Your research : 140 Results for նոյ

Entries' title containing նոյ : 73 Results

Definitions containing the research նոյ : 1902 Results

Գոհ

adj.

content, easy, satisfied;
— լինել, to be content, satisfied, to take it kindly.

Նոյնպէս և Թիրեաքեան, Հայ-երան. ու-սումն. էջ 151 ծան.։


Գոհար, աց

s.

precious stone, gem, diamond;
a precious thing;
**** —, false stone, paste;
****** -**, facet.

• , ի-ա հլ. «ազնիւ քար, ակունք» Կոնկտ, Գնձ. Թղթ. դաշ. «պատուական, ըն-տիր» Խոր. աշխ. Նար. տաղ. Գնձ. գրուած է նաև գօհար, գաւհար, գուհար Կոստ. երզն 158։ Սրանից ունինք գոհար վարդ «մի տե-սակ վարդ» Նար. տաղ., որ նոյն ձևով և նշա-նակութեամբ կենդանի է դեռ Սեբ.-նոր գրա-կանում շինուած բառեր են՝ գոհարեղէն, գո-հարավաճառ. գոհարազարդ ևն։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, նոյն կըրկ-նում են ՆՀԲ, Bottich. Arica 74, 213, Lag. Urgesch. 934 ևն։


Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

• = Արտաքին նշաններից երևում է, որ բնիկ հայ բառ է. իր հետ անձուկ կերպով կապուած գաղել «ծածկել» և գւռ. գեղել «ծածկել, թագ-ցընել» բառերի հետ երևան է հանում գող, գեղ, գաղ ձևերը, որոնք մատնանիշ են անում հնխ. vol, vel, vl ձայնդարձները։ Հայե-րէն բառերը՝ իրար հետ կանոնաւոր համա-պատասխանութեամբ՝ աճած ենք գտնում նաև տ աճականով. այսպէս՝ գողտ-(որից գողտուկ), գաղտ և գեղտ (տե՛ս վերը գաղել և գաղտ բառերի տակ), որոնք ցոյց են տալիս հնխ. vold, veld, vld ձևերը։-«Գող» և «գաղտնի» իմաստների առնչութեան համար հմմտ. գերմ. stehlen «գողանալ» և ver, štohlen «ռաղտնի, ծածուկ», գոթ. Biubs «գող» և θiubjo «գաղտնի», գոթ. hlifa «գո-ռանալ» և պրուս. auklipts «գաղտնի, ծա-ծուկ», լտ. fur «գող» և furtim «ծածուկ», հսլ. tati «գող» և tai «գաղտնի», taiti «ծած. կել, կեղծել»։-Բայց հնխ. vol, vold ևն ար. մատները, որ այնպէս գեղեցիկ կանոնաւո-րութեամբ պահուած են հայերէնում, չեն գտնւում միւս ցեղակից լեզուներում. այստեղ են պատկանում թերևս միայն լեթթ. wilt «խաբել», welts «սնոտի, փուճ», լիթ. pri-vilti «խաբել», viltis «յոյս» (որ է «ինքնա-եւառէութեւն»). yeltui «սնոտի, անպէտք», հպրուս. prawilts «խաբել, մատնել», ս-րոնք յառաջանում են հնխ. vel արմատի ա-ճած velt ձևից։ Ըստ Pokorny, 1, 298 նոյն vel-արմատին են պատկանում նաև յն. οῦλος «խաբուսիկ (երազի համար ասու-ած)», իռլ. fell «կեղծութիւն, խարէութիւն», և bh աճականով՝ vele-արմատաձևից՝ յն. ἔλεσαιρομσι «խաբել, պատրել», լիթ. vilbinti «հրապուրել» (Boisacq, 243)։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև töttich. Hlorae aram. 27։ Րudimenta 36, Las. Urgesch. 750 ևն։


Գոմոր

s.

sort of measure.

