Definitions containing the research կար : 8189 results

Պրշակ, աց

s.

roof, ceiling.

· Calfa

NBHL (1)

Դարաւանդք մեր, պրշակք՝ տախտակք քաջայարմարք ի նկարս։ Որոյ անկեան վէմ երկուց որմոց, եւ պրշանք, բանն մարմնացեալ. (Վրդն. երգ.։)


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

· Calfa

NBHL (1)

պտրիխք են ի դուզնաքեայ նիւթոյ, յորոց կարի գձուձ գետնաստորս՝ ի գաւառին պրտուոյն. (Փիլ. տեսական.։)


Ջ (tché)

s.

the twenty seventh letter of the alphabet & the twenty first of the consonants;
nine hundred, nine hundredth;
It is sometimes confounded with the letters չ & ճ, as : խնջոյք — խնճոյք, ջղջիկան — չղջիկան.

· Calfa

NBHL (1)

Ջ. Երբեմն լծորդ գտանի ընդ չ. որպէս. Հաջել կամ հաչել. կարկաձել, կարկաչել. յօրանջել, յօրանչել. չղջիկան, ջղջիկան։ Եւ շատ եւս ընդ ճ. Գէջ կամ գէճ. բջիջ, բճիճ. խնջոյք, խնճոյք. կնջիթ, կնճիթ. ճանճ, ճանջ։ Որպէս եւ որ ինչ ըստ պրս. եւ թ. հնչի իբր չ կամ ջ, արաբացիք հնչեն ճ, ք, խ, շ. եւ այլն։


Ջաբրոն

s.

hood, cowl, frock.

· Calfa

NBHL (1)

Յեկեղեցին գոլով ի պաշտօնն՝ կարմիր սկառլատ ջաբրունս տարցեն ի գլուխս իւրեանց։


Ջախջախեմ, եցի

va.

to crush or breakup totally, to pound, to triturate.

· Calfa

NBHL (1)

Պահել ոչ կարես. իսկ ջաղջախել զմարմինս քո ծանրութեամբ կերակրոցն կարիցե՞ս. (Բրս. պհ. ՟Ա։)


Ջահակիր

adj. s.

carrying a lamp or a torch. lamp-bearer, torch-bearer.

· Calfa

NBHL (1)

Զկարապետն տուընջեան՝ զառաւօտն յովհաննէս՝ սպանմամբ ելոյց, զգեղեցկապէս ջահակիրն, զճրագն հաւատոց. (Բաբիղ. յհ. մկ.։)


Ջահընկալ, աց

adj. s.

flambeau carrying;
acolyte.

· Calfa

NBHL (1)

Չորրորդ կարգ ակօլիտին, այսինքն ջահընկալին։ աղաչեսցուք վասն ջահընկալաց, եւ յաղագս երդմնեցուցչաց. (Մաշտ. կիլիկ.։)


Ջաղբ, ից

s.

suddenshower, heavy shower.

· Calfa

NBHL (1)

ՋԱՂԲ եւ ՋԱՂԲԱԳՈՅՆ ՇԻԹՔ. συνοχή, συστρέμματα contortum stillicidium, imber. Անձրեւ խոշոր՝ սաստիկ կաթեալ՝ վնասակար քան օգտակար. տեղ տարափոյ.


Ջամբեմ, եցի

va.

to nourish, to give to eat or to suck, to feed, to suckle, to foster, to rear.

· Calfa

NBHL (1)

ψωμίζω buccellam in os ingero, alo, nutrio, porrigo χορτάζω pasco, saturo ποτίζω potizo, potum do. Ջամբ տալով դարմանել. տալ ուտել պատառ պատառ, կամ ծասքելով եւ կակղելով. կերակրել. արբուցանել. մատակարարել. տալ.


Ջան, ից

s.

diligence, care, study, work;
զուր —, labour lost, labour in vain;
— դնել, տանել, յանձին ունել cf. Ջանամ.

· Calfa

NBHL (1)

Լինի երբեմն՝ որ առանց ջանի իւովի կարես արտասուել. (Անան. զղջ.։)


Ջանամ, ացայ, ացի, նա՛, ացի՛ր

vn.

to exert oneself, to endeavour, to study, to be diligent, to hasten, to take care, to do one's possible;
to take pains, to labour, to weary, to exhaust.

