= Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։
ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։
, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։
-Պհլ. gomēz «կովի մէզ», փարս. gumiz, պրս. [arabic word] gumiz, սիվէնդ. gimiz «մէզ», զնդ. gaomaēza «կովի մէզ», որ բարդուած է զնդ. gav-«տաւար» և maēz-«միզել» բառեռես (Barthol. 483, Horn, էջ 278, § 95)։-Հիւբշ. էջ 128։
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ, Lag. Beitr. bktr. Lex. 29։-Հիւ-բըշ. 128 աւելորդ տեղն է յիշում բելուձ., gvamis «լուացքի մէջ գործածուած մի փոքր բոյս», հայերէն գոմէզ «խոտի տե-սակ» անգոյ բառի առթիւ։
տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։
«հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։
= Յն. δαφνη, δαφνος «դաինի», δασνίς, -ίδος «դափնու պտուղը». այս բառի ծագումը յայտնի չէ՝ ըստ Boisacq, 168, Walde, 418 յոյն ձևերից δασνη տալիս է հյ, դափնե, δαφνις > դափնի, δαφνίδος>դափնիդ. իսկ մեր բ-ով գրուած ձևերը յետին տառադարձու-թեան արդիւնք են։ Յունարէնից փոխառե-ալ են նաև վրաց. իմերել. დაუნი դափնի, թրք. [arabic word] defne, զւռ. [arabic word] tefne (որիս մհյ. թէֆնէ Վսակ. 174), նաև tafla, tailan, հսւ. dafina, բուլգ. dafinū, սերբ. dafina ալբան. dahn ևն։-Հիւբշ. էջ 345։
= Արաբ. [arabic word] durj «տուփ, որի մէջ կա-նայք մանր մունը բաներ են պահում» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 397), որ և պրս. durǰ <փոքրիկ աման, սրի մէջ անուշահոտութիւն, ակներ կամ մարգարիտ են պահում» (ԳԴ)։-Ա«.
ԳՒՌ (dialectal) Ազլ. ղրուն «պատի մէջ փորուած եռանկիւնաձև դարակ. հիւճրէ»։
ԳՒՌ (dialectal) Պահուած է Տփ. մի քանի ձևերի մէջ. ինչ. հիմիսկէվէտ «հենց հիմայ»։
. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։
«հացագործ» Վրդն. առակ. 200. Միխ. աս. էջ 80 (տպուած է սխալմամբ խա-պաղ)։
, ա հլ. (իբր յատուկ անուն հա-մարելով) «թագաւոր, սուլթան» Խոր. պտմ. և աշխ. Մխ. այրիվ. էջ 64. Սեբ. (հրտր. Պատկ.) էջ 36, 66, 68, 69 (հաղորդեց Թ. Աւդալբեգեան)։
Ամէնից առաջ Վիստոնեանները՝ թրգմ. Խոր. էջ 356 դնում են ըստ Սուի-տասի վαγανος, ὄ žϰυϑων βασιλευς, ՆՀԲ «բառ պրս. որ և խան»։ Ուղիղ մեև-նեց Lag. Arm. Stud. § 984։
, ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։
. արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։
ՓՈԽ (borrowing) Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։
(յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։
ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Ջղ. խորուրդ՝, Ալշ. Մշ. խօրուրդ՝, Ախց. Երև. Կր. Ննխ. խօրուրթ, Տփ. խօրուրթ, խօխուրթ, Մրղ. խօրխուրդ, Սլմ. խորխուրթ, Ոզմ. խորխութ «գաղտնի խորհրդակցութիւն»։ Արևմտեան գրեթէ բոլոր Հայոց բարբառների մէջ կայ բառս՝ թաղական և այլ խորհուրդ-ների համար. բայց բոլորն էլ գրականից փո-խառեալ։ Հմմտ. նաև Սեբ. անխօրուրթ «չմը-տածող»։ Բայական ձևով կայ միայն Ակն. խօյհրիլ. խօյհիլ։
, ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։
ՆՀԲ ուզում է անշուշտ կցել ծամել բային, երբ մեկնում է «հերք երկայն... մինչև ի ծամելիս»։-Brosset IAs 1834, 369 ևն վրաց. թմա «մազ» բառի հետ. (նոյնը Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. թմա և լազ. թոմա)։ Lag. Armen. St. § 1036 եբր. [hebrew word] sammim, [hebrew word] sam. mā «ծամ» բառերի հետ։ (Սակայն եր-
