Entries' title containing տ : 10000 Results

Շատրուան

s.

water-spout, fountain, jet.

Etymologies (7)

• , ի-ա հլ. «վարագոյր, սրսկա-պան, կապերտ, գորգ» Ոսկ. հռովմ. 114, 195 (այս վկայութիւնները չունի ՆՀԲ). Խոր. ա-25. Բրս. արբեց. Լաստ. իա։

• ՆՀԲ «պրս. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան, այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թրք. չատըր է վրան՝ խո-րան. այլ վրաց. շատրովանի է ամղան»։ Lag. Arm. Stud. § 1682 ՆՀԲ-ից առնե-լով՝ պրս. šāderawān։

• ԹՈԽ.-Վրաց. მატროვანი շատրովանի «հիւսուածք. 2. ճամկաւոր»։

• «օրացայտ աղբիւր» Ոսկիփ. նաև արդի գրականում։

• = Պրս. [arabic word] sādravān կամ šādur-van ևն «շատրուան, ջրբուղխ՝ ուստի ջուրն բռնութեամբ ոստուցեալ ի վեր ցայտէ». սրա-նից են փոխառեալ նաև քրդ. šadirevan, ša-zirevan, šadruvan, վրաց. შმადრევანი շադ-րեվանի «ջրի շատրուան», արևել. թրք. [arabic word] šudreven «ցօղ, նուրբ անձրև», սերբ. šadrevan, sahdrvan, šedervan, ša-drman, բուլգար. šedravan, ռում. sader-vin, sadorvin «շատրուան»։-Հիւբշ. 212։

• Նախ ԳԴ պրս. շատրիւվան։ ՆՀԲ միաց-րած է նախորդի հետ։ Lag. Arm. Stud § 1682 պրս. sāderawan։

• ԳՒՌ.-Սլմ. Վն. շատըռվան, Երև. Տփ. չա-դըրվան, Ննխ. շադըռվան, Մկ. շmտըրվան, Հմշ. շադըրվօն, Հճ. շադmրվօն, Կր. Ռ. Տիգ. չադըրվան (շփոթելով թրք. cadər «վրան» բառի հետ). այս բոլորը նշանակում են «ջըը-ցայտ շատրուան». իսկ էնկ. šadərvan «վար-դավառի տօնը» (նոյն օրը իրար վրայ ջուր ցանելու սովորութիւնից առնելով. Բիւր. 1898, 865), Մշ. շադըրվան «բաղնիսի մէջտեղի քարը՝ ուր լողացողները հանգստանում են. տճկ. կէօպէք թաշի» (նոյն տեղում նաև մի շատրուան լինելու պատճառով այս նշանա-կութիւնն է ստացած)։

NBHL (6)

(պ. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան. այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թ. շատըր, է վրան՝ խորան. այլ վր. շատրովանի ՝ է ամղան) Հովանաձեւ զարդ, վարագոյր, սրսկապան, կապերտ, օթոց, իրօք կամ նմանութեամբ.

Բազում շատրուանօք եւ ծաղկեցելովք առագաստիւք. (Բրս. արբեց.։)

Զնոյն ինքն վերին երեսս յարկացս տեսանել գեղեցկօք եւ բազմագունիւք յօրինեալ շատրուանօք. (Խոր. ՟Ա. 25։)

Բազում շատրուանօք ծածկեալ էր զձիւնն. (Լաստ. ՟Ի՟Ա։)

ռմկ. որպէս Աղբիւր ջրացայտ.

(Յերազի տեսեալ) շատրուանն՝ յերկար կեանք է. (Ոսկիփոր.։)


Շարապատմեմ

va.

to narrate in order.

NBHL (2)

ՇԱՐԱՊԱՏՄԵԼ. կարգաւ պատմել.

Երանելին եպիփան ութսուն հերձուած շարապատմեաց մեզ. (Փոտ. առ զքր. կթ.։)


Շարաւահոտ

adj.

stinking, fetid;
շարաւ արիւն, corrupt blood;
cf. Շարաւահոտութիւն.

NBHL (5)

δυσώδης graviter olens, foetidus. Որ ինչ բուրէ զհոտ շարաւոյ. չարահոտ. ժահահոտ. թարախի պէս հոտած.

Թարախեալ եւ շարաւահոտ եւ որդնեռաց զմարմին ունելով. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իբրեւ զմեռեալ մի գարշելի՝ թաթաւեալ արեամբ, իբրեւ զձորձս շարաւահոտ անսուրբ. (Գէ. ես.։ Զճենճերս շարաւահոտս. Յիշատ. ոսկ. յհ.։)

Զաղտ եւ զժանգ շարաւահոտ դիւացն, եւ զսնոտիագործ պաշտամանց. (Կորիւն.։ եւ Ագաթ.։)

Հանդերձ շարաւահոտ սոխովն եւ խստորիւն. (Մծբ. ՟Ժ՟Գ։)


Շարաւահոտութիւն, ութեան

s.

stench, stink.

NBHL (3)

Հոտ շարաւոյ. եւ ամենայն ժահահոտութիւն. հոտածութիւն.

առ բնակեալ ի դեւս անդ ժահահոտն շարաւահոտութեան. (Եւագր. ՟Ե։)

Ո՞ր շարաւահոտութիւն մեռելոյ կարէ հաւասարել նեխութեան մեղացն եւ ժահահոտութեան. (Սարգ. յկ. ՟Գ։)


Շարաւոտեալ

adj.

corrupted, stinking.

NBHL (1)

Մի՛ մատուսցես ի վերայ խմորելոյն զարիւն զոհից քոց, զի աղտեղեալ են եւ շարաւոտեալ. (Եփր. ել.։)


Շարիատ, ի, իւ

s.

usury, illegal interest.

Etymologies (2)

• , ի հլ. «տոկոս, վաշխ» Ղևտ. իե, 37. Օր. իգ. 20.-նոյն է նաև յետին արձա-նագրութեանց մէջ գործածուած շարյատ կամ շարիատ «տուրք» բառը. այսպէս՝ 971 թ. (Վիմ. տար. 8), 1001 թ. (էջ 26). 1008 թ. (էջ 13), 1015 թ. (էջ 14). յետնաբար դար-ձաւ շարէտ, ինչպէս ունի երկու անգամ Արձ. 1285 թ. (Վիմ. տար. էջ 127)։ Նոյն է վերջա-պէս շարատ «հողային հա՞րկ», որ անստոյգ ձևով գործածուած է երկու անգամ Յովհան-նավանքի անթուական մի արձանագրութեան մէջ, որ Զքր. սարկ. Գ. 23 ա՛յսպէս է օրի-նաևում. «Հասարակաց տունս խլած էր, էդոց հողի շարատ էր դրած, մեք էլ հասարակ ի Ա Կարապետս ապսպարեցաք, վանաց էգոց հո-ղի շարինատ վեր կալաք վասն արևշատու-թեան պարոնաց մերոց»։ Այս բառի հետ նոյն եմ համարում Շիր. շառատ «ջաղացքում ա. ղունաւորի վարձը բնատուրքով» (հաղորդեց ն. Նիկողոսեան, որ կազմել է Լենինականի գաւառական բառերի հաւաքածուն, անտիպ), Ուրիշ ամէն տեղ այս վարձը կոչւում է շա-հադ, որի ծագումը ըստ իս հետևեալ ձևով է Նախ շառատ բառը հայերէնից անցել է թուր-քերէնի. այստեղ ժողովրդական ստուգաբա-նությամբ դարձել է šahad, իբր թէ արաբ šahad «վկայ», որից յետոյ յետ դառնալով անցել է հայերէնի։

• ՆՀԲ «Բառ եբր. իբր յաւելուած». (ան-շուշտ ակնարկում է եբր. [hebrew word] sarit «մնացորդ», որ իմաստով անյարմար է»)։ Հիւնք. արաբ. աշրադ «տասա-նորդք»։ Մառ ЗВО 8, 80 շարյատ հա-նում է արաբ. ❇ šārī'at «օրէնք» բառից։

NBHL (1)

զարծաթ քո մի՛ տացես նմա ընդ տոկոսեօք, եւ զկերակուր քո մի՛ տացես նմա ընդ շարիատիւ։ Մի՛ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր շարիատիւ, եւ մի՛ տոկոսեօք զամենայն ինչ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 37։ Օր. ՟Ի՟Գ. 20։)


Շեղանիստ

s.

rhomboid.


Շեղանստական, ի, աց

adj.

rhombohedral.


Շեղջախտիրք

s.

divination by observing heaps.

NBHL (2)

Խտիրք շեղջոց՝ ըստ խտրանաց հմայից.

Ի լուսնախնդիրս, ի շեղջախտիրս, ի գեղահմայս. (Մանդ. ՟Ի՟Զ։)


Շեղջակոյտ, կուտի

s.

cf. Շեղջ ;
pile upon pile, towering heaps.

NBHL (6)

Վասն շեղջակուտացն (ցորենոյ), զոր բարձին առաջի նորա. (Եփր. ծն.։)

զշեղջակոյտս ստացուածոց. (Եւս. պտմ. ՟Ը. 15։)

Որ շինէ զտուն իւր ընչիւք օտարաց, այնպէս է, որպէս առնէ ոք քարինս շեղջակոյտ. (Սիր. ՟Ի՟Ա. 9։)

Բերին այր իւրաքանչիւր գինդ մի, եւ ընկենուին ի շեղջակոյտ անդր. եւ եղեւ շեղջակոյտ գնտացն՝ լտերս իբրեւ ռ եւ ութհարիւր. (Եղիշ. դտ.։)

ՇԵՂՋԱԿՈՅՏ. ա. իբր Շեղջակուտեալ.

Տեսանելով զպաճուճեալ լի զբաղմամբ կեանս, եւ զշեղջակոյտ չարիս. (Մաշկ.։)


Շեղջակուտեմ, եցի

va.

to collect, gather or heap together, to heap up, to amass, to pile up, to accumulate, to hoard;
—կուտեալ մեղօք, laden with sins.

NBHL (7)

σωρεύω, περισωρεύω cumulo, coacervo, aggero συλλέγω congero, colligo. Շեղջակոյտ առնել. կուտել իբրեւ զշեղջ. շեղջել. դիզել. բարդել. կուտակել ի վերայ միմեանց.

Գերեն զկանայս շեղջակուտեալս մեղօք. (՟Բ. Տիմ. ՟Գ. 6։)

Զնիւթսն զաւելաստացութեանն իբրեւ զաւաղ եւ կամ իբրեւ զփոշի շեղջակուտիցէ. (Նիւս. երգ.։)

(Զմեղս) ի միմեանց վերայ շեղջակուտեալս. (Յճխ. ՟Թ։)

Դիհակունք անկելոց շեղջակըուտեալք ի վերայ միմեանց անկեալ դնէին. (Յհ. կթ.։)

Բազմութիւն այնչափ անուանց (հիւպատոսաց) շեղջակուտել. (Եւս. քր. ՟Ա։)

Շեղջակուտէ եւս ինքեան զհայհոյութեանն դատապարտութիւն. (Սարկ. հանգ.։)


Շեղտամեղտ

adj.

enervated, effeminated.

