Definitions containing the research ոհ : 1435 Results

Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. պադոհան, Մկ. պmտուխան. Վն. պատխան, Տիգ. բըդmհmն, Սվեդ. բm-դիհուն (փոքրը՝ բmդmհնէօգ), Զթ. բmդիւ-հիւն, Խրբ. բադիֆօն, Երև. պըդրհան, Գոր. Ղրբ. պտռհան, Ագլ. պտօ՜րհան, բոլորն էլ «պատի մէջ դարան», իսկ Հճ. բահադէն «լուսամուտ, պատուհան, fenêtre»։


Տուար, աց

s.

cattle.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dīpəro-«արջառ» բառից. սրա dīpró-ձևից են յառաջանում հբգ. zêbar «զոհի անասուն», անգսք. tifer «զոհ, զոհի անասուն», հանգլ. tiber «զոհ», Gberness «զոհաբերութիւն», գոթ. tibr (սը-խալմամբ գրուած aibr) «զոհ, ձօն», մբգ. ungezībere, unzīver, նբգ. Ungeziefer «զոհի անառժան անասուն, մանրաճճի, վնասակար միջատներ», գւռ. zifer, geziter «հաւեղէն, այծ, խոզ». գերմանական բառի առաջին նշանակութիւնն էր «տաւար» (ինչպէս ցոյց է տալիս փոխառեալ հֆրանս. toivre «աա-ւար»), որ յետոյ զարգացմամբ «զոհի անա-ռուն» և պարզապէս «զոհ, ձօն» իմաստին է հասած (Walde 220, Boisacq 166, Pokor-ny 1, 765, Kluge 503)։


Րոտին

adj.

vile, abject, despicable, miserable.

Etymologies (1)

• -Իրան. *fravatin ձևից, որ նշանակում էր «ստորին». հմմտ. պհլ. frot, պրս. [arabic word] furū, firū, [arabic word] firūd, furūd (<իրան. *fravatā) «ի վայր, ստորև. 2. տկար և ան-զօր», [arabic word] ︎ furudīn «ստորնագոյն կամ վայրագոյն». կազմում է նաև զանազան բարդութիւններ. ինչ. [arabic word] ︎ furūtan «հա-մեստ, խոնարհ, նուաստ», [arabic word] ︎ furūmāsa «ստոր, վատթարազգի, վատատոհմիկ», [arabic word] ︎ furūdast «տկար, անզօր, նուաստ» ևն (Horn § 825)։ Հյ. բառի նախաձևն էր *ճրոտին, որ տաղաչափների լեզւով դար-ձաւ րոտին։


Վարսամ, ի

s. med.

comet;
epilepsy.

Etymologies (1)

• Յիշեցնում է պրս. [arabic word] barsam, որ է բարսմունք «զրադաշտականների ճիւ-ղերի կապոցը՝ զոհի ժամանակ» (տե՛ս բարսմունք). բայց այսպիսի զուտ իրա-նական մի կրօնական բառ կարո՛ղ էր այնպէս հասարակ իմաստ ստանալ մեր մէջ և այն էլ այդքան ուշ ժամանակ։


Վէս, վիսաց

adj.

highflown, arrogant, proud, saucy, insolent, haughty, fierce;
harsh, hard-hearted, cruel, inhuman, brutal;
cross, crabbed, surly, peevish.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. լտ. vesanus «խենթ, ևատա-ղի» և յն. φυσάομαι «փքանալ իբր փըչ-մամբ»։ Lag. Urgesch. 1018 վսեմ բա-ռի հետ՝ հսլ. včisina «բարձրութիւն»։ Հիւնք. վիզ բառից. հմմտ. ընդվզիլ։ Հա-լաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+ես։ Ադոնց, Aрм. въ ən. Юстин. էջ 402 վսամ բառի հետ միասին հանում է ի-րան. visya, viϑya «գիւղական, հա-մաւնական» բառից, ինչպէս տոհմիկ< տոհմ-ից։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ


