Definitions containing the research լեր : 1004 results

Բադէն, ի

cf. Բադեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէնից փոխառեալ է վրաց. ბადენი բադենի «կտաւէ կամ բրդե զգեստ». յերէնից փոխառութեան ապացոյց է է=ե ձայնաւորը՝ փոխանակ եբր. i=յն. ί։ Չու-բինով ևս համարում է հայերէնից փոխա-ռեալ բառ։


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Աղերս, ի, ոյ, ից

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ալերսի «գգուանք, սէր», ալերսիանի «գգուող, սիրող, քաղաքավար», ալերսիանոբա «քաղաքավարութիւն», ալեր-սոբա «գգուել, շողոմել»։


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։


Անդորդանք

s. pl. summit of a mountain, peak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-անաց) «ժայռ, սուր քարեր, սեպք, արտևանք լերանց». հին քերականնե-րից առնելով ունի միայն ՀՀԲ, որից էլ ՓԲ։ Այս բառը գիտէ ՆՀԲ իբր գասառական բառ և գրում է անդորգանք «ափափայք և ժայռք լե-րին մօտ ի գագաթն». նոյնը կրկնում է խոռն բառի տակ. չունի ԱԲ։


Ազբն, բին

s.

weft, woof, warp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ին, -ամբ) «գործելիք կտաւի սկզբի ծոպերը՝ թելերը» Դատ. ժզ. 13, 14, Եփր. դտ. 343. յգ. ազբունս Պիսիդ. տող 273. գրուած է ասբն Փիլ. ել. 526, ասպն Վրք. և վկ. ա. 516։ Որից ազբախումբ «բազմա-խուռն» Բուզ. 86, ազբոց «ջուլհակի սանտր», Ոսկ. Եփես. 806 (չունի ՆՀԲ), ազբնագող «ազբով հմայող» ԱԲ։


Ախոյեան, ենի, ից

s.

cf. Ախոյան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէնից հին ժամանակ փոխ-առեալ է վրաց ახოვანი «առնական, քաջ». ახოვანება «առնականութիւն, քաջութիւն». y ձայնը վրացերէնում v դառնալու իբրև լաւագոյն օրինակ կարող եմ յիշել վրաց. ბავრაკი բավրակի «դրօշակ», որ ծագում է թրք. [arabic word] bayraq հոմանիշից. ճիշտ նոյն ձևով էլ հյ. ախոյեան > վրաց. ախովանի։-lusti-laba, Dict. kurde 255 քրդ. ❇ šerāxiw «ախոյեան» բառը վերլուծելով šer «առիւծ»+axiw, վերջինը համարում է հյ, ախոյեան բառից փոխառեալ։ Բայց անշուշտ սխալ է, որովհետև ախոյեան բառը բար-բառներում գոյութիւն չունի։


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։


Բարբարոս, աց

adj. s. barbarous, savage;
barbarian, cruel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։


Բէջ

s.

back, shonlder;
handle of a weavers comb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բէճ