· Calfa

NBHL (1)

Ոչ ջանալ, եւ ոչ նիւթէ։ Ջանացարու՛ք մտանել ընդ դուռն նեղ։ Զուր ջանան առ ժողովուրդն՝ որ ոչ լինի դոցա շահ։ Ջանային արքն դարձուցանել զնաւն ի ցամաք, եւ ոչ կարէին։ Ջանայր փրկել զնա։ Ջանացաւ փրկել։ Ատեցի ես զամենայն վաստակս իմ, զոր ջանացայ ընդ արեգակամբ։ Յորում կամ որով ինքն ջանայ։ Ու՞ր ջանամ ես։ Որքան ջանասցի մարդ խնդրել, եւ ոչ գտցէ. եւ այլն։ (Իսկ Սղ. ՟Լ՟Դ. 10։)


Ջանոտ

cf. Ջանասէր.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ արշաւողաց եւ փութագնացին ունիմք կարիս, այլ՝ դադարողաց եւ ջանոտից (կամ ջանոտաց՝ հանդերձ խելօք). (Ոսկիփոր.։)


Ջատագով, աց

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

· Calfa

NBHL (1)

Անդ ո՞վ ջատագով, զի՞նչ պատճառք, ո՞ր սուտ պատասխանի։ Բարի են մեզ ջատագով անդ տնանկքն, որոց արարաք ասա զողորմութիւն։ Առաքեալ մտանէ ջատագով տեառնն իւրոյ։ Զիա՛րդ եղեւ ջատագով քում աստվածութեանդ։ Առ երեսս՝ առաքիութեանն կեղծաւորին լինել ջատագովք։ Յովբայ ջատագովք էին (եւ բանք հակառակորդին)։ Ջատագովս արդարոցն զնոսա ցուցանէ։ Ջատագով լիցին ճշմարտութեանն։ Զերկնաւոր ջատագովն աղաչէ։ Եւ դուք աղօթիւք ջատագո՛վ լերուք. (Ածաբ. կարկտ.։ Ոսկ. համբեր.։ Եղնիկ. Սեբեր.։ Իսիւք. ստէպ։ Շ. թղթ.։)


Ջատագովեմ, եցի

va.

to defend, to sustain, to plead, to excuse, to justify;
— զանձն, to defend, justify or excuse oneself.

· Calfa

NBHL (1)

Ոչ գիտելով՝ եթէ ջատագովէ, որում էր ամբաստան։ Որ աստծոյ ջատագովէ, եւ արվարոյն ջատագովէ։ Աստծոյ ջատագովել կարծեն. (Իսիւք.։)


Ջատագովութիւն, ութեան

s.

apology, defence, protection, justification, excuse, pleading.

· Calfa

NBHL (1)

Եթէ չմիաբանցի արդիւնքն բանիցն, ապա ի զուր է ջատագովութիւնս։ Բարի են մեզ ջատագովութիւնքն՝ որոց աստ արարք ողորմութիւն։ Զարմանալի ջատագովութիւն ջատագովութիւն տացէ ի վերայ ճշմարտին ... Զջատագովութիւնդ կեղծաւորելով՝ կարծիս արդարութեան զանձամբ կամիք արկանել. (Սեբեր. ՟Ը։ Ոսկ. ննջ.։ Իսիւք.։)


Ջեռացուցանեմ, ուցի

va.

cf. Ջեռուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Հուրդ ոչ կարելի ջեռացուցանել՝ եւ ոչ Պերիարմ.։


Ջեռուցանեմ, ուցի

va.

to warm, to heat, to make hot or warm;
to boil;
կարի իմն —, to overheat;
— զանկողին, to warm a bed.

· Calfa


Ջեռուցանողական, ի, աց

adj.

heating.

· Calfa


Ջերին

adj.

warm, hot;
serene, calm, mild.

· Calfa

NBHL (1)

Մրրիկ ասէ զայն, որ յետ պարզոյ եւ ջերին ժամանակի յանկարծակի երեւալ ի խստութենէ ամպոց եւ ի սաստկութենէ հողմոց։ Նաեւ ի պարզ եւ ի ջերին ժամանակի բազում ամպրոպք յառնեն. (Սարգ. յկ. ՟Ժ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Ջերմագոյն

adj. adv.

very hot;
impassioned, ardent, fervent;
warmly, eagerly, fervently, passionately.

