։)

Յագեսցին լուսոյն սքանչելութեամբ։ Առ սքանչելութեան հուր՝ երեւեալ ըստ մասանց մասանց հոգւոյն սրբոյ. (Ագաթ։)

Սքանչելութիւն տեղեկութեան։ Սքանչելութիւն վարուց. (Եւս. պտմ. Ե. 30։)

Օտար սքանչելութեամբ երկնի եւ երկրի յընթրիս դղորդեցուցեր։ Ինքն յինքեան առնու ի միտ սքանչելութեամբ։ Եւ եղեւ սքանչելութիւն մեծ. սկ. ղկ։ Վրք հց. Բ. ԺԵ։)


Սքանչումն

s.

admiration, wonder;
ի — չումն կրթիլ, to be amazed, astonished, surprised.

NBHL (8)

Սքանչացումն. սքանչանք.

Կալաւ զիս սքանչումն լսողաց. եւ զարմանալի մտաց խորհրդական մարդկան. (Մեկն. ղկ։)

Առ ի սքանչումն հաւատոցն եւ հաստատութեան. (Կիւրզ. ղկ։)

Կարծէր ինչ գործել արժանի սքանչման. (Եփր. աւետար։)

Ամենայն սքանչմանց արժանիք։ Ընդ սքանչմանցն տանել ճանապարհ։ Ի սքանչումն տեսողացն։ Ընդ որ ի սքանչումն կրթեալ։ Ի սքանչման ջլաձիգ լինել բնաւորեցաւ. իսիւք։ (Պարապմ. ՇԹ։ Իգն։ Սկեւռ. ի լմբ։)

Թուեաց անճառապէս սքանչմամբ։ Երկիւղիւ եւ սքանչմամբ։ Տես զհրեշտակաց զսքանչումն. (Նար. Երգ։)

Եւ իբր Սքանչելիք. սքանբք.

Նաեւ այն եւս երկրորդ նշան է, եւ սքանչումն. (Նանայ։)


Սքանչք

s.

cf. Սքանչումն.

NBHL (1)

Զմանանայն դնել ի պահեստի ի յիշատակ սքանչիցն, եւ ի խորհուրդ կուսին։ Ով սքանչիցս. թերահաւատից ի նշանացն սքանչից։ Զանճառելի զսքանչս։ Զչքնազ եւ զանծանօթ սքանչից ունէր պատմել։ Այնչափ սքանչիցն հրաշագործօղ։ Ի ձեռն սքանչից ի միտս եկեալ։ Այսօր ի լբման՝ սքանչիցն հրաշական. (Նխ. Ել։ Նանայ։ Ճ. Գ. Ոսկ. Գծ։ Երզն. մտթ. գնձ։)


Սքեմ, ի, աւ

s.

monk's dress, monkish habit;
cf. Ձեւ;
— առնուլ, to become friar, to turn monk;
(կուսանաց) to take the veil;
թողուլ զ—, to throw off the cowl;
ոչ եթէ — ինչ առնէ կրօնաւոր, it is not the cowl that makes the friar.

NBHL (2)

Բառ յն. ըսխի՛մա. σχῆμα. habitus. այսինքն ունելութիւն, եւ արկումն զիւրեւ. իբր Զգեստ. մանաւանդ Ձեւ կրօնաւորական.

Արժանի եղեալ կրօնաւորական սքեմի։ Ընկալաւ ի նմանէ սքեմ կրօնաւորութեան։ Կրօնաւորութեան սքենով։ (Սքեմ օրհնել. Վրք հց. ԻԶ։ Արծր. Ա. 14։ Լմբ. առ լեւոն։ Մաշտ։)


Սքեմաձեւ

cf. Սքեմաւոր.

NBHL (2)

Ունօղ յանձին զձեւ կրօնաւորական սքեմի. սքեմաւոր.

Ուր աբեղէիցն բնակէին սքեմաձեւքն. (Արծր. Դ. 11։)


Սքեմառութիւն, ութեան

s.

the taking the religious habit.


Սքեմարկէք

s.

the ceremony of giving or taking the habit or the veil.

NBHL (2)

Օրհնութիւն արկանելոյ կամ զգեցուցանելոյ զսքեմ.

Իսկ սքեմարկէքն՝ թէոդորոսի եպիսկոպոսի է արարեալ սիդարէ պամփիլացւոց քաղաքին. սկիփոր։)


Սքեմաւոր

adj. s.

dressed in a monkish habit;
monk or nun.

NBHL (2)

Ունօղ յանձին զսքեմ. միանձն. կրօնաւոր. աբեղայ. հաւատաւոր.

Լամբատիանոսք (աղանդաւորք) զսքեմաւորացն պոռնկութիւն կատարեալ բարի ասեն. սկիփոր։)


Սքեմաւորիմ, եցայ

vn.

cf. Սքեմ առնում.

NBHL (2)

Զգենուլ զսքեմ.

Եթէ կրօնաւորութեամբ սքեմաւորեցայց (կամ սքեմեցայց), նոյն պատիւ եւ փառք մնան ինձ. (Վրք հց. ձ։)


Սքեմաւորութիւն, ութեան

s.

cf. Սքեմառութիւն.

NBHL (2)

Ունելն կամ կրելն յանձին զսքեմ. առնուլն զզգեստ կրօնաւորութեան.

Եթէ պա՞րտ է եպիսկոպոսի կրօնաւորիլ սքեմաւորութեամբ. ոչ է պարտ. (Կանոն։)


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

Etymologies (3)

• «պրտու, սէզ և պրտուեղէն չու-ան» Նիւս. կազմ. լբ։

• «մի տեսակ խիժաբեր ծառ. հերձի, lentisque» Վեցօր. էջ 101. «Այլազգի կերպարանս ունի հոյզն ծառոյն՝ որ անուա-նեալ կոչի սքինոս». ունին միայն ՀՀԲ, նորայր, Բառ. ֆր. 740բ, ՀԲուս. § 2845 Քաջունի, հտ. Գ. 225։

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։

NBHL (2)

Բառ յն. սխի՛նօս. σχοῖνος. juncus, եւ funis e junco factus. Պրտու, եւ չուան պրտուեղէն.

Ի դափնէ, եւ ի սքինոսի. (Նիւս. կազմ. ԼԲ։) (Այլ է եւ σχοῖνος. հերձի ծառն։)


*Սքլիմ

vn.

to be mute with fear or astonishment.


Սքող, ից

s.

veil;
vest.

Etymologies (1)

• տե՛ս Քող։

NBHL (3)

Քող կամ քօղ. ծածկոյթ. զգեստ.

Արկեալ սքող զստուեր երկրիս ի վերայ երեսաց իւրոց. (Շ. բարձր։)

Եպիսկոպոսն զգեցեալ լինի երկնանման սպիտակ սքողիւք երկնամած նափորտիւն. (Մաշտ։)


Սքողաստիկոս, աց

adj. s.

scholastic.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (սեռ.-աց Վրք. և վկ. Բ. 493) «դպրոց անցած մարդ, ուսում-նական, իմաստասէր» Վրք. հց. ա. 224, 226 Ճառընտ. Սոկր. Կանոն. որից սքողաստիկոս-եան «գիտնական» Մագ. գամագտ. ժա (ՀԱ 1911, 544). գրուած է նաև սքողոստիկոս. քողոստիկոս Վրք. և վկ. Բ. 493, քողաստի-կոս Վրք. հց. ա. 224, նոր յունարէնի հըն-չումով՝ սխոլաստիկոս Ատոր. դատ. 53։

• = Յն. σχολαστιϰός «ուսումնական, գիտուն». ծագում է σχολαςω «պարապիլ, ուսմամբ պարապիլ» բայից. յոյնից են նաև լտ. scho-19-2045 lasticus, ֆրանս. scolastique «միջնադա-րեան վարդապետութեանց հետևող»։-Հիւբշ. 518։

NBHL (2)

(գրի եւ Սքոփոստիկոս, Քողոստիկոս). Բառ յն. սխլասդիգօս. σχολαστικός. scholasticus. Դպրոցական. կրթեալ ի դպրոցս եւ ի դպրութիւնս. հռետոր. իմաստասէր.

Սքողաստիկոս ոմն։ Եւ երթեալ սքողոստիկոսն եւ այլն. (Ճ. Բ։ Վրք հց. ձ։)


Սքողեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

NBHL (4)

ՍՔՕՂԵՄ. κατακαλύπτω, ἑγκαλύπτω, velo, operio, obtego. Քողարկել. քօղ արկանել. պատրուակ արկանել. ծածկել զգլուխ եւ զերեսս. քօղ ձգել. եօրթմեք, եօթիւլմեք.