Etymologies (3)

• «ցոփ, խենէշ» Իրեն. հերձ. 136. «թոյլ, մեղկ» Կանոն. ըստ Հին բռ. նշա-նակում է «ծոյլ, թոյլ»։

• -Անշուշտ կրկնուած է անծանօթ շեղտ բառից։-Աճ.

• ՆՀԲ «որպէս թէ շերտ շերտ եղեալ մեղկութեամբ»։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1899, 207։-Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 շեղտ բառից մ մասնիկով և կրկնութեամբ։

NBHL (4)

τεθρυμμένος confractus, enervatus, mollis, insolens. Որպէս թէ շերտ շերտ եղեալ մեղկութեամբ. ըստ յն. ջախեալ. մանրեալ. մալեալ. ցոփ. թուլամորթ. խենէշ (ոք կամ ինչ). լոյծ. մեղկ. ... կոտրուած, թոյլ.

Զլոյծ եւ զջախջախ եւ զշեղտամեղտ ագանելիս եւ զգնացս չընդունիմք. (Կանոն. (ի մի ձ. զջաղճ, եւ զշեղտամեղտ)։)

Շեղտամեղտ զծոյլս նշանակէ, կամ զթոյլս. (Հին բռ.։)

Մինչ զի գոլ շեղտամեղտս եւ խենէշս. (Իրեն. ՟Ա. առ Լեհ. (որ ըստ մտի կամի ընթեռնուլ՝ շեղտամեղ, որպէս հակեալ ի մեղս։))


Շեշտ, ից

s. gr. mus. adv.

shrill voice;
accent, acute accent;
an Armenian note;
cf. Շեշտակի;
— ոլորիլ, to end in a point.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «սուր կերպով, խիստ, ուժգնու-թեամբ, դէպ ուղիղ» Խոր. Յհ. կթ. «սուր ձայն և սրա նշանը» Փիլ. այլաբ. Թր. քեր. որից շեշտել «սուր ձևով կտրել» Յհ. կթ. «ձայնը սուր հնչել» Քեր. շեշտակի Կաղանկտ. Յհ. կթ. շեշտումն Խոր. յանգաշեշտ Երզն. քեր. յարա-շեշտ Ոսկիփ. ևն։

• ՆՀԲ լծ. սաստ, սաստիկ, խիստ, աշ-տեայ, թրք. խըշտ, շիշ և լտ. seco, sec-tio «կտրել, կտուրք»։ Petersson IF 43

• (1925), 74 լետ բառից, որ է հնխ k'uedo=հբգ. hwaz «սուր» ևն։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստ. 2, 85 շերտ բա-ռից։

NBHL (8)

ὁξύς, ὁξεία, ὁξύ acutus, -ta, -tum, accentus acutus. (լծ. Սաստ, սաստիկ, խիստ, եւ աշտեայ. թ. խըշտ, շիշ եւ լտ. սէ՛քօ, սէքցիօ. կտրել. կտուրք, եւ այլն) Հնչիւն սո՛ւր եւ բարկ կամ սաստիկ. եւ Ոլորակ սուսերաձեւ ի նշանակ սո՛ւր հնչման. (յն. օքսի՛ս, օքսի՛. որք իբր ածակ. թարգմանին ի մեզ սո՛ւր, բարկ, սաստիկ, արագ, եւ այլն. եւ իբր գոյակ. շեշտ)

Առոգանութիւնք են տասն. եւ այլն։ Եւ ի սոցանէ ոլորակք են երեք, շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ, երկա՜ր, սուղ՞ եւ այլն։ Եւ ի սոցանէ ոլորակք են երեք, շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ. (Թր. քեր.։)

Զբարբառոց սաստկութիւնս, ոլորմանցն ... շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ եւ այլն։ Փիլ. (այլաբ.։)

Ասի շե՛շտ, սո՝ւր, բութ՝ ծանր։ Ամենայն անուանք յորս ոչ են շեշտք եւ պարոյկք, ամենեքեան նոքա բութք են։ Որպէս շեշետ ի վեր հանելով՝ սրէ (զձայն), նոյնպէս բութն ի խոնարհ իջուցանելով՝ հարթէ, եւ յերկոցունց ծայրիցն ի շեշտէ եւ ի բթէ բաղկանայ պարոյկն. (Երզն. քեր.։)

ՇԵ՛ՇՏ մ. ὁξέως acute. որպէս Շեշտակի. սո՛ւր եւ խիստ ուժգնութեամբ. դէպուղիղ կշռակի եւ արագ մխելով սրութեամբ. յանկարծ ճեղքելով՝ հանգոյն սլաքի, իբրեւ ի սայր սուսերի, եւ այլն. ուժով շիփշիտակ.

Շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր անկանէր սլաքն. (Խոր. ՟Ա. 10։)

Ըզլայնալիճն լի՛ քարշեալ, եւ շեշտ կրծիցն ըսթափանցեալ. (Շ. վիպ.։)

(Սուսերաւ) շեշտ ընդ մէջ ճեղքէր զամուր գլխանոցն. (Յհ. կթ.։)


Շեշտակի

adv.

acutely, pointedly, piercingly, sharply, keenly;
instantly.

NBHL (9)

cf. ՇԵ՛ՇՏ) իբր Սաստկապէս պատռուածով. անհնարին սաստկութեամբ եւ արագութեամբ կամ սրութեամբ. արագ արագ. թրի՝ դանկի՝ նետի՝ կրակի պէս, կտրուկ՝ չուստ՝ շուտ մը, ճղքելով.

Հարեալ ուժգնակի տապարաւ զգագաթն սրբոյն, եւ նոյնժամայն շեշտակի ճեղքեալ մինչեւ յունկն նորա. (Ճ. ՟Բ.։)

Լուեալ զայլոցն եւս շեշտակի կտուրն ի միմեանցն լինել։ Ետես զերկպառակութիւն եգերացւոցն. որք շեշտակի ճեղքեալք եւ այլն. (Յհ. կթ.։)

Եհար նիզակաւն ի վերայ միջոյն, եւ շեշտակի հանէր ընդ թանձրութիւն զրահիցն եւ մարմնոյն ի միւս կողմն. տմ. վր.։)

Ճեղքող վիշապին (թէոդորոս՝) շեշտակի ջարդած. (Գանձ.։)

Զերկիր բաժանեաց նշանաւ խաչին շեշտակի, քան թէ մովսէս զծովն գաւազանաւն. (Նար. մծբ.։)

Շեշտհակի իսկ անդրէն ընդ հուպ վայելչանայր. (Անան. եկեղ։)

Անդէն շեշտակի ծագէ լոյս. (Անան. ի յհ. մկ.։)

Շեշտակի ճեպով յղեալ զնմանէ իշխանն. (Կաղանկտ.։)


Շեշտաւոր

adj. gr.

accented.

NBHL (2)

Ունակ շեշտի, կամ սաստկական.

Զտէրունի շեշտաւորսն, զքաշս, եւ զոյժն. (Արիստակ. գրչ.)


Շեշտեմ, եցի

va. gr.

to aim or level a blow at;
to accentuate.

NBHL (2)

ՇԵՇՏԵԼ. Շերտ կտրել. (որպէս գրի յայլ ձեռ) սրածայր ձեւել, ճեղքել.

Իբրեւ տապարօք շեշտակի շեշտեալ զծառ. (Յհ. կթ.։) (Իսկ ըստ քերականաց՝ Սրել կամ սո՛ւր հնչել զձայն։)


Շեշտոլոր

cf. Շեշտոլորակ.

NBHL (6)

ՇԵՇՏՈԼՈՐ ՇԵՇՏՈԼՈՐԱԿ. ὁξύτονος qui acuto tono finitur, cujus ultima syllaba accentu acuto effertur. որ եւ ՅԱՆԳԱՇԵՇՏ. Ասի զբառէ՝ որոյ վերջին վանկն ունի զշեշտ, ոլորակեալ շեշտիւ կամ բթիւ. որպիսի են հասարակօրէն բառք հայոց եւ թուրքաց։

Շեշտոլոր անուն է, որ ն՝անգին ունի զոլորակն. որպիսի, սահա՛կ։ Պարզ լծորդութեան առաջնոյ շեշտոլոր բայից. (Թր. քեր. վերջ։)

Յորժամ սուր եւ յորդելակ հնչմամբ ի վեր փողելով շունչն՝ կալցի զելս ձայնին, շեշտոլոր ասի։ Եւ լինի բուն շեշտոլորակի, թէ՛ յանուաիս ( recte յանուանս) իցէ եւ թէ՛ ի բայս, ի վերայ այն հեգիցն՝ որ ունին այբ կամ եչ կամ ին. զի յորժամ զսո՛ւր սոլորակն սոքա առնուն, բնութեամբ շեշտոլորք ասին. իսկ այլք ի ձայնաւորաց թէ առնուն զշեշտն, դրութեամբ եւ պատահմամբ ասին. (Գրչ. գէորգ.։)

Շեշտոլորակն յաւարտեցելումն կիտին ի գլուխ ատնն ունի զվերսաստութեան զհանդէպն։ Շեշտոլորակն բազում զանազանակս ունի յինքեան. (Երզն. քեր.։)

ՇԵՇՏՈԼՈՐ ասի՝ մերթ որպէս Պարոյկաւոր, պարուկելի. զի եւ պարոյկն է շեշտ ոլորեալ ի վայր բթիւ.

Ասելով շեշտոլոր բառիւ այսպէս. ո՞չ է պարտ իմանալ. մի՞ է. (Մխ. ապար.։)


Շեշտոլորակ

s.

word accented on the last syllable;
barytone.

NBHL (6)

ՇԵՇՏՈԼՈՐ ՇԵՇՏՈԼՈՐԱԿ. ὁξύτονος qui acuto tono finitur, cujus ultima syllaba accentu acuto effertur. որ եւ ՅԱՆԳԱՇԵՇՏ. Ասի զբառէ՝ որոյ վերջին վանկն ունի զշեշտ, ոլորակեալ շեշտիւ կամ բթիւ. որպիսի են հասարակօրէն բառք հայոց եւ թուրքաց։

Շեշտոլոր անուն է, որ ն՝անգին ունի զոլորակն. որպիսի, սահա՛կ։ Պարզ լծորդութեան առաջնոյ շեշտոլոր բայից. (Թր. քեր. վերջ։)

Յորժամ սուր եւ յորդելակ հնչմամբ ի վեր փողելով շունչն՝ կալցի զելս ձայնին, շեշտոլոր ասի։ Եւ լինի բուն շեշտոլորակի, թէ՛ յանուաիս ( recte յանուանս) իցէ եւ թէ՛ ի բայս, ի վերայ այն հեգիցն՝ որ ունին այբ կամ եչ կամ ին. զի յորժամ զսո՛ւր սոլորակն սոքա առնուն, բնութեամբ շեշտոլորք ասին. իսկ այլք ի ձայնաւորաց թէ առնուն զշեշտն, դրութեամբ եւ պատահմամբ ասին. (Գրչ. գէորգ.։)

Շեշտոլորակն յաւարտեցելումն կիտին ի գլուխ ատնն ունի զվերսաստութեան զհանդէպն։ Շեշտոլորակն բազում զանազանակս ունի յինքեան. (Երզն. քեր.։)

ՇԵՇՏՈԼՈՐ ասի՝ մերթ որպէս Պարոյկաւոր, պարուկելի. զի եւ պարոյկն է շեշտ ոլորեալ ի վայր բթիւ.