cf. Բէջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։


Բուռն, բռան, բռամբ

s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Ջղ. Սեբ. բ'ուռ, Ռ. Տիգ. փուռ, Տփ. բուրը, Հճ. բ'ուր, Զթ. բ'օռ, բ'ոս, Ոզմ. բ'էօռ։-Ալշ. Մշ. Ջղ. Սչ. բ'ռնել, Ննխ. Պլ. բռնէլ, Ախց. Երև. Կր. Սեբ. բ'ռնէլ, Ագլ. բռնիլ, Ակն. Խրբ. Ոզմ. բ'ռնիլ, Զթ. բ'ը'ռնիլ, Սլմ. Վն. պռնել, Գոր. Մրղ. պռնէլ, Հճ. բ'ը՞րնել, Տփ. բրնիլ, Մկ պռնիլ, Ղրբ. Ռ. Տիգ. փռնէլ, Ասլ. բ'ոնէ՝լ, Շմ. փռնիլ, Հմշ. պռնուշ. հմմտ. և Պլ. մնկ. բիննէլ, Տփ. մնկ. բլնիլ։-Նոր բառեր են բուռ Ալշ. «կոթ, մեզեխ», Սս. «դաշոյնի կոթ», Վն. սանդիտոռն», Վն. «նաւի թիակի հաստ կոթը», բռանց «հազիւ» (այս ձևն ունի նաև Առաք. պտմ. 465), բռի «կոպիտ, բիրտ» (ի-մաստի համար հմմտ. բռնագլուխ «հաստա-գլուխ, յամառ» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 6 «Բռնագլուխք իցեն և կարի դժուարին, որ բա-զում անգամ հարցաք զնոսա սիրով և աղա-չանօք և ոչ ամենևին յայտնեցին զխորհուրդս եւռեանո». ոստ այսմ պատահական նմանու-թիւն ունի վրց. բրիղ'վի «բիրտ, կոպիտ մարդ»), բռնակ, բռնակալ, բռնատ, բռնա-չափ, բռնատուն, բռնացնել, բռնատր «բան-տարկեալ», բոնբտել, բռնիչք, բռնկալ, բոըն-կիլ «կրակ առնել, բորբոքուիլ» (հմմտ. տճկ, tutmaq «բռնել» և tutušmaq «բռնկիլ». հներից հմմտ. բռնկիլ «վառուիլ» Սմբ. պտմ. 90. «Բռընցո՛ որ աղէկ այրի» Վստկ. 178, «Անկրակ բռներ լերդիկս ու կէրի» Տաղ. հրտր. նաւասարդ 1914, էջ 230), բռնկցնել, բռնմնի, բռնոտել, բռնուածք, բռնուիլ, բռունցք, բը-ռընցքել, բոնցքաչափ, բռնքամ ևն։


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (երկիւղ բառի տակ) լծ. յն. δειλία «վախկոտութիւն»։ Canini, Eb. étym. 179 յն. ταρταρίζω «ցրտից դողալ»։ Տէրվ. Նախալ. 84. սանս. tras, զնդ. darəs, հպրս. tars, պրս. tarsidan, լիթ. trišu, լատ. terrare, յն. τρεῖν ձևերի հետ հնխ. tars, tras «դողալ» արմա-տից։ Եազրճեան, Արևելք, 1884 թ. հոկտ. 17'tval արմատից։ Meillet, MSL, Տարեց. Պապիկեան, 1905, 125 և Արե-ւել. մամ. 1907, 934-5 թրք. titre-mek «դողալ, սարսոալ» բառի հետ։ Pokorny, 1, 865 կցում է նորվ. և շվէդ. գւռ. dilla «շարժել, ճօճել, թևերը շար-ժելով քայլել», նորվ. գւռ. dalla, dullā «մանր քայլերով գնալ», հոլլ. dallen «կամաց կամաց քայլել», անգլ. dally «ժամանաև վատնել, ձգձգել, յապաղիլ զուարճանալ», նորվ. dilte, dalte «ցատ-կըտելով գնալ» բառերին և բոլորի նա-խաձևը դնում է հնխ. dhel-«դողալ, մանր քայլերով քայլել»?


Գալար, ից

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'ալար «փորի ցաւ», Ոզմ. գ'mլmր «փորի ցաւ», գ'*mլըրիլ «փորը ցա-ւիլ», Տփ. գալալ գալալ «ոլոր ոլոր», գալալ գալալ գալ «սիրտը գալարիլ, նեղանալ», Ալշ. գ'ալար «փորի ցավ», Մկ. կmլmրիլ «ոլորել», Սլմ. կ.mլըրվել «գալարուիլ», նաև գալար Վն. «խիթք», գալարել «փորի խիթք ունե-նաւ» (Վն.).-գալար Հմշ. «թելի ոլորք», գա-լարոց Երև. «խիթք».-նոր բառ է գալերան (իմա՛ գելարան) «մեքենայի այն պտուտակը, որ ամրացնում և սեղմում է»։-Նոր մաս-նիկով աճած է գալրխնել Վն. «ամուր փա-թաթելով կապել, ոլորել ու պրկել»,-պարզ արմատը ցոյց են տալիս գալ Ալշ. Ախք. Երև. Բլ. «չորացնելու համար ոլորուած ու պա-հուած բանջարեղեն (շեպ, աւելուկ, շրեշ ևն), որից ձմեռը կերակուր են պատրաստում», գալել Բլ. Երև. Նբ. Շիր. Խ. Մկ. Սլմ. «չորաց-նելու համար շեպ, աւելուկ ևն հիւսել»։


