Definitions containing the research այ : 10000 results

Թաքուստ, քստեան, քստի

s. adj. adv.

act of concealing, of being concealed;
concealment, secret;
hiding-place;
retreat;
hidden, occult, secret;
թաքստեան լինել, ի թաքուստ մատնել, նստիլ/թաքչիլ ի թաքստեան, լինել ի թաքստի, to be concealed, hidden, placed in ambush;
— ունել, to hide, to abscond, to lie in ambush;
դնել ի թաքստեան, to place or hide upon the sly, or in a dungeon;
ի նմանէ չէր ինչ նորա —, he hid nothing from him, he had no secrets with him;
թաքստիւ, secretly, privately, in a hidden manner

· Calfa

NBHL (7)

Թաքիջի՛ր, եւ նստիջի՛ր ի թաքստեան. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Թ. 2.) յն. թաքստեամբ, այսինքն թաքնաբար. κρυφῇ occulte

Ի տունս ուրեք ի թաքստի եղեն։ Եթէ ուրուք կայր ինչ ի թաքստեան. (Լաստ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Ը։)

Ահա ի ներքս ի սրտին ձերում է վկայութեամբքն իւրովք, ո՛չ թաքստեամբք. (Եփր. համաբ.։)

Արար փոքր պատկեր, եւ թագստիւ պահէր յինքեան. այսինքն թաքնաբար. (Ճ. ՟Ա. ի բագարատ.։)

Մի թէ թաքուստ ի՞նչ իցէ յաբրաամէ ծառայէ իմմէ. (Ծն. ՟Ժ՟Ը. 17. յն. ոչ թաքուցից։)

Թաքուստ ունին զորոգայթն, ուր առաջնորդեն մեզ կործանիլ. (Լմբ. սղ.։)

Էիւս (գրով) խորհուրդ թագուստ յայտնի՛ խօսի. (Եօթնագր.։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

· Calfa

NBHL (3)

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Մինչ թաքեալ կայր ի տան. (Վրք. հց. ՟Գ։)

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.


Թաքստոյք, տոյից

s. pl. hidden things, arcana.

· Calfa

NBHL (2)

Գունդն հայոց հանդիպէին թագստէիցն, եւ սրոյ ճարակ արարեալ զնոսա, եւ այլն. (Մեսր. երէց.։)

Լաւ եւս երեւի այսպէս ընթեռնուլ՝ քան Թաքստոյք, կամ տայք.


Թեզանատ, աց

s.

sleeveless cloak.

· Calfa

NBHL (1)

Որ ոչն ունի զթեզանիս, կամ զերկայնաթեւ հանդերձ. թեզնիքը կարճ.


Թեզանաւոր, աց

s.

sleeved cloak.

· Calfa

NBHL (2)

Վասն ծաղկեայ պատմուճանին, զոր այլք թեզանեայ ասեն. (ուր մարթ է իմանալ եւ կտաւի նրբաթել). (Վրդն. ծն.։)

Այսպիսի սքեմաւ թեզանաւորք երեւին լինել այնոքիկ, զորոց ասի ի գանձս անտոնի եւ համօրէն ճգնաւորաց.


Թեզանիք, նեաց

s. pl. sleeves.

· Calfa

NBHL (3)

Իբր զծաղկեղէն զգեստուց հանդերձանս սրբաբեհեզն պատմուճանի ի գլուխ ծայրից լրութեան թեզանեաց շրջապարուրեաց. (Նար. խչ.։)

Պաշտօնեայք թեզանեօքն պատրաստ առ ի գործ ունին զձեռս. (Լմբ. պտրգ.։)

ռմկ. թեզնիկ. χειρής manica Երկայն թեւ զգեստու, իբրեւ բազպան.


Թեթեւաբար

adv.

lightly, swiftly;
easily.

· Calfa

NBHL (1)

Բոկոտն թեթեւաբար ընթանայ. (Արշ.։)


Թեթեւագոյն

adj.

lighter, very light;
very easy.

