cf. Պտղազուարճ.
Պտղովք զարդարեալ.
Պտղազարդ վայելչութիւն. (Տօնակ.։)
adorned with fruits.
Պտղովք զուարճանալ, ուռճացեալ.
Ցանկացայ պտղազուարճ տեսանել, եւ զփուշս խոցոտիչս աճեցոյց. (Ոսկ. ես.։)
to be adorned with fruits.
Զարդարիլ պտղովք.
Երկիր պտղազարդի. (Գր. սքանչ. ի ստեփ.։)
Այգի տեառն պտղազարդեալ քաղցրահամութեամբ. (Ոսկիփոր.։)
fruitless, stripped of fruit.
Թափեալ ի պտղոց.
Ի դոյզն շարժմանէն՝ պտղաթափ եւ ծաղկազերծ լինելով. (Պիտ.։)
cf. Պտղալից.
cf. Պտղալից.
Կանաչազուարճ ձիթենի, արմաւենի պտղալի. (Տաղ.։)
Իբրեւ զհոտ պտղալի անգոյ. (Եփր. ծն.։)
cf. Պտղալից.
full of or loaded with fruits, rich, fertile, prolific.
κατάκαρπος, ἕγκαρπος fructiferus, frugiferus. Լի պտղովք.
Ծառ պտղալից։ Ձիթենի պտղալից։ Պտղալից շիեսցի երուսաղէմ.եւ այլն։
Սէր սուրբ ձիթենի պտղալից է ի սրտի բարեխորհին. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Խնձոր (խնձորենի) պտղալից. (Զքր. կթ.։)
Կատարեալ ստեղծան ... ծառքն, եւ պտղալիցս. (Շիր. զատիկ.։)
Այգի պտղալից. (Իսիւք.։)
Անդ պտղալից. (Արծր. ՟Գ. 9։)
Խէչ բառնայ զոստս պտղալիցս, եւ երկիւղն աստուծոյ զառաքինի անձն. (Նեղոս.։)
Ոստ ձիթենւոյ պտղալից. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Լցուցեր զամենայն երկիր պտղալից վայելչութեամբ. (Մաշտ.։)
Վարք աստուածահաճոյ կենաց հանդերձ բարեպաշտութեամբ պտղալից զարդարտին. (Կանոն.։)
staff for carrying grapes.
Լծակ բառնալոյ զպտուղս.
Պտղալծով բարձին զողկոյզն, եւ բերին. (Եփր. թուոց.։)
ripe, dark or deep coloured, spotted, speckled.
Որոյ պտուղք են խայծեալ, եւ խիտ կամ հոծեալ, գունագոյն ուռճացեալ պտղովք. յն. πυκάζων, -ζούσα իբր condensus.
Իբրեւ զայգի պտղախայծ Ովս. (՟Ժ՟Դ. 9։)
Տեսեալ պղծախայծ զսոյն տիրամայրն, պահանջէ զտոհմականս իւր շնորհաց. (Լմբ. վերափոխ.։)
the beginning to ripen, dark or deep colour of fruits.
Խայծիլն պտղոց, կամ ուռճանալն պտղովք.
Անտանելի պտղախայծութեամբ առաքինութեանցն առատանային. (Լմբ. ատ.։)
musk fruit or tree.
Անուն անուշահոտ պտղոյ եւ ծառոյ նորա.
Լինի ի տայս սերկեւիլ, պտղախունկ, եւ նուշ. (Խոր. աշխարհ.) (տպ. պտղախակ)։ Ա՛յլ է եւ պտուղ խունկ, զոր տեսցես։
cf. Պտղաբեր.
καρπόγονος fructifer, frugifer, foecundus. Որ ծնանի այս ինքն տայ զպտուղ, զբերս իւր. եւ բարեբեր. բեղնաւոր.
Անդաստան արգասաւորական պտղածին։ Տունկս պտղածինս, մրգամատոյցս. (Նար. ՟Լ՟Ա. Նար. մծբ. Նար. խչ.։)
Զանբերս առաքինութեան զուղէշսն յապաւէր, եւ զպտղածինսն, մաքրէր. (Սկեւռ. ի լմբ.։)
Միշտ պտղածին է աստուածային բնութիւնն ... ծնեալն զորդին, եւ ցուցաւ պտղածին. (Կիւրղ. գանձ.։)
cf. Պտղաբերութիւն.
καρπογονία, τὸ καρπόγονον fructus editio, foecunditas. Պտղաբերութիւն. եւ քաջաբերութիւն.
Ի ձեռն անձրեւաց եւ կարկտից ի բաց հատցէ զբուսոցն պտղածնութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)
Այլ եւ հող եւ ջուր եւ օդ պատուհասեցան, եւ կորսունի զպտղածնութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)
Զծառս Մի սաղարթագեղ պտղածնութիւն շարժել։ Պտղածնութիւնս ծառոց։ Եւ ոչ արագահասութեամբ շառաւեղաց ի պտղածնութիւն. (Պիտ.։)
Շուրջ բրեա զանպտուղ թզենին, եւ ի վերայ արկ զառ ի քէնն ի յօգնականութիւն պտղածնութեանն. (Բրս. պհ.։)
թէ ի բաց հանցես յաստուծոյ զգոլն հայր, ի բաց բառնաս յաստուծայնոյն բնութէան զպտղածնութիւնն ... Արդ ճանաչումն կատարելութեան նորա է պտղածնութիւն. (Կիւրղ. գանձ.։)
Ծերութիւն եւ ամլութիւն ի պտղածնութիւն փոխեցան. (Անան. ի յհ. մկ.։)
Զաւանդ արծաթոյ տէրն իւրոյ տալ ի տրապիզիաս, որով կրկնակքն յաճախեն պտղածնութիւնք. (Սկեւռ. ի լմբ.։)
of fruit.
ἕγκαρπος . Ուր իցէ պտուղ.
Սեղանն (եղիսէի) ոչ եթէ լոկ առանց հացի, այլ պտղական կերակրով. (Ոսկ. հերոդ.։) (գրեալ էր՝ պտղական)։
blear-eyed.
• տե՛ս Պտուղ։
լծ. եւ յն. πτίλλος τοῖς ὁφθαλμοῖς maculosus oculis, lippus եւ այլն. Որոյ աչք են բժոտք կամ տկարք. (որ պէսպէս մեկին առ յոյնս).
Կամ կոյր, կամ շիլ, կամ պտղակն. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 20։)
Պտղակն. որ կկոցէ (զաչս իւր). (Հին բռ.։)
Իբրեւ զպտղակն (է ամբարտաւանն), որ տայ կարծիս մաքրութեան եւ պայծառութեան. (Ի գիրս մոլ.։)
fruitless, unfruitful, sterile, barren.
φθινόκαρπος qui fructum amisit (բայց այլոց՝ φθινοπορινόσ autumnalis, brumalis ). Որ կորուսեալ է կամ կորուսանէ զպտուղ իւր. (եւ կամ չհասուցանէ մինչ ի ձմեռն).
Ծառք պտղակորոյսք. (Յուդ. 12։)
Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի, պտղակորոյս որպէս ձիթէնի. (Շար.։)
Հերապանծ տունկն պտղակորոյս։ Իւղընձիւղ փայտս պտղակորոյս։ Պտղակորոյս տնկոյ թզենւոյն ... սոքա բարեխօսք. (Նար. ՟Թ. ՟Լ՟Թ. ՟Ձ՟Ա։)
Զվայրենի պտղակորոյս ձիթենիքս՝ պտղալից արար իւրով պատուաստելովն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ժանգատեսիլ եւ այլուստ գայր ջուր, եւ պտղակորոյս զձիթենին առնէր. (Մխ. առակ.։)
loss of fruits.
Կորուստ պտղոց.
Բազում եւս ցասմունք, ի հիւթոցս, եւ պտղակորուսութիւնք, եւ մահք տարաժամք. (Մանդ. ՟Ի՟Բ։)
ripeness, maturity.
