Entries' title containing ւ : 10000 Results

Դաւաճանեմ, եցի

va.

to betray, to defraud, to deceive, to prevaricate.

NBHL (8)

ἑπιβουλεύω insidias struo Դաւել. նենգել. խաբել. յորոգայթ արկանել. խաբխըբել.

Եթէ մեք զանձինս մեր ոչ դաւաճանիցեմք, ոչ այլ ոք կարէ նենգել զմեզ. (Ոսկ. գծ.։)

Դաւաճանեալ զնա ի սպանումն. (Խոր. ՟Ա. 23։)

Գողացեալ դաւաճանեաց զիս. (Զքր. կթ.։)

Եթէ ոք ընկերին դաւաճանիցէ. (Ածաբ. ՟Ժ՟Զ։)

Դաւաճանիս ի տարադէպ ժամու. (Լմբ. ժղ.։)

Որդիք դաւաճանօղք. (Նար. ՟Ղ՟Բ։)

Դաւաճանեսջիք զեգիպտացիսն. (Ել. ՟Գ. 22.) իմա՛, հնարիւք կողոպտեսջիք՝ խնդրելով զպէտս ճանապարհի, փոխանակ ծառայութեան։


Դաւաճանող

cf. Դաւաճան.

NBHL (4)

ԴԱՒԱՃԱՆԻՉ ԴԱՒԱՃԱՆՈՂ. ἑπίβουλος insidiosus Դաւադիր. դաւօղ, խարդաւանօղ.

Դու ես դոցա դաւաճանիչ ի մեղսն, եւ ոչ ինքեանք նորին սիրօղք. (Լմբ. սղ.։)

Դաւաճանօղ եւ ամբարտաւանագոյն գազան լինիցի. (Պղատ. օրին. ՟Է։)

Դաւաճանող վիշապ. (Շար.։)


Դաւաճանութիւն, ութեան

s.

treason, deceit, intrigue, rebellion, fraud, prevarication;
stratagem;
ambush.

NBHL (4)

ἑπιβουλή, ἑνέδρα, σύνδεσμος insidiae, conjuratio Դաւ. դաւելն. նենգութիւն. չարարուեստ խաբէութիւն. դարան. ... եւ Համախոհութիւն.

Լուեալ զդաւաճանութիւնն։ Լինիք դուք ինձ այսօր ի դաւաճանութիւն։ Եդին նմա դաւաճանութիւն. (Գծ. ՟Ի՟Գ. 16։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 22։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 20։)

Չեւ եւս գիտելով զառ ի նմանէ դաւաճանութիւնն. (Խոր. ՟Ա. 27։)

Հարազատաց դաւաճանութիւն. (Նար. ՟Ի՟Զ։)


Դաւաճանումն, ման

s.

cf. Դաւաճանութիւն.

NBHL (3)

Դաւաճանելն, եւ իլն. դաւումն.

Դաւաճանումն միայն լինէր մտաց տգիտաց. (Յհ. կթ.։)

Նենգապատիր դաւաճանմամբ. (Անան. եկեղ։)


Դաւանակից, կցի, կցաց

adj.

that holds the same faith.

NBHL (4)

Հաւատակից. ուխտակից. ձայնակից. խոստովանողակից.

Վկայակցաց իւրոց եւ դաւանակցաց։ Եղեն միմեանց դաւանակիցք. (Տօնակ.։)

Դաւանակից եղեալ յայս՝ մարգարէութեանն. (Նիւս. կազմ.։)

Լե՛ր դաւանակից ինձ ուղիղ այսու բառբառով, զոր ուսաք ի տեառնէ. (Սարկ. հանգ.։)


Դաւանահամբոյր

cf. Դաւանակից.

NBHL (1)

Համակրօն դաւանահամբոյր գործակցօք. (Նար. առաք.։)


Դաւանարան

cf. Վկայարան.

NBHL (1)

Զլուսաւորչին սուրբ դաւանարան։ Ի շինուած յարկի քումդ հանգստի՝ դաւանարանի այսր բարի հովուի. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Դաւանաւոր

adj.

that has or gives the confession of faith.

NBHL (2)

Դաւանօղ. խոստովանօղ.

Հաւատասահման դաւանաւորացն հարցն նիկիոյ. (Նար. մծբ.։)


Դաւանեմ, եցի

vn.

to confess, to avow, to profess, to protest.

NBHL (11)

ԴԱՒԱՆԵՄ ԴԱՒԱՆԻՄ. ὀμολογέω confiteor, profiteor Հաւան լինել, եւ յանձն առնուլ զիմն իբրեւ ճշմարիտ. խոստովան լինել. վկայել, խոստանալ զհաւատարմութիւն. հաստատել՝ զոր հաւատայ կամ ընդունի.

Դաւանեցեր զբարւոք դաւանութիւն առաջի բազում վկայից. (՟Ա. Տիմ. ՟Զ. 12։)

Առնելով արասցուք զդաւանութիւնն մեր՝ զոր դաւանեցաք. (Երեմ. ՟Խ՟Դ. 25։)

Դաւանիմք (կամ դաւանեմք) ընդ սրովբէից զկենդանարդ համայնից։ Լուսաւոր ձայնիւ յերկնից զքեզ դաւանեաց հայր էակից. (Շար.։)

Դատաւորաց գիրք նմին դաւանեն. ւս. քր. ՟Ա։)

Մերոյս հաւատոյ դաւանեալ՝ անուանեցաւ եղիազար. (Խոր. ՟Բ. 67։)

Բելիարայ զանձն դաւանեաց։ Ասեմ զիս քեզ դաւանել։ Դաւանեմք ի հաւատ ուղիղ։ Արդար դաւանեցայ ամենայն իրօք ամբարիշտս. (Նար.։)

Աստուծոյ դաւանեցայք, եւ մկրտեցայք յաւազանն կենդանի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Ի քեզ դաւանին։ Դաւանեա՛ց առ իս. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

Յանդիմանեցին զնա վասն ուրանալոյն զքրիստոս, եւ դաւանելոյն ի կուռսն. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Դաւանեալ խոստասջիք զկաշառս. (Զքր. կթ.։)


Դաւանիմ, եցայ

vn.

cf. Դաւանեմ.


Դաւանիչ

cf. Դաւանաւոր.


Դաւանութիւն, ութեան

s.

confession or declaration of faith.

NBHL (3)

ὀμολογία confessio, professio Խոստովանութիւն հաւատոյ. եւ Հաստատելն բանիւ բերանոյ՝ զոր ունի ի սրտի. իգրար. Տե՛ս (՟Ա. Տիմ. ՟Զ. 12. 13։ Երեմ. ՟Խ՟Դ. 25։)

Քրիստոսաւանդ, կամ խոստովանողական դաւանութիւն։ Դաւանութեան բարեաց ուսուցիչք։ Ըստ բանի աստուածազգացիկ քում դաւանութեան։ Զհերձուածողականն խիստ դաւանութիւն. ւ այլն. Նար.։)

Փոխարէն տրիտուր դաւանութեանն պետրոսի զորդի ի բնութենէ հօր. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Դաւանումն, ման

s.

cf. Դաւանութիւն.

NBHL (5)

ὀμολόγησις confessio Դաւանելն. դաւանութիւն.

Որ զդաւանումն պետրոսի զքեզ որդի հօր աստուծոյ. (Շար.։)

Հաստատէր զդաւանումնն ուղղափառութեան. (Հ=Յ. յունիս. 4.։)

Ստոյգ դաւանմամբ։ Դաւանման ճշմարտականի։ Ուղղահամբոյր դաւանմամբ։ Ստայօդն թիւր դաւանման. (Նար.։)

Առնուլ ընդ քեզ դաւանմամբ՝ զթոշակ հաւատոցն. (Մաշկ.։)


Դաւանք

s.

cf. Դաւ.

NBHL (8)

Դաւանութիւն. դաւանանք.

Զհաւատոյն մերոյ դաւանս հայհոյել. (Յհ. կթ.։)

Զխոստովանութիւն մերոյս դաւանից։ Բարեկամ ձեր դաւանիցդ. (Ոսկիփոր.։)

ԴԱՒԱՆՔ, նաց. գ. Իբր Դաւ. դաւումն. դաւաճանութիւն. վնաս. խաբէութիւն, զրկանք.

Այլ զայն ի դաւանացն պատրումն արուեստակէ։ Ի բռնաւորէ եւ ի հարստէ, կամ յաշխարհիս մասանց դաւանս կրել. (Փիլ. սամփս. եւ Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Զիւրաքանչիւր դաւանաց տուգանս. (Պիտ.։)

Դաւանս յինքեան սրեալ, եւ նենգապատիր խաբէութիւն ի սիրտ իւր նիւթեալ. (Յհ. կթ.։)

Հանճարեղք ի հատուցումն դաւանացն. (Շար.։)


Դաւեմ, եցի

va.

to defraud, to cheat, to contrive.

NBHL (7)

Դաւ գործել. դաւաճանել. նենգել. վնասել կամ սպանանել չարարուեստ հնարիւք. խաբել.

