Definitions containing the research նա : 10000 Results

Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

NBHL (3)

ἑργοδιώκτης, ἑπιστάτης qui uret opus, praefectus Ոստիկան, որ յառաջ վարէ զգործն, կամ զգործավարս ի գործ. վերակացու. հարկապահանջ. եւ այլն. տե՛ս (Ել. ՟Ա. 11։ ՟Ե. 6. 7. 10. 13։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Գ. 4։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 18։ ՟Գ.)

Տեսուչք (վանաց) ուշ կալցին, որպէս աստուծոյ գործավարք, եւ իմաստուն մշակք։ Ամենեցուն գործավարաց եւ գործակալաց եւ այլն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Արգելեալ տեսանեմք զգործ մշակութեան ի բռնագոյն գործավար իշխեցողացն որ ընդ մեզ են եպիսկոպոսաց. (Կանոն.։)


Գործատուն, տան

s.

manufactory.

NBHL (1)

Որպէս թէ Տուն գործոյ. գործանաց, գործարան. քէրխանէ։ Բայց Գործատունք կոչին Հարցին՝ քանի մի տունք շարականի ի վերայ այնր, օրհնեցէ՛ք ամենայն գործք տեառն, եւ այլն։ Ի գիրս խոսր.։


Գործարան, աց

s.

manufactory;
instrument;
organ

NBHL (5)

ἑργαστήριον officina, taberna Գործանոց. տեղի իրիք գործոյ, արուեստի, վաճառի. եւ Ընդունարան. բնակարան. խանութ. տիւքքեան, քէրխանէ, եւ մէքեան.

Եթէ ոք առ այն՝ որ զանուշահոտ խունկս կազմէ, անաշխատ մերձ նստի նորա ի գործարանն, ակամայ լցեալ լինի անուշահոտութեամբ։ Ի ձիընթացսն ամենայն քաղաքն ընթանայր, եւ ի գործարանացն արգելուին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։ եւ Ոսկ. անոմ. ՟Գ։)

Յարգանդին ի բնութեան գործարանի կենդանաստեղծեն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի ձեռն գործարանաց նկատելով զնշոյլս արեգական. (Խոր.։)

Զհոգին ոչ կարէ վնասել, այլ զգործարանն նորա զմարմինն. (Սահմ. ՟Ժ՟Ա։)


Գործարարութիւն, ութեան

s.

negotiation, agency.

NBHL (2)

Իբր Գործառնութիւն. եւ Առնելն գործարանաւ.

Գոչօղն (ձայն) նման է հոսման ի ձեռն բերանոյ եւ լեզուի ի բնական գործարարութեան լսելեօք յինքն պեղեալ. (Փիլ. լիւս.։)


Գործաւոր, աց

s. adj.

maker, workman, labourer, worker;
husbandman, farmor;
efficacious;
— օրական, journeyman;
դաս —աց working-class.

NBHL (9)

Յամենայն արհեստաւոր գործաւորաց. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 24։)

ἑργαζόμενος, ποιῶν qu operatur, artifex, officialis Գործօղ. շինօղ. արուեստաւոր. պաշտօնաւոր. բանօղ, բանւոր, գործք մը ընօղ.

Գործէր ամենայն իմաստուն սրտիւ ընդ գործաւորսն զգործ խորանին։ Տային զարծաթն՝ տալ գործաւորաց գործոյն. (Ել. ՟Լ՟Զ. 8։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 15։)

Զդաստասցին ամենայն գործաւորք ի ժամ աղօթիցն. (Յճխ. ՟Ի՟Թ։)

ԳՈՐԾԱՒՈՐ. γεωργός agricola, operarius Երկրագործ. այգեգործ. արդիւնարար. մշակ. որպէս եւ թ. ըրղադ է բառ յն. էրղադի՛ս, այսինքն գործօղ.

Բնակիչքն հրէաստանի ամենայն քաղաքօքն իւրեանց եւ գործաւորօքն՝ յղփասցին հօտիւքն. (Երեմ. ՟Լ՟Ա. 24։)

Օրինացն գործաւոր. (Փիլ. նխ. ՟ա.)

