Definitions containing the research օ : 10000 Results

Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

NBHL (4)

Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)

Ու՞մ բաղդատեցից զմեռեալս մտօք։ Յառագաստ փեսայի զկեանս իւր բաղդատեաց. (Երզն. մտթ.։)

Ընդհանուր սպիտակն գոյն է արտադատօղ աչաց, եւ ընդհանուր սեաւն է բաղդատօղ աչաց. (Սահմ. ՟Ա։)

Արուեստ իմ գոյն է բաղդատօղ, սրատեսողաց եմ ես խնդրօղ. (Կրպտ. ոտ.։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

NBHL (3)

Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)

Մերթ՝ լոկ Նմանութիւն. օրինակ. առակ.

Ըստ հին հելլենաբանութեան. σύγκρισις, σύγκριμα concretio, compago, congregatio, coagulum Բաղկացութիւն. խառնուրդ. զօդ. միաբանութիւն.


Բաղեմ, եցի

va.

to join.

NBHL (1)

ԲԱՂԵՄ որ եւ ՓԱՂԵԼ. Կցել. կցորդել. շարակարգել. միաւորել. զուգել. յարել. պատել. (լծ. ռմկ. պըլ լէլ. յն. բլէ՛գօ. լտ. բլի՛գօ)


Բաղեղն, եղանց

s. bot.

ivy.

NBHL (1)

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

NBHL (2)

ԲԱՂԻՍՏՐ կամ ԲԱԼԻՍՏՐ. (ի յն. վալլիստրա, վէլօսդասիս. լտ. պալլիսդա) βαλλίστρα, βελόστασις ballista Բաբան. մեքենայ պատերազմական ի ձգել նետս եւ նիզակս եւ քարինս. նետաձիգ աշտարակ. մանդղիոն.

Եւ Նետ. (որպէս յն. վօլի՛) βολή


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

NBHL (1)

Բազմախոհական նախուստն օրինագրին հետեւելով. (Պղատ. օրին. ՟Ա։)


Բաղկակից, կցի, կցաց

adj.

conjoined.

NBHL (1)

Ցանկութիւն ազդոյ յաղթահարիչ բնութեան մարմնոյս, այն զի բաղկակից է նորին։ Զղջումն եւ ամօթն բաղկակից են միմեանց։ Օրէնք հաստատեցին բնաւոր գիտութեամբն բաղկակից եւ յոյժ համեմատ ճշմարիտ օրինացն. (Լմբ. սղ.։)


Բաղկանամ, ացայ

vn.

to consist;
to be composed, constructed, constituted.

NBHL (1)

(ի բաղ, եւ կայանալ) συνίσταμαι consisto, consto Զօդիլ. բաղադրիլ. շարակայիլ. եւ Հաստիլ. գոյանալ. կալ. լինել.


Բաղկացութիւն, ութեան

s.

consistency, composition, conjunction.

NBHL (1)

(Անսանձ ձի) ամենայն բաղկացութեան անտեղական։ Ծանի՛ր ծանօթագոյնդ ծայրագոյն բաղկացութեան. (Մագ. ՟Ա. ՟Կ՟Ա։)


Բաղկացուցանեմ, ուցի

va.

to constitute, to compose.

NBHL (2)

Սուրբ հրեշտակք հրաւիրեն զմեզ յաղօթս, եւ բաղկացուք լինին մեզ, ուրախանալով ի նմին եւ աղօթելով. (Նեղոս.։)

συνίστημι, συνιστάνω constituo, compono, creo , συνάπτω coapto, jungo Տալ բաղկանալ. կացուցանել զիմն համօրէն. գոյաւորել. առնել. կազմել. յօրինել. հաստել. հաստատել. բաղադրել. զուգայարմարել.


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

NBHL (1)

Ընդ միմեանս կամ ի մի հիւսիչ. շարամանօղ. իսկ ըստ որում անուն շաղկապի առ մեօք, տես ըստ հն. ՋՈԿԱՄԱՆ.


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

NBHL (4)

Բացականացն գոս բաղձալի։ Բաղձալի բերկրութիւն, կամ երանութիւն, աղերս, անուն, վայրք, բնակարան, օթոց, եւ այլն. (Նար.։ Մերթ Բաղձացօղ.)

ԲԱՂՁԱԼԻ. եւ ԲԱՂՁԱԼԻՑ. ա. Լի կամ լցեալ բաղձանօք. մեծափափաք. անձկալից.