Դաւեցին քեզ (ա՛յլ ձ. (դաւաճանեցին զքեզ). Երեմ. ՟Ժ՟Բ. 6։)

Ի ձեռն սիրոյ դաւել։ Դաւել կամիցի զարքայ. (Խոր. ՟Ա. 26։ ՟Բ. 36։ Դաւել նմա, կամ անձին իւրում. Զքր. կթ.։ Նանայ.։ Մաշկ.։)

Կենդանութեան մերում դաւել. (Խոսր.։)

Դաւեցի զանձն իմ, դաւաճանեցի. (Ժմ.։)

Դաւող ամպարհաւաճութիւն, կամ ցանկութիւն, կամ կարծիք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն.։)

Ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւօղ աղուեսուց խորամանկեալ. (Նար. ՟Կ՟Թ։)


Դաւիլ

s.

charter-party.

Etymologies (3)

• «դաշնագիր, մուրհակ». մէկ ան-գամ գործածուած է Կաղանկ. հրտր. Էմ. էջ 152= հրտր. Շահն. Ա. 312 «Դնեն առ մի-մեանս խորհուրդս խաղաղականս... որոց կնքեալ զդաւիլն՝ դարձան յիւրաքանչիւր տե-ղիս»։

• = Արաբ. [arabic word] tahvīl «մուրհակ»։-Աճ.

• ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) [arabic word] tahrir «գրել», որ բնաւ կապ չունի։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 12։

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս թ. թահրիր, այսինքն Մուրհակ. յետկար. գիր դաշանց, կամ ուխտի.

Որոց կնքեալ զդաւիլն՝ դարձան յիւրաքանչիւր տեղի. (Կաղանկտ.։)


Դաւողութիւն, ութեան

s.

fraud, deception, cheat.

NBHL (2)

Դաւաճանութիւն. դաւանք. նենգութիւն.

Ստահամբաւ դաւողութեամբ զամենեսեան ի մի վայր գումարէին. (Յհ. կթ.։)


Դաւումն, ման

s.

cf. Դաւողութիւն.

NBHL (3)

Դաւելն, իլն. դաւողութիւն. դաւ.

Շրջեալ զդաւումնն՝ ի վնաս նոցա յառնէր։ Որ եղբարց թերեւս լինելոց է դաւումն. (Փիլ. սամփս. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Նախանձ, ստութիւն, դաւումն, կեղծաւորութիւն. (Նիւս. կազմ.։)


Դափիւն

s.

the sound of a tabour;
uproar, noise, rumour.

NBHL (3)

ԴԱՓԻՒՆ ԴԱՓՈՒՄՆ. χορός strepitus Շչիւն շառաչիւն իբրեւ զձայն թմբաց. եւ Դոփիւն. դրնդիւն. ձայն ամբոխի. եւ Մեծաբանութիւն.

Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դափիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Թնդիւն դափման. (Մագ. ՟Հ՟Ա։)


Դափումն, ման

s.

cf. Դափիւն.

NBHL (3)

ԴԱՓԻՒՆ ԴԱՓՈՒՄՆ. χορός strepitus Շչիւն շառաչիւն իբրեւ զձայն թմբաց. եւ Դոփիւն. դրնդիւն. ձայն ամբոխի. եւ Մեծաբանութիւն.

Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դափիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Թնդիւն դափման. (Մագ. ՟Հ՟Ա։)


Դդըչիւն

s.

noise, murmuring of a river;
uproar, noise, cry.


Դդըչումն, ման

s.

cf. Դդըչիւն.

NBHL (5)

ԴԴԸՉՈՒՄՆ կամ ԴԸԴԸՆՉՈՒՄՆ. որ եւ ԴԸՆԴԸՆՉՈՒՄՆ.

Ձայն հոսանաց ջուրց, խոխոջիւն. ... եւ Շչիւն անհեթեթ ձայնից եւ բանից. ... եւ Ծածանումն. կամ շարժլումն աչաց .

Ընդ որ անցանէ ահագին դըդընչմամբ գետն որոտան. ւռպ.։)

Խրախոյս տային խաւարային դդըչմամբ. (Յհ. կթ.։)

Հեշտալի եւ գողտրիկ աչացն դդչումն ժպտելոյ. (Փիլ. սամփս.։)


Դըդընչումն, ման

s.

cf. Դդըչիւն.

NBHL (5)

ԴԴԸՉՈՒՄՆ կամ ԴԸԴԸՆՉՈՒՄՆ. որ եւ ԴԸՆԴԸՆՉՈՒՄՆ.

Ձայն հոսանաց ջուրց, խոխոջիւն. ... եւ Շչիւն անհեթեթ ձայնից եւ բանից. ... եւ Ծածանումն. կամ շարժլումն աչաց.

Ընդ որ անցանէ ահագին դըդընչմամբ գետն որոտան. ւռպ.։)

Խրախոյս տային խաւարային դդըչմամբ. (Յհ. կթ.։)

Հեշտալի եւ գողտրիկ աչացն դդչումն ժպտելոյ. (Փիլ. սամփս.։)


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

Etymologies (5)

• , ո հլ. «դդում բոյսը» Եփր. փես. 420. Երաշտ. 205. Վրք. հց. Բ. 79, «մէջը փո-րուած դդում՝ իբր ջրաման» Վրք. հց. Բ. 381, որից՝ դդմենի Յովն. դ. 6, 7, 9, 10, դդմեայ «դդումից շինուած (աման)» Յայսմ., դդմոց «դդումի բոյսը» Վստկ. 154։

• Lag. Arm. Stud. § 600 յիշոմ է զնչ. dludun որ Pott. ZKM, 7, 152 կցել է եբր. [hebrew word] dūdārm «atrona mand-ragora L» բուսանունին։-Հիւբշ. 138

• հարցնում է թէ գնչու ձև'ն է ծագում հայերէնից, թէ հայերէնն ու գնչուերէ-նը միասին մի երրորդից, որ է պարս-կերենից։-Հիւնք. պրս. [arabic word] tutum «աղ-տոր»!

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. դ'դ'ում, Ալշ. դ'տում, Երև. դ'ըթում, Հմշ. տրթում, տընթում, Ասլ. դ'թիւմ, Տիգ. թթում, Ռ. թու-թում, Ոզմ. դ'ըդ'ում, Հճ. դ'ը'դ'դ'ում, Զթ. դօ-դ'օմ, դ'օդ'ոմ, Մկ. Սլմ. Վն. տտիւմ, Մրղ. տիւ-տիւմ, Ագլ. դընդո՛ւմ, Ջղ. դ'ընդում, Հին Ջղ. դընդըմ։-Նոր բառեր են՝ դդմակ, դդմոց, դդմիլ, դդմեցնել։

• ՓՈԽ. -Գնչ. dudum «դդում», որից baró dudum «մեծ դդում», asmaréngoro dudúm «մառլցող դդում, տճկ. ասմա քապաղը»։-ևոյն բառը ունին նաև ղերմանական գնչու-ները (տե՛ս A. Paspati, Pott, ZKM, 7, 152 և Rud v. Sowa, Wört. d. Dial. d. deu-tschen Zigeuner)։ Paspati գնչու բառը հա-նում է սանս. dundama «թմբուկ» բառից, իսկ Pott համեմատում է երր. dūdāīm ռաւ-սանուան հետ։

NBHL (5)

Վասն դդմի։ Դդումն, եւ այլն. (Վստկ. ՟Մ՟Ձ։)

Պտուղ դդմենւոյ. որ եւ լինի աման գինւոյ, եւ այլն. (Գապագ.)

Որ ունէր դըդում լի գինւով։ (Վրք.հց. ՟Ժ։)

Գինի ի դդմոյ եւ ի տկոյ եւ ի կարասոյ առեալ. (Մխ. ապար.։)

Դառն դդմոյ ծայրք զեղիսէի զկատսայն անուտելիս արար. (Եփր. աւետար.։)


Դեգերումն, ման

s.

cf. Դեգերանք.

NBHL (5)

Ասպականին ընդ շունս եւ ընդ գազանս առնէ զիւր զդեգերումն վարուց։ Յիմաստասիրութեանն արարեալ զդեգերմունս շրջելոյ։ Ո՜վ յերկինս աստուածային դեգերմանցն (մտօք). (Փիլ.։)

Զայն՝ որ առ գինիսն՝ հասարակաց դեգերմունք են. (Պղատ. օրին. ՟Ա։)

Բազմաժամանակեայ դեգերմամբք մաշէին զաւուրս իւրեանց ի դպրոցս ասորի գիտութեան։ Բազում թախանձանօք եւ յերկար դեգերմամբ խնդրեսցէ. (Փարպ.։)

Ի սոյն զդեգերումնն երկասիրէին. (Արծր. ՟Ա. 1.)

Անցեալ ընդ ամենայն դեգերմունս (կենցաղոյս). (Լմբ. սղ.։)


Դեգութիւն, ութեան

s.

caprice, oddness.


Դեդեւեմ, եցի

va.

to vacillate, to stagger, to totter.

NBHL (2)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւամակոյկն շարժեալ դեդեւացուցանեն։ Ամենայն ախտ հոգւոց չար են, որք շարժեն եւ դեդեւացուցանեն զնա. (Փիլ. ՟ժ. բան.։)

Դեդեւեաց զնոսա իբրեւ զալիս ծովու. (Սիր. ՟Ի՟Թ. 24։)


Դեդեւիմ, եցայ

vn.

to vacillate, to totter, to waver, to shake, to fluctuate.