Բանի ազգակից է խոյն. նախ առաջին՝ զի արու է եւ զի գործաւոր է. (Փիլ. լին.։)

Ըստ իւրում առանձինն ընդելուզմանն յաջողեցելոց բնութեան՝ եւ միտքն գործաւոր լինի։ Ամենայն ուստեք զնա գործաւոր գոլ ուժգնական զօրութեամբն՝ ստեղծիչն մեր արար. (Նիւս. կազմ.։)


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

NBHL (6)

Շարժեաց զնա ի գործաւորութիւն. (Դիոն.։)

Ձեռք ի խնամս տեսչութեան գործաւորութեան առ ի պտղաբերութիւն յարդարեսցին. (Յճխ. ՟Ի։)

Քահանայութեան գործաւորութիւն եւ պատիւ ո՛չ ի փրկութիւն ունի դիտաւորութիւն. (Սարկ. քհ.։)

Թէ յամուսնութենէ, ի մսոյ եւ ի գինւոյ, ոչ վասն ճգնաւորութեան ի բաց մեկնի, այլ հայհոյելով անգոսնեսցէ զգործաւորութիւն. (Կանոն.։)

Առաջիկայ գործաւորութիւնս (Արիստակ. նաւակատ.։ եւ Անյաղթ պորփ.։)

Կրկնակ է ի գործւոջն (զգայարանաց) գործաւորութիւն. է՛ որ առ գործաւորութիւն շնչոյն, եւ է՛ որ առ ընդունելութիւն յարտաքուստն իմանալեաց։ Կայ մնայ ի գործաւորութեան, յորում կարգեցաւ ի բնութենէն։ Գործաւորութիւն իմն կենդանական։ Զգայական գործաւորութեամբ. եւ այլն. (Նիւս. կազմ.։)


Գործելի, լւոյ, լեաց

adj. s.

feasible;
maker;
coal.

NBHL (2)

Ո՛չ զամենայն ինչ գործելի է որդւոց յերեսս հօրն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)

Լուսացուցիչ ակն են ամենայն խորհրդոց հաւատաք, եւ գործելի ամենայն իմաստութեան. (Կոչ. ՟Ե։)


Գործի, ծւոյ, ծեաց

s.

instrument, machine, tool;
organ;
utensil, furniture.

NBHL (7)

ἑργαλεῖον , ὅργανον, σκεῦος եւ այլն. instrumentum Սպաս կամ անօթ կամ կազմած՝ սատար գործելոյ իբրեւ որով. բնական գործին առաւել կոչի գործարան, իսկ արհեստականն՝ գործի. գործիք.

Գործի ձկնորսաց, կամ հաւորսաց, պատերազմի, զինուորաց, մշակաց, հովուութեան, նաւին։ Ձեռին գործի։ Ամենայն կահ խորանին, եւ ամենայն գործի նորա։ Գործեօք երգոյն (այսինքն նուագարանօք).եւ այլն։

Գործի երաժշտական, արուեստագիտաց, ոստայնանկութեան։ Գործիք տանջանաց, սպանութեան, մահու։ Գործի սպանման, եւ նոյն՝ գործի կենաց (խաչն)։ Մեքենայից եւ հնարաւոր գործեաց։ Բազմութիւն դարբնաց գործւովք. եւ այլն. (ՃՃ.։)

ԳՈՐԾԻ՝ բնական. որպէս Գործարան.

Ընթացից գործ (ոտն)։ Խօսնականաց գործի (լեզու)։ Մարմնեղէն գործի։ Գործնականացն գործի. (Նար.։)

Վերինք եւ ներքինք եղեն մեզ գործիք տանջանաց. (Եղիշ. ՟Ե։)

Զորս ի ձեռն առեալ իբրեւ գործեաւ իւիք աստուած զբարերարութեանն ի մեզ հեղու զխնամս. (Յհ. իմ. պաւլ.։)


Գործիական, ի, աց

adj.

instrumental.

