flattering, caressing, coaxing;
diminutive;
— բառ, term of endearment.
Որ ինչ հայի ի փաղաքշանս. գորովական. շողոքորթական. հրապուրիչ. շողոմարար. ողոքական.
Ոչ իբր փաղաքշական ինչ, կամ սուտակասպասս (բարբառի). (Ոսկ. գծ.։)
Փաղաքշական խորհրդովք ախտի։ Պէսպէս պատրանս փաղաքշական բանից տայ նմա։ Քանզի փաղաքշական է ազգ իգաց. (Յհ. կթ.։ Լմբ. սղ.։ Վրդն. ծն.։)
ՓԱՂԱՔՇԱԿԱՆ. ὐποκοριστικός blandus, extenuatorius. Ըստ քերականաց՝ Նուազական մասնիկ յածանցական անուանս՝ ի նշանակ գորովանաց տղայոց առ ծնողաց առ զաւակս, որպէս՝ որդեակ, մանկիկ, գառնուկ եւ այլն. (յն. իբօգօրիդիգօ՛ս. ի գօ՛րի որ է աղջիկ, եւ բիբ, եւ պաճուճապատանք խաղալիկք աղայոց. )
Տեսակք են ածանցացն, հայրանունական, փաղաքշական, եւ այլն։ Փաղաքշական է, որ զնուազութիւն նախագաղափարին անբաղդատականի յայտնէ. ո՛րդոն, այրիկ, քարուկ, խոճկորակ, քաղակ. (Թր. քեր.։)
Փաղաքշականն է աղջկական (ըստ յն). եւ զի ոչ ասացաւ ի մերումս վասն պատկառանաց. վասն զի այնպիսեացն բնութիւն սովորեաց ըստ անկատարութեան տիոցն եւ զխօսն անկատար ասել. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Է եւ փաղաքշականն՝ մօր առ որդի գորովով գթոյ կոչումն, ձագիկ, գառնիկ, լուսիկ։ Այլեւ զնուազութիւն գաղափարին առանց բաղդատելոյ եւ համեմատելոյ յայտնէ. ո՛րգոն, այրիկ, քարիկ, ծովիկ. զի ի բառիցն յայտ լինիցի նուազութիւն իրին. (Մովս. քերթ. եւ այլն. առ Երզն.։)
Մեծ իշխանն սիւնեաց Վասակ, որ ըստ փաղաքշականին իշխանիկ անուանիւր։ Գրիգոր որդի նորին, որ փաղաքշական անուամբն սուփան անուանիւր. (Յհ. կթ.։)