Your research : 88 Results for հան

Entries' title containing հան : 464 Results

Definitions containing the research հան : 1348 Results

Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

• ԳՒՌ.-Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։


Սիրտ, սրտից

s. adv.

heart;
heart, soul, mind, intellect, memory, intelligence;
courage, spirit, heart;
heart, inmost thought;
heart, centre;
առ սրտի, through anger;
սրտի դիւր, ease, pleasure, contentment, satisfaction;
բարութիւն, խստութիւն սրտի, kindness, hardness or obduracy of heart;
լքումն սրտի, faintheartedness, despondency;
ուղիղ, անկեղծ սրտիւ, sincerely, openheartedly, openly;
բոլորով սրտիւ, ի բոլոր սրտէ, յամենայն սրտէ, սրտի մտօք, with all one's heart or soul, heartily, with good will, willingly, voluntarily;
կրթել զ—, to form the mind or character;
հեռացուցանել յանձնէ զ—ս, to alienate good will;
գերել զ—, to captivate, to gain the heart or affection;
յինքն արկանել զ— ուրուք, to gain a person's good;
յափշտակել զ—ս, to charm or gain all hearts;
գորովել, ժառանգել զ—, to touch, to move, affect or stir, to possess the heart;
իջանել ի խորս սրտին, to descend into one's heart;
թափանցել ի խորս սրտին, to penetrate the inmost recesses of one's heart;
տալ, նուիրել զ— իւր, to give one's heart;
խոտարեցուցանել զ—, to pervert, to deprave the heart;
խօսել ընդ սրտի, to speak to the heart;
ասել ի սրտի իւրում, to say within oneself, to say in one's heart;
սրտի մտօք վաստակել, to labour heartily, to take to heart, to occupy oneself seriously with;
— ի բերան շրջել, to seek painfully for;
սրտի դիւր լինել, to be in a state of contentment or tranquillity, to feel pleased, comfortable, contented;
զեղուլ զ— իւր առաջի աստուծոյ, to open one's heart before God;
հայրական, մայրական, գողտր, զգայուն, խաղաղ or անդորր, խաղաղաւէտ, երախտագէտ, ազնուական, բարի, ազնիւ, վսեմախոհ, վեհ, անվեհեր —, paternal, maternal, tender, feeling or sensible, calm, pacific, thankful, noble, good, excellent, elevated (high-minded), great, intrepid or dauntless heart;
անզգայ, ապերախտ, խիստ, ապականեալ, վատ, անգութ, անողորմ, չար, լքեալ —, unfeeling or insensible, ungrateful, flinty or obdurate, spoilt or corrupt, craven or dastard, hard(hearted), unmerciful or pitiless, cutting, drooping, dejected or despondent heart;
խորհուրդք մեծամեծք ի սրտէ գան յառաջ, great thoughts take their rise in the heart;
—ն բաբախէ, թնդայ, the heart palpitates;
արկ ի — իմ, he placed in my heart, he inspired me;
անկցի գութ ի — քո, let your heart be touched;
նուաղեալ էր — նորա, his heart was weak;
հրճուէր ի սրտի, he rejoiced from the bottom of his heart;
եթէ ուրուք — առնուցու կերիցէ, let him eat it if he has the heart to, if he has courage enough;
— իմ գելանի, my heart is moved;
— ի բերանն էր, he struggled with death;
որ յաչաց հեռացաւ՝ ի սրտէ հեռացաւ, out of sight, out of mind.

• Հներից Մտթ. եւագր. 75 սրտմտու-թիւն բառը ստուգաբանում է «ի սիրտն մտութիւն, սիրտը մտած»։ Schröder, Thesaur. 58 հայերէնից է դնում ռուս. cennie «սիրտ»։ Ուղիղ համեմատու-թիւններ ունի Klaproth, Asia pol. I0l։ Brosset JAs. 1834, 369 ևն սանս. hrt։ ՆՀԲ «որպէս սիրոյ տեղի... և սերտ մասն. յորմէ և յն. քարտիա՛, լտ. tōn, քóռտիս, որպէս և քա՛ռիդաս՝ է սէր, քա՛ռուս՝ սիրելի, սանս. հռիտ, դաղմ. սէ՛ռտցէ»։ Ուղիղ համեմատութիւններ ունին Peterm. 21, 22, 30, 37. Windisch 19, Böttich. ZDMG 1850, 361, Arica 71, 168, Lag. Urgesch. 700, Müller SWAW 35, 199, Justi, Zendsp. 123, Հիւբշ. KZ 23, 35, Boрp, Gram. comp. 1, 393, Տէրվ. Altarm. 31, 92, Նախալ. 125 ևն։ Müller SWAW 41, 158 հայե-րէնի նախաձևը ըստ իրանեանի դնում է *զիրդ։ Հիւնք. հանում է շուրթ բա-ռից։


Սիւնբոլոն

s.

symbol, creed.

