turpentine.
• «մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։
myosotis, mouse-ear, forget-me-not.
• «մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։
• = Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.
cf. Բէջ.
• ի-ա հլ. «կռնակ, քամակ» Ոսկ. ճառք 801 (սեռ. բիճաց), Վստկ. 198 (սեռ. բեճին), Մարթին. Մխ. բժշ. 4 (սեռ. բիճին). «Բարձր մասն ի թիկունս սանտեր ոստայնանկի, ընդ որ կալեալ ձգէ առ ինքն և հարկանէ» Կանոն. «կրռնակի ոսկոր կամ թի՝ որով հմայութիւններ են անում» Տաթև հարց. 388. որից բիճհայեաց «բէճով հմա-յող» Վահր. յայտ.։
azure, bright blue.
• «մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։
• ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին
pot, earthen vessel.
• «հողէ աման՝ իւղ, պանիր և թթուեղէն դնելու» Հայել. 178. աւելի հին ձև է բղուղ Ոսկիփ. Վրդ. առ. 253. Վստկ. 102, 137. Զքր. սարկ. Ա. 58, Հին բռ. գրուած նաև բղող, բլուդ, բլուզ, որ ՆՀԲ և ՋԲ գաւառական են համարում։
gentian.
• ԳՒՌ.-Բոգի ձևով կան զանազան բոյսեր այսպէս ըստ ՆՀԲ «խոշոր խոտերի հաստ ցօ-ղունն է՝ եղէգից բարակ և ցորենից հաստ», Շիր. «ղանթափա կոչուած վայրի բոյսը կամ նրա հաստ ցօղունը», Մշ. «լայն թփերով մի բոյս, որի գագաթին լինում է կորեկի նման փոքրիկ կարմրագոյն հատեր», «մարդա-չափ մեծութեամբ, լայնատերև մի խոտ. մի տարի կեանք ունի. տճկ. տիւտիւլ»։
sound, resound, detonation, crash, great noise, explosion;
echo;
—ս արձակել, to resound, to clap;
to crack.
• ՆՀԲ և Հիւնք. լծորդ են դնում վերի յն. և լտ. ձևերի հետ։ Բնաձայն է համարում Աճառ. ՀԱ 1899, 204։
cure;
remedy.
• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
nag.
• «փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։
furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
• Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-
• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։
aromatics, spice;
incense;
perfume
• Պատկանեան, Խոր. աշխ. 1877, էջ 81 պրս. [arabic word] bōyiča (ըստ Vullers) «con-volvulus, որ է բաղեղ կամ որթի թըր-թուռ»։ Մարքվարտ (նամակ 1926 դեկտ.) պհլ. bōyāk-čār «անուշահոտ ճար՝ դե-ղօրայք»։
brightness;
heat;
dark, mist;
abundant.
• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։
• «ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։
cf. Բորեան.
• (-նւոյ) «մարդագայլ, hyena» Երեմ. ժբ. 9. Վրք. հց. և բորեան, ի հլ. Բուղ. Սիր. ժգ. 22. Վրք. հց. Բ. 263. Մխ. ե-րեմ. բորէ Մագ. թղ. 31. Մխ. առակ. Մխ. ե-րեմ. բորայ Բար. 162։
• -Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.
blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.
• Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,
• օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։
chyst;
bladder;
bubo;
carbuncle.
• , ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։
socket;
snuffer-tray;
candle;
candle-light.
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում վրաց. ბაზმა բազմա, ბაზმაჯი բազմակի «ճրագ» Երեմ. իե. 10, որից საბაზ-მაკე սաբազմակե «աշտանակ, ճրագ» Զքր. դ. 2։ Հայերէնից փոխառեալ է համարում նաև Չուբինով։
impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.
• , ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։
• -Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։
cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.
• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։
gad-fly.
• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։
• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝
spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.
• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։
necklace, diamond to hang on the neck;
iron collar.
• = Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։
• Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։
baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.
