fortress, castle.
ἅκρα, ἁκρόπολις, πύργος ars (arcis) Շինուած բարձրապարիսպ ի վերնակողմն քաղաքի՝ իբրեւ ամրութիւն. ամրակողմ քաղաքին բրգօք եւ աշտարակօք. կամ ուրոյն շինեալ աւան անառիկ՝ հանդերձ զօրօք եւ զինուք. դղեակ. ամրոց. ակառն.
Եւ շինեցին զամրակողմն գլուխ քաղաքին ի պարիսպս ամուր՝ յաշտարակս հզօրաց. եւ եղեւ նոցա այն իբրեւ բերդ ի բերդի ամրացեալ քաղաքին։ Գալ մարտ դնել զբերդաւն՝ որ յԵրուսաղէմ էր։ Ի ներքս ընդ բերդաւն։ Հազարապետն դղեակ բերդին (բերդաքաղաքին, ըստ յն)։ Ամրացան ի բերդս երկում ամուրս։ Եթող ի վերայ բերդին զշիմոն։ Վասն բերդիցն պաշարման։ Զբերաւն նստէին։ Ի բերդն արշաւեցին. եւ այլն. (՟Ա. Մակ. ՟Բ. Մակ.։)
Նստան շուրջ զբերդաւն. (Խոր. ՟Գ. 35։)
Յարձակէին ի վերայ բերդից եւ աւանաց. (Եղիշ. ՟Գ։)
Բերդիւք. զբերդիւն. (Խոր. աշխարհ.։ Յհ. կթ.։)
Ամուր բերդից. (Փարպ.։ Տե՛ս եւ Բերդեան։)