• «հանգանակ, դաշն հաւա-տոյ» Պրպմ. 428. Լծ. պրպմ. 767ս

• = Յն. αύμβολον, որից նաև լտ. symbolum «նշան, դաշն, հանգանակ հաւատոյ»։-Հիւբշ. 379։


Սիփոն

cf. Կնճափող.

• = Յն. σίφων «խողովակ, ջրհան, բերանով ջուր ցայտեցնելու մի գործիք», որից ֆրանս. šiphon «խողովակ». պէտք է լինի նաև ա-բաբ. ❇ *sīfūn, որ Վաստակոց գրքի թարգմանութեամբ յունարէնից անցել է ա-րաբերէնի և այս տեղից էլ հայերէնի։-Աճ.


Սկեպտոր

s.

exceptor.

• «ատենադպիր» Յայսմ. (ՆՀԲ ասում է թէ սխալմամբ գրուած է սկենդա-րոս. ուրեմն ուսկի՞ց է հանում այս սկեպ-տոր ձևը)։


Սկիւռ

s. zool.

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

• = Յն. αϰίουρος «սկիւռ» բառից փոխա-ռեալ. ծագում է σxιά «շուք» և ούοα «պոչ» բառերից. բուն նշանակում է «պոչով իր վը, րայ շուաք անող» (այս անասունը ընդհան-րապէս իր թաւ ու գեղեցիկ պոչր բարձրաց-նում է գլխից վերև և տակին նստում). սրա համար հայերէն յարմարցուած է նաև հովա-նագի (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 439ա), որ սակայն ընդունելութիւն չէ գտած։ Յոյնից են ծագում նաև լտ. sciurus, անգլ. squirrel, ֆրանս. écureuil հոմանիշները։ Հայր կարող է նաև լատինից կազմուած լինել։-Աճ.


Սոթ

adj.

firm, solid.

• , ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։

• ԳՒՌ.-ՆԲ. սռթ «դառնաշունչ արևելեան քամի Սևանի վրայ, որի ժամանակ նաւա-գնացութիւնը անկարելի է դառնում և գրեթէ ժայռերն են տեղահան լինում» (Հովիւ 1906, 116, նաև Ազգ. հանդ. ժէ 54)։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։


Ռակայ, ից

s.

raca, fool, dolt, blockhead, madcap.

• համարհանաց և անգոսնելոյ... և որք զասորի լեզուն գիտիցեն, փոխանակ ընդ ա՛յ դուն ասելոյ՝ ի սանգաստակա-նաց տեղի՝ զռակայն ասեն»։ Սրանից առնելով Երզն. մտթ. 114 «Բայց յեբրա-ւեցի լեզուն ռակայ կոչեցաւ, որ մեծ իմն և ծանր նախատինս յայտնէ լսո-ռացն և արհամարհանաց տայ ծանօ-թութիւն, որպէս մեք յորժամ սաստեմք ծառայից և կամ վատթար արանց, սրտ-գտանօք ասեմք թէ ա՛յ դու ծօլայ, քե՛զ ասեմ»։-ՀՀԲ բառ եբր. և ասոր.։ ՆՀԲ վերի ձևով. իսկ Հիւնք. ասորուց։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

• 2 «բազմութիւն, հանդէս». գործած-ուած է երկու անգամ. Ուր հարսանիք և ռայք կաքաւչացն կայցեն (Ոսկ. ես. էջ 343). Ան-դէն զարդուցն ռայք (Ոսկ. ա. տիմ. ը)։

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

• λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռաստ

s.

thick cloud.

• -Որովհետև զանապ նշանակում է «տուտ, պոչ»=արաբ. [arabic word] δanab, ուստի յայտնի է որ ռաստ բառն էլ պիտի նշանակէ «գլուխ». հմմտ. ֆրանս. la tête et la queue du dra-gon (հանգոյցք լուսնի ի վերայ խաւարման ծրին.-տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 422 ա) Արաբ. կայ [arabic word] ras «գլուխ», որ յարմար-ւում է մեր բառին, միայն տ ձայնը աւելի է։ -Աճ.