Ասելով շեշտոլոր բառիւ այսպէս. ո՞չ է պարտ իմանալ. մի՞ է. (Մխ. ապար.։)


Շեշտոլորեմ

va.

to utter sharply, acutely.

NBHL (1)

Շեշտոլորելով ձկտի. (Նիւս. կազմ. ՟Ժ։)


Շեշտումն, ման

s. gr.

ending in a point, tapering, pyramidal form;
ի — անկանիլ, to taper, to end in a point;
ի — յանգեալ, pyramidal, pointed;
accentuation

NBHL (1)

Լեառն ուղղորդ ի յերկրէ բուսեալ ... եւ առ փոքր փոքր ի շեշտումն յանգեալ. (Խոր. ՟Ա. 11։)


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

Etymologies (4)

• , ի հլ. «փայտի ջարդած կտոր» Գ. թագ. ժը. 33-38. «պանրի կտոր» Ոսկիփ. Վրդն. առակ. 29. «որևէ բանի երկար կամ տափակ կանոնաւոր կտրուած կտոր (օր. հա-ցի, սեխի, պանրի ևն»), «խաւ (օր. հողի, կաւիճի, աւազի)» (այս երկուսը միայն արդի գրականում), «ցանկապատի ցից, ցանկ» ԱԲ, «տապար, կացին» (այս իմաստով երևում է միայն ածանցների մէջ)։ Սրանից են լերտել «շերտ շերտ կեղևել, գծել, ջարդել» Շնորհ. Բարձր. «ճեղքել» Յհ. կթ. 434. շերտակոտոր առնել (գրուած նաև շերդակոտոր) «տապա-րով ջարդել, կոտրատել» Պիտ. 408. շերտա-փակ «ցիցերով փակած՝ գոցած», շերտաւոր փակել «ցիցերով պատնէշ շինել» Եղիշ. ե. էջ 81 (ՆՀԲ չունի), լերտաւոր. «տապարաւոր զինւոր» Բուզ. Խոր. Յհ. կթ. (Հացունի Պատմ. տարազի 154 հասկանում է «շերտ շերտ զրահներ հագած» և ո՛չ թէ «վերտ կամ կողինաւոր»)։ Նոր բառեր են շերտա-արել, շերտաւորում, շերտաւորութիւն։

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ տել լիթ. skèdrá կամ *skidra «տաշեղ», բայց սրանք էլ պիտի տային հլ, շէրտ կամ շիրտ։ *) Վերջապէս յն. σνάζω գհևռձեւ», զնդ. sčind (իրանեան առմա-տո skand, sčand, skad), պրս. sikastan «կոտրել» չեն յարմարւում հայերէնին՝ նշանակութեամբ և ձայնապէս։ Հայերէն շերտ պահանջում է հնխ. sked-r-ձևը։ Միջին ճանապարհն է բռնում Pedersen,

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։

• ԳՒՌ.-Մկ. շէրտ, շէրտիլ «մանր կոտորել». Ալշ. Մշ. շերդ, շերդել «շերտ շերտ կտրել». Սեբ. շէրդէլ «պատռել», Խրբ. շէրդ, Տիգ. շիրդ, Երև. շէրթ, Սվեդ. շիրթ, որից շիրթիլ «կացինով ճղրտել, քարով գլուխը ջարդել»։

NBHL (7)

σχίδαξ assula, segmentum e ligno scisso. Ջարդեալ մասն. կոտորակ փայտի պատառելոյ. հատուած. հատոր. պատառ.

Եդեզ զշերտսն (փայտի). եւ յօշեաց զողջակէզն, եւ եդեզ ի վերայ շերտիցն. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 33=38։)

Յիշոյ վերայ շերտսնլ եդեալ. (Առ որս. ՟Դ։)

Զշերտ փայտից ողջակիզին յուս իւր եբարձ իսահակ. (Երզն. մտթ.։)

Կռփիչ հանապազորդեան՝ գլխոյ գագաթան հպարտացեալ չարագործին՝ շերտս այս տաշեցեալ (խաչափայտն)։ Ի կշտամբանս յանդիմանութեան թերահաւատիցն կացուցանէր զշնորհեալ շերտին զգոյի հատուածս (մասն նոյեան տապանին). (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. մծբ.։)

Նըկարակերտ նըման նմին՝ կազմեն ըզշերտըն կիպարին. (Ներս. մոկ.։)

Մի շերտ պանիր ոչ կարացեր պահել. (Ոսկիփոր.։)


Շերտակոտոր առնեմ

sv.

to chip, to cut into chips or in pieces, to shiver, to shatter.

NBHL (2)

ՇԵՐՏԱԿՈՏՈՐ կամ ՇԵՐԴԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. Ջարդել. կոտորել. պատառել.

Ի հարկէ տապար ի գործ արկեալ՝ շերդակոտոր առնելով քանդէր (զշիրիմն). (Պիտ.։)


Շերտաւոր

adj.

provided with a hatchet;
armed with a spear;
striped, streaked, streaky;
— զօր, sapper;
pikeman;
cf. Շերտափակ՞՞՞փեղկ.

NBHL (4)

Ունօղ զգործի շերտ շերտ կոտորելոյ, ջարդելոյ. որպէս տապարաւոր, սակրաւոր, տիգաւոր, եւ այլն.

Շերտաւոր հետեւակ զօրուն։ Վահանափակք շերտաւորացն. (Բուզ. ՟Գ. 7. 20։)

Շերտաւորքն ի սուր եւ ի տէգ նիզակի վառեալք. (Խոր. ՟Ա. 23։)

Փոսս հատանէր. պատնէշս կանգնէր, շերտաւորս (կամ զշերտաւորս), եւ զսուսերաւորս. (Յհ. կթ.։)


Շերտափակ՞՞՞փեղկ

sn.

blinds, Venetian blinds;
— փակել, to surround with trenches, to circumvallate, to palisade.


Շերտեմ, եցի

va. med.

to bark in strips, to streak, to stripe;
to scarify;
to cup.

NBHL (2)

ՇԵՐՏԵԼ. Շերտ շերտ կեղեւել. գծել. կամ զշեր գաւազան նկարէն քերել քերթել.

Զգաւազանսն շերտեալ արկանէր յաւազանսն. իբր զի ոչխարացն տեսեալ ի ջուրսն, ի գաւազանացն շերտից (այսինքն շերտելոց կամ շերտուածոց) խորհրդեամբ յղացեալ ծնանէին խայտախարիք. (Շ. բարձր.։)


Շիղադէտ

adj. s.

beholding the mote in another's eye;
censurer, fault-finder.

NBHL (2)

ՇԻՂԱԴԷՏ կամ ՇԻՒՂԱԳԷՏ. Որ կամի դիտել զշիղ յաչո այլոց.

Իմ են վէրքս, ոչ այլոց, եւ խարանքս. որպէս զի մի՛ շիւղագէտ եւ զօտարս դատօղ՝ դատեցայց. (Ներս. աբեղ. (այլ ձ. շուղագէտ)։)


Շիճիտակիմ

vn.

to be red with eating and drinking.


Շինականամիտ

adj.

clod-pated, awkward, rough.

NBHL (2)

Վայրենամիտ. անքաղաքավար. սոպռ. բիրտ. կոպիտ.

Եւ տէր օրինակին տմարդի եւ շինականամիտ՝այնպէս համարէր, թէ զիւրն յափշտակէի. (Յիշատ. նանայի. ի թուին ՟Ո՟Դ։)


Շինամուտ լինիմ

sv.

to enter the villages or towns.

NBHL (2)

ՇԻՆԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. ἑπιχωριάζω intro, ventito. Մտանել ի շինամէջ քաղաքի կամ աւանի.

Յաճախ ի ժողովուրդսն շինամուտ՝ լեալ ուսուցանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)


Շինանիստ

adj.

inhabited, peopled;
flourishing, prosperous.

NBHL (4)

Շէ՛ն ըստ նստի կամ բնակութեան եւ վիճակի. մարդաշատ եւ բարեշէն տեղի՝ քաղաք.

Քաղաքին եւ այլ շինանիստ տեղացն չմեղան ինչ։ Եղեն շինանիստ աւանք՝ բնակութիւնք գազանաց. (Լաստ. ՟Ա. ՟Ժ։)

Զծովեզերեայ շինանիստն գեղարքունի. (Յհ. կթ.։)

Յապականութիւն դարձուցանէր զշինանիստ քաղաքացն եւ աւանացն ցանկալեաց. (Ագաթ.։)


Շիջանուտ

adj.

extinguishable.

NBHL (3)

Զի թէ այսչափ դառն է շիջանուտ հուրն, որչափ ապա անշէջ հուրն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ասացեր, թէ զքեզ յանշէջ հուրն արկանէ. ես զքեզ աստէն իսկ այրեցից շիջանուտ հրովս. (Ագաթ.։)

Որք փորձեցայք շիջանուտ հրով. (Շար.։)


*Շիտ

s.

pimple.


Շիտիտի

adj.

languid, effeminate.

Etymologies (1)

• ՆՀԲ իբր շուայտոտ։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 242 արաբ. [arabic word] šadīd «սաստիկ»։

NBHL (2)

Իբր Շուայտոտ.

Շիտիտի, տապազէ, անուն իգացելոյն եւ կանացեացն եւ անարական պղծիցն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Շլամիտ

adj.

short-witted, obtuse, stolid, stupid, senseless.

NBHL (1)

Շիլ կամ կոյր մտօք. խաւարեալ աչօք հոգւոյն. Փարիսեցիք կոյրք եւ շլամիտք. (Մծբ. ՟Ժ՟Գ։)


Շլատ

cf. Ժլատ.

NBHL (1)

Չեմ շլատ (տպ. ժլատ), առա՛տ եմ. (Եփր. զղջ.։)


*Շլնետակ

s.

under part of the chin.

NBHL (2)

Բառ ռմկ. Ստորին կամ ներքին կողմն պարանոցի. կերտան.

Շլնետակքն բարակ. (Վստկ. ՟Յ՟Զ։)


Շղաշատեռ

cf. Շղարշ.