Հասուցանելն զպտուղս. հասունութիւն պտղոց.
Յատոքութիւնս եւ ի պտղահասութիւնս (շարժել զբոյսս)։ Որ եւ զպտղահասութեանն յամարութիւն ... ապաժամ հասուցանէ. (Պիտ.։)
Աշխարհն հնդկաց ամառնանայ ի պտղահասութիւն. (Տօմար.։)
fruit gathering.
Որ հատանէ կամ քաղէ քանի մի պտուղս.
Պտղահատ ոք տանէր ի տաճարն խաղող սկտեղբ, եւ կամ այլ միրգ. (Մխ. ապար.։)
cf. Պտղալի.
Որ ճոխ պտղաբերէ, կամ բուսուցանէ ճոխութեամբ.
Ամենայն հունձք (այս ինքն ամառն) պտղաճոխ՝ տերեւօք, եւ ամենայն աշուն պարարտացեալ պտղօք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)
fruit-loft, fruitery.
fond of fruits.
fruiterer, green-grocer.
fruit-house;
cf. Պտղանոց.
cf. Պտղալից.
to render fruitful, to fecundate, to fertilize.
Պտղաւէտ առնել. բարեբեր կացուցանել. արդիւնացուցանել.
Ծաղկեցո եւ պտղաւետեա զսա ի տան քո իբրեւ զգաւազանն ահարոնի. (Մաշտ.։)
Դալարացոյց եւ պտղաւէտեաց իբրեւ զանձրեւ. (Վրդն. օրին.։)
Որով նշանակէ զանպտուղ հեթանոսաց պտղաւէտեալ բարեպաշտութեանն զհաւատ. (Մամբր.։)
Ամենալից բուրաստանն, որ զդիտացեալս ի պտղոյ կենաց ծառոյն պտղաւետեալ իմաստնացոյց. (Պրոկղ. յոսկ.։)
Իջանելով իւրով ի ջուր՝ պտղաւէտեալ զարգանդ սուրբ աւազանին. (Ոսկիփոր.։)
Տունկք եւ սերմանք պտղաւետին վայելչական։ Ծառ բարձրուղէշ եւ պտղաւէտեալ. (Երզն. ոտ. երկն.։ եւ Երզն. լս.։)
Սաղարթաբեր ծառովք ծաղկէր, առատագոյն պտղաւէտէր. (Շ. եդես.։)
Ի գնացս սքանչելագործ հոգւոյն պտղաւէտեալք. (Գէ. ես.։)
abundance of fruits;
fertility.
Պտղաւէտն գոլ. արգասաւորութիւն.
Եկաց մնաց յիւրումն քաջածաղիկ եւ քաջաւայելուչ պտղաւէտութան. (Սանահն.։)
Պանծայր ձիթենի յարազուարճութիւն եւ ի պտղաւետութիւն. (Մխ. առակ.։)
cf. Պտղալից.
γόνιμος fertilis, fructifer. Որ ունի զպտուղ. պտղեղ. պտղաբեր. բերրի.
Զծառս եւ զտունկս պտղաւորս՝ եւ զանպտուղս. (Ճ. ՟Ժ.։)
Տունկ կենադանի, եւ ոչ ի ժամու իւրում պտղաւոր։ Բազմաժառանգ որդւովք պտղաւոր. (Նար. ՟Թ։ եւ Նար. մծբ.։)
Սէր ծաղիկ է արդիւնաւորութեան՝ պտղաւոր ի հանդերձեալսն. (Լծ. եւագր.։)
Ոչ բնաւորեցաւ ոչինչ պտղաւոր եւ սերում կատարելաբերել վատթարին հոգի. (Փիլ. այլաբ.։)
Պտղաւոր անդաստան ի սմա մտաւոր եւ բանական հոգին. (Համամ առակ.։)
cf. Պտղաւէտեմ.
ἑγκαρπόω, ἑκκαρπόω, -ομαι fructuosum reddo, fructum colligo. Պտղաւոր առնել. պտղաւետել. բարգաւաճ կացուցանել.
Արդիւնաւորել պտղաւորեաց զանդաստանս որդւոց մարդկան. (Պրոկղ. յոսկ.։)
Յղացար արու մանուկ, որ զքեզ պտղաւորեսցէ։ Ունիս յորովայնի արու մանուկ, որ զքեզ պտղաւորեսցէ. (Պտմ. աղեքս.։)
Ծաղկեալ պտղաւորէր բոլոր մասամբք առաքինութեամբ. (ՃՃ.։)
Ծաղկեալք յուսով, եւ պտղաւորեալք ճշմարիտ սիրովն աստուծոյ. (Կիր. ՟ը. խհ.։)
ՊՏՂԱՒՈՐԵԼ. Առնուլ կամ քաղել զպտուղ վաստակոց.
Արդարքն բարիս պտղաւորեալ, եւ մեղաւորք զհատուցումն. (Վանակ. յոբ.։)
cf. Պտղաքաղ լինիմ.
to glean, to lease.
to gather, to amass fruits.
ՊՏՂԱՔԱՂԵԼ. Քաղել զպտուղս. δρέπω decerpo, colligo. որ եւ ՄՐԳԱՔԱՂԵԼ.
Յորժամ ախորժիցէ, պտղաքաղեսցէ. (Պղատ. օրին. ՟Ը։)
Ի սկզբանն որպէս պտուղ ի կոյզ՝ այնպէս պտղախաղի, եւ խոստանայ իբրեւ զբովանդակ հասեալ լինել, եւ գինի՝ շնորհօքն աստծոյ. (Հին լծ. եւագր.։)
cf. Պտղաքանդակ.
sculptured with various fruits.
Ուր քանդակեալ իցեն նմանութիւնք պտղոց.
Են առ մեզ աթոռք չորեքտասանի, իւրաքանչիւր ի նոցանէ ունելով տախտակս պտղաքանդակս. (Տէր Իսրայէլ. ապր. ՟Ի՟Գ.։)
cf. Պտղալի.
Պտղաւէտ. քաջապտուղ. առատ պտղով, բարեբեր.
Երկու են ծառոց առաքինութիւնք, քաջուղէշ գոլ, եւ պտղեղ. (Փիլ. լին. ՟Ա. 9։)
Զքաջուղէշ եւ զպաղեղ զյովաբայն անդաստան. (Պիտ.։)
Ծառք պտղեղք. (Գէ. ես.։)
Զաստուածաբարձ տունկս զայս եւ զպտղեղ. (Վրդն. սղ.։)
fertility, abundance.
Պտղեղն գոլ. պտղաւէտութիւն.
Յապականեալս ի հունձս եւ ի կալս, թէ եւ գտանի ուրեք պտղեղութիւն. (Յհ. կթ.։)
elm-tree.
• «մի տեսակ անպտուղ ծառ. թեղի. կնձնի, ulmus campestris L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 142) Վստկ. Յայսմ. ասւում է նաև պտեղածառ, պտեղ-եայ ծառ, փտեղեայ ծառ։
• = Յն. πετλέα կամ πτελία հոմանիշ ձևից փոխառեալ. նոյն յն. բառի ցեղակիցն է հյ. թեղի, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 374։
• ԳՒՌ.-Նո՞յն է արդեօք պցղի Տր. տճկ. «ղըզըլ աղած»։
որ եւ յն. բդէլէ՛ա. πτελέα ulmus. Անուն անպտուղ ծառոյ մեծի, զորով պատի որթ այգւոյ. յաճախ տնկի եւ ի վերայ ճանապարհաց ի զուարճութիւն. Գարա աղաճ։ (Վստկ. ՟Ի՟Ա. ՟Լղ. ՟Լ՟Ը։)
to germoliate;
*to imbibe.
Պտղաբերիլ. կամ պտկիլ եւ քաղիլ որպէս պտուղ.