Գնալ զկնի աղքատութեան, եւ կեալ բաղձալի կարօտանօք. (Փարպ.։)

Վերապտտուեմք զօրս բաղձալից. (Գանձ.։)


Բաղձամ, ացայ

vn.

cf. Փափաքեմ.

NBHL (6)

ԲԱՂՁԱՄ կամ ԲԱՂՁԱՆԱՄ. ὁρέγω, ὁρέγομαι , ἑφίημι desidero, appeto, cupio Ըղձալ կամ ըղձանալ ամենայնիւ. տենչալ. ցանկալ. ցանկանալ. փափաքել. անձկալ. ձկտիլ. ձգիլ. բերիլ. յօժարիլիբր ի բնէ.

Բաղձայր փափագանօք։ Բաղձան լնուլ զփափագումն. (Պիտ.։)

Հուր ոչ յինքնասաստ յօժարմտութենէ՝ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)

Կամիլ ի սրտէ. խնդրել կարօտանօք.

Զվնասարարսն բաղձայ, եւ ոչ զօգտակարսն. (Խոսր.։)


Բաղձանք

cf. Փափաք.

NBHL (4)

ἴμερος, ὅρεξις desiderium, cupiditas, appetentia Ուժգին ըղձանք. իղձ. բերումն ըղձից. ձկտումն սրտի առ ցանկալին. սէր. տենչ. յօժարութիւն. կամք. փափաք, կարօտ.

Իմաստասիրութեանն բաղձանօք բախեալք։ Վասն հասարակութեան բաղձանաց (այսինքն սիրոյ հասարակաց). (Փիլ.։)

Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)

Լնուլ զբաղձանս։ Բաղձանօք մաղթել։ Սրտից բարձանօք։ Ի բաղձանաց սրտի, եւ այլն. (Նար.։)


Բաղշտակ

s. bot.

acorus;
yellow water-flag.

NBHL (1)

Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

NBHL (2)

Տարածեաց զբաճկոնակն իւր ի վերայ հօրն. (Վրդն. ծն.։)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր. օնակ.։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

NBHL (4)

Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. (Ոսկ. խչ.։)

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)


Բամբասական, ի, աց

adj.

slanderous.


Բամբասանք, նաց

s. pl.

detraction, slander, defamation.

NBHL (5)

(ի բամ, բա, կամ բամբ, եւ ասել). καταλαλία, ἁντιλογία , λοιδορία, μέμψις, ψόγος oblocutio, obtrectatio, detractio, delatio, convitium, incusatio, vituperium, reprehensio Մեղադրութիւն, պարսաւ, չարախօսութիւն, տրտնուջ, լուտանք, թշնամանք՝ եթէ ի դէմս ուրուք, եւ եթէ ի բացակայութեան նորա յանդիման այլոց.

Բամբասանս ապիրատս յօդէին։ Բանսապիրատս բամբասանաց ի վերայ յօդէին. (Յհ. կթ.։)

Անբանութեան բամբասանօք։ Բամբասանաց քարաձգութեան։ Ստգտանք բիւր բամբասանաց. (Նար.։)

Որ ոչն մեղանչէ, ո՛չ է ընդ բամբասանօք։ Ընդ բամբասանօք է սատանայ. (Նիւս. կամ Անյաղթ ամենայն չար.։)

Ընդ բամբասանօք է մեղք. (Շ. ամենայն չար.։)


Բամբասասէր

adj.

that loves slander.

NBHL (2)

Սիրօղ զբամբասանս. չարախօս. պարսաւադիր. մեղադրական.

Ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ զելս իրացն ասելով. (Եղիշ. ՟Բ։)


Բամբասաւոր

adj.

slanderous.


Բամբասեմ, եցի

va.

to detract, to slander, to speak ill of, to calumniate, to defame, to backbite.

NBHL (1)

καταλαλέω, καταλογέω, λοιδορέω , μέμφομαι, ψογέω, διαγογγύζω obloquor, attracto, maledico, convito, probro afficio, quaeror եւ այլն. Չարիս խօսել զայլմէ. ընդ վայր հարկանել, պարսաւել, ամբաստանել. տրտնջել. քրթմնջել. մեղ դնել. լուտալ. թշնամանել. դիմախօսել.


Բամբիշն, բշան

cf. Բամբիշ.

NBHL (1)

Կին նորին, որում բամբիշն կոչէին։ Որ եւ սպանաւ ի բամբշանէն։ Առաքեալ էր զմայրն՝ զբամբիշն Վասպուականի առ զօրավարն բուխայ. (Արծր. ՟Բ. 3։ ՟Գ 4։)


Բայանամ, ացայ

vn.

to be clayed, to hide one's self in a den.

