to listen, to obey, to give ear to, to acquiesce, to yield, to consent, to submit;
չ-, to turn a deaf ear, to refuse consent, to disobey.
ἁκούω, ὐπακούω, πείθομαι , πειθαρχέω. audio, obedio, pareo, obtempero. Հանդարտ ոգւովն ունկն դնել, կամ Յանձն առնուլ զլուեալ բանն հեզութեամբ եւ հլութեամբ. հնազանդիլ. հպատակիլ. լսել բանի. ունկնդիր լինել. մռել, մտիկ ընել. տինկլէմէք. իդաաթ էթմէք.. (տե՛ս Ծն. ՟Լ՟Թ. 10։ Օր. ՟Ժ՟Ը. 14։ Դատ. ՟Ժ՟Ա. 17։ ՟Գ. Թագ. ՟Ի. 25։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Դ. 11։ Իմ. ՟Ը. 12։ Երեմ. ՟Ի՟Թ. 8։ ՟Լ՟Բ. 33։ ՟Լ՟Զ. 25։ ՟Լ՟Բ. 15։ Գծ. ՟Զ. 7։ Յայտ. ՟Ժ՟Թ. 10։)
Կամ որպէս προσέχω (յորմէ Պռօսխօմէն). Ուշ ունել. ունկն դնել զգուշութեամբ. attendo, obtempero. (Օր. ՟Ա. 45։ Առակ. ՟Ա. 25։ Յով. ՟Ի՟Է. 6։ Ես. ՟Լ՟Բ. 4։ Երեմ. ՟Է. 24։ ՟Ի՟Ե. 4։ Գծ. ՟Ա. 19։ ՟Բ. 7։ ՟Ժ՟Զ. 14. եւ այլն։)
Կամ որպէս πείθομαι. Հաւանիլ. ընդունել. յանձն առնուլ. (Գծ. ՟Ի՟Ա. 14։ ՟Ի՟Գ. 21։ ՟Ի՟Է. 11։ Յկ. ՟Գ. 3։)
Սոցին հանգոյն եւ յայլ գիրս պէսպէս ոճով ասի.
Որով կարողն է անսալ եւ չանսալ հրամանացն։ Արժանաւոր մեծաց վարձուց լինիցի, եթէ անսայցէ աստուծոյ. այլ զի եւ չանսալոյն իշխանութիւն ունիցի. (Եզնիկ.)
Մի՛ անսայք անմիտ բանից. (Փարպ.։)
Եթէ ասնայցես, աղերսեմ։ Քահանայապետին բարբառոյ անսաց. (Նար. ՟Ի՟Է. ՟Լ՟Ա։)
Անսայ (այսինքն յանձն առնու) եւ զվարելն եւս ի հոգւոյն, եւ մարտ ապտերազմի տալ ընդ թշնամւոյն։ Բարութեանց պատճառք հաւանելեացն, զոր օրինակ չարեաց պատճառաք նոյն է չանսալեացն. այսինքն չանսացողաց. (Ոսկ. մ. ՟Ա. 13. 23։)
ἁνίημι. dimitto, remitto, indulgeo. Ներել. զիջանիլ. թոյլ առնել. թողացուցանել. տեղի տալ. թող տալ, աչք խփել. գօյ վէրմէք, մազուր պույուրմագ.
Անսա՛, եւ պատմեցից քեզ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 16։)
Եւ անսացից, ես ընկալայց. (Ես. ՟Խ՟Զ. 4։)
Ոչ եւս անսացից նոցա. (Երեմ. ՟Ժ՟Ե. 6։)
Եթէ իցէ՞ լուիցեն, եւ անսայցեն. (Եզեկ. ՟Գ. 11։)
Որոց եւ ոչ ա ժամանակ մի անսացաք հնազանդութեանն. (Գաղ. ՟Բ. 5։)
Երկայնմտութեամբ ներէ, թողու, անսայ. (Ագաթ.։)
Ընդ միշտ անսալոյն՝ ներող. (Նար. ՟Խ՟Թ։)
Սքանչացի՛ր ընդ քրիստոսի անսալ եւ ներելն. (Նանայ.։)
Հանդարտել. տանել. ժոյժ ունել. համբերել. սոպր էթմէք.
Միթէ մի՞շտ լռիցեմ, եւ անսայցեմ։ Ի վերայ ամենայնի այսորիկ անսաս տէր, ե՛ լռեցեր. (Ես. ՟Խ՟Բ. 14։ ՟Կ՟Դ. 12։)
Եւ ոչ բարբառոյ բանից ձեռոց անսացից. (Յոբ. ՟Զ. 26։)
Գութ մարդասիրին աստուծոյ ոչ անսաց միշտ յայսպիսի մնալ մեզ վտանգս. (Խոսր.։)
Ո՞րպէս լռեսցես, զիա՞րդ իսկ անսայցես. (Նար. ՟Ծ՟Զ։)
Թշնամանեմք զնա. իսկ նա անսայ, ոչ զայրանայ. (Սարգ. յկ. ՟Դ։)
Որ ընկերին անսասցէ՝ առնե զմեղս, եթէ պարտակա՞ն իցէ մեղացն ... Պիղատոս անսացեալ մատնչացն՝ մեղս ընդունէր. (Բրս. հց.։)
Մորենի դիւրայրեաց է, եւ վաղ անսայ հրոյ. (Կիւրղ. ել.։)
Երկայնամտել. յարատեւել. երկայնմտութեամբ սպասել. կալ մնալ. տիտիկ ընել, համբերել, սպասել, կենալ.
Ոչ անսացին խորհրդոց նորա. (Սղ. ՟Ճ՟Ե. 13։)
Ի լռել իմում անսասցեն ինձ. (Իմ. ՟Ը. 12։)
Անսացէ՛ք աստ այլ սակաւ աւուրս եւս. (Վրք. հց. ձ։)
Ոչ անսալ՝ ուր ժողովեալն են։ Բժշկութեան անսալ. (Բրս.։ հց։)
Անսային դիպող ժամանակի. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Գ.։)
Պսակն քո պատրաստեալ է. հրեշտակք անսան քեզ (Հ=Յ. մայ. ՟Ի՟Թ.։)
Անսային գտանել ժամանակ դիպող. (Հ. կիլիկ.։)
Անսալ ունիմ, մինչեւ լցցի բեռամբ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Աճման մարմնոյն անսայ։ Անսայ եւ իսրայէլական ազգին, զի ինքնակամ դիմեսցեն. (Ագաթ.։)
Ի սեբաստացւոց քաղաքին անսայր՝ հաւաքել զնիւթ վարդապետութեան. (Խոր. ՟Բ. 77։)
Համբերելով անսացեալ, մինչեւ ի մտանել հակառակորդացն. (Պիտ.։)
Ներէ, եւ անսայ ապաշխարութեան. (Խոսր.։)
Նոյնպէս իմա՛ եւ հյց. խնդրով.
Զայն անսայր։ Մնալով պետրոսի, նմա զայսոսիկ անսաց. այսինքն ընծայեաց կամ եթող նմա զպատիւ. (Նանայ.։)
Ինքն իսկ անսայր քահանայութեան. (՟Ա. Մակ. ՟Է. 5.) իմա՛, ակնկալեալ մնայր. յն. խորհէր կամ կամէր։