Անտի (ի բեթղեհէմէ) պտղեալ հացն կենաց կերակուր աշխարհիս։ Ի վերստին արբամանէ սուրբ եւ պատուական տրեան քո՝ ինձ եւ որդւոց իմոց պտուղ օրհնութեան պտղեսցի. (Ճ. ՟Գ.։)
together with the fruit.
cf. Պտոյտք.
• , ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։
• Հիւնք. պատատել և փաթոյթ բառերի հէլր։
• ԳՒՌ.-Ջղ. պտտել, Երև. պտըտէլ, Ագլ. Ախց. Կր. պտըտիլ, Ղրբ. Տփ. պտուտ գալ «պտտիլ, դառնալ», պտուտ տալ «դարձնել». Ալշ. Մշ. պդօդել, Պլ. բըդըդիլ, Հմշ. բըդը-ռուշ, Սեբ. բդըդէլ, Ռ. բըդդէլ (երկու վան. կով). Ասլ. բդըդէ՝լ, Շմ. պիւտիւտ տալ, Ակն բըդօդ, Սվեդ. բmդ'վիլ «պտտիլ, շրջիլ, զբօս-նուլ. 2. որոնել»։-Նոր բառեր են պտուտ-կուն «մեծ մրրիկ», պտտան, պտտացնել, պտտկիլ, պտտուիլ, պտտուկ, պտտուն։
ՊՏՈՅՏ ՊՏՈՅՏՔ. δίνη, θίν, κλύδων, καταιγίς, εὕριπος, ἵλιγξ vortex, gurges, procella. Յորձանք. շրջանք. գրդանք. կիրտափ. (իրօք կամ նմանութեամբ).
Զպտոյտ գետոց պատառեաց. (Յոբ. ՟Ի՟Ը. 10։)
Երկան զուլանէ հրամայէ կապել, եւ ընկենուլ ի պտոյտ մի գետոյն. (Խոր. ՟Բ. 45։)
Մի ընկլցեն զիս պտոյտք ջուրց։ Ի կարմիր ծովուն ճանապարհ անխափան, եւ դաշտ ծաղկաբեր ի պտուտից բռնութեանն. (Սղ. ՟Կ՟Ը. 16։ Իմ. ՟Ծ՟Բ. 7։)
Եղեւ թնդիւն ի ծովուն՝ պտոյտ առեալ ի ծովուն. (Ճ. ՟Ա.։)
Ընդէ՞ր ի պտոյտս արկանիցեմք զանձինս, ի մրրիկս եւ ի նաւակոծութիւնս. (Ոսկ. փիլիպ.։)
Զհաւատոցն առագաստն պարզ եւ անխոնարհելի ունիլ ի մեջ հերձուածողական պտույտից. (Լծ. կոչ.։)
Յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց. (Ճ. ՟Բ.։)
Յորքանեաց չարաչար հայհոյութեանց պտոյտս ընկղմիս. (Յհ. իմ. երեւ.։)
eddy, whirlpool, vortex;
— հողմոց, whirlwind, hurricane, squall, storm;
— գլխոյ, vertigo, giddiness, dizzines, swimming in the head;
— առնուլ, to turn or whirl round and round, to eddy.
button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.
• , ո հլ. (լգ. պտկունք, պտկանց) «ընձիւղ, ծիլ, բողբոջ» Ագաթ. Եփր. համաբ. 221. Ոսկ. հմբ. Փիլ. լիւս. յովն. և լին. «ստինքի ծայրը» Առակ. լ. 33. (նշանակու-թեան զարգացման համար հմմտ. ծիլ և ծը-լիկ). որից պտկել կամ պտկիլ «ծլիլ, բոդ-բոջիլ» Իմ. դ. 4. ընչապտուկ Եզն. ծայրա-պտուկ Վրդն. երգ.։
• =Բնիկ հայ բառ՝ հնխ. bud-«ուռչիլ» ար-մատից, հյ. -ուկ մասնիկով. ցեղակիցները տե՛ս պուտ բառի տակ, որ պահում է պարզ արմատը. յիշենք այստեղ ի մէջ այլոց մ. անգլ. budde, անգլ. bud, հոլլ. bot «կոկոն»։
• Հիւնք. պոյտն, պուտուկ բառից։ Վերի մեկնութիւնը տւաւ Petersson KZ 47 (1916), 253-4, որ յիշում է նաև Po-korny 2, 116։ Պատահակա՞ն են վրաց. ბუტკი բուտկի, ბუტკოբուտկո «ծիլ, կո-կոն»։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պտուկ, Ալշ. Մշ. պդուգ, Հմշ. Սեբ. Տիգ. բդուգ, Ասլ. բդիւգ, բդիւյ, Ագլ. Գոր. Ղրբ. պտօկ, Զթ. բօդուգ, Հճ. բmդուգ, Սվեդ. բու-դիւգ, Ննխ. Պլ. Ռ. բուդուղ, թրքախօս հայե-րից էլ՝ Ատն. բդուղ. բոլորն էլ «ծծի ծայր կամ կովի ծիծ» նշանակութեամբ (վերջին-ների մէջ ղ ձայնը յառաջացած է շփոթելով պտուղ բառի հետ)։ Նախաւոր «ծիլ» իմաստը պահում են Վն. Գոր. Ղրբ. վերջինիս մէջ նը-շանակում է նաև «ծայր» (ինչպէս՝ լեռան, գրչի ևն), որից էլ պտկիլ, պտկուիլ «գոյա-նալ, յառաջ գալ, նոր երևան գալ». հմմտ. ծագ և ծագիլ։ -Նոր բառեր են պտկալ, պըտ-կակար, պտկ-տ։
θαλλία ramus virens, germen. Ընձիւղ տնկոց. բողբոջ. բուսուկ այն ինչ ի վեր ցցուեալ. ռմկ. պտուկ, ճոթ.
Ի կոկոնաց եւ ի պտկոց՝ իջելոյ ցօղոյ ի վերայ, յինքեանս ծծեն (մեղուք)։ Տեսեալ զպտուկ տերեւոցն ի դուրս երեւեցելոց։ Գարունն Մի սերմանց կատարելութիւն. իսկ ամառնն՝ ի պտղոց եւ ի պտկոց. (Փիլ. լիւս.։ եւ Փիլ. յովն.։ եւ Փիլ. լին. ՟Բ. 55։)
Օդաշունչ սիգ հողմոց սաստկացեալ՝ զպտուկս բանայ. (Ագաթ.։)
Զչորն, որ զբողբոջ պտկոյն չեւ իցէ բացեալ. (Եփր. համաբ.։)
Պտուկք ծայրից ծառոց բացեալ փթթիցին. (Շիր.։)
Այդին որակայեղց եւ տերեւախիտ պտղոցն վայելչանայ պտկովք եւ դնտակօք. (Ոսկ. համբ.։)
ՊՏՈՒԿ. μυκτήρ, θηλή papilla, mamilla. (որ եւ ունչք) Ծայր ստեանց.
Կթեա՛ կաթն, եւ եղիցի իւղ. ապա թէ կարի ճմլեսցես զպտկունսն, ելանէ արիւն. (Առակ. լ. 33.)
Ճմլեսցես զպտուկն ... ճմլես զպտուկս դրոցն։
Դիեցուցանելով զտղայն ... փափկին եւ զիջին բերանոյն՝ զկաթն պտկովն ի ներքս ի բերանն դնէ. (Նիւս. կազմ.։)
ՊՏՈՒԿ. դրի երբեմն եւ փոխանակ դրելոյ պուտուկ. որպէս ռմկ. պըտուկ.
Գտին կուժ մի ջրով. եւ պտուկ, եւ ափսէ. (Վրք. հց. ՟Ծ՟Է։ 11)
cf. Պտուկ.
cf. պտուկ, պտկունք։
fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.
• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։
• Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ
• այս մեկնութիւնը, որովհետև հնխ. bud-պիտի տար հյ. պտ-. իսկ -ուղ մասնիկ է, ինչպէս տես-իլ, կենց-աղ. կարևոր է միայն գտնել ժառանգ մի ձև «պտուղ» նշանակութեամբ)։ Պատահական նմա-նութիւն ունին արաբ. [arabic word] ︎ fatla «պա-տիճ, որոշ ծառերի պտուղի պատեանը». [arabic word] futul «զանազան անտառային ծա-ռերի պտուղի պատճանման բերքը». [arabic word] ︎ iftāl «յիշեալ տեսակի ծառերի կճեպ կապելը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310)։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Տփ. պր-տուղ, Շմ. պուտուղ, Ագլ. պտօղ «միրգ, աչքի բիբը», Ալշ. Մշ. պդուղ «բերք, խաղողի հատ, աչքի բիբ», Մրղ. պուտուղ, Խրբ. բդուղ «խա-ոողի հատ, բիբ», Սչ. Տիգ. բդուղ «միրգ», Զթ. բօդուղ, Պլ. բուդուղ «բիբ, պղպջակի մէկ գնտիկը», Սվեդ. բդէօղ «ձիթապտուղ»։ Նոր բառեր են ծառապտուղ, աչքապտուղ, պրտ-ղատել, պտղաւոր, պտղիլ, պտղուիլ, պըտ-ղունց, պտղտանք, պտղտունք, պտղտել, պտղտուիլ, պտղտուկ։ Թրքախօս հայերից Ատն. բարիբդուղ «բարի պտուղ», բդղի «պտղի», գասնըբդուղ «ձիթապտղի նման մի պտուղ՝ որ իբր հինայ են գործածում» (Արե ւելք 1888 նոյ. 8-9)։
• ՓՈԽ.-Վրաց. მტული պտուլի «թաց պր-տուղ. 2. նուբար. 3. հազուագիւտ բան»։ Ա-տանայի թուրքերը և թրքախօս յոյները հա-յերից փոխ են առած gasnəbəduγ «կասնա-պտուղ» (տե՛ս վերը)։ Թրք. գւռ. Այն. buduγ «ձիթապտուղ» (Կոչնակ 1928, 15)։
καρπός, γέννημα fructus, fruges. Բերք ծառոց եւ տնկոց ի սերումն ազգի նոցա, եւ ի կերակուր մարդկան եւ անասնոց. եէմիշ. միյվէ.
Ծառ պտղաբեր՝ առնել պտուղ։ Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք։ Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ։ Ի պտղոյ իւրմէ ծառն ճանաչի։ Տնկեսցեն այգիս, եւ ինքեանք կերիցեն զպտուղ նորա.եւ այլն։
Զպտուղ որովայնի քոյ։ Օրհնել է պտուղ որովայնի քո. (Ծն. լ. Ղկ. ՟Բ։)
Տուք օրհնութիւն պտղոյ կուսին. (Շար.։)
Ի պտղոյ բերանոյ առն՝ լցցի իւր բարութեամբ։ Ի պտղոյ ձեռաց իւրոց գործէ զերկիր. (եւ այլն։ Առակ. ստէպ։)
Զիմաստութեանցն բերել պտուղս բազումս եւ ամենազանս. (Պիտ.։)
Երբեր կային ի պտղոյ երկրի պատարագ աստծոյ. (Ծն. ՟Դ։)
Եւ երկիրն տայր զպտուղ իւր. (՟Ա. Մակ. եւ այլն։)
Պտուղ տեառն է։ Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն տեառն աստուծոյ քոյ։ Առնուցուք զպտուղս իմ. եւ այս է պտուղն զոր առնուցուք ի նոցանէ, ոսկի եւ արծաթ. եւ այլն։
Զառաջին պտուղ ընծային՝ մատուցանէին կապեալ նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)
ՊՏՈՒՂ. որպէս պտուկ. եւ պտեղն. ծայր մատանց. καρπός carpus, junctura manuum. եբր. եատ. որ է ձեռն.
Զձեռս իւր ընդարձակեաց աղքատաց, եւ կարկառ պտուղ տնակին. (Առակ. ՟Լ՟Ա. 20։)
Ուստի ՊՏՈՒՂ ԽՈՒՆԿ, է բոլորակ հատ խնկոյ՝ որպէս զծայր մատին.
Եպիսկոպոսն վառէ չորս պտուղ խունկ, եւ դնէ ի չորս տնկիւնս սեղանոյն։ Լոսեն պտուղ խունկ, եւ խառնեն յօրհնեալ ձէթն. (Մաշտ. կիլիկ.։)
ՊՏՈՒՂ ԱՉԱՑ. Բիբ աչաց՝ որպէս զպտուկ.
Ոչ ամենայն անդամոնց զփառս իւր եցոյց նոցա, այլ որչափ բաւական էին տանել պտուղք աչաց նոցա. (Եփր. այլակերպ.։)
Որպէս թէ ի լուսոյ միայն զրկեալ, պտղոյ աչացն նուազութեամբ։ Պտղոյ աչացն եւ այլոց անօթիցն եւ գործարանացն յարդարմամբ. (Նանայ.։)
Եհար ձեռամբն զաչս իմ, եւ փլոյց զպտուղ մի յաչից իմոց. (Միխ. ասոր.։)
like a vortex, whirling, eddying.
Պտոյտ առնլով. պտուտանալով. շրջանաւ. պտրտբերմամբ. պտուտ ընելով, պտըտելով.
Ըստ նմանութեան փոշւոյ պտուտաբար ցնդեալ՝ ի բաց զմեզ տարադրեաց ի մեր բնակութէան. (Յհ. կթ.։)
Ոչ հոլովելով ընթանան (արեգակն եւ լուսին եւ այլն) այլ պտուտաբար շուրջ գալով (Շիր.։)
screw;
windlass, hand winch;
wheel and axle;
*whirligig;
— խոր or — մայր, hollow or female screw;
screw-box, nut;
— մանրաչափական, micrometrical screw;
— վերակոչ, nut-screw;
— օդահան, ventilating screw;
— արքիմեդեայ, Archimedes' screw, spiral pump;
— հոլանտացի, Dutch screw-pump;
— անվախճան or — անեզր, endless or perpetual screw, worm, creeper, conveyer.
to turn, to twist;
cf. Թոթովեմ.
ՊՏՈՒՏԱՆԱԼ. Պտոյտ առնուլ. ոլորիլ. գալարիլ. եւ թոթովել լեզուի.
Լեզու մարդոյ ամփոփի պտուտանալով, ոչ արժանաւորաբար ունելով զասելն (զկուսէն). (Եպիփ. կուս.։)
cf. Պտուտիմ.
ՊՏՈՒՏԵՄ ՊՏՈՒՏԻՄ. περιάγω, -ομαι circumago, -or εἰλίσσω, -ομαι circumsolvo, -or. որ եւ ՊՏՈՒՏԿԵԼ. Պտոյտս տալ առնել. եւ պտոյտս առնուլ. շրջաբերել, իլ. փոթորկել. աղմկել, իլ. պտըտցնել, պտըտիլ.
Մի՛ դիւտշունչ հողմոյ զձեզ պտուտեալ՝ տոչորիցէ կորստեան կիզմամբն. (Յհ. կթ.։)
Պտուտէր շփոթէր զընդ երկնաւս ի մարտս վկայիցն. (Խոր. հռիփս.։)
Զխումբն պտուտեալ ի փախուստ դարձուցանէր. (Խոր. ՟Գ. 37։)
Ազդ հարաւոյ փոթորկեալ պտուտեալ տիրեցին ամենայն երկրի. (Յհ. կթ.։)
Աշխարհս սովորաբար պտուտեալ ունի զմարդիկ յորձանօք մեղաց. (Շ. բարձր.։)
Անկաւ ի ծովն, եւ եղեւ թնդիւն մեծ, եւ պտուտեցաւ ջուրն. (Ճ. ՟Ա.։)
Առժամայն ի պտուտելն սպիտակափառ երեւակայեալ (ալիք ծովու)՝ ի քթթելն ական ոչ ժամանէ. (Մագ. խ.։)
Ծուխն պտուտեալ ի յօդն. (Մեկն. ղեւտ.։)
Պտուտի ցորեան ի մաղն՝ վեր ի վայր շրջելով. (Բրսղ. մրկ.։)
to turn, to veer, to whirl round.
cf. Պտոյտք.