• Աղրիւր 1889, էջ 6 մեզանից է դնում վրաց. აბანო աբանո «բաղանիք», որ սակայն բնաւ յարմար չէ։ Աթայեան (անձնական) պրս. pak u nik «մաքուր և լաւ» բառերից է համարում ձևացած։
gum ammoniac;
bamboo;
agasyllis.
• «մի տեսակ խի-ժաբեր բոյս». մէկ անգամ ունի Գաղիան. խունկ ի բամբոցէ (կամ ի բանբոցէ) ձևի մէջ՝ որ ՆՀԲ համարում է «gomme ammo-niaque»։
• ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ
• երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։
hen-hane.
• = Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։
• ԳՒՌ.-Տփ. բանգ, որի համար Ախվեր-դեան (Սայեաթ-Նովայի հրատարակութեան մէջ, Թիֆլիս 1852, էջ 46) ասում է թէ «էս տեղի բնակիչներն էլ ամէն տեսակ քնեցնօղ դեղին ասում են բանգ».-Ղրբ. բm՛նգի «մի տեսակ թունաւոր խոտ, որ նման է շուշան խոտին. ուտողը խենթանում է». սրա համար էլ ասում են բm՞նգի ես կերել «խե՞նթ ես գժուե՞լ ես, ի՞նչ է». հմմտ. պրս. [arabic word] bangi «անմիտ» (Horn § 232)։-Ունինք նաև աղշբանգ (որ է աղուաշբանգ) Ախք. Մշ. Նբ. Շիր. (բոյսի նկարագրութիւնը տե՛ս Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 22).-Նոյն բառը գտնում եմ աշըղպանգ ձևով՝ Ազգ, հանդ. Ա. 137, իբր Ախալքալաքի գաւառա-կանով։
cf. Բանտ.
• ՆՀԲ՝ որ գիտէ միայն բանդախառն բա-ռը վերոյիշեալ վկայութեամբ, մեկնում է «կապակցեալ, բարեյարմար, դաշնա-կաւոր (նուագարան)»։ Նոյնը նաև ՋԲ «պնդեալ և խառնեալ, այսինքն կա-պակցեալ, բարեյարմար, ներդաշնակա-ւոր»։ Երկուսն էլ ճիշտ հակառակն են հասկացել։ Երբ հեղինակը (Թէոփիլոս) ասում է, թէ նուագարանի թելը կտրուել է և սրա համար օգնութիւն է խնդրում, այլ ևս յարմար չէ ասել «բարեյարմառ կամ դաշնակաւոր», այլ «աւրուած, խանգարուած»։ Վերի հատուածը թարգ-մանւում է ըստ այսմ՝ «Մենք քո նուա-գարաններն ենք՝ որ խօսում ենք. ահա մի լար պակասեց. դու՛ ուղղիր այս աւ-րուած նուագարանը, այնպէս որ մէ՛կ էլ չաւրուի»։-ՆՀԲ հանում է բառը պրս. պէնտ «կապ» բառից, ՋԲ՝ պնդել բառից։
disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.
• ԳՒՌ.-Սչ. աշագերդ, Երև. աշագէրդ, աշ-կէրտ, Ախց. Կր. Մկ. աշկէրտ, Շմ. աշագէրդ, շագիրդ, Մշ. Ջղ. աշկերտ, Ննխ. աշկերդ, Ակն. Խրբ. Պլ. Ռ. աշգէրդ, Սլմ. Վն. աշկեռտ, Ալշ. աշկերդ, Ոզմ. Տփ. աշկիրա, Մրղ. աշկէրթ, Ագլ. ա՛շկառտ, Տիգ. mշգիրդ, Զթ. էշգիրդ, էշգիյդ, Սեբ. աշգէդ, Հճ. էշգէյդ։ Արևմտեան՝ գրականում զանազանւում է աշակերտ (դպրոցի համար) և աշկերտ (խանութի հա-մար)։
rye.
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։
reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.
• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։
afterwards, then, immediately afterwards;
consequently, in consequence;
finally, at last;
secondly;
then, therefore;
առ յապա, one day, some day;
for the future;
յ—յս, առի յ—յս, henceforth, for the future;
առ ի յ—յսն յիշատակ, a monument for posterity, for the remembrance or memory;
առ յապայք, the future;
future things;
յիշեա, որդեակ, զառ յապայսն, remember, son, the future.
• «յետոյ, վերջը» ՍԳր. Ագաթ. Սեբեր. որից յապա առ յապա «վերջ ի վերջոյ» Բուզ. դ. 5. զառ յապայսն «յետինները» Սիր. խը. 6. Ոսկ. ես. մինչև յապայ Բուզ. դ. 23. յետ-նաբար ի հոլովմամբ ունինք զապային «լե-տինը, վերջինը» Կլիմաք. կարգ կամ տօնք ապայից «Տօնացոյցում շաբթէ շաբաթ չգը-րած, այլ իրար ետևից յիշատակած տօներ. ինչ. Տօն Յովհ. Կարապետի, Ապա Պետրոսի հայրապետի, Ապա Անտոնի անապատակա-նի ևն»։ Աւելի սովորական է իբրև շաղկապ՝ «ուրեմն, հետևաբար» նշանակութեամբ և աաա, ապա և, ապա ուրեմն, ապա թէ, ապա եթէ, ապա թէ ոչ ևն ձևերով։ Առաջին նշա-նակութիւնից ձևացած են ապագայ «յետոյ, գալիք» Խոր. պիտ. Յհ. կթ. ապաժաման «յետնեալ, անպիտան» Սիր. ժա. 12, ժգ. 5. Ոսկ. ապաժամանութիւն Ոսկ. մ. ա. 23. ա-պառնի Ոսկ. մ. ա. 11(1) Պիտ. Սահմ. Պղատ Լմբ. յապաղել «ուշացնել, երկարաձգել» ՍԳր. յապաղիլ «ուշանալ» ՍԳր. յապաղեցուցանել Եփր. Եւս. պտմ. յապաղութիւն Սեբեր. Բուզ. անյապաղ Փարպ. Պիտ. Փիլ. ևն (աղ մասնիկի համար հմմտ. կախաղան, յաչաղանք, կեն-ցաղ)։
• Տէրվիշ. Նախալ. 118 սանս. զնդ. apa, լտ. ab, ā գոթ. af, հյ. ապ-(մասնիկ), նաև հպրս. apara, գոթ. ata. ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 541 խալդ. khaubi «յետոյ»։ Հիւնք. յապաղել բա-յից։ Bugge KZ 32, 62 սանս. apara «յետևը, յետինը», áparam «յետոյ, ա-պագային» ևն. նախաձևն էր հնխ. *áрo։ Մառ, Гpaм. др. aрм. яз. 288 բուն ձևը համարում է ապար, որից ը ընկ-նելով՝ ապա. բուն ձևը անաղարտ գըտ-նում ենք ապառնի (1) բառի մէջ։ Meillet MSL 8, 292 և 10, 270 լատ. ab բառի հետ, ինչպէս հուպ=լտ. sub։ Հիւբշման չէ ընդունած։ PatrubánySA 1, 218 նոյն ընդ ապ-=զնդ. apa։ Սա-գըզեան ՀԱ 1909, 335 և Րarst Յու-շարձ. 402 սումեր. aba «յետոյ»։ Աճառ. Նորք 1925 ж 5, էջ 393 յիշոմ է նս-րագիւտ կամիս. (հաթեան արձանա-գրութեանց լեզւով) appa «յետոյ»»
corrupted, corruptive.
• ՆՀԲ և ՋԲ? ապ և ակն բառերից, իբր «բառնալ և աներևոյթ առնել յաչաց»։ Lagarde, Gesam. Abhd. 298 khan «փորել» արմատից, որից նաև վևան-դել։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiaль I. 6 ա բացասակա-նով պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, իբր «անմաքուր»։ Տէրվ. Նախալ. 24 ապա+ակն։ Հիւնք. ապ+ակն, ինչ. յն. ἀφανιζω «աներևոյթ դարձնել, ջըն-ջել, կորցնել, հեռացնել, մթագնել». կազմուած a բացասականով φαίνω «ե-րևիլ» բայից։ Հիւբշ. 413 խորհրդածե-լով Lagarde-ի համեմատութեան վրայ՝ կասկած է յայտնում, որ գուցէ բառս ի-րանեանից փոխառեալ լինի, իբրև պհլ, *apakanēm? Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. ab «ջուր»+կան մասնիկով. իբր թէ «մէջը ջուր խառնել»։
repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.