Բանդ

cf. Բանտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։


Գիլ

s. adj. stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. գլօր, գուլօր, գլօրէլ, գուլօրէլ, գօլօրվէլ, Երև. գլօրէլ, Տփ. գլօրիլ, Մնկ. գոլի-գոլի, Պլ. գլօրէլ, գլդօրէլ, Ալշ. Մշ. Ջղ. գ'լօրել, Ալշ. կլօր, Սեբ. գ'լօրէլ, Տիգ. գլ'օրէլ, Ռ. քըլ-դօրիլ, Խրբ. գ'ըլդըրիլ, գ'լան «անիւ», Ախց. Կր. կլօրիլ, Հմշ. գլօրվիլ, Սչ. գօլօրել «գլտո-րել», Ոզմ. գ'յըլուրիլ, Սլմ. գ.լդրրել, Վն, կլորել, Մկ. կ.ըլիւրիլ, Մրղ. կիւլլէօրէլ, Զթ. գ'ը'լը՝յիլ, գ'ը'լը՝րիլ, գ'ը'լդը՝յիլ, գ'ը'լդը'րիլ գ'ընդըլիլ, Ասլ. գ'ըլդօրվէլ՝, Շմ. կուլօլիլ կամ քուլօլիլ «մէկին գետին տապալել, յաղ-թահարել», Հճ. գ'mլլmյէլ։-Սրանց հետ հմմտ. նաև գիլ Վն. «մի տեսակ կակուղ քար» (եթէ չէ պրս. k gil «կաւ»), գլան Ղրբ. «քարերը գլորելով տանելու յատուկ փայտէ գլան», գլել Հմշ. «տապալել», գլիլ Հմշ. «սա-հիլ, վայր ընկնել», գլլալ Շշ. «գլորուիլ», գլլել Բն. «գլտորել», Ակն. «կոնծել»։ Նոր բառեր են՝ գլերան, գլմլկիլ, գլմլտկիլ, գլոր, գըլտոր գլտոր, գլորկոտուիլ, գլորս, գլորտիլ, գլորտը-կիլ, գլուիլ, գլուկ, գլտորել, կլորան, կլորիկ, կլորկեկ, կլոլել, կլոլակ, կոլորաւուն, կոլորել. կոլոլել, կոլոլանք, կոլոլուիլ։ Յատկապէս յի-շելի է կլոր «սեխ», որի հին յիշատակութիւնն ունի Բառ. երեմ. էջ 283՝ սեխ բառի բացա-տրութեան մէջ և աւելի յետոյ՝ Պատմ. ԺՈ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 112՝ երեք անգամ)։


Գիւղ, ից

s.

village;
country;
գնալ՝ բնակել ի —, to go or live in the country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

3. Արշէզ. ՀԱ, 18ο6, 267 լտ. villa Bugge, Lyk. Stud. 1, 38 և 79 լիւկ. vedri «քաղաք» բառի հետ։ Pat-cubány, SA, 1, 192 հնխ. vevlos ձևից է հանում, իբր հնխ. velo, velu «շրջա-պատել» արմատից։ Scheftelovitz, BВ. 28, 297 սանս. vrǰana, պհլ. varzišn, պրս. barzan, «գիւղ, արուարձան» բա-ռերի հետ կցում է հյ. գեղջ։ Pcdersen, KZ, 40, էջ 198-9= Հայ. դր. լեզ. 191 ագանիլ «իջևանիլ» բառի հետ. հալերէ-նի նախաձևն էր *ագել (ղ-լ մասնիկ է, ինչ. ետղ, երկիւղ). հմմտ. յն. ἰαῦω «հանղչիլ, դադարիլ», որից αύλις, αυλή «գաւիթ, բակ, ագարակ» (տե՛ս և տակը ՓՈԽ)։ Karst, Յուշարձ. 418 օսմ. aγəl «փարախ», թաթար. eγil, auyl, aul «ախոռ», չերեմ. aul «գիւղ», մոնզոլ. all «գիւղակ»։ Charpentier, I, 25, 252 հնխ. vel «պատել, փակել, շրջապատել» աբմատի կրկնեալ vevlo-ձևից. հմմտ. սանս. vala «ցանկապատ», գերմ. Wald, սանս. vavra «փոս, խորք» ևն։ Oštir. Wörter u. Sachen 3, 205 հնխ. uik'-li ձևից. հմմտ. լտ. viCus «գիւղ», սանս. viš-«տուն», գոթ. weihs «գիւղ», հսլ. visi «գեղ», ալբան. vise «տեղ, վայր»։