NBHL (7)

ՇՂԱՇ ՇՂԱՐՇ եւ ՇՂԱՇԱՏԵՌ. βύσσος byssus որպէս բեհեզ. Շար. վառ. տեռ. սինդոն. դաստառակ. գլխաշուք եւ ձորձ կամ արկանելի կանանց՝ կտաւի կամ բեհեզեայ. լաչակ .... (իսկ շալ, շէլիլ, ցփսի)

Հողաթափն սրբոյն հռիփսիմեայ, եւ շղաշն՝ որ է դաստառակ. տմ. առ Լեհ.։)

Հողաթափ մի սրբոյն հռիփսիմեայ՝ ներկեալ արեամբ. եւ շղարշն (կամ զշարշն), որ է դաստառակ. (Վրդն. պտմ.։)

Նաեւ շղարշն, որ է դաստառակ սրբոյնլ հռիփսիմեայ։ Առեալ նշխարս ինչ, զհողաթափս, եւ զշղարշսն զարենացայտս. (Ուռպ.։ Ճ. ՟Բ.։)

Զբեհեզն եւ զերկնագոյն եւ զկարմիր շղարշատեռն. (Ես. ՟Գ. 2։)

Յօրինեաց զգլուխ իւր զարդու իւրով, եւ առ շղարշատեռն ի խաբէութիւն նորա. (Յուդթ. ՟Ժ՟Զ. 10։)

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)


Շղթայատող

adj.

cf. Շղթայագործ.

NBHL (2)

Տախտակ դատաստանաց շղթայաձեւ օղակօք յեռեալ ի վակասն. (Լմբ. իմ.։)

Շղթայատող կարիւք ի վերուստ ի վայր իջուցանել ի դուրս այրին. (Խոր. ՟Գ. 45։)


Շղուրտաբարոյ

adj.

savage, wild, ferocious.

NBHL (2)

Վայրենամիտ. վայրագ. (լծ. լտ. սլիվանուս ի յն. իլէ՛օս ).

Հրաման պատուիրանի տայ շղուտաբարոյ վայրենի ազգացն այնոցիկ. (Յհ. կթ.։)


Շնամիտ

adj.

doggish, rascally, whorish.

NBHL (1)

Պատահի շնամտացն եւ բոզաբարոյիցն արհամարհել զտեառն վարդապետութին. (Երզն. մտթ.։)


Շնաստղ

s. ast.

dog-star, Sirius.


Շնորհագիւտ

adj.

obtaining the divine grace, pleasing to God, favoured, dear, agreeable, grateful.

NBHL (2)

Գտօղն շնորհաց յաստուծոյ, եւ առաջի աստուծոյ.

Յղացեալ այնուհետեւ ի հոգւոյն սրբոյ շնորհագիւտ կուսին զորդին աստուծոյ։ Խնդա՛ բերկրեալդ ի կանայս՝ կո՛յս շնորհագիւտ. (Ագաթ.։ Ճ. ՟Գ.։)


Շնորհահատոյց լինիմ

sv.

to thank;
to recompense.


Շնորհապատար

adj.

full of grace.

NBHL (2)

Պատարուն՝ զեղուն՝ լի շնորհօք.

Եւ իբր սարդենասեր անպահ պահանգաց շնորհապատար արարուածոյ յարկի դաւթեան համբակին ճեմարանօրէն արուեստիւ սադրեաց. (Նար. խչ.։)


Շնորհապատում

adj.

narrated gracefully.

NBHL (2)

Շնորհօք պատմեալ՝ ճառեալ, կամ պատմող շնորհաց եւ շնորհօք.

Ունիմք եւ զկանոնական յաջորդեալ յառաքելոցն անտի զշնորհապատում գրեալսն։ Ականատես եղեալ կերպարանացն եւ լսող շնորհապատում վարդապետութեան. (Կորիւն.։)


Շնորհապարտ, ից

adj.

much obliged, very grateful, mindful of benefits received;
— գոհութիւն, gratefulness, gratitude, thankfulness;
— գտանիլ ումեք, -զանձն դաւանել առ ոք, to be indebted for, to owe, to be under obligations, to be beholden to;
— կացուցանել զոք, to oblige a person, to obtain a right to his gratitude;
— եմ բիւրուց խնամոցդ, ով եղբայր, I am grateful to you for all your care, my brother.

NBHL (7)

Պարտական շնորհին առելոյ. երախտապարտ. երախտագէտ. շնորհակալու. որպէս լտ. obligatus եւ gratiarum memor.

Դարձան առ նա խնդութեամբ իբրեւ շնորհապարտք պարգեւաց նորա։ Եկեալ անկաւ առ ոտս՝ շնորհապարտ լինել եւ գոհանալ վասն բարեգործելոյն առ նա. (Իգն.։)

Աստուծոյ լիցի շնորհապարտ, որ պարգեւէ. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)

Նիկողայոսի լինիջիք շնորհապարտք. (Ճ. ՟Գ.։)

Եւ որ պարտական ունի զայլս վասն շնորհացն՝ զոր արար. երախտաւոր. բարեացապարտ. բարերար. իբր լտ. obligans, qui meritum habet, benefactor.

Եթէ կարիցեմք գոնէ մասն մի հատուցանել շնորհապարտին մերոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Շնորպապարտս համարիմ զձեզ, զի յաղագս փոքր այսոցիկ ցաւոց եւ չարչարանաց՝ մնամ ես մեծի ողորմութեան աստուծոյ. (Վրք. հց. ՟Ը։)


Շնորհատու, ի

adj.

gracious, bestowing favours.

NBHL (4)

Շնորհատուն խաչ ծաւալեաց ի խաւարէ լոյս. (Կաղկանտ.։)

տուիչ շնորհաց. պարգեւատու. շնորհաբաշխ. ներօղ.

Շնորհատու բարեաց՝ յամենայնի առատ։ Շնորհատու հոգւոյն ընդունարան. (Ժմ։ Թէոդոր. կուս։)

Անագորոյն (առ ընկերն). ընդ որ զայրանայ շնորհատուն. (Բրս. մրկ.։)


Շնորհատուութիւն, ութեան

s.

cf. Շնորհատրութիւն.

NBHL (1)

անապատ ծարաւի անպտուղ գոլով յաւէտ եւս ի հրէիցն շնորհատուուեանց՝ սուրբ հոգւոյն պարգեւաբաշխութեանց. (Անան. եկեղ։)


Շնորհատրութիւն, ութեան

s.

gift of grace;
donation, favour, liberality.

NBHL (3)

Շնորհատուութիւն. շնորհումն. ներողութիւն.

Եւ է որ ի շնորհատրութիւն կարգեալք, այսինքն ի մկրտութիւն. ի ձեռնադրութիւն ... եւ որ այլ եւս են շնորհաբաշխութիւնք. (Խոսր. պտրգ.։)

Բարեգործել միմեանց շնորհատրութիւն. (Նար. ՟Ի՟Թ։)


Շնորհատուր

adj.

granting or granted gratis.

NBHL (7)

Տուեալ ի շնորհացն աստուծոյ. աստուածապարգեւ. երկնաձրի. եւ Շնորհական. ձրիական. եւ Պատճառ շնորհաց կամ գործի. շնորհատու.

Շնորհատուր պարգեւօք աստուծոյ, կամ հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։ Բուզ. ՟Գ. 30։ Կորիւն.։ Թէոդոր. կուս. եւ այլն։)

Չէին արժանի շնորհատուր թողութեանն. (Եղիշ. խաչել.։)

Շնորհատուր աւանդ լուսոյ պարգեւաց էին՝ կեցուցիչ նշան. (Նար. խչ.։)

Շնորհատուր վարդապետութեամբն իւրով։ Զարդարեցան շնորհատուր օրինօք նորա. (Վրք. ոսկ.։)

Զոր եկեալ կատարեաց ամենափրկիչն քրիստոս՝ շնորհատուր հրամանաւն. (Կորիւն.։)

Իսկ շնորհատուր հոգւոյն լցեալ զնա գիտութեանն (կամ գիտութեամբն) էր աղբիւրացեալ. (Բուզ. ՟Գ. 12. (ուր իբր մակդիր հոգւոյն կամ գիտութեան այլեւայլ միտք ընծայի)։)


Definitions containing the research տ : 10000 Results

Զօրաբար

adv.

bravely, valorously.

NBHL (1)

Սոքա երկոքին զօրաբար մարտնչին ընդ հոգի։ Կռուիմ զօրաբար ընդ նոսա։ Ոչ թոյլ տայ Տէր զօրաբար պատերազմիլ ընդ նոսա. (Վրք. հց. ՟Զ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ։)


Զօրագլխական, ի, աց

adj.

belonging to a general, or to his command.

NBHL (1)

Որպէս նաւի զօրագլխականի (խաբուտան փաշայի). (Փիլ. ել. ՟Բ. 44։)


Զօրագոյն

adj.

stronger.

NBHL (3)

Արիաբար. ուժով, կտրճի պէս.

Տէր ընկրկեաց ինձ զզօրագոյնսն քան զիս. տ. ՟Ե. 13։)

Զօրագոյն համբերէր տանջանացն. (Ճ. ՟Բ. (որ ի Ճ. ՟Ա. զարիականն)։)


Զօրաժողով

s.

levy of troops, enrolment, recruiting;
— առնել, լինել, to levy soldiers, to enrol troops, to subsidize an army, to recruit;
— է նա, he is gathering together an army;
he is ready with an army;
— առնել հոգւոց, to select, to separate, or to gather together souls.

NBHL (5)

Կա՛մ յանապատի բնակեսցէ, եւ կամ ի զօրաժողովոյ (տպ. ի զօրաժողովս) եղբարց. իմա՛, ի մէջ միաբան ժողովոյ։

ԶՕՐԱԺՈՂՈՎ ԼԻՆԵԼ. συνάγω δυνάμεις, παρεμβολήν congrego exercitum, castra, aciem στρατεύω, ἑκστρατεύω, ἑπιστρατεύω bello invado, bellum infero, milito Զօր ժողովել. այրուձի գումարել, վառել, կազմել. եւ Խաղալ պատերազմաւ.

Զօրաժողով լինէր Տիմոթէոս, կամ Դեմետր արքայ։ Զօրաժողով է Յուդա։ Զօրաժողով եղեւ յէու ի վերայ Յովրամայ։ Զօրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի։ Մարախ զօրաժողով լինի իբրեւ ի միոջէ հրամանէ օրինօք.եւ այլն։

Ասի եւ ԶՕՐԱԺՈՂՈՎ ԱՌՆԵԼ. στρατολογέω Իբր Զօր հատանել. ընտրանաւ զօր գումարել.

Որ զայրուձիգ առնեն, զայր ընտիր՝ զէն ընտիր ժողովեն. սոյնպէս եւ տէրն մեր ի զօրաժողովն առնել հոգւոց՝ քննէ զբարս եւ զկամս մարդկան. (Կոչ. ՟Ա։)


Զօրական, ի, աց

s. adj.

army, guards, soldiery, militia;
soldier, militiaman;
soldierlike, military;
strong, robust, valorous.