NBHL (6)

Իբր Դեհդեհ (ասդիս անդին) շարժիլ. աստանդիլ. շարժլիլ. տարուբերիլ. տատանիլ. իրօք կամ մտօք. դանդաչել. երերալ. գլորտըկիլ.

Դեդեւի, եւ անկանի։ Այսր եւ անդր դեդեւելով։ Վեր ի վայր դեդեւեալ։ Ոգւոցն շարժել եւ դեդեւել. (Փիլ.։)

Այս օրէն է վարդապետի, զի ոչ դեդեւի, եւ ոչ սայթաքէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Սնափառն ի սաղմոսել կանգնի, եւ անձամբ դեդեւի. (Կլիմաք.։)

Զօրէն արբելոց այսր անդր դեդեւին. (Սարգ. յկ. ՟Դ։)

Յայս կոյս կամ յայն խաւարեալ աչօք դեդեւէին. (Լմբ. իմ.։)


Դեդեւկոտ

adj.

vacillating, wavering.

NBHL (2)

Որ ստէպ դեդեւի. դողդոջոտ.

Ծերն ... դեդեւկոտ մարմնով. (Լծ. նար.։)


Դեդեւումն, ման

s.

vacillation, unsteadiness, uncertainty, irresolution.

NBHL (4)

Դեդեւիլն. տատանումն. վարանք. անհանդարտութիւն.

Յորժամ ոչ է ըստ աստուծոյ եւ վասն աստուծոյ գործն, միշտ ի դեդեւումն է գործօղն. (Լմբ. առակ.։)

Նշանակ արբեցութեան՝ դեդեւումն մարմնոյ եւ բանի է. (Մխ. դտ.։)

Վասն ծփմանն, շարժմանն եւ դեդեւմանն. (Վրդն. դան.։)


Դեհկանութիւն, ութեան

s.

government of a province;
office or dignity of the governor of a province;
cf. Կողմնակալութիւն.

NBHL (2)

Կուսակալութիւն.

Սկիզբն գործակալութեան, աշխարհատարած դեհկանութեան. (Բուզ. ՟Դ. 2։) (իսկ պ. եւ ար. տիհգան, տիխհան, է գիւղապետ, եւ շինական


Դեղաբանութիւն, ութեան

s.

pharmacopoeia, pharmaceutic.


Դեղագործութիւն, ութեան

s.

pharmacy;
art of preparing tinctures or physic;
painting.

NBHL (2)

Իբր Նկարչութիւն. պատկերահանութիւն. յն. կենդանագրութիւն. ζωγραφία pictura

Դեղագործութիւն ... ի դեղոց խառնեալ պատկեր բացակատարեաց. (Արիստ. աշխ.։)


Դեղախունկ

s.

spice, aromatic or medicinal drug.

NBHL (2)

Խունկ՝ որ լինի դեղ, կամ առողջարար հոյզ.

Զցօղն յիւղ դարձուցանէ ... եւ այլովք բանջարօք ի դեղախունկս. (Սեբեր. ՟Ը։)


Դեղակուր

adj.

poisoned;
դեղակուր առնեմ, to poison, to give poison, to infect with poisoned;
դեղակուր լինիմ, to be poisoned.

NBHL (3)

ԴԵՂԱԿՈՒՐ ԼԻՆԵԼ. Մահադեղով թունաւորիլ եւ մեռանիլ. զէհիրոտիլ

Ի մտերմաց շապհոյ դեղակուր եղեալ մեռանի. (Խոր. ՟Բ. 86։)

Դեղակուր եղեւ։ Դեղակուր եղեալ կատարի ի տէր. (Վրդն. դան. եւ Վրդն. պտմ.։)


Դեղահունդ

s.

seed;
dried fruit fortable.

NBHL (2)

Ունդ կամ սերմն՝ որ ի դեղ դալարի.

Բանջար ինչ, կամ հաց լոկ, կամ դեղահունդք (կամ դեղակունդք), թէ բեւեկն, թէ ձիթապտուղ, թէ թուզ. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)


Դեղատու, աց

s.

that gives medicaments;
poisoner;
sorcerer, bewitcher.

NBHL (5)

φαρμακεύς confector medicamentorum եւ veneficus, facinator Տուօղ զդեղ, մանաւանդ զմահադեղ, կամ զկախարդական բժժանս. կախարդ. ամոքիչ.

Մի՛ առցէ դեղ ի դեղատուէ իմաստնոյ. (Սղ. ՟Ծ՟Է. 6։)

Կախարդաց ... եւ դեղատուաց. յն. մի բառ. (Յայտ. ՟Ի՟Ա. 8։)

Դեղատուին եւ դեղառելոցն։ Զդեղատուացն եւ զդեղառելոցն. (Աբր. մամիկ.։ եւ Սարգ.։)

Ո՞վ է թովիչն, կամ ո՞վ է իմաստուն դեղատուն. թովիչ իմաստուն քահանայն է, եւ ճարտար դեղատու՝ աստուած. (Եփր. քրզ.։)


Դեղատուեմ, եցի

va.

to physic, to cure;
to poison.

NBHL (2)

Դեղ տալ, եւ բժշկել. cf. Դեղել.

Եւ զխոցեալն ի թշնամւոյն դեղատուեա՛. (Եփր. քրզ.։)


Դեղատութիւն, ութեան

s.

medicament, remedy, medicine, cure;
poisoning, act of giving poison;
witchcraft, enchantment.


Դեղատուութիւն, ութեան

s.

cf. Դեղատութիւն.

NBHL (10)

ԴԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ գրի եւ ԴԵՂԱՏՈՒԹԻՒՆ. φαρμακία medicandi actio, medicamentum Տալն զդեղ. բժշկականն (արուեստ).

Տեղի տալով, որպէս բժիշկ՝ հիւանդաց, զի դեղատութիւնս ընկալցի (այսինքն ընկալեալ լիցի), արուեստիւ դեղ տուեալ. (Առ. որս. ՟Զ։)

Ոչ կարօտանաս սպեղանեաց, ոչ սրագործութեան, ըստ երկրաւորս դեղատուութեան, առ որս միշտ է վրիպութիւն. (Նար. ՟Խ՟Գ։)

Եւ որպէս Մահադեղ տալն, եւ Կախարդելն. դեղագիտութիւն. φαρμακεία veneficium

Ոչ ապաշխարեցին ի մարդասպանութենէ, եւ ի դեղատուութենէ. (Յայտ. ՟Թ. 21։)

Երկակի գոլով այսպիսի չարաչար դեղատուութեանս (կամ դեղատութեանս) ... Այս ինչ օրէն յաղագս այսպիսի դեղատուութեանս. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Զոր արբեալ, զդեղատուութիւն կորուսչին արտաքս հեղեր. (Նար. ղ։)

Աղեքսանդր դաղատուութեամբ մեռաւ ի բաբելոն. (Միխ. աս.։)

ԴԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ. Մերթ որպէս լծ. յն. δέλεαρ, δελέασμα եւ հյ. Թելադրութիւն, այսինքն հրապոյրք. illecebra

Կենցաղական դեղատուութեանցն։ Հեշտութիւն է մեծամեծ չարեաց դեղատուութիւն. (Բրս. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)


Դեղըմպու

s.

that takes physic;
that takes poison.


Դեղձուկ

s.

small peach.

NBHL (2)

Դեղձ կամ դեղձի փոքրիկ, փափուկ.

Կարող էաք ասել զխնձորիկն իգական, եւ զտանձիկն իգական. եւ զդեղձուկն չէզոք. (եթէ մասնիկն ակ՝ լինէր ի մեզ արական). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Դեղնագունեան

cf. Դեղնագոյն.


Դեղնախունկ

s.

ochre;
yellow incense.

NBHL (5)

Դեղին խունկ.

Ձիւթ, եւ խունկ, եւ դեղնախունկ. (Մխ. դտ.։)

Իսկ ըստ Բժշկարանի ՝ Դեղնախունկ կամ Դեղնդեղ ասի Դեղին դեղ ինչ, այսինքն ներկ ի փայտէ.

Եւ առանձին, Բրածոյք կամ մետաղ ինչ.

Հատանի ի լերանցն ոսկի, երկաթ, պղինձ, եւ դեղնախունկ. (Կաղանկտ.։)


Դեղնացաւ

s.

jaundice


Դեղնութիւն, ութեան

s.

yellow colour;
jaundice;
paleness.

NBHL (6)

Որակութիւն դեղին գունոյ. եւ Դեղնիլն.

Դեղնութիւն ոսկւոյ. (Զքր. կթ.։)

Դեղնութեան եւ կարմրութեան ոչինչ է ներհական. (Անյաղթ ստորոգ.։)

Ցաւ, դեղնութիւն երեսաց, եւ այլոց անդամոց. (Մխ. երեմ.։)

Ի ժուժկալութենէն ծաղկեալ դեղնութիւնն. (Բրս. հց.։)

Բազում դեղնութիւն եւ գունատութիւն հեղու զերեսօքն. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)


Դեղնուց

s.

yolk of an egg.

NBHL (3)

Դեղին միջուկն ձուոյ.

Բոլոր դեղնուցն. (Երզն. ոտ. երկն.։)

Ձուի դեղնուց տո՛ւր. (Մխ. բժիշկ.։)


Դեռաբուսիկ

cf. Դեռաբողբոջ.