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)

Հարսնն քրիստոսի այս ինքն եկեղեցի՝ ի վերոյ սքօղեալ է զերեսս առաքինական վարուք (որպէս զկեշեւ նռան). (Նար. երգ։)

Եւ արդ սքողեսցին եւ ամաչեսցեն։ Սքողին երեսք նորա ի տեսչութենէ նորա (նախանձորդին). սկ. ես։ Մանդ. ԺԳ։)


Սքօղեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

NBHL (4)

ՍՔՈՂԵՄ. κατακαλύπτω, ἑγκαλύπτω, velo, operio, obtego. Քողարկել. քօղ արկանել. պատրուակ արկանել. ծածկել զգլուխ եւ զերեսս. քօղ ձգել. եօրթմեք, եօթիւլմեք.

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)

Հարսնն քրիստոսի այս ինքն եկեղեցի՝ ի վերոյ սքօղեալ է զերեսս առաքինական վարուք (որպէս զկեշեւ նռան). (Նար. երգ։)

Եւ արդ սքողեսցին եւ ամաչեսցեն։ Սքողին երեսք նորա ի տեսչութենէ նորա (նախանձորդին). սկ. ես։ Մանդ. ԺԳ։)


Սքօղարկեմ, եցի

va.

to veil, to muffle up, to cover with a veil.

NBHL (1)

Ցանգ սքօղարկեալ՝ զգլուխն ծածկեալ։ Եղիա սքօղարկեալ մաշկեկաւն պարածածկէր զգլուխ իւր. սկ. Եբր. ԺԵ։ Զքր. կթ։)


Սքողումն, ման

s.

act of veiling, covering, wrapping up.

NBHL (1)

Հրեշտակական թեւոցն սքողմամբ ցանկարկեալ պահէիր. (Նար. կուս։)


Սօթ

bot.

cf. Սրտուկ.

Etymologies (2)

• «տունկի միջուկը» Վստկ.։

• ՆՀԲ մեկնում է «հոծեալ կամ ձիւթա-յին միջուկ», որով ուզում է հանել սոթ «հոծ» կամ ձիւթ բառից։

NBHL (2)

Առ զորթոյն բերուկն եւ զուժովն, եւ յերկրորդ ծնկին մէջն ծեղքէ զսօթն զորթի մէջն. որ եւ ասի զկնի.

Արտուկ բուրգն ի մէջ որթոյն. ստկ. ՄԺԵ։)


Սօլեր, աց

s.

shoe;
երկաթագամ —ք, hobnailed shoes.


Սօս, ից

s.

plane-tree, platane;
white poplar.

Etymologies (5)

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։

• ԳՒՌ.-Սվեդ. սուսա «սօսի ծառը»։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։

• ՆՀԲ ուզում է հանել սօսի բառի՞ց. երբ գրում է. «Թերևս ի գոյն սպիտակ կաղամախի»։

NBHL (16)

λεύκη, populus alba. Ազգ բարտի ծառոյ, որ եւ Կազամախի սպիտակ. պեյազ կամ ագճա գավագ, սիփիյտար. տես Եսայ. Խտ. 19։ Որպէս եւ ի բառս Գաղիանոսի գրի, Ղեւկէ. սօսի, կամ սօս. եւ կաղամախ։

Սօս իմ կաբերին նոր դրախտ ադենի՝ ծառ կենաց պտղոյն. (Շ. տաղ։)

Փունջ սօսին սաղարթ (կամ սօսինսաղարթ) ստեղնաշիտակ տնկոյն. (Նար. տաղ։)

Կամ πεύκη, abies. Ազգ մայրւոյ։ Ես. կ. 13։ (ռմկ. ըստ լեհացւոց՝ սօսնա։)

Կամ πίτυς, pinus. Ազգ սոճւոյ. սարոյ. ս. Խդ. 14։ Եզեկ. ԼԱ. 8։)

Ըստ սոցին իմա՛ եւ զգրեալսն յայլ գիրս. զոր օրինակ.

Սարոյն, սօսն, եւ յակրին, եւ գին. (Ագաթ։)

Մերձ առ սօսի առոգանէին երկրագործք զբամբակենիսն... եւ լուեալ սօսւոյն՝ զչարացաւ. (Մխ. առակ. ԺԹ։)

Սօսեօքն եւ սարդեօքն՝ մայրք եւ կազամախք. (Վեցօր. Ե։)

Զմայրն ընդ նոճոյն, եւ զսարդն ընդ սօսոյն. (Նար. խչ։)

իբրու Նմանեալ սօսւոյ. սէգ եւ սոնգ. պերճ եւ պայծառ. կամ Բերօղ զսօսաւիւն հանգոյն սօսւոյ. եւ ձօնեալ այնմ ծառոյ.

Թողլով արու զաւակ զանուշաւանն, որ սօս անուանիւր (հին տպ. սօսանուէր). քանզի ձօնեալ էր ըստ պաշտամանց ի սօսիսն արամենակայ՝ որ յարմաւիր. (Խոր. Ա. 11։)

Այր սէգ եւ զդաստ եւ սօս ի գնացս ոտից։ Բազում երիվարս սօսս եւ ահապարանոցս պատրաստեալ. (Յհ. կթ։)

Պայծառ գունով. (թերեւս ի գոյն սպիտակ կաղամախի.)

Եւ այս ինչ է նշան հողոյն. կանաչ եւ կապոյտ, սեւ եւ դեղին, սօս եւ սպիտակ. (Ճ.Բ։)

Անտառից սաղարթ սօս երփնից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարրարին. (Շ. տաղ։)


Սօս

adj. fig.

stately, lofty, haughty, proud;
clear (colour);
— երիվար, high-mettled, prancing, fiery or spirited horse.

Etymologies (5)

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։

• ԳՒՌ.-Սվեդ. սուսա «սօսի ծառը»։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։

• ՆՀԲ ուզում է հանել սօսի բառի՞ց. երբ գրում է. «Թերևս ի գոյն սպիտակ կաղամախի»։

NBHL (16)

λεύκη, populus alba. Ազգ բարտի ծառոյ, որ եւ Կազամախի սպիտակ. պեյազ կամ ագճա գավագ, սիփիյտար. տես Եսայ. Խտ. 19։ Որպէս եւ ի բառս Գաղիանոսի գրի, Ղեւկէ. սօսի, կամ սօս. եւ կաղամախ։

Սօս իմ կաբերին նոր դրախտ ադենի՝ ծառ կենաց պտղոյն. (Շ. տաղ։)

Փունջ սօսին սաղարթ (կամ սօսինսաղարթ) ստեղնաշիտակ տնկոյն. (Նար. տաղ։)

Կամ πεύκη, abies. Ազգ մայրւոյ։ Ես. կ. 13։ (ռմկ. ըստ լեհացւոց՝ սօսնա։)

Կամ πίτυς, pinus. Ազգ սոճւոյ. սարոյ. ս. Խդ. 14։ Եզեկ. ԼԱ. 8։)

Ըստ սոցին իմա՛ եւ զգրեալսն յայլ գիրս. զոր օրինակ.

Սարոյն, սօսն, եւ յակրին, եւ գին. (Ագաթ։)

Մերձ առ սօսի առոգանէին երկրագործք զբամբակենիսն... եւ լուեալ սօսւոյն՝ զչարացաւ. (Մխ. առակ. ԺԹ։)

Սօսեօքն եւ սարդեօքն՝ մայրք եւ կազամախք. (Վեցօր. Ե։)

Զմայրն ընդ նոճոյն, եւ զսարդն ընդ սօսոյն. (Նար. խչ։)

իբրու Նմանեալ սօսւոյ. սէգ եւ սոնգ. պերճ եւ պայծառ. կամ Բերօղ զսօսաւիւն հանգոյն սօսւոյ. եւ ձօնեալ այնմ ծառոյ.

Թողլով արու զաւակ զանուշաւանն, որ սօս անուանիւր (հին տպ. սօսանուէր). քանզի ձօնեալ էր ըստ պաշտամանց ի սօսիսն արամենակայ՝ որ յարմաւիր. (Խոր. Ա. 11։)

Այր սէգ եւ զդաստ եւ սօս ի գնացս ոտից։ Բազում երիվարս սօսս եւ ահապարանոցս պատրաստեալ. (Յհ. կթ։)

Պայծառ գունով. (թերեւս ի գոյն սպիտակ կաղամախի.)

Եւ այս ինչ է նշան հողոյն. կանաչ եւ կապոյտ, սեւ եւ դեղին, սօս եւ սպիտակ. (Ճ.Բ։)

Անտառից սաղարթ սօս երփնից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարրարին. (Շ. տաղ։)


Սօսանուէր

adj.

offered to plane-trees.

NBHL (2)

Նուիրեալ ձօնեալ սօսի ծառոյ.

Թողլով իւր որդի զանուշաւանն սօսանուէր. (Յհ. կթ. (զի թերեւս այնպէս ընթեռնոյր ի Խոր. Ա. 11. ուր այլ օրինակք հասարակօրէն ունին ի խորագրի եւ յընթացս. Որ սօս անուանիւր։))


Սօսասարաս

adj.

platane-like, sumptuous, elegant.