• ՆՀԲ մեկնում է «աջ, աջող և աջող-ուած, դէպք», իբր պրս. [arabic word] rāst։ ՋԲ «պրս. հանդիպեալ, դէմ ընդդէմ պա-տահեալ, թանձրախիտ»։ ԱԲ «յաջող. 2. թանձր ամպ»։ Ալիշան, Վրդ. պտմ. ծան. արաբ. [arabic word] rāhat «կէտ յորում դի-պի աստղն»։


Ռատ

adj.

great.

• Բառ. երեմ. էջ 277 և ՀՀԲ մեկնում են «առատ, ճոխ, շատ. 2. առոյգ, քաջ. բարի», որից և ռատնագոյն։ ՆՀԲ «բառ պրս. իմաստուն, ներհուն, հմուտ, ճոխ, պատուաւոր, մեծ»։ ՋԲ «առատ. աաա-ուաւոր, ճոխապէս»։ ԱԲ «բանիբուն, պատուաւոր, գիտուն»։ Lag. Beitr. bktr. Lex. 19 զնդ. ratu «տէր» բառի հետ, որ Armen. Stud. § 1915 մերժելով՝ դնում է նոյն ընդ առատ։ Վերի ձևով նախ Պատև. Maтep. I. 14։ Բազմ. 1895.։ (=Փորթուգալ փաշա, Եղիշէ 439) մեր-ժելով պրս. ❇ rad «առատ. առատա-ձեռն. 2. քաջ, կորովի. 3. գիտուն, մը-տառի և բանախօս, բանաստեղծ», հա-մեմատում է պհլ. rad, պազ. rad, զնդ. ralu «տեռ. գլուխ» բառի հետ, որ իբր պատուանուն տրւում էր Մոգպետաց Մոգպետին։ Հիւբշ. 233 վերի մեկնու-թիւնը տալուց յետոյ՝ էջ 514 յիշում է կասկածով զնդ. ratu, պհլ. rat «տէր»։ Մէնէվիշեան ՀԱ 1911, 555 Մագիստրո-սի ռատնագոյն բառը մեկնելով «քաջա-գոյն», հանում է պրս. rād «քաջ, կորո-վի» բառից։


Ռեկ, աց

s.

chink, crack, crevice;
broken wave.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. թղ. 62. «Յռեկացն մանրամաս-նից... ճահեցուցանէ հանդէպ ճակատուն»։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։

• = Արաբ. [arabic word] rub՝ «քառորդ», որ ծագում է ընդհանուր սեմական «չորս» արմատից. հմմտ. եբր. [hebrew word] arba', արամ. [hebrew word] arba, ասոր. [syriac word] arba', արաբ. [arabic word] ar-ba', եթովպ. [other alphabet] O arba', ասուր. arba'u, բոլորն էլ «չորս»։-Հիւբշ. 275


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Ռուփ

s.

rob, inspissated juice.

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• «զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• ՆՀԲ լծ. լտ. silex, յն. լά́λυς, որ է գայ-լախազ, պրս. սըլայէ՝ քար, յորոյ վե-րայ լոսի ներկ. իսկ թրք. սալ «լաստ, լաստափայտ»։ Խ. Յովհաննիսեան, Ար-ձագանք 1892, л 108 սալալատակ հա-նում է սալայ «կողով» բառից։ Հիւնք. սայլ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տը-ւաւ Bugge KZ 32, 24, որ անապահով է համարում Հիւբշ. 487, բայց ընռունում են Meillet, Esquisse 22, Brugmann Grdr. 2 I 173։ Մառ ЗВО 13, 0123 վը-րաց. սալի հոմանիշին ցեղակից։ Սան-տալճեան ՀԱ 1913, 406 խալտ. sal։ Պա-տահական նմանութիւն ունին սեմա-կաններից ասոր. [syriac word] sla, արաբ. [arabic word] sulla'. եբր. [hebrew word] selā' «քար, ժայռ»։


Սակ, աց

s.

reckoning, measure, account, number;
condition, position, state, manner;
— արկանել ընդ ումեք, to come to terms about the price, to bargain for, to contract, to strike a bargain for, to stipulate, to come to an agreement, to settle;
եւ որ ի սոցին —ի, and of other similar ones;
եւ որ այլ եւս սոցին —ի իրք, and of other like things;
որոց —ի են, among whom are;
եւ որ սոցին —ի են, and so forth, and so on, et caetera;
ո՞չ դահեկանի միոջ — արկեր ընդ իս, didst not thou agree with me for a penny ?
impost, rate, duty, tax, imposition, tribute;
order;
convention, contract, agreement;
budget;
tariff.

