Definitions containing the research ոչ : 10000 results

Սրբական, ի, աց

adj.

holy, pure, chaste.

· Calfa

NBHL (2)

Արանց սրբականաց, եւ կանանց պսակելոց. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Սրբական անուանակոչութեամբ տեղեաց. (Արծր. ՟Դ. 11։)


Սրբահամ

adj.

calm and gentle, clear and sweet.

· Calfa

NBHL (1)

Երկիր յորժամ տղմուտ լինի, ոչ կարէ բղխել ջուր յստակ եւ սրբահամ. (Անան. զղջ.։)


Սրբան, ի

s.

anus, fundament.

· Calfa

NBHL (1)

Կերակուր յորովայն երթայ, եւ անտի ընդ սրբանն արտաքս անկանի. եւ ոչինչ պղծի մարդ նովաւ. (Մծբ. ՟Ժ՟Գ. երկիցս։)


Սրբապահ

adj. s.

containing relics;
fasting rigorously;
reliquary, shrine.

· Calfa

NBHL (1)

Պահք, սրբապահք, եւ ծոմապահք. պահքն այն է՝ որ զուտեաց կերակուրն (ի կենդանեաց) ոչ ուտէ. իսկ սրբապահքն է, որ եւ զնոսա ընտրէ՝ որ ի տնկոյ յառաջ գայ եւ պարարէ զմարմին, որպէս ձէթ եւ գինի եւ այլն. իսկ ծոմապահքն է ի հասարակաց կերակրոյ, որպէս ի ջրոյ, ի ցորենոյ. (Ոսկիփոր.։)


Սրբապէս

adv.

holily, without stain, chastely.

· Calfa

NBHL (1)

Մաքուր եւ սրբապէս։ Սրբապէս եւ առանց նենգութեան։ Սրբապէս եւ համակրօնաբար ուտել։ Ուսուցանէ սրբապէս՝ համանգամայն եւ վայելչապէս։ Սրբապէս կեալ ... Պահել սրբապէս յամենայն ցանկալի կերակրոց ... Սրբապէս լինել աստուծոյ զօրական. (Փիլ.։ Դիոն.։ Ճ. ՟Գ.։ Լծ. կոչ.։ Իսիւք.։)


Սրբավայելուչ

adj.

fit for saints.

· Calfa

NBHL (1)

Սրբավայելուչս առանձնաւորութիւնս իւրաքանչիւրումն երկնայնոցն զարդու։ Յետնոցն սրբավայելուչ լուսափայլութեանց։ Սրբավայելուչ կոչմամբք սրբի. (Դիոն. երկն. եւ Դիոն. եկեղ.։)


Սրբարան, աց

s. adj.

sacred asylum, sanctuary;
temple, church;
sanctifying, expiatory.

· Calfa

NBHL (2)

Եկեղեցի կոչի ժողովանոց, աղօթարան, եւ սրբարան. (Սհկ. կթ. եկեղ.։)

Որ լինի սրբարան մեղաց, եւ ոչ ի պատիժս. (Յճխ. ՟Ժ՟Բ։)


Սրբարար, աց

adj.

sanctifying, saving, wholesome;
— շնորհք, sanctifying or saving grace.

· Calfa

NBHL (1)

Եկեղեցեաց սրբարար եւ օգնական եւ վարդապետ հոգին սուրբ։ Ամենայնի նոցա սրբարարն է։ Սրբարար եւ զօրացուցիչ՝ հոգւոյն սրբոյ զօրութիւնն. (Կոչ. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ե։)


Սրբիկ

cf. Սպրկիկ.

· Calfa

NBHL (1)

Եգիտ զնկանակն ի վերայ սեղանոյն, այլ ոչ այնպէս կազմիկ սրբիկ որպէս զերէկն ջինջ. (Վրք. հց. ձ։)


Սրբիչ, չի, չաց

adj. med. s.

sanctifying;
purifying, cleaning;
abstergent;
razor;
— ձեռաց, towel;
— բաժակի, the purificatory.

· Calfa

NBHL (2)

Եղիցին նոքա սրբեալք ճշմարտութեամբ. առաջին սրբիչքն օրինակօք էին, եւ ոչ ճշմարտութեամբ. (Խոսր.։)

Սրբիչ ի գլուխ նորա ոչ ել։ Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի. (Եւս. պտմ. ՟Բ. 23։ Ոսկ. ես.։)


Սրբութիւն, ութեան

s. fig. med.

holiness;
purification;
purity, cleanliness, neatness;
expiation;
offering;
sanctuary;
*Communion;
chastity, modesty;
innocence, integrity, candour;
abstersion;
սրբութեանց or — սրբոց, the Holy of Holies;
— սրբութեանց or սուրբ սրբութեանց, most sacred;
յարկ սրբութեան, temple, church;
— ձեր, Your Holiness;
սրբութեամբ, holily.