NBHL (2)

Բայանան օձք ընդ հողով. եւ որջք իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լին. ՟Ա. 36։)

Բայացեալքն՝ եթէ՛ գազանք, եւ եթէ՛ թռչունք։ Ուր բնակեալ բայանայր զօրավարն տաճկաց՝ զօրհասական արջոյ բերելով նմանութիւն. (Արծր. ՟Բ. 7։)


Բայց

conj.

but, yet, notwithstanding, however, nevertheless, though, still;
save, except, without;
— եթէ, except;
unless;
— միայն, if, provided, with the exception of, excepted, but, hesides;
if not;
— ասկայն, yet, however, nevertheless.

NBHL (6)

Ոչ եթէ ի մինն միայն մեղանչեն կամ յերկուս, բայց եւ ի բոլոր օրինադրութիւնս իւրեանց. (Մագ. ՟Ա։)

Իմ ոչ էր լուեալ, բայց այսօր։ (Ոչ ոք), բայց քաղէբ։ (Ոչ ինչ առից), բայց որչափ կերան մանկտիդ։ Նշան մի՛ տացի նմա, բայց նշանն Յովնանու։ Ոչինիչ ունիմք աստ, բայց հինգ նկանակ.եւ այլն։

Ոչ զերիւար՝ բայց ի սանձանց, եւ ոչ զինչս եւ զմեծութիւն առանց խելաց կարօղ ոք է արգելուլ. (Ոսկիփոր.։)

Բայց միայնն յերկուց գնդացն եւ ի կարմիր կօշկէ. (Խոր. ՟Բ. 44։)

Սա (նիւթն առաջին) ոչինչ է արդեօք, բայց միայն ի բանէ (մտաց). (Պղատ. տիմ.։)

Բայց սակայն երգեսցէ բանս, որքան զօրեսցէ. (Նար. կուս.։)


Բան, ներ, նեար

s.

thing;
cf. Բան.

NBHL (27)

λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ի գիր անցուցեալ. սեպհական է մարդոյ, այլ նմանութեամբ կամ տեսլեամբ ի դէպ գայ եւ հրեշտակաց, եւ Աստուծոյ գլխովին. խօսք.

Ո՛ւնկն դիք բանից իմոց։ Խօսեցաւ զամենայն բանս զայսոսիկ։ Խիստ թուեցաւ բանն։ Տէր տացէ զբան։ Բանիւք եւ արդեամբք։ Բանիւ եւ գործով։ Բանք բերանոյ։ Բանք մարդկան։ Բան տեառն։ Բան հրեշտակի.եւ այլն։

Տացին մեզ բանք ի բերան՝ ցուցանել ձեզ զօգուտն. ինձ ասել, եւ ձեզ լսել. (Ագաթ.։)

Առ որս բանիւ են պաճուճեալ՝ բանքս. այսինքն առ բանականս են խօսք իմ. (Առ որս. Ա։)

ԲԱՆՆ, կամ ԲԱՆ ՀՕՐ, կամ ԲԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷԱԿԱՆ, ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ. Միածին որդին Աստուծոյ՝ որպէս հարազատ ծնունդ մտաց հօր. λόγος verbum aeternum

Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր բանն։ Եւ բանն մարմին եղեւ։ Ձեռք մեր շօշափեցին ի վերայ բանին կենաց։ Եւ կոչէր անուն նորա բան Աստուծոյ. եւ այլն։ Բանն Աստուած ոչ միայն բան ինչ անանձն, այլ եւ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Բան կոչէ զորդի, զի անախտ ծննդեամբ (է) ի հօրէ, որպէս բան ի մտաց. եւ ծանուցիչ է կամացն հօր, որպէս բան ծանուցիչ կամց խօսողին ... եւ անմեկնելի է ի ծնողէն, որպէս բանն յայլսն հնչէ, ի միտսն մնայ. (Խոսր. պտրգ.։)

Զի որպէս ծնունդ է բան՝ սրտի, նոյնպէս եւ հօր ծընունդ որդի։ Բան ասացաւ անուն նորին, զի անմարմին է ծնունդ բանին. (Յիսուս որդի.։)

Բանն բազմեալ յանբանից մսուր։ Բանիւ բան Աստուած կենագործեաց զՂազարոս։ Բանդ Աստուած՝ որ ի ծոց հօր։ (Շար.։)

ԲԱՆ ԱՌ ԲԱՆ. մ. Ըստ միոյ միոյ ի խօսիցն. մի ըստ միոջէ ըստ բառիցն.