• ՆՀԲ դնում է կից նախորդին, բայց յիշում է նաև յն.σαλάριον, լտ. salarium, պրս. sā, sāv։ Հիւբշ. Pers. Stud. էջ z3. 168 պհլ. ձևից փոխառեալ։ Ադոնց, арм. bъ ən. Dст. 483 թէ՛ իրան. sak բառին է կցում և թէ նախորդ սակ բա-ռին։ Ըստ Մանանդեանի, Տեղեկ. ինս-տիտ. 1, 28 սակ նշանակում է «գլխա-հարկ»։ Աւդալբէգեան, անդ, էջ 58-73 գտնում է որ այս նշանակութիւնը ճիշտ չէ. սակ նշանակում է «թիւ, համար, չափ, յետոյ ընդհանրապէս հարկ»։ Այս պարագային երկու բառերը (սակ «պայ-ման» և սակ «տուրք») պիտի միանա-յին իրար հետ և որովհետև սակ «տուրք» իրանեան է, ուստի և իրանեան բառի նախնական իմաստը պիտի լինէր «հա-մար, թիւ ևն»։ Իրանեան բառի ծագու-մը յայտնի չլինելով, կարելի չէ վիճել այս մասին, ոչ էլ միացնել երկուսը իրար։


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

• այսչափ ինչ» (ուզում է հանել սակ «չափ» +առնուլ բառերից)։ Schef-telowitz BВ 28 (1904), 144 անա-çakala «բաժակ, կեղև, տաշեղ, մորթ, գանկ», լիթ. szakalys «փայտի փշուր» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ.։ (Պիտի տային հյ. *սաքաղ)։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

• , ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• . արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

• = Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։

• ԳՒՌ. -Շմ. սահման, Ջղ. սանմանք, Ախց. սայհման, Սլմ. սmյհման, Խրբ. սայման, Մկ. սախման, Գնձ. սամհանք (մհ շրջուած), Գոր. Ղրբ. զա՛հման «երկու արտի մէջտեղի սահմանը», Ղրդ. զա՛հման «սահման, մէկի բնակութեան շրջանը», Ապ. Երև. սահմանք «սովորութիւն, աւանդական օրէնք», Ակն. սայմանէլ «հնարել, յօրինել».-Մաքսուդեան, Le parler d'Akn, էջ 63 սրանից է դնում նաև Ակն. թայհմանէլ «հնարել, հնճարել»։-Մշ. սամնել «սահմանել»։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• (յետնաբար ի, ի-ա հլ. գըր-ուած նաև սաղավարտ) «զինւորականի եր-կաթէ կամ պղնձէ գլխանոց. 2. արքունի պաշտօնեաների խոյր. 3. քահանայի, մա-նաւանդ եպիսկոպոսի թագ» ՍԳր. Եղիշ. Ղե-ւոնդ. Պտրգ. որից սաղաւարտաւոր Եզեկ, իգ. 24. լր. 4. Բուզ. դ. 20. սաղաւարտել Եզեկ. լը. 5. Եղիշ.-մհյ. սաղուարտ Ան-սիզք 31։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Էմին, Քե-րակ. 53 տիպար բառի մէջ -ար մասնիկ է դնում։ Müller SWAW 41, 10 յն. τὸπος։ Հիւնք. տպել հանում է թոպել բայից։

• ՆՀԲ այս բառը նախորդին կցելով մևևնած էր «կնիք կուսութեան», որին հետևելով ԱԲ՝ «կնիք կուսութեան և ի-գական անդամ»։ ՋԲ չունի։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք. էջ 123 երևան հանեց բառիս ստոյգ իմաստր։ Չիթճեան ՀԱ 1908, 37 հաւանում է այս


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• «դայեակ, սնուցիչ» Պղատ. օրին 225, Մագ. թղ. 143. որ և տիտանի «դայեակ» Պղատ. օրին. 352. որից տիտանել «դայեկել, անուզանել, հրահանգել» և տիտանեան դա-յեակ «սնուցիչ դայեակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 556 և 726)։


Տիտեռն, ռան

s.

crocodile.