NBHL (2)

Նման սօսւոյ. սօս (ածակ.) պերճ, վսեմ, շքեղ, կամ ահաւոր՝ որ բերէ զսօսաւիւն.

Սխրալի եւ սօսասարասն սրահի իմաստունն սողովմոնի. (նար. խչ։)


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

Etymologies (4)

• «թևերի շարժումից դուրս եկած ձայնը» Եզն. «ծառերի տերևների խշրտոցը» Խոր. ա. 19, որ և սօսափիւն «օդի մէջ շշըն-կոց» Յոբ. դ. 16, «սոսկում, սարսափ» Եւս-քր. բ. որից սոսոփիլ «զարհուրիլ, վախենալ, ռոսկալ» Յհ. կթ. 409 (որ հրտր. Էմինի, էջ 177 ունի սոսափեալք ձևով) փխ. սօսափիլ, ինչպէս զրում է ԱԲ. համառօտեալ ձևով է սօսիւն Հին բռ.։

• = Պարզական *սափ արմատից, որից կըր-

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։

• ՆՀԲ «աւիւն. կամ ազդումն ի սօսեաց»։ Գարագաշեան, Քնն. պատմ. Ա 271 և Ալիշան, Հին հաւ. էջ 71 սօսի բառից։-Հիւնք. յն. φόφος «աղմուկ» բառից։

NBHL (5)

ՍՕՍԱՓԻՒՆ. ψόφος, φωνή, crepitus, sonitus. որ եւ ՍՕՍԻՒՆ. գրի եւ ՍՕՍԱՒԻՒՆ. Աւիւն կամ ազդումն ի սօսեաց. խօշիւն, շրշիւն շարժման տերեւոց. որ բերէ եւ սոսկումն ինչ կամ սարսափումն ի լսելիս. Ֆըսըլթը, խըշըլթը, հառըլթը.

Ի սօսիսն. զորոց զսաղարթուցն սօսաւիւն ըստ հանդարտ եւ կամ սաստիկ շնչըլոյ օդոյն եւեթ ուստ շարժումն սովորեցան ի հմայս աշխարհիս հայկաղանց. (Խոր. Ա. 19։)

Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)

Ոչ էին կերպարանք առաջի աչաց իմոց, բայց միայն օդ եւ սօսափիւն լսէի. (Յոբ. Դ. 16։)

Յաւուրս պենտակոտէից զղրգիւն եւ սօսափիւն նախ զքահանայիւքն պատէր. (Եւս. քր. Բ։)


Սօսափիւն

s.

noise, murmur, sough, breath;
trembling, agitation;
սաղարթուց, rustling of the leaves;
— հողմոց, hollow or rumbling noise of the winds.

NBHL (5)

ՍՕՍԱՒԻՒՆ. ψόφος, φωνή, crepitus, sonitus. որ եւ ՍՕՍԻՒՆ. գրի եւ ՍՕՍԱՒԻՒՆ. Աւիւն կամ ազդումն ի սօսեաց. խօշիւն, շրշիւն շարժման տերեւոց. որ բերէ եւ սոսկումն ինչ կամ սարսափումն ի լսելիս. Ֆըսըլթը, խըշըլթը, հառըլթը.

Ի սօսիսն. զորոց զսաղարթուցն սօսաւիւն ըստ հանդարտ եւ կամ սաստիկ շնչըլոյ օդոյն եւեթ ուստ շարժումն սովորեցան ի հմայս աշխարհիս հայկաղանց. (Խոր. Ա. 19։)

Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)

Ոչ էին կերպարանք առաջի աչաց իմոց, բայց միայն օդ եւ սօսափիւն լսէի. (Յոբ. Դ. 16։)

Յաւուրս պենտակոտէից զղրգիւն եւ սօսափիւն նախ զքահանայիւքն պատէր. (Եւս. քր. Բ։)


Սօսափիմ

vn.

to tremble with fear.


Սօսի, սւոյ

cf. Սօս.


Սօսիւն

s.

murmuring of the breeze.

NBHL (1)

Սօսիւն, սօսափիւն, սաւառնաձայն, թեւաձայնել, խօշիւն, գանգիւն. (Հին բա։)


Վաթսնականգնեան

adj.

of sixty cubits.

NBHL (2)

Վաթսուն կանգնոց չափով.

Վաթոնականգնեան գոլով ըստ երկայնութեան հասակին. (Յհ. իմ. պաւլ.։)


Վաթսնամեայ

adj.

sixty years old.


Վաթսնամեան, ենից

adj.

cf. Վաթսնամենի.

NBHL (4)

ἐξηκονταέτης sexagenarius, sexaginta annos agens. Վաթսուն ամաց. վաթսուն տարուան՝ տարեկան.

Ի քսանամենից մինչեւ ցվաթսնամեանս։ Ի վաթսնամենից եւ ի վեր. (Ղեւտ. ՟Ի՟Է. 3. 7։)

Ալեւորելոյ վաթսնամենի։ Յոլովակի, որպէս վաթսնամենին ալեւորիլ. իսկ սակաւաւոր, որպէս ումեմն վաթսնամենի ոչ ալեւորիլ. (Նիւս. բն.։)

Որ չիցէ պակաս ի վաթսնամենից. (՟Ա. Տիմ. ՟Ե. 9։)


Վաթսնամենի

adj. s.

sexagenarian.


Վաթսնապատիկ

adj. adv.

sixtyfold, sixty times as much.


Վաթսնաւոր

adj.

containing the number sixty.

NBHL (3)

Ունօղ՝ պարունակօղ զթիւն վաթսուն.

Տայր պտուղ, էր որ հարիւրաւոր, եւ էր որ վաթսնաւոր, եւ էր որ երեսնաւոր. (Մտթ. ՟Ժ՟Գ. 8. (յն. վաթսուն. լտ. վաթսներորդ կամ վաթսնեակ)։)

Բնաւորեցին ի հարիւրաւորն վկայական մահուամբ, եւ ի վաթսնաւորն ճգնօղ տեսութեամբ, եւ յերեսնաւորն ուղիղ քաղաքավարութեամբ. (Մխ. դտ.։)


Վաթսնեակ, եկի

s.

three score.

NBHL (3)

Վաթսուն. վաթսներորդ թիւն.

Վաթսնեակն չափ է։ Ըստ որում բանի ի միակսն ունի վեցեակն, զայսօրինակ ի տասնեակսն վաթսնեակն։ Ի վաթսնեկին կատարեալ այրն։ Վաթսնեակն ազգակից է վեցեկին. (Փիլ. լին. ՟Գ. 164։)

Երիս վաթսնեակս՝ հաց կշռելով ուտէր, եւ զջուրն չափով ըմպէր. (Տօնակ.։)


Վաթսներորդ, աց

adj. s.

sixtieth;
sexagesima.

NBHL (2)

ἐξηκοστός sexagesimus. Վերջինն վաթսուն թուոց.

Յամի հարիւրորդի վաթսներորդի։ Յամին հարիւրորդի վաթսներորդի եօթներորդի. (՟Ա. Մակ. ՟Ա. 1. 21։)


Վաթսնեքեան

s.

all the sixty.


Վաթսնիցս

adv.

sixty times.


Վաթսուն, սնից

adj.

sixty.

Etymologies (4)

• , ի հլ. «60» ՍԳր. (նաև գրուած վատսուն Աթան. տպ. 1899, էջ 231 չորս անգամ, վացուն Սոկր. էջ 193). որից վաթսներորդ Ա. մկ. ա. 1, 21. վաթսնեակ Փիլ. Տօնակ. վաթսնական Ղևտ. իէ, 3, 7. Ա. տիմ. ե. 9. վաթսնատր Մտթ. ժգ. 8. վաթ-սունամեակ, վաթսունանոց (նոր բառեր)։

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։

• Ուղիղ համեմատեց նախ Windisch. 32. նոյնը ունին նաև բոլոր միւսնեոս. առանձին գլխով խօծում է Տէրվ.. Եռև րագունտ և Լեզու 176։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Շմ. Ջղ. Վն. Տփ. վաթ-սուն, Մկ. վmթսուն, Հմշ. Ննխ. վաթցուն, Խր. և Ննխ. գիւղերը՝ վասուն, Սվեդ. վmր-ցուն, Սեբ. վաթձուն, Զթ. վաթծօն, վաթձոն, Գոր. Ղրբ. վա՛տցուն, Մշ. վատսուն, վածուն, Ագլ. Ախց. Կր. Մրղ. Ռ. վացցուն, Հճ. վաձ'-ձ'ուն, Խրբ. վաձձ'ուն, Պլ. վաձձուն, Ասլ. վա*ձիւն, Սլմ. Սչ. վացուն։

NBHL (2)

ἐξήκοντα sexaginta. Վեցիցս տասն. տասամբք աւելի քան զյիսուն.