Պտոյտք. յորձանք.
Ահագնութիւնք ... տիեզերապատ պտուտկացն պիսիդոնի (այսինքն ծովու). (Նար. խչ.։)
searching, scrutinizing;
— լինել, to search, to examine, to explore, to rummage.
περιεργάζων explorans Խուզօղ. հետազօտիչ. պրպտօղ.
Խուզանք եւ հետաքրքիրք պատճառաց եւ իրաց. (Սարկ. քհ.։)
curious, inquisitive;
examiner, searcher, observer, busy inquirer, pryer, scrutator;
— լինել, to make researches, to seek for, to hunt after.
Յինէն ի մաքիրայ իջին խուզարկուք. (Դտ. ՟Ե. 14։)
cf. Խուզարկ.
Յինէն ի մաքիրայ իջին խուզարկուք. (Դտ. ՟Ե. 14։)
to search, to inquire, to seek diligently, to hunt after, to pry into;
to shear, to shave;
to cut off;
to strip off.
ἑρεύνω, ἑξερεύνω, περιεργάζομαι , ζητέω, ἑξετάζω, γυμνάζω exquiro, inquiro, investigo. Ի խոյզ արկանել կամ մտանել. որոնել. խադրել. քննել. հետազօտել. պրպտել, փնտռտել.
Եթէ իցէ յերկրին, խուզեցից զնա ամենայն հազարաւորօք յուդայ։ Վասն արծաթոյն մտանեմք անդր, առ ի խուզելոյ զմեզ. (Ա. Թագ. ԻԳ. 23։ Ծն. ԽԳ. 18։)
Եթէ զբովանդակն զիմ գտանել խուզես. (Յհ. կթ.։)
Մերձեսցի տնկօղն խուզել զխնդրելին. (Նար. Թ։)
կամք իցեն խուզել ումեք ըստ իւրաքանիւր դարուց։ Զպարտս աստեղաց եւեթ խուզելով։ Իմաստութեամբ ի քնին առեալ խուզեսցէ զլուղակացն բազմատեսիլ զանազանութիւն. (Խոր. Ա. 4։ Պիտ.։ Նար. ՀԱ։)
Զաւելորդնսն խուզել ի սատանայէ. (Եփր. աւետար.։)
Խուզե՞ս զպատճառն, ուսի՛ր։ Մի՛ խուզեսցին՝ որ ինչ ի լռութեան իցեն։ Զօրաւորք զօրաւորաբար խուզեսցին. (Բրս. ծն. եւ Բրս. արբեց.։)
Զքո վարսն քննեսջի՛ր, զքո կարգսն խուզեսջի՛ր։ Առաջի անհաւատիցն խուզէ զիրաւունս եղբայր յեղբօրէ։ Հայիմ ըստ յայտնեալսն, եւ չխուզեմ զծածկեալսն. (Ոսկ. բ. տիմ. Ոսկ. ա. կոր. եւ Ոսկ. ես.։)
Իմաստութիւն խուզել պատճառով ի վայրապար բանս հաշին. (Ածաբ. ժղ.։)
Խուզելի է զբոլոր առաջիկային խորհուրդ։ Զոր յաղագս հօր եւ որդւոյ խուզեսցուք բան։ նշանք եւ արուեստք աստուծոյ հաւատով զօրանան, եւ ոչ խուզին բանիւք։ Ասասցեն մեզ դառն խուզօղքն. (Կիւրղ. գանձ.։ Պրպմ. ձ։)
Պա՛րտ է ոչ խուզել զանօրէնութիւն առաջնորդին, այլ իւրոյ գործոյն ուշ դնել։ Մի՛ ինչ զառաջնորդին զանօրէնութիւնն խուզել. (Բրս. հց.։)
Ասացելովքս, զմթերեալսդ ի քեզ խուզեցից կայծակունս աստուածայնոյն հրոյ. (Դիոն. եկեղ.։)
ԽՈՒԶԵՄ 2 Խզել. հատանել. կարել.
Մանգաղաւ կամացդ հուպ առ արմատ խուզեալ հնձեսցես. (Նար. ԼԵ։)
busy search, curiosity, quest, investigation;
shearing;
-զումն հերաց, shaving, tonsure.
Խուզելն. քննութիւն. հետազօտութիւն. խոյզ.
Ի մտաց խուզողութեամբ քննելն։ Այսքան խուզողութեամբս զմի ճշմարտութիւն գտին. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
cf. Խուզողութիւն.
Քննութիւն խուզմամբ կորուսեալ իրի կամեսցի առնել, առ որում իցէ, մերկ եւ կամ ի ձորձոյ ինչ զգենլով առանց գոտւոյ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)
Եւ այլ եւս պիտեցելոյ մեծի խուզման։ Զտենչումն քո խնդրոյս խուզման. պորփ։ (Մագ. ՟Ե։)
Զիա՛րդ առնէ հաստատութիւն խուզմանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)
Առ խուզմունս իմաստիցն խորս. (Նանայ յռջբ։)
ԽՈՒԶՈՒՄՆ ՀԵՐԱՑ. κουρά tonsura. Կտրումն, հատումն հերանց ի կրօնաւորիլն, կամ ի կղերիկոսն լինել։ (Մաշտ.։)
obstacle, embarrassment, hinderance.
ԽՈՒԹ σκόλον offendiculum. որ եւ ԽԷԹ. Խոչ. արգել. խոընդոտն. քար գայթագղութեան, որ խթէ զոտս կամ խթի յոտս ուղեւորին.
Մի՛ ումէք խէթ եւ խութ այնուհետեւ ընդ ոտս անկանել. (Ագաթ.։)
յորժամ հետէ մի՛ լիցի խէթ եւ խութ ընդ ոտն. (Կաղանկտ.։)
Յաղագս խրթնի եւ անհետազոտելի խօսիցն եւ բարուցն կոչին խութ. յորոց անուն եւ լեառն խոյթ անուանի. (Արծր. ՟Բ. 7։)
Խութս խութս չեն ասացեալ յոյն լեզուաւ (այս գիրք), եւ կարի կորովութեամբ յարմարեալ են բանք նոցա. (Եւս. պտմ. ՟Ե. 24.) յն. ἁπταίστως sine offensione.
Իբրեւ ի խութս եւ ի մուտս եւ ի քարայրս ընդ ջրով խորտակէ։ Յետ բազում մրրկաց եւ խթոց, եւ յահագին ալեաց զբեռնն զերծուցանելոյ։ (Ի ծով կենցաղոյս) բազում խութք պատահեն հանապազ, եւ բազում անգամ բաղխին նաւք եւ ընկղմին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։ ՟Բ. 1։ եւ Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)
cf. Խուժ.
Հայհոյիչ խուժադուժ հեթանոսաց։ Արամբ միով, որ խուժադուժ եւս էր տեսանելով քան զմտօքն թանձրութեան. (՟Բ. Մակ. ՟Ժ. 4։ եւ ՟Դ. 40։)
Խուժադուժ ազգ, կամ ազգք, կամ ազգատոհմն. (ՅՃԽ. ՟Ը։ Խոր. ՟Բ. 84։ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Խուժադուժ լեզու, կամ խօսք, երկիր, կողմանք, աշխարհ. (Պտմ. աղեքս.։ Սարգ. ՟բ. պ. ՟Զ. Ագաթ.։ Կորյիւն։ Ճ. ՟Ա.։)
Խուժադուժ յիմարութիւն։ Սպանիջի՛ք խուժադուժ յահրութեամբ. (Պտմ. աղեքս.։)
Խուժադուժք մի՛ եղիցին դարեհի յազգակցութիւն։ Չարաբարոյ խուժադուժքն։ Զխուժադուժսն խնդրել. (Պտմ. աղեքս.։)
barbarous, rough.