Եղերդ, ի, աց, ոյ, ոց

s.

wild lettuce;
succory, endive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ե-ա. դ հլ. կամ ԵՂԵՐԴՆ, ն հլ. (-դան, դանց), և -ակ նուազականով՝ եղերդ-նակ կամ եղերդակ (գրուած նաև եղրդակ, հիղերդակ, լեղրդակ, լերդակն (Բառ. երեմ. յաւել. 575). նախավերջին ձևը յիշում է միայն ՀԲուս. § 903. նախաձայնի համար հմմտ. եղիճ և լեղիճ) «ճարճատուկ բոյսը, վայրի հազար, դառնիճ, ասորեակ, տճկ. հինտի-պա, ֆր. chicorēe, լտ. cichorium intybus 1 (ըստ Տիրացուեան, Contributo, § 568)» Գաղիան. Մխ. բժշ. Վստկ. 167, 174 (Տիգ-րանեան, Բառ. բժշ. բոյսերի, էջ 15 համա-ռում է taraxacus)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ალერდი ալերդի «առ. ւոյտ, դալար կանաչ խոտ»։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։


Թանկա

cf. Դանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

արծաթեայ դրամ» (ըստ P. de Courteille, Dict. turk -or. արժէր մօտ 76 սանթիմ. ըստ Будаговъ 1, 381 այսօր էլ գործածական է Միջին Ասիոյ մէջ. Խիվայում արժէ 15 կոպ.). -սրանից է նաև պրս. [arabic word] tanga «մի տե-սաև պղնձեայ կամ ոսկեայ դրամ», որ S Martin, Mémoires II 392 մոնգոլերէնից ծա-ւած է համարում։-Հիւբշ. էջ 266։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ թելադիր բառը մեկնում է «գու-ցե հիւսիչ թելոց բանից կամ տեղեկա-ցուցիչ, իբր տեղադիր կամ լծ. յն. ϑελη-cήρ «մեղմիչ, ամոքիչ»։-Թել բառը Մորթման ZDMG 22, 80 ցեղակից է հա-մարում թրք. tel բառին, որ ընդունում է նաև Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 90-91. Scheftelovitz BВ 29, 69 թրք. tel բառից։ Müller տե՛ս թեռ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 234 թել դնում է հնխ. tenslo-ձևից. հմմտ. սանս. tanti «թել», իռլ. tét «լար», կիմր. tant «թել», լտ. tēlum «թելերը ձգտել, լարել»։ Սր-րանց վրայ կարող ենք աւելացնել յն. ταινία «երիզ, ժապաւէն», τένων «նե-արդ», սանս. tāna-«թել, դերձան», լիթ. tiñklas «ցանց» ևն, որոնք ծագում են հնխ. ten-«լարել, քաշել» պարզական արմատի զանազան աճումներից (տե՛ս

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Միթր, ի, մթրոյ

s.

mitre, tiara, infula.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μίτρα «արևելեան խոյր, փաթթոց. ւալմա». բուն նշանակում է «գօտի, կապ». սովորաբար կցում են μἰτος «թել», μιτάω «ոստայնի թելերը լարել» բառերին. բայց չէ ստոյգ. և հաւանաբար Փոքր-Ասիականից փոխառութիւն է (Boisacq 641)։ Սրանից են փոխառեալ նաև լտ. mitra, ֆրանս. mitre «եպիսկոպոսական թագ»։-