Էր ամաց վաթսնից։ Խոյք վաթսուն, նոխազք վաթսուն։ Ի վաթսուն կանգնոց։ Բարձրութիւն նորա վաթսուն կանգուն, եւ այլն։


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

Etymologies (4)

• (սեռ.-ի) «ըստ եբրայեցոց՝ քա-հանայապետի կրծանոցը, իսկ ըստ մեր եկե-ղեցու՝ քահանայական շուրջառի օձիքը կամ սաղաւարտի յետևից կախուած մասը, որ մինչև ուսերն է իջնում» ՍԳր. Եփր. դտ. 344, «խոյր, պսակ, թագ» Կոչ. 31. Կալիսթ. 159. որից վակասակիր Ագաթ. վակասատր Մձբ.։

• ՀՀԲ ուս բառի՞ց։ ՆՀԲ լծ. թրք. yaqa ռօձեռ»։ Հիւնք. պրս. պէսաք, բէսաք «ծաղկեպսակ»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. վագաս։

• ՓՈԽ.-Վրաց. ვაკასი վակասի (տե՛ս Մառ, Հայ-վրաց. յարաբերութ. էջ 41)։

NBHL (8)

ἑπωμίς superhumerale, amiculum hmerale, cinctum. (լծ. ռմկ. եագա ... որպէս եւ յն. էբօմի՛ս . իբր ռմկ. օմուզլուգ... ) Ուսանաց եկեղեցական, լանջանոց, թիկնոց. ըստ եբր. եփուտ. որ էր ի հնումն իբր եմիփորոն քահանայապետի. վերարկու յուսոց եւ ի լանջաց եւ ի վայր մինչեւ ցմէջս. իսկ ի նորումս է լոկ ծածկոյթ պարանոցի քահանայից՝ որ միացուցանէ զսաղաւարտն կամ զթագն ընդ շուրջառի.

վասն այսորիկ ի (Հին բռ.) գրի.

Վակաս, զուսովքն՝ որպէս զուսափակեղն։

Զվակաս զուսովք եւ զլանջօք։ Երկու վակասք ընդ միմեանս խառնեալք։ Գործ վակասին։ Դիցես զերկուս վականսն ի վերայ ուսոց վակասին. (Ել. ՟Ի՟Ը. 4=28. եւ այլն։)

Յիսուսի թագաւորին վակաս լանջաց սուրբ Յովհաննէս. (Շար.։)

Իբրեւ զփեսայիւ արկ զինեւ զվակսն. (Կոչ. ՟Գ. յն. խոյր, կամ թագ, պսակ։)

ՎԱԿԱՍ ԼԱՆՋԱՆՈՑ կոչի եւ Ուրարն սարկաւագաց.

Սարկաւագացն աստիճան.. . ունի զվակասն լանջանոց ի վերայ ահեակն ուսի միայն. (Լմբ. պտրգ.։)


Վակասակիր

cf. Վակասաւոր.

NBHL (6)

Կրօղ զանձամբ զվակաս. որպէս քահանայապետ, քահանայ.

Յովհաննէս որդի քահանայապետին Զաքարիայ ... վակասակիր քահանայութեան, խոյրագիր պատուին. (Ագաթ.։)

Հայր իմ եւ տէր, սնուցիչ եւ վարդապետ, այլ ոչ քահանայ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Ասի զպատմուճանէ կամ զշուրջառէ՝ որ ունի յիւր վերայ զվակաս կամ զեմիփորոն.

Նմանեալ Ահարոնի վակասակիր պատմուճանաւն։ Ըստ վակասակիր սուրբ պատմուճանին։ Վակասակիրն պատմուճանի. (Արծր. ՟Ե. 12։ եւ Արիստակ. մկրտ.։ Մաշտ.։ Անան. եկեղ։)

Դու ընտրեցեր զահարոն, մեծարեալ վակասակիր պսակօք. (Մաշտ.։)


Վակասաւոր

adj.

wearing an amice or an ephod.

NBHL (1)

cf. ՎԱԿԱՍԱԿԻՐ. ըստ ՟ա նշ։ (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Վակասիր

adj.

sticking.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Նար. տաղ. 482. «Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով»։ ՆՀԲ հա-մարում է «թերևս որպէս վականաև հա-ռուն» կամ իբր սիր «խոնաւութիւն, մեղմ, թոյլ, կանացի». ԱԲ մեկնում է «կպչող», ՋԲ չունի։

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս որպէս Վականակ, հասուն. տե՛ս եւ զբառն ՍԻՐ.

Քրքու՛մ (իբր քրքմագոյն) վակասիր պտուղ սնանէր խուռն տերեւովն. (Գանձ.։)


Վաղահաս

adj.

arriving early, quick, prompt;
early, precocious, premature, untimely.

NBHL (9)

Որ վաղ հասանէ. արագահաս. կանխաժաման. որ եւ ՎԱՂԱՀԱՍԻԿ.

Խորհուրդն անօրէնութեան անդէն իսկ կանխեաց վաղահաս եղեւ յառաջագոյն։ Կարճն՝ զվաղահասն յայտնէ. սկ. ՟բ. թես.։ Գէ. ես.։)

Խորհուրդն անօրէնութեան ահա աւասիկ կանխեաց. վաղահաս եղեւ յառաջագոյն. (Եփր. ՟բ. թես.։)

Վաղահաս եղերուք դուք յաւետարանին, եւ արդ յետս կամիք կալ առ ի նմանէն. (Եփր. գաղ.) (որ նմանութեամբ բերի եւ ի յաջորդ նշ)։

ՎԱՂԱՀԱՍ. Վաղ հասունացեալ. կանխահաս. որ եւ ՎԱՂԱՀԱՍԱԿ. երախայրիք. կանուխ հասած՝ եղած պտուղ, թուրքանտա.

Ամենայն պտուղք սիրելի են հողագործաց, բայց առաւել ցանկալի վաղահասն է քան զամենայն. (Եփր. ի ստեփ.։)

Որ վաղահասն է ի պտուղս, աւելի պատուով ընդունիմք. (Տօնակ.։)

Ի խաչին անկեալ, որթոյն ողկոյզ վաղահաս խայծեալ. (Շ. տաղ ի ստեփ.։)

Կենդանարար անմահ ողկուզին, դու վաղահաս պտուղըդ նմին. (Գանձ.։)


Վաղահասիկ

adj.

arriving early.

NBHL (2)

cf. ՎԱՂԱՀԱՍ. ըստ ՟ա նշ։

Երա՛գ են, եւ թռչին քան զօձս վաղահասիկս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Վաղահասութիւն, ութեան

s.

prematureness, precocity.

NBHL (2)

Վաղահաս կամ վաղահասուկն գոլ պտղոյ.

Ողկոյզն անցաւոր ցանկալի է վասն վաղահասութեան. (Եփր. ի ստեփ.։)


Վաղահասուկ

adj. fig.

early, precocious;
blooming early;
inconstant, fickleminded, unsteady, versatile.

NBHL (7)

Վաղահաս՝ ըստ բ նշ. կամ նմանութեամբ. πρόδρομος (որ է նախընթաց, կարապետ). praecursor, praevius πρώιμος matutinus (իբրու վաղ առաւօտեան). այլ ըստ հյ. πρύομος maturus, maturatus. որ եւ ԿԱՆԽԱՀԱՍ.

Իբրեւ զվաղահասուկն թզոյ։ Իբրեւ զգիտակ ի թզենւոջ վաղահասուկ. ս. ՟Ի՟Ը. 4։ Ովս. ՟Թ. 11։)

Վաղահասուկ թզենեաց. (Խոր. ՟Գ. 40։)

Թզենիք զվաղահասուկն բողբոջեալ դիտակս յառաջ ընծայեն. սկ. համբ.) (ու՛ր յն. ὅλυνθος grossus, ficus immatura ).

Ողկոյզ վաղահասուկ։ Վաղահասուկ տնկոյն պտուղ։ Վաղահասուկ եւ արագախամուր ծաղկանցն. (Եփր. ի յհ. մկ.։ Գանձ.։ Վեցօր. ՟Ե։)

ՎԱՂԱՀԱՍՈՒԿ. Իբր Դիւրափոփոխ. անհաստատ.

Թեթեւքն եւ վաղահասուկքն, որ երբեմն զայս ասիցեն, եւ երբեմն զայն. սկ. մ. ՟Բ. 12։ յորմէ եւ Երզն. մտթ.։)


Վաղամուսնիք

s.

disposition to marry early.

NBHL (2)

ՎԱՂԱՄՈՒՍՆԻՔ ԲԱՐՔ, րուց. որպէս յն. Վաղամուսնութիւն. ταχυγαμία maturae nuptiae, celerius nubendi mos. Կանուխ կամ փութով բերումն յամուսնութիւն.

Ո՞վ ոք ոչ նոցա վաղամուսնիք բարուցն լինէր նմանօղ նախանձաւոր. (Եւս. քր. ՟Ա։)


Վաղհասուկ

cf. Վաղահասուկ.