Առաջին կրօնք՝ խուժականք եւ հեթանոսականք կոչին, մինչեւ եկն աբրահամու աստուածպաշտութիւնն. (Եզնիկ.։)
multitude, populace, the vulgar, crowd;
throng, press;
hurly burly, confusion, noise, clatter;
— աւերանաց զաշխարհաւ զեղուլ՝ ածել, to devastate, to lay waste.
Իբրեւ զկորխ եւ զխուժան նորա։ Եւ զայլ եւս խուժան ժողովրդեանն խաղացոյց նաբուզարդան։ Հանապազ խուժանն ի վերայ իմկուտէր. (թուոց. ՟Ժ՟Զ. 4ծ ՟Դ. Թագ. ՟Ի՟Ե. 11։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 28։)
Կատաղի խուժանին բազմութիւնն։ Ի խուժաչուժ խուժանէ. (Նթ. ի ստեփ։ Մագ. ՟Ձ՟Ա։)
Ի մարտ մատուցեալ՝ ոչ սակաւ խուժան աւերանաց զաշխարհաւն զեղոյր։ Խուժան հինից սաստկութեան առ դուրս հասեալ կայ։ Ոչ սակաւ ինչ խուժան շփոթից ի վերայ հեղուին հագարացւոյն բռնակալի. (Յհ. կթ.։)
cf. Խուժադուժ.
Ծագել աստղն, եւ խուժդուժ այլազգեացն զայնչափ վայրսհատանել անցանել։ Նա եւ աբրահամ զկինն Ետ խուժդուժ բարբարոսացն։ Դանիէլ զխուժդուժսն՝ որ ի մահ մատնելոց էին, ապրեցոյց. եւ զհրէայսն՝ որ գերելոց էին, չզերծոյց. (Ոսկ. մ. ՟Ա. 7։ ՟Գ. 3։ ՟Ա. 5։)
Խուժդուժն փոքր ինչ մասն համարեցաւ անենայն տիեզերաց հրէաստան։ Խրատեսցէ զայնոսիկ ոյք զխուժդուժն հոյակապ համարիցն. (Ոսկ. ես.։)
barbarous;
black, negro.
Բնակիչ խուժաստանի. այր ոք յերկրէն խուժաստանի ի պարսս։ (Եղիշ.։ Փարպ. ստէպ։)
alarming, startling, frightful, dreadful;
urgent, pressing;
precipitate, too hasty.
Ածեալ կուտեալ զպառականն խուճապական սփռեալ. (Ագաթ.։)
alarm, eagerness, haste, precipitation, flight.
Չյօժարես արկանել զխիղճ մտացն ի խուճապանս, եւ քննել զամենայն կեանս քո։ Լցան խռովութեամբ, խուճապանօք եւ անկարգութեամբ։ Յահէն եւ ի բազում խուճապանացն. (Ոսկ. ես.։)
to startle, to alarm, to frighten, to terrify, to appal, to strike with terror;
to frighten away;
to hasten, to precipitate.
ԽՈՒՃԱՊԵՄ ԽՈՒՃԱՊԵՑՈՒՑԱՆԵՄ. συγχέω perturbo μεταλλεύω transverto κατεργάζω profligo ἑλαύνω agito, vexo μορμολύττω perterrefacio larvis եւ այլն. Տագնապել. վրդովել. խռովել. այլայլել. ահաբեկ առնել. ցնորեցուցանել. շփոթել. տակնուվրայ ընել.
Յածումն ցանկութեան խուճապէ զմիտս անմեղս. (Իմ. ՟Դ. 14։)
Եւ դու խուճապես զպարզամիտսն. (Առ որս. ՟Գ։)
Ընդէ՞ր զարհուրեցուցանես զմեզ, եւ խուճապես։ Թոյլ տայ նախ տրտմականացն խուճապել։ Զքառասուն օր խուճապեաց զնոսա երկիւղ։ Զերկոտասան այր ի մէջ առեալ ամենեցուն՝ կապանէին տանջէին, այսր անդր խուճապէին։ Խուճապէր եւ ըմբերանէր. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)
Խուճապօղ է եւ դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին դրակցութիւնքն. (Փիլ. տեսական.։)
Եհար զմխոս ահագին պատգամօքն եւ խուճապեցոյց երկիւղն. (Ոսկ. ես.։)
cf. Խուճապեմ.
ԽՈՒՃԱՊԵՄ ԽՈՒՃԱՊԵՑՈՒՑԱՆԵՄ. συγχέω perturbo μεταλλεύω transverto κατεργάζω profligo ἑλαύνω agito, vexo μορμολύττω perterrefacio larvis եւ այլն. Տագնապել. վրդովել. խռովել. այլայլել. ահաբեկ առնել. ցնորեցուցանել. շփոթել. տակնուվրայ ընել.
Յածումն ցանկութեան խուճապէ զմիտս անմեղս. (Իմ. ՟Դ. 14։)
Եւ դու խուճապես զպարզամիտսն. (Առ որս. ՟Գ։)
Ընդէ՞ր զարհուրեցուցանես զմեզ, եւ խուճապես։ Թոյլ տայ նախ տրտմականացն խուճապել։ Զքառասուն օր խուճապեաց զնոսա երկիւղ։ Զերկոտասան այր ի մէջ առեալ ամենեցուն՝ կապանէին տանջէին, այսր անդր խուճապէին։ Խուճապէր եւ ըմբերանէր. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)
Խուճապօղ է եւ դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին դրակցութիւնքն. (Փիլ. տեսական.։)
Եհար զմխոս ահագին պատգամօքն եւ խուճապեցոյց երկիւղն. (Ոսկ. ես.։)
to be startled, alarmed, terrified;
to waver, to be in suspense;
to be hasty, precipitate;
to flee precipitately.
ἑλαύνομαι, ἑκσοβούμαι agitor, impellor, expellor ἁναποδίζω retrogredior θαμβέομαι obstupefio եւ այլն. Կրել զտագնապ. տագնապիլ. վրդովիլ. ցնորիլ. խրտչել, եւ խուսափել սոսափմամբ. տակնուվրայ ըլլալ, շփոթիլ, իրար անցնիլ վախով արտորալով եւ այլն.
Ատուծոյ դատաստանաւն խուճապին։ Սողնոցն շչմամբ խուճապեալք եւ դողացեալք սատակէին։ Յիւրեանս այսր անդր խուճապեցան։ Աենայն ճանապարհն լի է հանդերձիւ եւ կահիւ, զոր ընկեցին ասորիքն ի խուճապելն իւրեանց. (Իմ. ՟Ժ՟Զ։)
Մինչեւ խուճապեալն նոցա ընդ միմեանս՝ դեռեւս զիրեարս սատակէին. (Եղիշ. ՟Ը։)
Միամիտ աղաւնիքն, որք ի խուճապելոյ (զնոսա) բազէին, ի սիրոյն աստուծոյ ոչ խուճապեցան. (Սարգ. յկ. ՟Ե։)
Երամակ ուղտուցն խուճապեցան եւ գնացին յանապատ տեղի. (Ճ. ՟Բ.։)
Որպէս ի հրէից հաւատացեալքն՝ խուճապէին յիւրեանց ազգականացն. (Ոսկ. գղ.։)
cf. Խուճապ.
Խուճապիլն. խուճապ. խուճապանք. տագնապ. ցնորք. զբաղանք.
Լել յեմենայն խուճապմանց աշխարհիս, եւ մտաւորութեամբ ի միայնութեան նստել։ Ամենեքեան գալով յարտաքին խուճապմանց, ոմն ի վաճառուց, եւ այլն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
seasoning, flavouring.
(ի պ. խուն. արիւն. կամ ի հյ. խոնաւ) καρύκη, καρυκευτική condimentum, salsamentaria. Զանգումն ուտելեաց արեամբ ըստ աւագաց լիդացվոց. համադամք. Յօրինուած խորակաց.