• «նհանգ, կոկորդիլոս կամ մի տեսակ մեծ մողէս» Ղևտ. ժա. 29. որից տիտեռնական Պիտ. ըստ լեհ.։


Տիւ, տուընջեան

s.

dayast. —, day-time;
— եւ գիշեր, nyctemeron;
ի տուէ or ի տունջեան, during the day, by day, in the day-time;
ի լուսապայծառ or ի լոյս տունջեան, in broad day light;
ընդ —ն ողջոյն, all day long;
ի տուէ եւ ի գիշերի, զ— եւ զգիշեր, day and night, night and day;
չեւ խոնարհեալ տունջեան, before the end of the day, before nightfall;
արփիաճաճանչ —, fine day, fine weather;
ի տունջենիս յայսմիկ, this day, today;
cf. Օր.

• Klaproth, Asia pol. 105 աֆղան. uras և ւտ. dies «օր»։ ՆՀԲ լտ. dies «օր»։ Սանս. և այլ ձևերի հետ են հա-մեմատում Peterm. 21. 33, Windisch. 12. Lag Urgesch. 499, Muller SWAW 38, 572. Justi, Zendsp. 156, Տէրվ. Altarm. 68, էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 348), Հիւբշ. KZ 23, 18 ևն։ Մորթման ZDMG 31, 413 բևեռ. Tiasba աստուծոյ հետ, որ մեկնում է «Չի աւուրց»։ Հիւնք. սանս. տէվա և զնդ. տայիվա։ Bugge, Lуk Stud. 1, 56 լիւկ. tivi «քահանայ» բառն էլ է ա-ւելացնում։ Մառ, Լազ. քեր. 189 լազ. տիղուչա «դժբախտ» բառը ուզում է մեկնել հյ. տի «օր» + լազ. ուչա «սև»։ Պատահաևան նմանութիւն ունին վրաց. տղե, ինգ. դիեյ, չէչէն. դէ ևն հոմանիշ-ներըս


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Վիշտ, վշտի, վշտաց

s.

inconvenience, discomfort, displeasure, vexation, pain, trouble, grief, affliction, sorrow, suffering, torment, tribulation;
—ք ամպրոպաց, tempest, foul weather;
— դառնութեան, bitter grief, desolation;
դժնդակ —ք, great hardships, misfortunes;
ի վշտէն, առ վշտի, առ վշտի վտանգին, through affliction, tribulation or grief;
—ս հասուցանել, to grieve, to pain, to concern, to distress, to cause sorrow, to afflict, to vex;
ի —ս մտանել, to grieve at, to be pained at, to take to heart, to sorrow for, to be afflicted;
— է ինձ, I am greatly concerned at, it is with pain that I;
բազում —ք ի վշտաց հասանէին ազգին, many disasters successively fell on the nation;
ամենայն փափկութիւն հայոց եհաս ի —ս վտանգի, all the pleasures of the Armenians were changed for extreme dangers;
ի վշտի մաշեն զանձինս, they consume themselves with mourning;
չիք ինչ հեշտի առանց վշտի, no joy without alloy.

• = Պհլ. *višt, հպրս. *višti-ձևից. սրանք աւանռուած չեն, բայց նոյներն է հաստա-տում սանս. višti-«նեղութիւն, տարապար-հակ աշխատանք ևն»։ (Böhtlingk, Sans. Wort. 6, 1261 այս բառը գիտէ [other alphabet] visti «տարապարհակ աշխատութիւն» իմաստով և հանում է ❇l vis «անել, գործել, ծառա-յել, բռնադատուիլ» արմատից)։-Հիւբշ. էջ 247 և 515։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

• Էմին, Истор. Bарданa, էջ 63 պրն. bi բացասականով āb «ջուր» բառից, որով վիրապ «անջուր (փոս)»։ Հիւնք։ Վեսուվ լեռան անունից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 72 պհլ. vir-i-āp «հոր ջրոյ, ջրհոր». տես և վիհ։ Պազիլ, Աւե-տաբեր 1914, 641 պարսկերէնից է դը-նում վիրապ «վարի ջուր», ինչպէս կայ պրս. վիրօ «ջրամբար իջնող աստիճան-ները»։ Մառ, Oтцeтъ aнiиcкого музея, 1917, էջ 39 հանում է վիրհ >վիհ բա-ռից՝ -ap յոգնակերտ մասնիկով։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

• «ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։


Վճիռն

cf. Ճռուողումն.