NBHL (11)

ὁργανικός organicus, instrumentalis Իբր Գործիքական, եւ գործարանական, մեքենական.

Կայր ի սպասու օրապահացն հանդերձ գործիական տանջանարանօքն. (Եղիշ. ՟Ը։)

Գործիական, որպէս քնար երաժշտականի. (Վրդն. ծն.։)

Ի նմանամասնեայցն զգործիականսն, եւ ի գործիականացն զմարդկային մարմինս. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Զամենայն գործիական անդամսն. (Վրդն. ծն.։)

Ազգակից է գործիական կենդանեացն շարժմանց. քանզի վեցկին գործիական մարմինն բնաւորեցաւ շարժիլ, յառաջ եւ ի վերջ, ի վեր եւ ի վայր, յաջ եւ յահեակ. (Փիլ. այլաբ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ. πρακτικός, ἑνεργικός practicus, activus, effectivus, efficax իբր Գործական, գործնական, եւ ներգործական. ո՛չ անգործ, եւ ո՛չ լոկ տեսական.

Ո՞ տայր ինձ թեւս որպէս զաղաւնոյ՝ թռչել ի գործիականն, եւ հանգչել ի տեսողականութիւն խոնարհութեամբ. (Կլիմաք.։)

Տեսողականին պայծառանալն, եւ գործիականին պակասելն։ Գործիական առաքինի, առաքինութիւն, վարք։ Առատանալ գործիականաւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ. եւ Լմբ. իմ.։)

Մտաց զսպասաւորական կարգ բաշխեալ իւրաքանչիւր գործիականացն մասանց. (Սարկ. քհ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ հոլով, չի՛ք ի Հին քեր. զի յն. եւ լտ. չունին զայն, այլ վարեն փոխանակ այնր զբացառականն աննախտիր, կամ զներգոյականն, եւ կամ կազմեն նախադրութեամբս ի ձեռն. διά per


Գործուած, ոց

s.

fabrication, work.

NBHL (2)

Ըստ իւրում գործուածոյ։ Ըստ ամենայն գործուածոյն։ Յաւուր գործուածոյ իւրոյ. (Ել. ՟Լ՟Թ. 5։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 10։ Եզեկ. ՟Խ՟Գ. 18։)

Ազգի ազգի գործուածք ամբարշտաց։ Գործուած սատանայի. (Նար. երգ.։ Տօնակ.։)


Գործուն

adj.

ploughed land;
cf. Գործունեայ.

NBHL (4)

Գործուն եւ հնազանդ. (Վեցօր. ՟Զ։)

ԳՈՐԾՈՒՆ ԳՈՐԾՕՆ ἑνεργός, ποιῶν activus, efficax, faciens Ունակ գործոյ. ո՛չ անգործ. գործօղ. ներգործական. ազդոյ. որ եւ ԳՈՐԾՈՒՆԵԱՅ. բան ընօղ, բան տեսնօղ.

Զոր օրինակ անձրեւ զի մի է առ երկիր գործուն, եւ առ անգործ. զի որ գործեալն է, բերէ արդիւն շահեկան. իսկ այն՝ որ անգործն է, բերէ փուշ եւ տատասկ. (Եփր. եբր.։)

Ամենայն ինչ գործ գործուն յայնմ աւուր մի՛ գործիցի. (Եփր. ել.։)


Գործունեայ

s. adj.

workman, maker;
minister;
active, busy;
efficacious.

NBHL (3)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius Նոյն ընդ վերնոյն (=ԳՈՐԾՈՒՆ) ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.

Գործօնէիցն, որք հատանեն զփայտն. (՟Բ. Մնաց. ՟Բ. 10։)

Եթէ զդատարկսն ապրեցոյց, ո՞րչափ եւս առաւել գործօնեացս օգնական լինի. (Ոսկ. մ. ՟Բ. 14։ Եղբայր մի՝ յոյժ փոյթ եւ գործունեայ (կամ գործօնեայ). Վրք. հց. ՟Դ։)


Գործօնեայ

cf. Գործունեայ.