Փոշի, շւոյ, շեաց

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. უომი փոշի «խնկի փոշի» (Չուբինով 1313), կպդովկ. յն. φός «փոշի» (Karolides, Γλ. συγϰρ. 99), բոհեմ poš, pus «փոշի» (Vaillant, Gram. Bohem. 123), գնչ. pošik «հող, գետին» (Paspati)։-Գնչ. բառը Ascoli, Zigeun. 10 կցում է ռուս. posva «գետին» (իմա՛ noчвal) և բոհեմ. puda ձևերին, Paspati սանս. puš «խնա-մել, մեծացնել» արմատին, որոնք անլար-մար են. Müller SWAW 66, 278 առաջին անգամ դրաւ հայերէնից փոխառեալ, մինչ-դեռ Հիւբշ. Arm. Stud. § 283 հակառակն է ռնում։


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. უორი փորի կամ գორო փորո «մարմնի ծակոտիք», უოროვანი փորովանի «ծակոտ» (սրանք հնագոյն նշանակութեամբ են), բոհեմ. pori «փորոտիք». pir «փոր», puri «աղիքները» (Vaillant, Gram. bohem. 122-3), սպան. գնչ. poria «փոր» (Campuz), ռումելիի գնչ. per «փոր», per peresa «փոր փորի», peréskero «մեծափոր» (Paspati), բոշ. պեր «փոր, արգանդ», պե-րը «տիրտ»։


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. უორი փորի կամ գორო փորո «մարմնի ծակոտիք», უოროვანი փորովանի «ծակոտ» (սրանք հնագոյն նշանակութեամբ են), բոհեմ. pori «փորոտիք». pir «փոր», puri «աղիքները» (Vaillant, Gram. bohem. 122-3), սպան. գնչ. poria «փոր» (Campuz), ռումելիի գնչ. per «փոր», per peresa «փոր փորի», peréskero «մեծափոր» (Paspati), բոշ. պեր «փոր, արգանդ», պե-րը «տիրտ»։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

Etymologies (1)

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Բոհեմ. takio «չոր, եռառած տաք», takiao «տաքացնել, չորացնել, այ-րել»։


Տելետի

s.

consecration.

Etymologies (1)

• = Յն. τελετή «արարողութիւն, ծէս. 2. զոհ. պատարագ. Յ. խորհրդազգածութիւն. 4. քա-հանայութիւն. 5. քաւութիւն»։-Հիւբշ. 384։


Սէրսէրիմ

s.

Song of Solomon.

Etymologies (1)

• «Երգ երգոց գիրքը». իբր եբր. բառ յիշում է Եւս. պտմ. զ. 25, էջ 472. որի հետ հմմտ. նաև «Ջօրհնութիւնն օոհնու-թեանց, զոր նոքա Սիր ասիրիմ կոչեն» Յե-րոն։


Սիսեռն, սեռան, սռան

s.

chickpeas.

Etymologies (1)

• , ն հլ. (սեռ. սիսեռան կամ սիսռան) «սիսեռ, տճկ. նոհուտ» Ագաթ. Գաղիան. Վրք. հց. բ. 367. գրուած սիսառն Վրդ. առ. 193. որից սիսեռնախորով (նոր բառ)։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

Etymologies (1)

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

Etymologies (1)

• = Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

Etymologies (1)

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

Etymologies (1)

• = Պհլ. ❇ vičār ձևից. հմմտ. [other alphabet] vlčārtan «բաժանել, լուծել, զատել, բացա-տրել, մեկնել, կատարել», [other alphabet] viča-rišn «բացատրութիւն, փոխարինութեամբ հատուցումն, վճար», vičārtar «իմաստուն, խոհական, բանիմաց», պազ. guzārešn «հա-տուցումն մեղաց, ապաշաւանք», vazārdan «բաժանել, մեկնել, մեկնաբանել», vazarešn «բաժանում, արձակում», vazār «բասատ-րութիւն», պրս. [arabic word] guzārdan «պարտ-քը վճարել, փարատել, անցնիլ, լքանիլ, թող-նել», [arabic word] guzār «անցք, վճարումն պար-տուց», [arabic word] guzārā «պարտքը վճարող», քրդ. ❇❇ bezārtīn «կեղուել, հատեղէն-ները ընտրել», bežarin, «ընտրել», bežare «ընտիր, կտրիճ» (Horn 917)։-Հիւբշ. 248


Վան

s.

repulse;
cf. Վանք.

