bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.
ὄρος, ὄριος, ὄρια terminus, limus, finis, modus ὀρισμός determinatio. որ եւ պ. սաման. Որոշեալ եզր վայրաց եւ գաւառաց. մէջն ծագաց. կողմն. կողմանք. ծագ տեսութեան. չափ եւ նպատակ իրաց. ժամադրութիւն. ուխտադրութիւն. կանոնադրութիւն. կարգ. օրէնք. սընըռ, սինօռ. (ի յն. սինօռօս որ է սահմանակից).
Սահմանք քանանացւոց ի սիդոնէ մինչեւ ի գալ ի գերարա։ Շուրջ յամենայն սահմանս նորա։ Մինչեւ ցծովն վերջին ի մտիցն արեւու ձեզ լիցին սահմանքն։ Սահման եգիր, եւ ոչ անցանեն։ Ոեդ զսահմանս քո ի խաղաղութիւն.եւ այլն։
Սահմանք քաջաց ասէ՝ զէնն իւրեանց, ո՛րքան հատանէ, այնքան ունի. (Խոր. ՟Ա. 7։)
Անցանել զսահմանաւն յանդգնեցաւ. (Իսիւք.։)
Զի թէ այլոց բարեգործութեանց չափ կայ եւ սահման, ապա աղօթից ոչ եդաւ սահման, այլ միշտ աղօթել. (Խոսր.։)
Ոչ սահմանաւ մւոյ ժամանակի ասէ զբանն, կամ սակաւ արդարոց։ Զերկրորդս սահմանաւ ասացի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)
Տէր մեր սահման էր արդարութեան օրինացն. (Երզն. մտթ.։)
Այս է սահման օրինացն, դատել՝ ընտրել եւ որոշել զլաւն ի վատթարէն, զարդարն յանիրաւէն, եւ զսուրբն ի պղծոյն. (Գէ. ես.։)
Երգնուցու երդումն սահմանաւ։ Զսահմանս նորա՝ զոր սահմանեաց զանձնէ իւրմէ. (Թուոց. ՟Լ. 3=15։)
Գրէ եւ սուրբն բարսեղ ի կրօնաւորաց սահմանն. (Շ. ընդհանր.։)
ՍԱՀՄԱՆ, ըստ փիլիսոփայից. ὄρος, ὀρισμός definitio. Բան բովանդակիչ բնութեան իրին. վասն որոյ եւ անունն կոչի համառօտ սահման։ Տե՛ս զողջոյն իսկ զմատեանն Դաւթի անյաղթի յաղագս Սահմանաց։
ՍԱՀՄԱՆ. Որպէս եզր տրամաբանական. բառ. ὄρος terminus.
Սահմանէ զսահման՝ ասելով, եթէ սահման կոչեմ, յոր վերլուծանի նախադասութիւն՝ ի ստորոգեալ եւ ի ն՝ենթակայն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)
Սահման է, առ որս լուծանի յառաջադրութիւն. (Դամասկ.։)
ՍԱՀՄԱՆ. λόγος ratio. Բան, որպէս բանական պատճառ.
Առ սահմանն ախաքն ամբոխեն։ Ոչ յանարուեստութեան արհեստի սահման։ Ոչ արարողականք չարին սահմանք եւ զօրութիւնք են, այլ անզօրութիւն. (Դիոն. ածայ.։)
Ոչ մնայ սքանչելի, որոյ սահմանն ճանաչի։ Եթէ եղելոյն ծանօթն է սահմանն, ոչ եւս է նշան, եւ ո՛չ եղեալն սքանչելի. (Պրպմ. ձ։)
Շեղելով ի նիւթ, այսինքն թոյլ տալով սահմանին, եւ ոչ կալլով զնա՝ չարանայ. (Մաքս. ի դիոն.։)
• , ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.
• = Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։
• Հներից Առաք. լծ. սահմ. 163 սահել կամ հիմն բառերից։ Neumann JAs 1829. էջ 69 ըստ փիլիսոփայական լե-զուի սահման մեկնում է յն. σհμα, դոր. σλμα «նշան, որոշիչ յատկութիւն»։ ՆՀԲ պրս. սաման։ Lag. Urgesch. 615, 617, Btrg. bktr. Lex. 25 պրս. sāmān, իբր սանս. çams, ças արմատից։ Պատկ. Maтep. I. 15 պհլ. և պրս. ձևերը։ Հիւնք. պրս. սահման։ Պատահական նմանո. Ռեւն ունի սանս. sīmán-«սահման» (Pokorny 2, 463)։
• ԳՒՌ. -Շմ. սահման, Ջղ. սանմանք, Ախց. սայհման, Սլմ. սmյհման, Խրբ. սայման, Մկ. սախման, Գնձ. սամհանք (մհ շրջուած), Գոր. Ղրբ. զա՛հման «երկու արտի մէջտեղի սահմանը», Ղրդ. զա՛հման «սահման, մէկի բնակութեան շրջանը», Ապ. Երև. սահմանք «սովորութիւն, աւանդական օրէնք», Ակն. սայմանէլ «հնարել, յօրինել».-Մաքսուդեան, Le parler d'Akn, էջ 63 սրանից է դնում նաև Ակն. թայհմանէլ «հնարել, հնճարել»։-Մշ. սամնել «սահմանել»։
• ՓՈԽ.-Վրաց. სამანი սամանի «սահ-ման», Թրք. Ատրպ. և Սլմ. sayman «երկու արտի սահմանը», ուտ. սահման «նոյն նշ.»։