blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.
ԿԱՊՈՅՏ κυανός, κυάνεος, ὐακίνθινος , ῤαντός caeruleus, subalbus եւ այլն. որ եւ ԿԱՊՈՒՏԱԿ. լծ. թ. քէտուր, քէտպուտի. երկնագոյն. ծովագոյն. եւ Մոխրագոյն. կապուտ. կապտագոյն.
Զքաղս կապոյտս, եւ զամենայն այծս կապոյտս, եւ զխոյ կապոյտ. (Ծն. ՟Լ. 35=40։)
Ի կապոյտ դաշտին ձիարձակ լինէին. այսինքն նաւէին ընդ ծով. (Ագաթ.։)
Ի կոյտս կոհակաց՝ կապոյտ կուտակաց. (Նար. խչ.։)
Կապոյտն ընդ սպիտակի խառնեալ՝ զլուրջն (կացուցանէ). (Պղատ. տիմ.։)
Եւ է գոյն կապոյտ սեաւ. (Երզն. ՟ժ. խորան.։)
Ի կարմրոյ, ի բեհեզոյ, ի ծիրանւոյ, ի կապուտոյ. (Տաղ.։)
(յետնաբար ո հլ.) «կապոյտ գոյնը» Ծն. լ. 35=40. Ագաթ. որից կապու-տագոյն Ագաթ. աւելի սովորական է կա-պուտակ «կապոյտ» ՍԳր. «ասր ներկեալ կապուտակաւ և ակն պատուական, յակինթ» ՍԳր. Վեցօր. որից կապուտակագոյն Ագաթ. կապուտակագործ Ոսկ. ես. կապուտակիլ Ել. իե. 5, լե. 7, 22. կապուտակեայ ՍԳր. ևն. Նոր գրականում արմատ ընդունելով կա-պուտ ձևը, շինուած են կապտագոյն, կապ-տականաչ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ ևն։ Հներից էլ ունինք առանց սղման կապոյտերանգ Տաղ։
= Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.
Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia pol. 99 որ դնում է պրս. kabūd։ Նոյնը և ԳԴ ՆՀԲ լծ. թրք! քէպուտ, քեապու-տի։ Gosche 36 պրս. և քրդ. ձևերը։ Սը. րանց պէս նաև միւսները։ Մառ, Яd. cбop. 2, 142 յաբեթական kam «եր-կինք» արմատից, որից նաև կամար. վրաց. ցա «երկինք» ևն։
ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. կապուտ, Ալշ. Մշ. կաբուդ, Ակն. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբուդ, Վն. կապոտ, Խրբ. գաբօղ, Ագլ. Գոր. Ղրբ. կ'm'պիւտ, Շմ. կmպիւտ, Հւր. կmպիտ, Երև. կապիտ, Տիգ. գmբուդ, Ասլ. գաբիւդ, գաբիւ՝, Հճ. գաբիդ, Սվեդ. գաբբէդ։ Նոր բառեր են կապոյտկեկ, կապուտիկ, կապուտկենի, կապուտկիլ, կապուտւոր, կապուտքար «դժոխաքար», կապտագլուխ, կապտաժեռ, կապտակոխ, կապտախոտ, կապտիլ։
ՓՈԽ (borrowing) Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։