· Calfa

NBHL (1)

Սրբութիւն սովոր եմք կոչել զմարմին եւ զարիւնն քրիստոսի, զոր միշտ ճաշակեմք եւ սրբիմք նովաւ. (Լմբ. սղ.։)


Սրընթաց

adj.

running or flowing violently, impetuous, rapid;
— գետ, rapid river;
—իւք գալ, to hasten, to run with the utmost haste.

· Calfa


Սրընթացութիւն, ութեան

s.

rapid course, impetuosity.

· Calfa

NBHL (1)

Զկնի նորա հետամուտ լինէր, եւ սրընթացութեան նորա ոչ էր կարօղ հասանել. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Սրիկայ, ից

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

· Calfa

NBHL (1)

Ստեփանոս՝ որ մականուն սրիկ կոչիւր. (Յիշատ. երգ. ժմ.։)


Սրովբէամաքուր

adj.

pure, holy as a seraph.

· Calfa

NBHL (1)

Սրովբէամաքուրք, եւ ոչ երկրամեղք. (Նար. առաք.։)


Սրովբէատես

adj.

seraph-seeing (Isaiah);
seraph-figured (saint Mesrob).

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն սրբոյն սահակայ՝ որ խնդութիւն կոչի, եւ մեծին մեսրովբայ սրովբէատեսն անուան. (Ճ. ՟Ը.։)


Սրութիւն, ութեան

s.

sharpness, acuteness, keenness, point;
subtilty;
rapidity, velocity, speed, celerity;
— մտաց, acumen;
— ձայնի, shrillness.

· Calfa


Սրունկն

adj.

good-eared, sharp-eared.

· Calfa

NBHL (2)

Թերեւս ընդդէմ ոք գայցէ ինձ ի սրունկն լսողաց անտի։ Ընդդէմ բախիցէ ոք ի սրունկն լսողաց անտի. (Կոչ. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)

Զվահանն հանդէպ լանջացն ոչ առնուցու, այլ համարի դնել ի վերայ սրանցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)


Սրսկեմ, եցի

va.

to sprinkle, to be —, to asperse, to water, to spill, to shed, to spirt out, to bathe lightly.

· Calfa

NBHL (1)

Սրսկէ զջուրս սրսկման։ Ջուրն սրսկման ոչ սրսկեցաւ ի վերայ նորա կամ զնովաւ։ Յոյր ձորձոց վերայ սրսկեսցի ի նմանէ արիւն։ Զկտակարանօքն իսկ եւ զամենայն ժողովրդեամբն սրսկեաց. եւ զխորանաւն եւ զամենայն կահիւ սպասուն նոյնպէս սրսկեաց զարիւնն. եւ այլն։


Սրտաբախ, աց

adj.

palpitating;
— լինել, to palpitate.

· Calfa

NBHL (1)

Ի կապելոցն եմք եւ մեք, եւ ոչ ի կապելեացն (ի կապողաց). ի սրտաբախացն, եւ ոչ ի նոցանէ՝ որ զսիրտն բեկանիցեն։ Դողալ, սրտաբախ սրտաթունդ լինել. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։ եւ Ոսկ. եփես. ՟Բ։)


Սրտաբեկեմ, եցի

va.

cf. Սրտաբեկ առնեմ.

· Calfa

NBHL (1)

Սրտաբեկեաց (կամ միջաբեկեաց) զնա տրտմագին։ Գոչել ի վերայ թշնամեացն եւ սրտաբեկել. (Գանձ.։ Բրսղ. մրկ.։)


Սրտագէտ

adj.

knowing all hearts.

· Calfa

NBHL (1)

Սրտեգէտն աստուած ի սիրտն եւ ի միտսն, եւ ոչ ի բերանն հայի. (Խոսր. պտրգ.։)


Սրտաթափ

adj.

disheartened, dismayed, struck with consternation.

· Calfa

NBHL (1)

Սրտաթափ յուսակտուր։ Սրտակտուր եւ սրտաթափ։ Եղեւ եփրեմ աղաւնի սրտաթափ, զի ոչ իցէ ի նմա իմաստութիւն. (Լմբ. համբ. Լմբ. պտրգ. Լմբ. ովս.։)


Սրտակիզեմ, եցի

va.

to grieve deeply, to break one's heart;
to rend the heart, to harrow.