NBHL (1)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius cf. ԳՈՐԾՈՒՆ. ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.


Գորշախայտ

adj.

dapple;
grayish, grizzly.

NBHL (1)

Գորշախայտ յօդեաց։ Ծնանէին խաշինքն գորշախայտս եւ պիսակս եւ խայտախարիւս. (Ծն. ՟Լ. 33. 39։ ՟Լ՟Ա. 10. 12։)


Գորշախարիւ

cf. Գորշախայտ.

NBHL (1)

Ամենայն ոչխար որ գորշախարու եւ խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)


Գորշապահանգ, աց

s.

ear-drop, earring

NBHL (1)

τροχίσκος, ἑνώτιον rotula, inauris որ եւ գրի ԳՈՇԱՊԱՀԱՆԳ կամ ԳՈՇԱՊԱՐՀԱՆԳ. Իբր Պահապան ունկան (որ է պրս. կիւշ) այսինքն օղ. մանեակ գնդի. գնդանաց. գինդ յարակից զարդուք գլխոյ. որպէս պ. մէնկիւշ, կիւշվար, ավիզէ կիւշ. (ըստ յն. անուակ, օղամանեակ, եւ ունկանոց).


Գորովագին

adj. adv.

tender, affectionate, sensible, affecting, charitable;
compassionate, feeling;
pathetic;
tenderly, feelingly.

NBHL (1)

Գորովագին գգուանօք. (Տօնակ.։)


Գորովագութ

cf. Գորովագին.

NBHL (3)

Գորովագութ տէրն։ Քան զամենայն հայր՝ գթած է, եւ քան զամենայն մայր՝ գորովագութ. (Խոսր.։)

Գորովագութ հայր պարծանաց՝ տէր գրիգորիոս. (Շար.։)

Զի՞ ասէ լայք, եւ ճմլէք զսիրտ իմ. ոչինչ գորովագութ սէր քան զայս է տեսեալ ... Տեսանէ՞ք զգորովագութ սէրն (աշակերտաց առ նա), զամենայն ինչ յաստուած ապաստան առնէին. (Ոսկ. գծ.։)


Գորովալի

cf. Գորովագին.

NBHL (3)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովալիր

cf. Գորովագին.

NBHL (3)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովալից

cf. Գորովագին.

NBHL (3)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովական, ի, աց

cf. Գորովագին.

NBHL (1)

Ունակ գորովոյ. յայտարար գթոյ. խանդաղատական. խանդակաթ սիրով բերեալ. գուրգուրացօղ, հատկսկիծ.


Գորովեմ, եցի

va. vn.

to be affected, tonched with compassion;
to affect, to flatter, to caress.

NBHL (3)

Գրգեցեր, (այսինքն) գգուեցեր եւ գորովեցեր, եւ սիրով սնուցեր. (Լծ. նար.։)

Որպէս մանուկ կարօտանալով գորովէ, եւ առ ի ծնողացն փափագէ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Խոնարհեալ գորովեցայք առ ի բնութիւնս վտանգաւ չարչարեալս եւ ողորմագնս. (Բրս. ողորմ.։)


Գուժամ, ացի

vn.

to lament, to deplore.

NBHL (1)

κράζω clamo cf. ԳՈՒԺԵԼ, ըստ որում Կական եւ ճիչ բառնալ. Գուժալով ձայնիւ մեծաւ՝ լալով եւ սգալով. (Յայտ. ժը. 19։)


Գուժատու

cf. Գուժկան.

NBHL (2)

Տուօղ զգոյժ, որպէս գուժաբեր, եւ որպէս գուշակօղ կամ սպառնացօղ չարեաց.

Սոյն այս գուժատու արարիչ նորա՝ գրութեամբ խնամոց եկն. (Տօնակ.։)


Գուժարկու

cf. Գուժկան.

NBHL (2)

ԵԿն առ նա գուժարկն, եւ ասէ. (Վանակ. յոբ.։)

Հեմինացի երիտասարդին նման գոլով իմ՝ գուժարկու եղէ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Գուժատար

cf. Գուժկան.