• (սեռ. ի) «կնաթողութիւն», որից գիր ապահարզա-նի Օր. իդ. 1, թուղթ ապահարզանի Ես. ծ. 1. Երեմ. գ. 8. Եփր. ծն. էջ 56. Եւս. պտմ. 285. Նոյն ձևերն ունին ստէպ Ոսկ. ես. և մտ. ար-դի գրականում ընդունուած է միայն ապա-հարզան ձևը՝ «ամուսնալուծութիւն» նշանա-կութեամբ (այսինքն թէ՛ մարդու և թէ՛ կնոջ կողմից, մինչդեռ հնում միայն մարդու կող-մից ապահարզան էր տրւում կնոջ)։
• ՆՀԲ «իբրու մեկնիլ ի հարազատ առնէ կամ ի հարսնէ»։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ' 18 օտար փոխառութիւն է՝ իբր ապա+հարզան, ինչպէս կայ համ-հարզ. երկուսն էլ կազմուած են նոյն հարզ բառից, ուր հար մասնիկ է, զա, զան «ծնիլ», հմմտ. ազն, ազանց, որով բառը բուն նշանակում է «ոչ-համա-հարզ, օտար համարելն զկին»։ Նոյնը նաև Տէրվ. Լեզու, էջ 155-6, ուր այս հարց ձևը կցւում է հարս, հարճ բառե-րին։ Հիւնք. հարսն, հարսան-իք բառից կամ յն. απογωρίζω «բաժանուիլ»։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. Pers. Stud. էջ 222։
cf. Ապահար.
• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ
• բառս իրօք պրս. [arabic word] ab, հպրս. և պհլ. äp «ջուր» բառից ձևացած լինի. հմմտ պրս. [arabic word] abxāna «ջրի շտեմարան. 2. արտաքնոց», [arabic word] abdan «ջուր կե-ցած տեղ. 2. միզափամփուշտ», [arabic word] ābrēz «ջրհեղ. 2. արտաքնոց», [arabic word] ābdastxāna «լուացուելու տեղ. 2. ար-տաքնոց», հյ. ջրվաթ «մէղ» և ջուր թա-փել «միզել»։
dirty, unclean.
• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։
• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։
cf. Աննիազ.
• (գրուած նաև ապէնիաց) «անկարօտ, մարդու կարօտութիւն չունեցող» Ոսկ. յհ. ա. 9. Ագաթ. Ճառընտ. Նար. 148. «անսպառ, անվերջանալի» Նար. առաք. 434. Երզն. քեր.։
brooch.
• Թիրեաքեան, Արիահայ բռ. 58 պրս. [arabic word] ā. ëza կամ [arabic word] avēža «գինդ, օղ» (որ սակայն չի յարմարիլ մեր բառի հետ՝ ❇ ձայնի պատճառաւ)։
coarse language;
tale, story, fable.
• «առասպել, հէքեաթ, մուսալ» Ոսկ. Կող. էջ 582. Բրս. մրկ. գրուած է նաև բանգն Ոսկ. եբր. թ. 500. բայց լաւագոյն ձևը թւում է բանկն, որից նաև բանկնարկել «առասպե-լաբանել» Եւս. քր. ա. 256. կայ դարձեալ յդ. հյց. բանկունս «առասպելներ» Պարապմ. 226 (որ ՆՀԲ համարում է բանիկ բառից, բայց ըստ իս այստեղ պիտի դնել). ԱԲ էլ յի-շում է բունկն ձևը (չգիտէ ՆՀԲ), որից յա-ռաջացած է ունկն և բունկն «ցնդական խօս-քեր» Մխ. ապար.։
gratuity, drink-money.