· Calfa

NBHL (2)

Ջերմագոյն է ի սպասաւորութիւն սուրբ կարապետին. (Զենոբ.։)

θερμότερος, θερμότατος calidior διάπυρος fervidissimus, fervidior, fervens, ardens. Առաւել կամ կարի ջերմ. եւ ջերմեռանդն.


Ջերմակիծ

adj.

burning, ardent;
— առնել, to burn, cf. Կիզում, cf. Տոչորեմ.

· Calfa

NBHL (1)

Լոյսն ցանկալի է յաչս մեր, այլ յորժամ կարի ջերմակիծն առնիցէ, վնասէ. (Ագաթ.։)


Ջերմաջերմ

adj. adv.

very hot, ardent, burning, boiling;
warm, foil of warmth, fervent, impassioned, affectionate, very tender;
all hot, piping hot;
quite fresh or new;
warmly, ardently, eagerly, fervently.

· Calfa


Ջերմեռանդ

adj.

warm, ardent;
devout, fervent.

· Calfa

NBHL (1)

ՋԵՐՄԵՌԱՆԴ ՋԵՐՄԵՌԱՆԴՆ. calidus, fervidus, devotus. Ջերմութեամբ եռացեալ. ջերմ եւ եռանդուն. կարի ջերմ. եւ Եռանդագին. փոյթ յաստուածապաշտութեան.


Ջերմին

adj.

rather warm, hot;
fiery.

· Calfa

NBHL (1)

Ի ջերմինսն սոսկ զնա գիտէ ... միայն ջեմինս եւ կծուինս տայ կերակրել տկարացելումն. (Մագ. ՟Հ՟Ը։)


Ջերմութիւն, ութեան

s.

heat, warmth;
caloric;
fever, fever-heat;
calefaction, warming;
temperature;
թագուն՝ ճառագայթեալ՝ տեսակարար —, latent, radiant, specific heat;
— առաձգութեան կամ գոլորշացման, steam-generating heat;
— սփռեալ or ցրեալ, diffused heat;
— կեդրոնական, central heat.

· Calfa


Ջլապինդ

adj.

nervous, vigorous, sinewy, robust, strong;
— առնել, to give strength to, to fortify the nerves, to render robust.

· Calfa

NBHL (1)

Կրթութիւն վարժից եւ ստէպ ստէպ որսք ջլապինդ առնեն՝ կարի քաջ զմարմինս։ Պրկել՝ ջլապինդ արարեալ առ որ եղեւն, յայն՝ որ անկն է՝ կատարելութիւն։ (Ի քուն) միտք ի բաց կան ի զգայութեանցն, ոչ ջլապինդ առնելով, եւ ոչ շարժումն տալով. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Ա. 24։)


Ջլատեմ, եցի

va.

to enervate, to shock the nerves, to unnerve, to weaken.

· Calfa

NBHL (1)

ἁπονευρόω, ἑκνευρίζω enervo. Հատանել զջիլն՝ զոյժն եւ զզօրութիւն. կարթակոտոր առնել. թուլացուցանել. տկարացուցանել. սրտաբեկել.


Ջղախոտ

s. bot. plantain, cock's head, way-bread.

· Calfa

NBHL (1)

cf. ԳԱՂՏԻԿՈՒՐ։ (Բժշկարան.) (արաբ. լիսանըլ համալ )։


Ջղջիկան

s.

bat.

· Calfa

NBHL (1)

Ջղջիկան զլոյս տեսանել ոչ կարէ. (Մխ. առակ.։)


Ջնջագիր

adj.

expunged, cancelled, erased, effaced.

· Calfa

NBHL (1)

Երեւէին եղծեալք ջնջագիրք։ Հեռի ի ջնջագիր կարգացն։ Կարգ ինչ խանգարեալ եւ ջնջագիր. (Փարպ.։)


Ջնջան, աց

s. fig.

duster, ruhbing-cloth, rubber;
expiator, atoner, reparer;
— խոհակերոցի, dish-clout.