NBHL (1)

Առ հասարակ սատակեցան, եւ ոչ մնաց գուժատար յաշխարհն մասքթաց. (Կաղանկտ.։)


Գուժեմ, եցի

vn.

to bring or give sad news;
to lament, to deplore, to cry, to scream;
to sound.

NBHL (3)

ԳՈՒԺԵՄ κράζω, κραυγάζω, βοάω, ἁλαλάζω clamo, exclamo, vociferor, ululo, ejulo որ եւ ԳՈՒԺԱԼ. Կոծիլ. ճչել վասն աղետից կամ գուժից. կական բառնալ. լալագին գոչել. աշխարել. բողոքել.

Գուժեաց եսեբոն։ Գուժեսցեն դառնապէս. (Ես. ՟Ժ՟Ե. 4։ Եզեկ. ՟Ի՟Է. 30։)

Ձայն լալոյ նորա գուժեաց ի ճանապարհս իւր։ Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ եւ պաղատանաց։ Ձայն ողորմ գուժեաց ի սիովն. (Երեմ. ՟Բ. 24։ ՟Գ. 21։ ՟Թ. 19։)


Գուժկան, աց

adj. s.

that carries or gives sad news;
bearer of unhappy news;
weeping, in tears;
sad news.

NBHL (1)

Եհաս գուժկան առ դաւիթ։ Այլ գուժկանք հասանէին, եւ զգոյժս զայս տային։ Ձայն գուժկան ի դանայ։ Գուժկան գուժկանի դիպեսցի՝ գոյժ առնել թագաւորին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ա. Մակ. ՟Ե. 14։ Երեմ. ՟Դ. 15։ ՟Ծ՟Ա. 31։)


Գուղձ

s.

glebe, clod.

NBHL (2)

ԳՈՒՂՁ ԳՈՒՂՁՆ. βῶλος bolus, gleba, massa Զանգուած կամ կոշտ ինչ հողոյ. սակաւ մի հող՝ ձեռնաչափ, ոտնաչափ.

Եթէ ցանէ ոք զգետինն, եւ ի հետ փորչով գայ եւ ծեծէ եւ զգուղձքն մանրէ, եւ զսեմն ծածկէ նա այն է լաւ։ Յակնբցելն՝ զքուցն մանրել պարտ է անհնար. զի գղձան փողին սնըցնօղ է եւ մեծցնօղ կուզին եւ պտղին։ Զփոշին՝ որ ի փորչէն եւ ի գղցանն ի մանրելոյն ելանէ. եւ այլն։ (Վստկ. ՟Լ՟Գ. եւ ՟Ծ՟Ա.)


Գում առնեմ

sv.

cf. Գումարեմ.

NBHL (1)

Գում զզօրս իւրենաց առնէին. (Յհ. կթ. ա՛յլ ձ. գումարտակ առնէին։)


Գումարեմ, եցի

va.

to assemble;
to convoke;
to gather together, to add, to sum.

NBHL (3)

Ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի։ Ի գումարել երկնաւորին զթագաւորս ի վերայ նրա։ Գումարեաց սիսարտ զամենայն կառս իւր։ Գումարեցան ի ձորն աղի.եւ այլն։

Զնախնեաց պատմութիւն գումարեալ։ Ի մի վայր գումարեաց զմատենադարանս։ Զթագաւորացն անուանս գումարել գումարէ. (Եւս. քր. ՟Ա։)

ԳՈՒՄԱՐԵԼ. Հաշուել զամս եւ զժամանակս եւ զթիւս.


Գումարութիւն, ութեան

s.

assembly;
mob;
sitting;
addition.

NBHL (3)

ԳՈՒՄԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՒՄԱՐՈՒՄՆ. Գումարելն եւ իլն՝ ըստ ամենայն առման, եւ գումար.