• = Յն, γομόρ նոյն նշ., որ տառադարձուաչ է եբր. [hebrew word] 'omer «արմտեաց չափ» բա-ռից (տե՛ս Sophocles, էջ 336 ա). յունարէնից է նաև լտ. gomor։

• Ուղիղ մեկնեց նաև Աւգերեան, Բացա-տրր. չփ. և կշռ. 66. նոյնը նաև ՆՀԲ ևն։


Գոյ, ից

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

• = Բնիկ հայ բառ, որ պատկանում է հնխ ves-արմատին. սրա բուն նշանակութիւնն է «մնալ, բնակիլ, տունուտեղ լինել», որից յա-ռաջացել են սանս. vásati «բնակիլ, մնալ, գիշերել», vasati-«բնակարան, բնակութիւն, բոյն», vastu-«տեղ, վայր, բան, իր», զնդ. vañhaiti «բնակում է», հպրս. a-vahana «բնակատեղի», յն. հոմեր. ἀεσα νύϰτα «գի-շերել», գոթ. wisan «մնալ, բնակիլ», հբգ. ωist և հիսլ. vist «բնակավայր», հիռլ. foss, feiss։ «մնալ, հանգիստ առնելը», կիմր. ar-os «մնալ, սպասել»։ Հնխ. ves կազմուած է նախնական au «բնակիլ» արմատից՝ -es-աճմամբ, իբր aves, կրճատ՝ ves (Walde, 829. Boisacq, 16)։ Վերի նշանակութիւն-ները բնաւ համապատասխան չեն հայերէ-նին. բայց նոյն ves արմատը գերմանական լեզուների մէջ ստացել է «լինել, գոյ լինել» նշանակութիւնը, որ ճիշտ համաձայն է մեր բառի նշանակութեան, այսպէս՝ գոթ. wisan «լինել», was «էի», wists «գոյու-թիւն, բնութիւն», հբգ. wèsan «լինել, գոյ լինել, ներկայ լինել», wist «էութիւն, գո-յութիւն», գերմ. war «էի», gewesen «ե-ղած», անգլ. was «էր, կար» ևն։ Հնխ. ves-արմատը պահուած չէ մեր մէջ ներկայի ձևով, ուր պիտի տար հլ. *գեմ, *գես, *գե, այլ միայն կատարեալի ձևով. հնխ. vóse> հյ. գոյ-և կամ ըստ Meillet. M 19. 18z ներկայի *vos ձևից է. հմմտ. հիռլ. foaid «զիշերը միասին անց կացնել, քնել» (Po-korny, 1, 307)։-Հիւբշ. 435։

Նոյնը կրկնում է Հիւբշ. ZDMG, 3օ (1882), էջ 119 և Arm. Stud.։ Uanini, Et. etym. 234 գոլ (լինել) = քէշուա լեզւով go «լինել»։-Bugge, KZ, 32, 6-7 հակառակ է Հիւբշմանի մեկնու-թեան, առարկելով, որ հնխ. vēsō, vē-scti պիտի տային հյ. *զեմ, *զես, *գե. և զուցէ բառից հետևցնելով, որ բալի նախաձևն է *գոյմ. *գոյս, *գոյն ևն, կցում է հնխ. bheumi ձևին, իբրև սանս bhū ևն։-Meillet, MSL, 8, 155 և Dial indo-eur, 104 դնում է հնխ. ves ար-մատի կատարեալից՝ վերի ձևով։ Հիւնք. կամ բայից։ Karst, Յուշարձ. 418 թրք ol-maq «լինել» բայի հետ։


Գոյժ, ուժից

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

• Հիւնք. գուսանից հանում է գուժկան. որից էլ կրճատուած գորժ։ Սազըզեան, ՀԱ. 1909, 335 և Karst, Յուշարձ. 4ns սումեր. gug'i «լուր» բառից։ Nyberg, Hilfsb. 2, 72 և 81 հանում է զնդ. ga-təz «ողբալ», պրս. [arabic word] gila «գանգատ», պհլ. [arabic word] gilak (գրուած իբր girδ) «ողբ, լաց», պազ. gila<*gilöak<*girzak< *grza-ka ձևերից, իբր թէ հյ. գոյժ<*guž <*gurž, որ *guzd ձևով գտնվում է նաև գժդմնիլ բայի մեջ։ (Անճիշտ է. ինչպես զնդ. harək տալիս է հյ. արկ և զնդ. harəz հյ. արձ-ակ, նոյնպես և զնդ. garəz պիտի տար գարզ կամ զարձ)։


Գոյն, գունոյ, ոց, գունի, ից

s.

colour;
complexion, ornament;
tint, dye;
jaundice;
թափել, հատանել or բառնալ զ—, to discolour.

• = Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։


Գոյն

prep. adv.

as, like;
so, thus, in this manner.

• = Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։


Գոնգեղ, աց

s.

turnip.

• «շողգամ» Վրդն. ծն. ուրիշ տեղ չէ գործածուած. նոյն բառն է, որ Բառ. եռեմ յաւել. 566 գրում է գանդի «շաղգամ», 574 գանտի «շողգամ»։


Գոնջ

s.

scurfy.