· Calfa

NBHL (5)

Կեանք իմ թեթեւագոյնք են քան զխօսս. կամ թեթեւագոյն են քան զսուրհանդակ։ Թեթեւագոյն է ի վերայ ջուրցն երեսաց. (Յոբ. ՟Է. 6։ ՟Թ. 25։ ՟Ի՟Գ. 18։)

ԹԵԹԵՒԱԳՈՅՆ. Դիւրագոյն. փոքրագոյն. դուզնաքեայ. նուաստագոյն. տկարագոյն. եւ Թեթեւամիտ.

Զի եթէ ոչ զամենայնն հատուցանել կարացեալք, եւ ոչ զթեթեւագոյնն կամիցի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Թեթեւագունիցն՝ ամենայն ժամանակ առ ձեռն պատրաստ. (Յհ. իմ. ատ.։)

Զի թէ զայն բժշկեաց, կարի քաջ զթեթեւագոյնն. (Երզն. մտթ.։)


Թեթեւագործ

adj.

slightly made, slight, light.

· Calfa

NBHL (1)

Ի գործ արկեալ զթեթեւագործ ... փայտակերտիկն. (Ագաթ.։)


Թեթեւախորտիկ

adj.

light, frugal;
— սեղան, a light dinner.

· Calfa

NBHL (1)

Նուազ եւ թեթեւախորտիկ սեղան՝ մայր է առողջութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Թեթեւամիտ

adj.

light-minded, lightheaded, hare-brained, giddy.

· Calfa

NBHL (3)

Կինն թեթեւամիտ է յամենայն իրս. (Սարգ. յկ. ՟Բ։)

Որ արագ հաւատայ, թեթեւամիտ է. (Բրսղ. մրկ.։)

Թեթեւամիտ եւ մեղկախորհուրդ են կանայք. (Ոսկ. ես.) յն. թեթեւագոյն. κουφότερος.


Թեթեւամտիմ, եցայ

vn.

to be giddy, volatile, inconstant.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զփոշի թեթեւամտեալք սատանայական եւ կորստեան մեղօք. (Նար. յովէդ.։)


Թեթեւանամ, ացայ

vn. fig.

to be lightened, disburdened, exonerated;
to ease one's self, to relieve one's self.

· Calfa

NBHL (3)

Թեթեւացի՛ր յընդունայն խորհրդոցդ. (Ճ. ՟Բ.։)

Թեթեւացան հալածիչք մեր ի վերայ լերանց իբրեւ զարծուիս երկնից. (Ողբ. ՟Դ. 19։)

Թեթեւանալ ընդ առաջ տեառն յօդս։ Ի վերայ թեւոց հողմոց թեթեւասցին գնալով. (Արշ.։)


Թեթեւացուցանեմ, ուցի

va. fig.

to lighten, to disburden;
to relieve, to ease;
to relieve, to alleviate, to assuage, to lighten, to allay;
— զձեռն յումեքէ, to withdraw one's hand, to cease to afflict;
ապաշաւ թեթեւացուցանէ զյանցանս, repentance extenuates a fault.

· Calfa

NBHL (4)

Թեթեւացուցանել զբեռն, զանուրն, զձեռն։ Թեթեւացո՛ ի խիստ ծառայութենէ հօր քոյ։ Հայր քո ծանրացոյց զանուր մեր, եւ դու թեթեւացո՛ ի մէնջ։ Ընկեցին զկարասին, զի թեթեւացուսցեն յինքեանց։ Թեթեւացուցին զնաւն՝ թափեալ զցորեանն ի ծով.եւ այլն։

Տապանակն որ թեթեւացոյց զինքն ի ձեռս այլազգեացն, ծանրացաւ եւ շքեղացաւ ի բագնի նոցա. (Եփր. թագ.։)

Յորժամ զայսպիսի քունս թեթեւացուցանեմք ի մէնջ. (Լմբ. պտրգ.։)

Զայրուձին եւս զարքունի թեթեւացոյց առ ժամանակ մի. (Եղիշ. ՟Է։)


Թեթեւընթաց

adj. adv.

light in the race, rapid, swiftly-rushing, wing-footed, light of foot, light-footed, nimble;
swiftly, rapidly.