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։
cf. Բասրելի.
• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։
• = Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։
hard;
soft.
• (Ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խիստ, բիրտ» (բնաւորութեան համար ասուած) Փիլ. ել. 471 (խիստք և բա-րաշխ խռպողք). ուրիշ տեղ չէ գործածուած։
fatigue, lassitude;
fatigued, tired, weary, faint, jaded.
• «վայր, ցած». մէկ անգամ միայն գործածել է Եւս. պտմ. 166 «Որք միանգամ էին յեօթն և ի տասնամենից և ի խոնջ»։ (ՆՀԲ գրում է խոնճ. տպուած է խոնջ)։-ԱԲ այս նշանակութեան վրայ աւելացնում է նաև «մէջը» նշանակութիւնը, որի համար անշուշտ որևէ աղբիւր ունի իր առջև. բայց այդ աղ-բիւրը անյայտ է։-ՋԲ բնաւ չէ յիշում այս բառը։
"cf. Խոպոպիք."
• «գանգուր՝ ոլորուած մազ» Լասա. որից խոպոպիք «մազերի հիւսք» Նխ. ղևտ Խոր. Վրդն. ղևտ. և Թուոց խոպոպել «մա-զերը ոլորել» Ճառընտ. իբրև ածական գոր. ծածուած է Կիւրղ. թգ. «գանգրաւոր, ծայբը ոլոր ոլոր» նշանակութեամբ (կաղանչան բոյսի համար է ասուած)։ Գրուած է նաև հոպոպիք, ինչպէս երբեմն գործածւում է նաև արդի գրական լեզուի մէջ։ ԱԲ ունի խոպ «ոլրած մազ» ձևն էլ, որ գտնում եմ գործա-ծուած Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71 «Խոպ խոպ խոպոպին վայր վաւռե-նի ջոկիցն». եթէ ստոյգ է նշանակութիւնը, կարող է ներկայացնել բառի արմատական ձևը։
confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.
• պհլ. [arabic word] և պրս. xastū, xustū= հյ. խոստակ։ Նոյն, Huzw. Gram. 187 պհլ. xvastuk, պրս. xastu=հյ. խոստո-վանել։ Lag. Beitr. baktr. Lex. 21 խոս-տովան=սանս. sva+stu, պրս. sutū-dan «գովել», հմմտ. պրս. xastū (մաս-նիկն համարելով vant)։ Տէրվ. Altarm. 97 և Նախալ. 72 սանս. çans, զնդ. sanh, հպրս. tha, հայ. խօսիլ, խօսք բառերի հետ՝ խոստանալ= հնխ. cas, çans արմատից,-Հիւնք. բոլորն էլ ու ղիղ պրս. ձևերից։
oblique, crooked;
deluded;
strayed, erroneous, wrong.
• «ծուռ, շեղած, թիւր» Կոչ. եփր. կոր. որից խոտորել, խոտորեցուցանել «շե-ղել, թիւրել, մոլորեցնել» ՍԳր. խոտորութիւն Բ. մակ. ե. 20. Ոսկ. յհ. ա. 8. Բուզ. Կոչ. խոտորումն ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. օրէնս-խոտոր Եւս պտմ. խոտորատուր (գրուած է նաև խտորատուր) Բուզ. Գ. ժե. խոտորկը-տուրք «քղանցքի կտրուածքը» Բուզ. 271 (Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890 մայ" 19 խո-տորկտուրք մեկնում է «զինւորական հան-դերձից ձևն, որ ետևի քղանցքէն դէպ յառաջ մինչ ի ծունկսն կտրուած էր, վազելու ազա-տութիւն տալու համար սրունից».-նոյնը Հազունի, Պատմ. տարազի, էջ 148).-ն ա-ճականով աճած ձևեր են՝ խոտորնագոյն Յոբ. դ. 18, խոտորնակ ՍԳր. Ոսկ. ես. Մծբ. (նշանակում է նաև «ձողն որ զկտաւն պար-զէ» Բառ. երեմ. էջ 144). խոտորնակի Եզեկ. ժզ. 34. խոտորնակել Ոսկ. յհ. ա. 1։
hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.
• , ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։
slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.
• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց ունինք միայն յետնաբար սեռ. խորխի) «օձի շապիկ» Փիլ. լին. 24. Եպիփ. բարոյ. Լծ. կոչ. Երզն. մտթ. 236. Ոսկիփ. «խոզի մորթ» Ագաթ. «պտուղի ևամ սերմի կճեպ» ՋԲ. որից խորխանալ «կաշի դառնալ» Ագաթ. խորխաւոր «փեճե-կաւոր (պտուղի կամ սերմի համար ա. ւուած)» Նիւս. կազմ. Ոսկիփ։
• ԳՒՌ.-Ղրբ. խօրխ «ծառի կեղև, ծաղկախ-տի թեփանք, հարբուխից յետոյ քթի վրայ ձևացած թեփը, շերամի բոժոժի անպէտ մազմզուքները», Ագլ. խուրխ «օձի շապիկ. փոխաբերաբար՝ վատ մարդ», Սեբ. խէօրխ «օձի շապիկ», Երև. խրխի ւაձի շապիկ»։ Նոր բառեր են խորխել, խորխահան անել կամ լինել Շշ. «կաշին փոխել, բուն գոյնը դուրս տալ»։-Տե՛ս նաև խուխ բառի տակ։
little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.
• «սակաւիկ, քիչ» Ոսկ. մ. բ. 23. ա. տիմ. ժդ. Փարպ. որից խուն ինչ «մի քիչ» Փարպ. որ և խուն մի Սիր. խ. 6. խու-ներդմնական Թր. և Երզն. քեր. խունախոհ «փանաքի մտածութեամբ» (չունի ԱԲ). խու-նաբերձ «մի քիչ բարձր» Կղնկտ. հրտր. Էմ. բառեր հին մատ. Ա. էջ 16)։ Բառիս գաւա-սական ձևն է սուն, սուն մի «քիչ, մի քիչ» Նար. մծբ. էջ 449. Հին բռ. (խ>ս ձայնա-փոխութեան համար հմմտ. խարիսխ >սա-րիսխ, դրախտ >դրաստ)։
• Տէրվ. Նախալ. 71 խոտ, խոնարհ, հբգ. hauen «կտրել, ջարդել», heu «խոտ», գոթ. huns «խոնարհ, խուն», հսլ. kovati «կտրել» ձևերի հետ՝ հնխ. ku, kun, kud «կտրել, կոտրել» արմատ-ներից։ Հիւնք. յն. τοῦν «գոնէ» ձևից։ Meillet Et slaye 1, 174 հսլ. xudu «փոքր, խեղճ», գոթ. hauns «ցածր, խո-նարհ», յն. ϰοῦτος «թեթև» բառերին ցեղակից է դնում։ (Հակառակ են Ber-neker 405 և Boisacq 504)։ Patrubány ՀԱ 1903, 381 նոյն ընդ խուղ, խուց, ո-ռոնց վրայ տե՛ս։ Pedersen, Հայ. դը. լեզ. 79 մերժում է թէ՛ հսլ. xudü (իբր= սանս. kšudra «փոքրիկ») և թէ գոթ. hauns «ստորին» բառերի համեմատու-թիւնը և միացնում է խնամ, խնալ բա-ռերի հետ, արմատը խուն՝ ըմբռնելով եբրև «ջանք, ճիգ»։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gina «փոքր, քիչ», 426 թթր. sön-mek «մարիլ, հանգիլ», էջ 428 թթր. չաղաթ. ini «փոքրիկ», ön «թեթև» բա-ռերի հետ։
confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.
• = Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.