• ԳՒՌ.-Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

• ՆՀԲ լժ. գօս «չոր» և քօշ «այծ»։ Մառ, Վրդ. առ. I, էջ 66 գոշ=պրս. [arabic word] kōsa=վրաց. քոսա, իբրև յաբեթական «ճաղատ»։ Karst, Յուշարձ. 423 թրք. kóse «քարձ»։ Նոյնը նաև Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 340։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] quš «կարճահասակ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 347)։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• ՆՀԲ գոռ (իր բոլոր նշանակութիւննե-րով), գոռալ և գոռոզ դնում է նոյնտր-մատ։ Justi, Dict. kurde մեր բառին


Դիկատոր

s.

dictator.

• (կամ նաև դեկատոր), ի-ա հլ. այս բառը չորս անգամ ունի Եւս. քր. Ա. էջ 395-6, Բ, էջ 204, 206, որ և մեկնում է «դի-կատորք, որ են ճարտարախօսք». սրանից առնելով և միևնոյն մեկնութեամբ Սամ անեղ. 40, ուղիղ ձևն է դիկտատոր «հռռմմա-յեցոց մէջ ժամանակաւոր իշխանապետ», ինչպէս ունի Մխ. այրիվ. էջ 51 (մէկ անգամ). «Ռամկապետքն, դիկտատորքն, հիւպատքն մենչև ի Գայիոս Յուլիոս»։


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

• = Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։


Դիրտ

cf. Մրուր.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև Böttch. Arica, 75, 239, Müller, SWAW, 42, 250։ -Müller, Kuhns und Schleich. Btrg. 5, 383 կցում է ծիրտ բառին։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• , ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։


Երախ

s.

mouth, muzzle.

• Canini, Et. etym. 171 նոյն արմա-տից՝ որից երգ=սանս. arka։ Հիւնք. յն. ἀάϰνη «սարդի ոստայն» բառիո. Schef-telowitz, BВ, 29, 67 փոխառեալ է պրս. [arabic word] rux «այտ» =պհլ. *rax բա-ռից, որ ըստ Andreas =սանս. srakva «բերան, երախ» բառն է։ Patrubáns, ՀԱ, 1908, 152 «գոցող» նախանշա-նաևութեամբ՝ կցում է արգել բառին. հմմտ. նաև գերմ. Rachen «երախ, կո-կորդ»։ (Յիշեալ գերմաներէն բառի աւե-լի հին ձևերն են հբգ. rahho, անգլսք. hraca, բայց այս բոլորի ծագումը ան-յայտ է՝ ըստ Kluge, 383։-Մեր բառին նման է հնչում նաև պրս. [arabic word] rax «պա-տառուածք, ճեղքուածք, բացուածք», բայց սրա ծագումն էլ անյայտ է)։ Ny-

• ԳՒՌ.-Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

• -Բարդուած է երա-«նախկին, առաջին, նախ» +խայրի «պտուղ» բառերից. եր-, երա-նոյն է առ «առջևը» բառի հետ և իբր բնիկ հայ կցւում է սանս. purás, յն. πρίν, լտ. per, pro, prae, հլտ. pri «առաջ» (որից primus, prior «առաջին») բառերին (տե՛ս նաև հ. երի, գւռ. հերի). հնխ. pr->հւ. եր-ձայնափոխութեան համար հմմտ. լտ. pris-cus=հյ. երէց. իսկ եր=առ փոխանակու-թեան համար հմմտ. երասանակ=առասան, երկուսն էլ իրանեանից փոխառեալ։ Ըստ այ-սրմ հյ. երախայրի կազմուած է ճիշտ այն-պէս, ինչպես լտ. praeceptus «նախապէս բռնուած», praecerpo «առաջուց քաղած», praecerptus «նախաճաշակ» ևն։-Աճ.


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

• , ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

• = Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

• ՆՀԲ իտալ. asciutto և հլ. աշտուճ. Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 57, 67, 84 հլ. թարշամիլ, դորսովել, դերև, սանս. tarš «ծարաւիլ, պապակիլ», յն. τερςαίνω. լտ. torreotarš->tras->երաշ-, և միւս կողմից trš->tars->թառամիլ։ Պատկանեան, Maγep. 1, 15 պրս. rašt «չոր» և Հիւնք. պրս. rašt «հող», որով առաջին ուղիղ մեկնիչները սրանք են ւևնում։ Grammont MSL, 20, 216 իբրև բնիկ հայ՝ կցում է լիթ. troksztu «ծա-րաւիլ» բառին. ձայնական յարաբերու-թեանց համար հմմտ. վեշտասան։ Ny-berg, տե՛ս դաշտ բառի տակ։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

• «պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.