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ Կորիւն.։ Նար.։)

Ըստ եօթանասնիցն գումարութեան. այսինքն հաշուի կամ հաշուելոյ. (Եւս. քր. ՟Ա։)


Գումարումն, ման

s.

cf. Գումարութիւն.

NBHL (3)

ԳՈՒՄԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՒՄԱՐՈՒՄՆ. Գումարելն եւ իլն՝ ըստ ամենայն առման, եւ գումար.

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ Կորիւն.։ Նար.։)

Ըստ եօթանասնիցն գումարութեան. այսինքն հաշուի կամ հաշուելոյ. (Եւս. քր. ՟Ա։)


Գունդագունդ

adv. adj.

in several regiments;
in a crowd, like a crowd;
large, much.

NBHL (3)

Դաս դաս եղեալ. յոքնախումբ. հեծութեամբ. յորդութեամբ.

Դողացո՛ զգունդագունդ բազմութիւնս անօրինացս. (Եղիշ. ՟Գ։)

Եւ այլեւս կանայք մեծամեծք տեղեացն գային գունդագունդք գովել զնա. յն. համագունդ գային, կամ զուգընթանային. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 15։)


Գունդխաղ

s.

tennis.

NBHL (1)

Խաղ գնդոց. գնտակս խաղութիւնմականաւ.


Գունեայ

adj.

of fine colour, fine, graceful.

NBHL (2)

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)


Գունեան

cf. Գունեայ

NBHL (2)

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)


Գունեղ

cf. Գունեայ

NBHL (2)

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)


Գուներանգ

adj.

of good colour or of many colours.

NBHL (1)

Գունեալ երանգօք. գունագոյն.


Գուշակական, ի, աց

adj.

judicial.

NBHL (2)

προγνωστικός Յայտարար, նշանակիչ ըստ ախտարաց եւ այլն.

Սմա բնութիւն ասեն լինել յոյժ խնդական. երգեցողաց եւ գուսանաց՝ գուշակական. (Երզն. ոտ. երկն.։)


Գուշակաւոր, աց

adj.

already predicted;
very evident.

NBHL (2)

δῆλος, κατάδηλος notus Արդէն գուշակեալ. նախանշանակեալ. յայտնի. քաջայայտ.

Արտաքին պատիւքն նմանագոյն յարտաքին պաճուճանացն լինին գուշակաւորք։ Այնպէս յայտնի եւ գուշակաւոր, եւ քան զճառագայթս արեգական լուսաւորագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 13։)


Գուշակեմ, եցի

va.

to predict, to prophesy;
to foresee, to presage, to conjecture, to guess, to augur, to cast one's nativity, to prognosticate;
to denounce.

NBHL (5)

Ի բժշկէն, որ յառաջագոյն գուշակեաց նմա ( զվնասն)։ Եթէ յաառջագոյն չէր գուշակեալ աստուծոյ մարդոյն (զմահ). (Եզնիկ.։)

μαντεύομαι vaticinor, δηλόω, μηνύω indico, significo Գուշակ լինել. կանխաձայնել. մարգարէանալ. եւ Կանխաւ նշան տալ, նշանակել, ծանուցանել. յայտ առնել. Յուշ առնել. ազդել. յայտնել.

Գուշակեսցէ զնմանէ, զի կալցին զնա. յն. յուշ արասցէ. (Յհ. ՟Ժ՟Ա. 56։)

Նա ամենատես է բնութեամբ, եւ ոչ կարօտի՝ եթէ գուշակեսցէ ոք. (Իգն.։)

Իմանալ զխորհուրդ նենգութեան, եւ երթեալ գուշակել (այլոց). (Ճ. ՟Գ.։)


Գուշակութիւն, ութեան

s.

prophecy;
presage, omen, prognostic;
augury, auspice, divination, denunciation.

NBHL (4)

Իբր Յայտնութիւն մարգարէական. նախաձայնութիւն.

Որ զնախադրեալսն յառաջագոյն գուշակութեամբ մարգարէիցն՝ կատարեցեր. (Շար.։)

Իբր Յայտարարութիւն. նշանակ.