Մլաղաց, ից

s.

miller.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-, mōl-«աղալո աոմատից. աւելի մանրամասն տե՛ս մալ. հմմտ. յն. μάλευρον «ալիւր», որ հին ἅλεu-ρον=ալեր բառն է, ա՛յսպէս ձևափոխուած μύλλω «աղալ» բայի ազդեցութեամբ (Boi-sacq 604). հմմտ. նոյնպէս լտ. molinumr «ջաղացք» (>իտալ. mulino, ֆրանս. mou-lin)։ Լատինները ջաղացքը (այսինքն ջրով դարձող տեսակը) արևելքից ստացան, բայց այդ նոր առարկան անուանեցին իրենց հին արմատով, որից էլ ջաղացպանը կոչուեց նոր անունոմ՝ molinárius>ֆրանս. meunier (Meillet, Esq. lat. 277)։ Նկատելի է նոյն-պէս, որ թէև հնխ. mel-«ջարդել. մանրել» արմատը ընդհանուր է բոլոր լեզուներին. բայց յատկապէս «աղալ» իմաստով գործա-ծական է իտալ. կելտ. գերմ. և բալթիկ-սլաւ. խմբի մէջ, որի դէմ հայն ու յոյնը հանում են աղալ=άλέω արմատը (տե՛ս Meillet, Esq. lat. 43)։-Աճ.


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Տ. վրդ. Պալեան, Բիւր. 1898, 712 հյ. անկուռ ձևից է դնում Կեսարիոյ թրք. և թրքախօս հայոց ու յունաց բարբառով en-gir «որթատունկերը յօտուելէն ետքը կոճղէն ծլած նոր, բայց տկար ծիլերը»։-Բայց այս-պիսի հայերէն բառ ծանօթ չէս


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։


Ներբան

s.

sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.


Նկատ

s.

human respect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։


Նման, ից

adj. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «հանգոյն, պես» ՍԳր. որից նման է «յարմար է, կարելի է ա-սել» Ոսկ. մ. բ. 27. Եփր. ծն. և թգ. նմանիլ ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. նմանագոյն Սեբեր Եւս. քր. Ոսկ. ես. և բ. տիմ. նմանակից Կոչ. Ոսկ. ես. Ագաթ. Բուզ. նմանահան Ագաթ. նմանութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. նմանի Յոբ. լե. 8. Ոսկ. եփես. Եւս. քր. եմանավիշտ Իմաստ. ե. 3. աննման Իմ. բ. 15. Սեբեր. Վեցօր. Ագաթ. աննմանագոյն Ոսկ. մ. բ. 22. հայրանման Փարպ. զուգանմանութիւն Ճա--ընտ. ծովանման Ագաթ. խորանանման Ա-գաթ. խաչանման Ագաթ. Կորիւն. նմանողա-կից Եւթաղ. 91. խեցանման Վեցօր. գեղնման կամ դեղնման Եփր. եբր. 218. Ոսկ. կող. Փիլ. (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 8)։-Ըստ Ակինեան, ՀԱ 1907, 149-150 սրանից ծագած նմանեցուցանել բայը ունի նաև «ընտրել» իմաստը. այսպէս հետևեալ օրի-նակների մէջ. «Խորհուրդ ի մէջ առեալ Պար-սիկք թէ զո՜ արժանի թագաւորութեան նը-մանեցուցանել կարասցեն (Փարպ. էջ 157 հրտր. Տփղիսի). Ապա իբրև ոչ ոք գոյր ի տանէն Գրիգորի այնմ (կաթուղիկոսութեան) արժանի, ապա նմանեցուցին զՇահակ ոմն անուն (Բուզ. Գ. ժէ). նմանեցուցէք տեղիս դիւզնագիւտ որսոց ինչ, որով լոկ զբօսուս-ցուք զնա (Բուզ. Գ. ի)»։ Յետիններից Շիր, ունի «համարել» իմաստով. «(Ի շարժել ամ. պոց) զլերինս բարձունս ի հեռաստանէ՝ շար-ժունս նմանեցուցանեմք»։ -Նոր բառեր են նմանաբուժութիւն, նմանաբուժական, նմա-նողութիւն, նմանողաբար ևն։