· Calfa

NBHL (2)

Թեթեւընթաց եւ ողո՛րկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)

Զի թեթեւընթաց հասցէ ի բանակն հեբրայեցւոց. (Եփր. թագ.։)


Թեթեւութիւն, ութեան

s. fig.

lightness;
activity, agility;
alleviation, exoneration, relief;
frivolousness, futility;
inconsideration, thoughtlessness, folly;
levity;
ignominy, scorn, dishonour;
relief, sollevation.

· Calfa

NBHL (4)

Թեթեւութիւն ծանրութեան այրուձիոյն. (Եղիշ. ՟Բ։)

Թեթեւութեամբ ընթանալ ի յասպարէզ հանդիսի նոցա. այսինքն թեթեւակի. (Սիսիան.։)

Են բազումք, որ թեթեւութեամբ սիրեն առ մարդկան ականէ. այսինքն թուլութեամբ, վեր ի վերոյ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Տեսեալ զայնպիսի թեթեւութիւն ծանականաց իւրոց։ Վասն որո՛յ պատճառանաց եղեւ դիպեալ նմա այնպիսի ծանր թեթեւութիւն։ Եւ դու անարգանօք եւ թեթեւութեամբ երթաս ի տուն քո. (Փարպ.։)


Թեթուք

s.

conjecture;
proof, essay;
ի թեթուս մատչել, to conjecture;
to put to the proof, to test, to prove, to essay, to try.

· Calfa

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս որպէս Երկբայելի փորձ. (լծ. թ. տէնէմէք, լտ. թէնթա՛րէ).

Կարծեօք ի թեթուս մատուցեալ (օձն առ Եւայ), եթէ լինիցի, եւ թէ չլինիցի. (Եզնիկ.։)


Թելադիր

adj.

that instigates, that advises;
— լինիմ, cf. Թելադրեմ.

· Calfa

NBHL (4)

Բան նորա թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի. (Նար. ՟Խ՟Ը։)

Ետես (Ստեփանոս) զտէրն՝ ունելով զպսակն, զի կայր թելադիր ընդ աջմէ նորա՝ յաղթել մահու. (Տօնակ.։)

Որպէս եւ մարգարէն լինէր թելադիր յառաջագոյն, եթէ մոռա՛ զժողովուրդ քո։ Չտամ հրաման, այլ խրատեմ եւ թելադիր լինիմ. (Ոսկ. մ. ՟Ա. 3. 10։)

Թելադիր մեզ եղեն աստուածային ճանապարհին. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

· Calfa

NBHL (4)

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Ըստ թելադրելոյն Պօղոսի։ Ազդեցմամբ այսու թելադրեալ, եւ այլն. (Նար. կ. եւ Նար. մծբ.։)

Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք։ Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առի գիտութիւն լսողացդ. (Նանայ.։)


Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

· Calfa

NBHL (3)

Թելադրութեամբ սատանայի։ Զթելադրութիւնս վարդապետին ի մտի եդեալ. (Եզնիկ.։)

Իմով թելադրութեամբ, կամ հայրապետին. (Յհ. կթ.։)

Արտաքոյ այսց գրոց, ուր ի սկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն. (Խոր. ՟Գ. 67.) իբր պատմական տեղեկութիւն։


Թելակալ, աց

s.

agent, bailiff, proctor, manager, saving man.

· Calfa

NBHL (1)

Գործակալ. պաշտօնեայ կատարիչ կամ կամարար. cf. ՏԵՂԵՏԷՍ. ըստ յն. թէլիդի՛ս կամ թէլիսդի՛ս.