NBHL (1)

Բորոտութիւն եղեւ յայտնիչ եւ ծանուցիչ (վրէժխնդրութեան աստուծոյ) ի վերայ այնորիկ, որ վաղհասուկ եղեւ ի ժպրհութիւն համարձակութեան. (Եփր. թուոց.։)


Definitions containing the research ս : 10000 Results

Աւագերէց, րիցու

s.

archpriest, parish-priest.

NBHL (2)

Աւագերիցուն պաշտօն արասցէ. (Լմբ. պտրգ.։)

Աւագերիցու դաս. (Տօնաց.։)


Աւագոյթ

s.

old age.

NBHL (2)

Ըստ գեղեցիկ ի մանկութէ մինչեւ յաւագոյթ սննգեանն. (՟Բ. Մակ. ՟Զ. 23։)

Ի մանկութենէ մինչեւ յաւագոյթս. (Շ. ատեն.։)


Աւագորեար, րերոյ

s.

court, nobility.

NBHL (1)

կամ աւագ որեար. տե՛ս ի բառն ՈՐԵԱՐ։


Աւագութիւն, ութեան

s.

greatness, excellence, sublimity, dignity, degree, degree of honour, nobility;
majority.

NBHL (4)

Ստացարո՛ւք փառս աւագութեան. (՟Ա. Մակ. ՟Բ. 51։)

Ի մեծութիւն եւ յաւագութիւնս հասուցից զձեզ. (Եղիշ. ՟Բ։)

Ես առից զաւագութիւն կրտսերոյն, եւ տաց ցերէց եղբայրն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Ի մանկութենէ մինչեւ յաւագութիւն. (Վրդն. սղ.։)


Աւագուհի, հւոյ, հեաց

s.

lady;
— վանաց, prioress, abbess.

NBHL (2)

Եզ. Առաջնորդ կուսան կանանց, վանաց տիկինն, կամ մայրն հաւատաւորաց. աբբասուհի։ Յոքն. Գլխաւորքն ի կուսանս. մենծ մայրապետ.

Բարեխօս ունելով զաւագուհիսն։ Հաւանեալ աւագուհեացն՝ վանաց տիկինն. (Ճ. ՟Ա.։)


Աւադիկ

adv.

there is, here is.

NBHL (3)

Ահա. ահաւադիկ. որ եւ ասի, ՍԱ ԱՒԱՍԻԿ, ԴԱ ԱՒԱԴԻԿ. եւ այն հասարակօրէն որպէս շաղապ, իսկ. արդ. յն. տէ. որպէս թէ գրեալ էր. ի՛տի (արդէն). իտու՛ (ահա). իղդէ, տէ հա, տէ՛, նա.

Ծառայեցէ՛ք ասէ տեառն երկիւղիւ, դուք աւադիկ զուլամբ իմն երթայք եւ զեղխիք. սկ. կող. ՟Ժ՟Բ։)

Ահա յայտ եղեւ աւադիկ. (Եղիշ. ՟Ը. (իբր արդէն, կամ որպէս տեսանէքդ)։)


Աւազակաբար

adv.

like brigands.

NBHL (1)

Աւազակաբար ի խնդիրս անկանէր. (Վրք. ոսկ.։)


Աւազականոց, աց

s.

receptacle for thieves.

NBHL (4)

որ եւ ԱՎ, ԱԲ. Անուն ամսոյ առ ասորիս եւ եբրայեցիս.

Նաւասարդի (Ա. օգոստ. ԺԱ. աւ, ԻԳ։ նաւաս. Գ. օգ. ԺԳ. աւ, ԻԵ. Հ. կիրակ.։)

Ի հին մատեանս գրի որպէս յն. օ միգրօն ο . Որ՛ մեզ փոխադարձի ի ո, եւ այժմ դրոշմի օ. իմա՛ ի մէջ բաղաձայնից, կամ յառաջ քան զբաղաձայն ինչ ի սկզբն բառից. իսկ ի յանգս եւ յառաջ քան զձայնաւորս հնչի որպէս ավ։ cf. Ւ, եւ cf. Օ։ Սորին վասն անխտիր գրի ի ձեռագիրս, ասաւղ կամ ասող. ասաւղք կամ ասողք. պաւլիս, կամ պոլիս, եւ այլն. զոր օրինակ եւ առ եբրայեցիս, արաբացիս եւ այլն, որպէս եւ առ գաղղիացիս, օտառն՝ գրի ա եւ նշանադրօք։

Աւաղականոց զինքն կազմելոյ՝ հասեալ կալաւ զլեառն. (զոր լինի իմանալ եւ Բո՛ւն աւազակ. որպէս ասի եւ Այր բոզանոց։) Ամայի յինքենէ զաւազականոցն թողլով տեղիս. (Պիտ.։)


Աւազակապ

adj.

bound or confined by sand.

NBHL (1)

Դարձուցեալ զանդունդս աւազակապս. (Ագաթ.։)


Աւազակապետ, աց

s.

captain of robbers.

NBHL (5)

Իբրեւ ապստամբ եւ աւազակապետ խաչեսցիս։ Ոչ իբրեւ աշխարհակալի, այլ իբրեւ աւազակապետի. (Պրմ. աղեքս։)

Առաջնորդ ագահ՝ որ է կռապարիշտ, աւազակապետ է. (Նեղոս.։)

Աւազակապետն (սատանայ). (Սարգ. յուդ. ՟Ա։)

Աւազակապետաց եւ վնասողաց. (Տօնակ.։)

Աւազակապետ ժանդատեսիլ. (Արշ. ՟Ի՟Բ։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

NBHL (4)

Աւազակէ եւ գողանայ։ Աւազակեն եւ գողանան. (՟Ա. Եզր. ՟Դ. 23։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Տիւրենացիք զանդր նաւարկեալն աւազակէին. (Եւս. քր. ՟Բ։)

Անզօր լիցի աւազակել եւ կապտել. (Խոսր.։)

Զբազումս աւազակէր ի պարզամհացն ի վիհս կորըստեան. (Վրք. ածաբ.։)


Աւազակութիւն, ութեան

s.

robbery, depredation, assassination.

NBHL (1)

Վարին յաւազակութիւնս։ Ի վերայ յարձակել աւազակութեամբք. (Պիտ.։)


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

NBHL (4)

Ընդ աւազակուտ տեղիս դիմեալ. (Եզնիկ.։)

Տեղի ինչ է դժուարին եւ աւազակոտ։ Աւազակուտ անապատ. (Գէ. ես.։)

Եւ Որ յաճախէ յաւազակութիւնս. աւազականոց (ոք).

Համւզել նուաճել զխստապարանոց աւազակուտ մարդիկք աշխարհին. (Յհ. կթ.։)


Աւազահիմն

adj.

built on the sand.

NBHL (1)

Աւազահիմն տուն, եւ խրատ (կամ խաղ տղայոց). (Յհ. կթ.։ Նիւս. բն. ՟Բ։)


Աւազաշէն

adj.

cf. Աւազահիմն.

NBHL (1)

Որպէս աւազաշէն տունն է յիմարին. (Շ. մտթ.։) (Վրդն. սղ.։) (Ի գիրս խոսր.։)


Աւազեղէն, ղինի, նաց

adj.

sanded, sandy, sandish.


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

NBHL (1)

Մերկ մտանէ ըմբիշն յասպարէզ մարտին ... եւ աւազեալ զձեռս իւր ըմբռնէ զնա. (Վրք. հց. ՟Բ։)


Աւազուտ

adj.

cf. Աւազին.

NBHL (4)

Իբրեւ զառ ի վեր աւազի առ ոտս ծերոց. (Սիր. ՟Ի՟Ե. 27. նոր թարգ։)

Աւազին կայան։ Աւազին ժռիցն։ Ոչ միայն ի դաշտային շամբուտ վայրս, այլ եւ յապառաժ զառ ի կողս, եւ յանհարթ աւազինս. (Պիտ.։)

Ծով ընդ աւազուտ դրունսն ոչ անցանէ. իմա՛, աւազով շինեալ ափունք ծովու։

Գնաց ի լեառն աւազուտ. (Հ=Յ. օգոստ. ՟Է.։)


Աւաղաձայնութիւն, ութեան

s.

complaint, moan, lamentation.

NBHL (1)

Անբուժելի վտանդիս աւաղաձայնութեան. (Պիտ.։)


Աւաղեմ, եցի

va.

to pity, to complain, to bewail, to lament, to be displeased.

NBHL (5)

ταλανίζω miserum dico, aerumnosum voco, οἱκτείρω miseror, defleo, lugeo Աւաղ կարգալ կամ տալ. աւաղս արկանել. վա՛յ տալ. ողբալ. կարեկից լինել. ապաշաւել. եղկելի համարել. ափսոսալ, լալ, վա՛խ վա՛խ ըսել կամ ընել, խղճալ.