• ՆՀԲ խեռ կամ հեռ արմատից. «լծ. և գրգիռ, ռմկ. խըռխըռ. կամ է տատա-նիլն որպէս զխռիւ»։ Peterm. 73. լծ. կռուիլ։ Böttich. ZDMG. թ. 1850, էջ 356, Arica 88, 444, Lag. Urgesch. 954 զնդ. xrui, սանս. krura «կատա-ղի», ասոր. [syriac word] qrb «կռիւ»։ Հիւնք խռիւ բառից։ Պատահական նմանութիւն եւնի թրք. [arabic word] xər «խռովութիւն», որ Տ. Վ. Պաւեան (Բիւր. 1898, 712) հայե-րէնից փոխառութիւն է համարում։ Meil let, Altarm. Elementarb. էջ 187 խուռն բառից է դնում։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. խռօվել, Մկ. Սեբ. Գոր. Շմ. Տիգ. խռօվիլ, Տփ. խրօվ, խրօվիլ, Երև. Մրղ. խռօվէլ, Ղրբ. խռավէլ, Ննխ. խօ-ռօվէլ, Ագլ. հռօվ, հռա՛վիլ, Զթ. խէօռէօ՝վ, Հճ. խէյէվ. այս բոլորը նշանակում են «սըր-ռողիլ, մէկի դէմ նեղանալ, քեն պահել, ջո-րիլ». (իսկ Մկ. միայն հորթերի համար է ասւում)։ Նոր բառեր են խռովկան, խռով-կոտ, խռովուկ, խռովխոտ։
difference, variety, distinction, disparity, disproportion;
—ք, prognostic, augury, omen;
առ — մտաց, according fo the judgment;
մի՛ լիցի — ընդ բարին եւ ընդ յոռին, he shall not search whether it be good or bad;
ոչ ինչ է — Տեառն ապրեցուցանել բազմօք կամ սակաւուք, the Lord can give the victory to the smaller or the greater number;
աւուրք խտրոց, superstitious regard for unlueky days;
ի —ս անկանիլ, to fall into vain or superstitious observances.
• , ո հլ. «տարբերութիւն, զանազանու-թիւն դնելը» ՍԳր. որից յգ. խտիրք «աւե-լորդապաշտութիւն» Ոսկ. մ. բ. 26. «մի տե-սակ կախարդական հմայք» Մանդ. էջ 160, 190, 197 (գրեթէ իբրև հոմանիշ են յիշուած՝ «ի հմայս և յռութս և ի խտիրս և ի դիւթս. էջ 160. Առ ուռութս և առ խտիրս և առ հմայս. էջ 190. Խտրոց և հմայից. էջ 197). խտրել «զանազանութիւն դնել» ՍԳր. Սեբեր. Կիւրղ. ել. «չարագուշակ համարել» Բուզ. խտրանք Եզն. էջ 92. Ոսկ. խտրոց Ել. ը. 23. Ոսկ Ագաթ. խտրութիւն Եզն. Եւս. քր. Ոսկ. խըտ-րադիմայ Նար. խտրողադիւթ Մանդ. անխը-տիր ՍԳր. Կոչ. շաբաթախտիր Կոչ. լուսնա-խըտիր, շեղջախտիր Մանդ. էջ 194, խտրո. ղադիւթ Մանդ. 197. դժուարախտրելի Բրս. թղթ. անխտրականութիւն (նոր բառ) ևն։
surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.