Ու՞ր մեզ խունաւագութիւնն եւ խոհակերութիւնն պիտանացու է. (եւ ո՛չ երբէք. Ոսկ. մ. ՟Բ. 24։)
sweet calamus.
cf. ԵՂԵԳՆԱԽՈՒՆԿ. ըստ յն. քա՛լամօս, որ է եղեգն.
in many flocks;
in vast numbers;
— փունջ, nosegay of various flowers.
Հոտ բուրազուարթ, փունջ խուռներամ. (Նար. տաղ ծն.։)
flight, eva-sion;
subterfuge, shift, excuse, tergiversation, shuffling.
φυγαδεῖον confugium, refugium. Փախուստ. եւ Ապաւինութիւն. Ըստ ամենայն խուսափանաց նորա. (Եզեկ. ՟Ժ՟Է. 21։)
cf. Խուսափանք.
Որք այսքան երկիւղ խուսափման արկին ի մեզ։ Զխուսափումն երկիւղին. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ.։)
to escape, to flee, to take to flight, to steal away;
to retreat, to retire, to disappear;
to shuffle, to elude, to tergiversate.
ἑκκλίνω, διαδιδράσκω declino, diffugio ἑκτοπίζω de loco removeor σχεδιάζω ex tempore, subito facio. Խոյս տալ (ափ յափոյ, կամ խարխափելով կամ հափափելով). խուսել. փախչել. հնարիւք խոտորիլ, փոխել զտեղին խուճապաւ. խուճապիլ.
Տեսեալ զիս իշոյդ՝ խուսափեաց յինքէն։ Նոքա առ վատասրտել իւրեանց՝ այսր անդր խուսափէին։ Խուսափէին։ Խուսափեցէք յօրինաց իմոց, եւ ոչ պահեցէք զնոսա։ Խուսափեալք չլսել ձայնի նորա. (Թուոց. ՟Ի՟Բ. 33. ՟Բ. Մակ. ՟Ը. 13։ Մաղաք. ՟Գ. 7։ Բար. ՟Ա. 19։)
Ես որպէս ստուեր ի խուսափել իմում պակասեցայ. (Սղ. ՟Ճ՟Ը. 23։)
Խուսափեն ի պատուածս բազում ելից, զի յերկիւղէ մահուն ապրեսցին. (Նար. ՟Կ՟Թ։)
Իմաստուն կոյսն հռիփսիմէ խուսափեաց ի դշխոյ լինելոյն հռովմայեցւոց. (Լմբ. սղ.։)
Գունդք հրեշտակաց գռոթ տուեալ ի վերուստ խուսափելով անդ հասանեն ի սպասաւորութիւն. (Կանոն.։)
cf. Խուսափեմ.
Մարգարէդ ընդ անմռունչսն եւեթ վիճի ի նմանութիւն մանկտւոյ՝ որ խուճապեալ խուսափիցին. (Ոսկ. ես.։)
Որ տաղտկայցէ եւ խուսափիցի մտանել ընդ լծով աստուածապաշտութեանն. (Սեբեր. ՟Գ։)
fleeing, taking to flight.
Որ խուսափէ. խոյս տուօղ հնարիւք.
to cause to escape, to save, to extricate.
Տալ խուսել. հեռացուցանել. ազատ կացուցանել.
lid, cover;
cap, head.
ԽՈՒՓ կամ ԽՈՒՓՆ. ռմկ. եւս խուփ, թ. գավագ. ἑπικάλυμμα tegmen, operimentum πῶμα operculum. Կափարիչ, փեղկ, եւ ամենայն ինչ՝ որով լինի խփանել զբերան ամանոց, եւ զծակս եւ զծերպս տեղեաց.
Դնեն սպունգս մեծամեծս ի խուփն կատսայիցն, կամ խփունս կաթսայիցն. (Վեցօր. ՟Դ. յորմէ եւ Շիր.։)
Դարձուսցէ զխուփն կամ զտախտակն ի վերայ նշխարացն. (Մաշտ. ջահկ.։)
Ի բաց առեալ զխուփն պատուհանին։ Դիտեցից ընդ ծերպս խփանն. (Վրք. ոսկ.։ Տե՛ս եւ Վստկ.։)
to heap, to pile;
to fill, to cram, to stuff.
ἑκσυνάγω congrego, refero, confero եւ ταράσσω, -ττω turbo, conturbo απαρασύρω praepostere traho. Խուռն կոտակել. բարդել. դիզել ի վերայ միմեանց. խճողել. խուճապաւ խռնել. եւ Խառնիխուռն շփոթել. խռովե.
Զի մի՛ գուցէ կառքն ի սովորութենէ արտաքս ընթասցին. (եւ խանգարեալ խռկեսցեն ցտեսութիւնն) (ձիընթացից). (Պիսիդ.։)
Ի ներքոյ երկիւղ՝ վասն տկարութեան հաւատացելոցն, զի մի՛ խռկեսցին. (Ոսկ. ՟Բ. ՟Ժ՟Դ։)
to assemble, to muster;
to collect, to gather;
to augment, to enlarge.
συναθροίζω congrego, congero, conglomero συγχύνω, -ομαι confundo, -or συμπορεύομαι , ἑπιπίπτω irruo. Խուռն ի միահաւաքել. կուտակել. մղել. սեղմել, խառնել. Կր. գունդագունդ ժողովիլ. զմիմեամբ կուտակիլ. խընճռխընճ ժողվել, մէկզմէկ հրել, դիզուել, ժողվել.
Խռնել ի մի վայր կոտորել ի նորանշան տեսիլ տանջանաց. (՟Գ. Մակ. ՟Է. 2։)
Անդ գումարեցին խռնեցին ժողովս բազմութեան տնօղաց աղանց. (Նար. խչ.։)
Ամենայն ուստեք յորդորեալ խռնէ զնոսա՝ միտ դնել բանիցն ասացելոց. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)
Երկիւղիւք խռնեալք ընդ միմեանս՝ սաստիկ շփոթս կացուցանէին։ Բազմութիւն մարդկան իբրու յոյժ խառնելոց ի միասին. (Պիտ.։)
Թէ ամպ սաստիկ խռնիցի. (Կիւրղ. ծն.։)
to assemble in a crowd, to collect or gather together, to flock, to crowd round;
խռնէր զնովաւ ժողովուրդն, the people crowded round him;
խռնեցաւ պատերազմն, the fight began.
to emit a gurgling sound;
— շանց, to howl.
Այլք ընդ փողւցն զենեալք կիսամեշք գոլով՝ դժուարաւ խռնչէին. (Լաստ. ՟Ժ՟Ա։)
Խռնչէին եւ կատաղին զօրետ շանց. (Փիլ. տեսական.։)
restless, unquiet, turbulent.
Եւ ո՛չ ի խռովասէր մտաց անկալութիւն խաղաղութեան, Եղիշ. (՟Գ։ Յհ. կթ.։)
cf. Խռովեմ.
Ցնորք անհնարին երազոց խռովեցուցանէին զնա։ Արքս այս խռովեցուցանեն զքաղաքս մեր։ Որք աշխարհս խռովեցուցին, սոքա եւ այսր հասին։ Երանի թէ մօտակտուր իսկ լինէրն որ զձեզն խռովեցուցանեն։ Բան ահեղ խռովեցուցանէ զսիրտ առն արդարոյ։ Սրամտութեամբ իւրով խռովեցուսցանէ զնոսա։ Ո խռովեցուցանէ զզմեծութիւն ծովու.եւ այլն։
Ոչ մեկին ի նորա կամացն, եւ ոչ խռովեցուցնեն զաստուած. (Յճխ. ՟Ժ՟Բ։)
cf. Խռովիչ.
Անէծ չարաչար եւ զմերն խռովեցուցիչ։ Որպէս զի զսա ընդ քեւ ի խռովեցուցչացն պահեսցես. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
perturber;
disturbing, seditious, factious.