Մի՛ ղայնոսիկ՝ որք զրկեալք եւ լլկեալք լինին՝ աւաղեսցուք, այլ զայնոսիկ պարտ է աւաղել եւ սգալ, որք առնեն զայս ամենայն վնասս. սկ. յհ. ՟Ա. 40։)

Այնքան առաւել աւաղեմք զայլ կեանսն՝ յաղագս լաւագունիցն համեմատութեան նիւս. (կուս։)

Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց։ Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից։ Յորդւոցն լուսոյ աւաղիմ։ Աւաղել զօտարացեալսն մեղօք. (Նար. ՟Ի՟Թ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. երգ.։)

Աւաղեալք ի մարգարէից, վա՛յ անոցիկ ասէ. (Խոսրովիկ.։)


Աւաղիկ

adj.

lamentable, deplorable.

NBHL (1)

Այն սակաւ գնդին՝ ողորմ աւաղիկ աղէտ, զաչս ի վեր համբարձեալ յերկինս. (Նար. տաղ համբ.։)


Աւանանամ, ացայ

vn.

to become a borough.

NBHL (1)

Ագարակաց աւանացեալ, եւ աւանաց քաղաքացեալ բազմամարդութեամբ եւ շինութեամբ. սող. ՟Գ. 3)


Աւանդագիտութիւն, ութեան

s.

knowledge of traditions.

NBHL (1)

Այս աւանդագիտութեան (վասն ծագման աստեղն յակոբայ) սպասեալ մնային մոգքն. (Զքր. կթ.։)


Աւանդակիր

adj.

that keeps a deposit;
that preserves the tradition, depositary;
sacrist, sexton.

NBHL (2)

Ունօղ առ իւր զաւանդս. աւանդապահ.

Յովաննէս աւանդակիր պատուիրանցն. (Ագաթ.։)


Աւանդապահ, աց

cf. Աւանդակիր.

NBHL (7)

Թէ դնէ մարդ աւանդ, եւ կրակ անկանի եւ այրէ զայն ըստ պատահման, ազատ է ի վճարելոյ աւանդապահն. (Մխ. դտ.։)

Զաւանդապահսդ ուխտից մերոց։ Որ վասն աւանդապահ զգուշութեանն զօրէնս հաստատեաց. (՟Գ. Մակ. ՟Զ. 18։ ՟Բ. Մակ. ՟Գ. 15։)

Աւանդապահքն տային ցմիմեանս մինչեւ ի յովաննէս. զի ի նա հասեալ էր յառաջին նախնեացն իբրեւ յաւանդապահ. (Ագաթ.։)

Երկիւղած ի տեառնէ Աստուծոյ, յոյժ աւանդապահ պատուիրանաց նորա. (Բուզ. ՟Դ. 3.)

Յաղագս ղազարու աւանդապահի. (Մամբր.։)

Կանոնական սահմանաւ զմեզ պարսպեալ զգուշացուցին նոցին աւանդապահք. (Յհ. իմ. ատ.։)

Աւանդապահ կրօնիցս մեր եղեալ. սող. ՟Գ. 7։)


Աւանդառու, աց

adj.

that has received a deposit, depositary, trustee.

NBHL (1)

Բազում աւանդառուք զաւանդս լի զպահեստս բարձեալ՝ անդ անկանէին. (Բուզ. ՟Դ. 12։)


Աւանդատու, աց

adj.

that deposits;
who has given, who is the author of a tradition.

NBHL (1)

Ողջ անարատ յիւրաքանչիւր աւանդատուրս (կամ աւանդատուս) հասուցանել մարթասթեն. (՟Բ. Մակ. ՟Գ. 15։)


Աւանդեմ, եցի

va.

to consign, to deposit;
to leave, to commit, to deliver, to remit, to transmit;
to recommend;
to toach;
to give;
— զոգի, to give up the ghost, to die.

NBHL (19)

παρατίθημι, παραδίδωμι. depono, commendo, repono, trado եւ այլն. Տալ ինչ ումեք իբրեւ աւանդ. դնել յաւանդ. եւ Փոխանցել յայլս զբան ինչ պահելի հաւատարմութեամբ. յանձն առնել. յանձնել. էմանէթ վերմէթ վերմէք՝ գօմագ. թէսլիմ եթմէք.

Զաւանդն՝ զոր աւանդեցաւ նմա։ Որպէս աւանդեցին մեզ։ Ես ընկալայ ի տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի։ Աւանդեսցես զնա որդւոյ քում ի խրատ։ Աւանդեաց իւրոց հնազանդելոցն խորհուրդս եւնուէրս. եւ այլն։

Աւանդեն զուսումնն միմեանց ի բերանոյ. (Եզնիկ.։)

Աւանդելի է նորագունիցն զուսումնականն. (Սահմ. ԺԶ։)

Որ ինչ իմաստութեան են ջան, փոյթ յանին կալան աւանդել յունաց. (Խոր. Ա. 1։)

Զսուրբ աւետարան ուխտին աւանդեցին կնքով. (Փարպ.։)

Աւանդել զիշխանութիւն եւ զգանձս որդւոց իւրոց. (Խոր. Ա. 16։)

Նմա աւանդեցաք զսրբութիւնս մեր. (Ագաթ.։)

Առ որս աւանդեցաւ. (Կամրջ.։)

Պահանջէ զուսումնն՝ յոր աւանդեցաւ. (Եզնիկ.։)

Զոր ի ներքս ի գերեզմանիդ աւանդեցէք։ Այնչափ մեծարեաց զդանակսն գայլախազեայ, մինչեւ ընդ իւր աւանդեաց ի թամնաքարի. (այսինքն յանձնեաց գնել). (Եղիշ. թղմ. եւյես։)

Որ ապականացու աւանդեալ (զմարմինս՝) անեղածս ստանաս. (Նար. ԿԳ։)

Այսօր խնդրի պատուական փայտ խաչին աւանդեալն ի գողգոթայ. (Շար.։)

ԱՒԱՆԴԵԼ ԶՈԳԻ. Յանձն առնել ի ձեռս Աստուծոյ զհոգի իւր. հանել զհոգին. վախճանիլ. փոխիլ ի կենաց. հոգին տալ. ճանընը թեսլիմ էթմէք, թէսլիմ օլունմագ.

Ի ձեռս քո աւանդեմ զհոգի իմ. (Ղկ. ԻԳ. 46։)

Հաւատարիմ հաստչին աւանդեսցեն զիւրեանց ոգիսն. (Ա. Պետ. Դ. 19։)

Մինչ չեւ զչունչն աւանդեալ էր, ի դուրս զլեարդն կորզէին. (Յհ. կթ.։)

ԱՒԱՆԴԵՄ կամ ԱՒԱՆԴԻՄ. որ եւ ԱՒԵՄ, կամ ԱՒԻՄ. Յաւիւն հարկանիլ. իբր ցնորեալ աստանդիլ. մոլեդնիլ. παροιστρέω. oestro captus insanio (որ ի սուրբ գիրս թարգմանի, զայրանալով զայրանալ լծընկէց լինել).

Չարախօսէս զեփրեմայ իբրեւ զաւանդող երնջի ստահակութիւն մոլորէ. այս է, զի զօրինացն լուծն անարգեաց. (Սեբեր. Ժ։)


Աւանդիչ, չի, չաց

adj.

that consigns, deposits;
that teaches;
that gives.

NBHL (3)

Աւանդօղ. որ աւանդեացն կամ ուսոյցն.

Միաբանել ընդ ուղղափառութեանն աւանդիչս. (Յհ. իմ. կանոն.։)

Յանուանէ ոչ գիտեմք զայսորիկ աւանդիչսն. (Լմբ. պտրգ.։)


Աւանդութիւն, ութեան

s.

consignment, deposit;
tradition.

NBHL (16)

παράδοσις traditio, δόγμα decretum Աւանդելն, աւանդիլն, եւ աւանդեալն բան. որպէս վարդապետութիւն, ուսումն, օրէնք, պատուիրան, սովորուիւն եւ այն. եւ այն՝ աստուածային, առաքելական, կամ եկեղեցական, կամ մարդկային՝ գովելի կամ պարսաւելի. որ ինչ ի նախնեաց փոխանցեալ իցէ առ յետինս՝ որդւոց յորդիս.

Պինդ կալարուք զաւանդութիւնս՝ զոր ուսարուք եթէ բանիւ, եւ եթէ թղթով։ նախանձախնդիր էր իմոյ հայրենի աւանդութեանցն։ Ունիք զմարդկան աւանդութիւնս.եւ այլն։

Աւանդութիւն լուսաւորութեան հաւատոյ. (Ագաթ.։)

Զաւանդութիւնս հարցն սրբոց (գրաւորս)։ Ընդունայնախօս աւանդութիւնք. (Կորիւն.։)

Զհնոյն օրինաց, եւ զնորոյս աւանդութեան։ Զայս աւանդութիւն խոստովանութեան. (Նար.։)

Որ եւ լինելով աւանդութիւն քաղաքի՝ իբրու հասարակաց օրէնք մականուանեցաւ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Որպէս Աւանդումն. տըւչութիւն. փոխանցումն.

