vn.

to disobey, to rebel.

ձ.

ἁπειθέω. non pareo, inobediens sum, παρακούω, non audio. Անհնազանդ լինել. չհնազանդիլ. ստունգանել. անհաւան լինել. հեստալ. անհաւանիլ. միւդիւ օլմամագ, իդաաթ էթմէմէք.

Որք անհնազանդեցան պատուիրանացն Աստուծոյ. (Յես. ՟Ե. 6։)

Ոչ ոք անհնազանդի եթէ ոչ նախ արհամարհէ. (Բրս. հց.։)

Տեսանե՞ս, ո՛րչափ զօրաւոր է որ Աստուծոյ հնազանդի. եւ ո՛րչափ տկար, որ Աստուծոյ անհնազանդի։ Որ անհնազանդ լինի նոցա, առաքչին նոցա անհնազանդի ... Ոչ մեծ ինչ կարծէին զանհնազանդելն Քրիստոսի ... Նոյն ինքն Աստուծոյ անհնազանդին, որք Քրիստոսի անհնազանդին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ոչ ձանձրացաւ, եւ ոչ անհնազանդեցաւ ծերոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Ոչ հնազանդիս, զի եղիցիս ի կորուստ անհնազանդեալ որդիդ հարանց. (Յհ. իմ. երեւ.։)

Գազանացեալ անհնազանդի. (Մանդ.։)

Անհնազանդեցելոյ։ Անհնազանդելոյ. (Մամբր.։)