Etymologies (1)

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

Etymologies (1)

• = Պհլ. [other alphabet] vat, պազ. vad, մանիք. պհր [hebrew word] vad (Salemann ЗAH 8 (1908), էջ 71), պրս. [arabic word] bad «գէշ, չար, վատ». բարդութե-ամբ ունինք պհլ. vatbaxt=պրս. [arabic word] badbaxt = հյ. վատաբախտ, պրս. [arabic word] ︎ badnām «վատանուն» ևն։ Պարսկերէնից են փոխառեալ բելուճ. աֆղան. bad, bed, քրդ. bed (բնիկ է be «գէշ» Justi, Dict. Kurde 61), տճկ. bet «տձև, անվայելուչ, տգեղ», լազ. badi, beyati «տգեղ, վատ, չար», ba-doba «չարութիւն» ևն։ Առանձին տե՛ս վատ-թար, վատախտարակ, վատգոհար, վատ-միհր։-Հիւբշ. էջ 243։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

Etymologies (1)

• ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

Etymologies (1)

• = Պհլ. varž «գիտութիւն, իմաստութիւն, խոհականութիւն», varz «աշխատութիւն, գործ, փորձ, վարժութիւն», սոգդ. warž «արուեստ, եղանակ», պրս. ❇varz «ար-հեստ, գործ, զբաղմունք», varzidan «սովո-րութիւն առնել զգործ ինչ, ջանալ և գուն գործել կամ նկրտել», varzida «սովոր, ըն-տել, վարժ, փութաջան», varziš «սովորու-թիւն, ջանադրութիւն, հրահանգ», որից ուղ-ղակի փոխառեալ են վրաց. ვარჯიმი վար-ջիշի, վարջիսի, վարջիշոբա «բերանացի կըրկ-21-2045 նութիւն, հրահանգ», ն. ասոր. värǰis «սովո-րութիւն»։ Այս խմբի հետ նոյն են պհլ. varž «վարժել, հրահանգել», պրս. varz «եռևռա-գործութիւն, մշակութիւն», varzidan «ցանել, սերմանել», զնդ. varz, varəz «գործել, ա-նել, կատարել» և բոլորը միասին ծառում են հնխ. uerg-արմատից, որի ներկայացուցիչն է հյ. գործ։ Իմաստի զարգացման համար Ըմմտ. հյ. գործ, և գործել զերկիր, երկրա-գործ (Horn § 197, Pokorny 1, 290)։ Ben-veniste գտնում է որ նոյն իրան. varz, varž արմատի տարբեր գաւառական ձևն է vard, որից հյ. վարդապետ, որով հյ. վարդապետ և վարժապետ դառնում են միևնոյն իրանեան բառի երկու տարբեր գաւառական ձևերը։ Աւելի ընդարձակ տե՛ս վարդապետ բառի տակ։-Հիւբշ. 245։


Վարկ, ից, աց

s.

opinion, advice;
esteem, consideration, reputation, high value;
account, sum;
judgment, sentence;
tribute, tax;
տեարք —ի, arbiters of strife, judges;
զարդարակ հատուցէք —, pronounce a sentence worthy of.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. հյ. փառք, յարգ և թրք. ֆարգ և վէրկի։ Հիւնք. գրաւ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 164 վ նախդիրով հառ կանել բայից։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1243 և 1406) պրս. [arabic word] barg «կար-գադրութիւն, եղանակ, խոհականութիւն, պատրաստութիւն պիտոյից ճանապար-հի» (բառիս հին ձևը յայտնի չլինելով՝ համեմատութիւնը անստոյգ է)։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 348 յարգ բա-ռիցր


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

Etymologies (1)