· Calfa

NBHL (1)

Մին արտասուք լինի ջնջան աղտեղութեան, թէ եւ բազում է կարմրացեալ ի գոյն արեան (կամ որդան). (Տաղ.։)


Ջնջեմ, եցի

va.

to clean, to dust, to purge, to wipe;
to efface, to scratch out, to erase, to cancel, to expunge;
to abolish, to annul;
to destroy, to undo, to suppress;
to extirpate, to exterminate;
— զգաչինս, to cancel, to annul, to make void a contract.

· Calfa

NBHL (1)

Ջնջել զարծաթ եւ զտել կարես դու եւ առանց հրոյ, այլ շողացուցանել եւ եռանդնացուցանելհրով միայն կարես. (Եփր. համաբ.։)


Ջնջիչ

s.

effacer;
expiator.

· Calfa

NBHL (1)

Եւ մարմինն՝ ունելով յինքեան զանչարչարելի բանն՝ ջնջիչ տկարութե մերոյ (կամ իւրոյ). (Շ. թղթ. յԱթանասէ։)


Ջոլորեմ, եցի

va.

to assemble troops, to muster, to gather in crowds, to call together.

· Calfa

NBHL (1)

Յորժամ առ միմեանս ջոլորիսցիմք, յորժամ կարեկից եւ վշտակից միմեանց գտանիիմք. (Սարգ. յուդ. ՟Գ։)


Ջոկադրեմ, եցի

va.

to separate, to set a-part.

· Calfa

NBHL (1)

συντίθημι compono. Ջոկադիր առնել. դասաւորել զջոկս. կարգել դաս դաս. եւ յարադրել.


Ջորդան

s.

gutter.

· Calfa

NBHL (1)

ՋՈՐԴԱՆ կամ ՋՐՈՐԴԱՆ, ՃՐՈՐԴԱՆ. Բառ ռմկ. որ եւ ճոլստրան. Ուրդ կամ անցք ջրոյ. խողովակ՝ ընդ որ հոսի ի տանեաց անձրեւաջուրն, որպէս եւ քաղցուն ի հնձանէ ի կարաս. (Վստկ. -ճիպ։)


Ջորի, րւոյ, րեաց

s.

mule, he-mule;
մատակ —, mule, she-mule;
մտրուկ ջորւոյ, mule colt.

· Calfa

NBHL (1)

Իշակէսք, այսինքն ջորիք։ Արտաքոյ կարդաց բնութեան ծնուցանել ի ջիոց եւ յիշոց ջորիս։ Իջեալ հանդերձ ջորւովքն։ Մանուկ մի կոխեալ եղեւ ի ջորեացն։ Ձիովք եւ ջորեօք եւ ուղտիւք։ Մի ձիօք եւ ջորովք յօրանալ. (Վեցօր. ՟Է։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Դ։ Բուզ. ՟Է. 4։ Բրսղ. մրկ.։)


Ջրաբաբ, ոյ

s. bot. water-cresses.

· Calfa

NBHL (2)

ՋՐԱԲԱԲ կամ ՋՐԱԲԱԲՈՅ. որ եւ բաղբաք. Բանջար ինչ, կարծեցեալ յոմանց՝ Ջրկոտիմ. ... եւ յայլոց՝ Սամիթ. կամ Տուղտ, կամ մոլոշ.

Բաղբակ, Սամիթ։ (Բժշկարանի) Ի յն. բռ. կայ՝ ἠμιόνιον . որ մեկնի ի լտ. herba quaedam, aspledon alias dicta.


Ջրաբաշխութիւն, ութեան

s.

hydraulics.

· Calfa

NBHL (1)

Զինքեամբ իսկ խոնաւագոյնն (զերկիր), եւ զկարօտ ջրաբաշխութեան։ Զուգաբար բաժանել ընդ ինքն զջրաբաշխութեանն ծաւալումն. (Պիտ.։)


Ջրաբեր

cf. Ջրբեր.