Բռնանայր բռնութիւն խռովչացն. (Եւս. պտմ. ՟Բ. 20։)
to dry up, to fade, to wither;
to grow old, to become extenuated;
խռուացեաւ հերք, bristling hair;
dishevelled hair.
Լինել իբրեւ զխռիւ. չորանալ. ցամաքիլ բուսոց. եւ Անպիտանանալ. ծերանալ. տգեղանալ. անշքանալ անձին. եւ Թաղկիլ հերաց.
Երիթացեալս եւ խռուացեալս իբրեւ ստուեր շրջեաք. (Լաստ. յիշ.։)
Մեկնեալ ի մորթոյն իւրաքանչիւր հեր առ միմեանս չարամանեալ խռուանայ ցրտացեալ. (Պղատ. տիմ.) յն. συμπιλέομαι . ռմկ. քէլէ կտրիլ. cogor, coalesco.
Եղիաս խռուացեալն տեսակաւ՝ թաւ վարսիւք. (Նիւս. երգ.։)
cf. Խռչափող.
Ստեղծ աստուած ի խռչակին միս որպէս սին, որ կոչի զանկիկ, որ պահէ զշունչն անմոլար. (Ոսկիփոր.։)
tibia, shin-bone.
Ընկեցին զնա ի կառաց անտի, եւ իբրեւ անկաւ, ջախեցան խռչակունք իւր. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)
wind-pipe;
larynx.
Զխռչափողն արար պատուածով եւ գօտիւք՝ ի սակաւամտութիւն օդոյն, եւ յելսն. (Ոսկիփոր.։)
rejoicing, cheerfulness, merriment;
banquet, feast;
joyful, gay, merry, cheerful;
— առնել, to make merry, to rejoice;
— լինել, to rejoice, to be delighted.
Շինեաց տունս խրախից, կամ վայելչական տեղի խրախից։ Ուրախ արար թագաւորն զնախարարսն հայոց ի տաճարի խրախից. (Արծր. ՟Դ. 11. եւ ՟Գ. 13։) cf. ՈՒԱԽՈՒԹԻՒՆ, (կոչնոց)։
ԽՐԱԽ. ա. Ուրախ յոյժ. (պ. խուրրէմ) Ուստի Խրախ լինել, կամ առնել է Ուրախանալ, եւ ուրախացուցանել. (լծ. եւ յն. խէ՛րօ, որ է ուրախ լինել, խնդալ).
Դու՛ք խրախ լիջիք։ Խրախ լինել ի հաւատս. (՟Գ. Մակ. ՟Է. 1։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Գ. 9։ Փիլիպ. ՟Ա. 25։)
Ընդ որ յաւետ խրախ լեալ սրբոյն գրիգորի. (Յհ. կթ.։)
Զի խրախ արասցէ զմիտս նոցա. (Սարգ. ՟գ. յհ.։)
that rejoices with, joining in merriment, feasting together;
— լինել, to rejoice with;
to congratulate.
Խրախակից կոչէ զսիրելիս։ Խրախակից լինի նորա եւ մարմինն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
Խնդութեանն գտան սգակիցք. (Ճ. ՟Ը.։)
to rejoice, to be joyful;
to feast, to make merry with.
Խրախանաս ի ձեռն փարթամութեան՝ որ իմաստութեանն է. (Պղատ. եւթիփռոն.։)
Ի վերջնում աւուր տօնին ոչ փափկանային, եւ կամ խրախանային, այլ տօնին ստէպ կային. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)
Ինքն համադամ խահիւք եւ ծաղկազարդ բոլորիւք խրախասցին։ Ի բոլորէն խրախանալ հեշտալի շայեկանութեամբ. (Պիտ.։)
Քրախանամք յիշատակաւ գերապանծ տօնի. (Շ. հրեշտ.։)
Խրախանամք աստուածային գրոց վարդապետութեամբ, (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)
banqueting-room;
place of feasting or entertainment.
Վայր խրախութեան. տեղի խրախճանաց.
Ի վերայ սովորական թատերացն, եւ խնջոյից խրախարանացն. (Ուռպ.։)
feasting, entertaining.
Որ առնէ խրախունս կոչնոց. կոչնատէր. եւ Ուրախարար.
Օտարք՝ որ ընկալեալն լինին, եւ կերակրովք ուրախ լինին մարդիկ, խնդան ընդ օտարընկալն եւ խրախարարն. (Փիլ. լին. ՟Գ. 9։)
boon-compan-ion, fellow guest;
— լինել, to feast together.
Փափկացեալք ի պատիրս իւրեանց, լեալ ձեզ խրախճանակիցք. (՟Բ. Պետ. ՟Բ. 13։)
cf. Խրախանամ.
Յայսպիսի պալատան ճեմել, այսպիսի խրախճանութեամբ խրախճանալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Այլ ի սնոտիս այս ծիծաղիմ. (եւ խրախճանամ ի վնաս անձին. Յիսուս որդի.։)
Խրախճանամ եւ չարչարանսն, որ ինձ պատրաստել են։
feast, banquet, entertainment, festivity;
rejoicings, public joy.
Ոչ է իրաւացի, երէկ վայելեալք ի քումն խրախճանութեան. եւ այսօր ոչ յոժարութեամբ առնել քեզ պատուասիրաբար զխրախճանութեանցն զբարեկամս եւ զբարեկամուհիս կոչել. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Զ։)
Ոչ պտուղ սերմանց ի խրախճանութիւն ճաշակաց։ Բառնալ յանդւոյ զգեղեցիկ որթն, եւ հեշտալւոյ խրախճանութեանն ճաշակումն. (Պիտ.։)
Ողորմէ եւ ժամանակս խրախճանութեանց. (Յհ. կթ.։ Որպէս եւ Նար. ՟Խ՟Ե. ՟Լ՟Թ. ՟Խ՟Ը. եւ կուս։ Մագ. ՟Ժ՟Գ. լ։ Լմբ. ատ.։)
Փառաւորէ յաստուածեղէն խրախճանութիւնս։ Խրախճանութեամբ արեանն քրիստոսի։ Զայսպիսի առաջի դնէ՝ որք գեղեցկապէսն քաղցնուն, զխրախճանութիւնսն. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Ածազգ. ՟Ե։ Ածաբ. մկրտ.։)
Զարտաքին գաւթացն յատակս, եւ դարաստանացն խրախճանութիւնս. (Նար. խչ.։)
Յաւէտ խրախճանութեամբ բուռն հարկանել զպատմութենէ նահատակիս. (Արծր. ՟Գ. 12։)
cf. Խրախճանութիւն.
cf. ԽՐԱԽՃԱՆՈՒԹԻՒՆ. ըստ ամենայն առման.
Զսառային այնուհետեւ կրեսցէ զխրախճանս բերկրանաց. փախուցեալ զաղախինն տեսանելով. իբր զուարճութիւն սրտի. (Անան. եկեղ։)
Մերթ իբր թանձրացեալ. այս ինքն Ուրախացեալք՝ ըստ յն. εὑφραινόμενοι laetantes.
cf. Խրախճանութիւն;
առնել ումեք —, to give a banquet to.
արար նոցա խրախութիւն, կերան եւ արբին։ Էր խրախութիւն ի տան նորա իբրեւ զխրախութիւն թագաւորի։ Արար աբեսողոմ խրախութիւն ըստ խրախութեան թագաւորի։ թագաւորն դարեհ արար խրախութիւն մեծ։ Եմուտ տիկինն ի տաճարն խրախութեան.եւ այլն։
Եւ Ուրախութիւն մեծ. խնտում.
Ի խրախութեան ինքեան տրտեցեալ։ Ունօղ հրճուանաց անթիւ խրախութեանց ասիուածային անկէտն խոստմանց։ Զաւակք խրախութեան գոդոյն աբրահամու. (Նար. լ։ Նար. կուս. եւ Նար. առաք.։)
Բարի պատճառք խրախութեան լիցի. (Յհ. կթ.։)