• «ծիծեռնակների ճռուողը». որից վճիռնաձայն «ճըրճըր ձայն հանող», երկուսն էլ Վրդ. անեցի, հրտր. Չօպանեան, Հայ էջեր. էջ 74. Ծիծռունք վճիռնաձայնք ի ձայնելդ վճիոն առեալ՝ զգարունն յաւիտենից ճը-չեն։


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

• ՓՈԽ.-Գնչ. vuš «կտաւ, վուշ», որից yu-šeskoro կամ vušengoro «վշագործ, վուշ պատրաստող կամ ծախող». (Paspati ոռում է vus կամ pus և հանում է սանս. buša, yu-sa «յարդի մանրուք» բառից, որ անյարմար է։ Առաջին անգամ Muller SWAW 66, 278 դրաւ հայերէնից)։


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

• «ապահով, վրան հաւատ ունե-ցած, համարձակ, աներկիւղ» ՍԳր. Եւս. քր. որից վստահութիւն ՍԳր. Ոսկ. փիլիպ. վրո-տահանալ ՍԳր. վստահել Ոսկ. լհ, ա. 36 և Փիլիպ. վստահապէս Նար. բարեվստահու-թիւն Կիւրղ. ես. անվստահ Փարպ. վստահի «անշուշտ, ապահովապէս, իրօք» (չունի ԱԲ Անսիզք 65. նոր բառեր են՝ անձնավստաճ, ինքնավստահ, անվստահելի, վստահելի, վստահօրէն, անվստահաբար են։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

• = Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

• Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։


Տախտ, ից

s.

throne, seat, bench.

• ՆՀԲ պրս. թրք. դախտ, դէխտ, դէհդ։ Peterm. 21, 27, 34 լտ. tectum «տա-նևո»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 449՝ սանս. sthag, պրս. ❇ sat'r «մակերևոյթ, մակերես»։ Böttich ZD. MG 1850, 363 պրս. taxt, որ Lag. Ur-gesch. 554 հանում է takš «տաշել» ար-մատից։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• ԳՒՌ.-ԱխԽռ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տակ, Ալշ. Մշ. տագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դագ, Ասլ. դագ (դայ, դա*), Տիգ. դmգ, Ագլ. տօկ Հճ. դօգ, Զթ. դօք, դոք, Սվեդ. դիւք, բոլորն էլ «յատակ, տակ»։ Այլ նշանակութիւններով են Վն. «արմատ», Արբ. Երև. Եւդ. Զթ. Հճ. Չմ. Ղզ. Ղրբ. Մշկ. Ջղ. Սեբ. Վն. Ք. «ճակըն-դեղ», Տփ. «ցեղ, ազգատոհմ» (օր. ասկ ու տակը, ասկօվ տակօվ կու ճանչնամ)։ Նոր բառեր են անտակ, տակաթեր, տակաթթու-տակալաչակ, տակահալաւ, տակահան. տա-կանց, տակաշոր, տականք, տակապուր, տակաքար, տակափչեչ, տակետակ, տակնու-վրայ, տակտիք, տկիչք, տկմանց, տկուք, տկուկ ևն։


Տակռի, ռաց

cf. Տակռիչ.

• ԳՒՌ.-Գոր. տա՛կռի, Ղրբ. տա՛կռէ, Շմ. տակռի՛գ՝, Ագլ. տա՛կռիք, տա՛կռիկ՝, տա՛կ-ռիյկ', տա՛կռինք, Տփ. տա՛կրի, տակր «ար-մատ». որից տակռակալել «արմատ բռնել», տակռահան «արմատախիլ», տակռուտ «վաւ րի խոտերով ու արմատներով լի խոպան դաշտ», տակռքահան «արմատարե». տա-կըռքապոկ «արմատախիլ», տակռքոտ «ար-մատներով լի»։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• ՆՀԲ «համարել զիմն իբր աղտեղի և ախտաւոր» (որով ուզում է հանել աղտ, ախտ բառերից)։ Հիւնք. ախտ բառից։ Թերեաքեան, Բազմ. 1913, 342 տաղ-տատել բառի հետ կցում է թրք. [arabic word] daγdaγa «հոգ, նեղութիւն» բառին։ Պա-տահական նմանութիւն ունին ասոր. ❇ talet «ծուլանալ, դանդաղիլ, յա-պաղիլ», [arabic word] talāǰā «հեղգ, դան-դաղ»։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

• ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

• , ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։