կուսի էլ նշանակութիւնը անստոյգ է. ոստ Gesenius 1910, էջ 680-1 sam-mā աւելի հաւանաբար նշանակում է «քօղ», իսկ sammīm «թակարդ»)։ Տէրվ. տե՛ս ծամ, ծամել արմատի տակ։ Հիւնք. յն. ϰόμη «գէս» բառից։ Peder. sen, Հայ. դր. լեզ. 47 ծամել բառի հետ. Պատահական նմանութիւն ունի վրաց. წამი ծամի «թարթիչ» (իմա՛ կոպի մազերը)։
ՓՈԽ (borrowing) Հայերէն բառից փոխառեալ է թւում կապադովկ. ζ'ιαμες (ցա՛մէս) «կա-նանց և աղջկանց վարսերի հիւսքերը բռնող գեղեցիկ ժապաւեն՝ արծաթէ և ոսկէ դրամ. ներով»։ Այս բառը Karolides, Γλ. συγϰρ. 83 կցում է յն. ἰμας «փոկ», իռլ. siaman «ժա-պաւէն», անգսք. sima «կապ», սկանդ. sey-ni «թել» բառերին, իսկ հյ. ծամ բառի հետ կապակցութիւնը մերժում է։-Մերժումը արդարացնելու համար առանձին պատճառ-ներ չկան. որովհետև 1) ծամ բառը ռռւու-թիւն ունի Կը ճիւղի բարբառների մէջ (այս-պէս՝ Ալշ. Ապ. Ակն. Բլ. Բղ. Խլ. Խտջ. Մշ. Նբ. Վն.).-2) Մոկաց բարբառով նշանա-կում է արդէն «մազերի կապ, ծամկապ».-կասկածելի է միայն ծ>ց։
. առմատ առանձին անգործածական, որից ծամել Յոբ. լ. 5, Յայտ. ժզ. 10. Ոսկ. մ. ա. Եփր. աւետ. «մտքով որոճալ» Ոսկ. յհ. ա. 10. ծամելի կամ ծամելիք «ծնօտ» Դատ. դ. 21, 22, ե. 26. Նիւս. բն. Մագ. ձաւմոն «ծամեւու մազտաք» ՋԲ. անծամ Յոբ. ի. 18. մեղմածամ «մեղմ ծամելով, որո-ճալով» Վեցօր. 192 (ձեռ. մեղմաժամ). ծա-մու «այնչափ թանձր՝ որ կարելի է ծամել» (նորագիւտ բառ) Վրդն. սղ. կր. էջ 229 (Ի ժամ խաչին ծարաւմանն վասն չարութեան՝ լեղեաւ թանձրացուցին զքացախն, մինչ ծա-մու էր). անծամելի, դժուարածամ-նոր գրականի մէջ գործածական բառեր։
= Թուի բնիկ հայ բառ՝ հնխ. g'mbh-ար-մատից. հմմտ. սանս. [other alphabet] jāmbha-«երախ, ծնոտ, ատամ» [other alphabet] jámbhya-«կտրիչ ատամ կամ սեղանատամ», [other alphabet] jabh, [other alphabet] jāmbha «հախռել», [other alphabet] ǰambhayati «մանրել, ջարդել», զնդ. ham-zəmbayati «ջարդել», zəmbayndwəm «ջար-դում էք», γαμφαί, γαμφηλαί «անասունի ծնօտ. թռչունի կտուց», γομφίος «սեղա-նատամ», ալբան. demb, damp «ատամ», demp «ցաւում է», հսլ. zabu «ատամ», ze-ba «պատառել», լեհ. zab, ռուս. avбъ «ա-տամ», լիթ. žambas «գերանի եզր», žembiù «կտրտել», լեթթ. zùobs «ատամ», հհիւս. kambr «ատամնաւոր գործիք, սանտր», հբգ. champ, chamb, kamb, մբգ. kamb, kamm, kam, անգլ. comb, գերմ. Kamm «սանտր» (Boisacq 153, Trautmann 369, Walde 336, Kluge 238, Pokorny 1, 575)։ Հնխ. g'mbh (ամբողջական արմատը g'embh, g'ombh-) հայերէնի մէջ տուել է նախ *ծամբ, յետոյ թերևս *ծամմ-և ծամ-, ճիշտ ինչպէս ունինք գերմանականում։
ԳՒՌ (dialectal) Աշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ծամել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. ծամէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ծամիլ, Հճ. Սչ. ձամել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ձամէլ, Մրղ. ծամըէլ, Զթ. Խրբ. ձամիլ, Ասլ. ձամէ՝լ, Հմշ. ձօմուշ։-Թրքախօս հայոց մէջ թրք. -le -mek բայա-կերտ մասնիկով աճած՝ ծամէլլէմէք «ծա-մել» Ատն. (Արևելք 1888, նոյ" 8-9)։-Նոր բառեր են անծամել, անծամելովի, ծամ-տաք, ծամուն, ծամուք, ծամոց, ծամծմել, ծամծմոտել, ծամծմորել, ծամլմորել, ծամ-ծըմացնել, ծամարան։
(-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։
ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. յետոյ Աւգե-րեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 112 և ՆՀԲ։
(ՆՀԲ հոլովում է կծկի, կծկան ռայց երկուսն էլ առանց վկայութեան) «թե-լի կծիկ» Ա. թագ. ժթ. 13. Կիւրղ. թգ. «կըծ-կուած, նուաճուած» Ոսկ. մ. ա. 20 որից կծկել «ամփոփել» և կրաւ. կծկիլ «ամփո-փուիլ, քաշուիլ» ՍԳր. Բուզ. Եւագր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 14. կծկեցուցանել Տօնակ. կծկութիւն «կարկամութիւն, կաշկանդում» Բուզ. կծկատարազ Շիր. կծկաթոռ «այն փայտի կամ թղթի կտորը՝ որի վրայ թելը փաթթեով կծիկ է շինուած» (նորագիւտ բառ) Վրդն. առ. 288. կծկում (արդի գրա-կանի մէջ)։
նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։
= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։
. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։
«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։
«ցից կամ ցեց». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 184. երկու իմաստներից մին ան-շուշտ սխալ է։
ՆՀԲ նոյն ընդ բոյլք, լծ. և բոլոր, յն. δλος, ὅγλος, թրք. ուլու, քիւլլիւ, հալգ, հալխ, գօլ։ Böttich. Arica 79. 312 սանս. bhuri։ Justi, Dict. Kurde 371 քրդ. guluk «պար մեղուաց»։ Fick I4 82 յն. πὸλις, լիթ. pilis=լեթթ. pils «ամ-րոց» ևն բառերի հետ յիշում է նաև լիթ. pilti «թափել» և հյ. հոլել «դիզել»։ (Նոյնը կրկնում են Endzelin, Latviešu valodas, իդ-լա, Riga և Pokorny 2, 51, որոնց դէմ է խօսում և մերժում Meillet BSL ж 87, էջ 229)։ Հիւնք. յոյլ
ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Թորթումի hösenk «հո-սանք, ջրվէժ», յատկապէս նշանակում է «Թորթումի լճին մէջ թափուող մեծ ջրվէժը» (Բիւր. 1898, էջ 627)։
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։
Այս բառն է որ Բռ. երեմ. վրիպակով գրում է. Հապտել «պատճառել կամ խաբել» էջ 177,-Հպդել «մերձիլ, պատ-րաստել, պատճառել, այլայլել» էջ 186, փոխանակ հտպտել։-ՆՀԲ արմատը են-թադրում է հպիտ, լծ. ժպտիլ, ծպտիլ, թրք. (իմա՛ արաբ.) tabdīl «փոխուիլ»։ Հիւնք. ժպտիլ բայից։ Արդեօք կրկնա-ւո՛ր է։
Այսպէս նախ ՀՀԲ կասկածով, նոյնը յետոյ ՆՀԲ և մանաւանդ Նորայր, Հայկ. բառաք. էջ 10 և ՀԲուս. § 3357։
= Պհլ. *čarpik ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. čarb-dast «աջողակա-ձեռն և եոագաշարժ», čarb-bālā «ուղղաբերձ և կշռակի հասակ», čarbīdan «յաղթող լի-նել», čarb-zabān «ճարտարալեզու», որ և ǰarb «յաջողակ, ճարտար», jarbi «յաջողա-կութիւն, քաջութիւն», jarb-dast «յաջողա-ձեռն», jarb-zabān «ճարտասան» ևն։ Թերևս իրանեաններից անցած լինի թաթարական լեզուներին. հմմտ. քումուք. čeberlik «ար-ուեստ», Ննխ. հայոց բարբառով՝ չէբէր «ձեռ-արուեստի մէջ ճարտար»։
Այտնեան, Քնն. քեր. էջ 71 արմատը դնում է ճարպ՝ իբր պրս. չարպ-տասթ։ Հիւբշ. 188 դնում է նախորդ ճարպ բա-ռի տակ։
Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։
«ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։
=Թթր. [arabic word] jīt, [arabic word] կամ [arabic word] čit «ծայր, եզերք, սահման. 2. կտորեղէն, չիթ, միտկալ» (Будaговъ 1, 503). որից փո-խառեալ են նաև ուտ. čot «եզերք, ջուրք», əotluγ «ծայր, վերջ», վրաց. ჭოთი ճոթի, ოთმუთი ճոթմութի «շորեղէն, չիթ» (Մառ. Kрит. и мелкiя ст. 1903, էջ 67)։-Աճ.
Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-
«մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։
= Արաբ. օ [arabic word] mašāra «ածու» (Կա-մուսի թրք. թրգմ. Բ. 109). բառս բնիձ ռեմական է. ցեղակիցներից հմմտ. ա-րամ. [hebrew word] mesərā «ածու». ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] mu-sa--ru-u կամ mu-ša-ru-u (musarū, mušarū) «պարտէզ, արտ», սումեր. musar «պարտէզ, արտ» (Autran, Sumérien et indo-eur. էջ 157, Delitzsch Ass Hndy 49) sirassma-ier, Alphab. Werz. 679)։ -Հիւբշ. 270։
հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։
«բազուկ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 216։
. անստոյգ բառ, որ նախդիրների ցանկի մէջ յիշում են Թր. քեր. 30 և Համամ. քեր. 267։ «Մուշտ. մուշտակեալ ասի մուշտ կամ հաւել ի հոյլս կամաւ ի ջոկս աւանաց (ըստ ՆՀԲ անասնոց)»։
Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։
= Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։
ՆՀԲ նայեա՛ բառից։ Peterm. 251 նա դերանունից։ Lag. Arm. Stud. § 1579 յն. ναί։ Հիւնք. պրս. նա, նէ, նի և լտ. no «ոչ»։ Պատահական նմանութիւն ունի լազ. -na «եթէ», որ իբրև մասնիկ կցւում է բայի վերջը. ինչ. minon-na «ուզեմ նէ», gopti-na «երբ ման գամ, պտտիմ նէ» (տե՛ս Adjarian, Etude sur la, lan-gue laze, էջ 42)։
«կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։
ՆՀԲ ո համարում է որ-ից կրճատ ուած։ Justi, Zendsp. 76 ո, ով= զնո. ka, 241 յո՞= զնդ. ya «որ» ձևի տակ։ Տէրվ. Altarm. 3 ո և ով դնում է ոք ռա-ռից ձևացած։ Bopp, Հմմտ. Քերակ. 2, 383 ո=վեդ. kaya, kayasya։ Հիւբշ. Arm. Stud. § 225 կասկածով մեկնում է վերի ձևով։ Bugge, Beitr. 28-29 k2o-ձևից դարձած ge-, որից նախաձայնի անկումով ռ։ Հիւնք. որ բառից։ Դերա-նունների վրայ ընդարձակ տես Meillet MSL 10, 241-271, ո բառի վրայ լատ-կապէս՝ վերի ձևով մեկնուած՝ էջ 267, 282 (նոյնը նաև Meillet JAs 1903 (2). 503-4)։ Հմմտ. նաև Բանասէր, Բազմ. 1897, 590-2։ Bugge, Lуk. Stud. 2, 42
ԳՒՌ (dialectal) Ամէն տեղ կորել է՝ տեղի տալով ով ձևին. պահում է միայն Ղրբ. հո՞ւ «ով» (ճիշտ նոյն է անգլ. who հոմանիշի հետ), որի նա-խաձայն հ շունչը հնխ. k*-ի մնացորդն է, ճիշտ ինչպէս գրաբարի մէջ հի՜մ փխ. ի՞մ։-Կայ նաև Ննխ. (գիւղերում) վօ* ձևով, միայն վօ՞ գինա «ո՞վ գիտնայ, ո՞վ գիտէ, չգիտեմ» դարձուածի մէջ։ Ալշ. Մշ. ո՞վ ձևն էլ կորց-րած՝ ունին միայն Մշ. վո՞ր, Ալշ. տ՞ր։-Սվեդ. յէօ՜ «ո՞ւր»։
(յգ. ոստրիք, սեռ. ոստրից) «ծովային մի խեցեմորթ» Վեցօր. 14M 143-4, 152, Պղատ. տիմ. 174 (տպ. ոստ-րից, ՆՀԲ դնում է ոստռից!) Գնձ. գրուաձ ոստրիոս Գիրք թղ. 472. ոստրէ Եփր. մրդ. 355 (սեռ. ոստրէից). նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն ոստրէ ձևը։
«հպարտ». ունի միայն Բռ. երեմ. էջ 104՝ զուռեաց «զհպարտից» ձևով։