NBHL (1)

Ոսկեբողբոջ դեռաբուսիկ. (Շար.։)


Դեռագիւտ

adj.

new found.


Դեռահաւակ

adj.

new, recently begun.

NBHL (2)

Նորահաւեալ. այն ինչ սկզբնաւորեալ. նոր սկսած.

Դեռահաւակ ժամանակն ստիպէր առնել այնպէս. (Յհ. իմ. ատ.։)


Definitions containing the research ւ : 10000 Results

Աքեացք

cf. Աքացիք.

NBHL (3)

σκέλος crus, pes, femur Աք աքացանք. այսինքն ոտք կենդանոյ հանդերձ սրունիւք.

Եթէ կարասցէ թափել հովիւ ի բերանոյ առիւծու աքեացս երկուս. (Ամովս. ՟Գ. 12։)

Երկու աքեացս, գարշապարքն՝ որք ընթացան ի ծառն, եւ ելին ի դրախտէն. (Լմբ. ամովս.։)


Աքսոտեմ, եցի

va.

to leap, to skip, to bounce;
cf. Աքացեմ.

NBHL (4)

ԱՔՍՈՏԵՄ որ եւ ԱՔՑՈՏԵԼ. σκευτάω, πηδάω insilio, exsiio, salio, salto , σπαράττομαι, λακτίζομαι agitor, calcibus impeto, calcitro Զաքս կամ զոտս ի վեր առնուլ ստէպ ստէպտագնապաւ իւիք. ընդոստանուլ. ի վեր վազել. օցտել. եւ Կիցս ածել, աքացել. վեր վեր ցաթկել, ոտքը կամ ոտքով թօթվել, զարնել.

Արգելու զոտս եւ զձեռս մեր, զի մի՛ աքսոտիցեն։ Բժշկք թշնամանիցին, եւ յաքսոտելոյն հարկանիցին յանզգայացելոցն հիւանդաց. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Իբրեւ զայսահարս յափրին, ծռին, գելուն, աքսոտեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Ջորիք աքսոտելով կործանեցին զսուրբ սեղանն. (Հ=Յ. յնվր. ՟Ժ՟Ե.։)


Աքսորանք

s.

cf. Աքսոր.

NBHL (4)

ԱՔՍՈՐ մանաւանդ ԱՔՍՈՐՔ ԱՔՍՈՐԱՆՔ. լծ. յն. էքսօրի՛ա. ἑξορία exilium, exterminatio Արտասահմանութիւն. տարագրութիւն ի հայրենեաց. սիւրկիւն. որ եւ տեղի արտասահմանութեան.

Զի՞նչ, որ յաքսորս ածեալ են։ Զոր ընկեցեալ էր յաքսորս։ Յօժարեցար ընդ աքսորս իմ։ Ոչ եհաս յաքսորսն. (Վրք. հց. ՟Գ։ Ճ. ՟Ա.։ Յայսմաւ.։)

Դարձուցանել հրամայեաց յաքսորանացն. (Լաստ. ՟Թ։)

Ասացին, թէ դրեաց յաքսորանաց տումարն։ Եւ ոչ դու հասցես յաքսորանսն քո. (Յայսմաւ.։)


Աքսորեմ, եցի

va.

to exile, to banish, to transport, to send away, to confine, to proscribe.

NBHL (5)

Աքսորեաց զյովհաննէս ի դեօղն պռենետոն։ Հրամայեաց աքսորել ի կոկիսոն հայոց։ Որք աքսորէին զսուրբ հայրապետն (այսինքն տանէին յաքսորս). (Հ. կիլիկ.։)

Որում ոչ հաւանեալ՝ աքսորեցաւ. (Խոր. ՟Բ. 30։)

Բազումք աքսորեցան, եւ անարգեցան. (Լմբ. պտրգ.։)

Աքսորէ ակամայ ի դրախտէն զեւայ, եւ զկրօնաւորն կամաւ յիւրոց հայրենեաց. (Կլիմաք.։)

ԱՔՍՈՐԵԼ Ի ԲԱՆՏ. Ստէպ դրի ի Մխ. դտ. յօրէնս թգ. որպէս Ի բանտ արկանել. մանաւանդ ի տեղին աքսորանաց։


Աքցոտեմ, եցի

va.

cf. Աքացեմ.

NBHL (3)

Իբր Աքացել, աքսոտել. եւ Օցտել.

Յանկարծակի աքցոտեալ թշնամւոյն՝ ցրուեաց վեր ի վայր. (Փարպ.։)

Ոչ ընդդէմ դարձաւ հօրն, եւ ոչ աքցոտեաց ի կապելն. (Ճ. ՟Թ.։)


Բա

conj. adv. int.

that;
ասացի բա, I have said that;
truly, indeed, really;
hey! bah!

NBHL (7)

ԲԱ որ եւ ԲԱՅ, ԲԱՄ. Թէ. եթէ թարմատար. որ. փի, պա, պէ. Սովորաբար յարի ի բայն Ասել. իբր յունարէն. էբա՝ օդի. եւ յօդ յունարէն. τό, ὄτι, τό quod, quia զոր օրինակ.

Զի մի երբէք ասիցէ, բա՝ ըստ պարտեաց մեռաւ (Քրիստոս). (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Այլ զի ասէ՝ բա, եղեւ ... եղեւ առաքեալ յաստուծոյ, այսինքն բա, առաքեցաւ։ Զի ասէ, բա՝ ի կերպարանս հօր էր։ Իսկ արդ զի ասէ, բա՝ իմ եւ քո. (Ոսկ. յհ. ՟Բ. 84։)

ԲԱ՛. մ. ἅν quidem, utique Արդեօք, այսինքն արդարեւ. անշուշտ. իրաւ որ, ըզորդ. կէրչէք.

Պարկեշտագոյն եւ նազելի բա երեւեցուցեալ էր ասեն զաշակերտսն Քրիստոսի, եթէ նոքա սկսեալ՝ նա դադարեալ էր։ Եթէ զայս եւս վերադրեալ էր, բազում յամառութեամբ եւ նախանձու բա շարժեալ էր զնոսա. (Ոսկ. յհ. ՟Ա. 28. 37։)

Նաեւ տէր մեր զայս ասաց, դժուարին բա մտանել, ոչ եթէ՝ ոչ գոյ հնար. (Եփր. համաբ.։)

Այսօր եղիցես, ասէ, յագին դրախտին. բա՜ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրախտի՞ն խոստանաս. (Ոսկ. ի խաչել.։)


Բաբախեմ, եցի

va.

to strike;
to palpitate, to heat;
— զձեռս, to clap the hands;
— սրտի, to palpitate.

NBHL (3)

Որպէս թէ բախբախեմ. ստէպ բաղխել. ընդհարկանել իբր συγκρούω, κόπτω collido, pulso. իրարու զարնել, վուրուլմագ, չագըշմագ, չալմագ.

Ծունկք նորա զմիմեանս բաբախէին. (Դան. է. 6։)

Աղքատն զդուռն բաբախէր երկիւղիւ։ Վասն ոչ բաբախելոյ յեկեղեցւոջ. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. գծ.։)


Բաբանաքար

s.

stone of a balister.

NBHL (1)

որ իբր ռմկ. գրի ԲԱՆԲԱՆԱՔԱՐ. է մեծ քարն՝ զոր արձակեն բաբանաւ ի վերայ պարսպաց ի քանդել. մէնճէնիգ դաշը.


Բաբելական, ի, աց

adj. s.

Babylonian

NBHL (1)

βαβυλωνικός babylonicus Այն՝ որ հայի յերկիրն կամ յազգն բաբելացւոց.


Բաբելացի, ցւոյ, ցւոց

cf. Բաբելական.

NBHL (5)

βαβυλώνιος babylonius Բնակիչ կամ յազգէ բաբելովնի, կամ աշխարհին քաղդեացւոց. պաղտատլը, պապէլլի.

Աշխարհ, կամ արքայ բաբելացւոց (յն. լտ. բաբելովնի). (Դան. ա. 1։ գ. 1։ եւ ժդ. 2 եւ այլն։ Գերութիւն բաբելացւոց. Մտթ. ՟Ա. 11։)

Մի եւ նոյն բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)

Ունէր ի ձեռին փոքրիկ ցուպ բաբեզացի. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Եթէ իցէ անդ բաբեղացի ոմն հուր, քոյոցն մի կարասցէ վնասել. (Սարկ. հանգ.։)


Բաբէական, ի, աց

adj.

admirable, surprising, astonishing.

NBHL (5)

Բա՛բէ, զմեծն եւ զկարեւորն ի վերջէ եդ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ղ։)

Նոյն է եւ լտ. յն. βαβαί papae Ո՜. ո՜վ. ա՛յ, պա՛պէ. նշանակ զարմանաց.

Բա՛բէ, սքանչումն։ (Հին բռ.)