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

· Calfa

NBHL (8)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)

Թիկամբն հետ զձեռն ի վայր ընկէց. (Եղիշ. ՟Ը։)

Եւ զի չկայր ոք ի թիկին։ Եւ ոք չհասաւ յօգն ի թիկին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Զորոյ հաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ծ՟Դ.) այսինքն ի վերջ կոյս. գրքին կռնակը, ետքը։

Ոչ զերկրորդականն ունի գահ, այլ զաւագութեան թեկն ածէ. (Խոր. ՟Բ. 10։)

Զվարդապետի իմաստնոյ թեկն ածեմք, եւ ոչ յաշակերտաց կարգի գտանիմք։ Մի՛ եւ այն՝ որ չեւ եւս իցէ հասեալ ի կատարեալ գիտութիւնն, թեկն ածել զվարդապետի. (Սարգ. յկ. ՟Ը։)

Բազումք խնամածութեամբք թեկն ածեն, ոչ զի օգնեսցեն ինչ, այլ զի առաւել նենգիցեն զմերձաւորս. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)

Բազումք խնամածութեան թէկն ածեն դրացեաց, զի այնու առաւել՝ նենգեսցեն։


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

· Calfa

NBHL (1)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)


Թերաբաց

adj.

half open, half shut, a-jar, on the jar.

· Calfa

NBHL (1)

Ի թերաբաց աստուածային փայլմանէն անշշունչ կային. (Ճշ.։)


Թերագոյն

adj.

most imperfect, very defective.

· Calfa

NBHL (2)

Եթէ այլ ինչ թերագոյն յայսմանէ՝ զոր հրամայեցերս, ծանուսցես մեզ. (Նանայ.։)

Ո՛չ եւ այնպէս կատարեալ ետ զգովութիւնն, այլ թերագոյն իմն. (Երզն. մտթ.։)


Թերագրեմ, եցի

va.

to write imperfectly or erroneously, to wrest a book (from its proper sense).

· Calfa

NBHL (2)

Ոչ եթէ դուք պարագրեցէք զայդ, այլ թերագրեցէ՛ք. (Աթ. ՟Ը։)

Տէրն իբրեւ զհարկաւորս մեզ հրամայեաց, եւ դու որպէս անկարելի թերագրես. (Բրս. ընչեղ.։)


Թերաթափ լինել ի գինւոյ

sv.

to be still half drunk.

· Calfa

NBHL (1)

Յորժամ թերաթափ լինի գինին ի գլխոյն, կրկնեալ անդրէն ի նոյն դառնայցեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թերակատար

cf. Թերալից.

· Calfa

NBHL (1)

Որմըզդն մինչչեւ ծնեալ էր, թերակատար էր. եւ զիա՞րդ թերակատարն զխորհուրդն հայրենի իմացաւ. (Եզնիկ.։)


Թերածին

adj.

abortive.

· Calfa

NBHL (1)

Զորս կարծէրն ի դուրս բերել եւ ծնանել, վիժածք եւ թերածինք եւ անցք են. (Փիլ. այլաբ.։)


Թերահաւատամ, ացի

vn.

cf. Թերահաւատեմ.

· Calfa

NBHL (3)

Վասն այնոցիկ՝ որ հաւատայինն, եւ թերահաւատային. (Սանահն.։)

Մի՛ թերահաւատիր ի բանից այտի։ Մեռելոց յարութեանն մի՛ թերահաւատեսցիս։ Թերահաւատին գրոյն։ Մի՛ թերահաւատեսցուք մեք իրացս եղելոց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Մի՛ թերեհաւատիր ի բանս (այսինքն ընդ բանս) սոցա։ Թերեհաւատեցեր ասէ ի դիցն. (ՃՃ.։)


Թերահաւատութիւն, ութեան

s.

distrust, mistrust, unbelief, incredulity.

