obstacle, embarrassment, hinderance.
ԽՈՒԹ σκόλον offendiculum. որ եւ ԽԷԹ. Խոչ. արգել. խոընդոտն. քար գայթագղութեան, որ խթէ զոտս կամ խթի յոտս ուղեւորին.
Ի բա՛ց արարէք զխոչ եւ զխութ ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ. (Ես. ՟Ծ՟Է. 14։)
Մի՛ ումէք խէթ եւ խութ այնուհետեւ ընդ ոտս անկանել. (Ագաթ.։)
Բազում խէթք եւ խութք են ճանապարհին. (Ոսկ. փիլիպ.։)
յորժամ հետէ մի՛ լիցի խէթ եւ խութ ընդ ոտն. (Կաղանկտ.։)
Նմանութեամբ ասի զանհարթ եւ զխորթ լեզուէ կամ չարագործութենէ, որ խթէ զունկն լսողաց.
Յաղագս խրթնի եւ անհետազոտելի խօսիցն եւ բարուցն կոչին խութ. յորոց անուն եւ լեառն խոյթ անուանի. (Արծր. ՟Բ. 7։)
Խութս խութս չեն ասացեալ յոյն լեզուաւ (այս գիրք), եւ կարի կորովութեամբ յարմարեալ են բանք նոցա. (Եւս. պտմ. ՟Ե. 24.) յն. ἁπταίστως sine offensione.
ԽՈՒԹՔ. σκόπελος scopulus. խիթք կամ ժայշք ի մէջ ծովու ցցուեալք.
Իբրեւ ի խութս եւ ի մուտս եւ ի քարայրս ընդ ջրով խորտակէ։ Յետ բազում մրրկաց եւ խթոց, եւ յահագին ալեաց զբեռնն զերծուցանելոյ։ (Ի ծով կենցաղոյս) բազում խութք պատահեն հանապազ, եւ բազում անգամ բաղխին նաւք եւ ընկղմին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։ ՟Բ. 1։ եւ Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)