adj.

ԱՆԵՐԵԱԿ ԱՆԵՐԵԿ. Որ չունի զերեկոյ. ուր չիք գիշեր, այլ միշտ տիւ. իրիկուն չունեցօղ.

Աներեակ միւսանգամ գալստեանն Քրիստոսի. (Ճ. ՟Թ.։) եւ (Տօնակ.։)

Ի յաներեկի եւ ի մեծի աւուրն. (Գանձ.։)

Զսա յաւուրն աներեկի՝ լուսաւորեա՛ լուսով քոյին. (Շար.։)

Օրն այն մեծ եւ ահագին՝ երեւելի եւ աներեկ. (Ոսկ. յն։)

Զի մի օրն այն՝ է աներեկ եւ անվախճան. (Շ. իմ. եղակ.։)

Առ աներեկ լոյսն ճանապարհորդեցին. (Ոսկիփոր.։)