Definitions containing the research ել : 10000 Results

Գրոց

s.

burin

NBHL (1)

γραφίς stylus Գրիչ, եւ քերիչ. գործի քանդակելոյ, դուր, եւ այլն. գալէմ.


Գրուան, ի, աւ

s.

bushel.

NBHL (1)

μόδιος modius Աման՝ որ տանի գրիւ մի, կամ քանի մի գրիւս. անօթ չափելոյ զարմտիս. մոգ.


Գրութիւն, ութեան

s.

writing.

NBHL (1)

Գրելն, իլն. գրեալ ինչ.


Գրչաման, ի

s.

inkstand.

NBHL (1)

Աման պահելոյ զգրիչս կամ զեղեգունս գրելոյ.


Գրչութիւն, ութեան

s.

writing, manner of writing.

NBHL (3)

Արհեստ գրչաց կամ գրութեան. գրելն. գրութիւն.

Հրաշալի արուեստիւ հելլեն գրութեան։ Զարուեստ գրչութեան ուսուցանել. (Խոր. ՟Գ. 53։)

Զպատիւ գրչութեան աւետարանին տայր նմա։ Զպատճառս գրչութեան դնէ առաջի, թէ վասն էր եկն ի գրել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ եւ ՟Բ. պ. ՟Ե։)


Գրպան, ի

s.

pocket;
purse;
դնել ի —ի, to pocket.


Գօշեմ, եցի

va.

to bite, to sting;
to mangle, to lacerate.

NBHL (3)

Կօշել, եւ Յօշել. ահաւոր գոչմամբ ի վերայ յարձակիլ ի գիշատել.

Գազանաբար զչարդ գօշել աճեցեալ հասակ. (Պիտ.։)

Գազանաբար խրոխտանան գօշել եւ պատառել. (Յհ. իմ. պաւլ.։)


Գօսանամ, ացայ

vn.

to dry, to become dry.

NBHL (3)

ξηραίνομαι arefacior, aresco Գօս լինել. չորանալ. ցամաքիլ՝ փայտից, եւ անդամոց. չորնալ.

Դալարեցուցանէ զչոր գօսացեալս։ Զգօսացելովքն սփռեսցէ զանձրեւ փայլատականցն ի կիզուլ յայրել։ Անդամալոյծք եւ գօսացեալք. (Ագաթ.։)

Յոռոգումն դալարութեան գօսացելոց դիոց մարդկան. (Փարպ.։)


Գօսացուցանեմ, ուցի

va.

to dry.

NBHL (2)

ξηραίνω arefacio, sicco Չորացուցանել. չորցընել.

Առ ի չտալ բերել զպտուղսն, նա եւ միանգամայն իսկ ի գօսացուցանել. (Ագաթ.։)


Գօտեւած

adj. s.

who girdles;
the girdling one's self.

NBHL (1)

Իբր Գօտիածու. կամ Գօտի ածելն.


Գօտեւորեմ, եցի

vn.

to gird one's self.

NBHL (1)

ԳՕՏԵՒՈՐԵՄ ԳՕՏԵՒՈՐԻՄ περιζώννυμι praecingor Գօտի ածել ընդ մէջ. գօտի կապել.


Գօտէմարտ

cf. Գօտէկռիւ.

NBHL (1)

Եւ գօտէմարտ (կամ գօտէմարտի) լինելն. (Վրդն. ծն.։)


Գօտէկռուութիւն, ութեան

s.

cf. Գօտէմարտութիւն.

NBHL (1)

Գօտեկռիւն լինել. գօտեմարտութիւն. գիրկ ընդ խախն կռիւ. ըմբշամարտութիւն.


Գօտէմարտիմ, եցայ

vn.

wrestle.

NBHL (1)

Եւ գօտէմարտ (կամ գօտէմարտի) լինելն. (Վրդն. ծն.։)


Գօտիածու, աց

adj.

that girds the body;
that girds on the sword.

NBHL (1)

Եւ ելին յամենայն գօտիածուաց եւ ի վեր. յն. յամենայն գօտեւորելոց զգօտի եւ ի վեր. (՟Դ. Թագ. ՟Գ. 21։)


Դա, դորա

pron.

that, this.