(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։
ԳՒՌ (dialectal) Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։
Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։
«զոյգ» Տաթև. հարց. 641. Սամ. անեց. 100 (մի ձեռագրում). Առաք. պտմ. 133. որից ջուխտակ «մի զոյգ» Կոչ. ժբ. (նոր տպ. էջ 230՝ ըստ մի ընտրելագոյն ձեռագրի ունի ջամբթակ). ուրիշ վկայութիւն չկայ։
«տէ՛ր իմ, վարդապե՛տ իմ» Մրկ. ժ 51. Յհ. ի. 16 ևն. գրուած է նաև ռառունի Յհ. ի. 16. Մագ. Շար. ժմ. րարուն Շնորհ. Գնձ. Նար, որից րաբունապետ ժմ. (հրաբունապետ՝ Շողակաթ, էջ 33), րաբու-նական Օրբել. Շար. Տաղ. րաբունարան Օր-բել, հրտր. Էմինի, էջ 82. րաբունել Գնձ. Տաղ. Սիսիան. ևն։
Նախ Schroder, Tvesaur. էջ 46 ասոր. rabbōnī ձևից։-ՀՀԲ յիշում է եբր. և ասոր. ձևերը. ՆՀԲ յունարենի՛ց։
(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տէգի նման երկաթ՝ որ ձողի ծայրն է անցուած» Ես. բ. 4. Խոր. բ. 5. ար-դի գրականում «հրացանի ծայրը անցկաց-սրանից ունինք սունաւոր Ագաթ. Բուզ. (յետնաբար սուինաւոր Պիտ.) սունակ Մծբ. սունակոթ Եզեկ. լթ. 9. սուինամարտ (նոր բառ). գրուած է նաև սըւին (ը ձայնաւորով), սունի Արծր.-պէտք է սուին կարդալ Խոր. Ա. 11 հատուածի մէջ էլ, որի վրայ տե՛ս ստին։
= Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։
, ի-ա, ո հլ. «շտապումն, աճա-պարանք» Եղիշ. Լմբ. պտրգ. «յաճախ, շատ անգամ, անդադար» ՍԳր. Փարպ.. «լաճա-խադէպ» Ա. տիմ. ե. 23. որից ստէպ ստէպ Բ մե. ե. 6, զ. 7. Ագաթ. ստիպաւ «փութով» Ա. մկ. բ. 15. ստիպով Ոսկ. յհ. ա. 16. Փարպ. Յհ. կթ. ստիպել ՍԳր. Եղիշ. ստիպե-ցուցանել Փարպ. ստիպւոջ կալ Ոսկ. փիլ, էջ 502. ստիպագոյն Ոսկ. յհ. բ. Փարա. ստիպողական, ստիպողականութիւն, ստի-պողաբար (նոր բառեր) ևն։
ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։
Ուրիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ. Բառիս վրայ քննութիւններ ունին Սարգիսեան, Եւագր. ներած. էջ ղթ և Վաոդանեան, Եւթաղ. էջ 1 ծան., էջ 155 [other alphabet] ը︎
=Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.
ՆՀԲ ուզում է հանել փին բառից։ Bugge, Btrg. 33, 75 յն. πίνος, πιναρδς բառերի հետ։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 վրաց. փինթի ձևի հետ՝ կցում է հյ. պիղծ, բիծ բառերին և բոլորը դը-նում է սեմականից։
ԳՒՌ (dialectal) Երև. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. Տփ. փնթի, Ասլ. Ախց. Սեբ. փինթի, Ալշ. փնտի, Սվեդ. փնթա, Ննխ. փնթի կամ փինթի, Ղրբ. փնթէ «կեղտոտ, անճարակ, թափթփած»։ Նոյն բառը ունին նաև Ագլ. Ակն. Խրբ. Վն. Չրս. «կեղտոտ» և Արբ. «տգեղ, չար և գէշ» նշա-նակութեամբ։ Նոյնպէս Ատն. և էնկ. փինթի «կեղտոտ» (Արևելք 1888 նոյ. 9 և Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են փնթիկ Վն. և փնթիփարախ. Ղրբ. «կեղտոտ»։
ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։