· Calfa

NBHL (1)

Զի եւ այն եւս կարի՛ սրտակիզէր զնոսա, զի մինչ էր ընդ նոսա, որպէս պարտն է գիտել՝ ոչ գիտէին զնա. (Իգն.։)


Սրտահաճոյ

adj.

grateful, delightful, pleasing.

· Calfa

NBHL (1)

Որում սրտահաճոյ ոչ եղիցի. (Սարկ. քհ.։)


Սրտահանութիւն, ութեան

s.

bantering, jeering, mocking.

· Calfa

NBHL (1)

Յովբ ոչ կարաց համբերել սրտահանութեան բարեկամացն. (Ոսկ. ես.։)


Սրտառիմ

vn.

to take to heart, to get angry, to chafe.

· Calfa

NBHL (1)

Եւ նա ոչ լսէր նմա. որոյ սրտառեալ՝ ժողովէ ամբոխ յոյժ. (Պտմ. վր.։)


Սրտառուչ

adj.

touching the heart, moving, affecting, tender;
touched, moved;
eager, desirous, burning for;
angry, displeased, shocked, wounded, exasperated;
heart-of-fending, mournful, heart-piercing.

· Calfa

NBHL (3)

Եւ ոչ այսպէս վշտացաւ ոք, կամ սրտառուչ եղեն՝ յանմտութենէ իւրեանց։ Իսկ ամբիծ արանցն սրտառուչ եղեալ՝ կամեցան գրով արձանացուցանել զնորա անօրէնութիւնն։ Սրտառուչ լինի մարգարէն բամբասանացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։ Վրք. ոսկ.։ Նախ. երեմ.։)

Ուրասցի զանձն. որպէս թէ այլոյ մարմին տանջի, այնպէս սրտառուչ լինի (այսինքն ոչ նեղի ի սրտէ). (Մեկն. ղկ.։)

Յոյժ սրտառուչ գոչմամբ լինէին աղօթք արքային. (Ճ. ՟Գ.։)


Սրտացաւութիւն, ութեան

s. med.

compassion, pity;
distress, anguish, grief;
heart-burn;
սրտացաւութեամբ, compassionately, pitifully.

· Calfa

NBHL (1)

Առաջի անկանէին սրտացաւութեամբ (կամ սրտցաւութեամբ) վասն առնն զուր մեռելոյ։ Առատապէս սրտացաւութեամբ (կամ սրտցաւութեամբ) հանդերձեցին զնոսա եւ յղարկեցին։ Վասն իրացս արքունի սրտացաւութեամբ ցուցանել. (՟Բ. Մակ. ՟Դ. 36. 49։ ՟Ժ՟Դ. 8։ Մի՛ դանդաղիք տալ զնա ինձ սրտացաւութեամբ։ Են բազումք, որ զսիրելն սիրեն, այլ ոչ սրտացաւութեամբ. Սարգ. յհ. ՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)


Սրտացուցանեմ, ուցի

va.

cf. Սրտապնդեմ;
to affect, to touch.

· Calfa

NBHL (1)

Սրտացուցեր. թէ ոգի ետուր մեզ, եւ սիրտ՝ տեսանել զոր ոչն գիտէաք. (Նար. երգ.։)


Սփարիմ, եցայ

vn.

cf. Փարիմ.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ մեռեալ գործոց անկանիս, եւ զնովիմբք սփարիս։ Ոչ դարմանս վիրացն մատուցանեն, եւ ոչ զցաւովքն սփարին։ ժողովուրդ երկրիս զհրէականն պարտ է իմանալ, վասն զի զերկրաւս սփարի. (Իսիւք.։)


Սփոփ

s.

cf. Սփոփանք.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի գիշերի հանգիստ քնոյ, եւ ոչ ի տուընջեան պատրաստութիւն՝ սփոփ յումեքէ. (Վանակ. յոբ.։)


Սքանչանք

s.

cf. Սքանչացումն.

· Calfa

NBHL (1)

Գեղեցկութիւն վարուց ձերոց արժանաւորեցաւ ամենայն սքանչանաց։ Զարմանս առնեն սք, անչանս համարին։ Սքանչանք՝ սկիզբն են իմաստասիրութեան. վասն զի թէ ոչ սքանչանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի, եւ ոչ իմաստասիրէ. (Պրպմ. ՟Լ՟Զ։ Ոսկ. եփես.։ Անյաղթ պորփ.։)


Սքանչացումն, ման

s.

admiration, wonder, astonishment, amazement, ravishment, extacy.