Արարէ՛ք բան առ բան նամակիդ պատասխանի։ Բան առ բան ելոյծ, եւ իմացոյց ձեզ զօրէնս ձեր. (Եղիշ. Բ։)

Եթէ բան առ բան զսա մեկնեմ, լսօղքդ ձանձրանայք. (Նար. երգ.։)

Նոյն բան կալցի եւ ի վերայ բարերարի եւ մարդասիրի եւ աներեւութի։ Որոց բան նոյն է, այսոցիկ ամենայն իրօք եւ հոմասեռս եւ միմեանց նման գոլ բնութեամբ հարկաւոր է. (Կիւրղ. գանձ.։)

ԲԱՆ ԻՆՉ. ԲԱՆՔ ԻՆՉ. Պէսպէս առմամբ, որպէս ռմկ. խօսք մը. եւ բան մը, իլիշիկ մը. եւ վախ մը, կասկած մը.

ԲԱՆ ԻՆՉ ԱՍԵԼ. Դիմախօսլ. տրտնջել. անիծանել, որ եւ հեգնելով՝ ասի օրհնել.

ԲԱՆ ՈՒՆԵԼ կամ ԱՌՆԵԼ, կամ ԿԱՊԵԼ. ռմկ. խօսք կապել, կամ դնել. Ուխտ դնել.

Առ վաղիւն բանս արարեալ քաղաքին ի ներքս առնուլ զզօրսն. (Մամիկ.։)

ԲԱՆ ՏԱԼ. Խօսք տալ. խոստանալ.

Տո՛ւր ինձ բան, զի այդր բնակեսցիս. եւ ետ նմա բան ի յայրին մնալ։ Տո՛ւր ինձ բան, որ արձակեցից զքեզ. (Վրք. հց. ԺԹ. եւ Դ։) Կամ Միջնորդ լինել. բարեխօսել.

Ի ԲԱՆ ՁԳԵԼ. Ի կարգ բանին անցուցանել եւ ճառել. բանի տեղ դնել, ու վրան խօսիլ.

Մի՛ զբոլոր տունն ընդ բանիւ արասցեն։ Ո՛չ օրէն է վասն միոյ զամենեսեան ընդ բանիւ առնել։ Զի մի՛ այլքն ընդ բանիւ կացցեն վասն միոյ մեղուցելոյ. (Մխ. դտ.։)

ԶԲԱՆԻՒՔ ԱՌՆԵԼ. Զբաղեցուցանել բանիւք. խօսքի բռնել.

ԶԲԱՆԻՒՔ ԱՆԿԱՆԻԼ. Դեգերիլ՝ պարապիլ ի խօսս. խօսքի հետ ըլլալ.

Մի՛ զբազում բանիւք անկանիր։ Յերկարագոյն նուագօք զբանիւք անկանէին. (Յոբ. ԺԱ. 3։ Գ. Մակ. Ե. 9։)

ԲԱՆ ԵԼ, կամ ԿԱԼԱՒ. իբր Համբաւեցաւ. խօսք ելաւ, ձան ելաւ.

ԲԱՆ (բաներ կամ բանք.) Որպէս յն. վա՛լանօն. βάλανον glans Կաղին վայրի. եւ ամենայն պտուղ իւղային եւ դառն.

Եւ կամ μυροβάλανον myrobalanum, glans unguentaria Տունկ եւ ծաղիկ եւ պտուղ, եւ իւղ, որով օծանէին ստէպ զվարսս ի ջերմին գաւառս.


Բանագիր

s.

writer, author.

NBHL (2)

λογόγραφος orationum et historiarum sriptor Շարագրօղ պէսպէս բանից, եւ պատմութեանց. չարագիր. մատնագիր.

Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. ի գորդ.։)


Բանագովութիւն, ութեան

s.

eulogy, panegyric, praise.

NBHL (1)

Ձայնիւ երգոցս օրհնութեան՝ քումդ երանութեան բանագովութեան. (Նար. կուս.։)


Բանալի, լւոյ, լեաց

s.

key;
lock;
explainer, expounder;
— նուագարանաց a, tuning key;
— հասարակաց, master-key;
— ժամացուցի, watch key;
գաղտ —, false key.

NBHL (3)

κλείς սեռ. κλείδος clavis Փականք ըստ որում բացօղ. գործի բանալւոյ եւ փակելոյ զդուռն. բալլիք.