Ի հրապուրելոյ գուշակութեան նահապետացս մերոց նոյնհետայն առաքէ զորդի իւր. (Խոր. ՟Գ. 50։)


Գուշակումն, ման

s.

cf. Գուշակութիւն.

NBHL (2)

Ըստ օրինի անտուստ գուշակմամբ ի խորանին։ Իբր ի գուշակումն անուան խոստացեալն շնորհիս։ Ի ճառս ազդման այսմ հովուի գուշակման։ Ի գուշակումն նշանակութեան քումդ խորհրդոյ. (Նար.։)

Հրամանատար գործոցն յիսուսի, եւ անօրինականաց մեծին գուշակումն, իմա՛ գուշակիչ, տուօղ գուշակել. (անդ։)


Գուպարայաղթ

adj. s.

conqueror in a wrestling match.

NBHL (1)

Գուպարայաղթ նահատակ. (Գր. տղ. առ տուտ.։)


Գուպարումն, ման

s.

war, combat;
conflict.

NBHL (1)

Եւ ոչ գազանական գուպարմամբ կռուոյ. (Պիտ.։)


Գուսանութիւն, ութեան

s.

music, drama, comedy, ballad.

NBHL (4)

Երաժշտութիւն. մանաւանդ Արհեստ գուսանական, իբր աշխարհական երգոց եւ խաղուց ի թատրոնս՝ խեղկատակութեամբ հանդերձ.

Թոռունքն կայենի գտին՝ արքն զգուսանութեան արուեստն, եւ կանայքն զսնգոյր եւ զծարիր. (Վրդն. ծն.։ Երզն. խր.։ Տօնակ.։)

Գուսանութիւն իւրովք պատիր արուեստիւք զապականութեան նշանակ գործէ ի տեսողս իւր. (Վեցօր. ՟Դ։)

Անառակութիւն, յղփութիւն, արբեցութիւն, գուսանութիւն. (Վրք. հց. ՟Բ։)


Գուցէ

adv.

perhaps;
for fear of, lest.

NBHL (3)

ԳՈՒՑԷ, ԳՈՒՑԷ ԵՐԲԷՔ, ԳՈՒՑԷ ԹԷ. Առեալ ի բայէս՝ Գոլ. Առ նախնիս հասարակօրէն նշանակէ, Մի՛ գուցէ. մի՛ արդեօք. զի մի՛. զի մի՛ երբէք. զգուշանիլ, զի մի՛ լիցի. չըլլայ թէ ... որպէս յն. μήπως, μή ποτε, μή ne

Զերծի՛ր ի լեառն, գուցէ ընդ նոսա ըմբռնիցիս։ Գուցէ երբէք յափշտակիցէ։ Զահի հարեալ, թէ գուցէ։ Զգո՛յշ լերուք, գուցէ, եւ այլն։ Երկնչիմ ի ձէնջ, գուցէ թէ եւ այլն։ Դուն ուրեք վարի իբր երկբայական. (Թերեւս.) կրնայ ըլլալ որ. ... ἵσως, τάχα forte

Գուցէ ուեք անուանեալ շարքն ո՛չ զառ ի մէնջ կարծեալ ամս նշանակիցեն. (Եւս. քր. ՟Ա։)


Գռեհիկ, հկաց

adj. s.

plebeian, clownish, rude, coarse;
peasant, clown.

NBHL (3)

ἁγοραῖος, ἁγοραῖος plebejus, forensis Ռամիկ՝ որ ի գռեհս շրջի. սոսկական. շինական. աշխարհիկ. տխմար.

Վասն չուանամանաց ... եւ վասն այլոց գռեհիկ մարդկան գործես զգործն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Սկսանին որք ընդ իւր գռեհիկքն գովել զնա։ Ուտելով եւ ըմպելով, եւ խառն ընդ գռեհիկս կալով։ Ես այր գռեհիկ եմ, եւ բանջարս գնեմ եւ ծախեմ։ Մերկացեալ զզգեստ կրօնաւորութեան՝ եղեւ գռեհկ. (Վրք. հց.։)