NBHL (5)

Տացուք հաց զօրականիդ քում։ Հասեալ ի վերայ զօրականաւ՝ ապրեցուցի։ Ամենայն զօրականի հետեւակաց իմոց։ Ունիք զզօրականն։ Կնքեցին զվէմն հանդերձ զօրականօքն.եւ այլն։

Սեպուհ մի ընտրեցին յամենայն զօրականէն։ Մի ոմն ի քաջ զօրականէն հայոց. (Եղիշ. ՟Ե. ՟Է։)

Զօրական երկչոտ սարսէ ի փողոյ։ Զօրական երկչոտ լքանէ զձեռս ի պատերազմի. (Նեղոս.։)

Զօրական եւ վկայ ճշմարիտ. (Ժմ.։)

Զի զնախահայրն յաղթօղ ցուցցէ եւ զօրական. (Երզն. ոտ. երկն.։)


Զօրանամ, ացայ

vn.

to grow stronger, to recover one's self;
to take root;
to revive;
to reign, to predominate;
to grow, to increase;
to be able;
— անդրէն, to collect one's strength, to gather strength, to recover;
to fortify one's self;
զօրասցին ձերք քո, courage! thy arms shall be strengthened;
զօրացիր, take heart! courage! cheer up!

NBHL (7)

ἱσχύω (լծ. հյ. իշխել). possum, valeo ἁνδρίζομαι in virum evado, viriliter ago κρατέομαι, κατακρατέω fortificor, praevaleo Զօրութիւն զգենուլ. ոյժ առնուլ. արիանալ. զօրաւոր եւ զօրագոյն լինել. զօրել. քաջալերիլ. տիրել. իշխել.

Զօրացի՛ր, եւ քա՛ջ լեր։ Զօրացարո՛ւք ձեռք լքեալք եւ ծունկք կթուցեալք։ Զօրացարո՛ւք տերամբ։ Զօրացան ի տկարութենէ։ Զօրացի՛ր շնորհօքն՝ որ ի Քրիստոս Յիսուս։ Առեալ կերակուր՝ զօրացաւ։ Աճէր, եւ զօրանայր հոգւով։ Զօրասցի սիրտ քո։ Մեծ է զօրութեամբ, եւ զօրանայ քան զմեզ։ Զօրացաւ ի թագաւորութեանն իւրում։ Յաշխատութիւնս իւր զօրացաւ առ Աստուած։ Զօրացաւ ի նանրութեան իւրում։ Տայր պատերազմ ընդ սուրբս, եւ զօրանայր ի վերայ նոցա։ Զօրացան ի վերայ ամուր քաղաքացն.եւ այլն։

ԶՕՐԱՆԱԼ. իբր Սաստկանալ. զայրանալ. առաւելուլ. ուժել. պնդիլ.

Զօրանային բարբառք նոցա։ Մի՛ զօրասցին կապանք ձեր։ Բանն արքայի զօրացա՛ւ ի վերայ Յովաբայ։ Ստութիւն, եւ ոչ հաւատք զօրացան ի վերայ երկրի։ Մեծացաւ ծառն, եւ զօրացաւ։ Զօրանայր ջուրն, եւ բազմանայր յոյժ ի վերայ երկրի։ Զօրացաւ սով յերկրին.եւ այլն։

Զմիջաւուրբ զօրացաւ տօթ. (Կլիմաք.։)

Լոյս իմաստից նորա զօրանայ. (Վրք. հց. ՟Բ։)

Ի մարմնաւոր իրս՝ իմաստնոյն խրատք զօրանան. (Խոսր.։)


Զօրապէս

adv.

valorously, courageously;
energetically, efficaciously.

NBHL (2)

Որ միացեալ է զօրապէս ընդ հացին. (Լմբ. պտրգ.։)

Եւ Սաստկապէս.


Զօրավար, աց

s.

general, commandant.

NBHL (4)

ἁρχιστρατηγός, ἁρχιγός, ἅρχων στρατίας , ἠγεμών, ἠγούμενος, στρατηγός imperator exercitus, princeps vel dux militiae Վարիչ զօրու՝ որպէս իշխան եւ առաջնորդ. իբրեւ սպարապետ ընդհանուր, եւ որպէս ստորին զօրագլուխ.

Անուն զօրավարին նորա Աբեններ։ Զօրավար զօրացն արքայի Յովաբ։ Ի ձեռս Սիսարայ զօրավարին յաբինայ։ Ես եմ զօրավար զօրու տեառն ... եւ ասէ զօրավարն տեառն ցՅեսու։ Դա լիցի ձազ սպարապետ զօրավար զօրացդ։ Զօրավարք զօրացն։ Արասցո՛ւք մեզ զօրավար, եւ դարձցո՛ւք յԵգիպտոս։ Ի սկսանել զօրավարացն իսրայէլի.եւ այլն։

Առաջնորդ եւ զօրավար (զիս) ձեզ կացուցէք։ Չէ՛ մեզ մարդ զօրավար, այլ՝ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց. (Եղիշ. ՟Ե։)

Որպէս եւ Հոմերոս ասէ՝ հովիւ ժողովրդոց գոլ զբարի զօրավարն. (Պղատ. մինովս.։)տանի գրեալ եւ ԶՕՐԱՒԱՐ)։


Զօրավարեմ, եցի

vn. va.

to command, to lead an army.

NBHL (2)

Մովսէս զօրավարէր ելից եբրայեցւոց յԵգիպտոսէ. (Եւս. քր. ՟Բ։)

(Տէրն մեր) շրջեալ ըստ քաղաքացն, եւ զօրավարեալ աշակերտացն, որպէս Յեսու ժողովրդեանն. (Արշ.։)


Զօրավարութիւն, ութեան

s.

command of an army, generalship.

NBHL (2)

στρατηγία praefectura exercitus, imperatorium munus Զօրավարն լինել, եւ իշխանութիւն եւ առաջնորդութիւն նորա. սպարապետութիւն։

Քաջն Յեսու հասանէր ի գահ զօրավարութեան. (Պիտ.)


Զօրավիգն

adj. s.

aid, support, help;
defender, partisan;
succour, reinforcement;
—, — օգնականութեան լինել, to aid, to help, to bring succour;
— ունել զոք, to be sustained, or supported by;
որդեակ, — լեր ծերութեան հօր քում, my son, help thy father in his age.

NBHL (14)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Գրիգորիոս երրորդութեանն զօրավիգն. (Ոսկ. լս. (տպ. քարոզն)։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)

ԶՕՐԱՎԻԳՆ կամ ԶՕՐԱՎԻԳ. գրի եւ ԶՕՐԱՒԻԳՆ կամ ԶՕՐԱՒԻԳ. σύμμαχος , ἁντιλήπτωρ, συμμαχία, ἁντίληψις եւ այլն. auxiliator, adjutor;
auxilium, subsidium Հզօրիչ. զօրացուցիչ. որ ի թիկունս հասանէ. ձեռնտու. օգնական. եւ Օգնականութիւն. կամ յն. պատերազմակից, թեւակից, ընդունօղ. թեւ թիկունք.

Ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ. (Սղ. ՟Ձ՟Բ. 9։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

(Աստուած) լիցի քեզ զօրաւիգ առ թշնամին արդարութեան. (Ճ. ՟Ա.։)

Կամ Մարտակից. գործակից. պաշտպան. ջատագով.

Գրիգորիոս երրորդութեանն զօրավիգն. (Ոսկ. լս. (տպ. քարոզն)։)

Եւ աղօթիւք առ Աստուած՝ եղեր մեզ զօրավիգն. (Շար.։)


Զօրացուցանեմ, ուցի

va.

to fortify, to strengthen, to sustain, to harden, to fence, to establish, to secure, to repair, to reinforce, to restore, to corroborate;
to brighten up, to comfort, to embolden, to reanimate, to revive, to cheer up, to make revive;
— զձեռս or զբաղուկս ուրուք, to lend or bring help, to succour, to aid;
ի յազթութիւն — զոք, to render victorious, to give the victory.

NBHL (8)

ἑνισχύω, κατισχύω, δυναμόω , κραταιόω corroboro, fortifico, munio եւ այլն. Տալ զօրանալ. քաջալերել. սրտապնդել. եւ Հաստատուն առնել. ամրացուցանել. զօրացընել, սիրտ տալ, ուժովցընել, ամրցընել .... զոր օրինակ ասի.

Զօրացուցանել զոք ի վերայ այլոց, կամ ի պատերազմ, կամ զվտեալն եւ զտկարացեալն. կամ զձեռս, եւ զբազուկս. կամ զխորհուրդս. կամ ուխտ մի. տ. ՟Գ. 12։ ՟Բ. Թագ. ՟Ի՟Բ. 40։ Եզեկ. ՟Լ՟Դ. 4. եւ 6։ ՟Բ. Եզր. ՟Ա. 6։ Եզեկ. լ. 25։ ՟Ի՟Է. 9։ Դան. ՟Զ. 7։)

Զօրացուցանել զնիգս դրանց, զտուն, զբեդեկ տանն, կամ զքաղաք, կամ զթագաւորութիւն, եւ այլն. (Սղ. ՟ճխէ. 2։ ՟Դ. Թագ. ՟Ի՟Բ. 5։ ՟Բ մն. ՟Ը. 3։ ՟Ժ՟Ա. 17։ ՟Ի՟Դ. 13։ ՟Լ՟Դ. 8։)

Անմիտք, եթէ Աստուած տկարանայ, ո՞վ է՝ որ զօրացուցանէ. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Զոր աստուած կոչէ (ի վրէժխնդրութիւն), զօրացուցանէ ի զէնս. (Մխ. երեմ.։)

Զզրկանաց ամբաստանութեան իւրոյ բան բարձրաբարբառ զօրացուցանէր. (Յհ. կթ.։)

Առաւել եւս զօրացուցին (զիմաստասիրութիւն). (Շիր.։)

Զօրացո՛ զմեզ տէր ի պահպանութիւն պատուիրանաց քոց. (Ժմ.։)


Զօրացուցիչ, չի, չաց

adj.

strengthening, comforting;
corroborative, cordial;
fortifier.

NBHL (1)

Զամենայն զօրութեանց զօրացուցիչ՝ զողորմածն Աստուած. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)


Զօրաւոր, աց

adj.

strong, vigorousi;
powerful;
energetic, pathetic;
possible, efficacious;
valorous.

NBHL (5)

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης, κραταιός եւ այլն. fortis, potens, valens, robustus եւ այլն. Որ ունի զոյժ եւ զզօրութիւն, կամ զօրէ. զօրեղ. հզօր. ատակ. կարօղ. արի. կորովի. քաջ. ժիր. բո՛ւռն. սաստիկ. պինդ. ուժեղ, ուժով, ատիկօղ, սրտոտ, կտրիճ, կտրուկ, ամուր.

ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Արք զօրաւորք։ Զօրաւորք զօրութեամբ կամ ուժով։ Զօրաւորք ժողովրդեան։ Զօրաւոր քաղաք, կամ պատերազմ։ Այր հզօր, եւ կին զօրաւոր։ Զօրաւոր էր գրովք։ Քան զամենայն ինչ զօրաւոր է Աստուածապաշտութիւն.եւ այլն։

Առ յԱստուծոյ ամենայն ինչ զօրաւոր. տթ. ՟Ժ՟Թ. 26.) իմա՛ որպէս յն. չէզ. հնարաւոր, զօրելի, կարելի։

Որք ի տիրապէս ճաշակումն ոչ եղեն զօրաւորք վայելել. այսինքն ոչ զօրեցին. (Լմբ. պտրգ.։)

Դու ընդ նոսա մարտի՛ր զօրաւոր. (Լմբ. սղ.։)


Զօրաւորութիւն, ութեան

s.

strength, power, might.

