grand-mother, grand-mamma.
Հանի. մեծ մայր. ... (իսկ վր. մա՛մա ՝ է հայր. եւ տէտա, մայր).
Թէ ոչ ունի մայր, եւ ունի մամ։ Հայրն եւ մայրն, կամ պապն կամ մամբ. (Մխ. դտ.։)
• «մեծ մայր, հանի» Մխ. դտ. որից նախամամ «մեծ մամ» Կանոն. մամխոպոպ «մի տեսակ ծաղիկ» Սալաձ. երկմամ «պա-պի պապի կամ մամի մամի մայրը, quadri-saieule» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր.)։
• = Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։
• Lag. Arm. Stud. § 1414 պրս. mām ձևի հետ։ Հիւնք. պրս. mām-ից։ Հիւբշ. Arm. Gram. 191 դնում է պարսկերէ-նից, իսկ էջ 341 և 513 ասում է թէ կա-րող է գալ յունարէնից։ Karst, Յուշարձ. 4Ո2 սումեր. am, ama «մայր»։
• ԳՒՌ.-Ախց. Ասլ. Կր. Մշ. Պլ. Սեբ. Սչ մամ, Խրբ. մամա, Հմշ. մօմ, Ոզմ. մամէկ, Մրղ. մամը՛, մամըիկ', բոլորն էլ նշանակում ևն «մեծ մայր». իսկ Ալշ. մամ, Տիգ. մmմ «մայր», Սվեդ. մում «կնքահօր կինը»։ Նոր ձևեր են մամի Ննխ. «պառաւ կին» (Պլ. մա-մի «մանկաբարձուհի» փոխառեալ Լ յունա-րէնից), մա՛մա Վն. «մա՛յրիկ», Այն. «մեծ մայր», Արբ. «մանկաբարձուհի», մամիկ Պլ. Սլմ. Վն. «մեծ մայր», մա՛մօ Բիւթ. Մշ. «մայրիկ», մամուկծիկ Պլ. «կծկտած», մա-մուկ Ննխ. Պլ., մամիւգ Ասլ. «սարդ» (իմաս. տի զարգացման համար հմմտ. քրդ. pirik «մայր, մամ. 2. սարդ», վրաց. დედა-ზარდე-ლი դեդա-զարդելի «մայրիկ-սարդ», հիւս-օստյակ. nimsar-imi «սարդ», բուն «ոստայ-նի մայրիկ»)։