· Calfa

NBHL (2)

Թերահաւատութիւն Թումասու՝ մայր եղեւ մերոց հաւատոց. (Ոսկ. նոր կիր.։)

Թերահաւատութիւն լեալ Տիգրանայ ի պատանին Միհրդատ. (Խոր. ՟Բ. 17։)


Թերամիտ

adj.

mistrustful, irresolute.

· Calfa

NBHL (1)

Զոր յաստուածային բնութիւնն վերաբերեն թերամիտքն։ Լծ. (ածաբ.։)


Թերամտեմ, եցի

vn.

to be mistrustful, irresolute, to doubt.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ թերամտեսցէ կամ երկբայեսցի. (Նար. առաք.։)


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

· Calfa

NBHL (3)

Զամենայն յամենայնի լնու, եւ ինքն ոչ թերանայ. (Յճխ. ՟Ա։)

Որոյ ոչ եւ առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն Քրիստոսի։ Ոչ ինչ երկմտութեամբ թերանայ յառնէն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ինքն ոչ թերանայ ի զօրացուցիչ զօրութենէն. (Եզնիկ.։)


Թերավարժ, ից

adj.

unpractised, young, unexercised, new, unversed.

· Calfa

NBHL (2)

Ո՞րքան տմարդութիւն էր թերավարժ աշակերտի առ ի յաստուածային խորհրդոյս ձեռնարկել քննութիւն. (Լմբ. պտրգ.։)

Տրմուղ եւ ի թերավարժ ձիոյ (վերայ) հեծեալ էին երկոքին. (Բուզ. ՟Ե. 43։)


Թերացուցանեմ, ուցի

va.

to diminish, to render imperfect.

· Calfa

NBHL (1)

Կամ գործեսցէ յարգելլեացն, եւ կամ թերացուսցէ զհրամայեալն. (Բրս. հց.։)


Թերաքամ

adj. adv.

imperfect;
half opened;
half shut;
scarce, obscure, dark;
superficially, obscurely, darkly.

· Calfa

NBHL (3)

Զի եւ ի ստուերէն զճշմարտութեան դուռն թերաքամս բանայցէ։ Թերաքամ եւ կիսաբաց եւեթ արար զլուսաւորութիւնն, կամ զպայծառութիւնն. (Ոսկ. եւ Երզն. մտթ.։ եւ Վանակ. յուրախացիրն.։)

Թեւօքն պարածածկութիւ ի թնդմանէ առ նոսայն թերաքամ գիտնականութեամբն եղեալ. (Ոսկ. յհ. յիշատ.։)

Թերաքամ յայտնեցաւ. (Ոսկիփոր.։)


Թերաքամեալ

adj.

not well placed in the scabbard.

· Calfa

NBHL (1)

Սուսեր ընդ մէջ ծպնեալ առ միջովն պատենիւք հանդերձ. եւ այն էր թերաքամեալ. (՟Բ. Թագ. ՟Ի. 8։ (յն. այլազգ։))


Թերըմպեալ

s.

remaining in a glass after drinking.

· Calfa


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

· Calfa

NBHL (2)

Եւ ի վայրկոյս թերթիւն երեւի. (Վրդն. ծն.։)

πέταλον lamina, fodium expansum, bracter Տերեւ, սաղարթ. ծալք տերեւոյ. եւ որ ինչ նման է նոցին յամենայն նիւթոց, որպէս Թիթեղն, Թուղթ, եւ Պարզուած կամ բացուած ծալելի իրաց.


Թերի, րւոյ, րեաց

adj. adv. s.

imperfect, defective, incomplete, faulty;
imperfectly, faultily;
the half, moiety;
a part, a side;
the rest;
երեւի արեգակն կէս —, half the sun is seen eclipsed;
լնուլ զ—ն, to supply;
— գտանիլ յիմիք, to be wanting in, in need of, to want for, to lack;
to be at a loss.