• = Ասոր. [syriac word] bud «եկեղեցական տե-սուչ», որ նոյնպէս մեր բառի նման իբրև յա-տուկ անուն էլ գործածուած է. այսպէս էր ոչւում Գալիլակ և Դիմնակ առակաց գրոց ասորի թարգմանիչր։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։


Բջիջ

cf. Բճիճ.

• ՆՀԲ «որպէս թրք. պօռու «փող, շեփոր» և պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս և բջիջ (սրնգաձև) և բջել»։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնաւոր է համարում։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «որիզ, բրինձ» Յայսմ. Գաղիան. Խոր. աշխ. որից բրնձաղաց «բրինձ աղաւու տեղ» Զքր. սարկ. Ա. 67, Գ. 34. բրնձահան նոյն նշ։ Զքր. Բ. 62. բրինձքամ «փլաւքա-միչ» Յիշատ. 1250 թ. (Ամատ. Հյ. բառ ա բան, էջ 120), բրնձափոշի (նոր բառ)։

• = Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։


Գաբ, ի

s. bot.

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

• ԳՒՌ.-Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

• ԳԱԲ «կեռ, ճանկ». իբր միջին հյ. բառ ու-նի Նորայր, Բառ. ֆր. 327ա։ Նոյնը ունի Բառ. երեմ. էջ 59՝ մեկնելով «փայտեայ կեռ գործի ի գլուխ պարանոցի». դարձեալ նոյն է «կորակտուց երկաթ չուանի ջրհորոյ՝ յոր մուծանեն զդոյլն առ ի հանել ջուր». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 770 ա։


Գագաթն, աթան, աթանց

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

• ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• , ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

• = Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։

• = Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

• ՆՀԲ անորոշ կերպով պրս. [arabic word] ︎ջ. zīr «տաք մոխիր» բառից։ Նոյնո հաս-տատապէս Հիւնք.։ Bugge, KZ, 32, 34 յն. αὶϑαλος, αἰϑαλη «մոխիր» բառի հետ. հայերէնում գ ձայնը յետոյ է աւե-լացած։


Գազար

s. bot.

s. bot. carrot;
parsnip.

• ՓՈԽ.-Ուտ. μāzήr նոյն նշ..


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

• (-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։


Գերմաստ, ոյ

s. bot.

s. bot. lupine.

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գզաթ, ու

s.

fleece, wool.

• = Ասոր. [arabic word] gezzeϑā «գեղմ, բուրդ», որի հետ նոյն են եբր. [hebrew word] ) gizzā, [hebrew word] giz-zaϑ «խուզուած բուրդ». արմատն է ասոր. ❇ gaz «բուրդը խուզել» (Brockelm. Lex. syr. 52բ), եբր. [hebrew word] ) gzz «բորդ կտրել, իբր սուգի նշան մազերը խուզել, ծամերը կըտ-րել», ասուր. gizzԱ «բուրդ խուզելը», gā-zazu «կտրել, խուզել», bitgzzzu «գզրարի խանութ» (Muss-Arnolt, Ass.-engl. Hand-wb. 214), արաբ. ❇ jazž «բուրդ կտրել, խոտ հնձել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164) Այս բոլորը ցոյց են տալիս, որ բառը բնիկ սեմական է։-Հիւբշ. 302։


Գէթ

conj.

at least, however;
only, again

• ՆՀԲ (ևեթ բառի տակ) լծ. հյ. ևեթ։ Տէրվ. Altarm. 99 և Նախալ. 119 հնխ. aha դերանուանական արմատից. հմմտ. սանս. qha, ha, յն. γε, գոթ. qa-, հյ. գոնէ, գէն<*գայն, այսպէս նաև գէթ <*գաիթ.-իթ մասը ունի նաև ևեթ բա-ռը, իբր սանս. id «ինքն, միայն, լոկ»։ Հիւնք. կէտ բառից։ Bugge, KZ, 32, 7 նոյն ընդ ևեթ.