Առնին զբանալին, եւ բացին։ Նոքա էին ի վերայ բանալեացն։ Ընդ առաւօտս բանային զդրունս տաճարին։ Տուաւ նմա բանալի գբոյն անդնդոց. (Դտ. ՟Գ. 25։ ՟Ա. Մնաց. ՟Թ. 27։ Յայտ. ՟Թ։)

Բանալիք քո բանայ զդուռն իմ. այսինքն խօսք քո առիթ լինին եւ ինձ խօսելոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Բանակակից

adj.

companion of the field.

NBHL (1)

Զի իցեմք բանակակիցք հրեշտակաց եւ զօրաց երկնաւոր թագաւորին մերոյ. (Եղիշ. ՟Ը։)


Բանական, ի, աց

adj.

reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.

NBHL (5)

Մերթ իբր Այն՝ որ հայի ի բան, այսինքն ի խօսս, հակակայ գործնականի.

λογικός rationalis, ratione et oratione praeditus Ունանկ ներքին եւ արտաքին բանի, այսինքն բանականութեան եւ խօսողութեան. բանաւոր. տրտմաբան. մտաւոր. իմացական. ասուն. խօսուն.

Ասին բանական արք. օնակ.) իմա՛ քաջ տրամաբանօղ, նրբամիտ, բանիբուն։

Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք, եւ ոմանք խառնք։ Եւ բանականք են, որ բանիւն միայն նշանակեն զշահն։ Պէտք բանականք (իբր վճռական խօսք). (Պիտ.։)

ԲԱՆԱԿԱՆՆ. գ. իմա՛ Արուեստ կամ մակացութիւն բանական. տրամաբանութիւն. λογική logica, dialectica, ars disserendi լօճիգա.


Բանականութիւն, ութեան

s.

reason, under-standing.

NBHL (2)

λόγος, λογισμός, λογιότης ratio, rationis compotem esse, rationalitas Ունելն զբան ներքին եւ զարտաքին. տրամաբանօղ եւ խօսուն գոլն. տարբերութիւն բանաւորաց յանբանից. մարդկութիւն. եւ Իմացականութիւն.

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ։ Բանականութեանն յարգանօք կրկին ճմխացար. (Նար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Զ։)


Բանակատեղ, ետեղ

s.

camp, campaign, place where an army is encamped.

NBHL (1)

Արարեալ զիւր զօրու բանակատեղս. (Փարպ.։) Ի տեղւոջ միում հանդէպ կղզւոյն (սեւանայ), որ կոչի բանակատեղ. (Ստեփ. սեւան.։)


Բանակետղ, ղաց

cf. Բանակատեղ.

NBHL (2)

κατάλυμα diversorium, σταθμός statio որ եւ ԲԱՆԱԿԱՏԵՂ. Տեղի բանակելոյ զօրաց, եւ ուղեւորաց. բանակ. կայք. բանակութիւն. վանք. իջեւան, օթեվան.

Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)


Բանակեցուցանեմ, ուցի

va.

camp, to pitch one's camp.

NBHL (1)

Տալ բանակիլ. կարգել զզօրն կամ զբանակն. եւ Խաղացուցանել զբանակ.


Բանակիմ, եցայ

vn.

to encamp, to place ones self, to pitch the camp.

NBHL (1)

Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։


Բանակռիւ, կռուաց

adj.

contentious, that is fond of disputing, captious, cavillous;
— լինել, to cavil, to carp, to chicane, to dispute, cf. Բանակռուիմ;
— լինել յոչինչ պէտս, to dispute about trifles.

NBHL (3)

λογομάχος qui verbis pugnat, argutator Բանիւ կռուօղ. կարգօղ. հակառակասէր. դիմախօս.

Տեսանելով եւ զընդդիմակաց զօրութիւնսն առընթեր բանակռիւս. (Ոսկ. ննջ.։)

Զի՞նչ պէտք են խնդրել եւ բանակռիւ լինել. հաւատալն է օգտակար. (Աթ. ՟Բ։)


Բանակռուիմ, եցայ

vn.

cf. Բանակռիւ լինել.

NBHL (1)

Զի՞նչ պէտք են խնդրել եւ բանակռիւ լինել. (հաւատալն է օգտակար. Աթ. ՟Բ։)


Բանակռուութիւն, ութեան

s.

logomachy;
disputation.

NBHL (1)

λογομαχία, φιλονεικία, ἁντιλογία rixa, controversia, contradictio Հակառակաբանութիւն. վէճ. կագ. յաղթասիրութիւն. դիմախօսութիւն.