NBHL (3)

ԴԱ գրի եւ ԴԱՅ. cf. Դոյն. Դերանուն ցուցական՝ որ յայտ առնէ զմիջինն եւ զառաջիկայն ի յոլովից երրորդ դիմաց, զորոց բանն է. ատ, ատի, տըվի, տվինակ չու. որոյ նմանն չիք ի յն. եւ լտ. այլ անխտիր է առ նոսա ասել, սա, կամ դա, յայլեւայլ սեռս. οὔτος, αὔτη, τοῦτο hic, haec, hoc;
is, iste եւ այլն.

Դա՛ է որդի իմ սիրելի։ Արասցուք դմա օգնական ըստ դմա։ Առէ՛ք ի դմանէ զմնասն։ Զի կերիցեն դոքա։ Չէ դոցա բաւական.եւ այլն։

Դա՛ աւադիկ քո՛ է գազանդ, եւ չկամիս տիրել։ Իսկ դա՛ աւադիկ, ուստի եւ կամիցիմ զքեզ ճանաչել, ամենայն ուրեք ի նորուն հակառակաց գտանեմ զքեզ երեւեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Դադարեմ, եցի

vn.

to cease, to stop, to interrupt;
to become calm, to give over;
to desist, to rest one's self, to remain;
to drain.

NBHL (4)

παύομαι, ἁναπαύομαι, καταπαύομαι cesso, desino, sedo, quiesco Դար եւ դադար առնուլ. զկայ առնուլ. հանգչել. հանդարտել. լռել. կասիլ, դադրիլ.

Դադարել ի շինելոյ, յըմպելոյ, յօրհնելոյ, ի սրտմտութենէ, ի խօսելոյ։ Դադարեաց սուր յիսրայելէ։ Դադարել ի ժողովս հսկայից, ի ծոց անզգամաց։ Դադարեաց երկիրն, քաղաքն, յակոբ.եւ այլն։

Ոչ դադարեաց եւ ոչ դադարէ ինքն առնելով (այսինքն աստուած ի գործելոյ). (Փիլ. այլաբ.։)

Դադարէ առ վարդապետ արուեստին։ Ոչ դադարէ ի խցի իւրում. իբր ռմկ. տիտիկ ընել. (Վրք. հց. ՟Գ։)


Դադարեցուցանեմ, ուցի

va.

to cease, to stop, to calm, to interrupt;
to extinguish, to stanch, to quench;
to drain.

NBHL (3)

καταπαύω quiescere facio, sedo Տալ դադարել. հանգուցանել. յանգել. կասեցուցանել. խափանել. աւարտել. դադրեցնել

Դադարեցուցանել զտապանակն (ի կայս իւր)։ Դադարեցուցանել զմարախ ի վերայ ամենայն սահմանացն եգիպտացւոց։ Դադարեցուցանել ի մարդկանէ զյիշատակս նորա։ Դադարեցուցանել զթագաւորութի տանն իսրայելի. (՟Ա. Մնաց. ՟Զ. 31։ Եւ. ՟Ժ. 14։ Օր. ՟Լ՟Բ. 26։ Ովս. ՟Ա. 4։)

Հանգուցանելն դադարեցուցանել է ... զչարիս. (Խոր. ՟Ա. 13։)


Դադարիմ, եցայ

vn.

cf. Դադարեմ.

NBHL (1)

Ես ոչ դադարեցայց, կամ ոչ դադարեցից օրհնել զքեզ. (եւ այլն. Ժմ.։)


Դադարումն, ման

s.

cessation, desistance, repose, rest, pause;
discontinuance, vacation;
extinction, redemption, act of stanching;
silence;
interruption;
inaction.

NBHL (1)

κατάπαυσις, ἡρεμία quies, requies, cessio, finis Դադարելն. անշարժութիւն. հանդարտութիւն. հանգիստ. նիստ. կասումն. դադար. վերջ.


Դաժանագոյն

adj.

harder or very hard;
very harsh;
haughty, cruel.

NBHL (3)

ԴԱԺԱՆԱԳՈՅՆ որ եւ ԴԱՐԺԱՆԱԳՈՅՆ. πικρότερος, χαλεπώτερος acerbior Առաւել դաժան. դժնդակագոյն. դառնագոյն. խստագոյն.

Դառն մահ մանկտւոյն, որ քան զամենայն մահ դաժանագոյն էր։ Անկանել ի փառացն քրիստոսի քան զամենայն թշուառութիւնս դաժանագոյն է։ Եւ որ քան զամենայն դաժանագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 23։ եւ Ես.։)

Դաժանագունից տեսութեանցն ոչ կամիմ կաճառակից լինել. (Անյաղթ պորփ.։)


Դաժանիմ, եցայ

vn.

to be angry, mad, to sour, to turn sour, to get worse.