Զխորհուրդն փրկական մարդկան բաշխէր առ հասարակ խորհրդական աւանդութեամբ. (Յհ. կթ.։)

Առ մեզ միայն հաստատեալ աւանգութեամբ ի սրբոյն գրիգորէ. (Շ. թղթ.։)

Որպէս Աւանդ.

Զմաքուր կուսութեանն պահեաց աւանդութիւնս. (Պիտ)

Որպէս յն. δόμα dogman, doctrina Որ է Վարդապետութիւն կամ խորհուրդ հաւատոյ, եւ ուսմունք եկեղեցւոյ.

Ո՜րքան աւանդութիւնս բանս մեզ ցուցանէ։ Մերձ են ի միմեանս աւանդուիքն՝ գրակից ըստ զօրութեան. (Նիւս. երգ. ստէպ։)

Որպէս Պատմութիւն անընդհատ իջեալ յառաջնոց առ յետինս.

Պատմեցից ձեզ զրոյցս անգիրս՝ յաւանդութենէ ի մեզ հասեալ. (Խոր. ՟Ա. 5։)

Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ. (Շար.։)


Աւանիկ

adv.

see there, see here;
here is, there is.

NBHL (3)

Ահաւանիկ. ահա. ... յն. իտու. որպէս թէ՝ տե՛ս.

Բայց արդ աւանիկ ի լնւ անդր իմն ցանկացեալ են. սկ. մ. ՟Ա. 8.)

Նա՛ աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են. (Եբր. ՟Ժ՟Ա. 16.) այսինքն՝ իսկ, այլ, բայց՝ արդ։


Աւաչական, ի, աց

adj.

tender, mild.

NBHL (1)

Յարդարեաց աւաչական ձայնիւ զնորա զանցմ ընդ ուղղափառս. (Սոկր.։)


Աւարաբաշխ

adj.

that distributes the booty.

NBHL (1)

Բաժանօղ զաւար, որպէս գնի ի յն.


Աւարաբար

adv.

with plunder.

NBHL (1)

Եկն եհաս նա ի քաղաքն յայն, եւ խնդրէր առնուլ աւարաբար. (՟Ա. Մակ. ՟Զ. 3։)


Աւարառու, ռուաց

adj.

plunderer, depredator, freebooter, marauder.

NBHL (4)

Առօղ զաւար. եւ Աւարաբաշխ. Տե՛ս ս. ՟Ժ՟Է. 14։ ՟Խ՟Բ. 24։ Երեմ. ՟Լ. 16։ ՟Լ՟Թ. 10։ ՟Ծ. 10։ Դտ. ՟Բ. 14. 16։ Եզեկ.։ ՟Լ՟Թ. 10։)

Աւարառուք ստացուածոց նոցա աշխատեցան. (Եղիշ. ՟Գ։)

Յաւարառուացն որոց եւ պատահեցաւ՝ զնոսա կոտորեաց. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Որասեմ կիւրոսի իմաստնանալ. ակիղաս ասէ, եթէ որ ասեմ կիւրոսի աւարառուիդ իմ. սկ. ես.։)


Աւարառութիւն, ութեան

s.

sack, pillage.

NBHL (4)

Եւ ոչ զաւարառութեանցն կարեն յինքեանս բերել մրցանակ. (Պիտ.։)

Աւարառութիւնս զնոքօք զեղեալ։ Բազում աւարառութեամբ կապոտ կողոպուտ առնէին. (Յհ. կթ.։)

Յաւարառութիւնս խանձեալ. (Լաստ. ՟Թ։)

Աւերէին զաշխարհս աւարառութեամբ։ Արգելցես զսուր քո յարենէ, եւ զձեռն քո յաւարառութենէ. (Ղեւոնդ. ՟Դ. ՟Է։)


Աւարեմ, եցի

va.

to make booty;
to sack, to pillage, to ravage.

NBHL (6)

σκυλεύω, πορθέω. depraedor, spolio, devasto եւ այլն. Աւար առնուլ. յաւարի առնուլ. աւար հարկանել. յափշտակել. կողոպտել. Տես (Յես. ՟Ը. 27։ Օր. ՟Ի՟Ա. 10։ Եզեկ. ՟Ի՟Թ. 19։ ՟Լ. 24։ ՟Բ. Մնաց. ՟Ի. 25։)

Զգերեալսն ի նոցանէ աւարեալ. (Պիտ.։)

Աւարեա՛ միշտ յաղթօղ՝ զխաբողին հաճութիւնս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Ոչ յափշտակեսցուք, ոչ աւարեսցուք. (Բուզ. ՟Գ. 6։)

Ընդ աւարողի գերել զմիտս ամենեցուն ի հնազանդութիւն Քրիստոսի։ Աւարող ժողովումն. (Պիտ.։)

Երբեմն գրի ԱՒԱՐԵԼ, իբր Աւերել. զի եւ յն. լտ. ըստ. տեղւոյն ի կրկին միտս բերին։


Աւարումն, ման

s.

pillage, sack;
devastation.

NBHL (2)

Աւարումն ստացուածոց, կամ եկեղեցւոյ. (Պիտ.։)

Ստուգապէս աւարումն գերելոցն արար. (Անյաղթ բարձր.։)


Աւարտաբանութիւն, ութեան

s.

epilogue, concluding discourse.

NBHL (1)

Մովսէսի խորենացւոյ աւարտաբանութիւն մերոց հայրենեաց. (Խոր. ՟Ա. 1. ի վերնագրի։)


Աւարտեմ, եցի

va.

to terminate, to finish, to end, to complete, to consummate, to close, to conclude, to make an end.

NBHL (5)

τελέω, τελευτάω finio, termino, ad finem perduco, perficio, absolvo Յաւարտ կամ ի կատար հասուցանել. կատարել. յանգ հանել. գլխաւորել. լմնցնել, գլուխ հանել.

Աւարտեսցես զպէտսն դուզնաքեայ ի վերայ բանիւ (այսինքն վերջաբանութեամբ)։ Բազմազան հալածանօք (զկեանս) աւարտեալ. (Պիտ.։)

Բանաւոր իմացուածովք աւարտել զբանսն. (Խոսր.։)

Զամենայն ի լրումն ածեալ աւարտեաց։ Հրաման սոսկալի կամացն հօր յորդին աւարտեալ։ Շաղկապեալ աւարտեցաւ ի մի բոլոր լրութիւն։ Ո՜վ որքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ սը՛րբուհի. (Նար. խչ. եւ կուս։)

Աւարտեա՛ զսա ի խորհըրդականութիւն մարմնոյ եւ արեան միածնիքո. (Պտրգ.։)


Աւարտումն, ման

s.

termination, term, end, completion.

NBHL (4)

Աւարտելն, աւարտիլն. աւարտ. վախճան. յանգ. կատարումն. լրումն իբր պսակ. ծայր.

Բանիս աւարտումն առնեմ. (Մաշտ.։)

Պատուհաս իմոցս պարտուց առանց աւարտման ունի զսահման։ Ի նոյն գիր բերեալ զաւարտումունս տանցն։ Մինչեււ ի լրումն աւարտման բանիս։ Ի յաւարտումն եւրոպէի։ Աւարտումն ամանակի։ Ամբարձար ի կատար աւատման վերնայինն երկնի. (Նար.։)

Յորժամ խորհուրդն չար՝ գործով յաւարտումն գայ. (Լմբ. սղ.։)


Աւարտուն

adj.

ended, finished.

NBHL (1)

Ո՞ր աւարտուն, եւ ո՞ր անաւարտ։ Աւարանոց եւ անաւարտից. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Աւաքեմ, եցի

va.

to cure, to deliver from sickness;
cf. Հաւաքեմ.

NBHL (5)

ԱՒԱՔԵՄ ԱՒԱՔԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁποσυνάγω dispello Նոյն ընդ Ապաքինել. փարատել զցաւս, ցրել. ի բաց պարուրել. ըստ յն. բացահաւաքել, կամ ապհաւաքել.

Անդէն աւաքէր զդա ի բորոտութենէ իւրմէ ... Աւաքեսցես զդա ի բորոտութենէ իւրմէ ... Աւաքեսցէ զբորոտութիւնս. (Դ. Թագ. Ե. 3. 6. 7. 11.) ուր յօրինակս ինչ գրի եւ ԱՒԱՔԵՑՈՒՑԱՆԵԼ։

որպէս Հաւաքել. ἁποστέλλω

Մի՛ ժողովեսցիս, եւ մի՛ եւս աւաքեսցիս. (Եզեկ. ԻԹ. 5։)

Երկնային պտուղ աւաքեալ արարէք. (Բրս. ողորմ.։)


Աւել, ի, աց

s.

broom;
hair or feather broom;
brush;
coat-brush;
— ածել, to sweep;
to brush;
to dust.

NBHL (2)

σάρος scopae, verriculum Խուրձ Ճիւղից բուսոց ի մաքրել զփոշի զաւելորդս եւ զաղտեղութիւնս գետնոյ, կամ յատակի բնակութեանց.