Բանակրկիտ

adj. s.

curious, that researches much;
critic, censurer.

NBHL (1)

Կրկտօղ բանից. եւ Բանագիւտ. բանագտակ. որպէս խնդրօղ պատճառանաց. պարսաւադէտ.


Բանակցութիւն, ութեան

s.

conference, parley.

NBHL (2)

ὀμιλία, σύλλογος collocatio, conentus Խօսակցութիւն. կենակցութիւն ի զրոյս.

Թագաւոր ընդ տնանկի խօսիցի. չիք ինչ այն, որ զփառաւորեալն՝ տկարին բանակցութիւնն վնասել կարէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)


Բանահիւս, աց

adj. s.

writer, author;
poet;
newsmonger.

NBHL (1)

λογοποιός orationis artifex, ποιητής poeta Հիւսօղ բանից. բանաստեղծ. քերթօղ.


Բանամ, բացի

va.

to open, to discover, to disclose, to develop, to explain;
to loosen;
to perforate, to pierce, to bore;
to spread, to enlarge, to extend;
to unfold, to untwist, to unlink;
to rub;
— զգլուխ, to take off one's hat;
— ումեք զսիրտ իւր, to unbosom, to open one's heart;
— զախորժակ, to excite appetite;
— զշիշ, to uncork a bottle;
ծակ —, to perforate, to pierce, to bore;
— զկնիք, to unseal;
— զմիտս, to illuminate, to enlighten the mind;
— զխցանս, to unstop;
— զծրարն, to unpack;
— ճանապարհ, to trace, to mark out a path;
to open a way, to make a road.

NBHL (2)

Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)

Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։


Բանամ, բացայ

vp.

to open.

NBHL (2)

Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)

Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։


Բանամարտ

cf. Բանակռիւ.

NBHL (2)

Բանակռիւ, վիճօղ, եւ վիճողական.

Զանօգուտ քննութիւն, եւ զբանամարտ հակառակութիւնս. յն. մի բառ, բանամարտութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Բանասէր

s.

philologist.

NBHL (2)

λογοφιλής, φιλιλόγος eloquentiae, vel litterarum studiosus, litteratus, doctus Սիրօղ բանից. ուսումնասէր. իմաստասէր. գրագէտ. բանակրկիտ. եւ Իմաստակ.

Զգտակն բանից իմաստակաց՝ Մովսէս բանասէր զնա գիտէ գոլ, բայց իմաստուն եւ ոչ միով իրօք. (Փիլ. այլաբ.։)


Բանաստեղծ, ից

s.

poet;
յոռի or զձուձ —, poetaster, rhymer.

NBHL (5)

ποιητής poeta, vates Ստեղծաբան. բանահիւս. մանաւանդ քերթող. եւ յն. ձայնիւ, պուետէս, պուետիկոս. (այսինքն արարօղ, կերտօղ՝ իմա՛ տաղաչափական բանից).

Զու՞մ արդեօք ի բանաստերծաց պատրուակես ընդ Մովսէսիւ. (Գր. տղ. թղթ.։)

Եւ μυθοποιός fabularum fictor, scriptor Առասպելարկու աւակախօս.

ԲԱՆԱՍՏԵՂԾ (բան). ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. ա. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.

Այլ եւ ճառս եւս ինքնախօսս բանաստեղծս յարդարեալ՝ զղջացուցիչս չար գործոց. (Յհ. կթ.։)


Բանաստեղծական, ի, աց

adj.

poetical.

NBHL (2)

ԲԱՆԱՍՏԵՂԾ (ԲԱՆ) ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.

Այլ եւ ճառս եւս ինքնախօսս բանաստեղծս յարդարեալ՝ զղջացուցիչս չար գործոց. (Յհ. կթ.։)


Բանաստեղծեմ, եցի

va.

to poetize, to versify.

NBHL (2)

ԲԱՆԱՍՏԵՂԾԵԼ. Բանս ստեղծանել. քերթուածս յօրինել.

Զօրութեամբ բազկի շարագրական բանաստեղծեալ բաժանեմ. (Մագ. ՟Ի՟Բ։)


Բանաստեղծութիւն, ութեան

s.

poetry;
poem.

NBHL (1)

Այլ առաւել՝ Յօրինուած ճարտար բանից յո՛ր եւ է կարգի. բանահիւսութիւն. ինքնախօս բան վայելչայարմար. ստեղծաբանութիւն.