· Calfa

NBHL (1)

Զի ոչ էր արժանի այնպիսի սքանչացման (տպ. սքանչման) իրն։ Սքանչացմամբ գրէ (կամ կնքէ) զբանն։ Յօտարազգեացն սքանչացմանէ լսելի եղեալ դրուատեցաւ. (Պրպմ. ՟Լ՟Է։ Առ որս. ՟Է։ Պիտ.։)


Սքանչացուցիչ, չի, չաց

adj.

charming, surprising, ravishing, bewitching, wonderful.

· Calfa

NBHL (1)

Տգիտին ոչ առնին զարմացուցիչք եւ սքանչացուցիչք. (Վեցօր. ՟Գ։)


Սքանչելագործեմ, եցի

vn. va. to do wonderful things, to work miracles;
to do miraculously or wonderfully well.

· Calfa

NBHL (1)

Սքանչելագործեաց զզարմանալիսն։ Սքանչելագործէր, եւ ոչ ընդունէին։ Սքանչելագործէ հաւասար հոգւոյն սրբոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։ ՟Բ. 5։ Ճ. ՟Գ.։)


Սքանչելագործութիւն, ութեան

s.

doing wonders, working miracles;
prodigy, miracle, portent.

· Calfa

NBHL (1)

Նմա ոչ յայտնեցին զսքանչելագործութեանն զտեսութիւնն. (Փարպ.։)


Սքանչելատես

adj.

cf. Սքանչելատեսիկ.

· Calfa

NBHL (1)

Կարգէ զնթերցուածն ի սքանչելատեսն եզեկիէլ. (Լծ. կոչ.։)


Սքանչելացուցանեմ, ուցի

va.

to render admirable, marvelous.

· Calfa


Սքեմ, ի, աւ

s.

monk's dress, monkish habit;
cf. Ձեւ;
— առնուլ, to become friar, to turn monk;
(կուսանաց) to take the veil;
թողուլ զ—, to throw off the cowl;
ոչ եթէ — ինչ առնէ կրօնաւոր, it is not the cowl that makes the friar.

· Calfa


Սքեմաւորութիւն, ութեան

s.

cf. Սքեմառութիւն.

· Calfa

NBHL (1)

Եթէ պա՞րտ է եպիսկոպոսի կրօնաւորիլ սքեմաւորութեամբ. ոչ է պարտ. (Կանոն։)


Սքողեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

· Calfa

NBHL (1)

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)


Սքօղեմ, եցի

va.

cf. Սքօղարկեմ.

· Calfa

NBHL (1)

Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

· Calfa

NBHL (1)

Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)


Սօսափիւն

s.

noise, murmur, sough, breath;
trembling, agitation;
— սաղարթուց, rustling of the leaves;
— հողմոց, hollow or rumbling noise of the winds.

· Calfa

NBHL (1)

Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)


Վազեմ, եցի

vn.

to run swiftly, impetuously;
to leap, to bound, to spring or dart forward, to clear at a single bound;
to overstep, to surpass, to transgress, to trespass;
— սրտի, to flutter, to throb, to palpitate;
— զոմամբ, to revolt against;
to despise;
ի բաց —, to pass away, to fly away;
յօրէնսն —, to inveigh against the law;
վազեալ անցանել, to overpass, to cross, to leap over, to outleap;
յազատութեանն փառս, to lift up the horns against, to rebel, to rise in rebellion;
to get proud, to become presumptuous.

· Calfa

NBHL (1)

Կարեաց զգլուխ նորա, եւ ոչ կարաց ունել. զի զբազում մարդկաւն վազեաց զգլուխն. (Մամիկ.)


Վաթսնամեան, ենից

adj.

cf. Վաթսնամենի.

· Calfa

NBHL (1)

Ալեւորելոյ վաթսնամենի։ Յոլովակի, որպէս վաթսնամենին ալեւորիլ. իսկ սակաւաւոր, որպէս ումեմն վաթսնամենի ոչ ալեւորիլ. (Նիւս. բն.։)


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

· Calfa

NBHL (1)

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)


Վախ

cf. Երկիւղ.

· Calfa

NBHL (1)

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)


Վակասակիր

cf. Վակասաւոր.

· Calfa

NBHL (1)

Հայր իմ եւ տէր, սնուցիչ եւ վարդապետ, այլ ոչ քահանայ. (Մագ. ՟Ժ՟Դ։)