Բա՛բէ, ո՞րպիսի բարութեամբ լի է ողջոյնս այս։ Բա՛բէ, տե՛ս զմեծազօր տէրութիւնն։ Բա՛բէ, որպիսի ինչ զօրութիւն նորա է՝ որ պատուիրէրն, եւ որպիսի հնազանդութիւն նոցա՝ որք լսէին։ Բա՛բէ, ո՞րչափ իմաստութիւն էր կնոջն այնմիկ (սամարացւոյ)։ Բա՛բէ Աստուծոյ մարդասիրութեանն, եւ մինչեւ յո՞ր վայր խոնարհեցաւ։ (Ոսկ. հռ.։ Ոսկ. ես.։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ո՛վ խաչ բաբէական ... Վերակացու, նորոգիչ, եւ բաբէական. (Եպիփ. խչ.։) (իբր βαβαῖος որ է անսովոր ի յն. թերեւս բնագիրն իցէ βέβαιος , այսինքն հաստատուն. ամրութիւն)։


Բագին, գնաց

s.

altar of an idol;
idol, statue of a false god;
altar;
temple.

NBHL (18)

βωμός ara, altare եբր. պամա. յորմէ՝ Բամա (գաբաւոնի). βαμά (լծ. հյ. բեմ) Սեղան զոհից, մանաւանդ՝ հեթանոսաց. զոհարան՝ ցած, կամ բարձր, (ուստի եւ Բարձունք) կանգնեալ ի քարանց, յորոյ վերայ լինէր սովորաբար առ հեթանոսս եւ պատկեր կռոց. կուռքի սեղան.

Սեղան եւ բագին նոյն իսկ է. (Մխ. երեմ.։)

Շինեա՛ ինձ աստ եօթն բագին.Եհան զուարակ եւ խոյ ի բագինն։ Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք։ Շինեցին բագին տափեթայ։ Շինեցին բագինս բահաղու։ Բագինք նոցա հրով այրեսցին։ Զոհս ի բագինս բագինս մատուցանէին։ Անդէն սատակեաց առաջի բագնին։ Գտին բագին մի, յորում գրեալ էր՝ Անծանօթի Աստուծոյ եւ այլն։

Զդուրս տաճարաց կռոցն փակեցին. եւ որ ի վերայ բագնին եւ սեանն կային պատկերքն, ծածկեալ պատեցին զնոսա եղեգամբք. (Խոր. ՟Բ. 30։)

Այրեցին եւ զծնունդս իւրեանց ի վերայ բագնեաց առաջի դիւաց. (Իգն.։)

Պատարագարան կամ սեղան ընծայարան, ո՛չ ի բլուր բագնեաց։ Բագնեաց կործանիչ. (Նար. խչ.։ Շար.։)

Յանդիման կացեալ բագնից եւ տաճարաց։ Կալով ոչ հեռագոյն ի բագնիցն. (Պղատ. օրին. ՟Է։)

ԲԱԳԻՆ. որպէս Սեղան զոհից եւ ողջակիզաց ճշմարտին Աստուծոյ. θυσιαστήριον որ եւ ԶԵՆԱՐԱՆ, ՍԵՂԱՆ. βωμός altare, ara եբր. միզպէախ

Հայրն ժողովէր քարինս, զի շինեսցէ բագին (զոհել զԻսահակ). զոր դին դնէ ի վերայ բագնին։ Այն՝ որ զենու զոհս, բաժանելով՝ զարիւնն ընդ բագնովն հեղու, եւ զմիսն ի տուն տանի։ Ընդէ՞ր սեղան կոչէ զբագինն։ Յաղագս բագնին իրաց։ Ճշմարիտ Աստուծոյ բագին է, որ երախտաւոր են Աստուծոյ ոգիք։ Միայն այս բագին ոչ ծախէ զենլիս, այլ պահէ. (Փիլ. ստէպ։)

Խոնարհութիւն՝ բագին ( βωμός , ara ) ոսկեղէն, եւ սեղան ( θυσιαστήριον , altare ) հոգեւոր, զենումն Աստուծոյ ասէ՝ հոգի բեկեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Ըստ օրինացն՝ անարատք ի կենդանեացն ի բագինսն ելանէին Աստուծոյ նուէր. (Մխ. դտ.։)

ԲԱԳԻՆ. որպէս Մեհեան, տաճար կռոց. կռատուն. εἱδωλεῖον delubrum

Զի եթէ ի բագինս կռոց չէ՛ մարթ քեզ մտանել, ո՞րչափ եւս առաւել ի տօնսն սատանայականս. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տապալեսցեն զշինուածս բագնացն։ Ոչ կարացինզդուրս բագնացն գտանել, թէ ի ներքս մտանիցեն. (Ագաթ.։)

Զդագոնականն ընդ յատակս բագնին տապալեալ ցրուէր զկուռս.

Այս յարկ չքնաղ ... ո՛չ կռապաշտութեանն կապաւ բագին, այլ՝ տէրունի բարերարութեանն պարգեւարան. (Նար. ՟Հ՟Ե։)

Ի գիրս մոլութեանց. պիտակաբար դնի ԲԱԳԻՆ փոխանակ Արձանի մարդոյ.

Դարձաւ ի բագին աղի։ Բագինն երեւի մարդ գոլ, եւ ոչ է.եւ այլն։


Բագձաձաբար

adv.

collectively.

NBHL (3)

(ի բաղ կամ բակ, եւ ձաձել) Հաւաքումն. բովանդակումն. եւ Հաւաքական, միաժողով. կամ եզական թուով զբազմաց ասելն կամ ասացեալ։ (Հին բռ.։)

Հաւաքաբար. առհասարակ. զամենեսին ի միասին առեալ.

Որ իբր ի ձեռն միո՛յ մահու՝ միահաղոյն բագձաձաբար ... կենդանութիւն շնորհելով. (Թէոդոր. խչ.։)


Բագձաձական, ի, աց

adj. gr.

collective.

NBHL (8)

ԲԱԳՁԱՁԱԿԱՆ կամ ԲԱԿՁԱՁԱԿԱՆ. Պարունակական. բովանդակիչ. բոլորական. հանրական. եւ Հաւաքական. կամ ըստ Հին բռ. Շրջաբերական. որ շուրջ առնու. περιληπτικός comprehensivus, συλληπτικός collectivus

Բակձաձական իմն ձայնիվ զամենայն միանգամայն առ հասարակ առեալ. (Նիւս. կազմ.։)

Աստուած բագձաձական գիտութեամբն գիտելով զկամս նոցա՝ յայն հաստատեաց. (Քեր. քերթ.։)

Բագձաձական՝ առաքինութեանցն անչափութեան. (Սկեւռ. լմբ.։)

Իսկ բագձաձականն՝ պարագայ շրջաւորութեամբն ներփակ առեալ ըստ իրին. (Անան. եկեղ։)

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն, եւ բագձաձական եւ եզարար՝ հասարակն. (Պորփ.։)

Բակձաձական (անուն) է, որ եզական թուով բազում՝ ինչ ցուցանէ. ո՛րգոն, տոհմ, պար, ամբոխ, հոյլ. (Թր. քեր.։)

Բագձաձական լսի բացառականն, որ եզական թուով եւ միաւոր անուամբ զբազումս նշանակէ. որպէս Տոհմ, պար, հոյլ, ջոկ, գրոհ, գեհ, անդեայ, պառակ, երամ, կոյտ, գումար, խումբ. (Երզն. քեր.։)


Բագձաձեմ, եցի

va.

to amass, to gather, to collect.

NBHL (4)

ԲԱԳՁԱՁԵՄ կամ ԲԱԿՁԱՁԵՄ. περιλαμβάνω, ἑμπεριλαμβάνω completor, comprehendo Բովանդակել. բոլորել. պարփակել. պարագրել. ամփոփել. հաւաքել։

Յօրինէ կարգս վայելուչս եւ իւրում եւս պաղատանն, որ զի՛նչ օրէն է թագաւորութեան, եւ որ պիտակ է թագաւորութեան, եւ որ բագձաձէ զթագաւորութիւն։ Հաւանեցուցանէր զբագձաձել (կամ եալ) դրացիս իւր։ Իբրեւ զպարիսպ շուրջանակի զնոքօք վաղակաւոր դահիճքն բագձաձեալ։ (Յհ. կթ.։)

Զիւր հօտսն առ ինքն բագձաձեալ՝ դարմանէ. (Տօնակ.։)

Ոչ բագձաձին (տեղեաւ) անմարմինքն։ Ո՛չ տեղական իմն պարագրութեամբ բագձաձել զանմարմին բնութիւնն։ Ամենայն մարդկութիւն յառաջնումն կազմածին (այսինքն յԱդամ) բակձաձեալ է. (Նիւս. կազմ.։)


Բագնապետ

s.

keeper of the temple;
priest of the idol;
pontiff of the heathens.

NBHL (2)

Պետ բագնեաց. մեհենապետ քուրմ. քրմապետ. կռքի քահանայ.

Եւ մարդասիրեալ բագնապետին՝ հրամայէր ապրեցուցանել (զմանուկն ածեալ ի զոհ). (Մագ. ՟Լ՟Ե։)


Բագնասէր

adj.

idolatrous, lover of idols.

NBHL (2)

Սիրող բագնեաց, կռամոլ ոք կամ բարք նորա. կուռք սիրօղ.

Արդարեւ յղեցեալ իսկ էին յամբարշտութիւնս կռապաշտութեան բագնասէր բարոյիցն. (Ագաթ.։)


Բագորդ

cf. Հաղորդ.

NBHL (4)

κληρονόμος haeres, particeps Բաժանորդ, ժառանգորդ. հաղորդ, կցորդ. մասն ու բաժին ունեցօղ.