NBHL (1)

Զանփոփոխութիւն (Աստուծոյ) ... զզօրաւորութիւն, զկանխագիտութիւն. (Աթ. ՟Ը։)


Զօրեղ

cf. Զօրաւոր.

NBHL (3)

Մխիթարեցան ի բանից անտի Յուդայ ի զօրեղ եւ ի գեղեցիկ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 17։)

Զօրեղ ախոյեանք, կամ ջատագովք, կամ զէն, կամ սպեղանի։ Ի զարմէ զօրեղաց։ Զօրեղն ինքնութեամբ կամ ինքնիշխանութեամբ։ Զօրեղ դիմագրաւութիւն կամ ուժգնութիւն։ Զօրեղ երթմամբ. (Նար.։)

Զօրեղ ընդդիմամարտ, կամ զօրավար։ Զօրեղ նուէր աղերսանաց։ Ախտից զօրեղաց. (Սկեւռ. աղ.։)


Զօրեղապէս

adv.

cf. Զօրապէս.

NBHL (6)

Ո՞վ ես դու տէր, որ զայսպիսի անցս ընդ իս զօրեղապէս գործես. (Ոսկ. գծ.։)

Զլերանց մեծութիւն փոխէ զօրեղապէս ի սիրտս ծովու. (Նար. ՟Ժ։)

Նախ եղելոցն տեղեկութիւն՝ զօրեղապէս ապագայիցն տայ զհաւանութիւն. (Սկեւռ. ես.։)

Աստուածաբար եւ զօրեղապէս կարող էր զամենայն ինչ առ ի բարին մեր տնտեսել եւ հրաշագործել. (Ոսկիփոր.։)

Զօրեղապէս ձեռն ետ, եւ յերիւրեալ հաստատեաց զմերումս բնութեան կառք. (Լծ. եւագր.։)

Զօրեղապէս տանջեցից զդա. (Ճ. ՟Ա.։)


Զօրեղութիւն, ութեան

s.

valour, vigour.

NBHL (2)

Աջով քո՝ նորոգութիւն, եւ մատամբ քո՝ զօրեղութիւն։ Քո ինքնաւորդ զօրեղութեամբ Որդի՛ Աստուծոյ՝ գթածաբար առողջացուսցես։ Արարչութեանդ զօրեղութեան վանեալ են կարծրութիւնք։ Զօրեղութիւն անվթարելի. (Նար.։)

Խանգարիչն Իսրայէլի տզօր եւ կնատ զօրեղութեամբն նկրտի խափանել. (Յհ. իմ. ատ.։)


Զօրեմ, եցի

vn.

to be able, worth;
to govern;
to act, to produce an effect.

NBHL (7)

ἱσχύω, δύναμαι valeo, possum Ունել զօրութիւն բաւական. կարօղ եւ զօրաւոր գտանիլ. իշխել՝ ըստ որում ձեռնհաս լինել. կարել. բաւել. գամագիւտ լինել. հնարել. տոկալ. եւ Զօրանալ. զդէմ ունել. կրնալ, ատիկել, ճար ընել, օգտել, դիմանալ.

Հազիւ հազ զօրեաց զանտեսանելւոյն զերեւոյթն առնուլ. (Փիլ. իմաստն.։)

Ոչ զօրէին առ մի նահատակ. (Շար.։)

Ոչ զօրեցին զօրաւոր կատաղութեան թշնամեացն. (Յհ. կթ.։)

Զօրես նորոգել, կամ փրկել։ Զօրես առ ելիցն հնար։ Զօրեսցէ առ մաքրութիւն։ Որ ոչ զօրեաց առնն փրկութեան։ Կենաց ինձ զօրէ։ Զօրէ սատակման։ Դիւաց բռնութեանց զօրէ։ Որք զօրեն սոցին, որպէս նա՝ նոցին (այսինքն զօրանան ի վերայ). (Նար.։)

Այսոքիկ ոչ զօրեցին առ տկարութիւնս մարդկան. այսինքն չօգտեցին. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ա։)

Յորում զօրէ հուր ախտային՝ վառեալ փչմամբ մեղսասիրին. (Յիսուս որդի.։)


Զօրէն

prep. adv. adv. conj.

as, like, so that;
as if;
almost;
for instance;
— անասնոց, like beasts;
for instance.

NBHL (7)

սեռ. խնդ. որպէս յատկակացուցիչ. ի հայցականէ բառիս ՕՐԷՆ. նոյն ոճ է եւ ի յն. Ըստ օրինի եւ կարգի, այսինքն Ըստ օրինակի. ըստ կերպի. ըստ նմանութեան. հանգոյն. ըստ. որպէս. իբրե.

Զօրէն էրէոց, կամ չարագործաց, կամ տղայոց անմտաց։ (Բ. մկ. Ժ. 6։ Գ. մկ. Զ. 10։ Իմ. ԺԲ. 24)

Ամենայն ոք յանձնիւր տուն զօրէն բարուց հայաստան մարդկան անձկացեալ էին։ (Բուզ. Դ. 20)

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ։ Զօրէն խոզի ի տղմի կելով։ Զօրէն ուխից, կամ քաջ բժշկի, կամ բոցոյ, կամ աղբեր։ (Փիլ.)

Զօրէն տարաշխարհիկ եւ անյարկ։ Զօրէն անճառապինդ շղթայիւք կապումն։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք։ (Պիտ.)

Ակամբ՝ զօրէն հայելեաւ (յն. հայելւոյ) զերեւեցելոյն զտեսակ յինքն ընդունի։ (Նիւս. երգ.)

Որ ոչ զօրէն իմն սովորական նախապատուեալ, իմա՛, ըստ սովորական օրինի։ (Այլ Նար. ԿԹ.)


Զօրհանապազ

adv.

daily, every day, always.

NBHL (1)

διαπαντός, καθἐκάστην ἠμέραν per omne tempus, quotidie, semper Յամենայն օր. զամենայն աւուրս. միշտ. հանապազ. ամմէն օր.


Էակ, աց

s.

being, existence, that exists;
creator, that causes to exist, that extracts from nothing.

NBHL (7)

Զաստուծոյ ասի՝ երբեմն որպէս Է կամ Էն, Որ էն. ὥν ens supremus

Որ էակդ ես ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն (բանդ Աստուած)։ Աստուածածին, որ զէակ բանն Հօր ի քեզ կրեցեր. (Շար.։)

Որ յանէից անմարմնական զօրաց էակ՝ հայր անսկիզբն։ Էիցս էակ ի յանգոյից։ Այսօր զէակն համայնից՝ իմանալեաց եւ զգալեաց։ Անեղանելիդ Աստուած, եւ եղելոցս էակ. (Շար.։)

ԷԱԿ, ի, էակք, կաց. գ. τὰ ὅντα, ὅντα ens, entia Հասարակ անուն եղելոցս առ հասարակ. է, էք, առէք. եղական գոյակ. արարած. գոյք. իր. իմն. ինչ. ստեղծուած, ինչ որ կայ, բան մը, բաներ.

Էակն որպէս տեսակ բաժանիլ ոչ կարէ. (զի իբրեւ գերազանցական եզր ստորոգի զամենայն իրաց)։ Ո՛չ է էակն սեռ, այլ հոմանուն ձայն. (Անյաղթ պորփ.։)

Պետն մաքրութեան համայն էակաց՝ Յիսուս։ Չորեքծագեան մասանց էակաց՝ անպատկառ խօսնակք. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ոմն յիմաստնոցն ասաց, եթէ էակքս ի հոսման եւ ի ծորման են. (Շ. բարձր.։)


Էական, ի, աց

adj. gr.

that exists, that is of itself, increate;
essential, substantial;
— բայ, substantive, auxiliary.

NBHL (8)

Ինքնագոյակ, անեղ. անեղական. իբր Աստուած. եւ Աստուածեղէն. Որ էն, եւ Րենական. θεῖος, θεῖον, θεός divinus, deus

Էական Աստուած, եւ արարիչ ամենեցուն։ Էական զօրութիւն, կամ անուն. (Ագաթ.։)

Էական լոյս, տեսութիւն, յարակայութիւն։ Ըստ էականին (Աստուծոյ) կշիռ բաշխութեանց. (Նար.։)

Որ շարժին եւ փոփոխի, չէ էական ... Եւ որ էն՝ եւ շարժէ զամենայն, ինքն ո՛չ շարժի եւ ոչ փոփոխի, քանզի էական է եւ անշարժական է ... Եթէ՝ որպէս վկայենն, մի է պատճառ ամենեցուն, եւ նոյն էական եւ մշտնջենաւոր, յայտ է թէ այլքն ո՛չ էականք են, եւ ոչ մշտնջենաւոր. (Եզնիկ.։)

Դրոշմ էական մատանեաւ դըրին, զգերեզման քո սուրբ կնքեցին. (Գանձ.։)

Բայց կատարիչդ ամենայնին, կերտող բոլոր էականին. այսինքն էից, գոյիցս եղելոցս. (Յս. որդի.։)

Մեկնին եւ բանիւ իւիք ըստ էականին տարբերութեան. (Կիւրղ. գանձ.։)

Զէական ծնունդն բանին ի հօրէ յառաջ քան զյաւիտեանս քարոզեաց. (Տօնակ.։)


Էականամ, ացայ

vn.

cf. Էանամ.

NBHL (1)

Բարին էակացեալ է Աստուծոյ. այսինքն բնութիւն է նմա. (Սահմ. ՟Ժ։)


Էականութիւն, ութեան

s.

cf. Էութիւն.

NBHL (5)

Ճշմարիտ էութիւն անեղ, իսկութիւն Աստուածեղէն. Աստուածութիւն. Աստուած. որ էն։

Ճշմարիտ էականութիւն, օրհնաբանեալ գոյութիւն։ Քումդ էականութեան զօրութեան ընդ ոչ գոյսն համարեալ է. (Նար. ՟Գ. եւ ՟Ծ՟Է։)

Հաստիչ կազմիչ՝ էականութիւն. (Գանձ.։)

Ինքն է իմաստութիւն եւ զօրութիւն, անորակ անքանակ հանճար էիցս, էականութեամբ Հօր եկեալ յառաջ Երրեակն յանհասութենէ իսկական զօրութեամբն. (Համամ առակ.։)

Զէականութիւնն՝ զոր ունի առ հայր՝ յայտնագոյնս ճառեաց. (Նանայ.։)


Էակից, կցի, կցաց

adj.

that partakes of the same existence, consubstantial, coexistent.

NBHL (5)

Ցուցաւ էակից միշտ եւ գոյակից հօր. (Կիւրղ. գանձ.։)

Էակից Հօր եւ հոգւոյն՝ անսկիզբն որդի։ Անեղանելի հոգիդ սուրբ, որ ես ընդ Հօր փառակից, եւ էակից գոլով ծոցածին բանին։ Ի պաշտօն փառաց քոց, եւ էակից փառակցացդ. (Շար.։)

ԷԱԿԻՑ ԵՂԵԱԼ. συνουσιώμενος իբր Ի միասին եւ կից գտեալ.