· Calfa

NBHL (6)

Որ թերի յիմիք իցէ, չէ կատարեալ։ Որ ոչ եւ ի մի պատուիրանս տեառն թերի գտանիցի, այլ յամենայնի լի եւ պատարուն։ Որ ոք թերի գտանի ի սէր ընկերին, թերի գտաւ եւ ի սիրոյն Աստուծոյ. (Սարգ. յկ. ՟Բ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Թերոյն ի վեցօրէին ի մարդ տեսլեան։ Փոյթ ինչ առ թերոյն լցումն մատոյց։ Ի վերայ թերի պատմութեանն. (Նիւս. կազմ.։)

Զկարօտսն եւ զթերիսն եւ զանապատսն լնլով. (Փիլ. այլաբ.։)

Յամենայն տեղիս ի փոքրկանց մեծամեծս եցոյց, եւ ի թերեաց կատարեալս. (Եփր. համաբ.։)

Որ այնմ տեսլեան թերի գտան, երկրորդ անգամ ի յարութեանն երեւեցաւ. (Ճ. ՟Թ.։)

Այլ թէ՝ եւ նկարիչ ոք իցէ, զամենեսին՝ որ պարսաւիցենն եւ ծաղր առնիցեն, որ դեռ թերովք իցեն, եւ չկասէ ինչ նոցա բանիւքն. յն. անուսք. այսինքն անգէտք իցեն արուեստին։


Թերխօս

adj. mus.

stammering;
dissonant, discordant.

· Calfa

NBHL (2)

Անկատար ի խօսս, կամ ձայնիւ եւ հնչմամբ. աւրած ձանով.

Խօսիմք նուագարանքս քո, եւ արդ մի աղի պակասեաց. մի՛ եւ այլ թերասցի, եւ նրբաձայն եւ թերխօս համարեսցի. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Զղջանամ, ացայ

vn.

cf. Զղջամ.

· Calfa

NBHL (8)

Յանկողինս ձեր զղջացարո՛ւք։ Ոչ գոյ մարդ, որ զղջանայ ի վերայ չարեաց իւրոց։ Ոչ զղջանամ, թէպէտեւ զղջացեալ էի։ Ո՛չ դարձցի, եւ ոչ զղջասցի տէր. զի ո՛չ եթէ իբրեւ զմարդ է ի զղջանալ։ Զղջացայց եւ ես ի վերայ չարեացն, զոր խորհեցայ առնել նոցա։ Զղջացայց եւ ես ի վերայ բարեացն, զոր խօսեցայ առնել նոցա։ Ետես Տէր, եւ զղջացաւ ի վերայ չարութեանն (վնասու)։ Զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում (իբր խղճել, խղճալ) եւ այլն։

Եւ լուեալ զայս՝ զղջացան ի սիրտս իւրեանց. (Գծ. ՟Բ. 37։)

Մի՛ միայն ի մեղս մեր զղջասցուք, այլ եւ ի մեղս եղբարցն. (Սարգ. յուդ. ՟Գ։)

ԶՂՋԱՆԱԼ. հյց. խնդ. իբր Աւաղել, ողբալ. եւ այլն.

Զղջանայր զառաջին քակտումն ի նոցանէ. (Եղիշ. ՟Գ։)

Զղջանային զսնոտի ջանն իւրեանց. (Փարպ.։)

Յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)

κατανύσσω, -ττω, μεταμελέομαι , μετανοέω compungor, poenitet me, resipisco Ի զեղջ գալ. ցաւիլ ընդ գործն անցեալ, մանաւանդ ի վերայ մեղաց. ստրջանալ. ապաշաւել. փոխել զմիտս. աւաղել. զղջալ, ցաւիլ.


Զղջացուցանեմ, ուցի

va.

to make repent, to affect, to move.

· Calfa

NBHL (1)

Յետ այնորիկ զղջացոյց զԴաւիթ սիրտն իւր. յն. բախեաց, եհար. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 6։)


Զղջութիւն, ութեան

s.

compunction, repentance, contrition;
penitence;
ի — գալ, ի զղջման լինել, to repent;
ի — ածել, to make repent.