Ողոք, ոյ

s. adj. adv.

supplication, petition, entreaty, instance;
insinuation, persuasion;
suppliant, beseeching, mild, humble, insinuating, persuasive, attractive, fawning;
—ով, softly, humbly, kindly;
յ— ածել, to persuade, to soften, to affect, cf. Յորդորեմ, cf. Յօժարեցուցանեմ;
յ— անկանել, դեգերել, to supplicate, to beg humbly, to entreat, to pray earnestly, cf. Աղերսեմ, cf. Աղաչեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lok2-«խօսիլ, մա. նաւանդ լավ խօսիլ», որի այլ ժառանգներն են՝ լտ. loquor, loqui «խօսիլ, արտայայ-տուիլ», loquax «շատախօս», eloquor «ար-ուեստով ու ճարտարութեամբ խօսիլ», elo-quentia «ճարտարախօսութիւն», իռլ. -tluch-որ գտնում ենք ad-tluch-«շնորհակալութիւն հայտնել» և to-tluch-«աղաչել, խնդրել» բա-ռերի մեջ (Ernout-Meillet 532, Pokorny 2, 377 Boisacq 559)։ Հայերէնի մեջ ո հաւել-ուած է ղ-ի պատճառաւ (հմմտ. լերկ և ո-ղորկ) և ք համապատասխանում է ճշտիւ լտ. զ-ին (հմմտ. լքանել=linquo)։ Լտ. և կել-տական բառերի համեմատութիւնը ցույց է տալիս որոշ դժուարութիւններ. հայերէնը ձե-ւով նույն է գալիս լատինականի և նշանա-կութեամբ՝ կելտականի հետ։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. էջ 102 լտ. os, վալերէն asgurn և բրըտ. askurn ձևե-րի հետ։ ՆՀԲ յիշում է յն. և լտ. ձևերը։ Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25, Böttich. ZDMG 1850, 359. Arica 68, 117, Muller SWAW 38, 576, 593, Justi, Zendsp. 37 ևն։ Müller հյ, ր համարում է մասնիկ։ Տէրվ. Երկրա-գունտ Ա, էջ 20 ցեղակիցների t ձայնը մեր մէջ դարձած է համարում կ, իսև ը դնում է ւ ու ձայնից. ինչպէս մանր-մա-նու։ Հիւրշ. բառիս համար երկու մեկ-նութիւն է տալիս. նախ՝ իբր ὄσքίა, ascu. (չի ընդունում Meillet MSI 8 294) և երկրորդ՝ իբր ὄστέον, ásthi ևն (ըստ Bugge KZ 32, 30, Bartholomae IF 3, 164, Meillet MSL 8, 296). (բայց այս երկու խումբերը ըստ նորագոյն քննու-թեանց իրար հետ նոյն են և կմեկնուին վերոնշանակեալ ձևերով)։ Հիւնք. յուն. σϰωριά (ρωϰσ, σϰωρ) «փրփուր՝ կղկղանք մե-տաղաց»։ Մառ, Яз. и Лит. I. 272 բասկ. asur, gesur, չուվաշ šəmə, սվան. ǰiǰv, վրաց. ձվալի, լազ. xvīlī, յն. ὄστεον, պրս. ustuxvān ևն հոմանիշների հետ.