· Calfa

NBHL (1)

Նիւթ հրոյն կարի իմն ազդողական, ձէթ, եւ նաւթ ջրաբեր. (վուշ, եւ չոր փայտ որթոյ. երկունք պարարտ եւ գէջ, եւ երկուքն ցամաք եւ չոր. Վրդն. դան.։)


Ստուարութիւն, ութեան

s.

largeness, thickness.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարացին կտրել զստուարութիւն բեւեռացն. (Փարպ.։)


Ստուգաբան, աց

adj. s.

truthful, veracious;
true, real, veritable;
etymologist.

· Calfa

NBHL (1)

Որք անուան ստուգաբան են քննիչք, զփառացն անուն կրկին իմանան։ Այր բանիբուն գիտութեամբ, ստուգաբան ի կարգադրութիւն ճառից։ Խաբեբայք եւ պատրիչք փոխաբերեցան ընդ տրանց արդարոց եւ ստուգաբանից։ Աւետարանիչքն եւ առաքեալքն եւ ստուգաբան վարդապետքն. (Կիւրղ. գանձ.։ փարպ։ Յհ. կթ.։ Լծ. կոչ.։)


Ստուգաբանեմ, եցի

vn. va. to tell the truth;
to verify, to explain;
to trace the etymology or derivation of a word.

· Calfa

NBHL (1)

Են բազում անուանք առ մեզ ընտանեգոյն յայլոց լեզուաց եւ ի մերձակայից, որք ոչ ստուգաբանին. եւ եթէ կամեսցի ոք, ոչ ուղիղ թեւակոխեսցէ, այլ՝ խորթս ստեղծանէ. եւ ո՛չ է բազմաց զսա գիտել, բայց իմաստնոց։ Եւ ի պարսկաց բազում ինչ հասարակորդ է լեզուիս մերոյ, սոյնպէս եւ մեր առ նոսա. զոր եթէ ստուգաբանէ ոք, մեծապէս սխալէ. քանզի բազում անգամ մեր իսկ տեսեալ է ստուգաբանել մերոցս զայսպիսիս, որք այլոց լեզուաց են, որք իմաստունք կարծեցեալ էին, եւ այն յանհմտութենէ լեզուաց։


Ստուգաբանութիւն, ութեան

s.

truthfulness, veracity;
etymology.

· Calfa

NBHL (1)

Ստութեանն զստուգաբանութիւն (ընդդէմ կարգել)։ Ի ստուգաբանութենէն նուազեալ. (Յճխ. ՟Ի՟Գ։ Պրպմ. ՟Խ՟Բ։)


Ստուգագիր

adj.

authentic;
written with certainty.

· Calfa

NBHL (1)

Ստուգութեամբ գրեալ. նկարագրեալ.


Ստուգախօս

adj.

truth-speaking, truthful.

· Calfa

NBHL (1)

Պատկառեցին ի կարծեաց ահաւոր եւ ստուգախօս բանիցն. (Ոսկ. գծ.։)


Ստուգապատում

adj.

cf. Ճշմարտապատում.

· Calfa

NBHL (1)

Զյօրինուածս բանից ստուգապատում կարգեալ պատմագրեցին. (Փարպ.։)


Ստուգապէս

adv.

certainly, truly, verily, in truth, without doubt.

· Calfa

NBHL (1)

Սպուգապէս փայտ բնաւորեցար կենաց։ Մեծ է ստուգապէս։ Ստուգապէս յօրինուածով կարգեալ դրոշմեաց։ Զպատուիրեալսն ի մօրէն իւրոյ ստուգապէս կատարեաց. (Անյաղթ բարձր.։ Իգն.։ Փարպ.։ Ճ. ՟Ա.։)


Ստուգիւ

cf. Ստուգապէս.

· Calfa

NBHL (2)

Ստուգիւք ոչ կարացաք ի վերայ հասանել պատճառին. (Ուռհ.։)

Որպէս թէ ստուգիւ ինչ հասու ժամանակացն կարիցէ ոք լինել։ Չունին ստուգիւ զհամար զհնոցն. (Եւս. քր. ՟Ա։)


Ստուգութիւն, ութեան

s.

certainty, verity, assurance, verification.

· Calfa

NBHL (1)

Ստուգութեամբ տեղեկանալ, կամ գիտել, գրել եւ ցուցանել, ըստ կարգի դել. (Շար.։ Իսիւք.։ Եղիշ. ՟Է։ Իգն.։ 1)