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• = Բնիկ հայ բառ, որ կարող է գալ հնխ. թէ՛ veid և թէ՛ void ձևից. այս երկուսից են ծագում նաև միւս հնդևրոպական ձևերը, ինչ-պէս ցոյց են տալիս յատկապէս յն. οἰδα և εἰδω։ Այս արմատի նախնական նշանակութիւններն էին «տեսնել, գտնել», որից յետոյ էլ «գիտե-նալ, իմանալ», իբրև արդիւնք տեսած լինե-լու։ Հայերէնի մէջ «տեսնել» իմաստը չէ՛ պահուած, իսկ «գտնել» իմաստի համար յատկացուած է գիտ, գիւտ ձևը, որ միևնոյն ծագումն ունի։ Միւս լեզուներից համեմա-տելի ձևերն են՝ սանս. [other alphabet] vé́da-«գիտեմ», véda-«Ս. Գիրք», vεtti «գիտէ», ῥz -vid (բարդութեաց ծայրին՝ ճիշտ հայերէնի պէս) «-գէտ, գիտցող», vidatha «գիտուն, իմաս-տուն, ջերմեռանդ», զնդ. vaēδa «գիտեմ». յն. fοῖδα «գիտեմ», εἰδω, εἰδον, ἰδε, ἰδοιμι, εἰδομαι «տեսնել, նկատել, քննել», լտ. vldeo «տեսնել», գոթ. witan «գիտենալ», wltaida «նկատել», հբգ. wlzzan, գերմ. wissen «գի-տենալ», weise «իմաստուն», անգլ. wit «զիտենալ», հսլ. vidēti «տեսնել», vêdêti «գիտենալ», ռուս. вeдать «գիտենալ, ճա-նաչել», видeть «տեսնել», вижу «տեսնում եմ», вeдьмa «վհուկ, գէտ», հպրուս. wal-dima «գիտեք», գնչ. վացա «գիտութիւն», վաթաշ «գիտուն, կղեր», հիռլ. ro fetar «գի-տեմ», հիսլ. vitr «իմաստուն», լիթ. yéizd-mi «նայել, դիտել» ևն (Walde, 834, Boi-saqq, 688, Trautmann, 357-8, Kluge, 533, Pokorny. 1, 236-9, Ernout-Meillet. 1062-3). միւս ձևերը տե՛ս գիւտ արմատի տակ, -Հիւբշ. էջ 435։


Գէր, գիրաց

adj.

fat;
corpulent, plump, full.

• ԳՒՌ.-Ննխ. գէր, Ախց. Կր. Ջղ. գ'էր, Սչ գ'եր, Զթ. գ'էր, գ'էյ, Ռ. Տիգ. քէր, Մրղ. կէրցիւցէլ «գիրացնել», Տփ. գիր, Հմշ. կիր «գէր», կիյցավ «գիրացաւ»։-Նոր բառեր են գէրջուր, գիրուց։ Նոյն բառից է նաև գէր-հինգշաբթի՝ վարդանանց տօնի եշ. օրը, երբ կանայք լողանում են՝ գիրանալու նպատա-կով։


Գի, ոյ

s.

juniper-tree.

• 3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-

• ԳՒՌ.-Զթ. գ'է «գիհի», Բն. գ'ի «նոճի», Լ. կէ՛նի, Ղրբ. կէ՛նէ, Ղրդ. իգէ՛նէ. վերջին երե-քը յառաջանում են *գիհենի ձևից, որ կազ-մուած է նոյն գի բառից՝ բուսական ենի մաս-նիկով. հմմտ. տանձի-տանձենի և ընկուզի-ընկուզենի։


Դկուղ

s.

kidney-bean.

• ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• = եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ագի, ագւոյ

s.

tail.

• ԳՒՌ.-Ագլ. ագի, Հճ. ագ'գ'ի, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. աքի, Ջթ. ագ'է «պոչ». Ալշ. ագ'ի «ողնաշարի ծայրը». Սչ. աքի՝ ընդհանուր առմամբ, նոյն իսկ ոչխարի, ձկան և թռչուն-ների համար գործածուած. Հւր. հmգի, Շմ. հmքի, Ղրբ. հm՛քի, հmքիւ «պոչ», իսկ Ակն. ագ'իք և վն. ակի «զգեստի քղանցք, փէշ»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• ԳՒՌ.-Նբ. ագուռ, Տփ. ագուր. վերջինս նշանակում է նաև «խաղաթուղթի մէջ կար-միր գոյնով քառակուսի նշանը, օրիա, ֆր. carreau, ռուս. бубнь», ճիշտ ինչպէս որ նոյնը Ղրբ. կոչւում է ք'mրփիւճ (=թրք. ker-pij «աղիւս»)։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• (սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.


Ադեն, ի

s.

cf. Ադին.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.