• «որոգայթի մէջ բռնուիլը» Ոսկ. ես «արգելք, խափանում» Նչ. եզեկ. որից ի խափ անկանիլ «որոգայթի մէջ բռնուիլ» Բուզ. ե. 38. խափան «արգելք, ընդհատում» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 2, 10. «դատարկ, ամայի, պարապ» Ոսկ. յհ. ա. 43. Կոչ. խա-փանած Ել. իա. 19. Ա. մակ. ժբ. 31. խափա-նածոյ Ոսկ. յհ. ա. 10. խափանել «արգելք լինել, դադարեցնել» ՍԳր. խափանիչ «ար-գելող» Ա. մնաց. բ. 7. Ոսկ. մ. ա. 13 խա-փանութիւն Սեբեր. խափնուլ «աչքը փակուիլ, տեսութիւնը կորցնել, կուրանալ» Ոսկ. մ. փիլիպ. «դադարիլ, վերջանալ» Ոսկ. եբր. խափչիլ «մարիլ, հանգիլ» Վեցօր. 57 (տես յափչիլ), Անյ. հց. իմ. խափուցանել «փա-կել (աչքը), գոցել, մարել, հանգցնել (կրա-կը, ճրագը)» Ոսկ. մ. ես. Եզն. անխափան ՍԳր. Կոչ. Ագաթ. խափանարար (նոր բառ). իսկ ՋԲ խափական լինել «սիրտը թնդալ, բաբախել» գործ չունի այստեղ և նոյն է խաւաղան բառի հետ (տե՛ս անդ)։ Խափ-արմատի ձայնդարձն է խուփն. սրանց պէտք է կցել նաև թերևս կափ (տե՛ս այս բառերը)։
• լտ. habēre, գոթ. haban «ունենալ» բա-ռեռի հետ, որ ընդունում է նաև Հիւբշ. IF Anz 10, 47. (Հայ բառի բուն իմաս-տըն է «փակել, ծածկել», ուստի չգի-տեմ թէ ի՛նչ կապ կարող են ունենալ այս բառերը)։ Նոյն, Հայ. դր. լեզ. 147. յն. γάβος «երախճան»? և KZ 38, էջ 388 հսլ. chopiti «կծել», լեհ. chapae «բռնել», հսլ. ochapiti «պարունակել, պարփակել»։ (Այս մեկնութիւնները մերժում է Berneker 396)։ Karst, Յու-շարձ. էջ 427 թթր. yap, yab, yam «ձածկել» բառի հետ։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 խուփ=հաթ. xup'raš «ա-մանի խուփ»։ Պատահական նմանու-թիւն ունին արաբ. [arabic word] xaff, եբր. [hebrew word] xff «ծածկել», [hebrew word] xuffā «ծածևոյթ, ծածկոց»։
• ԳՒՌ.-Այն. խափան «կողովի բերանը փակելու համար դրուած կտաւ կամ օրթի ճիւղ ևն», Խն. «տօն օր, զատիկ», Ղզ. խա-փան մնալ «գործը խանգարուիլ», Ատն. «տունը կործանուիլ», բայական ձևով՝ Զթ. Խրբ. Հճ. Ոզմ. Ռ. խափանիլ, Ախց. Երև. Կր. Սեբ. Ննխ. Պլ. խափանէլ, Տփ. խափանիլ, Տիգ. խmփmնիլ, Ալշ. Մշ. խապանել, Շմ. խափանվէլ, Սլմ. խmփmնվել.-բայց պէտք Լ զանազանել խափանէլ, խափանիլ «չարը արգելուիլ» (օրհնէնքներում միայն գործա-ծական), «գործը խանգարուիլ ևն», և խա-փանիլ «երեսի վրայ գլորիլ, գետին տապա-լիլ», ինչպէս գիտեն Պլ. Ռ. ևն։ Վերջինը ձևացած է թրք. qapanmaq հոմանիշից հմմտ. ռմկ. խափանմիշ ըլլալ (օր. էրէսի վրա խափանմիշ էղավ) և կապ չունի ա-ռաջինի հետ։
part, half;
twin.
• ԳՒՌ.-Գնձ. խէղէփ «կերակրի մէջ ձգելու համար ծեծած ընկոյզ» (Ամատունի, Հայոց, բառ ու բան, էջ 273բ), Երև. հէղէփ, Մղ. հէղէփ, հէղափ «ընկոյզի միջուկ», որից հե-ղափ անել «ընկոյզի միջուկը դուրս հանել» Բ. խօլօփ «ընկոյզի ամբողջական միջուկը»։ Էրև. հէղէփ բառի մեջ խ>հ ձայնափոխու-թիւնը ճիշտ այն է՝ ինչ որ խաղ>հաղ, խա-ղող>հաւող, խաղաղ>հաղաղ, խեղդել» >հեոռել բառերի մէջ. բոլորն էլ ղ-ից առաջ տարանմանութեամբ։