Սաղմոսացն սրբազնաբանութիւն էակից եղեալ գրեթէ ամենայն քահանայապետականացն խորհրդոց. (Դիոն. եկեղ.։)

Առ մի դիտումն կատարելն զամենայն, այսինքն ի մարդկան փրկութիւն, ասաց զէակիցն եղեալ. ուստի եւ անդէն ի վերայ եբեր զգրէ՛ն թէ, դատելով զոր ի բառէն ընդդիմանալն. (Մաքս. ի դիոն.։)


Էակցութիւն, ութեան

s.

consubstantiality, identity of substance.

NBHL (3)

Ոմն ձայնիւ, եւ ոմն երեւմամբ զէակցութիւն յայտ առնելով. (Յհ. իմ. ատ.։)

Զաստուածութիւն եւ զէակցութիւն յայտնաբանեաց. (Վահր. երրորդ.։)

Ոչ Զէակցութիւնն, այլ զմիաւորել մարմնոյն առ բանն Աստուած նշանակեն. (Խոսրովիկ.։)


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

NBHL (11)

Զաստուծոյ ասի, որպէս Ել. գոլ. կալ. լինել իրօք ի բնէ.

Ոչ յափշտակութիւն համարեցաւ զէանալն հաւասար Հօր. (Ագաթ.։ եւ Լմբ. հանգ.։)

Թէ մշտնջենաւոր էր օրինացն Աստուած, ապաքէն պարտ էր կանխագէտ եւ ամէնագէտ էանալ. (Եզնիկ.։)

ԷԱՆԱԼ. Զարարածոց ասի՝ որպէս Գոյանալ, գոյաւորիլ. առնուլ զգոյութիւն կամ զգոյացութիւն. եղանիլ. գտանիլ իրօք.

Միով աստուածութեամբն բոլոր էութիւնք յանէից էացան։ Ո՛չ է անեղ բարին (այսինքն բարեգործութիւն մեր). (զի ի մէնջ էանայ. Շ. մտթ. եւ Շ. ամ. չար.։)

Որպէս ի բնաւորականին ծննդեան պա՛րտ է նախ էանալ ի գոյութիւն, եւ ապա ներգործել զնմանսն, եւ կրել. այսպէս եւ ի սուրբ մկրտւութեանն վերստին ծննդեանն՝ պա՛րտ է նախ յԱստուծոյ էանալ, եւ յայնժամ ներգործել զսէրն նորա. (Մաքս. ի դիոն.։)

Զդրամն եգիտ, որ զէութիւնն ունէր, բայց թաղեալ էր, եւ զբարիոք էանալն շնորհեաց մաքրելովն. (Լծ. ածաբ.։)

ԷԱՆԱԼ. որպէս Բնաւորիլ. տարրանալ. տեւել. կալ մնալ.

Է աստ, եւ էասցի աստ մինչեւ յաւիտեան. (Անյաղթ բարձր.։)

Իմանալի Աստուծոյ պատկերն ի նա էացաւ։ Ի պէտս այսորիկ էացաւ ի մեզ ցասումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն Աստուած. (Դիոն. ածայ.։)


Էապէս

adv.

essentially, really, in reality, in fact.

NBHL (4)

ὅντως reipsa, erto, sane, plane, vere եւ verus Իսկապէս. գոյացապէս. տիրապէս. ճշմարտապէս. արդարեւ. իրօք. արդեամբք. եւ Էական. իսկական. ճշմարիտ.

Էապէս է բանական (մարդ բարի)։ Արդարեւ էապէս գործք առաքինւոյն խրատք (են)։ Զէն էապէս ոչ գիտացեալք։ Զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին, զմին զէն էապէս լռեալք. (Փիլ.։)

Է՛ն (տառս Է՛) էապէս մեզ քարոզէ զորէնն ուսեալ ի Մովսիսէ. (Շ. այբուբ.։)

Ունի զէապէսն աւետիս, որ է հոգին ճշմարտութեան. (Սարկ. քհ.։)


Էացուցանեմ, ուցի

va.

to cause to exist, to extract from nothing, to create.

NBHL (4)

Գոյացուցանել. ստեղծուլ՝ իրօք կամ մտօք.

Որք յէէ անտի են, զէացուցանելն խոկան. (Մագ. ՟Ծ։)

Զոչ էն ի վերայ սոցա (զզգայարանս ի վերայ անմարմնոց) էացուցանել՝ ըստ մեզ զիջանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ո՛չ է նոքա են, որ զէն ճշմարիտ ոչ էացուցանեն. (Շ. թղթ.) այսինքն չընդունին էապէս գոլ, կամ չէացուցանեն։


Էմք

s.

key-hole.

NBHL (2)

Բառ անստոյգ, իբր Ծակ դրան՝ յոր մխի բանալին.

Զբանալիսն կորոյս զեկեղեցւոյն, եւ կնքեաց զէմս փակացն յանուն Քրիստոսի. եւ ձեռն արկեալ՝ ինքնին բացան նմա. (Վրք. եւագր. ի հին լծ։)


Էշայծեամն, ծեման

s.

she-goat that resembles an ass;
deer;
chamois.

NBHL (1)

ԷՇԱՅԾԵԱՄՆ որ եւ ԽԱՐԲՈՒԶ ասի ըստ պրս. Էրէ վայրի, որ ունի զնմանութիւն իշոյ եւ այծեման. այծեամն իշանման.


Էութիւն, ութեան

s.

essence, nature, constitution;
existence;
substance;
divinity, God;
property, fortune, wealth;
յ— ածել՝ յօրինել, to create.

NBHL (17)

Ի հօր էութենէն որդի ... ետ մեզ յէութենէն Աստուծոյ զպտուղ սրբոյ հոգւոյն. (Աթան. ՟Ա։)

Հինգերորդ էութիւն (երկնից տարրական) պարզագոյն եւ անխառնելի. (Փիլ. լին. ՟Գ. 5.) ուր եւ գոյացութիւն կոչի։

Յեղանակս ասեն գոլ բաժանման ... որպէս ի յէութենէ ի պատահումն, որպէս ի պատահմանէ յէութիւն. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Քրիստոս ընդ հօր նստի ի սրբութեան աթոռն՝ մերս մարմնոյ էութեամբ. (Լմբ. պտրգ.։)

ԷՈՒԹԻՒՆ. իբր Էականութիւն անեղական. ինքնագոյութիւն. Աստուածութիւն. Աստուած. որ էն.

Էութիւն անեղ անբաժանելի բանն Աստուած. (Շար. տե՛ս եւ ի ՟Ա. նշ։)

Որոյ հակառակն է՝ ոչ էութիւն կամ չէութիւն եւ ոչնչութիւն ըստ ինքեան. զոր օրինակ,

ԷՈՒԹԻՒՆ. որպէս ὔπαρξις existentia Գոյութիւն, իրօք գոլն. (որ յԱստուած է նոյն՝ վասն միշտ եւ անեղ գոլոյն. այլ յարարածս զանազանի՝ ըստ որում ի կարելի էութենէ յիրական գոյաւորութիւն եկեալ աստուծով)

Առ նորա անքննութիւն (ըստ բնութեան) ընծայութիւն անգիտութեան մատուցանելի՛ է. եւ առ էութիւն նորին (ըստ գոյութեան) դաւանութիւն գիտութեան, եւ ո՛չ քննութեան. զի որ էն՝ պարտի, զի մշտնջենաւոր իցէ եւ անսկիզբն. (Եզնիկ.։)

Ո՛չ զի ոչ Աստուած, այլ զի եւ մարդ՝ Քրիստոս. վասն այսորիկ եւ գիր երկաքանչիւրից անուանցն առնէ զյորջորջումնն՝ ցուցմամբ էութեանն ... իսկ Պօղոս Սամոստացի խոստովանի նախասահմանութեամբ յառաջ քան զյաւիտեանս գոլով, իսկ էութեամբ ի Նազարեթէ ցուցեալ. այսպիսի է նորա ամպարշտութիւնն. (Աթան. ՟Դ։)

Որ զառ ի մէնջ չէութիւնն գրեալ իբր զէութիւն գործոց տեսանէ. (Նար. ՟Զ։)

Զամենայնքս յանէութենէ յէութիւն Աստուած. (Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։)

Զիա՛րդ յերկինս նստի մի էութիւնն Քրիստոս, եւ աստ պատարագի. (Լմբ. պտրգ.) իբր լտ. unus et idem Christus։

ԷՈՒԹԻՒՆ. ὔπαρξις substantia Գոյք, ինչք, իրք. հելլենաբանութեամբ եւ լատինաբանութեամբ.

Որ ոք ոսկի կամ արծաթ, կամ այլ էութեան տեսակ տայ փոխ՝ գրով կամ անգիր. (Մխ. դտ.։)

Յետոյ անկեալ յէութենէն՝ նեղացայ յոյժ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Պատուեա՛ զէութիւն եւ զինչս վասն երկուց իրաց. (Ոսկիփոր.։)


Ը (yét)

s.

the eighth letter of the alphabet and the fourth of the vowels;
eight, eighth.

NBHL (8)

Ձայնաւոր տառ՝ միջասահման ընդ է եւ ի. եւ լծորդ ընդ նոսա, որպէս եւ ընդ ո, ւ, եւ ու։ Նմանաւոր հնչումն չի՛ք յայլ լեզուս, եթէ ոչ զօրութեամբ՝ իբր կլանելով եւ սղելով. միայն առ թուրքս (որպէս եւ առ անգղիացիս) կայ այս ձայն որոշակի. զոր օրինակ, սաթը՛ն ալտը՛մ, ըլըճագ։ Առ յոյնս կայ η , իթա անուանեալ, այլ այժմ հնչի որպէս ի՛, եւ յոմանց՝ է՛. գուցէ հնչելի ը. քանզի եւ սա նովին անուամբ կոչի ի մեզ ըեթ, ըթ, եթ։

Բազում անգամ զօրութեամբ դնի. զոր օրինակ, ստոյգ, շտապ. այսինքն ըստոյգ, ըշտապ. զ՝նտանութիւն, յ՝նդելից, յ՝ղձալի, զ՝ղձալի. այսինքն զընտանութիւն, յընդելից, յըղձալի, զըղձալի։ Վասն որոյ եւ անխտիր գրի, ննջել կամ նընջել. ծնունդ կամ ծընունդ. բանս, բանդ, բանն, կամ բա՛նըս, բա՛նըդ (զի այլ է բանդ, այսինքն բանտ), բա՛նըն. զնա, ըզնա, ըզընա. այսպէս իմա՛ եւ զգրեալն, զընա։

Զօրութեամբ իմանալի՛ է՝ նաեւ ո՛ւր ուրեք կարծին կորուսմամբ ձայնաւորի հոլովեալ անուանք. զոր օրինակ, բիծ, բծի. գիր, գրոյ. մարմին, մարմնոյ. լիր, լրի. լուր, լրոյ. տուրք, տրոց. ջուր, ջրոյ. կառափումն, կառափման, եւ այլն. որք չունին ինչ կորուստ, այլ ձայնաւորքն այն փոխեալ են ի ը ՝ սղելի, կամ զօրութեամբ հնչելի. իբր բըծի, գըրոյ, մարմընոյ, լըրի, լըրոյ, տըրոց, ջըրոյ, կառափըման, եւ այլն։ Ըստ նմին իմա՛ զնուագելն ի Շարականի՝ մանըկանց, այսինքն մանկանց. զի սեռականն բառիս մանուկ, լինի մանըկան. այլ սղելով ասի՝ մանկան։

Զանուն տառիս Շնորհալին գրէ Ըթ.