• -Ք, ի-ա հլ. (միայն անեզաբար գործածուած) «վեհութիւն, մեծութիւն, շուք. 2. գոհաբանութիւն, փառք տալը» ՍԳր. «3. կարծիք, կրօն, դաւանութիւն» (ըստ յն. ὄοςα, որ նշանակում է «փառք, կրօն, ռաւանաւ-թիւն») Գերմ. թղթ.։ Առաջին նշանակութիւ-նից են փառաւոր ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. փա-ռախնդիր Եւագր. փառասէր Եւս. պտմ. փա-ռաւորութիւն Եզն. (տպագիրը սխալմամբ և հակառակ ձեռագրի ունի փառատրութիւն), մեծափառ Բուզ. սպիտակափառ Ագաթ. սը-նոտեփառել «սուտ պարծենալ» Պիոն. 390. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. շիջելափառ Յոբ. լ. 8. զրափառ Ոսկ. յհ. ա. 2, 6. փա-ռազնեայ «ազնուական» Հայել. 333, փառա-շուք «փառաւոր և շքեղ» Փոնց. 165 (երկուսն էլ նորագիւտ բառ)։ Երկրորդ նշանակութիւ-նից են բխում փառաբանիչ Ագաթ. փառա-բանել Շար. ժմ. Կիւրղ. ծն. փառամատոյց Գիւտ. թղթ. առ վչ. փառատրել Շար. Նար. յատկապէս եզակի գործածութեամբ փառ «փառատրական մեղեդի», որից էլ հարց-նափառ Տօնաց.։ Երրորդ նշանակութիւնից ևն ծագում փառաբանել «կարծել, դատել, այնպէս համարել» Կիւրղ. գնձ. ուղղափառ = յն. ὄοϑόδοςος Յճխ. Խոսր. Շար. ուղղա-փառհաւատ Բուգ.1 չարափառ=յն. ϰαϰώδοςος Խոր. Վրք. հց. այլափառ=յն. ετερόύοςος Փիլ. ևն։ Հոլովեալ ձևից է՝ փառացասէր Ոսկ. մտթ. Ա. 61։ Գրուած է ի փարաց կրկնագիր Ագաթ. Յուշարձան 117բ։ Նոր բառեր են փառակազմ, փառապանծ, փա-ռատենչ ևն։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

Etymologies (1)

• = Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։


Քարոզ, ից, աց

s.

herald, crier;
preacher;
musician;
preach, sermon;
— լինել կարդալ, to announce, to publish, to herald, to proclaim;
— տալ, to preach, to make or to preach a sermon.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Քող. karús «քարոզ», karuskem «քարոզեմ» (Justi, Dict. Kurde, էջ 330)։ Վրաց. ჭაროზი քարոզի «քարոզ». ունի Գրի-շաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա 250 (հաղորդեց Գ. Ասատուր)։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է եբր. քիֆէր «քաւել»։ Lag. Urgesch. 47 աանս. sva «իւր» բառի հետ՝ իբր «կրկին իւր առնել»։ Տէրվ. Altarm. 20 սանտ. akū «ի նկա-տի ունենալ», kavya «քաւութեան զոհ», յն. ϰοννέω «ճանաչել», լիթ. kavóti «պա-հել, պահպանել», լտ. čaveo «զգուշա-նալ» ևն բառերի հետ հնխ. stu արմա-տից։ Մորթման ZDMG 26, 518 բևեռ. gukauit։ Հիւնք. քուեայ բառից։ Ղա-փանցեան ЗВO 23, 356 քրդ. k'ვwəm «յարձակիմ, անկանիմ ի վերալ, մտա-նել» և օսս. qavəm «ձգտիլ, ի նկատի ունենալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ.


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

Etymologies (1)

• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.


Օդ, ոյ, ի

s.

air;
weather;
wind, light wind, breeze;
shoe, boot, half-boot;
կանացի օդք, lady's boot;
պարղ, անոյշ or քաղցրասիւք, բարեխառն, հանդարտ, գեղեցիկ, լապ, զով, ծծելի օդ, serene, mild, temperate, calm, fine, good, cool, breathable air or weather;
ցուրտ, չոր, փոփոխական, անհաստատ, վատ, վնասակար, վատառողջ, ժանտ, ապականեալ, խոնաւ, ամպամած, մրըրկայոյզ օդ, cold, dry, changeable, inconstant, bad weather;
deadly or deleterious, unwholesome, infectious, corrupt or foul air or atmosphere;
damp, overcast or cloudy, tempestuous or stormy weather;
կածք օդոյ, the injuries of the weather;
յօդս, ընդ օդս, in vain, vainly, sillily;
at venture or random;
բանք, խորհուրքդ ընդ օդս, idle talk, silly words, empty discourse, vain, extravagant designs, castles in the air;
ընդ օդս խօսել, հարկանել, to talk idly, to beat the wind, to talk to the winds;
— առնուլ, to air oneself, to take an airing or walk;
— փոխել, to have a change of air, to go abroad, to go into the country;
թօնուտ են օդք, we shall have rain;
խաղաղին, պարղին օդք, it is getting fair again, it is clearing up;
cf. Հողմ.