· Calfa

NBHL (2)

Հետեւեալ լինի շռայլութեան՝ խենեշութիւն, զղջութիւն. (Արիստ. առաք.։)

Գործեալն առ ի սոցանէ՝ առանց զղջութեան լինիցի։ Ոչինչ ներգործեն այսպիսի անձանց զղջութիւնք. (Պղատ. օրին. ՟Թ։)


Զղջումն, ման

s.

cf. Զղջութիւն.

· Calfa

NBHL (5)

κατάνυξις compunctio μετάνοια, μετανοεῖν , μεταμέλεια poenitentia, poenitere Զեղջ. զղջալն. ի զեղջ գալն. ապաշաւ. ստրջացումն. ապաշխարութիւն. ցաւ ընդ եղեալ գործն, մանաւանդ ի վերայ մեղաց. փոխումն մտաց. զղջում.

Խորագէտն գայ ի զղջումն։ Թերեւս յետ ուխտելոյն զղջումն լինիցի. (Առակ. ՟Ժ՟Դ. 15։ ՟Ի. 25։)

Ի զղջման եղեալ՝ գտանէ եւ այնմ ներումն. (Իգն.։)

Հանապազ ի նմին զղջման կային։ Զղջումն մտաց մերոց այս է, թէ ընդէ՞ր ընդ առաջինսն չկատարեցաք զկեանս մեր. (Եղիշ. ՟Ը։)

Զարբանեակս սատանայի բազում զղջմամբք ամաչեցուցեալ նշաւակէ աստ եւ ի հանդերձելումն. (Փարպ.։)


Զմբաղիմ, եցայ

vn.

to torment one's self, to toss about, to tumble and toss.

· Calfa

NBHL (2)

Նա անկեալ դնի, եւ դու որպէս ի խաղու կաս. նա տանջի, եւ դու ընդ վայր զըմբաղիս. (Ոսկ. ննջ. յն. ցնորիս.)

Ընդ խաղ եւ ընդ կատակ եւ ընդ ամենայն իրք ուրախութիւն բերէ եւ զըմբաղի ... եւ ի յայն իրվիրն զըմբաղի, որ ցներքսէ ուրախութիւն բերէ. (Մխ. բժիշկ. (ու ռամկօրէն առնու որպէս զբաղիլ, զբօսնուլ)։)


Զմբրիմ, եցայ

vn.

to grow torpid, stiff, numb, to be benumbed, dulled;
to lose ones senses, to be stunned;
to feel giddy.

· Calfa

NBHL (2)

Հայեա՛ց ի ծանականսն, որք ընդ միմեանս զըմբրին. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զըմրեսցի՛ մակեդոն, եւ հոգեմարտքն ամենայն. իբր պապանձիլ. (Ի գիրս խոսր.։)


Զմէ՞

adv.

why ?

· Calfa

NBHL (2)

Ընդէ՞ր, կամ զմէ՞ ... կեցեալ գտանին։ Զմէ՞ դարձուցանես զերեսս քո ի մէնջ։ Զմէ՞ մոլորեցուցեր զմեզ։ Զմէ՞ հայեցար յարհարմահոտս. (՟Գ. Մակ. ՟Ե. 9։ Սղ. ՟Խ՟Գ. 24։ Ես. ՟Կ՟Գ. 17։ Ամբ. ՟Ա. 13։)

Զմէ՞ առաքիցի ի խաւարն արտաքին։ Զմէ՞ ոչ առնիցէ լաւագոյն քան զնորայն. (Եզնիկ.։)


Զմռանամ, ացայ

vn.

to be perfumed with myrrh.

· Calfa

NBHL (1)

Զմուռս իբրեւ զմռացելոյ (ընծայեցին մոգքն). (Եփր. համաբ.։)