Որ է վանգ, այբ, եչ, ին, ըեթ ... այբի ինի, եւ ըեթի. (Քեր. մովս. եւ Քեր. ստեփ.։)

Ըեթ յայսպիսի իմաստս սուղ հանդիպի, կամ բնաւ իսկ ոչ. (Գրչ. գէ.։)

Որ եւ ի քեր. գրի երբեմն Եըթ, Եթ, սեռ". եթի. զոր յաճախեցին եւ յետինք։ Քանզի եւ ե, ը, են լծորդ. որպէս՝ ընդ, ենթ. ընթադրել, ենթադրել։

Գտանի ի մեզ սովորաբար ի մէջ բառից առ որոշումն հնչմանց եւեթ. այլ ի յանգս ո՛չ երբէք, եթէ ոչ քերթողաբար. որպէս ռմկ. ը, վարի իբրեւ զյօդ, եւ իբրեւ նշանակ հայցական հոլովոյ։ Իսկ բառք սկսեալք տառիւս ը, կա՛մ են ի փոխ առեալ յայլոց ձայնաւոր տառից, եւ կամ ածանցք ձայնիցս Ընդ, Ըստ. զորս տեսցես։


Ըէ՜հ

int.

alas! alack! oh! ah!

NBHL (2)

ԸԷ՛Հ Ը՛Հ Ը՛ՀԸ. Ռամկական միջարկութիւնք, որ ըստ գրոց ասին Ո՜հ, ո՛վ, ո՛.

Մոլութեան (մակբայք. ըստ յն. մոլեգնութեան կամ յափշտակութեան մտաց) ե՛հ, էը՛, է՛հ, ը՛հը. յն. εὑοῖ, εὑάν (Թր. քեր.։)


Ըղերձեմ, եցի

va.

cf. Ուղերձեմ.

NBHL (2)

Այլ դողալով առաքինաբար զինքն ըղերձեալ՝ ի յանիւս աստուածային գանձուցն հոլովիցին. (Ժմ.) այսինքն զինքեանս ընծայելով Աստուծոյ մահուչափ, մինչեւ սայլիւք մարմինք սրբոցն արկան ի գետ։

Մարդկապէս Տէր Քրիստոս ի ձեզ, եւ դուք հոգեպէս ըղերձեալք ի նա. (Նար. առաք.) (տպ. ըղորձեալք) այսինքն նուիրեալք, կամ յարեալք։


Ըղձալի, լւոյ, լեաց

adj.

desirable, to be wished for, amiable;
desirous, anxious;
— է ինձ, I wish.

NBHL (6)

Զամն ողջոյն յ՝ղձալի եւ ի խաղաղաւէտն անցուցանէր հանգիստ. (Կաղանկտ.։)

εὑκτός, εὑκταῖος, εὑχός optabilis եւ այլն. Իղձ լինելի. բաղձալի. փափաքելի. ցանկալի. սիրելի. ուխտիւք խնդրելի.

Խնդրել ի մէջ դիականցն անկելոց զըղձալին իւր եւ զտարփածուն. (Խոր. ՟Ա. 14։)

Ըղձալի՛ է ինձ։ Ըղձալի համարիմ։ Ըղձալին քեզ։ Ըղձալիք ի վատթարաց։ Ըղձալին դաշտի։ Ըղձալի վայրիցն. (Նար.։)

Զի մի՛ գուցէ վրիպեսցէ ի տենչալի եւ յ՝ղձալի կատարածէն. (Փիլ. այլաբ.։)

Սովաւ շնորհեա՛... զ՝ղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. տրգ.։)


Ըղձական, ի, աց

gr.

cf. Ըղձալի;
optative (mood);
— դիւթութիւն, witchcraft, sorcery, spell, charm.

NBHL (7)

Յայտարար ըղձից, եւ խանդակաթ. եւ Ըղձալի.

Ի վերայ քարկոծողացն առնէր եւ զըղձական աղօթսն. (Ճ. ՟Ա. ի ստեփ.։)

Ըղձական տռփումն. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Որ ինչ է ըստ ըղձութեանց կախարդաց, կամ ըստ ըղձից եղեալ.

Յառաջագոյն գուշակեցի ձեզ, զի մի՛ կարօտանայցէք ինչ այլոց ըղձական կարեաց (կամ կարծեաց). (Ոսկ. ես.։)

ԸՂՁԱԿԱՆ. εὑκτικός optativus Ըստ քերականաց, մի յեղանակաց խոնարհման բայից. որ ի մեզ նոյն է ընդ ստորադասականի.

Խոնարհութիւնք են հինգ. աներեւոյթ, հրամայական, ըղձական, ստորադասական. (Թրակ. քեր.։)


Ըղձականութիւն, ութեան

s.

desire, wish.

NBHL (3)

Ըղձալի գոլն, կամ փակելն յինքեան զիղձ տենչանաց. եւ Վառումն ըղձից. իղձ, տենչումն. եւ Իրն տենչալի. (ըստ յարմարութեան յարակից բառից)

Այսքան է զօրութիւն խորհըրդական աղօթիցս, բայց եւ ո՛չ ըղձականութիւնն։ Այնքան՝ ըղձականութիւն նորին (փառացն Աստուծոյ) առաւել է քան զնիւթոյ. (Լմբ. պտրգ.։)

Մարգարէին սրբոյ ըղձականութիւն (ո՞ տայր զգլուխ իմ եւ այլն)։ Մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն։ Արժանաբար ըղձականութեամբ հնչել զձայն բերկրանաց։ Զերեւոյթ ապագայից ըղձականութեանցն (իրաց ըղձալեաց). (Նար. ՟Կ՟Զ. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս. եւ Նար. խչ.։)


Ըղձամ, ացի

va.

to desire, to wish, to long for;
to guess, to divine;
ողջ լինել ձեզ —, I wish you health, I hope you will enjoy good health;
adieu! good bye!

NBHL (14)

ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. ἑπιθυμέω , εὕχομαι, φρονέω desidero, opto, sapio, voveo, oro, precor Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.

Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)

Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)

Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)

Ըղձամ առ Աստուածն իմ. (Ճ. ՟Ա.։)

Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)

Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)

Ըղձանայ զանըղձանալիսն. (Փիլ. տեսական.։)

Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)

Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)

Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)

Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. μαντεύομαι vaticinor, divino, hariolor Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ըղձանամ, ացայ

vn.

cf. Ըղձամ.

NBHL (14)

Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)

ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.

Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)

Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)

Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)

Ըղձամ առ Աստուածն իմ. (Ճ. ՟Ա.։)

Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)

Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)

Ըղձանայ զանըղձանալիսն. (Փիլ. տեսական.։)

Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)

Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)

Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ըղձանք

s. pl.

strong desire, longing, eagerness;
— առաջնորդութեան, ambition.

NBHL (1)

Մի՛ տնկեսցին ի քեզ համարձակութիւնք, եւ ըղձանք առաջնորդութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Ըղձաւոր

adj.

eager, greedy;
lovely, affectionate.

NBHL (3)

Կարի փափաքօղ. տենչօղ. տարփօղ. խանդակաթ.

Զոր եւ ըղձաւորն այսորիկ հարսն պանծալի յերգոց երգսն հրատարակէ. (Գր. հր.։)

Խոնարհ եւ ըղձաւոր պաղատանք ծառայիցս քոց։ Որք ըղձաւոր մտօք հաւաքեցայք այսօր. (Մաշտ. ջահկ.։)


Ըղձափափաք

adj.

very desirable;
— առնել, to make one's mouth water;
— լինել, to desire passionately.

NBHL (2)

Յոյժ կամ ուխտիւք փափքելի. եւ Կարի ըղձական. մեծափափաք.

Ըղձափափաք աղօթիւք ձեռնարկելի է մաքուր մտաց սրբոց. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Ըղձիկ լինիմ

sv.

cf. Ըղձակերտ լինիմ.


Ըղձութիւն, ութեան

s.

desire, wish;
divination, augury, omen.

NBHL (6)

πόθος desiderium Իղձ. ըղձանք. բաղձանք. փափաքումն. ցանկութիւն. տենչ.

Միշտ համբուրեալ շրթամբք ոգւոյ ըղձութեան շնչոյ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Յառաւելութիւն սիրոյն, եւ յ՝ղձութենէ սրտին, եւ ի փղձկել գթոյն. (Լմբ. պտրգ.։)

Ամենայն ըղձութիւնք (աւելորդք) շփոթեն եւ պղտորեն զտեսանելիս հոգւոյն. (Մաշկ.։)

ԸՂՁՈՒԹԻՒՆ. μαντεία vaticinatio, divinatio Հմայութիւն. սուտ գուշակութիւն. պատգամախօսութիւն ըստ ըղձի եւ ըստ մտի .... տե՛ս (Թուոց. 14. 23։ Երեմ. ՟Ժ՟Դ. 14։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 6. 7. 8. 23։ Իսկ Երեմ. ՟Ժ. 36.) որպէս Ըղձապատում։ Եւ (Թուոց. ՟Ի՟Բ. 7.) իբր Ուղերձ, կամ ընծայք առ ըղձապատումն. եւ այլն։

Պատճառեցան ըղձութիւնս, իբրեւ թէ դիքն անդէն կամին զբնակիլն. (Խոր. ՟Բ. 13։)


Ըմբերելի, լւոյ, լեաց

adj.

tolerable, bearable, light.

NBHL (1)

Թեթեւ եւ ըմբերելի՞ յանցանք. զուգեսցի՛ եւ ապաշխարութիւն (ըստ նմին). (Բրս. հայեաց.։)


Ըմբերեմ, եցի

va.

cf. Համբերեմ.

NBHL (1)

Այլ ներէր վասն այնորիկ, զոր կամէր տէրն ըմբերել. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Ըմբերութիւն, ութեան

s.

cf. Համբերութիւն.

NBHL (1)

Ըմբերութիւն եւ տոկ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Ըմբշական, ի, աց

adj.

athletic;
— մրցութիւն, wrestling.

NBHL (4)

ἁθλητικός, ὡλυμπιακός athleticus եւ այլն. Որ ինչ ա՛նկ է ըմբշաց եւ ըմբշամարտութեան.

Մա՛րտիկ հայեա՛ց ի քեզ, մի՛ ուրուք զանցցես ինչ զըմբշական օրինօքն. (Բրս. հայեաց.։)

Ի մէջ ըմբշական մրցմանցն մատչելով ի մարզումն։ Ըմբշական բազկամրցութեամբ. (Պիտ.։)

Ըմբշտական, կամ ըմբշտականաց նահատակն։