Որիզ

cf. Որիզն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։


Շաւառն

s. bot. cannacorns;
calamus odoratus, sweet-scented flag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. շավառ «արտի մէջ թափուած ցորենի չոր տերևներ». Մշ. Վն. շավեռ, Մկ. շավառ «քեամանչա», որ և լաւեղ Ապ., շա-ւերք Բլ. իսկ շաւեռ-մաւեռ Վն. «նուագարանի թելերի ձայնը»։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «փայտի ջարդած կտոր» Գ. թագ. ժը. 33-38. «պանրի կտոր» Ոսկիփ. Վրդն. առակ. 29. «որևէ բանի երկար կամ տափակ կանոնաւոր կտրուած կտոր (օր. հա-ցի, սեխի, պանրի ևն»), «խաւ (օր. հողի, կաւիճի, աւազի)» (այս երկուսը միայն արդի գրականում), «ցանկապատի ցից, ցանկ» ԱԲ, «տապար, կացին» (այս իմաստով երևում է միայն ածանցների մէջ)։ Սրանից են լերտել «շերտ շերտ կեղևել, գծել, ջարդել» Շնորհ. Բարձր. «ճեղքել» Յհ. կթ. 434. շերտակոտոր առնել (գրուած նաև շերդակոտոր) «տապա-րով ջարդել, կոտրատել» Պիտ. 408. շերտա-փակ «ցիցերով փակած՝ գոցած», շերտաւոր փակել «ցիցերով պատնէշ շինել» Եղիշ. ե. էջ 81 (ՆՀԲ չունի), լերտաւոր. «տապարաւոր զինւոր» Բուզ. Խոր. Յհ. կթ. (Հացունի Պատմ. տարազի 154 հասկանում է «շերտ շերտ զրահներ հագած» և ո՛չ թէ «վերտ կամ կողինաւոր»)։ Նոր բառեր են շերտա-արել, շերտաւորում, շերտաւորութիւն։


Շէն, շինից

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. შენი շենի «շինուած, բնակ-եալ, գիւղ», მენობა շենոբա «գիւղ, շէնք», ნამენი նաշենի «շէն, շէնք, շինուածք», აღმე-ნება աղշենեբա, ამენება աշենեբա «շինելի». შენება շենեբա «շինել, կառուցել, հարստաց-նել», დამენება դաշենեբա «հաստատել, գաղ-թեցնել, բնակեցնել» Սղ. ժդ. 1.დამენებული դաշենեբուլի «բնակեալ, շէն». მომენე մոշե-նե «բնակիչ», მომენება մոշենեբա «տակին կամ կողքին տուն շինել, տարածել, բազմա-պատկել», გარდამენებაգարդաշենեբա «բնա-կութիւնը փոխել տալ, ջնջել, աւերել», უშენი ուշենի «անմարդաբնակ, անշէն, անապատ», უმენობაուշենոբա «անշէնութիւն, անբնակու-թիւն», թուշ. მენობ շենոբ «շէնք, շինու-թիւն», (Վ'apaя, Объ отнощ. aбхазcк. яз. էջ 38 սրանց է կցում նաև ափխազ. sən «շի-նել, կառուցել»), քրդ.❇ [arabic word] šini «բնակուած տեղ, շէն գիւղեր» (Justi, Dict. Kurde, էջ 267), շէն «շէն» (օր. Օնա՛ղէդը շէն պի «0ջա-ղըդ շէն մնա՛» Շւոտ, Քրդերը Տաճկաց-Հա-յաստ. Ա. 89), տնշէնօ «տնաշէն» (Միրա-խորեան, Նկարագր. ուղև. Գ. 96), շէն պըն «քաջալերուեցէք» Գծ. իէ. 22, 25, 36. չա-ղաթ. [arabic word] šin «ուրախ, ոգևորեալ, շէն, մար-դաբնակ, մշակուած», šinlik «զուարճութիւն, ուրախութիւն, յաջողութիւն, շէն երկիր». ռամ. [arabic word] šen «ուրախ, զուարթ, շէն, մարդաբը-նակ, բազմամարդ», [arabic word] šenlik «ուրա-խութիւն, հանդէս, տօն», [arabic word] senlenmek «զւարճանալ, շէննալ, բազմամարդ դառնալ», [arabic word] šenletmek «զուարճացնել, շէնաց-նել, բազմամարդ դարձնել», գւռ. թրք. Ակն. šen «ուրախ, շէն» (օր. šen olasən «շէն մը-նաս»), նաև «շէնք՝ որ պարզ գետնի վրայ չէ շինուած, այլ տակին ուրիշ բնակութիւն կայ», թրք. գւռ. Տ. šenksiz «անշնռոհո» (Բիւր. 1899, 799).-թուրքերէնի միջոցով բառս անցել է նաև բալկանները. այսպէս՝ հին սլով. šeniligū, սերբ. šenli, šenlenk, senlok, šelmuk, šenlučiti, šemno, ռում. šenlik կամ šinlik։