Զաշխարանաց (կամ զապաշաւանաց) աւելըն կապեալ, զեկեղեցիս ի մեղաց մաքրեալ. (Գանձ.։)


Աւելաբանութիւն, ութեան

s.

pleonasm, redundancy of words.

NBHL (5)

περισσολογία sermo supervacuus Աւելորդ բան կամ խօսք. ընդունայնաբանութիւն, զրախօսութիւն. աւելորդաբանութիւն, փճախօսութիւն.

Զլեզուագարիցն առ ի պապանձեցուցանել զաւելաբանութիւնս. (Յհ. իմ. պաւլ.։)

Հեռացո՛ զաւելաբանութիւնս նշկահելիս. (Նար. ՟Ղ՟Ա։)

Ոչ վայրապար եւ ըստ աւելաբանութեան գրեցին զայսոսիկ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Մտանել քեզ յաւելաբանութեան խօսիցդ. (Ուռհ.։)


Աւելագոյն

adj.

very abundant, much.

NBHL (11)

Ունի իմն ծերութիւն, իմաստութիւն, ժամանակաւ եւ հմտութեամբ աւելագոյն. սկիփոր.։)

περισσότερος, περιττός, πλείων abundatior, amplior Աւելին քան զայս. առաւելագոյն. առաւելեալ յինչ եւ է կարգի. առաւել.

Մի՛ նախանձել ընդ շնորհս ընկերին, եթէ աւելագոյն ինչ ունիցի քան զնա. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Շնչոյ աւելգունի ի նմանէ քարշումն. (Պիսիդ.։)

Զի մի՛ աւելագոյն ինչ իշխանութիւն միածնին տացես. սկ. յհ. ՟Ա. 3։)

Օգուտ շահի աւելագոյն ստանալ. (Ագաթ.։)

Նոցա ասէ աւելագոյն խնամ առնիցէք ճանապարհացն։ Եւս աւելագոյն պատժոյ արժանի է. սկ. ես.։)

περισσοτερώς, πλείον, ἑπί πλείῳ magis amplius Առաւել. եւս քան զեւս. էւէլօք, շա՛տ.

Աւելագոյն ի միտս մարդկան այն իմն դժուարին է։ Մի՛ ինչ այլ աւելագոյն կարծել վասն նոցա. սկ. մ. ՟Ա. 2։ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Վասն այսորիկ եւ աւելագոյն պատուեալ է եօթներեակն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Նոքա (հրեշտակք) առաւել դողան եւ երկնչին յԱստուծոյ քան զմարդիկ. որպէս եւ աւելագոյնն գիտեն, նոյնպէս աւելագոյնն երկնչին. սկ. ես.։)


Աւելած

s.

sweepings.

NBHL (1)

Զաւելածն կուտեաց ի մէջ տանն. սկիփոր.։)


Աւելածու, աց

s.

sweeper.

NBHL (3)

Եղէց լուացօղ ոտից ձերոց, եւ աւելածու վանացս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ԱՒԵԼԱԾՈՒ ՏԱՃԱՐԻՆ. νεώκορος adituus Սպասաւոր տաճարի կամ եկեղեցւոյ. վերակացու սակաւագանոցի եւ սպասուղ.

Վիճակ տաճարին աւելածուաց է այս։ Զքսան նախ առաջին տասներորդն՝ տայ աւելածուաց տաճարին։ Իսկ զտասներորդին տասներորդ հրամայէ դարձեալ աւելածուաց՝ նախնիս հանել դեր ի վերոյ եղելոյն. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)


Աւելեմ, եցի

va.

cf. Աւել ածել.

NBHL (2)

որպէս ռմկ. Աւլել. cf. ԱՒԻԼԵՄ, cf. ԱՒԵԼՈՒՄ.

Աւելեաց զխցիկն, եւ զաւելածն կուտեաց ի մէջ տանն. սկիփոր.։)


Աւելի, լւոյ, լեաց

adj. adv. s.

exceeding, superfluous;
more, ahove, beyond;
աւելեաց բանք, exaggeration;
աւելեաց, the five epagomene days of the Armenian calendar.

NBHL (25)

πλείων, περιττός, περισσός plus, plurimus, redundans, nimius, praestans Յաւելեալ ինչ. առաւել. յոլով. շատ եւս. մեծ եւս. էւել, էւելի.

Զի՞նչ աւելի է, զի պահեցաք զպահպանութիւնս նորա։ Զի՞նչ աւելի է հրէին, կամ զի՞նչ օգուտ ի թլթատութենէ անտի։ Աւելի առնուցուն։ Աւելի դատաստան ընդունիցին։ Աւելին քան զայն ի չարէն է.եւ այլն։

Աւելի քաջ քան զմովսէս. (Եփր. համաբ.։)

Ես ոչ միայն չեմ յաւելին (մասին արդարութեան), այլ եւ ի նուազ համեմատին. (Յիսուս որդի.։)

Յաղագս անչափին եւ աւելւոյ։ Ոչ դուզնաքոյ, եւ ոչ աւելւոյ նիւթոյ պէտք էին աշխարհի առ կազմութիւն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Հարիւր դահեկանի, եւ թերեւս եւ՛ս աւելոյ։ Նոցայն աւելիք էին, եւ սորայս կարեւորք։ Ի բազմութենէ աւելեաց եւ՛ս վաղնջուց (այսինքն ի յոլովից հնագունից). սկ. փիլիպ. եւ Ոսկ. մ. ՟Բ. 5։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Գրեթէ ըստ ամենայն ախտից, կամ ըստ աւելեաց (այսինքն յոլովից) այլայիլ պատահեաց մեզ. (Արիստ. շարժ.։)

Բազմացուցանէ յերեսնաւոր, կամ թէ յեւ՛ս աւելի ի հարիւրաւորն. (Պիտ.։)

περισσός, -όν, περισσότερος, -ον supervacuus, superfluus, -um Աւելորդ. անցեալ ըստ չափ, եւ վայրապար.

Գործ աւելի համարիմ կալ եւ գնել ընդ նոսա յանդիմանութիւն. (Վեցօր. ՟Ա։)

առնէ զնոսա աւելիս ի կենաց իւրեանց. (Մծբ. ՟Ժ՟Թ.) կա՛մ ընթերցի՛ր ատելիս, կամ իմա՛ անպէտ եւ անշահ։

ԱՒԵԼԻՔ, աւելեաց. գ. Հինգ աւուրք յաւելեալք ամի ամի ի հայկական ամիսս թուեալս երեսուն եւեթ աւուրբք. որպէս եւ առ եբրայեցիս։ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։

Որպէս յայտ առնէ նհանջիդ երեք ժամն յաւելիսն յաւելադրեալ. (Խոսր.։)

Օրն հիգ էր աւելեացն ըստ եբրայեցւոց. (Լծ. կոչ.։)

ԱՒԵԼԻՔ, կամ ԱՒԵԼԻ. գ. ὐπερβολή excessus, ὐπερβολικῶς excessive Որպէս Առաւելութիւն բանի, չափազանցութիւն. որ եւ ասի ԸՍՏ ԱՒԵԼԵԱՑ, ԱՒԵԼԻ ԻՄՆ.

Ոմանք ասեն, թէ աւելի իմն է ասելն, եթէ ագահն կռապարիշտ է. չեն ինչ աւելեաց բանք, այլ՝ ճշմարտութեան. սկ. եփես. ՟Ժ՟Ը։)

Զիա՞րդ իցեն մի ագահն եւ կռապարիշան. աւելի է բանդ. (Եփր. եփես.։)

Ոմանց ըստ աւելեաց իմն թուի ասացեալ՝ իբրեւ աւելեաց ինչ ասացեալ իցեն միայն բանքս. սկ. մ. ՟Ա. 16։)

Յիմ աւելի անունս (կամ անուանս, կամ զիմ եւ այլն) ի վերայ եդ. (Ճ. Զ. ի Զենոբայ.։)

Ըստ կարի աղաչանաց զանուն տեղւոյն փոխեցաք յիւր աւելի անունն (այսինքն կոչեցաք վանք գլակայ, որ էր մականուն զենոբայ). (Զենոբ.։)

Գորգ շատախօս, որ կոչեաց զանուն գաւառին իւրում շատախ վասն աւելի անուան իւրում. (Մամիկ.։)

Զի մի՛ աւելի եւս աշխատ արարից զքեզ. (Գծ. ՟Ի՟Դ. 4։)

Աւելի վասն այսր կարի խնդան ի մահ։ Աւելի շապուհ առ զնորա քաջութեան փորձ. (Փարպ.։)

Արս չորեքհարիւր լոկ՝ թէ աւելի կամ պակաս՝ ունէր ընդ իւրն. (Զենոբ.։)

Ոչինչ աւելի է իմ քան զաւուրս երկոտասան։ Եթէ բանտիւ, աւելի քան զնոսա։ Աւելի զերկոտասան բիւր մարդիկ։ Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն.եւ այլն։