NBHL (1)

δυσχεραίνομαι aegre fero Դժկամակիլ. դժուարիլ. դառնանալ. դժարը գալ, երեսը թթուեցնել.


Դալակիմ, եցայ

vn.

to endeavour, to study, to labour.

NBHL (1)

Աշխատիլ. ճգնիլ. հնարիլ. հայթայթել.


Դալարաբեր

adj.

that produces verdure, grass.

NBHL (5)

Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի։ Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ցողով հոգւոյն շնորհի դալարաբեր լինել. (Սկեւռ. աղ.։)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)


Դալարաբերեմ, եցի

vn. va.

to produce verdure;
to become green, to become green again.

NBHL (3)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)


Դալարագոյն

cf. Դալարագեղ.

NBHL (2)

Առաւել դալար, եւ խոնաւ. ὐγρός humidus, liquidus

Զդալարագունիցն զվաճառումնն, եւ ոմանք զդնելն արասցեն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Դալարազգեաց

cf. Դալարագեղ.

NBHL (1)

Զծերացեալ եղէդն փոխաձեւել առ դալարազգեաց ձեւս. (Ոսկ. յաւետիս.։)


Դալարանամ, ացայ

vn.

to become green, verdant, to sprout.

NBHL (1)

βλαστάνω germino Կանաչանալ. բողբոջել, սաղարթանալ. ուռճանալ, եւ զուարճանալ. կանանչնալ, ծնիլ


Դալարավայր

s. adj.

meadow, pasture-field;
verdant.

NBHL (1)

Ոչ է պատմել զհրաշատեսակ, զաստուածատունկ, բուրաստան, դալարավայր վայելչութեանցն զգեղեցկութիւն. (Գանձ.։)


Դալարացուցանեմ, ուցի

va.

to make green;
to renew, to restore.

NBHL (4)

ἁναθάλλω florere facio, viride reddo ԴԱԼԱՐԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԴԱԼԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ դալարանալ. կանաչացուցանել. սաղարթացուցանել. նորոգել. կանանչցընել, բուսցընել.

Դալարացուցանել զգօսացեալ երկիր. (Անան. ի յհ. մկ.։)

Դալարացուցանել զվայրս քո աստուածգիտութեամբ. (Խոր. հռիփս.։)

Փութա՛ եւ դու արտասուօք դալարեցուցանել ի գիշերի զտապացեալ ոգի տուընջեամբ. (Ոսկ. գծ.։)


Դալարեմ, եցի

va.

cf. Դալարացուցանեմ.

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Դալարիմ, եցայ

vn.

cf. Դալարանամ.

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Դալարի, արւոյ, րեաց

s.

verdure, grass, herbage, vegetables.

NBHL (1)

Զառողջ եւ զանվնաս բանիցն ճարակեցուցանել դալարիս. (Յհ. իմ. ատ.։)


Դալարութիւն, ութեան

s.

green, verdure.

NBHL (1)

Նորոգումն դալարութեան գօսացելոց դիոց մարդկան. (Փարպ.։)


Դալարուտ

adj.

green, fresh.

NBHL (1)

Որ առ օրին բուսանի, եւ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դահամունք, մանց

s. pl.

meat;
offering, oblation;
bribe, fee.

NBHL (3)

δόμα donum, ἁνάθημα donarium Deo in templo suspensum Նուէր. ընծայ. տուրք, մանաւանդ յուտելեաց եւ յմպելեաց. եւ Կաշառք. (լծ. թ. դահամ. եբր. լէխէմ, որ է հաց, եւ կերակուր)

Զերեւելի դահամունս պատարագաց մերոց. (՟Գ. Մակ. ՟Գ. 11։)

Պա՛րտ է նմա անարատ լինել. այսինքն պարգեւովք եւ դահամամբք ուրուք նա մի՛ կապեսցի. (Եփր. ՟ա. տիմ.։)


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

NBHL (1)

Դահանակ շափիւղայն է, եւ է ծիրանեգոյն, եւ դիպակ ի սեւոյ, դեղին ստիք ունելով. (Վրդն. ծն.։)


Դահեկանահատ

adj.

forger, counterfeiter.

NBHL (1)

Իսկ դահեկանահատիցն, եւ դրամակոփիցն զձեռսն հատանել. (Մխ. դտ.։)


Դաղձ, ի

s.

wild mint;
calamint;
origan.

