to loiter, to trifle, to slumber, to dally, to waver.
ὁκνέω, κατοκνέω, ἁποκνέω cunctor, gravor, piget me, defugio ԴԱՆԴԱՂԻՄ գտանի եւ ԴԱՆԴԱՂԵՄ, եցի. չ. Ծանր եւ յամր շարժիլ. յապաղել յուլանալ. պղերգանալ. յետնիլ. տնտընալ, ուշ շարժիլ.
Մի՛ դանդաղիցիս, կամ մի՛ դանդաղեսցի գալ. (Թուոց. ՟Ի՟Բ. 16։ Յուդթ. ՟Ժ՟Բ. 12։ Գծ. ՟Թ. 38։)
Ոչ դանդաղեցար ի յառնելն եւ թողուլ զճաշ քո. (Տոբ. ՟Ժ՟Բ. 13։)
Եւ մինչ ես դանդաղիմ, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ. յն. եկաւորեմ, այսինքն սկսանիմ շարժիլ. (Յհ. ՟Ե. 7։)
Զնոյն գրել առ ձեզ՝ ինձ ոչ դանդաղելի է. (Փիլիպ. ՟Գ. 1։)
Մի՛ դանդաղեր ի տես երթալ հիւանդին. (Սիր. ՟Է. 29։)
Դանդաղիլ առ փրկութիւն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)
Ի հրամայելն սարկաւագին, զտէր աղաչեսցուք, ո՞վ է որ դանդաղի ի յաղաչելոյն. (Լմբ. պտրգ.։)
Դանդաղիմ ասել. (Վրք. հց. ՟Բ։)
Ոչ դանդաղեցից ասել քեզ։ Յասմ մի՛ դանդաղեսցիս խնդրոյ. (Մագ. ՟Ա. եւ ՟Ժ։)