Բագորդք եւ բաժանորդք լիցուք կենացն յաւիտենից. (Կոչ. ՟Դ։)

Իւրոյ արքայութեանն զմեզ բագորդս եւ բաժանորդս առնէ. (Բուզ. ՟Դ. 6։)

Զի զըստ մարմնոյ ազգակիցն՝ բագորդ կացուսցէ հոգեւոր հարազատութեանն. (Սարկ. լուս.։)


Բադրոն

s.

bench;
bedstead;
sofa.

NBHL (5)

ԲԱԴՐՈՆ ԲԱԴՐՈՆԱԿ. որ եւ ԲԱԹՐՈՆ. Բառ յն. վա՛թռօն, վաթռա՛տիոն. βάθρον , եւ βαθράδιον որ նշանակէ՝ Սանդուղք, աստիճան, նստարան, բազմոց. գահ. scamnum, subsellium

Ելանէին ի բադրոնս եւ յարկեղս գործօնեացն. (Ճ. ՟Գ.։)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.

Ահա փայտ, եւ հիւսունք, որ գործեն մահիճ, բադրոնս, եւ աթոռս.

Բադրոնակ մի հրամեաց առնել, յերից կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ թղաւ եւ կիսաւ զլայնութիւնն, յորոյ վերայ ի ժամ քնոյն զմարմինն իւր հանգուցանէր։ Եկեալ մերձ ի բադրոնն՝ յորոյ վերայ անկեալ դնէր։ Ընկէց զինքն ի գետին ի բադրոնէ անտի։ Անկեալ դնէր ի վերայ բադրոնի միոյ. (Ճ. ՟Ա.։)


Բադրոնակ

cf. Բադրոն.

NBHL (5)

ԲԱԴՐՈՆ ԲԱԴՐՈՆԱԿ. որ եւ ԲԱԹՐՈՆ. Բառ յն. վա՛թռօն, վաթռա՛տիոն. βάθρον , եւ βαθράδιον որ նշանակէ՝ Սանդուղք, աստիճան, նստարան, բազմոց. գահ. scamnum, subsellium.

Ելանէին ի բադրոնս եւ յարկեղս գործօնեացն. (Ճ. ՟Գ.։)

Եւ Մահիճ, կամ մահճակալ. պառկելու տէղ.

Ահա փայտ, եւ հիւսունք, որ գործեն մահիճ, բադրոնս, եւ աթոռս.

Բադրոնակ մի հրամեաց առնել, յերից կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ թղաւ եւ կիսաւ զլայնութիւնն, յորոյ վերայ ի ժամ քնոյն զմարմինն իւր հանգուցանէր։ Եկեալ մերձ ի բադրոնն՝ յորոյ վերայ անկեալ դնէր։ Ընկէց զինքն ի գետին ի բադրոնէ անտի։ Անկեալ դնէր ի վերայ բադրոնի միոյ. (Ճ. ՟Ա.։)


Բազայ

s.

falcon;
merlin;
gerfalcon;
hawk.

NBHL (6)

ԲԱԶԱՅ ԲԱԶԷ. ἰέραξ accipiter Թռչուն գիշատիչ եւ որսորդ մագլաւոր՝ խայտափետուր, զոր եւ վարժեն յորսորդութիւն թռչնոց. տօղան, շահին, աթմաճա, պազ, պազէ, շագըր, ավ գուշու.

Արծուի, եւ պասկուճ ... եւ բազէ, եւ որ ինչ նման իցէ նմա. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 16։)

Եթէ ի քումմէ՞ իմաստութենէ եկաց բազէ տարածեալ զթեւս՝ անշարժ դիտել ընդ հարաւ. (Յոբ. ՟Լ՟Թ։)

Զայլեւայլ սերս ի թռչնոցն որսացեալ բազայիւք։ (Փարպ.։)

Որ ի թրակէն են բազէք ... Բազէիցն գեր ի վերոյ նոցա երեւեցելոց. (Փիլ. լիւս.։)

Մի կաքաւոյն պատահէ զերծանիլ ի բազայէ, եւ զմիւսն ըմբռնէ։ Յանկարծակի յափշտակեցան՝ որպէս կաքաւ ի բազայէ, կամ որպէս գառն ի գայլոյ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)


Բազէակալ

adj.

that fowls with, carries or has a falcon, falconer.

NBHL (3)

ԲԱԶԷԱԿԱԼ ԲԱԶԷԿԻՐ. Որ կալեալ ունի, կամ կրէ տանի յորսս զբազէ ի վերայ բազկի կամ ուսոց.

Ասեմ եւ զհաւնունիսդ՝ բազէակիրս եւ բազէակալս՝ յաղագս ի մայրիս բնակելոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Արծուէկիրս եւ բազէկիրս. (Յհ. կթ.։)


Բազկակից, կցի, կցաց

adj.

helper, coadjutor.

NBHL (2)

Աջակից, ձեռնտու. օգնական. թեւ թիկունք.

Զանշունչ տարերս առնուն բազկակից եւ ջատագով հաւատոցն. (Լմբ. ատ.։)


Բազկաձիգ

adj.

that stretches out the arm;
received with open arms.

NBHL (2)

Ձդօղ, կամ ձգելով զբազուկն՝ առ ի ունել զիմն.

Իւրաստեղծն հօտից տածօղ (հովիւն քաջ), բազկաձիգ՝ գառանցն ժողովօղ. (Նար. խչ.։)


Բազկատարած

adj. adv.

that stretches out its arms, spread;
with open arms.

NBHL (6)

ἑκτενής extensus, extensis brachiis Տարածեալ բազկօք. թեւերը բացած.

Տէր Աստուած մեր զբազկատարած զաղաչանս ծառայից քոց վերընկալցիս. (Պտրգ.։)

Միածինն հօր բազկատարած ի սմա բեւեռեալ. (Անյաղթ բարձր.։)

Միշտ բազկատարած առ քեզ էն։ Բազկատարած կայր ի բեմին։ Որ բազկատարած հայցմամբ՝ խնդրելով ի տեառնէ զողորմութիւն. (Շար.։)

Բազկատարած պաղատանս առ Աստուած. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Հայցեմք բազկատարած մաղթանաց գոչմամբ հեծութեան. (Նար. ՟Լ՟Գ։)


Բազկացի

adv.

with the arms.

NBHL (2)

Բազկաւ, բազկօք կամ արմկամբք. արմկցի. ծղացի. թեւովը.

Բռնցի, կամ բազկացի հարկանել. (Քեր. երզն. եւ Նչ.։)


Բազկեմ, եցի

va.

to divide into several branches;
to out, to cut off;
to abridge, to resume in a few words.

NBHL (2)

Մեծամեծս փքայր ... հարկանել, խորտակել, բազկել (կամ բաղկել, կամ բաղխել), եւ ի միջոյ ի բաց կորուսանել. (Յհ. կթ.։)

Զեղչելն եւ զբազկելն եւ զկարճառօտ բանն ի համառօտն կացուցանել՝ զայն մեք ոչ դանդաղեցաք. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)


Բազմաբան

adj.

verbose;
talker.

NBHL (7)

πολυλόγος multiloquus Որպէս Շատախօս, կամ երկարաբան. սատըզրուց

Բազմաբանն պարտաւորի. (Լմբ. ժղ.։)

ԲԱԶՄԱԲԱՆ. որպէս Առատաբան. ճոխ ի բանս. յորդառատ եւ բազմապատիկ բանիւ. յաճախապատում.

Զքաղաքս մեր (զԱթէնս) ամենեքեան ելլենացիքն կարծեն իբրու բանասէր եւ բազմաբան գոլ. (Պղատ. օրին. ՟Ա։ Զերկայնն եւ բազմաբանն (ի ճառից) ի գովութիւն առնուն. Սարգ. նախերգ.։)

Բազմաբան վարդապետութեամբն ծնաւ զբազումս։ Բազմաբան վարդապետութեամբ (Գրիգորի) լուսաւորեալս. (Վրդն. լս.։ Երզն. լս.։)

Բազում բանից կարօտ.

Ե՛ւ բազմաբան է բարի պատճառն ամենայնի, ե՛ւ սակաւաբառ, համանդամայն եւ անբան (այսինքն անճառելի). (Դիոն. ածայ. ՟Ա։)


Բազմաբանեմ, եցի

vn.

to talk much, to be verbose.

NBHL (2)

Բազումս խօսել. երկարաբանել. երկան խօսիլ .... Ոչինչ է պիտոյ բազմաբանել առաջի քո. (Փարպ.։)

Բռնաւորն ասէ ցՍարգիս, մի՛ բազմաբաներ, այլ երկի՛ր, եւ զոհեա՛ աստուածոցն. (Ճ. ՟Ժ.։)


Բազմաբաշխ

adj.

that distributes, gives much;
that is given abundantly, abundant;
polynomial.

NBHL (5)

πολυμερής multis partibus constans, multiplex Ի բազումս բաշխեալ կամ բաշխելի. առատապէս ծաւալեալ. բազմաբաժին. բազմամասնեայ. բազմապատիկ. բազմօրինակ.

Գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, միածին, բազմաբաշխ ... բարերար, մարդասէր. (Իմ. ՟Է. 22։)

Վայելչութիւնք մարդկայինք, եւ կենցաղոյս օգուտք՝ բազմաբաշխ եւ յոքնօրինակք. (Սարկ. քհ.։)

Զմեծ հայրապետն Գէորգ ի կապարանէն բազմաբաշխ գանձիւք տայր արձակել. (Կաղանկտ.։)

Յուղարկեցաւք յարքայէ բազմաբաշխ եւ երեւելի ընծայիւք։ Բազմաբաշխ ձեռաց ձրիւք, եւ սիրալիր սրտիւք ընկալեալ (զնա). (Յհ. կթ.։)


Բազմաբարբառ

adj.

that speaks, contains many languages;
polyglot;
— քնար, an harmonious lyre.

NBHL (3)

Բազմալեզու. բազմաձայն.

Յառաջ քան զբուրգն ասէ, եւ զբազմաբարբառն լինելոյ ձայնի ազդի մարդկան. (Խոր. ՟Ա. 5։)

Ունէր եւ ձայն զարմանալի՝ իբրեւ զբազմաբարբառ քնար (սուրբն մամաս). (Ճ. ՟Ա.)


Բազմաբեղ

adj.

very fertile, very abundant, fruitful.

NBHL (4)

Իբր Բազմաբեղուն, վարի յոտանաւորս.

Սակայն սա մայր է բազմաբեղ, կազմէ պըտուղ քաղցր եւ համեղ. (Կրպտ. ոտ.)

Բանիւ բազմաբեղ. (Գանձ.։)

բազմաբեղ. Անուն խազիս իրիք։ (Ոսկիփոր.։)


Բազմաբերանեան

adj.

that has many mouths or branches;
ճրագ —, chandelier.

NBHL (2)

Ունօղ զբերան բազում, եւ նմանութեամբ՝ բազում ստեղունս, կամ առաջս.

Իբր զճրագ բազմաբերանեան ի յաշտանակի մարմնիդ հաստեցաւ գլխոյդ բոլորութիւն. (Նար. ՟Խ՟Զ)


Բազմաբերձ

adj.

very high.

NBHL (3)

Յոյժ բարձր, վսեմ. վերացեալ եւ խորամուխ. որպէս πολύπορος multum invadens, multivagus

Յայտնելով նմա զգերադունիցն իմացութեանց զբազմաբերձ զօրութիւնն. (Դիոն. երկն.։)

Բազմաբերձ յօնիւք աչացն շրտուցեալ. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Բազմաբիծ

adj.

that has many stains.

NBHL (2)

Ունօղ բիծ բազում հոգեպէս՝ որպէս Բազմամեղ. եւ մարմնապէս՝ որպէս խայտաբղէտ, նկարէն.

Ա՛նձն իմ մեղաւոր՝ բազմաբիծ։ Դարձո՛ զբազմաբիծս յանբծութիւն։ Նար. (՟Ը. ՟Կ՟Գ։)


Բազմաբնակ

adj.

very populous.

NBHL (2)

Ի բազմաց բնակեալ. ուր բազում են բնակիչք. մարդաշատ. բնակիչը շատ, շէ՛ն.

Երագեալ ի բուն բնակութիւն բազմաբնակ քաղաքին՝ սքանչելւոյն Կոստանդնուպօլսի. (Նար. խչ.։)


Աղակատանք

s.

debauch, debauchery;
excess;
յաղակատանս հասանել, to fall into debauchery.

NBHL (2)

(լծ. Աղճատանք. Աղ, եւ կատակ) Զեղխութիւն. ցոփութիւն. շռայլութիւն. կերխում, հագուիլ սգուիլը. սէֆիլիք.

Զազնուականի ուրուք զորդի յաղակատանս հասեալ տեսանիցէ ոք, եւ ասիցէ, թէ կորուսանելոց է զինչս հայրենիս. (Եզնիկ.։)


Աղաղ

s.

the action of tanning;
յաղաղգնել, to tan.

NBHL (2)

Աղիւ յաղելն. սէփ. ուստի՝ ՅԱՂԱՂ ԴՆԵԼ՝ է աղաղել, այս ինքն աղել զմորթ յարդիւ կամ թեփով առ ի կակղել. սեփլէմէք.

Հանիցեն զմորթն, եւ յայլ աման յաղաղ դիցեն. (Կանոն.։)


Աղաղակ, ի, աւ

s.

cry, scream, clamour, uproar, alarm, racket, noise, shout;
scolding;
voice;
exclamation;
— առնել՝ բառնալ՝ դնել՝ հարկանել՝ տալ, to cry, to make a noise, to alarm, cf. Աղաղակեմ.

NBHL (10)

յորմէ յն. ἁλαλαγμός jubilatio, vociferatio, κραυγή, βοή, ἧχος clamor, sonus, sonitus Գոչիւն. ձայն մեծաբարբառ՝ յոր եւ է դէպս. կանչել կանչուըռտելն. շամաթա, չազըրըշ պազըրըշ, ֆէրեատ, ավազէ, նիտա.

Լուիցէ գոյժ ընդ առաւօտս, եւ աղաղակ ի միջօրեայ ժամանակի։ Աղաղակ խոյոցն մաքեաց։ Աղաղակեաց ամենայն ժողովուրդն առ հասարակ մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ամբոխ յոյժ եւ լալականս, եւ աղաղակ յոյժ։ Աղաղակ սոդոմացւոց եւ գոմորացւոց յաճախեաց։ Եւ եղեւ աղաղակ մեծ։ Սրտմտութիւն, եւ աղաղակ, եւ հայհոյութիւն։ Ոչ սուգ, եւ ոչ աղաղակ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց, եւ աղաղակ իմ առ քեզ եկեսցէ։ Լուաւ աղաղակի իմում։ Ել ել աղաղակ նոցա առաջի Աստուծոյ ի գործոյ անտի։ Զի՞նչ է ձայն աղաղակին այնորիկ։ Աղաղակ ի բանակին այլազգեաց։ Լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ այլն։

Աղաղակն ցնծութեան է ծնունդ. (Լմբ. պտրգ.։)

Նիւթ բարկութեան աղաղակն է։ Աղաղակ՝ զանիրաւ ցասումն եւ զանհանճար կռիւսն ասէ. (Ոսկ. յհ.։ Գէ. ես.։)

Պատիւ մեռելոյն ոչ են լալօնք եւ աղաղակք. (Ոսկ. յհ.։)

Որպէս հնչիւն անկենդան, որպէս ժամահարի, լերանց, եւ այլն.

Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման։ Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի. (Նար. ՟Ղ՟Բ։)

Յերկոցունց աղաղակէ գոչմանն (Իսրայէլի եւ լերանց). (Գ. Մակ. ՟Զ. 13։)

Գուժեա՛, եւ ի բասան տաջի՛ր զձայն քո, աղաղա՛կ բարձ յայնկոյս ծովուն, զաղաղա՛կ բարձէք, գոգէ՛ք։ Զաղաղակ բարձեալ՝ կարդային առ Շմաւոն։ Զաղաղակ բարձին։ Կացի ի մէջ եկեղեցւոյ աղաղակ բարձեալ։ Աղաղակ արասցէ վասն նոցա յաւուր յայնմիկ իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեօք։ Փող հարկանէին, զաղաղակ դնէին. եւ այլն։

Փողք եղեալք՝ զկռչաձայնն զաղաղակ բարձեալ։ Որոյ եւ աղաղակ իսկ եդեալ՝ ասէր։ Մեծաւ գոչմամբ զաղաղակ հարեալ։ Ո՞վ իցէ ի մարդկանէ, որ ի տագնապել հոգւոյն՝ զաղաղակ տացէ. (Ագաթ.։)


Աղաղակեմ, եցի

vn.

to cry, to make a loud noise, to halloo, to shout;
to scold;
to make an exclamation.

NBHL (7)

Աղաղակ բառնալ. գոչել. կարդալ. ἁλαλάζω, κράζω, βοάω, φωνέω clamo, vociferor, vocem edo, jubilo, invoco եւ այլն. կանչել՝ կանչւըռտել. չազըրմագ պազըրմագ, ֆէրեատ էթմէք.

Աղաղակեաց ժողովուրդն, եւ հարին քահանայքն զփողսն։ Այլազգիքն աղաղակեցին, եւ ընթացան ընդդէմ նորա։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ։ Աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր։ Առ փայտն աղաղակէ։ Աղաղակեսցեն ի վերայ քո։ Աղաղակեսցէ ամենայն ժողովուրդն, եւ յաղաղակելն նոցա կործանեսցին ինքնին պարիսպք։ Աղաղակեաց ամենայն Իսրայէլ մեծաձայն։ Ի ձայն բարձր աղաղակել։ Աղաղակեաց յականջս իմ մեծաձայն։ Աղաղակեաց Մովսէս առ Տէր։ Աղաղակեցի ի ձայն բարձր։ Մեծաբարբառ աղաղակեցի։ Որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի։ Գոչեա՛ եւ աղաղակեա՛։ Ամբոխն աղաղակէր, թէ Աստուծոյ բարբառ է։ Վասն որո՞յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ Աղաղակեաց ի ձայն մեծ առ հրեշտակն. եւ այլն։

Բերանն ծիծաղի, լեզուն աղաղակէ։ Աղաղակել հրամայեաց ցնծացելոցս. (Լմբ. պտրգ.։)

Աղաղակեցին բերկրալիր բարբառով։ Անձայն աղաղակեն։ Սոյն գիր իմովս ձայնիւ իբրեւ զիս ընդ իմ աղաղակեսցէ. (Նար.։)

Որում աղաղակեն ողորմագին ձայնիւ զվերջին գերեզմանական ձայնն. (Արշ.։)

Աղաղակեմ առ քեզ փրկիչ՝ քանանացւոյն զձայն. (Շար.։)

Որք մեծաբարբառ միշտ աղաղակեն զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի. (Նար. ՟Ծ՟Բ։)


Աղաղոց

s.

tan-house, tan-pit.