Etymologies (1)

• «զգեստ», հբգ. wètan «կապել», յն, ἔϑμοί «կապ», հիռլ. fedan «լուծ» ևն։ Meillet REA 6 (1926), էջ 334 միաց-նում է հնխ. eu, ou > հյ. ագանիմ ար-մատին. հայերէնի մէջ ուզում է տես-նել արմատի ստորին ձայնդարձը u, նախայաւելուած ա-ով։ Pokorny 1, 16, 109 տատանւում է հնխ. au-«հիւսել» և eu-«հագնիլ» արմատների միջև. յի-շում է նաև Persson Beitr. 650, KZ 48, 127, որ միացնում է այս երկու ար-մատները՝ «պատել, աթթ ընոհա-նուր իմաստով։ Պատահական նմանու-թիւն ունին չաղաթ. δtuk և թթր. ituk «կօշիկ»։


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

Etymologies (1)

• Լծ. նար. լգ. քառ «չորս» բառից կար-ծելով՝ մեկնում է «քառամանեակն վզանոց չորեքկուսի»։ Նոյնպէս է Գէորգ դպիր, որ Բառ. երեմ. յաւել. 563 մեկ-նում է «զի է ի չորից նիւթոց, այսինքն առևև. արծաթ, ակն, մարգարիտ»։ Տէրվ. Altarm։ 71 հաւանաբար ազսա-կան է հինդուստ. օ [arabic word] kere «ապարան-ջան» բառին։ Հիւնք. գոհար բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 122 յն. σειρὰ́ «պարան, լար, կապ», լիթ. tveriu «պատել, շրջապատել» ևն ռարռերի հետ։


Քաշտի

s.

ship.

Etymologies (1)

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Փուխր

adj.

friable, crumbling.

Etymologies (1)

• ՆՀԲ թւում է կցել փշրել բառին։ Տէրվ. Նախալ. 93 փշրել բառի հետ հնխ. pis կամ սրանից ածանցուած pisk արմատից։ Bugge IF 1, 457 յն. φωλω «փշրել, մանրել» բառին ցեղակից։ Այս վերջինը բոլորովին անապահով է համարում Հիւբշ. 501։ Հիւնք. յն. φρὸγω «բոհրել» բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 98 փշուր բառի հետ։ Մառ ЗВO 25 (1921), 36 խալդ. ipxulie, վրաց. փխունա, փխվա։


*Ճենճ

Etymologies (1)

• «պարարտութեան գոլորշին, եփած մսի հոտ և կեղտ» Ոսկիփ. այս արմատից են հենճեր «խորոված մսի հոտ, զոհի գոլոր-շիք» Բ. մակ. է. 5. Ոսկ. ա. կոր. ճենճերել ՍԳր. ճենճերոտիլ Ոսկ. եփես. ճենճերալիր Աահմ. Ճառընտ. ճենճերալից Տօնակ. ճեն-հերական Փիլ. ճենճերահոտ Վանակ. յոբ. դիւաճենճեր Ճառընտ. Նար.։


*Մատ

Etymologies (1)

• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։


Մարմենի, նւոյ

Etymologies (1)

• ռի հետ ցեղակից միայն է համարում և ոչ նոյն, որոհետև սանս. -man մասնի-կը տալիս է հյ. -մն։ Bopp, Հմմտ. քե-րակ. Ա. 400 mar «մեռնիլ» արմատից, ինչպէս մարդ և սանս. murti «մար-մին». հայերէնի -մին մասնիկը նոյն 1 դնում նզնդ. -mana, -mna, յն. -μένο լտ. -mno մասնիկների հետ։ Տէրվ. Մա-սիս 1881 մայիս 12 նոյնպէս mar ար-մատից՝ իբր «մահկանացու»։ Հիւնք. յն, μέ́ριμνα «հոգ» բառից։ Müller, SW-AW 136 (1897), 27 յն. μηρός «սրուն-քի մսոտ մասը» բառի հետ։


Շուշան, աց

Etymologies (1)

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ քրդ. շու-շան, ինչպէս գտնում եմ Աւետարանի թարգ-մանութեան մէջ (Պօլիս 1872). Պր նէռըն լը շուշանա տէշդէ (Հայեցարուք ի շուշանն վայ-րենի). Մտթ. զ. 28. Մէզmքըն լը սէր շուշանէ (Հայեցարուք ընդ շուշանն). Ղուկ. ժբ. 22 նոր վրաց. მუმანი շուշանի «ծաղիկը», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա (հաղորդեց Գ. Ասատուր)։