cf. Հետեւողութիւն.
ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆ ՀԵՏԵՒՈՒՄՆ ἁκολουθία, ἁκολούθημα, τὸ ἁκόλουθον sequela, sequentia, consequentia. Հետեւանք. հետեւողութիւն. հետեւելն ըստ ամենայն նշ. կարգ. ընթացք, եւ այլն։
Մի՛ սոսկ զմտիցն, եւ մի՛ անօգուտ՝ զելիցն հետեւութիւն արասցես. (Նար. ՟Հ՟Ե։)
Արտաքսէ զնոսա ի հետեւութենէ կարգի ոչխարացն։ Եւ ո՞ր հետեւութիւն է այս յառաջագունից ասացելոցն։ Ի դէպ ըստ հետեւութեան բանից նոցա բուռն հարկանէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։ ՟Ա. 26։ ՟Բ. 6։)
Ոչ հակադարձի ըստ գոլոյն հետեւութեան։ Հետեւութիւնք բանի եղիցին. (Արիստ. ստորոգ.։)
Այլ ոմն ըզտեսըն հիւանդին, եւ զհետեւումն որ ի բանտին. (Յիսուս որդի.։)
Շարունակ հետեւման աւուրցն. (Նար. խչ.։)
Սնոտի սիրոյ հետեւումն. (Խոսր.։)
Հետեւումն բարութեան ի խանձարրոց անտի յառաջանայ. (Ճ. ՟Ա.։)
Ամենայն պատուիրանքն աստուծոյ կարգ ունին եւ հետեւումն։ Այսպէս իմա՛ ինձ եւ ի պատուիրանսն աստուծոյ կարգ եւ հետեւումն. (Սարգ. յկ.։)
Կարգք գոն եւ յանմարմինսն եւ հետեւմունք ի նոսա զանազանք։ Ըստ իրացն հետեւման։ Որո՞վ յեղանակաւ, եւ զի՞նչ հետեւմամբ. (Աթ.։)
Որ վասն աշոտոյ են հետեւմունք. (Յհ. կթ.։)
Հետեւումն տայ քննողաց բանից եւ այլ եւս բազումս իմանալ. (Իգն.։)
Զաշխարհիս հետեւմունս ծաղր առնէին (այսինքն զընթացս). (Նոննոս.։)
Եկեսցուք վերստին յասացելոցն աղօթից հետեւումն. (Դիոն. եկեղ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | հետեւումն | հետեւմունք |
accusatif | հետեւումն | հետեւմունս |
génitif | հետեւման | հետեւմանց |
locatif | հետեւման | հետեւմունս |
datif | հետեւման | հետեւմանց |
ablatif | հետեւմանէ | հետեւմանց |
instrumental | հետեւմամբ | հետեւմամբք |