NBHL (2)

Աման յորում աղաղեն զմորթն.

Եթէ յաղաղոց անկանիցին, ամանքն խորտակեսցին. (Կանոն.։ (Աղաղոց ասի ռմկ. եւ Հանդերձանքն աղի եւ յարդի։))


Աղամ, ացի, ացայ

va.

to grind;
to pound, to reduce to powder.

NBHL (11)

ἁλέω, ἁλήθω molo Մանրել զցորեան, եւ յալիւր դարձուցանել՝ յաղօրիս կամ յերկանի. լեսուլ. էօկիւթմէք. իւյիւթմէք. դահն էթմէք.

Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Աղայր ի մի երկանս։ Եթէ եղիցին երկու՝ աղալ ի միասին. (Ես. ՟Խ՟Է. 2։ Դտ. ՟Ժ՟Զ. 21։ Մտթ. ՟Ի՟Դ. 41։ Ղկ. ՟Ժ՟Է. 35։)

Զցորեանն՝ իբրեւ չէր աղացեալ, ուտէին. (Յհ. կթ.։)

Մանրել եւ զայլ իրս իբրեւ զփոշի. լեսուլ. συγκόπτω concido, contero ծեծել, մանրցնել. մանրցնել. տէօյմէք. էզմէք. սահգ էթմէք.

Ա՛ռ դու քեզ խունկս անուշունս, եւ աղայցես ի նմանէ մանր։ Խնկով հանդերձանաց մանր աղացելով. (Ել. ՟Լ. 34. 36։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 12։)

Ոսկի մանր խարտիւ աղացեալ. (Յհ. կթ.։)

Աղացեալ աղ ցանեցին ի վերայ վիրաւորեալ մարմնոյն. (Հ. կիլիկ.։)

Մտին ջուրքն աղացեալ որթուն առ սիրտ նոցա. (Եփր. ել.։)

Նմանութեամբ՝ ծասքել, որոճել. չէյնէմէք. եւ գիշատել. եըրթմագ.

Ուղտն որոճայ զկերակուրն՝ ի վերստին աղալով եւ ծասկելով. (Փիլ. լին.։)

Զկենդանասեր մարդիկ՝ ժանեօք մանրեալ աղացեալ՝ ուտէին. (Յհ. կթ.։)


Աղամողիմ, եցայ

vn.

to stray, to dissipate.

NBHL (7)

ԱՂԱՄՈՂԻՄ ԱՂԱՄՈՂԵՄ։ իբր ποικίλλομαι variegor Այլայլիլ. այլափոխիլ. այլագունիլ. ծածանիլ. խառնակիլ.

Երեւումն լինի յաղամողեալ լուսոյն. (Շիր.։)

Զերծանել ի բազմամասն եւ յաղամողեալ չարի որսորդական հնարից. (Սարկ. քհ.։)

Եւ խոտորիլ. մոլորիլ. տատանիլ. ցնդիլ. πλάζομαι, τρέπομαι erro, vertor. սափմագ. տազըլմագ.

Զուղղորդ ճանապարհն գնայցեն, եւ չաղամողիցեն առ անտեղեկութեան։ Մի՛ ոք այսուհետեւ լիցի յարդ, եւ մի՛ այսր անդր աղամողեալ իբրեւ զունգ։ Աչք սխալեն յերկայնութենէ, եւ յօդոյ, եւ ի մտաց այլուր աղամողելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 11. 13։)

Բազում հետք են աղամողեալք յամենայն կողմանս. (Վեցօր. ՟Թ։)

Աղամողիս ի բանս քո, եւ յայլմէ առ այլ վազեալ անցանես տարապարտ մտածութիւնս. անխտիր հայի ի կրկին նշանակութիւնս, իբր տատանիլ։ (Յհ. իմ. երեւ.)


Աղանդագործ

adj.

inventor of a sect.

NBHL (3)

ἁλάστωρ որ եւ Աղաջուր. եւ աղանդահնար. եղեռնագործ. չարեացապարտ. ժանտաժուտ. եւ չարահնար ոք կամ ինչ. scelestus, nequissimus

Իբրեւ յաղանդագործ եւ ի վնասակար դիւաց փախչիցին. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Զգո՛յշ լերուք ի նոցա աղանդագործ պղծութենէ. (Ոսկիփոր.։)


Աղանդահնար

adj.

cf. Աղանդագործ.

NBHL (1)

Այս տրտմութիւն՝ աղանդահնար բանսարկուին էր գործ. (Լմբ. սղ.։)


Աղանդեմ, եցի

va.

to seduce, to deceive, to lead into error, to teach a false doctrine.

NBHL (2)

Կախարդել, եւ մոլորեցուցանել. պատրել իբր կախարդանօք. կախարդի պէս որսալ, աչք խաբել. արհըրլէմէք. պազլամագ. այարթմագ.

Որ աղանդեալ էին ի կռոցն մոլորութիւնն. (ՃՃ.։)


Աղանդինք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

NBHL (3)

ԱՂԱՆԴԻՆՔ որ եւ ասի ԱՂԱՆԴՔ, ԱՂԱՆԴՈՒԹԻՒՆ. այս ինքն կախարդութիւն. դիւթութիւն. հմայք. պիւյիւճիւլիւք. պիւյիւ. ֆալ. սըհր.

Ի մեհեան դիւթութիւնս եւ աղանդինս մատուցանեն։ Դիւթք ի ներքս ի մեհեանն առնէին զաղանդինսն։ Եւ սկսան առնել զաղանդինսն (կամ զաղանդսն) ի հասարակ գիշերին. (ՃՃ.։)

Ոչ աղանդինս գիտեմք, եւ ոչ կախարդութիւնս. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Ը.։)


Աղանդիք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

NBHL (2)

Կախարդական գրուած.

Ունի զաղանդիս ի գօտի իւր. (Վրք. հց. ՟Ը։)


Աղանձեմ, եցի

va.

to brown, to roast, to broil, to toast.

NBHL (5)

(լծ. խանձեալն) եղի. մուրկ. խարակեալ ցորեան։ Յորմէ.

ԱՂԱՆՁԵՄ կամ ԱՂԱՆՁՆԵՄ. եւ ռմկ. ԱՂՆՁԵԼ, ԱՂԸՆԾԵԼ. καίω uro, καταφρύγω կամ καταφρίσσω, καταφρίττω torreo, cremo, exsugo Խարակել. խարուկել. խանձողել. որպէս եւ ցնդել զլոյծս. բոհրել, խարկել, խանծել, երել մրկել. գաւուրմագ.

Ա՛ռ սպիտակ հող. եւ աղնձէ՛ ի կրակն։ Աղընծէ զինքս։ Աղնձած (կամ աղընծած) աղ, չամիչ, կորեակ, եւ այլն. (Վստկ.։ Մխ. բժիշկ.։)

Այրիմ եւ աղանձնիմ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Դ։)

Ոչ խոնաւոյն աղանձեցելոյ առաւելութեամբ ջերմութեանն, եւ ոչ ջերմինն շրջեցելոյ յաղթութեամբ խոնաւողին. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Աղաչանք, նաց

s. pl.

supplication, prayer, orison, entreaty, humble request;
— or նամակ աղաչանաց, petition.

NBHL (7)

ἁξίωμα preccatio, preces Խնդրուած. աղերս. աղօթք, պաղատանք, մաղթանք. եալվար, տիլէք, նիյազ.

Աղաչանք իմ եւ խնդրուածք իմ այս են։ Բան աղաչանացս իմոյ ընդունելի քեզ լիցի։ Զի՞նչ են աղանչանքդ քո. (Եսթ. ՟Ե. ՟Է. ՟Ժ՟Ե։)

Աղաչանք, այս ինքն թախանձանք եւ գթարկութիւն առաջի ամենաբարի բնութեանդ. զի այս է աղաչանաց զօրութիւն եւ սահման, զիւր կարօտութիւնն ցուցանել, եւ ի նմանէ զխնդիրս պահանջել. (Լմբ. սղ.։)

Բազում անգամ առաջի աչաց ուրուք աղաչանս արարեալ՝ ասեմք, տե՛ս զաղաչանս. (Խոսր.։)

Ըղձալի՛ են քեզ բարերար՝ աղաչանք մեղաւորաց քան զխնդրուածս արդարոց. (Նար. ՟Ծ՟Թ։)

ԱՂԱՉԱՆՍ ՄԱՏՈՒՑԱՆԵԼ. cf. ԱՂԱՉԵՄ. (Յհ. կթ.։ Ժմ. եւ այլն։)

ՆԱՄԱԿ ԱՂԱՉԱՆԱՑ. Գիր աղերսանաց. արզուհալ. (Յհ. կթ.։)