NBHL (1)

Պատատեալ դաղձն վնասակար զորտից գրաստուն։ Զանպատշաճ բուսանել դաղձինն վնասակարի. փոխանակ գրելոյ, գաղձն, գաղձին։


Դամբանական, ի, աց

adj. s.

sepulchral, funeral;
funeral ovation.

NBHL (1)

Զգեստք իսկ դամբանական երգոցն՝ ո՛չ պսակք վայելեն թերեւս, եւ ոչ ոսկեհուռն զարդք. (Պղատ. օրին. ՟Է։)


Դամբարանեմ, եցի

va.

to inter, to bury.

NBHL (1)

τυμβεύω tumulu Թաղել. դնել ի տապանի.


Դայեկապէս

adv.

cf. Դայեկաբար.

NBHL (1)

Դայեկաբար սնուցանել. (՟Գ. Մակ. ՟Գ. 9։ Փիլ. յովն.։ Կորիւն.։ Մամբր.։ Պիտ.։)


Դայեկասնունդ

s.

foster-brother;
a. of a foster-brother.

NBHL (1)

Վասն եղբարց եւ որդւոց եւ սիրելի դայեկասնունդ բնակչացն. (Եղիշ. ՟Բ։)


Դայեկեմ, եցի

va.

to nourish, to bring up, to educate.

NBHL (3)

τιθηνέω, μαιεύομαι nutrio, obstetricor foveo Որպէս դայեակ դիեցուցանել, դարմանել, սնուցանել. դաստիարակել. հրանհանգել.

Հայրաբար մտերմութեամբ զվարկն հատուցանելով դայեկեն. (Պիտ.)

Ծառայել տեառն երկիւղիւ, ի մարգարէէն դայեկեալք. (Նանայ.)


Դայլայլիկք

s.

trill, modulation, quaver, warbling.

NBHL (2)

Ներդաշնակապէս, այսինքն զդայլայլիկսն նման սմին թեթեւս ընթացուցանել։ Ըստ նմին խորհրդոց եւ ստեղծանին ամենայն դայլայլիկքն հագներգութեամբ. (Մագ. քեր.։)

Իսկ երաժշտականին՝ այլ իսկ առ դալալիկսն, եւ նմանականսն։ Որ պարերգողսն են, եւ դալալիկսն, մի (գլխաւոր), ոչ նուազ, քան եթէ երեսուն ամաց լինելով. (Պղատ. օրին. ՟Զ։)


Դանակ, ի, աց

cf. Դան.

NBHL (4)

μαχαίριον, ἑνχειρίδιον culter, cultellus Գործի հատանելոյ ի մասունս մասունս, որպէս թէ՝ հատ հատ, դանէ դանէ. կտրոց. սուր փոքրիկ.

Ընդէ՞ր արկ յակովբ իւղ ի վերայ վիմին. մա՛րթ էր եւ դանակաւ նշանակ ինչ առնել։ Թերեւս չունէր դանակ. զիւղն զիա՞րդ ունէր. (Կիւրղ. ծն.։)

Որպէս ոք զդանակ ստանայ վասն զհաց հատանելոյ, եւ զայլեւս կերակուրս. (Սարգ. յկ. ՟Դ։)

Սուր դանակաւ հատանել. (Ճ. ՟Ա.։)


Դանգ, աց

s.

mite, penny, obole.

NBHL (2)

Երկու գարւոյ կշիռն դանգ մի է. (Վրդն. ել. ՟Լ. 19։)

Ոչ հատանել ի գնոց նորա դանգոյ միոյ. (ՃՃ.։)


Դանդաղագին

adj.

very slow.

NBHL (1)

Որ յողորմութիւն առնել դանդաղագին է. (Եւագր. ՟Ի՟Բ։)


Դանդաղագոյն

cf. Դանդաղագին.

NBHL (2)

ὁκνηρότερος segnior Առաւել դանդաղ. պղերգագոյն. յուլագոյն.

Դանդաղագոյնք լինիցին առ ի զնոյն ժողովել (դաս ուսման)։ Ապա եւ մեք առ մնացորդսն ե՛ւս դանդաղագոյնս լինիցիմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։ Ոսկ. մ. ՟Ա. 2։)


Դանդաղանք

s.

cf. Դանդաղութիւն.

NBHL (1)

Առանց նիրհելոյ եւ դանդաղանաց. (Նար. ՟Ձ՟Ա։)