Ուղերձ, ի

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընծայ, նուէր» Հին բռ. որից ու-նինք. ուղերձել «ընծայ տալով մի բան խընդ-րել, աղերսել, սիրտը իրեն քաշել» Իմ. ժը. 21. Եզեկ. ժզ. 33. Ոսկ. մ. բ. 10. «նուիրա-բերել» ժմ. 604. «քաջալերել, յորդորել» Սարգ. գ. յհ. ա. էջ 620բ տպ. (Որք մօտ եր-թան և ողերձենն առ նահատակութիւնսն). ուղերձումն Նար. խչ. գրուած է նաև օղերձ, օղերց, ըղերձել, ողորձել (Սարգ. անդ, ա տպ. 784,բ տպ. 620), ըղորձել, ողերձել։ Արմատի երկրորդ նշանակութիւնն է «դէզ. հակ, բեռ», որից ունինք օղերձեալ՝ փխ. ու-ղերձեալ «բեռնաւորուած» Վեցօր. էջ 129 (տե՛ս Աճառ., Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 163) և նախաձայն ու-ի կրճատմամբ էլ ղերձ, ի հլ. «հակ, վաճառքի կապոց» Ոսկ, մ. բ. 1 (հմմտ։ ուղղորդ>ղորդ)։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Ղանոն

s. mus. organ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ արևելեան նուագարան՝ բազմաթիւ թելերով. տճկ. tա-նուն» Թղթ. դաշ. Վրք. հց. ա. 151.-(այս սառը ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մեկնում են «երգեհոն», անշուշտ ձայնական նմանու-թիւնից հետևցնելով. սակայն սխալ է, որով-հետև Թղ. դաշ. գրում է «երգեհոնօք. և ղա-նոնօք յորդաձայնիւք», որով հասկացւում է, որ երկուսը տարբեր նուագարաններ են)։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։


Կթուիթ

adj.

feeble, weak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Վեցօր. զ. էջ 121 «Յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման և կթուիթն առիջոյն»։ ՆՀԲ մեկնում է «կթոտ, տկար, անոյժ». նոյնպէս նաև ՋԲ և ԱԲ, միացնե-լով կթոտ բառին։ Իմ Գաւառական բառա-րանում, էջ 568բ կայ կթուիթ Երև. «շատ բարակ թելերով հիւսուածք», բայց իբրև կասկածելի բառ. (աղբիւրը անծանօթ է)։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ճիտ, կուռ, լիուլի, ոչ-անօսը» Ա-գաթ. Վեցօր. գ. էջ 60. Փիլ. Խոր. որից հո-ծիլ «պնդանալ, խտանալ, թանձրանալ» Վե-ցօր. 61. Ոսկ. եփես. 733. Փարպ. Խոր. հո-ծել «կտաւը գործելու ժամանակ գործիքով թելերը ամրացնել» Ոսկ. եփես. 806 (չունի ՆՀԲ). հոծագոյն Պիտ. Փիլ. Պղատ. հոծա-տեսակ Պիտառ. հոծութիւն Պղատ. Փիլ. հո-ծարար Վանակ. յոբ. բազմահոծ Պտմ. ա-ղէքս. յոգնահոծ Օրբել. հոծեալ «թանձր» (ինչ. հոծեալ բերան «թանձրալեզու») Յհ. կթ. Լմբ. սղ. հոծիչ «կտաւի թելերը ամրաց-նելու գործիք» Ոսկ. եփես. 806. գրուած ու-նինք նաև հոյծ Մագ. Ճառընտ. հոյծեալ Մագ. անհոյծ կամ անհոծ «կոշտ, կոպիտ. հասարակ» Մագ. թղ. 237. Երզն. քեր. խոծ Արծր. թանձրախոծ (իմա՛ թանձրահոծ) ԱԲ։